The Armenian Genocide: Testimonies of the Eye-Witness Survivors - Testimonies 250-290

From armeniapedia.org
Jump to: navigation, search

<- The Armenian Genocide: Testimonies of the Eye-Witness Survivors

10 (250). ՀՈՐՍ ՊԱՏՄԱԾՆԵՐԸ

Հայրս՝ Մովսես Բալաբանյանն ինձ պատմել է, երբ ֆրանկի (ֆրանսական) զորքը հարձակվել էր թուրքերի վրա, մեր Առաքելը մեկ–մեկ անհետանում էր, երբեմն՝ կարճ, երբեմն՝ երկար ժամանակով։ Իրեն միշտ զգուշացնում էի, որ երբ տեղ գնա՝ իմաց տա կամ առանձին չգնա։ Մի երեկո տեսնեմ Առաքելը չկա։ Տղաներից ոչ ոք չգիտեր, թե նա ուր է գնացել։ Գիշերը մոտենում էր կեսին։ Արդեն որոշել էի գնալ փնտրելու, երբ հեռվից լսեցի նրա կոշիկների ձայնը։ Նա հագնում էր ֆրանսական զինվորի կոշիկ՝ տակը մեծ–մեծ մեխերով, — դրանք ձիու պայտի պես կլոր շարքով մեխված էին կոշիկի կրունկին։ Երբ Առաքելը քայլում էր, մեր Գ—որգն ասում էր. – Կույր ձին եկավ, կույր ձին գնաց… Առաքելը գնում է գյուղ՝ Բիթիաս, տեսնի ինչ կա, չկա։ Օրը մթնում է, — նա միամիտ սկսում է լեռ բարձրանալ գյուղի ճամփով։ Երբ մոտենում է գյուղի ծայրին, հանկարծ թուրքի ասկյարների պահակը ձայն է տալիս. «Հե՜յ, ո՞վ ես, կանգնի»։ Իսկ մեր Առաքելը ձայնի ուղղությամբ կրակում է մթության մեջ։ – Ամմա՜ն, մեռա, – լսվում է մեռնող ասկյարի ձայնը։ Առաքելն սկսում է վազել ճամփով։ Քիչ անց, մի ուրիշ տեղ, էլի թշնամին ձայն է տալիս, որ կանգնի, ո՞վ է եկողը։ Առաքելն այդ ուղղությամբ էլ է կրակում — այստեղ էլ է սպանում մեկին։ Սկսում է ավելի արագ վազել։ Նույն պատմությունը կրկնվում է երրորդ անգամ. Առաքելս երեք ասկյարի սպանում է։ Այս անգամ արդեն նրա ուղեղն սկսում է աշխատել, թե՝ ուղիղ ճամփով պետք չէ գնալ։ Վերջապես նա շեղվում է ճամփից — մեծ դժվարություններ հաղթահարելուց հետո ու երկար ժամանակ տառապելուց հետո, մի կերպ գալիս ու հասնում է մեզ մոտ, — այդ դեպքից հետո նա այլ—ս մենակ չի գնում ոչ մի տեղ։ Այդ գիշեր այդ հատվածի թուրքական զորքերի մեջ խուճապ է առաջանում։ Նրանք լուր են տարածում, թե ֆրանսական զորքը հարձակվել է թուրքական պահակակետի վրա, — բոլորը խուճապահար թողնում են իրենց դիրքերն ու փախչում։ Հետագայում մի թուրք սպա պատմեց հետ—յալը. «Ես այդ ժամանակ կապավորի սպա էի — իմ տրամադրության տակ եղած ասկյարներով հսկում է Բիթիաս–Սանդրանկ ճամփաների անցուդարձը։ Այդ գիշեր ես գնացել էի կենտրոն Բիթիաս, մեր բինբաշու (հազարապետ) մոտ։ Ժամը 11-ը կլիներ։ Հանկարծ երկու զինվոր շնչակտուր ներս ընկան սենյակս ու ասացին, որ ֆրանսական զինվորները հարձակվել են մեր թուրք զինվորների վրա, երեքին սպանել են — իրենք անցել են առաջ գնացել։ Մենք՝ թուրքերս, դրանից առաջ լուր ունեինք, թե Մուսա լեռան վրա էժնէբի (օտարերկրյա, իմա՝ ֆրանսիական) զորք կա…»։ Պատմում էր հայրս ու քա՜հ–քահ ծիծաղելով ավելացնում. – Խեղճ թուրքերը ուրտեղե՞ն գիտնային, որ դա մեր Առաքելն էր՝ իր ֆրանսական կոշիկներով ու դիպուկ կրակելու վարպետությամբ։ Մենք՝ մուսալեռցիներս, համեմատած թուրքերի զորքերուն շա՜տ քիչ էինք, քիչ էինք, բայց՝ քա՜ջ էինք… Ուրիշ անգամ մըն ալ նորեն դեռ Մուսա լեռան վրա կռվում ենք, մեկ էլ անձր—ը ուժեղացավ։ Թշնամին սկսեց քայլ առ քայլ բարձրանալ դեպի վեր։ Մենք զենքերի ձայներից զգում — հասկանում էինք, որ թշնամին բարձրանում է, բայց հրաման կար՝ ոչ ոք իր տեղեն չշարժվի։ Ես մի տասնյակ մարտիկներով հսկում էի Բիթիասի մի ելքը դեպի լեռ, դեպի Գյարմեր շեր (Կարմիր ժայռ)։ Մյուս կողմից ոչ մի շարժում չկար։ Մենք արդեն գիտեինք, որ թշնամին գտել էր բարձրանալու թույլ տեղը՝ Քեբուսիայի կողմից։ Այդ գիշեր, մեծ ճակատամարտի գիշերը, հրաման եկավ սուրհանդակի միջոցով. «Խիստ գաղտնի պահել հսկելու տեղերը, չծխել, բարձրաձայն չխոսել, կրակ չվառել։ Կարգը խախտողները տեղում կգնդակահարվեն»։ Մենք իրար հետ պիտի խոսեինք ձեռքի հպումով, իսկ դրսից եկողը պիտի հայտներ մեզ ծանոթ նշանաբան՝ թռչունի ձայնը։ Կեսգիշերն անց, հանկարծ հեռվում խառնաշփոթ աղմուկ բարձրացավ, ես հասկացա, որ ամեն տեսակ զենքերի կրակոցներ էին լսվում։ Գ—որգը փսփսաց. – Հե՜յ վախ, թշնամին բարձրացավ Դամլաջըք։ Ես ականջ դրի — ուշի ուշով սկսեցի լսել։ Կրակոցների ձայները կամաց–կամաց սկսեցին ցած իջնել։ Ես մոտեցա — ամեն մեկի ականջին փսփսացի. – Տղա՜ք, թշնամին փախչում է . ա՛յ լսեցեք։ Շուտով բոլորը համոզվեցին, որ այդպես էր։ Առավոտյան սուրհանդակը եկավ — պաշար բերեց մեզ՝ ասելով. – Այս գիշեր դուշմանը փախավ։ Մենք զոհեր չունենք, գրավել ենք մեծ թվով փամփուշտներ, զենքեր, մի ձի, մի ջորի — մի քիչ էլ ալյուր։ Այդ դեպքից հետո թշնամին էլ չէր համարձակվում գրոհել մեզ վրա…։ Մեր երկրացի Գապագյան Եսային ժամանակին ինձ պատմել է. «Մեծ ճակատամարտի օրը, երեկոյան դեմ թշնամին բավական առաջացավ, բայց մեր քաջերի զենքի ճնշման տակ, թշնամին հարկադրված եղավ նահանջել։ Թշնամին այդ գիշեր ճամբար դրեց մեր՝ Սընջառեն տայրը կոչված հարթավայրում։ Պետրոս Դմլաքյանը մեզ՝ երեսուն հոգուս կանչեց ու ասաց. – Իմ առյու՜ծ եղբայրներ, եթե թշնամին մնաց մեր լեռան վրա այս գիշեր, վաղը՝ մեր վերջն է։ Մեր ուժերով այս գիշեր նրանց այնպես հարվածենք, որ հավիտյան չմոռանան։ Գնացե՛ք, բոլորդ էլ ճարեցե՛ք փամփուշտով հրացան, ատրճանակ, բոմբաներ (ձեռնաշեն ռումբեր) ու երկու ժամից հետո այստեղ լինեք։ Մենք՝ երեսուն տղաներով գնացինք, մի ժամ հետո վերադարձանք նույն տեղը։ Պետրոսը կանչեց տեր Աբրահամին — ասաց նրան. – Տե՜ր հայր, պահպանիչ կարդա մեր գլխին. վաղը մեր դիակները չես կարող գտնել, որ արարողություն կատարես։ Տեր հայրը պահպանիչն ասաց — գնաց։ Մնացինք մենք։ Նա կրկին դարձավ դեպի մեզ — հրամայեց. – Հիմա, հենց այստեղ քնենք։ Մենք իրար գրկած, բաց երկնքի տակ քնեցինք։ Ինչքան էինք քնել, չեմ հիշում, երբ մեկն ինձ բզեց. – Վե՛ր կաց, վե՛ր կաց։ Արթնացանք բոլորս։ Պետրոսը ձայն տվեց — ասաց. – Եղբայրնե՜ր, հիմա մենք պիտի գնանք թուրքերի վրա։ Նրանց օղակենք. մի ելք թողնենք, այն էլ ճամփա՝ դեպի ցած։ Հինգ–հինգ մենք պիտի մոտենանք նրանց ճամբարին։ Բոլորդ պիտի գտնեք հարմար դիրքեր, փոսեր, ժայռեր կամ խրամատներ։ Ես հրաման կտամ բարձրաձայն, ֆրանսերենով, դուք՝ կկրակեք ճամբարի վրա — կթաքնվեք։ Նրանք մահախուճապ պիտի փախչին։ Մենք մոտեցանք ճամբարին, երբ գրեթե բոլորը քնած էին։ Հատուկենտ ասկյարներ կրակ վառած, չորս կողմը նստած զրուցում էին։ Մենք լրիվ տեղավորված էինք, երբ ազդանշանը լսվեց։ Մենք պատրաստվեցինք։ Խորհրդավոր ու լուռ մթության մեջ լսվեց Պետրոսի ֆրանսերեն հրամանը՝ ուշադրությու՛ն, կրա՜կ։ Վեց տեղերից կրակ բացեցինք թշնամու վրա — մեր ռումբերն էլ նետեցինք։ Նրանց վրաններից քսան–երեսուն մետր հեռավորության վրա էինք։ Այդ պահին նրանց բաշ կոմանդորը (գլխավոր հրամանատար) ամբողջ ձայնով բոռաց թուրքերեն. – Տղանե՜ր, ձեր գլուխներն ազատեցեք։ Թշնամին յուրայինների վրա կրակելով՝ սկսեց փախչել։ Կոմանդորի բղավոցները, ասկյարների կրակոցները, ռումբերի պայթյուններն այնպիսի աղմուկ բարձրացրին, կարծես երկինքը փուլ եկավ։ Մենք, ըստ նախնական հրամանի, պառկեցինք մեր տեղերում։ Մինչ— տասը րոպե ամեն ինչ վերջացավ։ Իսկ մենք, ինչպես եկել էինք գաղտագողի, այնպես էլ վերադարձանք ճամբար՝ ողջ, առողջ — շատ բարձր տրամադրությամբ։ Երբ տեղ հասանք, Պետրոսն ասաց. – Հիմա գնացեք, հանգիստ քնեցեք։ Մենք գնացինք «տուն» — քնեցինք։ Այս էջը բացակայում է Տիգրան Անդրեասյանի գրքի մեջ, սակայն այնտեղ կա մի նախադասություն. «Հաջորդ առտու իմացանք, թե՝ առտվան դեմ թշնամին քաշված, հեռացած է, անձր—ին տակը անոթի գիշեր մը անցնելե հետո…» (էջ 66)։ Ես հարց տվի, թե ինչու՞ ինքը (Տիգրան Անդրեասյանը) իր գրքի մեջ չի գրել այդ մասին։ Եսայի ամին (հորեղբայր) պատասխանեց. – Ես քանի մը անգամ պատմեցի իրեն այս բանը — խնդրեցի, որ գրի իր մոտ։ Նա ասաց՝ կգրեմ, բայց հետո չիմացա՝ գրե՞ց, թե՝ ոչ։ Իսկ մեր մուսալեռցի Տոնիկյան Հակոբը ինձ պատմել է հետ—յալը. «Ես թուրքի ասկյար էի։ Գիշերով փախա։ Քանի օր ու գիշեր քայլում էի, լավ չեմ հիշում։ Գնում էի միայն գիշերները։ Երբեմն կույրի նման, երբեմն՝ կատվի նման, գողի պես։ Քաղցած, ծարավ, ոտաբոբիկ, կիսամերկ։ Հագինս ո՛չ զինվորի, ո՛չ էլ գեղջուկի կերպարանք էր տալիս ինձ, քանի որ սկզբից հին հագուստ էին տվել ինձ — այն էլ գուցե զոհված զինվորի հագուստ էր։ Մաքուր չէր — շան հոտ էր գալիս վրայից։ Ես լվացի։ Այն չորս տեղից ծակված էր։ Ասացին, որ դրանք գնդակների տեղեր են։ Մի օր երեկոյան դեմ, իմ թաքնված տեղից նկատեցի, որ թուրքական զորքը շարժվում է դեպի Մուսա լեռ։ Մեծ զգուշությամբ հետ—ում էի թուրքական զորքին — միշտ ճարպկորեն թաքնվում, որ ինձ չնկատեն։ Ամբողջ մի գիշեր գնալով՝ լուսադեմին հասա Բիթիասի մոտերքը, ինձ ծանոթ տեղերը։ Այդ օրը քնեցի խիտ թփերի մեջ, երբ զարթնեցի, ար—ը մայր էր մտնում, իսկ ես լսում էի զինվորների ձայներ ու թնդանոթների կրակոցներ։ Երբ մութն ընկավ, զենքերի ձայները մարեցին։ Բիթիասի ներք—ի պարտեզների միջով սկսեցի կամաց–կամաց բարձրանալ դեպի վեր։ Ինչպես բարձրացա, հիմա չեմ կարող հիշել։ Բարեբախտաբար ես առանց իմանալու շրջանցել էի թշնամու առաջավոր գիծը — մոտեցել մերոնց դիրքերին։ Հանկարծ ես մի ձայն լսեցի, որը խոսում էր մեր բարբառով։ Կրկին ու կրկին ականջ դրի — համոզվեցի, որ մերոնք են, սկսեցի վազել դեպի ձայնը։ Այդ պահին մեկը ձայն տվեց. – Դուղա՜, տօն ու՞վն իս (Տղա՜, դու ո՞վ ես)։ Ես հազիվ կարողացա մի բառ ասել. – Իս իմ, դուղա՜, իս իմ (Ես եմ, տղա՜, ես եմ)։ Ես նստա ու չկարողացա վեր կենալ։ Նրանք իրենց դիրքերից կանչում էին, բղավում. – Արի՜, շու՛տ արի՜… Իսկ ես այլ—ս չէի կարողանում խոսել ու վեր կենալ։ Այդ պահին ես նկատեցի, որ ոտքերս ահավոր ձ—ով ուռել էին։ Ինձ թվում էր, թե կապված էի գետնին։ Մոտեցան ինձ երկու կտրիճներ։ Հազիվ կարողացա ասել. – æու՜ր տվեք… Էլ բան չեմ հիշում։ Աչքերս բացի, տեսա, որ անկողնում եմ — մի տարեց կին ոտքերիս վերքերն է լվանում։ Նա ինձ բերեց մի թաս տաք ճաշ–ապուր։ Ես խմեցի, քիչ անց նորից քնեցի։ Ութը օր անց ես արդեն լավ էի զգում — խնդրեցի, որ ուղարկեն ճակատ։ Մի քանի օր անց ինձ զենք տվին — նշանակեցին իմ զորախումբը։ Գնացի կռվեցի մինչ— հերոսամարտի վերջը։

