Tokat

From Armeniapedia.org
Jump to: navigation, search

Tokat (Թոկատ, Toкат)

Needs translation

Թոկատ, (Toкат, Tokat), Բերիզա, Եվդոկիա, Եվդոկսիա, Եվդոքսիա, Թավկատ, Թոգադ, Թոգաթ, Թոգատ, Թոխաթ, Թոխատ, Թոկադ, Թոկաթ, Թողաթ, Թոքադ, Թոքաթ, Թոքատ, Թուխաթ, Թու կաթ, Թուղատ, Տոքաթ — Քաղաք Փոքր Հայքում, Առաջին Հայք պրովինցիայում: Հետագայում մտնում էր Սեբաստիայի նահ–ի մեջ, Թոկատի գավ–ի (նաև` գվռկ-ի) կենտրոնն էր: Այժմ Թուրքիայի Թոկատի վիլայեթի կենտրոնն է: Ք գտնվում է Իրիս գետի միջին հոսանքում, նրա ձախակողմյան վտակ Պեյզատի զետակի վրա, մայր գետի հր կողմում: Ունի սքանչելի դիրք, սեղմված է ոչ բարձր, կարմրահող, ապառաժոտ լ–ների (Ղժղըժ, Խաչդաղ, Յայլաջըկ) արանքում, որոնք պարունակում են մարմարի և կրաքարի շերտեր: Կլիման ցամաքային է, լինում է խստաշունչ ձմեռ և շոգ ամառ: Ունի խմելու ջրի առատ աղբյուրներ (40-ից ավելի, որոնք հիմնականում բխում են Բեկզատ կոչվող ակունքներից): Տները փայտաշեն էին կամ կառուցված թրծած աղ յուսով, որոնք արտաքինից թեև անշուք ու ոչ բարետես, սակայն ներսից ձևավորված էին հարմար, նույնիսկ հատուկ պերճությամբ:

Ք-ի Թ անունը տարածում է ստացել 12-րդ դ—ից: Այն Թուղատ ձևով առաջին անգամ գործա ծում է արաբ պատմիչ Իդրիսին: 19-րդ դ վերջերին Թ ուներ մոտ 50000 բնակիչ, որից շուրջ 30000-ը՝ հայեր էին, մնացածը՝ թուրքեր, հրեաներ, հույներ և այլք: Հայերի թաղը առանձին էր: Թ նշանավոր առևտրաարհեստագործական կենտրոն էր: Առևտրի ու արհեստների գլխավոր ճյուղերր գտնվում էին հայերի ձեռքին: Տարածված էին մասնավորապես պղնձագործությունը, երկրագործությունը, դարբնությունը, ոստայնանկությունը, գորգագործությունը, ջուլհակությունր, կտավագործությունը, բրուտությունը ևն: 1830-ական թթ ք-ում կառուցվել էր առաջին պղնձաձուլական «գործարանը»՝ 2 ձուլարաններով: Նույն ժամանակներում այստեղ արտագրվում էին տարեկան 200 հազար ռուբ. արժեքով գորգեր: Թ-ի արհեստավորների արտադրած ապրանքներն ու իրերը լայն տարածում ունեին նաև նրա սահմաններից դուրս: Շուկան ճոխ էր ու հարուստ: Հայերը աչքի էին ընկնում աշխատասիրությամբ ու ձեռներեցությամբ: Ք—ի շրջակայքում տարածվում էին մրգատու այգիներն ու բանջարանոցները: Պակաս էր միայն հացահատիկը, որը ներմուծում էին դրսից: 19-րդ դ կեսերին Թ-ում հաշվվում էր 350 արհեստանոց և 440 խանութ: Ք-ում կար հայկական 9 եկեղեցի, որից 7-ը՝ լուսավորչական (ս Աստվածածին, որ երբեմն անվանվում էր Թոկատի վանք, ս Գեորգ, ս Գրիգոր Լուսավորիչ, ս Հակոբ, ս Նշան, ս Ստեփանոս Նախավկա, ս Մինաս), 2-ը՝ կաթոլիկական ու ավետարանական: Մոտակայքում էին գտնվում ս Հովակիմ Աննայի վանքը և այլ սրբատեղիներ: 19-րդ դ ք-ում գործում էին հայկական մի քանի ազգային, հասարակական, բարեգործական և կրթական ընկերություններ: Ունեին 5 վարժարան (Ազգային, ս Երրորդություն, Ներսիսյան, Ոսկյան, Վարդանյան), 3 մանկապարտեզ-մանկամսուր, թատերական խմբակներ: 1910 թ ստեղծվել էր հայ Դերասանուհյաց միությունը: 1883 թ Թ-ում լույս է տեսել «Երախայրիք» ամսագիրը, 1910-ին՝ «Իրիս» առաջադիմական հանդեսը, 1915-ին՝ «Դարբնոց» շաբաթաթերթը: 1910 թ Հակոբ Պոյաճյանի, 1914-ին` Տիգրան Թեռմիրյանի նախա ձեռնությամբ ք-ում հիմնվում են երկու տպարաններ: Ք-ի շրջակայքում կան բազմաթիվ հնություններ, որոնցից ուշագրավ են Իրիսի վրայի քարաշեն, բազմակամար կամուրջը և 8 կմ–ի վրա գտնվող հնագույն բերդի ավերակները, որին նոր ժամանակներում տրվել է Խորոզ թեփեսի անունը:

Թ բնակեցված է եղել դեռևս 4-րդ հազարամյակից: Հին ժամանակներում այնտեղ ապրում էին նախախեթական, խեթական և ապա հայկական ցեղեր: 546 — 322 թթ (մ թ ա) Թ գրավվել է Պարսկաստանի կողմից, 322 — 190 թթ մտել Սելևկյանների պետության կազմի մեջ, իսկ 190 թ միացվել Փոքր Հայքի թագավորությանը: Մ.թ.ա. 1 -ին դ Թ գրավվեց հռոմեացիների Կողմից, իսկ 387 — 1071 թթ ենթարկվեց Բյուզանդիա յին: Ք-ի Եվդոկիա անունը կապվում է բյուգանդական կայսր Թեոդորոս I-ի (379 — 395 թթ) մոր՝ Եվդոքսիայի անվան հետ: Հետագայում Թ–ում փոխնի փոխ հաստատվել են սելջուկ թուրքերն ու մոնղոլները: 1398 թ Թ գրավվել են օսմանցի թուրքերը: Բացի նվաճողների ավերիչ գործողություններից, ք—ին զգալի վնաս են հասցրել նաև տարերային աղետներ` համաճարակները, երկրաշարժերն ու ջրհեղեղները, որոնցից հատկապես աղետաբեր են եղել 1651 և 1726 թթ ժանտախտը, 1679, 1701, 1707, 1714, 1775, 1792, 1914թթ հրդեհները և 1768 թ ջրհեղեղը: 19-րդ դ երկրորդ կեսերից, Հայաստանի շատ բնակավայրերի ու գավ-ների նման, թուրքերի հայերի նկատմամբ վարած ազգակործան քաղաքականության պատճառով Թ նույնպես սկսում է խամրել, իսկ 1915-ի մեծ եղեռնի ժամանակ ավերվում, բնակիչները կոտորվում կամ տարագրվում են: 1930 — 40-ական թթ այստեղ ապրում էին ընդամենը 400 հայեր: Թոկատցի տարագիրների մի մասը ապաստան գտավ Արլ Հայաստանում, մյուսները ցրվեցին տարբեր երկրներ:

Միջին դդ Թ եղել է հայ գրչության աչքի ընկնող կենտրոններից մեկը, պահպանվել ու մեզ են հասել այստեղ գր ված մի քանի հայերեն ձեռագրեր: Այստեղ են ծնվել ու ստեղծագործել հայ մշակույթի ու գիտության մի շարք գործիչներ՝ տպագրիչ Աբգար Թոխաթցին, տաղասացներ Մինաս Թոխաթցին, Ստե փանոս Թոխաթցին, Խաչատուր Թոխաթցին, Ղազար Թոխաթցին, Հակոբ Թոխատցին և պատմաբան, լեզվաբան Մ. Գարագաշյանը:

Թոկատ, Toкат, Tokat, Եվդոկիա, Թոգաթ, Թոգատ, Թոկադ, Թոկաթ, Թոքաթ, Թոքատ, Իթոկե, Իտոկե, Տոկաթ, Տոկատ — Գավառ (գավառակ) պատմական Փոքր Հայքում, Սեբաստիա յի նահ–ում, նրա հս կողմում (այժմ՝ նույնանուն նահ՝ Թուրքիայում): Զբաղեցնում էր Իրիս գետի հովիտը և հս—ից սահմանակից էր Տրապիզոնի նահ–ին, արլ–ից՝ Շապին Գարահիսարի, հր-ից՝ Սեբաստիայի և Անկարայի, արմ—ից՝ Ամասիայի գավ-ներին: Տարածքը՝ շուրջ 10000 քառ կմ, կենտրոնը՝ Թոկատ (Եվդոկիա) ք—ը: Գավ-ի ներքին բաժանումը կայուն չի եղել: 19-րդ դ վերջերին և 20-րդ դ սկզբներին նրա մեջ մտնում էին Արաբկիրի, Արպայի, Զիլեի, Էգինի, Թոկատի, Կապան-Մադենի և Նիքսարի գվռկ-նեըր և մի քանի գ-ախմ բեր (նահիե):

Ֆիզիկաաշխարհագրական առումով Թ համապատասխանում է Ղազովայի դաշտին: Գավ–ն ուներ ընդարձակ հողատարածություններ, ոռոգելու և խմելու առատ ջուր: Ընդերքը հարուստ է բյուրեղացած ավազաքարերի, որձաքա րի, կրի, ածխատի, ալյումինիումի, ման գանի, ծծմբատ երկաթի, ծծմբածին երկաթախառն պղնձի, քարածխի, պղնձի օքսիդի և այլ հանածոների պաշարներով: 19-րդ դ վերջերին ուներ շուրջ 200000 բնակիչ, որից 40000-ը՝ հայեր: Մշակվող կուլտուրաներից տարածված էին ցորենը, գարին, հաճարը, եգիպտա ցորենը, լոբին, խաղողը, տանձը, խնձորը, ծխախոտը, նուշը ևն: Պահում էին խոշոր և մանր եղջերավոր անասուններ: Ոչ ճշգրիտ տվյալներով 19-րդ դ վերջերին զավ-ում հաշվվում էր 18000 խոշոր և 173000 մանր եղջերա վոր անասուն: Թ գավ-ի հայությունը զբաղվում էր արհեստներով և առևտրով: Տարածված արհեստներից էին պղնձագործությունը, ջուլհակությունր, ներկարարությունը, գորգագործությունը, կտավագործությունը, մանածագործությունը ևն: Թ Հայաստանի հինգ խոշոր եկեղեցական թեմերից մեկն էր, որ ենթարկվում էր Էջմիածնին: Թ գավ-ում 1915 թ նախօրյակին հաշվվում էին ավելի քան 25 բնակավայրեր՝ գ-եր ու ք-ներ, որոնցում հայերի թիվը, ըստ «Յուշամատեան մեծ եղեռնի» -ի վիճակագրության, 70000-ից ավեքի էր: Առաջին համաշ խարհային պատերազմը աղետաբեր եղավ նաև Թ–ի հայերի համար: Մեծ եղեռնի ժամանակ նրանց զգալի մասը սրի քաշվեց, իսկ փրկվածները ցրիվ եկան տարբեր երկրներ:




Personal tools
Namespaces
Variants
Actions
Navigation
Databases
Toolbox