Help someone in Armenia today by giving them a micro business loan!

Arapgir

From Armeniapedia.org
Jump to: navigation, search

Arapkir (Արաբկիր)

Armenians of Arapgir

Armenians who were born or who have lived in Arapgir:


Armenians who's ancestors are from Arapgir:


Needs Translation

Արաբկիր, (Арабкир, Arapgir), Առակնգետ, Առարբկեր, Արաբկեր, Արաբրակես, Արաբրակնուա, Արապկեր, Արապկիր, Արապրասեզ, Արապրաքեն, Արարոքա քաղաք, Արափեր, Արափիր, Արափկիր, Արեպքեր, Արեպքիր - Քաղաք Փոքր Հայքի Երկրորդ Հայք պրովինցիայում, Մալաթիայից մոտ 30 կմ հս, Ցաղմուր լ-ն հս–արլ կողմում, Եփրատի աջակողմյան վտակ Արաբկիրի օժանդակ Անկոյի ջուր գետի (հնում Ոսկի գետ) աջ կողմում, անհարթ վայրում: Ք կառուցված է երեք ձորերի զառիթափ կողերին, դրա համար էլ տները, որոնք մեծ մասամբ քարաշեն են, երկու-երեք հարկանի ու տափակ տանիքներով, թողնում են բնական սանդուղքի տպավորություն:

Կլիման խիստ է, ցամաքային, ցրտերը տևում են նոյեմբերից մինչև ապրիլ, ամառը սաստիկ տաք Է, օդը չոր, բայց առողջարար: Խմելու ջուրը սակավ է, բայց և այնպես ք թաղված էր պտղատու այգիների և պարտեզների մեջ: Հողը արգավանդ է: Հռչակված էին Ա-ի թութն ու խաղողը, որոնք վաճառվում էին նաև հարևան գավ-ներում: 19-րդ դ վերջերին և 20-րդ դ սկզբներին Ա ուներ ավելի քան 20000 բնակիչ, որի կեսից ավելին հայեր էին: Նրանք այգեգործության ու երկրագործության հետ մեկտեղ զբաղվում էին նաև շերամապահությամբ , բամբակագորշությամբ, զինագործությամբ, առևտրով: Գ. Սրվանձտյանի վկայությամբ Ա-ի հայ արհեստավորները հեշտությամբ էին պատրաստում եվրոպական տիպի զենքեր և ամենանուրբ մեքենաներ ու գործիքներ: 19-րդ դ կեսերին Ա-ի գործվածքային ամենախոշոր ձեռնարկություն֊ ների տերերն էին Տեր-Պետրոսյաններն ու Պողոս Էֆենդին, որոնք ազատորեն մըրցում էին Հալեպի և այլ վայրերի ձեռնարկատերերի հետ: 20-րդ դ սկզբներին ք-ում հաշվվում էր շուրջ 1200 արհեստավոր ու գործավոր: Ա խճուղով կապված է Ակնի, Խարբերդի, Սեբաստիայի հետ: Ք-ի հայ բնակչության մի մասը մշտապես պանդխտում էր: Հայերն ունեին 7 եկեղեցի (ս Աստվածածին, ս Հակոբ, ս Գևորգ, ս Գրիգոր ևն), մի քանի սրբավայրեր ու մատուռներ, 10-ից ավելի դպրոց 1000 աշակերտով, առաջնորդարան, 1895 թ-ից հետո՝ որբանոց, վարժարան: 1915 թ կոտորածների ժամանակ Ա-ի հայերի զգալի մասը ոչնչացվեց, 1922 թ կենդանի մնացածներից շուրջ 800 հոգի կրկին վերադարձան հայրենիք, բայց չդիմանալով թուրքերի հետապնդումներին, ներգաղթեցին Սովետական Հայաստան, որտեղ նրանք Երևանի մոտ 1925 թ նոյեմբերի 29-ին հիմնադրեցին Նոր Արաբկիր ավանը: Ա հիմնադրվել է Վասպուրականի վերջին թագավոր Սենեքերիմ Արծրունու կողմից 1021 թ Արաբրակնուա հռոմեական բք–ի մոտ: Ա իր շրջակայքով մինչև 11–րդ դ 70-ական թթ հայկական ֆեոդալական իշխանություն էր, բյուզանդական կայսրության վասալը, հետո այն նվաճեցին թուրք-սելջուկները: 14-րդ դ այստեղ իշխում էին օսմանցի թուրքերը, ո րոնց օրոք նա սկզբում մտնում էր Սեբաստիայի, իսկ հետո Մալաթիայի ու Խարբերդի նահ–ների մեջ: Ա-ի հայերը խոսում էին իրենց՝ արաբկիրի բարբառով: Ք-ի մոտակայքում կան արծաթի հանքեր, հին բերդի ավերակներ, գերեզմանոց: Միջին դդ Ա-ում զարգացած է եղել գրչության արվեստը, այստեղ գրված հայերեն ձեռագրերից ամենահինը 15-րդ դ է:

Ա աանվան ծագման վերաբերյալ կան մի քանի վարկածներ: Ոմանք այդ անու նը կապում են հայերեն առ արաբ կեր, ոմանք՝ թուրքերեն արաբ գիր (արաբ մտիր) արտահայտությունների, ոմանք հին խեթական Արիպշա տեղանվան հետ ևն: Ամենահավանականն այն է, որ Ա իր անունը ստացել է նրա տեղում հնից գոյություն ունեցող Արաբրակունա ք–ից Ա-ում են ծնվել բառարանագիր Թադևոս Աստվածատրյանը (1831 — 1906), բանասեր լեզվաբան, թարգմանիչ Դավիթ Բեգը (Մարտիրոս Սարգսյան), սովետահայ բանաստեղծ Վահագն Դավթյանը (ծն 1922) և ուրիշներ:

Արաբկիր, Арабкир, Arabkir, Արաբկեր, Արապկիր, Արեպքիր — Գավառակ Փոքր Հայքում: 17-րդ դ մտնում էր Սեբաստիայի, իսկ հետո Մալաթիայի, ապա Խարբերդի նահ-ների մեջ, կենտրոնը՝ Արաբկիր ք-ը: 19-րդ դ վերջերին բաժանվում 1ր 4 ենթաշրջների և ուներ 84 (որոշ աղբյուրներում 300) գ: Զուտ հայաբնակ էին Վաշխեն (կամ Վաղշեն), Ծագ, Հասկնի, Էհնե, Կրանի, Անջրդի, Սաղմկա, Աղն, Օճախ, Ամպրկա, Վանք, Խոռոչ, Մաշկերտ, Օվա, Ծապլվար, Շիփիկ, Քուշնա գ-երը: Մինչև 1915-ի եղեռ-նը Ա գվռկ–ի հայերի թիվը հասնում Էր 33000 (որոշ աղբյուրներում՝ 96521 որ բացահարտ սխալ է) մարդու: Գվռկ–ն ունի բարեբեր հողերք բնակիչները գերազանցապես զբաղվում Էին երկրագործությամբ, այգեգործությամբ, արհեստագործությամբ: շերամապահությամբ և առևտոով: 20-րդ դ սկզբներին գվռկ-ն ուներ 18 դպրոց, 19 եկեղեցի: Արաբկիրցի հայերը քաշ ու կորովի մարդիկ էին: 1915 թ նրանք նույնպես ենթարկվեցին զանգվածային տեղահանման ու կոտորածի:




Personal tools
Namespaces
Variants
Actions
Navigation
Databases
Toolbox