11 (251). ՔՂԵՑԻ ՏԻՐՈՒՀԻՆ

Ես կհիշեմ՝ 1914 թ. հայ տղամարդկանց կհավաքեին, բանակ կտանեին — ճանապարհին կսպանեին։ Իմ հայրս Ամերիկայեն էկավ՝ յա՞ դեկտեմբեր էր, յա՞ հունվար։ Մեր գյուղի բեկը՝ Քյամիլ բեկը, էկավ ղայմաղամի հետ՝ հորեղբորս — հորս ուզում էին տանել։ Հայրս ըսավ. – Մեզի մի քանի օր ժամանակ տվեք, մենք նոր ենք եկած, հանգստանանք, լողանանք։ Սրանք գնացին, հայրս — հորեղբայրս փախան Ֆրանսա։ Հայ տղամարդկանց Տիգրանակերտեն, Քղիեն, Մուշեն, Խնուսեն կհավաքեին Էրզրումի սարերը, Ղարախայի սարերը կտանեին, որ Թուրքիայի ամենաբարձր սարերն են, Էրզրումեն մոտ հիսուն կիլոմետր է։ Բոլորին պարտադիր նամակ գրել էին տալիս։ Նամակները ղրկում էին հարազատներին, հետո խշտիկներով սպանում էին։ Ադ սպանված հայերի դիակների տակից տասներկու հոգի սաղ մնացել էին, էկան Քղիի Դարման գյուղը՝ մեր տունը։ Հայրս ու հորեղբայրս փախել էին, մայրս էր տունին մեծը։ Ես ու մայրս մենակ էինք ապրում։ Մեր տունը գյուղին քենարն էր։ Բայց մայրս գիտեր, որ փախստական–դասալիք զինվոր պահողը կպատժվի կառավարության կողմեն։ Բայց ի՞նչ ընե, օգնել է պետք։ Ըսավ. – Դուռը կբացեմ՝ առանց ձայնի ներս մտեք։ Մայրս փոքր դուռը բացեց, տասներկու հոգին ներս առավ։ Այն ատեն լուսավորություն չկար, լամպա կվառեինք։ Մեկին ոտքը ցուրտը տարել էր։ Մայրս խոշոր ամանով յուղ բերավ, ոտքը մեջը դրեց, գուլպան կտրեց հանեց, մարդուն ոտքին մաշկն ալ հետը դուրս եկավ։ Մարդուն ուշքը գնաց։ Մենք մեր տներում յուկլիկներ ունեինք, որոնց մեջ գաղտնի ճամփա կար դեպի հար—անի տունը։ Մայրս սորվեցուց փախուստի ճամփան։ Կհիշեմ մայրս փալասները կդներ, դասալիքները ոտքերը կտաքացնեին։ Քամիլ բեկի տունը մեր տան դիմացն էր։ Իմ մոր անունը Տիրուհի էր։ Գիտեր, որ Տիրուհու մարդը փախած է, ուրիշ մարդ չիկա տանը։ Օր մը լուսամուտից տեսնում է տղամարդ, լուր է տալիս ղայմաղամին, թե՝ եկե՛ք, Տիրուհու տանը փախստական կա։ Ղայմաղամը տասը յուզբաշիով գալիս են Քամիլ բեկի տունը, կանչում են գյուղի հայ մխտարին։ Մայրս դիմացնին էլավ ըսավ. – Էֆենդի՜մ, տանը փախստական չկա՛, կառավարության ձեռքը երկար է, կարող եք նայել։ Բայց մայրս փախստականներին արդեն սովորեցրել էր, ո՛ր կողմից պիտի փախնին կա՛մ մարագ, կա՛մ ախոռ — կա՛մ հակառակ դեպքում՝ հար—անի տունը։ Պաշարեցին մեր տունը։ Երկու հոգի դուրսը պահակ կանգնավ, յուզբաշին ու ղայմաղամը իրենց ջանդըրմաներով մտան տուն, փնտրեցին։ Սեղանի վրա մոխրամանը գտան՝ ծխախոտի մնացուկներով։ Ղայմաղամը մորս ասեց. – Հալա՜լ ըլնի քեզ, այս տանը մարդ կա, մենք փնտրեցինք՝ չգտանք, բայց այս գործը հալա՜լ ըլի քեզ։ Այսպես մինչ— մարտ ամիս մամաս դրանց պահեց։ 1936 թ., երբ ես Հալեպ գնացի, շինարարության վրա կաշխատեի, ամեն մարդ իր գլխեն եկածը կպատմեր, ես էլ սկսա պատմել իմ գլխու եկածը, թե մայրս տասներկու հոգի պահեց փախստական։ Մի մարդ դեղին բըյըղներով, 40-50 տարեկանի մոտ, չուտեր ու խիստ մտիկ կըներ ինձի, մեկեն թռավ, երեսս պագեց. – Տղե՜րք, – ըսավ, – ես մտիկ էի տալիս, թե ինչքա՜ն ճիշտ կհիշե իր կյանքը. իսկապես ասոր մայրը՝ Տիրուհին, մինչ— գարուն տասներկու հոգի պահեց, մեկի ոտքը ցուրտը տարել էր, ես ալ անոնց մեջն էի, իմ անունս ալ Փիլիպոս է, չարսանջաքցի։

12 (252). ՀԱՃԸՆՑԻ ՃԵՐԵՃՅԱՆՆԵՐԸ

Մեր Հաճընը յայլա տեղ էր, բոլորը գալիս էին օդափոխության։ æարդի ժամանակ իմ մոր կողմից Ճերեճյան գերդաստանի ամենամեծը Նազարեթն էր. նրանք յոթը եղբայր էին՝ Հովհաննես, Կարապետ, Մինաս, Մանուկ, Սարգիս, Գ—որգ։ Նազարեթը ուներ յոթ տղա զավակ։ Ամենամեծը՝ Հովսեփը՝ հետո Զաքարիան, Թորոսը, Վարդեվառը, Հակոբոսը, Արսենը — Հարությունը։ Հաճընո ջարդին Թորոս Ճերեճյանը, իր տասնչորս տարեկան Մաթ—ոս տղայի ձեռքեն բռնած, երկու փոքր երեխաներն ալ գիրկը, գալիս է մինչ— Հաճընի կամուրջը, որ այդ երեխաները էնտեղ թողնի ու վերադառնա, մյուս երեխաներին ու կնոջն ալ բերի, բայց կտեսնա, որ օդանավը կրակ է թափում։ Ներք—ից էլ թուրքերը տուներն են վառում։ Վերը՝ կրակ, վարը՝ կրակ։ – Հայրի՜կ, փախի՛նք, – կըսե տասնչորս տարեկան երեխան։ Կփախին դեպի Ադանա — Սիս։ Այնպես որ, մյուս երեխաները — կինը կմնան տանը։ Իսկ կամուրջի վրա թողած փոքր գրկի երեխաներին ալ կկորցնե։ Միայն մի երեխայով կփախչի։ Ճանապարհին մի թուրք դեմը կելնե։ Մարթինով կխփե, գլուխը կճեղքե, Թորոսը կընկնի գետնին։ Թուրքը կկարծե, որ նա մեռավ, կթողնի կհեռանա։ æրի ափին մի քանի ժամանակ կմնա ընկած։ æրի ձայնից կամաց–կամաց կզարթնի, բայց ուղեղը տեղը չի՝ խելքը կփախչի, չի հիշի, որ տղան իր հետը չէ։ Կշարունակե իր ճամփան։ Մոտ երկու–երեք ժամվա ճամփա երթալեն վերջը, նոր կհիշե, որ Մաթ—ոսը ու՞ր է, կպոռա՝ Մաթ—ո՜ս, Մաթ—ո՜ս։ Մինչ— էսօր չի գտնում դրան էլ։ Կգա կհասնի ֆրանսական պոստ։ Կպատմե, որ Հաճընը պատերազմի մեջ է։ Ֆրանսացի զինվորները չեն հավատար, կըսեն. – Հինգ րոպե ժամանակ ենք տալիս, եթե ուրիշ փախչողներ ալ գան, ուրեմն դուն ճիշտ ես, քեզ ազատ կթողնենք, թե չէ՝ քեզ կձերբակալենք։ Հինգ րոպե չանցած՝ իրար ետ—ից կուգան փախչողները, կանցնին Սիս։ Սիսում իրեն կբուժեն։ Իրեն բուժող քույրը Շահսենեն կըլլա, որի հետ ալ կամուսնանա — կանցնի Բեյրութ, կունենա երկու զավակ՝ Մաթ—ոս — Ազնիվ։ Իսկ Նազարեթի տղա Վարդեվառ Ճերեճյանը շա՜տ սիրուն տղամարդ է եղել։ Հայդուկ է եղել, գերի են բռնել — հարյուր մեկ տարվա բանտարկություն են տվել։ Վարդեվառը փախչում է թուրքական բանտից։ Նորից բանտարկում են ու հրաման է գալիս՝ Հաճընի կամուրջից անցկացնել ու սպանել։ Երեք ժանդարմները կտանին Վարդեվառին սպանելու, ան կըսե ժանդարմներուն. – Խնդրու՜մ եմ, մի րոպե թողեք էրթամ կնոջս հալալլըխը առնեմ։ Ժանդարմները կթողնեն։ Վարդեվառը կբարձրանա տուն՝ կնոջ մոտ, կինն ալ պզտիկ Արմենին օրորոցում կաթ կուտար, կըսե. – Օսանօ՛, ջենդերմեները վայը ընձի բէքլէմիշ գիգէնէն, ես ալ էգօ հալալլըխ առնիլօ։ Ես գաշթօմ, վէյը կօն, քէ հայցընէն նէ, ասօ՝ ես խաբօյ չեմ, Վայդէվային չէմ դիսէ (Օվսաննա՛, ոստիկանները ներք—ում ինձ են սպասում, ես եկա հրաժեշտ տալու։ Ես գնում եմ, եթե գան, քեզ հարցնեն, ասա՝ ես լուր չունեմ, Վարդեվառին չեմ տեսել)։ Եվ Վարդեվառը բակի կողմի պատուհանից կցատկե, կփախչի, կփրկվի։ Հետո ալ կանցնի Լիբանան։ Վարդեվառի տղան է Արմեն Ճերեճյանը, որ պրոֆեսոր է, նա— Արսեն ու Արամայիսը անոր տղաներն են։ Իսկ Նազարեթի երկրորդ զավակը՝ Զաքարիա Ճերեճյանը, եղած է կառավարական մարդ։ Ադանայի մեջ շատ հայերու փրկած է Իսպիր Աղաջրյանի հետ։ Զաքարիան ունեցել է հինգ տղա։ Մեծը՝ Նազարեթ Ճերեճյանը (Կուժունի), «Նոր Հաճընի» խմբագիրն է։ Սարգիսը երկրորդ տղան է, Բեյրութում ունի «Սալոն Սարգիս»։ Երրորդը՝ Հարություն Կուժունին։ Ան բոլոր կուսակցությունները միացրեց «Հայ» անունին շուրջը։ Վահրիճն ալ՝ չորրորդ եղբայրն է։ Հինգերորդը՝ Հայաստանում դասախոս է, իսկ Զաքարիայի եղբոր տղան՝ Էդվարդ Ճերեճյանը Վաշինգտոնում բարձր պաշտոն է զբաղեցնում. նա Ամերիկայի պրեզիդենտի օգնականն է արտաքին քաղաքականության գործով...

13 (253). ՓԱՌԱՆՁԵՄԻՆ ՎՐԵԺԸ

Օր մը աքսորի ճամփաներին Փառանձեմ անունով անուշիկ աղջիկ մը կփախցնեն, կտանին։ Ան ալ նշանված կըլլա։ Թուրքը կտանի իր տունը։ Ինքը՝ կնիկ ունի, ասիկա ալ՝ երկրորդը պիտի ըլլա։ Ահագին ժամանակ կանցնի, թուրքին առաջվա կնիկը իր տեքորը կըսե. – Մինչ— երբ աս գյավուր ղզի հետ պիտի ապրի։ – Ի՞նչ կրնանք ընել, – կըսե այն։ – Գիշերը գյավուր ղզըն շերբեթ կխմե, էկու՛ր, թույն դնենք մեջը։ Գյավուր ղզը էօլդյուրէրիմ (գյավուրի աղջկան մեռցնենք)։ Դու մի ըսեր աս Փառանձեմն ալ բանալիին ծակեն մտիկ կընե, քի իր մասին ադանկ բաներ կխոսեին։ Իրիկուն կըլլա, սպասուհին կուգա թուղթին մեջեն բան մը կհանե պիտի խառնե շերբեթին մեջը, աղջիկը արթուն կըլլա կըսե. – Ի՞նչ կընես։ – Ինձի թուրք խանումը հրամայեց քեզ մեռցնել, – կըսե սպասուհին։ Աղջիկը կուլա՜, կուլա՜։ Կմտածե՝ էրթա իրեն հարազատներուն գտնա։ Հին չարշաֆի մը մեջ կփաթթվի, կերթա գետինները պառկած գաղթականներուն մեջը մորը կփնտրե։ Կտեսնա, որ չուլ–փալասի վրա մայրը մենակը պառկած է։ Կհարցնե. – Մայրի՜կ, հեչ մեկը դուն չունի՞ս, քի մինա՜կդ պառկած ես։ – Չէ՛ չունիմ, ես մենակ եմ, այսօր–վաղը կմեռնիմ։ Աղջիկը կըսե. – Աղեկ մտածե, աղջիկ մը չունեի՞ր։ Մայրը կճանչնա աղջկան, կփաթաթվին կուլան։ Մայրը արդեն հիվանդ էր, ուրախութենեն սիրտը կպայթի կմեռնի։ Աս Փառանձեմին հին նշանածը կփնտրե կգտնա, կտեսնա, որ Փառանձեմը եկած է, մայրը մեռած է, ինքն ալ մենակ է մնացած, կըսե. – Ինչ եղած է՝ եղած է. գիտեմ քու կամքովդ չէ՛ եղած, եկու՛ր քեզ տանիմ, ամուսնանանք։ Աղջիկը կըսե. – Ես ալ չե՛մ էրթար ո՛չ թուրքին, ո՛չ ալ քեզի. փորիս մեջ օ՜ձ մը կա։ Կէրթա, առանձին, չորս պատին մեջը, մենակը կուզե թուրքին լամուկեն ազատվիլ։ Հենց որ չոջուխը կծնվի, կխեղդե ձեռքովը, ինքն ալ թույն կխմե՝ կմեռնի։

14 (254). ՔԵՍԱԲՑԻ ՎԻԿՏՈՐԸ

1915 թվին թուրքերը հայերից մի աղջիկ էին փախցրել, այդ աղջիկը չկար ու չկար։ Դու մի ասա՝ անոր առեր տարեր տվեր էին Դամասկոսի արաբ մոլլային։ Մոլլան կըսե. – Եթե օրերեն մեկ օր բերանեդ հանես, որ հայու աղջիկ ես, ես քեզ ոչխարի պես կմորթեմ։ Էս աղջիկը կվախնա, ձայնը կտրած տարիներով կապրի հոն։ Կունենա հինգ տղա, երկու աղջիկ, մոլլան կսատկի։ Աս երեխեքին մայրը կկանչե իր զավակներին կըսե. – Բերե՛ք դանակը՝ ինձ մորթեցեք։ Զավակները կըսեն. – Խելագարվե՞լ ես, ի՞նչ է։ Մայրը կսկսի պատմել. – Ես քարից, թփից չեմ, ես հայու զավակ եմ։ Հիմա որ ձեր մոլլա հայրը մեռավ, ես ձեզ կրնամ ճիշտը ըսել, որ ես հայ եմ, Քեսաբ գյուղից եմ, Մուսա լեռան կողմի Քեսաբից։ Ծովի կողմը փլված վանքին քովը մեր երկու հարկանի տունն էր, հորս, մորս անունները ա՛ս, ա՛ս էր։ Գացե՛ք, զավակնե՜րս, փնտրե՛ք, գտե՛ք։ Հինգ տղաները նստում են մեքենա, գնում են Քեսաբ ստուգելու։ Մարդու բան չեն ըսեր։ Ինչ որ մայրը ըսեր էր, փնտրում են. ծովի կողմը տեսնում են մի վանք կա, քովը երկու հարկանի տուն կա, մի կին է իջնում սանդուղից։ Բարձրանում են վեր—. – Վալա էլ ազիմ (աստված վկա) սա մեր մոր ասածն է, մեր փնտրածնիս է։ Կհարցնեն, – Կարելի՞ է։ – Ֆատտա՜լ (հրամե՛)։ – Չվախենա՛ս, մայրի՜կ, մի բան պիտի հարցնենք, դուք ինչյա՞ն եք։ – Ամուսինս տունը չէ, գյուղ գնաց, – կըսե կինը վախենալով։ Ադ կինը երկու եղբայր է ունենում, անոնք ալ ներսը նստած կըլլան։ Կինը գնում է ներս, եղբայրներին ասում. – Հինգ արաբ են եկել։ – Թութուն ունե՞ս պահած։ – Չէ՛։ – Զենք ունե՞ս պահած։ – Չէ՛։ – Ինչու՞ կվախենաս. քալե էրթանք, տեսնանք՝ էդ մահմեդականները ի՞նչ են ուզում։ Գալիս են ներս, հինգ տղաներին բար—ում են, նստում։ Տղաներն սկսում են հարցնել. – Տանտերը, Աբրահամը ո՞վ է։ – Ե՛ս եմ։ – Մենք եկել ենք հարցնելու, դու պիտի ասես հորդ անունը, մորդ ո՛վ ըլլալը, ով ունես–չունես պիտի ասես։ Մարդը բոլորի անունները մեկ–մեկ կըսե, վերջն ալ կըսե. – Մեկ հատ ալ կա կորած է։ Տղաները կըսեն. – Վալլա՜ էլ ազիմ, սա՛ է. ոչ մի կասկած չկա այլ—ս։ Բա քո կորած քրոջդ անունը ի՞նչ էր։ – Վիկտոր էր։ – Գիտես ի՞նչ կա, դու մեր քեռին ես։ – Ձեր քույրը՝ Վիկտորը մեր մայրն է. տեսե՛ք մայրերնիս ինչ անուններ որ տված է, ճիշտ ձեր ըսած անուններն են։ Մարդը ապշած կմնա։ Տղաները կըսեն. – Հիմա մենք պիտի գնանք, քեզի ալ պիտի տանենք հետերնիս քո քրոջ՝ Վիկտորի մոտ։ Տղաները ելնում են, էս մարդուն առնում, գնում, հասնում են Դամասկոս. – Հե՜ն ա մեր մայրը, տեսնանք քեզի պիտի ճանչնա՞։ Մայրը գալիս է. – Էհլե՜ն, սեհլե՜ն (Բար—՜, Աստծու բարին), չիմացա ո՞վ եք, – կըսե։ Տղաներից մեկը կմոտենա քեռիներին կըսե. – Գացե՛ք, ձեր բարբառով սկսեք խոսել, իր անունը ըսեք։ – Լալո՜, աս՝ Աբրահամն ի, աս՝ Օհաննեսն ի, տոն՝ չի՞ս Վիկտորը։ Կինը լսելուն պես կփաթաթվի, կուշաթափվի։ Մեծ տղան կըսե. – Մա՜յր, ահա քու երազը կատարեցինք. մեր հայրը չկատարեց, մե՛նք կատարեցինք։ Վաղը գնալու ենք Քեսաբ։ Բոլորով նստում են ավտո, Վիկտորին ալ հետերնին են տանում։ Հասնում են Քեսաբ։ Տղան կըսե. – Մա՜յր, դու ասեցիր ձեր տունը կարող ես գտնել։ Էս մայրը, յալլա՜, գլուխը առնում, գնում է իր գիտցած ճամփայով, վանքի քովը երկու հարկանի տունը կերթա, կսկսի տունին պատե՜րը համբուրել, քարե՜րը համբուրել…։ Աբրահամն ու Օհաննեսը կերթան ոչխար կմորթեն։ Կուտեն–կխմեն, քեֆ կանեն։ Անոնք կհասնին իրենց մուրազին, դուք ալ հասնիք ձեր մուրազին, ամբողջ աշխարհն ալ թող հասնի իր մուրազին։

