Help someone in Armenia today by giving them a micro business loan!

Ջամշլու

From Armeniapedia.org
Jump to: navigation, search

Ջամշլու, (Джамшлу, Jamshlu), Չամուշլու, Ջամշլի(լու Փոքր), Ջամուշլու - Գյուղ ՀՀ Արագածի շրջ-ում, Ծաղկահովիտ գ-ից 7 կմ հս-արլ, Երևան-Սպիտակ ճանապարհին, Քասաղ գետի աջափնյակում, Փամբակի լ-ների ստորոտում, հարթավայրում։ Տները քալաշեն են, թեք տանիքով։ Ունի սառնորակ ջուր, որ բերված է 6 կմ հեռավորությունից։ 1837-ին ուներ 157, 1897-ին՝ 183, 1926– ին՝ 283, 1939-ին՝ 335, 1959-ին՝ 226, 1970– ին՝ 313, 1979–ին ՝285, 1989-ին՝ 255 քուրդ բնւչ։ Զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի 8-ամյա դպրոց, մշակույթի տուն, զրադարան, մշտական կինո, բուժկայան։ 1988 թ դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի հետևանքով գ-ում եղել են ավերածություններ, որոնք վերականգնվել են։ 04.12.1995 թ մտել է ՀՀ Արագածոտնի մարզի մեջ։




Personal tools
Namespaces
Variants
Actions
Navigation
Databases
Toolbox