The Armenian Genocide: Testimonies of the Eye-Witness Survivors - Testimonies 100-149

From armeniapedia.org
Jump to: navigation, search

<- The Armenian Genocide: Testimonies of the Eye-Witness Survivors

100 (100). ՀԱՅԿԱԶ ՍԵԴՐԱԿԻ ԹՈՐԻԿՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1902 Թ., ԱՐԱԲԿԻՐ) 1914 թվին հորս թուրքական բանակ տարին։ Ան որ հայ էր՝ օրենքից դուրս էր։ Բոլոր հայ զորակոչվածներուն տարել էին, Էրզրումում փոսեր են փորել տվել, վերջը բոլորին խփել են, փոսերուն մեջը թաղել են։ Լուրը եկավ մեր տունը։ Սուգ ու շիվանն սկսավ։ Տունին մեջը լաց են լինում։ Դրացիները լաց են լինում։ Ամեն տուն մեկ-երկու զոհ ուներ տված։ Վերջը եկան մնացած տղամարդկանց հավաքեցին։ Այս անգամ հորեղբորս տարին, որպես մեծի։ Ես ալ մինչ— վարի չարշին անոր ճամփու դրի։ Ան քիչ մը խուրմա առավ, ինձի տվավ, ըսավ. «Գնա՛ տուն»։ Վերջը լսեցինք, որ անոնց բոլորին տարեր, Եփրատ գետը թափել էին։ Հրաման ելավ. «Ով որ թուրքանա՝ կազատվի»։ Մեր ժողովուրդը թուրքությունը չընդունեց։ Եկան թուրքերը, մեր տուներուն դուռները փակել տվեցին, մեզի աքսոր քշեցին։ Մայրս էր, եղբայրս, քույրս ու ես։ Էրզրումից էլ կային, ուրիշ տեղերից էլ կային բերված։ Ադ բոլորին հետը մեզի խառնեցին տարին։ Մայրս մի հատ տեղաշոր, մի քիչ հաց, մի քիչ շլորի թթու առավ, որ ճանապարհին ծարավ ըլլանք՝ ուտենք։ Խեղճ մայրս էդ բոլորը շալկել էր։ Փոքր ախպորս ալ շալկեր էր։ Մեզի ոչխարներու պես քշեցին մինչ— Եփրատ, մինչ— Փըրընջըլար։ Եկան երեխեքին հավաքեցին։ Մայրս ինձի, ախպորս — հորեղբորս երկու աղջիկներուն տվավ, որ տանին։ Մեզի սայլով Մալաթիա տարին։ Ադտեղը հայություն կար։ Մի մարդ եկավ մեր չորսին տարավ իրենց տունը։ Սեղան դրին, հաց էինք ուտում, ես սկսա «Հայր մեր» ըսել, բոլորը աղոթեցին։ «Ա՜խ, - ըսավ մարդը, - Աստված թող մեզ ազատի»։ Երկու օր ետքը արթնցանք, որ բոլորին տարել, սպանել էին, միայն ես քնած էի մնացել։ Մեկ ալ տեսնամ ժանդարմ մը եկավ, ըսավ. «հարյուր յոթանասունյոթ հայ երեխա հավաքեցինք, տարինք, սպանեցինք։ Դուն մնացիր, ես քեզի իմ տունս պիտի տանեմ»։ Գացինք։ Հյուսեին բեկ անունով գյուղ մըն էր, Մալաթիայի կողմը։ Էդտեղ թուրքերը նստեր էին։ Ես ալ ժանդարմին քովը քնել եմ։ Մեկ էլ տեսա գյուղին բեկը ինձի գրկել, տանում է։ Ես սկսա լաց լինել։ Առավ բերավ ժանդարմին քովը։ Ան ըսավ ինձի. «Դուն հոս մնա, ես կգամ»։ Եկավ։ Ինձի տարավ տուն։ Լողացրին, մազերս կտրեցին, շորերս փոխեցին։ Անունս փոխեցին Հուսեին դրին։ Ադ ժանդարմը ամուսնացած էր, կինը ինձի մոր պես սիրեց։ Գառները կարածացնեի։ Ես ո՛չ թուրքերեն, ո՛չ ալ քրդերեն գիտեմ։ Մեկ էլ տեսա, որ ժողովուրդը, հրացանն առնողը փախչում է։ Քանի մը թուրք զինվոր եկան, ձեռքերս, ոտքերս կապեցին, ինձի գցեցին Եփրատ գետը։ Բախտես ուռենու ծառ մը կար ափին բուսնած, ադոր ճյուղերը իջած էին ջուրին վրա, ճյուղերը մի կերպ բռնեցի, մնացի։ Ադ տեղեն երեխեք էին անցնում, եկան ինձի ազատեցին։ Լալեն եկա ժանդարմին տունը։ Ես լաց եմ լինում։ Իրիկունը մութը կոխեց, ադ զինվորները եկան ադ ժանդարմին տունը, որ հաց ուտեն, քնեն։ Իմ ժանդարմտերը ձեռքես բռնեց, տարավ անոնց քովը, ըսավ. - Ինչու՞ այսօր աս տղային գցեցիք Եփրատը։ Ըսին. - Չիմացանք քո տղան է, - տերս վռնդեց անոնց։ Կհիշեմ, մայրս, երբ մեզի ճամփեց Մալաթիա, ըսավ. «Դուք գացեք, մենք ալ վաղը պիտի գանք»։ Ան մեզի խաբեց, որ գոնե մեր կյանքը փրկվի։ Իմ փոքր եղբայրս հիվանդ էր, թուրքերը ըսին՝ տանինք բուժենք։ Ալ չիմացա ի՞նչ եղավ։ Օր մը ոչխարները արածացրի, տուն եկա լալով՝ ախպերս միտս էր ընկել։ Տերս էկավ ըսավ. - Ինչու՞ կուլաս։ Ըսի. - Ախպերս միտքս եկավ։ - Էլ լաց մի՛ լինի, - ըսավ, - անոր սաղ-սաղ թաղել են։ Ես վերջը լսեցի, որ քրոջս քյուրդերը փախցուցեր են, մայրս ալ մազերը փեթթելով ետ—են վազեր է, մորս ալ սպանել են։ Ադ ալ հորեղբորս կնիկը շատ տարի հետո ինձի գրեց Ամերիկայեն, քանի որ ան իրենց հետ էր եղած աքսորի ժամանակ — մի կերպ ազատվեր էր, ամերիկացիները որբանոցով տարել էին Ամերիկա։ Տիրոջս տանը միջնեկ ախպեր մը կար։ Ան գիտեր, որ ես գյավուր եմ։ Օր մը էշի քուռակին նստած էի, ան ինձ վրա հարձակվեց, ուզում էր ինձ սպանել։ Մայրը դոշը տվեց, ինձ ազատեց՝ լաց լինելով. «Ա, ֆըլա է», որը քրդերեն կնշանակե՝ մեղք է՝ երեխա է։ Ադ կինը տարավ ինձ մարագ, բուժեց, քանի որ երեսս ուռել էր. այնպես ծեծ մը տված էր, որ ցավից մեռնում էի։ Մայրը ականջիս մեջը հալացրած ծամոն կաթեցրեց, արյուն եկավ ականջիցս, ցավը անցավ։ Գյուղացիները ըսին ինձի. «Դուն լավ կընես փախնես, ադ տղան քեզ նորեն կսպանի»։ Ուրիշ արաբկիրցի տղա մը կար, անոր հետ փախանք։ Ճամփին խաղող ծախող մը տեսանք, ան ըսավ. «Ու՞ր եք գնում։ Ձորով գնացեք, մի տուն կա, դուռը խփեք, ըսեք Հյուսեին չաուշն է ղրկել մեզի»։ Գնացինք գտանք ադոր տունը։ Սոված էինք, մեզի հաց-մաց տվին, կերանք։ Հոն մեկ շաբաթ մնացինք։ Ինձի տարին Մալաթիա, ուրիշ գյուղ մը։ Հոն ալ հարս ու կեսուր էին, անոնց ոչխարներն էի արածացնում։ Մի հատ ոչխար ծնվավ, ինձի առի, տարի, գառը մեծցավ։ Ձեռքես առին տարին ծախեցին։ Ես ալ ադ տեղեն փախա։ Մալաթիա եկա, թուրքի մոտ։ Հոն ալ ինձի լավ չէին նայում, դուրսը պառկեցնում էին, ձյունը եկել էր, տակը պառկեր էի։ Մարդ մը եկեր տեսեր է, որ ես ձյունի մեջ պառկած եմ, մեղքցեր է, առավ, տարավ իր գոմը, թրիքի մեջ թաղեց, որ տաքանամ։ Իսկապես որ լավացա։ Երկու օր վերջը մի մարդ էշով քաղաք էր գնում, ես ալ դուռը կայնել էի, ան ինձ ըսավ. - Էկուր հոս, էշիս նայե, կեր տուր, իմ քովս կուգա՜ս։ - Կուգամ, ամմա հար—ան եք, կռիվ չըլլա իմ պատճառովս, - ըսի ես։ - Չէ՜, էկուր, - ըսավ։ Անոնք ալ նոր շորեր հագցուցին։ Շատ ոչխարներ, կովեր ունեին, հարուստ էին։ Գիշեր-ցերեկ անոնց անասուններն էի արածացնում։ Բերում էի հանդից, կթում էին, նորեն տանում էի արածացնելու։ Ո՞նց եղավ չգիտեմ, երկու ոչխար ինձնից գողացան։ Ինձի տերս ըսավ. «Դուն ծախել ես, որ փախնիս»։ Շորերս հանեց, ինձ կապեց, ջուրը վրաս լցրեց ու սկսեց խրբաճով ծեծել։ Տունին կնիկը մեղքացավ, եկավ իմ պարանները կտրեց, ինձի դուրս գցեց։ Ես փախա։ Դրսում մի ուրիշ մարդ հանդիպեց։ Ինձի տեսավ էդ վիճակով, մեղքցավ տարավ տունը։ Աղայիս տունը մարդ մը եկավ հրացանով, ըսին՝ ադի Խազանջը օղլին է, ան հայ է։ Ադ մարդը ինձի հարցրեց. «Դու հա՞յ ես»։ Ես վախենում եմ, արդեն հայերենս ալ մոռցած եմ։ Ինձի առին տարին արաբկիրցի թուրք մը կար, անոր քովը տարին։ Ես իմ ծնողքիս, հարազատներիս եմ փնտրում, հայերենս մոռցած եմ։ Ադոնք ինձ ուզում են թուրքացնել։ Տիրոջս ճաշ եմ տանում։ Ադոնք ալ տասնհինգ հոգի են, անոնց խզմեթն եմ անում։ Օր մը խանութին առջ—ը նստած եմ, կնիկ մը եկավ, մեղրով փեթակ է ծախում։ Ինձի տեսածին պես լաց եղավ։ Ես ըսի. - Ինչու՞ կուլաս։ - Քու անունդ Հայկա՞զ է, մորդ անունը՝ Մաքրուհի՞, պապադ՝ Սեդրա՞կ, քույրդ՝ Փայլու՞ն, եղբայրդ՝ Մուշե՞ղ։ - Ես՝ Թորիկենց Հայկազն եմ, - ըսի։ Ան ամուսնացել էր թուրքի հետ։ Ես ըսի. - Մարդու բան չըսես։ Տունին մեջ գողություն է եղել, ինձ վրա չձգեն։ Ադ կնիկը լաց լինելով գնաց։ Գացեր պատմել է։ Առավոտը հաց էինք ուտում, երկու կնիկ եկան, մեկը երեկվա կինն էր. - Աս Հայկազն է, - ըսավ։ Ես ըսի. - Ես հարազատ չունիմ։ Տերս ըսավ. - Եթե եղունգը միսեն կբաժնվի, հարազատն ալ կբաժնվի։ Կիները ինձի տարին մի տուն։ Գացինք պարտեզը նստանք։ Ես հայերեն չգիտեմ, միայն քիչ մը կհասկնամ։ Հոն արաբկիրցի մարդ մը կար, գործվածք էր բերեր, ըսի. - Եթե Արաբկիր գնաս Սեդրակ աղային տունեն ո՞վ կա ինձի խաբար բեր։ Էդ մարդը ըսավ. - Քո անունը Հայկա՞զ է։ Քո քեռին ըսեր է ինձի՝ եթե Հայկազին գտնաս, կբերես Արաբկիր։ Ադ մարդը ինձի տարավ Արաբկիր։ Ադի արդեն 1925 թիվն էր։ 1928 թվին ալ Հայաստան եկա, Նոր Արաբկիրում տուն շինեցի, ամուսնացա, ընտանիք կազմեցի։ Փա՜ռք Աստծո։

101 (101). ՍԱՐԳԻՍ ԳՐԻԳՈՐԻ ԱՄԱԼՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1904 Թ., ԱՐԱԲԿԻՐ) Մերինները Անիից են գաղթել Արաբկիր — ապրել են ու աշխատել։ Մեր ընտանիքը չորս ախպեր, հեր ու մեր էինք։ 1915 թվին թուրքերը եկան, ախպորս թուրքական զինվոր տարին։ Մեծ ախպերս Պոլիս էր, քեռուս մոտը կաշխատեր, անոր ալ Պոլիսեն աքսոր են տարել։ Ես չորրորդ դասարան էի սովորում։ Պարոն Տիգրանը մեր ուսուցիչն էր։ Ան տիգրանակերտցի էր։ Օր մը եկավ ըսավ. - Տղա՜ք, աս մեր վերջին օրն է. ամենքդ ալ տուն գացեք։ Մեկ ալ տեսանք՝ երկու ժանդարմներ եկան, ըսին. - Պարոն Տիգրանն ու՞ր է։ - Դաս կուտա։ - Ի՞նչ դաս։ - Մաթեմատիկա։ - Գնա պարոն Պետրոսին ալ կանչե։ Կանչեցինք պարոն Պետրոսին ալ։ Ժանդարմը քանդալը ձեռքերնուն անցուց։ Պարոն Տիգրանը դպրոցի տնտեսին ըսավ. - Գուրգե՜ն, աշակերտներուն տուն ղրկիր, դպրոցը փակիր, բանալին տար եկեղեցի։ Կես ժամ վերջը մեզի արձակեցին։ Ժանդարմը հրամայեց. - Մինդերները տարեք տուն. գյավուրի դպրոցը փակվավ։ Տասնհինգ օր վերջը սկսան հայերուն տանիլը։ Գիշերը տուները մտան, երեք հարյուր հոգի տարան։ Ամենալավ տղաներուն տարին մորթեցին, թափեցին Եփրատը։ Մյուս օրը եկան երեսունեն հիսուն տարեկան տղամարդկանց հավաքեցին, տարին, անոնց ալ սպանեցին։ Մնացին կիներն ու երեխեքը։ Տասը օրեն ետքը եկան, մեզ ալ հանեցին։ Ըսին. - Շատ բան մի վերցուցեք, միայն ձեր ոսկեղենները — ուտելիք, քանի որ տասնհինգ օրեն ետ պիտի գաք։ Մենք մեր տունին դուռը փակեցինք, բանալին տվինք թուրք հար—անին։ Ճանապարհ էլանք։ Խալխը էշ է առել, ձի է առել, պաշար է առել։ Մենք ո՛չ էշ ունեինք, ո՛չ մի բան։ Մեկ էլ ժանդարմներն եկան՝ տասներկու ձիավորներ, ըսին. - Ով որ արհեստավոր է թող մեկ կողմ՝ աջի վրա կայնի։ Շուկան բոլոր հայեր էին։ Ամեն մարդ իր խանութը փակել էր արդեն, շատերուն ալ տարել, կոտորել էին։ Արդեն տղամարդ չէր մնացել։ Հերթը եկավ ախպորս։ Ժանդարմը հարցուց. - Արհեստավո՞ր ես։ - Դեմիրճի եմ։ - Ինչքան ազգական ունիս՝ մեկ կողմ թող կանգնին։ Մենք մեկ կողմ կանգնեցինք։ Մյուսներուն քշեցին աքսոր։ Ալ մեյմըն ալ չտեսանք անոնց։ Ժանդարմն ախպորս պրոպուսկ մը տվավ, ըսավ. - Աս դռանդ վրան կդնես։ Խանութդ ալ կբանաս։ Գացե՛ք ձեր տուները։ Դիվրիկը մեզի մոտ էր։ Հայրս իր եղբոր հետ գնացել էր Դիվրիկ, իմ եղբայրն ալ հետերնին էին տարել։ Հորս էնտեղ կգնդակահարեն։ Հորեղբայրս ծեր էր, աչքը կույր էր, չէին սպանել։ Ախպորս ալ թողել էին, որ ձեռքեն բռնե քալեցնե։ Բայց վերջը խեղճ հորեղբորս ալ կգնդակահարեն։ Ախպերս մի կերպ փախչում է, գալիս է Արաբկիր, մեզ մոտ։ Մինչ— 1927 թիվը մնացինք Արաբկիրում։ 1928 թվին եկանք Հայաստան, անցանք Երզնկայեն։ Տրապիզոնեն նավով եկանք Բաթում։ Բաթումեն՝ Եր—ան։ Եր—անում ալ Նոր Արաբկիր թաղամասը հիմնադրեցինք։

102 (102). ՂԱԶԱՐ ԳՅՈՒՄԻՇԳԵՐԴԱՆՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1905 Թ., ԱՐԱԲԿԻՐ) Մենք՝ արաբկիրցիներս, շատ հյուրասեր ենք, քանի որ մեր հոնտեղը շատ խաղաղ ու ճոխ կյանքով կապրեինք։ Մենք Անիեն գաղթած ժողովուրդ ենք, Վեստ Սարգիսը խաբեց Գագիկ թագավորին։ Անին հազար ու մեկ եկեղեցի ունի եղեր։ Մեծ հայրիկս կպատմեր ադ բոլորը։ Ես տասը տարեկան էի, երբ տասնհինգ հոգի, ադոր մեկ հատը՝ հորաքրոջս ամուսինն էր՝ Մարտիկ աղան, մյուսը՝ վարդապետին փոխանորդը՝ Տեր Կորյունը, որը մեր տերտերն էր, — ուրիշներ վիլայեթեն կանչած էին, էկել էին, մենք լուր չունեինք։ Մենք դպրոց կերթայինք։ Երկու զինվոր ոստիկան սյունգինավոր էկան դպրոցին առջ—ը։ Եղբորս հետ դպրոցեն էլանք, պապայիս խանութը գացինք։ Պապաս ալ նալբանդ էր։ Անտեղեն ալ մեր մականունը Նալբանդօղլի կըսեն։ Պապաս Խորեն անունով աշկերտ մը ուներ, Արթին վարպետը ըսավ անոր. «Աս չոջուխները տուն տար»։ Քիչ ատենեն շուկան մարդ չմնաց։ Տուն գացինք, որ վարի ախոռներուն դուռը բաց է, պապաս գլուխը կապված պառկած է, յորղանը բաց։ Քյուրդ աղան՝ Թաթիկլի Մստոն զոփայով պապայիս ծեծեր է։ Ութսունհինգ տարեկան մեծ մայրս, մամաս — կույր հորաքույրս աղի արցունք են թափում։ Ադ քյուրդին արբանյակները կուգան չեն ձգեր, որ շարունակե։ Կձգեն պապայիս գետինը արյուններուն մեջը՝ կերթան։ Շուկայի ծանոթ հայ տղաները կուգան արյունի մեջ կոլոլված հայրիկիս տուն կտանին։ Ան կես ճամփին չի կրնար քալել, ստիպված կշալկեն, հազիվ տուն կբերեն։ Արաբկիր քսանչորս հազար հայություն կար, կըսեն, ընդամենը մնացեր էր հազար չորս հարյուր հոգի, ան ալ ինչի՞ շնորհիվ, քանի որ հոն ամբողջ արհեստավորները հայ էին՝ ձիուն նալ խփողը, դեմիրճին, բախրճին, նալբանդը։ Անանկ որ արհեստավորներուն պահեցին։ Ամբողջ շուկային փողոցները ոստիկանները բռներ էին, Ահմետ-Մուհամետներուն հաներ են դուրս, հայերուն բանտարկել են։ Փիլիպոսը պապայիս հորեղբոր տղան էր։ Ան շատ ուշիմ էր — միշտ ճեմարանին առաջինը կելլար։ Անոր հետ հասակակից էի։ Ադ Փիլիպոսը արձակուրդին կուգար տուն, կոշկակարություն կըներ։ Աս փորձանքը, որ էկավ մեզի, ադ Փիլիպոսին ալ բռներ տեղ մը տարեր խոթեր են, ուզեցել են թուրքացնել։ Թուրք զաբիթ մը կուզե կոշիկ կարել, Փիլիպոսին կբռնե կստիպե, որ կարի։ Փիլիպոսն ալ կըսե՝ կաշի չունիմ, դրամ չունիմ, որ կաշի առնեմ։ Զաբիթն ալ ադ մահանա կբռնե, կսկսի Փիլիպոսին ծեծել։ Վերջը օտարներու հետ Փիլիպոսը Հալեպ կերթա, կազատվի։ Հալեպեն ալ Ամերիկա կերթա, բժիշկ կդառնա, 1926-ին ալ Հայաստան կերթա, կհաստատվի։ Իշդե ադ Փիլիպոսին հետ պապայիս կաթ տարինք, կլայեկված ամանով։ Ժանդարմ մը էկավ, շաքարը առավ, տարավ։ Երկու օր վերջն ալ բոլորին զորանոց տարին։ Սպասեցինք զորանոցին դուռը։ Վերջապես մեզի ձգեցին ներս մտանք։ Աջ-ձախ մտանք, ներսեն կրակ կուգա երեսիդ։ Պապայես երկու օր վերջն ալ պապայիս հորեղբոր տղային՝ Շմավոնին հայրն ալ տարեր էին հոն։ Չորս-չորս հոգի քենդիրով կապված էին իրար։ Երկար տեղ մըն էր։ Պապաս — հորեղբայրս իրար քով էին։ Ես պապայիս ձեռքը բռնեցի։ Անտեղեն ոստիկան մը էկավ, մեզի դուրս շպրտեց։ Ալ պապայիս — հորեղբորս չտեսա։ Էրզրումին կողմեն էկան գաղթականներու նոր քարավաններ՝ ոստիկաններն ալ հետերնին։ Անոնք յախա-քրավաթ, փայթոններով էկան, հարուստ հայեր էին։ Անձր—ի պես հայերու քարավանները իրարու ետ—ե կուգային։ Երբ վերջը ռուսը մտավ թուրքերուն պատժեց, աքսորեց, ամմա ի՞նչ օգուտ, վերջը վերջը Էրզրումն ալ թուրքին մնաց։

103 (103). ՊԵՏՐՈՍ ԿԻԿԻՇՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1906 Թ., ԱՐԱԲԿԻՐ) Հորս քիչ եմ հիշում։ Երբ հինգ տարեկան էի, Էրզրումի կողմից հայեր էին գալիս աքսորված։ Այն ժամանակ մենք գնում էինք նրանց տեսնելու. ո՛րը հիվանդ, ո՛րը մեռած՝ այդ բոլորը տեսել եմ դեռ մանկուց… Երբ նրանց տարան լրիվ, մեր քաղաքում թուրքերն իրենց ոստիկաններով սկսեցին թաղեթաղ տուները մտնել — հրացան պահանջել. եթե չտային հրացանը, այդ ժամանակ սկսում էին ծեծել։ Մեր թաղը, որ պիտի գային, մեծ հայրս գիտեր։ Այդ օրը ինձ վերցրեց — գնացինք մի ուրիշ թաղ, որը մաքրել վերջացրել էին առաջուց։ Երբ երեկոյան մենք վերադարձանք տուն, տեսանք մայրս պառկած անկողնում. ոչ մի լուր չունեինք, որ ծեծել էին, փայտով հարյուր հիսուն անգամ խփել, ամբողջ մարմինը ս—ացրել էին՝ երկու ամիս պառկելուց հետո վեր կացավ տեղից։ Հետո սկսեցին խելահաս տղամարդկանց հավաքել, բանտարկել, բանտից էլ կապկպված տանու՜մ էին ու տանու՜մ — ետ չէին վերադառնում։ Մենք էլ, այդ ժամանակ շատ փոքր լինելով, գնում էինք փողոց — նստում նայում, թե ինչպես են նրանց տանջում։ Երբ տղամարդկանց գործը վերջացրին, հրաման արձակեցին, որ մնացած հայերին էլ պետք է աքսորել, — թուրք ոստիկանները սկսեցին թաղիցթաղ ընկնելով բռնի հավաքել, տանել. ու՞ր՝ մենք ալ չգիտեինք։ Ես ու ինձանից ավելի փոքր եղբայրներս նստեցինք էշերի վրա, իսկ ինձանից մեծ քույրս ոտքով էր գալիս։ Մեզ հանեցին քաղաքից դուրս, երկու օր պահեցին, հետո նորից գնացինք։ Երեք օր գնալուց հետո մեզ նստացրին Մալաթիայի կողքը, որ Ղրխգյոզ էին անվանում։ Շատ ուժեղ գետ էր։ Այդ գետի կողքը մեզ կանգնեցրին բոլորիս։ Սկսեցին ոստիկանները հավաքել խելքը հասած տղամարդկանց, որ մնացել էին։ Մեծ հորս, որ իննսունվեց տարեկան էր, նույնպես տարան մեր կողքից որպես տղամարդ, իսկ մենք էշերի վրայից նայում էինք։ Այդ տղամարդկանց տարան — մեզանից մի հարյուր մետր հեռավորության վրա, ուղիղ մեր դիմաց, շարք կանգնեցրին — տարան–թափեցին այդ գետի մեջ։ Իրենք մեր կողքերը կանգնած նայում էին, որ ոչ մեկը դուրս չիգա — եթե մեկը դուրս գալու փորձ աներ՝ հրացանով խփում էին։ Մենք այնտեղ մնացինք մոտ երեք օր։ Այդ ժամանակ շատերն իրենց կախեցին — խեղդամահ եղան։ Երեք օր հետո Մալաթիայեն սայլեր եկան — ստիպեցին փոքրիկներին տալ թուրքական որբանոց։ Մայրս մեզ խաբեց. «Դուք ալ նստեք սայլերը գնացեք, մենք ալ կուգանք» ասելով։ Մեծ քույրս չի համոզվեց, իսկ մենք փոքր էինք՝ շուտ համոզվեցանք — գնացինք։ Սայլ նստեցինք ես, ինձանից փոքր երկու եղբայրներս — հորաքրոջս փոքր աղջիկը. բոլորիս տասնհինգ–քսան սայլի մեջ տեղավորեցին։ Երբ հասանք Մալաթիա քաղաքի վերին ծայրը, մեզ իջեցրին։ Մի մարդ մոտեցավ ինձ։ Ես հորաքրոջս աղջկան շալակել էի, իսկ իմ եղբայրներն էլ մոտս կանգնած էին։ Ինձ ասաց՝ այդ աղջկան տու՛ր։ Ես թուրքերեն չէի գիտեր. ձեռքով հասկացրեց։ Ես էլ չի համաձայնվեցի։ Այն ժամանակ թուրք մարդը ապտակեց ինձ, — քիթիցս արյուն եկավ։ Թուրքը իմ շալակից առավ երեխային, գնաց։ Դրանից հետո այլ—ս չեմ տեսեր։ Ես այդ ժամանակ քթիս արյունը սրբեցի — իմ երկու եղբայրների ձեռքերը բռնելով՝ գնացի թուրքի որբանոց, որը անունով էր որբանոց։ Էնտեղ քնելու տեղ չկար — ոչ մի բան չկար։ Մենք էլ, ասելով հիմի մեր մայրերը կուգան, այդ հույսով էինք ապրում։ Անցան ամիսներ, մենք այլ—ս հույսերնիս կտրեցինք։ Այդ ժամանակ Մալաթիայի հայերը չէին աքսորվել։ Այդ հայերը կառավարությունից գաղտնի գալիս էին, հայաթի պատերի վրայով փախցնում տանում էին հայ երեխաներին։ Արդեն համարյա բան չէր մնացել։ Մի օր էլ ես հայաթը կանգնած էի, տեսա պատի վրայից մեկը ինձ ձեռքով արեց՝ թե արի, ես անմիջապես գնացի։ Ինձ ասացին՝ եթե քեզի տանինք, կուգա՞ս։ Ես ասի՝ կուգամ, բայց ունեմ ինձանից փոքր երկու եղբայր։ Նրանք ասացին, որ նրանց էլ կտանեն։ Ես եղբայրներիս կանչեցի, համոզեցի. ես օգնեցի՝ ներք—ից, նրանք էլ՝ վեր—ից, քաշեցին մեզ ցանկապատի վրա — տարան։ Եղբայրներիս տարան ուրիշ տեղ, ես էլ գնացի ինձ վեր— հանող մարդի տունը, որ հետագայում պետք է տաներ, որ եղբայրներիս տեսնեմ։ Բայց, ափսո՜ս, չի տեսա այլ—ս իմ եղբայրներին։ Ինձ չի կարողացան տանել նրանց մոտ, քանի որ դրանից երեք օր հետո այդտեղի հայերն էլ աքսորվել էին մեր քաղաքի հայերի նման։ Ուրեմն իմ եղբայրներին նորից տարել են որբանոց, ես չեմ իմացել — առաջարկեցին, որ ինձ էլ տանեն որբանոց, ես չի համաձայնվեցի։ Եթե ես իմանայի, որ եղբայրներիս տարել են նորից՝ կհամաձայնվեի։ Ես նրանց հետ ճանապարհ ընկա, գնացի։ Դու մի ասի՝ այդ որբանոցը նույն ճանապարհի վրա է եղեր. երբ հասանք որբանոցին, ասացին, որ իմ եղբայրները այդտեղ են։ Ես կարծեցի՝ ինձ խաբում են, բայց զաբիթին ասացին՝ աս տղան որբանոցի տղա է։ Սա էլ երեսիս ապտակեց — մտցրեց որբանոցի դուռեն ներս։ Ես գնացի բացեցի այն սենյակի դուռը, որտեղ եղբայրներս էին, բայց ի՞նչ. սենյակի մեջ անկողին մը կար, երեխաները այդ անկողինի տակ մտնում դուրս էին գալիս առանց շորի, ամբողջապես մերկ, ոնց որ մի մրջյունի բույն լիներ։ Բայց եղբայրներս այդտեղ չէին։ Հարցուցի որբանոցի մեծին, ան ալ չիմացավ ուր են եղբայրներս, ասաց՝ եղբայրներդ գնացել են ուրիշ որբանոց։ Ես նորեն ինձ հայաթ գցեցի։ Պատից թռա, գնացի այն տունը, որ առաջ ինձ տարել էին, բայց ի՜նչ տեսնամ. այդ տան ամեն ինչը թուրքերը տարել էին, ոչ մի բան չէին թողել՝ դռները, պատուհանները բոլորը բաց էին։ Այդ հայաթը մի փոքր պատուհան կար, ելա պատուհանը նստեցի մինչ— երեկո։ Ես արդեն սոված էի. մինչ— երեկո բան չէի կերել, ո՞վ պետք է տար։ Ես սկսեցի վախենալ — լաց լինել։ Մեկ էլ տեսա, որ հեռվից երկու մարդ են գալիս. մեկը կին է՝ հայ, — մյուսը՝ թուրք մարդ։ Եկան, ինձ մոտեցան. այդ թուրքը հայ կնոջը բերեր է, որ ինձ հետ խոսա հայերեն։ Կինը ինձ ասաց. – Այս մարդը քեզ ուզում է տանի, պահի, իրեն զավակ դարձնի, կգնա՞ս։ Ես ասացի. – Ո՛չ, չե՛մ գնա թուրքի մոտ։ Կինը նորից ինձ համոզեց, որ քեզի ջուր կուտա, հաց կուտա, ամեն ինչ։ Ինձ համոզեցին, ձեռս բռնեցին կինը — մարդը, մենք գնացինք այդ թուրք մարդի տունը, որ զավակ չուներ։ Երեք տարի ես մնացի այդ թուրքի մոտ։ Արդեն մոռացել էի հայերենս — թուրքերեն էի խոսում։ Մի օր էլ դուռը թակեցին, ես գնացի բացելու — ի՞նչ տեսնեմ. մայրս — հորաքույրս են դիմացս կանգնած։ Ես սուս ու փուս դուռը փակեցի — մյուս դռնից փախա գնացի դուրս, որ ինձ նորից թուրքը չտանի։ Հիմա գանք մորս։ Աքսորի ժամանակ, երբ մեզ ուղարկեցին որբանոց, նրանց տանում են մինչ— Դեր Զորի անապատը։ Դեր Զորի անապատում թուրք ոստիկանները թողնում են հայերին ու փախնում։ Հայերը մնում են անպաշտպան։ Այդ անապատում արաբները բոլորին կողոպտում են, իսկ շատերին սպանում են։ Նրանք մնում են սոված — ծարավ, անգամ գետնին խոտ չի եղել, որ ուտեն։ Նրանք մնում են առանց հացի — ջրի, մոտ քառասուն օր։ Այդտեղ քրոջս արաբները փախցնում են, — մայրս այլ—ս նրան չի տեսնում, իսկ հորաքրոջս էլ կորցնում է, — այդպես գնում են ամեն մեկը տարբեր կողմեր, որ հաց — ջուր ճարեն։ Վերջապես, շատ գնալուց հետո հասնում են մի գյուղ — այդտեղ ջուր են գտնում. ուզում են ջուր խմել, գլուխները մնում է ջրի մեջ, որովհետ— ար—ից վառված են եղել։ Տեղի գյուղացի արաբները խելքի են գալիս — անմիջապես հեռացնում են ջրի մոտից, շարքի կանգնեցնում, ջուր են բերում, մի բաժակ — մի կողով էլ խաղող։ Բաժակով տալիս են մեկ կաթիլ ջուր — մի գիլա խաղող. բոլորին այդպիսով նրանք վարժեցնում են, որ չուռին։ Հետո կըսեն՝ գնացե՛ք, խմե՛ք, ինչքա՜ն կուզեք։ Գյուղացիները այդտեղ հայերին բաժանում են տների վրա՝ ծառայելու, մայրս էլ ծառայում է։ Մի օր խազայինը ասում է մամայիս, թե այս թաղում մի հայ էլ կա, կուզե՞ս ծանոթացնեմ, արի՛, գնանք։ Գնում, տեսնում են, որ հորաքույրս է, բայց չեն ցույց տալիս, որ բարեկամ են — մի օր, գաղտնի, գիշերով փախչում են Ուրֆա։ Այնտեղ ջուլհակություն են անում, փող հավաքում — որոշում գալ Մալաթիա՝ մեզ գտնելու։ Գալիս են որբանոցի այդ ծանոթ կնոջը հարցնում՝ ի՞նչ եղան իմ տղաքը։ Ան կըսե՝ մեկը կա, մյուսը՝ հիվանդ էր, մեռավ, տարին թաղելու, մեկալը՝ առողջ էր, բայց մեռածին քովը քնած էր, անոր ալ բռնեցին ողջ–ողջ տարին թաղեցին մեռածի հետ… Մենք ոտքով եկանք Արաբկիր։ Ես հայերենը բոլորովին մոռացել էի։ Մեզ բռնեցին բանտ տարին, ըսելով, թե դուք աքսորից փախել եք։ Հետո ազատեցին։ Մեր տունը քանդել էին, դարձրել հողին հավասար, միայն մնում էր այգին իր ծառերով։ Մենք գնացինք իմ մեծ մոր տունը — հոն մնացինք, բայց հոն ալ թողեցինք ամեն ինչ — տեղափոխվեցինք այլ թաղամաս։ Արդեն ես դարձել էի տասներկու տարեկան։ Ես դպրոց գացի, միայն առաջին դասարան — դուրս եկա, որովհետ— մայրս դպրոցի վարձը չկարողացավ տալ։ Հետո ես գնացի աշխատելու։ æուլհակություն սովորեցի առանց փողի. ուտելիք — հագնելիք կուտար միայն։ Այսպիսով, ես վեց տարի աշխատեցի — սովորեցի, որից հետո ինձ տարին թուրքի զինվոր. ես արդեն տասնութ տարեկան էի։ Արաբկիրից դուրս եկանք գնացինք Խարբերդ, վեց օր մնացինք հոն, դուրս եկանք, գնացինք Դիարբեքիր, որը Տիգրանակերտ հայկական քաղաքն է։ Այնտեղ նորից ութ օր մնացինք. բոլոր տեղերը ոտքո՜վ էինք գնում, մոտ ամիսուկես քայլում էինք. ինձ հետ կային չորս հոգի հայ, մնացածները թուրք էին՝ մոտ երեք հարյուր հոգի։ Մենք՝ հայերս, պայմանավորվեցինք, որ հայերեն չխոսենք, որ թուրքերը չիմանան, եթե իմանան, մեզ նեղություն կուտան։ Երբ պիտի նստեինք գնացք, նորից թուրքերեն էինք խոսում, նրանք կարծում էին, որ մենք էլ թուրք ենք, — մեզ վրա վագոնի դուռը չփակեցին։ Մենք որոշ գաղտնիքներ սովորեցինք ճանապարհին, որ գնացքները պետք է կայնեցնեն Միսլումիյայի կայարանը, որ Հալեպի կողքն է։ Նույն գնացքը մեր վագոնը թողեց — շարունակեց ճանապարհը դեպի Հալեպ։ Երբ վերադառնար Հալեպից, մեր վագոնները պետք է միացներ — մեզ տաներ մի ուրիշ քաղաք։ Այն ժամանակ հայ ընկերներով խորհուրդ ըրինք, որ գնանք ճաշարան–վագոնի տիրոջը խնդրենք, որ մեզ պահի։ Բայց ճաշարանի պետը մեզ համոզեց, որ եթե մեզ պահի, մեզ կբռնեն, նորեն կտանին ետ. երկու տարի պետք է ծառայենք՝ «Ձեր զինվորությունը ըրեք, հետո գացեք ձեր տները»։ Մեր տղաները համոզվեցին, որ ճիշտ է։ Գնացինք մեր վագոնը։ Սիրտս հանգիստ չի նստում։ æուրի աման մը ունեինք, ես առի, վագոնեն դուրս թռա։ Երկաթգծի ճամփով գնացի, մի բակ տեսա, երկու երեխա խաղում էին, մի մարդ էլ նրանց հետ հայերեն էր խոսում։ Երեխաներին առավ, ներս տարավ։ Ես մտածեցի, որ այստեղ հայ է բնակվում։ Մտա ներս, տեսա այդ տունը նա— խանութ է։ Բար— տվի հայերեն, նրանք էլ բար— տվին, հարցրին. – Որտեղացի՞ ես։ Ես ասի. – Արաբկիրցի եմ։ – Մի արաբկիրցի բերենք, կճանչնա՞ս։ – Բերե՛ք, որ տեսած ըլլամ՝ կճանչնամ։ Այդ ժամանակ մի տղա բերին. ես անոր տեսել էի դպրոցում։ Ճանաչեցի։ Անմիջապես նա սկսեց հարցուփորձ անել։ Ես ասացի. – Ու՜շ է, մեզ տանում են թուրքի զինվոր, միայն իմ փախնելու մասին մտածիր։ Նա ինձ հարցրեց. – Ֆրանսերեն գիտե՞ս։ Ես ասացի. – Հայերեն շա՞տ գիտեմ, որ ֆրանսերեն իմանամ։ – Հապա ո՞նց անենք։ Եթե դուրս գաս գյուղից՝ հայ բանվորները Հալեպից եկեր են — ճանապարհ են սարքում, միայն թե խառնվիս նրանց հետ՝ այդ ժամանակ կազատվիս։ Ես ասացի. – Ցու՛յց տուր ճանապարհը, որ գնամ։ Նա էլ ցույց տվեց։ Ես իմ ձեռքի եղած ջրի ամանը նետեցի մի կողմ — գնացի։ Բավական գնալուց հետո լսեցի, որ ինձ կանչեցին. ետ դարձա նայեցի, որ ինձ է կանչում — ասում է . – Սխա՜լ ես գնում։ Ես ասացի նրան. – Դու մի հարյուր մետր հեռավորության վրա գնա, ես քեզի նայելով կուգամ, այնպես որ, ո՛չ ոք չի իմանա։ Տղան համոզվեց — գնա՜ց։ Գնաց, ինքը՝ առաջից, ես էլ՝ ետ—ից։ Վերջապես գյուղ մտանք, ես վազեցի հասա նրան — ասացի. – Ես պրծա՜, մնացին մյուս ընկերներս, որ գտնվում են վագոնում։ Երբ մենք հասանք, նա ասաց բանվորներին, որ ես արաբկիրցի եմ, հայ եմ, փախել եմ թուրքի զինվորությունից։ Նրանք էլ ասացին. «Թող նստի վրանի մեջ, մինչ— սայլապանները գան»։ Ես գնացի նստեցի, բայց մտածում էի, որ ընկերներիս դրությունը վատ կլինի, եթե նրանք էլ չփախնին։ Այդ մտածմունքիս մեջ մեյ մըն ալ բանվորները ինձ կանչեցին. – Արի՛, հեռվից մարդ է գալիս, այդ ո՞վ է։ Ես ասացի. – Կարող է իմ ընկերներից են։ Եվ իսկապես որ իմ ընկերներն էին։ Այդ ծանոթս գնացել կայներ էր երկաթգծի վագոնների կողքը։ Երբ նրանք տեսնում են, որ ես ուշացա, ասում են՝ եր—ի փախավ։ Իջնում են վագոնից — տեսնում են այդ մարդուն։ Նա էլ կանչում է իր մոտ — հարցնում՝ որտեղացի՞ եք։ Նրանք ասում են, որ արաբկիրցի են։ Շուտով նրանց էլ է բերում իր ճամփով։ Այդպիսով բոլորին էլ փախցրեց ու բերավ ինձ մոտ, — մենք շնորհակալություն հայտնեցինք նրան։ Մենք արդեն բոլորս էլ փախել ենք — վրանի մեջ նստած ուրախանում ենք։ Այնտեղի բանվորները մեզ ասացին, որ հիմի կուգան սայլապանները — մեզ կտանին։ Ես գիտեի, որ մի արաբկիրցի սայլապան կա։ Մեր տղաներին ասացի. – Եթե նա իմ ծանոթն է, մեզ կտանի։ Եթե նա չէ՝ նորից կտանի, քանի որ արաբկիրցի է։ – Այսպես խոսում էինք մենք, իսկ պարավոզը սիգնալ էր տալիս, որ մարդիկ հավաքվեն ու գնան։ Վերջապես պարավոզը գնալուց հետո բանվորները կանչեցին մեզ — հարցրին՝ ֆրանսերեն գիտե՞ք։ Մենք նրանց ասացինք. – Ո՛չ, ի՞նչ կա։ Նրանք մեզ պատասխանեցին, որ մոտիկ հիվանդանոցից կանչում են, որ հաց տան մեզ։ Մենք զարմացած մնացինք. ի՞նչ գիտեն այդ հիվանդանոցում, որ մենք փախել ենք — սոված ենք։ Դու մի ասի, թուրք կառավարությունը հայտնել է բոլոր տեղերը, թե չորս հոգի թուրք զինվոր է փախել՝ բռնել — հանձնել մեզ։ Բանվորները իրենցից մարդ ուղարկեցին, գնաց բերեց չորս հատ փոքր հաց — տվեց մեզ։ Մենք իսկույն կերանք, որովհետ— շատ սոված էինք։ Հացը ուտելուց հետո իմաց տվեցին մեզ, թե սայլերը գալիս են։ Մենք դուրս եկանք, գնացինք ճանապարհի վրա կանգնեցինք։ Սայլերը եկան —, ի՞նչ տեսնանք. առաջին սայլի վրա նստած է իմ ծանոթը։ Երբ ինձ տեսավ, թռավ սայլից ու եկավ փաթաթվեց իմ վիզը։ Նրան ասացի, որ փախել եմ։ Նա մի տոպրակ տվեց, թե՝ տարեք, կերեք. ինչ ըլլալը չէինք իմանում։ Բաց արինք, տեսանք, որ մեր երեք կոպեկանոց հացերից էր — չի կերանք, քանի որ կուշտ էինք. փաթաթեցինք — դրինք մի կողմ։ Չանցավ հինգ րոպե, նորից կանչեցին ինձ դուրս։ Տեսնեմ նույն ծանոթ սայլապանը այդ տոպրակից մի քանի հատ էլ տվեց, ես տարա։ Հետո ինձ ասաց. – Վե՛ր կաց, սայլին նստիր։ Դա ուրիշ սայլ էր — սայլապանին էլ ասաց. – Որ հանկարծ բռնեն, ինչ գնով լինի, կազատես — ցույց կուտաս մեր տունը, որ գնա։ Ես էլ այդ ժամանակ հարցրի. – Ինչու՞ ես մենակ գնամ, հապա ընկերնե՞րս։ Նա էլ ինձ պատասխանեց. – Դու գնա, որովհետ— ման են գալիս, որ բռնեն ու տանեն, ես նրանց կբերեմ։ Ես նստեցի այդ սայլի վրա — գնացի։ Երբ հասանք Հալեպ, դարբասի դուռը բացվեց, ոստիկանը դուրս եկավ — հարցրեց, թե որտեղի՞ց ենք գալիս։ Սայլապանները ասացին, որ մենք քար ենք տարել ճանապարհ սարքելու — ետ ենք դառնում։ Հրամայեց՝ անցե՛ք։ Մենք արդեն անցա՜նք Հալեպ քաղաքը։ Սայլապանը ցույց տվեց իմ ծանոթի տունը։ Ինձ որ տեսան, արդեն ճանաչեցին — սկսեցին պատրաստություն տեսնել։ Մե՛կ սպասեցինք, երկու՛ սպասեցինք, տեսանք, մարդ չի գալիս. արդեն մութն ընկել էր։ Մտածեցի՝ իջնեմ ցած։ Այդ ժամանակ ընկերներս իրենք վեր բարձրացան։ Իմ ծանոթի տանը կերանք, խմեցինք, հետո խնդրեցինք, որ մեզ տանի — ման բերի։ Երբ դուրս եկանք, գիշեր էր, բայց լույսերը որ վառում էին, ոնց որ ցերեկ լիներ։ Փողոցում հանդիպեցինք երկու հոգու, որոնք —ս փախել էին Արաբկիրից։ Նրանք էլ մեզ նման առաջին անգամ էին դուրս եկել։ Մենք խնդրեցինք մեր ծանոթին, որ մեզ տանի հեռագրատուն։ Գնացինք, հեռագիր տվեցինք, ամեն մեկս առանձին, Արաբկիր, որ մենք ողջ–առողջ գտնվում ենք Հալեպում։ Հետո գնացինք իմ բարեկամի մոտ, որ այլ—ս ինձ թողեց։ Այդ տանը ես մնացի ութ օր։ Ինձ համար սպիտակեղեն կարեցին, որ չունեի. բոլոր ունեցածներս մնացել էին վագոնի մեջ։ Ութ օր հետո ես Հալեպից գնացի Բեյրութ, որ այնտեղից գնամ Ֆրանսիա, բայց Ֆրանսիա չկարողացա գնալ, որովհետ— ես չունեի Ֆրանսիայի արտոնությունը։ Ես Ֆրանսիայում հորաքրոջ զավակներ ունեի։ Նամակ գրեցի, որ ինձ արտոնության թուղթ ուղարկեն, որ գնամ. հա՛յ՝ էսօր, հա՛յ՝ էգուց, մոտ մեկուկես տարի մնացի ես Բեյրութ։ Բեյրութում աշխատում էի։ Արդեն ես լավ փող ունեի։ Ուզում էի, որ գնամ Ֆրանսիա, նոր՝ ընտանիքս բերեմ։ Մի օր էլ ես նամակ ստացա Թուրքիայից, թե՝ մենք գնում ենք Հայաստան, այլ—ս մեզ նամակ չի գրես, մինչ— մեզանից նամակ չստանաս։ Մենք արդեն ճանապարհին ենք։ Ես շվարած մնացի՝ նամակ գրեմ, ու՞մ, նրանք այնտեղ չեն, ի՞նչ անեմ։ Իմ գործը խարաբ եղավ։ Ես մտածմունքի մեջ ընկա. գուցե՝ գնամ Ֆրանսիա, այնտեղից էլ՝ Հայաստան։ Երկու ծախս չլինելու համար, որոշեցի Բեյրութից գնամ Հայաստան — այդ մասին գրեցի Ֆրանսիա՝ հորաքրոջս։ Նա էլ պատասխանեց՝ դուն ինչպես որոշել ես, այնպե՛ս էլ արա։ Ես մարդ գտա, որ ինձ պասպորտ հանեն Պոլիսի վրայով գամ Հայաստան։ Թուրքը ինձ վիզա չի տվեց, քանի որ փախել էի Թուրքիայից։ Նորից մտածմունքի մեջ ընկա։ Որոշեցինք, որ Պարսկաստանի վրայով գամ Հայաստան, բայց իմ ունեցած դրամը արդեն չի բավարարեց։ Հաշվինք, տեսանք, որ իմ դրամը ինձ կհասցնի Պարսկաստանի Քիրմանշահ քաղաքը, նրանից դենը այլ—ս չէի կարող գնալ։ Ես որոշեցի՝ կմնամ այդ քաղաքում, կաշխատեմ, դրամ կհավաքեմ — հետո կգնամ Թավրիզ։ Իմ պասպորտս դուրս եկավ, — մենք մուծեցինք ավտոյի փողը մինչ— Քիրմանշահ քաղաքը։ Դուրս եկանք։ Ավտոյով հասանք Լամ քաղաքը։ Այդտեղ մնացինք ութ օր, ութ օրից հետո՝ անապատով գնացինք Բաղդադ քաղաքը։ Այնտեղ էլ մնացինք ութ օր։ Այդտեղից դուրս եկանք — գնացինք Քիրմանշահ քաղաքը, ուր ես պետք է մնայի։ Հոս չի մոռնամ ասելու, որ երբ Բեյրութից դուրս եկա, ինձ հետ կար ընկեր մը իր ընտանիքով՝ խարբերդցի էր։ Նա մինչ— Թավրիզ էր փողը մուծել, իսկ ես՝ մինչ— Քիրմանշահ։ Երբ հասանք Քիրմանշահ քաղաքը, մենք բոլորս էլ գնացինք հյուրանոց։ Ընկերս հյուրանոցում իր իրերը դասավորում էր, իսկ ես՝ դուրսը բալկոնում կանգնած մտածում էի, թե ի՞նչ պիտի անեմ. ընկերս պիտի գնա, իսկ ես պիտի մնամ։ Այդ մտածմունքի մեջ՝ իմ ետ—ից խփեցին ուսերիս։ Ես շուռ եկա, որ տեսնեմ՝ ո՞վ է։ Տեսա մի հայ մարդ։ Նա ինձ հարցրեց. – Ու՞ր ես գնալու։ Ես ասացի. – Ո՛չ մի տեղ չեմ երթալու, ես պիտի մնամ այստեղ։ Այդ մարդը ինձ ասաց. – Դուն Հայաստան պիտի երթա՞ս։ Ես ասացի. – Հայաստան պիտի երթամ՝ ոչ հիմա. ես փող չունեմ։ Պիտի մնամ այստեղ, փող շահիմ — հետո՝ գնամ։ Այդ մարդը ինձ ասաց. – Դրա համա՞ր ես մտածում։ Ես ներք—ից նկատեցի, որ շա՜տ ես մտածում, դրա համար եկա քեզ մոտ հարցնելու, ինչքա՞ն դրամ ունես։ – Ինձ մոտ վեց թուման փող կա։ Այդ մարդը ինձ ասաց. – Չե՞ս իմանում, որ այստեղ թուրքերը հայերին գործ չեն տալիս. հայերին մունդառ են համարում, ի՞նչ պիտի անես այստեղ. հայ էլ չիկա, եղած հայերն ալ մի քանի հոգի են։ Այդ ժամանակ իմ գլխին կարծես տաք ջուր լցրին։ «Ուրեմն ես կորա», – մտածեցի. ո՛չ փող ունիմ ետ գնալու — ո՛չ փող ունիմ առաջ գնալու։ Ադ մարդը ինձ ասաց. – Արի՛, քեզ մի խորհուրդ տամ, արա։ Այստեղ կա մի տաճկահայ, նա ունի իր տրամադրության տակ երեսուն ավտոմեքենա, իր սեփականն են, ամեն օր մեկը Քիրմանշահից գնում է Ղազվին քաղաքը, իսկ մյուսը՝ գալիս է ետ։ Դու գնա՝ խնդրիր, որ քեզ դնի մի ավտոմեքենայի վրա — ուղարկի Ղազվին, Ղազվինից քո ունեցած վեց թումանով կարող ես հասնել Թավրիզ։ Այնտեղ քեզ հայերը կօգնեն։ Տեսա մարդը վատ խորհուրդ չի տալիս, բայց ո՞նց ասեմ, ո՞նց խնդրեմ։ Այդ մարդը ասաց. – Արի՛, քեզ տանեմ այդ մարդու մոտ։ Մենք իջանք ներք— — գնացինք։ Ճանապարհին ասաց. – Ահա՛ դարպասը։ Դարպասի դիմաց, ճանապարհի մյուս կողմը կա մի դարբնոց. աշխատողները հայ են, նրանց էլ կասեմ, որ քեզ օգնեն։ Առավոտյան վեր կացա, գնացի, այդ մարդուն խնդրեցի, որ ինձ ուղարկի։ Նա իր մեքենայով ինձ տարավ Ղազվին քաղաքը, այնտեղեն ալ՝ Թավրիզ։ Թավրիզեն ալ եկա Հայաստան։ Մերոնց գտա։ Ամուսնացա, ընտանիք կազմեցի, զավակներ ունեցա։ Հիմա աղջիկս՝ Գրետան, կենսաբանական գիտությունների թեկնածու է…

104 (104). ՍՐԲՈՒՀԻ ԿԻԿԻՇՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1909 Թ., ԱՐԱԲԿԻՐ) Մեզի երբ Դեր Զոր տարին, ես պզտիկ էի, ամմա կհիշեմ. հաց չկար, որ ուտեինք, ջուր չկար, որ խմեինք, քար ու անապատ էր։ Քալեցի՜նք-քալեցի՜նք, հազիվ մի գյուղ հասանք։ Արաբները ջուր բերին, կաթիլ-կաթիլ ջուր դրին բերաննիս, մի-մի գիլա էլ՝ խաղող։ Հետո արաբները բոլորին բաժանեցին։ Մամայիս տվեցին մի ինվալիդ մարդու։ Մայրս վիրավորված էր թ—ից. թարախը ջուրի պես կերթար, ամմա օր ու գիշեր կաշխատեր ադ մարդուն համար, քանի որ բեսլեմե էր։ Օր մը ադ մարդուն դրացին եկավ, ըսավ. «Քո ծառան վիրավոր է թ—են»։ Մեղքցավ, բերավ թարախի մեջ ղաթրանով ֆիտիլ դրավ։ Քանի մը օրեն վերքը աղեկցավ։ Ետքը աս դրացին մորս ըսավ. «Մեր քովերը հայ կնիկ մը կա, կուզե՞ս ծանոթացնեմ»։ Մամաս կտեսնա, որ ադ իմ հորաքույրս է։ Գիշերով ինձի հետերնին առին ու փախանք, գնացինք Ուրֆա։ Անտեղ մամաս — հորաքույրս գործարանում աշխատեցան։ Հետո գացինք Մալաթիա, հայկական թաղը իջանք։ Արաբկիրի մեր թաղեն մի կնիկ հանդիպանք, ըսավ. - Ախչի՛, քո տղան էստեղ է, երեսին նշան ունի։ - Հապա մյուսնե՞րը, - ըսավ մայրս։ - Մյուսները մեռա՜ն, - ըսավ։ Ադ տղային մամաս շալակը առավ, եկանք, ամմա ան ալ հիվանդացավ, ճամփին մեռավ։ Վեց չոջուխ էինք, միայն ես մնացի։ Մամաս միշտ կերգեր ու կուլար...