15 (255). ՀԱՅՈՒՆ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

Աս պատմությունը իրականություն եղած բան է։ Մի բիձա ինձ պատմած է, որը իր աչքովը տեսած է։ 1915 թ., երբ հայերուն սկսել են կոտորել, մի մարդ ու կնիկ կըլլան, կունենան երկու տղա, մեկը՝ յոթ տարեկան, մեկը՝ ինը տարեկան։ Մարդուն թուրքերը կմորթեն, կնիկը կլացի մարդուն դիակին վրա։ Այդտեղը թուրքին հետը գերմանացի սպա մըն ալ կըլլա։ Գերմանացիին սիրտը կփլվի, կմտածե՝ աս գեղեցիկ կնիկին մարդուն սպանեցին, տղաներն ալ աղվորիկ բաներ են, մե՜ղք են… Գերմանացին նշմարով կհասկցնե հայ կնիկին, որ աս տղաներուն մեկը տուր ինձի, քեզի — մյուս տղայիդ ղրկեմ ուրիշ երկիր՝ ազատվիք։ Կնիկը մեծ տղային կուտա ադ գերմանացիին։ Ան ալ վագոնը կդնե, կղրկե Գերմանիա։ Կնիկին ալ նամակ կգրե, որ մենք տղա չունեինք էս տղին հարազատիդ պես կնայիս, կուտեցնես, կխմեցնես, դպրոց կդնես, աղջիկին հետ թող սորվի։ Գերմանացին մյուս տղային ու նրա մորը կուղարկե Ֆրանսա, որ ազատվին ջարդեն։ Ադ գերմանացին ծոցատետրի մեջ կգրե. «Ես տղան ղրկեցի Գերմանիա՝ իմ տունս»։ Կանցնի երեսուն տարի։ Էս տղան կսորվի։ Մարդը իր աղջկան կամուսնացնի ադ տղուն հետ, կունենա մի տղա։ Գերմանացի մարդը կմեռնի։ Տղան հոր դարակները կքրքրե, կկարդա հոր ծոցատետրին մեջ, որ «Ես էդ տղային մոր հետ ղրկեցի Ֆրանսա, մյուս տղային ալ ղրկել եմ Գերմանիա՝ իմ տունը»։ Տղան տետրակը կդնե գրպանը. – Հը՜, – կըսե, – կնի՜կ, պիտի էրթանք Ֆրանսա։ Կառնի իր կնիկն ու երեխեն, կերթան Ֆրանսա՝ հյուրանոց մը։ Կնիկին կըսե. – Ես մի քիչ գնամ ման գամ։ Աս տղան կառնե մեքենա մը, կըսե գերմաներենով. – Ինձի տարեք հայկական եկեղեցի։ Կերթա հայկական եկեղեցի, կըսե. – Ես հայ որբ եմ եղել, ինձ Գերմանիա են տարել, հոն սովորել եմ, ո՛վ կգտնա աս կնիկին՝ շատ դրամ կտամ։ Հայերը կփնտրեն եկեղեցիին ցուցակներուն մեջ, կըսեն. – Ադ տեսակ կնիկ մը ու տղա մը Լիոն կապրին։ Տղան շատ դրամ կուտա, կելլա, կերթա։ Կնիկին կըսե. – Կնի՜կ, Լիոն պիտի էրթանք։ – Կերթան Լիոն, կիջնան հյուրանոց մը։ Կնիկին կըսե. – Կնի՜կ, ես քիչ մը երթամ ման գամ։ Կերթա մեքենա մը կբռնե, կերթա ուղիղ հայկական եկեղեցի, կըսե. – Ես հայ որբ մըն եմ եղել, Գերմանիա եմ մեծացել, էս կնիկը ո՛վ գտնի, էսքան դրամ կտամ։ Ո՞վ դրամ չուզեր։ Հայերը կսկսին փնտրել։ Մի հայ մարդ կգտնա։ Ան ալ ադ բիձան կըլլա, որ ինձի պատմեց աս պատմությունը։ Կուգա կըսե տղային. – Գտա՛, ուզածդ մայրն ու տղան, ամմա այնքան քեսիբ են, ուտելի՜ք անգամ չունին, քանի որ տղան գործազուրկ է։ Տղան կըսե. – Տղային բե՛ր քովս։ Ըսե՝ աշխատանք կա քեզ համար։ – Կհանե ահագին դրամ կուտա աս հայ բիձային, բիձան կուրախանա։ Տղան կուգա, կներկայանա աս Գերմանիայեն եկողին։ Աս կնայի, քի իրեն շատ կնմանի. ախպեր են, չէ՞։ Արցունքները կթափվին։ Կնա՜յի, կնա՜յի, խելքը կերթա, բայց ձայն չի հաներ, կըսե. – Անունդ ի՞նչ է։ – Գաբրիել։ – Ո՞վ ունիս։ – Մայր մը։ – Անունը ի՞նչ է։ – Վարդուհի։ – Ես Գերմանիայեն եմ եկել, դուն ամեն օր պիտի մեր միսը, հացը բերես, ամեն օր մեզի հետ պիտի ըլլաս, միասին պիտի ուտենք, գիշերը քու տունդ պիտի երթաս։ Էս տղան կերթա կբերե ամեն ինչը։ Աս կհանե հազար ֆրանկ մը կկոխե անոր գրպանը, կըսե. – Ձեր տունը պակաս–մակաս թե ունիք՝ գնա առ։ Տղան զարմացած կերթա տուն, մորը կըսե. – Մա՜յր, էս Գերմանիայեն եկած մարդը կա՛մ գիժ է, կա՛մ մեր բախտն է. ինձի կուտեցնե, կխմցնե, դրամն ալ գրպանս կկոխե, ինձի ճամփու կդնե։ Մյուս օրը նորեն նույն բանը կընե։ Ասանկ քանի մը օր։ Օր մըն ալ կըսե. – Ես կուզեմ ձեր տունը գալ, կնիկիս, երեխիս հետը։ Աս դրամն ալ առ տունիդ կար—որ բաները կառնես։ Տղան կերթա, կպատրաստե ամեն ինչը, կուգա կըսե. – Կրնաք հրամել, բայց քո անունը ի՞նչ է։ – Իմ անունը չեմ ըսեր հիմա, – կդառնա կնիկին, – կնի՜կ, ելի՛ր պատրաստվիր, տղանուս հետ պիտի երթանք ման գալու։ Գնում են, մի մեքենա են վերցնում, գնում են տղի տունը։ Կտեսնան՝ խեղճ ու կրակ ծերացած կնիկ մը, աչքերեն արցունք կվազե՝ թաշկինակը կապած գլուխը։ Աս կհարցնե. – Մայրի՜կ, քո անունը ի՞նչ է։ – Իմ անունը Վարդուհի է։ – Պատմի՛ր քո կյանքը։ Կնիկը կսկսի պատմել. – Մի հատ մեծ, մի հատ պզտիկ տղա ունեի, երբ թուրքերը ամուսինիս մորթեցին, հոն գերմանացի սպա մը կար, իմ մեկ տղային առավ տարավ. չեմ գիտեր, ի՜նչ եղավ, աս մեկն ալ՝ քովս է, միասին կապրինք։ Տղան գրպանեն կհանե հոր գրած տետրակը կկարդա, կպարզվի իրականությունը։ Կսկսին իրար համբուրվիլ։ Օտար կնիկը կզարմանա՝ տեսնելով այս բոլորը։ Տղան կըսե մորն ու եղբորը. – Էլե՛ք, հավաքվեցե՛ք, աս ձեր ունեցած–չունեցածը հայ աղքատներուն բաժնեցե՛ք, պիտի երթանք Գերմանիա, միասին պիտի ապրինք, ես հոն ամեն ինչ ունիմ։ Տղան մորն ու եղբորը, կնիկին ու երեխին կառնե կերթա Գերմանիա։ Ասոնք կհասնին իրենց մուրազին, դուք ալ հասնիք ձեր մուրազին։

16 (256). «ԷԿԻՐ ԻՄ ՅՈՐ ՀԱ՜Յ ՄԵՌՆԻՄ»

Գ—որգ ախպարը Մեծ եղեռնի ժամանակ յոթ–ութ տարեկան էր — հիմա լավ կհիշե, թե իր հայրը ինչպես առին տարին, իր քրոջը քարավանեն քաշկռտելով փախցուցին։ Կհիշե շատ վայրագություններ, ալան, թալան, լաց ու կոծ։ Կհիշե ճամփաներու եզրին հայ դիակներ անարյուն, որոնք գիշատիչ թռչուններու կեր էին դարձած ու հիմա ինք կերթա հոն, ուր այդ գազանությունները եղան։ Ան կհասնի Արաբկիր, իրենց գյուղը։ Քանի մը անգամ գնաց–եկավ իրենց տունին առջ—ը. դիտեց իրենց տունը, ուր մայրը իրեն ծնունդ տված էր, ուր իր մանկությանը հասակ առած էր։ Կարծես իր հոգիեն կտոր մը կար անոր մեջ։ Ճպռոտ ծերուկ մը իրեն կհետ—եր հայացքով։ Գ—որգ ախպարը նրա մեջ տեսավ իր պապերուն սպանողը, իրենց հնամենի տան զավթիչը, ան ուզեց կռիվ տալ, բայց զսպեց իրեն։ Հայ ըլլալուն վախը սրտին մեջն էր։ Հոն մոտ էր այն գյուղը, ուր իր Վերժին քույրը գյուղի մուխթարին կնության էր տրված։ Ան չգիտեր ինչ ըներ։ Ոչ մեկ դուռ կրնար զարնել, ոչ մեկ տուն կրնար մտնել, մի կտոր բան ուտել։ Եվ խոր շունչ քաշեց, «Աստվա՜ծ, օգնիր ինձ» ըսավ — քայլերով մոտեցավ գյուղի աղբյուրին։ Ան իր աչքերուն չհավատաց, երբ աղբյուրի գլխին կանգնած տեսավ պառավ մը, որն այնքան կնմաներ իր քրոջը. «ի՛նքն է, ի՛նքն է» մտածեց Գ—որգ ախպարը։ Հակառակ այդքան տարիներուն, որ հիսունյոթ տարի էր անցած, անոնց աչքերը իրար ճանչցան։ Այդ արյան ձայնն էր, որ կխոսեր անոնց հոգիներուն մեջ։ Այդ պահուն, երբ անոնց հայացքները գրկեցին միմյանց, անոնց մարմիններեն սարսուռ մը անցավ։ Դող մը եկավ անոնց արդեն վտիտ ծունկերուն։ Պառավը շփոթվեցավ։ æուրին կուժը ձեռքին, պաղած նայվածքը դիմացը կեցած մարդուն հառած՝ եղած տեղը սառած մնաց, կարծես հուզումեն լեզուն կապվեցավ, ինչ ընելը չգիտցավ։ Բայց այդ ի՞նչ ալեկոծում կար իրենց ներսիդին, որքան ուզեցին իրարու փաթթվիլ, ողջագուրվիլ ու կարոտ առնել տարիներու, բայց պետք չէր, որ մարդ տեսնար իրենց։ Հոն աղբյուրին գլուխը անոնք բաներ մը փսփսացին իրարու, հասկցան իրար։ Ժամադրվեցան գիշերվա մութին հանդիպիլ։ Եվ իննիսունամյա պառավը, վերջին անգամ համբուրելով իր թոռնիկներին ու անկողնում քնացնելով, դուրս է գալիս այն տնից, ուր ապրել էր հիսունյոթ տարին։ Վերժին պառավը հուզում մը կապրեր։ Ան տարիներու անցյալ մը կտեսնար իր հիշողության մեջ։ Ան կտեսնար ամբողջ ժողովուրդ մը, որ բռնած էր մահվան ճամփան։ Դող մը եկավ վրան։ Աչքերը ամուր գոցեց։ Բայց ականջները լսեցին փլատակ զանգակներու ղողանջ, հոսող արյան կանչ։ Աչքերը գոց տեսավ, թե հայ կույսեր ինչպես լլկվեցան։ Տեսավ, թե ինչպես իր գեղեցկությունովը հիացած իրեն քարավաններից դուրս քաշեցին։ Մինչ ինք ընդդիմանալով կպոռար. «Չե՛մ ուզեր, ես կմեռնի՜մ»։ Եվ հիմա ալ իր թ—են կքաշեին, բայց արդեն իր եղբայրն էր, որ կքաշեր։ Վերժին ցնցվեցավ։ Ու այդ ցնցումեն ուշքի եկավ, քայլեց եղբոր թ—ին կռթնած։ Քայլեց, նորեն հայուն խաչը շալակին, հասան սուրիական սահմանը՝ անկե ալ Հալեպ։ Երբ կհարցնեն, թե ինչու եկար, ի՞նչ գլխեդ անցավ. «Ի՞նչ ըսեմ, տղա՜ս, գլուխս եկածը շա՜տ է։ Ես հարյուրեն ավելի եմ։ Ես արաբկիրցի եմ։ Գլխավորս (ամուսինս) Խաչեր կկոչվեր։ Իրմե ունիմ երեք զավակ, որոնց երկուքը հիմա Հայաստան կապրին՝ իրենց զավակներով ու թոռներով։ æարդի ատեն տասը օր կըլլար, որ ամուսինիս զինվորական փրկագին տված էինք։ Շատ ուրախ էի։ Բայց չար օր մը եկավ, գեղին էրիկ մարդիկը հավաքեցին ու տարին, անոնք ետ չեկան, ջարդեցին։ Շատ զուլումներ տեսանք, թուրքերը զիս պիտի փախցնեին, բայց աներ հայրս զիս տվավ այդ գյուղի մուխթարին։ Շա՜տ լացի, բայց՝ մնացի։ Անկե ալ ունեցա երեք զավակ։ Հիսունյոթ տարի հոն մնացի, բայց ես իմ հայու աղոթքս կընեի, հայու Աստված կպաշտեի։ Եկող–գացողեն եղբորս մասին լուր կառնեի, որ Հալեպ է։ Էկեր իմ յոր հա՜յ մեռնիմ»։

