Help someone in Armenia today by giving them a micro business loan!

Շաղատ

From Armeniapedia.org
Jump to: navigation, search

Շաղատ, (Шагат, Shaghat), Շագաթ, Շագատ,Շալաթ, Շալատ, Շաղաթ – Գյուղ ՀՀ Սիսիանի շրջ-ում. Շաղաթ գետի ստորին հոսանքում, Սիսիան ք-ից մոտ 12 կմ հս-արմ. բլրապատ վայրում, Անգեղակոթ գ-ի դիմաց, Որոտանի աջ ափին։ Տներր նորակերտ են, բարեկարգ։ Ունի խմելու և ոռոգելու առատ ջուր։ 1831 թ ուներ 243, 1897-ին` 1117, 1926-ին` 1110, 1939-ին՝ 1180, 1959-ին` 864, 1979-ին՝ 941, 1989-ին` 931 հայ բնակիչ, որոնց նախնիների մի մասը 1828-29 թթ եկել են Մարաղայի, Խոյի և Սալմսատի գավ-ներից։ Զբաղվում են հացահատիկի, կերային կուլտուրաների, ծխախոտի մշակությամբ և անասնապահությամբ: Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կինո, մսուր-մանկապարտեղ, բուժկայան։ Շ-ից մի փոքր հս գտնվում էր Սյունիք աշխ-ի Ծղուկք գավ-ի Շաղատ գք-ը (տ), որը մի ժամանակ Սյունյաց իշխանների աթոռանիստն էր։ Շ հարուստ է հնություններով։ Ունի նոր շրջանի ոչ շքեղ եկեղեցի ս Գրիգոր անունով, բա կում՝ զերեզմանաքարեր։ Շրջակայքում գտնվում են Նարինկալա, Փուլ, Խռնդուզ, Շուքուր, Սրիքլու, Թազագյուղ գ-ատեղինե րը, Քոչաբերդ ավերակ բերդը ևն։ Այստեղ են ծնվել ՀՀ ժող. արտիստուհի Թ. Խաչաարյանը, Խորհրդային Միության հերոս Ն. Առուստամյանը։ 04.12.1995 թ մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ։




Personal tools
Namespaces
Variants
Actions
Navigation
Databases
Toolbox