Diyarbekir

From Armeniapedia.org
Jump to: navigation, search

Diyarbekir (Դիարբեքիր)

Collapsed Armenian Church:
DCP_8838_25p.jpg

One of the last Armenians of Diyarbekir:
DCP_8881_25p.jpg

Map of Diyarbekir before the Armenian Genocide. © [http://www.armenica.org Armenica.org

Contents

Surp Giragos Armenian Church

Full article on Surp Giragos Church (Diyarbekir)

Surp Giragos is said to have been the largest church in the Middle East. This Armenian church is currently under renovation by the Kurdish city's directive and funding.

Needs translation to English

Դիարբեքիր, (Диарбекир, Diyarbekir), (Also known as Ամդացվոց քաղաք, Ամեդ, Ամեդա, Ամեդի, Ամեդու, Ամիդ, Ամիդա, Ամիդի, Ամիդիա, Ամիդու, Ամիթ, Ամիտ, Ամիտա, Ամմեա, Բիտ-Զամանի, Գարա-Ամիդ, Գարա-Ամիտ, Գարա-Համիդ, Դիարբագ, Դիարբակ, Դիարբակր, Դիարբաք, Դիարբաքր, Դիարբեկ, Դիարբեկր, Դիարպեկ. Դիյարբեքիր, Էմդ, Էմիդ, Կարա-Ամիդ, Կարա-Ամիտ, Կարա-Համիդ, Կարամիտ, Կոստանդիա, Համեթ, Համիդ, Համիթ, Յամիթ, Տիարբեքիր, Տիարպեքիր, Տիգրանակերտ) – City (fortified city) in Western Armenia, capital of Diyabekir province. Located in Historic Armenia's southwest. In ancient times and in old sources it is remembered as Amit (Ամիդ), Amita (Ամիդա), Amitu (Ամիդու), Amit (Ամիթ) and a multitude of related names. Սեպագիր արձանագրություններում կոչված է նաև Բիտ-Զամանի երկրի անունով, որտեղ գտնվել էր այն և բավական ժամանակ եղել է վերջինիս կենտրոնը: The name Diyabekir is relatively new, and probably has Arabic origin. Ընդ որում, սկզբում Դ էր կոչվում միայն վարչատարածքային միավորը՝ երկրամասը, գավ–ը, իսկ հետագայում ժողովուրդն այդ անունը տարածել է նաև նրա կենտրոն Ամիդի վրա՝ վերջինս նույնպես կոչելով Դ: Իբրև նոր անուն Դ համեմատաբար ճիշտ է ստուգաբանվել: Բայց և այնպես դրա մասին եղած ստուգաբանությունները հաճախ իրարից բավական տարբերվում են: Այսպես, ոմանք գրում են, որ Դ կազմված է արաբերեն «դիար»-ի («երկիր», «նահանգ», «շրջան», «բնակվելու տեղ») և նրա առաջին կառավարիչներից մեկի՝ Բեքրի անվան միացումից: Ուրիշները գրում են, թե իբր օսմանյան տիրապետության շրջանում այս նահ-ը բավական երկար ժամանակ մնացել է աննվաճ, «կույս», որից էլ իբր անունը կոչվել է «Դիարբեքիր», այսինքն՝ «երկիր կույսի», նկատի ունենալով, որ «բեքիր» արաբերեն նշանակում է «կույս»: Ամենից ընդունելին այն վարկածն է, ըստ որի ծագել է արաբական «դար»–ի («բնակության տեղ», «գավառ» և այլն) հոգնակի ձևի՝ «դիար»-ի և «բեկր կամ բակր» արաբական ցեղանվան զոգորդությունից՝ արաբերեն տառադարձությամբ կոչվելով Դիարբակը, որը թուրքերենում դարձել է Դ:

Diyabekir is located on the western back of the Tigris River, at the skirt of a branch of the Armenian Taurus Mountains, which continue further south ձուլվում են գետի հովտում փռված հարթության հետ: Ք-ի մոտից սրընթաց անցնող Տիգրիսը, թողնելով հս-ից հր ուղղությունը, շրջվում է դեպի արլ և մինչև իր մեջ Արլ Տիգրիսն ընդունելը, շարունակ հոսում է այդ ուղղությամբ: Դ-ի շուրջը տարածվում են համանուն գավ-ի արգավանդ դաշտերը, որոնք հնից ի վեր հայտնի են եղել իրենց ցորենով, բամ բակով, տեսակ-տեսակ խաղողով, մրգեղենով: Այստեղ մշակում են նաև ծխա խոտ, զբաղվում մեղվաբուծությամբ: Հռչակված է մանավանդ իր սեխով: Կան աղահանքեր: Ք-ում բխում են աղբյուրներ, կան ջրհորներ՝ հազիվ մեկ-մեկու կես մետր խորությամբ: Դ իր բազմամյա պատմության ընթացքում գրեթե մշտապես եղել է տարբեր կարգերի վարչաքաղաքական միավորների՝ կուսակալությունների, իշխանությունների, էմիրությունների կենտրոն: Հնագույն ժամանակներում այն սեպագիր արձանագրություններում հիշատակվող Բիտ-Զամանի երկրամասի կենտրոնն էր, որ բավական ժամանակ դարձել էր ասուրա-ուրարտական պայքարի առարկաներից մեկը, հետագայում՝ Ծոփքի հայկական իշխանության կենտրոնը, ապա Մեծ Հայքի Չորրորդ Հայք աշխ–ի գլխավոր ք-ներից մեկը: Դ վարչական կենտրոն և կարևոր բք էր նաև արաբական տիրապետության շրջ-ում (7—9-րդ դդ) ու հետագա ժամանակներում՝ լինելով տարբեր տարածքներ ընդգրկող էմիրությունների իշխանանիստը: Թուրքական տիրապետության շրջ-ում ևս Դ միշտ եղել է և է իբրև վարչական կենտրոն՝ կուսակալության, վիյալեթի կառավարիչների աթոռանիստ:

Դ—ի մասին մեզ հասած տեղեկությունները բազմազան են և բազում: Նրա վերաբերյալ հիշատակություններ կան ասուրական և ուրարտական սեպագիր արձանագրություններում, հայ պատմագիրների (Մովսես Խորենացի, Ղազար Փարպեցի, Սեբեոս, Մատթեոս Ուռհայեցի) բյուզանդական, վրաց ու արաբական հեղինակների, եվրոպական ճանապարհորդների և այլոց մոտ: Այնուամենայնիվ ,Դ–ի հիմնադրման ժամանակն ու հանգամանքները մնում են անորոշ: Այն առաջին անգամ Ամիդու անունով հիշատակվում է մ.թ.ա. երկրորդ հազարամյակի վերջերին: 9—8-րդ դդ (մ.թ.ա.) նույն սեպագիր արձանագրությունների հաղորդած տեղեկությունների համաձայն Ամիդ-Դիարբեքիրը եղել է ուրարտական Բիտ-Զամանի կոչված երկրամասի՝ իշխանության կենտրոնը, որից հետո անցել էր Ասորեստանին, իսկ վերջինիս անկումից հետո (մ.թ.ա. 7-րդ դ վերջ)՝ մտել Հայաստանի մեջ: Սկսած այդ ժամանակներից, ավելի քան 600 տարի Ամիդ-Դիարբեքիրը մնում էր հայկական պետության կազմի մեջ: Ըստ Մովսես Խորենացու ք—ի ամրությունները կառուցել է Հայկազունի կամ Երվանդունի Տիգրանը մ.թ.ա. 6-րդ դ կեսերին: Այդ պատճառով էլ հայ պատմագրության մեջ Ամիդը հիշատակվում է նաև Տիգրանակերտ անունով, որը հաճախ շփոթել են Տիգրան Բ-ի կառուցած (70-ական թթ մ.թ.ա.) Հայոց հայտնի մայրաքաղաքի՝ Աղձնիքի Տիգրանակերտի հետ: Սակայն Տիգրանակերտ-Մարտիրոսապոլսի և Ամիդ-Դիարբեքիրի շփոթության պատճառը միայն այդ չէր: Բանն այն է, որ 6-րդ դ բյուգանդական կայսրեը Հուստինիանոսը (527 — 565) և Մորիկը Հայաստանի հր–արմ մասից ու Վերին Միջագետքից կազմել էին երկու պրովինցիա, որոնք երկուսն էլ կոչվում էին Չորրորդ Հայք: Դրանցից մեկի՝ Հուստինիանոսի ստեղծած Չորրորդ Հայքի կենտրոնը Տիգրանակերտ-Մարտիրոսապոլիսն էր, իսկ Մորիկինը՝ Ամիդ-Դիարբեքիրը: Այդ հանգամանքը նույնպես պատճառ է դարձել Տիգրան Բ-ի մայրաքաղաքի և Ամիդի նույնացման համար: Տիգրանակերտ մայրաքաղաքի դիրքը վերջնականապես ճշտվել է մեր դարի առաջին կեսում գերմանացի գիտնական Լեհման Հաուպտի կողմից, և այն ոչ մի առնչություն չունի Հայկազունի Տիգրանին վերագրվող մյուս Տիգրանակերտի՝ Ամիդ-Դիարբեքիրի հետ: Ամիդ-Դիարբեքիրը հզոր բք էր, Վերին կամ Հայոց Միջագետքի գլխավոր բանալին: Մասամբ այդ էր պատճառը, որ այն պարբերաբար դառնում էր խոշոր պետությունների պայքարի առարկա: 1-ին դ 30–ական թթ պարթևների ու հռոմեացիների միջև կնքված պայմանագրով Ամիդը Հայաստանից անջատվում ու միացվում է Ադիաբենին, իսկ հետագայում՝ 3-րդ դ վերջերին, անցնում է Հռոմեական կայսրությանը, որը 4-րդ դ այն վերակառուցելով ու ավելի ամրացնելով՝ դարձրել էր ամուր ռազմակայան ընդդեմ սասանյան Պարսկաստանի: Սակայն դրանով Ամիդի քաղաքական կացությու նն ամենևին չի կայունանում: Նույն դ-ի 60-ական թթ Պարսից Շապուհ 2-րդ արքան գրավում է Ամիդը մոտ երկուս ու կես ամիս պաշարելուց հետո: Դրանից հետո ք—ը փոխնեփոխ ընկել է բյուզանդացիների, արաբների, սելջուկ-թուրքերի, թուրքմենական ցեղերի ու այլոց տիրապետության տակ, իսկ 1515-ին՝ վերջնականապես նվաճվել օսմանյան թուրքերի կողմից:

Միջին դդ Ամիդ-Դիարբեքիրը եղել է մարդաշատ ք, սակայն նրա ժամանակվա բնակչության քանակի վերաբերյալ չկան արժանահավատ վկայություններ: Հայտնի է միայն, որ բնակչության մեծ մասը կազմում էին հայերը: Այստեղ ապրում էին նաև արաբներ, քրդեր, թուրքական ժողովուրդներ: Դ–ի բնակչության թվի վերաբերյալ ստույգ տվյալներ չկան նաև 19-րդ դ և 20-րդի առաջին կեսում: Թուրքիայի պակասավոր վիճակագրության տվյալները հակասական են: Այնուամենայնիվ, եղած աղբյուրների հիման վրա կարելի է կռահել, որ Դ 19-րդ դ վերջերին և 20-րդ դ սկզբներին ունեցել է 45—50 հազար բնակիչ, որից շուրջ 10-15 հազարը՝ հայեր: Նրանք թուրքական ջարդարարների կողմհց առաջին անգամ հարձակման են ենթարկվել 1895-ին: Համիդյան ցեղասպանները միայն առաջին երեք օրում ք-ում ոչնչացրել են 3000 մարդ, հրկիզել 2000 տ և հարյուրավոր խանութներ ու կրպակներ: Համիդյան ջարդերից մի կերպ փրկված թվով շուրջ 5000 հայեր բնաջնջվեցին երիտթուրքերի ձեռքով 1915-ին՝ մեծ եղեռնի ժամանակ: Եվ այդ ժամանակներից Դ զրկվել է հայ բնակչության հիմնական զանգվածներից: Ականատեսները վկայում են, որ դիարբեքիրցի հայերը ընդհանրապես կենսուրախ էին, սիրում էին ուխտագնացություններ, խնջույքներ, զբոսանքներ, որոնք սովորաբար ուղեկցվում էին երգ ու պարով:

Հնագույն ժամանակներից ի վեր Ամիդ-Դիարբեքիրը առևտրատնտեսական լայն կապերով կապված էր արտաքին աշխարհի` Արևելքի և Արևմուտքի երկրների հետ: Այստեղով էր անցնում Պարսից Դարեհ I-ի ժամանակ կառուցված «արքայական ճանապարհը», որ բանուկ էր մնացել նաև հետագա ժամանակներում, այստեղով են անցնում մեր դ սկզբներին անցկացված Բաղդադի երկա թուղին և Խարբերդ—Դիարբեքիր բարեկարգ ճանապարհը, որ խճապատվել է դեռևս անցյալ դարի 70—80-ական թթ ք–ում կային մի քանի շուկա-հրապարակներ և հարյուրավոր կրպակներ ու խանութներ: Այստեղ առևտուր էր կատարվում և՛ ներքին (գերազանցապես գյուղատնտեսական մթերքներով ու արհեստավորական արտադրանքներով), և ներմուծովի ապրանքներով: Ք-ի տնտեսական կյանքում, այնուամենայնիվ, առաջին տեղում գտնվում էր ոչ թե առևտուրը, այլ արհեստագործությունը: Դ Մերձավոր Արևելքում հռչակված էր իր ոսկերիչների, ջուլհակների, կոշկակարների, մետաքսագործների, դերձակների արտադրանքներով: Որոշ արվեստների գծով ք-ում առաջացել էին համեմատաբար խոշոր, նա խակապիտալիստական ձեռնարկություններ՝ մանուֆակտուրային տիպի, որոնք իրենց մեջ միավորում էին բավական թվով աշխատողներ: Դ-ից արտահանվող ապրանքների մեջ իրենց ծավալով ու որակով հատկապես հայտնի էին մետաքյսա ու բամբակյա գործվածքները: Ք-ի համար էական նշանակություն ուներ լեռնահանքային արդյունաբերոթյունը,որի մեջ աշխատում էին հարյուրավոր բանվորներ: Նրանք շրջակայքում գտնվող հանքավայրերից արդյունահանում ու հումք վիճակում արտահանում էին անագ, պղինձ ու երկաթ: Դ–ի բնակիչների մյուս զբաղմունքներից էին երկրագործությունը, բանջարաբուծությունը, այգեգործությունը և մասամբ անասնապահությունը: Առանձնապես հռչակված էին նրա սեխը, խաղողն ու պտուղները: Որոշ թվով մարդիկ Տիգրիսում զբաղվում էին ձկնորսությամբ:

Դարերի ընթացքում Դ-ում կերտվել են տարբեր կարգերի կառուցվածքներ ու ճարտարապետական կոթողներ՝ սկսած աղքատ, կավաշեն կամ աղյուսակերտ խրճիթներից մինչև պալատները, պաշտպանական ամրությունները և եկեղեցիներն ու մզկիթները ներառյալ: Ք—ի հնագույն բերդն ամբողջությամբ ավերված է, և նրա մնացորդները հազիվ են նշմարվում: Հետագայում, մասամբ թուրքական տիրապետության օրոք, մասամբ դրան նախորդած դդ կառուցվել են Դ—ի մինչև օրս հիմնականում կանգուն մնացած ամրությունները: Ք—ի պաշտպանական պարիսպը կառուցված է անշաղախ, իրար մեջ ագուցված քարերից, ունի 8 կմ երկար, 10 մ բարձր և 5 մ լայն: Աշտարակների թիվը հասնում է 72-ի` խորհր դանշելով Քրիստոսի 72 աշակերտներին: Դրանցից 12-ը առավել հաստապատ էին ու ավելի բարձր՝ խորհրդանշեքով 12 առաքյալներին: Աշտարակները կրկնահարկ էին: Դրանց ստորին հարկերը ծառայել են որպես մթերանոցներ ու զինանոցներ, իսկ վերին հարկերը՝ զորանոցներ: Պարիսպն ունի մետաղակուռ չորս դարպասներ, որոնք նայում են դեպի հորիզոնի չորս կողմերը: Դրանցից հս-ը միջին դդ կոչվել է Հայոց դուռ (արաբերեն` Բաբ-ալ-Արմանի), ավելի ուշ` նաև Լևոնի դուռ, Կարնո կամ Էրզրումի դուռ, արմ-ը՝ Հոռոմոց (բյուզան-դացիների) դուռ, հր-ը՝ Մերդինի (Մարդինի ) դուռ, իսկ արլ-ը՝ Նոր դուռ կամ Շաթ (գետի) դուռ: Միջնաբերդը տեղադրված էր ք-ի հս-արլ մասում, բարձր ժայռի վրա: Այն շրջապատված էր քառադուռ ու աշտարակավոր դար պասով և համարվում էր փաշայի նստավայրը: Միջնաբերդում էին գտնվում Ոսկեզուն պալատը՝ փաշայի դղյակը, պարիսպներով, շատրվաններով, կամարակապ հովանոցներով շրջապատված արքունի պալատը և այլ կառույցներ: Բուն ք-ի հուշարձաններից իրենց ճարտարապետությամբ ու ճոխությամբ աչքի էին ընկնում եկեղեցիներն ու մզկիթները, որոնց ընդհանուր թիվը 19-րդ դ վերջերին հասնում էր 50-ի: 20-րդ դ սկզբներին Դ–ի հայկական գործող եկեղեցիները թվով երկուսն էին՝ հնգախորան ս Սարգիսը, որն ուներ բազմաթիվ արժեքավոր ձեռագրեր, և յոթնախորան ս Կիրակոսը: Կային նաև ասորական և հունական մի քանի եկեղեցիներ: Գլխավոր մզկիթը՝ Ուլուջամին, որ շատ շքեղ շենք է, հնում եկեղեցի էր ս Աստվածածին անունով՝ հիմնված բյուզանդական Հերակլ կայսեր օրոք՝ 629 թ, իսկ հետագայում վերածվել էր մզկիթի: Ք-ում տարբեր ժամանակներում մզկիթների էին փոխվել նաև նախկին Կաթողիկե, ս Գևորգ, ս Երրորդություն, ս Հովհաննես և այլ եկեղեցիներ: Այդ երևույթը միայն դիարբեքիրյան չէր: Մեր երկիրը ներխուժած մահմեդական տիրակալները՝ արաբական, սելջուկյան, թուրքական նվաճողները, մզկիթ «կառուցելու հարմար ու ձեռնտու» միջոց էին համարում սոսկ եկեղեցիների խաչերը մահիկով փոխարինելը: Այդ եղանակով բազմաթիվ եկեղեցիներ մզկիթների էին վերածվել նաև Դվինում, Անիում, Վանում և Հայաստանի տասնյակ այլ ք-ներում: Պատմաճարտարապետական առումով Դ-ի ուշադրության արժանի մյուս կառոււցներից են ընդգետնյա ուղին և Տիգրիսի կամուրջը: Ստորգետնյա ուղին սկսվում էր ք—ի Բուդաղա կոչված շուկայի մոտից և ձգվում մինչև ք—ից դուրս գտնվող կառափնարանը: Այս գետնուղին հնադարյան է, և նրա կառուցման ճշգրիտ ժամանակը մեզ համար մնում է անորոշ: ՏԻգրիսի կամուրջը, որ բանուկ է մինչև այժմ, ունի 10 կամար: Դրա վրայով է ք-ը կապվում Տիգրիսի ձախափնյա շրջ-ի հետ: Ք-ի ամրությունները, տները, եկեղե֊ ցիներն ու մզկիթները և մյուս կառույց-ները շինված են հիմնականում սևին տվող որձաքարերից: Այնպես որ ք-ի կառուցվածքների ընդհանուր գույնը սևն է, որի հետևանքով էլ այն հաճախ կոչվել է Սև Ամիդ («Կարա Ամիդ»): Ք-ում կային նաև կիսաաղյուսաշեն և կավակերտ տներ: Դ-ում տները սովորաբար ծած¬կում էին հարգով և կավահողով: Ք խիստ հատակագծման չէր ենթարկված: Փողոցները ծուռումուռ էին, փոշոտ, նեղ ու անշուք: Անշուք ու մանր էին նաև հրա֊ պարակները: Ք—ի խմելու և ոռոգելու ջուրը ստացվում է ներսի աղբյուրներից, ջրհորներից և շրջակայքում բխող աղբյուրներից ու գետերից:

Դ—ը հայկական մշակույթի հայտնի կենտրոն էր դեռևս վաղ միջնադարում: 5-րդ դ մատենագիր Ղազար Փարպեցին այստեղ է գրել Վահան Մամիկոնյանին ուղղված իր հայտնի «Թուղթը»: 1872—1873 թթ Դ-ում կար հայկական 6 վարժարան, իսկ 19-րդ դ վերջին դրանց թիվը արդեն 7-ն էր, որոնցից երկուսը եկեղեցիներին կից էին, իսկ մյուս հինգը պատկանում էին Անձնվեր, Հայրենասիրաց, Մեսրովբյան, Պատանյաց և Համազգային ընկերություններին: Վարժարաններից մի քանիսը բարձր տիպի էին. գրանցում գրագիտություն տալուց բացի, ավանդվում էին նաև ճարտարապետություն, աշխարհագրություն, տրամաբանություն, փիլիսոփայություն, երկրաչափություն, երաժշտություն և այլ առարկաներ:

Ժամանակակից Դ սովորական ասիա կան նահանգական քաղաք է: 1960 մարդահամարի տվյալներով նրա բնակչության քանակը հասնում էր 80645 մարդու, իսկ 1970-ին՝ 138,7 հազարի: Ք–ի արդյունաբերական ձեռնարկությունները սակավաթիվ են և համեմատաբար փոքր մասշտաբի: Այստեղ գործում են սննդի և տեքստիլ արդյունաբերության ձեռնարկություններ, ավտոհավաքման գործարան: Երկաթուղային կայարան է ու խճուղային մի քանի ճանապարհների հանգույց: Իսկ իր արտաքին տեսքով, հատակագծմամբ ու բարեկարգմամբ այն շատ քիչ է տարբերվում նախորդ ժամանակներում ունեցած վիճակից:


Articles

http://www.hurriyetdailynews.com/come-back-diyarbakir-mayor-tells-armenians.aspx?pageID=238&nID=31096&NewsCatID=338

Come back, Diyarbakir mayor tells Armenians

By Ipek Yezdani September/27/2012

DIYARBAKIR - Hurriyet Daily News Diyarbakir's BDP-member mayor issues a call for exiled Armenians to `return to their city' following the 1915 events while condemning the massacres as `cruelty'

The mayor of Diyarbakir Metropolitan Municipality has invited all Armenians and other non-Muslim peoples whose ancestors were born in the southeastern province before being forced to flee during the 1915 events to return to the city.

`An Armenian, an Assyrian and a Chaldean, whose grandfathers or great-grandfathers were born in Diyarbakir, have the same right to live in Diyarbakir as I have, [speaking] as a Kurdish person who was born in Diyarbakir. I would like to invite all the ethnic groups whose ancestors lived in Diyarbakir back to Diyarbakir again. Come back to your city,' Osman Baydemir told Turkish and Armenian journalists on Sept. 25 on the sidelines of a roundtable conference called `Expanding the Scope of Dialogue: Media and Armenia-Turkey Relations at the Current Stage' that was organized by the Yerevan Press Club in Diyarbakir.

Kurds, Armenians, Chaldeans, Yezidis and all the ethnic groups that once lived in Diyarbakir took part in the construction of Diyarbakir's city walls, Baydemir said. `So all of these people have a right to this city.'

According to `Talat Pasa's Black Book,' written by the historian Murat Bardakci, there were 56,166 Armenians living in Diyarbakir before the events of 1915. Baydemir also said `he curses the cruelty of 1915 within his conscience.' `We refuse the legacy of our grandfathers, who took part in this massacre [the events of 1915], we refuse to be a part of what they lived, and we commemorate those of our grandfathers who were opposed to this massacre and cruelty,' said Baydemir, who is from the Peace and Democracy Party (BDP), which is focused on the Kurdish issue.

Many researchers have said the ruling Party of Union and Progress during the Ottoman Empire used Kurdish militias known as the `Hamidiye troops' against the Armenians in the events of 1915.

`Denying the crimes that were committed by some of our grandfathers would be the same as becoming a part of [those crimes]. We first have to accept the sufferings of the people in order to be able to heal the wounds,' the mayor said.

Baydemir said one of his biggest dreams was to construct a common monument in memory of all of those who were lost in the region, including Armenians, Turks, Kurds, Assyrians and Chaldeans up until the 1930s. `I would like to visit this monument with Turks, Armenians and Kurds all together and cry for our lost ones all together. Turks, Kurds, Persians, Arabs - we all have to succeed in negotiation and dialogue in order to be able to live with each other.'


This article contains text from a source with a copyright. Please help us by extracting the factual information and eliminating the rest in order to keep the site in accordance to fair use standards, or by obtaining permission for reuse on this site..

Map




Personal tools
Namespaces
Variants
Actions
Navigation
Forms
Toolbox