Սասունցի Դավիթ II:1

From armeniapedia.org
Revision as of 13:05, 12 February 2006 by Envoy (talk | contribs)
Jump to: navigation, search

<- Եդ Սասունցի Դավիթ

Ճյուղ երկրորդ

ՄԵԾ ՄՀԵՐ

1

Դառնամ, զօղորմին տամ,
Տամ զօղորմին նորեն,
Հազա՜ր զօղորմի՝ Գագիկ թագավորին.
Դառնամ-զօղորմի՛ն տամ,
Տամ զօղորմին նորեն,
Հազա՜ր օղորմի՝ Մելիքսեթ քահանին.
Դառնամ, զօղորմի՚ն տամ,
Տամ զօղորմին նորեն,
Հազա՜ր օղորմի՝ Դեղձուն Ճուղ-Ծամին.
Դառնամ, զօղորմի՛ն տամ,
Տամ զօղորմին նորեն,
Հազա՜ր օղորմի՝ Սանասարին.
Դառնամ, զօղորմի՛ն տամ,
Տամ զօղորմին նորեն,
Հազա՜ր օղորմի՝ Բաղդաււարին.
Դառնամ, զօղորմի՛ն տամ,
Տամ զօղորմին նորեն,
Հազա՜ր օղորմի՝ քեռի Թորոսին,
Դառնամ, զօղորմի՛ն տամ,
Տամ զօղորմին նորեն,
Հազա՜ր օղորմի՝ Ձենով Օհանին.
Դառնամ, զօղորմին տամ,
Տամ զօղորմի՛ն նորեն,
Հազա՜ր օղորմի՝ մեծ Մհերին.
Դառնամ, զօղորմի՛ն տամ
Տամ զօղորմին նորեն,
Հազա՜ր օղորմի՝ Արմաղան խաթունին.
Դաոնամ, զօղորմի՚ն տամ,
Տամ զօղորմին նորեն,
Հազա՜ր օղՈրմի՝Իսմիլ խանումին՛
Դառնամ, զօղորմի՚ն տամ,
Տամ զօղորմին նորեն,
Հազա՜ր օղորմի՝ Սասնա տան մեծին ու պստիկին:


ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

ԱՌՅՈԻԾ ՄՀ ԵՐԸ ԽՆԱՄՈՒՄ է ՍԱՍՈԻՆԸ

2


Սանասարի մահից եդ սասունցիք ժողովան,
էկան Մհերի մոտ քիչ մի լացին,
Դարձան ապա սիրտ տվին, ասին.
— Քո հեր մեռավ, օղորմի իրեն,
Աստված հոգին լուսավորե,
Ըստուց եդ մեր թագավոր դու ես,
Քո հոր տեղ դու մեզ կաոավարե:
Մհեր ասաց,— Վերգո, քանի որ դու ես մեր ջոջ,
Թագավորութեն քե կըպատկանի:
Ձենով Հովան ասաց,— Քո անուն վրեդ Է զաթի,
Պետք Է, որ դու թագավորես:
ՉԷ,— ասաց Վերգո,— ես չեմ կարա կառավարի,
Ես թագավոր Էլնելու պետք չունեմ,
Մեկ էլ, որ ես ճողված եմ:
Օր մի անցուկ կռվու մեջ
Սանասարի գուրզ վերուցի թալեմ,
Ճողվա էնոր զոռեն:
Վերջ ամեն մեկտեղ նստան,
Խորհուրդ արին, վճիռ հանին,
Որ Մհեր էղնի թագավոր:
Ամա քանի Էն տղա Էր դեռ
Ասին.— Թող Դեղձուն կառավարի երկիր:
Դեղձուն շուտունց չէր էլե տնեն:
Ավուր մի հեծավ Քուռկիկ Ջալալին,
Գնաց սարեր սեյր անելու:
Մարդ պիտեր էն գահ թամաշա աներ
Էնոր ու իր ձին:
Դրեր էր սադափե թամք ձիու վրեն,
Ոսկե սանձ էնոր բերան,
Ինք հագե երկաթե զրահ, պողպատե սոլ,
Սանասարի գուրզ բռնե ձեռ,
Կալխան էլ կապե քամակ:
Քշեց չուր սարեր մեկ,
Գնաց, հասավ էն ախպուր,
Որից Ծովինար ջուր էր խմե:
Էդ ախպուր անմահական ախպուր էր,
Ով էն ջրեն խմեր՝ կըկտրիճներ:
Էնտեղ Դեղձուն ձիուց իջավ տակ,
Սանձ էհան բերնից, էթող արածա,
Ինքն էլ նստավ կերավ,
Խմավ ախպրի ջրից, լվացվավ,
Ձին էլ խմցուց, պառկավ քնավ:
Զարթավ, մնաց զարմանք,
Էնքան են զորություն առե, մեծացե,
Որ ամեն մեկ դարձեր են սար մի:

3


Սասուն Դեղձունի ձեռ, Դեղձուն կըկառավարեր,
Մըսր Մելիքի ձեռ, Մելիք կըկա ռավարեր:
Մսրա Մելիք սար մի ուներ Մշու կողմ,
Տարին մեկ կիգեր էնտեղ ամառանոց:
Երբ իմացավ Սանասար մեռե,
Մենակ պստիկ տղե մե մնացե տուն,
Շուտ մի էլավ, քաշեց իր զորք, զորապետ,
Էկավ վեր Սասնա երկիր:
Էկավ, հասավ չուր փրե Բաթմանա կամուրջ,
Խաբար ղրկեց Քառսուն ճող-ծամ Դեղձունին, ասաց.
«Կամ քո կամքով Սասուն ինձ հպատակ կանես,
Կամ կելնես իմ դիմաց կռիվ կաննս…»:
Դեղձուն խաթուն էլավ,
Թուխտ մի գրեց, իտուր քամուն,
Քամին թուխտ տարավ, հասուց Մելիքի ձեռ:
Էն թխտի մեջ գրուկ էր.
«Ես կնիկ եմ, չեմ կարա հետ քեզ կռիվ անի.
Ինձ իրեք տարի ժամանակ տու…»:
Մսրա Մելիք ընդունեց էդ պայման,
Ւրեք տարի ժամանակ էտու Դեղձուն:


Ւրեք տարին վրեն անցավ:
էն ժամանակ Մսրա Մելիք էկավ,
Սասուն զըմեն տիրապետեց,
ժողովուրդ հպատակ դարձուց,
Խարջ ու խարաջ կապեց վրենւ
Տարին քառսուն անծին երինջ,
Տարին քառսուն կոտ ոսկի,
Տարին քառսուն ազապ աղջիկ կառներ,
Քառսուն թոփ լե անլվա կտավ:


4


Մհեր էլավ յոթ տարեկան,
Յոթ շենք էլավ իր բոյ:
Ուրիշի տղեք տարով կըմեծանեն,
Մհեր օրով, ժամով կըմեծաներ:
Մեջքի լենութեն իրեք լոնք էր,
Թևեր՝ ամեն մեկ մի գերան,
Գոշն ապառաժ քար էր,
Մարդ չէր կարա կայնի իր դեմ:


Էնոր վանք-վարժատուն դրին,
Ամեն բաներ սովրավ, շնորհքով լցվավ:
Ավուր մեկ վարժատնից կըդառներ,
Տեսավ տղեկներ ժողվեր են կըխաղան,
Տղեկներաց մեկ պստիկ գուրզ մի շիներ.
Էդ գուրզով կռիվ կըխաղեր:


Մհերին դուր էկավ էդ բան, ասաց.
— Ես էլ կուզեմ խաղամ հետ ձեզ:
Չուր իրիկուն խաղալեն եդ,
Երբ տուն դարձավ, ասաց.
— Մարե, էլ չեմ էրթա վարժատուն,
Ինչ որ ուսա, էն էլ հերիք է:
Ինձ գուրզ մի տուր, նետ-աղեղ,
Առնեմ էլնեմ սար, ավ անեմ,
Մարդամեջ մտնեմ, մարդ էղնեմ:
Մեր ընդունեց էնոր խոսք, համա ասաց,
— Որդի, պստիկ ես դեռ,
Չես կարա ավղուշ անի,
Քանի մի տարի էլ համբերե,
Ապա քո ուզածի պես արա:
— Չէ, մարե,— ասաց Մհեր,—
Քանի մեր տուն տղամարդ չկա,
Կեղնի որ դևեր գան, մեզ վնաս տան,
Աղեկ է հիմիկվանե պատրաստվեմ,
Որ հետո դուշմանի դեմ կայնեմ:
Դեղձուն տեսավ չի կարա վեր տղուն,
Գուրզ մի, նետ-աղեղ մի իտուր,
Տղեկներաց հետ ղրկեց սար:
Ամեն օր կերթեր նեճրութեն,
Ոտքով կերթեր, ձի, բան չկար,
Կըշրջեր սարեր, ձորեր,
Մշո դաշտ, Վան, Խլեթ, Արճեշ,
Ցերեկ կերթար, իրիկուն տուն կըդառնար:


Որ էղավ տասնհինգ տարեկան,
Օր մի էկավ մոտ Քեռի Թորոս, ասաց.
— Ես տի էրթամ ուրիշ սարեր:


Էլավ, ընկավ ճամփա,
Գնաց դեմի բանձրիկ սար:
Տեսավ՝ չի կանա նեճիր բռնե,
Միտք արավ, միտք, պատ շարեց,
Նեճիր ամեն առավ մեջ,
Էրկու դին թողեց դարգահ,
Անուն դրեց Ծովասար:
Աշուն նեճիր արեց,
Ամեն տան յոթ նեճիր հասավ:


Ավուր մի Մհեր շատ էր վազե,
Աղվեսներու հետև շատ էր վազե,
Չէր կարեցեր բան մի բռնի:
Իրիկուն էկավ դադրսւծ, հերսոտ,
Իր ձեռաց փետ թալեց գետին:
Քեռին հարցուց,— Լաո , հորի՞ ես հերսոտե:
Մհեր ասաց.— Է՜, քեռի, անտեր մնա,
Ջանավարներ կըփախնեն,
Չեմ կարա հասնի լարելով,
Հեռվանց նետ-աղեղ կըթալեմ,
Չի հասնի, դատարկ կըդառնամ, գիկամ:
Ախ, քեռի, քեռի, իմալ կըդադրեմ...


Ինք որ մարմնով ծանրացեր Էր՝
ՉԷր կարա աղեկ վազներ,
Որ կըվազներ, չուր լոքեր կըթաղվեր մեջ հողին:
Քեռին ասաց,— Դու, իմկնի Սասնա ծուռ,
Սասունցիք բոլոր ծուռ պիտի էղնին,
Մարդ էլ ոտքով վազի, ջանավար բռնի:
— Հապա, Քեռի, ի՞նչ անեմ,— ասաց Մհեր,
— Քեզի, լաո , քեռի կա Բիթլիս քաղաք,
Անուն Գորգիկ իշխան,
Քառսուն ձի կա էնոր,
Հոգին չելնի, գնա, առ ձի մի,
Բեր Հեծի, գնա նեճրութեն,
Ասաց.— Քեզնե ջոկ մագար ինձ քեռի՞ կա,
Աստված քո տուն ավրե, բա չես ասե ըսկի:
Մարե, մեկ-երկու հաց պահե,
Լուսուն պետք է էրթամ Բիթլիս քաղաք:


5