17 (257). ՎԱՐԴԵՐԵՍԸ

Մեզի ազգական էր Վարդերես Գարագյոզյանը։ Ան Պոլիսի մեջ ուսումը վերջացնելե վերջը կառավարության կողմե կուղարկվի Վան՝ թուրք տղոցը թուրքերեն սորվեցնելու։ Դպրոցին թուրք տնօրենը կըսե. - Վարդերես անունը հայու անուն է, պետք է փոխենք, ըսենք՝ Վաթանիե, որ աշակերտները չիմանան, որ դուն հայ ես։ Ադ ձ—ով ստիպված կաշխատի դպրոցին մեջը։ Բայց կնկատե, որ ամեն օր ս—երուն մեջ փաթթված կին մը կկանգնի դպրոցին ավերակներուն անկյունը — գաղտնի կհետ—ի իրեն։ Օր մըն ալ ադ կինը իր երեխային ձեռքով հաց, քամած մածուն — խաշած ձու կղրկե։ Վարդերեսը կզարմանա։ Հետո կիմանա, որ ադ կինը հայ աղջիկ է եղած, որին եղեռնի ժամանակ թուրքերը փախցուցած են…

18 (258). ՄԵԾ ՀՈՐ ԿՏԱԿԸ

1915 թ. աքսորի ճամփին զաբիթ մը կառնե կտանի հայ աղջիկ մը իր տունը, մորը կըսե. – Ես քույր չունիմ, աս ինձի բաջը պիտի ըլլա։ Ես ասոր սիրեցի։ – Դե՛, լա՜վ, – կըսե մայրը։ Ահագին ադեն ասոնք քույր–եղբայր կըլլան։ Էս զաբիթին հայրն ու մայրը օր մը հյուր կերթան ուրիշ քաղաք։ Էս տղան աղջիկին կըսե. – Իմ պապիկը մի սնդուկ թաղած է հողին մեջը։ Աղջիկը կըսե. – Տեղը գիտե՞ս։ – Գիտե՛մ։ – Արի էրթանք նայինք։ Կերթան, կփորեն, կբանան սնդուկը, ի՞նչ տեսնան՝ տերտերի հագնելիք շորեր, խաչեր։ Ուրեմն ժամանակին ադ զաբիթին մեծ հայրը հայ եղեր է։ Թուրք զաբիթը դարձի կուգա։ Խիղճը կխայթե իրեն ըրածներուն համար։ Վերջը աս թուրք տղան աս հայ աղջկան կտանի Պոլիս, անտեղ կամուսնանան հայկական եկեղեցիով։

19 (259). «ԹՈՂ ԼՈՒՅՍ ԻæՆԱ ԱՆՈՐ ԳԵՐԵԶՄԱՆԻՆ»

Առաջ Թուրքիո մեջ հայերը իրենց ազնիվ — նվիրված աշխատանքով հարգանքի արժանի էին: Հայերը թուրքերուն հետ շատ հաշտ ու խաղաղ կապրեին, բայց Առաջին ընդհանուր պատերազմի ժամանակ հայերը շատ կորուստներ ունեցան: Թուրքիո շատ գավառներու մեջ հայերը թրքախոս էին. սկսիմ մեր քաղաքէն՝ Աֆիոն-Գարահիսար, Ուշաք, Էսքիշեհիր, Աքշեհիր, Բուրսա, Կեսարիա, Յոզղատ, Չար, Կեմերեկ, Կոնիա, Ադանա, Բիլեճիկ, Քյոթահիա, Մարաշ, Այնթապ, Էլմալը — ուրիշ շատ տեղերու հայեր թրքախոս էին, բայց նա— շատ եկեղեցասեր: Ես պզտիկ տղա էի, կհիշեմ, կերթայի եկեղեցի, կտեսնայի՝ մեծ մարդիկ, կիներ ծունկի իջած կաղոթեին: Պատարագեն վերջն ալ թուրքերեն քարոզ կտրվեր: Քարոզին մեջ հայ տերտերը կըսեր. «...Հայ քրիստոնյանե՜ր, իրարու հետ սիրո՜վ եղեք, այլազգիներուն հետ սիրո՜վ եղեք, հլու հնազանդ եղեք Օսմանյան կառավարության, ինչով կրնաք օգնեցե՛ք անոր հարատ—ությանը, ոչ մեկ ջանք խնայեցեք կատարելու ձեր քաղաքացիական պարտքը...»: Կհիշեմ թուրք կիները ս— չատրա կհագնեին, իսկ հայ կիները՝ ճերմակ մահրամա, որ իրարմե զանազանվեին: Անոնք ալ իրարու հետ շատ սիրով, համերաշխ էին: Կպատմեն, թե մեր քաղաքը՝ Աֆիոն-Գարահիսար, մեծ հրդեհ կըլլա: Ատ ժամանակ ալ մայրս զիս կը ծնի, բայց վախեն ծանր կհիվանդանա, իր կուրծքի կաթերը կքաշվին — չի կրնար զիս կերակրել: Ատ ատեններն ալ արհեստական սնունդ չկար, որ ինծի տային: Մերիններն ալ մորս հիվանդությամբ զբաղած, զիս կմոռնան, մտածելով որ զավակ նորեն կունենան, բայց մայր չըլլար: Հորեղբորս կինը՝ Սանդուխտ, թրքական զինվորական հիվանդանոցը հիվանդապահուհի կաշխատեր: Ան աշխույժ — ճարպիկ կին մըն էր. ատոր համար իրեն «օսմանցի Սանդուխտ» կըսեին: Ան կտեսնա որ նորածինի, այսինքն՝ իմ մասին մտածող չկա, կառնե զիս, թրքական թաղամասերը կտանի: Կմտնա տուն մը, կտեսնա թուրք կին մը կաթ կու տա իր մանուկին: Կըսէ. - Աղջի՜կս, քու զավակիդ եղբայր մը բերած եմ: Ասոր մայրը ծննդաբերութենեն վերջը հիվանդացավ, կաթ չունի: Աստուծո՜ սիրուն, ասոր ալ կաթ տուր՝ չմեռնի: Ես քու լավությունը չե՜մ մոռնար: - Սիրո՛վ, աննէ՜ (մայրիկ), - կըսէ թրքուհին, - ինչքան պետք է կկերակրեմ. կաթս շա՜տ է: Եվ ադ բարի թրքուհին զիս իր գիրկը կառնե, կսկսի կերակրել, մինչ— որ ես քիչ մը կմեծնամ: Երբ ես բավական մեծցա, հասունցա, հորեղբորս կինը՝ Սանդուխտը, աս բոլորը ինձի պատմեց: Այն ատեն ես զգացի, որ իմ ապրած կյանքս պարտական եմ ադ թրքուհի ծծմեր-մորս, որ, կեր—ի, արդեն հանգուցյալ է: Ան թող Աստուծո դրախտին արժանանա: Քանի որ ես անոր շնորհիվ է, որ իննսուն տարի է արդեն կապրիմ — հիմա ձեզի կպատմեմ իմ կյանքը: Ճիշտ է, իմ կեանքը այնքան ալ ուրախ եղած չէ, բայց ես միշտ կաղոթեմ, որ թող լույս իջնա անոր գերեզմանին…

20 (260). ԱՆԴՐԱՆԻԿ ՓԱՇԱՆ

Երբ Կոնիայեն դուրս եկանք, մեզ բերին Իզմիր։ Բոլորս մանտրուք էինք։ Իզմիրի ջարդը դեռ չէր եղած։ Անդրանիկը եկավ մեր որբանոցը, բոլորը խնդրեցին՝ մի բան խոսի. ոչի՜նչ չկրցավ խոսիլ, շրթունքները կդողային, այնքա՜ն հայ որբեր տեսնելով հուզվել էր. ոչի՜նչ չկրցավ ըսել. արցունքները պիտի թափվեին, եթե չզսպեր իրեն։ Կըսեին, որ դաշնակները ստիպել էին Անդրանիկին, որ բոլշ—իկներուն դեմ կռվի, բայց նա կպատասխանե. – Ես հայերու դեմ չե՛մ կրնար ձեռք բարձրացնել։ Դաշնակցականները կտանին անոր Փարիզ։ Ան միշտ ճերմակ ձիու վրա կնստի եղեր, կըսեին. – Ի՞նչ կըլլա, ճերմակ ձին մի՛ նստիր. քեզի կկրակեն։ – Իմ մարմինիս գնդակ չի՛ կպնիր, – կըսե Անդրանիկը։ Անդրանիկ Զորավարին ժակետը հանել են, որ մաղի պես է, իսկ մարմինին գնդակ չէր կպնիր, քանի որ խաչ կհաներ հետո նոր՝ կռիվը կսկսեր։

21 (261). ԲԱԼՈՒՑԻ ԿԻՐԱԿՈՍԸ

Ծնվել եմ Բալույում 1923 թվին։ Հորս, մորս թուրքերը սպանել էին։ Հորեղբայրս ինձ ու փոքր եղբորս 1929 թվին բերեց Սուրիա, մեզ դրեց Նոր գյուղի որբանոցը, որտեղ երեք տարի մնացինք։ Հետո մեզ Ամերիկա պիտի ղրկեին, բայց չգնացինք։ Ես ու եղբայրս եկանք մեծ եղբորս մոտ՝ Հալեպ, Զեյթուն խան։ 1933–ին գնացինք æզիրե Թելբրաք գյուղը, որտեղ շատ քրդահայեր կային. անոնք մաքուր հայեր էին ազգությամբ, բայց իրենց լեզուն կորցրել էին։ Մենք հոն ապրեցանք մինչ— 1947 թիվը։ Եղբայրներս մնացին հոն, ես ընտանիքով եկա Հայաստան։ Ճամփին առաջնեկ զավակս ծնվեց։ Մեզ բերին Սիսիան, Սառնակունք գյուղը։ Գալուս երրորդ օրը աշխատանքի անցա կոլխոզի մեջ։ Ինձի շատ կսիրեին բոլորը, կըսեին՝ Կիրակոսը մեկ հատ է կոլխոզում։ Բայց 1949 թ. գիշեր մը, առանց հարցաքննության, եկան, թե դուք պիտի տեղափոխվեք ուրիշ տեղ։ Մեքենան դրին մեզի, քշին տարան։ Հետո բեռնատար գնացք մեզի դրին, տարին Ալթայսկի կրայ*. ես, կինս՝ Մայրանուշը, տղաս՝ Վազգենը, չիմացանք մեր մեղքը մինչ— վերջ։ Միայն ոստիկանները մեզի հանձնեցին ԿաԳեԲե։ Մեզի կարգադրեցին՝ դուք աս Սլավգորոդսկ ռայոնի Անդրե—կա գյուղից որ—է տեղ էրթալու իրավունք չունե՛ք։ Չէ՞ որ մենք տաք երկրից եկած ենք, ոչ մի տաք հագուստ չունեինք։ Ձմեռից մինչ— փետրվար ամիսը քսան աստիճան ցուրտին մեջ չարուխով աշխատել եմ, անասնապահություն ըրել, ո՛չ վալինկա, ո՛չ տաք շոր. չվալները կփաթաթեի ոտքերուս, որ չսառչեն։ Մի հատ թելեգրեյկա չունեի, կնկանս զարդերը վաճառեցի, օժիտի կտորները ծախեցինք, տաք շոր առինք։ Փետրվարն էր արդեն, այդպես ապրեցանք։ Ստալինի մահից հետո մեր վիճակը լավացավ։ Մեզի ազատեցին 1956 թվին։ Մինչ— հիմա չիմացա, որն էր մեղքս։ Անմեղ մարդ էի։ Ես եղբայրներս թողի հոն, էկա հայրենիքս շենցնելու, որ թուրքական հողերը առնենք։ Չէ՞ որ պատգամավորները, որ Հայաստանեն կուգային մեզի պրոպագանդա կընեին, որ եկե՛ք, հավաքվե՛ք Հայաստանում, որ մեր հողերն ալ թուրքին ձեռքեն առնենք։ Մենք ալ անոնց խոսքերուն հավատացինք, եկանք Հայաստան։ Հետո ունեցա չորս զավակ։ Բայց ինձի շատ կմտահոգե հայկական հողերուն հարցը։ Քանի որ Ղարաբաղի հարցը չի լուծվում, ա՜ն մեր հողերուն հարցը հե՛չ չի լուծվիր։ Ես շա՜տ հիասթափված եմ, շա՜տ։ Եթե զավակներս Ամերիկա էրթան, ես ալ կէրթամ։ Առաջ ես մեղադրում էի արտագաղթողներուն, հիմա՝ բան չեմ կարող ասել։

  • Ալթայի երկրամաս (Սիբիր)։

22 (262). ԱՅՆԹԱՊՑԻ ՍԵԴՐԱԿԸ

Մեր ցեղին մեջ չորս Հեքիմյան Գ—որգ կա։ Ըսե՝ ինչու՞։ Անոր պատմությունը շատ տխուր է։ Ես ունեցել եմ յոթը մեծ հորեղբայր. անոնցմե մեկին անունը եղել է Գ—որգ։ Ան իր բարությամբ ու հանդարտ բնավորությամբ բոլոր բարեկամների, հար—անների — ընկերների կողմից սիրվել է — հարգվել։ Գ—որգին, ինչպես մյուս բոլորին, աքսոր կքշեն դեպի Դեր Զոր։ Դեր Զորում, ինչպես բոլորը, նույնպես — Գ—որգ մեծ հորեղբորս ընտանիքը անապատի մեջ անոթի ու անօգնական իրենց օրերը կհաշվեին։ Օր մըն ալ արաբ մարդ ու կին մը կուգան, Գ—որգ հորեղբորս հետ կսկսին ձեռքով–ոտքով խոսիլ, հասկցնել, թե՝ շուտով թուրքերը բոլորիդ պիտի սպանեն, գոնե ձեր այս մի տղուն տվեք մեզի, մենք կպահենք, գոնե ան փրկվի։ Եվ ցույց են տալիս Գ—որգի երեխաներից մեկին՝ Սեդրակին։ Գ—որգ հորեղբայրս — կինը չեն համաձայնվում։ Բայց ադ արաբն ու իր կինը այնքան են գալիս–գնում, որ վերջիվերջո Գ—որգ հորեղբայրս — իր կինը կմտածեն, որ, իրապես, թող իրենց մեկ զավակը գոնե ազատվի։ Կհամաձայնվին։ Արաբները Սեդրակի ձեռքեն կբռնեն, կտանին… Սեդրակը ամբողջ ճանապարհին կուլա, արաբի վրանը կհասնին՝ կուլա, գիշերը պիտի քնանան՝ կուլա, առավոտը կելլան՝ կուլա, ոչ մի բան չի ուտեր, չի խմեր։ Արաբները կմտածեն, որ ադ երեխան դարդից պիտի մեռնի, կվերցնեն Սեդրակին, ետ կբերեն Դեր Զորի անապատը։ Բայց ի՜նչ կտեսնան, որ թուրքերը բոլորին այրել են… Սեդրակը, երբ կտեսնա իր ծնողների, քույրերի, եղբայրների — մյուս հարազատների կիսայրված դիակները, սարսափահար՝ արդեն ինքը կմոտենա արաբներին — կպլլվի անոնց փեշերեն…։ Արաբ կինը —ս տեսնալով այդ սրտաճմլիկ տեսարանը, ինքը —ս կհուզվի, կսկսի Սեդրակի հետ լալ — անոր նորեն իրենց վրանը կտանին… Կանցնին տարիներ, Սեդրակը կմեծանա անապատում — լսելով, որ Հալեպում շատ հայեր կան, կգնա Հալեպ, ավտոմեքենա վարել կսորվի — իր մտքին մեջ միշտ կպահե իր ծնողների — հորեղբայրների անունները… Օրին մեկը, իմ պապս՝ Սիմոնը, որը Հալեպում հայտնի օղի թորող էր, կտեսնա, որ երիտասարդ տղա մը կանգնած է իր խանութին առջ—ը — իրեն կնայի։ Քանի մը օր իրար վրա ադ երիտասարդը կուգա, կնայի՜, կնայի՜ պապիս։ Վերջապես Սիմոն պապս զարմացած իր տղային՝ Ռուբենին կկանչե, կըսե. – Տե՛ս, աս տղան ամեն օր կուգա, ինձի բի՜շ–բի՜շ կնայի, չգիտեմ ուզածը ի՞նչ է։ Ռուբենը —ս ուշադիր կսկսի զննել երիտասարդին — մեկեն ի մեկ կպոռա. – Պապա՜, սա մեր Սեդրակն է։ Սիմոն պապս — Ռուբենը կվազեն խանութեն դուրս, կփաթթվին տղային ու կգրկախառնվին։ Այդ ժամանակ Սեդրակը մեկ–մեկ բոլորի անունները կուտա՝ դուն Սիմոն հորեղբայրս ես, դուն Ռուբենն ես, ան՝ Հովհաննեսն է, ես ալ Գ—որգի տղա Սեդրակն եմ։ Եվ Սեդրակը կսկսի արցունքով պատմել, թե ինչպես բոլորին այրել են Դեր Զորում… Եվ անկե վերջը կորոշեն, որ մեր տոհմին մեջը ով տղա զավակ ունենա, անունը Գ—որգ պիտի դնեն։ Ահա թե ինչու, մեր ընտանիքին մեջ չորս Գ—որգ Հեքիմյան կա։ Հիմա Սեդրակը ողջ–առողջ ապրում է Ամերիկայում, մոտ 90 տարեկան է — խոր ծերության մեջ անգամ հիշում է իր տխուր մանկությունը։ Մեր անմեղ զոհերի հիշատակը ինձ հանգիստ ու դադար չի տվել երբեք, — վաթսունական թվականներից նվիրվել եմ Ազգային շարժման պայքարին։ 1968 թվին մեր խմբի ընկերների հետ բանտարկվել ու աքսորվել եմ Մորդովիայի անմարդաբնակ տափաստանները, քանի որ մենք համարձակվել էինք գաղտնի տպել «Հանուն հայրենիքի» ամսագիրը… Հետագայում, երբ ազատ արձակվեցինք ու վերադարձանք Եր—ան, մեր խումբը՝ «Հայ դատը», ետ չկանգնեց իր գաղափարներից — շարունակեց իր գործունեությունը։ «Հայ դատի» կամավորները, մեր մյուս ազատամարտիկների հետ, մինչ— հիմա կռվում են Արցախում — Հայաստանի սահմանամերձ շրջաններում…

