Help someone in Armenia today by giving them a micro business loan!

Հոռոմ

From Armeniapedia.org
Jump to: navigation, search

Հոռոմ, (hОром, Horom), Խորում, Խուրում, Օրոմ - Գյուղ ՀՍՍՀ Արթիկի շրջ-ում, Արթիկ ք-ից 9-10 կմ հս-արմ, Մանթաշ գետի ձախ ափին, Երևան-Լենինական ավտոմայրուղու մոտ, շրջապատված արգավանդ հանդամասերով: Կլիման ցուրտ է: Գ-ում կան դեկորատիվ ումրգատու ծառեր: Տները տուֆակերտ են, թեք տանիքով ու հարմարավետ: Խմելու ջուրը բերված է մոտ 20 կմ հեռավորությունից: Ունի բազալտի պաշարներ: 1831-ին ուներ 459, 1897-ին` 1939, 1926-ին` 1964, 1939-ին` 1867, 1949-ին` 1660, 1970-ին` 1949, 1979-ին` 1871 հայ բնակիչ: Նրանց նախնիների մի մասը եկել է 1829-30 թթ` Կարսից ր Արմ Հայաստանի տարբեր տեղերից: Կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկի, շաքարի ճակնդեղի, կերային կուլտուրաների մշակությամբ, մեղնաբուծությամբ, անասնապահությամբ: Ունի միջնակարգ դպրոց (իբրև տարրական դպրոց բացվել է 1868թ ), մշակույթի տուն, մանկապարտեզ, մշտական կինո, կենցաղսպսարկման տաղավար, բուժկայան : Գ-ում գործում են “ Հայգորգ” արտադրական միավորման տեղամասը, կաթի վերամշակման գործարանը: Այստեղ են ծնվել սովետական Միության հերոս, փոխգնդապետ Վ. Օգանեսովը ( Հովհաննիսյան), բանասիրական գիտութ գ-ր Գ. Վ. Աբգարյանը (1920): Հ և Վարդաքար գ-երի միջև, բլուրների վրա գտնվում է Կիկլոպյան ամրոց (տեղացիների կոչմամբ` Ղալաչի), բարձունքների և լ-նալանջերի վրա նծմարվում են բնակարանների հետքեր: Այստեղ պեղումներ են կատարել Թ. Թորամանյանը (1914-ին), Բ. Պիստրովսկին, Ա. Աջյանը, Լ. Գյուզալյանը (1930-ին): Հ-ում և շրջակայքում կան հին գերեզմաններ, դամբարաններ: Գ-ի եկեղեցին կառուցվել է 1861-ին և կոչվում է ս Հռիփսիմե:




Personal tools
Namespaces
Variants
Actions
Navigation
Databases
Toolbox