105 (105). ԱՐՓԵՆ ՄԻՔԱՅԵԼԻ ԱՂԱæԱՆՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1909 Թ., ԱՐԱԲԿԻՐ) Ես երեխա էի։ Մամաս հիվանդ էր։ Երկու մորեղբայր ունեի։ Քույրս ամուսնացած էր։ Թուրքերը էկան, մամայիս տեղաշորեն հանեցին դուրս։ Թաղին ժողովուրդին բոլորին աքսոր տարին, մամայիս երկու եղբայրներուն ալ տարին։ Մամաս մնաց գետինը պառկած։ Ան հիվանդ է, չի կրնար շարժիլ։ Ես ալ մամայիս քովն եմ։ Բարի կնիկ մը եկավ, մամայիս գրկեց, տարավ, ես ալ անոնց ետ—են։ Երկու տարի մնացինք թուրքերուն մեջը, մեր սաղ ունեցածները կողոպտեցին։ Մեր քաշածը ո՜վ է քաշեր…

106 (106). ՄՈՒՇԵՂ ՍԱՐԳՍԻ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1910 Թ., ԱՐԱԲԿԻՐ) Ծնած եմ Արաբկիր 1910 -ին։ Հորս անունը Սարգիս, մորս՝ Սաթենիկ, ծնյալ Թերյան։ Ունեցած են երեք զավակ՝ Վարսենիկ, Մուշեղ — Արմենուհի։ Հայրս երկու եղբայր ուներ, մեծը՝ Կարապետ, կինը՝ Էլմաս, ունեին չորս զավակ՝ Խաչատուր, Զաբել, Ավետիս, Լ—ոն։ Չորսն ալ ամուսնացած — զավակի տեր։ Երկրորդ եղբայրը՝ Մարտիրոս, կինը՝ Մարիցա։ Ունեին չորս զավակ՝ Գրիգոր, Արուսյակ, Մարան — Անդրանիկ։ Բոլորն ալ ամուսնացած — զավակի տեր։ Հայրս — երկու եղբայրները իրենց հորմեն ստացած էին բնակարաններ — երկաթագործի աշխատանոց, ուր միասին կաշխատեին։ Արաբկիրեն մոտավորապես տասը կիլոմետր հեռավորության Անդի կոչված վայրը թուրք աղա մը, որ իրենց կճանչնար իբր լավ արհեստավոր, պատճառ եղած է, որ մեր երեք ընտանիքները ամբողջությամբ չաքսորվին ու իրենց օգուտը բերեն տեղացիներուն։ Ես ալ դպրոց կերթայի — ատեն մըն ալ եկեղեցին դպրություն ըրած եմ։ Այսպես մնացինք Արաբկիր մինչ— 1922։ Պատերազմին մեռնողները մեռան, մնացողները մնացին։ Ի միջի այլոց մեր երեք ընտանիքներում կյանքը տնտեսապես բարելավված էր, բայց հայերու հանդեպ թշնամությունը կշարունակվեր երթալեն ավելի բիրտորեն։ Այնպես որ, 1922-ին որոշեցինք գաղթել։ Հինգ-վեց օր քալելով հասանք Հալեպ։ Հոն հայրս նպարավաճառի խանութ մը բացավ — այսպիսով մեր պետքերը հոգացվեցան։ Երկու տարի հետո անցանք Բեյրութ, ուրկե ընտանեկան պասպորտով մը նավով եկանք Մարսել։ Հոն կազմակերպություն մը մեզի ղրկեց Գրան Լեմպս գյուղաքաղաքը, հյուսվածքեղենի հաստատության մեջ հայրս գործ գտավ, ես ալ դպրոց գացի։ Վեց տարի հոն մնալե վերջ ընտանյոք Լիոն եկանք։ Հայրս Բերլիեի մեջ բեռնակառքի գործատեղին աշխատանք գտավ։ Քույրերս ամուսնացան։ Ես ալ մնացի ծնողքիս հետ մինչ—՝ նախ՝ հորս, հետո՝ մորս մահը։ Մորս եղբայրը՝ Թերզյան Կարապետ, կինը՝ Սաթենիկ, երեք զավակները՝ Գրիգոր, Մարտիրոս, Արաքսի, ինչպես նա— մորաքույրս՝ Սիրանուշ, ամուսինը՝ Մարտիրոս, զավակները Կարապետ, Մարիամ, Գրիգոր, 1915-ին տարագրվեցան, բոլորն ալ զոհ դարձան ցեղասպանության։

107 (107). ՀԱՅԿԱԶ ԱՃԵՄՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1892 Թ., ԽԱՐԲԵՐԴ) 1915 թվականի կոտորածի ժամանակ թուրք կառավարությունը մեր գյուղի բոլոր տղամարդկանց հավաքեց, բոլորին կոտորեց, հարյուր քսանհինգ հոգի տարան կապեցին, Եփրատ գետը նետեցին, սպանեցին։ Երկու օր հետո մեզ աքսորեցին։ Քշեցին Հալեպ, էնտեղից՝ Դեր Զոր։ Սպանեցին բոլորի՜ն՝ հորաքույրներիս, քեռիներիս, բոլորի՜ն։ Մեր գյուղը՝ Աշվանը (Արշամավան) Եփրատի ափին էր։ Ես լողացի, անցա գետի մյուս ափը, փախա Դերսիմ, ուր զուտ քյուրդեր էին։ Մնացի նրանց մոտ։ Դերսիմ մնացի մեկ տարի։ Դերսիմը ապստամբ էր։ Թուրքերը չէին կարող Դերսիմ մտնել։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ դերսիմցիներին զորակոչեցին, բայց նրանք չկռվեցին. զենքերն ստացան, գնացին իրենց տները։ Այնպես որ, նրանք միշտ զինված էին։ Դերսիմ անունը հայ քահանայի՝ Տեր Սիմոնի անունից էր եղել։ Նա գաղտնի քրիստոնեություն էր քարոզում բռնի հավատափոխ դարձածների մեջ։ Նրանք հացի վրա խաչ էին անում, իսկ Ս. Սարգիսին Օրիան էին ասում՝ Խըդըր Սուրբ Սարգիս։ Զեյվա գյուղում քրդերը շատ լավ պահում էին հայկական եկեղեցին, քանի որ գիտեին, որ դա իրենց նախնիներն են կառուցել։ Նրանք խոստովանում էին, որ իրենց պապերը հայ են եղել, բայց ստիպողաբար հավատափոխ են արվել՝ մահմեդականություն ընդունել։ Այդ Ս. Սարգիս եկեղեցիի կառավարիչը կին էր։ Մի օր եկել էր ժամի հախը հավաքելու, ինձ ասաց. – Արի՛, ես քեզ պահեմ վարդի պես։ Ես գնացի մի քանի օր մնացի, բայց հետո փախա, քանի որ ամեն օր ոստիկան էր գալիս հարցնում. – Քո մոտ փախստական հայ կա՞։ Կինը ըսավ. – Անտառներում լիքը փախստական հայ կա, գնացե՛ք բռնեցեք։ Այդ կինը օգնեց, որ ես անտառներով փախա, քյուրդ առաջնորդների հետ անցա սահմանը՝ Երզնկա, որն արդեն ցարական զորքերը գրավել էին, այդպես ազատվեցի։ Հետո անցա Էրզրում, որտեղ Անդրանիկի զինվորը դարձա։ Ես Անդրանիկ փաշայի հետ 1917 թվից կռվել եմ։ Անդրանիկը էկավ Էրզրում, մենք իրեն դիմավորեցինք։ Մինչ— 1920 թ. օգոստոսի վերջը եղել եմ նրա հետ։ 1917 թ., երբ Էրզրում եկավ, կռվեց թուրքին դեմ, նահանջեց Սարիղամիշ–Կարս–Ալեքսանդրապոլ ուղղությամբ՝ ապահովելով ար—մտահայերի գաղթը դեպի Ար—ելյան Հայաստան։ Անդրանիկի բանակը զուտ հայերից էր կազմված՝ թվով չորս հազար հինգ հարյուր հոգի, ուներ թնդանոթ — թե հրացան։ Անդրանիկը, ձին նստած, մեզ ասում էր. – Մի՛ լռեք, երգեցե՛ք։ – Մենք ալ երգում էինք. Հերոս մռնչաց, սուլթան դողդըղաց, Վիլհելմի աչքից արտասուք ցողաց, Սուրդ թշնամու կրծքին շողշողաց՝ Կռվի սիրահար, հերոս Անդրանի՜կ։ Արդեն դաշնակցական կառավարությունն էր իշխում։ Անդրանիկն ասաց. – Թուրքական կառավարությունը մեռած կառավարություն է։ Նրա զորքը քիչ է ու հոգնած, ընդամենը երկու հազար զինվոր հազիվ ունենա։ Ես չորս հազար ունեմ, երկու հազար ալ դուք կուտաք, միասին կկռվենք, թուրքերուն կվռնդենք մեր երկրից։ Դաշնակցականները չլսեցին Անդրանիկին։ Անդրանիկն անոնց «խարդա՜խ» ըսավ — հեռացավ։ Արդեն Անդրանիկին չէին սիրում։ Անդրանիկը պատրոն էր ուզում, դաշնակցականները հաց էին ղրկում, հաց էր ուզում՝ պատրոն էին ղրկում։ Նրանք ուզում էին Անդրանիկին մեջտեղից հանել։ Թուրքերն առաջացան, մենք տեղափոխվեցինք ներկայիս Ղուկասյանի շրջան, Ղարաղաչով իջանք æալալօղլի (ներկայիս՝ Ստեփանավան)։ Այնտեղ Մոսկովսկի որբանոց կար՝ մոտ երեք հազար որբով։ Անդրանիկ փաշան հրամայեց որբերին փոխադրել Թիֆլիս։ Մենք էլանք գացինք Տեղ գյուղը, հետո՝ Դիլիջան։ Անդրանիկ փաշան ըսավ. – Մենք դաշնակների հետ յոլա չե՛նք կարող գնալ, հարկավոր է հեռանալ։ Որոշեցինք հեռանալ Պարսկաստան, æուլֆայի կամուրջով անցանք մինչ— Խոյ։ Արդեն գաղթականություն կար մեզի հետ, մեր բանակի ետ—ից մոտ երեսուն հազար հայ էր գալիս։ Թուրքերը թնդանոթ կապեցին գաղթական ժողովրդի վրա, ժողովուրդը նահանջեց։ Եկանք æուլֆա, իջանք Ղափան, Գորիս։ Մի տարի էնտեղ մնացինք։ Էնտեղ եղած ժամանակներս օսմանյան թուրքերը Ալեքսանդրապոլը գրավել էին, Դիլիջանով գնացել էին Բաքու։ Թուրքերը Գորիս՝ Անդրանիկի մոտ ղրկեցին մի հայ վարդապետ — երկու թուրք, որոնց հետ թուրքերը տվեցին հրամանի թուղթ. «Գորիսի շոշը՝ խճուղին, մերն է, դու Գորիսով, Լեռնային Ղարաբաղից գնացել ես æուլֆա, դու մեր ճանապարհի վրա նստել ես ու խանգարում ես մեզ, անձնատու՛ր եղիր. մենք քեզ չենք սպանի — կամ՝ հեռացի՛ր»։ Անդրանիկ փաշան պատասխանեց. «Վաղը առավոտ ես հարձակվում եմ ձեզ վրա։ Ես ո՛չ մի շոշ չեմ տա ձեզ։ Դուք էս կողմերը գո՜րծ չունեք»։ Ութ–տասը օր հետո անգլիացին եկավ։ Մի անգլիացի կապիտան Անդրանիկ փաշայի բանակին միացավ։ Մեր բանակը Գորիսից եկավ Էջմիածին։ Եր—անի վեր—են փայտե կամուրջով, առանց Եր—ան մտնելու Էջմիածին գնացինք, զենքերը կաթողիկոսին հանձնեցինք։ Անդրանիկը Էջմիածնում մեզ «Ազատական» տվեց, այնտեղ գրված էր՝ էսքան ժամանակ կռվել է մոտս։ Հետո Անդրանիկը գնաց։ Եր—ան գալու ժամանակ, դաշնակ կառավարությունը հավաքեց Անդրանիկի զորքը, սպանեց երկու հոգու — վիրավորեց շատերին։ Անգլիական զորքը գրավել էր Եր—անը։ Անդրանիկը ըսավ. – Էդ շան թուլա Դրոյին տվեք ինձ, ես ականջները կտրեմ։ Պրոֆեսոր Թենեքեջյան մը կար, հարցուց ինձի. – Ի՞նչ եղավ։ – Անդրանիկին ուզում էին սպանե՜լ։ – Վա՜յ, շա՛ն որդիներ, հազար տարին մեկ էդպես մարդ կծնվի… Անդրանիկից հետո դաշնակցականները մեզ աշխատանք չէին տալիս։ Մեզ փողոց մաքրել տվին, մեզանից երկուսին սպանեցին։ Մեզ չէին սիրում, որովհետ— Անդրանիկի զինվոր էինք եղել։ Նորից փախանք Ապարան, քարշ եկանք, մինչ— բոլշ—իկյան բանակը եկավ Ալեքսանդրապոլը գրավեց։

108 (108). ԵՂՍԱ ԱՆՏՈՆԻ ԽԱՅԱæԱՆՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1900 Թ., ԽԱՐԲԵՐԴ, ՀԱԲՈՒՍԻ Գ.) Ես ծնվել եմ Խարբերդի Խաբուսի գյուղը։ Կամուրջի մյուս կողմը Բալուն էր։ Մինչ— 1922 թ. հոն էի։ Մեր գյուղը ծառ ու ծաղիկ շատ կար։ Մենք վեց հարյուր տուն էինք. ղասաբ, նաջար, կոշկակար, հողագործ ունեինք. բոլորը հայ էին։ Մեր տունին մեջ ապրում էին պապաս, մամաս, չորս հորեղբայրներս՝ Մուշեղ, Մովսես, Տոնապետ — Պողոս, որը Ադանա զարնվավ, մեռավ։ Անոնց կնիկները՝ Էվա, Իսկուհի, Գոհար, Նազիկ. եղբայրներս՝ Անդրանիկ, Նիկողոս, Հովհաննես, Հարություն։ Մեծ հայր — մեծ մայր չեմ տեսած։ Մորս կողմեն Եղսա մորաքույրս կար, հորաքույրս՝ Զարդուհի, անոր զավակները իր ծնկին վրա մորթեցին։ Քեռիներս ալ շատ էին։ Յոթը տուն էր մեր գերդաստանը։ Բոլորն ալ գյուղին մեջ էին ու հոն կապրեին։ Մերոնք հողագործ էին, կցանեին ցորեն, բախլա, ոսպ, ուրիշ բաներ։ Ատոնք կծախեինք, դրամով օճառ, կտավ կառնեինք։ Մեր գյուղը եկեղեցի, դպրոց կար։ Մեր դպրոցը բողոքականներունն էր։ Խարբերդում Եփրատ կոլեջը կար, որտեղ Ամերիկա գացած ուսանած ուսուցիչներ դաս կուտային։ Ինձ տասներեք տարեկանից նշանել են, որ աշխատող ձեռք ըլլա։ Լուսավորչականները շատ էին, բայց մեր բողոքականներուն դպրոցը կուգային, քանի որ խելոք ուսուցիչներ ունեինք։ Տղա, աղջիկ միասին էին սովորում։ Մամաս թազա հաց կեփեր, կուտար ինձ, կասեր՝ տար վարժուհուն տուր։ Գյուղին մեջ աղբյուր կար, քովը գյոլ կար, մեջը գոմեշները կլողացնեինք, վերջն ալ ադ ջուրը կերթար այգիները կջրեր։ æրերի մեջ մեծ ձուկեր կային։ Տունին մեջը թոնիր կար, ախոռ կար։ Ձմեռը ցուրտ կըլլար։ Բամբակը կհավաքեինք, կմանեինք, կուտերն ալ կհանեինք անասուններին կուտայինք, կուտեին։ Ինձի «ճարպիկ չոջուխ» կըսեին։ Ես ասեղնագործություն կընեի։ Պապայիս հորեղբոր թոռը միշտ ինձ հետ կտավ կգործեր, բամբակից ու բուրդից կգործեինք։ Յոթը կով ունեինք, մեկ հատ գոմեշ, հավեր ունեինք։ Տունին ետ—ը այգի կար՝ պտուղի ծառերով։ Որդ* կպահեինք, մետաքսի գործ կընեինք։ Հորեղբայրս Ամերիկա գնաց, մեզի դրամ կղրկեր, որ ապրվենք։ Հյուրիեթ եղավ, իբր թուրքը — հայը ախպար պիտի ըլլային։ Ադ ըլլալու՞ բան էր։ Սու՜տ էր։ Թշնամին բարեկամ կըլլա՞։ Սոխին անուշը կըլլա՞։ 1909 թվին Ադանայի ջարդը եղավ։ Մեր գյուղեն երկու հարյուր տղաք գացած էին Ադանա աշխատելու, դրամ վաստակելու, քեռիս ալ մեջն էր. բոլորը ջարդվան։ 1915 թ. թուղթ եկավ պատվելիին, որ աս, աս մարդիկը պետք է գան։ Կտանեին, ձեռք ու ոտը կկապեին, իրար կզարնեին, որ մեռնին։ Տղամարդկանց տարին՝ մորթեցին։ Մեկը փորը բացված ետ եկավ։ Հերս ալ տարին, կիսամեռ ետ եկավ։ Թուրքը ըսեր է. «Հիմա թուրք պիտի ըլլաք, չէ նե՝ հայ»։ Տերտերը ըսեր է. «Մեղա՜ քեզ». բոլոր քահանաներուն ջահել-ջահել կոտորել են։ Հայ բողոքական վարժապետին՝ պր. Գ—որգին լեզուն կտրել են, քանի որ հայերեն սորվեցուցեր էր, վերջն ալ գլուխը կտրեր են։ Դահա ցորենը չէինք քաղել, մայիսին տղամարդկանց տարին, վերջը կնիկներուն տարին։ Ես դաշտ էի գնացել, որ ջուր տանեմ։ Կուժը լցրի, միլիցիան եկավ։ Հայ կնիկները, որ արտը կաշխատեին, եկան, որ ջուր խմեն, միլիցիան չձգեց։ Հորս տարին մորթեցին։ Հորեղբորս կնիկը բռնել են, ըսել է թուրքին մեկը՝ ինձի առ։ Ան ալ ըսեր է. «Ձիուն տեղը, էշ չեմ կապի»։ 1915 թ. մայիս ամսին, երեք օրվա ամուսնացած էի։ Ինձի Մազրա հարս էին տարած։ Մարդուս բռնեցին տարին։ Ես աղբյուրի գլուխը նստա, սկսա լալ։ Թուրքերը մտան մեր տները, սկսան թալանել։ Բողոքականներուն չէին սպանում։ Մարդս թուրք տղայի մը հետ խաբար ղրկեց, որ իրեն թուղթ մը ղրկեմ, որ մենք բողոքական ենք։ Ադ տեսակ թուղթ չկրցա ղրկել՝ արյունը գնաց սելի պես։ Ամուսինիս քրոջը վիզը կտրեցին հավի պես։ Կեսուրիս ընտանիքեն մարդ չմնաց, բոլորը մեռան գնացին։ Հայերուն տարին մորթեցին։ Ինձի Աստված է պահել։ Երբ բոլորին տարին, ես աղբյուրին քովն էի, տեսա։ Շատ հայեր փախել էին անտառներ՝ խոտերուն, ցորենի արտերուն մեջն էին թաքնվել։ Ես ալ փախա։ Ես իմ անձը ազատել կուզեի։ Մայրը մանուկը ուրացավ։ Մենք ցորենի արտի մեջ էինք, հարյուր հոգիի չափ էինք, երեխաներ ալ կային։ Սոված ենք։ Ցորենը քարով կտրորեինք, կուտեինք։ Ես կորցրեցի բոլորին։ Մամաս, քույրս, եղբայրս, հորեղբորս չորս զավակները, բոլորը գնացին, կորան, սոված՝ մեռան, մորթվան՝ մեռան։ Միայն ես — իմ հորեղբոր աղջիկը ազատվանք, ան ալ ճամփին մեռավ։ Հիմա յոթ տուն ընտանիքեն միայն ես եմ մնացած։ Ցուրտը եկավ, թուրքի տուները մնացի։ Վերջը ամերիկացին եկավ։ Ես լսեցի, բոբիկ, չբլախ վազեցի գացի, ըսի տնօրենին. «Ես եմ, Եղսան եմ»։ Դուռը բացին։ æուր դրին. ոտքերս ցուրտը տարել էր։ Հարցրին. «Ոջիլ չե՞ս բերած»։ 1917 թ. ինձ ընդունեցին որբանոց։ Պարոն Սոկրատը ինձ ընդունեց։ Սկսա կտավ գործել։ Դրամ շահեցա։ Երեք տարի որբանոցը մնացի։ Կհիշեմ Վարդուհի վարժուհին։ Տնօրենը միստր Պիքսն էր։ Ան մեր նման հայերուն հայրն էր։ Միշտ կըսեր. «Խելոք եղեք, համեստ եղեք, թուրք տեսնաք՝ դուռը գոցեք, ներս մտեք»։ Դպրոցին մեջ փոքրերը միասին էին, մեծերը՝ առանձին։ Ինձի ուզեցին թուրքերը փախցնել, բայց ազատեցին։ Որբանոցը հացերնիս, ճաշերնիս բոլ էր։ Հերքեշ իրեն գործը կըներ։ Նոր տարիին նվերներ կուտային, խրատներ կուտային։ Հինգ ոսկի ունեի, գացի Հալեպ։ Ինչքան ապրել եմ, էնքան տանջվել եմ։ Հետո 1936-ին եկանք Հայաստան։ Իմ աչքի արցունքը արյուն դարձավ։ Հացի գրքույկ չտվին։ 1937-ին մարդս ոչխարը մորթել է, միսը ծախել է ըսելով՝ մատնեցին, մարդուս բանտարկեցին։ Ես հաց ու պապիրոս կտանեի։ Վերջը լսեցի, որ Սիբիրը սպաններ են։ Այնքան խեղճ էի, որ կմուրայի։ Քանի դուռ կաշխատեի։ Կտավ կգործեի։ Երկու երեխաներս կուգային գործարան, քանի որ տանը պահող չունեի։ Միայն թուրքը չէ, հայն էլ է տանջել։ Աղջիկներս ամուսնացան, վեց թոռ ունեմ։

  • Իմա՝ շերամ:

109 (109). ՀԱԿՈԲ ՄԱՆՈՒԿԻ ՀՈԼՈԲԻԿՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1902 Թ., ԽԱՐԲԵՐԴ, ՉԱՐՍԱՆæԱՔ, ԲԵՐՐԻ) Մեր գավառի վաթսունչորս գյուղերի հայությունը — մեր կենտրոն Բերրի քաղաքը իրենց բարգավաճ վիճակում էին, երբ վրա հասավ կոտորածը։ Մեր Բերրի քաղաքի բնակչության մեծ մասը հայեր էին՝ մոտ յոթ հարյուր տնից բաղկացած մի քաղաք էր, որից միայն հարյուրը թուրքի տներ էին, այն էլ՝ եկվորներ էին, ոչ բնիկներ։ Քաղաքը բաղկացած էր վեց թաղից՝ Կալերի թաղ, Տոնաղբյուրի թաղ, Կամարաղբյուրի թաղ, Թուրքական թաղ — Բարտախանայի թաղ, որը բրուտների արհեստանոցների թաղն էր։ Նրանք արտադրանքը ամբողջ գավառին բավարարելուց բացի, արտահանում էին քաղաքից դուրս՝ մինչ— Մալաթիա, Արաբկիր, որոնք Բերրի գետի հոսանքով լաստանավերով փոխադրում էին։ Լաստանավերը ոչխարի տիկից փչված տաս-քսան հատ իրար կպած, փայտով իրար միացած էին, որոնց վարորդները կոչվում էին քյալաքջիներ։ Բերրին արհեստավորների մի քաղաք էր, որտեղ գործում էին հարյուրից ավելի մանուֆակտուրային — արհեստավորների խանութներ — միայն մեկ հատ թուրքի խանութ կար, որը սափրիչ էր։ Այդ սափրիչի խանութը ներսում ուներ մի վերնահարկ, որը հյուրանոցի դեր էր կատարում դրսից եկած քրդերի — թուրքերի համար։ Մեր ընտանիքը բաղկացած էր հինգ հոգուց՝ հայրս, մայրս, ես տասներեք տարեկան, եղբայրս՝ Ասատուրը յոթ տարեկան, քույրս Լուսինեն՝ չորս տարեկան։ Ես ուսում եմ ստացել իմ ծննդավայրի դպրոցում, որը մտնում էր Միացյալ ընկերության համակարգի մեջ։ Հայրս արհեստով դարբին էր։ Նա գրագետ էր։ Մեր ընտանիքը լուսավորչական էր։ Հայրս շատ բծախնդիր էր եկեղեցու արարողություններին, — եթե որ—է մեկը սխալ կատարեր, տեղն ու տեղը կուղղեր։ Ինքը —ս միշտ եկեղեցու դասում էր կանգնում։ Հայրս 1895 թ. որբացած մանուկների որբանոցն էր կազմակերպել — ինքը հոգաբարձուն էր։ Այդ կապակցությամբ քաղաքի Առաջնորդի՝ Կորյուն վարդապետի հետ սերտ կապի մեջ էր։ Կորյուն վարդապետը ազգասեր, շինարար, քաջակորով, հանդուգն մի անձնավորություն է եղել։ Նա մտահոգված է եղել, թե Չարսանջաքի քսանչորս դերեբեյիններին* ինչպես զսպի, որ հայերին չվնասեն։ Եվ նա իր դիվանագիտական քայլն է կատարել։ Սուլթան Համիդի տղաներից մեկի մահվան առիթով ցավակցական նամակ է գրել — շնորհակալական հեռագիր է ստացել։ Տեղի թուրքերը գալիս են Կորյուն վարդապետին խնդրում, որ նա ցույց տա այդ հեռագիրը։ Եվ դրա միջոցով զսպում է նրանց։ Բացի այդ, նա շքանշան է ստացել սուլթան Համիդից։ Մի անգամ, երբ նա գավառի կառավարիչի՝ ղայմաղամի պաշտոնատեղին էր գնում, ղայմաղամը վեր է կենում — թուրքական ձեռնասեղմումով ողջունում է այնտեղ նստած մի ուրիշ թուրքի՝ Մեհմեդ բեկին, որը նույնիսկ զորք ուներ։ Բայց նա ոտքի չի կանգնում, Կորյուն վարդապետը այդ համարում է վիրավորանք ոչ միայն իր, այլ— սուլթան Համիդի շքանշանի նկատմամբ ու փիլոնի տակից ցույց է տալիս շքանշանը։ Թուրք բեկը զգում է իր սխալը — ներողություն է խնդրում։ Այս միջոցներով Կորյուն վարդապետը բավական զսպում է Չարսանջաքի դերեբեյիններին, — հայերի նկատմամբ բռնությունները որոշ չափով մեղմվում են։ Չարսանջաքը վաթսունչորս գյուղերից էր բաղկացած, մեծ մասը հայեր էին։ Ամեն գյուղում բեկի ապարանքում թուրք ծառաներ կային։ Հարաբերությունները ճորտատիրական հիմունքների վրա էին։ Ճորտ մարաբաները աշխատում էին հողի վրա, — թուրք բեկը բերքի կեսից ավելին վերցնում էր իրեն։ Բացի այդ, շաբաթը մեկ-երկու օր նրա տան կիները պիտի գնային բեկի պալատը՝ որոշ ծառայություններ կատարելու։ Իսկ կրոնական առումով հայը միշտ «գյավուր» էր, որը ստորացուցիչ էր հայերիս համար։ Հայրս իր արհեստի շնորհիվ բարեկեցիկ ընտանեկան կյանք էր ստեղծել։ Ունեինք երկու կով, մի ձի։ Հայրս կովի տված կաթնեղենը գործածում էր մեր տան կարիքների համար, իսկ հաճախ էլ մայրս հասցնում էր կաթ, մածուն նա— աղքատ ընտանիքներին։ Հայրս իր դարբնի արհեստով քրտնաջան, քրտինքը ճակատից քամած, օրն ի բուն աշխատում էր գարնանը — ամռանը։ Աշնանը — ձմռանը փակվում էին ճանապարհները, — մարդիկ գյուղերից չէին կարող գալ քաղաք՝ իրենց գործիքները վերանորոգելու։ Հայրս իր աշխատանքի վաստակը կանխիկ չէր ստանում, այլ ապառիկ էր կատարում։ Մատյանի մեջ գրանցում էր, թե ինչ գործիք է պատրաստել որ գյուղացու համար։ Բոլոր թուրք գյուղացիները անգրագետ էին — վստահում էին հորս։ Հայրս աշնանը գնում էր գյուղերը — այդ մատյանի մեջ գրանցվածների դիմաց բնամթերք էր ստանում — հավաքում։ Թողնում էր քրդերի — թուրքերի տների մոտ, որոնք պարտավորվում էին իրենց էշերով ոսպը, ցորենը, գարին փոխադրել քաղաք։ Այսպիսով, հորս դրամական եկամուտը շատ չնչին էր իր աշխատանքի դիմաց։ Մեր տան մեջ ունեինք մի ամբար՝ կրակատան մոտ։ Ամբողջը ամբարում էինք այնտեղ։ Գարնան ամիսներին հայրս վաճառում էր թուրք — քյուրդ հաճախորդներին, որոնք կարիքը ունեին։ Ուրեմն, ինչպես տեսնում ենք, փակ նատուրալ տնտեսությունն էր իշխում մեզ մոտ։ Հայրս վերջին անգամ վերադառնում էր՝ մի քանի ոչխար ղավուրմացու հետը բերելով, որոնք ձմեռվա ամիսներին օգտագործում էինք։ Հացը —ս թխում էինք ու պահում։ Հայության 90 տոկոսը խաղողի — պտղատու այգիներ ուներ։ Մեր գերդաստանը չորս եղբայրներ էին՝ մեկը Պետրոսը, Ամերիկայում էր, Կիրակոսը 1911 թ. մահացավ, մյուսը՝ Գրիգորը 1890-ական թվականների վերջերին բողոքական դարձավ։ Նա այնքան գրագետ էր, որ բողոքական պատվելիին հաճախ փոխարինում էր։ Հյուրիեթից հետո մի հրովարտակ ելավ, որ հայաշատ քաղաքներում քաղաքապետ պիտի ընտրվի հայերից։ Գրիգոր հորեղբայրս 1911-1912 թվերին ընտրվեց քաղաքապետ՝ բելեդիե-ռեսի։ Ահա այսպիսի հեղինակություն ուներ մեր գերդաստանը։ Աշնան ամիսներին այգեգործությունն սկսվում էր։ Ամռանը թութը չորացնում էին, որը հիմնական ուտելիքն էր ձմեռվա համար։ Հայերը խաղողի հյութից պատրաստում էին ընկույզի սուջուխ, որը փաթաթվում էր բաստեղի մեջ, տեղավորում էին կճուճի մեջ, որ նոր տարվա օրը բացեն։ Մեր գերդաստանի կյանքը այսպիսին էր, որը նման էր բոլոր հայ ընտանիքների կենցաղին։ Ես չեմ հիշում, որ որ—է հայ հայհոյանք արտասաներ, այնքան էին իրար նկատմամբ հարգալից։ Հայրս ամենաբարկացած պահին կշտամբում էր. «ծո՛, վրադ երկինք չի՞ գոռգոռացել», այսինքն՝ մարդկային կյանքի մեջ չե՞ս մտել։ Մինչ եղեռնը համառոտակի պատմելուց հետո պիտի անցնեմ հայասպանությանը։ Գարնանային մի օր էր։ Մեր Բերրիի ցորենի արտերը արդեն հասել էին, — ես մեր տան այվանից՝ պատշգամբից, դիտում էի ցորենի ծփացող ալիքները — լսում էի գետի շառաչը։ Այվանում մայրս իր դրացի տիկ. Վարդուհու հետ ցորեն էր մաղում, փալասների վրա կիտված ցորենը, որ ջրաղաց ուղարկեն, ինչպես ամեն տարի։ Դեպի գետահովիտը թեքվելիս նկատեցի, որ մի տան կտուրը բարձրացան մի թուրք ոստիկան, մի ժանդարմ — մի մարդ՝ քաղաքացու շորերով։ Այդ երեքին ես նկատեցի։ Նրանք ձեռնունայն դուրս էին եկել, եր—ի տանը մարդ չկար։ Հայրս այդ պահին խանութից տուն հասավ, — այդ երեքը եկան, մտան մեր տունը։ Արդեն մի քանի օր առաջ թուրք կառավարության ոստիկանները պարապմունքի ժամին ներխուժել էին Առաջնորդարանը — դպրոցը՝ զենքեր — գրականություն հայտնաբերելու նպատակով։ Այդ սոսկում էր առաջացրել հայ բնակչության մեջ, որը մղձավանջային ապրումների մեջ էր գտնվում։ Օրը ցերեկով, փողոցում, մտնում էին հայերի տները, դուրս էին բերում հայ տղամարդկանց — քաշկռտելով սկսում էին ծեծել, սապոգներով խփել։ Ես ականատես եմ եղել Երզնկյանի ծեծվելուն, Թերզյան Կարապետին ինչպես իրենց տան կտուրին գցել էին գետին — զենք էին պահանջում։ Մոտ քսան-քսանհինգ եր—ելի հայեր արդեն բանտարկված էին։ Նրանց պահանջը սովորական որսորդական հրացանը չէր։ Այդ երեք անձնավորությունները, որ եկան կոխկռտեցին ցորենը, խուզարկեցին մեր սենյակը, պատից կախված որսորդական հրացանը տեսան, հայրիկիցս պահանջում էին ռուսական տասնոց, մաուզեր — այլն։ Այդ եռյակի մեջ էր նա— քաղաքի դատախազը, որը լսել էի, որ առնավուտ՝ ալբանացի մուսուլման էր, պաշտոնի տեր։ Նրանք նույնպես դաժան էին, ինչպես թուրք ոստիկանները։ Հայրիկիցս բացասական պատասխան ստանալով, մտրակով հարվածում էին, վերջապես քաշկռտելով հորս տարան բանտ։ Այդ դաժանությունները կատարելու պահին մայրս ասաց. «դահիճնե՜ր»։ Այդ բառի համար մորս դատարկ տան մեջ արգելակեցին։ Մենք երեքս՝ ես, քույրս — եղբայրս մնացինք մենակ։ Ես վազեցի մորս ետ—ից, դռան ճեղքից նայեցի, մայրս ասաց. «Տղա՜ս, գնացեք Գրիգոր հորեղբոր տունը»։ Նրա կինը՝ Եվան, շատ խնամքով ու գուրգուրանքով պահեց մեզ — հաջորդ օրը առավոտյան թաշկինակի մեջ մի կտոր հաց ու պանիր, կարագ, սեր փաթաթեց, որ տանեմ բանտ՝ հայրիկիս։ Մենք տեղյակ էինք, թե ինչ տանջալի վիճակի մեջ է հայրս բանտում։ Ես ուտելիքը տարա։ Բանտի լուսամուտի առաջ կանգնած՝ տեսա, որ դատարկ էր բանտը։ Դա հայ մարդու սրճարան էր, զավթել էին — դարձրել կալանավայր։ Ընդամենը հարյուր հոգի հազիվ կառներ, այնինչ երեք-չորս հարյուր հոգի էին լցվել, որոնք շնչահեղձ էին լինում։ Նրանցից ոմանց կանայք բողոքեցին գավառապետին, որ փոխարինել էր նախորդին, որը իթթիհատական դահիճներից էր, Աթան բեկը քմծիծաղով ասում է. «Մի՛ անհանգստացեք, շուտով ձեր բանտարկյալներին կտեղափոխենք», - այսինքն՝ կտեղափոխեն սպանդանոց։ Երբ ես մոտեցա լուսամուտի երկաթե ճաղերին, տեսա հայրիկիս — մեկին, որին ֆեդայի Ավետո էին ասում։ Նա մոտ տասնյոթ տարի Գ—որգ Չավուշի խմբում է եղել։ Հյուրիեթից հետո, որպես ազատություն, հավասարություն հռչակած երկիր, ֆեդայիները դուրս էին եկել բանտերից, բայց նա խորտակված վիճակում ընկած էր բանտի չոր հատակին, ինչպես իմ հայրը։ Այդ երկու հոգիները ետ էին մնացել սպանդանոցից, քանի որ քայլել չեն կարողացել։ Իսկ երեք-չորս հարյուր հոգուն, զույգ-զույգ թ—երից կապած տարել են գետի ափը։ Այդ սպանդանոցից ազատվում է միայն Խոսրով Նալբանդյանը, տասնութ տարեկան մի տղա, որը մեր տան մոտ էր ապրում։ Հոր հետ կապված վիճակում է եղել, երբ ազատարարը մոտեցել է։ æարդը կատարվել է շատ դաժան կերպով, Խոսրովի հայրը սպանված է եղել, երբ ազատարարը եղել է հայկական Արմիկ գյուղի Մեհմեդ բեկը, որը իր ապարանքում ուներ տասնյակ ջորիներ, — դրանց պահելու համար մարդ էր պետք։ Եվ մարդ է ուղարկում, որ մեկին բերեն։ Դա լինում է Խոսրովը։ Նրա աղջկա կնքահայրն եմ եղել ես։ Այդ սպանդի մեջ եղել են մեր գերդաստանից մոտ տասը հոգի, նա— Ամերիկայից հյուր եկած Հոլոփիկյան Արամը, որը Մարտիրոս հորեղբոր տանը հյուր է եկել —, չնայած ամերիկահպատակ էր, դաժանորեն հոշոտել են։ Նա սիրահարված էր բողոքական դպրոցի վարժուհի Ռոզային — դեռ մի շաբաթվա ամուսնացած էր՝ հոշոտեցին։ Հայրս այդ ուտելիքը ընդունելուց ցածրիկ ասաց. «Տղա՜ս, ինձ մի ոչխարի թարմ մորթի հասցրու, որ ես կռնակիս քաշեմ, քանի որ այնքան են ծեծել, որ ս— արյունակալված են վերքերս»։ Ես հայրիկիս այդ խնդրանքը կատարեցի։ Կիրակի օրը հորեղբորս տունը վերադարձա։ Դեռ այդ օրերին Գրիգոր հորեղբայրս, որպես քաղաքագլուխ, դեռ պաշտոնի գլուխ էր։ Նրան խնայել էին։ Միջնորդեց, որը առանց կաշառքի չէր լինի, հորս բերինք տուն, ազատվեց։ Հորս դարբին ընկերներից Լ—ոն Խոչիկյանը շալակով նրան հասցրեց տուն, քանի որ չէր կարող քայլել։ Մայրս էլ արգելափակումից տուն եկավ։ Հայրս խոշտանգված ընկած էր փորի վրա։ Թիկունքի վրա չէր կարող պառկել։ Հայրս պատմեց, թե մի գիշերվա մեջ ի՜նչ փորձանքներ են բերել թուրք դահիճները։ Ահմեդ օնբաշին, դաժան դեմքով մի տասնապետ, բանտախցից հորս բերում է խոշտանգելու խուցը, պառկեցնում է փորի վրա, երկու կողմում կանգնած ոստիկանները կաղնու մահակներով սպասում են հրամանի։ Հորիցս դարձյալ պահանջում են մաուզեր, մոսին, տասնոց. - Տու՛ր կամ՝ պառկի՛ր։ Սկսե՛ք հարվածել. - հրամայում է օնբաշին։ Քառասուն հարված տալուց հետո նստեցնում են։ Ահմեդ օնբաշին ասում է. - Հը՞, չե՞ս ուզում բերել զենքերդ։ Ըստ հորս պատմածի, Ահմեդ օնբաշին իր կողքը նստեցրել էր եկեղեցու — դպրոցի հայ երգեցողության ուսուցչին՝ Արմենակ Պետրոսյանին, այսինքն՝ հետո հերթը նրանն էր լինելու։ - Մալիմ էֆենդի (պր. ուսուցիչ) զենք չունեմ։ Նորից են քառասուն հարված հասցնում, նորից է հարցնում։ Պատասխանը՝ նույնը։ Երրորդ անգամ պառկեցնելուց առաջ ասում է. «Ասա ո՞վ ունի զենք»։ Հայրս մատնիչ չէր կարող լինել։ Եթե գիտենար, չէր ասի։ Հարյուր քսան հարվածից կիսամեռ վիճակում քարշ են տալիս կալանատունը։ Ահա հայրիկիս պատմածը։ Հայրիկիս ծանոթ թուրք երկու անձինք կարողացան օգնել որոշ չափով։ Հայրս դեռ—ս սարսափելի ցավերի մեջ, թարախակալված վերքերի մեջ, հորեղբորս կինը՝ Եվան, խնամում, մաքրում, փոխում էր վիրավորի վիրակապը, քանի որ մորս սիրտը չէր դիմանում։ Ահա այդ վիճակի մեջ մի օր երեկոյան մութին Ահմեդ էֆենդին, որի տունը հորս խանութի մոտն էր, եկավ մեր տունը։ Ղայմաղամը զինել էր տեղի թուրքերին, նա— համիդիեներին, որոնք քաղաքացիական շորերով քրդեր էին. գազանատիպ մարդիկ շրջապատել էին քաղաքը։ Ոչ ոք չէր կարող փախչել, — խղճամիտ թուրքերը դժվարանում էին մոտենալ իրենց ծանոթ հայերի տներին։ Սարգիս Չախմախչյան զինագործը փորձ էր արել փախչելու։ Ահմեդ էֆենդին եկավ օգնության ձեռք մեկնելու։ Հայրս փորի վրա պառկած վիճակում պատմեց իր գիշերվա կրած տանջանքները։ Ահմեդ էֆենդին ի սրտե էր, թե ինչ՝ չգիտեմ, ասաց. - Հեղինակի տու՜նը քանդվի, այս կոտորածը ստեղծողի տու՜նը քանդվի, քանի որ ոչ մի բեղավոր չի կարող ազատվել։ Հայրս խնդրեց. - Գոնե ընտանիքս փրկեք։ Այդ խոսակցությանը ներկա էինք ես ու եղբայրս։ Նա հորս ազատել չկարողանալով՝ ասաց. - Ձեր ընտանիքից կաշխատեմ փրկել կնոջդ — զավակներիդ, բայց փրկելու միակ միջոցը այն պիտի լինի, որ երբ տեղահանությունը սկսվի, քեզ ծանոթ քիրվան՝ Ալի ջորեպանը, իր ջորիով քարավանին ուղեկցի, — նա հանձն առնի հարմար մի վայրում քարավանից փախցնի — մի թուրքի գյուղում պահի։ Ես այդ ժամանակ իմ տղա Շյուքրիի միջոցով կազատեմ։ Քանի որ Շյուքրին բանակում է ծառայում, նրան բերել կտամ բանակից, որ ձեզ ազատի։ Հայրս համաձայնվեց — վարձահատույց լինելու համար ասաց. - Իմ ոսկե ժամացույցը բեր տուր այս մտերիմ Ահմեդ էֆենդիին։ Հայրս նվիրեց ոսկե ժամացույցը։ Բացի այդ, մայրս ուներ ոսկյա վզնոց, ոսկե գրավիցա ոսկեդրամ, այդ էլ տվեցին նրա կնոջը տանելու։ Այդ բարեկամ թուրքը նվերը ընդունելով գնաց։ Նա պատմեց, որ իբր կովն է փնտրում, հազիվ դժվարությամբ եկել է մեր տունը։ Անցավ մի քանի օր, հայրս իր աշակերտ Գ—որգին ասաց. - Քիրվա Ալիին կանչի մեր տունը, - նրան հայրս շատ օգնել էր։ Նա ուներ մի ձի, հայրս ասաց. - Իմ ձին — երկու կովերը տարեք ձեր տունը՝ պայմանով, որ մեզ ազատես։ Տասը-տասնհինգ օր հետո մունետիկը հայտարարեց, թե որ օրը պետք է դուրս գա այսինչ թաղի հայությունը։ Դահճապետ Էթեմ բեյը խորամանկություն էր մտածել, ասելով. «Ամերիկա գնացողները թող պատրաստվեն», իբր թե հայրս եղբայր ունի Ամերիկայում։ Հայրս միացավ Գրիգոր հորեղբորս ընտանիքին։ Մոտ ութ հարյուր հոգի՝ ծերեր, երեխաներ, կանայք։ Քարավանին ուղեկցում էին քրդեր իրենց էշերով՝ անկար մարդկանց իրենց էշերի վրա տանելու համար։ Մոտ հիսուն-վաթսուն զաբթիաներ՝ Ահմեդ աղայի ղեկավարությամբ, քարավանը շարժեցին դեպի ար—մուտք։ Ճանապարհը անցնում էր Բերրիի այգիների արանքով անցնող ճանապարհով — մենք մոտենում էինք մեր այգիներին։ Նայելով մեր թթենիներին — որթատունկերին, սրտաճմլիկ արցունքներ թափելով հեռացանք մեր ծննդավայրի տնից-տեղից։ Գետը անցնելուց հետո, երբ բարձրանում էինք սարը, լացի ձայն լսվեց։ Հորեղբորս երեք աղջիկներին՝ Վարսենիկին, Եվգինեին — Վերժինին փախցրին։ Բոլորիս տեղավորեցին ոչխարների փարախի մեջ՝ այնտեղ գիշերելու։ Երեկոյան կրակոցի ձայներ լսվեցին, ժողովուրդը ահ ու դողի մատնվեց։ Այդ ժամանակ քարավանի ղեկավարը՝ Ահմեդ օնբաշին ասաց. - Մի՛ վախեցեք, դրանք քրդեր են, որոնք ուզում էին ձեզ թալանել՝ մեր զաբիթները ձեզ կպաշտպանեն։ Այնինչ ինքը սկսեց քաղաքավարի մեզ բոլորիս մերկացնել — թալանել։ Խուրջինի մեջ լցրեց ոսկեղեններն ու զարդերը ու շարժվեց։ Մի քանի կիլոմետր գնալով, մի քանի կանանց —ս փախցրին։ Մի քանի ժամ հետո գնացինք դեպի ար—ելք՝ Խազանդարայի ձորով հասանք Վերին Խազանդարան։ Այդ ժամանակ քիրվա Ալին մեզ տարավ մի քրդի տուն, ուր մնացինք մի քանի օր։ Այդ քրդուհու տանը երեկոյան մի ձիավոր եկավ, որը քարավանի ուղեկցող զաբիթներից էր, որը լսել էր Ալիից, եկել էր քույրիկիս տանելու։ Տանտերը կանչեց մորս, ասաց. «Պիտի տանի ձեր փոքրիկ աղջիկին»։ Նա բռնի քաշեց քրոջս, նետեց ձիու վրա ու տարավ, ասելով. -Տանելու եմ իմ տղային ապագա կին դարձնեմ։ Մի քանի օր հետո քիրվա Ալին եկավ մորս տարավ Բերրի։ Մենք մնացինք այդ տանը։ Նա մեզ տարավ Բալու գետը։ Արածանիի գետափին, երկար ձողերով հայ սպանվածների դիակներ էին քշում, — Արածինին քշում, տանում էր հայոց դիակները։ Վերադարձանք այդ քրդուհու տունը։ Հաջորդ օրը հասանք Վերին Խազանդարա։ Բարեբախտաբար, նույն օրը Ահմեդ Էֆենդիի տղան՝ Շյուքրին, եկավ ձիով։ Ինձ ու իմ եղբորը տարավ Բերրի։ Մայրս եկավ, մեզ գտավ։ Լա՜ց, կո՜ծ։ Այդ պատմել, գրել չի՜ լինի ո՛չ գրչով, ո՛չ մելանով։ Ահմեդ էֆենդին ասաց. - Մեծ տղայիդ՝ Հակոբին, այսինքն՝ ինձ, ուղարկիր Շյուքրիի մոտ, որ ծառայի բանակում։ Փոքր տղան կմնա քեզ հետ։ Ես գնացի։ Շյուքրի էֆենդիի կինը հայ էր՝ Մաքրուհի անունով, որը Մաքրուլա էր դարձել։ Մի քանի օրվա մեջ բոլոր տները դատարկված էին։ Ես իմացա, որ նորից է Բերրիից քարավան եկել, մայրս — եղբայրս էլ մեջը։ Գնում են մինչ— Չմշկածագ՝ ահավոր դժվարություններով։ Երեք-չորս ժամ հեռու Բաշքալա գյուղի երեսուն հայ տղամարդկանց սպանում են, մեկը փախչում է։ Գնում են Բերդակ։ Բերդակում հարյուր հիսուն երեխաներ տանում, գետն են թափում։ Քարավանի՝ Չմշկածագի ճանապարհին, թուրք ժանդարմները ընկնողներին խշտիկներով սպանում են չորս հարյուր հոգու, ողջ են մնում հազիվ երեսուն հոգի։ Թուրք ժանդարմը կանգնեցնում է մի պառավ կնոջ, հարսին — երեխային մի գնդակով սպանում է — ուրախանում իր քաջագործության վրա։ Ճանապարհին եղբորս փախցնում են քրդերը։ Մայրս գնում է, քրդից խնդրում իր տղային։ Նա չի տալիս։ Մայրս փող է տալիս նրան, որ լավ պահի իր զավակին։ Չմշկածագ են հասնում հազիվ քսան հոգի։ Մայրս շատ է տանջվում։ Նա խնդրում է բարձրաստիճան խըդըրի կնոջը, որ քյուրդը իր մոտ եղած տղային վերադարձնի։ Վերադարձնում են մորս։ Մայրս, եղբայրս գնում են Խարբերդ։ Ես անտեղյակ եմ։ Այս բոլորը ինձ հետո են պատմել։ Դերսիմի քրդերը հարձակվեցին մեզ վրա։ Թուրքերը փախան։ Ես մնացի քրդերի մեջ երեք ամիս։ Հետո անցա Դերսիմ։ Դժվար էր ինձ, քանի որ անգրագետ ժողովուրդ էր։ Ուստի ես որոշեցի վերադառնալ Սեիդի մոտ։ Նամակ ստացա Շյուքրի էֆենդիից, որ մայրս Մեծկերտում է։ Ես գնացի Մեծկերտ։ Թուրքական բանակը հակահարձակում գործեց, ես անցա այդ վայրից։ Շյուքրին ինձ տարավ Բերրի, որն արդեն ավերակ էր, իմ սիրու՜ն ծննդավայրը։ Ես նամակ ստացա Խարբերդից՝ մորիցս։ Ես փախա, մի թուրք ծանոթ մարդու հետ գնացի Խարբերդ, մորս գտա։ 1918 թ. զինադադարից հետո ես ստացա մորս տները — ապրեցի մինչ— 1922 թիվը։ Ես կոշկակարություն արեցի — ապրեցի, բայց կար վախը հայերի մեջ։ Ես էլ վախից փախուստի դիմեցի՝ բոլորովին այլ ճանապարհով, մի ուրֆացի հայ Հակոբի միջոցով հասա Ուրֆա։ Գիշերը քայլում էինք, ցերեկը ցորենի արտի մեջ թաքնվում։ Տասներկու կիլոմետր մնացած սահմանը անցանք։ Ես — նա սիրիական տերիտորիան հասանք՝ Հալեպ։ Մեկ ամսից մայրս — եղբայրս եկան՝ Խարբերդից գաղթող քարավանի հետ։ Հալեպում ապրեցինք չորս տարի։ Այնտեղ ես իմացա, թե ինչ է եղել աշխարհում. Լենին, հեղափոխություն — այլն։ Ահա այդ տարիներին իմանալով, որ Խորհրդային Հայաստան գոյություն ունի, որոշ մարդկանց՝ արաբկիրցիներ էին դրանք, հետ երկու բեռնատար ավտոմեքենայով Հալեպից դուրս եկանք սեպտեմբեր 25-ին Քիրմանշահ, Թավրիզ ճանապարհով։ Վարորդ Գ—որգը մեզ հասցրեց։ Խորհրդային հյուպատոսությունից քսան հոգու վիզա ստացանք, Թավրիզից գնացքով æուլֆա եկանք։ Անցանք Դեր Զորով։ Ինձ փախցնող ուրֆացի Հակոբը Դեր Զորում դարձել էր ֆրանսիական ոստիկան։ Նա իր պաշտոնի բերումով տարավ ինձ այն վայրերը, ուր դեռ եր—ում էին հայերի անթաղ ոսկորները։ Մենք հասնելով æուլֆա՝ Արաքս գետը, 1922 թ. հոկտեմբերի 25-ին գնացքով հասանք Եր—ան։ Եր—անում ծանոթացա Վահան Թոթովենցի հետ, որը ինձ օգնեց համալսարան ընդունվելու։ Որպես իրավագետ երեք տարի արդարադատության գծով աշխատելուց հետո տնտեսագիտության գծով սկսեցի աշխատել։ Ամուսնացա, ունեցա մի տղա, մի աղջիկ։ Երկուսն էլ բարձրագույնն ավարտեցին։ Տղաս հիմա Մոսկվայում է։ Արդեն թոռ ունեմ։ Հայաստանում ես արդեն սովետական քաղաքացի եմ։ Այս խժդժություններից հետո երիտթուրքերի կողմից կատարված ոճրագործությունը երբեք չի մոռացվի — չպետք է ներվի։

  • Իմա՝ բռնավոր:

110 (110). ՍԱՐԳԻՍ ԿԱՐԱՊԵՏԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1903 Թ., ԽԱՐԲԵՐԴ, ԽՈՒԼԱ Գ.) Ես ծնվել եմ Խարբերդի Խուլա գյուղում։ Մերոնք բավական ուն—որ էին, զբաղվում էին խաղողագործությամբ։ Հայրս գնացել էր Ամերիկա՝ Ֆրեզնո, չամիչի գործով — 1913 թ. վերադարձել էր, որ մեզ էլ տանի Ամերիկա, բայց մեծ հայրս թույլ չէր տվել։ Հայրս եկավ Ամերիկայից, հորեղբայրս՝ գնաց։ Նրա կինը — աղջիկը մեզ հետ էին ապրում։ Իմ ծննդավայր գյուղը լավ ս—ահող ուներ։ Գյուղում հողագործությամբ էին զբաղվում։ Մենք վեց տեսակի խաղող ունեինք։ Մեծ հայրս՝ իննսունչորս տարեկան, գալիս էր ամեն օր այգիի մեջ աշխատում էր — ամեն օր գինի էր խմում։ Մարդիկ աշխատում ու լավ ապրում էին։ Նրանց կենսամակարդակը շատ բարձր էր։ Մեր գյուղը Խարբերդից դեպի ար—մուտք էր, ոտքով մեկ ժամ հեռու։ Մեզանից քիչ հեռու ուրիշ գյուղեր էլ կային՝ Հյուսենիկ — այլն։ Մենք էդ գյուղերը գնում էինք ձիով կամ էշով։ Մեր գյուղի տները քարաշեն էին, երկու հարկանի։ Առաջին հարկում ճաշ պատրաստելու տեղը առանձին էր, լողարան ունեինք, ջուր էինք տաքացնում — մեծ տաշտի մեջ լողանում էինք։ Երկրորդ հարկում հյուրանոցն էր — քնելու սենյակները։ Ունեինք սեղան, աթոռ։ Մայրս եփում էր տեսակ-տեսակ ճաշեր՝ ապուր, փիլավ։ Միսը առատ էր։ Մեր տանը մենք ինը հոգի էինք՝ հայրս, մայրս, մեծ հայրս, մեծ մայրս, հորեղբորս կինը — աղջիկը։ Ես ունեի փոքր եղբայր՝ Հակոբը, մեծ քույր՝ Աղավնին։ Մեծ հայրս Մեզրա քաղաքից էր, իսկ մեծ մայրս գյուղից էր։ Մեր գյուղում միայն հայեր էին։ Քրդերը ուրիշ գյուղերից մեզ հյուր էին գալիս։ Քրդերը ընդհանրապես թալանով էին զբաղվում։ Խուլա վանքի եկեղեցական արարողության ժամանակ ուրիշ գյուղերից էին գալիս աղոթելու։ Քահանան Տեր Սարգիսն էր։ Մեր դպրոցը պարզ տեսք ուներ։ Մենք հետներս մինդար էինք տանում, որ նստեինք։ Բայց բողոքականների եկեղեցին հսկա էր, շքեղ դպրոցը կառուցված էր ամերիկյան միսիոներների կողմից։ Նրանց դպրոցը լավ կահավորված էր, նույնիսկ համր կինո էին ցույց տալիս։ Մեր դպրոցը երկու դասարան ուներ։ Տարբեր տարիքի երեխաներ կային։ Իմ մեծ հայրը ինձ սովորեցրել էր հայերեն, թվաբանություն։ Իսկ թուրքերենն ու անգլերենը հայրս էր սովորեցնում, երբ վերադարձել էր Ամերիկայից։ Աղջիկների դպրոցն առանձին էր, մերը՝ տղաներինը, առանձին։ Դպրոցն ուներ հոգաբարձություն, որը հոգում էր դպրոցի մասին։ Գյուղում բժիշկ չունեինք, քաղաքից էին կանչում։ Ժողովուրդը առողջ էր։ Օդը, ջուրը մաքուր էր, սնունդը՝ որակով։ Հիվանդություն չկար։ Հեքիմներ շատ կային։ Հիշում եմ, 1908 թ., երբ հեղաշրջում եղավ Թուրքիայում, սուլթան Համիդին փոխարինեցին Երիտասարդ թուրքերը։ Հայերը հույս ունեին, որ նոր սահմանադրությունը կբարվոքի իրենց վիճակը։ Բայց դեռ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Թուրքիան միացավ Գերմանիային — հարձակվեց Ռուսաստանի վրա։ Ռուսաստանը միացրեց բոլորին, որ ուժեղանա։ Վրացիք ասեցին. «ի վիճակի չենք» ու ազատվան։ Իսկ դաշնակները ասին. «Այո՛, մենք կմիանանք Ռուսաստանին» — միացան։ Երբ այդ լուրը հասավ Ար—մտահայաստան, տարիքոտ մարդիկ ծնկներն էին ծեծում, լաց էին լինում։ 1914 թ. Թուրքիան ընդհանուր մոբիլիզացիա հայտարարեց։ Հայ երիտասարդներին թուրքական բանակ զորակոչեցին։ Տարան աշխատացրին Ամիլե թաբուրի մեջ, հետո էլ բոլորին սպանեցին։ Հետո կիներին ու երեխաներին, այսինքն ամբողջ ժողովուրդին քշեցին դեպի Միջագետքի անապատները, մորթեցին։ Ոչ մեկին չէին խնայում։ Միայն թուրքացողները ազատվում էին։ Բայց թուրքերի մեջ էլ բարի մարդիկ կային։ Չի կարելի ասել, թե բոլորը վատն են։ Թուրք ընտանիքները շատ հայերի առին ու պահեցին, ոմանց էլ դրամով պահեցին։ Մեծ մայրս հաճախ էր ինձ տանում մեր ծանոթ թուրք բեյի տունը։ Բեյի մայրը ինձ թուրքերեն ոտանավոր էր արտասանել տալիս։ Մեծ մայրս ինձ տարավ նրա տունը — ասաց. «Մինչ— ես չգամ, էստեղից դուրս չգաս»։ Բեյի մայրը սկսավ իսլամ քարոզել։ Ինձ ղուրան տվեց, որ կարդամ։ Ես զզվեցի, դուրս փախա։ Ուշ գիշեր էր արդեն։ Եկա, տեսա մեր տունը քանդված էր։ Դիմացի տան հար—անուհին, որ հայ էր, բայց թուրքի կին էր դարձել, ինձ տեսավ ու լաց լինելով սկսեց պատմել, որ թուրքերը մերոնց բոլորին սպանել են։ Երբ հորս սպանել են, մեծ մայրս քարով ուզեցել է սպանել սպանողին, մեծ մորս էլ են սպանել։ Իսկ մայրս՝ Զմրուխտը, թույն է խմել, որ նրանց ձեռքը չանցնի։ Էդ կինը ինձ տարավ, տանիք հանեց ու պահեց։ Նրա ամուսինը, որ թուրք էր, աքսորի ղեկավարն էր։ Էդ բարի կինը ինձ մեկ օր պահեց, հետո ասաց. - Ժամանակները վատ են, քո անունը կլինի Մուստաֆա։ Ես այլ—ս իմ հարազատներից ոչ մեկին չտեսա։ Մեր ինը հոգիանոց ընտանիքից միայն ես եմ ողջ մնացել։ Ես որոշեցի վրեժ լուծել։ Ոտքով հասա Դերսիմ։ Դերսիմի քրդերի հետ մտերմացա։ Նրանք քաղաք գալ չէին կարող։ Ես ասի. - Քաղաքի գործը ես կանեմ։ Ես քրդի շորով, վզիցս կախած մի արկղ, իբր չարչի եմ, գործ էի անում։ Նամակ էի տանում բերում հայերի համար։ Եվ կամ՝ ով որ ուզում էր Դերսիմի վրայով Ռուսաստան անցնել, ես օգնում էի էդ հայերին։ Խարբերդից, Երզնկայից հայերին բերում էի Դերսիմ կանացի շորերով, քրդերը գալիս էին Եփրատ գետը՝ անց էին կացնում։ Տասը հատ գերանը կապում էին իրար, երկու քյուրդ թիավարելով էդ փայտերի վրայով անցնում էին գետը՝ դեպի Ռուսաստան էին գնում։ Դերսիմում ես հիվանդացա տիֆով։ Միայն կաշի-ոսկորս էր մնացել։ Մի քյուրդ կին ինձ խնամեց, կաթ, մածուն տվեց, կերա, կազդուրվեցի, լավացա։ Եկա անցա Ռուսաստանի կողմը։ Երզնկայում կար Տիգրան Դ—ոյան, որը սպա էր, հայերը — քրդերը նրան Տիգրան փաշա էին ասում։ Նա կարգադրեց, որ ես իր մոտ գնամ։ Ես գնացի, քրդի շորերով, ոտքիս չարուխներով։ Ներս մտա։ Ներսում երեք ռուս օֆիցերներ կային։ Ինձ որ տեսան՝ զարմացան, բայց հարցրին. - Թուրքերը ի՞նչ են ասում մեր մասին։ Ես պատասխանեցի. - Ռուս կապուտ, այսինքն՝ ռուսը պարտված է։ Ես խնդրեցի Տիգրան Դ—ոյանին, որ ինձ տեղավորի ռազմական դպրոց։ Նա ինձ ուղարկեց Էրզրումի որբանոցը։ Երբ ես մտա որբանոց, տեսա աղջիկներ, տղաներ ուրախ պարում էին։ Ես զարմացա, թե այդքան տառապանք տեսնելուց հետո ո՞նց կարող են ուրախանալ, բայց նրանք ճիշտ էին։ Մարդ ինչքան ապրում է, պետք է ուրախ ապրի։ Ես հայկական որբանոցում ինձ լավ զգացի։ Շատ լավ պայմաններ էին։ Սովորում էինք հայերեն, ռուսերեն, մաթեմատիկա, բնագիտություն, աշխարհագրություն, երգ։ Հայ կամավորները օգնեցին Ռուսաստանին, Թուրքիան սկզբում պարտություն էր կրում։ Ռուսները գրավում էին որոշ տարածքներ Թուրքիայից, բայց մեջտեղը Լենինը եկավ, հեղափոխություն արեց, — աշխարհը տակնուվրա եղավ։ Ռուսական բանակը քայքայվեց։ Ռուսական զինվորները այլ—ս չէին կռվում. «Կորչի՛ պատերազմը, հողը՝ գյուղացուն, գործարանը՝ բանվորին, տու՜ն, դեպի տու՜ն» ասում էին։ Ցարի մահից առաջ հայ կամավորներին խայտառակ կերպով ցրեցին ռուսական բանակից, մի քանիսին էլ կախաղան հանեցին։ Երբ ցարին տապալեցին, հայերը ուրախացան, բայց հենց այդ ժամանակ պետք է կամավորական խմբեր կազմակերպեին։ Եթե անեին՝ մենք հիմա միացյալ Հայաստան պիտի ունենայինք։ Այնինչ՝ մեր հայ կամավորները նապաստակի պես փախան, երբ ռուսը չկար այլ—ս։ Անդրանիկ զորավարը նույնիսկ 1917 թ. հոկտեմբերին Արմավիրում հայ գաղթականների համար փող էր հավաքում՝ փոխանակ կռվելու։ Թուրքերի բախտը բերեց։ Նրանք գրավեցին էդ տարածքները, եկան հասան մինչ— Բաթում։ Էդ բոլորը Լենինի գործերն էին։ Լենինը հայտարարեց, որ Ար—մտյան Հայաստանը պետք է միանա Ար—ելյան Հայաստանին, բայց երեք-չորս ամիս հետո հրաժարվեց — ահագին ոսկի տվեց թուրքերին։ Լենինը շատ օգնեց Աթաթյուրքին։ Աթաթյուրքը ծագումով հրեա էր։ Նրա մայրը հրեա էր։ Վիլսոնը* ուզում էր Հայաստանին մանդատ տալ, բայց թուրքերը Լենինից ստացած ոսկիներով կաշառեցին Ամերիկայի կոնգրեսմեններին ու սենատորներին, որ Վիլսոնի պլանին հակառակ քվեարկեն։ Եվ Հայաստանը ամերիկյան մանդատը չկարողացավ վերցնել ու իր նպատակին հասնել։ Ամերիկայից եկած կոնգրեսմենները կաշառված էին թուրքերից, հայտարարեցին. «Հազիվ Առաջին համաշխարհային պատերազմը վերջացավ, եթե Հայաստանին մանդատ տանք, Երկրորդ համաշխարհային պատերազմ կսկսվի»։ Եվ բավական հայկական տարածքներ թուրքերը կարողացան գրավել։ Վիլսոնըհուսահատությունից հիվանդություն ստացավ։ 1920 թ. մայիսի վերջին ես եկա Բաքու, որ գամ Հայաստան, զինվորական դպրոց ընդունվեմ։ Մի նավաստու միջոցով Թիֆլիս հասա։ Սարդարապատի կռվի ժամանակ ես Թիֆլիսումն էի։ Հավլաբարի հայ գաղթականները ասում էին. «Ա՛յ, մենք էլ պետք է էդպես կռվեինք, որ չկոտորվեինք»։ Թիֆլիսում մեկ ամիս մնացի։ 1921 թվին Հյուսիսային Կովկաս՝ Կրասնոդար գնացի։ Երեք հարյուր հազար հայ փախել, եկել էին Հյուսիսային Կովկաս, որոնց կերակրում էր Հայ բարեգործական միությունը։ Էնտեղ աշխատեցի մինչ— 1932 թ., միջնակարգ — բարձրագույն կրթություն ստացա, քիմիագետ դարձա, ամուսնացա ղարսեցի Այծեմնիկի հետ։ 1939 թ. Կրասնոդարից եկա Հայաստան։ Աշխատանքի անցա Ձեթ-օճառ գործարանում։ Էդ ժամանակ մեր կաուչուկի գործարանը նոր էր կառուցվում։ 1944 թվի հոկտեմբերին ինձ ուղարկեցին ԱՄՆ՝ ուսումնասիրելու կաուչուկի տեխնոլոգիան։ Գնացինք Վաշինգտոն, երկու շաբաթ էնտեղ մնացինք։ Լուիզի կաուչուկի գործարանում երեք ամիս մնացի։ Եկա Հայաստան, բայց մեր տեխնոլոգիան միայն 1953 թվին փոխեցինք։ 1960-ական թվականներին ինձ հրավիրեցին՝ Սումգայիթում կաուչուկի գործարան հիմնելու համար, բայց ես հրաժարվեցի, քանի որ ադրբեջանցիները թուրքերի մասին լավ էին խոսում։ Մեր Եր—անի կաուչուկի գործարանում գիշեր-ցերեկ երկար տարիներ աշխատել եմ քլորոպրենի բաժնի վարիչ, բայց առողջությանս վրա ազդել է։ Վաստակավոր ինժեների կոչում եմ ստացել։ Հիմա ապրում եմ երկու աղջիկներիս հետ։ Ինչի՞ մեզ համարում են խելացի ժողովուրդ, բայց այս օրին ենք, որովհետ— միասնական չենք, կազմակերպված չենք։ Ես մեր ապագա սերնդին ցանկանում եմ քաջառողջություն, որովհետ— դժվար կյանքում են ապրելու։ Թող լինեն նախ՝ որակով մարդ, հայրենասեր — մարդասեր։

  • Թոմաս Վուդրո Վիլսոն (1856-1924) - ամերիկյան պետական գործիչ, ԱՄՆ-ի 38-րդ պրեզիդենտը, որը Հայկական հարցի դրական լուծման — անկախ հայկական պետության ստեղծման ջատագովն էր, ինչն իր արտահայտությունն էր գտել «Հայաստանի մանդատը» (1920 թ.) ստանձնելու նրա պատրաստակամության մեջ:

111 (111). ՍԱՐԳԻՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1903 Թ., ԽԱՐԲԵՐԴ) Ծնված եմ Խարբերդ, մայրական կողմե ազնվական Նազլյան ընտանիքի զավակ եմ։ Խարբերդ, իբր հայկական կենտրոն, Թուրքիո մեջ ամենեն լուսավորյալն է։ Ես հոն հայ կաթողիկե դպրոցի մեջ սկզբնական կրթությունս առի։ Խարբերդի բնակչության քառասուն-հիսուն տոկոսը հայ էր, տասը տոկոսը՝ քյուրդ էր, որոնցից շատերը հայերեն գիտեին։ Մեր դժբախտությունը համաշխարհային պատերազմը եղավ։ Հայերին զինվոր տարին, շուրջ երեք հարյուր հազար հայ երիտասարդներ թուրքական բանակ ղրկվեցան։ Սկզբում անոնց ձեռքը զենք տվին, բայց հետո Էնվեր փաշան ըսեր է. «Մենք ճամփաներ պիտի շինենք՝ աշխատող ձեռքերու պետք ունինք», բայց իրականության մեջ սպանած, նետած են անոնց փորած փոսերուն մեջը։ 1915 թ. ապրիլ ամսին տղամարդկանց հավաքեցին, բանտ նետեցին։ Քաղաքի մեջ մնացին կիներ — մանուկներ՝ առանց ապահովության։ Այդ ժամանակ արդեն վերին շրջաններեն սկսած էին աքսորականներու քարավանները գալ Խարբերդ։ Անտեղեն կամ Դեր Զոր կտանեին, կամ՝ Մալաթիայի կողմը։ Դիարբեքիրի ճամփով Դեր Զոր կտանեին, ճամփին Եփրատ գետը կնետեին, կխեղդեին, որ փամփուշտ խնայեն։ Ես անասուն կարածացնեի։ Տեսա՝ ցորենը կշարժվի, մոտեցա։ Մեջեն տղա մը ելավ, հարցուցի. - Ո՞րտեղեն ելար։ - Երեկ, - ըսավ, - մորս, բոլորին սպանեցին։ Ես նրան ընկերացա մինչ— գյուղը։ Քանի մը օր ետքը թուրք զինվորներ եկան։ Գյուղի մոլլան իմ մոր անունը տվել էր որպես հայի։ Ես անասունների հետ էի։ Տեսա՝ հեռուն կիներ, վերջինը՝ մայրս էր։ Ես ուզեցի հետ—իլ մորս, չթողեցին։ Գացի մոլլային հարցուցի. - Ու՞ր գացին կիները, մայրս մեջերնին էր։ Ես վազեցի, գացի հասա։ Տեսա՝ խանի առջ—ը զինվոր պահակներ։ Գաղտնի ներս մտա, տեսա մայրս նստած կմտածեր։ Տեսավ ինձի, բերանը չբացավ։ Կերակուր տարեր էի, բայց մայրս չխոսեցավ։ Ելա ետ եկա։ Վեց օր այսպես գացի, եկա։ Այդ օրերին մայրս ինձ հետ չխոսեցավ բնավ։ Խանեն դուրս եկա, պահակ զինվորը դեմս ելավ։ Ես փախա։ Հաջորդ օրը նորեն գացի։ Պահակը ըսավ. - Տղա՜ս, ե՛տ գնա։ - Ինչու՞ համար, - ըսի ես։ - Երեկ տարին բոլորին սպանեցին։ Եկա գյուղ։ Քույրս, երկու եղբայրներս հարցուցին։ Ես ըսի. - Մենք արդեն որբ ենք, մաման՝ չկա։ Հաջորդ օրը տունին աղան կանչեց մեզի, ըսավ. - Դուք այլ—ս իսլամ եք։ Ես մութն ու լուսին ելա — փախուստ տվի։ Ո՞ւր պիտի երթամ՝ չգիտեմ։ Գետ մը կար՝ անցա։ Խարբերդի ուղղությունը առի։ Երեկոյան հասա՝ անոթի, ծարավ։ æուր մը տեսա՝ խմեցի։ Սպասեցի, որ մութը իյնա։ Գացի, տեսա մեր տունը լիքն են, թուրքերը մտած էին, ինձ տեսան՝ վռնդեցին։ Գացի շուկա. կառք մը կար, տակը մտա քնացա։ Վեց օր ջուրով ապրեցա։ Ինձի պես ուրիշ տղաներ ալ կային, որոնք խանութները կմտնային բան մը կառնեին, կուտեին։ Ինձի ալ ըսին՝ ըրե։ Ես ըսի. - Գողությունը մեղք է։ Բեռնակիր դարձա։ Օր մը ոստիկան մը բռնեց զիս, ըսավ. - Ո՞վ ես դու։ - Որբ եմ, - ըսի։ Ան գնաց ճիշտ մեր տունին ճամփան, ես ալ իրեն հետ սկսա քալել։ Ճամփին պատմեցի, որ մորս սպանել են։ Ան ինձի տարավ իր տունը, հագուստ, կոշիկ տվավ, ըսավ. - Եթե քեզ հարցնեն, կըսես. «Ես Շուքրի էֆենդիի տղան եմ»։ Ես անոր մոտ աշխատեցա։ Մարդը զիս պահեց։ Կուտեի, կխմեի, մաքրություն կընեի։ Անոր կինը հայ էր, որի հայրը տեղի միակ քարագործն էր։ Անոնց քովը մնացի, բայց կփնտրեմ հարազատներուս։ Օր մը շուկային մեջ տղաներ հանդիպեցա, անոնք ըսին. - Ամերիկյան հյուպատոսին ղավազին հարցուր։ Գացի, ներկայացա։ Ան ինձի հարցուց իմ անունը, ես ըսի։ Ըսավ. - Նազլյան ընտանիքը քեզի ի՞նչ կըլլա։ - Մորս ընտանիքն է, - ըսի։ - Եպիսկոպոս մը կա, - ըսավ, - լուր կուզե։ Ես պատմեցի իմ գլուխեն եկածը։ Ըսավ. - Շատ աղեկ, ես նամակ կգրեմ, երբ պատասխան գա, քեզ կկանչեմ։ Եթե դրամի պետք ունիս՝ տամ։ - Ո՛չ, - ըսի։ Նազլյան եպիսկոպոսը մորեղբայրս էր, որը 1915 թ. Տրապիզոնի եպիսկոպոսն էր։ Մեկուկես ամիսեն ինձ կանչեցին։ Ըսին. - Ճամփա մը գտնենք, քո քույրերդ ու եղբայրդ, որ թուրքի անունով թուրքի մոտ են, բերենք։ Գացի Շուքրի էֆենդիին ըսի։ Ըսավ. - Ես պաշտոնյա եմ, չեմ կրնար։ Թող ամերիկյան կոնսուլի ղավազին հետ էրթանք, որ տան։ Գացի, խնդրեցի, ղավազին հետ գացինք։ Մարդը չդիմադրեց։ Բայց աս անգամ ալ պզտիկները չեն ուզեր գալ, կվախնան որ կսպանվին։ Առինք անոնց, տարինք Դանիմարկական ընկերության մեջ տեղավորեցինք։ Մորգենթաուն լուր ղրկեց, որ ճար մը գտնա, ղրկենք Պոլիս։ 1916 թ. գացի Շուքրի էֆենդիին ըսի։ Ան գնաց փաստաթուղթ հանեց, որ Խարբերդեն Պոլիս էրթանք։ Բարեբախտաբար ամերիկացի կին մը կար, ան պիտի էրթար Պոլիս։ Կոնսուլը մեզ դրավ անոր հետ, ճամփա ելանք։ Տասնվեց օր ճամփա գացինք։ Շուքրի էֆենդին մինչ— Մալաթիա եկավ մեզի հետ, որ անվտանգ ըլլա։ Գնացք նստանք Էսքիշեհիր հասանք։ Ոստիկան մը էկավ։ Ես եվրոպական հագած էի, բայց պզտիկները՝ ոչ։ Ոստիկանը ըսավ. - Դուք ո՞վ եք։ Ըսինք. - Աս ամերիկացի կնոջ զավակներն ենք։ Ան մեզ բռնեց, տարավ Պոլիսի ոստիկանատուն։ Մեզ՝ երեք տղաքս, բանտ դրին, քույրս ալ՝ աղջիկներուն բանտը։ Քեռիս դիմում ըրած էր ծերակույտին, քանի որ ինքը ծերակույտի ժողովի մեջ տնտեսական հանձնաժողովի նախագահն էր — Թալեաթի օգնականը։ Թալեաթի բյուջեն կկարգավորեր։ Թալեաթի հրամանով մեզ բանտեն հանեցին։ Երկու-երեք ոստիկանով մեզ տարին Պոլիս, կենտրոնական ոստիկանատուն։ Մտանք սենյակ մը։ Երիտասարդ մը՝ սիվիլ հագած, տարավ մեզի հայկական առաջնորդարան։ Մեզի պատրիարքարանի կղերանոցը տարին, հետո ալ պր. Ստեփանյանին տունը ղրկեցին, քանի որ աղտոտ էինք ու ոջիլով լեցուն։ Մեզի լոգցուցին, հագցուցին, կերցուցին։ Քույրս մայրապետներուն քովը որբանոց դրին, երկու եղբայրներս՝ ճեմարան։ Ինձի ալ ավստրիական գիշերօթիկ մը կար, հոն տարին՝ ուսանելու։ Մնացինք Պոլիս մինչ— 1918-ի նոյեմբեր, երբ պատերազմը վերջացավ։ 1919 թվին քեռիս մեզ՝ երկու եղբայրներուս, նավու վրա դրավ։ Քույրս մնաց մայրապետներուն քովը, Լ—ոնն ալ հոն մնաց։ Մեզ՝ երկու եղբայրներուս ղրկեց Վենետիկ՝ Մուրատ-Ռաֆայելյան վարժարան։ Տասնհինգ օրվա մեջ իտալերեն սորվեցանք։ Տեսուչը՝ հայր Վարդան Հացունին — ուրիշ շատ հայրեր մեզ դաս կուտային։ Ես հոն երեք տարի ուսում ստացա, ավարտեցի։ Ան աշակերտները, որ Պոլիսեն կուգային, անոնց հետ մրցակցեցա, թոշակ ստացա՝ չորս հարյուր լիր կուտային։ Ետքը քանի որ գերմաներեն լավ գիտեի, գացի Վիեննա։ Իմ վկայականը ընդունեցին, բայց ժեոմետրիի քննություն հանձնեցի։ Հոն մնացի երկու տարի։ Սենյակ մը վարձած էի։ Դարձա երկրաչափ էլեկտրականության գծով։ 1920 թվին, երբ Հայաստանի կառավարությունը բոլշ—իկներու ձեռքը անցավ, Եվրոպայի, Վիեննայի մեջ հավաքվեցան դաշնակցական ղեկավարները։ Մենք խանդավառված երիտասարդներ էինք։ Հոն էր, որ ես ճանչցա Ավետիս Ահարոնյանին, որը որպես խորհրդարանի նախագահ եկած էր Մուրադ-Ռաֆայելյան հանդիսության մը ներկա ըլլալու։ Երկրորդ անգամ հանդիպումս Վիեննա եղավ, հետո նա—՝ Հռոմ։ Ավետիս Ահարոնյանը գործակցեցավ մորեղբորս հետ, քանի որ ան Հռոմ էր — քաղաքական գործիչ էր։ Հետագային Մուսոլինիի օրոք ռումբ մը ինկավ Իտալիո կղզիի մը վրա, ուր շատ մը հայ որբուհիներ մեռան։ Մորեղբայրս բողոքեց։ Մուսոլինին ահագին դրամ հատկացուց, — մորեղբայրս նոր որբանոցներ շինել տվավ։ Ես ձգեցի, գացի Միլանո, երկրորդ մասնագիտությունս ըրի։ Ես առաջին — միակ հայն էի, որ երեսուն հոգիին մեջ երկրորդ վկայական առի։ Հետո քույրս — Լ—ոն եղբայրս մորեղբայրս ղրկեց Ամերիկա։ Ինձ ու Վիկտոր եղբորս կանչեցին, որ հրաժեշտ տանք։ Յոթանասուն տարի զիրար չտեսանք։ Յոթանասուն տարի վերջ կնոջս հետ Ամերիկա գացի, գտա քրոջս՝ արդեն մեծ մայր էր, եղբայրս գործարանատեր էր դարձած։ Բայց մորս կորուստը շատ ազդած է վրաս։ Մոր սերը տարօրինակ բան է։

112 (112). ԹՐՎԱՆԴԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1905 Թ., ԽԱՐԲԵՐԴ) Մուշը, Վանը, Սամսունը, Կարսը, Արդահանը, Էրզրումը, Քղին, Բալուն, Չարսանջակը, Էրզնկան, Սվազը, Յոզղատը, Արաբկիրը, Մալաթիան, Խարբերդը, Տիգրանակերտը — ուրիշները, աս բոլորը մեր հին Հայաստանն էր։ Մեր հին Հայաստանի հողերուն վրա Պարսկաստանի քյուրդերուն աքսորել էին… Ես 1905 թվի ծնունդ եմ, կհիշեմ դեռ մեզի աքսոր չհանած, թուրքերը էկան, ջահելներուն հավաքեցին, զինվոր տարին։ Իմ հորեղբոր աղջկան ամուսինին ալ ուզեցին տանել, ան չհանձնվավ՝ սպանեցին։ Անոր կնկան ուզեցին տանել, որ իրենց կին դառնա, խեղճ հորեղբորս աղջիկն սկսավ բոռալ. – Ինձի չմոտենա՜ք. ես թշնամու ծոցը չե՛մ պառկի… Ան ժամանակ խեղճը ճարահատ մոտեցավ ծխնելույզին, հոն թուղթի մեջ փաթթված ճերմակ թույն մը կպահեր։ Գառնուկի դմակի վրա, որ վերք կըլլար, ադ կքսեին՝ կանցներ։ Առավ ադ թույնը, ափով իր բերանը լեցուց։ Վայրկյանին արյունը ֆշշաց անոր բերանեն՝ մեռավ։ Անոր դիակը դուրս քաշեցին, եր—ի գազանները կերան… Ետքը թուրքերը ընկան մեր մեջը. սկսան մեզ կոտորել։ Մամաս մեզի փախցրեց թուրքի մը օբայի մեջ, ուրտեղ հորեղբայրս էր թաքնված։ Մամաս անոր ըսավ. – Փախի՛ր, Պետրո՜ս, սաղ գյուղը կոտորեցին… Ետքը եկան հորեղբորս կնկան սպանեցին, գրկի երեխան գլորվավ բայիրեն, մեռավ… Մամաս փախավ, որ իրեն ալ չսպանեն։ Մեզ՝ երեխեքիս բերին հավաքեցին մի տեղ. չորս հոգի էինք՝ մի տղա, երեք աղջիկ։ Կացինը բերին, որ մեզ կոտորեն։ Հորեղբորս տղային ականջը կտրեցին։ Ադ ժամանակ թուրքի կնիկը մեղքցավ, ականջը առավ տվորոգով կպցուց, պինդ կապեց։ Գիշերը մնացինք թուրքի օբային մեջը, կուլա՜նք։ Նե՛ մայր, նե՛ հայր։ Գլուխնիս քարերուն կզարնենք, որ մեռնինք, չմեռանք։ Թուրք կնիկը մեր չորսիս, ականջը կապած վիրավոր հորեղբորս տղային ալ հետերնիս, տարավ մեր գյուղը, պզտիկ քույրիկիս ալ ինքը գրկել էր։ Մենք ուրախացանք, որ մեր գյուղն ենք գնում, բայց երբ գյուղ մտանք, տեսանք, որ Պետրոս հորեղբորս սպանել են ջաղացքի քովը։ Ադ թուրք կնիկը մեզ թողեց էդտեղ, գնաց։ Մենք մնացինք մենակ, չենք գիտեր՝ ու՞ր էրթանք, պզտիկ ենք։ Տեսանք հեռուեն արորով հողագործ մը։ Մենք վախերնես իրարու կպանք, վախցանք, որ մեզ պիտի մորթե։ Տեսանք, որ մեր մյուս հորեղբայրս է, ըսավ. – Գացե՛ք թուրքի գյուղը, պապանիդ գյուղապետին քովը կաշխատի։ Մենք էլանք գացինք։ Շուները հարձակվան մեզ վրա։ Մեկ էլ տեսանք մի ջահել աղջիկ էկավ զիբիլ թափելու։ Մեզի տեսավ, շուներեն ազատեց։ Ադ աղջկան ալ թուրքերը փախցրել էին, բռնի ամուսնացրել էին իրենց տղի հետ։ Էդ աղջիկը մեզի ըսավ. – Ձեր պապան էնտեղ է, աղայի մոտը։ Գնացինք, գտանք, տեսանք՝ մեր պապան է։ Ուրախացանք, մեզ էնտեղ ուտացրին…։ Իրիկունը թուրք աղան պապայիս ըսավ. – Գասպա՜ր, ա՛ռ էրեխեքիդ, գնա՛ էստեղից, թե չէ՝ մեզի ալ վնաս կուգա։ Ադ ժամանակ քովի գյուղեն Սայիդ աղան աս մեր Ալի աղային մոտ կուղարկե իր ծառային, որ Գասպարին բերել տա իր մոտը։ Դու մի ըսեր, մամաս ու մեծ մամաս ալ ադ Սայիդ աղային քովը կաշխատին։ Պապաս մեզի հավաքեց, էլանք գացինք Սայիդ աղային քովը։ Հոն պապայիս տարին գերանդիով խոտ կտրելու։ Երկու օր ետքը իմացանք, որ պապայիս գերանդիով մորթել էին։ Սայիդ աղան մամայիս ու մեծ մամայիս ըսավ. – Էլե՛ք էստեղից գնացե՛ք, թե չէ՝ մեզի ալ վնաս կուգա։ Մամաս ու մեծ մամաս մեզի առին ու դուրս էկանք։ Ո՛չ ճամփա գիտենք, ո՛չ ծանոթ ունինք։ Մեկ էլ ասկյար մը դեմերնիս էլավ։ Մամաս ըսավ. – Մեզի ճամփա ցույց տուր։ – Ձեր ունեցածը ինձի տվեք, ձեզի ճամփան ցույց կուտամ, – ըսավ ասկյարը։ Մամաս մեկ հատ քեհրիբարից թեզբեհ ուներ, տվեց թուրք ասկյարին, որ մեզի մեր գյուղի ճամփան ցույց տա։ Էկանք մեր գյուղը։ Դիակներուն հոտը աշխարհքն էր բռնել։ Թուրքերը էկել էին մեր տուները մտել։ Մամաս կերթար թուրքերու ցորենը կհավաքեր, կապրեինք… Քեմալը, որ սկզբում հրաման էր հանել, որ հայերուն ձեռք չտան, վերջը՝ հրաման ստորագրեց, որ ադ երկիրեն էլլողը այլ—ս վերադառնալու իրավունք չունի։ Մեզ հանեցին մեր գյուղեն, բոլոր ջահելներին հավաքեցին, խովուշի պես տեղ մը լցրին, կտուրը բացին, մեջը նավթ լցրին, վառեցին։ Հետո հավաքեցին բոլոր կանանց, քարերով ողջ–ողջ գլուխները ջնջխեցին։ Մամայիս ու մեծ մամայիս ալ քարերով սպանեցին, էրեխեքին, ոչխարներուն քովեն գառնուկներու պես առանձնացուցին։ Ինձի երեք տարեկան պզտիկ քույր մը ունեի, էրեխեքի հետ անոր ալ առին Բալուի Մուրադ գետի կամուրջին քովը, վզերը կտրեցին, կոտորեցին, գետը լեցուցին…։ Երկու ժանդարմա հինգ հարյուր հոգի աքսոր հանեցին։ Սուլիչը կփչեր՝ հինգ հարյուր հոգին ոչխարի պես կնստեին գետինը։ Օր մըն ալ ժանդարմային մեկը գնաց, մյուսը ըսավ՝ ես քիչ մը պառկիմ։ Հրացանը ծառին հենեց, գետինը պառկեց, քնեց։ Մերոնք հրացանը առին, ասոր սպանեցին, պատրոնդաշն ալ առին, լեշն ալ առին քարշ տվին, տարին, գետը նետեցին։ Մենք ալ՝ ամեն մեկս մեկ կողմ փախանք, ազատվանք…։ Հետո գնացինք æեզիրե, անտեղ ապրեցանք, անտեղեն ալ 1947 թ. էկանք Հայաստան, բայց 1949 թ. մեզի աքսորեցին Սիբիր։ Հիմա ալ պատրաստվում ենք Ամերիկա էրթալ։

113 (113). ՍՏԵՓԱՆ ԶԱՔԱՐԻ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1907 Թ., ԽԱՐԲԵՐԴ, ԹԻԼ Գ.) Խարբերդի Թիլ գյուղը եղել է թագավորանիստ քաղաք՝ Եփրատ գետի ափին, որը հոսում էր մեր գյուղի առաջից։ Խարբերդ քաղաքը տասը հազար հայ կար։ Եփրատ կոլեջը կար, շատ ուսյալ մարդիկ, գիտնականներ, մանկավարժներ, բժիշկներ — այլ զարգացած մարդիկ կային։ 1908 թվից առաջ հայերը ընչազուրկ էին։ Թուրք երիտասարդները գահընկեց արեցին սուլթանին, — հայերը —ս նույն արտոնություններն ունեցան, ինչ թուրքերը։ Դա ազգային սահմանադրությունն էր։ Հայությունը մի քիչ շունչ քաշեց, բայց էդ ազատությունը գլխացավ դարձավ։ «Հյուրիեթ, ադալեթ, յաշասը՜ն միլլեթ» (Ազատություն, արդարություն, կեցցե՜ ժողովուրդը)։ Այսպես երգում էին։ Հետո հայերը սկսեցին աշխուժանալ։ Էդ բանը թուրքերուն դուրը չեկավ։ Պառլամենտի անդամներ ունեինք, ինչպես Գր. Զոհրապը, բայց Թալեաթը արտաքին գործոց նախարարն էր, Էնվերը՝ զինված ուժերու, իսկ æեմալ փաշան՝ ներքին գործերի նախարարն էր։ Սրանք տեսան, որ հայերը փորձանք պիտի դառնան։ 1914 թ. սկսվեց պատերազմը։ Գերմանիան — Ռուսաստանը մասնակցում էին, Թուրքիան —ս։ Եթե մինչ— սահմանադրությունը հայ երիտասարդներին բանակ չէին տանում, ապա արդեն սկսվեց զորահավաքը։ Մեր հայ երիտասարդներից շատերը որպես կամավոր անցան ռուսի կողմը։ Էդ բանը թուրքերի դուրը չեկավ։ Նրանք գնացին Վիլհելմ կայսրի մոտ բողոքի։ Նա ասաց. «Հայերին տեղահան արեք»։ Սրանք բացի տեղահան անելուց նա— մտածեցին կոտորել հայերին, մտավորականներին, խելոք մարդկանց լցրին բերդերը։ Եվ ամեն մի տնից պարտադրեցին մի հրացան հանձնել, եթե նույնիսկ չուներ, փողով պիտի առներ ու տար պետությանը։ Այսպես հայ երիտասարդներին զինվոր տարան։ Զենքի փոխարեն լապատկա, քլունգ տվեցին ձեռքերնին, Ամիլէ թաբուրը մտցրին։ Էդ կտրիճ երիտասարդներին տարան ոչնչացրին, որոնց թվում էր նա— հորեղբայրս։ Մտավորականներին բոլորին գիշերով բերդից հանում, տանում ոչնչացնում էին։ Մնացին հասարակ մարդիկ, որոնք զենք չունեին իրենց ձեռքին, ուղղություն ցույց տվող չկար։ Զաբիթներով գալիս էին գյուղը շրջափակում։ Հորս էլ տարել էին բերդը։ Ասլան բեկ անունով մի մարդ կար, հորս հետ վատ էր, եկավ թե՝ ու՞ր է Զաքարիան։ Մենք ալ ըսինք. - Տարան բանտարկեցին։ - Սուտ եք ասում, հանեք դուրս բերեք թաքնված տեղից, - գնաց։ Նորից եկավ։ Երկրորդ անգամ նորից փնտրեց, տեսավ չկա։ Երկու օր հետո, հունիս ամսին, 1915 թվին, մեր դուռը գիշերով ծեծում են ուժեղ-ուժեղ։ Տանը տղամարդ չկա։ Մենք ենք՝ չորս երեխա ու մայրս, մեկ էլ հորեղբորս կինը։ Մայրս իջավ, դուռը բացեց, տասը-տասնհինգ հոգու, թ—երը կապած բերին մեր հայաթը, հետո էլի տասնհինգ հոգու բերին, եղավ երեսուն հոգի կապկպված։ Մենք վախից դողում ենք, լաց ենք լինում։ Մեկ էլ սկսեցին գնդակահարել ու կոտորել։ Վա՜յ, մամա՜ ջան։ Իրար վրա թափվեցին դրանց դիակները։ Մենք իջանք ցած, տեսանք արյունը լցվել է գետնին, գյոլ է դարձել։ Դիակը շուռ էին տալիս, եթե ողջ էր՝ կացինով խփում, սպանում էին։ Մենք մի ծառա ունեինք։ Ան մեկ թուրք ծառայի հետ կռվել էր, ոխ էր պահել։ Մեր հայ ծառան վիրավորվել էր, թուրք ծառան ետ—ից արյան հետքով գնաց մարագ, կացինով չորս մասի բաժանեց նրա գլուխը։ Էդ դիակները մեկ շաբաթ մնացին մեր հայաթը, հոտեցին։ Հետո եկան հավաքեցին, տարան։ Թուրքը օրենք հանեց՝ ով որ էդ ընտանիքի տասներկու տարեկան երեխային առնի պահի, նրանց ունեցվածքը իրենը կլինի։ Մենք հարուստ էինք, շատ անասուններ ունեինք։ Մեր հար—ան թուրքը եկավ, մտավ մեր տունը, իբր մեզ տերություն պիտի անի։ Ութ օր հետո եկան, կանգնացրին։ Ինչ որ զարդ ու ոսկի ունեինք, հանել տվին, առան, հավաքեցին։ Մենք երեխեքս նայում էինք։ Նայում էինք, ով սիրուն աղջիկ ունի, առնում տանում էին։ Օրինակ՝ իմ հորեղբոր կնոջը մի թուրք եկավ, թե քեզ հետ կամուսնանամ։ Նա էլ ասաց. - Քեզ նման շուն ըլի, հետը չեմ ամուսնանա։ - Քո երեխեքին տեր կլինեմ, - ասաց, բայց հորեղբորս կինը չուզեց։ Մի տղա մայրս ուներ, մի տղա էլ հորեղբորս կինը ուներ, դրանց գրկած տարին։ Իսկ մենք՝ չորս երեխեքս, որ մի քիչ ավելի մեծ էինք, մնացինք տան մեջ։ Դրանց տանում են երկու-երեք կիլոմետր հեռու Բորքընե գյուղը։ Մահմեդ աղա անունով մի մարդ հորս ծանոթ կլինի, կմեղքանա, կասի. - Քույրիկնե՜ր, էդ երեխեքին չեք կարող տանել, թողեք էստեղ։ Սրանք ուժասպառ թողնում են էդ աղայի տունը, որի առաջով Եփրատ գետն էր հոսում։ Երեխեքին տալիս են ծառային, որ ուշադրություն դարձնի։ Մի քանի օր ետքը գետի մոտ խաղալուց, ծառան քացով խփում է երեխուն մեկը ջուրն է գցում։ æուրը տանում է։ Ես որ էդ լսեցի, իմ աղային խնդրեցի, լացի, աղաչեցի, որ գնանք, ողջ մնացած եղբորս բերենք։ Աղաս համաձայնվեց։ Գնացինք, գտանք եղբորս։ Նա պատմեց, թե ոնց ծառան շպրտեց գետը։ Եղբայրս գրկեց, փաթաթվեց ինձ։ Աղան նրան շպրտեց մարագը։ Ինձ էլ երկու չափալաղ տվեց։ Եղբայրս ճանկռտում էր դուռը, լացում, գոռում էր, բայց լսող չկար։ Մի քանի օրից նրան էլ գետն են գցում։ Իսկ կանանց ասում են. - Ինչքան ոսկեղեն ունեք, տվեք մեզ, որ քյուրդերը չթալանեն։ Նստեք կանաչ խոտի վրա, հանգստացեք, - ու սկսում են գնդակահարել, հետո նրանց ոտքերից քարշ տալով տանում, գցում են Եփրատը, էնքան, որ իրար վրա դիակները կուտակվում են։ Հորեղբորս կինը վիրավոր վիճակում ողջ է մնում։ Մի թուրք ասում է. «Է՜, գյավու՜ր, ո՞ղջ ես մնացել»։ Մի քար առնում, խփում է գլխին։ Նա ընկնում է գետին։ Երկու օր հետո կարողանում է ոտքի կանգնել, հազիվհազ գնում է, դաշտի մեջ վրաններ է տեսնում։ Էնտեղ մի աղբյուր է լինում, լվացվում է, ջուր է խմում։ Դու մի ասի՝ էդ վրանների տակը թուրք բոշաներ են ապրում։ Մեկը գալիս է, տեսնում է, ասում. - Սա Զաքար քեռու հարսն է՝ Սուլթանը, - առնում, տանում է իրենց վրանը։ Տանում են, գլխի մազերը խուզում են, գլխի վերքերի որդերը մաքրում են, վերքի միջից երկու գնդակ են հանում, ասում են նրան. - Մենք ձեր տանը հաց ենք կերել, մենք ձեր լավությունը չե՛նք մոռնար։ Հայրս էլ՝ բանտում եղած ժամանակը բանտապետը ծանոթ կըլլա, կըսե. - Զաքա՜ր, դու մեղք ես, քեզ բաց թողնեմ, գնա։ Հայրս դուրս է գալիս բանտից։ Ճամփին ամեն կողմ սպանվածների դիակներ է տեսնում։ Կմտածե Օսման բեկի մոտը երթալ։ Օսման բեկը ասում է. - Է՜, Զաքա՜ր քեռի, ընողին՝ չմնար, քանի որ եկել ես մեր տունը, քանի ես ու տղաս ողջ ենք, դու էլ կենդանի կմնաս։ Թուրքերի օրենքին մեջ կանանց հարկաբաժինը ոչ ոք իրավունք չուներ մտնելու։ Հայրս մնում է էնտեղ, ծառայություն է անում։ Հետո հայրս հետաքրքրվում է մեզանով։ Երկու հայ ջորեպանների, որոնք մեր գյուղն էին գնում, ասում է՝ գնացե՛ք, տեսեք մեր ընտանիքից ովքեր կան։ æորեպանները եկան մեր բեկ աղային հետ սկսեցին խոսել։ Ես կարծեցի՝ ինձ ուզում են տանել։ Ես փախա։ Եկան ինձ բռնեցին, ասին. - Եկուր քեզ պիտի տանենք հորդ մոտ, - ինձ վերցրին, կապեցին ջորու վրա, տարին հորս մոտ։ Ճամփին, երբ դուրս եկան գյուղից, սկսեցին հայերեն խոսիլ ու պատմել, թե՝ էստեղ սրան են սպանել, էնտեղ՝ էն մյուսին են սպանել։ Հերս ինձ տեսավ, ուշքը գնաց։ Հետո մյուս երեխեքին էլ բերել տվեց։ Մեկ էլ մի կին բերին՝ քրդի հագուստով, չալման գցած վրեն, տեսանք՝ հորեղբորս կինն է, փաթաթվանք։ Դերսիմի քրդերը առաջ հայ են եղել, հավատափոխ են եղել։ Ճիշտ է, թալանում էին, բայց հայերի կյանքին վնաս չէին տալիս։ Մեր ունեցածը հավաքեցինք, յա բախտի ճամփա ընկանք։ Մարտ ամիսն էր, 1916 թվի։ Լույսը բացվելուն պես մի կերպ մտանք անտառը, տեսանք՝ մի քյուրդ բեկ, մի քանի զինվոր մեզ շրջապատեցին։ Լավ է, հորս ծանոթ դուրս եկավ։ Քյուրդերը հարձակվեցին թուրքերի վրա, երկու-երեք շրջան գրավեցին, սննդամթերք բան գտան — մեզ էլ բերեցին, որ ուտենք։ Հորեղբայրս, երկու երեխեքը, մենք ամբողջ ընտանիքով տասնչորս շունչ էինք՝ չորս հոգի մնացինք։ Մնացածին բոլորին սպանեցին մեր գերդաստանից։ Քեռի, մորաքույր, հորաքույր՝ բոլորը կոտորվան։ Գյուղում ոչ մի տղամարդ չմնաց։ Կանանց էլ աքսորի ճամփին մորթեցին, գետը լցրին։ Ռուսաստանում հեղափոխություն եղավ։ Ռուսական զորքը քաշվեց։ Թուրքը սկսեց մեզ կոտորել։ Դաշնակները ամեն մեկ հայի համար մեկ ոսկի փող էին տալիս, իսկ եթե տասը հոգի էր գտնում, մի մոսին էին տալիս։ Ռուսը որ նահանջեց, մենք գաղթեցինք էկանք Երզնկա, Կարս, Ալեքսանդրապոլ (այժմ Գյումրի)։ Ամբողջ ճանապարհին դիակներ էին փռված։ Երկու միլիոն հայ կոտորեցին տանջանքներով։ 1920 թ. եկանք Հայաստան, խոլերա, տիֆ ընկանք։ Եկանք, գաղթական էինք, հաց, ջուր մուրացինք։ 1929 թվին Նոր Խարբերդը հիմնեցինք, կոլխոզ մտա, տուն շինեցի, ընտանիք կազմեցի, չորս երեխայի տեր դարձա՝ երկու աղջիկ, երկու տղա։ Փա՜ռք Աստծո, հազիվ խաղաղ կյանք կապրինք մեր ազատ հայրենիքում։

114 (114). ՓԱՅԼՈՒՆ ՊԵՏՐՈՍԻ ՏԵՐՏԵՐՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1907 Թ., ԽԱՐԲԵՐԴ, ԵՂԵԳԻ Գ.) Խարբերդի Եղեգի գյուղին մեջը ծնված եմ։ 1915 թ. պապս գյուղին ջրաղացպանն էր, թուրքերը եկան, կապեցին, տարին։ Բոլորին տանում էին։ Մայրս կպատմեր, որ քառասունմեկ հատ դեղին ոսկի են տվել թուրք մեծավորին, որ իրենց ազատի։ Ան ալ ըսեր է. «Հիմա բան չեմ կրնար ընել, միայն թուղթ մը կրնամ կպցնել ձեր դուռին վրա, որ ասոնք թրքացել են — ձեզի ձեռք չեն տար»։ Այդպես ալ եղավ։ Մեզի ձեռք չտվին։ Մայրս կտավ կգործեր, մեզի կպահեր՝ երկու քրոջս — եղբորս։ Հայրս այդ ժամանակ Ամերիկա էր։ Կլսե որ Խարբերդի վիճակը գեշի է, կուգա։ Ճամփին թուրքերը անոր ալ կսպաննեն։ Այնպես որ, մենք որբ մնացինք։ 1921 թ. ամերիկացիները եկան հայ որբերուն Ամերիկա էին տանում։ Մայրս մտածեց, որ իր զավակները շան փայ պիտի դառնան, գնաց ջորեպաններ վարձեց, մեզի տարավ Հալեպ։ Հոն ապրեցանք Գյոք մեյդանը (Երկնքի հրապարակ) ըսված թաղամասը։ Հետո փոխադրվանք Ֆրանսա։ 1936 թ. հազար երկու հարյուր հոգի հայեր եկանք Հայաստան։

115 (115). ԱՐԱՄ ՔՅՈՍԵՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1908 Թ., ԽԱՐԲԵՐԴ) 1915 թվին ես յոթ տարեկան էի, երբ մեզի Խարբերդեն տեղահանելու հրամանը հանեցին։ Ընտանիքով, հագած-կապած, զուգված-զարդարված ճամփա ելանք, կարծես հարսնիք էինք գնում։ Ճամփին սկսվեց թալանը։ Ան ալ մեկ անգամ չէ՝ իրար ետ—է, ով ինչ կգտնար՝ կփախցներ։ Վերջում արդեն տակի շորերով էինք մնացած, անոնք ալ՝ ծվեն-ծվեն։ Ես կառքին մեջ, մամաս իմ աչքերը կփակեր, որ գետնին պառկած մեռնողներուն չտեսնամ։ Վերջում մամաս — եղբայրս մնացին ճամփին, չկրցան քալել, մեռա՞ն, ինչ եղան՝ չգիտեմ։ Մեր ետ—են թուրքերը գալիս էին, հավաքում էին չոջուխներուն, ալ չգիտեմ, մեզի պիտի մեռցնեն, զավակ պիտի ընեն՝ չգիտեմ։ Դեր Զորում ալ աղջիկ մը կար, յոթը քույր ուներ, բոլորին ալ փախցուցեր էին։ Արաբները գաղտնի ըսին. - Ով որ հայ է, թող չերթա, - առին, բավական հայ պահեցին, ազատեցին։ Ալ վրանիս ուժ չկար։ Անքան քալել էինք։ Վերջապես հրաման եկավ՝ կանգ առնել։ Ձորի մը մեջ կանգ առանք։ Սկսան մեծերուն հարցնել՝ հայ ես, թե՝ թուրք։ Ով՝ հայ եմ ըսեր, անոր մեկ կողմ կանցնեին, ով՝ թուրք ըսեր՝ մյուս կողմ։ Հայ եմ ըսողներուն, բոլորին տարին հեռուն, մորթեցին, թուրք եմ ըսողները ազատվեցան։ Գիշերը մեզի՝ փոքրերիս պզտիկ բլուրի պես տեղ մը հավաքեցին։ Մենք հոգնած՝ պառկանք, քնացանք։ Մենք միամիտ պզտիկ երեխա էինք, դու մի ասա, էդ բոլորը մարդկանց գլուխներ էին, առավոտուն, երբ լույսը բացվեց, տեսանք կտրված գլուխներ՝ իրար վրա դիզված, բլուր էր կազմված։ Մենք ալ ամբողջ գիշերը ադ կտրված գլուխներուն վրա ենք քնացած, ամմա խաբար չունինք։

