Difference between revisions of "Սասունցի Դավիթ I:2"

From armeniapedia.org
Jump to: navigation, search
Line 788: Line 788:
  
  
7
+
:7
 +
 
 +
 
 +
:Յոթ օր անցավ,  Սանասար չէկավ:
 +
:Բաղղասար առավոտ  էլավ,  կըլվացվեր,
 +
:Աչք ընկավ Սանասարի մատնիք,
 +
:Ւնչ ախպոր հետ փոխարկեր էր,
 +
:Տեսավ վեր իր մատին  սևցեր է,
 +
:Ասա՛ց.  «Հե՜յ ~վախ, հե՜յ վախ,
 +
:Ւմ ախպեր նեղութենի մեջն է,
 +
:Ես էստեղ հանգիստ կյանք կանեմ»:
 +
:Վազեց,  գնաց մոր սենեկ,  ասաց.
 +
: —  Մարե,  իմ ախպեր շատ նեղ տեղն է,
 +
:Կամ սպանած են,  կամ կըսպանեն,
 +
:Իմ ձին քաշի դուրս, ես էրթամ:
 +
:Մեր  ասաց .—Համբերի,  որդի,
 +
:Ով համբեր անի,  կյանք ունի:
 +
:Համբերի, մի կտոր հաց ուտենք,
 +
:Նոր քե ճամփա  դնեմ,
 +
:Գնա, քո ախպոր հասի:
 +
:Բաղդասար  ականջ չերեց,
 +
:էլավ ձին քաշեց դուրս,  հեծավ,
 +
:Գուրզ  առեց  ձեռ,
 +
:Իր աստված կանչեց,  գնաց»
 +
:Գնաց,  հասավ էն  սարի  մեջ,
 +
:էն աժդահար հովիվ իրիշկեց,  տեսավ՝
 +
:Մեկ ձիավոր էնպես կիգա, քամու պես:
 +
:Ասաց, «Կա -չկա, էս Սանասարի ախպերն է»:
 +
:Գնաց    առեջ,  ձիու գամ բռնեց,  ասաց.
 +
:—  Ձիավոր,  արի կաթ մի կըթեմ, կեր,
 +
:Նստի, հանգստացի, նոր կերթաս:
 +
:Բաղդասար  ասաց.—  Սատանա    էս,  դու մարդ,
 +
:Ւմ ախպեր մկա մեռե,
 +
:Դու կասես, կաթ կեր, նոր գնա:
 +
:Հովիվ  ասաց.—  Հնար չկա,  մինչև կաթ չուտես,
 +
:Չեմ թողնի  էստեղեն  էրթաս:
 +
:Բաղդասար տեսավ կռիվ կեղնի, նստավ:
 +
:Հովիվ բերեց  էն  փետե  տաշտ,
 +
:Որ յոթ մարդ մեջ կըլողկանար,
 +
:Լիք կաթ լցուց,  տրմուզ փրթեց, 
 +
:Դրեց Բաղդասարի առեջ,
 +
:Ինք գնաց ոչխարի բոլոր ման գալու:
 +
:Յոթ փաթ ման էկավ ոչխարի բոլոր,
 +
:Նոր Բաղդասար էդ կաթ կերավ,
 +
:Կոտ կործեց,  կանչեց.—Հովիվ,
 +
:Արի կոտ վերու ես կէրթամ:
 +
:Հովիվ էկավ, Բաղդասարին ասաց.
 +
:—  Բաղդասար, քո ախպեր յոթ քո չափ ուժ ունի,
 +
:Չլնեմ-չիմանամ հակառ կայնես էնոր
 +
:Գնա, քո  ախպեր հիցուն  փահլևան սպանե,
 +
:Մնացածն Էլ դու կըսպանես.
 +
:Մի վախենա, մարդ չի կարա
 +
:Ձեր Էրկու ախպոր  վրա:
 +
 
 +
 
 +
:Բաղդասար  կաց բարով արավ,  գնաց,
 +
:Տեսավ մի աղվես սարից  սար կըթռնի,  կասի.
 +
:«Խառ խիալ,  քարվան խիալ»:
 +
:Բաղդասար ասաց.—  Կորի, քո տիրոջ…
 +
:Խառ իմն ի, խիալ քոն:
 +
:Թուր էզար,  աղվեսի վիզ կտրեց,
 +
:Կտոր մի թռավ արևելք, կտոր մի արևպատք:
 +
:Անցավ գնաց, տեսավ էն մարդ,
 +
:Որ յոթ ջաղցի ջուր կըխմի, 
 +
:Ու կասի,—  «Ամա՜ն,  ծարավ մեռա»,
 +
:Թուր էզար,  էնու վիզ էլ կտրեց:
 +
:էնտեղեն  անցավ,  գնաց  մոտ  էն  մարդ,
 +
:Որ յոթ փռան հաց կ՝ուտեր.
 +
:Ու կ՛ասեր, «Ես անոթի մեռա».
 +
:Թուր  էթալ,  էնու վիզ էլ կտրեց:
 +
:Գնաց, հասավ էն յոթ դևին, տեսավ՝
 +
:Խնձոր էն կրթալի էնու,
 +
:էն  կը թալի էնու,  կ՛ասի «Հազար բարին քե»:
 +
:Խնձոր վերուց  էդի ծոց,  գնաց,
 +
:Պղնձե քաղքի  պարիսպների  տակ  կայնավ:
 +
 
 +
 
 +
:Իրիշկեց,  տեսավ ինչ...
 +
:Քառսուն  կտրիճ մարդ
 +
:Կայնած են  Էնտեղ ջերկով,
 +
:Յուր մեջք քար են դարձե,
 +
:Մեջքով բանձր՝ մարդ են մացե:
 +
:Էնքան Էն մնացեր  Էնտեղ,
 +
:Որ շորեր, մորուս, վերան-գլուխ դեղին Է դարձե:
 +
:Բարև Էտու,  ասաց—Բարև ձեզ,  սպիտակամորուս,
 +
:Կարմրամորուս, թուխմորուս մարդեր:
 +
:Կտրիճներ ասին.—  Աստծու բարին:
 +
:Ասաց.—  Ա՜յ մարդեր,  ձեզ ո՞վ Է քար  դարձուցե:
 +
:Ասին.֊  Քիչ մի համբերի,  մութ իջնի,
 +
:Դուն Էլ կէղնիս մեր հալին:
 +
:Քառսուն ճող ծամ Դեղձուն,
 +
:Ինք  կախարդ հավք  ունի.
 +
:Քիչ մի համբերի, կըգա,
 +
:էս պատի վրա կըճվա,
 +
:Մեր հասակի մարդ կըդառնաս:
 +
:Բաղդասար ասաց.—  էստեղեն կտրիճ չի՞ անցեր:
 +
:Ասին.—  Ան մ՛արդ մե՛նք տեսեր ենք,
 +
:Քանց քե զոռբա  էր, քանց քե  կտրիճ էր:
 +
:Էնոր  ձին կրակի  ձի էր,
 +
:Գիշեր թռավ,  անցավ քաջքի  մեջ:
 +
:Չուր էրեկ հեվարին  էնոր  գուրզի  ձեն  կըգար,
 +
:էսօր չենք լսեր, չենք գիտե,
 +
:Ինչ էղավ,  ինչ չեղավ էնոր հետ:
 +
:Բաղդասար ասաց.— Հե յ-վւս՜խ,  ան իմ ախպերն է:
 +
:Որ գուրզի  ձեն չի գար,  սպանած    են,
 +
:Ահդ էղնի՝ ըստուց  առնեմ սպանել, 
 +
:Հասնեմ քաղաք,  քաղաքն  էլ  ավիրեմ,
 +
:Իմ  ախպոր  վրեժ առնեմ:
 +
 
 +
 
 +
:Էլավ էն  տեղաց,  գնաց,
 +
:Ինչ բան  որ  ռաստ  էկավ՝  սպանեց.
 +
:Ինչ որ իրար  առավ՝  սպանեց,
 +
:Թե  տավար,  թե մարդ,  ամեն  կոտորեց,
 +
:Գուրզ մի էզար բադան  փլուց,
 +
:Մտավ քաղաք,  գուրզե ձեն  առավ,
 +
:Ձին քշեց,  գնաց, 
 +
:Աղջկա  փանջարի  առջևեն  անցավ,
 +
:Ասաց.––  Աղջի,  կռիվ թըղ  դո՞րն  է.
 +
:Աղջիկ  ճանչցավ,  ասաց.
 +
:—  Կռիվ  թըղ քազքով դեն  է:
 +
:Բաղդասար  քշեց ձին,
 +
:Գնաց,  տեսավ՝ Սանասար էնպես  է  էլեր,
 +
:Որ ոտաց  վրա ջորով կկայներ,
 +
:Չուր ոտքեր մեջ արնին,
 +
:Մեկ գուրզ կըզարկի, մեկ կընկնի մեջ արնին:
 +
:Արուն աչքեր բռներ է:
 +
:Ձիուց թռավ տակ,  առավ փահլևաններ,
 +
:Տարավ-բերավ գուրզ մի էզար,
 +
:Մի քանի  փահլևան  փռեց  գետին:
 +
:Հասավ ըզՍանասար,  ասաց,
 +
:—  Սանասար,  ախպեր,  դու ժի՞ր ես:
 +
:Սանասար ասաց,—  Օրհնյալ է աստված,
 +
:Իմ քոմակ հասավ, էլ երկյուղ չունեմ:
 +
:Ախպեր էդ դո՞ւն էր էկար օգնութեան,
 +
:Դե դու էդ դեհեն սպանի,  ես՝ էս դեհեն:
 +
:Բաղդասար էս կնարեն,
 +
:Սանասար էն կնարեն,
 +
:Փահլևաններ սպանին,  էկան,  առան իրար:
 +
:Բաղդասար փաթըթվավ ախպոր,
 +
:Արնից քաշեց,  հանեց  դուրս,
 +
:Տարավ, լողացրեց,  աչքեր բացվավ:
 +
:էլան  զենքեր առան,  հեծան  ձիեր,
 +
:Էկան թագավորի պալատ:
 +
:Էդտեղ  Դեղձուն  Էկավ առաջ,  ասացք
 +
:—    Սանասար, քե  երազով սիրեր եմ,
 +
:Կանչեր  եմ,  որ ինձ տանես Սասուն,
 +
:Դու ամեն չարիք խավւանիր,
 +
:Պետք է մի չարիք էլ խափանես,
 +
:Էրթաս Օձ քաղաք,  օձին սպանես,  գաս:
 +
:Սանասար  ասաց,—  Քո  սիրո խաթեր,
 +
:Ամեն փորձանք հանձ կաոնեմ
 +
:Ապա  դարձավ ախպեր,  ասաց,
 +
:—  Բաղդասար դու էստեղ կեցի, չուր ես դաոնամ:
 +
 
 +
 
 +
 
 +
8

Revision as of 09:43, 12 February 2006

ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

ՍԱՆԱՍԱՐԻ ԵՎ ԲԱԴԱԱԱՐԻ ԱՄՈԻՍՆՈԻԹՅՈԻՆԸ


1


Սանասարի, Բաղդասարի անուն,
Էնոնց խեր-խաբար էլավ Սասունեն,
Գնաց, հասավ Քաջանց թագավորի քաղաք,
Ընկավ Քառսուն ճող ծամ Դեղձունի ականջ:
Քառսուն ճող ծամ Դեղձուն
Շատ սիրու տեր եղավ վեր Սանասար,
Ասաց.— էն մարդ կտրիճ է,
Թուղթ գրեմ գա, էս վիշապներ, քաջքեր հաղթի,
Ինձ էլ առնի,տանի:
Էլավ, մեկ կուժ լիք ջուր Էլից,
Խնձոր բերան Էդիր,
Մեկ կուժ դատարկ՝
Խնձոր բերան Էդիր,
Մեկ թուղթ էլ գրեց, թե՝
Քաջանց թագավորի աղջիկ Քառսուն ճող ծամից
Շատ բարով Սանասարին, Բաղդասարին,
Իլլաքի Սանասարին, Սանասարին:
Սանասար տղա,
էս Պղնձե քաղքի թագավորի աղջիկն եմ,
Իմ սիրտ քանց էս դատարկ կուժ, սարսուփ է,
Իմ գլուխ քանց էս լիք կուժ, լիքն է,
Աստծու շնորհքով լցուկ եմ,
Քառսուն տեղե, քառսուն մարդ
Էկած է իմ վրա, ինձ ուզելու,
Ես խոսք չեմ տվե,
Երազով քեզ տեսեր եմ,
Արի ինձ առ,
Ինձ շատ դուր կըգաս դու,
Էս թուղթ գրեր եմ քեզ համար:
Ինչ որ կանես, արա,
Գլուխ թացեր էս, չկնտես,
Գաս, ինձ տանես քեզ համար:


Իր պատկեր դրեց մեջ թղթին,
Կանչեց էրկու աղջիկ, ասաց, —
Էս թուղթ տանեք Սասնա քաղաք,
Էլնեք աջակողմ հերդիս,
Թալեք Սանասարի տեղաց վրա.
Թե որ էն կտրիճ մարդ է,
Թող գա, ինձ տանի իր համար:
Էդ աղջիկներ, իմալ իրենց խաթուն,
Սևհրբանդ էին, կախարդ.
Առան Քառսոււն ճող ծամի թուղթ,
Հագան աղավնու թևեր, թռան:
Թռան, հասան Սասնա բերդ,
Աջակողմ հերդիււի վրա գացին,
Տեսան՝ մեկ ջահել-ջիվան տղա քնուկ,
Էնքան կարմիր, արևուն կասի՝
«Դու դեն գնա, ես առաջանամ»:
Մե ջուխտ մոմ գլխուն կըվառվի,
Մե ջուխտ մոմ ոտներուն կըվառվի:
Թուղթ բերողներաց մեկ ասաց.
— Այ քուրս, արի էրթանք,
Էս մեկել հերդիսի վրա աչկենք,
Բալքի Սանասար տղեն էդ չի
Գացին էն հերդիսի վրա,տեսան
Մի ջահե-ջիվան տղա քնուկ,
Էն տղից տասնապատիկ աղեկ:
Քուր ասաց. —էս է Սանասար տղեն,
Թալենք էս հերդիսից վար:
Մեկել ասաց.— Քուրս, ի՞նչ ասեմ,
Չեմ գիտի էս է Սանասար, Թե էն մեկելն է Սանասար:
Չիմացան էդ որու հերդիսն էր,
Թուղթ դրին վեր Բաղդասարի բարձին:


2


Առավոտուն ժամու զանգեր զարկին,
Բաղղասար քնուց էլավ, տեսավ՝
Թուղթ մի, պատկեր մի վեր բարձին
Պատկեր վերուց աչքեց, խելք գնաց,
Արուն քթից փրթավ էկավ
Թուղթ կարդաց, հերսոտավ, ասաց.
«Իմ ախպեր գախտիկ գործ կանի,
Կուզի պսակվի, ինձ չի հարցնի,
Ինձ մարդու տեղ չի դնի,
Իմ ախպեր էդ ինչ ախպեր է:
Լավ է էլնեմ, հեծնեմ իմ ձին,
Էրթամ ուրիշ երկիր, կորուսեմ»:
Բաղղասար իր սենեկից չելավ դուրս,
Մեջ իր սրտին էրավ խոց.
Նեղեցավ, նստավ իր տեղ:


Սուփրեն բացին, նստան հացի,
Կիրիշկեն, Բաղղասար չկա:
Մեր կասի.— էսա Բաղդասար հիվա՞նդ էր,
Որ չէկավ նստեր հացի .
Կէլնի, կէրթա էնոր հետև:
— Բաղդասար, ի՞նչ էղեր է քե,— կասի,—
Դու ի՞նչու չես գար հացի:
Բաղդասար կասի,— Դու իմ մեր չէլներ,
Ուրիշ ով էլներ, էսա դուռ բացեր,
Ես էնոր կտոր-կտոր կաներ,
Ջոջ բրդուճ ականջ կըթողեր:
Մեր հարցուց.— Ի՞նչ է եղեր, որդի:
Բաղդասար ասաց.— Մարե,
Առ էս պատկեր, էսա թուղթ.
Իմ ախպեր գաղտուկ կնիկ ուզեր է.
Ինչո՞ւ ես մարդ չէ՞ր,
Թող ինձ հարցում էներ,
Ինձ հետ խորհուրդ նստեր,
Նոր էրթար, կնիկ ուզեր.
Կամ էն տի մնա կենդանի, կամ ես:
Կըռկի, կընստի վար իր տեղաց,
Չի էլնի դուրս իր սենեկից:
Մեր կասի.— Ես խաբար չեմ, որդի,
Ես էլ քանց քե շատ ըռկա,
Ես, էրթանք մոտ Սանասար:


Կըգան, Սանասար թուղթ կառնի, կըկարդա.
«Քաջանց թագավորի աղջիկ Քառսուն ճող ծամից
Շատ բարով Սանասարին, Բաղդասարին,
Իլլաքի Սանասարին, Սանասարին:
Սանասար տղա,
Ես Պղնձե քաղքի թագավորի աղջիկն եմ,
Իմ սիրտ քանց էս դատարկ կուժ, սարսափ է,
Իմ գլուխ քանց էս լիք կուժ, լիքն է,
Աստծու շնորհքով լցուկ եմ,
Քառսուն տեղե, քառսուն մարդ
Էկած է իմ վրա, ինձ ուզելու,
Ես խոսք չեմ տվե.
Երազով քեզ տեսեր եմ.
Արի ինձ առ,
Ինձ շատ դուր կըգաս դու,
Էս թուղթ գրեր եմ քեզ համար:
Ինչ որ կանես, արա,
Գլուխ թացեր էս, չկնտես,
Գաս, ինձ տանես քեզ համար»:
Սանասար կասի.— Բաղդասար, ախպեր ջան,
Էս թղթի համար դու ինձնե կըռկես,
Աստված վկա, ես էդ բանից խաբար չեմ,
Էդ աղջիկ սեհրբանդ է, կախարդ,
Մեր անուն լսեր է, էս թուղթ գրե:
Արի մի դարբ զարկ ինձի,
Թող քո հերս իջնա, քո սիրտ հովնա:
— Չէ,— կասե Բաղդասար,— մենք տի կռվենք,
Կամ ես քե կսպանեմ, կամ դու ինձ:
Ինչքան ասին, հնարք չեղավ,
Չէ որ էսիկ հաստս/դամար էր,
Էնոր երակ փշուր մծուռ էր,
Էնոր կասին ծուռ Բաղղասար:


3


Առավոտ էլան, առան իրենց գուրզեր,
Զենք ու զրահ կապին,
Ձիեր հեծան,գացին մեյդան կռիվ:
Առւսջ ձիաթողս խաղցան գուրզով:
Էն ինչ Սանասարն էր, հանաք կաներ,
Գուրզ բանձր կըզարկեր ախպոր.
Էն ինչ Բաղդասարն էր, հանաք չաներ,
Գուրզ սրտով կըզարկեր ախպոր,


Կուզեր, Սանասար ձիուց բերի տակ:
Տուրի կեսօր էդպես կռվան,
Չկարցան մեկ մեկու հաղթեն:
Չիմանատեղ էնքան գացին, էկան,
Էնքան չըխչըխփեցին իրար,
Օր քրտինք էլավ գետ, գնաց:


Մեր կիրիշկի, տղեք չկան,
Կասի,— էս ի՞նչ ելավ, էտոնք չեկան:
Տնեն կելնի, էնոնց ձեն ընկե քարեր,
Գետին կըդողա, թունդ կառնի:
Կերթա, կըտեսնի էնոնց հալ,
Ծնկներ կըտփի, կուդում կըկոտրի,
Կանիծի կախարդ աղջկան, կասի:
«Թող արև չտեսնա էն աղջիկ,
Ինչ իրար դեմ հանեց իմ տղեք»:
Տղեք շատ զարկին իրար,
Նա էն կարաց էնոր հաղթի,
Նա էն կարաց էնոր հաղթի,
Մութ ընկավ, էլավ իրիկուն,
Իրիկուն թողին էկան տուն:
Մառախ ընկավ մեջ էնոնց սրտին,
Ճամփին իրար ասին.
— Վաղ էլ գանք, հասնենք իրար,
Տեսնենք ով ում կըտա գետին:


Առավոտ էլան, հաց կերան գացին.
Էս անգամ գյուլաշ բռնին իրարու,
Ձեռ թալին, արին կռիվ, էդպես կռվան չուրի կեսօր .
Կեսօր էկավ Բաղդասար ասաց,
— Սանասար, արի գուրզով զարկենք:
Սանասար կայնեց նշանգաղի գլոխ,
Բաղդասար գուրզ առեց, էզար,
Գուրզ գնաց գլխու վերեն:
Սանասար բռնեց գուրզ.
Ետ էթալ, չհասուց ախպեր,
Չէր ուզե ախպեր սպաներ,
Կուզեր, որ էնոր հերս իջներ:
Բաղդասար էնոր կըզարկեր,
Համա Սանասար խաղ կաներ:


Գուրզի ձեն մեր լսեց, էկավ,
Նստավ էնտեղ, թամաշա արեց,
Տեսավ՝ Բաղդասար նվազավ,


Ուժ պակսավ, առեց հաղթվել,
Մեր էլաց, բոռաց, կանչեց.
«0՜ սարեր, օ՜ քարեր, օ թփեր,
Խաբար տարեք քեռուն,
Թող գա, հասնի իր կտրիճներուն:


Մեկ սհաթ էլ թամաշա էրաց,
Տեսավ՝ չէ, Սանասար էլ կըզարկի
Բաղդասար ուր որ է կընկնի:


Էլաց, կանչեց, ասաց,
«0՜, սարեր, օ՜, քարեր, օ՜, թփեր,
Խաբար տարեք քեռուն,
Թող գա, հասնի իր կտրիճներուն»:


Տղեք շատ գուրզ թալին իրար:
Սանասար կըտեսնի՝ էն իրեն կըսպանի,
Սպանելու դարբ կըզարկի Բաղդասար,
Կասի.— էնոր դարբ չի դիպնի ինձ,
Ես էլ զարկեմ, տեսնենք
Էն կարա՞ իմ գուրզի առեջ կայնի:
Մեկ թեթև դարբ կըզարկե,
Բաղդասար իր մատալ կտա առջև,
Չի կարա դարբի առաջ առնե,
Գուրզ կրդիպնա ախպոր մեկ ոտաց,
Հուշ կերթա, կընկնի գետին
Սանասար էդ կըտեսնա, կիլա, կասի.
«Վախ, էս ինչ արի ես,
Իմ ձեռաց չափ չիմացա,
Զարկեցի, իմ ախպեր սպանեցի:
Վազեց տեսավ չէր մեռե,
Շլկեց ախպոր, բերեց տուն,
Նստան, չուր լուս լացին:
Լուս բացվավ ախպոր ուշք էկավ վրեն.
Վերկացավ, նստեց տեղաց մեջ
Սանասար հարցուց.— Ախպեր,
Էդ Ի՞նչու դու էտա ցեղ էղար:
Ասաց.— Գուրզ դիպավ իմ ոտաց,
Ոտս ցավաց, իմ խելք գնաց:
Էլան իրենց մոր խաթեր
Իրարու գլուխ պագեցին,
Էլան առաջվա ախպեր:
Բաղդասար ասաց.— Ախպեր,
Ես չէր գիտե՝ դու քանց ձի ուժով էս,
Էս ինձ խրատ, որ ըստուց ետ,
Քեզ վրա էլ ձեռ չվերցիմ,
Ես քո պստիկ ախպեր,
Դու իմ ճոչ ախպեր,
Ինչ որ ասիս, քե կըլսեմ,
Ել, գնա էն աղջկա հետև:
Սանասար ասաց,— Ես չեմ էրթա էնոր հետև,
Էն սեհրբազ է, էն կախարդ է,
Ես չեմ էրթա էնոր բերի:
Բաղդասար ասաց.— էլ, գնա բեր,
Էն գիտի մենք ճոչ մարդ ենք.
Որ դու չերթաս, էն աղջիկ բերես,
Մենք շատ պստիկ կեղնենք,
Անկարելի է, տերթաս, բերես:


4


Սանասար էլավ, իր հող ու քար էրավ,
Գնաց մոր փեշ պագեց, ասաց.
— Մարե, ես կերթամ Քաջանց երկիր:
Մեր ասաց,— Մի էրթա, որդի,
Էն երկրեն անջախ փրթանք էկանք:
Սանասար ասաց,— Չէ , պիտի էրթամ,
Թե որ իմ գլուխն էլ գացել է, տերթամ:
Թռավ, հեծավ իր ձին, էլավ,
Կայնավ ճամփի վրա, կանչեց.
— Բաղդասար, ախպեր, կո ես կերթամ,
Յոթ ավուր ետ էկա՝ էկա,
Թե որ չէկա, նեղության մեջ եմ,
Գաս հասնես ինձ օգնության:
Ահա իմ մատնիք, դիր քո մատ,
Թե էնոր ակ սևցավ,
Իմացի նեղն եմ, արի:
Ախպերներ փաթաթվան իրարու,
Իրարուց հալալութէն ուղին,
Կաց բարով արին, բաժանվան:
Սանասար ձիու սանձեր թողեց:
Քառսուն ավուր ճամփա
էն իրեք օրեն գնաց,
Գնաց, հասավ Փրե Բաթմանա կարմունջ:
Տեսավ էնտեղ քառսուն դևեր նստած
Սեղան բացեր են, կուտեն, կըխմեն:
էս դևեր Քաչանց թագավորի թշնամիք ին.
Էսոնք երբ տեսան Սանասար, խնդացան,
Շուտ ըմ էլան իրենց տեղեն,
Սանասար իջուցին ձիուց տակ,
Ուրանց հետ սեղան նստեցուցին,
Մի լավ կերան, խման, ապա հարցուցին.
— Բա ո՞ւր էդպես, ախպեր Սանասար:
— Կերթամ Քաջանց երկիր,— ասաց,
— Քառսուն ճող ծամ Դեղձուն, բերեմ:
— Քանի որ էդպես է,— ասին,—
Պետք է առաջ տեսնաս մեր մեր,
Լսես էնու խրատներ,
Որ քե փորձանք չկա Քաջանց երկրեն:
Մեր մեր էնա տուն նստած,
Ծծեր թալած թևքերուն, հաց կըթխե:
Թե կարեցար էնոր ծծի պտուկ
Ետևանց առնել քո բերան,
Կըհասնես քո սրտի մուրազին.
Թե չկարեցար, շատ կըվնասվես:


Սանասար առան, տարան տուն:
Սանասար, երբ տուն մտավ,
Տեսավ՝ ահագին, սարի պես կնիկ մի,
Ծծեր աջ ու ձախ թևքերուն թալած,
Նստե ցորեն հաց կըթխե:
Տեսնելուն պես հասավ ետվանց
Ու էնոր ծծի պտուկ առեց բերան:
— Հողածին, կոտրի էն բերան,— ասաց,–
Որ էս բան քեզ սովրեցուց,
Թե չէ իմ պատրաստ կեր պիտի էղներ,
Համա էս կերպով դու էլ
Իմ զավակներաց մեկն էղար:
Հիմիկ, որ իմ զավակն էս, ասա,
Էդ ո՞ւր, էդպես բարով:
Սանասար ասաց,— Կերթամ Քաջանց երկիր,
Քառսուն ճող ծամ Դեղձուն բերեմ:
— Մի գնա,— ասաց պառավ,—
Էնտեղ վնաս կըքաշես:
Սանասար ասաց.— Տերթամ, մարե,
Թե որ գիտնամ՝ իմ վիզ իրեք տեղով կըկտրին:
Թե ուրիշ խրատ ունիս, ասա:
Պառավ ասաց,— Որդի, որ կերթաս,
Ինչ որ ռաստ կրգա,
Թե քար, թե թուփ, թե հայվան, թե ջանավար,
Ամենուն բարև տաս, նոր անցնես, էրթաս.
Թէ որ առանց բարև անցար,
Էն երկիր կախարդ է, քեզ կըվնասե:
Սանասար ասաց,— Մնացիր բարի, մա՛րե:
Պառավ ասաց,—- Կաց մի խրատ էլ կա:
Որ կուզես քո թշնամին հաղթես,
Հիշի «Հացն ու զինին, Տեր կենդանին,
Մարութա բանձր Աստվածածին,
Խաչ պատրաստեն վեր Սանասարի աջ թևին:
Քաջանց թագավոր, էնոր մարդեր
Էդ աղոթքից շատ կըվախեն:
Էն պառավ իր ջահել վախտին
Քաջանց թագավորի յարն էր էղե.
Էնոր ասեր էր օր մի,
Թե, «Արար-աշխարհքեն կըդողա,
Էլ դու ումից կըվախես»:
Էն էլ թե՝ «Ես ոչ մեկ տեղեն վախ չունեմ,
Իմ վախ մենակ Սանասարից է»:
Պառավ ասաց.— Գնա, որդի,
Քաջանց թագավոր, էնոր մարդեր
Քո ուժի առաջ չեն կարա կայնի,
Դու էնոնց ամեն կըջարդես,
Դեղձուն կառնես, կըգաս:
Սանասար հեծավ ձին, թռավ,
Գնաց, դուրս էկավ Քաջանք թագավորի հող,
Տեսավ, մի հովիվ ձեն կոտա,կասի.
«Սանասար, Սանասար,
Կայնե, քե բան ասեմ, նոր գնա»:
Սանասար կասի.
«Ջանըմ, հովիվ իմ անուն ինչ գիտի»,
Գնաց մոտ հովիվ, բարև էտու.
Մի ասի, էդ հովիվ թագավորի հովիվն է,
էնոր փահլևաններից մեկն է:
Հովիվ ձիու գամ բռնեց, հարցուց.
— Ախպեր, էդ ո՞ւր է կերթաս:
Սանասար ասաց,— Հովիվ ախպեր,
Իմ ձիու գամ բաց թող,
Իմ ճամփեն հեռու է.
Կերթամ Քաջանց երկիր,
Դեղձուն առնեմ, տանեմ Սասուն:
Հովիվ ասաց.— Ա՜յ, կանաչ-կտրիճ,
Ետ դարձի, մեղք ես,
Շատերն են գացե, քար դարձե,
Դուն էլ կերթաս, քար կըդառնաս:
Սանասար ասաց.— Չէ , հովիվ ախպեր,
Ինչ էլ էղնի, տ՚էրթամ:
— Դե, որ էդպես է,— կասի հովիվ,—
Կաթ մի կթեմ, կեր, նոր գնա:
Ասաց,— Չէ, ես վռազ եմ, կերթամ:
Հովիվ ասաց.— Հնար չկա, էստեղեն գացող,
Անկաթ ուտել չեմ թողնի էրթա,
Զոռով նստեցուց Սանասար:
Բերեց մեկ փետե տաշտ մի,
Որ մեջ յոթ մարդ կըլողաներ.
Լիք կաթ լցուց, տրմուզ փրթեց,
Դրեց Սանասարի առեջ,
Ւնք գնաց ոչխարի բոլոր ման գալու:
Էդ հովըվու միտք ի՞նչ Է.
Կուզի փորձի Էկող, գնացող,
Իմանա Էնոնց ուժի չափ՝
Նոր թողնի, էրթան քաղաք:
Որ կերթան քաղաք,
Փահլևաններ էնոնց կըսպանեն,
Գլուխ կըկտրեն, կանեն բերդ:
Մեկ փաթ օլրտավ, Սանասար բոռաց.
— Հովիվ, արի քո տաշտ վերու:
Հովիվ էկավ, տեսավ տաշտ սրփուկ կործուկ է,
Աշխարհով մեկ էղավ, խնդացավ,
Համա իր տեղ դողաց, ասաց.
— Գնա՛, հալալ էղնի քեզ,
Էսքան գալացող տաշտ կես չէր արե,
Դու փշում՛ կախ ամեն կերար,
Ուր էրթաս, մարդ քեզ չի հաղթի.
Գնա՛, դու կրբերես Քառսուն ճող ծամ:


Սանասար հեծավ իր ձին, գնաց,
Տեսավ ճամփին աղվես մի
Սարեն սար կըթռնի, կասի,
«Խառ խիալ, քարվան խիալ»:
Սանասար բարև էտու, անցավ:
Մի քիչ գնաց, տեսավ՝
Մարդ մի կզվեր է առվին,
Յոթ ջաղցի ջուր կըխմի, կասի.
«Ամա՜ն, ես ծարավ մեռա»:
Սրան էլ բարև տվեց, անցավ:
Տեղմ՝ Էլ տեսավ՝
Յոթ փուռ հաց կըթխեն,
Էդ հաց մեկ մարդ կուտի, կասի.
«Ամա՜ն, ես սոված մեռա»:
Էդտեղեն էլ անցավ, գնաց:
Մեկ տեղ էլ տեսավ՝ յոթ դև նստած,
Խնձոր կը թալեն իրարու,
Էն կը թալի էնոր, կասի.
«Հազար բարին քե»,
Էն կը թալի էնոր, կասի.
«Հազար բարին քե»:
Սանասար բարև էտու, փրծավ, գնաց:
Գնաց հասավ Պղնձե քաղքի պատի տակ,
Իրիշկեց, տեսավ ի՞նչ.
Քառսուն ձիավոր կըտրիճ
էնքան են մնացեր էնտեղ,
Որ մորուքներ էկեր, դեղներ է,
Չուր մեջք քար են դարձած,
Մեջքից բանձր մարդ են մացե:
Ասաց,— Բարև ձեզ,
Սիպտակ մորուս, կարծիր մորուս, թուխ մորուս մարդեր,
Էս ինչի եք քար դարձեր:
— Աստծու բարին, կանաչ-կտրիճ,— ասին,–
Քիչ մի համբերի, մութ իջնի,
Դուն էլ կեղնիս մեր հալին:
Ասաց.— Ի՞նչպես տ՚իլնեմ ձեր հալին:
Էնոնցմե մեկ ասաց,
— Մենք էլ քեզ պես կտրիճ էինք,
Կանք էս աղջկա հետև,
Դարձանք էսպես՝ կես քար, կես մարդ:
Ասաց,— Ձեզ ո՞վ դարձուց կես քար, կես մարդ:
Ասին.— Քառսուն ճող ծամ Դեղձուն:
Էդ աղջիկ անխիղճ կախարդ է,
Ինքն էլ կախարդ հավք ունի,
Մի քիչ համբերի, կըգա,
Էս պատի վրա կըճվա,
Մեր հասակի մարդ կըդառնաս:


Սանասար իմաստուն էր,
Իր ձին դարձուց, քաղքից զատացավ,
Իրեն տվեց ուրիշ տեղ մի,
Մնաց, չուր մութ էտու գետին:


5


Մութ էտու գետին,
Սանասար դարձավ քաղքի կուշտ,
Ձիու սանձ ոլորեց, մեյդան բաց արավ,
Հիշեց՝ Հացն ու գինին, Տեր կենդանին,
Մարութա բանձր Աստվածածին,
Խաչ պատրաստին, վեր իր աջ թևին,
Զանգուներ զարկեց ձիուն,
Բադանից թռավ, անցավ քաղքի մեջ:
Շատ ման էկավ քաղքի մեջ,
Էկավ հացի խան մի գտավ, ասաց,
— Ափո ջան, էս խանի վարձ ի՞նչ է...
Ասաց,— Որդի, ձիուն՝ մեկ արծաթ,
Մարդուն՝ երկու արծաթ:
Ասաց.— Ափո, կըտամ ձիուն էրկու արծաթ,
Իմ գլխուն՝ երեք արծաթ,
Մենակ ձիուս աղեկ պահես:
Ձին կապեց էդտեղ,
Գնաց մեջ քաղքին ման գալու:
Քիչ մի ման էկավ քաղքի մեջ,
Մեկ հաց առավ փռնչուց,
Դրեց թևի տակ, դարձավ, էկավ խան:


Նստեց իր հաց կերավ, ասաց.
— Ափո, մի հարցմունս անեմ քենե:
Ասաց.— Որդի, ի՞նչ հարցմունս:
Ասաց,— էս քաղաքի անուն ի՞նչ կասեն:
Ասաց.— Որդի, էս քաղաքի անուն՝
Պղնձե քաղաք կասեն:
Ասաց.— էս քաղաքի թագավոր մեկ աղջիկ ունի,
Էդ աղջիկ ի՞մալ աղջիկ է:
Ասաց.— Քե ի՞նչ կա հետ էնոր,
Իմալ կէղնի, թող էղնի:
Ասաց.— Պապե, կըհարցնեմ էլի:
Ասաց.— Որդի, էն կախարդ է,
Քանի-քանի կտրիճ տղա էկան,
Որ էնոր առնեն, տանեն.
Սեհր արեց, էթալ սարեր,
Մեկն արեց աղվես, սարից սար կըթռնի,
Մեկ՝ կըզած առվի վրեն,
Յոթ ջաղացի ջուր կըխմի,
Համա կասի՝ «Ծարավ մեռա»:
Մեկելներ արե դևեր, կո էնտեղ նստած,
Խնձոր կըթալեն իրարու.
Մեկ դես է թալե, մեկ՝ դեն:
Չըլնի՞ էկեր էս էնոր առնես:
Ես կիրիշկեմ, դու ափսոս տղա ես,
Թե էնոր ապով էս էկե,
Թող դարձի, մեղք ես:
Սանասար ասաց.—Չէ, պապո ,
Ես էնոր ապով չեմ էկե,
Ինձ ի՞նչ կա հետ Էնոր.
Պապո, Էնոր սեհր ի՞նչ Է,
Էնոր սեհր չի՞ կապվի:
— Որդի,— ասաց,— Էնոր սեհր մատնիք է,
Դրած վիշապի բերան,
Էն էլ յոթ ծովու տակ պառկած:
Հրեղեն մարդ մի տեղնի,
Որ էրթա, մտնի ծով,
Մատնիք վիշապի բերն են հանի,
Էնոր սեհր խափանի,
Ու աղջիկ առնի, էրթա:


Սանասար հարցուց.— Պապո,
Բա էնոր քոշկ ու սարեն ո՞րն է,
Ինչ կէղնի, էնոր քոշկ ու սարեն շանց տուր,
Ես էլ տեսնեմ, սեհր անեմ,
Էրթամ մեր երկիր, ասեմ,
Թե էսպես քաղաք կա աշխարհք:
Ալևոր ասաց.—Դու տղա էս հալա,
Քե գործ չկա էդ բաներին:
Շատ որ աղաչանք արեց,
Հալիվոր առավ տղեն,
Էլավ տանիս, ձեռ պարզեց, ասաց.
— Էս սև փանջարեք, սև ամարաթներ կըտեսնաս,
Թագավորի աղջկա քոշկ ու սարեն է.
Կըտեսնաս էդ սև հերդիսներ:
Ասաց.–֊ Ափո ջան, հա, կըտեսնամ:
Ասաց.— էն սև փարդա է կապած հերդիսներուն,


Որ աղջիկ դուրս չտեսնի:
Տղան հարցուց.— Ափո,
Էն ի՞նչ է տանիս, ճրագի պես կըվառվի:
Ասաց.— Որդի, էն ոսկի խնձոր է,
Սան գլուխ զարկուկ:
Էն բուրջ կըտեսնա՞ս
Էն բրջան գլոխ գուրզ մի կա դրուկ:
Ով կտրիճ էղնի, զարկե,
Էն խնձոր բերի տակ, դնի իր ծոց,
Մեկ էլ ձթով թռնի, դնի տեղ,
Ով գուրզ բրջեն թալի տակ,
Թագավորի հետ կռիվ անի,
Աղջիկ կըտանի իրեն:
Սանասար ասաց,— Օ՜ֆ, ափո, ես ի՞նչ եմ,
Որ էդ բաներին ձեռ թալեմ,
Քելե էրթանք, հարցմունս արի, պրծավ:
Գնացին խան, տեղ իցկին, քնան:


Հալիվոր քնավ, համա Սանասար չքնի:
Տեսավ, որ հալիվոր քնավ,
Քաղաք հանդարտվեց, մարդիկ պակսան,
Էլավ, գնաց քաղքի մեջ:
Լուսնակ գիշեր մի, ինչպես ցերեկ:
Քառսուն ուղտ գտավ, քառսուն բեռ գինի,
Գիշերով տարավ, էթալ ծովու պռունկ,
Ուղտեր դարձուց, ինք մնաց էնտեղ:
Քառսուն բեռ գինին լցրեց ծով,
Վիշապ խմեց գինովցավ:
Գնաց մտավ ծովու տակ,
Տեսավ վիշապ գլոխ բարձրացրեր է.
Հշանգուլ վերեվանո էթալ,
Բերնեն մատնիք էհան, դրեց ծոց,
Գուրզ մի էզարկ վիշապի գլխուն,
Վիշապ զինք թափ էտու,
Ջուր էլից քաղաք,
Անձրև-հեղեղ էլավ քաղաք թրջեց,
Ծով կատղավ, վիշապ քամին քաղաք բռնեց:
Ինք դարձավ, էկավ խան:
Ձին դուրս քաշեց, հեծավ,
Խաչ պատրաստին կանչեց,
Քշեց դեհ աղջկա քոշկ ու սարեն:
Մեյդանի մեջ գնաց-էկավ,
Ձին տաքացրեց, հերսլամիշ արավ,
Հանդու մի զարկեց կողերին,
Թռուցեց, էլավ դարգահի գլոիւ,
Ոսկե խնձոր վերուց, դրեց ծոց:
Մեկ սհաթվան ճամփա գնաց,
Թափկան էկավ, նորեն
Ձին թռուցեց, հանեց բրջան գլուխ,
Խաչ պատրաստին կանչեց,
Ձեռ թալեց, գուրզ բռնեց, ոլորեց,
Տեղեն հանեց, թալեց:
Թալելուն հետ իրեք սհաթվան ճաւմփա գնաց,
Դիպավ ամառվա չոր գետնին,
Գազ մի մտավ մեջ չոր գետին:
Դարձավ ապա, էկավ իր տեղ,
Պառկավ, քնավ չուր լուսաբաց:
Լուսաբացին էլավ, տեսավ՝
Քոշկ ու սարի փանշարեք բացվե,
Լուս տվեր է քաղաք.
Աղջիկ մեջ իր սենեկին կերևա:
Էնոր կախարդանք խափաներ էր:


6


Թագավորից հրաման էկավ, թե՝
«Ման էկեք, տեսնամ էդ ի՞նչ մարդ է էկե,
Մատնիք վիշապի բերնից հանե,
Իմ աղջկան խնձոր էլ կոտրե, տարե:
էդ բաներ ով արեր է
Իմ աղջկա համար է արե,
Բռնեք, բերեք էստեղ, վիզ կտրենք:
Մունետիկներ ընկան քաղքի մեջ,
էրկու սհաթ ման էկան, մարդ չգտան:
Գնացին, ընկան հալիվորի խան, ասին.
— Հալիվոր, էստեղ ղարիբ մարդ չկա՞:
Ասաց,— Չէ , ղարիբ մարդ չկա:
էս գիշեր մարդ չէկիր, քանց էն ւողեն,
Էն էլ իմալ էկեր է, ընկեր քնուկ է:
Աանասար էնոնց ձեն լսեց, ասաց.
— Ւնչի՞ ղարիբ մարդ չկա, ես ղարիբ եմ:
Հալիվոր նեղեցավ, ասաց.
— Սուս կաց, քե կըտանեն, սպանեն:
Ասաց.— Ի՞նչի տ՚սպանեն:
Մունետիկներ տեսան՝ էդ տղեն,
Ջահել- ջիվան մի տղա է,
Էնոնց այրուն եռաց էդ տղի վրա, ասին.
— Այ տղա, արի քե պահենք,
Դու մի գա թագավորի առեջ, ափսոս ես:
Ասաց.֊ Ւ՞նչ է էղե,
Որ չգամ թագավորի առեջ:
Ասին,— Վիշապի բերնից մատնիք հանած են,
Թագավորի աղջկա խնձոր տարած,
Թագավոր հրաման արձակե,
Ինչ մարդու մոտ էն խնձոր տեսնեն,
Թե կտրիճ էլավ, կռիվ արեց՝ պրծավ.
Թե կտրիճ չեղավ, գլուխ կըզարկեն:
Սանասար ձեռ տարավ ծոց,
Ոսկի խնձոր հանեց, շանց տվեց, ասաց.
— Ախպերներ, էնքան ժամանակ տվեք,
Ես իմ ձին հեծնեմ,
Էրթամ էն գուրզին հասնեմ:
Ձին հեծավ, հասավ գուրզ վերուց,
Դադրավ դեմ աղոթարան,
Հիշեց Հացն ու գինին, Տեր կենդանին,
Մարութա բանձր Աստվածածին,
Խաչ պատրաստին վեր իր աջ թևին,
Դարձավ դեհ մունետիկներ, ասաց
— Մունետիկներ, գացեք, թագավորին ասեք,
Թե ոսկի խնձոր տարող տեսեր ենք:
Մունետիկներ գացին թագավորին ասին,
— Քո ոսկի խնձոր տարող տեսեր ենք:
Թագավոր ասաց.— Գնացեք, ասեք գա էստեղ:
Էկան ասին.— Դու թագավորի բռնավորն ես,
Արի էրթանք, բռնվի:
Ասաց.— Թագավոր, ի՞նչ թագավոր,
Ապա մենք թագավոր տեր աստված գիտենք.
Հա՜- հա՜, ձեր թագավորից կռիվ կուզեմ,
Աստված կամ ինձ կտա, կամ իրեն,
Ես ինչու տի գամ թագավորին բռնվեմ,
Գնացեք թագավորին ասեք՝ կռիվ կուզեմ,
Կռիվ կուզեմ, որ կռիվ անեմ:


Էկան թագավորին ասին՝ չի գա,
Կասի կռիվ կուզեմ, որ կռիվ անեմ:
Թագավոր ասաց,— Գացեք, ասեք,
Ի՞նչ արեր է իմ աղջկան համար է արե,
Թող գա, նայենք՝ ինչ տեսակ է արե,
Մեկ էլ անի, իմ աղջիկ տամ էնոր:
Սանասար գնաց, ասաց.— Ես եմ արե:
Թագավոր ասաց.— որ դու ես արե,
Ինչպես էդ խնձոր բերեր էս տակ,
էնպես էլ զարկ սան գլուխ,
Որ մենք տեսնենք, իմ աղջիկ տամ քե,
Թե չէ՝ ես քո վիզ կըկտրեմ:


Սանասար ձին Հեծավ, մեյդան առավ,
Մեյդանի մեջ գնաց, էկավ.
Ձին տաքացրեց, հերսլամիշ արավ,
Զանգու մի զարկեց կողերին,
Թռուցեց, էլավ դարգահի գլոխ,
Ոսկե խնձոր դրեց վրան:
Թափկուն սհաթ մի գնաց,
Դարձավ, էկավ մոտ թագավոր:
Թագավոր ասաց.— էդ էլավ.
Համա շնորհք քոն չէր, քո ձիուն էր:
Թե էն գուրզ, ինչ բերեր ես տակ,
Մեկ էլ թալես վեր բրջին,
Ես իմ աղջիկ քե կըտամ,
Կամ չէ՝ քո վիզ կըզարկեմ:


Սանասար գնաց, էն գուրզ վեիուց,
Վեր թևին վե օլրեց, էթալ,
էզար վար բրջան գլխուն,
Ըզբուրջ փլուց էբեր տակ.
Թագավոր ասաց,— էդ էլ էլավ,
Կերևա դու աղեկ կտրիճ ես:
էդ էրկու զարմանալիք, մնաց մեկ:
Ինձ վաթսուն փահլևան կա,
Հուփս եմ արե, շղթայեր եմ,
էնոնց հետ դու տի կռվես,
Թե հաղթեցիր, աղջիկ կըտամ, կըտանես,
Թե չէ՝ քո վիզ կըզարկեմ:


Սանասար իրեն իրեն մտածեց, ասաց.
«Ես իմ վադեն արեր եմ,
Յոթ օր մնամ էստեղ,
Էս թագավոր վաթսուն փահլևան
Մեկ-մեկ կըհանի՞ իմ դեմ,
Թե՞ ամենն էլ մեկտեղ»:
— Թագավոր ապրած կենա,— հարցուց,—
Քո վաթսուն փահլևան մեկտեղ.
Թե մեկ-մեկ կհանես իմ դեմ:
Թագավոր ասաց,— Սանասար,
Վաթսունն էլ հանեմ, քեզ կըբլավեն,
Մեկ-մեկ հանեմ, խեղճ ես,
Կաց, վաթսուն օր կռվի:
Սանասար ասաց,— Չէ՛ թագավոր,
Ես վաթսուն օր չեմ դադրի էստեղ,
Վաթսուն փահլևան մեկդիր հան, թող գան,
Աստված կամ ինձ կտա, կամ՝ էնոնց
Սանասար հեծավ Քուռկիկ Ջալալին,
Թուր քաշեց, կայնավ մեյդան,
Թագավոր մարդ օղօրկեց,
Վաթսուն փահլևան թողին դուրս:
Էնոնք գոմշու պես մըռմռացին,
Էկան դեհ Սանասար,
էկան էնոր չորս բոլոր բռնին:
Քառսուն ճող-ծամ փանջարեն կայնուկ էր:
Սանասար հասավ էնոնց, թրով զարկեց:
Կռիվ արին չուր իրիկուն,
Սանասար քսան փահլևսյն սպանեց:
Գիշերն էլ կռիվ արին,
Տաս փահլևան էլ սպանեց:
Առավոտից չուր իրիկուն կռիվ արին.
Քսան փահլևան էլ սպանեց,
Սաղ մնացին տաս փահլևան:


Լեշեր ընկան չորս բոլոր,
Արուն կայնավ մեկտեղ,
Սանասար մնաց արնի մեջ,
Արուն Սանասարին բռնեց:
Ոչ էն կարաց արնից դուրս գա,
Ոչ փահլևաններ կարցան էնոր սպանել:
Սանասար բրինղար էղեր, նեղացեր էր,
Ձեռ թուլացել էր,
Չէր կարա աղեկ կռվէ:,
Համա ինք զինք կըպաշտպաներ:


7


Յոթ օր անցավ, Սանասար չէկավ:
Բաղղասար առավոտ էլավ, կըլվացվեր,
Աչք ընկավ Սանասարի մատնիք,
Ւնչ ախպոր հետ փոխարկեր էր,
Տեսավ վեր իր մատին սևցեր է,
Ասա՛ց. «Հե՜յ ~վախ, հե՜յ վախ,
Ւմ ախպեր նեղութենի մեջն է,
Ես էստեղ հանգիստ կյանք կանեմ»:
Վազեց, գնաց մոր սենեկ, ասաց.
— Մարե, իմ ախպեր շատ նեղ տեղն է,
Կամ սպանած են, կամ կըսպանեն,
Իմ ձին քաշի դուրս, ես էրթամ:
Մեր ասաց .—Համբերի, որդի,
Ով համբեր անի, կյանք ունի:
Համբերի, մի կտոր հաց ուտենք,
Նոր քե ճամփա դնեմ,
Գնա, քո ախպոր հասի:
Բաղդասար ականջ չերեց,
էլավ ձին քաշեց դուրս, հեծավ,
Գուրզ առեց ձեռ,
Իր աստված կանչեց, գնաց»
Գնաց, հասավ էն սարի մեջ,
էն աժդահար հովիվ իրիշկեց, տեսավ՝
Մեկ ձիավոր էնպես կիգա, քամու պես:
Ասաց, «Կա -չկա, էս Սանասարի ախպերն է»:
Գնաց առեջ, ձիու գամ բռնեց, ասաց.
— Ձիավոր, արի կաթ մի կըթեմ, կեր,
Նստի, հանգստացի, նոր կերթաս:
Բաղդասար ասաց.— Սատանա էս, դու մարդ,
Ւմ ախպեր մկա մեռե,
Դու կասես, կաթ կեր, նոր գնա:
Հովիվ ասաց.— Հնար չկա, մինչև կաթ չուտես,
Չեմ թողնի էստեղեն էրթաս:
Բաղդասար տեսավ կռիվ կեղնի, նստավ:
Հովիվ բերեց էն փետե տաշտ,
Որ յոթ մարդ մեջ կըլողկանար,
Լիք կաթ լցուց, տրմուզ փրթեց,
Դրեց Բաղդասարի առեջ,
Ինք գնաց ոչխարի բոլոր ման գալու:
Յոթ փաթ ման էկավ ոչխարի բոլոր,
Նոր Բաղդասար էդ կաթ կերավ,
Կոտ կործեց, կանչեց.—Հովիվ,
Արի կոտ վերու ես կէրթամ:
Հովիվ էկավ, Բաղդասարին ասաց.
— Բաղդասար, քո ախպեր յոթ քո չափ ուժ ունի,
Չլնեմ-չիմանամ հակառ կայնես էնոր
Գնա, քո ախպեր հիցուն փահլևան սպանե,
Մնացածն Էլ դու կըսպանես.
Մի վախենա, մարդ չի կարա
Ձեր Էրկու ախպոր վրա:


Բաղդասար կաց բարով արավ, գնաց,
Տեսավ մի աղվես սարից սար կըթռնի, կասի.
«Խառ խիալ, քարվան խիալ»:
Բաղդասար ասաց.— Կորի, քո տիրոջ…
Խառ իմն ի, խիալ քոն:
Թուր էզար, աղվեսի վիզ կտրեց,
Կտոր մի թռավ արևելք, կտոր մի արևպատք:
Անցավ գնաց, տեսավ էն մարդ,
Որ յոթ ջաղցի ջուր կըխմի,
Ու կասի,— «Ամա՜ն, ծարավ մեռա»,
Թուր էզար, էնու վիզ էլ կտրեց:
էնտեղեն անցավ, գնաց մոտ էն մարդ,
Որ յոթ փռան հաց կ՝ուտեր.
Ու կ՛ասեր, «Ես անոթի մեռա».
Թուր էթալ, էնու վիզ էլ կտրեց:
Գնաց, հասավ էն յոթ դևին, տեսավ՝
Խնձոր էն կրթալի էնու,
էն կը թալի էնու, կ՛ասի «Հազար բարին քե»:
Խնձոր վերուց էդի ծոց, գնաց,
Պղնձե քաղքի պարիսպների տակ կայնավ:


Իրիշկեց, տեսավ ինչ...
Քառսուն կտրիճ մարդ
Կայնած են Էնտեղ ջերկով,
Յուր մեջք քար են դարձե,
Մեջքով բանձր՝ մարդ են մացե:
Էնքան Էն մնացեր Էնտեղ,
Որ շորեր, մորուս, վերան-գլուխ դեղին Է դարձե:
Բարև Էտու, ասաց—Բարև ձեզ, սպիտակամորուս,
Կարմրամորուս, թուխմորուս մարդեր:
Կտրիճներ ասին.— Աստծու բարին:
Ասաց.— Ա՜յ մարդեր, ձեզ ո՞վ Է քար դարձուցե:
Ասին.֊ Քիչ մի համբերի, մութ իջնի,
Դուն Էլ կէղնիս մեր հալին:
Քառսուն ճող ծամ Դեղձուն,
Ինք կախարդ հավք ունի.
Քիչ մի համբերի, կըգա,
էս պատի վրա կըճվա,
Մեր հասակի մարդ կըդառնաս:
Բաղդասար ասաց.— էստեղեն կտրիճ չի՞ անցեր:
Ասին.— Ան մ՛արդ մե՛նք տեսեր ենք,
Քանց քե զոռբա էր, քանց քե կտրիճ էր:
Էնոր ձին կրակի ձի էր,
Գիշեր թռավ, անցավ քաջքի մեջ:
Չուր էրեկ հեվարին էնոր գուրզի ձեն կըգար,
էսօր չենք լսեր, չենք գիտե,
Ինչ էղավ, ինչ չեղավ էնոր հետ:
Բաղդասար ասաց.— Հե յ-վւս՜խ, ան իմ ախպերն է:
Որ գուրզի ձեն չի գար, սպանած են,
Ահդ էղնի՝ ըստուց առնեմ սպանել,
Հասնեմ քաղաք, քաղաքն էլ ավիրեմ,
Իմ ախպոր վրեժ առնեմ:


Էլավ էն տեղաց, գնաց,
Ինչ բան որ ռաստ էկավ՝ սպանեց.
Ինչ որ իրար առավ՝ սպանեց,
Թե տավար, թե մարդ, ամեն կոտորեց,
Գուրզ մի էզար բադան փլուց,
Մտավ քաղաք, գուրզե ձեն առավ,
Ձին քշեց, գնաց,
Աղջկա փանջարի առջևեն անցավ,
Ասաց.–– Աղջի, կռիվ թըղ դո՞րն է.
Աղջիկ ճանչցավ, ասաց.
— Կռիվ թըղ քազքով դեն է:
Բաղդասար քշեց ձին,
Գնաց, տեսավ՝ Սանասար էնպես է էլեր,
Որ ոտաց վրա ջորով կկայներ,
Չուր ոտքեր մեջ արնին,
Մեկ գուրզ կըզարկի, մեկ կընկնի մեջ արնին:
Արուն աչքեր բռներ է:
Ձիուց թռավ տակ, առավ փահլևաններ,
Տարավ-բերավ գուրզ մի էզար,
Մի քանի փահլևան փռեց գետին:
Հասավ ըզՍանասար, ասաց,
— Սանասար, ախպեր, դու ժի՞ր ես:
Սանասար ասաց,— Օրհնյալ է աստված,
Իմ քոմակ հասավ, էլ երկյուղ չունեմ:
Ախպեր էդ դո՞ւն էր էկար օգնութեան,
Դե դու էդ դեհեն սպանի, ես՝ էս դեհեն:
Բաղդասար էս կնարեն,
Սանասար էն կնարեն,
Փահլևաններ սպանին, էկան, առան իրար:
Բաղդասար փաթըթվավ ախպոր,
Արնից քաշեց, հանեց դուրս,
Տարավ, լողացրեց, աչքեր բացվավ:
էլան զենքեր առան, հեծան ձիեր,
Էկան թագավորի պալատ:
Էդտեղ Դեղձուն Էկավ առաջ, ասացք
— Սանասար, քե երազով սիրեր եմ,
Կանչեր եմ, որ ինձ տանես Սասուն,
Դու ամեն չարիք խավւանիր,
Պետք է մի չարիք էլ խափանես,
Էրթաս Օձ քաղաք, օձին սպանես, գաս:
Սանասար ասաց,— Քո սիրո խաթեր,
Ամեն փորձանք հանձ կաոնեմ
Ապա դարձավ ախպեր, ասաց,
— Բաղդասար դու էստեղ կեցի, չուր ես դաոնամ:


8