23 (263). ԿԵՍԱՐԱՑԻ ՄԵՐ ԳԵՐԴԱՍՏԱՆԸ

1915–ին մեծ հայրս՝ Տիգրան Ավագյանը, — մեծ մայրս՝ Շահնուրը, իրենց երեք դուստրերուն՝ Ծիածանի, Անահիտի — Վեհանուշի հետ գաղթականության ճամփան կբռնեն։ Վեց ամիս թափառելե վերջ կհասնին Հալեպի մոտ Ղաթմա կոչված վայրը, ուր կմնան շաբաթ մը՝ սավաններով ու կարպետներով հարմարցված վրաններու տակ։ Հալեպ մտնալը բացարձակապես արգելված էր։ Օր մը Տիգրան մեծ հայրս տեսնելով, որ պահապան ոստիկանը մեկու մը հետ վիճելով զբաղված է, առիթեն օգտվելով սահմանը կանցնի ու կմտնե Հալեպ։ Բլուրի մը վրա սրճարանի մը մեջ օղի խմելու ատեն մեկը անոր կըսե. – Տիգրա՜ն բեյ։ Մեծ հայրս կտեսնե, որ իր նախկին գործավորներեն մեկն է, որ զինքը կտանի Ս—քիաթի (կառավարատուն) շենքը, որուն մուդուրն էր, այսինքն՝ տնօրենը։ Ան կորոշե, որ Տիգրանի ընտանիքը — իրեն ծանոթ քառասուն ընտանիքներ, փոխանակ՝ Դեր Զորի, Դամասկոսի ուղղությամբ Հավրան ղրկեն, ուր կմնան երեք տարի։ Երբ անգլիական բանակը Դամասկոս կուգա, անոնք կանցնին Բեյրութ։ Հոն ութը օր մնալե վերջ կանցնին Մերսին, որը այդ ժամանակ ֆրանսական հովանիին ներքո էր։ Հոն կմնան մինչ— 1921 թիվը՝ ֆրանսացիներու Կիլիկիայէն քաշվելու օրը։ Նույն գիշերը թուրքերը քաղաք կխուժեն — կստիպեն, որ հայերը պատահական նավերով գիշերանց փախչին։ Մերսինի մեջ Տիգրանի մեծ աղջիկը՝ Ծիածանը 1921–ին ամուսնացած էր Հայկ Քիթապճյանի հետ, որը հայրս պիտի ըլլար։ Տիգրան մեծ հայրս իր կնոջ — երկու աղջիկներուն՝ Անահիտին — Վեհանուշին հետ կերթա Պոլիս, Տիգրանի եղբոր՝ Սարիմի մոտ։ Տիգրանը Պոլիսի Գեդիկ փաշա թաղին մեջը նպարավաճառի խանութ մը կբանա — իր ընտանիքին ապրուստը կապահովե։ 1924–ին առաջին ներգաղթով Բաթումեն անցնելով, կհաստատվին Լենինական, ապա՝ Եր—ան։ Անահիտ ծնած է Կեսարիա 1908–ին, կամուսնանա իզմիրցի Հովսեփ Գույումճյանի հետ, ծնված 1902 թ., կունենան երկու աղջիկ, Հերմինե՝ ծնված 1928–ին Եր—ան, որը ատամնաբույժ կդառնա, — Ալիս–Իվետա՝ ծնված 1936–ին, որը կդառնա բժշկուհի։ Վեհանուշ՝ ծնված Կեսարիա 1912–ին, Եր—անի մեջ կամուսնանա բժիշկ վիրաբույժ վանեցի Մեսրոպ Շատախյանի հետ, որը ծնած էր 1907–ին։ Անոնք կունենան երկու զավակ՝ Պետրոս (ծն. Եր—ան 1941–ին) կավարտե պոլիտեխնիկ ինստիտուտը, — Աիդա (ծն. Եր—ան 1945–ին) կդառնա ակնաբույժ։ Տիգրանի դուստր Ծիածանը ծնված էր 1903 թվին —, ինչպես ըսի, ամուսնացած էր 1890 թ. Աքսարայ ծնված Հայկ Քիթապճյանի հետ։ Ծիածան Մերսին հայկական որբանոցին ուսուցչական կազմին մեջն էր, ուր կային նա— Արշակ Չոպանյան, Մամբրե վարդապետ Սիրունյան, որը հետագային Եգիպտոսի առաջնորդը դարձավ, նա— Զապել Եսայան։ Ծիածան կունենա երեք զավակ՝ Մամաս, որը 1922–ին կծնվի — մեկ տարի կապրի։ Հետո կծնվիմ ես՝ Մամաս–Վահե 1924–ին Ալեքսանդրիո մեջ, — քույրս Մարին՝ 1927–ին։ 1945–ին, մորս՝ Ծիածանի մահեն վերջը հորս հետ տեղափոխվեցանք Ֆրանսա, Լիոնի մեջ հաստատվեցանք։ Հիմա հանգստի եմ կոչված։

24 (264). ԵՂԵՌՆԻ ՆԱԽԱԶԳԱՑՈՒՄՆԵՐ

Իմ տատիկը պատմել է . «Մեր տանը ունեցել ենք երկու օձ, որոնք դովլաթ էին բերում մեզ. դրանք ոչ մեկին չէին կծում, ներս ու դուրս էին անում ազատ։ Եղեռնի տեղահանության նախօրյակին էդ օձերն սկսեցին գալարվել, անհանգիստ շարժումներ անել, ներս ու դուրս էին անում անհանգիստ, իրենց խփում էին բակի քարերին։ Մենք էլ զարմացել էինք, թե էդ ի՞նչ բան է։ Էդ նույն գիշերը լուսադեմին թուրքերը եկան — սկսեցին կոտորել»։

25 (265). ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔԸ

Մերինները Թոմարզա կապրեին, կաշխատեին։ 1915–ին մեծ մայրիկիս գյուղի ոստիկանատունը կկանչեն, կըսեն. – Թուրք պիտի ըլլաս։ Մեծ մայրիկս ալ կըսե. – Եթե ամուսինս թուրք ըլլա, ես ալ կըլլամ։ Վերջը մեծ հայրիկիս հայրը կկանչե իր տղային, կըսե. – Թուրք եղիր։ Մեծ հայրիկս կըսե. – Ո՛չ, մենք կմեռնինք, թուրք չե՛նք ըլլար։ Ան ատեն ոստիկանը կըսե. – Ձգեցե՛ք աս խարթ գյավուրը, թուրք ըլլա նե անկե ի՞նչ խեր պիտի էլլա։ Մեծ մայրիկս ալ մամայիս հետ գաղտնի կփախին ծառերուն տակեն, որ մարդ չտեսնա իրենց։ Մամաս ադ ատենը հազիվ չորս–հինգ տարեկան է եղեր։ Չէ՞ քի մամաս պզտիկ է, ետ կմնա։ Ժանդարմա մը կտեսնա անոր, խամշիով կզարնե մամայիս գլխուն, մամաս կմարի գլխու ցավեն, կիյնա գետին։ Մամաս միշտ գլխուն վրա ցույց կուտար ադ վերքերուն տեղերը։ Ժանդարմը կկարծե, որ մամաս մեռած է, արյուններուն մեջը կձգե, կերթա։ Անտեղ ալ հույն ընտանիք մը կապրի եղեր, իսկ հույներուն ան ժամանակ ձեռք չէին տալիս, մամայիս կառնեն, կտանին իրենց տունը։ Հայ բարեկամ մը կտեսնա, որ մամայիս ադ հույները իրենց տունը տարին, անմիջապես կուգա, կգտնա մեծ մայրիկիս, կըսե. «Քու աղջիկդ ես հույներուն տանը տեսա»։ Մեծ մայրիկս անմիջապես անոր հետ կերթա այդ հույներուն տունը, կգտնա մամայիս, կառնե, կբերե իր տունը։ Մամաս միշտ կըսեր. «Ես հույներուն շա՜տ կսիրեմ, քանի որ անոնք իմ կյանքը փրկած են»։ Ադ ձ—ով մեծ մայրիկս իր աղջիկը կգտնա, բայց իր տղան չի գտնար — միշտ կանիծեր. «Օջաքլարընդա բայքուշլար էօթսի՜ն» (Ձեր օջախներուն բուերը թող վայե՜ն) կըսեր ու կուլար իր կորած տղային հիշելով։ Պապաս ալ վեց եղբայր — մեկ քույր են եղեր։ Ասոնք երկու եղբայր Ամերիկա կերթան, մեկը ճամփին կմեռնի։ Կմնան Հարությունը, Խաչիկը, Արամը, Կարապետը, Նիկողոսը — մեկ քույր մը՝ Մարիամը։ Անոնց բոլորին ալ աքսոր կհանեն. հայրիկս՝ Նիկողոսը, յոթ տարեկան կըլլա։ Ամենեն մեծը Կարապետն է եղեր։ Ադ Կարապետը երկու աղջիկ ունի եղեր։ Ճամփան գացած ատենը խեղճերը անոթութենեն մեռեր են, ինչպես — Կարապետին կինը։ Հաջորդ օրը կտեսնան, որ հողին մեջեն երկու ոտքերուն ոսկորները տնկվեր են, քանի որ չախկալները կերեր են։ Մեծ մայրիկս կըսե. «Եթե ես մեռնիմ, ինձի խորունկ թաղեցեք»։ Ամենքը ճամփին մեռեր են։ Եղբոր երկու աղջիկները կան եղեր իրենց հետ, ըսեր են. «Աս աղջիկները —ս պիտի մեռնին, գոնե աստեղի ֆրանսական մայրապետներուն վանքը կա, հոն ձգենք, թող ողջ մնան»։ Մայրապետներուն հանձնելեն վերջը իրենց ճամփան կշարունակեն։ «Մենք, – կըսեր մեծ մայրիկս, կպատմեր, կուլար, – ճամփի խոտերը կփրցնեինք։ Ուրիշ բան չկար ուտելու»։ Վերջը ասոնք Արաբստան՝ Մուսուլի կողմը գացեր են, անտեղը քրիստոնյա արաբներ կան եղեր, անոնք հորեղբորս — մայրիկիս ադ երկու եղբայրներուն կառնեն, կպահեն։ Կերակուր կուտան, բայց անոնք չեն կրնար ուտել, քանի որ չուտելեն, չուտելեն անոնց ներսը չորցեր էր։ Աս երկու եղբայրներուն կամաց–կամաց կաթ, թան կխմցնեն, որ ներսերնին բացվի։ Հորեղբայրս մեծ է եղեր, կաշխատի։ Պապաս յոթ տարեկան է եղեր, երկար մազեր ունի եղեր, աղվոր չոջուխ մըն է եղեր։ Վերջը անգլիացիները կուգան հայ որբ ժողվելու։ Արաբները չեն ուզեր տալ հայրիկիս։ Բայց հար—ան արաբները կխամազեն, կըսեն. «Աս տունն ալ հայ մանչեր կան»։ Հայրիկս իր եղբոր հետ կվերադառնա իրենց քաղաքը՝ Թոմարզա, բայց միշտ կափսոսային, թե ի՜նչ անխելք էին, որ ադ երկու աղջիկներուն ֆրանսական մասեորներուն քովեն չառին։ Վերջը հայրիկս Թոմարզային մեջ կամուսնանա մայրիկիս հետը, երեք աղջիկ կունենան։

26 (266). ԿՈՒՅՐ ԶԱՏԻԿԸ

Հայրիկիս բարեկամը տարիքոտ մարդ մըն էր՝ անունը Զատիկ աղա էր։ Զատիկ աղան օր մը մեզի էկավ, հայրիկիս ըսավ. – Նիկողո՜ս, ես այսօր եկեղեցի գացի աղոթեցի, ըսի որ՝ յա Աստված, վաթսուն տարվա մեղքերս ինե պիտի հարցնես՝ շա՜տ լավ, բայց քառասուն տարվա քաշածս ալ ես քենե պիտի հարցնեմ, – ըսի ու լացի։ Հայրիկս ալ ըսավ. – Շա՜տ շիտակ ըսեր ես։ Քանի որ աքսորին մեջը թուրքերը Զատիկին ծեծեր էին, — մարդը քառասուն տարի կույր կպտտեր։

