Help someone in Armenia today by giving them a micro business loan!

Դիարբեքիր

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Դիարբեքիր, (Диарбекир, Diyarbekir), Ամդացվոց քաղաք, Ամեդ, Ամեդա, Ամեդի, Ամեդու, Ամիդ, Ամիդա, Ամիդի, Ամիդիա, Ամիդու, Ամիթ, Ամիտ, Ամիտա, Ամմեա, Բիտ-Զամանի, Գարա-Ամիդ, Գարա-Ամիտ, Գարա-Համիդ, Դիարբագ, Դիարբակ, Դիարբակր, Դիարբաք, Դիարբաքր, Դիարբեկ, Դիարբեկր, Դիարպեկ. Դիյարբեքիր, Էմդ, Էմիդ, Կարա-Ամիդ, Կարա-Ամիտ, Կարա-Համիդ, Կարամիտ, Կոստանդիա, Համեթ, Համիդ, Համիթ, Յամիթ, Տիարբեքիր, Տիարպեքիր, Տիգրանակերտ – Քաղաք (բերդաքաղաք) Արմ Հայաստանում, Դիարբեքիրի նահ–ի կենտրոնը: Գտնվում է Պատմական Հայաստանի հր—արմ ծայրաշրջանում: Հնագույն ու հին աղբյուրներում հիշատակվում է Ամիդ, Ամիդա, Ամիդու, Ամիթ անուններով և դրանց բազմաթիվ այլ տարբերակներով: Սեպագիր արձանագրություններում կոչված է նաև Բիտ-Զամանի երկրի անունով, որտեղ գտնվել էր այն և բավական ժամանակ եղել է վերջինիս կենտրոնը: Դ անունը հավանաբար նոր է և ունի արաբական ծագում: Ընդ որում, սկզբում Դ էր կոչվում միայն վարչատարածքային միավորը՝ երկրամասը, գավ–ը, իսկ հետագայում ժողովուրդն այդ անունը տարածել է նաև նրա կենտրոն Ամիդի վրա՝ վերջինս նույնպես կոչելով Դ: Իբրև նոր անուն Դ համեմատաբար ճիշտ է ստուգաբանվել: Բայց և այնպես դրա մասին եղած ստուգաբանությունները հաճախ իրարից բավական տարբերվում են: Այսպես, ոմանք գրում են, որ Դ կազմված է արաբերեն «դիար»-ի («երկիր», «նահանգ», «շրջան», «բնակվելու տեղ») և նրա առաջին կառավարիչներից մեկի՝ Բեքրի անվան միացումից: Ուրիշները գրում են, թե իբր օսմանյան տիրապետության շրջանում այս նահ-ը բավական երկար ժամանակ մնացել է աննվաճ, «կույս», որից էլ իբր անունը կոչվել է «Դիարբեքիր», այսինքն՝ «երկիր կույսի», նկատի ունենալով, որ «բեքիր» արաբերեն նշանակում է «կույս»: Ամենից ընդունելին այն վարկածն է, ըստ որի ծագել է արաբական «դար»–ի («բնակության տեղ», «գավառ» և այլն) հոգնակի ձևի՝ «դիար»-ի և «բեկր կամ բակր» արաբական ցեղանվան զոգորդությունից՝ արաբերեն տառադարձությամբ կոչվելով Դիարբակը, որը թուրքերենում դարձել է Դ:

Դ գտնվում է Արմ Տիգրիսի աջ ափին, Հայկական Տավրոսի ճյուղերից մեկի փեշերին, որոնք շարունակվելով ավելի հր ձուլվում են գետի հովտում փռված հարթության հետ: Ք-ի մոտից սրընթաց անցնող Տիգրիսը, թողնելով հս-ից հր ուղղությունը, շրջվում է դեպի արլ և մինչև իր մեջ Արլ Տիգրիսն ընդունելը, շարունակ հոսում է այդ ուղղությամբ: Դ-ի շուրջը տարածվում են համանուն գավ-ի արգավանդ դաշտերը, որոնք հնից ի վեր հայտնի են եղել իրենց ցորենով, բամ բակով, տեսակ-տեսակ խաղողով, մրգեղենով: Այստեղ մշակում են նաև ծխա խոտ, զբաղվում մեղվաբուծությամբ: Հռչակված է մանավանդ իր սեխով: Կան աղահանքեր: Ք-ում բխում են աղբյուրներ, կան ջրհորներ՝ հազիվ մեկ-մեկու կես մետր խորությամբ: Դ իր բազմամյա պատմության ընթացքում գրեթե մշտապես եղել է տարբեր կարգերի վարչաքաղաքական միավորների՝ կուսակալությունների, իշխանությունների, էմիրությունների կենտրոն: Հնագույն ժամանակներում այն սեպագիր արձանագրություններում հիշատակվող Բիտ-Զամանի երկրամասի կենտրոնն էր, որ բավական ժամանակ դարձել էր ասուրա-ուրարտական պայքարի առարկաներից մեկը, հետագայում՝ Ծոփքի հայկական իշխանության կենտրոնը, ապա Մեծ Հայքի Չորրորդ Հայք աշխ–ի գլխավոր ք-ներից մեկը: Դ վարչական կենտրոն և կարևոր բք էր նաև արաբական տիրապետության շրջ-ում (7—9-րդ դդ) ու հետագա ժամանակներում՝ լինելով տարբեր տարածքներ ընդգրկող էմիրությունների իշխանանիստը: Թուրքական տիրապետության շրջ-ում ևս Դ միշտ եղել է և է իբրև վարչական կենտրոն՝ կուսակալության, վիյալեթի կառավարիչների աթոռանիստ:

Դ—ի մասին մեզ հասած տեղեկությունները բազմազան են և բազում: Նրա վերաբերյալ հիշատակություններ կան ասուրական և ուրարտական սեպագիր արձանագրություններում, հայ պատմագիրների (Մովսես Խորենացի, Ղազար Փարպեցի, Սեբեոս, Մատթեոս Ուռհայեցի) բյուզանդական, վրաց ու արաբական հեղինակների, եվրոպական ճանապարհորդների և այլոց մոտ: Այնուամենայնիվ ,Դ–ի հիմնադրման ժամանակն ու հանգամանքները մնում են անորոշ: Այն առաջին անգամ Ամիդու անունով հիշատակվում է մ.թ.ա. երկրորդ հազարամյակի վերջերին: 9—8-րդ դդ (մ.թ.ա.) նույն սեպագիր արձանագրությունների հաղորդած տեղեկությունների համաձայն Ամիդ-Դիարբեքիրը եղել է ուրարտական Բիտ-Զամանի կոչված երկրամասի՝ իշխանության կենտրոնը, որից հետո անցել էր Ասորեստանին, իսկ վերջինիս անկումից հետո (մ.թ.ա. 7-րդ դ վերջ)՝ մտել Հայաստանի մեջ: Սկսած այդ ժամանակներից, ավելի քան 600 տարի Ամիդ-Դիարբեքիրը մնում էր հայկական պետության կազմի մեջ: Ըստ Մովսես Խորենացու ք—ի ամրությունները կառուցել է Հայկազունի կամ Երվանդունի Տիգրանը մ.թ.ա. 6-րդ դ կեսերին: Այդ պատճառով էլ հայ պատմագրության մեջ Ամիդը հիշատակվում է նաև Տիգրանակերտ անունով, որը հաճախ շփոթել են Տիգրան Բ-ի կառուցած (70-ական թթ մ.թ.ա.) Հայոց հայտնի մայրաքաղաքի՝ Աղձնիքի Տիգրանակերտի հետ: Սակայն Տիգրանակերտ-Մարտիրոսապոլսի և Ամիդ-Դիարբեքիրի շփոթության պատճառը միայն այդ չէր: Բանն այն է, որ 6-րդ դ բյուգանդական կայսրեը Հուստինիանոսը (527 — 565) և Մորիկը Հայաստանի հր–արմ մասից ու Վերին Միջագետքից կազմել էին երկու պրովինցիա, որոնք երկուսն էլ կոչվում էին Չորրորդ Հայք: Դրանցից մեկի՝ Հուստինիանոսի ստեղծած Չորրորդ Հայքի կենտրոնը Տիգրանակերտ-Մարտիրոսապոլիսն էր, իսկ Մորիկինը՝ Ամիդ-Դիարբեքիրը: Այդ հանգամանքը նույնպես պատճառ է դարձել Տիգրան Բ-ի մայրաքաղաքի և Ամիդի նույնացման համար: Տիգրանակերտ մայրաքաղաքի դիրքը վերջնականապես ճշտվել է մեր դարի առաջին կեսում գերմանացի գիտնական Լեհման Հաուպտի կողմից, և այն ոչ մի առնչություն չունի Հայկազունի Տիգրանին վերագրվող մյուս Տիգրանակերտի՝ Ամիդ-Դիարբեքիրի հետ: Ամիդ-Դիարբեքիրը հզոր բք էր, Վերին կամ Հայոց Միջագետքի գլխավոր բանալին: Մասամբ այդ էր պատճառը, որ այն պարբերաբար դառնում էր խոշոր պետությունների պայքարի առարկա: 1-ին դ 30–ական թթ պարթևների ու հռոմեացիների միջև կնքված պայմանագրով Ամիդը Հայաստանից անջատվում ու միացվում է Ադիաբենին, իսկ հետագայում՝ 3-րդ դ վերջերին, անցնում է Հռոմեական կայսրությանը, որը 4-րդ դ այն վերակառուցելով ու ավելի ամրացնելով՝ դարձրել էր ամուր ռազմակայան ընդդեմ սասանյան Պարսկաստանի: Սակայն դրանով Ամիդի քաղաքական կացությու նն ամենևին չի կայունանում: Նույն դ-ի 60-ական թթ Պարսից Շապուհ 2-րդ արքան գրավում է Ամիդը մոտ երկուս ու կես ամիս պաշարելուց հետո: Դրանից հետո ք—ը փոխնեփոխ ընկել է բյուզանդացիների, արաբների, սելջուկ-թուրքերի, թուրքմենական ցեղերի ու այլոց տիրապետության տակ, իսկ 1515-ին՝ վերջնականապես նվաճվել օսմանյան թուրքերի կողմից:

Միջին դդ Ամիդ-Դիարբեքիրը եղել է մարդաշատ ք, սակայն նրա ժամանակվա բնակչության քանակի վերաբերյալ չկան արժանահավատ վկայություններ: Հայտնի է միայն, որ բնակչության մեծ մասը կազմում էին հայերը: Այստեղ ապրում էին նաև արաբներ, քրդեր, թուրքական ժողովուրդներ: Դ–ի բնակչության թվի վերաբերյալ ստույգ տվյալներ չկան նաև 19-րդ դ և 20-րդի առաջին կեսում: Թուրքիայի պակասավոր վիճակագրության տվյալները հակասական են: Այնուամենայնիվ, եղած աղբյուրների հիման վրա կարելի է կռահել, որ Դ 19-րդ դ վերջերին և 20-րդ դ սկզբներին ունեցել է 45—50 հազար բնակիչ, որից շուրջ 10-15 հազարը՝ հայեր: Նրանք թուրքական ջարդարարների կողմհց առաջին անգամ հարձակման են ենթարկվել 1895-ին: Համիդյան ցեղասպանները միայն առաջին երեք օրում ք-ում ոչնչացրել են 3000 մարդ, հրկիզել 2000 տ և հարյուրավոր խանութներ ու կրպակներ: Համիդյան ջարդերից մի կերպ փրկված թվով շուրջ 5000 հայեր բնաջնջվեցին երիտթուրքերի ձեռքով 1915-ին՝ մեծ եղեռնի ժամանակ: Եվ այդ ժամանակներից Դ զրկվել է հայ բնակչության հիմնական զանգվածներից: Ականատեսները վկայում են, որ դիարբեքիրցի հայերը ընդհանրապես կենսուրախ էին, սիրում էին ուխտագնացություններ, խնջույքներ, զբոսանքներ, որոնք սովորաբար ուղեկցվում էին երգ ու պարով:

Հնագույն ժամանակներից ի վեր Ամիդ-Դիարբեքիրը առևտրատնտեսական լայն կապերով կապված էր արտաքին աշխարհի` Արևելքի և Արևմուտքի երկրների հետ: Այստեղով էր անցնում Պարսից Դարեհ I-ի ժամանակ կառուցված «արքայական ճանապարհը», որ բանուկ էր մնացել նաև հետագա ժամանակներում, այստեղով են անցնում մեր դ սկզբներին անցկացված Բաղդադի երկա թուղին և Խարբերդ—Դիարբեքիր բարեկարգ ճանապարհը, որ խճապատվել է դեռևս անցյալ դարի 70—80-ական թթ ք–ում կային մի քանի շուկա-հրապարակներ և հարյուրավոր կրպակներ ու խանութներ: Այստեղ առևտուր էր կատարվում և՛ ներքին (գերազանցապես գյուղատնտեսական մթերքներով ու արհեստավորական արտադրանքներով), և ներմուծովի ապրանքներով: Ք-ի տնտեսական կյանքում, այնուամենայնիվ, առաջին տեղում գտնվում էր ոչ թե առևտուրը, այլ արհեստագործությունը: Դ Մերձավոր Արևելքում հռչակված էր իր ոսկերիչների, ջուլհակների, կոշկակարների, մետաքսագործների, դերձակների արտադրանքներով: Որոշ արվեստների գծով ք-ում առաջացել էին համեմատաբար խոշոր, նա խակապիտալիստական ձեռնարկություններ՝ մանուֆակտուրային տիպի, որոնք իրենց մեջ միավորում էին բավական թվով աշխատողներ: Դ-ից արտահանվող ապրանքների մեջ իրենց ծավալով ու որակով հատկապես հայտնի էին մետաքյսա ու բամբակյա գործվածքները: Ք-ի համար էական նշանակություն ուներ լեռնահանքային արդյունաբերոթյունը,որի մեջ աշխատում էին հարյուրավոր բանվորներ: Նրանք շրջակայքում գտնվող հանքավայրերից արդյունահանում ու հումք վիճակում արտահանում էին անագ, պղինձ ու երկաթ: Դ–ի բնակիչների մյուս զբաղմունքներից էին երկրագործությունը, բանջարաբուծությունը, այգեգործությունը և մասամբ անասնապահությունը: Առանձնապես հռչակված էին նրա սեխը, խաղողն ու պտուղները: Որոշ թվով մարդիկ Տիգրիսում զբաղվում էին ձկնորսությամբ:

Դարերի ընթացքում Դ-ում կերտվել են տարբեր կարգերի կառուցվածքներ ու ճարտարապետական կոթողներ՝ սկսած աղքատ, կավաշեն կամ աղյուսակերտ խրճիթներից մինչև պալատները, պաշտպանական ամրությունները և եկեղեցիներն ու մզկիթները ներառյալ: Ք—ի հնագույն բերդն ամբողջությամբ ավերված է, և նրա մնացորդները հազիվ են նշմարվում: Հետագայում, մասամբ թուրքական տիրապետության օրոք, մասամբ դրան նախորդած դդ կառուցվել են Դ—ի մինչև օրս հիմնականում կանգուն մնացած ամրությունները: Ք—ի պաշտպանական պարիսպը կառուցված է անշաղախ, իրար մեջ ագուցված քարերից, ունի 8 կմ երկար, 10 մ բարձր և 5 մ լայն: Աշտարակների թիվը հասնում է 72-ի` խորհր դանշելով Քրիստոսի 72 աշակերտներին: Դրանցից 12-ը առավել հաստապատ էին ու ավելի բարձր՝ խորհրդանշեքով 12 առաքյալներին: Աշտարակները կրկնահարկ էին: Դրանց ստորին հարկերը ծառայել են որպես մթերանոցներ ու զինանոցներ, իսկ վերին հարկերը՝ զորանոցներ: Պարիսպն ունի մետաղակուռ չորս դարպասներ, որոնք նայում են դեպի հորիզոնի չորս կողմերը: Դրանցից հս-ը միջին դդ կոչվել է Հայոց դուռ (արաբերեն` Բաբ-ալ-Արմանի), ավելի ուշ` նաև Լևոնի դուռ, Կարնո կամ Էրզրումի դուռ, արմ-ը՝ Հոռոմոց (բյուզան-դացիների) դուռ, հր-ը՝ Մերդինի (Մարդինի ) դուռ, իսկ արլ-ը՝ Նոր դուռ կամ Շաթ (գետի) դուռ: Միջնաբերդը տեղադրված էր ք-ի հս-արլ մասում, բարձր ժայռի վրա: Այն շրջապատված էր քառադուռ ու աշտարակավոր դար պասով և համարվում էր փաշայի նստավայրը: Միջնաբերդում էին գտնվում Ոսկեզուն պալատը՝ փաշայի դղյակը, պարիսպներով, շատրվաններով, կամարակապ հովանոցներով շրջապատված արքունի պալատը և այլ կառույցներ: Բուն ք-ի հուշարձաններից իրենց ճարտարապետությամբ ու ճոխությամբ աչքի էին ընկնում եկեղեցիներն ու մզկիթները, որոնց ընդհանուր թիվը 19-րդ դ վերջերին հասնում էր 50-ի: 20-րդ դ սկզբներին Դ–ի հայկական գործող եկեղեցիները թվով երկուսն էին՝ հնգախորան ս Սարգիսը, որն ուներ բազմաթիվ արժեքավոր ձեռագրեր, և յոթնախորան ս Կիրակոսը: Կային նաև ասորական և հունական մի քանի եկեղեցիներ: Գլխավոր մզկիթը՝ Ուլուջամին, որ շատ շքեղ շենք է, հնում եկեղեցի էր ս Աստվածածին անունով՝ հիմնված բյուզանդական Հերակլ կայսեր օրոք՝ 629 թ, իսկ հետագայում վերածվել էր մզկիթի: Ք-ում տարբեր ժամանակներում մզկիթների էին փոխվել նաև նախկին Կաթողիկե, ս Գևորգ, ս Երրորդություն, ս Հովհաննես և այլ եկեղեցիներ: Այդ երևույթը միայն դիարբեքիրյան չէր: Մեր երկիրը ներխուժած մահմեդական տիրակալները՝ արաբական, սելջուկյան, թուրքական նվաճողները, մզկիթ «կառուցելու հարմար ու ձեռնտու» միջոց էին համարում սոսկ եկեղեցիների խաչերը մահիկով փոխարինելը: Այդ եղանակով բազմաթիվ եկեղեցիներ մզկիթների էին վերածվել նաև Դվինում, Անիում, Վանում և Հայաստանի տասնյակ այլ ք-ներում: Պատմաճարտարապետական առումով Դ-ի ուշադրության արժանի մյուս կառոււցներից են ընդգետնյա ուղին և Տիգրիսի կամուրջը: Ստորգետնյա ուղին սկսվում էր ք—ի Բուդաղա կոչված շուկայի մոտից և ձգվում մինչև ք—ից դուրս գտնվող կառափնարանը: Այս գետնուղին հնադարյան է, և նրա կառուցման ճշգրիտ ժամանակը մեզ համար մնում է անորոշ: ՏԻգրիսի կամուրջը, որ բանուկ է մինչև այժմ, ունի 10 կամար: Դրա վրայով է ք-ը կապվում Տիգրիսի ձախափնյա շրջ-ի հետ: Ք-ի ամրությունները, տները, եկեղե֊ ցիներն ու մզկիթները և մյուս կառույց-ները շինված են հիմնականում սևին տվող որձաքարերից: Այնպես որ ք-ի կառուցվածքների ընդհանուր գույնը սևն է, որի հետևանքով էլ այն հաճախ կոչվել է Սև Ամիդ («Կարա Ամիդ»): Ք-ում կային նաև կիսաաղյուսաշեն և կավակերտ տներ: Դ-ում տները սովորաբար ծած¬կում էին հարգով և կավահողով: Ք խիստ հատակագծման չէր ենթարկված: Փողոցները ծուռումուռ էին, փոշոտ, նեղ ու անշուք: Անշուք ու մանր էին նաև հրա֊ պարակները: Ք—ի խմելու և ոռոգելու ջուրը ստացվում է ներսի աղբյուրներից, ջրհորներից և շրջակայքում բխող աղբյուրներից ու գետերից:

Դ—ը հայկական մշակույթի հայտնի կենտրոն էր դեռևս վաղ միջնադարում: 5-րդ դ մատենագիր Ղազար Փարպեցին այստեղ է գրել Վահան Մամիկոնյանին ուղղված իր հայտնի «Թուղթը»: 1872—1873 թթ Դ-ում կար հայկական 6 վարժարան, իսկ 19-րդ դ վերջին դրանց թիվը արդեն 7-ն էր, որոնցից երկուսը եկեղեցիներին կից էին, իսկ մյուս հինգը պատկանում էին Անձնվեր, Հայրենասիրաց, Մեսրովբյան, Պատանյաց և Համազգային ընկերություններին: Վարժարաններից մի քանիսը բարձր տիպի էին. գրանցում գրագիտություն տալուց բացի, ավանդվում էին նաև ճարտարապետություն, աշխարհագրություն, տրամաբանություն, փիլիսոփայություն, երկրաչափություն, երաժշտություն և այլ առարկաներ:

Ժամանակակից Դ սովորական ասիա կան նահանգական քաղաք է: 1960 մարդահամարի տվյալներով նրա բնակչության քանակը հասնում էր 80645 մարդու, իսկ 1970-ին՝ 138,7 հազարի: Ք–ի արդյունաբերական ձեռնարկությունները սակավաթիվ են և համեմատաբար փոքր մասշտաբի: Այստեղ գործում են սննդի և տեքստիլ արդյունաբերության ձեռնարկություններ, ավտոհավաքման գործարան: Երկաթուղային կայարան է ու խճուղային մի քանի ճանապարհների հանգույց: Իսկ իր արտաքին տեսքով, հատակագծմամբ ու բարեկարգմամբ այն շատ քիչ է տարբերվում նախորդ ժամանակներում ունեցած վիճակից: