Help someone in Armenia today by giving them a micro business loan!

Ջրաձոր

From Armeniapedia.org
Jump to: navigation, search

Ջրաձոր, (Джрадзор, Jradzor), Թափնկի, Ճելապկեչուտ, ճելլաբ, Չալաբ, Ջալաբ (գեչիդ), Ջալաբ (կեչուտ), Ջելաբ (կեչուտ), Տալինկի - Գյուղ ՀՀ Ամասիայի շրջ-ում, Ամասիա գ-ից 5-6 կմ հր, Ախուրյանի ձախակողմյան Իլլիգետի աջ ափին։ Ջ է վերանվանվել 1946 թ։ Կլիման ցուրտ է, տեղումները՝ բավարար։ Առանձնատները նո-րաշեն են, հարմարավետ։ Խմելու ջուրը՝ Գյումրի գնացող գլխավոր ջրմուղից։ 1831 թ ուներ 206, 1897-ին՝ 646, 1926-ին՝ 490, 1939– ին՝ 663, 1959-ին՝ 378, 1970-ին՝ 343, 1979-ին՝ 314, 1989-ին՝ 298 հայ բնակիչ, որոնց մի մասի նախնիները գաղթել են Արմ Հայաստանի Բասեն գավ-ի գ-երից 19-րդ դ։ Զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, փոստակայան, բուժկայան։ Գ-ում կան անշուք եկեղեցի, կիկլոպյան ամրոց (2–1-ին հազարամյակ, մթա), գերեզմանոց։ Գ-ի դպրոցի մոտ բացվել են մթա 3-րդ հագարամյակի բնակավայրի հետքեր, գտնվել են մեծ քանակության շքեղ խեցեղենի բեկորներ, անոթներ, օջախի դեկորատիվ հարդարանքի մնացորդներ։ Նույն տարածքում ան-տիկ ժամանակաշրջանում դամբարանադաշտ է եղել, որը միջնադարում ավերածությունների է ենթարկվել։ 1967 թ գ-ի մոտ հայտնաբերվել է դիատոմիտի խոշոր հանքավայր։ 1988 թ դեկտեմբերի երկրաշարժի հետևանքով գ-ում կան ավերածություններ, որոնք դեոևս վերականգնված չեն։ 04.12.1995 թ մտել է ՀՀ Շիրակի մարզի մեջ։




Personal tools
Namespaces
Variants
Actions
Navigation
Databases
Toolbox