Որոտանաբերդ

From Armeniapedia.org
Jump to: navigation, search

Որոտանաբերդ, (Воротнаберд, Vorotnaberd), Որոտն, Դավիթ Բեկի բերդ, Որոտ, Որոտան, Որոտնաբերդ, Օրոտո - Բերդ , ամրոց Մեծ Հայքի Սյունիք աշխ-ի Ծղուկ գավ-ում։ Գտնվում Էր այժմյան ՀՀ Սիսիան ք-ից 8-9 կմ հր-արլ, Որոտան գետի աջ ափին Մելիք-Թանգու կամրջի մոտ բարճրացող անմատչելի լ-ան վրա։ Սյունիքի հայտնի շատ բերդերի նման տեղացիները Ո նույնպես կապել են Դավիթ Բեկի անվան հետ՝ այն ևս կոչելով Դավիթ Բեկի բերդ։ Այն հավանաբար հիմնադրվել է 4-րդ դ և ավելի քան 1330 սայրի պահպանել Է իր գոյությունը ականատես եղել Սյունիքում և ամբողջ Հայաստանում տեղի ունեցսւծ պատմական իրադսւրձաթյուններին ու կարևոր դեր խաղացել դրանցից շատերում, մի շարք անգամ անցել ձեռքից ձեռք։ 5-րդ դ Հայաստանի ամենահայտնի ու ամենաամուր բերդերից Էր։ Վարդանանց պատերազմի ականատես պատմիչը` Եղիշեն, թվարկեով ապաստամբների կողմից գրավված Հայաստանի մի քանի հռչակավոր բերդերը՝ Արտաշատ, Գառնի, Անի (Կամախ), Արտագես են, դրանց թվում հիշատակում Է նաև Ո։

Ո արտակարգ կարևոր նշանակություն Էր ստացել մանավանդ 10–12-րդ դդ՝ Կապանի թագավորության շրջ-ում։ Այդ ժամանակներում Ո հսկում և պաշտպանում Էր Կապանի թագավորության հս սահմանները։ 11-րդ դ վերջինից Ո թագավորությանը սահմանակից մյուս ամրոցների և բերդերի հետ միասին, տասնամյակներ շարունակ կենաց ու մահու կռիվներ էր մդում Կապանի թագավորությունը օղակի մեջ առած սելջուկյան մեծաթիվ զորքերի դեմ։ 1103 թ Կապան մայրաքաղաքն ավերելուց հետո սելջուկներին այնուամենայնիվ հաջողվում է 1104 թ գրավել Ո՝ այն դարձնելով հենակետ Սյունիքի հր մասում հետագա նվաճումներ կատարելու համար։ Ո սելջուկների իշխանության ձեռքին մնում Է 115 տարի։ Օտարի լծից ազատագրվել է Հյուսիսային Հայաստանի հետ միասին՝ Զաքարյան հայ իշխանների գլիավորած հայ-վրացական զորքերի գործողություններով 1210 թ։ Դրանից հետո, մինչև մոնղոլական արշավանքները, Ո Սյունիքի մեծ մասի հետ միասին ենթարկվում էր Իվանե Զաքարյանի իրավասությանը, իսկ նույն 13-րդ դ 30-40-ական թթ Սմբատ Օրբելյան իշխանը մոնդոլական Բաչու զորավարի համաձայնությամբ նորից իր ձեռքն է վերցնում Որոտնա երկիրն ու Ո բերդը՝ այն հանձնելով իր եդբայր Տարսայիճին։ Մոնղոլական տիրապետության ամբողջ ժամանակաշրջանում Ո մնում էր Օրբելյանների ձեռքին։ 1406 կամ 1407 թ կարակոյունլու Կարայուսուֆի կողմից այն զրավվելուց հետո (իսկ դրանից առաաջ՝ 1386 թ Ո գրավել էին Լենկթեմուրի զորքերը) մինչև 18-րդ դ սկզբները տեղեկոլթյուններ չկան։ Անկասկած է, սակայն, որ Ո շայունակում էր իր գոյությունը։ 18-րդ դ սկզբներին, Սյունիքի ազատագրական պատերազմների ժամանակ, Ո գտնվում էր թուրք իշխողի ձեռքին, իսկ վերջինս՝ հենվելով իր անմատույց աթոռանիստի վրա, մեծ վտանգ էր ներկայացնում ազատագրական շարժման համար։ Ուստի հասկանալի Է դառնում, թե ինչու Դավիթ ԲԵկը այնքան կարևորություն էր տալիս Ո բերդի և նրա շուրջն ընկած գավ-ի («երկիր») ազատագրմանը։ Դավիթ Բեկը լավ գիտեր, որ Ո ազատագրումը կապված է ղժվարությունների հետ։ Սակայն հմուտ զորավարն իր ձեռքի տակ եղած փոքրաթիվ զորքով, ճկուն մարտավարությամբ 1725 թ կարողանում Է այն գրավել։ Ժամանակակից պատմագիր Ստեփանոս Շահումյանի վկայությունից հայտնի է դառնում, որ Դավիթ Բեկը բերդը գրավել է գարնանը, չորս օր պաշւսրելուց հետո, երբ ուժեղ անձրևի հետևանքով պարսպի մի հատվսծը փլվում է, և հնարավոր է դառնում մտնել այդ «մեծ ու անառիկ» բերդը։Դժվար է ասել, թե Ո երբ է ավերվել ու շարքից դուրս եկել։ Համենայն դեպս 19–րդ դ այն այլևս չի հիշատակվում իբրև կանգուն բերդ։ Հավանաբար Ո փլատակների է վերածվել կործանիչ երկրաշարժ հրի հետևանքով։

Ո բերդի ավերակներն այժմ է լ կան և գտնվում են Որոտնա վանքից 2-3 կմ ներքև, Որոտանի աջ ափին, լ-ան կատարին։ Գետափից մինչև բերդի պարիապները վեր են խոյանում անմատչելի բազալտյա ժայռեր, որոնք բերդը անմատույց էին դարձնում 3 կողմից։ Բերդ կարելի էր մտնել միայն հր կոդմից դեպի բարձունքը ձգվող լ-նաճյուղի բավական հարթ կատարներով։ Իսկ բերդի՝ դեպի վերջինս ուղղված կողմը պատած էր աշտարակավոր բարձր ու ամրակուռ պարիսպներով։ Միչև օրս էլ պահպանվել են պարսպի հատվածները և նույնիսկ այդ վիճակում հոյակապ տպավսրություն են թողնում։ Երկարատև պաշարումներին դիմանալու նպատակով հոգ էին տարել նաև բերդի պաշտպաններին խմելու ջրով ապահովելու համար, բերդի պարիսպների կողմից փորել են գաղտնի գետնուղի Որոտանից ջուր բերելու համար, իսկ բերդի ներսում պատրաստել են ջրի պահեստ՛ կրաշաղախով պատած շրջանաճև ջրամբար։ Ներկայումս գետնուղին փակված է և հազիվ է նշմարվում, իսկ ջրամբարը բավականին լավ վիճակում է։ Մյուս կառուցվածքներից նշմաևվում են առանձին շինությունների հետքեր:




Personal tools
Namespaces
Variants
Actions
Navigation
Forms
Toolbox