116 (116). ԵՂՍԱ ԱՆՏՈՆՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1910 Թ., ԽԱՐԲԵՐԴ) Ծնողներս հողագործ մարդիկ էին։ Կհիշեմ, ձմռան օրերին մեծ վերմակ մը կդնեին սեղանի վրա, տակը չանախով վառելիքը կդնեին, կվառեին, քուրսի կնստեին։ Մեր տունը երկու հարկանի էր, կտուրից էինք ելք ու մուտք անում։ Կողքի տունը թուրք մյուդուրի տունն էր։ Գիշեր մը թուրք մյուդուրը եկավ մեր տունը, հորս ասաց. – Աղաբե՜կ ջան, էսքան տարի իրար հետ հաց ենք կերել, չեմ ուզում վատ բան ըլլա ձեզ. կառավարութենեն հրաման եկած է, որ հայերուն պիտի աքսորեն, պիտի կոտորեն… Հերս լռում է, ձեն չի հանում։ Մերս մյուդուրին սուջուխ–բաստուրմա էր հյուրասիրում։ Մյուդուրի էրթալեն վերջը հայրս եղբորը ըսավ. – Ք…քնեմ մյուդուրի բողազը, կուզե՝ մենք երթանք, ինքը մեր տունը գրավե։ Մյուս օրը, գիշերը եկան թուրք ասկյարները։ Դուռը կոտրելու չափ ծեծում էին ու ասում. – Գյավու՜ր, ձեզ պիտի աքսորենք։ Պապաս վախեն կոշիկը հանեց, յուքլիկը մտավ։ Զաբիթները ներս մտան, տեսան կոշիկները, ըսին. – Գյավուրը տա՛նն է… Բացին յուքլիկը, հրացանի կոթով խփեցին պապայիս, պատի միջից քաշեցին, հանեցին դուրս ու տարին… Է՜, անցյալս որ հիշում եմ, գիտեմ, որ վերքերս թազացան։ Է՜, մենք ի՜նչ տանջանքներ ենք քաշել, ի՜նչ բաներ ենք տեսել… Պապայիս քաշեցին տարան, մյուս օրը լսեցինք, որ գյուղի բոլոր հայ տղամարդկանց տուներեն հավաքել, տարել էին, նավթ էին լցրել, վառել, ոչնչացրել էին… Մյուս օրը էկան, մեզի հավաքեցին, ոչխարների պես քշեցին, ու՞ր՝ չգիտենք։ Ճամփին հազիվ քայլում էինք, ընկնում, կանգնում էինք։ Երեխեքը մայրերի փեշերից կախվում էին, չէին կարողանում քայլել…։ Մի հավուզ կար, վրան ասլան–ղափլան կար փորագրված, հոնտեղեն ջուր խմեցինք… Զաբիթներն իրենց ձիերուն ոտքերի տակը քյոմուր հացի կտորներ էին շպրտում, իսկ մենք՝ իրար ձեռքից էինք խլում, բոլորս ալ անոթի էինք…։ Մեզ Դեր Զորի չոլերն էին տանում… Պապս շատ հարուստ մարդ է եղել։ Մեծ մայրս յոթ աղջիկ է ունեցել՝ մեկը մեռել է, վեցը ողջ են մնացել։ Բոլորն ալ շատ գեղեցիկ են եղել։ Ժամանակին պապս ամեն ինչը ծախել էր, իր ընտանիքը եվրոպական հպատակ դարձրել — չորս աղջիկներին տարել Ամերիկա, իսկ երկու աղջիկները, ամուսնացած ըլլալով, մնացել էին Խարբերդում։ Անոնցմե մեկը մայրս էր, մյուսն ալ՝ Աննա մորաքույրս։ Թուրք զաբիթները, երբ տեսան, որ մենք եվրոպական հպատակ ենք, մեզ ազատեցին, մյուսներին՝ իզով–թոզով տարան, կորցրեցին։ Պապս էդ մի լավությունը արել էր մեզ։ Մենք մնացինք ճամփին, մի թուրքի գյուղում։ Գիշերը գալիս էին, դանակը պահում վրաներս՝ ձայն հանելու իրավունք չունեինք, թալանում էին մեր ոսկեղենը, մեր խալիները, ամե՜ն ինչը…։ Մայրս ինձ ու քրոջս տարավ, տվավ թուրք որբ—այրի կնոջ մը, որ մեզ պահի. գոնե մենք ողջ մնանք։ Ամեն թուրքի տունին առջ—ը չորս–հինգ հատ որբ երեխա կար մեռած, ընկած, տկլոր ու սոված։ – Բաջի՜, ալլահըն ս—երսեն բիր փարչա էքմեգ վեր (Քույրի՜կ, Աստծո սիրուն, մի պատառ հաց տուր), – ասում էին էդ որբ երեխեքը։ Եթե թուրքերը խղճում, տալիս էին՝ լավ, թե չէ՝ սովից պատերի տակ ընկնում, մեռնում էին… Էդ թուրք խանումի մոտ ես մնացի։ Ճաշի սեղանը դնում էին, ուտում, պրծնում էին, խանումս էդ փշրանքները լցնում էր մի ամանի մեջ, վրան ջուր էր լցնում, փշրանքները փափկում էին, իմ առաջ էր դնում, ասում. – Եէ՛, գյավուր ղըզը (Կե՛ր, գյավուրի աղջիկ)։ Տան մեջ իմ տեղը դռան առաջն էր, ոնց որ շունը կապում ես դռան առաջ, ինձ էլ դռան առաջն էր տեղ տված։ Տար՝ կուտեի, չտար՝ չէի ուտի։ Չէր թողնում, որ տեղիցս շարժվեմ, բայց, ոտքերս բոբիկ–տկլոր ուղարկում էր ջրի. ցրտից մեկ ոտքս վեր էի քաշում, մյուսը՝ գետնին, սառույցի վրա էի դնում, որ չմրսեմ…։ Մերս մի ուրիշ թուրքի տանը լվացք, մաքրություն կաներ՝ մի փոր հացի համար։ Թուրք տերը չէր ուզեր, որ մերս ինձ իր մոտ տանի, մի փոր հացի համար ամբողջ օրը չարաչար կաշխատեցնեին… Մյուս քույրս մնաց մի ուրիշ թուրքի տանը, խաբար չունեմ՝ ողջ է, թե՝ չէ։ Օր մը մերս էկավ, գաղտնի ինձի ըսավ. – Ամերիկացին որբանոց է բացել, արի՛, էրթա՛նք։ Ըսի. – Թուրք տանտերիս ըսեմ։ Ըսավ. – Չէ՜, փախի՛ ինձ հետ։ Տարավ ինձ գցեց ամերիկյան որբանոցի դռանը, ինքը գնաց, քանի որ եթե իմանային, որ մայր ունեմ, ինձ ներս չէին առներ։ Որբանոցում լավ էր։ Ճաշ էին տալիս։ Օրը երկու անգամ ափի չափ հաց էին տալիս։ Հացերուն մեկը կուտեի, մյուսը կպահեի՝ մորս գաղտնի կուտայի, երբ կուգար ինձի տեսնալու։ Մեզի ըսին՝ ամբողջ որբանոցը Ամերիկա պիտի տանին, բայց հետո հրաժարվեցին. ֆուրգոնով մեզի Հալեպ տարին։ Ճանապարհին թուրքերը մեզի քարկոծում էին, մենք իրար վրա էինք պառկել, որ մեզի չմեռցնեն…։ Հետո մեզի տարին Բեյրութ՝ Լիբանան։ Հոն խալիի գործարան կար։ Ես տասը տարեկան էի, սկսա խալի գործել։ Մտքիս մեջ տեսածներս էին, գիշերները քունս կփախեր, կհիշեի…։ Մի երկու կնիկ մեծ խալի էին գործում, խնդրեցի՝ ինձ սովորեցրին։ Ես խալիի գլուխները կգործեի։ Գործարանի վերակացուն եկավ, ինձի ըսավ. – Ինչու՞ դպրոց չես երթար։ Ըսի. – Ի՞նչ ընեմ, ես որբ եմ, մերս հեռվում մենակ է ու սոված, գոնե մի քիչ դրամ շահեմ, մորս ղրկեմ։ Արցունքներս տեսավ՝ մեղքցավ։ Մի փոքրիկ դազգահ տվեց, որ գործեմ, փող շահեմ։ Ամիսը մի հատ խալի էի հանում, ահագին դրամ հավաքեցի։ Ուզեցի մորս ղրկեմ՝ ո՛չ հասցեն գիտեմ, ո՛չ մի բան։ Մինչ— հասցեն իմացա, լսեցի, որ մերս սովից մահացել էր։ Էդ վախտը խաբար էկավ, որ ֆրանսացի գործարանատեր մը եկած է, խալի գործող է ուզում, քանի որ զենահաթը ոսկի բիլեզուկ է։ Ան իր ծախսովը պիտի տաներ Ֆրանսա, հետո ծախսը պիտի պահեր։ Ես շուտ մը գնացի ցուցակագրվեցի։ Քանի մը օր ետքը խաբար եկավ, որ պիտի գնանք։ Փողերս մնացին գրասենյակը, առանց փողի գնացի, ըսի՝ ջահանա՜մը, մերս որ մահացել է, փողն ի՞նչ պիտի անեմ, ա՞չքս պիտի կոխեմ… Ֆրանսան աղվոր երկիր էր, չիկա բառը չիկար, հեչ չէինք զգում, որ օտար ժողովուրդ ենք։ Ամբողջ օրը աշխատում էի, հոգնած գալիս էի, հանրակացարանի պես տեղ մը կար, աղջիկներով կապրեինք, կուտեինք, կքնանայինք… Հոն ալ ամուսնացա խարբերդցի որբ տղայի մը հետ… Ամեն մարդ իրեն հարմարը կգտնար, կար—որը՝ հա՜յ ըլլար, երկրացի՜ ըլլար… կաշխատեինք, կապրեինք… 1932 թ. հունվար ամսին էկանք Հայաստան։ Էկանք, տեսանք՝ խանութները միայն լուցկի կար, ո՛չ կաթ, ո՛չ հաց։ Աղջիկս մեկուկես տարեկան էր, չդիմացավ չունի–չիկային, մեռավ…։ Վերջը տղաս ծնվեցավ, մեծցավ։ Հիմա ես անոր մոտն եմ ապրում։ Վերջը բարի՜ն ըլլա…

117 (117). ՄԱՐԳԱՐԻՏ ՍԱՐԳՍԻ ՆԱæԱՐՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1910 Թ., ԽԱՐԲԵՐԴ) Պապայիս կողմը Քղիեն է գաղթած եղել, բայց մորս կողմը Խարբերդից էր։ Մայրս ուսուցչի աղջիկ էր։ Իմ պապիս Կարապետ վարժապետ էին ասում։ Պապս — քեռիս՝ Կիրակոսը, հայկական դպրոցի մեջ դաս կուտային։ Հորս անունը Սարգիս Թորոսյան էր։ Հայրս Կիլիկիայում է եղել — հայ կամավորների հետ կռվել է 1918 թվին՝ հույս ունենալով, որ մեծ տերությունները անկախություն պիտի տան։ Մեր գյուղում շատ հայկական տնտեսություններ կային։ Մեր գյուղի պես հարուստ գյուղ չկար, ջրերը շա՜տ, հողերը՝ շա՜տ, վաստակը՝ շա՜տ։ Յուղը, միսը, հացը, ամեն ինչը տանը կար, միայն օճառը — շաքարը մեկ ալ կտորեղենը քաղաքեն կբերեին։ Մեր գյուղում եմիշ, ձմերուկ, ծիրան, շլոր, թուզ կցանեին։ Մեր թութերը կուտ չունեին, կչորցնեինք, կաղայինք, պոպոքով կշաղեինք։ Մեր պաստիլը բեյազի մեջ կսարքեինք, մաքուր կըլլար։ Որպես ճաշ քյուֆթա, սարմա, մածուն կուտեինք։ Մինչ— 1915 թ. ջարդը հայ — թուրք իրար հետ շատ լավ էին։ Պատերազմը, որ սկսվեց 1914 թ. հայ տղամարդկանց հավաքեցին, տարան, հետո լսեցինք, որ խփել են ու բոլորին գետն են թափել։ Մորաքույրս էդ իր աչքով էր տեսել, եկավ պատմեց ու թույն խմեց՝ մեռավ։ Մերոնք կկռվեին, բայց մեր կաթողիկոսը ըսավ. «Հանձնվեցե՛ք, մի՛ կռվեք»։ Մերոնք էլ զենքերը հանձնեցին։ Հետո թուրքերը մեզ հավաքին, ոնց որ կոլխոզի նախիրը, քշեցին տարին։ Ով արհեստավոր էր, էնոր չտարին։ Թուրք զաբիթները մեզ՝ երկու-երեք հարյուր երեխաներիս պարանով կապել էին՝ Եփրատ գետը գցելու։ Հենց էդ ժամանակ հրաման եկավ, որ էտենց բան չանեք։ Մեզ տարան Կիլիկիա։ Զինադադարեն վերջը շատերը՝ կմախքի պես նիհար, շատերը՝ վիրավոր կամ հիվանդ ելեր հասել էին Ադանա։ Մայրս էլ անոնց հետ եկել էր, բայց ի՜նչ վիճակով։ Քանի որ Դեր-Զորում մորս խփել են, փորի միջի աղիքները դուրս են թափվել։ Մայրս իրան չի կորցրել, գոտիկը հանել է, պինդ կապել։ Բայց արդեն վրան հալ չկար, երբ ինձ գտավ, միայն գրկեց ինձի ըսավ. «Վա՜խ, զավակս» ու գլուխը վար ինկավ։ Եղբայրներուս թուրք վալին առել, դրել էր թուրքական դպրոց։ 1918 թ. վերադարձանք մեր տունը։ Տեսանք՝ մեր տունը չէր փլած, բայց դռները, պատուհանները հանված էին, մեջը լրիվ թալանված։ Սկսանք շինել քանդվածը։ Նորեն՝ ցանել, նորեն՝ հնձել։ 1922-ին ամերիկացիները մեզ բերեցին Հալեպ։ Ես ձեռագործի տան մեջ կաշխատեի՝ ամերիկացիների համար։ Մեր ձեռագործները անոնք կղրկեին Ամերիկա։ Ամուսնացա։ Փոխադրվեցանք Բեյրութ։ Ունեցանք երկու աղջիկ, մեկ տղա՝ Ալիս, Արմենուհի, Հովհաննես։ Հարուստ չէինք, բայց լավ կապրեինք։ 1947 թվին ներգաղթեցինք։ Բաթում իջանք, մեր ամեն ինչերնիս թափել տվին։ Մի ս— բան բերին, կարծեցի աթար է, դու մի ասի հաց էր։ Սով էր։ Եկանք Հայաստան։ Մեզի բերին էստեղ՝ Նուբարաշեն, հետո կոչվեց Սովետաշեն։ Սկսանք մեր ունեցած հագուստները, ոսկեղենը ծախել ու ապրիլ։ Ես մտա որբանոց՝ ճաշ կեփեի։ Ամուսինս մտավ կոլխոզ։ Մեր նորեկները աշխատասեր էին, արհեստավոր էին՝ դերձակ, ոսկերիչ, կոշկակար էին։ Ամեն բան սուղ էր։ Ես որբանոցի խոհարարն էի։ Գողություն չէի գիտեր։ Մեր կարծիքով, գողությունը ամենաամոթ բանն է։ Օր մը իմ ընկերը ըսավ. «Երեխեքիդ ո՞նց կպահես, գողացի՛ր»։ Բայց ես չէի կարող գողանալ։ Էդենց էլ ամբողջ կյանքս չունի-չիկայով անցավ։ Երբ գալիս էինք Հայաստան, կարծում էինք, որ Թուրքիայի մեր հողերը ետ պիտի տան մեզի, ամմա ոչ մի բան չտվին։ Հոստեղի հողն ալ քար է ու քար։ Ամուսինս 1980 թ. մեռավ։ Հիմա հայությունը կերթա, ես նեղությունս առել, նստեր եմ։ Ոնց որ Ղարաբաղի համար են պայքարում, էդենց էլ թող պայքարեն մեր հողերուն համար։

118 (118). ՌՈԲԵՐ ԽՈՐԵՆԻ ԳԱԼԸՆՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1912 Թ., ԽԱՐԲԵՐԴ) Հայրս՝ դոկտոր Խորենը, ամերիկյան համալսարանի շրջանավարտ բժիշկ էր, ծառայել էր թուրքական բանակում, որպես զինվորական բժիշկ — դեղագործ։ Հետ—աբար, պաշտոնի բերմամբ շրջել է բոլոր վիլայեթներում — հայ ժողովրդի բեկորների հետ հասել է մինչ— Դեր Զոր։ Տեսել է, թե ինչպես շատերին հերթի են կանգնեցրել, որ մորթեն, շատերը խնդրել են բժշկի օգնությունը, — նա ինչքան, որ իր ուժերը ներել է, գաղտնի կերպով ազատել է յաթաղանից։ Խարբերդում Եսթեր անունով մի սիրուն աղջիկ կար։ Թուրքերը բռնել են մորը — ծեծել են, թե ու՞ր է աղջիկդ, մայրը հարվածներուն տակ մեռել է, բայց չի ըսել աղջկան տեղը։ Մի հայուհի կար, որ ամուսնացել էր իրեն բռնի առ—անգած թուրքի հետ։ Թուրք ամուսինը կլսե, որ կինը հայերի հետ փախչել է ուզում, գիշերով կգա, խանչալը կհանե, բերանը կճղե՝ ականջե-ականջ։ Թուրքերը հավատափոխ էին անում փոքրիկ երեխաներին, «Մուհամեդ ռասուլ ալլահ» էին ասում սյուննեթ էին անում, այսինքն թլպատում էին, անունները փոխում էին — ստիպում՝ թուրքերեն խոսիլ։ Իմ հոր հայրը Խարբերդում պատվելի է եղել։ Երբ թուրքերը եկել մտել են Խարբերդ, պապիկիս սպանել են հենց իր տան տանիքի վրա։ Անոր կինը՝ Բամբիշ Ալմաստը տղամարդու պես կին է եղել, կսկսի թուրքերուն հետ կռվիլ, բայց Բամբիշ Ալմաստին ու նրա Խորեն տղային թուրքերը կտանին, կթուրքացնեն. Խորենին Խայրուլլա կըսեին։ Մայրը՝ Բամբիշ Ալմաստը վաթսուն ոսկի պահած ունի եղեր, տվեր է տղային բժշկության հետ—ցուցել է։ Թուրքերը կհարգեին — շատ կսիրեին իրենց զաբիթ բժիշկ Խայրուլլային։ Նույնիսկ անոր վրա պահակ դրած էին, որ հայերուն չօգնի հանկարծ։ Մի օր թուրքերը պապայիս տանում են մինչ— Բալու, որ մի հիվանդի փրկի։ Պապաս պայուսակից դեղեր կհանե, կբուժե հիվանդին, որպես շնորհակալություն մի հատ կով կուտան իրեն, բայց կըսեն. - Բալուի մեջեն մի տանիր, որ հայերը չտեսնեն, քանի որ կովը հայերից գողցված է։ Օր մը Խարբերդում Սիրվարդ անունով սիրուն աղջիկ մը թուրքերուն ձեռքեն կազատվի, կուգա հայկական եկեղեցի։ Եկեղեցու տերտերներից մեկը Սիրվարդին հետ կուգա հորս՝ բժիշկ Խորենի մոտ, որ նա օգնի — աղջկան Ամերիկա ղրկի, ուր — փախել էր աղջկա հայրը։ Բայց թուրքերը կիմանան, տերտերին կծեծեն, աղջկան կփախցնեն։ Աղջիկը նորեն կուգա հորս մոտ, կուզե, որ հայրս իրեն օգնի։ Հայրս ինչպես կընե, ինչպես չըներ, աս աղջկան կղրկե Պոլիս, որ անտեղեն Ամերիկա էրթա։ Պոլիսի մյուդուրը կտեղեկանա, կկանչե հորս, կըսե. - Դոկտոր Խայրուլլա, լսել եմ, որ դու մուսուլման աղջիկներուն Քրիստոսին ես դարձնում։ Հայրս կզգա, որ իր վիճակը վտանգի տակ է։ Արդեն իր ընտանիքի բեռները ղրկած էր Հալեպ՝ գաղտնի ճամփաներով, լեռներուն մեջեն։ Գիշերով էկավ Պոլիսեն, շտապ մեզի հավաքեց ու հեռացան Խարբերդեն։ Ես կհիշեմ Դ— Բոյնի (ուղտի վիզ) կոչվող բարձր սարի վրայեն դժվարությամբ անցանք, հասանք պարսպապատ Տիգրանակերտ քաղաքը, որտեղ շատ մեծ ձմերուկներ կային, Եփրատ գետը քաղաքի մեջեն կհոսեր։ Հետը տիղմ ու դիակներ կբերեր։ Քաղաքի դռան մոտ ժանդարմը կանգնած էր։ Մեզ ստուգեցին, խանը մնացինք։ Առավոտյան հասանք Մերդին։ Մի կաթոլիկ տերտերի տանը մնացինք, հետո գնացք նստանք, թուրքի սահմանն անցանք։ Շունչ մը քաշեցինք, որ թուրքի ժանդարմներից ազատվանք։ Հետո անցանք Հալեպ, հետո՝ Բեյրութ, հետո Եգիպտոս, հետո ալ 1948-ին Հայաստան եկանք։

119 (119). ԳԱՐԵԳԻՆ ԹՈՒՐՈՒæԻԿՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1903 Թ., ՔՂԻ) Խարբերդ քաղաքի մոտիկ գյուղերն են Հուսենիկ, Քասրիկ, Խըրխըրիկ, որոնք երեքն ալ հայկական գյուղեր են։ 1915 թվին էր, էկան հայտարարեցին, որ թուրքական կառավարությունը որոշել է բոլոր տղամարդկանց տեղահանել, պայմանով, որ ոչ մեկին ձեռք չեն տալու։ Խարբերդը խաբվեց։ Խարբերդի բոլոր տղամարդկանց հավաքեցին, տարին Քյուրդխանե՝ Եփրատի ափին, Մալաթիա չհասած։ Բեդրի բեկը, որը թուրք էր, սկսեց խփել, սպանել հայ տղամարդկանց։ Հիմա՝ հերթը էկավ հայ կանանց ու աղջիկներին։ Ասեցին՝ ձեզի պիտի տանենք ձեր ամուսինների, եղբայրների ու զավակների մոտ — սկսան ճանապարհին կողոպտել, մերկացնել, բռնաբարել։ Այնպես որ, մոտ երկու հարյուր հիսուն հազար հայ, իբր պիտի Տիգրանակերտ տանեն, Տիգրանակերտի ճամփին Դ—ե Բոյնի սարի Գյոլջիկ ըսված լճակին քովը հերթով կոտորեցին։ Իսկ Կիլիկիայի հայությանը քշեցին, անոնք հասան մինչ— Դեր Զոր։ Թուրք, քյուրդ, չերքեզ, որոնք ավազակ էին, մարդասպան էին — բանտարկված էին հարյուր մեկ տարի բանտարկությամբ, ազատեցին, բանտից հանեցին, որ հայերին կացիններով ջարդեն, կոտորեն։ Հայերն անզեն էին, մի դանակ անգամ չկար քովերնին։ Քանի որ հրաման էլած էր թուրք կառավարության կողմից. «Զենք ում քովը որ գտնանք՝ կգնդակահարենք»։ Ու՞ր մնաց Սեբաստիան։ Ու՞ր մնաց Տիգրանակերտը։ Ու՞ր մնաց Սասունը։ Ու՞ր մնաց æաբաղջուրը… – Ով որ յոթ գյավուր սպանի, – ասել է շեյխ Արըֆը, – ջաննաթ կէրթա։ Իրարանցում, տակնուվրայություն։ Մեյմըն ալ մեկ կնիկ դենգերուն, վերմակներուն վրա կայնեց, սկսեց խոսել. – Թուրքերը մեզ խաբու՜մ են, մի՛ խաբվիք, մեզ տանում են կոտորեն կամ թուրքացնեն։ Դուք թուրք չդառնաք, եթե մի հայ չմնա, ես մինակ մնամ, եթե հայ տղամարդ չկրնամ առնել, հայ շունի հետ կմնամ, հայ ազգը նորեն մեջտեղ կբերեմ։ Կնիկ, աղջիկ հաշիվ կընեին՝ սատեղը տասնհինգ–քսան տարվա կյանք մը ունինք, ինչու՞ թուրքին կնիկը պիտի ըլլանք, իրար ձեռք–ձեռքի կուտային, յալլա՜, Եփրատ գետը կնետվեին։ Հազարներով ջուրը կթափվեին։ Կհիշեմ աղջիկան մը մայրը քսան ղուրուշ տվավ թուրք զաբիթի մը, որ լողալով իր աղջիկը ջուրեն դուրս հանե. «Սեբեբե քալմասըն» (կարիքի մեջ չմնաս) ըսավ թուրքը, էլավ գնաց։ Մայրս արդեն ծանր հոգեվարք էր, կզգանք՝ պիտի մեռնի, ինձի կանչեց, ըսավ. – Ա՛չքդ քոռանա։ Ըսի. – Մամա՜, ինչու՞ համար այդպես կըսես։ – Այդպես կըսեմ, որ խելքի՛ գաս։ Երկու աչքդ քոռանա, փորդ չկշտանա, եթե թուրք աղջիկին հետ ամուսնանաս, – ես ալ թուրք աղջկա հետ նշանված էի։ Ետքը շարունակեց. – Թող թուրքերը ըսեն՝ հայուն վերջը տվինք։ Ադ թուրքի աղջկան նշանը ե՛տ պիտի ընես։ Քեմալ փաշայի աղջիկն ալ, որ քեզի տան՝ չառնե՛ս. մենք կառավարություն ունինք, աշխարհքի ո՞ր կողմն է՝ չգիտե՜մ։ Դուն հայ ես, պիտի երթա՛ս քո հայրենիքդ։ Դրամ ալ չունենաս նե, տոպրակ մը նետե վիզդ, մուրացկանություն ըրե, հայ կառավարությունը գտի՛ր։ Երդվի՛ր։ Ես ծունկի եկա մորս անկողինին քովը, երդվեցի։ Մայրս շարունակեց. – Իմ կաթս հալա՜լ ըլլա, ուր որ էրթաս, Աստված քու հե՜տդ ըլլա։ Աստված քեզ օգնակա՜ն ըլլա… Մայրս մեռավ։ Թաղեցի։ Թուրք աղջկա նշանս ետ ըրի։ Քեղիից դուրս եկա։ Քառասունհինգ օր ոտքով քալեցի, հասա Հալեպ, եկա մալի՝ ապրանքի բազարը, հայերի հանդիպեցի։ Ես թուրքի շորերով էի։ Մովսես անունով մարդ մը կար, ինձի հարցուց. – Սեն էրմա՞նի սըն (Դու հա՞յ ես)։ – Հէ՛ (Այո՛)։ – Բէն դէ էրմէնի ըմ (Ես —ս հայ եմ)։ – Բու գյուն կիրակի դըր, գէթ եկեղեցիէ (Այսօր կիրակի է, գնա եկեղեցի)։ Ես ո՛չ «կիրակի», ո՛չ «եկեղեցի» բառերը հասկցա։ – Աղնամադը՞ն, – հարցրեց մարդը (Չհասկացա՞ր)։ – Յօ՛ք (Ո՛չ)։ – Սէն էրմանի դէյի՞լ սըն (Դու հայ չե՞ս)։ – Էրմանի ըմ, ամմա էրմէնջէ բիլմէմ (Հայ եմ, բայց հայերեն չգիտեմ)։ Էս մարդը ինձ առավ, տարավ իր տունը։ Նոր իմացա հայություն կա։ Հոն ամուսնացա։ Վերջն ալ Հալեպեն եկանք Հայաստան։ Նոր Խարբերդում առաջին տունը իմ տունս կանգնեցավ։

120 (120). ՀԱԶԱՐԽԱՆ ԵՂԻԱԶԱՐԻ ԹՈՐՈՍՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1902 Թ., ԲԱԼՈՒ) Ասքան տարի անցած է, բայց մինչ— հիմա գիշերները քուն չունիմ, անցած-դարձածը աչքիս առջ— կուգա՝ մեռելները, սաղերը կհաշվեմ։ 1915 թ. Զատիկը եկավ։ Հավկիթները ներկել էինք, բայց արժանի չեղանք։ Թուրքիայի թագավորը Սերոբ փաշային կանչեց, ըսավ. - Քեզի նշաններ կուտամ, Բիթլիս քաղաքն ալ քեզի կուտամ։ Ան ալ ըսավ. - Տված նշաններդ գետինն անցնին, Բիթլիս քաղաքն ալ գլուխդ անցնի։ Ես կուզեմ իմ հայ ազգը ազատվի։ Թագավորը հայ ազգին ազատություն տվավ։* Ետքը թագավորը եկավ, զենքերը հավաքեց։ Յոթ ջորու բեռ հավաքեց։ Մի շաբաթ հետո, գիշերը ժամը տասներկուսին, քրդերը կոխեցին մեր գյուղը։ Հայերու տղամարդիկը մեկը՝ փախավ բախչան՝ մեկը՝ մարագը... Առավոտյան էլանք, մեկ հատ մոլլա կար, ադոր ցեղը կտրվի, իբր մեզի պիտի պահե, բայց բոլոր գյուղացիներու վեշերը իրենը պիտի ըլլան։ Մեզի տարավ իր տունը։ Մենք մտանք ներս։ Ան ըսավ. «Տղե՜րք, եկե՛ք, ձեզի ներսը պահեմ, ես էրթամ միլիցիա բերեմ, որ ձեզի պահակություն ընե»։ Գնաց միլիցիա բերավ, բոլորին մեկ-մեկ դուրս հանեց, ձեռքերը կապեց։ Անոնց մեջեն երկրորդը պապայիս կապեցին։ Չուխա շալվարը հանեցին, ադ շալվարին մեջը հինգ հարյուր ոսկի կար կարված։ Տարին՝ ջարդ ու փշուր ըրին, ըսին՝ կանայք ազատ են։ Թագավորին ծառաները բերին ցորենը, գարին քաղել տվին կնիկներուն։ Ես ալ ախպորս երեխան փոքր էր, չադըր կապած էինք, չադըրին մեջը երեխան կօրորեի։ Թագավորի ծառան տեսավ ինձի։ Եկավ մորս ըսավ. «Աս աղջիկդ ինձի տուր»։ Մամաս չտվավ։ Բայց քույրիկիս փախցուցին։ Մյուսներուն ջարդեցին, սպանեցին, բոլորին դիակները անթաղ մնացին, ար—ին տակը ուռեցան ու հոտեցան։ Հոնտեղը պապայիս ալ սպանեցին։ æահելի մեկն ալ եկավ ինձ վրա, ուզեց ինձ սպանել, ես փաթաթվա անոր, ըսի. - Դուն ալ քույր ունիս, ինձի մի՛ սպաներ։ Տղան ըսավ. - Քո խաթերդ քեզ չեմ սպանում։ Ես փախա ետ, դեպի մեր բախչան, մեր տունը մտա, տեսա, որ ախպորս քարտեզները պատերեն պոկել, պատառ-պատառ ըրեր են՝ էշն ի՞նչ գիտի, նուշն ինչ բան է։ Էլա լուսամուտը նստա, լացի։ Թուրք կնիկ մը եկավ, ըսավ ինձի. - Ինչու՞ կուլաս։ - Ես չիլամ, հապա ի՞նչ ընեմ։ Ադ թուրք կնիկը ինձի տարավ։ Ես անոնց ախոռը կպառկեի։ Ադ ժամանակ ալ Բայրամի օրերն էր։ Իմ քույրիկին ալ թուրքերը փախցուցած են, ադ գյուղը բերած են։ Հոդ ալ քույրս ծանոթ մը ունի՝ Մուշլին անունով։ Թուրքին մեկը ինձի տարավ Մուշլինին տունը, դուռը զարկի։ Կնիկը դուռը բացավ ըսավ. - Ես քեզի չեմ կրնար ներս առնել, կվախնամ։ Ամմա թռչունը, որ թռչուն է, ինքզինքը փուշի վրա նետե նե, փուշը կազատե. դուն մեր դուռը եկեր ես, քեզի թուրքին բերանը չե՜մ ձգեր, - ներս առավ։ Ես ալ մեր ընտանիքի ոսկիները կապած եմ ոտքերուս տակը։ Մամայիս աքսորած են, խաբար չունեմ։ Քույրս թուրքերը փախցուցեր են։ Քեռուս մեկը ջորեպան կտրիճ մարդ էր, տասներկու հոգով վրան կհարձակվին անոր կսպանեն։ Մորաքրոջս տղային, մյուս երիտասարդներուն հետ, տարել էին թուրքի բանակ՝ Ամիլե թաբուր, բոլորին մարագ մը լեցուցեր են, նավթը տվել, վառել են։ Մեծ քրոջս երկու երեխայով վառել են։ Մի կույր քույր ունեի, անոր ալ արտերուն մեջը սպանել են։ Բոլոր արտերը, սարերը, ձորերը դիակներ ու գանգեր էին լցված։ Ադ բոլորը աչքիս առջ—ն են։ Ադ տեսակով ջարդ ու խուրդ եղանք։ Երկուշաբթի օրը առտու կանուխ մարդ մը եկավ, իբր որսորդ, փայտի ծայրը անցուցեր է բոխչան, ինձի պիտի տանի Խարբերդ։ - Ու՞ր կերթանք, - հարցուցի։ - Պիտի Խարբերդ էրթանք, եթե թողնեն։ Հասանք Ղոնաղալմազ։ Թուրք տղաները հագնված-սքված էին։ Մեր ծանոթ Սեդրակին տունը կփնտրենք, դու մի ըսեր՝ անոր մեծ ախպորը խփեր են, կնիկին թուրքերը տարեր են։ Ինձի հարցուց. - Դուն ո՞վ ես։ Ես ալ ըսի. - Եթե ղոնաղ կընդունիս, կըսեմ ով եմ ես։ Ես Մարգարին բալդըզն եմ, այսինքն՝ քենին։ - Վա՜յ, - ըսավ, - արի՛ ներս։ Մեկ ամիս մնացի հոն։ Յոթը բաթման բամբակը մանեցի։ Ինձի տվին, որ տանիմ Խարբերդ։ Խարբերդում խազեինս ինձի ցորեն մաղել տվավ, տասներկու ղուրուշ տվավ։ Անտեղեն Տիգրանակերտ գացի, վերջը՝ æարաբլուս, հետո՝ Հալեպ գացի։ Մեկ տարի ծառա աշխատեցա։ Ուզեցի քեմփը էրթալ, հոն շատ հայեր, անապատներեն ողջ մնացածները հավաքվել էին։ Ես ուզեցի մորս գնամ։ Կնիկ մը ըսավ. «Աս մեր աղջիկն է»։ Հարսիս մորքուրին հետ համբուրվա։ Անոնց քովն ալ մնացի։ Քեմալին ժամանակը ես Հալեպ էի։ 1930 թ. փետրվարին գացի Ֆրանսա։ Ամուսնացա, չոլուխ-չոջուխի տեր դարձա։ 1947 թվին եկանք Հայաստան։

  • Իմա՝ 1908 թ. թուրքական սահմանադրությունը։

121 (121). ԿԱՐԱՊԵՏ ՍԱՀԱԿԻ ՖԱՐԱՇՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1906 Թ., ԲԱԼՈՒ) Ծնած եմ Բալու 1906-ին։ Հորս անունը Սահակ (ծն. 1878), մորս անունը՝ Նարդուհի (ծն. Նաջարյան, Խարբերդ, Էլազիկ գյուղ), քույրս՝ Սիրարփի (ծն. Բալու 1908-ին), քույրս՝ Հռիփսիմե (ծն. Բալու 1911-ին), եղբայրս՝ Գրիգոր (ծն. Բալու 1914-ին)։ Հորս մեծ եղբայրը՝ Հովսեփ, զինք կկոչեինք Մուղսի Հովսեփ, որը Մահտեսի Հովսեփ ձ—ի կրճատումն է, տրված ըլլալով, որ Երուսաղեմ գացած էր։ Մուղսի բառը մահմեդականներուն հաջի բառին կհամապատասխանի։ Հորս մեծ եղբոր կինն էր Մարիամը։ Չեմ գիտեր, թե հայրս քանի պզտիկ եղբայրներ — քույրեր ուներ։ Անոնք բոլորը Տիգրանակերտ կբնակեին, տարին քանի մը անգամ միայն մեզի կուգային, բեռցված ձիերով — ջորիներով՝ ճամփորդությունը չորս օրեն ընելով, քանի որ Բալուեն Տիգրանակերտ հարյուր հիսուն կիլոմետր էր։ Աս բոլորը զոհ գնացին 1915-ի եղեռնին։ Հովսեփ հորեղբայրս առ—տրական էր, խանութ մը ուներ Բալու քաղաքի շուկան, ուրիշ խանութ մըն ալ՝ Ճապաղ ջուր կոչված ավանին մեջ։ Հորեղբորս կինը, հայրս, մայրս, երկու եղբայրներս — ես՝ ութը հոգի, նույն շենքին մեջ կբնակեինք՝ մեկ կողմը հորեղբայրս — կինը, մյուս կողմը՝ մենք։ Հայրս ուսուցիչ էր՝ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցվո կողքի մանչերու դպրոցը։ Իսկ Ս. Աստվածածին եկեղեցուն կցված էին մանկապարտեզը — աղջկանց վարժարանը։ Կհիշեմ մանկապարտեզ հաճախելս։ Կարմիր գոգնոց ունեի, — պզտիկ աթոռի վրա նստած՝ վարժուհին մեզի Ա, Բ, Գ կսորվեցներ։ Հայրիկս — մայրիկս Խարբերդի մեծ կոլեջը հաճախած էին։ Խարբերդի մեջ կային Եփրատ կոլեջը, ֆրանսական կոլեջը, գերմանական կոլեջը — ամերիկյան մեծ կոլեջը։ Մենք սովորություն ունեինք մեր ամառանոցի գյուղի բնակարանը երթալ։ Գյուղին անունը չեմ հիշեր, ջուրի աղբյուրի մը անունով կկոչվեր։ Հոն կանցնեինք տաք օրերը։ Հետո այգեկութ ու պտուղները հավաքելե վերջ Բալու կվերադառնայինք։ Հայրս խաղողը փայտի տաշտի մը մեջ ոտքերով ճզմելե վերջ, գինի կշիներ հողե կարասներու մեջ։ Հայրս 1914-ի աշնան զինվոր տարին։ 1915-ի գարնան հորեղբայրս ձին առավ — իրեն հետ զիս վրան նստեցնելով՝ «այգի երթանք» ըսավ։ Երբ այգի հասանք, ձմեռվա պաղեն պաշտպանելու համար որթատունկերուն ոտքերը ծածկող հողակույտերը ետ քաշելե վերջ, զանոնք կտրեց։ Մինչ այդ ես կապույտ ծաղիկներ հավաքեցի դաշտերու մեջեն։ Երբ տուն վերադարձանք, կիները շատ տխուր էին։ Թուրք ոստիկաններ եկած — ըսած էին, որ հորեղբայրս պարտավոր էր կառավարչատուն երթալ, մեյ մըն ալ զինքը չտեսանք։ Հայրս ալ զինվոր կանչեցին։ Գնաց. մեյ մըն ալ զինք չտեսանք։ Վստահ եմ, որ երկուքն ալ մյուս հայերուն պես անմիջապես սպանված են թուրքերեն։ Այդ օրերը ճերմակ հագված ոստիկաններ եկան Բալու։ Անոնք հայ ընտանիքները եկեղեցվո բակը կտանեին, քանի մը օր հոն պահելե վերջ թող կուտային, անոնք կամ իրենց տունը կվերադառնային, կամ միասին մեկու մը տունը կհավաքվեին։ Այսպես օր մը մեզի դրացի Բարսեղենց տանը հավաքված էինք։ Կհիշեմ, մայրս պզտիկ եղբորս ծիծ կուտար, ինձի խրատեց, որ եթե թուրքերը հարցնեն, ըսեմ, որ վեց տարեկան եմ։ Մեյ մըն ալ տեսանք, որ գայմագամը եկավ, խնդումերես բաներ մը ըսավ, որ ես չհասկցա։ Չեմ հիշեր՝ մեկը ինձի խորհուրդ տվավ, թե՝ ինքնաբերաբար ձգեցի ու շուկա գացի, հայ պայտարի մը կրպակը, ուր քանի մը արհեստավորներ հավաքված էին՝ ատաղձագործ, որմնադիր — այլն։ Ինձի ըսին, որ վերնատան մեջ պահվտիմ. քիչ վերջ Մեհմետ հոջա անունով թուրք մը եկավ, ինձի ըսին, որ իրեն հետ երթամ։ Կը հիշեմ ձեռքես բռնած ինձի կառավարության շենքը տարավ։ Հոն զիս իբր հոգեզավակ «Հյուսեին Իսլամ» անունով արձանագրել տվավ ու տարավ իր բնակած գյուղը։ Արածանի գետի վրա Մեծն Տիգրանի օրով շինված կամուրջին վրայեն անցած ատենս տեսա, որ գետը արյունոտ էր։ Հոն կտանեին հայերուն — վիզը կտրելե վերջ, կամուրջեն վար՝ գետը կնետեին, այսպիսով անունը «Արյունոտ կամուրջ» եղած էր։ Մեհմետ հոջան ինձի տարավ քաղաքեն դուրս՝ Գոհանամ կոչված վայրի իր տունը։ Զիս իր կնոջ ներկայացուց, ըսավ՝ «Քեզի տղա մը բերի՝ անունը Հյուսեին է»։ Կինը անվերապահ ինձի լավ ընդունեց։ Կրակին վրա դաշ էքմայի՝ քարի վրա եփված հաց կար, ինձի տվավ, ես ալ ախորժակով կերա։ Ինձի ըսավ, որ դուրս երթամ ծառերուն տակ — դաշտերը խաղամ։ Հոն կային էշեր, ձիեր, որոնք կարածեին։ Ես ալ կենդանիները շատ կսիրեի, հաճույքով անոնց հետ ժամանակ անցուցի։ Ինձի այնպես կթվեր, որ հոն օդափոխության գացած էի՝ գիտակցելով, որ քաղաքը սարսափելի դեպքեր տեղի կունենային։ Քանի մը օր վերջ անդրադարձա, որ եղելությունը բոլորովին տարբեր է ու սկսա ծնողքս փնտրել։ Կուզեի տուն վերադառնալ, բայց ճամփան չէի գիտեր։ Գոհանամ գյուղին մեջ կար նա— Նուրի աղա անունով ծեր թուրք մը, որուն տղան հայ դերձակի մը քով աշակերտություն ըրած էր։ Անոր տունը կբնակեին դերձակին երկու աղջիկները, դերձակը — կինը արդեն սպանված էին։ Ես պզտիկ աղջկան հետ կխաղայի։ Օր մը կուլայի, Նուրի աղան քովս եկավ, իրեն ըսի. - Ես մեր տունը երթալ կուզեմ։ Ան ինձի ըսավ. - Հա՛, օղլու՜մ, հա՛ (Այո՛, տղա՜ս, այո՛)։ Ես իրեն ըսի. - Հայրիկս շատ դրամ ունի, քեզի շատ դրամ կուտա, եթե զիս մեր տունը տանիս։ - Հա՛, օղլու՜մ, հա՛ (Այո՛, տղա՜ս, այո՛), - ըսավ նորեն։ Այսպես հույսով կապրեի, բայց քանի մը օր վերջ սկսա կամաց-կամաց ըմբռնել եղելությունը։ Ամիսներ վերջ հասկացա, որ ամեն բան վերջացած է։ Օր մը տեսա, որ Մեհմետ հոջան իր կինը լավ մը ծեծեց, ես մեր տունը այդպիսի բան չէի տեսած, շատ ազդվեցա, բայց տեսնելով, որ այդ դեպքը կկրկնվի, եզրակացուցի, որ այդ իրենց սովորությունն է։ Լսեցի, որ Մեհմետ հոջան ինձմե առաջ հայ, քղեցի տասներկու տարու տղա մը տունը բերած էր։ Երբ ես իր տունը գացի, այդ տղան հոն չէր։ Օր մը պարտեզներեն վերադարձիս տեսա այդ տղան, որուն անունը Հասան դրած էին։ Տունը ուրիշներ ալ եկած էին — վերադարձին առթիվ խնջույք կընեին։ Ի վերջո մեկը Մեհմետ հոջային հարցուց, թե՝ ի՞նչ պիտի ըներ զիս։ Այդ վայրկյանին Մեհմետ հոջան կարմիր, խոշոր-խոշոր բացած աչքերեն կարծես կրակ կելլեր, ինձի նայեցավ շեշտակի։ Ես այդ վայրկյանին իրմե սարսափեցա։ Ի վերջո որոշեցին զիս իրենց պահել, իսկ Հասանը տալ Մեհմետ հոջային պզտիկ եղբոր՝ Մուսթաֆային։ Պետք է ըսեմ, որ Մեհմետ հոջան իր կնոջ հետ քանի մը զավակներ ունեցած էր, բայց բոլորն ալ մեռած էին ծնվելու ժամանակ։ Երբ ձմեռը մոտեցավ, ամառանոցը ձգելով՝ քաղաք եկանք։ Հոն թուրքերը հայերու գեղեցիկ տուներուն մեջ տեղավորվեցան։ Մեհմետ հոջան մեր տունեն քիչ մը վար թաղի տունի մը մեջ հաստատվեցավ, ասոր համար շատ մը թուրքերու պես կառավարութենեն թուղթ մը ճարած էր։ Օր մը ես մեր տունը գացի, բոլորովին խեղճ վիճակի մը մեջ էր։ Փողոցեն տան մուտքի պզտիկ փայտե կամուրջը քանդված էր, բոլոր դռները, պատուհանները հանված., նայեցա ու սկսա լալ, ի վերջո վերադարձա Մեհմետ հոջային քովը։ Ձմեռը այսպես անցնելե վերջ կրկին Գոհանամ գացինք։ Մահմետ հոջային Նուրի տղան գիտնալով, որ հոջան զիս այլ—ս չի կրնար պահել, խորհուրդ տվավ Հաջի քէօյ երթալ, այրի կնոջ մը քով, որ երկու-երեք զավակ ուներ, մոտավորապես իմ տարիքիս։ Անոր քով մնացի մինչ— աշնան վերջ։ Շատ աղքատ ըլլալուն ինձի ըսավ, թե երկու կոշկակար եղբայրներ կճանչնա Բալու, որ կրնան զիս իրենց տունը առնիլ։ Այսպիսով իրենց քովը մնացի։ Մեծ եղբայրը, կինը — երկու զավակներ գետնահարկ մը կբնակեին՝ իրենց սենյակի վերնահարկը քովեն պզտիկ բացվածքով մը պատուհանի նման, ուր կպառկեի։ Հոն դրված էր իրենց էշուն խոտը — տախտակե դարանի մը վրա շարված էր ձմեռվա լավաշը։ Օրվա ընթացքին գրեթե անոթի գիշերվան կսպասեի, որպեսզի այդ հացեն մեկ հատ առնեմ — փորս կշտացնեմ։ Իրիկուն մը մեծ եղբոր կինը բակեն նշմարեց հաց ուտելս, ես հացը բարձիս տակը պահեցի — քնանալ ձ—ացուցի։ Մեծ եղբայրը եկավ վրայես ծածկոցը հանեց, ձեռքով շոշափեց, հացը գտնելու համար, բայց ոչինչ գտնելով վար իջավ։ Պզտիկ եղբոր կինը, որ անկողինս շտկած էր, հետ—յալ օրը ինձի հասկցուց, որ հացը բարձիս տակը գտած էր, բայց որ—է մեկուն բան չպիտի ըսե։ Մեր Բալուի մեջ կապրեր Թյուֆենկջյան հայ ընտանիք մը։ Ամուսինը զինագործ էր, անոր զինվոր տարած էին — մեռած էր։ Մնացած էին կինը, աղջիկը՝ տասնչորս տարու, երկու մանչ տասը-տասներկու տարեկան։ Մեհմետ հոջան Թյուֆենկջյանի այրիին կըսե, որ բոլորդ ալ գաղթական պիտի երթաք ու սպանվիք, եկեք մեր տունը՝ Գոհանամ, ես ձեզ կփրկեմ։ Այսպիսով այրին — զավակները բոլոր ունեցածներով կերթան Գոհանամ՝ Մեհմետ հոջային տունը։ Հոջան այրիին իբր կգործածե, աղջիկն ալ պզտիկ եղբայրը կառնե։ Քանի մը օր վերջ այրիին կըսե, որ երկու տղաքը քաղաք պիտի տանի դպրոց դնելու համար։ Կը տանի ու մորթելե վերջ Արածանիին մեջ կնետե։ Քանի մը օր վերջ այրիին — աղջկան կըսե, որ լաթերը հավաքեն — էշերուն վրա դնեն, գետը երթան լվալու։ Ինքն ալ քաղաքի գործերը ընելե վերջ ետ կբերե իրենց Գոհանամ։ Երկուքն ալ մորթելե վերջ գետը կնետե։ Այս բոլորը Մեհմետ հոջային կինը ինձի պատմեց, երբ օր մը իրենց գացած էի՝ երկու կոշկակար եղբայրներուն տունը եղած ատենս։ Մեհմետ հոջան հայերե կողոպտված կամ լքված կենդանիներ, ոչխար, այծ — այլն տուն կբերեր — ինձի կըսեր, որ տանիմ արածել տամ։ Օր մը ձոր իջնելե վերջ դիմացի լեռը բարձրացա — ձգեցի, որ կենդանիները արածեն, ես ալ քիչ մը քնացա, երբ աչքերս բացի կենդանիներեն ոչ մեկը չկար։ Ասդին, անդին փնտրեցի, չգտա ու ի վերջո հուսահատ քարի մը վրա նստա ու սկսա լալ։ Հայրիկես, մայրիկես միտքս մնացած աղոթքները Աստվածածինին, Քրիստոսին պաղատելով ըսի, որ հոտը գտնամ։ Այդ ատեն երեք ձիավոր մինչ— ակռաները զինված հոնկե կանցնեին։ Մեկը զիս ճանչցավ ու հայերեն ըսավ. «Սահակին տղան է»։ Ինձի քիչ մը չամիչ — լեպլեպի տվավ։ Մի—նույն ժամանակ աչքերը ետ—ս հառած էի, ետ— դարձա՝ հոտս ետ—ս էր։ Գարնան միտքս դրի կոշկակար երկու եղբայրներուն տունեն հեռանալ։ Օր մը ձգեցի ու քաղաք գացի։ Հոն խումբ մը հայ կիներ — խումբ մըն ալ ինձի տարեկից տղաք կային, անոնց քովը մնացի, չեմ հիշեր այդ գիշեր ու՞ր անցուցի։ Հետ—յալ օրը կոշկակար եղբայրներեն մեկը եկավ ու ինձի առջ—ը դնելով իրենց տունը տարավ։ Վրայես մաքուր — կոկիկ հագուստները հանել տալե — ցնցոտիներ հագցնելե վերջ՝ «հիմա ուզած տեղդ գնա» ըսավ։ Ես քաղաք վերադարձա, Զովա բերդին ետ— թրքական թաղին մեջ։ Մեզի ծանոթ հայ կնոջ մը հանդիպեցա, որ թուրքի մը հետ ամուսնացած էր։ Ինձի ըսավ, որ քիչ մը անդին Սրբուհի անունով հայ կին մը կա։ Գացի, գտա — քանի մը օր քովը մնացի։ Լսած ըլլալով, որ ամերիկացիները հայերուն կօգնեն, որոշվեցավ Խարբերդ երթալ։ Հայ սայլապան մը,որ Խարբերդ ցորեն կտաներ, սայլին ետ—են տաս-տասնհինգ հայ կիներ ծրարները ուսերնուն ճամփա ելանք։ Ճամփան չորս-հինգ թուրք զինվոր մեկ չավուշ կեցուցին մեզի։ Մեկը եկավ տասնյոթ տարու հայ աղջկա մը անդին տարավ — բռնաբարելե վերջ ազատ թողուց ու բոլորս ճամփան շարունակեցինք։ Վերջապես Խարբերդ մտանք ու սկսանք եկեղեցիներու զանգակները տեսնել։ Ես շատ հոգնած հարյուր մետր ետ մնացած էի։ Մեր խումբին միացած կաղ թուրք մը կար, որ հայ կնոջ մը հետ բաներ մը կըներ, ես այդ ատեն չէի գիտեր թե ինչ է բռնաբարելը։ Այսպիսով մտանք ասորիներու թաղը։ Ասորի եկեղեցի մը կար, ուր հայ կիները սկսան գետնի — քարերու պատերը համբուրել, ազատություն գտնալու զգացումով։ Ինձ տարին ամերիկյան կենտրոնատեղին հանձնեցին, բավական հանգստացա։ Մեզի օրական կտոր մը հաց կուտային։ Օր մը բոլոր ամերիկացիները աներ—ութացան։ Այդ շենքերը, որ առաջ դպրոց էին, թուրքերը տեղավորվեցան — հիվանդանոցի վերածեցին։ Խարբերդը ուներ հարյուր հիսուն գյուղ, Բալուն՝ երկու հարյուր գյուղ։ Խարբերդից Բալու վաթսուն կիլոմետր էր։ Սկիզբը ամերիկացիները մեզի նալիններ տվին, երբ գացին, ես մնացի բոբիկ — մերկ։ Հիվանդանոցին մոտ տեղ մը պատռտած հագուստները կնետեին, ես անոնք վրաս կհագնեի։ Ասդիեն-անդիեն պտուղ կճարեի կամ ճաշարաններու առջ— կսպասեի, որ հաճախորդները պրզոլաները ուտեն, ոսկորները նետեն, ես մնացած միսերը կրծելե վերջ ոսկորը, քարի մը վրա ուրիշ քարով մը փշրելե վերջ, կուտեի։ Օր մը բալուցի ընկեր մը գտա, որ այրած տուներու մոխիրներու մեջեն գամեր կհավաքեր, ան ըսավ ինձի. «Քաղաքի կենտրոնի հրապարակին վրա հաստատված թուրք խանութպան մը զանոնք կգնե։ Այստեղաց խանութները հայերուն կպատկանեին առաջ»։ Այնպես որ, թուրքին քանի մը անգամ գամ ծախեցի։ Ան օր մը ինձի ըսավ, որ այլ—ս գամ չուզեր։ Եթե ապակի տանեմ կգնի։ Պտտած ատենս տուն մը մտած էի, ուր մարդ չկար, դուռը բանալով պզտիկ բակին մեջ շրջանակով ապակի կար։ Ես ապակիները իրենց շրջանակով տարի թուրք խանութպանին։ Ան ինձի ըսավ, որ սպասեմ։ Ինքը գնաց, քանի մը վայրկյան վերջ հայհոյելով եկավ, ես ալ զինքը այդ վիճակին մեջ տեսնելով՝ փախուստ տվի։ Ըստ իս, ապակեպատ շրջանակները իր տունեն առած էի։ Այսպես Խարբերդի մեջ պտտած ժամանակ բալուցի Պերճ անունով հայ տղու մը հանդիպեցա, որուն մայրը թուրք մեծավորի մը տունը կմնար — անկե ալ զավակ մը ունեցած էր։ Թուրքը հայու մը գեղեցիկ տունը գրավելով՝ հոն հաստատված էր։ Օր մը Պերճը կորսվեցավ, լսեցի, որ մորը հետ ապրող թուրքը տաս-տասներկու հայ տղաք հավաքելե վերջ կառքով գետը տարած ու մորթելե վերջ ջուրը նետած է։ Օր մը իրիկվան մթնշաղին գետինը կծկված պառկած էի, երկու ոստիկան ոտքի պզտիկ հարվածով մը ինձի արթնցուցին։ Հարցուփորձե վերջ տարին ոստիկանատուն, անկե ալ նախապես հայու մը պատկանող ապարանք մը, որ Կարմիր Կոնակ կկոչվեր, հոն մեծ բակի մը մեկ կողմը մեծավորին տունն էր, մյուս երեք կողմն ալ՝ ախոռներ — գոմեր։ Բակին մեջ կային թուրք — քյուրդ աքսորականներ, ես ալ անոնց հետ մնացի։ Մեզի սոմոն հաց տվին։ Տղաքը աղջիկներեն զատելե վերջ երկհարկանի տան մեջ տեղավորեցին։ Անկարելի էր հոնկե փախչիլ։ Միայն թող կուտային, որ ամաններով բավական հեռու առվակե մը ջուր բերենք, բոլորովին մերկացնելե վերջ, որպեսզի չփախչինք։ Ես աման մը գտա, զիս մերկացուցին — ջուր բերելու պես գացի ու փախա, վերադարձա քաղաք, հոն զինվորական հիվանդանոցին նետված կտորներով հագվեցա ու սկսա պտտիլ։ Շատ անգամ բաղնիքներու առջ— կուտակված մոխիրներուն մեջ կպառկեի։ Օր մը խոշոր բուրդի կտոր մը գտա, մտածեցի, որ այդ գիշեր հանգիստ մը պիտի քնանամ, բայց հազիվ թե մեջը մտա՝ ոջիլներեն սկսա խայթվիլ, փախա, քանի մը կիլոմետր գետի մը մեջ մտա, բավական պաղ էր, բայց ոջիլներեն զիս ազատեց։ Վերադարձա Կոնակ։ Կրկին դուրս ելլել փորձեցի։ Պահակներ կային, թող չտվին։ Բավական մը փնտրելե վերջ գոմի մը պատուհանեն դուրս կրցա ելլել։ Այսպիսով հաց բաժնելու ժամանակները կմտնեի — փորս կշտացնելե վերջ դուրս կելլեի ազատ։ Բավական հայ ընկերներ ունեի։ Բոլորս ալ անոթի, ծարավ մասնավորաբար ձմեռը ուտելիք ոչինչ կար։ Աղբամաններուն մեջը կփնտրեինք բանջարեղենի մնացորդ, հավնոցներեն հավկիթ — հավ կգողնայինք, իսկ լավ եղանակներուն խոտ — զանազան բույսերով փորերնիս կկշտացնեինք։ Օր մը ընկերներես մեկը տեսա, որուն բերանը անբնականորեն բացված էր, մինչ— աղորիքը կտեսնվեր, եթե թ—երը կսմթեին, կարծես միսերը պիտի փրթեին։ Գիշեր մը հայ կնոջ մը իր երկու զավակներով տեղ մը միասին կպառկեինք։ Մեյ մըն ալ մեկ տղան սկսավ պոռալ. «փո՜րս կցավի»։ Բավական պոռալեն ետք ձայնը կտրեց։ Երկրորդ տղան — մայրը նույնպես «փո՜րս» պոռալեն վերջ՝ լռեցին։ Առավոտյան երեքն ալ մեռած էին։ Ժամանակ մը վերջ ուրիշ հայ տղաքներու հետ մեզի տուն մը դրին։ Հոն հայ կին մը կար, որուն մայրիկ կկոչեինք։ Ան մեզի կխնամեր — ուտելիք կուտար։ Օր մը երիտասարդ հայուհի մը եկավ, գիրկը նորածին մը, քանի մը օր վերջ մայրը մեռավ։ Մայրիկը ինձի ըսավ. «Կարապե՜տ, այս երեխան դուն պիտի սնուցանես»։ Դաշտերը գացի, ուր հայերու ձգած կենդանիները կարածեին, կով մը բերի տուն։ Մայրիկը կթելե վերջ ըսավ, որ կովը տանիմ տեղը ձգեմ։ Կխորհեի, որ կովը պետք է պահեինք։ Անգամ մըն ալ ինձի տարեկից հայ աղջկա մը հանդիպեցա։ Վիզին մեկ կողմը կամ դանակով կտրված — գլուխը մյուս կողմը կախված էր։ Ցուրտ էր, չմսելու համար իրարու փաթթված քնացանք։ Հետ—յալ առտուն ան մեռած էր։ Այսպես թափառելով որբանոցե որբանոց՝ Բալուի, Խարբերդի շրջանները, հետո անցա Հունաստան, ապա՝ Իտալիա — ի վերջո Ֆրանսա հաստատվեցա։

122 (122). ՍԱՐԳԻՍ ԳՐԻԳՈՐԻ ՍԱՐՈՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1911 Թ., ԲԱԼՈՒ, ՓԻՐԱՆ Գ.) Մեր գյուղը մեծ մասամբ քյուրդեր կապրեին, քիչ թուրք կար, մնացածը՝ հայեր էինք։ Տիգրիս գետի ակունքեն հեռու էր մեր գյուղը։ Տիգրիսը սկիզբ կառնե Ծովք լիճեն։ Ծովքը ծնած է Ներսես Շնորհալին։ Ծովքը մեզմե մեկ ու կես օրվա հեռու էր։ Տիգրիս գետը գարնանը այնքան կվարարեր, որ հետը ծառերի բներ կբերեր։ Ես տեսած եմ, թե ինչպես, եթե գետի մեջ ծառերը իրար կկապվեին, քանի մը լողվորներ կմտնային ջուրը, կշտկեին ծառերի ուղղությունը, որ ջուրին ճամփան չգոցվի։ Մեր գյուղ Փիրանեն չորս-հինգ մղոն հեռու մի կարմիր ժայռ կար, հոն վայրի մեղուները մեղր կշինեին — փոսի մեջ կհավաքվեր։ Մեր գյուղացիները ամաններով կերթային, կլեցնեին, տուն կբերեին։ Ես ծնվել եմ 1911-ին։ Հորս անունը Գրիգոր էր, հորեղբորս անունը՝ Կարո, մեծ հայրս՝ Սարգիս։ Մեծ եղեռնից երեք ամիս առաջ, երբ արթնցա, մեծ մորս շալակն էի։ Հորս քելեփչեներով տարեր էին ոստիկանատուն։ Վերջին անգամ անոր տեսա քելեփչեներով կապկպված։ Գյուղի բոլոր հայ տղամարդկանց բանտից հանեցին, քշեցին դեպի հյուսիս-ար—մուտք։ Հետո քրդերը եկան ըսին, որ բոլորին ալ սպանեցին։ 1915-ի հուլիս ամսուն տաք օր մըն էր։ Քյուրդերը եկած էին, ծառի շուքին տակ նստած անցուդարձը կդիտեին, քանի որ տեղահանության հրամանը եկած էր — ամենուրեք իրարանցում կտիրեր։ Թուրք ոստիկանները իրար ձայն կուտային. «Ֆերման գելդի, բիր գյավուրըն քաֆա քալմայաջաք (հրաման եկած է, մի գյավուրի (հայի) գլուխ չպետք է մնա)»։ Ես այդ ժամանակ չորս տարեկան էի, բայց աղվոր կհիշեմ։ Ես աքսոր երթալ չէի ուզեր։ Մերիններուն ճամփա հանեցին կեսօրեն առաջ։ Ադ մեր քովի քրդական Քալբին գյուղի ճամփան էր, որով մեր նախիրը կտանեին արածելու։ Նախիրը գնաց, փոշի ելավ, մերոնք գնացին։ Մայրս, մեծ քույրս՝ Հայկուհին յոթը տարեկան, փոքր քույրս՝ Էսթերը, երկու տարեկան, եղբայրս՝ Հայկազը՝ չորս ամսական։ Փոքր քույրս — եղբայրս աքսորի ճամփին կհոգնին, կսկսին լալ, ոստիկանը կառնե Էսթերին — Հայկազին Տիգրիս գետը կնետե։ Մայրիկիս կփախցնե, մեծ քրոջս՝ Հայկուհուն կառ—անգեն։ Հորեղբորս տղան պզտիկ էր, անոր մորը խանչալով կսպանեն, փոքր Ղ—ոնդին ալ կսպանեն, քանի որ մայրը չի հնազանդիր ասկյարներուն։ Մեր ծանոթներեն՝ Հերմիկը փախեր էր ճամփից, եկավ գյուղ — պատմեց, թե ինչ պատահեց իրենց հետ։ Իսկ ես մերիններուն հետ չգնացի, քանի որ զգալով վերահաս վտանգը՝ ես գացի պահվտեցա մեր ախոռին մեջ։ Միլիթարի փոլիս մը եկավ, ինձի գտավ, բռնեց, տարավ, էշու մը վրա դրավ։ Ես չուզեցի, սկսա լալ, իջա էշուն վրայեն, գացի նորեն ախոռը մտա, պահվտեցա։ Միլիթարի փոլիսը նորեն եկավ ինձի գտավ, նորեն տարավ էշուն վրա դնելու։ Ես նորեն իջա, գացի ծառին տակ նստած քյուրդերուն խառնվեցա։ Անոնք զազա ցեղին կպատկանեին — քուրմանչի լեզվով կխոսեին։ Անոնք մեզի բարեկամ էին, մեր քիրվաներն էին։ Դու մի ըսեր՝ ադ միջոցին մեծ մայրիկս իմ ետ—ես կուգա։ Ան ժողովրդական բժիշկ էր. տեսակ-տեսակ ծաղիկներ կչորցներ — անոնցմով աչքեր կդեղեր, մարդոց կբուժեր։ Անոնք ալ իրեն կվարձատրեին՝ տոմատես, բիբեր, մածուն — այլ կուտային փոխարենը։ Ես քսանհինգ տարեկան հորեղբայր մը ունեի, որին կտանին ամբողջ օրը կհարցաքննեն։ Ան էր, որ մեր բոլոր գյուղի ձիերուն ոտքերը կնալեր։ Հետ—աբար, թուրքերը պետք ունեին անոր պես արհեստավորի մը գյուղին մեջ։ Ատոր համար ալ իրեն ձգեցին գյուղին մեջ, ես ալ մնացի անոր քովը։ Հաջորդ տարին մեզ իսլամացրին, մենք եղանք զազա — քուրմանջի, բայց տունին մեջը հայերեն կխոսեինք։ Մոլլա մը եկավ, իմ անունը Սեֆեր դրավ։ Ինձի, հորեղբորս — Հովհաննեսին, որի անունը Հասո դրին, բոլորին թլպատեցին։ Կհիշեմ սարսափելի ցավ զգացի։ Կրակի պես վառեցին մարմինիս ադ մասը — ադ միսի կտրված կտորը դրին ար—ի տակ, չորցուցին, որ պահեն որպես փաստ։ Մենք քրդերի մոտ մնացինք չորս տարի, մինչ— 1919 թիվը։ Այդ տարիներուն մենք էշով կերթայինք հյուսիս, հարավ, ար—ելք, ար—մուտք, պղինձե կաթսաներ կկլայեկեինք։ Ես փուքս կփչեի։ Մեզի հետ կաշխատեր նա— Հովհաննես-Հասոն։ Ան ալ քարերը կփշրեր, պղինձի կաթսաներուն մեջ կլցներ, ոտքով կպտտցներ, մեջը կմաքրվեր, որ անագը լավ կպնի։ Հորեղբայրս հին գամերը կհավաքեր, կրակի մեջ կդնեինք, կհալացնեինք, նորեն գամ կշինեինք։ Մեկ օր հազար հինգ հարյուր գամ շինեցինք։ Մեր գյուղեն հարավ-ար—ելք քրդական գյուղեր կային՝ Քալբին — Շեխմալան անուններով։ Ես գացած եմ ադ գյուղերը։ Հոն իսլամացած հայ հարս մը կապրեր։ Գիշեր մը հոն էի։ Մեկ ալ փսփսուք լսեցի, քանի որ իսլամացած հայեր, որոնք անոթության մատնված էին, կորոշեն գիշերով ցորենի դաշտերը երթալ — ցորեն գողանալ։ Արդեն այդ դաշտերուն ցորենը իրենք աճեցուցած էին, բայց քրդերը տիրացած էին։ Հաջորդ օրը եռուզեռի մեջ են ոստիկանները։ Կիմացվի, որ ցորենը դաշտեն գողացված է, քանի որ տոպրակը ծակ կըլլա — կթափթփի՝ իրենց ետ—են հետքեր ձգելով։ Օր մըն ալ, մեր գյուղեն դեպի ար—ելք Դեյրան քրդական գյուղը կար, ուր կոնաձ— գոմերու մեջ կապրեին քրդերը։ Գացի, տեսա, որ ցորենը հասել էր — մենք ալ մեջեն քալելով գացինք Դեյրան քրդական գյուղը։ Օդը այնքան տաք էր, որ մեր ետ—են ցորենը բռնկվեց, սկսավ այրվիլ, բայց մեզի վնաս չտվավ, այլ՝ քրդերը տուժեցին, քանի որ ադ հարամ վաստակ էր իրենց համար։ Մինչ— 1919 թ. պատերազմը վերջացեր էր։ Հորեղբայրս՝ Սիմոնը, կամավոր գրվեցավ Ֆրանսական բանակի Հայկական լեգեոնին մեջ։ Կիպրոսի մեջ կմարզվեին հայ երիտասարդները։ Անոնք գացին Ադանա, կռվեցան։ Հետո մենք Տիգրանակերտ եկանք, հետո Մերդին գացինք, հոն երկաթուղի կար։ Շատ բարձր բլուրի վրա բերդ մը կար։ Իսկ երկաթուղին վարն էր, ձորի մեջ։ Շաբաթը մեկ անգամ երկաթուղին կուգար։ Մենք մեկ օր առաջ գացինք կայարան, հոն պառկեցանք, որ երկաթուղիին սպասենք։ Շատ հայեր Հալեպ պիտի երթային, — մենք ալ անոնց հետ Հալեպ գացինք։ Հորեղբայրս ըսավ. «Բան մը չիկա ուտելու»։ Ես սաստիկ տաքությունով հիվանդ էի։ Սիմոն հորեղբայրս ինձի կերպով մը վագոն բարձրացրեց, որ շուտ Հալեպ հասնիմ, մի կողմեն ֆրանսացի զինվորները կքաշեն, մյուս կողմեն թուրք զինվորները կքաշեն։ Սիմոն հորեղբայրս չկրցավ ինձի հետ Հալեպ գալ, բայց իր կամավորի գլխարկը տվավ ինձի։ Ադ Բեռլին-Բաղդադ երկաթուղին էր, որ մեզի Հալեպ հասցուց։ Երբ Հալեպ եկանք, գլխարկը դրի գլխուս, հայ կամավորները եկան ինձի տարին։ Մենք ազգական մը ունեինք՝ Բաղդադյան անունով, որը Հալեպ հասեր էր իր պատանի տղուն հետ, բայց թուրք մը գլխուն խփել էր — ան կուրացել էր, ան մեզի պահեց, մինչ— որ հորեղբայրս եկավ հաջորդ շաբաթ։ Ան կամավոր էր, կրնար ձրի գալ։ Հետո ան գնաց Ամերիկա։ Ինձի ալ դրամ ղրկեց, 1921-ին ես ալ Ամերիկա գացի, քիմիագետ դարձա։ Հետո գացի Բեյրութ՝ Անթիլիասի ճեմարանին մեջը հայերեն սովորելու։ Այնտեղ ինձի կդասավանդեին Լ—ոն Շանթը, Նիկոլ Աղբալյանը — ուրիշներ։ Հոն հանդիպեցա Արմինեին։ Կանաչյանի* երգչախմբի մեջ երգել սորվեցանք։ Վերջը Ամերիկա գացինք։ Հիմա ունինք երկու աղջիկ — երկու տղա։ Երկու տղաներս բժիշկ են — Բոսթոն կապրին։ Ունինք ութը թոռնիկ։ Թուրքերը պակսեցուցին, մենք՝ ավելցուցինք։ Ես նա— գրող եմ — կուսումնասիրեմ հայերենի առնչությունները հնդեվրոպական քույր լեզուներու հետ։ Գրքեր ունիմ հրատարակած։

  • Բարսեղ Կանաչյան (1885, Ռոդոստո - 1967, Բեյրութ) - Կոմիտասի աշակերտ, հայ կոմպոզիտոր, խմբավար, երաժշտական, հասարակական գործիչ:

123 (123). ԱՐՇԱԼՈՒՅՍ ԹԱՇՃՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1908 Թ., ՄԱԼԱԹԻԱ) Մալաթիայեն երբ մեզ աքսոր հանեցին, ես դեռ երեխա էի։ Թուրքերը եկան մտան մեր տունը։ Մենք ալ հաց պիտի եփեինք, թոնդիրը վառել էինք, եկան մեզի ստիպեցին տունեն դուրս գալ, սկսան տունը–տեղը իրար անցունել, թալանել։ Թալնելու ժամանակ տեսան տանը կաշի կա՝ կոշիկ կարող էր հայրս։ Իրար մեջ ըսին. – Աս մարդուն չմորթենք. մեզի օգուտ կուտա։ Էկան մոտեցան ինձի։ Մեկը ըսավ պապայիս։ Ես ալ պապայիս ձեռքը բռնած էի, ըսավ. – Աս երեխան տու՛ր, տանիմ։ Ես սկսա լալ ու պոռալ. – Հայրի՜կ, ես չե՛մ գնար։ Պապաս չտվավ։ Մեզի քշեցին, տարին Ալմա օղլու բախչա ըսված տեղ մը, ամմա ադ բախչա չէր, ամայի բաց դաշտ մըն էր, մենք գիշերը հոն գետինները պառկեցանք, բաց երկնքի տակ։ Առավոտուն լուսը բացվավ, էկան մեզի ջոկեցին. հայ քրիստոնյաները՝ մեկ կողմ, բողոքականները՝ մեկ կողմ, կաթոլիկները՝ մեկ կողմ։ Բողոքականներուն — կաթոլիկներուն չտարին աքսոր։ Միայն մեզի՝ հայ քրիստոնյաներիս, որոշեցին ոչխարի պես աքսոր քշել։ Բայց քանի որ մեր տունը թալանելու ժամանակ զաբիթները տեսել էին, որ հայրս կոշկակար է, ըսին. – Աս մարդը մեզի օգուտ կուտա։ Մեհյուր ըրին մեր թուղթը, մեզի ետ ղրկեցին մեր գյուղը։ Էկանք, մտանք մեր տունը, ապրեցանք։

124 (124). ՄԱՐԻ ՍՏԵՓԱՆԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1905 Թ., ՄԱԼԱԹԻԱ) Տատիկս ասում էր. «Իմ տանը թուրքերեն չխոսե՛ք»։ Պապս եղել է կառավարական պաշտոնյա։ Նա իր համար ուներ սեփական գյուղ, արտեր — այլն։ Դրա համար էլ թուրքերը նախանձել են, մի օր որ պապս ձիով գալիս է տուն, երկու կողմից ղավազներով բռնում տանում են պապիս ու էլ ետ չի գալիս, առավոտյան դիակն են բերում։ Ունեցել եմ երեք հորաքույր, երեք քեռիներ, 1915 թ. բոլորին ջարդել են, կոտորել։ Մենք ունեինք թուրք օրթախներ, որոնք մեզ համար գործ էին անում ու շատ սիրում էին մեզ։ Դրանք պահեցին մեզ։ Բայց օրենք կար, որ եթե թուրքի տնից հայ դուրս գա, այդ թուրք տանտերը իր տան դռան առաջ կկախվի։ Արդեն պապայիս տարել էին, իբր աշխատցնելու, բայց մորթել էին։ Էդ օրենքն էլ որ հանեցին՝ մեզ աքսոր քշեցին։ Շատ քայլելուց իմ — տատիկիս ոտքերը չդիմացան։ Այնպես որ, ինձ ու տատիս տարան թուրքական որբանոց, որ թուրքացնեն։ Մամաս գաղթականների հետ աքսոր էր հանված։ Գաղթի ճամփին անգլիացիները — ֆրանսացիները հայերին ուզեցին տեր կանգնել։ Հրաման կուգա՝ ով արհեստավոր է, բողոքական կամ կաթոլիկ՝ կազատվի, ետ կղրկվի։ Մամաս դրանց մեջ է մտնում, ետ է գալիս։ Ճամփին անցնում է էդ մեր որբանոցի առաջով։ Ես կանգնած էի դռան ետ—ը, լացում էի, քանի որ տատս մեռած էր երեք օրվա մեջ։ Մամաս տեսնում է՝ սայլ մը, լիքը երեխա, տանում են սաղ-սաղ փոսը պիտի լցնեն, քանի որ մահմեդական թուրքերը ասում էին. «Ով գյավուր մը սպանի, անոր հոգին դրախտ կերթա»։ Մամաս միլիցատան միջոցով փաստեց, որ ես իր զավակն եմ, տարավ տուն։ Մորաքույրիս տղան կոտորածի միջից արյունլվա դուրս է գալիս, սողալով գալիս հասնում է մեր տունը։ Տանն էլ չոփ չի մնացած։ Հայ հար—անները որ թուրքացել էին, ասում են նրան. «Գե՛թ, գյավուր օղլու» (գնա՛, գյավուրի տղա)։ Էդ տղան տասնվեց տարեկան էր. տկլոր, մի կերպ գիշերները սողալով ութ օր ճամփա էր կտրել, բայց խեղճը իսպանական գրիպից մեռավ։ Ամեն օր մեկի տուն մտնում էին, աղջիկներին փախցնում էին, տանը եղած-չեղածը թալանում էին։ Մի օր մամաս մի մեծ քար է դնում դռան առաջ, որ ոչ ոք ներս չմտնի։ Բայց մեր հար—ան գեղեցիկ Սանդուխտին փախցրել էին։ Կեսուրս կպատմեր, որ իրենց եղբայրներին թուրքերը կսպանեն, մորը ողջ կթողնեն։ Կանցնի քանի մը տարի, ինքն ալ սընըղչի կըլլա, մի մարդու կբերեն՝ ջարդ ու խուրդ եղած։ Մայրը կճանչնա, որ իր տղաներին սպանող թուրքն է։ Կաղոթե Աստծուն, որ ուժ տա իրեն, կկապե թուրքին վերքերը, կլավացնե։ Մի օր էդ թուրքը մի ջորի լիքը բեռ ցորեն կբերե։ Կինը կըսե. «Գնա՛, ես քո ցորենը չեմ ուզեր։ Աստված թող քո դատաստանը տեսնա»։ Մենք մի թուրք հար—ան ունեինք, նրա ամուսինը մեկ ու կես տարի հիվանդ էր, մեր դոշակների վրա պառկած էր, իսկ մենք տախտակների վրա էինք պառկած, քանի որ մեր բոլոր ապրանքները իր տունն էր լցրել։ Սաթենիկ մայրս կըսե հիվանդ թուրքի կնիկին. «Դոշակը փոխե, որ Աստված գիտնա իր ընելիքը»։ Թուրքի կինը դոշակը կփոխե, մարդը երեք օրեն կմեռնի։ Մի կին էլ էդ սպանվածների փոսի մեջեն դուրս է գալիս, մերկ, քարի մը վրա նստում է։ Կացինի տեղը տըքտըքում է։ Մի մարդ անցնում է էդ տեղից, քյուրդ է լինում, գալիս տեսնում է էդ կնոջ վիճակը, հանում է իր գլխի փաթթոցը, կապում է նրա վերքը ու տանում իր տունը պահում։ Մի տղա՝ Սարգիս անունով, ջարդի տեղեն կրցած էր փախիլ, եկավ պատմեց. «Թուրքերը բոլորի շորերը հանում են, մի կացինի հարված են տալիս, գցում են փոսը։ Ես ութը տարեկան եմ, թուրք զաբիթները մտան մեր տունը, տասներկու հոգի սպանեցին, օրորոցի երեխան անգամ սպանեցին։ Ես մտա օրորոցի փեշի տակը։ Մայրս հլա չէր մեռել, ըսավ. «Տղա՜ս, վրե՛ժ կլուծես»։ 1946-ին Հալեպից եկանք Հայաստան։ Տուն շինեցինք Նոր Մալաթիա թաղամասում։ Ես տրիկոտաժի գործարանում աշխատեցի։ Հիմա հանգստի ենք կոչված։

125 (125). ՎԵՐԳԻՆԵ ՌՈՒԲԵՆԻ ՆԱæԱՐՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1910 Թ., ՄԱԼԱԹԻԱ) Ես հիշում եմ իմ հորը, որ հիվանդ էր։ Տեր հայրը եկավ, ասաց. - Ռուբեն, զենք են ուզում մեզնից, թե չէ՝ ինձ պիտի սպանեն։ Հայրս ասաց. - Գնա՛, դու նահատակվի՛ր, բայց զենքը չպետք է հանձնենք։ Նա չլսեց։ Ես հիշում եմ, իմ հայրիկին տարան թուրքերը, տարան նա— մեր բոլոր տղամարդկանց։ Սկսվեց ալան-թալանը։ Մենք մեր թուրք հար—անին տվինք մեր բոլոր ունեցածը, — ան մեզի պահեց։ Մենք թուրքի տանը թաքնված էինք, երբ ժանդարմները եկան։ Մայրս խնդրեց, որ դուռը չբացեն։ Մեր թուրք հար—անը ժանդարմներին օղի տվավ, նրանք խմեցին ու գնացին, դուռը չբացավ, բայց առավոտը ասաց. «Ես ձեզ պահել չեմ կարող, գնացեք»։ Մենք մեր տունը եկանք։ Հետո մի ուրիշ թուրք հար—անի տունը գնացինք, որը բժշկություն էր անում։ Մայրս իր ոսկեղենները բաժանում է բոլորին, միայն թե մեր հոգիները փրկի։ Հետո մայրս գնաց իր մորը տունը։ Մայրն ասաց. - Ինչու՞ եկար, Եսթեր։ - Դու մեռնես, ես էլ կմեռնեմ, - ասաց մայրս։ Մայրիկս, տատիկս — երեք երեխաներով գնացինք թուրք ֆաբրիկատերի տունը։ Մայրս նրան մի մաղ լիքը ժամացույց տվեց, որ մեզ պահի։ Թուրքն ասաց. - Եթե ժանդարմները գան, դուք մտեք բաղնիք, նամահրամ է. ոչ ոք իրավունք չունի այնտեղ մտնել։ Նոր ծնված երեխան օրորոցի մեջ քնած է լինում։ Երբ ժանդարմները գալիս են, մայրիկս ինձ ու եղբորս՝ Ժոզեֆին, վերցնում, մտնում է բաղնիք, բայց նորածին երեխային մոռանում է օրորոցի մեջ։ Ժանդարմները կըսեն. - Էս ի՜նչ սիրուն երեխա է, սա թուրք ֆաբրիկատերինը չի՛ կրնար ըլլալ։ Եր—ի սա հայի երեխա է, - կըսեն։ Մայրս զգաց, որ իր փոքրիկին վտանգ է սպառնում, թաքնված տեղեն դուրս եկավ, ըսավ. - Ես բողոքական եմ, - իսկ բողոքականներին ազատում էին աքսորից։ Մեզ տարան Ալմա օղլու բախչան։ Էդտեղ բացօթյա արտեր էին։ Կին, երեխա, բոլորը ինչ-որ մնացել էին՝ էնտեղ էին։ Լուսավորչականներուն առանձնացրին, բողոքականներուն առանձնացրին։ Մայրիկս — տատիկս մեզ հետ շշմած կանգնած մնացին։ Էդ ժամանակ Շյուքրի բեկն է անցնում, որը իմ քեռուս՝ Գարեգինի բարեկամն էր։ Մայրս մոտեցավ նրան, ըսավ. - Շյուքրի բեկ, մենք հե՞չ մի խաթեր չունինք։ Ես Թութելյան Գրիգորի կինն եմ։ Նա ասում է. - Էս կողմը գացեք։ Մյուս օրը լուսավորչականներուն տանում, սպանում են։ Կաթոլիկներին — բողոքականներին ստուգում են։ Տեսնում են՝ մայրիկս մի երեխա ավելի ունի։ Տատիկս էդ երեխան գցում է ուսը։ Երեխան ոչ մի ձայն չի հանում, Աստված պահում է։ Եվ էսպես որպես Թութելյան Գարեգինի ընտանիք, մենք ազատվում ենք։ Շյուքրի բեկը կըսե ժանդարմին. - Սրանց կտանես, կազատես, կհասցնես բողոքականներու մոտ, այսինքն՝ գերմանացիներուն քովը։ Մամաս հուզումից քրտինքներուն մեջ կմնա։ Հետո կտեսնա, որ քեռիիս թուրք ծառան տեսնում է, որ մենք ազատվել ենք, ճաշ է եփում ու բերում է, որ մենք ուտենք։ Մեր տանը տեսանք, որ հատակները, պատերը քանդել էին, ոսկի էին ման եկել։ Բայց մենք ազատվել էինք։ Գերմանական որբանոց կար Իզմիրում։ Մայրս պզտիկ եղած ժամանակը գերմանական որբանոցում վեց տարի մնացած ըլլալուն լավ գերմաներեն գիտեր։ Իրեն հրավիրեցին, որ դաս տա։ Բայց բոլորիս համար օրվա մեջ չորս բուլկի էին տալիս։ Մենք ուտում էինք, բայց էդ նորածին երեխան սովից մեռավ, քանի որ մայրիկիս կաթը հուզումից չորացել էր։ Որբերյաններուն հայրը ճամփին տեսանք, գլուխը կտրել էին, անդամն ալ կտրել էին բերանն էին դրել, շատերուն հոշոտել էին։ Գերմանական որբանոցում մայրիկս հիվանդացավ։ Մեր պարտեզին մեջը սինձ, թութ, թուզ ունեինք։ Թութից մամաս դոշաբ էր սարքել — ամեն օր ջրով մեզ խմցնում էր։ Բոլոր ազատվողներուն փորերը, փայծաղները ուռել էին։ Մայրիկս էլ լաց էր լինում, քանի որ իր փայծաղն էլ ուռած էր։ Գերմանացի բժիշկը դեղ կգրե, բայց մայրիկս կըսե՝ ես փող չունիմ։ Բժիշկը կմեղքնա, դեղերը կուտա մորս։ Մայրս խմեց, լավացավ։ Էդ դեղի մնացորդն ալ մյուս հիվանդներուն տվավ, անոնք ալ լավացան։ Եվ էսպես մամաս ողջ մնաց։ Գերմանական որբանոցը փոխվավ՝ Ամերիկյան դարձավ։ Մեզի տարին Հալեպ, դա արդեն 1921-ին էր։ Մեր գերդաստանը շատ մեծ էր, մոտ 150-200 հոգի էինք։ Քեռիներ, հորաքույրներ, հորեղբայրներ ունեի։ Բոլորին Դեր Զորի ճամփաներին կոտորել են։ Մնացել ենք երեք հոգի՝ ես, մայրիկս — եղբայրս։ Իմ ամուսինը Համշենի հայ էր։ Նրանց ընտանիքը 1895 թվին Օրդուից փախել, ծովափով եկել է Ադլեր միայն նրա համար, որ հավատափոխ չըլլան։ Հետո եկել են Եր—ան, հաստատվել են Նոր Մալաթիայում։ Նա երբ հանդիպեց ինձ, պատմեց, որ Ադլերում բոլորը համշենահայեր են, որոնք հավատափոխ չեն եղել։ Թուրքերը ո՛չ երեխա, ո՛չ մեծ էին հաշվի առնում։ Թուրքերը ասում էին. «Մենք պիտի ջնջենք հայ ազգը, որ միայն թանգարանում մեկ հայ մնա»։

126 (126). ԳՐԻԳՈՐ ԷՔԻԶՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1921 Թ., ՄԱԼԱԹԻԱ) Մինչ— 1915 թիվը պապաս երկաթագործ էր՝ չութ, արորի խոփ, զենք–մենք կշիներ։ Օր մը թուրքերը էկան մեր տունը խուզարկեցին։ Քանի որ մալաթիացի հայերը շատ կազմակերպված էին, անոնք միշտ պատրաստ էին։ Ամեն ընտանիքում մեկ–երկու հրացան կգտնվեր։ Ուրեմն օր մը երկու թուրք զաբիթներ եկան, հորս ըսին. – Հրացաններդ տուր։ Քանի որ որուն որ հայրս հրացան էր վաճառել, անկե իմացել էին՝ ումե՞ն է առած։ Պապաս ըսավ. – Ես հրացան չունեմ։ – Ո՞նց չունես, մենք գիտենք, որ դուն ունես։ Ունենալդ ալ գիտենք, քանի հատ ըլլալն ալ գիտենք։ Պապաս հրացանը պարտեզին մեջը, ծառի տակ թաղած է լինում. կէրթա տեղը ցույց տալու, էստեղ կփորեն՝ չկա, էնտեղ կփորեն՝ չկա։ – Մեկ է, հրացանդ պիտի տաս տանենք, – կըսեն թուրքերը։ Վերջապես կփորեն, հողի մեջեն կհանեն, իրեն ալ հրացանին հետ կառնեն կտանին։ Տունեն դուրս գալու ժամանակ, մութին մեջը, թուրքերեն մեկը կճանչնա իրեն, կըսե ընկերոջը. – Հրացանը տանում ենք, բոլ է, իրեն ի՞նչ պիտի ընենք տանինք, բա՛ց թողնենք՝ թող էրթա։ Այսպիսով պապայիս կազատեն, պապաս կուգա տուն։ Քանի մը օր ետքը ուրիշ թուրք զաբիթներ կուգան, կտանին հորս, էն տանելն է, որ տանում են։ Քելեփչեներով ձեռքերը կկապեն, երկու հոգու ալ իրար կկապեն քելեփչեներով, որ չփախնին։ Թուրքը գործը պինդ կբռնի։ Ու՞ր կտանին, Աստված գիտե։ Քանի մը օր կտանին։ Պապաս, որ արհեստավոր մարդ է լինում, գրպանը խարտոց կունենա, կամաց–կամաց կխարտե, քելեփչեն կկտրե, մեկը մյուսեն կպոկվի, փախչելու մասին կմտածե։ Ցերեկով անհնար էր, կորոշեն գիշերով փախչել։ Երբ աքսորականներին կտանին ինչ–որ բաց տեղում գիշերելու, էդ գիշեր կորոշեն փախչել։ Գալիս են պահակին խնդրում են, թե՝ պետք ունինք։ Պահակը կթողնե, բայց՝ չեն փախչի. օձի ձեռքեն մա՞րդ կփախչի։ Երկրորդ անգամ նորեն կխնդրեն՝ պետք ունինք, թուրք պահակը նորեն կձգե, բայց անոնք չեն համարձակվիր փախչիլ։ Երրորդ անգամ նորեն կէրթան պահակին կըսեն՝ պետք ունինք։ Պահակը, որ հրացանով զինվոր մըն էր, կըսե. – Նե բոք եեջեքսին՝ եի՛ն (ինչ ք… պիտի ուտեք՝ կերե՛ք)։ Ասոնք ուժ կառնեն, կծիկնին կդնեն, կփախին։ Քանի մը մետրո հեռանալեն վերջը ետ—նեն կպոռան. – Քաչդըլա՜ր, վուրը՛ն (փախա՜ն, կրակե՛ք)։ Այսպիսով հայրս կազատվի կուգա նորեն Մալաթիա։ Կերթա բարեկամներուն քովը, անոնք չեն ընդունիր. կվախնան, որ իրենց ալ վնաս կուգա։ Կերթա Եփրատի ափին Կորուջուխ գյուղը, անտեղ մի թուրք ծանոթ ունի էղեր՝ Հուսեին անունով։ Ադ թուրք Հուսեինն ալ կառնե հորս կպահե, չնայած որ հրաման կար. «Որուն տունը որ հայ գտնանք՝ կպատժվի»։ Աս թուրքերը պապայիս կպահեն գետնի տակը՝ թաքստոցի մեջ։ Գիշերները դուրս կհանեն, որ օդ առնե, հետո՝ լուսադեմին, նորեն գետնի տակ կմտցնեն։ Երբ հայերուն կոտորածը կվերջանա, պապաս կուզե գալ Մալաթիա՝ իր տունը։ Աս թուրք Հուսեինի վեց եղբայրները կխնդրեն հորս, որ մնա, որ իրեն ամուսնացնեն, քանի որ ան իրենց համար արոր, չութ — այլն կշիներ։ Բայց հայրս չի համաձայնիր։ Թուրքերը կըսեն. – Է՜, եթե չես համաձայնվում, ուրեմն՝ գնա քո տունը։ Հայրս կուգա Մալաթիա, կլսե, որ կնոջը — երեխային սպանել են աքսորի ճամփաներին… Ստիպված նորեն կամուսնանա հայու հետ, ծայրեն տուն տեղ կդնե։ Ես պապայիս անդրանիկ զավակն եմ՝ Գրիգորը, ծնված եմ 1921 թվին։ Հետո՝ 1925–ին կծնվի մյուս եղբայրս։ Մինչ— 1929 թիվը պապայիս ընտանիքը ադ թուրք Հուսեինի վեց եղբայրներուն հետ շատ սերտ կապեր ուներ, քանի որ անոնք հորս կյանքը փրկած էին։ Ամեն տարի կով, յուղ, պանիր, ձմերուկ — ուրիշ շատ բաներ կբերեին մեզի նվեր։ Աս թուրքերը մեզի շատ լավություններ ըրին։ Այնքան կսիրեին պապայիս, որ իրենց քսիկով ոսկին կբերեին պապայիս մոտը կպահեին։ Կամ երբ շուկա կուգային, պապայիս ալ հետերնին կառնեին, որ գնումների հաշիվները ինքը ընե, այնքան որ վստահում էին պապայիս։ 1929 թվին, երբ մենք որոշել էինք Մալաթիայեն Հայաստան գալ, Հուսեինը իր վեց եղբայրներով եկավ ավտոյին առաջ, գետինը պառկեցան, խնդրեցին, որ չերթանք։ Բայց պապաս ըսավ. – Չէ՛, իմ հայրենիքս է, պիտի՛ էրթամ։ Թուրք եղբայրները ըսին. – Գնա՜, Հովհաննես, բայց չփոշմանես, իսկ եթե լավ ըլլա, գրե՝ մենք ալ կուգանք։ Աս տեսակ թուրքեր ալ կան։ Մենք ընտանիքով 1929 դեկտեմբերին թրեն նստանք Սամսուն գացինք, Սամսունեն նավ նստանք, էկանք Տրապիզոն։ Ադ ժամանակ ես ինը տարեկան էի։ Տասնհինգ օր մնացինք, էդտեղից թույլատրություն առինք, էկանք Բաթում։ Բաթումեն ալ տավարնի վագոնով էկանք Հայաստան՝ տուրիստ, ու մնացինք։ Մեզի Եր—անի Մալաթիա թաղամասը բերին. ան ժամանակ ալ աս կողմերը տուն–մուն չիկար։ Միայն տասնհինգ կիսատ–պռատ տուներ էր կառուցել Դպրոցասիրաց ընկերությունը։ Մեզի ադ տուներուն մեջը տեղավորեցին։ Ոչինչ չունեինք։ Ամեն ինչ ծայրեն սկսանք։ Կամաց–կամաց տուն–տեղ էղանք։ Պապաս առաջին կոլխոզի հիմքը դրեց։ Ո՛չ տրամվայ կար, ո՛չ ավտոբուս, ո՛չ աղբյուր կար, ո՛չ լույս, ո՛չ ալ ուտելիք։ Բոչկայով ջուրը կբերեին՝ կբաժնեին։ Օր կըլլար արաբային թեքերը կփչանար, ջուր չէին բերեր… Անձր—ին, ձյունին ջուրերը կհավաքեինք, որ օգտագործենք… մեր տունն ալ հիմիկվա Մալաթիայի շուկային դիմացն էր… Աս ձ—ով ապրեցանք, կոլխոզը աշխատեցանք։ 1941 թվականին պատերազմը որ սկսվավ, ես կամավոր գնացի ճակատ։ Բայց մերոնց, որպես կոլխոզնիկի, հացի գրքույկ անգամ չէին տալիս։ Անոնք ալ ստիպված մեր պարտեզում աճեցրած խաղողը, խնձորը, տանձը, ճակնդեղը կծախեն էղեր՝ կիլոն հարյուր մանեթով, հաց կառնեն, կուտեն էղեր։ Ադ երեսուն–քառասունական թվերուն ալ ձմեռները շա՜տ սոսկալի էին, ոչ մի համեմատություն հիմիկվա հետ…։ Մեր կողմերն ալ մարդ–մարդազանք քիչ կար. օձ, կարիճ, մուկ, ի՜նչ ըսես՝ կար… Ինչ երկարացնեմ, գացի ճակատ, ողջ, առողջ ետ էկա… 1960–ական թիվերուն մարդ մը էկավ Մալաթիայեն — ըսավ, որ հոն հարյուր հիսուն հայ ընտանիք կա, կուզեն փոխադրվիլ Հայաստան։ Հայաստանը թույլ չտվեց, ըսավ՝ թուրքը չի թույլատրում։ Եթե նրանք փոխադրվեն մի ուրիշ երկիր, օրինակ՝ Ֆրանսիա կամ Գերմանիա, հետո՝ անտեղեն կրնանք բերել տալ։ Բայց ադ ալ դյուրին բան չէր, այնպես որ, Մալաթիայի հարյուր հիսուն հայ ընտանիքն ալ ցիրուցան էղան, մեկը՝ Ամերիկա, մեկը՝ Անգլիա, մեկը՝ Ֆրանսիա, ցրվեցան։ Հիմա Մալաթիայում քիչ՝ հատ ու կենտ են մնացել հայերը։ Ասկե քսան տարի առաջ, 1970-ական թվերուն էր, նամակ մը էկավ, գրված էր. «Ես Ռիզան եմ. Կորուջուխցի Հուսեինի տղան եմ, կարո՞ղ է դուք Գրիգորն եք, Հովհաննեսի տղան։ Կուզեմ գտնել Ձեզ։ Հայրս՝ Հուսեինը, մեռնելեն առաջ խնդրեց, որ Ձեզ գտնամ»։ Մարդու միջոցով մեր հասցեն դժվարությամբ գտել էր ու այդ նամակը ուղարկել։ Այնպես որ, թուրքերուն մեջն ալ լա՜վ մարդիկ կան։ Պապայիս վեց–յոթը տարի անոնք պահել էին, ետքն ալ կապը չէին կտրած… Հիմա ադրբեջանցիներուն մեջը լավ մարդիկ չկա՞ն կամ Սումգայիթում չկա՞ն. կա՜ն, լավ մարդիկ ալ կա՜ն…

127 (127). ՀՈՎՀԱՆՆԵՍ ՔՅՈՌՕՂԼՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1904 Թ., ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏ) Երբ ես ծնվել եմ, հայրս՝ Հովսեփը — մայրս՝ Նվարդը շատ են ուրախացել, քանի որ երկար ժամանակ զավակի տեր չէին դարձել։ Դռնեդուռ ինկած մայրս արծաթ կհավաքե, եկեղեցիին մեջ օրհնել կուտա, խաչ շինել կուտա, վրան անունս, ծննդյան թիվս փորագրել կուտա, վիզս կկախե, հետո ինձի կուտան ճամբազի մը կռնակը, Եփրատի վրա ալ թել մը կքաշեն, մարդը ինձի շալկած կանցնի այդ թելին վրայեն։ Հայրս, որ գյուղի դատախազն է եղել, ըսել է. «Աստված իր հրաշքը եթե պիտի ցուցնե, հիմա՛ պիտի ցուցնե, եթե զավակս պիտի մեռնի, թող՝ հիմա մեռնի»։ Բայց ես հրաշքով ողջ կմնամ, քանի որ Աստծո պահածն եմ եղել։ Ինձմե վերջ ուրիշ երեխաներ ալ կծնվին՝ Վերժինը, Ծիրանը, Պարգ—ը, Սեդրակը: Երբ ջարդը սկսավ, թուրքերը Տիգրանակերտ մտան — հորս որպես գյուղի աչքի ընկնող մարդու տարան գիշերով։ Մայրս կպատմեր, որ թուրքերը անխղճորեն հորս սկսել են չարչարել, եղունգները քաշել, ըսելով. «Պիտի թուրքանաս»։ Հայրս ալ կըսե. «Ես իմ հայությունս, իմ կրոնքս չեմ ուրանար։ Ես հայ ծնած եմ, հա՛յ ալ պիտի մեռնեմ»։ Թուրքերը ավելի կկատղին, կսկսին ավելի տանջել, չըրածնին չի մնար, խազըխի՝ ցցի վրա կնստեցնեն, հետո ալ մաշկը կքերթեն, մեջը խոտ կլցնեն, կբերեն իր տունին առջ—ը կդնեն, իբր օրինակ, որ եթե գյուղին մեջ մնացած հայերը չթուրքանան, իրենց ալ դատախազին պես կընեն… Ամբողջ գյուղը չթուրքացավ։ Շատերուն տանջեցին, չարչարեցին… Հետո թուրքերը եկան պապայիս քոքը կուզեին կտրել. եղբայրներուն տարին, չարչարեցին, քույրերուն փախցուցին։ Ես ադ ժամանակ բավական մեծ էի — լավ կհիշեմ ամեն ինչը: Իմին պզտիկ եղբայրս՝ Սեդրակը, նոր ծնված էր — քառասուն օրական էր: Ան սկսավ լալ, մայրս չկրցավ անոր ձայնը կտրել, պզտիկին բերանին լաթ մը կապեց, տարավ գոմը, որ թուրքերը անոր ձայնը չլսեն. գոնե մենք — ան մյուսները, որ մեր տունին մեջ թաքնված էին, չջարդվեն: Երկու օր պզտիկ Սեդրակը մնաց գոմին մեջը: Երկու օր ետքը մայրս ըսավ. «Եր—ի ադ չոջուխը մեռած է արդեն»: Գնաց, տեսավ՝ Սեդրակը երկու օր անոթի-ծարավ ողջ էր մնացել գոմին մեջը: Ետքը մայրս գնաց, թուրք բեկին տունին մեջը սպասուհի եղավ, որ մեզի — մեր տունին մեջը պատսպարված որբերուն ալ պահե, կերակրե: Անոր համար մամայիս Նվարդ չէին ըսեր, «Անա՜» (Մայրի՜կ) կըսեին: Ինչու քի քանի-քանիներուն կյանքը փրկած է: Կհիշեմ, օր մը երբ ինձի տարած էր ադ թուրքին տունը, ես հոն տեսա մեր տունին խալիները, անկողինները — ուրիշ շատ բաներ, որոնք մեր տունեն թալանել, տարել էին: Մամայիս ըսի. «Աս ամենը մեր ապրանքներն են»: Մամաս մատը բերանին դրավ, ըսավ. «Հովհաննես տղաս, սուս մնա, թե չէ անոնք մեզի ալ կսպանեն»: Ես հետո ֆեդայի դարձա։ 40 օր սառած լեռներուն մեջ մնացինք անոթի, ծարավ, ձյունը կհալեցնեինք կխմեինք։ Մեր ունեցածով մի կերպ ապրեցինք, բայց չհանձնվեցինք։ Մեկնումեկին կուղարկեինք գյուղ, ուտելիք կժողվեր, մեզ կբերեր։ Հետո խմբով եկանք իջանք Տիգրանակերտ։ Թուրքերուն վրա հարձակվեցանք։ Ես գացի մամայիս ազատեցի թուրքերու տունեն։ Ան իր հետ մի պզտիկ աղջիկ ուներ։ Անոր մեռածներուն մեջեն գտել էր, մաքրել, հագցրել ու պահել։ Հետո եկանք Հալեպ, բայց հոն չկրցա մնալ, Ֆրանսա անցա, որ հետո ալ՝ մորս տանիմ։ Անտեղը հարուստ կին մը կար, իր աղջիկին ուզեց ինձ տալ, բայց ըսավ. – Հովհաննես ինչու՞ ըլլաս, ասկե վերջը քեզի Ժան պիտի ըսենք, Քյոռօղլյանն ալ՝ Քյոռօղլը կըսենք։ Բայց ես չդիմացա, ըսի. – Իմ հայրս մեռավ, անոր կաշին քերթեցին, մեջը խոտ լեցուցին, բայց թուրք չդարձավ։ Մայրս փչացավ, թուրք չեղավ։ Ես ֆրանսացի՞ պիտի ըլլամ, նալե՜թ ըլլա ձեր դրա՛մն ալ, ձեր աղջի՛կն ալ։ Տունեն դուրս ելա, ելլելու ատենս մեծ քամիոն եկավ, վրայես անցավ։ Ես ջարդ ու խուրդ դարձա, ինձի հիվանդանոց տարին։ Մորս լուր է հասել Հալեպ, որ Հովհաննեսը քամիոնի տակ ընկավ, մեռավ։ Մամաս սուգերը կմտնա, առանց հանգուցյալի հոգեհանգիստ կընե եկեղեցիին մեջը։ Վեց ամսի չափ մնացի հիվանդանոցը։ Օր մը աչքերս բացի, տեսա քովս բժիշկներ, բուժակներ, ինձ հարցուցին. – Ո՞վ ունիս այս քաղաքում։ Ըսի. – Սիմոն — Տիրան Քյոռօղլյանները քազըններս են, հոս կապրին։ Բժիշկները լուր կուտան անոնց, որ ձեր քազընը ողջ է, եկեք տեսեք։ Անոնք կըսեն, մեր քազընը մեռած է։ Բայց օր մըն ալ կուգան, կտեսնան, որ իրական իրենց Հովհաննեսն եմ ես։ Վեց ամսի չափ ալ ֆրանսական հիվանդանոցի մեջ աշխատեցի։ Բժշկության շատ գաղտնիքները սորվեցա, 1931–ին եկա Հալեպ։ Հալեպում իմ պզտիկ օֆիսը բացի, 1933–ին ամուսնացա։ Հայ, քյուրդ, բոլորը կսիրեին ինձի, «դոկտոր Հովհաննես» կըսեին։ Կիներու հիվանդություններու գծով մասնագիտացա, շատերուն բուժեցի — ձրի՜ բուժեցի։ Կինս կըսեր հաճախ. – Հովհաննե՛ս, նորեն դրամ չառի՞ր։ Ինչպես դրամ կրնայի առնել, խեղճ մարդիկ էին, կմեղքնայի… 1952–ին Սուրիայի կառավարությունը որոշեց ինձի օրինավոր բժշկի դիպլոմ՝ վկայական տալ։ Մեծ մարդոց զավակները կբուժեի, բույսերով կբուժեի, ոչ դեղերով։ 1966–ին եկանք Ամերիկա։ Փառք Աստծո, հանգիստ կապրինք… Այնպես որ, իմ գլուխես շա՜տ բան անցած է, բայց, ինչպես ըսի, Աստված ինձի պահած է…

