Help someone in Armenia today by giving them a micro business loan!

Սառնաղբյուր

From Armeniapedia.org
Jump to: navigation, search

Սառնաղբյուր, (Сарнагбюр, Sarոaghbyur), Գյողիքենդի, Կրմըգքիլիսա, Ղըր մգքիլիսա, Ղրմըգքիլիսա, Սառնախպյուր, Սեոկյութլու, Սեոյյուտլի, Սյոգյաթլի, Սյո գութլի, Սյոկյութլու, Սյոկուտլու, Սոգյուդլի, Սոգյութլի, Սոգյութլու, Սոգյուտլի, Սոգյուտլու, Սոգութլու, Սոգուտլի, Սոկթլու, Սողութլի, Սաքյուրթլու, Ուոնուտ - Գյուղ ՀՀ Շիրակի մարզում (04.12.1995թ), նախկին Անիի շրջ-ում, Սարալիկ ք-ից մետ 7 կմ հ–արլ, Փալախլու գետի ձորում։ Նախկինում մտնում էր Սեծ Հայքի Այրարատ աշխ-ի Շիրակ գավ-ի, իսկ հետագայում՝ Երևանի նահ-ի Ալեքսանդրապոլի գավ-ի մեջ։ Ս է վերանվանվել 02.03.1940 թ։ Ունի գեղատեսիլ ղիրք, ամառանոցային կլիմա և խմելու սառնորակ ջուր։ Առանձնատները քարաշեն են, հարմարավետ ու ճաշակով։ Գ-ում աճում են մրգատու և դեկորատիվ ծառա տեսակներ։ 1831թ ուներ 262, 1897-ին՝ 2385, 1939-ին՝ 2851, 1959-ին՝ 2012, 1970-ին՝ 2394, 1979-ին՝ 2460, 1989-ին՝ 2928 հայ բնակիչ, որոնց մի մասի նախնիները գաղ թել են Արմ Հայաստանի Ալաշկերտի, Կարսի, Բասենի և Մուշի շրջ-ների գ-երից 1828–29 թթ։ Զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Այստեղ գործում է Գյումրիի կարի ֆաբրիկայի արտադրամասը։ Գ ունի միջնակարգ դպրոց (հիմն. 1912), մշակույթի տուն, հիվանդանոց, գրադարան, կապի բա ժանմունք, կենցաղի տուն, մսուր-մանկապարտեզ, բուժմանկաբարձական կայան։ Գ-ի կենտրոնում է գտնվում սրբատաշ կարմրավուն տուֆով կառուցված ս Թադևոս եռանավ, բագիլիկ եկեղեցին (կառ. 1883 թ)։ Մյոա երեղեցին՝ ս Հակոբ (կառ. 5–6-րդ դդ), ավերակ է։ Երրորդ եկեղեցին ս Կարապետն է (կառ. 1205 թ)։ Ս-ի մոտ են գտնվում նաև Հոգեվանք վանքը (5-13-րդ դդ) և Գրիգոր Լուսավորիչ ուխտատեղին։ Վերջինս գտնվում է բնական մեծ քարայրի մեջ, որտեղ բխում են հորդառատ աղբյուրներ։ Գ-ի շրջակայքում կան մեկուկես տասնյակից ավելի բերդաշենքեր, գ-ատեղիներ, գերեզմաններ ու մենաքարեր։ Մոտ 6 կմ արլ, բարձունքի վրա ս Ղազար եկեղե ցին է (5-6-րդ դդ)։ Գ-ի տարածքում կան տուֆի, պեմզայի հարուստ պաշարներ։ Ս– ում են ծնվել ՀՀ ԳԱ ակադեմիկոս Գուրգեն Սահակյանը (1923), բանաստեղծ Արշ. Սարոյանը (1923-1974)։




Personal tools
Namespaces
Variants
Actions
Navigation
Databases
Toolbox