Difference between revisions of "Սասունցի Դավիթ III:1"

From armeniapedia.org
Jump to: navigation, search
Line 858: Line 858:
 
:Ես  ու էդ եղանք հող ու ջրի շիրիգ.
 
:Ես  ու էդ եղանք հող ու ջրի շիրիգ.
 
:Մեր մեջ վեճ բացվավ ու կռիվ  արինք,  
 
:Մեր մեջ վեճ բացվավ ու կռիվ  արինք,  
Էն ինձ թրով զարկի, ես  չզարկեմ:
+
:Էն ինձ թրով զարկի, ես  չզարկեմ:
 
:Հազար էդպես Մելիք մեռնի՝  
 
:Հազար էդպես Մելիք մեռնի՝  
 
:Էս  մեկ չարսու լաչակ  է,  
 
:Էս  մեկ չարսու լաչակ  է,  
Line 984: Line 984:
  
 
14
 
14
 +
 +
 +
:Հասան  կամըրջի  մեջտեղ.
 +
:Բաթմանա  Բուղեն  առջևեն,
 +
:Չարբահար Քամին հետևեն,
 +
:Զու  արին,  դարձան,
 +
:Կուզեն՝ բռնեն  զԴավիթ,
 +
:Դնեն կամըրջի վրեն,  մորթեն:
 +
:Դավիթ  ասաց.—  էդ  ինչ  տ՚անեք,
 +
:Վա՜յ  դու կուզեք ինձ թալեք ջուր:
 +
:Դավիթ հասավ էդ  մարդեր,
 +
:Էնոնց  ամեն  մեկի  վզաքոք բռնեց,
 +
:Տարավ-բերավ,  զարկեց  իրար,  ասաց.
 +
:—  Դուք չեք գիտի մարդ թալեք  ջուր,
 +
:Ես  ձեզ նշանց  տամ:
 +
:Քաշեց,  մեկ  կախեց  կամըրջի էս  դին,
 +
:Մեկել    էն  դին:
 +
:Փահլևաններ  ասին.—  Դավիթ,
 +
:Աստծու սիրուն,  մեզ մի թալի ջուր,
 +
:Մենք  կնիկ,  ճժի  տեր  ենք:
 +
:Դավիթ էնոնց քաշեց,  էզատ  գետին,
 +
:Չոք  մի  զարկեց  մեկու վրեն,
 +
:Չոք մի  զարկեց  մեկելու վրեն,
 +
:Արուն  պնչներուց թալեց  դուրս,
 +
:Քիչ մնաց  մեռնեն,  էնքան  զոռ տվեց:
 +
:Դավիթ բոռաց.—Թե  օղորթ խաբար չտաք,
 +
:Ձեր երկուսն լէ տի սպանեմ, թալեմ գետ:
 +
:Ասին.—  Դավիթ,  քո  բախտն  ենք  ընկե,
 +
:Դու զմեզ  թող,  մենք էլնենք,  օղորդ խաբար տանք:
 +
:Փահլևաններ շատ  աղաչանք  արին,
 +
:Դավթի  սրտին  մեջ  զեղչ  ընկավ,
 +
:Ձեռ էնոնց մոտեն  վերուց,
 +
:Էնոնք էլան,  նստան:
 +
 +
 +
:Սահաթ մի խելք չէր  իգա  էնոնց  գլոխ,
 +
:Էնքան որ զոո արավ:
 +
:Դավիթ  ասաց.—Դե,  ասեք,  է՜:
 +
:Քիչ նաֆաս էկավ էնոնց  վրեն,
 +
:Ուշքի  էկան,  ասին.—Դավիթ,
 +
:Քռ հոգուն,  արևուն  մեռնենք,
 +
:Քենե պահենք,  աստծուց ինչպես  պահենք.
 +
:Մենք քե դուշման չենք,
 +
:Էդ քաֆուր,  զալըմ Մելիք  մեզ ասաց.
 +
:«Տարեք  Բաթմանա  կամուրջի  վրեն,
 +
:Էնոր վիզ կտրեք,
 +
:Կուժ մի  արնեն  առեք,
 +
:Ջանդակ  թալեք  գետ,
 +
:Արուն բերեք՝ խմեմ,
 +
:Իմ  սիրտ  հովնա:
 +
:Թե  էդպես  ի՛մ խոսք չանեք,
 +
:Ես ձեր վիզ կառնեմ»:
 +
:Քո  աստված քանց  մեզ մեծ էր,
 +
:Քո  ուժ զմեր  հաղթեց:
 +
:Դավիթ  ասաց,–—  Դե,  էլեք:
 +
:Չարբահար  Քամին  ասաց,
 +
:—    Ես  որ կամ,  քո հոր սուփրի  վերա եմ ջոջցե,
 +
:Քո հոր հացն  եմ կերե:
 +
:Էն  մեկել  ասաց,
 +
:—    Ես որ կամ,  իմ սոյ  արաբ է,
 +
:Մենք թալեր ենք  մեզ քո բախտին,
 +
:Քանի քո  հեր  սազ  էր,
 +
:Մենք քո հոր ծառայութեն  կենինք,
 +
:Որ քո  հեր մեռավ,  կտրիճ մարդ վերջացավ,
 +
:Գացինք Մըսրա Մելիքին ծառա էղանք:
 +
:Մենք չենք գիտեր՝ դու քանց քո հեր ուժով էր,
 +
:Էլ չենք էրթա մոտ Մըսրա Մելիք,
 +
:Մենք քե մշակ,  դու մեր  տեր:
 +
:Դավիթ խնայեց էնոնց, ազատ  արեց,  ասաց.
 +
:—    Ինչպես  տեսեր  եք,  գացեք,  էդպես  ասեք:
 +
:Էդ  էրկու ֆերիզներ միտք  արին,  ասին.
 +
:—  Դավիթ,  կըխնդրենք քո մոտեն,
 +
:Դու քո  շապիկ  տաս,
 +
:Մենք  նապաստակ մի սպանենք,
 +
:Քո շապիկ մեջ  էնոր  արնին թաթխենք,
 +
:Տանենք Մելիքին  նշանց  տանք,
 +
:Որ  հավատա՝ քե սպաներ  ենք:
 +
:Դավիթ ասաց.
 +
:—    Փահլևաններ,  որ  դու էդպես  կըխնդրեք,
 +
:Առեք իմ շապիկ, տարեք:
 +
:Էս խոսք  փահլևաններ շատ  հավնան:
 +
:Իրիշկեց,  տեսավ,  նապաստակ  մի էնտեղ փախավ,
 +
:Էլավ , փռթավ հետևեն,
 +
:Բռնեց,  վիզ կտրեց,  արուն լցին  կուժ,
 +
:Շապիկ  լե մեջ թաթխին,  առան,  էդին խուրջին,
 +
:Դարձան Դավիթ,  ասին.— Քե  օղուր էղնի,
 +
:Դու գնա  քո ճամփեն,  մենք էլ  կերթանք մեր  տուն,
 +
:Արի քե նշանց  տանք  Սասունի  ճամփեն:
 +
:Տարան  մի  սարի վրա,  ասին.
 +
:—  էդ ճամփեն  կըտեսնե՞ս,
 +
:Էդ  ճամփեն  կըբռնես, կերթաս  Սասուն:
 +
:Դավիթ  սարեն  կիջնի,  ճամփեն  կըբռնի  կերթա:
 +
:Փահլևաններ կըդառնան Մըսրա  երկիր:
 +
:Կուժ,  հելիկ  կտան  Մելիքին,  կասեն.
 +
:—  Դավիթ սպանինք,  Էս Էլ Էնոր  արուն ու հելիկ:
 +
 +
 +
:Մըսրա  Մելիք  կանչեց  սինոդներ,
 +
:Էնոնք  ժողվան, էկան,  նստան:
 +
:Էնոնց  առեջ  արուն  խմեց,
 +
:Արնոտ  հելիկ  քսեց  երես,
 +
:Սիրտ  հովցավ,  ասաց.
 +
:—  Օխա՜յ,  ազատվանք, պրծանք Դավթի մոտեն:
 +
 +
 +
Բ.  ԴԱՎԻԹԸ  ՍԱՍՈԻՆՈԻՄ
 +
 +
 +
1