128 (128). ԿԱՐԱՊԵՏ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1910 Թ., ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏ) Իսկական Տիգրանակերտը Ֆարխինն է, որը քսանհինգ կիլոմետր դեպի Արարատյան դաշտի կողմն է։ Մեծն Տիգրան թագավորի պալատը էնտեղ է եղել, բայց երկրաշարժի պատճառով խորտակվել է։ Տիգրանակերտեն կեր—ար Արարատ լեռը։ Հոնտեղեն կանցներ Տիգրիս գետը։ Մենք բնիկ տիգրանակերտցի ենք։ Ես ամեն ինչ լավ կհիշեմ, մանրամասնությամբ։ 1915 թ. հանկարծակի մեզ աքսորեցին։ Ես շատ փոքր էի, բայց կհիշեմ՝ որքան ժողովուրդ կար Տիգրանակերտի մեջ, հանեցին դուրս։ Քեռիս, որ տասնհինգ տարեկան հազիվ կար, ինձ վերցրեց ուսերին։ Մայրս ալ պուճուր եղբորս գիրկը առած՝ քայլում էր։ Սրանք հիշում եմ լավ։ Մեծ եղբայրս՝ Նշանը, որ ինձմե վեց տարով մեծ էր, ան ալ քայլում էր մեծ մորս ձեռքը բռնած։ Քայլելու ժամանակ մեզի խփում էին գավազանով, մտրակով — սուրերով։ Վերջապես էկանք, հասանք Դեր Զորի անապատի վեր—ի մասը՝ Մերդին քաղաքը, որտեղ գնացքը կուգար, Հալեպ կերթար։ Անտեղ մեզ իջեցուցին, կանաչ դաշտ էր։ Ներք—ը ձոր կար։ Մեզ՝ փոքրերիս ջոկեցին, իսկ մեծերին՝ տարին ձորի կողմը հերթ կայնեցրին. երեք–չորս հարյուր հոգիի չափ մեծեր էին, այդքան ալ երեխաներ էինք։ Ուրեմն մեզ՝ էրեխեքիս կանաչ դաշտի վրա նստեցրին. մենք չգիտենք՝ ինչ պիտի ըլլա… Մայրս իր հերթը խախտելով գալիս էր մեզի համբուրու՜մ, համբուրու՜մ, գնում էր։ Մենք՝ ես, մեծ եղբայրս — փոքր եղբայրս, որը մեկ տարեկան էր, հեռվից տեսնում էինք մի շարան կանայք հերթի մեջ շարժվում են. մեր մայրը անոնց մեջն էր։ Տունեն երբ էլանք, մեր մայրը ազգային տարազներով էր՝ թավիշ, ոսկեկար հագուստներով, գլուխը զարդարված էր ոսկեդրամներով, վիզը ոսկե շղթա կար, հագուստներուն մեջը երկու կողմը քսանհինգ–քսանհինգ ոսկի էր կարած՝ գաղտնի… Վերջին անգամ, երբ մեր մայրը էկավ մեզի խենթի պես համբուրեց, կհիշեմ, արդեն միայն տակի ճերմակ ներքնազգեստով էր. ո՛չ զարդ կար, ո՛չ ոսկի կար, ոչ ալ թավիշե հագուստները… Մենք՝ էրեխեքս, բանից անտեղյակ ենք։ Էնտեղ բաներ մը կատարվում են, բայց չգիտենք ի՞նչ է կատարվում։ Դու մի ըսեր՝ բոլորին հերթով հագուստները հանում էին, մի կողմի վրա շարում, բոլորին մերկացնում էին, կացինով գլուխը կտրում էին, նետում էին ձորը։ Մայրս վերջին անգամ էկավ մեզի նորեն համբուրեց, գնաց։ Ամեն անգամ գալուն պահակին մի դեղին ոսկի կուտա եղեր, որ մեր մոտ գա, իր երեք փոքր երեխեքին տեսնելու, մեզի համբուրելու։ Էդ միջոցին, որ մայրս մեզ մոտ էկավ վերջին անգամ մեզ համբուրելու, մեկ փաթըրթը մը էլավ, Աստված մի արասցե. դու մի ըսեր, զինված պարսիկները էկան էդ թուրք ժանդարմաներին սկսան կոտորել։ Եվ մեզի բոլորիս ազատեցին։ Մեզ՝ էրեխեքիս հետ նա— մայրս — մի քանի մեծեր, որոնց հերթը դեռ չէր հասած։ Էդ ժամանակ պարսից շահը հրաման է արձակել, որ ով որ մի հատ հայ բերի՝ ըլլա երեխա, ըլլա մեծ թե փոքր՝ մեկ կարմիր ոսկի կստանա իրմէ՝ մարդ գլուխ։ Էս պարսիկ զինվորները մեզի հավաքեցին, որ տանեն Պարսկաստան. շահին հրամանը պիտի կատարեն։ Էկան որ պիտի տանեն մեզ, շարքով շարեցին։ Էդ միջոցին մի փառավոր ծերուկ, մորուքը ծունկերին հասնող մարդ մը էկավ. անոր անունը շեյխ Աբդըլ Խազըր Գեյլանի էր։ Էկավ պարսիկներուն ըսավ. – Էս կանանց մեջ դերձակ չիկա՞։ Մայրս, որ հմուտ դերձակ էր, ըսավ. – Ես դերձա՜կ եմ։ Փառավոր շեյխը ըսավ. – Աղջի՜կս, աս երեխաներուն ու՞ր կտանիս, արի վրաններու մեջ ման արի, Դեր Զորի շրջակայքում բնակվող արաբ կանանց հագուստ կկարես, անոնք քեզ ցորեն, ուտելիք կուտան, – հետո շուռ էկավ դեպի պարսիկ զինվորների մեծավորի կողմը, ըսավ. – Սրանց ամեն մեկի համար մեյ–մեկ ոսկի պիտի առնեիր չէ՞ շահից, ա՛ռ, – ըսավ, հանեց չորս ոսկի տվավ, մեզի ազատեց։ Էն փառավոր շեյխը մեզի տարավ վրանների մեջ — ըսավ իր մարդոցը. – Եթե սրանց մազից մեկ թել պակսի, ձեր գլուխը կկտրեմ։ Մամաս կէրթար վրանների տակը արաբ կանանց կար կկարեր, ուտելիք կբերեր։ Մի կերպ կապրեինք։ Գիշերները մեզ հետ կպառկեր կռնակի վրա. փոքր եղբորս կուրծքին վրա կդներ, որ կաթ ուտի, արդեն կուրծք ալ չէր մնացած, որ ուտի, խեղճ մայրս թ—երը բացած խաչվածի պես կպառկեր՝ մեկ թ—ին՝ իմ գլուխը, մյուս թ—ին՝ մեծ եղբորս գլուխը, պզտիկն ալ՝ կուրծքին վրա, որ մի բան չպատահի։ Քանի որ չէր վստահում ոչ մեկին, աչքը վախեցած էր արդեն։ Մայրս շա՜տ գեղեցիկ կին էր, օր մը էս շեյխի եղբայրը կսիրահարվի մորս։ Մայրս՝ կհրաժարվի։ Նա կասի. – Եթե չհամաձայնես, քո երեխաներին պիտի սպանեմ։ Մայրս ըսավ. – Սպանե՛, մի—նույն է, քեզ չե՛մ ուզի։ Այդ միջոցին մի մարդ գնաց լուր տվավ շեյխին։ Շեյխը էկավ, ըսավ. – Սրիկա՜, ի՞նչ ես ուզում, ես սրանց բարիք արեցի մեղքացա, չորս ոսկի տվի ազատեցի, որ դուն սպանե՞ս։ Ուրիշ աղջիկ չիկա՞, որ ամուսնանաս։ Հանեց ատրճանակը՝ թա՛խ–թա՛խ–թա՛խ, մեր աչքի առջ—ը սպանեց իր եղբորը։ Արդեն մայրս շատ նիհարցել էր, կուրծքը ցամքել էր, պզտիկ եղբայրս չդիմացավ՝ մեռավ։ Լաթ մը չիկար, որ փաթաթեինք մեջը, թաղեինք։ Մայրս իր ներքնաշորը պատռեց, մեջը ոլորեց, հողի մեջ թաղեցինք։ Հոն բավականին մնացինք, մինչ— 1918 թիվը. մինչ այդ՝ ներում էկավ, որ ամեն մարդ, ով կուզե, թող վերադառնա իր երկիրը։ Մայրս մեկ հատ ուղտ մը առած էր, ադ ուղտը ծախեցինք, մի հատ էշ առինք, մեր ունեցած–չունեցածը վրան դրինք, մայրս ալ վրան նստավ, ելանք ճամփա դեպի Մերդին։ Մերդինի ճանապարհին մամաս մեզի քովը կանչեց, ծնկի եկավ փոսի մը վրա, որուն մեջը շատ մը մարդկային ոսկորներ կային, հանեց, համբուրեց, մենք բան չհասկացանք, ըսինք. – Դայե՜, ավչի՞ յա (մա՜յր, այս ի՞նչ է), – հարցրինք քրդերեն, քանի որ մենք հայերեն խոսիլը մոռցեր էինք։ Մամաս ըսավ. – Ասոնք մեր քույրերուն — եղբայրներուն նշխարներն են։ Վերջապես ադ էշով բարձրացանք Մերդին, որտեղեն գնացքը գնում էր Հալեպ։ Էդ միջոցին մեզ հայտնեցին, որ ամերիկացիները էկած են, հայերուն կօգնեն։ Մենք արդեն մարդկութենեն դուրս էլած էինք՝ մազերնիս երկարած, վրանիս կարգին հագուստ չիկա։ Մեզի ըսին՝ տանե՞նք ձեզի Ամերիկա։ Մայրս խելացի կին էր, բայց այդտեղը սխալվեց, հրաժարվեց։ Էրթայինք նե, գոնե մարդ կդառնայինք։ Բայց մայրս պատճառ ուներ հրաժարվելու։ Քանի որ չարչիների միջոցով իր եղբորը գտել էր, որը Տիգրանակերտում մեր տունը կարգի էր բերել ու ան ալ գալու էր Մերդին՝ մեզ դիմավորելու։ Մեկ ալ տեսանք՝ մայրս համբուրվում է մեկու մը հետ։ Գացինք տեսանք հորեղբորս տղան էր, Տիգրանակերտեն էկել էր, պիտի գնար Հալեպ, պատահաբար մեզ էր հանդիպել։ Նա գնաց իր տոմսը փոխեց, մեզ ալ էշով տարավ, Տիգրանակերտի խանը իջանք։ Մամաս տվավ երկու ղուրուշ, ըսավ. – Գնա՛, Մարտիրո՜ս, (որի անունը Մուհամեդ էին դարձրել արաբները), գնա ըսե եղբորս՝ քույրդ եկել է, թող գա։ Տղան գնում տեսնում է՝ քեռիս մանգաղն է տաշում։ Մենք նստած հաց, խաղող էինք ուտում Տիգրանակերտի խանին մեջը։ Ողորմած քեռիս էկավ, մեզ գտավ։ Քեռիս գլխաբաց, ոտքերը բոբիկ վազել, էկել էր մեզ գտնելու։ Եղբայրս ճանաչեց քեռուս։ Ալ նկարագրելու՜ բան չէ։ Առավ մեզի, մորս հետ, տարավ իր տունը։ Մայրս շատ ջահել մեռավ։ Ես քնած էի. առել, տարել, թաղել են, հե՛չ չեմ էլ իմացել։ Մինչ— 1923 թիվը Տիգրանակերտ մնացինք։ Մայրս արդեն չիկար։ Քեռիս երեք երեխայով մնաց շվարած։ Արդեն կնոջը թուրքերը աքսորում սպանել էին։ Քեռիս ստիպված նորեն ամուսնացավ։ Շատ լավ հարս մը բերավ։ Ան մեզի հարազատ զավակներուն պես նայեցավ… Արդեն քեմալականները էկան, մենք ստիպված էինք դուրս գալ Թուրքիայեն։ Քեռիս գաղտնի գնաց, որ Հալեպ էրթալու ճար գտնա։ Բայց ճանապարհին տեսնում են նրան, քանի որ աչքը շաշ էր, ճանաչում են։ Քանի որ ինքը լավ երկաթագործ վարպետ էր — երկրին պետք էր, կոմանդորը ըսեր է. «Դու մեզի պետք ես, ու՞ր ես գնում»։ Բռնում են, շղթաներով ետ բերում։ Բայց քեռիս չհանգստացավ, պասպորտ հանեց, մենք ալ քեռուս հետ գնացինք Հալեպ։ Հալեպում մեկը էկավ քեռուս ըսավ՝ էս տղային տուր, տանեմ խոզերս արածացնի։ Հոն քիչ մը մնացի։ Վերջը լսեցի, որ հորեղբայրս դեմիրյոլը (երկաթուղի) տարել էին*, աշխատացրել էին ու վերջն ալ սպանել։ Հոն սպանվել էին նա— հայրս ու մեծ քեռիս։ Գացի հորեղբորս այրի կնոջը գտա, բայց նա էլ երեխաներով ծանրաբեռնված էր, ինձ տարավ որբանոց։ Որբանոցին մեջը ութսուն հոգի էին՝ քառասուն տղա, քառասուն աղջիկ։ Ես որբանոցին գետինը կլվայի։ Օր մը եկավ հորեղբորս կինը, ըսավ՝ ախպարդ Ֆրանսա կերթա։ Ես զարմացա, ջրի դույլը ձեռքես ինկավ։ Ախպերս էլավ, Ֆրանսա գնաց։ Հոն ալ շա՜տ առաջ գնաց, քանի որ մենք ընտանիքով լավ երկաթագործ վարպետներ էինք, ան ալ Ֆրանսայի մեջ շեֆ կոմպանիոն եղավ։ Վերջը որբանոցին խոզապահը դարձա։ Խոզերը կտանեի արածացնելու։ Երբ պետք ըլլար, կհավաքեի ախոռ կտանեի։ Իսկ օրվա մեջ կելլայի ծառի մը վրա, կերգեի։ Ներք—ից գլուխնին թանով կճուճ դրած ս—ազգեստ կիներ էին գալիս։ Օր մը ասոնցմե մեկը իմ երգած երգիս պատասխանեց։ Ես իջա ծառեն, ըսի. – Ո՞վ ես դուն։ Ըսավ. – Ես Գ—որգ չավուշի քույրն եմ։ Ես վազեցի, Գ—որգ չավուշին լուր տվի. – Գ—ո՜րգ չավուշ, քույրդ հոս է։ Ան վազեց էկավ, արդեն ս— հագած արաբ կնիկները գնացել էին։ Փնտրեցինք, շուկան, խաները՝ չիկա։ Ես նորեն շարունակեցի խոզերը արածացնել, ծառի վրա ելլել, երգել։ Քանի որ գիտեմ, ան ս—եր հագած աղջիկը գա նե, պիտի ինձի պատասխանե իմ երգովս։ Օր մըն ալ եկավ, բարձր պոռացի. – Գ—ո՜րգ չավուշ, ա՛ս է քույրդ։ – Գ—որգ չավուշը վազեց, էկավ։ Ան կքաշե աղջկան ձեռքը, քովի կնիկը կքաշե աղջկա մյուս ձեռքը։ Մի կողմեն՝ արաբ կնիկը կքաշե, մյուս կողմեն՝ եղբայրը։ Գ—որգ չավուշը առավ քրոջը, տարավ։ Մի հատ խփեց արաբ կնոջը, որը ուզում էր ադ հայ աղջկան իր եղբորը հետ ամուսնացնել։ Հաջորդ օրը արաբները հավաքվեցան, բայց Գ—որգ չավուշը զինվորական էր, արաբ զինվորների Քըռըք խանի մեջ կծառայեր, էկավ ըսավ արաբներին. – Հիմա գնդացիրը կբերեմ, բոլորիդ կջնջեմ։ Ասոնք վախցան, փախան։ Աղջիկը մնաց եղբոր մոտ։ Ես վերադարձա Հալեպ։ Լսեցի, որ ախպերս կուզե ինձի տանել Ֆրանսա։ Օր մը հանդիպեցի իմ որբանոցի ընկերներուս, որոնք ուսանելու պիտի երթային Ֆրանսա։ Սպասեցի, որ եղբայրս պասպորտ ղրկե՝ չղրկեց։ Ադ ընկերներս գնացին Ֆրանսա, ետ եկան՝ քանի որ փախստական էին գնացած։ Ես չուզեցի փախստական էրթալ, մնացի, հետո անցա Բեյրութ։ Բեյրութ ամուսնացա՝ 1947 թվին ընտանիքով եկա Հայաստան։ Եր—անում տուն շինեցի Կիլիկիայում։ Լավ, փորձված վարպետ էի, Մատենադարանի, գինու գործարանի մառանի, Հանրապետության հրապարակի — այլ մեծ շենքերի պատուհանների մետաղյա գեղեցիկ վանդակապատումները իմ ձեռքի գործերն են։ Ես շատ հարգված ու փորձված երկաթագործ վարպետ էի։ Օր մը ս— մեքենա մը եկավ կանգնեց մեր աշխատանքին տեղը։ Մարդ մը եկավ դիրեկտորի կաբինետում նստեց, ինձ կանչեցին։ Այդ մարդը ինձ ըսավ. – Դուք Ֆրանսա եղբա՞յր ունիք։ Ըսի. – Այո՛։ – Պետք է հրաժարվիք, թե չէ՝ վատ կլինի։ Ձեր անկետայի մեջ պետք է գրեք՝ արտասահմանում հարազատ չունեմ։ Ես սկսա մտածել՝ հապա եղբայրս որ լսի, ի՞նչ կմտածե։ – Դուք գիտեք. կա՛մ հրաժարվեք, կա՛մ ս— մեքենան կնստեք։ – Ես նայեցի իմ դիրեկտորիս երեսը, ան աչքով ըրավ, որ հրաժարվիմ։ – Լավ, – ըսի, – չունեմ եղբայր, – մարդը անկետային մեջ գրեց, որ հարազատ չունեմ արտասահմանում։ Իբր թե երկինքեն եմ իջած։ Քանի որ ես Մինիստրների սովետին կից արհեստանոցը կաշխատեի, ադ տեսակ պետք է գրվի եղեր։ 1949 թ. մեկ գիշերվա մեջ հազարավոր հայեր աքսորեցին։ Իմ դիրեկտորի մեկ աչքի թարթումի շնորհիվ մեր ընտանիքը ազատվեց աքսորեն։ Ողորմած քեռիիս եմ պարտական իմ նուրբ արհեստը։ Ան ինձի տվել էր ոսկերիչի մոտ աշխատելու։ Արդեն մեր գերդաստանն ալ երկաթագործ էր։ Լավ մասնագետ վարպետ էի, մինչ— վերջերս կաշխատեի։ Աղջիկս՝ Տիգրանուհին, հաշվապահ դարձավ, իսկ թոռներես մեկը պոլիտեխնիկում դասախոս է, մյուսն ալ ասպիրանտ է կոմպյուտերի գծով, շատ ընդունակ երեխաներ են, ես ալ իրենց հետ կապրիմ, ողորմած կնոջս մահից հետո իրենցմով կմխիթարվիմ…

  • Ըստ եր—ույթին Բաղդադ-Բեռլին երկաթուղու կառույցը։

129 (129). ԵՎԱ ԹՈՓԱԼՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ* (ԾՆՎ. 1909 Թ., ՄԵՐԴԻՆ, ԴԵՐԻԿ Գ.) Մերդինի Դիրիկ գյուղին մեջ մեր գերդաստանը շատ մեծ էր. հայրս թաղական էր, իսկ հորեղբայրներս՝ Ղազարը, Մուրադը, Ս—անը, Մկրտիչը, հորս հետ կտավի վաճառական էին — շատ հարուստ։ æարդի ժամանակ իրարանցումին մեջ ես — ինձմե երկու տարի պզտիկ քույրս կորսնցուցինք մեր մորը — հորը, գացինք տաճիկ գեղերը մնացինք։ Օրին մեկը մայրերնիս եկավ մեզի գտավ, ամմա ըսավ քի պապանիս մեռեր է, ավելի ճիշտը՝ սպանել են։ Մամայիս հետ վերադարձանք Մերդին, մեր տուները այրված էին։ Արդեն տաճիկները փախցուցեր էին տասներեք տարեկան քրոջս, քանի որ արդեն հասուն աղջիկ էր։ Աստուծո մոտ մեղք ունի՞, ի՞նչ է, չգիտեմ. բայց ես ու փոքր քույրս ստիպված հորեղբորնուս երկու տղաներուն հետ ամուսնացանք։ Ես արդեն տասնչորս տարեկան էի, քույրս՝ տասներկու, բայց ամուսնացանք, որ թուրքի ձեռք չանցնինք։

  • Վերապրողը քրդախոս է, հայերեն գրեթե չգիտի։ Թարգմանել ենք հարազատների օգնությամբ:

130 (130). ՄԱՐԻԱՄ ԱԽՈՅԱՆԻՊԱՏՄԱԾԸ* (ԾՆՎ. 1909 Թ., ՄԵՐԴԻՆ, ԴԵՐԻԿ Գ.) æարդեն առաջ Մերդինի Դերիկ գյուղին մեջ միայն հայեր կապրեին, միայն հայերեն կխոսեին։ Տեր–Պետրոս քահանա մը կար, տաճիկները անոր չորս ոտքի վրա կեցուցին, էշի պես հեծան վրան — կռնակն ու վիզը դանակներ մտցուցին, ան կպոռար. – Ո՜վ Քրիստո՜ս, մեզ ազատե։ Տաճիկները ավելի կկատղեին, կըսեին. – Կանչե Քրիստոսին, որ գա քեզ օգնի։ Մեր հին անունը Փափօղլու (տերտերի որդի) էր։ Մենք շատ հավատացյալ էինք, մեր գերդաստանին մեջը ադ Տեր–Պետրոս փափ՝ քահանան եղած է։ Շատ հարգված ընտանիք էինք, ամմա շատ ալ տանջված ենք։ Մեր Դերիկ գյուղը Մերդինի մեջն էր։ Հոն հինգ եկեղեցի կար՝ սուրիական, հայկական, հայ կաթոլիկ, բողոքական — Ս. Գ—որգ։ Ս. Գ—որգին պատերը նկարներ կային, կոչնակը կչալեր։ Երբ ջարդը սկսավ, մենք դրացիին տունն էինք։ Ասկյարները էկան պապայիս տանելու, մամաս վրան ինկավ, սկսավ լալ։ Ասկյարները մամայիս անդին նետեցին, պապայիս տարին բանակ։ Ան հոն ալ մեռավ։ Ինձի տարին թուրքի գյուղ մը։ Մեծերը կխոսեին, ես կլսեի, որ հայերուն կջարդեն կոր, հայ աղջիկներուն կփախցնեն կոր։ Ես պզտիկ էի, ամմա խելքս տեղն էր, ճարպիկ էի, երեսս ցեխ կքսեի, ոտքերս, վարտիքս կեղտոտ կպահեի, որ ինձի չհավնին, չգան չփախցնեն։ Կպատմեին, որ հղի կնիկներուն փորերուն վրա քար կդնեն, կելլային վրան կկայնեին, որ մեջի զավակը մեռնի։ Վերջը մամաս էկավ ինձի գտավ տաճիկի գյուղեն։ Մամաս մինչ— հարյուր տարեկան ապրեցավ։ Ան միշտ կըսեր՝ եթե հնար ըլլար մեջիս բոցը հանեին, ինձի ալ կախաղան հանեին։ Ան բոցը մեր — մեր զավակներուն արյունին — ծուծին մեջն է մտած։ Խե՜ղճ մամաս, որ մինչ— կյանքի վերջը ս— հագավ, միշտ կըսեր. «Եթե տաճիկը ձեր տունը գա, ելած սանդուխները — էշիկը օճառով ջուրով լվացեք։ Եթե ձեզի խնձոր մը տան, գրպաննիդ ծակեցեք, խնձորը դուրս նետեցեք, որովհետ— անոնք կուգան, կպաշարեն տունը, ձեր դրամը կամ ձեր պատիվը կառնեն»։ Մայրս միշտ ադ վախը ուներ սիրտին մեջը։ Կվախնար, որ տաճիկները կփախցնեն չոջուխներուն։ Դերիկի մեջ երեք հատ դպրոց կար, ամմա մայրս չէր ուզեր, որ աղջիկ թոռը դպրոց էրթա։ Ան հազիվ նախակրթականը վերջացուց, միջնակարգը նոր սկսած էր, թոռնիկիս պայուսակը մայրս առավ, երկու կտոր ըրավ պատռեց, քանի որ կվախնար, որ տաճիկները գեշություն կընեն։ Վերջը վերջո եկանք հոս։ Թոռներս՝ Գ—որգը — եղբայրը դպիր են Սամաթիայի — Գնալը կղզիի եկեղեցիներուն մեջ։ Հոստեղը դպրոց կերթան։ Հոստեղի հայկական դպրոցները եթե զավակդ կնքված չէ, վարժարան չեն առներ։ Ամեն առտու, ամեն գիշեր օրը հիսուն անգամ կաղոթեմ. «Աստվա՜ծ, թամամ ազատե, չըլլա, որ հայ քրիստոնյան այլազգի ձեռքը ձգես։ Հիսուս Քրիստոսը փրկեց մեզի, ան մերին հավատին է»։ Երբ եկանք Պոլիս, եկեղեցիին պատերը, գետինը սկսանք համբուրել։ Քանի որ մեր գյուղը շատ հավատացյալ էր՝ պահքին՝ պահք կբռնեինք, ծոմին՝ ծոմ կպահեինք։ Մեր Դերիկի Ս. Գ—որգ եկեղեցին վեց բանալի ուներ, երեքը աս կողմ կդառնար, երեքը ան կողմ կդառնար։ Կոչնակը կչալեր։ Հիմա հոն հայկական եկեղեցի չմնաց։

  • Վերապրողը քրդախոս է, հայերեն գրեթե չգիտի։ Թարգմանել ենք հարազատների օգնությամբ:

131 (131). ՄԱՐԻԱՄ ՔԱՐԱæՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1903 Թ., ԱԴԻՅԱՄԱՆ) Ես պզտիկ էի, երբ ջարդը սկսավ։ Ամենեն առաջ հայերուն զենքերը հավաքեցին, ջահելներուն թուրքական բանակ ղրկեցին, հոն ալ սպանեցին։ Քեռիս Թալեաթի քեթիբը՝ գրագիրն էր, իրենց մարդն էր, բայց քանի որ իրենց գաղտնիքները գիտեր, իրեն ալ չխնայեցին, տարին սպանեցին։ Մամաս պապիս հետ գնաց, որ քեռուս դիակը գոնե բերեն թաղեն, բայց երբ պապս կտեսնա իր զավակը սպանված, տեղնուտեղը կաթված կխփե, կմեռնի։ Թուրք զինվորները կտեսնան, կսկսին խնդալ. «Էս ի՜նչ լավ բան եղավ, մի գնդակ խնայեցինք» կըսեն։ Մամաս եղբոր ու հոր դիակները հոն փռված կձգե, հազիվ կփախի։ Մամաս տուն էկավ լացով, ողբով։ Այդ նույն օրը մեր քարաշեն տունին քովը գնդակ մը պայթեցավ. հայրս մեռավ։ Տասը տարեկան եղբայրս քովը կըլլա, ադ տեսնելուն պես ամբողջ մարմինը վերքեր կթափե — մեկ օրվա մեջ ան ալ կմեռնի։ Մնացինք մամաս, երկու տարեկան պզտիկ եղբայրս — ես։ Մեզի քշեցին, տարին Սուրուճ։ Ո՛չ տուն կա, ո՛չ հաց, ո՛չ ջուր։ Մենք ծարավ ենք, անոթի։ Մարդիկ այնքան սոված էին, որ կսպասեին ձին կեղտոտի, որ կեղտի միջի գարիները ջոկեն, ուտեն։ Շունն ու կատուն անգամ կուտեին։ Կհիշեմ, էշ մը տեսան, խփեցին, էշը սատկեցավ, վրա հասան, կտոր–կտոր ըրին, հում–հում սկսան ուտել։ Մամաս ստիպված մեզի ձգեց ծառի մը տակ, ինքը գնաց հաց մուրալու, որ մեզ բերի։ Ադ ժամանակ թուրք ժանդարմա մը եկավ, եղբորս երեսի վրա պառկեցուց, վրան մեծ քար մը դրավ, ինքն ալ վրան էլավ, այնքա՜ն տրորեց, այնքա՜ն տրորեց, որ խեղճ չոջուխին փորը, աղիքները դուրս թափվեցան, մեռավ… Ադ տեղեն քյուրդ կնիկ մը կանցներ, տեսավ, մեղքցավ, եր—ի, ըսավ. – Աս աղջիկին ալ էդպես պիտի սպանի, – գրկեց ինձ, տարավ։ Մեկ էլ աչքս բացի, որ ս— չադրի՝ վրանի մը մեջն եմ։ Հոն ինձ պահեցին։ Քանի որ շատ մը երեխեքի հետ ինձ ալ կրակի մեջ էին նետած, ոտքս այրված էր ու թարախ կուգար։ Դեղ դրին։ Աղեկցուցին։ Ինձի աղեկ պահեցին։ Հետո երբ ամերիկացիները եկան հայ որբերը հավաքեցին, ինձ ալ տարին Հալեպի որբանոցը…

132 (132). ԽԱՉԵՐ ՀԱԿՈԲԻ ԱԲԼԱՊՈՒՏՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1893 Թ., ԵԴԵՍԻԱ, ԿԱՄՈՒՐæ Գ.) Ես ծնած եմ Ուրֆայի Կամուրջ գյուղին մեջ։ Մեր նախահայրերը գաղթած են եղել Սասունից։ Մեր պապերեն լսած եմ, որ Քրիստոս աշխարհ եկած ժամանակ Աբգար թագավորն ուներ 40 տղա, որոնք իր հետ բորոտության բռնվեցան։ Ոչ մի բժիշկ չէր կրնար լավացներ։ Աբգար թագավոր իմացավ, թե Քրիստոս աշխարհ եկած է, կույրերուն կտեսցնե, կաղերուն կքալեցնե, իր նկարիչ Թադ—ոսին ղրկեց, որ երթա Քրիստոսին նկարը նկարի, բերի իրեն հանձնի։ Թադ—ոսը Երուսաղեմ գնաց, Տաճարը մտավ, տեսավ Քրիստոս բեմին վրա կքարոզեր։ Ուզեց անոր նկարել, բայց նկարը ծերուկի նկար եղավ։ Նկարիչը կտավին մյուս երեսը դարձուց տասներկու տարեկան տղա մը եղավ։ Այդ ժամանակ Քրիստոս եկավ նրա մոտ — հարցուց. - Այդ ի՞նչ կընես։ Նկարիչը ըսավ. - Տե՜ր, քու նկարդ կուզեմ հանել, չի ելներ։ Քրիստոսը առավ կտորը, երեսին սեղմեց — նկարիչին տվավ։ Նկարիչը կտավը առավ ու ճամփա ինկավ։ Ան չէր նկատեր, թե լույսը իրեն ետ—ից իբր պահապան կերթար։ Մարդիկ լույսը տեսնելով՝ գնացին, որ բռնեն լույսը։ Նկարիչը կտեսնե, որ զինքը պիտի բռնեն, ավերակի մը քով մեջը ջուր չեղած կույր հոր մը կտեսնա, կտավը հորին մեջը կըձգե։ Թադ—ոս գալով թագավորին մոտ, կըսե. - Քրիստոսի նկարը կույր հորը ձգեցի։ Աբգարը լսեց, հավաքեց իր տղաները։ Ան քառասուն տղա ուներ, ըսավ անոնց. - Այդ կույր հորին մեջ ջուր կըլլա՝ կլվանանք։ Երեսունինը տղան հավատացին, բայց փոքր տղան չհավատաց։ Թագավորը տղաներին տարավ, անոնք հորեն ջուր քաշելով՝ լողացան ու բուժվեցան։ Իսկ փոքր տղուն հայրը անիծեց, ըսելով. - Քու սերունդը ասկե վերջ պակասավոր թող ըլլա։ Մինչ— մեր օրերը այդ հորին մեջ միշտ ջուր կար, հիվանդները կերթային, կլավանային, Ս. Սադուրակ կկոչվեր։ Ուրֆա քաղաքի մեջ կար նա— հայր Աբրահամի լիճը՝ ձուկերով լեցուն. արգիլված էր այդ ձուկերեն ուտելը։ Քաղաքը շատ սիրուն տեսք ուներ։ Ատոր համար կոչվեցավ մայրաքաղաք։ Ան իր շուրջը բավական պարտեզներ ուներ, այգիներ։ Օդը մաքուր էր, ջուրը՝ առողջարար ու բուժիչ։ Կար երկու հիվանդանոց, մեկը քաղաքինն էր, մյուսը՝ գերմանական։ Ես ունեցել եմ հինգ հորաքույրներ, երեք հորեղբայրներ — հայրս։ Մենք երկրագործ — պարտիզպան էինք։ Ուրֆայից մի ժամ հեռու Կամուրջ հայաբնակ գյուղն էր։ Եկեղեցի, դպրոց ունեինք։ Հազար ընտանիք հայ քրիստոնյաներ էին ապրում։ Մենք ունեինք տներ, պարտեզներ, այգիներ, ոչխարներ, ձիեր։ Աշխատում, ապրում էինք մեզ համար։ Ես ծնված եմ 1893 թ.։ Իմ փոքր ժամանակս կպատմեին 1895-ի տխուր դեպքերուն մասին։ Մայրս լալով կպատմեր. որ իր երկու քեռիները Ուրֆայի մեջ սպանված են, մեծը՝ Հակոբը, ամուսնացած էր, փոքրն ալ՝ երիտասարդ։ Կառավարության կողմե հրաման կուգա, որ հայերուն զենքերը հավաքեն։ Հազար ութ հարյուր մարթին հավաքեցին հայերեն։ Չունեցողներուն ստիպեցին՝ գնել — տալ։ Սուլթանը հրամայած էր բոլոր հայերին ջնջել։ Որպես հարձակման նշան հրացան կարձակեն, թուրք զինվորները — ամբոխը կխուժեն հայկական թաղը ու կսկսին կոտորել։ Կացիններով կխորտակեին դուռները։ Բնակիչներուն մեկիկ-մեկիկ դուրս կքաշեն, գազանաբար կմորթեն։ Մեր տան մեջ աս ձ—ով քառասուն հոգի կսպանեն։ Ծանոթ շեյխ մը հրամայեց. «Ձեռքերը, ոտքերը կապել, ոչխարի պես բերել ինձ մոտ»։ Հարյուրե ավելի մարդոց ձեռքերը — ոտքերը կապելով՝ ոչխարի պես կոկորդներեն կմորթեն։ Մարդիկ իրենց հոգիները ազատելու համար ջրհորները կիջնային, թուրքերը ատրճանակով կկրակեին։ 1895-ի դեկտեմբերի 19-ի վայրենի մսագործությունը կտ—ե մինչ— կեսօր։ Շաբաթ գիշեր ութ հազար հայ կիներ — երեխաներ եկեղեցիին մեջ կտեղավորվին։ Թուրքերը երեսուն թիթեղ քարյուղով կվառեն եկեղեցին — միջի մարդկանց, երեք հազար հայ կսպաննեն կացինով։ Այն ատեն կամուրջցիները ժողով ըրին, ով որ զենք ունի, թող հանե, հսկե գյուղի ճամփաները։ Մեր գյուղի դիրքը լավ էր, կռնակը՝ լեռ, դիմացը՝ դաշտ, տասը ժամ հեռուեն եկողին կարելի էր տեսնալ, իսկ գյուղը մի ճամփա ուներ։ Գյուղի տանիքներուն վրա քարե պատնեշներ շինվեցան, մաս մը երիտասարդներ գացին պարտեզներուն մեջ դիրք բռնեցին։ Թշնամու մեծ բազմությունը ձիով, ոտքով, ուղտով մեզ վրա կուգային, որ սպանեն, մեր ունեցածը թալանեն։ Մեր տղաները պարտեզներուն մեջեն կրակ բացին։ Հեռուեն տեսանք, որ իրարանցումը ինկած է խուժանին մեջ։ Անոնք վախեն հեռացան։ Մենք սկսանք մեր ապրուստը հոգալ՝ ցորեն ցանել, քաղել, աշխատիլ, մեծ ու փոքր միասին։ Ես ալ փոքր հասակիս սկսա ծնողներիս հետ մե՛յ մը պարտեզը, մե՛յ մը այգին մշակել, մեր ուլերը կարածացնեի։ Մենք — հորեղբայրներս մեկ բակի մեջ կապրեինք։ Մեծ հորեղբայրս՝ Խաչերը, ուներ չորս տղա, երկու աղջիկ։ Մյուս հորեղբայրս՝ Հայրապետը, ուներ երեք աղջիկ, երեք տղա։ Անոր ցորեն ցանած տեղը սղոցով վիզը կտրած են։ Երրորդ հորեղբայրս՝ Դավիթը, հինգ աղջիկ ուներ։ Ան շատ քաջ էր։ 1915 թ. դեպքերի ժամանակ անոր բանտարկեցին, տարին կախեցին։ Հայրս՝ Հակոբը, սիրված էր բոլորի կողմից։ Երբ գյուղում կռիվ կըլլար, հայրս կերթար — կհաշտեցներ, որ կառավարության ձեռքը չիյնան։ 1915 թ. հոկտեմբերին կառավարական հրաման եկավ, որ ամեն հայ ընտանիք՝ թե՛ հարուստ, թե՛ աղքատ, պիտի տեղահանվի։ Մայրս ինձի — եղբորս աղջկա հագուստ հագցուց, գլուխներուս լաչակ կապեց, որպեսզի տղա ըլլալնիս չիմացվի։ Ըսին թե՝ անասունները մի ծախեք, ձեզ պիտի տեղափոխենք Ռաքքա։ Ճամփա ելանք, մեծ ու պզտիկ մի բազմություն, բոլորը տկար, հոգնած, ամբողջ ամառ անդադար աշխատել էին իրենց գոյությունը պաշտպանելու համար, ձմեռվա պատրաստություն էին տեսած, հիմա ալ արդեն ձյունը գետինը ծածկած էր։ Ճամփին թուրքերը հարձակվեցին մեր քարավանին վրա, թալանեցին մեր անասունները ու տարան։ Եկանք, հասանք անապատը։ Հոն ուրիշ տեղերից ալ աքսոր բերած էին, միացուցին մեզի։ Բոլորիս քշեցին Ռաքքա, անկից ալ՝ Սապգա։ Քեռկինս ճամփին մեռավ։ Այդտեղից հասանք Մաղտանթպնի։ Դեր Զորեն թալանելով, սպանելով մեզ տարան Պըսերա Խաբուր գետի վրա։ Շատ կիներ — աղջիկներ ջուրը նետվեցան ու խեղդվեցան, որ թուրքի ձեռք չանցնին։ Հայրս արաբերեն գիտեր։ Ան մի մարդու դրամ խոստացավ — խնդրեց, որ հոն մնանք։ Ադ արաբը մեզ տարավ իր բակը։ Առավոտ, երբ գաղթականները ճամփա պիտի ելնեին, տեսան, որ մենք չկանք, ըսեր են՝ մինչ— Հակոբենք չգան մեզ հետ, մենք չենք երթար։ Այնպես որ, մեզի եկան գտան, միացանք անոնց, շարունակեցինք մեր ճամփան դեպի Սուվար։ Սուվարից հետո Խաբուր գետից անցանք, եկանք Աբուհամդա, ջուրը աղի ու լեղի էր։ Ժողովուրդը թութի նման թափվեց գետին, խեղճերը ալ ուժ չունեին։ Շարունակեցինք մեր ճամփան, հասանք Այնըլղազալ։ Այնտեղ հորեղբորս կինը — աղջիկները մեռան։ Մենք գնացինք Թըլհաֆար, շատ մեծ գյուղ էր, հոն շատ հայեր մնացին։ Մենք շարունակելով՝ հասանք Ասորեստանի մայրաքաղաք Մուսուլ։ Երբ որ այդտեղից ելանք, հայրս հիվանդացավ։ Անցանք Խաբուր գետի տախտակե կամուրջով, հասանք Նեպիեոս։ Մեզի տարան մի մեծ խան։ Ես աչքովս տեսա մի խոր փոս կար, մարդկանց ողջ-ողջ կքաշեին ոտքերեն, կտանեին, այդ փոսին մեջ կձգեին։ Բավական մնացինք այդտեղ։ Հորս Մուսուլ ղրկեցինք, որ բուժվի։ Հոն հայրս, քանի որ արաբերեն գիտեր, ծանոթացել է մի հարուստ մարդու քարտուղարի հետ։ Ան ըսեր է հորս՝ գնա ընտանիքդ բեր։ Հայրս եկավ Նեպիեոս։ Այդտեղ հինգ տարեկան եղբայրս խոլերա եղավ ու մեռավ, հորեղբորս տղի կինն ալ մեռավ՝ թողնելով երկու աղջիկները հորս խնամքին։ Մուսուլից դեպի Քարքութ պիտի քշեին մեզի, բայց հայրս զինվորներուն դրամ խոստացավ, որ մեզի ազատ արձակեն։ Գիշերվա ժամը երկուքին զինվորը եկավ, դուռը բացավ, — մենք դուրս եկանք այդ զզվելի հոտած որջից։ Այդքան մեծ ընտանիքեն մնացին Դավիթի երեք տղան ու մի աղջիկը, Խաչերի երկու տղան — երկու որբ աղջիկները, Հայրապետին երկու տղան, մի աղջիկը, հայրս, անոր երկու տղաները — երկու աղջիկները։ Մի խոսքով՝ երեսունհինգ հոգինոց ընտանիքեն մնաց տասնյոթ հոգի։ Դավիթ հորեղբորս զավակներուն, Խաչերի երկու տղաներուն մի արաբ կտանի կսպանի, երկու աղջիկներեն փոքրին կթրքացնեն, մեկը աքսորեն վերջը եկավ մեզի գտավ։ Մենք ի վիճակի չէինք զինքը պահելու, հորեղբայրս իր հետ անոր տարավ Բաղդադ, մինչ— այսօր իրեն չենք տեսած։ Հայ ազգությունը այսպես ցիր ու ցան եղավ։ Բոլոր ազգությունը՝ մոլորված գառներու պես, գայլերեն կփախչեինք, աղվեսներու ճանկը կիյնայինք։ Քյուրդը, որ հորս հետ խոսած է, երկու զինվոր փախստական կղրկե, մենք ալ իրենց հետ մինչ— գյուղին մոտեցանք, մեզի ցույց տվին, իրենք մեզ թողեցին ճամփին, գնացին։ Անձր—ը կտեղա, մենք՝ պատսպարվելու տեղ չունեինք, թրջվել էինք, Հայրապետ հորեղբորս չորս երեխաները մեզի հետ են, մենք ալ հինգ հոգի ենք՝ նա— հայրս, մայրս։ Հայրս ըսավ. - Երթամ գյուղից անասուն բերեմ, ձեզի տանիմ։ Հայրս — մեծ եղբայրս մինչ— գյուղ կհասնին, Վանից աքսորված քյուրդերը, Անդրանիկ զորավարի ձեռքեն փախած, հայերին կողոպտելով ու սպանելով, կուգան հորմես դրամ կուզեն։ Ըսեր են՝ ձեր ընկերներուն սպանեցինք, ձեզի ալ կսպանենք ու կսկսին հորս ծեծել, կիսամեռ վիճակի մեջ կթողուն կերթան։ Հայրս, որ արաբերեն գիտեր, մի կերպ կերթա այդտեղի լիազորին կխնդրե, անոր կնիկին ոտքերուն առաջ կչոքի։ Անոնք երկու էշ կուտան եղբորս, որ մեզի բերի իրենց տունը։ Մենք գնացինք էդ լիազորին տունը, կրակ ըրին, մեր հագուստները չորցուցինք, մեր մարմինը տաքացավ, ուտելիք տվին, կերանք։ Հայրս ըսավ՝ Նարկիզլի գյուղը պիտի երթանք։ Մարդը մեզի կառքով Նարկիզլի գյուղ հասցուց։ Մեզ այնտեղ լավ ընդունեցին։ Մի մարդ աշխատանք տվավ։ Բայց մենք ի վիճակի չէինք աշխատելու։ Մեզ տեսնողը կըսեր, թե շուտով պիտի մեռնին, քանի որ անոթի, ծարավ ու հոգնած էինք։ Էդ մարդը կառքով ղրկեց ասորիներու գյուղը՝ Թըլհաֆաթ։ Նամակը պատրիկին տվինք, տատիկես մնացած մի գիրք կար, մայրս տվեց նրան։ Նա գիրքը համբուրեց, դրավ գլխուն։ Ան մեզի տեղ տվավ, այդտեղ ապրեցանք, զորացանք, լավացանք, լեզուն սորվեցանք, երկու տարի հոն մնացինք։ Մի օր հայրս ըսավ՝ երթանք Մուսուլ, տեսնանք ովքե՞ր ողջ մնացեր են։ Ու իջանք Մուսուլ. կամուրջի վրայեն մեկը կպոռա ու կփաթաթվի հորս։ Ան մեր դրացիին տղան էր։ Հորեղբորս տղաները եկան, մեզի տարին Գարահուշ, ձմեռը այնտեղ անցուցինք։ Մուսուլից քառասունութ կիլոմետր հեռու, մի շատ հարուստ մարդ կար, բեյթ Սապունչի կըսեին։ Ան ուներ շատ գեղեցիկ պարտեզ, մեջը պտղատու ծառերով։ Ան մեզ որպես բանվոր ընդունեց, առանց դրամի կաշխատեինք։ Հայրս բամբակ ցանեց։ Այդտեղից դուրս եկանք, բաժանվեցինք հորեղբորս երեխաներից, բայց սովը մեզ նեղեց։ Մեր ընտանիքով ճամփա ելանք։ Շատ կվախնայինք, որ հայ ըլլալնիս իմանան, գետինի քարերը մեզի թշնամի կկարծեինք։ Գիշերը մաղարայի մեջ քնեցինք։ Մաղարայի մոտը աղբյուր մը կար։ Աղբյուրի վրա հայերեն գրված տառեր կային։ Մեծ քույրս ըսավ՝ այստեղ հայու գյուղ եղած է — բոլորին սպանած են։ Լեռներուն մեջեն գնացինք, տեսանք մի քանդված խանութ։ Առավոտը շարունակեցինք մեր ճանապարհը դեպի Ճիզրաբոդան։ Ճամփան ինչ որ չորցած անասնակեր ուտելեն՝ փորերնիս դուրս չէր ելնում։ Մի գյուղ հասանք, հեռուեն եկեղեցին եր—ում էր։ Մոտեցանք, մտանք մի տուն, բայց մեզի տեղ չտվեցին, քշեցին գոմը։ Փոքր քրոջս ձեռքը մի մատանի կար, տանտիրոջ աղջիկը մատանին կուզե, քույրս կըսե, թե քիչ մը հաց տուր։ Աղջիկը կտոր մը հաց կուտա, մատանին կառնե։ Ադ կտոր մը հացը վեց հոգու մեջ բաժնվանք։ Առավոտ նորից քալել սկսանք։ Անոթի, ծարավ հասանք Փեշխաբուր մի մեծ գետի։ Արաբ զինվորներու մի խումբ ձիավորներ պիտի երթային Ճիզրաբոդան։ Գետը մտան, մենք ալ մտանք, հայրս առաջ մտավ, հետո՝ եղբայրս, հետո՝ ես։ Քույրս, մայրս — փոքր քույրս ջուրին մյուս ափին մնացին։ Հայրս ելավ գետից, եղբայրներս ալ ելլալու մոտ էին, մեծ քույրս տեսավ, թե զիս ջուրը կտանի՝ գոռաց. հայրս, եղբայրս հասան, ձեռքես բռնեցին, դուրս քաշեցին։ Տեսան, որ ջուրը քրոջս ալ պիտի տանի, հորս ձեռքը մի փայտ կար, ուժ տվավ փայտին, անոր ալ ջուրեն դուրս քաշեց։ Հայրս գիտեր լեզուն — օրենքները՝ գոռաց արաբերեն. «Պատիվ ունեցողը թող օգնե»։ Զինվորները օգնության հասան։ Ձեռք-ձեռքի բռնեցին, քրոջս ջուրեն հանեցին։ Զինվորներեն մեկը իր վրայի աբան հանեց, հորս տվավ, ըսավ. «Ա՛ռ, տուր աղջիկներդ թող փաթաթվին, որ չմրսին»։ Ձի մըն ալ հորս տվավ, ըսավ «Կինդ ու աղջիկդ գնա բեր»։ Հայրս ձիուն հեծավ, գնաց գետի ափից մորս ու քրոջս բերավ։ Հայրս շնորհակալություն հայտնեց։ Երկու օր էր, ինչ մեծ եղբորս փորը կցավեր, փորը դուրս չէր եկած։ Ըսավ՝ ալ չեմ կրնար քալել։ Հայրս անոր մոտը մնաց։ Մենք գնացինք, Տիգրիս գետը նավակով անցանք. այն կողմը Ճիզրաբոդան քաղաքն էր։ Եղբորս հայրս բերավ, մտանք քաղաք։ Վեց հոգի մի անկողին ունեինք։ Ձմեռը ցուրտ էր։ Հունվար ամիսն էր։ Մի էշ ճամփից գտանք, մեր շորերը վրան բարձանք ու գնացինք։ Մի կնկա հանդիպեցինք, հարցուցինք. - Մի տեղ, մի խան չկա՞, որ այնտեղ մնանք։ Կինը ըսավ. - Հայրի՜կ, մի՛ երթաք խան, այդտեղ հայերուն սպանեցին, հորերը լեցուցին։ Մենք ալ քյուրդերեն գիտեինք, մեծ քույրս ըսավ. - Հայրի՜կ, ադ կնկան խոսքը լսե։ Կնկան հետը գացինք, մի մեծ բակ մտանք։ Միայն մենք էինք։ Այդ գիշեր հոն մնացինք։ Հորս քովը մի մաճիտ դրամ կար, մայրս ղրկեց, որ ջիգյար առնե։ Մսավաճառը ըսեր է՝ հայերեն մի խոսեք։ Քանի որ ինքն ալ հայ կըլլա։ Հայրս ջիգյարը բերավ, մայրս խաշեց, ջուրը խմցուց եղբորս, փորը դուրս եկավ։ Մենք առտու ճամփա ելանք, հասանք մի գյուղ։ Մի տունի մոտեցանք, մի տղամարդու ձայն քյուրդերեն կըսեր. «Քաֆըրի ձայն կուգա»։ Այսինքն՝ հայ կա։ Մենք փախանք։ Ճանապարհին հանդիպեցինք ուղտերու քարավանի։ Քարավանապետը մեզ տարավ, սեղան դրեց, ուլ մորթեց, ձավարով փլավ հյուրասիրեցին։ Առավոտ իրենց հետ ճամփա ելանք, մեզի որպես պաշտպան տեր կեցան, եթե մեզմե մեկը չէր կարող քալեր, ուղտերուն վրա կնստեցունեին, որ ճամփին չմնանք։ Իմ ոտքերը ուռած էին քայլելեն, ուղտին վրա նստեցուցին, մինչ— Մըսպետին եկանք։ Մայրս — քույրերս մեզմե առաջ եկած հասած էին, ջաղացքի ետ—ը մեզի կսպասեին։ Փոքր քույրս դեպի գետը կվազե, մեծ քույրը կկանչե. - Աղջի՜կ, եկու՛ր, եթե իմանան, որ հայ ես՝ կսպանեն մեզ։ Այդտեղից ջաղացքի միջից մի մարդ կելլա, կիմանա, որ հայ ենք, մեզի առին իրենց քովը։ Հայրս արդեն անճանաչելի է դարձած։ Անոր քովեն մի ձիավոր կանցնի, հայրս անունը կուտա. «Ինճիներ Մովսես էֆենդի» կըսե։ Ձիավորը կկանգնի, կտեսնա գեղեցիկ Հակոբը ինչ է դարձած։ Հայրս մեկ ոսկի կուտա, կպայմանավորվին, որ վաղը հանդիպին իրար։ Մենք սկսանք գերմանացիներուն քովը երկաթգծի շինության վրա աշխատիլ, բոլորս՝ մեծ ու պզտիկ։ Հորեղբորս՝ Դավիթի հինգ զավակները, Հայրապետ հորեղբորս մի աղջիկը շարունակեցինք աշխատելը։ Հրաման ելավ, որ անգլիացիները եկան, ամեն հայ իր տունը թող երթա։ Գերմանացիները փախչում էին, արաբները անոնց ետ—են ընկնում էին, մինչ— լույս կրակում էին հրացաններով, արաբները թալանում էին։ Անգլիացիները հարյուր քառասուն վագոն որբեր — որբ—այրիներ լեցուցին, չոր ուտելիք տալով, քշեցին դեպի Հալեպ։ Այդ որբերը հետո ցիրուցան եղան աշխարհի բոլոր կողմերը։ Մենք ալ անոնց հետ եկանք Արաբփունարի, հետո Սուրուճ — Ուրֆա գնացինք։ Մի թուրքի տուն մնացինք մի գիշեր։ Հետո եկանք Կամուրջ։ Մեր տուները քարուքանդ, թուրքախոս մուհաջիրներ, չեչեններ ու չերքեզներ — այլ ազգեր եկեր մտեր էին։ Տուներուն առաստաղների գերանները, դռները, պատուհանները վառեր էին, սենյակներուն պատերը սեփ-ս— էին։ Մեր ընտանիքեն ինը հոգի էր մնացել։ Քանի մը հայ ընտանիքներ, որ թուրքացած էին, մնացեր էին Կամուրջ գյուղի մեջ։ Հայ երիտասարդները, որ իրենց զինվորական ծառայությունը լմնցուցեր, եկեր էին, սկսան շինել ավերակները։ Սկսանք աշխատիլ։ Այդ տարիներուն շատ թանկություն էր, դժվար էր ապրուստ ճարելը։ Անասուններ գնեցինք։ Սկսեցինք հողը վարել։ Ուրֆացիները Հալեպից եկել էին, բայց ամեն ինչ ավերակ էր։ Այդ օրերուն իսկապես խենթանալու տեսարան էր։ Երբեմն մարդիկ իրենց ավերակ տուները մտնելով՝ լաց էին լինում, կանչում էին իրենց նահատակված սիրելիներուն անունները։ Այդ վիճակը երկու տարի տ—եց։ Ստիպված անոնք հաշտվեցան կացության հետ — սկսան իրենց տուները նորոգել։ 1919 թ. սկիզբը Իրաքի անգլիական իշխանությունը դյուրություններ կուտար հայ գաղթականներուն, որ դառնան իրենց երկիրը։ Երբ հայերը գյուղ մտան, շատերուն ծունկերը ծալվեցան՝ տեսնելով ավերակները։ Քանի որ անօրենները քանդել էին տունուտեղ։ Ժամանակի ընթացքում արյուն-քրտինքով հասցուցած ծառերը արմատախիլ էին արել։ Մենք հարյուր յոթանասուն ընտանիք էինք։ Վերջապես ամերիկացի աղջկան մը ներկայությունը այդ օրերուն Ուրֆայի մեջ օրհնություն մը եղավ։ Եվ հակառակ իրենց կարճ գործունեությանը արժանի դարձան առաքելատիպ միսիոներուհիները՝ միսս Շատըք, միսս Կարեն Եփփե, որը հիվանդացել էր Դանըմարքա գնաց բուժվելու, քանի որ 1915 թ. դեպքերը շատ ցնցեցին զինքը։ Ան շատ հայեր կերակրած ու ազատած է։ Թող լույսերուն մեջը պառկի։ 1920 թ. թուրքը հույներուն հետ սկսավ կռվիլ։ Հայերուն սկսան բանակ տանիլ։ Արդեն անգլիացիները գնացել էին, ֆրանսիացիներն էին եկած։ Անոնք վեց հարյուր հոգի էին։ Չորս տարի հայերը մի քիչ շունչ քաշեցին։ Խորամանկ թուրքը ուզեց քաղաքից դուրս հանել հայերին։ 1920 թ. մարտի 9-ին սաստիկ ձյուն կուգար։ Ապրիլի 6-ի գիշերը ֆրանսիական բանակատեղեն լուր եկավ, որ ֆրանսիացիները ծանր կացության մեջ են, ոչ ոք կրնար երաշխավորել՝ ֆրանսիացիներու երթալեն վերջ թուրքերը պիտի խնայե՞ն հայերուն։ Ապրիլի 10-ին, կեսգիշերին ֆրանսիական զինվորները թուրք ժանդարմներու առաջնորդությամբ ճամփա կիյնան՝ Աքաբայի — Սուրուճի ճամփով հասնելու համար Թելապեատի իրենց բնակատեղին։ Երբ ֆրանսիական դրոշակը վար կառնեն, հարյուրապետ Սարժու գնդակ մը կպարպե ուղեղին ու կիյնա։ Այս քաջ զինվորը չէր հանդուրժած ֆրանսիական ազգին հասցված այդ անպատվությունը։ Հայությունը այս սպասումին մեջն էր, երբ Թըլֆուտուրի շրջանի դիրքերեն թռուցիկները լուր բերին, որ Աքաբայի կողմեն զենքերու ձայներ կլսվին։ Պարզ է, որ կռիվ կար՝ թուրքերը ծուղակի մեջ էին ձգած ֆրանսիացիներուն։ Ժամ մը վերջը ահագին խուժան թուրք չեթեներ Հալեպի ճամփայեն կմոտենային քաղաքին՝ սվիններու ծայրը անցուցած ֆրանսիացի զինվորներուն գլուխները, քանի որ ֆրանսիացիները՝ հինգ հարյուրից ավելի զինվորներ, ձիավոր ժանդարմներով առաջնորդվում էին — Աքաբայեն անդին՝ Շապաքեի ձորի մեջ խույս տված էին։ Նախապես դիրք բռնած թուրքերը անակնկալի բերած էին ֆրանսիացի զինվորներուն — կոտորած։ Պաշարվող ֆրանսիացի զինվորները կռված էին մինչ— արյան վերջին կաթիլը — ինկած։ Այդ կռվի մեջ հերոսաբար ընկած էին նա— ուրֆացի համալսարանական Հովհաննես Չալյանը — Արմենակ Աբաջյանը։ Իսկ ամերիկուհիներուն ներկայությունը այդ օրերուն Ուրֆայի մեջ օրհնություն մըն էր։ Ամերիկյան օգնությունը շարունակվեց մինչ— 1922 թիվը։ Նրանք բացեցին գործարաններ՝ տղամարդկանց համար, իսկ կիներու համար՝ ձեռագործի արհեստանոցներ, որ աշխատեն, իրենց ապրուստը հանեն։ Ուրֆայի որբերուն ալ տեղափոխեցին Սուրիա, Լիբանան։ Ֆրանսիացիին երթալեն վերջ ցորեն ցանեցինք, բայց մորեխը եկավ, ցորենը կերավ։ Մի օր հայրս քաղաք գնաց, մի ծանոթի հետ խոսելու ժամանակ ասել է. «Այս տարի մեր արտերը թոփ նետեց, մեր ունեցածը կորավ»։ Խանութին մեջը մի թրքացած հայ պառկած կըլլա, կլսե, կերթա կառավարությանը լուր կուտա, թե. «Հակոբ աղան ըսավ, թե ֆրանսացին թոփերով եկած է Սուրուճ, որ Ուրֆան խփե»։ Աս սուտ վկայությունը տվին, հորս բռնեցին, բանտը դրին, որպես քաղաքական բանտարկյալ։ Մենք՝ երկու եղբայր, մեզ պահեցինք, բանտի մեջ ալ հորս պահեցինք, որ չտկարանա։ Վեց ամիս հետո Տիգրանակերտ ղրկեցին, որ դատը էնտեղ ըլլա։ Եղբայրս մարդ տեսավ, դատախազին դիմեց։ Եղբորս բերնեն Մուստաֆա Քեմալին դիմում ղրկվեց, որ մեր հորը ազատեն։ Բայց հայրս երեք ամիս բանտը նստավ։ Քանի մը ամիս վերջ Հաջամի փաշան Մուստաֆա Քեմալի խորհուրդով եկավ մեր Կամուրջ գյուղը։ Հաջամի փաշան ըսավ ժողովուրդին՝ «Ձեր հողերը մեզի տվեք»։ Հայերը չհամաձայնվան։ Մուստաֆա Քեմալը հրաման տվավ, որ իսլամի գտնված տեղը ուրիշ ոչ մեկը իրավունք չունի։ Սկսեցին մեզ նեղություն տալ, ծեծել։ Ստիպված յոթ ընտանիքով դուրս եկանք, հասանք æարաբլուս։ Այնտեղ մեր անասունները ծախեցինք։ 1925 թվին կառքով Դեր Զոր գնացինք, հորաքրոջս տղաները իրենց ընտանիքով էնտեղ էին ապրում։ Սկսանք պարտիզպանություն ընել արաբներուն մեջ։ Հետո Թըլըսում գացինք, սկսանք պատ շարել, քյարփինջ կտրել։ Եղբայրս մալարիա բռնվեց ու գնաց Ռաքքա, քանի որ քեռիենքս հոն կբնակվեին։ Հետո Դեր Զոր գնացինք։ Ֆրանսիական զինվոր դարձանք ես ու եղբայրս, գացինք Դեր Զոր աշխատեցինք։ 1931 թ. հայոց վարդապետները գնացին աքսորավայրը, հայերուն ոսկորները հավաքեցին։ Դեր Զորի մեջ հողամաս առին, ոսկորներուն վրա հիմք դնելով օծեցին, եկեղեցին պատեցինք։ Այդ տարի Գյուլբենկյանին կինը մեռած էր, անոր անունով Մարիամ Աստվածածին կոչվեցավ։

