Սարչապետ

From Armeniapedia
Jump to navigation Jump to search

Սարչապետ, (Сарчапет, Sarchapet), Շարշաբեկ, Սառչապետ - Գյուղ ՀՀ Լոռու մարզում (04.12.1995 թ), նախկին Տա շիրի շրջ-ում, Տաշիր ք-ից 8-10 կմ հս-արլ, Նորաշեն գետի վերնագավում, կանաչապատ լ-ներով շրջապատված հովտում։ Կլիման խոնավ է, օղը՝ առողջարար։ Առանձնատները քարաշեն են ու հարմարավետ։ Խմելու ջուրը բերված է մոտակա ադբյուրներից։ 1897 թ ուներ 729, 1926-ին; 1417, 1931-ին՝ 1669, 1939-ին՝ 1954, 1959-ին 2157, 1970-ին՝ 2966, 1979-ին 3033, 1989-ին՝ 3096 հայ բնակիչ, որոնց մի մասի նախնիները գաղթել են Արմ Հայաստանի Էրզրումի և Ալաշկերտի շրջ-ների գ-երից 19-րդ դ և 20-րդ դ սկզբներին։ Գյուղական տնտեսություններն զբաղվում են անասնա պահությամբ, կերային կուլտուրաների և կարտոֆիլի մշակությամբ։ 1990 թ-ից հողը սեփականաշնորհվել է։ Գ-ում գործում էր Վանաձորի տրիկոտաժի միավորման մասնաճյուղը։ Ունի նորակառույց միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, հիվանդանոց, կապի բաժանմումք, մսուրմանկապարտեզ, կենցաղսպասարկման տաղավար, եկեղեցի։ Գ-ում և շրջակայքում կան ամրոցի, գերեզմանների, խաչքարերի մնա ցորդներ, Լոք լ-ան գագաթին՝ 18-րդ դ ուխ տատեղի։ Այստեղ է ծնվել (1929 թ) սոց. աշխ. հերոս Գ. Մ. Ավդալյանր։