Revision as of 14:29, 12 February 2006

<- Եդ Սասունցի Դավիթ

Ճյուղ Երրորդ


ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ


ՈՂՈՐՄԻՍ–ՆԱԽԵՐԳ


1


Դառնանք զօղորմին տի տանք
Գագիկ թագավորին՝ հազա ր օղորմի,
Դառնանք, զօղորմին տի տանք
Ծովինար խաթունին՝ հազա ր օղորմի.
Դառնանք, զօղորմինտի տանք
Սանասարին հազար օղորմի,
Գառնանք, զօղորմինտի տանք
Բաղդասարին՝ հազա ր օղորմի,
Դաոնանք, զօղորմին տի տանք
Քեռի Թորոսին՝ հազար օղորմի.
Ղառնանք, զօղորմին ՝տի տանք
Մելիքսեթ քահանին՝ հազար օղորմի.
Ղառնանք, զօղորմին տի տանք
Դեղձուն ճուղ-ծամին՝ հազա՜ր օղորմի.
Դառնանք, զօղորմին տի տանք
Ջոջ Մհերին՝ հազար օղորմի.
Դառնանք, զօղորմին տի տանք
Արմաղանին՝ հազա ր օղորմի,
Դառնանք, զօղորմին տի տանք
Իսմփլ խանումին՝ հազա՜ր օղորմի.
Դառնանք, զօղորմին տի տանք
Ձենով Հովանին՝ հազար օղորմի.
Դառնանք, զօղորմինտի տանք
Արտատեր պառավին՝ հազա ր օղորմի.
Գառնանք, զօղորմին տի տանք
Խանդութ խաթունին՝ հազար օղորմի.
Դառնանք, զօղորմին տի տանք
Չմշկիկ Սուլթանին՝ հազա՜ր օղորմի.
Դառնանք, զօղորմին չի տանք
Մըսրա Մելիքին՝ հազա՜ր օղորմի.
Դաոնանք, զօղորմին տի տանք
Թառլան Դավթին՝ հազա՜ր օղորմի.
Դառնաւնք, զօղորմին տի տանք
Ականջ արողների ծնողներին՝ հազա՜ր օղորմի.
Խաղանք ճյուղե ճուղ, գանք
Վեր թառլան Դավթին:


ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ


ԴԱՎԹԻ ԿՌԻՎԸ ՄՍՐԱ ՄԵԼԻՔԻ ԴԵՄ


Ա. ՄԱՆՈՒԿ ԴԱՎԻԹԸ ՄԸՍՐՈԻՄ


2


Դավիթ մնաց անհեր, անմեր,
Գետնի վրա րնկած, վեր ծըղին,
Կըբոռար, ձեն երկինք կառներ,
Դավիթ անոթի էր:
Ձենով Հովան էլավ,
Ինչքաձ ծըծմե,ր կար քաղաք, կանչեց,
Թե, էկեք ծիծ տվեք Դավթին:
Ծծմեր մի էկավ, ծիծ դրեց բերան,
Կաթի հետ արուն-արնաջուր տվեց դուրս,
Էդ կնիկ վախեց, ճվաց, փախավ:
Մեկ ուրիշ ջոջ կնիկ բերին,
Հատ կում ծիծ քաշելուն, Էդ կնիկ մեռավ:
Մեկ Էլ բերին, էն է լ էնպես էլավ:
«Զուր է»,— ասին,— էս ազնահուր է
Ոչ մեկ չի կարա էնոր դիմանա»:
Ձենով Հովան քաղքցիք ժողվեց ասաց.
— էս տղեն չենք կարա՝ շահի,
Էսպես որ կենա՛ կըմեռնի,
Ի՞նչ անենք, ինչ չանենք:
Էդտեղ նստածն միտք ա՛րին, ասին.
— Մհեր յոթ տարի որ Մըսր մնաց,
Մկա էնոր ցեղից էնտհղ ծծմեր կա,
Դավիթ ղրկի մոտ Իսմիլ խանում,
Թե էն տիրանա՝ տիրանա–,
Թե չէ, մարդ չի կարա տիրանա:
Ասին,— Բա ով տանի, ով չտանի,
Թե՝ Քուոկիկ Ջալալին տանի:
Քուռկիկ Ջալալին կըբերեն,
Աղեկ թիմար մի կըտան,
Դավթին բարուր կանեն,
Կըդնեն վեր ձիուն, ժիր կըկապեն,
Թուղթ մի կըգրեն, կըդնեն դոշին,
«Դե,— կասեն,— մեր ամանաթ տար»:
Հովան ձիու վիզ կըբռնի, կասի,
— Քուռկիկ Ջալալին, ես քենե կուզեմ,
Իմ տղեն գետ չթալես, քար չզանես,
Տանես Մըսրա երկիր,
Մըսրա խանումին թասլիմ անհս, գաս:
Քուոկիկ Ջալալին հրեղեն ձի էր,
ԸզԴավիթ առավ,
Մեջ երկինք, մեջ գետինք գնաց;


3

Մըսրա խանում փանջարեն նստուկ էր,
Տեսավ թոզ ու դուման դաշտեն կէլնի,
Կրակ գետնու էրեսեն կըտա երկինք:
Ասաց.— էս ամպ չի, կա-չկա,
Էս Քուռկիկ Ջալալու ոտաց կրակն է, էդպես կելնի:
— Դռնապաններ,— գոռաց,— գնացէք, դարպաս բացեք,
Կո ձի մի կհասնի դարպասի դուռ:
Դռնապաններ դարպաս կըբանան,
Քուռկիկ Ջալալին կըգա,
Չոքեր կըզարկի գետին, կըկայնի:
Կը տեսնեն բարուր մի ձիու վրա կապուկ:
Բարուր կառնեն կըտանեն վեր,
Կըտան Սելիքի մոր,
Ւսմիլ բարուր էբաց, տեսավ ի՞նչ,
Նորածին էրեխա է, մի թուղթ էլ վեր դոշին:
Թուղթ վերուց, կարդաց.
Ձենով Հովան դրեր էր.
«Ախպոր կնիկ, հարսե...
Ահեր ,իր կնիկ էրկոլսով մեռեր են,
Դավիթ ,մնացեր է վեր ծըղին, եթիմ.
Կխնդրենք, էրեխեն պահես, պահպանես»:
Իսմիլ խանում միտ վե ասաց.
«Մհերի խաթեր ես կըշահեմ Դավթին,
Նա հո Էլ չի էրթա Սասուն,
Շահեմ էստեղ կենա,
Մելիքի հետ ախպեր էղնեն,
Սասուն, ամբողջ երկիր զավթեն, տիրապետեն»:
Ապա դարձավ դռնապաններ, ասավ.
— Դռնապաններ, դարպասներ փակեր,
Քուռկիկ Ջալալին ընկեր է մեր ձեռ,
Բռնենք, մնա մեզ համար:
Դռնապաններ դարպասներ զարկին,
Որ Քուռկիկ Ջալալին բռնեն:
Քուոկիկ Ջալալին ասաց.
«Ինչըխ տազատվեմ էսոնց մոտեն, աստված»:
Բադանի մեջ դես գնաց, դեն գնաց,
Էզար, զքառսուն գազ բադան անցավ,
Թռամ, հասավ Սասնա երկիր:


4


Հովանի աչք մնացեր էր ճամփն,
Մեկ էլ կըտեսնի՝ իրիկվա կողմ,
Մեջ երկինք, մեջ գետինք թոզ մի կէլնի:
Ասաց.— Կնիկ, Քուռկիկ Ջալալին կրգա,
Բան մի չկա հետ:
Ո՞վ գիտե՝ ո՞ր սարն է թալե,
Ո՞ր քարն է թալե,
Ո՞ր թուփն է թալե, իմ թառլան Դավիթ,
Ո՞ր գելն է կերե,
Ո՞ր ջանավարն է կերե,
Իմ թառլան Դավիթ:
Քուռկիկ Ջալալին էկավ, հասավ,
Ձենով Հովան հարցուց.
— է՜յ, Քուռկիկ Ջալալին
Ո ր սարն ես թալե,
Ո՞ր քարն ես թալե
Ո՞ր թուփն ես թալե իմ թառլան Դավիթ,
Ո՞ր գելն է կերե,
Ո՞ր ջանավարն է կերե իմ թառլան Դավիթ,
Մեր ճրագ հանգավ, թե՞ վառուկ է:
Քուռկիկ Ջալալին աստծու հրամանքով
Լեզու առավ, ասաց,
— Ոչ սարն եմ թալե,
Ոչ քարն եմ թալե,
Ոչ թուփն եմ թալե քո թառլան Դավիթ,
Ոչ գելն է կերե,
Ոչ ջանավարն է կերե քո թառլան Դավիթ:
Տարեր եմ, տեղ եմ հասուցե,
Իսմիլ խանումին թասլիմ եմ արե,
Սասնա ճրագ չի հանգե, վառուկ է:
Համա էնտեղեն հազիվ եմ պրծե,
Ւսմիլ խանում հրաման էտուր,
Դարպասներ վեր ինձ զարկեցին,
Ձիավարներ էկան, որ ինձ բռնեն,
Համա մեկ թափ էտու զինք,
Ձիավորներու մեջեն էլա դուրս,
Զարկի, քառսուն գազ բաղան անցա, էկա:


Ձենով Հովան ձիու ճակատ պագեց,
Թիմար արեց, ասաց.
— Աստծո անեծք վեր էնոր տուն տեղաց էղնի,
Վեր էնոր ղավակներոլն էղնի,
Ով էս ձիու խաբար աշխարհ հանի:
Քուռկիկ Ջալալին տարավ ապա,
Մըլեց յոթ դռնով ներս,
Դռներ գոցեց, հող տվեց վրան,
Էնոր ուտելիք, խմելիք, հերդիս վե կըտար:


5


Իսմիլ խաթուն շատ ուրաիացավ էդ տղի վերա:
Առեց, դրեց ուր գիրկ,
Ծիծ հանեց, գրեց բերան:
Դավիթ Էնոր ծիծ վերուց:


Մսրա Մելիք որսից էկավ՛, ասաց.
— Էս ի՞նչ տղա Է առեր ես քո գիրկ:
Ասաց,— Որդի, քո ախպերն Է,
Էսիկ Սասնա Մհերի տղեն է:
Հերդ, իրեն կնիկ մեռեր են,
Էդ էլ քո ախպերն է, ճամփած են՝
Էրկու տարի, իրեք՝ ծիծ տամ, պահեմ:
Մսրա Մելիք ասաց.— Մարե, էդ իմ բան չէ,
Վերուս՝ դու գիտես, չվերուս՝ դու գիտես:
Մեր ասաց.— Բան չկա, որդի,
Էրեխա է, կըպահենք էրկու-իրեք տարի,
Հրոխպեր գիկա, կառնե կերթա:
Երբ որ էդպես մեր ասաց,
Մսրա Մելիք թողեց, գնաց:


Անցավ իրեք օր, իրեք գիշեր,
Ւսմիլ խաթուն ծիծ էտու,
Դավիթ էնոր ծիծ չվերուց:
Իսմիլ Խաթուն շատ էլաց, մնաց շիվար,
Չէր գիտի՝ ինչ աներ հետ Էնոր.
Կանչեց Մսրա Մելիք, ասաց,.
— Ւ՞ն,չ անենք հետ էս տղին,
Իրեք օր, իրեք գիշեր կա՝ իմ ծիծ ուտի,
Մնա անոթի, տի մեռնի,
Մենք մեղաց տակ կըմնանք,
Ամոթանք կըքաշենք էնոր տիրոջ մոտեն:
Ի՞նչ անենք էս տղի հետ,
Ինչպե՞ս շահենք, որ չմեռնի:
Մսրա Մելիք ասաց.— Մարե,
Էն հայ է, մենք արաբ ենք,
Էդոր համար քո ծիծ չի ուտի:
Մարէ, քո տուն չավրի,
Էնու հոր չկա մեղր ու կարագ,
Չկա անուշ~անուշ բաներ:
Ուղտեր ճամփի, էրթան Սասուն,
Բերեն մեկ բեռ մեղր, մեկ բեռ կարագ,
Կըշինիս եղ-մեղր, կըտաս տղեն կուտի:
Իսմիլ խաթուն Բաթմանա Բուղեն կանչեց, ասաց.
— Կերթաս Սասուն մոտ Ձենով Հովան,
Մեկ բեռ մեղր կըբերես,
Մեկ բեռ Էլ կարագ կըբերես,
Մեղրով, կարագով տի պահենք տղեն.


Բաթմանա Բուղեն էլավ, գնաց Սասուն:
Դավթի հրոխպեր մեկ բեռ կարագ էտու,
Մեկ բեռ մեղր էտու էնոր:
Էն էդի, էդի Իսմիլ Խաթունի առեջ:
Մելիք էդ որ տեսավ, մոր ասաց.
— Տեսա՞ր ինչ աղեկ բան էղավ.
Հա տուր, թող ուտի, ջոջնա:


Մսրա խաթուն տղեն շատ լավ կըշահեր,
Ամեն օր մի աման մեղր,
Մի աման կարագ կըխառներ,
Կըտար Դավթին, Դավիթ կուտեր:
Մեղր, կարագ Դավթի վերա կըգար
Թե հողեղեն ամիս-ամիս կըմեծանա,
Էն օրեօր, ժամե-ժամ կըմեծանար:
Դավիթ էնպես զորացավ՝ բնդեր կըկտրեր:
Մեր էլավ զնջիլ էբի, արավ բնդի թել,
Ջնջիլ լդիմացավ, կտրավ:
Ինչ արեց, ճար չէղավ, կտրավ:
Նոր էբի որվանք, փեխր մանեց,
Արավ էնոր բնդի թել, որ պահեց:
Ինչ Դավիթ շունչ կըքաշեր,
Որվանք կըերկարեր,
Նորեն որ շունչ կըհաներ,
Որվանք կըկծկվեր, դիպներ օրորոցին:
Դավիթ օրորոցից կիրիշկեր չորս կողմ,
Կըտեսներ էս ու էն բաներ կախուկ,
Մեկ ձեռ կըմեկներ, կուզեր բռնի,
Մեկ էլ կըճղար, կըթռներ վեր:
Մի օր էլ որ էդպես կաներ՝ թռավ,
Օրորոցն առավ ձեռ, էլ՚ավ դուրս:
Էս բան ամենուն սարսափեցուց,
«Դավիթ աժդահար կէղնի»,— ասին:


6

Դավիթ որ էղավ հինգ տարեկան,
Մելիք էղավ տասներկու տարեկան,
Էլավ հոր տեղ նստավ,
Դարձավ Մըսրա թագավոր:
Ւսմիլ խաթուն ասաց.
«Տի տամ Դավիթ ուսում առնի»:
Կանչեց վարժապետ մի, ասաց.
— Գիշեր-ցերեկ մեկ արա,
Դավթին ուսում տուր:
Վարժապետ վերցուց, տարավ, էդիր սենեկ մի:
Իսմիլ խաթուն թամբահ էրեց
Թե.— Դավիթ որ հաց տանեք,
Միս էղնի՝ ոսկոռ հանեք,
Չիր էղնի՝ կորիզ հանեք:


Մեկ օր Դավթի հաց տանողին տփին,
Ասաց.— Դու կայնեք, էսօր
Դավթին հաց տանելուց՝
Միս կըտանեմ, ոսկոր չեմ հանի,
Թող ուտի, ոսկոռ բկին դեմ առնի,
Դուրս էլի, ձեզ սպանի:
Էն հաց վերուց, առավոտ տարավ,
Էդիր Դավթի առեջ:
Դավիթ հաց կերավ, միս թալեց ատամներ,
Տեսավ՝ միս փլավ:
Քանի կակուղ էր, կուտեր,
Վերջ տեսաք մի սիվտակ բան դուրս էկավ,
Ասաց.— Չուր մկա հաց կըբերին,
Էսենց բան չեմ տեսեր:
Գցեց ատամներ՝ էս յան, էն յան,
Տեսավ՝ մի բան չեղավ, ըռըկավ, թալեց,
Էտուր փանջարի շուշան կոտրեց,
Շող կաթեց ներս:
«էս ի՞նչ էր մտավ իմ սենեկ»:
Դավիթ թևեր քշտեց, էլավ,
Փաթթվավ շողին, ընկավ գետին:
էնքան հետ շողին կռիվ արեց՝
Քրտինք էս յանեն, էն յանեն թափավ,
Նեղեցավ, ինքզինք ընկավ գետին;


Վարժապետ էկավ, տեսավ՝
Դավիթ քիչ է մնացե՝ մեռնի:
Ջուր բերեց, իրես լվաց, ասաց.
— Դավիթ, քե ղուրբան,
Ինչի՞ էդպես կանես,
Ինչի՞ էդպես կըտփես գետին:
Ասաց.— էս մտեր իմ սենեկ,
Չեմ կանա հանե դուրս:
Ասաց.— Աչքերդ մե խփի:
Դավիթ ալքեր խփեց:
Վարժապետ թաշկինակ բռնեց,
Էն շուշի ծակ կալավ, շող կտրավ:
Դավիթ աչքեր էբաց, ասաց. ՚
— Ուր են մարդ:
Ասաց.— Հանի դուրս:
Ասաց.— Յա, էսօր առավոտնե ես կըչարչարվիմ,ք–
Չեմ կանա հանե դուրս,
Ընձնե զոռբա՞ էր դու, ինչըխ հանիր դուրս:
Ասաց.— Ղուրբան, հեյրան,
Էնիկ մարդ չէր, էնիկ արևի շող էր:
Ասաց.—Բա արև որ կա՝
Ինչի ինձ ճխտել եք էս սենեկի մեջ:
Ասաց,— Ղուրբան, հեյրան,
Արև էլ կա, օր էլ կա, գիշեր էլ կա:
— Բա ինչի՞ ինձ չեք հանի դուրս:
Վարժապետ ասաց,— Ղուրբան, սաբր արա,
էրթամ թագավորին իմաց տամ,
Նոր գամ, քե հանեմ դուրս:


Գնաց թագավորին գլուխ իջուց, ասաց,
— Տղա Դավիթ չի սըթրում:
Միս կերե, ոսկոր թալե, շուշեն կոտրե,
Շող ընկեր է մեջ սենեկ,
Էլեր, թևեր քշտե հետ շողին կռիվ տվե:
էնքան հետ շողին կռիվ է տվե,
Որ քափ ու քրտինք տվե վրեն,
Վերջ նեղցե, ընկե գետին
Գացի տեսա՝ Դավիթ քիչ է մացե մեռնի,
Գետնից վեր առի, ուշքի բերի,
Էն շողի տակ կալա, շող կտրեց,
Դավիթ աչքեր էբաց, նստավ:
Երբ իմացավ՝ դուրս արև կա, աշխարք կա, ասաց
«Ինչու ինձ բանտարկեր եք էստեղ,
Կուզեմ էլնեմ դուրս, արև, աշխարք տեսնեմ»:
Թագավոր ասաց,— Գնա, առավոտուն հան դուրս:
Վարժապետ դարձավ մոտ Դավիթ, ասաց,
— Հրաման կա՝ աոավոտ քե հանեմ դուրս:


7

Առավոտուն էլավ Դավիթ, տեսավ՝
Դուռ փակուկ է, ինք մենակ է ներս:
Դուռ էհան տեղեն, ընկավ դուրս:
Ճժեր էրկու փետ դրած վեր պատին,
Նստեր են տրնկոզի կըխաղան:
Դավիթ ասաց,— Տղեկներ, էդպես չէղնի,
Ես էլ խաղցեր եմ, համա էդպես չի:
Ճժեր ասին,— Ապա դու ինչպե՚ս կըխաղեր:
Ասաց,—էկեք, էրթանք շանց տամ:
Ճժեր ընկան ետև Դավիթ, գնացին:
Մեջ բախչին էրկեն բարդի ծառ կար,
Դավիթ ձեռ թալեց էդ բարդու ծառ,
Ծառ կոռեց, ծեր հասուց գետին,
Ծեր պինդ բռնեց, կանչեց.
— Տղեկներ, էկեք, հեծեք, տընկողի խաղանք,
Տղեկներ էկան, շարվան վեր ծառին,
Մեկ-մեկ ճյուղ բռնին, կըխնդանան:
Էնքան խաղցան՝ Դավիթ դադրավ, ասաց.
— Տղեք, իջեք տակ, իմ ձեռ դադրավ:
Էնոնք Դավիթ չլսին. չիջան տակ:
Դավիթ մեկել կանչեց.— Ւջեք տակ:
Տղեկներ ասին.— էստեղ մենք կըխաղանք,
Վրե իջնենք տակ:
Չեն գիտե՝ Դավթի ձեռ կըցավի:
Որ չիջան տակ, Դավիթ ըռըկավ,
Ձեռ բաց էթող, գնաց:
Բարդի ծառ թափով վեր էլավ,
Տղեկներ հանեց էրկինք:
Էրկնուց տղեկներ էկան տակ՝ թափան գետին,
Մեկու թու կոտրեց, մեկու մեջք ջարդեց,
Մեկու թև կոտրեց, մեկու գլուխ ջարդեց,
Մեկելներ ընկան մեռան:
Շատեր պետ մարդերու տղեկներ ին:


Ձեն գնաց քաղքի մեջ, խաբար տվին.
— Շուտ հասեք, տղեկներ մեռան:
Հըմեն մարդ ուր տնեն էլավ, վազեց, ասաց.
— Շուտ հասնեմ իմ տղի հավարին,
Էս ի՞նչ բան է, օր էկավ մեր գլուխ:
Կէրթան, համա չեն հավատա:
Էկան, հասան տղեկներաց, տեսան՝
Որու ոտ կոտրած, որու մեջք ջարդուկ,
Որու թև էլած, որու գլուխ ջարդուկ,
Որ մեռած, որ մեկ էլ կիսամեռ կըտնքա
Տեսան մարտեր բոլոր թափած են,
Ամեն մեկ իր տղի վրա կիլա, կըբոռա:
Կանչին, մեկ տղա բերին, հարցում արին–
— Տղա, դու խաղատե՞ղն էր:
Ասաց.— Հա, խաղատեղն էր:
Ասին,— Մեր տղեկներ ո՞վ սպանեց:
Ասաց.— Դավիթ սպանեց;
Ասին.— Վրե՞, մեր դուշմա՞ն էր Դավիթ:
Ասաց,— Չէ, էդա ծառ կըտեսնա՞ք:
Ասին,— Հա, կըտեսնանք:
Ասաց,— էդա ծառ կոռեց, էբի գետին,
Հըմեն էլան վիրա,
Ոլրենց համար կըխաղին, կըխնդանան,
Մենք լէ տաս-քսան տղա գետին կըխաղինք:
Դավիթ ասաց,— Տղեկներ, իչեք տակ, իմ ձեռ դադրավ,
Էնոնք Դավթի խոսք չլսին,
Դավիթ մեկել կանչեց.— Իջեք տակ իմ ձեռ դսւդրավ:
Տղեկներ ասին,— էստեղ մենք քեֆ կանենք,
Վրե իջնենք տակ:
Որ չիջան տակ, Դավիթ ըռըկավ,
Ծառ բաց էթող, գնաց:
Ծառ կաչնավ, տղեկներ հասան հետ էրկնուց,
Վերուց էկան տակ, թափան գետին.
Մենք էլ էկանք քաղաք, ձե խաբար տվինք:
Ամեն մեկ ուր տղեն վերուց, լալով էբի տուն:
Լետո առան տարան խորին:


Իրիկուն ճժերու տերվանք էկան,
Մսրա Մելիքին գանգատ արին, ասին,
— Դավիթ մեր տղեկներ բոլոր սպանեց,
Մենք յոնջա չենք՝ նորեն կանաչենք,
Որ դու էդա ճժուն թամբահ չանես,
Մենք կելնենք, մեր տներ կավրենք,
Կըքոչենք, կէրթանք ուրիշ երկիր:


Մսրա Մելիք կանչեց ուր մոր, ասաց,
— Մարե, էսա էրեխեն տի սպանեմ,
Կէլնի մեր գլխուն պատուհաս:
Մեր ասաց.— Տո, որդի,
Էնոր խելք չհասնի, մեղք է, պստիկ է, բան չհասկնա:
Մելիք մոր խաթրին չէլնի դուրս.
— Մարե, թող քո խոսք էղնի:
Ապա թամբահ արեց Դավթին, ասաց.
- Ա՚յ տղա, սկուն բան մի անե,
Խալխ կըգան, գանգատ կանեն:


Էդ օրից Իսմիլ խաթուն,
Չէթող Դավիթ էրթեր հետ ճժերուն խաղար:


8

Դավիթ մնաց Իսմիլ խաթունի քով:
Մնաց, ժամանակ մի անցավ:
Օր մի Դավիթ ասաց.
— Սարե, իմ ախպեր Մելիք ամեն օր ու՞ր կերթա:
Ասաց, —Մեր մեռնի քե,
Կէրթա իր սեյրանատեղ, մինչև իրիկուն
Հուլ կըխաղա իր համար:
Դավիթ նեղեցավ, Էլաց, ասաց.
— Մարե, ի՞նչի Մելիք կէրթա, հոլ կըխաղա,
Ինձ չի տանի իր հետ,
Մարե, կըխնդրեմ իմ ախպոր ասես՝
Ինձ է լ տանի իր հետ,
Ես թամաշա անեմ, տեսնեմ՝ ինչպես կըխաղան՛
Թե էն ձի չտանի իր հետ,
Ես էնօր հիտև տ’էրթամ:
Ասաց.— Մեռնիմ քե,
Ձիանք կըտան վեր քե, կըճղտորեն:
Մինչև հիմա քե տիրեր, շահեր ենք,
Էրթաս մի բան պատահի,
Կընկնենք ամոթի տակ:
Ասաց.— Մարե, ես կէրթամ, զատ կըկայնիմ:


Հեվարին Մելիք էկավ տուն, տեսավ Դավիթ կըլար:
Լալու պատճառ մուր հարցուց:
Ասաց.— Որդի, կասի պիտի էրթամ,
Իմ ախպոր խաղ սեհր անեմ:
Որդի, Մելիք, առավտուն քո ախպեր տար:
Մըսրա Մելիք ասաց.— Չեմ տանի,
Վայ թե գա էնտեղ,
Մե խայտառակութեն, կոպտութեն անի,
Իմ իրես թուք ու մուր բերե:
Մեր ասաց.— Մորտուն, Մելիք,
էն շատ կըլա, տար՜քե հետ,
Գիկա իր համար կըվազվզի, կըխաղա:
Մելիք ասաց.
— Տո մարե, ես ին՚չըխ տանեմ,
Դավիթ դհա տղա է,
Առնեմ, տանեմ, դնեմ էնտեղ,
Ձիանք գան, տան վեր փորուն, սպանեն,
Խալխ մե իրես տի տան, տ՛ասեն՝
«Տարան, դրին մեջ մեյդնին,
Ձիանք տվին վերա, տրորին-սպանին,
Եթիմ Էր, չեն ուզե շահե»:
Դավիթ էլաց, ասաց.
— Ես տի գամ, հոլ խաղամ:
Մսրա Մելիք ասաց.
— Դու երեխա ես, չես կարա հոլ խաղա հետ մեզ:
Դավիթ ասաց.— Պիտի գամ:
Մըսրա Մելիք,ի մեր խելոք կնիկ Էր,
Ասաց.— Որդի, բեր Էրկու փահլևան դիր հետ,
Թող ձեռ, ոտ կապեն,
Տանեն, դնեն մի բանձր դարի գլուխ,
Դավիթ թող Էնտեղեն թամաշա անի,
Փահլևաններ էլ նստին կուշտ,
Մուղաթ անեն Դավթին՝
Չէլնի, գա ցած, ընկնի ձիերու ոտաց տակ:
Սըսրա Մելիք ասաց.— Մարե, լավ ասիր,
Աղեկ, լուսուն կըտանեմ հետ ձիկ:


9

Լուսուն Մըսրա Մելիք Դավիթ առավ, տարավ,
Ւդի զատ, հեռու տեղ մի, ասաց.
— Կայնի էստեղ, թամաշա արա:
էրկու փահլևանն էդիր պահացող,
էդոնք էլան, Դավթին կաշվի մեջ փաթթին,
Զնջիլներով կապին-կապոտին, նստան:


Մելիք, իր մարւդեր մեջ մեյդանին հոլ կըթալեն:
Ամեն մեկ կերթար դըպա հոլ:
Կհասներ, կըզարկեր, կըթռուցեր,
Որի հոլ հեռոլ կ՚էրթեր,
էն հաղթող կ՚էլներ:
էդ հոլն էլ հո գունդ չէր հասարակ,
Քառսուն լիտր էրկաթ էր, մի ջոջ ջաղցի քար:


Դավիթ ինչքան իրիշկեց, բան չտեսավ,
Հերսոտվավ, փահլևաններին ասաց.
— Փահլևաններ, ինձ արձակեք:
— Թագավորի հրաման է,— ասին,—
Մենք քեզ տի պահենք,
Որ չէրթաս ընկնես ձիերու տակ:
Դավիթ կապուկ շատ լաց ու կոծ արեց,
Իրեն էս դին թալեց, էն դին թալեց,
Համա չկարաց զնջիլներ կտրի դուրս գա:
Վերք ինք իրեն ասաց.
«Ընձի կասեն հայ եմ,
Թե հայ եմ, հայու հավատ կանչեմ,
Էս զնջիլ կտրեմ, դուրս գամ մեջեն»:
Ասելուն պես զնջիլ կտրավ,
Դավիթ դուրս էլավ մեջեն:
էրկու փահլևան կապեց իրարու,
Վար քիթ բերնին գցեց գետին,
Ւնք իջավ խաղատեղ:


Հոլ թա լողն եր հոլ կըզարկին,
Գետին կըքանդին, կըպոռթին.
Համա որ Մելիք կըզարներ,
Գետին սելի աղուրի պես կըճզվեր:
Դավիթ տեսավ զարնելու հերթ Մելիքին է,
Գնաց, մտավ մեջ աղուրին,
Հետ ավազին կըխաղար:
Ավազ կըլցեր ոտքերուն,
Կըթաղվեր մեջ հողերուն,
Մեկ կըխաղար, մեկ կիրիշկեր:
Մեկ ծակ քոլոզ կար գլոխ,
Էդ քոլոզով հող կըչափեր,
Կասեր.— «էս մե՛կ».,,
Ւնչքան լափեր, կասեր «էս մեկ»,.,
Էլ չէր կարա ասի «էրկու»:
Մելիք իր հող որ տի զարկեր, գոռաց,
- Դավի՛թ, Դավի՛թ հեռու կաց,
Հոլ կըզարկեմ դիպնի քե:
Դավիթ ըսկի ականջ լարեց էնոր:
Մելիք ասաց.— Կական, Ասլան,
Գացեք ճիվ բռնեք, թալեք դուրս;
Կական, Ասլան գացին ճիվ բռնին,
Ւնչ արին, լարին, ելավ վեր:
Հա հող կըչափեր քոլոզով, կասեր,
«էս մեկ, էս մեկ»:
Մելիք չորս մարդ ղրկեց, որ Դավիթ վերուցեն:
Էնոնք էկան, ձեռ բռնին, որ հանեն փոսից,
Ինչքան ջախտ արին, չկարացան՝
Ւնչ որ մարդ չկարնա ծառ քոթից հանե դուրս:
Մելիք ասաց.— Գիշերվա երազն է էս տղեն,
Էս ինչ է անում իմ՝ գլուխ:
Տեսան տերից ժաժ լի դալի,
Հոլ խաղացողներ ասին,— Մելիք զարկ,
Առնի իր բախտն է, մնա իր բախտն է:
Սազեր զարկին,
Մելիք զհոլ թալեց,
Հոլ գնաց, տ՚իջներ վեր Դավթի գլոխ,
Դավիթ ,ընցկուն կռահեց,
Թե ջաղցի քար գիկա գլխուն,
Ձեռ տվեց առջև հող բռնեց,
Ձետռաց մեջ քիչ մի խաղցուց,
Աջ ձեռով թալեց հետ էրկնուց,
Ձախ ձեռով բոնեց,
Ապա պտոտցուց, պտոտցուց, զարկեց,
Որ զարկեց, քառսուն մարդ սպանեց,
Քառսուն մարդ էլ բրինդար արեց:
Մեյդնի մարդեր վեր Մսրա Մելիք ծիծղացին,
— Դու շատ քեզ զորընդեղ գիտեր,— ասին,—
Տեսա՞ր, էս պստիկ ճիժ նստմանց
Էզար, զքո գուրգ շատ անցուց,
Էս մարդեր սպանեց, մեր խաղ փչացուց,
Վա՜յ Մելիք, վա՜յ Մըսրա Մելիք...
Մըսրա Մելիք ըռկավ, ասաց.
— Դավիթ իմ գլո՝խ կոռեց,
Դավիթ իմ նամուս գետին էզար:
Գնաց հասավ Դավթին, ճվաց վրեն,
Կուզեր զարկեր, Դավիթ վերուց դրեց տակ,
Չոքեց դո՛շին, չափալախ մի զարկեց,
Աչքերից կրակներ թռան:


Մելիք էդ բանից շատ վախեցավ:
Էլավ թուր քաշեց, որ Դավիթ սպանի,
Դավիթ փախավ, գնաց տուն,
Հասավ ու զինք թալեց մոր փեշ:
Մեր տեսավ Դավիթ էնպես է վազե,
Որ քրտինքի մեջ կըճըղճփա:
Հարցուց,— Դավիթ, էդ ի՞նչ է էղեր:
Դավիթ իր պաւտմութուն արեց, ասաց.
— Մարե, Մելիք գախ է գա, իմ վիզ կտրի:


Մելիք էկավ հերսոտ, հերսոտ, փրփրած,
Հասավ, որ Դավխթ սպաներ:
Մեր առեջ գնաց, ծծեր էբաց, ասաց.
— Թե դու Դավիթ սպանես,
Էս ծծերի կաթ քո՛ վրեն հարամ:
— Մարե՛,— ասաց Մելիք,— էսոնց ազգ ես գիտեմ,
Էսոնց ազգ հաստակող ազգ է,
Էս որ մեծացավ, մեզ ցեց կէղնի,
Իմ թագավորութեն իմ ձեռնեն կառնի,
Արի թող, էս տղին վերջ տամ:
Իսմիլ խաթուն ասաց.
— Պստիկ է, լաո, խելք բան չի կտրե,
Էն քո աղբերն է, քո մեջաց թուրն է,
Վաղ կըմեծնաք, աշխարք կըզավթեք:
Մելիք ասաց.— Մարե, թող քո խոսք էղնի,
Համա էդ շառելու է, օձու ձագ է,
Թե ինձ վնաս գա, էդ տղից կըգա:


10


Մելիք,ի հերս չէր իջնե:
էլավ իր մեծամեծներ կանչեց, ասաց.
- Իշխաններ,Դավիթ իմ գուրզ բռնեց, թալեց,
Իրեք հարիր մարդ սպանեց,
Իրեք հարիր էլ բրինդար արեց:
Էնոր վիզ կուզիմ կտրե,
Համա իմ մեր չի թորկի,
Դիվան անենք տեսնանք, ի՞նչ կասեք,
Լա՞վ է, որ օձու ձագ տաքացնենք:
էն վախտ խղճով մարդ շատ կար,
Մեկ ասաց.— Տղա է, չի կարելի:
Մեկ ասաց.— էն էլ թագավորի տղա է,
Մեզ համար ամոթ է՝ էնոր սպանենք:
Մելիք ասաց.—Չէ, անկարելի է,
Ես էնոր գլոխ տի զարկեմ:
Մեր ասաց.— Այ որդի, որ էդպես է,
Էլնենք, բերենք, փորձեն:
Մեծամեծներեն մեկ ասաց.— Մելիք ապրած կենա,
Քո մեր աղեկ կասի, բե փորձենք,
Թե որ Դավիթ տղա չեղավ,
Իմ գլոխ էլ էնոր հետ զարկեք:
Մելիք ասաց.— Ի՞նչպես փորձենք:
Ասաց.—Որդի, բերեք սինի մի կրակ,
Սինի մի ոսկի լցնենք, դնենք առեջ,
Թե ձեռ տարավ կրակ, իմացի տղա է,
Թե տարավ ոսկին, քո խոսքն է, սպանի:
Էլան սինի մի կրակ լցին, սինի մի ոսկի,
Բերին դրին սենեկի մեջտեղ:
Մելիք ասաց.— Գացեք, բերեք Դավիթ:
Դավիթ քնուկ էր:
Մեր էկավ մոտ Դավիթ, ասաց.
- Դավի՛թ, Դավի՛թ, էլի վեր:
Դավիթ թռավ, էլավ նստավ,
— Ինչ է մարե, ի՜նչ է,— ասաց:
Մեր ասաց,— Արի քե բան մի շանց տամ:
Տարավ մոտ են սինիք, ասաց,
— էսոնք քե համար ենք լցե, դրե,
Էս էրկուսից ո՞ր կըվերուս քե:
Դավիթ տեսավ էրկու բան կըպսպղա,
Խելք չէր կտրե, որ մեկ ոսկի է, որ մեկ կրակ:
Ձեռ պարզեց, ,տարավ կրակ:
Չէ էրեխա էր, մատեր միշտ բերանն էր, թաց էր,
Որ ձեռ պարզեց, տարավ կրակ,
Կրակ կպավ մատներաց,
Մատներ ցավաց, տարավ բերան,
Լեզուն վառվավ, մնաց թլոր:
Էդ օրից թլոր Դավիթ կըկանչեն:
Մեր ասաց.— Մելիք, մորտուն,
Դու կասեր տղա չէ,
Ապա տեսար ձեռ էդիր մեջ կրակ,
Համ մատ էրվավ, համ լեզուն:
Մելիք ասաց,— Չէ, մարե,
Էլ լեսանի խոռ չհանա,
Էլ իմ սիրտ էդոր հետ չի դզվի,
Բեր ղրկենք, էրթա հոր երկիր,
Իմալ կէղնի, թող էղնի:


11


Ավուր մեկ Դավիթ էլավ, գնաց քաղաք,
Ջոջ-ջոջ քարեր վերուց սարեց երկինք.
«Իմ քարեր կըհասին ա յ Էն ամպեր»,— ասաց:
Քարեր գացին, մարդ չտեսավ:
Յոթ ավուր եդ, նոր Էկան տակ:
Որ մեկու տան վրա ընկան, տուն փլուցին:
Թոզ-դուման էլավ, քաղաք բռնեց:


Քաղքից դարձավ, էկավ զինանոց:
Զինանոցի դուռ բաց էր,
Նարդիվան դրուկ կողքին:
Իջավ, մտավ էնտեղ,
Տեսավ Մելիքի գուրզ,
Գուրզ իրեք հարիր վաթսունվեց փութ կըգար:
Էս ինչ խաղալու լավ բան է դրած»,— ասաց:
Գուրզ վերուց,հանեց գլխուց վեր,
Ու ձեռնեն թալեց վար»
Գրմփոց ընկավ քաղքի մեջ,
Մարդ, կնիկ, ճիժ վախեցան:
Մըսրա Մելիք նստուկ էր բախչեն,
Տեսավ քաղաք ժաժք ընկավ, ասաց.
— էս իմ գուրզի ձենն էր էկավ,
Տեսեք ո՞վ է, ի՞նչ է էլե քաղքին:
Վեզիր իմացավ, որ Դավիթն էր,
Էլավ գնաց զինանոցի դուռ կայնավ,
Դավիթ մի գըմփոց էլ հանեց էդ վախտ:
Վեզիր կանչեց, ասաց,
— Դավիթ, Դավիթ, քո տուն չավրի,
Դու էդ ինչ կանես էդտեղ,
Շուտ արա, էլի վեր,
Թե չէ Մ ըսրա Մելիք գիկա,
Քո գլոխ կըզարկի:
Դավիթ վեր էլւսվ, գնաց:


Մըսրա Մելիք վռազ-վռազ էկավ,
Կայնեց վեր դռան, գոռաց, ասաց,
— Վեզիր, ո՞վ է էդտեղ:
Ասաց,— Դուռ բաց էր, չիմացա ով էր:
Ասաց.– էղնի-չէղնի էդ Դավիթն էր,
էնորեն զատ իմ գուրզ մարդ չի կանա վերու:
Հերսոտավ, թուր քաշեց,
Գնաց, որ Դավիթ սպանե:
Դավիթ զարկեց Մելիքի թև ցավցուց,
Թուր ձհռնեն թռավ դեն:
Ապա հասավ բռնեց գոտկից,
Բարձըրցուց վեր գլխուն,
Զարբով էտու գետին:
Մըսրա Մելիք գազ մի խրվավ մեջ հողին:
Մելիք հողից էլավ նորեն, հասավ Դավթին
Բռնին իրար, գացին, էկան,
Գութնի նման հող վարեցին,
Իրար գոմշունակ քյալա տվին:
Քաղաք էդոնց զարկից ժաժք էղավ,
Թոզ-դուման էլավ, երկինք բռնեց:
Ւսմիլ խանում իմացավ տղեք կըկռվեն,
Գնաց ընկավ էնոնց մեջ, բաժանեց, ասաց.
— Դուք պետք է իրար օգնական էղնեք,
Էկեր եք էստեղ իրար կըսպանեք,
Չէ՞ դուք ախպեր եք, մի հոր զավակ:
Իսմիլ խանում տղեք էբե տուն, որ հաշտեցու,
Համա Մելիք ըռկեր էր, մռութներ կախե,
Մեջ իր սրտին քեն կըպահեր,
Կուզեր Դավիթ կերպով մի սպանե:
Երբ Դավիթ տնեն էլավ, Մելիք ասաց.
— Մարե, էդ օձու ձագ է, օձ է,
Էդ մնա Մըսր, իմ գլոխ կուտե,
Էս ավուր եդ
Դավիթ թող չգա իմ աչից դեմ:


12


Դավթի ահ Մելիքի սրտի մեջ էր,
Մելիք շատ կըվախեր մոտեն:
Ամեն ավուր միտք կաներ,
Որ ճամփա մի գտնի,
Գաղտուկ սպանի Դավիթ:
«Չում էնոր գլոխ չկտրեմ,
Գոմշու կոտոշով էնոր արուն չխմեմ,
Էնոր շապիկ չթաթխեմ մեջ արնին,
Չքսեմ իմ երես, իմ սիրտ չի հովնա»,— կասեր:


Վեզիր իմացավ էնոր միտք:
Ինք բարի մարդ էր,
Էլավ Դավթի ձեռ բռնեց,
Տարավ մոտ Ւսմիլ խանում, ասաց,
- Ինչու՞ Դավիթ չես ղրկի էրթա Սասուն,
Օր մի Մելիք կըզարկի, կըսպանի:
Վեր էլի հաց պատրաստի, թող էրթա,
Հերիք է մեր երկիր մնա:
Իսմիլ խանում ասաց.— Դավիթ, լաո,
Սասուն քե հորոխպերներ կան,
Ղրկեմ մոտ էնոնց, կերթա՞ս:
Ասաց.— Հորոխպերնե՞ր ունեմ, ինչի չեմ էրթա:
Մարե, էնոնց անուն ի՞նչ է:
Ասաց.— էնոնց անուն՝
Մեկին Ձենով Հովան,
Մեկին էլ Վերգո կասեն:
Ասաց,— Մարե, բա ինչու՞ շուտ չասիր,
Դե, իմ պատրաստութեն տես,
Էլնեմ, էրթամ հորոխպերտանք:


Լուսուն Դավիթ էլավ տերթեր,
Մելիք թուր քաշեց կայնավ դուռ, ասաց.
— Արի իմ թրի տակով անցի,
Որ իզին տամ էրթաս:
Դավիթ ասաց.— Չեմ անցնի:
Վեզիր ասաց.— Ինչու չես անցնի:
Ասաց.— էղավ, որ ժամանակ մի,
Ես ու էդ եղանք հող ու ջրի շիրիգ.
Մեր մեջ վեճ բացվավ ու կռիվ արինք,
Էն ինձ թրով զարկի, ես չզարկեմ:
Հազար էդպես Մելիք մեռնի՝
Էս մեկ չարսու լաչակ է,
Ես լաչակի տակով կանցնեմ,
Էնոր թրի տակով չեմ անցնի,
Ւնչ ձեռնեն կըգա, թող անի:


Հասան բռնին տաս մարդով,
Քաշին, որ զոռով անցուցեն,
Համա Դավիթ չընկռավ, կայնեց,
Չգնաց, չանցավ թրի տակով:
Թափ տվեց էդոնց, թալեց դեն,
Չոչ բոթ քիսավ իր ջարդաքար,
Ու կրակ էլավ մոտեն:
Մըսրա Մելիք էդ որ աեսավ,
Շատ վախեցավ, ասաց,
— էդ դեռ պստիկ է, էսպես է,
Որ մեծանա՝ ի՞նչ տեղնի,
Էդ խադլոլն ինձնե հեռացրեք;


Կանչեց տանող փահլևաններ
Բաթմանա Բուղեն ու Չարբահար Քամին:
Ոչ գաղտուկ Էնոնց ասաց.
— Դավիթ տարեք յոթ սարով դեն,
Տարեք, վեր Բաթմանա կամուրջ՝ սպանեք,
Կուժ մի արնեն առեք,
Շապիկ թաթխեք մեջ արնին,
Ջանդաք թալեք գետ, դարձեք:
Արուն բերեք՝ խմեմ,
Շապիկ քսեմ իմ երես
Իմ սիրտ հովնա:
Թե իմ խոսք չանեք,
Ես ձեր վիզ կըկտրեմ:
Ասին.— Շատ աղեկ, թագավոր:
Դավիթ մոր ձեռ պագեց,
Կաց բարով արավ, ընկավ ճամփա:


13


Փահլևաններ Դավիթ առան, գացին,
Քաղքից դուրս Էկան, Դավիթ մոռցան:
Էդ Ֆերիզներ իրանց ճամփով կըքելեն,
Դավիթ ծուռ-ծուռ կըքելեր,
Հետ Էնոնց չեր քելի,
Մեկ էսպես կերթեր ու կերթեր,
Հետ քար, քեֆ հետ թուփ կըխաղար,
Չխոսեր, կերթեր ու կերթեր
Հետ քար, հեֆ հետ տուփ կըխաղար,
Կընկներ էստեղ, կընկներ էնտեղ:
Բարդի ծառ կըքաշեր, կաներ ճիպոտ,
Նապաստակներ, աղվեսներ Կըլարեր,
Դեն կըտաներ, դես կըբերեր,
Կընկներ սար-ձոր, հետև հավքերուն,
Հետև ջանավարներուն,
Կերթեր ճնճղուկ կըբռներ,
Մինչև իրիկուն ման կըգար:
Էդ էրկու ֆերիզ-փահլևան,
Օր մի չհարցուցին, «Դավիթ,
Նեղացեր ես , ծարավ ես, անոթի ես».
Կընստին, հաց կուտին,
Դավիթ հաց չեն իտա:
Դավիթ կըմնար խեղճ, անոթի:
Դավիթ ինչ կաներ`
Կըքաղեր բանջարներ, կուտեր,
Սարեն վեր կըգար, սունկ կըքաղեր կուտեր,
Փոր նութ կըգցեր, նորեն կըքլեր:


Շատ, քիչ էսպես ճամփա էկան,
Յոթ սարով դեն անցան,
Էկան Փրե Բաթմանա կամուրջ մոտեցան,
Էրկու փահլևան նստան հացի:
Կանչեն Դավիթ.- Դավիթ արի հաց կեր:
Դավիթ ասաց. «Աստված խեր անի,
Էս յոթ օր կա, կիգանք,
Օր մի ինձ չեն կանչե,
Էսօր ինչո՞ւ կըկանչեն»:
Դավիթ գնաց ֆերիզներու մոտ, ասաց.
— Աստված խեր անի,
Էս յոթ օր կըգանք, մեկ օր չասիք՝
Դավիթ, անոթի՞ ես, ծարա՞վ ես, նեղացե՞ր ես,
Քոլ է, քար է, փուշ է, տատաշ է,
Դու էդոնց մեջ իմա՞լ կըքելես,
Ոտներդ ծակոտեր են, արի, նստի դինջացի:
Ւմ մեր տաս ավուր հաց է դրեր,
Դուք կերաք, ինձ չտվիք,
Էդ ի՞նչ եղավ պատճառ,
Որ էսօր ինձ միտք գցիք,
Չէ, չեմ ուտի ձեր հաց:
Ասին.— Դավիթ, չուր մկա Մելիքի երկիրն էր,
Էնոր համար մենք քե պատիվ չէինք տա,
Էստուց եդ Սասնա սահմանն է,
Քո հոր հող ջուրն է, էն ապով քե կըկանչենք:
Դավիթ ասաց.— Դե որ ընկա իմ հոր երկիր,
Էլ չեմ ուզի ձեր հաց, ձեր պատիվ:
Էլան գացին կամըրջր բերան,
Չարբահար Քամին ասաց,
- Մեկ անցնէի Դավթի առեջ, մեկ անցնի Դավթի հետև,
Որ հասնենք կամըրջի կես տեղ,
Մեկ առջևեն օլըրվի վեր Դավիթ,
Մեկել հետևուց՝ զԴավիթ բռնենք մորթենք:
Դավիթ էկավ, ասաց.
— Ւնչի կայներ եք, չեք էրթա.
Ասին.— Քե համար ենք կամներ,
Կայներ ենք՝ քո ձեռ բռնենք անցունենք,
Ախր, կըվախենանք ընկնես ջուր:
Ասաց,— Փահլևաններ, յոթ օր ճամփա ենք էկե,
Ծովերի ղրաղ, գետերի ղրաղ, ես չեմ ընկե չոլը,
Մկա էստեղ ինչի՞ տի ընկնեմ ջուր.
Չուր էստեղ գել կեր, արջ կեր,
Դուք չասիք՝ «Դավիթ տղա էր, կըվախենա»,
Չուր մկա ինձնե հեռու կըմնեք դուք,
Էն ինչի՞ մկա կըկանչեք, կասեք՝
Արի, անցի մեր առեջ:
Ես չեմ անցնի ձեր առեջ:
Գացին կամըրջի վրեն,
Մեկ ընկավ առեջ, մեկ ընկավ հետև:
Դավիթ ասաց.
«Բան մի կա էնոնց սիրտ, էնոնց միտք չար է»:


14


Հասան կամըրջի մեջտեղ.
Բաթմանա Բուղեն առջևեն,
Չարբահար Քամին հետևեն,
Զու արին, դարձան,
Կուզեն՝ բռնեն զԴավիթ,
Դնեն կամըրջի վրեն, մորթեն:
Դավիթ ասաց.— էդ ինչ տ՚անեք,
Վա՜յ դու կուզեք ինձ թալեք ջուր:
Դավիթ հասավ էդ մարդեր,
Էնոնց ամեն մեկի վզաքոք բռնեց,
Տարավ-բերավ, զարկեց իրար, ասաց.
— Դուք չեք գիտի մարդ թալեք ջուր,
Ես ձեզ նշանց տամ:
Քաշեց, մեկ կախեց կամըրջի էս դին,
Մեկել էն դին:
Փահլևաններ ասին.— Դավիթ,
Աստծու սիրուն, մեզ մի թալի ջուր,
Մենք կնիկ, ճժի տեր ենք:
Դավիթ էնոնց քաշեց, էզատ գետին,
Չոք մի զարկեց մեկու վրեն,
Չոք մի զարկեց մեկելու վրեն,
Արուն պնչներուց թալեց դուրս,
Քիչ մնաց մեռնեն, էնքան զոռ տվեց:
Դավիթ բոռաց.—Թե օղորթ խաբար չտաք,
Ձեր երկուսն լէ տի սպանեմ, թալեմ գետ:
Ասին.— Դավիթ, քո բախտն ենք ընկե,
Դու զմեզ թող, մենք էլնենք, օղորդ խաբար տանք:
Փահլևաններ շատ աղաչանք արին,
Դավթի սրտին մեջ զեղչ ընկավ,
Ձեռ էնոնց մոտեն վերուց,
Էնոնք էլան, նստան:


Սահաթ մի խելք չէր իգա էնոնց գլոխ,
Էնքան որ զոո արավ:
Դավիթ ասաց.—Դե, ասեք, է՜:
Քիչ նաֆաս էկավ էնոնց վրեն,
Ուշքի էկան, ասին.—Դավիթ,
Քռ հոգուն, արևուն մեռնենք,
Քենե պահենք, աստծուց ինչպես պահենք.
Մենք քե դուշման չենք,
Էդ քաֆուր, զալըմ Մելիք մեզ ասաց.
«Տարեք Բաթմանա կամուրջի վրեն,
Էնոր վիզ կտրեք,
Կուժ մի արնեն առեք,
Ջանդակ թալեք գետ,
Արուն բերեք՝ խմեմ,
Իմ սիրտ հովնա:
Թե էդպես ի՛մ խոսք չանեք,
Ես ձեր վիզ կառնեմ»:
Քո աստված քանց մեզ մեծ էր,
Քո ուժ զմեր հաղթեց:
Դավիթ ասաց,–— Դե, էլեք:
Չարբահար Քամին ասաց,
— Ես որ կամ, քո հոր սուփրի վերա եմ ջոջցե,
Քո հոր հացն եմ կերե:
Էն մեկել ասաց,
— Ես որ կամ, իմ սոյ արաբ է,
Մենք թալեր ենք մեզ քո բախտին,
Քանի քո հեր սազ էր,
Մենք քո հոր ծառայութեն կենինք,
Որ քո հեր մեռավ, կտրիճ մարդ վերջացավ,
Գացինք Մըսրա Մելիքին ծառա էղանք:
Մենք չենք գիտեր՝ դու քանց քո հեր ուժով էր,
Էլ չենք էրթա մոտ Մըսրա Մելիք,
Մենք քե մշակ, դու մեր տեր:
Դավիթ խնայեց էնոնց, ազատ արեց, ասաց.
— Ինչպես տեսեր եք, գացեք, էդպես ասեք:
Էդ էրկու ֆերիզներ միտք արին, ասին.
— Դավիթ, կըխնդրենք քո մոտեն,
Դու քո շապիկ տաս,
Մենք նապաստակ մի սպանենք,
Քո շապիկ մեջ էնոր արնին թաթխենք,
Տանենք Մելիքին նշանց տանք,
Որ հավատա՝ քե սպաներ ենք:
Դավիթ ասաց.
— Փահլևաններ, որ դու էդպես կըխնդրեք,
Առեք իմ շապիկ, տարեք:
Էս խոսք փահլևաններ շատ հավնան:
Իրիշկեց, տեսավ, նապաստակ մի էնտեղ փախավ,
Էլավ , փռթավ հետևեն,
Բռնեց, վիզ կտրեց, արուն լցին կուժ,
Շապիկ լե մեջ թաթխին, առան, էդին խուրջին,
Դարձան Դավիթ, ասին.— Քե օղուր էղնի,
Դու գնա քո ճամփեն, մենք էլ կերթանք մեր տուն,
Արի քե նշանց տանք Սասունի ճամփեն:
Տարան մի սարի վրա, ասին.
— էդ ճամփեն կըտեսնե՞ս,
Էդ ճամփեն կըբռնես, կերթաս Սասուն:
Դավիթ սարեն կիջնի, ճամփեն կըբռնի կերթա:
Փահլևաններ կըդառնան Մըսրա երկիր:
Կուժ, հելիկ կտան Մելիքին, կասեն.
— Դավիթ սպանինք, Էս Էլ Էնոր արուն ու հելիկ:


Մըսրա Մելիք կանչեց սինոդներ,
Էնոնք ժողվան, էկան, նստան:
Էնոնց առեջ արուն խմեց,
Արնոտ հելիկ քսեց երես,
Սիրտ հովցավ, ասաց.
— Օխա՜յ, ազատվանք, պրծանք Դավթի մոտեն:


Բ. ԴԱՎԻԹԸ ՍԱՍՈԻՆՈԻՄ


1