133 (133). ԽՈՐԵՆ ԱԲԼԱՊՈՒՏՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1893 Թ., ԵԴԵՍԻԱ) Ես տասնվեց տարեկան էի, երբ Դեր Զոր էլանք։ Մեզ բերեցին Պըսերու։ Ադ Դեր Զորեն ութ ժամ հեռու էր։ Անտեղ տախտակից քյոփրի կար, տակեն Խաբուր գետը կանցներ։ Մենք երկու ջարդ տեսանք՝ մեկը 1915–ին էր, մեկն ալ 1921–ին։ 1915–ին նորեն գերմանացին էր մեղավորը, ան էր կազմակերպողը։ Աքսորի ժամանակ գերմանացիները ճերմակ հաց կուտեին, հացին փորը կնետեին։ Տեսան, որ մենք սոված ենք, էդ հացին փորերը սկսան ոռներուն քսել, հետո նետել, որ մենք չուտենք։ Կհիշեմ Խաբուր գետի վրա երկու կիլոմետրի չափ տեղ հայ ջահելներուն տկլոր դիակները լողում էին Պըսերուից մինչ— Շըդադի։ Շըդադի ըսված տեղը հավաքված էին մոտ յոթանասունհինգ հազար հայ՝ մանր, մեծ, աղջիկ, կնիկ։ Վայրի թուրք ժանդարմները շրջապատած էին մեզ։ Մեր ընտանիքեն տասներկու հոգու խփեցին, մեռցուցին։ Անա–բաբա գյունի էր։ Դեր Զորը հայերու ղասաբխանեն էր։ Որ հայը որ Դեր Զորին կողմը ընկավ՝ կորավ գնաց, որը ընկավ Դամասկոսի կողմը՝ ազատվավ։ Չեչենները մեր հայ ժողովրդին տանում էին, ջարդում, փշրում, ոսկիները առնում… Օր մը ժանդարմները էկան հորս տարին արաբ Մըսլըտ փաշային մոտը։ Փաշան տեսավ, որ հայրս լավ արաբերեն է խոսում, հարցրեց. – Դու հա՞յ ես։ – Բնիկ Ուրֆայի Կամուրջ գյուղեն եմ։ – Արի՛ դու մի՛ երթա, քու տղերքով մնացեք հոս, ես հող կուտամ կցանեք։ Հայրս ըսավ. – Չէ՛, ես իմ ազգի հետ պիտի էրթամ։ Մինչ— Մուսուլ մեզ կպնող չեղավ, բայց սովից կոտորվեցինք։ Մեզ բոլորիս տանում պտտեցնում էին։ Հետո նորեն բերում էին նույն տեղը, որ ժողովուրդը հոգնի։ Մուսուլի շրջապատում ասորիների գյուղեր կային, մենք՝ ուրֆացիներս, չորս տարի հոն մնացինք։ Հետո եկան ֆրանսիացին, անգլիացին մտան, 1918 թվին գերմանն ու թուրքը պարտվեցին։ Մեզ լցրին տավարնի վագոնը, ասին՝ ամեն մարդ թող էրթա իր երկիրը։ Գացինք, որ նույն թուրքերն են հոն։ Մայրս չուզեց ներս մտնալ, հետո չեչեններին հանեցինք, մտանք մեր տուներեն ներս։ Տեսանք, որ չեչենները զեյթունի ծառերը կտրատում էին, որ հայերուն վնաս ըլլա։ Պապաս գնաց քաղաքի մեծի մոտ։ Ան հարցրեց հորս. – Հա՛, Հակոբ աղա, ի՞նչ կա գյուղեն։ – Ի՞նչ կա, չեչենները կտրատում են զեյթունի ծառերը։ Մարդը նստավ նամակ մը գրեց, տվավ ինձ։ Տարի տվի չեչեններուն։ Նամակին մեջը գրված էր. «Հայերուն ձեռք չտալ»։ Մի օր մի թուրք էկավ հորս ըսավ. – Քո զեյթունի բաղերը ինձ պիտի տաս, թե չէ՝ գլուխդ կուտեմ։ Մեկ էլ էկան, թե Աթաթյուրքի հրամանն է, հորս պիտի տանին, որ կախեն։ Ես արդեն մեծացել էի, մեր այգին ծախեցի, որ պապայիս ազատեմ։ Դատախազի մոտ գնացի։ Դատախազը էլավ դուռը բացեց, հարցուց. – Դուն ո՞վ ես։ – Ես Աբուլբուտի տղան եմ, – ըսի։ – Չըլի՞ Հակոբի տղան ես։ – Հա՛։ Դու մի ասա, նա էլ հորս ծանոթն էր։ Սկսա պատմել, որ հայրս Դիարբեքիրի բանտն է։ Մարդը հանեց, ոսկիներ տվեց, ըսավ. – Գնա՜, աս դրամով ինչ ծախել ես, ետ վերցրու։ Պապադ ժամանակին մեզի շա՜տ լավություններ ըրած է։ Ես քու բերնեդ նամակ մը կգրեմ Մուստաֆա Քեմալ փաշային. – Նամակը ինձ կարդաց։ Հետո շտապ ղրկեց։ Աթաթյուրքը Անկարայեն հեռախոս կբանա Տիգրանակերտ, կըսե. – Աբուլբուտ Աբոջին ազատեք տուն ուղարկեք։ Բանտապահները կըսեն. – Աբուլբու՜տ Աբոջ, գնա՜, Աթաթյուրքին աղոթե, որ քեզ ազատեց։ Հորս կազատեն։ Հետո 1921 թ. Աջեմի փաշան եկավ Սաուտի Արաբստանեն։ Աթաթյուրքը ասեց. «Թուրքին գտնված տեղը, ուրիշ ազգ գտնվելու իրավունք չկա»։ Հետո եկան մեզ Սուրիա աքսորեցին, քանի որ Բեյրութն ու Սուրիան ֆրանսիացոց ձեռքին էր, իսկ Եգիպտոսը՝ անգլիացու։

134 (134). ՆՎԱՐԴ ՊԵՏՐՈՍԻ ԱԲԼԱՊՈՒՏՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1903 Թ., ԵԴԵՍԻԱ) Ծնվել եմ 1903 թ. Ուրֆայի մեջ։ Մայրս ալ Ուրֆա ծնած է — տասը տարեկանին զրկված է հորից ու մորից։ Իրենց ընտանիքը վեց հոգուց բաղկացած է եղել — մնացել են չորսը՝ երեք աղջիկ, մեկ տղա։ Հայրը՝ Թադ—ոսյան Մկրտիչը, դասատու, կրթյալ մարդ էր։ Երբ Մկրտիչը կմեռնի, հարազատները նրա երեխաներին կվերցնեն կպահեն։ Մեծ աղջկա անունը Լուսյա էր, իսկ մյուսը՝ Խանում, որը հետո իմ մայրը պիտի լիներ, — մյուս քույրը՝ Եղսա, եղբայրը՝ Կարապետ, որին հորեղբայրը կառնի, իր զավակներին հետ կտանի Ամերիկա։ Խանումը կմնա քեռու մոտ։ Քեռին կառավարական պաշտոնյա էր։ Եղսային միսս Եփփե Մայրիկը* իբր աղջիկ պահած է։ Երբ նա դպրոցը կավարտե, նրան կղրկե Այնթապ՝ կրթությունը շարունակելու։ Եփփե մայրիկը նրան կամուսնացնի մի լավ երիտասարդի հետ, նրա օժիտն էլ բերել կուտա Գերմանիայեն։ 1915 թ. Խանումը տասներկու տարեկան կըլլա, կնշանեն մի երիտասարդի հետ, յոթը տարի նշանված կմնա, բայց փեսացուին չի տեսնար, միայն տաղավարներին կուգան, նվերներ կբերեն։ Մայրս կպատմեր. «Մեծ Զատիկ էր։ Քեռիիս աղջիկները եկան, որ միասին եկեղեցի երթանք, քեռեկինս հիվանդ էր, իրենց հետ գնացի։ Երբ եկեղեցիին մոտեցանք, մեզմե առաջ երեք երիտասարդ կերթային։ Քեռուս աղջիկները սկսան խնդալ։ Հարցուցի, թե՝ ինչու՞ կխնդաք, ըսին՝ չիմացար, քու նշանածդ է, տե՛ս։ Երբ եկեղեցի մտանք՝ մտածեցի՝ ասի՞ ինձի հարմար գտած են։ Տուն եկանք, տեսանք, որ խնամիներուն կողմե սինի-նվերներ բերած են։ Ըսին՝ իրիկունը խնամիները պիտի գան։ Ինչքան զարդեր որ բերած էին, վրայես հանեցի, ըսի՝ «Ես ադ տղային չեմ ուզեր»»։ Խանումին՝ մորս, կղրկեն ծանոթի տուն, նրան կամուսնացնեն Պետրոս Քելեջյանի հետ։ Հայրս փոքր ժամանակ Երուսաղեմ գացած է — անոր մղդսի կըսեին։ 1900 թ. նորից թուրքերուն — հայերուն միջ— կռիվ եղած էր, թուրքերու թաղին մեջ ապրող հայերը փախած էին հայոց թաղը։ Իրենց ուտելիքի պաշարը վերջացած կըլլա, — Պետրոսին տատիս կըսե՝ գնա մեր տունեն ուտելիք բեր։ Հայրս կգնա, թուրքերը կառնեն, զինքը կացինով վզին կզարնեն ու կփախչին։ Տատիկս կտեսնա, որ իր տղան ուշացավ, կերթա կտեսնա անոր արյուններուն մեջը, կբերե, բժիշկ կկանչե, կկարեն, կլավանա։ Մորս հետ կամուսնանա։ Հայտնի վաճառական կդառնա, էշ, ձի, բուրդ — յուղ կծախե։ 1915 թ. մեր ընտանիքը բաղկացած էր՝ հայրս, մայրս, երկու տղա, մի աղջիկ, որ ես ալ եղա 1903 թ։ Մենք շատ երջանիկ էինք ապրում։ 1914 թ. հորեղբորս թուրքական բանակ տարին։ Հորս բանտարկեցին։ չորս հարյուր կարմիր ոսկի տվինք, ազատեցինք։ Հորս դրամը վերջացավ։ Քաղաքի կացությունը օրեցօր վատացավ։ Դպրոցները փակեցին։ Խանութները թալանվեցին։ Տղամարդկանց բանտերը լեցուցին։ Քանի մը օր ետքը կախաղան հանեցին։ Ամեն տունեն երիտասարդ մը տարին, մոտ չորս հարյուր հոգի՝ ճամփա շինելու համար, տարին, բայց սպանեցին։ Անզեն ու անպաշտպան տուներու վրա կհարձակեին, ինչ որ կարող էին՝ կթալանեին, մեծից փոքր դանակի կքաշեին։ Հորերը լցված էին դիակներով։ Տղամարդ չէր մնացեր, կիները —ս սկսան կռվիլ։ Գերմանացիները թնդանոթներ բերին, սկսան հայ թաղը ռմբակոծել՝ ցերեկ — գիշեր։ Շուտով հրաման եկավ, որ հայերի մնացածներին աքսոր քշել։ Մենք գետնափոր նկուղ ունեինք, որտեղ ուտելիք էինք պահում։ Եղբայրս մնաց հորս հետ նկուղի մեջ։ Ադ ժամանակ ես ինը տարեկան էի, քույրս՝ Ազնիվը, տասնմեկ տարեկան էր։ Ու՞ր պիտի գնանք, չգիտենք։ Ես կուլամ։ Մայրս տեսնելով, որ ես ձայնս չեմ կտրեր, մազերուս ժապավեն մը կապված էր, քանդեց, վզիս կապեց, սկսավ ինձի խեղդել։ Թուրք զինվորները իմ լացիս վրա եկան, մտան մեր բակը։ Նկուղը մտան, հորս, եղբորս — մյուս տասը տղամարդկանց գտան, տանջամահ արեցին։ Մեզ քշեցին։ Լաց, կոծ, ողբ, արտասուք. կարծես Աստված խռովել էր։ Աքսոր են տանում։ Ձյուն, ցուրտ, բոբիկ, անոթի, վրանիս հագուստ չիկա։ Մեր շորերը, ոսկեղենները, փողերը, ամեն ինչ թալանել, տարել են։ Շատ օրեր քայլեցինք։ Քրոջս ոտքերը ուռեցին. կուլա, չի կրնար քալել։ Մորաքրոջս չափահաս աղջիկը փախցրեցին, տարան։ Եղբայրս յոթ տարեկան էր, մտրակի հարվածից մեռավ։ Հասանք Դեր Զորի մոտի գյուղերը։ Այդտեղի գթասիրտ արաբները մեզի ջուր — ուտելիք բերին։ Դրամ ունեցողը՝ գնեց։ Զինվորները երբ կտեսնային՝ ով դրամ ունի, ձեռքեն կառնեին, կծեծեին, կսպաննեին։ Երեխաներին առնում նետում էին կրակի մեջ. «Հայի լակոտ չպիտի թողնենք» կպոռային։ Մամաս հիվանդացավ տիֆով։ Մի արաբ կնիկ մոտեցավ մորս, ըսավ, որ ինձ ու քրոջս տանի իր տունը։ Մամաս թուղթի մը վրա գրեց էդ կնիկի անունը, որ եթե վերադառնա, ետ առնե։ Աքսորականները կհասնին Մուրադ գետի ափը։ Օրեցօր կպակսին քարավանները։ Մեկ կողմից թիֆ ու խոլերա, մյուս կողմից՝ մահվան վախ։ Չափահաս աղջիկները իրենց գետը կնետեին, որ թուրքի բաժին չդառնան։ Մուրադ գետը շատ հայ տարավ։ Երեք օր կմնան Մուրադի ափին։ Բազմության սիրտը դող կելլար, որ իրենց պիտի սպաննեն։ 1915 թ. անմոռանալի պատմությունը դարեր անցնի՝ պիտի հիշվի, բայց որ կհիշեմ լսածներս — տեսածներս, թշնամիս ալ չտեսնե, ինչ որ հայերուն գլխովը անցավ։ Արաբները հայերուն կուզեին օգնել՝ ճաշ կեփեին, կբերեին, որ ուտենք։ Թուրք զինվորները կտեսնեին ուտելիքը, կառնեին ավազի վրա կթափեին, ոտքով կկոխկռտեին ու կըսեին. «Հիմա կերե՛ք», բայց ժողովուրդը անոթի էր, վրա կթափվեին — կուտեին։ Հայերուն մեջեն ան, որ կրնար աշխատիլ, Դեր Զոր գնաց, սպասուհի մտավ, որ գոնե չոր հաց մը ուտել կրնա, ուրիշներուն կնության տարին։ Մորս ալ կտանին, հարուստի մը տունը որպես ծառա, մյուս կողմեն մունետիկները կկանչեն՝ թե որու տունը, որ հայ կին կամ աղջիկ կա, նրանց տունը պիտի վառենք, բայց արաբները շատ հայեր ազատեցին։ Մայրս այդ հարուստ տիրոջը կըսե, որ իր Ազնիվ անունով աղջիկը այդինչ գյուղը, այդինչ արաբ կնոջ տունն է։ Էդ հարուստ մարդը կերթա, քրոջս կբերե։ Քույրս կուգա, մորս կպատմե, որ այդ կինը, որ իրեն տարել է իր տունը, հագուստները հանել է, մարմինը յուղով տրորել է ու նստեցրել ար—ին, դրա համար էլ սկսել է հազալ. ան թոքերի բորբոքում կըլլա ու կմեռնի։ Մայրս կմնա էդ հարուստ մարդու տանը։ Էդ տանտերը Ուրֆայի հիվանդանոց նամակ կգրե — կիմանա, որ հորեղբայրս զինվորության գացած է, մորաքույրս — աղջիկը հիվանդանոցը կաշխատին։ Մայրս ալ ինձ խեղդած է ու թողած, քանի որ իրեն աքսոր կտանին։ Այդ ճամփով մահմեդական զինվորական մը կանցնի, ինձ կտեսնա, որ գետինը ձգված եմ, վիզես ժապավենը կքանդե, կտանի հիվանդանոց, կըսե. «Սա իմ երեխան է, բուժեցեք»։ Ես կլավանամ։ Ան կռնակին առած՝ իրեն տունը կտանի։ Ադ մարդը կամուսնանա, բայց զավակ չունենար, անոր համար մենակ կապրեր, թափառական վիճակի մեջ, ինձ էլ հետը կամ ձիու կռնակին, անտուն, անտեր կպտըտեր։ Ան զիս այնքան կսիրեր, իր թ—երուն վրա կպահեր։ Մի օր երկու զինված զինվոր եկան հարցուցին, թե՝ պապադ ու՞ր է։ Ես ալ տարի, կորեկի արտին մեջը՝ ցույց տվի։ Նրան առին, տարին։ Դու մի ասա՝ նա թաքնվել էր, որ բանակ չգնա։ Ես մնացի մենակ։ Աստված իմ տերը, անոթի, ծարավ, մի տեղաշոր չկա, որ քնեմ։ Բայց ադ հայրս նորից փախեր էր, մեկ օր վերջը եկավ, ինձ գտավ։ Համբուրեց ինձ, ասաց. - Դուն ինձ ծախեցիր, որ զիս տարին։ Այդ գիշեր նա ուղտ վարձեց, — քաղաք եկանք։ Հոն մեր ծանոթը ինձ տեսավ։ Դու մի ըսեր՝ ան հղի է մնացեր, չի ուզեցեր թուրքեն լակոտ ունենա, գնացել է հիվանդանոց, որ մի ճար ընեն։ Հոն կհանդիպի իմ մորաքրոջը։ Կպատմե իմ մասին։ Մորաքույրս ու էդ կինը լեբլեբի, շաքար առած եկան ինձ տեսնելու։ Գիշերը, երբ հայրացուս եկավ, ես պատմեցի։ Նա մտածեց, որ ադ կիները հայ կըլլան, ինձ վերցրեց ձիու վրա, տարավ Սուրուճ։ Հոն երեխաները ինձ «գյավուր» կըսեին, չէին ձգեր, որ իրենց հետ խաղամ։ Էդտեղ մի տատիկ կար, նա ինձ հոգ կտաներ։ Մայրս Դեր Զորեն Ուրֆա՝ հորեղբորս նամակ կգրե, թե եթե Նվարդը գտնես՝ ինձի կբերես։ Հորեղբայրս կսկսի ինձ փնտրել։ 1917-ին անգլիացիները Թուրքիա կուգան՝ որբերը հավաքելու թուրքերու, քյուրդերու — արաբներու մեջեն։ Ամեն գերդաստանեն մարդիկ կային ադ վիճակին մեջ։ Հորեղբայրս անգլիացիներուն կդիմե — կսկսին ինձ փնտրել։ Գալով Սուրուճ՝ լուր կտարածվի, որ գյավուրներուն կհավաքեն։ Հայրս շուկայից եկավ, մեր դրացիին հետ քյուրդերեն սկսավ խոսիլ, ես հասկացա, որ որբերը կհավաքեն։ Ինձի լոգցուցին, մեր պառկելիք խսիրի մեջը փաթթեցին, դեպի պատը կայնեցուցին, թե՝ մարդու ձայն լսես, դուն ձայն չհանես, քանի որ զինվորները ամեն տուն կպտըտին, երեխաները կտանին, որ մորթեն։ Ես ալ անձայն կկենամ։ Լսեցի, որ մեր տան մեջ զինվորներու ձայներ կուգան։ Հորեղբայրս կըսե, թե՝ այստեղ է։ Զինվորները կըսեն, թե՝ տեսանք, տանը մեջը մի բան չկար։ Դուրս կելլեն, նորից կդառնան, զինվորը խսիրին ծայրեն կբռնե, գետին կձգե։ Մեջեն ես կելլեմ, հորեղբորս կտեսնեմ, վիզին կփաթաթվիմ։ Աչքերես արցունքները կվազեն։ Հորեղբայրս ինձի համբուրելով՝ իր շալակը առավ, զիս Հալեպ տարավ։ Մայրիկս լսած էր իմ ողջ ըլլալս։ Այդ ժամանակ հրաման կելլա, որ գաղթականները իրենց տեղերը երթան։ Մայրս Հալեպ կուգա, քեռիին աղջիկներուն մոտ կմնա։ Հորեղբոյրս ձեռքից բռնած՝ շոգեկառքից իջանք, կառք նստանք։ Սանդուղքներեն վեր ելանք, դուռը ծեծեցինք, ներս մտանք։ Մի խումբ կիներ նստած, բոլորը ս— հագած էին, ոտքից գլուխը։ Ես շվարած կայնած էի։ Հորեղբայրս ըսավ. «Նայի՛ր, թե ո՞րն է մայրդ»։ Մի պահ ես լուռ նայեցի։ Մայրս թ—երը բաց արեց, գրկեց — համբուրեց, աչքերեն արցունքները թափվեցան երեսներուս վրա։ Այդտեղ նստած կիները սկսան լալ։ Բոլորն ալ իրենց զավակները, ամուսինները, իրենց հարազատները կորսնցուցած էին, ոչ մեկը մխիթարություն չուներ։ Մորեղբայրս սափրիչ բերավ, մազերս խուզեցին, ոջլոտ հագուստներս հանեցին։ Ես հայր Աբրահամու գիրկը ինկա։ Հայերեն խոսիլը մոռացած էի։ Մայրիկս տղու հագուստ հագցուց, նկարվեցինք։ Ուրախ էի, մաքուր հագնված, համով ճաշեր, փափուկ անկողին։ Ձմեռը գնաց, եկավ գարունը, հետո՝ ամառ, ինձի դպրոց դրին, հայերեն սկսա խոսիլ։ Մայրիկս ուզեց Ուրֆա երթալ։ 1918-ին, երբ անգլիացիները մեր քաղաքը մտան, որբերուն հավաքեցին, ծնողներուն վերադարձրին, նորից ընտանիքներ կազմվեցին։ Նորից ավերակ բույները սկսան շինել ու մեջը բնակիլ։ Մորս հետ մենք Սուրուճ գացինք։ Այնտեղ ծանոթ հայրենակից գտնելով՝ մի քանի օր այդտեղ մնացինք։ Նրանք երկու չափահաս տղաներ ունեին, իմ ձեռքես բռնելով՝ շուկա տարին։ Հոն թուրք հորս հանդիպեցի։ Հայրացուս ինձ գրկեց, սկսավ համբուրել ու լալ։ Սկսավ գրպաններս չոր պտուղներ լեցնել։ Ան ըսավ ադ երկու տղաներուն. - Զիս աղջկանս մորը քովը տարեք, երկու խոսք ունիմ ըսելու։ Եկանք տուն։ Թուրք հայրացուս մայրիկիս կանչեց, դռան ետ—ից սկսավ թուրքերենով խոսիլ մորս հետ. - Դուն Աստուծմեն չվախցա՞ր, խեղդած, ձգած էիր աս աղջկան, ես տարի հիվանդանոց, խնամեցի, ամեն ինչ ձգած՝ զինքը կպահեի։ Թող, աս ալ ինձի խնայիր։ Մայրիկս ըսավ. - Ընողին՝ չմնար. մի մեծ ընտանիքեն երկուսով մնացեր ենք։ Թուրք հայրացուս նորից համբուրեց ինձ ու բաժնվեցանք։ Ուրֆա գացինք, մորս քեռիենց տունը թուրքի թաղում էր։ Երկու լավ տուներ ունեին։ Քեռուն տղան բանակեն եկեր էր, քույրն ալ արաբներուն մեջեն գտեր, բերեր էին։ Էդ լավ տան դռները, պատուհանները բոշաները հանած, վառած էին։ Շատերը արաբներուն քովեն կգտնվեին, կուգային՝ նոր կյանք սկսելու։ Մայրս ս—եր հագած՝ քահանայով պսակվեցավ։ Ես ապշած կնայեի, կզարմանայի, թե ինչու մայրս կուլա։ Ինքնիրենս կըսեի. «Եր—ի միտքը ինկած է հայրս, իր հին տուն-տեղը, զավակները, եր—ի նոր բույն կուզե շինել»։ Բայց մայրիկիս արցունքները չեն կտրեր։ Ան չէր ուզեր մխիթարվիլ։ Մեկը չեղած ժամանակը ինձի կուրծքին կսեղմեր ու կըսեր. «Ես քեզ համար նորեն մարդ առա։ Եթե աշխատանք երթայի, դուն որու՞ քովը պիտի մնայիր»։ Մայրիկս ամուսնանալեն վերջը Հալեպ գնաց, մեզի հագնելիք, տունին պետքացու բաներ առավ, բերավ։ Ես մենակս կխաղայի։ Ինձ շուկա կտանեին, հորեղբայրս պղնձագործ էր, ինձ իր հետը խանութ կտաներ, իրիկունը տուն կբերեր։ 1918 թ. ֆրանսիական պատերազմը սկսավ։ Բոլոր մարդիկ, ահաբեկված, իրենց տուները թողած, հայոց թաղը հավաքվեցան, որը կենտրոնն էր։ Դիրք բռնեցին ու սկսան կռվիլ։ Ձմեռ էր, ցուրտ էր։ Մարդիկ չէին դիմանում անոթությանը։ Խանութները փակ էին։ Ժողովուրդը սկսավ ձիու, էշի միս ուտել։ 1919 թ. ֆրանսիացիները հանձնվեցան։ Թուրքերը նրանց քաղաքից դուրս հանեցին, չորս հարյուր ֆրանսիացի զինվոր Շապաքա լեռը հանեցին, սպանեցին, իրենց հազարապետին գլուխը՝ երկաթե ձողի վրա անցուցած, բերին քաղաքի մեջ պտըտցուցին։ Աչքովս տեսա այդ ցավալի դեպքերը։ Հայերուն մեջ վախ մը ինկավ։ Ֆրանսիացիները երթալեն մեկ օր վերջը հավաքվեցան, որ ֆրանսիական դրոշակը իջեցնեն. ադ իջեցնողը իր կյանքին վերջ տվավ։ Հայրս պարենավորման հանձնախմբի ատենապետն էր։ Ճիշտ է, կռիվը խաղաղվեց, բայց ժողովուրդի սիրտը վախ ինկած էր։ Ուր որ կուզեին հայերը դպրոց բանալ, թուրքերը կուգային, գոցել կուտային։ Կաթոլիկներուն բակը դպրոց գնացի, ո՛չ նստարան կար, ո՛չ սեղան, եկան գոցեցին։ Գացինք որբանոցի բակը՝ հոն ալ գոցեցին։ Գացինք հայոց եկեղեցիին բակը՝ նորից եկան գոցեցին։ Կռիվեն քանի մը ամիս վերջը Հայկանուշ քույրս եկավ, շատ ուրախացա, որ իրեն հետ պիտի խաղանք։ Հորեղբորս կինը տղա մը ունեցավ։ Մենք — անոնք մեկ բակի մեջ կապրեինք։ Մայրս գիտակից կին էր, հորեղբորս տղան միշտ հիվանդ կըլլար։ Մի օր հորեղբայրս ըսավ հորս. - Ես պիտի երթամ Հալեպ։ Այստեղ մեզի հաց չմնաց։ Հավաքվեցան քանի մը ընտանիք ու գացին քաղաքից։ Թուրքերը կուզեին, որ մենք նորեն տուն-տեղ թողնենք, երթանք, որ իրենք գան, մտնան մեջը։ Եղբայր մըն ալ ունեցա, բայց ան կապույտ հազ եղավ, մեռավ։ Մայրս Կամուրջ գյուղը մորաքրոջ տղա ուներ — քույր։ Քույրը ամուսնացած էր, մեզ առավ, հոն տարավ։ Կամուրջը շատ մաքուր օդ ուներ։ æուրը՝ անուշ, պարտեզներով հարուստ, մրգի ծառերով զարդարված։ 1920-ին մեր վիճակը բավական լավացավ։ Թուրք մուրացկաններ կուգային մեր դուռը, մայրս անոնց հաց, ճաշ, հագուստ կուտար։ Ես կըսեի. - Հայու տուր։ - Թող ուտեն, թող հագնին, զավակս, հայու ալ կուտամ։ Աստված բոլորին հավասար ստեղծեց, - կըսեր մայրս։ Ան շատ խիղճով կին էր, կսիրեր աղքատներուն օգնել։ Դեր Զորեն ազատված մորաքույրս — իր աղջիկը հիվանդանոցը կաշխատեին. երբ հայությունը շատցավ քաղաքին մեջը, անոնք հայոց թաղին մեջը փոքր տուն մը վարձեցին, հոն կմնային։ Ադ ժամանակ միսս Կարեն Եփփե մայրիկը որբ—այրիներուն գործ կուտար, որ տունը աշխատին։ Միսս Կարեն Եփփեն դանեմարքայից մի աղջիկ էր։ Ան շատ անձնազոհ էր։ Հայ որբերը ինքը կխնամեր։ Աքսորեն դարձած հայ կիներուն ձեռագործի գործարան բացեց, գորգի գործարան բացեց, որ աշխատին, իրենց ապրուստը հոգան։ Երբ Հալեպ գացինք, ես ալ գացի իր ձեռագործի տունը։ Մորաքույրս — իր աղջիկը մոմի լույսի տակը ձեռագործ կընեին, մամաս ալ պետք եղածը կըներ։ Մորաքույրս աղջիկը նշանեց ու Ռաքքա գացին։ 1921 թվին քաղաքի կացությունը օրեցօր կվատանար։ Դպրոցները կգոցվեին։ Թուրքերու մինարեներեն հայոց թաղը ափի պես կեր—ար։ Խեղճ հայեր. հին ցավերը չմոռցած՝ նոր ցավեր վրա կհասնեին։ Ամեն ընտանիքեն մեկ-երկու հոգի մնացած էր, գոնե նրանց պահպանել էր պետք։ Հայրս որպես պաշտոնյա կխոսեր քաղաքի կառավարիչի հետ, կըսեր. - Ձեր խուլիգանները զսպեցեք, ժողովուրդը շուկա չի կրնար իջնել, ասոր վերջը ի՞նչ պիտի ըլլա։ Քաղաքի կառավարիչը կըսե. - Բարեկամս, լավ կըսես։ Ձեզ հետ անհնար է ապրել, մենք մեր ժողովուրդը չենք կրնար զսպել, ձեզ մի ամիս ժամանակ, առ քու հայերդ, քաղաքից դուրս ելիր։ Հայրս որ տուն եկավ, գույնը նետած էր։ Եղելությունը պատմեց։ Մենք սկսանք լալ, քանի որ ձմեռ է, տուները պաշարով լեցուն են, ձյունը գետինը լցված։ Մենք թուրքի թաղը կմնայինք, գաղտնի փողոց ելնելու դուռ ունեինք։ Մի թուրք գաղտնի դռնեն ներս կմտնե, հորս մի թուղթ կուտա։ Հայրս կկարդա՝ քսան հոգու անուններ՝ առաջինը իրենն է, մյուսները հարուստ մարդկանց անուններ, որ պիտի սպաննեն բոլորին։ Հայրս բոլորին կազմակերպեց, որ առավոտ շուտ քյուրդի — արաբի շորերով փախչին։ Առավոտ լսեցինք, որ Գարեգին Թուրքճյանին սպաններ են։ Ան դեղագործ էր։ Այլ—ս անհնար էր մնալը։ æորիներ, ձիեր վարձեցինք, վեշերը բարձանք, ելանք ճամփա։ Եկանք հասանք Դեր Զոր մաղարա, այնտեղ քարավանը կանգ առավ։ Գետինները կտեսնենք մարդկանց գանգեր ու ոսկորներ։ Մեզ ուղեկցող զինվորները կուզեին, որ հոն գիշերենք, բայց ժողովուրդը սկսավ վախնալ, ըսին՝ մենք այստեղ չենք մնա. այստեղ էր, որ չորս հարյուր ֆրանսիացի սպանեցին թուրքերը։ Հայրապետի գլուխը Ուրֆայի թաղերը պտըտցուցին։ Հայրս խնդրեց զինվորներուն, որ գոնե Սուրուճ երթանք։ Ճամփան շարունակեցինք Սուրուճ հասանք։ Քաղաքի պետը, որ լսեց հայրս եկած է, եկավ, որ մեզի իր տունը տանի, բայց հայրս մերժեց, ըսավ՝ ժողովուրդս ուր որ մնա, ես ալ հոն։ Քաղաքապետը հրամայեց բոլոր խաները դատարկել, ժողովուրդը տեղավորել։ Երկու օր անձր— եկավ։ Երեք օր մնացինք։ Մեզ համար առանձին կերակուր կուգար տունից։ Քաղաքապետը մեզ հետ կուտեր։ Ան շատ հայասեր էր, կափսոսար, հայուն վիճակը տեսնելով՝ կըսեր՝ պատճառ եղողին չմնար։ Երեք օր վերջը պատրաստ էինք, կարավանը շարժեցավ։ Քաղաքապետը ձի նստած մեզ հետ եկավ մինչ— Արաբիայի սահմանը։ Համբուրվելով բաժանվեց։ Հայրս մեզ թողուց, գնաց Ճրապլուս, որ ժողովրդին համար միջամտե, ամեն մարդու համար կես տոմս վերցնե։ Մենք վրաններուն տակն էինք։ Գիշեր-ցերեկ անձր— կուգար։ Մենք հինգ ընտանիք ելանք ձիերով, եկանք Եփրատի եզերքը, որ նավակներ նստինք, Ճրապլուս՝ հորս մոտ երթանք։ Եփրատի ջուրը բարձրացեր էր։ Ադ գիշեր էդտեղ մնացինք։ Ֆրանսացիին զորքը այդտեղ էր։ Զինվորներու օգնությամբ վեշերը նավակը լեցուցինք, Ճրապլուս եկանք։ Մի ժամ վերջը հայրս եկավ, մի տուն տված էին, գացինք մեջը մտանք։ Տասը օր մնացինք։ Երկրորդ քարավանն ալ եկավ, տոմսակները կտրեցին, — Հալեպ եկանք։ Հորեղբայրս ընտանիքով Հալեպ կմնար, եկած էր կայարան, մեզ կառքին մեջ դնելով՝ տուն բերեց։ Ներս մտանք, հորեղբորս կինը ս— հագած էր, իմացանք, որ քսանվեց տարեկան եղբայրը մահացել է։ Ան մորս ալ քեռուն տղան էր, անոնց տանը մեծացել էր։ Մի քանի շաբաթ հետո մենք առանձին տուն գտանք։ Մեր տան մոտը բողոքականաց դպրոց կար, հինգ-վեց տարի հոն սորվեցա։ 1931-ին ինձի հարս տարին Դեր Զոր։ Արդեն Վազգեն վարդապետը — քահանաները Դեր Զորի մեջ եկեղեցի պիտի շինեին, հայոց ոսկորները պիտի հավաքեին, հիմքը օրհնեին։ Մեր ալ պսակը հոն եղավ, բայց մերոնք շատ վատ պայմանների մեջ կապրեին։ Գետինը ձգված էր մի հատ կարպետ, մի ձեռք յաթախ։ Մեր տնից Ս. գիրքը ուզեցի, որ կարդալով մխիթարվիմ։ Հետո փոխադրվեցինք Մահարա։ Հետո Հալեպ եկանք։ 1943-ին Արաբ Փունար փոխադրվեցինք, հետո՝ Հալեպ, հետո՝ Ճրապլուս, հետո ալ եկանք Հայաստան։ Շատ ու շատ դժվարություններով գյուղից Եր—ան փոխադրվանք։ Հետերնիս ինչ բերել էինք, մեզ ստիպեցին ծովը թափել։ Տուն չկա, փող չկա, աշխատանք չկա, հաց չկա։ Քարտային սիստեմ էր։ Գիշերով հերթի էինք գնում, որ հաց առնենք։ Հողամաս տվին մեզ, Արաբկիրի Բանջարանոց թաղամասում տուն շինեցինք։ Կարծես թե Տերը համբերություն տվավ, որ մենք ադ օրերը քաշեցինք։

  • Իմա՝ Կարեն Եփփե դանիացի միսիոներուհին։

135 (135). ՀԱՅԿԱՆՈՒՇ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1910 Թ., ԵԴԵՍԻԱ) Մեզ՝ սեֆերբելիք՝ գաղթական հանեցին։ Մենք երեք քույր, երեք եղբայր էինք։ Պապաս երկաթագործ Ներսես Դեմիրճյանն էր, արհեստավոր է ըսելով՝ պահեցին։ Մեկ հատ ալ նալբանդ՝ պայտար, մեկ հատ ալ ղալայիջի՝ կլայեկագործ, տարին սարայ մը, դատարանի պես տեղ մը, մեր անունները փոխեցին, մեզի այլազգ՝ թուրք դարձուցին. պապայիս՝ Ահմեդ, ախպարներուս՝ Խալիլ, Իբրահիմ, Մահմեդ, մամայիս՝ Ֆաթմա, մեծ քրոջս՝ Զաքիա, մյուսին՝ Էմինե, ինձ՝ Բահիյա անուններ դրին։ Էկանք թուրքերու թաղը նստանք։ Թուրքերը եկան մեծ քրոջս ուզեցին, բայց չտվեցինք. նալբանդի տղային տված ենք՝ ըսավ պապաս, որ թուրքի բաժին չըլլա։ Թուրքերը Ռամազան կբռնեին՝ ամբողջ օրը ծոմ պիտի պահեինք։ Կուգային լեզունիս հանել կուտային, որ ստուգեն՝ ճերմակ է, թե՝ ոչ, մեզ կպատժեին։ Երբ որ ինգլիզը եկավ, նորեն հայ եղանք, պապաս գնաց հայ աղջիկ, տղա որբերուն հավաքեց, բերեց մեզ հետ պահեց…

136 (136). ՆՎԱՐԴ ՇԻՐԻՆՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1909 Թ., ԵՎԴՈԿԻԱ) æարդեն առաջ մենք Թոքատ կապրեինք։ Մենք շատ հարուստ էինք, ամեն ինչ ունեինք։ Առաջ էրիկ մարդոցը տարին, ետ չբերին, լսեցինք, որ մորթել են բոլորին։ Ես հինգ-վեց տարեկան էի, երբ մեզի ալ աքսոր հանեցին։ Լեռներ, ձորեր ոտքով քայլեցինք, ես շատ կհոգնեի։ Անցանք Քըրքըզեն, Մալաթիայեն, Բիլեջիկեն, հասանք մինչ— Ճարապլուս։ Հասանք Հալեպ, հոն հորեղբորս երկու զավակները մեռան։ Մեր ամեն ինչը թալանել էին։ 1918 թ. զինադադարեն ետքը հոս՝ Պոլիս եկանք։ Ես արդեն ինը տարեկան էի։ Հոս ալ շատ նեղություններ տեսանք։ Ամուսնացա սամսունցի Հրանտին հետ։ Կամաց-կամաց ամեն ինչ փոխվեցավ։ Հիմա, փա՜ռք Աստծո, հանգիստ կապրինք, ամմա եղածները միտքես չեն ելնար, մի՜շտ կհիշեմ։

137 (137). ԳՅՈՒՐæԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ՔԵՇԻՇՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ* (ԾՆՎ. 1900 Թ., ԶԵՅԹՈՒՆ) Ծնվել եմ Զեյթունի Դաշօլուք գյուղը։ Հորս անունը Արթին էր, մորս անունը՝ Թրվանդա։ Մենք չորս քույր էինք — երկու եղբայր։ Ան, ինչ որ մենք տեսանք, պատմելով չըլլար, աչքովդ պիտի տեսնայիր, որ հասկնաս, թե ինչե՜ր քաշեց հայ ժողովուրդը։ Ամենեն առաջ Զեյթուն եկան թուրք ասկյարները, եկան, սկսան հայերուն զենքերը հավաքել, պզտիկ դանակ մը անգամ չձգեցին տուներուն մեջը։ Ետքը եկան էրիկմարդոցը տարին, որ աշխատցնեն, տարան ու ջարդեցին, մորթեցին, ոչնչացուցին։ Մենք չտեսանք, բայց՝ ազատվող, հրաշքով փախչող մը եկավ ադ ամենը մեզի պատմեց։ Ութ օր ետքը մեզի աքսոր տարին Մարաշ։ Հետերնիս ոչինչ չունեինք, ո՛չ հագուստ, ո՛չ անկողին, ո՛չ ուտելիք։ Մարաշում մեկ օր մնացինք։ Ետքը եկան ասկյարները «յալլա՛» ըսին, նորեն քշեցին, տարան Այնթապ։ Փերուշանություն, սեֆիլություն, անոթություն, վրանիս հագուստ չիկա՝ չըս-չըբլախ, ոտքերնիս կոշիկ չիկա։ Մեզի ոչխարներու պես քշում էին, չոլերը տարին՝ կնիկ, երեխեք, մեջներս տղամարդ չիկա, տղամարդկանց զաթը տարել էին ու մորթել։ Իմին քսան տարեկան Միսաք ախպորս ալ մորթեցին պապայիս հետ։ Իմին երեք քույրերուս փախցուցին։ Անոնցմե մեկուն ձիով մարդ մը քաշեց-քաշքշեց, տեսավ մամաս քրոջս չի տալիս, կտոր մը հաց նետեց մամայիս առաջը։ Մամաս ծռվեց, հացը վերցուց։ Ան քույրիկիս փախցուց։ Մյուս երկուսին՝ գիշերը քնած ժամանակ են փախցուցած։ Մեզ քայլեցնում էին։ Ճամփին կնիկներին ալ սպանեցին, քանի որ հերթը մեզի եկած էր։ Ան ալ գիտե՞ս ինչ ըրին։ Չոլը մի մեծ փոս կար, բոլոր կնիկներին ու երեխեքին գլուխը կտրում էին, գցում էին փոսը։ Խեղճ մանուկները մախսըմի պես մեռնում էին։ Ինձ ալ դանակ զարկին, փոսին մեջը նետեցին, բայց ես կզգամ որ ողջ եմ։ Դիակներուն տակը, արյուններուն մեջը, արյունին հոտը աշխարհքը բռնած էր։ Ժանդարմները երբ պրծան իրենց գործը, փոսին մեջը բենզին լեցուցին, որ բոլոր դիակները վառվին։ Մեռնողները չեն զգար, ամմա ողջերուն ձայները սիրտդ կտոր-կտոր կընեն։ Ես մեռելներուն տակն եմ, կզգամ որ ողջ եմ ու մեկը պինդ բռնած է իմ ձեռքս։ Մեկ օր հոն՝ փոսի մեջը, մեռելներուն մեջը մնացի։ Անոթի եմ, գետինի հողերը բերանս կմտնան։ Վերջը մեկ քաջ կնիկ մը կար, անի ձ—ով մը գլուխը վեր հանեց, տեսավ որ ժանդարմները գացեր են, սկսավ պոռալ. «Ով որ ո՜ղջ է՝ դուրս ելե՛ք, փախնե՛նք»։ Ադ տաք ձեռքը, որ ինձ միշտ բռնած էր, ինձի քաշելով-քաշելով փոսեն դուրս հանեց։ Տեսա, որ ադ իմ մամաս էր՝ գիրկն ալ երեք տարեկան ախպարս՝ ողջ էինք մնացեր։ Ով որ ողջ էր՝ փոսին մեջեն դուրս էլանք, քսանի չափ կնիկ-չոջուխ եղանք։ Մեկը վիրավոր՝ արյուններուն մեջը, մյուսը՝ վառված մազերով, ս—ացած դեմքով։ Բոլորս ալ անոթի ենք ու ծարավ։ Ո՛չ ջուր կա, ո՛չ ուտելիք։ Գետինը խոտեր կային, մայրս պոկեց քիչ, մը ինքը տեր—ները կերավ, արմատը ինձի տվավ, որ ուտեմ։ Բայց բոլորս ալ անոթի ենք։ Ամմա ամենեն գեշը՝ կվախնանք, որ մեզի կտեսնան թուրքերը — կմորթեն։ Էս յան, էն յան գնում ենք, ու՞ր ենք գնում՝ չգիտենք։ Անոր համար գիշերը քայլում էինք, ցերեկը թաքնվում քարայրներուն մեջը։ Աս ձ—ով, անոթի-ծարավ մեկ-երկու օր քայլեցինք։ Տեղ մը հոգնած ինկանք, քնացանք՝ ես, մամաս, մամայիս գիրկն ալ երեք տարեկան ախպարս... Աչքերնիս բացինք, տեսանք որ քանի մը կնիկներ կրակ են վառել, միս են խորովում։ Ինձի — մամայիս ալ կանչեցին։ Ես անոթի եմ. գացի, որ ես ալ ուտեմ, բայց մամաս մտահոգ ասդին-անդին էր վազում իմ երեք տարեկան ախպորս էր փնտրում։ Դուն մի ըսեր՝ մեր քնացած ատենը ադ մեր խումբին կնիկները անոթութենեն մտածեր են՝ ի՞նչ ընել։ Եկեր են, մամայիս քնացած տեղեն իրենք երեք տարեկան տղային տարեր են, կրակի վրա խորովեր են — կուտեն կոր։ Ինձի ալ կտոր մը տվին։ Ես չոջուխ եմ, չեմ գիտեր ինչ է, սկսա ուտել։ Մայրս խենթի պես եկավ իմ քովս, տեսավ, որ ես միս կուտեմ կոր, բան մը չըսավ, բայց ձեռքես բռնեց, քաշեց տարավ։ Մենք հեռացանք ադ կնիկներուն խումբեն։ Ետքը, շատ տարի ետքը մայրս ինձի պատմեց, որ իմ կերածս ախպո՜րս ոտքին կրունկն էր։ (Աս մի՛ գրեր. ամոթ է, ամմա իրականություն է...) Մամաս ինձի փախցուց ադտեղեն, քանի որ վաղն ալ ինձի կրնային կրակի վրա խորովել — ուտել, այնքան որ անոթի էին, ալ աչքերնուն բան չէր եր—ում... Մենք սկսանք քալել։ Մութը ինկավ։ Հասանք անապատի արաբներուն չադրներուն։ Արաբները շատ բարի, լավ մարդիկ էին, թուրքերուն պես չէին։ Մեզի առին, պահեցին։ Ինձի հարցուցին. - Անունդ ի՞նչ է։ - Գյուրջի, - ըսի։ - Ասկե վերջը թող Ֆարիդա ըլլա, - ըսին։ Մենք երկու տարի հոն մնացինք։ Վերջը ամեն տեղ խաղաղություն՝ զինադադար եղավ։ Ամերիկացիները եկան հայերուն՝ կին, տղամարդ, բոլորին հավաքեցին, արաբաներով Հալեպ տարին։ Չոջուխներուն որբանոց դրին։ Մի հայ մարաշցի կին՝ Նաթալի անունով, եկավ ինձի իր տունը տարավ։ Ութը տարի ես հոն մնացի։ Օրին մեկը մի կին ինձի տեսավ, ճանչցավ, ըսավ. «Քու մամադ աստեղ է»։ Հայկական եկեղեցիին միջոցով գտա նա— իմ երկու քույրերուս, մեկը՝ Երուսաղեմ էր ընկած, մյուսը՝ Հորդանան, իսկ մնացածներուն թուրքերը սպանել էին։ Իսկ ամուսինը՝ Քեշիշյան Մանուկը, իրենց քսանհինգ հոգիանոց գերդաստանեն միայն իքը ողջ մնացած է։ Անոր մեկ քրոջ աղջկանը՝ Էլմաստին հանդիպեցի։ Ան ալ զեյթունցի էր։ Անիկա ինձի պատմեց, որ երբ տղամարդկանց խմբերով տարել են, ինքը յոթ տարեկան էր, հորը հետ կփախին չոլերը։ Գիշերը որ չոլերում քնում էին, միայն պապան ու ինքը ողջ են մնացել իրենց խումբեն, բոլորին մորթել էին։ Իրեն պապան գիշերը իրեն կգրկե, կքնանան եղեր։ Առտու մը կարթըննա, կուզե հորը գիրկեն դուրս գալ, կտեսնա հորը թ—երը փայտացեր են՝ մեռեր է, ադ ձ—ով ալ սառեր է մարմինը։ Ինքը ձ—ով մը հոր ձեռքերը կբանա, դուրս կելլա։ Մինակը ձեռքերով հողը կփորե, մեջը կդնե հայրիկին դիակը, վրան ալ հող ու քար կլեցունե, բայց դեռ անոր մարմինը կեր—ա մեջեն։ Ինքը կելլա գիշերը ծառին վրան կքնանա։ Առտուն կտեսնա, որ չախկալները եկեր են, կերեր են իր հայրիկին մարմինը։

  • Իննսունյոթ տարեկան վերապրող Գյուրջի Քեշիշյանն իր հուշը պատմել է թուրքախառն հայերենով, որը ներկայացնում ենք թարգմանաբար։

