Բագավանի Սուրբ Հովհաննես տաճար
		
		
		
		
		
		Jump to navigation
		Jump to search
		
		
	
Բագավանի Սուրբ Հովհաննես տաճար, գմբեթավոր բազիլիկ տիպի եկեղեցի Մեծ Հայքի պատմական Բագրևանդ գավառի Բագավան բնակավայրում (ներկայումս Թուրքիայի տարածքում)։ Կառուցվել է VII դարի առաջին կեսին՝ 631-639 թթ ճարտարապետ Իսրայել Գոռաղճեցու մտահղացմամբ։
Բագավանի տաճարն իր չափսերով (27,0x46,0մ) ամենախոշորներից էր ոչ միայն գմբեթավոր բազիլիկ տիպին պատկանող հայկական եկեղեցիներից, այլև ընդհանրապես մնացած տիպերի համեմատությամբ։
Source: https://hy.wikipedia.org/wiki/Բագավանի_Սուրբ_Հովհաննես_տաճար