27 (267). ՄԵԾ ՄԱՅՐԻԿՍ

Մեծ մայրս իր ամուսինին պատերազմի ժամանակ հորին մեջը կպահե, որ թուրքի զինվոր չտանին, քանի որ գիտեին, տանում էին — սպանում։ Մեյմըն ալ լուր կտարածվի, որ հրաման ելած է. «Հայերուն բանակ չպիտի տանին»։ Մեծ մայրս իր ամուսինին հորեն դուրս կհանե, կբերե սեդիրին վրա կնստեցնե, կտեսնա մեծ հայրիկիս երեսը դեփ–դեղին եղած է, այնքան որ հյուծված էր։ Վերջն ալ հրաման կուգա. «Հայ տղամարդիկ թող դուրս գան, պիտի հաշտվինք»։ Մեծ հայրիկս կերթա, որ հաշտվին, կբռնեն քելեփչեները ձեռքերուն կանցնեն, կտանին գետին եզերքը, կմորթեն բոլորին ալ։ Մեծ մայրս կըսե. «Արմենա՜կ, եթե գիտնայի, որ ա՛ս պիտի ըլլար քո վերջը, ադքա՜ն երկար քեզի հորին մեջը չէի պահեր»։ Մեծ մայրս կունենա աղջիկ մը — երկու զույգ տղաներ։ Ֆրանսացիները կուգան երեխաներուն կհավաքեն, կտանին որբանոց։ Մեծ մորս երկու տղոցն ալ կտանին։ Մեծ մայրս — իր քովը մնացած աղջիկը քաթանով գետինը փռելու քիլիմ կհյուսեն, որ տաճիկներուն ծախեն, ապրին։ æարդը կսկսի, ալան–թալան. աղջիկներուն պատիվն ալ ձեռք կուտան։ Մեծ մայրս իր աներհորը կըսե. – Հարսանիքիս այնքա՜ն շատ ոսկի վրաս կախած էին, հանենք պտուկ մը լեցնենք։ Երբ որ տաճիկները տունը կխուժեն, աներհայրը ադ ոսկեղենները կուտա անոնց, կըսե. «Առե՛ք աս բոլո՜րը, միայն՝ մի՛ դպնաք աղջիկներուս — հարսիս»։ Գալով պապայիս պապային, որ ջարդին ժամանակ տասը տարեկան է եղած, ջարդեն հինգ–վեց տարի անցած մինչ— գիշեր հորը հետ կաշխատի եղեր։ Գիշերն ալ արթուն կմնան եղեր, որ տաճիկները գան նե՝ արթուն ըլլան։ Որբ—այրի մնացած մեծ մայրիկս կամուսնանա իրմե շատ պզտիկ ադ տղային հետ, որը հազիվ տասնվեց տարեկան էր, ան ալ ինչու՞ համար՝ որպեսզի գլխուն վրա տեր մը ունենա։ Տղային պապան համաձայն չըլլար ադ անհարմար ամուսնությանը, կուգա մեծ մայրիկիս փայտով կծեծե, կըսե. – Դուն էշու չափ կնիկ, զավակի տեր կնիկ, գլուխե կհանես իմ տղուն։ Բայց անոնք կամուսնանան, որ մեծ մայրս պաշտպան մը ունենա։ Հետո հայրս՝ Նազարը, կծնվի, հետո՝ հորաքույրս — մյուսները։ Վերջը ադ երիտասարդ մեծ հայրիկս կհիվանդանա։ Ապանտեսիտը կպայթի, բժիշկները չեն հասկնար՝ կմեռնի։ Մեծ մայրիկս ալ կիյնա, ուսը դուրս կելլա՝ ա՜խ թ—ս, կըսե, անկողին կիյնա, կուլա ցավեն։ Պապաս՝ Նազարը, ընդամենը տասնմեկ տարեկան հորմեն կզրկվի, մայրն ալ՝ անկողինը, չգիտնար անգամ, թե ինչպես իր երիտասարդ ամուսնուն թաղեցին։ Պապայիս հորեղբայրը Նազարին կհարցնե. – Ան չէ ամմա, մենք՝ փարա չունեինք, մայրդ՝ անկողինը, պապայիդ պատանքը ո՞վ ըրավ, գիտե՞ս։ Էմին Գրիգորը կտավի վաճառական էր՝ ա՛ն ըրավ — դրամը կուզե կոր։ Պապաս՝ Նազարը ադ պզտիկ տարիքին կերթա Էմին Գրիգորին տունը, կըսե. – Մենք աղքատ մարդիկ ենք, մայրս հիվանդ պառկած է, եկած եմ հարցնելու, թե քանի ոսկի բռնեց հորս պատանքը։ Կուզեմ գիտնալ, որ դրամ ունենամ նե, բերեմ. չեմ ուզեր հայրս պարտքով պառկի։ Էմին Գրիգորը կըսե. – Հարյուր իննիսուն ղուրուշ բռնեց։ Օր մը հայրս կերթա մեկ ոսկի կուտա Գրիգորին։ Ուրիշ օր մըն ալ իննիսուն ղուրուշ կուտա, կըսե. – Ալ հանգիստ եմ, որ հայրս պարտքով չպառկիր։ Էմին Գրիգորը դրամը գրպանը կդնե, կըսե. – Ես հելալ ըրի քեզի, ալ դուն պարտքդ վճարել գիտցար, – աղջիկին ալ կըսե. – Չայ մը բերե՛ք, բարձ մը բերե՛ք, դրե՛ք կռնակը, խմորեղեն բերե՛ք, թող ուտե։ Հայրս առաջին անգամ հոնտեղը չայ կխմե։ Տարիներ անցան, պապաս հայտնի մարդ դարձավ, բոլորը մատով կցուցընեին Նազարին շինած տուները։ Փա՜ռք Աստծո, լավ դիրքի եղանք։ Բայց ճակատագիրը դուն տես։ Ադ Էմին Գրիգորը, որ մեծ հորս պատանքին դրամը ուզած էր՝ մեռավ։ Տղան՝ Ղըզըլ ըրմաղին մեջ խեղդվեցավ, աղջիկը՝ խենթեցավ, մաքրություն ընելու հիվանդություն ունեցավ, կոնքի ոսկորը մաշեցավ, հիվանդանոց դրվեցավ։ Հայրս ամեն ծախսը իր վրա վերցուց, ադ հիվանդին օրապահիկի ծախսերը ինքը կըներ։ Գործողություն կընեն ոսկորը կպցնելու, հայրս պլատին կբերե՝ կդնեն, բայց գործողությունը հաջող չանցնիր։ Աղջիկը այդ վիճակին տուն կուգա կտեսնա հայրը՝ մեռած, մայրը՝ մեռած, բոլորին թաղումին ծախսերը հայրս ըրած էր։ Այնպես որ, ի՞նչ է կյանքը, ի՞նչ է հարստությունը, ի՞նչ է գեղեցկությունը, ի՞նչ է գիտությունը. մարդ ոչ մի բանի վրա հույս չպետք է դնե, քանի որ ադ բոլորը Աստված կտնօրինե։ Կար—որը Աստծո խոսքն է, որը կըսե՝ ամեն բանե առաջ ապավինիր ինձ։ Ադ մարդը հարուստ էր, իմ մեծ հորս պատանքը ըրած է, բայց իրեն — իր ընտանիքին համար ոչինչ կրցավ ընել։ Հայրը մեռավ՝ հայրս թաղեց, մայրը մեռավ՝ հայրս թաղեց, աղջիկը խենթեցավ մեռավ՝ հայրս թաղեց։ Ինչքա՜ն ճիշտ են «Ի՜նչ էի, ի՜նչ դարձա — դեռ ի՜նչ պիտի դառնամ» խոսքերը։

28 (268). ՄԵՐԻՆՆԵՐԸ

Մերինները Նիկոմեդիայի Մերդեգյոզ գյուղեն էին։ Ադտեղը Զենգիլեր, Սյոլեզ — Նոր գյուղ հայկական գյուղերն ալ կային։ Ադի Պարտիզակին մոտ է։ Մերինները թուրք լավ բարեկամներ ունին եղեր։ Ադ թուրքերը կուգան կըսեն. – Փաթըրդը մը պիտի ըլլա, եկեք ձեզի Պոլիս փախցնենք։ Ամմա մորս հայրը ականջ չի դներ, կըսե. – Իմ գյուղացիները՝ ուր, ես ալ՝ հոն։ Քանի որ ինքը Աստուծո կողմեն տրված շնորհք ունի եղեր. բույսերով կդարմանե եղեր, ադ շնորհքն ալ իր հորմեն ժառանգած է եղեր — բոլորին կհասնի եղեր։ Անոր համար ալ բոլորին կողմե սիրված է եղեր։ Գիշեր մը թուրքերը կուգան տուները կկոխեն, կսկսին ջարդել, ծեծել, կողոպտել։ Մամայիս հայրը ստիպված իր ընտանիքը կհավաքե, տունեն դուրս կելլա։ Կսկսվի աքսորը։ Բոլորին պես ոտքով կսկսին քալել, կհոգնին։ Տիֆոյի հիվանդությունը կսկսի։ Ադտեղ մեծ հայրս ալ կվարակվի։ Ալ մեռնողները անքան շա՜տ կըլլան, քի մեռելներուն վրայեն կցատկեն եղեր։ Մեծ հայրս կզգա, որ պիտի մեռնի, կկանչե աղջկան, կըսե. «Ես քեզի բան մը պիտի սորվեցնեմ, – արդեն մամաս Երուսաղեմ գացած էր, հաջի եղած էր, – ասկե վերջը քու անունդ հաջի Աղավնի պիտի ըլլա, մամադ՝ հաջի Տիգրանուհի, պապադ՝ հաջի Ավետիս, կմեռնիմ կոր, աղջի՜կս», – կըսե հայրը։ Եվ հոն կմեռնի։ Պապային հոն կձգեն, առանց թաղելու, քանի որ զաբթիեները խամշիով կսկսին զարնել աջ ու ձախ, ով որ ետ մնացած է։ Կձգեն մեծ պապային, իրենք առաջ կերթան։ Մայրս՝ հաջի Աղավնին, երկու պզտիկ եղբայրները — իր մայրը՝ հաջի Տիգրանուհին, անոր քույրը՝ հաջի Հրանուշը — անոր ախպարը կշարունակեն ճամփան դեպի Դեր Զոր ոտքով, անոթի, ծարավ։ Օր մըն ալ հաջի Հրանուշը — հաջի Տիգրանուհին պզտիկներուն կըսեն. «Դուք մեզի հոս սպասեցեք, մենք ձեզի ուտելիք պիտի բերենք»։ Կերթան ու ալ մեկ ալ իրար չեն տեսնար։ Մամաս՝ հաջի Աղավնին, իր երկու պզտիկ եղբայրներով կմնա… Շատ անտանելի չարչարանքներեն վերջը թուրք մը կազատե ասոնց — ետ կուգան իրենց գյուղը։ Կզբաղվին շերամապահությամբ — մետաքս կշինեն։ Քանի որ Պարտիզակին մոտ էին, եղբայրները կերթան Պարտիզակ աշխատելու, իսկ կիները եկեղեցական համայնք մը կա եղեր, հոն տեր հայր մը շարական կսորվեցնե։ Մայրս ալ իր հոր տված Աստվածային շնորհքով — բույսերով կդարմանե հիվանդները։

29 (269). ԻՄ ԴԵԴԵԻՆ ԳԵՐԴԱՍՏԱՆԸ

Դեդես երբ պիտի մեռներ, ըսեր է. – Աղջիկնե՜րս, տունը հավաքեցե՛ք, ճաշերը եփեցե՛ք, ջուրը տաքցուցե՛ք. ես պիտի մեռնիմ։ Աղջիկները կանչել են տերհայրը, ան աղոթեր է, — դեդես մեռեր է։ Ան ալ պատմություն ունի։ Դեդեենքս տասնմեկ հատ հացի փուռ ունեին եղեր, անոր համար անուննին Օսֆըռընջը դրած էին։ Իմ դեդեին գերդաստանը իննիսունիննը հոգի է եղեր։ 1915 թ. ջարդեն միայն մեկն է ազատված. ադիկա Երվանդ Թրփանջյանն էր։ Անոր պապան Մկրտիչ Թրփանջյանն էր։ Դեդես շատ հարուստ կըլլա։ Թուրքերը կըսեն. «Եկուր քու ոսկիներուդ տեղը մեզի ըսե, մենք քեզի ազատենք»։ Ամմա արդեն անոր կինը՝ Մանուշակը, ոսկիները թաղած կըլլա հողին մեջը։ Մկրտիչ Թրփանջյանը կերթա թաղված ոսկիներուն տեղը ցույց կուտա թուրքերուն։ Անոնք կփորեն, կհանեն ոսկիները, վերջն ալ ձեռքերը կկապեն կտանին կմեռցնեն։ Իմին դեդեիս եղբայրը՝ Լ—ոնը, կտեսնա ադ բոլորը, լեղին կպատռի, կմեռնի։ Վերջը ադ Մկրտիչին տղան՝ Երվանդ Թրփանջյանը, որբ կմնա՝ խեղճ վիճակի — Մերդինի մեջ չոբան կըլլա։ Դեդեիս լուր կուտան։ Դեդես կմեղքնա, կերթա անոր ետ կբերե։ Գլուխը աղտոտութենեն ամբողջ վերք կըլլա։ Երվանդը հետո կամուսնանա։ Անոր աղջիկը վերջը հարս առինք, եղբորս կինը դարձավ։ Այնպես որ, Երվանդին «æարդի չոջուխ» կըսեինք։ Մեր Տիգրանակերտ ի՛նչ փորեցին՝ թենեքեներով ոսկի հանեցին հորերուն մեջեն։ Հայերը իրենց ոսկին, արծաթը, բախըրը փորեր, թաղեր էին հողին մեջ կա՛մ օջախին մեջ, կա՛մ ալ ձյունին մեջը, քանի որ ձյունը կպահեին որպես սառնարան։ Մեջը խալի, ոսկի — ուրիշ բաներ պահեր են հայերը, որ հետո գան առնեն, ամմա թուրք մուհաջիրները կուգան, կփնտրեն, կգտնան, կառնեն։

30 (270). ԱՆՆԱՅԻՆ ՀԻՇԱՏԱԿԸ

Պապայիս ընտանիքը չորս եղբայր մեկ քույր են եղած։ Քույրը՝ Աննան, շա՜տ գեղեցիկ է եղեր։ Առաջին պատերազմին չորս տղաներուն տարեր են թուրքի բանակ, կոտորեր են։ Ադ խառը օրերուն Աննային ձեռքը թուրք մը կխնդրե։ Աննային մայրը կըսե. – Իշդե, ամուսնացիր, հանգի՜ստ կյանք կունենաս։ Ամմա Աննան կըսե. – Ես թուրքի հետ չեմ ամուսնանար, ձեզի հետ աքսոր կերթամ, – բոլորին հետ ինքն ալ աքսոր կերթա։ Ճամփին ղայսերցի էրքեկներուն (կեսարացի տղամարդկանց) ձեռքերը իրար կապած կտանին կացիններով կսպանեն, չուխուրին մեջը կլեցունեն։ Աննային ալ կտանին, առտուն ետ կբերեն՝ տանջված, այլակերպված։ Աննան ադ անպատվությունը չի տանիր, ինքզինքը գետը կնետե։ Մամաս իմ անունը Աննա դրած է՝ անոր անունովը։

31 (271). ԽԱԹՈՒՆ ՄԱՅՐԻԿԸ

Խաթուն մայրիկը խարբերդցի էր, մեկ պզտիկ մանչ մը ուներ՝ Նշան անունով։ Աքսորի ժամանակ ան արաբներուն մեջ կիյնա, կաշխատի եղեր անոնց համար, որ մեկ ժում ուտելիք տան։ Օրին մեկը երկու աղվորիկ աղջիկներ վազելեն կուգան ադ այգին, կհարցնեն Խաթուն մայրիկին. – Տիկի՜ն, դուք հա՜յ եք։ – Այո՛, հայ եմ, – կըսե Խաթունը՝ ուրախանալով, որ հայու երես կտեսնա։ Աղջիկները կհարցնեն. – Աս պարտեզին մեջը հոր կա՞։ Խաթունը կըսե. – Անտեղը հոր մը կա, պարտեզը ջրելու համար է։ Աղջիկները կըսեն. – Մենք նշանված էինք, մեր հայ նշանածներուն առին տարին մորթեցին։ Հիմա աս արաբները մեզի հետ ամուսնանալ կուզեն կոր։ Մենք մեր նշանածներուն վրա ուրիշի հետ չենք ամուսնանար։ Երկուքն ալ հ—իհ— կվազեն ինքզինքնին հորը կնետեն։ Ադ միջոցին երկու արաբ կուգան ձիերով, աս տիկին Խաթունին կհարցնեն. – Հոստեղը երկու աղջիկ եկա՞ն։ – Այո եկան, – կըսե ինքզինքեն ելած, քանի որ ինքն ալ չէր սպասեր, որ ադ տեսակ բան մը պիտի տեսնար, – երկուքն ալ ինքզինքնին հորը նետեցին։ Արաբները կըսեն. – Դուն ինչու՞ ադ հորին տեղը իրենց ցույց տվիր, – կըսեն ու կսկսին աղվոր մը ծեծել ադ Խաթուն մայրիկին։ Խաթուն մայրիկը արդեն անակնկալի եկած, փորն ալ պարապ, անոթի կըլլա, չի դիմանար ադ ծեծին, ինքզինքը կկորսնցնե, կմարի կիյնա։ Աս դեպքը ինքը կպատմեր — կուլար, կըսեր. – Վա՜խ եմ ըսեր, գյուզելի՜մ աղջիկներուն ես չկրցա ազատել, հեչ միտքես չէր անցներ, քի ադ տեսակ ինքզինքնուն վերջը կուտան։

32 (272). ՏԻԿԻՆ ԱՂԱՎՆԻՆ ԵՎ ՀԱՅՐ ՍՈՒՐԲԸ

Հայր սուրբ մը Ամերիկայի նահանգե մը կուգա Լոս Անջելես։ Մերին ծանոթ տիկին Աղավնին կերթա լսելու անոր քարոզը։ Կնայի հայր սուրբին աչքերուն, կսիրահարվի։ Կզգա, որ Աստծո մոտ մեղք ունի իր վարմունքը, կուզե ազատվիլ ադ հայր սուրբին մտապատկերեն, բայց չի կրնար։ Խեղճ կնոջ վրա ներվային վիճակ մը կուգա։ Տիկին Աղավնիին տղան հոգեբան բժիշկ էլած էր համալսարանեն, կզգա մոր տարօրինակ վիճակը, կառնե նամակ մը կգրե հայր սուրբին, թե մենք նորեն կուզենք ձեզի տեսնալ — լսել։ Օրին մեկը ադ նույն հայր սուրբը նորեն կուգա Լոս Անջելես, տղան կըսե մորը. – Քո հավնած հայր սուրբդ եկավ, էլի՛ր, եկեղեցի գնա։ Մայրը չուզեր երթալ, ինքզինքեն կվախնա։ Տղան կէրթա ադ հայր սուրբին իրենց տունը կհրավիրե։ Սեղան կնստին։ Տիկին Աղավնիս կնայի՜, կնայի՜, անոր երեսը կնայի… Հայր սուրբը կհարցնե. – Տիկի՜ն, դուք ինչպե՞ս եկաք աստեղ, որտեղացի՞ եք։ Կինը կսկսի պատմել. – Ես թոմարզացի եմ, ծնողքս հարուստ էին։ Մեզի աքսոր հանեցին։ Ինձմե պզտիկ եղբայր մը ունեի, ճամփան չեթեները զոռով մորս ձեռքեն հափշտակեցին, փախցուցին։ Խեղճ մայրս օրը երեք ժում կուլար, իր տղային կհիշեր — կըսեր. «Անուշի՜կ զավակս, եթե գիտնայի, որ քեզի պիտի չեթեները փախցնեն, այդքան երկա՜ր քեզ չէի խնամի»։ Քանի որ Զավեն եղբայրս թոնիրը ինկած էր, այրված էր սաստիկ, — մայրս շա՜տ երկար անոր մեհլեմներով՝ տնային դեղերով, հազիվ առողջացուցած էր։ Հայր սուրբը իր սքեմին թ—երը վեր կսոթդե, ցույց կուտա այրվածքի հետքերը, կըսե. – Ադ տղան ե՛ս եմ։ Տիկին Աղավնիին ուրախությունը մեկ աշխարհ կըլլա, կըսե. – Պարապ տեղը չէ, որ ա՛ս աչքերը ինձի կհետապնդեին քեզի տեսած օրես ի վեր։ Ադ ձ—ով իրար կորսունցած քույր — եղբայր իրար կգտնան։

