Տեղերի վանք

From Armeniapedia
Jump to navigation Jump to search

Տեղերի վանք, (Техери ванк, Tegheri vank), ս Աստվածածին, Դղեր, ս Խաչ, Տեղե րավանք, Տեղերու վանք - Վանք ՀՀ Արագածոտնի մարզում, նախկին Աշտարակի շրջ-ի Տեղեր գ-ում։ Հնում մտնում էր Մեծ Հայքի Այրարատ աշխ-ի Արագածոտն գավ-ի մեջ։ Ս Աստվածածին և ս Խաչ եկեղեցիների անուններով կոչվել է նաև ս Աստվածածին, ս Խաչ։ Վանքի համալիրի մեջ մտնամ են գմբեթավոր եկեղեցին, գավիթր և վերջինիս արմ 2 անկյունների վրա կանգնեցված մատառները։ Գավթի մուտքի ճակատային մասում թողնված արձանա գրության համաձայն՝ կառուցումը կատարվել է իշխան Վաչե Վաչուտյանի կնոջ՝ Մամախաթունի հանձնարարությամբ։ ճարտարապետը Աղբայրիկ վարդապետն է։ Համալիրը կառուցված է բարձրադիր վայրում գորշ մոխրագույն բազալտից։ Եկեղեցու շինարարությունը իրականացվել է 1213–32 թթ։ Համալիրի կազմում հետագայում ավելացվել են այլևայլ շինություններ՝ մատուռներ, պարիսպներ (1468 թ)։ Համալիրի ընդհանուր վիճակը բավարար է։