Help someone in Armenia today by giving them a micro business loan!

Կառնուտ

From Armeniapedia.org
Jump to: navigation, search

Կառնուտ, (Карнут, Karnut), Գառնուտ,Դիրակ,Դիրակլար, Դիրաքլար, Դիրաքլյար, Կառնուտ, Տիրեքլեր - Գյուղ ՀՍՍՀ Ախուրյանի շրշ-ում, նրա արլ մասում, Փամբակի լշ-ի ստորոտին, կենտրոնից 5 կմ հս-արլ, ապառաժոտ սարերով պատած ձորում։ Այժմ աստիճանաբար տարածվում Է դեպի դաշտը։Գ-ի արմ կողմում փռված Է Շիրակի դաշտը։ Կ է վերանվանվել 26.4.1946 թ։ Նախկինում մտնում Էր Երևանի նահ-ի Ալեքսանդրապոլի գավ-ի մեջ։ Կլիման ցուրտ է, տեղումներր՝ սակավ: Ունի բա զալտի պաշարներ: Խմելու ջուրը բերված Է 2-3 կմ hեռավորությունից: Տները քարակերտ են, թեք տանիքով։ 1831-ին ուներ 151, 1897-ին՝ 965, 1926-ին՝ 1149, 1939-ին՝ 1138, 1959-ին՝ 783, 1970-ին՝ 719, 1979-ին՝ 667 հայ բնակիչ, ոոոնց նախնիների մի մասը այստեղ է եկել Դերջանի և. Կարսի շրջ-ներից։ Զբաղվում են ղաշտավարությաբ, անասնապահությամբ, շաքարի ճակնդեղի բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, պտղաբուծությամբ, թռչնաբուծությամբ։Ունի 8-ամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո, բուժկետ։ Գ-ի հս-արլ կողմում պահպանվում է կիսավեր եկեղեցին, որը հավանաբար Հնագույն շրջ-ում եղել է հեթանոսական մեհյան, 4-5-րդ դդ վերածվել է եկեղեցու և վերանորոգվել 10—րդ դ, իսկ մոտ 1 կմ հս, սարի կատարին , պահպանված են մի հին (հավանաբար մ թ ա 5-7-րդ դդ) ջրամբարի մնացորդներ` խողովակների հետքերը։ Այստեղ է ծնվել Սովետական Միության հերոս, կապիտան Ս.Բաղդասարյանը:




Personal tools
Namespaces
Variants
Actions
Navigation
Databases
Toolbox