33 (273). ՀԻՆ ԱՄՈՒՍԻՆԸ

Մամայիս մեծ մայրիկը Կեսարիայի Գիզի գյուղեն կաքսորեն։ Ամուսինին կտանին։ Մեծ մայրիկս ան ժամանակ հինգ տարեկան է եղեր, երեք տարեկան եղբայր մը ունին եղեր, ճամփուն վրա չոջուխը. – æու՜ր–ջու՜ր, – կըսե։ Մայրը կըսե. – Հոն տեղը ջուր կա, գնա՛ խմե։ Ադ պահուն չեթեները կուգան։ Մայրը ասդին կնայի, անդին կնայի, տղային չի տեսնար, աղջիկը կռնակը կառնե, խումբին հետ ճամփա կելլա։ Ասոնք Թոմարզայի գյուղը կհաստատվին։ Հայ մարդ մը կելլե իրեն կուզե, կամուսնանա։ Բավական տարի իրար հետ կապրին։ Օրին մեկը գյուղը մարդ մը կուգա, քահանային կգտնա։ Մարդը կհարցնե, կիմանա, որ իր կինն ու աղջիկը հոն են։ Քահանան մարդուն կառնե տուն կբերե, անոր կըսե. – Ես կնոջդ հետ կխոսիմ։ Կերթան ադ կնոջ տունը. – Աս քու ամուսի՞նդ է, – կըսե քահանան։ Կինը կըսե. – Այո՛, բայց եկանք թափառական, աս իմ նոր մարդը մեզի տեր կանգնեց։ Հիմա ի՞նչ ընեմ։ Հին ամուսինը կըսե. – Տե՜ր հայր, ինձի երթա՜լ կմնա, թող իրար խեր տեսնան, ես իրենց պատճառ չըլլամ, – մարդը կելլա, կերթա, մոտակա գյուղերուն մեջ կամուսնանա։ Ադ կնոջ աղջիկը, այսինքն՝ իմ մեծ մայրիկը, կամուսնանա Նիկողոս անունով տղու մը հետ։ Մարդուն մեկը կըսե. – Նիկողո՜ս, սա արտին մեջը աշխատող մարդը կա՞ յա, ադ քո իսկական աներհայրդ է։ Նիկողոսը կէրթա ձեռքը կհամբուրե, կըսե. – Ես քու փեսադ եմ։ – Է՝յ, տղա՜ս, աղջկաս խերը տես։ Առանց հայր մեծցավ, գոնե դու՛ն տեր դարձիր։ Ժամանակ մը վերջ կլսեն, որ մարդը մեռեր է։ Նիկողոսը կէրթա թաղումին կմասնակցի, պատանքը կընե, կթաղե։ Այնպես որ, թափառական հայուն ճակատագիրն է աս, որ տուն ու տեղեն եղան, իրար կորսնցուցին…։

34 (274). ՈՒՇԱՑԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄ

1922 թվին վանեցի տիկին Սիրանուշը իր երկու մանչով, տիկին Աստղիկն ալ՝ Սրբուհի աղջիկին հետ, կեսուրս՝ տիկին Աղավնին, իր Սուրեն տղային հետ — Խաթուն Մայրիկը՝ իր Նշան տղային հետ, Կարսեն իտալական նավով կուգան Պոլիս։ Ամենն ալ այգիները կաշխատին։ Տիկին Աստղիկը աղջիկ մը ուներ՝ երկար մազերով, Սրբուհի անունով։ Մայրը ամուսնացուց անոր Վարուժան անունով սամաթիացի տղու մը հետ։ Ադ Սրբուհին երեք զավակ ունեցավ։ Ասկե երկու տարի առաջ 1994 թ. հայերեն թերթին մեջը Պարսկաստանեն մեկը կգրե, որ «Կփնտրեմ կինս՝ Աստղիկ, — աղջիկս՝ Սրբուհին»։ Մեկը կարդացեր է, թերթը բերեր է, Վարուժանին հարցուցեր է, որ՝ աս քու կի՞նդ — կեսուր մայրի՞կդ է։ Ան ալ կըսե՝ այո՛, կինս — կեսուր մայրս է։ Կհեռաձայնեն Պարսկաստան ադ մարդուն, որ քո կինդ — աղջիկդ Պոլիս են։ Մարդը անմիջապես Պոլիս կուգա։ Ադ միջոցին տիկին Աստղիկն ալ հիվանդ կպառկի եղեր։ Փեսան ալ կատակ կընե կըսե. – Մայրի՜կ, շուտ աղեկցի՛ր, քեզի պիտի ամուսնացնենք։ – Ամմա՜ն, ատեն չունիմ, – կըսե տիկին Աստղիկը, – մինչ— աս տարիքս մնացեր եմ, հիմա՞ պիտի ամուսնանամ։ Վերջը մարդը Պոլիս եկեր է։ Եկեղեցիին միջոցով տունը գտեր է։ Տիկին Աստղիկն ալ հիվանդ պառկած է։ Իրար կգտնան, կփաթթվին, կուլան, կպատմեն իրենց գլուխեն անցածները։ Մարդը քանի մը օր կեցեր է, ըսեր է . «Ես Պարսկաստանը շա՜տ տուներ, դրամ ունիմ, էրթամ, ծախեմ անոնք, ետ գամ Պոլիս»։ Եվ Պարսկաստան կերթա։ Մարդը փաստաբան է եղեր։ Գացեր է, որ տունը ծախե, սիրտի տագնապեն կմեռնի։ Ադ լուրը կլսե կինը — վիշտեն կմեռնի Պոլիսին մեջը։ Անկե վերջ աղջիկը՝ Սրբուհին, Պարսկաստան կերթա, որ պապային տուները ծախե, դրամները առնե։ Կառավարությունը կըսե՝ աստեղեն 10 ոսկի չեք կրնար դուրս հանել. միայն հայկական եկեղեցիին կրնաք տալ։ Սրբուհին ալ ադ բոլոր դրամները հայկական եկեղեցիին կուտա, կվերադառնա Պոլիս։

35 (275). ՀԱՅ ՄԱՐԴՈՒՆ ՀԱՅ ՍԵՐԸ

Տիկին Աղավնին ալ Դեր Զոր կիյնա իր երկու աղջիկներով։ Իսկ ամուսինը կամուսնանա թուրքի մը հետ, երեք զավակ ալ անկե կունենա. մեկը՝ պիլոտ կըլլա, մեկը՝ մինիստր։ Տարիներ կանցնին։ Տիկին Աղավնիին հայ մարդը կուգա հայկական եկեղեցին, հայ մարդու մը կհանդիպի, կըսե՝ կճանչնա՞ս իմ ընտանիքս։ Մարդը կըսե՝ այո՛, Պոլիս, Բախըր գյուղ կբնակին։ Հայ մարդը նամակ կգրե, նկար կստանա, ծոցը կպահե, միշտ կհանե կհամբուրե։ Անոր թուրք կինը օր մը կտեսնա՝ աս ո՞վ է, կըսե։ Մարդը կըսե. – Աս իմ հայ կինս է։ Մի նեղվիր, ես պիտի երթամ։ Օր մը մարդը կէլլա, կէրթա — կգտնա։ Ծերու՜կ կին մը, ծերու՜կ մարդ մը իրար կհանդիպին։ Հուզումեն մարդը փաթ դեի կմեռնի։ Ադ մարդու տղաքը — թուրք կինը կըսեն. – Մեր հայրը քրիստոնյա էր, ադ օրենքով ալ պետք է թաղենք։ Կտանեն Բալըքլըի* հայկական գերեզմանատունը։ Հայկական օրենքով, պատարագով կթաղեն։

  • Մինչ— օրս Կ. Պոլսում գործող 16 բարեկարգ գերեզմանատներից մեկը:

36 (276). ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Թուրք ընտանիք մը աքսորի ժամանակ հայ պզտիկ տղա մը կփախցնե, կբերե տուն, ուր ուրիշ թուրք տղաքներ ալ կային՝ այդ ընտանիքին զավակները։ Ադ թուրք տղաները աս տղային գյավուր կըսեն միշտ, աս տղան ալ սիրտին կդնե կուլա։ Դրացիները կտեսնան, կըսեն. «Ինչու՞ կուլաս, դուն հա՜յ ես»։ Տղան կհիշե, որ իր անունը Հարություն է եղած, քույրը՝ Մարիամ, որին իր աչքին առջ—ը մեռցուցած են, բայց իր մականունը չէր հիշեր։ Մայրը, հայրը ո՞վ է՝ չգիտեր, անանկ ալ չի գտնար։ Բայց ինքը կդիմե թուրքական կառավարությանը — կըսե. «Ես հայ քրիստոնյա եմ, իմ անունը Հարություն է»։ Եվ կփոխե իր անունը, բայց մականունը կմնա Փաշալը։ Ան հայկական եկեղեցի կերթա, — երբ մեռավ, անոր հայկական գերեզմանատունը թաղեցին։

37 (277). ՀԱՎԱՏԱՓՈԽ ՈՒՄՈՒԴԸ

Ումուդ անունով տղա մը, որ թուրք է, իր տունին մեջ թուղթ մը կգտնա, չի հասկնար, թե ի՞նչ լեզվով է գրված, կտանի մեկու մը կըսե. – Աս ի՞նչ է գրված։ Ան կնայի, կըսե. – Ասոնք հայերեն գիրեր են։ Ումուդը կտանի քահանային կարդացնել կուտա թուղթը։ Քահանան կկարդա, կըսե. – Աս քո հոր մկրտության թուղթն է։ Ումուդը կըսե. – Մենք թուրք մուսուլման ենք։ – Ո՛չ, – կըսե քահանան, – ձերոնք հայ քրիստոնյա են եղած։ Ումուդը եկեղեցիին մեջ կմկրտվի, հայ քրիստոնյա կդառնա՝ Հուսիկ անունով։ Եվ ամեն կիրակի եկեղեցի կհաճախե։

38 (278). ՄԵՆՔ՝ ԿԵՍԱՐԱՑԻՆԵՐՍ

Մենք կեսարացի ենք։ Պապայիս ընտանիքը շատ հարուստ էր, պապաս բաստըրմա կծախեր։ Կեսարիա մեր անունով փողոց կար, Շալճյան փողոց կըսեին։ Հայրս երեք երեխա ուներ։ Սեֆերբերլիքին մերինները քառասուն օր անտառներուն մեջ տանջվել են։ Վերջը տաճիկի մը հետ կընկերանան, առ—տուր կընեն, Ստամբուլ կուգան։ Հայրս ինքնուրույն լեզու կսորվի։ Վերջը Կարս կերթա աշխատելու։ Եղբայրներով լրագիր կծախեն։ Աղքատության մեջ կիյնան։ Ամեն ինչ կծախեն։ Թերզիի չրախ կըլլա, բայց մուրացկանություն չեն ըներ։ Պտուղ կծախե, պորտուկալ կծախե, կոշիկ կներկե, դերձակություն կընե, բաստըրմա կծախե, քիչ մը շնորհքի կուգա։ Կեսարիա կուգա կամուսնանա։ Ետքը եկանք հոս՝ Պոլիս։

39 (279). ԿԵՍՈՒՐ ՄԱՅՐԻԿՍ

Կեսուր մայրիկս Կարսեն փախեր էր Բաթում, հոն մեկ–երկու ամիս մնացեր են, երբ մեջտեղները քիչ մը հանգստացեր է, նորեն վերադարձեր է Կարս՝ իր Սուրեն տղային հետ։ Եկեր են, իրենց տունը քարուքանդ են գտել։ Դրացիները կուգան կըսեն. – Ամուսինդ եկավ, քեզի փնտրեց, չգտավ, ելավ գնաց։ Արդեն կեսուրիս ամուսինն ալ Անդրանիկի զինվոր է եղեր։ Կեսուրս իրար կանցնի, կերթա Պոլիս, պատրիարքարան կդիմե, բայց չի գտնար իր ամուսինը։ Արդեն պատերազմ էր, կմտածե՝ ինչ պիտի ընեմ, ետ Կարս էրթամ. կմնա Պոլիս իր Սուրեն տղային հետ — կապրին Սամաթիա*։ Ադ ձ—ով այլ—ս մարդ ու կին իրար չեն գտնար։ Ինչե՜ր կան աս ձ—ով, որ իրար կորսնցուցած են։

  • Կ. Պոլսո հայաշատ թաղամաս:

40 (280). ՄԵՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ

… Գազի Անթեպ եկեղեցի մը կար։ Տեսանք՝ զանգակը վար կառնեին, մզկիթ կշինեին… Ադանայի մեջ ալ Ս. Եղիա եկեղեցին է, որ մզկիթի է վերածված։ Ալ կրնաք եր—ակայել մեր վիճակը…։ Ուզեցինք ներս մտնալ, կոշիկներնիս հանեցինք, ներս մտանք։ Ամեն ինչ նույնն էր, միայն խորանը չիկար, վերածվել էր Յաղ ջամիսիի… Խարբերդը յոթը հատ հայկական գյուղ կար. մեկին անունը Գեղեցիկ էր։ Իրավ գեղեցիկ էր. թութերը առանց կուտի հասել էին, սքանչելի բնություն էր… «Բիյուկ էլազ» օթելը իջանք։ Քիչ մը հանգստանալե վերջ վար իջանք, հայկական եկեղեցի պիտի փնտրենք։ Գացի մոտեցա հյուրանոցի աշխատակցին։ Ան սքանչելի երիտասարդ մըն էր, ըսի. – Այստեղ հայկական եկեղեցի կա՞ր։ – Աբլա՜, բէն դէ քյուրդ իմ (Քույրի՜կ, ես —ս քյուրդ եմ), եկեղեցին մեր քովն է եղել, հիմա ալյուրի գործարան է դարձած։ Գացինք տեսանք միայն նախշազարդ դուռը մնացած էր հինեն։ Մարդ մը տեսա, կաթ կբերեր կոր. – Բե՜յ պապա, աստեղը ի՞նչ էր, – հարցուցի։ – Ա՜խ, աղջի՛կս, – ըսավ, – աս հայերուն եկեղեցին էր, հայերը գացին, մերիններն ալ ասանկ ըրին։ Հետո ուրիշ եկեղեցի մը գացինք։ Ան ալ սուրիանիներունն* էր։ Վարդապետին հարցուցի. – Հոս հայ ընտանիքներ կան եղեր՝ տասը–տասնհինգ ընտանիք, կրնա՞նք տեսնալ։ Ան բան չպատասխանեց։ Հեռաձայն տվավ, տասնութ տարեկան Աղավնի անունով փարթամ աղջիկ մը եկավ մորը հետ։ Մեզ օթոյին մեջը դրին Խարբերդը պտտցուցին։ Մեզի տարին իրենց Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցին, որը հետաքրքիր ձ—ով էր շինված։ Լեռը փորեր էին, մոտ երեսուն աստիճան վար իջանք, որ եկեղեցի մտնանք, սքանչելի եկեղեցի մը մեր առջ—ը պարզվեցավ…

  • Իմա՝ ասորի:

41 (281). ՄԵՐ ԿԱՐՍԸ

Աստվածի՜կս, մարդոց մեջը բարին արթնցնես… Թուրքերը մեր ամեն ինչը առին։ Կարսի մեր եկեղեցին առին իրենց դպրոց շինեցին։ Մեզմե վերջը ամեն տարի ադ դպրոցին պատերը կփլին եղեր, նորեն կշինեն եղեր։ Չեն գիտեր քի ադի Աստուծմեն պատիժ է իրենց։ Ինչու ադ նույն Աստվածը, որ աշխարհը բոլոր շինեց, ամեն բան ստեղծեց՝ մարդոց ապրելու համար, անոնց դպրոցը կփլցնե։ Որովհետ— ադ հայերուն եկեղեցին եղած էր, մեր հավատքին եկեղեցին եղած էր։ Ան, որ Աստծուն չի հավատար, պատիժը կգտնա։

42 (282). ՄԵՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ

Անցած տարի Թոմարզա մեր ծննդավայրը գացի, տեսա։ Մեր հայկական եկեղեցիին մեջը տուն ըրեր են, թուրքերը կապրին կոր։ Էվերեկ ֆենեսի եկեղեցիները մեկը ջամի ըրեր են, մյուսը՝ մարզանքի սրահ։ Առաջ հունիսի 11–ին Ս. Գրիգոր Լուսավորչին օրը կըլլար, ամեն կողմեն ուխտի կուգային։ Հիմա ու՞ր պիտի երթան։

