Help someone in Armenia today by giving them a micro business loan!

Մեղրաշեն

From Armeniapedia.org
Jump to: navigation, search

Մեղրաշեն, (Меграшен, Meghrashen) Խազանչի, Կազանչի, Ղազանչի-Գյուղ ՀԽՍՀ Արթիկի շրջ-ում, Արթիկ ք-ից մոտ 6 կմ հս-արմ, Լենինական-Պեմզաշեն երկաթուղու ճյուղավորության աջ կողմում, հարթավայրում: Տները քարակերտ են, թեք տանիքներով: Ունի այգիներ: Խմելու ջուրը բերված է 16-17 կմ հեռավորությունից: Նախկին Ղազանչին Մ. է վերանվանվել 31.5.1946թ: 1831թ ուներ 269, 1897թ` 1018, 1926թ` 1424, 1939թ` 1244, 1959թ` 1057, 1970թ` 1061, 1979թ` 1066 հայ բնակիչ:Կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկի, կերային կուլտուրաների, ճակնդեղի, ծխախոտի մշակությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ, մեղվաբութծությամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, 2 գրադարան, կինո, մանկապարտեզ, բուժկայան:Մ-ի նախկին բնակիչները եկել են 1829-30թթ Կարսից, Բասենից: Պահպանվել են գ-ի նոր ժամանակների անշուք եկեղեցին, շրջակայքում` Չավալու, Մանասի խարաբեք, Աբրահամի խարաբա գ-ատեղինեը, խաչքարեր, դամբարաններ, գերեզմանոցներ: Այստեղ է ծնվել ՀԽՍՀ ԳԱ. թղթակից Նորայր Առաքելյանը(1936):




Personal tools
Namespaces
Variants
Actions
Navigation
Databases
Toolbox