43 (283). ՍՎԱԶԻ ՀԱՅԵՐԸ

Առաջ մենք Սվազ կապրեինք։ Հոն հայկական դպրոց չի կար, անոր համար ալ մենք աղվոր հայերեն չիտենք։ Սվազի մեջ Թավրա գյուղը կար, մենք հոն կապրեինք։ Առաջ հոն այլազգ հեչ չի կար։ Հայկական եկեղեցիներ շատ ունեինք՝ Ս. Նշան, Ս. Վարվառ, Ս. Քառասուն Մանուկ։ Հոն Անապատ կար, æերմի ջուր կար, հիվանդները հոն կլոգնային, կաղեկնային։ Չունքի մեր եկեղեցիքը քակված էին։ Տարին մեկ պատրիարքարանեն կրոնավոր կուգար՝ նոր ծնվածները կմկրտեր։ Շաբաթը մեկ ալ մեկու մը տունը կհավաքվեինք, բամբասանք կընեինք, քիչ մը Ավետարան կկարդայինք, կերգեինք, մեր տուները կերթայինք։

44 (284). ԹՈՒՐՔ ՀԱԶԱՐԱՊԵՏԻՆ ԳԱՂՏՆԻՔԸ

Նախքան եղեռնը Անատոլուի — Թուրքիայի մեջ չորս միլիոն հայ կար։ Շատերուն կոտորեցին, մորթեցին։ Մենք ինչու՞ հայր, մայր, քույր, եղբայր չունինք։ Շատերն ալ հավատափոխ եղած են։ Աս ամենը ըսելով չի՜ լըմըննար։ Օր մը մեր բարեկամ Հակոբի տղային՝ Սարգիսին, թուրքական բանակ զինվորության կտանին։ Հազարապետը կկանչե ադ Սարգիսը, կըսե. – Դիմացս նստե։ Ըսե նայիմ, ու՞րտեղացի ես։ Սարգիսը կըսե. – Պոլսեցի եմ։ Հազարապետը կըսե. – Ինձի նայե, քեզի մեկ ամիս հրաման կուտամ, գնա՛ Պոլիս, ծնողքդ տե՛ս, ե՛տ եկուր։ Ամմա գիտցած ըլլաս, միայն քեզի կըսեմ՝ իմ մամաս հա՜յ է։ Աս բանը ո՛չ մեկը չպիտի իմանա, միայն քեզի կըսեմ, քանի որ արյունը կքաշե կոր։ Գիտցած ըլլաս, եթե մեկու մը ըսես, քեզի կմեռցնեմ, եթե իմացվի։ Ադ իմ կյանքիս գաղտնիքն է, գիտցած ըլլաս։ Այնպես որ, թուրքերուն մեջն ալ շա՜տ հայեր կան, ոմանք գիտեն իրենց ինքնությունը, ոմանք՝ ոչ։

45 (285). ՇԱՏԵՐՈՒՆ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

Անցյալ օրը շուկայեն սմբուկ պիտի գնեի, ծախող մարդը ըսավ. «Ներսը աղվո՜րը կա»։ Ես ըսի. – Իմամ բայըլդի (իմամը ուշաթափվեց) պիտի շինեմ։ Մարդը ինձ նայեցավ — ըսավ. – Ներսը ավելի աղվորը կա։ Հետո մարդը ներս եկավ հետս, գնածներս օթոյին ետ—ը տեղավորեց — կամացուկ ըսավ. – Ես բիթլիսցի եմ, ջարդի ժամանակ մեզ մուսուլման դարձուցած են։ Մայրս տակավին ողջ է. հայերեն կաղոթե, հայերեն կխոսի — կհասկնա։ Աս է եղած Թուրքիո հայության շատերուն ճակատագիրը։

46 (286). ԵՐԿԻՆՔԵՆ ԻæԱԾ ԼՈՒՅՍԸ

Օր մը թրքուհի մը ինծի ըսավ. - Աբլա՜, քեզի բան մը պիտի հարցնեմ. մենք Իզմիթ կնստինք: Հոն լեռան գագաթը ամեն գիշեր լույս մը կիջնա երկինքեն: Մենք՝ գյուղացիներս, հավաքվեցանք, որոշեցինք, որ եր—ի անտեղ գանձ մը կա — գացինք հոջային հարցնելու: Հոջան ըսավ, որ անցյալին անտեղը քրիստոնեա թաղ մը եղած է, — քահանաները կը գիտնան: Մենք ալ գացինք քահանա մը գտանք, անոր հարցուցինք: Քահանան ըսաւ. «Ադ անկարելի՜ բան է. հոն գանձ չկա, որ լույս ալ տա»: Աբլա՛, հիմա քեզի կհարցնեմ, դուն ի՞նչ խորհուրդ կուտաս: Ես ալ իրեն ըսի. - Դուք միայն ոսկիի — գանձի մասին կմտածեք. չե՞ք կարծեր թե անցյալին շատ նահատակներ եղած են — անոնց վրա երկինքեն լույս կիջնա: Ադ մասին ձերին մեծերը ոչ մեկ բան չե՞ն ըսած ձեզի:

47 (287). ՄԱՀՄԵԴԱԿԱՆ ՀԱՄՇԵՆՑԻ ՀԱՅԵՐԸ

Համշենի բնակիչներուն գրեթե բոլորն ալ հավատափոխ դարձած հայեր են։ Անոնց անունները Ահմեդ, Մուհամմեդ, Հասան է, բայց կըսեն, որ երբ համշենցի կիները խմոր կշաղեն, քրիստոնյաներուն պես խմորին վրա ձեռքով խաչ կքաշեն — իրենք ալ գրեթե մեզի պես հայերեն կխոսին։ Օր մը կես գիշերով հիվանդանոց գացած էինք. տալոջս ամուսինը ծանր հիվանդ էր։ Բժիշկին քովը հիվանդ կար, ըսին՝ սպասենք։ Դուրսը նստած իրար հետ կխոսեինք, մեր քովն ալ գյուղացի թուրք կին մըն նստած էր։ Ան սկսավ ինձի թուրքերենով հարցունել. – Սիզ նէ՞րդէնսինիզ (Դուք որտեղե՞ն եք)։ Ես ալ ըսի. – Բիզ՝ Էրզրումդան, Յոզղատդան ըզ դըր (Մենք Էրզրումից, Յոզղատից ենք)։ Դուն մի ըսեր, ան ականջ դրեր է մեր հայերեն խոսելուն, ըսավ. – Աբլա՜, սիզ դէ բիզիմ կիբի քօնուշույօրսունուզ (Քույրի՜կ, դուք էլ մեզ պես եք խոսում)։ Ես ըսի. – Քօնուշ, բաքայըմ (Խոսիր, տեսնեմ)։ Ան սկսավ խոսիլ. – Մայրիկս հիվանդ է՝ հիվանդանոց բերեր ենք… Ադ միջոցին անոր մայրը — քույրը բժիշկին սենյակեն դուրս ելան։ Ես հայերենով մորը ըսի. – Անցյա՜լ ըլլա։ Մայրը հայերեն պատասխանեց. – Քիչ մը պաղեր եմ։ Աղջիկս բժիշկին հետ զրուցեց, ան ըսավ՝ հիվանդդ աղեկ է։ Դուն մի՛ ըսեր, անոնք համշենցի հայեր են՝ մահմեդական դարձած…

48 (288). ԿԱՌԱՊԱՆ ՄԵՀՄԵԴԸ

Իմ ծնողքս ադաբազարցի եղած են։ Աքսորեն վերջը կարգ մը քաղաքներ պարպվեցան, կարգ մը տեղեր ալ հավատափոխ եղան, թրքախոս դարձան։ Ադաբազար առաջվնե թուրքախոս չէ եղած։ Նույնիսկ շատ մը թուրքեր հայերեն սորված են, մանավանդ շուկային մեջ հայերեն կխոսեին։ Ադաբազարցի հայ այրերը թուրքերեն գիտեին, բայց կիները բնավ չէին գիտեր։ Երբ Թուրքիան Հանրապետություն հռչակվեց, աքսորեն վերադարձողներ եղան։ Ոմանք նորեն իրենց քաղաքը գացին, ոմանք ալ կամ Պոլիս մնացին, կամ երկրեն դուրս գացին։ Հայութենեն բոլորովին պարպվեցավ նա— մեր Ադաբազարը։ Մինչ— որոշ թվական մը որ—է հայ պտույտի համար իսկ ըլլալով իրավունք չուներ երթալու այդ կողմերը։ Մենք կերպով մը հարմարած էինք կացությանը։ Հանրապետության որոշ թվականե մը վերջ որպես զբոսապտույտ սկսան շրջագայել։ Ադ թույլտվությունեն օգտվելով՝ հայրիկիս հետ գացինք Ադաբազար։ Հայրիկս ուզեց ծանոթ փնտրել, բայց՝ իզուր։ Քիչ մը վերջը հայրիկս ուզեց շոգեկառքին կայարանը երթալ։ Բեռնակիրի պես մարդ մը դեմը ելավ — հորս հետ սկսան հայերեն խոսիլ։ Ես զարմացա։ Բաժանվելեն վերջը ըսի. – Հայրի՜կ, Ադաբազարը հայ չէր մնացած, ինդո՞ր աս մարդը մնացեր է։ Հայրիկս ըսավ. – Աս խոսողը հայ չէր, թուրք էր։ Աս մեր կառապան Մեհմեդն էր։

49 (289). ԹՈՍՈՒՆԸ

Իզմիթի Բախչեջիկի կողմը առաջ ամբո՜ղջ հայ էր։ æարդի ժամանակ շատերուն աքսոր հանեցին, շատերուն մորթեցին, շատ աղջիկներու ալ տարին իրենց կնիկ դարձուցին։ Ես թուրք բարեկամ մը ունեի Թոսուն անունով։ Ինձի օրին մեկը ըսավ. – Բենիմ մամամ էրմենի դըր (իմ մայրը հայ է), բայց իմ պզտիկությանս ձգեր, գացեր է Բուլգարիա։ Հայրը մեծ ոսկերիչ է եղեր, ըսեր է. «Թուրքեն ծնված չոջուխդ ձգե՛, մեզի հետ եկուր Բուլգարիա երթանք»։ Աղջիկը ադանկ ալ կընե։ Պապաս թուրք էր, նորեն ամուսնացավ թուրքի մը հետ, նոր եղբայրներ ունեցա։ Տարիներ անցան, օրին մեկը Բուլգարիայեն մարդ մը եկավ, հարց ու փորձ ըրավ քի՝ ասանկ Թոսուն անունով մեկը կա՞։ Մայրը անոր կփնտրե կոր։ Ես մորս նամակ գրեցի Բուլգարիա, «Մամա՜ս, ես մեծցա, կուզեմ քեզի տեսնալ»։ Մայրս նամակին պատասխանեց քի՝ «Կաղանդին Թաքսիմ* տուրիստ պիտի գամ»։ Ընտանիքովս գացի, ես իրեն չե՜մ ճանչնար։ Տեսա քի՝ ինձի կնմանի կոր, կապույտ աչքով, կլոր երեսով. – Մամա՜, – ըսի, – ես Թոսու՜նն եմ։ Ալ արցունքները կվազեն, փաթթվեցանք, համբուրվեցանք։ Հեմեն օթոն դրի գյուղ տարի, գյուղացիները հավաքվեցան, ըսի. «Մամա՜ս է եկեր։ Մամա՜ս, ի՞նչ կուզես, հրամմե կեր»։ Մենք բոլորս լացինք, պապաս անգամ լացավ, հիշեց իր անցյալը, իր հայ կնիկին։ Ամմա ի՞նչ կրնայինք ընել։ Ա՛ս էր մեր ճակատագիրը։ Ամիս մը նստեցավ մեր տունը։ Ըսի. – Ի՞նչ կուզես առնեմ քեզի։ Բուլգարիայում հիմա հայ մարդ ունի եղեր։ Հազարապետ տղա ունի եղեր, երկու աղջիկ ունի եղեր։ Խեղճ կնիկը ոչ մեկին չի պատմել իր գաղտնիքը։ Ըսի. – Մամա՜, մնա՛ հոս։ Ըսավ. – Ո՛չ, զավակներ ունիմ, չե՛մ կենար, Նուբարը, Անուշը, Սիրարփին մե՜ղք են։ Մամաս գնաց Բուլգարիա, իր ընտանիքին քովը։ Վեց ամիս անցավ, մամայիս տղան՝ հազարապետ Նուբարը, կնիկին հետ Բուլգարիայեն էկավ Քարաքեոյ**։ Գացի կնիկիս հետ։ Ամմա չե՜մ ճանչնար, սկսա պոռալ. – Նուբա՜ր, քարտաշը՜մ, բէն բուրդա յըմ (Նուբա՜ր, եղբա՜յրս, ես այստեղ եմ)։ Տեսա ձեռքով ըրավ, մոտեցավ, գրկեց ինձի. – Վա՜յ, դուն իմին եղբա՜յրս ես, մամաս չըսած էր մինչ— հիմա. փաթթվեցանք։ Շիտակ գյուղ տարի։ Թոսունը հե՛մ կուլար, հե՛մ կպատմեր կոր. չէ՞ որ արյու՜նը կքաշե։ Օր մը հազարապետ Նուբարը կնիկին հետ Թոսունը բերավ մեր խանութը, ըսավ. – Տե՛ս, ասոնք հա՜յ են։ Նուբարը մեզ տեսնալով ըսավ. – Բար—՜ ձեզի։ Աս Թոսունը ձեզի շա՜տ կսիրե եղեր։ Միշտ կըսե՝ շա՜տ աղվոր հայ բարեկամներ ունիմ։ Անոր համար ալ ինձի հոս բերավ։ Մինչ— հիմա չգիտեինք, որ մենք եղբայր ունինք Թուրքիո մեջ։ Սուրճ բերինք, խմեցին։ Գացին։ Մեզմե վերջը Թոսունը Նուբարին տարեր է ոսկերիչներուն։ Ալ Նուբարին կնիկին ոսկիներով ողողել է. «Ի՞նչ կուզես՝ մատանի, պանտատիվ, ա՛ռ քեզի հիշատակ մեզմե», – ըսելով նվիրել է։ Աս ամենուն մենք շայիդ ենք։

  • Կ. Պոլսո թաղամաս:
    • Թուրքիո գյուղերից:

50 (290). ԹՈՒՐՔԻՆ ՕԳՆՈՂ ՀԱՅԸ

Պապաս՝ Նազարը, Դիզե՝ Ս— ծովի ափին եղած ատենը հոն երկու թաղամաս կա եղեր. Վերին Դիզե — Շուկայի Դիզե։ Կտեսնա, որ Վերին Դիզեեն եկողը անպայման հայ կըլլա, շուկայեն եկողը՝ հույն։ Վերինները կկոչվին Արտաշեն, այսինքն՝ արտը շեն պահող։ Ադտեղը պապաս հազիվ քսաներկու տարեկան, կառավարական մարդու մը հետ կբարեկամանա։ Օր մը ադ մարդու հետ կուտե, կխմե, մարդը սիգար կհրամցնե, հայրս կըսե. – Ես ադկե չեմ ծխեր, իմին մարկաս կծխեմ։ Օր մը ադ մարդը իր տունը կհրավիրե պապայիս։ Պարտեզներուն մեջ խոշոր տուն մը կմտնա հայրս, կուտեն, կխմեն։ Հայրս պատին վրա զենք մը կտեսնա, կըսե. – Ո՛վ գիտե, աս զենքով քա՜նի հայ սպանած ես։ Մարդը կդառնա կըսե. – Դուն ի՞նչ տեսակ կխոսիս կոր։ Աս խոսքիդ համար քեզ կփճացնեի. ոչ թե ես հայ մեռցուցեր եմ, այլ՝ շա՜տ հայեր ազատեր եմ։ Երբ որ Անդրանիկին չեթեները գյուղը կոխեր են, հայրս հայ դրացիին տունը փախեր է։ Անդրանիկի չեթեները կասկածեր են, թե հայրս ադ տունեն ներս մտած է։ Ետ—են եկեր են՝ տունը խուզարկելու։ Հայը հորս իր կնոջը անկողինը խոթեր է, որպեսզի չկասկածին, տնեցիներուն դուռը բանալ տված է — ինքն ալ պահմտած է։ Ադոր փոխարեն ես հայերուն բարեկամ դարձած եմ. շա՜տ հայեր ազատած եմ։ Նայե՝ դուն դեռ երիտասարդ ես, առաջին սխալդ գործեցիր. «Ես ադ սիգարը չեմ ծխեր» ըսելով։ Մեյ մըն ալ ադ տեսակ բան մի՛ ըներ։ Միշտ դիմացինիդ մակարդակին իջիր, որպեսզի սիրված անձնավորություն մը ըլլաս։ Անոր համար ադ լավ թուրք մարդուն խոսքերը հայրս իր ամբողջ կյանքին մեջ կհիշեր — մեզի ալ կպատմեր։