138 (138). ՀՈՎՍԵՓ ԲՇՏԻԿՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1903 Թ., ԶԵՅԹՈՒՆ) Մարդու ճակատին եթե գրված է ողջ պիտի մնա՝ կմնա… Մինչ— 1915 թիվը Զեյթունում երեսուն հազար հայ կար։ Ամբողջ Թուրքիայի մեջ միայն Զեյթունն էր, ուր միայն հայեր էին ապրում։ Զեյթունը բաժանված էր չորս թաղերի՝ Յաղուբյան, Սուրենյան, Նորաշխարհյան, Շովրոյան իշխանական տոհմերի անուններով։ Զեյթունի մեջ հայրս — հորեղբայրս պատշար էին, միասին կաշխատեին, միասին կապրեին՝ իրենց ընտանիքներով։ Մենք երեք եղբայր, երկու քույր էինք գաղթականության ժամանակ։ Մենք մեծ գերդաստան էինք։ Մեր տոհմի բոլոր էմիօղլուների այգիները իրար մոտ էին։ 1915 թ. առաջին անգամ զեյթունցիներին աքսորեցին։ Ես տասնմեկ–տասներկու տարեկան էի։ Մերոնք կռվեցին Նորաշխարհյանի ղեկավարությամբ։ Չորս–հինգ օր մեր Ս. Աստվածածին վանքում ֆեդայիները կռվում էին։ Ամեն տարի, Աստվածածնի տոնի օրը, հոն կերթայինք ուխտի։ Կուտեինք, կխմեինք, կպարեինք, կերգեինք, խաղեր կընեինք, լարախաղացներ ալ կուգային. դա մեր ավանդությունն էր։ Հենց էդտեղ ալ մերոնք կռվեցան, շատ թուրքերի կոտորեցին, բայց տեսան, որ չպիտի գլուխ հանեն։ Արդեն Զեյթունի մեծամեծներուն, մոտ երեք հարյուր հոգի, թուրքերը մաս–մաս տարել էին զորանոց, էնտեղից էլ՝ Մարաշ. բանտարկեցին, կախաղան հանեցին, անոնց ընտանիքներուն ալ աքսոր տարին։ Բայց ջահելները, մոտ հարյուր հոգի, բարձրացել էին լեռը՝ կռվելու։ Այդ ժամանակ Կիլիկիո կաթողիկոսը՝ Սահակ Խաբայանը, կոնդակ ուղարկեց, որ. «Ամա՜ն, զենք չվերցնե՛ք. կհանձնվե՜ք»։ Ան նույնիսկ եկավ Զեյթուն. մենք դպրոցական էինք, մեզ տարին դիմավորելու։ Ան քարոզ տվավ, հանգստացուց ժողովրդին, համոզեց, որ լավ կլինի — պատճառ դարձավ, որ չկռվին զեյթունցիները։ Արդեն զեյթունցիները առաջ–առաջ մոտ վաթսուն անգամ կռված էին ու միշտ դիմադրած էին թուրք կառավարության բռնակալությանը — միշտ ալ հաղթած էին։ Թուրքերը անոր համար կվախնային զեյթունցիներեն — տուրք–մուրք չէին կրնար առնել մեզմե։ Այս անգամ ալ պատրաստ էին դիմադրելու — մեռնելու, քանի որ գիտեին՝ մեկ է պիտի մեռնին աքսորում՝ Դեր Զորի չոլերում։ Ես երրորդ դասարան էի. մարտ ամսին դպրոցները գոցեցին։ Մեզ գաղթական հանեցին։ Թուրքերը եկան, մեզ էշեր տվին, բարձեցինք, գնացինք Մարաշ։ Էնտեղեն ալ ժողովրդի մի մասը աքսորեցին Կոնիայի կողմը, մյուս մասն ալ՝ Դեր Զորի կողմը։ Մեզի տարին Կոնիայի կողմը։ Ես փոքր էի, չէի կարող քայլել, ճանապարհին մայրս խնդրեց թուրքերին. «Աս չոջուխին դ—եի մը վրա նստեցուցեք»։ Արդեն մի քանի երեխաներ կային նստած ուղտերու վրա։ Ինձ էլ բարձրացրին մի ուղտի վրա։ Ուղտերը կամաց–կամաց կքալեին։ Մերոնք առաջ անցան, մենք ետ մնացինք. ուղտի վրա քնել, մնացել եմ։ Մութը ինկավ, մինակնիս կուլանք, ծնողքներիս կուզենք։ Ճանապարհին մեզի մի գյուղ տարին՝ Ուլղուշլա, իջեցուցին, հոն երեք–չորս օր մնացինք։ Ադ տեղը թուրքերը մեզ ծեծում էին, հալածում էին, թալանում էին վրանիս ինչ կար, ինչ չիկար։ Ես հիվանդացա, դիզենտերի եղա, որը մինչ— 1946 թ. Հայաստան գալս վրաս մնաց։ Միայն Հայաստանի ջուրը բուժեց ինձի։ Հետո մեզի տարին Սուլեյմանիե։ Հոն տեսանք մեր Պոլսո մտավորականներուն՝ Զոհրապին, Վարուժանին — ուրիշներուն։ Անոնք դեռ յախա–քրավատով, բաստոն–շաբխայով էին հագած–կապած քայլում, խոսում էին իրար հետ։ Հետո անոնց տարին ուրիշ տեղ, չգիտեմ ինչ եղան… Հետո մեզի ետ բերին Բոզանթի՝ Ադանայի մոտ։ Ադտեղից մեզ էշի՝ բեգիրների վրա բարձած էին։ Թուրք զինվորները մեր քովեն կերթային։ Մեկ էլ թուրք լակոտ մը տեսավ մեր էշի վրա երկու կողմը հեյբայի մեջ դրված երեք–չորս տարեկան քույրս ու եղբայրս՝ ամեն մեկը մի կողմ։ Էդ լակոտը մի ափ հող գետնից վերցրեց ու շպրտեց եղբորս երեսին, եղբորս աչքերը տեղն ու տեղը կուրացան, ինքն ալ վախեն մեռավ։ Ճամփին թաղեցինք եղբորս, անցանք առաջ… Անտեղեն եկանք Ղաթմա։ Տեսանք, որ բոլոր կողմերեն սկսել են տեղահանությունը. Ադանա՜, Մերսի՜մ։ Թուրքիայի ամե՜ն կողմերեն հայերին բերում էին արաբաներով, տանում էին աքսոր մինչ— Ղաթմա, Հալեպ… Ղաթմայում մենք երեք ամիս մնացինք։ Հիվանդություն, կեղտոտություն, չուլ–չափուտներ վրանիս, չադրներուն տակը։ Ժողովուրդը սոված, ծարավ, անտեր, անտիրական, տիֆ, կոլերա… Ժողովուրդին կեսեն ավելին հիվանդություններից մեռավ, մնացածին ալ՝ կոտորեցին, ջարդեցին… Մինչ— հոն հասանք՝ անձր—ներն սկսան։ Աշնան վերջին ամիսներն էին արդեն։ Ժողովրդի մի մասին, մեզ ալ հետը, լցրին գնացքները, տարին Ռաս ուլ Այն, իսկ մնացածին՝ Դեր Զոր… Ռաս ուլ Այնում քուրջ ու փալասից, ծառի ճյուղերից չադրներ խփեցինք, մտանք տակը։ Անտեղեն Խաբուր գետը կանցներ։ Բլուր մը կար, գաղթականներուն բլուրի վրա տեղավորել էին. չորս կողմը զաբիթները շրջապատել էին։ Հսկիչները չեչեններ էին՝ անոնք ըմբոստ ժողովուրդ էին, կողոպտել կսիրեին։ Թուրք կառավարությունը բանտերեն ազատել էր էդ ավազակներին, որ մեզ կողոպտեն ու կոտորեն… Մինչ— աքսորը հորեղբայրս, որ պատշար էր, ադ չեչեններուն համար տուներ կշիներ։ Ամեն տարի հոն կերթար, կաշխատեր, անոնք ալ կուգային մեր տունը կիջնեին, կուտեին, կխմեին, կքնեին…։ Բլուրին վրա եղած ժամանակնիս, հորեղբայրս կտեսնա, որ հսկիչներեն մեկն իր ծանոթ չեչեն Հասան Իբրահիմն է՝ Չարդախ գյուղեն։ Հորեղբայրս կսկսի խոսել իրեն ծանոթ չեչենի հետ։ Անտեղ՝ Ռաս ուլ Այնում, ուտելիք չկար, միայն սուս անունով խոտ մը կար. կուտեինք, արմատները կվառեինք։ Օր մը երեք հոգով գնացինք փայտ կտրելու։ Փայտերը շալկած գալիս էինք, երկու արաբ դեմներս էլան, թոփուզները ձեռքերնին՝ ծայրը երկաթ։ Ըսին. – Հայդե՜, ըշլա՜ (դե՜, հանվե՛ք)։ Մենք վախից հանվեցինք, վարտիքով մնացինք։ Մեր մեջից մեկը՝ փեսանիս, ընդդիմացավ։ Խփեցին, թ—ը կոտրեցին։ Էկանք մերոնց մոտ տկլոր, փայտերը շալկած, վախցած… Խաբուր գետի եզերքը օրական փոս մը կլցվեր, հիվանդները, մեռելները, ամենքին իրար վրա կլցնեին, գիշերները չախկալները կուգային, կհոշոտեին, կուտեին… Չադրներուն մեջ էինք։ Մեկ էլ էկան ըսին. – Ասքա՜նը (ձեռքով ցույց տվին մոտ երեք հարյուր–չորս հարյուր չադր) պիտի տանինք, – արդեն մենք բոլորս քսանհինգ հազար չադր էինք՝ Պոլսեն, Թուրքիայի, բոլո՜ր կողմերեն բերել են Ռաս ուլ Այն… Մեր ծանոթ Հասան Իբրահիմ դենգեն էկավ, թե՝ պիտի մի մասին տանին։ Գետինը գիծ քաշեցին. թե՝ այդքանին պիտի տանինք Մուսուլ։ Առաջին օրը տարին անոնց։ Երկրորդ օրը նորեն եկան։ Նորեն գիծ քաշեցին՝ մյուս մասին տարին։ Առտուն կնիկները գնացել էին խոտ հավաքելու, տեսել են ձորի մեջը հայերուն սպանում են։ Վախեցած, սարսափած ետ եկան ու պատմեցին տեսածնին, որ հերթով՝ մե՜կ–մեկ սպանում էին, դիակները իրար վրա խաչի ձ—ով շարում էին։ Նոր իմացանք, որ մաս–մաս տանում են ո՛չ թե Մուսուլ, այլ՝ ձորին մեջը ջարդելու… Էդպես մաս–մաս տանում էին։ Հենց որ հերթը մեզ հասավ, մեր ծանոթ Հասան Իբրահիմը ըսավ. – Ասոնց երեք օր հետո կտանինք, հիմա թող մնան։ Գիշերը Հասան Իբրահիմը գաղտնի եկավ մեր մոտը, ըսավ. – Պատրաստ եղեք, արաբան պիտի բերեմ։ Դուք Խաբուրի մոտ կուգաք, ձեզի իմ տունս պիտի տանիմ։ Դու մի ըսեր, իր կնիկն ալ Էրզրումից փախցված հայ աղջիկ մըն է։ Գիշերը բերեց արաբան, մեզ իր տունը տարավ։ Կինը, ինչպես ըսի, Էրզրումի ջարդի ժամանակ փախցուցեր էր. հազիվ տասնվեց տարեկան էր Տիգրանուհին, ինքը՝ հիսուն տարեկան մարդ մըն էր։ Տիգրանուհին պատմում էր, թե ինչպես իրենց բերեցին՝ Էրզրումից, Մուշից, Դիարբեքիրից անցան, ինչե՜ր տեսավ։ Կպատմեր աղջիկը, սիրտդ կտոր–կտոր կըլլար։ Կուլա՜ր, կուլա՜ր… Հասան Իբրահիմը մեզ ըսավ. «Տուն մը շինել սկսեք ինձի համար»։ Մենք չորս տղամարդ, մի քանի կին։ Մայրս հոն մեռավ։ Մենք մնացինք։ Կտոր մը հաց կուտար, կաշխատեցներ մեզի։ Սկսանք տուն շինել։ Հասան Իբրահիմը երկու եղբայր ուներ։ Ղայմաղամի տունն ալ քովն էր։ Ղայմաղամը ըսավ. – Գյուղին մեջ ինչքան հայ կա պիտի տանինք։ Հասան Իբրահիմը ըսավ. – Տունս պիտի շինեն, թող շինեն վերջացնեն, հետո կտանինք, մենք չե՞նք սպանողը։ Ադոնց համար մեծ տուն մը շինեցինք բակին մեջը։ Կողքը մերդինցի արաբ մը կար, ան ալ ուզեց, որ տուն շինենք։ Գնացինք, անոր տունն ալ շինեցինք։ Մի կտոր հաց ալ ան կուտար…։ Անտեղ մոտերը բեդվիններ կապրեին։ Ինձի կղրկեին բեդվիններուն քովը կաթ կբերեի գյուգյումով։ Էշին երկու կողմերը հեյբեյի մեջ գյուգյումները դնում էի, բերում էի… Օր մըն ալ գնացի, հաճընցի մարդ ու կնիկ մը կային, էդ բեդվինի տանը կաշխատեին, բերին կաթը տվին։ Մինչ— տուն հասա, մութը ընկել էր։ Տեսա, որ մերիններուն տարել են։ Ի՞նչ ընեմ։ Բարձս առի ետ գնացի ադ հաճընցի մարդ ու կնկա մոտ, որոնք արաբ պաշտոնյայի տանն էին ապրում։ Անոնք ինձ պահեցին, չնայած որ իրենք ալ պահվտած էին ապրում։ Քանի որ Թալեաթեն հրաման էր եկել. «Մեկ մետր բոյ ունեցող հային՝ սպանեցե՛ք»։ Ադ հաճընցիները ինձի ալ առին, պահեցին։ Իրիկունը պառկում էինք գետինը։ Հորեղբորս կնիկը իմ լավ շորերս՝ զեյթունի ղութլու, զուբուն, աբա թավիշից, մետաքսից, թանկանոց հագուստներս բարձիս մեջն էր լցրել, որ չգտնեն, բայց էդ տան արաբ պաշտոնյան ձեռքես առավ, ինձ ալ վռնդեց իր տունեն, ըսավ. – Գործ չկա, գնա՛։ Ես տխուր–տրտում, գլուխս կախ, մեն–մենակ դուրս էկա, գնացի։ Մի օր մենակս, հոգնած, Խաբուրի եզերքը կովի աղբ եմ հավաքում, որ տանեմ, վառեմ։ Մեն–մենակ նստած եմ՝ ոտքս ջուրին մեջ կախած։ Մեկ էլ տեսա հեռուեն ձիու վրա նստած մի չեչեն է գալիս։ Ուզեցի փախչել, մտածեցի՝ ի՜նչ փախչեմ, ի՜նչ կուզե ըլլա։ Մոտեցավ։ Մեկ էլ տեսնամ հորս ծանոթ Հասան Իբրահիմն է։ Էկավ ճանչցավ ինձի. – Օղլա՜ն, ի՞նչ կընես հոս։ – Ի՞նչ պիտի ընեմ։ Մերինները տարին։ Ես մենակ եմ։ – Կուգա՞ս մոտս։ – Կուգա՛մ։ – Վաղը առտու կանուխեն եկուր հոս՝ քեզ տանիմ։ – Հասան Իբրահիմը ձիով եկավ, ինձի տարավ իր յայլան։ Իր հայ կնիկը ինձի հաց տվավ, ըսավ. – Գնա՛ ջուր բեր։ Գնացի ջրի։ Եկա տուն, տեսա երկու–երեք ժանդարմա եկան։ Ես վախեցա, թաքնվեցի։ Լսում եմ «Յուսու՜ֆ, Յուսու՜ֆ» կըսեն, կպոռան, ես մեջտեղ չեմ ելնում։ Երբ ժանդարմները գնացին, ես մեջտեղ ելա։ Տերս ըսավ, – ինչու՞ չեկար։ – Վախեցա՜։ – Հե՛չ չվախնաս։ Ինձի չեչենի հագուստ հագցուց, քովես ղամա մը կապեց, իսկական չեչեն դարձա։ Ըսավ. – Ով որ հարցնե, ըսե՝ Հասանին տղան եմ. ես աս գյուղին մխդարն եմ, չվախնա՛ս։ Մնացի էդ գյուղը։ Ձին ջրի էի տանում, կովերը պահում, ծառայություն անում…։ Բոլոր հայերին տարին, ես մնացի։ Հարյուր ընտանիքի չափ հայեր տուն շինեցին, բայց անոնց ալ տարին։ Տուները մնացին թուրքերուն։ Հայ չմնաց գյուղում։ Մի քանի հայ տղա էին մնացել չեչեններուն մոտը, անոնք ալ ծպտված, թուրքի անունի տակ՝ ինձի պես… Մի օր գարնանը չեչենները մեր տունը հավաքվեցին։ Ռաս ուլ Այնից այն կողմ Սաֆա անունով գյուղ մը կար, էնտեղի չեչեններն ալ եկել էին, մեր տանը նստած իրենց զենքերն էին սրում ու իրար ասում. – Պիտի էրթանք Դեր Զոր՝ հայերուն ջարդելու՜։ Էդ գարնանն էր։ Մնացի՝ մինչ— աշուն։ Էդ նույն չեչենները աշնանը եկան բեռնված ապրանքներով. է՛լ Պոլսի կողմեն, է՛լ Կոնիայի կողմեն, երկրի ամե՜ն կողմերեն բերված հայերուն հարստությու՜նը, հագուստնե՜րը, զարդե՜րը, ոսկինե՜րը, փողե՜րը՝ լիքը, ի՜նչ ուզես, ի՜նչ միտքեդ կանցնի։ Ի՜նչ ապրանք էր։ Ես տեսնում էի աչքիս պոչով, որ ամա՜նով էին չափում ոսկի դրամը, բաժանում էին, այնքան որ շա՜տ էր։ Չէ՞ որ իմ աղան չեչեններուն պետն էր, իրարու մեջ բաժանեցին, գնացին… Մի օր չեչեն տերս Սաֆա գյուղը գնաց, եկավ ըսավ. – Գիտե՞ս, Յու՜սուֆ, հորդ, մորդ տեսա։ Ա՛ռ, քեզ նամակ են գրել։ Նամակը ցույց տվավ, եղբորս գիրն էր։ Գրած էր, որ Սաֆա գյուղում են։ Իրենց տեղն իմացա։ Չեչենները հայ աղջիկներին Ռաս ուլ Այնից փախցրել, տարել էին Սաֆա, հարսանիք պիտի անեին։ Մի արաբա թալանված ապրանք կար, պետք էր տանել Սաֆա։ Տերս ըսավ. – Յուսու՜ֆ, դու իմ տեղս Սաֆա հարսանիքի կերթա՞ս։ Արաբան առի, գնացի։ Քիչ մը մնացի հարսանիքի տունը, փախա գնացի ծնողքիս քովը։ Գյուղեն դուրս տուն շինել էին։ Գնացի, գտա։ Տերս ինձ մանրամասն բացատրել էր։ Գնացի, դռան առաջ շուն կար կապած, ուզում եմ մտնել, չեմ կարողանում։ Սպասեցի, որ մեկը գա, անցնի, ինձ ներս տանի։ Ով որ գալիս էր, ինձ չեչենի շորերով տեսնում էր, կարծում էր չեչեն եմ։ Մեկ էլ մարդ մը եկավ, մոտեցավ, տեսնեմ հայրս է, դեմքը հիշեցի։ Պոռացի։ Մոտս եկավ, փաթաթվեց, համբուրվեց, տարավ տուն… Մերոնք պատմեցին, որ իրենց Ռաս ուլ Այնից բերել են Սաֆա գյուղը։ Ճանապարհին գիշերով կողոպտել են ամեն ունեցածներնին՝ մորս զարդերը, գլխի արծաթ գլխանոցը, քեմերը…։ Բայց թալանողները երեք հոգի են եղել, չեն կարողացել թալանը կիսել, կռվել են իրար հետ։ Մերոնք առիթից օգուտ են քաղել, փախել են, մի տուն են տեսել, մտել են մեջը՝ տկլո՜ր, թրջվա՜ծ, կողոպտվա՜ծ։ Կմտնան բակը, կմտնան հարդանոցը, կկծկվին իրարու։ Տանը շուն կար, բայց չի հաչել։ Ադ տունը մուդիրինն է լինում։ Մուդիրի կնիկը կուգա կտեսնա հարդանոցի բերանը մարդիկ կան նստած։ Կերթա ամուսնուն կըսե։ Մուդիրը կուգա, կտեսնա մերոնց։ Հորեղբայրս կպատմե մուդիրին իրենց գլուխին եկածը, որ մարդ չտեսավ իրենց, իրենք փախան, շունը չհաչեց։ Չեչեն մուդիրը կըսե. – Ուրեմն, սա ալլահի հրաշքն է, որ շունը չի հաչել, ասքան մարդիկ ներս են մտել բակը։ Էդենցով մերոնք հոն կմնան։ Արդեն արհեստավոր էին, կսկսին գործ ընել։ – Ուսդա՜, – կըսե մուդիրը, – ինձի տուն մը շինե։ Հոն ալ տուն կշինեն։ Օր մըն ալ իմ տերը կերթա, մերոնց կհանդիպի հոն — կուգա ինձ կըսե։ Բայց ես ապերախտ չգտնվեցի. իմ տիրոջ մոտ վերադարձա։ Երբ նրա հայ կինը երեխա ունեցավ, ես արդեն գնացի իմ ծնողքիս մոտը… Հետո, երբ 1918 թ. զինադադար եղավ, պատերազմը վերջացավ, հայերը արդեն ետ էին գնում իրենց տեղերը։ Մենք ալ Սաֆայեն եկանք կայարան։ Հոն մնացինք երկու–երեք օր, հետո Մուսուլի կողմեն շոգեկառքն էկավ։ Թուրք զինվորները լցված էին գնացքի մեջն ու վրան։ Արդեն նրանք փախչում էին։ Գնացքի մեջ տե՜ղ չկար, մենք ալ նստանք ու եկանք։ Ճարաբլուսում կամուրջ մը կար, վառելիք չկար, որ գնացքը գնա։ Իջանք խոտ–մոտ, ճյուղեր հավաքեցինք, որ վառելիք ըլլա՝ գնացքը շարժվի։ Գնացինք, Ճարաբլուս իջանք։ Անգլիացիները արդեն Սուրիան գրավել էին։ Թուրք զինվորները փախչում էին։ Մենք էկանք Հալեպ։ Թուրքական զորանոց մը կար Հալեպի մեջ, հոն լցրել էին հայերին։ Մնացինք հոն։ Անտեղեն ալ իբր Զեյթուն պիտի երթանք։ Արաբա վարձեցինք։ Ճանապարհին, Այնթապի մոտ, թուրք ղաչաղները կողոպտեցին մեզի, մեր արաբային ձին ալ տարին։ Հետո ուրիշ ձի մը առինք։ Գնացինք Մարաշ։ Մարաշում մնացինք Քառասուն Մանկանց եկեղեցում — դպրոցում, որտեղ լցված էին ամենտեղացի հայեր՝ ֆռնուզցի, ֆնդըջագցի, զեյթունցի, մարաշցի…։ (Հետո ադ եկեղեցին, ուր լիքը հայ կար, կրակի տվին)* ։ Փախանք։ Մենք ողջ մնացինք, բայց հայրս մեռավ։ Արդեն մայրս ալ Ռաս ուլ Այնում էր մեռել… Անտեղեն էլանք Զեյթունի ճամփան բռնեցինք։ Բոլորս հիվա՜նդ, վրանիս հա՜լ չիկա։ Եղբայրս ճանապարհին՝ Ղաթմայում մեռավ։ Հորեղբորս կինը ծանր հիվանդ հետերնիս տանում էինք։ Գնացինք Զեյթուն։ Հաջորդ օրը Զեյթուն հասանք, ի՞նչ տեսնանք։ Զեյթունը այրել, մոխիր են դարձուցեր, որ զեյթունցիները այլ—ս չգան, չմտնեն։ Լավ է, մեր տունը քաղաքի եզրին էր, կրակը այնքան չէր հասել։ Բայց մեջը թուրք մարդ էր նստել։ Ադ մարդն էլ կապի պաշտոնյան էր։ Սպասեցինք։ Մարդը եկավ, տեսավ մեր վիճակը։ Լավ է մարդը մեր տունը թողեց մեզի։ Հայերի մեծ մասը, որ առանց տունի մնացին, մտան զորանոցում ապրեցին։ Էդ զորանոցը հին ժամանակ թուրքերից էինք գրավել։ Մնացինք բավական ժամանակ. 1918–1920 թիվը հոն մնացինք։ Հետո թուրքերը սկսան նորեն նեղել մեզի։ Մենք մեր տունը թողինք, գնացինք զորանոցը մնացինք, որ բոլորս իրար հետ ըլլանք, եթե թուրքը հարձակվի մեզ վրա։ Հայերու վիճակը գնալով վատացավ։ Շատ նեղություն քաշեցինք։ Երբ մենակ մարդ կտեսնեին՝ կսպանեին։ Մենք ալ երեք–չորս հոգով զինված կերթայինք՝ մի բան, օրինակ՝ աղ բերելու։ Մենք միշտ իմանում էինք, որ թուրքը օր մը չէ օր մը պիտի մեզ վրա գա նորեն։ Անոր համար մենք գլուխ քորելու ժամանակ չունեինք, բարութ, ղուրշուն կշինեինք, պաշար կհավաքեինք։ 1921 թ. Քեմալ Աթաթյուրքը հրաման տվավ. «Հայերը թող հանձնվե՛ն»։ Մտածում ենք՝ ի՞նչ ընենք. շատ հայերու սպանել են արդեն։ Ոմանք ըսին. – Ո՞նց հանձնվենք։ Մենք նոր ենք ազատվել թուրքի ձեռքեն, հիմա թուրքի՞ն հանձնվինք։ Ես եղբորս ըսի. – Դուն ամուսնացած ես, քո կնկանն ա՛ռ, գնա՛, հանձնվի՛ր, ես՝ պիտի կռվիմ։ Բոլոր զեյթունցիներս հազար երկու հարյուր հոգի էինք։ Վեց հարյուր–յոթ հարյուրը՝ ծեր, կնիկ, աղջիկ, երեխա, հանձնվեցին, գերի ընկան։ Մարաշցի մի հայ — մի անգլիացի միսիոներ, որբանոցի տնօրեն միստր Լայմենը եկավ, ըսավ. - Ո՛վ հանձնվի՝ ապահովություն պիտի ունենա ողջ մնալու։ Հանձնվողներուն տարին։ Բայց անոնց, որոնց տղամարդիկը դիմադրող, ղաչաղ էին դարձել, տարին որ ջարդեն, իսկ մնացածին քշեցին դեպի հեռուները։ Զեյթունի Ս. Աստվածածնի վանքում մարզանք էին անում 80-ի չափ երիտասարդներ։ Արամ բեկ Չոլաքյանն* ալ անոնց մեջն էր, երբ թուրքերը էկան շրջապատեցին վանքը։ Մեր տղաները, Արամ բեկի ղեկավարությամբ, պաշտպանվելու ելան։ Թուրքերը սկսան կրակել։ Հետո թնդանոթով սկսան կրակել։ Մեր վանքի տղաներն ալ կրակով պատասխանեցին։ Անոնք հույս ունեին, որ Զեյթունում եղած ջահելները դուրսեն կօգնեն իրենց, — Արամ բեկը պատրաստվում էր իր քաջերով հարձակվել թշնամու վրա։ Բայց գիշերը մունետիկները լամպերով էլան Զեյթունի թաղերը, լուր տվին բոլորին, որ Սահակ Խաբայան կաթողիկոսեն լուր էկած է. «Չըլլի՛, որ զեյթունցիները կռվին թուրքերու դեմ, չըլլա՛, որ բնակիչները օգնության էրթան վանքի ջահելներուն, թե չէ՝ մե՜ծ կռիվ կըլլա»։ Այնպես որ, վանքի տղաները օգնություն չստացան, չնայած Զեյթունի ժողովուրդը պատրաստ էր գնալ վանքի տղաներուն օգնելու։ Ամմա գիշերով, որ լամպերով պտտեցան, ըսին կաթողիկոսին հրամանն է՝ չկռվի՛լ, ժողովուրդն ալ անոնց լսեց. տուներնին քանդվեց… Թուրքերը սկսան կրակել։ Մենք չորս հարյուր հիսուն–հինգ հարյուր հոգի դարձանք։ Սկսանք դիմադրել թուրք կառավարության կանոնավոր զորքին։ Երեք–չորս օր կռվեցինք։ Թուրքերը մեր զորանոցը պաշարեցին, սկսան վանքը գերմանական թնդանոթներով ռմբակոծել։ Վանքը կրակի տվին։ æուրը, որ վանքի մոտեն կուգար, կտրեցին։ Ես տասնյոթ տարեկան էի։ Մեր զենքը պակասում էր։ Զորանոցի ետ—ի կողմի լուսամուտներեն դուրս թռանք գիշերով։ Առավոտյան դեմ տեսանք, որ ամբողջ տարածքով մեզի պաշարած են։ Ճամփա չկա։ Մի կերպ կռվելով մեզ ճամփա բացինք, դուրս էլանք պաշարումեն։ Ամեն մեկս իրար կորցրեցինք։ Ճամփին, Զեյթունի գետին մոտ երկու–երեք թուրքեր դեմս ելան։ Բաշիբոզուկներ էին. ասեցին. – Թու՛թ գյավուրը (Բռնիր գյավուրին)։ Զեյթունցի մի քանի տղաներ ետ—ես էին գալիս. խփեցի նրանց… Զեյթունից բավական հեռու Աբակոլ գյուղը կար։ Անտեղ մեզանից ոմանք՝ բռնվեցին, ոմանք՝ սպանվեցին։ Մնացածներս գյուղի լեռներում կմնայինք… Հանձնվողներուն Զեյթունի զորանոցը լցրել էին։ Ով որ մնացել էր՝ ծեր, կին, աղջիկ, թուրքերը բոլորին սպա՜նել էին, երեխաներին ողջ–ողջ վա՜ռել էին…։ Զորանոցը կրա՜կի էին տվել։ Մենք լեռներից անոնց ձայնը կլսեինք, կփշաքաղվեինք։ Մեր պահակները թուրք փախստական զինվորներ էին բռնել՝ պիտի սպանեին, տվին մեր Նազարեթին, որ ինքը սպանի, քանի որ նրա բոլոր հարազատներին թուրքերը սպանել էին։ – Ըսինք. – Նազարե՜թ, ա՛ռ, սպանի՛ր, որ վրեժդ լուծես։ Գնացինք æահան գետի մոտ։ Դա սահմանն էր, եթե անցնեինք՝ Ադանայի կողմը արդեն ֆրանսիացիներն էին, բայց թուրք զինվորները եկան, հասան մեզի, հետապնդեցին մեզ՝ Ֆուռնուզից մինչ— Անդըրըն։ Անդըրընում գետը պիտի անցնեինք, տեսանք՝ թուրքերը նորեն պաշարել են մեզ. – Ո՞վ եք դուք, – հարցրինք։ Ըսին. – Մենք հետապնդում ենք զեյթունցիներին։ – Մերոնցից ոմանք գետը նետվեցան. մոտ հիսուն հոգի գետի մեջ սպանեցին։ Կնոջս հորեղբոր տղոցը հոն սպանեցին… Լուսացավ։ Իրար կորցրեցինք։ Ես ընկա անտառներուն մեջը, փուշերուն մեջը։ Հազիվ մի կերպ դուրս եկա, գնացի մեր զեյթունցիների խմբին միացա։ Արդեն Արամ Չոլաքյանի խումբը երեսուն հոգի էր մնացել։ Թուրքերը պաշարել էին մեզ։ Հույս չկա գետը անցնելու։ Ճամփա չկա առաջ գնալու՝ լեռնե՜ր են։ Անդըրընում կռվելուց հետո իրիկունը որոշեցինք ետ դառնալ։ Ուզում ենք լեռը անցնիլ։ Մեկ էլ դեմից թուրքերը կրակ բացեցին։ Մինչ— լույս կռվեցինք։ Անտեղ ալ երեք–չորս հոգի ընկավ։ Մենք էլի գնում ենք ետ՝ դեպի Զեյթունի կողմը։ Մեզ շրջապատել են։ Եթե Ադանայի կողմը անցնինք, հոն ֆրանսիացին է՝ կփրկվինք, բայց չե՜նք կարողանում… Մեկ էլ մեր պահակը էկավ, ըսավ, որ հեռվում նախիր մը կա։ Թուրքերը եկան, մոտեցան։ Մենք նորեն փախանք։ Քսան–քսանհինգ հոգի ենք, հետերնիս կի՜ն կա, երեխա՜ կա։ Մնացած ենք Տավրոսի, Ամանոսի անանցանելի լեռներուն մեջը։ Թուրքերը շուներով հետ—ում են մեզի։ Քարայրներու մեջ, ձյուներու մեջ օրերը կանցնենք՝ անո՜թի, ծարա՜վ։ Մութը ընկել է։ Տեսանք ոսպի պես բան մը բուսել է, չիմացանք ինչ է՝ կերանք. անո՜թի ենք… Լուսացավ։ Իբր թե Զեյթուն՝ Ֆուռնուզ, պիտի էրթանք։ Տեսանք՝ թուրքերը մեզ շարունակում են հետ—ել։ Հասան, եկան ետ—նես։ Սեգ լեռի վրա ենք՝ Ֆուռնուզի կողմերը։ Բարձր ժայռերը բարձրացանք։ Երկու–երեք կին ինքզինքնին լեռնեն վար նետեցին, որ թուրքերուն ձեռքը չընկնին։ Թուրքերը եկան ետ—նես։ Դիրք բռնեցինք։ Բաշիբոզուկ թուրքերը սկսան կրակել։ Արամ բեկը հրամայեց. «Ցրվեցե՛ք, գոնե առանձի՜ն տեղերեն կրակեք, որ թշնամին կարծե թե շատվո՜ր ենք»։ Ան փամփուշտը, տասնոց հրացանը — սուրը ձեռքը վերցուց, առաջ ընկավ։ Մի հատ ալ փամփուշտ բերանը դրավ, որ պատրաստ ըլլա։ Ինքը փորձառու մարդ էր. Գյավուր դաղում երեք–չորս տարի կռվել էր թուրքերու դեմ։ Իր եղբայրը սպանվել էր, ինքը կենդանի էր մնացել, շա՜տ հերոս էր։ Անոր քաջությունները շա՜տ են… Կռվեցինք մինչ— գիշեր։ Նորաշխարհյանը ըսավ. «Գնացե՛ք Արամ բեկի մոտ»։ Մենք երկու տղա գնացինք։ Թուրքերը սեղմում են։ Գնդակները վզզա՜լեն ժայռերուն են կպնում։ Ճակատագիրը ինձ փրկեց. ճիշտ գլխուս վրայեն անցավ։ Ընկերս խփվեց։ Անոր արյունները իմ վրաս վազեցին։ Արդեն անոր հայրն ալ մեռած էր։ Ես գնացի, հասա Արամ բեկի մոտ։ Կուզենք փախչիլ։ Բոլոր կողմերից պաշարել են։ Միայն տեղ մը կա, որ բաց է, ան ալ ժայռ է, կա՛մ պիտի վար նետվինք, կա՛մ պիտի մեռնինք։ Գիշեր է։ Բա՜ն չի՛ եր—ում։ Մեզմե մեկը ըսավ. – Ես նետվիմ, եթե չմեռնիմ, ձայն կուտամ. դուք ալ կնետվիք։ Նետվեցավ։ Բայց ու՞ր, չե՜նք տեսնում։ Մու՜թ է։ Ձայն տվավ. – Եկե՛ք, ո՜ղջ եմ։ Մենք ալ հետ—են նետվեցանք, բայց մոտիկում թուրքերու ձայներ են լսվում։ Դու մի ասա՝ մոտ են։ Մենք չոքեչոք գնացինք, զինվորներու պաշարումեն անցանք Ֆուռնուզ, որը Զեյթունի մոտ գյուղաքաղաք է։ Մարդ չկա հոն, ամայացել է։ Մեկ–երկու օր մնացինք։ Լեռներեն պտուղ, խոտ կերանք, կազդուրվեցինք։ Ուզում ենք գնալ գոնե մեր Զեյթունը։ Հոնտեղի լեռների ճամփաները գիտենք, ջուրը–մուրը։ Եկանք՝ ոտքի հետքեր տեսանք։ Դու մի ըսեր՝ մեզմե առաջ հարյուր–հարյուր հիսուն զեյթունցիներ անցեր են, ուզում են գնալ Զեյթուն։ Մենք ալ գնացինք հետքերով։ Գտանք էդ խմբին։ Միացանք դարձանք երեք հարյուրի չափ մարդ։ Հետո ես վիրավորվեցի աչքիցս, ու ոտքս ալ ղուրշունի կտոր մտավ։ Ինձի պես երեք–չորս տղա կար՝ տասնհինգ–տասնվեց տարեկան, կիներ ալ կային հետերնիս։ Արամ բեկը ըսավ. – Ֆուռնուզի կողմը գնանք։ Մի թուրքի գյուղ մտնենք, ուտելիք–բան ճարենք։ Մի քանի հոգի մեզ թողին, իրենք գնացին դեպի Անդըրընի կողմերը։ Եզներ են գտել, քշել են գյուղից դուրս, ղավուրմա են ըրել. մեզ բերեցին, որ ուտենք։ Օր մըն ալ թուրքի քարավան մըն էր անցնում, մեր երիտասարդները կտրեցին առաջը, տեսնանք ի՞նչ. արկղով փամփուշտ։ Ուրախացանք։ Մեր փամփուշտը վերջանալու վրա էր։ Բայց ի՞նչ փամփուշտ. ռուսական փամփուշտ։ Ուրեմն արդեն խորհրդային դարձած ռուսական կառավարությունը տվել է թուրքին, որ մեզ՝ հայերուս սպանեն։ Մենք լցրինք մեր գրպանները, հեյբեներուն մեջ, շալակեցինք, տարինք, որ կռվելու ժամանակ պետք պիտի գա, բայց, ափսո՜ս, մեր մոսիները ռուսական չէին։ Մերը կա՛մ գերմանական էր, կա՛մ հունական։ Այնպես որ, ռուսական փամփուշտները ծանր–ծանր կռնակներիս շալակած ամիսներով քարշ եկանք, որ եթե ռուսական մոսին հանդիպի, գրավենք — ունեցած փամփուշտով կռվենք։ Էդ քարավանի մեջ մի տոպրակ աղ կար։ Ադ մեզի փրկեց։ Առանց աղ մարդը կմեռնի։ Խոտը աղով կուտեինք, ուժ առինք։ Ապրեցինք մի կերպ։ Մի օր խումբը կորսնցուցինք. ցերեկով՝ թաքնվում էինք, գիշերով՝ արածում։ Մի ընկեր ունեինք, չենգեն վիրավորված էր։ Գնդակը մտել էր, դուրս էր եկել, միսը կախվել էր, վերքը թարախակալվել։ Ես լվանում էի, վրան խոտ դնում, թաշկինակով կապում։ Հետո երբ Հալեպ եկանք, դոկտոր Ալթունյանի հիվանդանոցը տարինք, դոկտորը զարմացած հարցուց. – Ինչո՞վ բուժեցիք։ – Խոտո՜վ, – ըսի։ Հետո ադ մարդը ամուսնացավ, Ամերիկա գնաց։ Մեր խումբը ցրվել էր։ Էն չենգեն վիրավոր տղայի հետ թութ կհավաքեի, որ փափուկ–փափուկ կերցնեմ իրեն։ Արդեն իմ մեկ աչքս ալ վիրավոր էր՝ կապված։ Մեր խումբին կորցրինք։ Մաղարա մը տեսանք։ Մտանք, որ հանգստանանք, տեսանք մերոնք հոն են, գտանք իրար, ուրախացանք. . . Մի օր հավաքվել էինք աղբյուրի գլուխը — կսպասեինք, որ մեր տասը հոգիի չափ տղաները գան, մեզի հասնին։ Արամ բեկը տեսավ, որ ուշացան, հեռադիտակը վերցուց, ոտքի ելավ, որ հեռուն նայի, տեսնի՝ ու՞ր մնացին։ Մեկ էլ թուրքերու ձայներ լսեցինք. – Հէ՜յ, Արամ բէյ, թէսլի՛մ օլ (հանձնվի՛ր)։ Ու՞ր է Արամ բեյը։ Երեկ անոր մայրը, քույրը — կինը սպանեցինք, հիմա ալ իր գլուխը կփնտրենք, – ու սկսան հեռուեն կրակ բացել մեզ վրա։ Արամ բեկ Չոլաքյանը Անդրանիկի պես քաջ ու խելացի մարդ մըն էր։ Ան —՛ բարի էր, —՛ ազնիվ։ Երբ Արամ բեկը տեսավ, որ թուրքերը մեր դեմը կտրեր են, ըսավ. – Ամեն մարդ իրարմե հեռու–հեռու դիրք բռնեք, թող կարծեն, որ մենք շատվո՜ր ենք, – ինքը վերցրեց իր տասնոց հրացանը, որի մեջ տասը գնդակ կառներ, սկսավ կրակել։ Անո՛նք կկրակեն, մե՛նք կկրակենք։ Ու Արամ բեկը մեզ սիրտ էր տալիս. – Ղաչաղը չպե՛տք է հուսահատվի. նա պետք է մինչ— վերջի՛ն շունչը կռվի…, – ան հեռադիտակով նայած ատենը, գլուխը դիրքեն դուրս հանած կըլլա, մեկ ալ ետ—են թաքուն կխփեն…։ Սկզբում մեզ չհայտնեցին, անոր մարմինը խոտերուն մեջը պահել էին, որ թուրքերուն ձեռքը չանցնի, հետո անոր փեսան եկավ մեզի լուր տվավ, որ ոչ ոք իր դիրքեն չշարժվի, իրիկունը կհավաքվինք…։ Ես մեջերնին ամենեն փոքրն էի։ Ես տեսա՝ Արամ բեկը զենքը ձեռքին էր մեռել…։ Արամ բեկին հողին հանձնեցինք։ Բոլորս լուռ ենք, որբացած, այլ—ս չկա նա, մեր առաջնորդը…։ Անոր հորեղբոր տղան ըսավ. – Տղանե՜ր, մենք մեզի պիտի հավաքենք… Զգացինք, որ ալ չիկա մեր քաջ ղեկավարը։ Հուսահատված, հուզված, ժայռերուն մեջ մնացել էի, մեկ էլ տեսնեմ՝ մերոնք գնացել են, ես մնացել եմ, ո՛չ տեղ գիտեմ, ո՛չ մարդ։ Ու՞ր գնամ, մտածեցի, ի՞նչ ընեմ։ Տեսա հեռվում կանաչ գիծ մը կերթա. ջուր էր։ «Էրթամ ջուր խմեմ», – ըսի։ Չորեքթաթ սողալով մոտեցա ջրին, տեսա, որ հեռվում մեկը մոտեցավ. Ալա Մանուկենց Մանուկն էր։ Գնացի հասա մերոնց… Հիմա արդեն Արամ բեկը չկա. Սիմոնյան Հովհաննեսն է անոր տեղը։ Նա էլ Գյավուր դաղում կռվել էր ժամանակին, ըսավ. – Տղանե՜ր, Գյավուր դաղում ես քյուրդ ծանոթ ունեմ, գնա՛նք։ Ձմե՜ռ է։ Ցու՜րտ։ Ուզում ենք սահմանն անցնել։ Ուր գնում ենք, թուրքերը մեզ շրջապատած, հետապնդում են։ Էդպես կռվելով–կռվելով Գյավուր դաղի մոտերքը հասանք։ Ուզում ենք ետ դառնալ՝ ճար չկա։ Մեզնից մի քանի հոգի խփվեցին՝ մեռան։ Մենք հուսահատվեցինք։ Առաջ գնացինք, մտանք մի եղեգնուտ։ Անտեղ կորեկ, գիլ–գիլ կար բուսած. մի քիչ քաղեցինք, չանթանիս լեցուցինք։ Նազարեթ Զեյթունցյանը ըսավ՝ հոգնեցա։ Իսկապես բոլորս շա՜տ հոգնած էինք։ Մտանք եղեգնուտը՝ գոնե մի քիչ հանգչելու։ Հոն մնացինք երկու օր։ Հետո թուրքերը եկան մեզ պաշարեցին, տեսան, որ դուրս չենք գալիս, կրակի տվին։ Աստված յա՜րդըմ ընե (Աստված օգնական լինի), ոնց ատոմային ռումբ աշխարհը գիտես վառվում է՝ չա՜թըր–չա՜թըր։ Չախկալ, աղվես, ինչ կա՝ ելան վազում են։ Մեր մեծը՝ Սիմոնյան Հովհաննեսը, ըսավ. – Փորեցե՛ք հողը, մեջը գերեզմանի պես մտե՛ք, հողը վրանիդ ծածկեցե՛ք, կրակը կուգա վրանեդ կանցնի, կերթա։ Մենք էդպես ալ ըրինք։ Հողը փորեցինք, կրակը եկավ մեր վրայեն անցավ, մարեցավ։ Մենք ելանք ոտքի, գլուխնիս ազատեցինք, սաղ–սալամաթ հավաքվեցինք մի տեղ։ Սիմոնյանն ըսավ. – Էստեղ մի գյուղ կա։ Էնդեղ մի քյուրդ մարդ կա՝ Հասան բեկ անունով, ան Արամ բեկին կճանչնար, գնանք ադ մարդը մեզ կօգնի եր—ի։ Գնացինք, քյուրդերը մեզի տեսան վախցան, փախան։ Մենք ամեն մեկս չորս–հինգ ամիս ո՛չ տուն, ո՛չ անկողին, ո՛չ լվացվիլ։ Մորուքնիս եկել է, մազերս երկարել, ոջլոտվել ենք։ Վայրենիի կերպարանք առած ենք, ոտքերնիս բոբիկ, վերքերու մեջ։ Ամեն օր զուբունես կպատռեի ոտքերուս վերքերուն կփաթաթեի։ Աչքս վիրավոր, թաշկինակով կապված, թարախը կվազե՜ր։ Մինչ— հիմա ալ աս աչքով չեմ տեսնար։ Մենք անոնց ըսինք. – Մենք ձեզի բան չենք ըներ, մենք Հասան բեկին ենք ուզում։ Մենք Արամ բեկի խումբն ենք, միայն մեզի ճանապարհ ցույց տվեք, մեզ առաջնորդեցեք, մենք ձեզի կվճարենք։ Հասանը ըսավ. – Մենք ո՞նց ճանապարհ ցույց տանք, մեր պետությունը եթե լսե, մեր արմատը կքանդե։ Վերջը Հասան բեյը Սիմոնյանին տեսավ, հիշեց իրենց ծանոթությունը — երկու քյուրդ դրեց մեզ հետ, որպես վստահելի մարդիկ։ Տասներկու ժամ ճամփա ենք գնացել։ Էլ ո՛չ չարոխ է մնացել վրանիս, ո՛չ՝ շալվար։ Շալվարիս փեշը տակից պատռում էի, ոտքերիս կապում, կոշիկներս արդեն ծակվել էին, ոտքերս արյունոտվել, շալվարս կարճացել էր՝ ծունկես վեր։ Լեռներուն, ժայռերուն մեջեն ենք անցնում։ Մեզ գաղտնի ճամփայով են տանում, որ թուրք զինվորները չիմանան։ Լուսացավ։ Քյուրդերը ըսին. – Ալ մենք չենք կրնար ձեզ հետ գալ։ Մեզի տեսնան, մեզի ալ կսպանեն։ Դուք մարդու հետ մի՛ խոսեք, գնացե՛ք…։ Հինգ ոսկի տվինք, երկու հատ էլ մավզեր տվինք, անոնք գնացին։ Մենք շարունակեցինք մեր ճամփան. մինչ— Քիլիս պիտի երթանք։ Հոգնած ենք, սոված ենք, մարդու կերպարանք չունինք, մորուքնիս եկած, հագուստ չիկա վրանիս։ Քիլիսը մոտ է արդեն։ Հեռուն գյուղ մը կեր—ար, ջաղաց մը տեսանք, մեջեն մարդիկ դուրս եկան։ Մեկ էլ լսեցինք հայերեն կխոսին. – Ո՞վ եք։ Մեր խմբի մեջ մարդ ու կնիկ մը կային, առաջ անոնք գնացին։ – Ձեր ղեկավարը թող գա, – ըսել են։ Էդ մարդ ու կնիկը եկան ըսին. – Թող մեր ղեկավարը գնա. հայեր են։ Սիմոնյանը տասնոցը հանեց վար դրեց, առաջ գնաց։ Դու մի ըսեր՝ անոնք Ուրֆայի թուրքեր են, — Ուրֆայի թուրքերը հայերեն գիտեն։ Ասոնք ամենն ալ սուրերը հանեցին, Սիմոնյանին վրա հարձակվեցին, տեղն ու տեղը սպանեցին։ Մենք ետ սկսանք փախչել, մեր առջ—ը կտրեցին, մեզմե տասնմեկ հոգի սպանեցին։ Մի կնիկ կար, իրեն ժայռեն վար նետեց, որ թուրքի ձեռքը չանցնի։ Ուրիշ կին մըն ալ կար, ամուսնուն խնդրեց, որ իրեն սպանի։ Ամուսինը կնոջը խփեց, վերջն ալ ինքզինքը սպանեց։ Մի ուրիշ կին մըն ալ կար մեր մեջը, անոր ալ գերի տարին… Ով որ ողջ մնացած էր՝ մի կերպ բլուրի մոտ հասանք, մարդ ուղարկեցինք Քիլիս։ Քիլիսի հայերուն լուր ուղարկեցինք, որ մեզի օգնության հասնին։ Մեկ ալ հարյուր հոգու չափ զինվորներ էլան մեր դեմը։ Մենք նորեն դիրք բռնեցինք։ Անոնք մեզ պաշարեցին, մեզի մզկիթ մը լեցուցին, մեր զենքերը հավաքել ուզեցին։ Դու մի ըսեր Ֆրանսան՝ որ Ալժիրիան գրավել էր, ալժիրական զինվորներ էր բերել ադ տեղը, անոնք ալ մեզի բռնել էին։ Քիչ հետո ֆրանսական ժանդարմները եկան։ Մեզի տարին ժեներալին քովը։ Ժեներալը մեզ տեսավ։ Հետո մեզի տարին Հայ Ազգային միության եկեղեցին, դպրոցը։ Անտեղ եղող հայերն ալ բոլորը աքսոր գնացել էին, ետ էին եկել։ Մեզ տեղավորեցին, հանվեցրին, լոգցրին, մազերնիս, մորուքնիս կտրեցին։ Քանի որ մարդու նման չէինք՝ վիրավո՜ր, հիվա՜նդ։ Մեր շորերը վառեցին, նոր շորեր հագցուցին։ Լուր տվին Հալեպ, բոլոր աշխարհին, որ հարյուր երեսուն զեյթունցի եկան, հասան։ Քիլիսի հնչակյան կազմակերպության ղեկավարն էր Կարանֆիլյան Վարդմեխակը։ Ան եկավ, ամերիկացիները եկան, բաթանիե, բան բերին, տասնհինգ օր մնացինք, մեզի ուտելիք բերին։ Բայց չկրցանք ուտել, քանի որ մեջներնիս չորցած էր անոթի մնալեն…։ Հիվանդներին հիվանդանոց տարին։ Հետո ֆրանսացիները մեզի Քիլիսից Հալեպ բերին, մեզ նկարեցին, հետո մեր զենքերը առին, ավանդատունը պահեցին։ Արդեն 1921 թիվն էր, սեպտեմբերի 1-ը։ Հայերը ամեն տեղեն գաղթել, եկել էին Հալեպ, որբանոցները հազարավոր որբեր կային։ Հալեպում մերիններին գտա։ Քեռիս տուն վարձեց։ Մի քիչ իրենց մոտ մնացի։ Աչքս օպերացիա ըրին, ոտքս ալ։ Հետո որբանոց մտա։ Երկու տարի որբանոցում արհեստ սորվեցա։ Հոն եղբորս գտա։ Նայեցա, որ այդպես չըլլար, Բեյրութ գնացի, ամուսնացա։ 1933 թվից Բեյրութի կոմունիստական կուսակցության անդամ դարձա, գաղափարի համար բանտ նետվեցա։ 1946–ին ալ ընտանիքով Հայաստան եկանք, Նոր Զեյթունը հիմնադրեցինք…։

  • Այդ մասին տե՛ս մարաշցի Եվգինե Մայիկյանի (ծնվ. 1898 թ.) պատմածը [148(148).]։
  • Արամ բեկ Չոլաքյան (1894, Զեյթուն - 1921) - Զեյթունի — Ֆընդըջագի 1915 թ. — 1921 թ. ինքնապաշտպանական մարտերի հերոս, որին անվանում են «Զեյթունի վերջին Արծիվ»:

139 (139). ԿԱՐԱՊԵՏ ԹՈԶԼՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1903 Թ., ԶԵՅԹՈՒՆ) Մեր գյուղը Քյուչուկ Զեյթուն կըսեին, այսինքն՝ Փոքր Զեյթուն։ Օդը, ջուրը չտեսնվա՜ծ էր, մարդիկ՝ քաջ ու աշխատասեր։ Մենք Թոզլյան ընտանիքեն ենք։ Մեր գերդաստանը երկու հորեղբայր ունեինք, հայրս — հորեղբայրս զենք սարքող էին, որ թշնամին գա՝ պատրաստ ըլլանք, որ թուրքի դեմ վիզ չծռենք։ Մեր տանտիկինները գիշեր ու ցերեկ ուտելիք–պաշար կհավաքեին։ Քանի որ ամեն անգամ թուրքերը կուգային, մեզ վրա կհարձակվեին, բայց մենք միշտ հաղթական կելլայինք։ Զեյթունը ունեցել է երկաթի հանք։ Ես հիշում եմ, քարերը կհալեցնեինք հորս արհեստանոցում, կտանեինք Զեյթուն քաղաքը, երկաթագործները հրացանի լյուլե, գնդակ կպատրաստեին։ Վանքը Զեյթունի ճիշտ դիմացն էր։ Մենք՝ զեյթունցիներս, կանգնած սեյիր կընեինք։ Մեյ մըն ալ քանի մը ասկյարներ թենեքեով գազյաղը տարին, որ վանքը այրեն։ Ամմա, էշխիեները վանքին մեջեն անոնց սպանեցին։ Երբ ֆեդայիները կռվում էին Ս. Աստվածածնի վանքում, հայրս գնաց օգնության։ Էնտեղ էլ խփվեց. էն ժամանակից ես որբ եմ մնացել։ Ունեցել եմ մայր, երեք քույր — եղբայր։ 1915 թվին աքսոր հանեցին մեզի։ Տարին Դամասկոսի անապատները։ Ոտքով կքալեի՜նք, կքալեի՜նք, վե՜րջ չուներ։ Տիֆով հիվանդացանք։ Անոթի՜, ծարա՜վ, թանկությու՜ն, ուտելիք չկա՜… Մենք՝ մոտ տասնհինգ զեյթունցոց ընտանիքներ, փախանք Դամասկոսի մոտերքից։ Գնացինք, գնացինք չերքեզի գյուղ մը հասանք։ Գյուղում մեզ չընդունեցին, մեզ «մուհաջիր» (գաղթական) էին ասում, այսինքն՝ թափառական։ Մենք մնացինք գյուղեն դուրս, բաց երկնքի տակ։ Լավ է, ժամանակը ամառ էր։ Էդ գյուղի չերքեզ բեկի գոմը գիշերով կատղած գել էր եկել, ուզեցել էր եզներին ուտել, եզը կոտոշով խփել էր, գայլը կծել էր եզի պռոշը, եզը կատղել էր ու ընկել դաշտերը, գիշերը տուն չէր եկել։ Չերքեզ բեկը մեր զեյթունցոց խնդրեց օգնել, որ եզը բռնեն բերեն։ Մերոնք գնացին օգնեցին, եզը տարին բեկի տունը։ Չերքեզ բեկը ըսեր է. – Եզս կծախեմ. առե՛ք, տարե՛ք։ Մերոնք ըսեր են. – Մենք փող չունինք, որ եզ առնենք, մենք անոթի ենք։ Բեկը ըսեր է. – Տարե՛ք, ես փող չեմ ուզում։ Տարե՛ք էն ձորը մորթեք, կերեք։ Մենք բոլորս՝ մեծ ու պզտիկ անոթի էինք, օրերով խոտ կուտեինք միայն (քեմեջ կըսեին). կխաշեինք, քիչ մը աղով կուտեինք։ Աս աքսորի մեջ միսը ու՞ր էինք տեսել։ Գացինք եզը ձորին մեջ մորթեցինք, եփեցինք, կաշին ալ չարուխ ըրինք, որ հագնենք։ Միսը եփելու համար փայտ ալ չիկար, թրիքով–մրիքով հազիվ եփեցինք։ Մտածում էինք, որ կկատղինք, բայց սոված էինք. խաշեցինք ու կերանք, որ եփեցինք՝ թույնը դուրս էր եկել, — մենք չկատղեցինք։ Երկու–երեք օր հետո էդ մարդը նորեն եկավ. իր երկու եզն ու երկու կովն ալ կատղել էին։ Այդ անասուններն ալ մեզ տվավ, եփեցինք, կերանք։ Ետքը գյուղի մեջի արաբների կովերն ալ կատղան, մեզ ըսին. – Հայե՜ր, եկե՛ք, մեր կատղած անասունները ձորը տարեք, մորթեք, կերեք։ Էդ կատղած կովերը ականջները, պոչերը տնկում էին ու մարդու վրա հարձակվում. ո՛ր մեկ կենդանին, որ այդ կատղածի արյունի հոտը կառներ, ինքն ալ կկատղեր, — այսպես գյուղի շատ անասունները կատղան։ Արաբները տալիս էին մեզ, մենք ալ տանում էինք ձորը՝ մորթում, ուտում։ Արաբները մեզ ալյուր, բլղուր էլ էին տալիս։ Բայց մեր մեջ ալ տիֆոյի հիվանդություն ընկավ, շատերը հիվանդացան, մեռան, ինչպես մեր փեսա Նազարեթը, նրա աղջիկը՝ Նուրիցան — ուրիշներ։ Մեր աքսորությունը տ—եց չորս տարի՝ 1915–ից մինչ— 1918 թիվը։ Էդ չերքեզ բեկի գյուղից մենք գիշերով փախանք, ավելի դեպի Երուսաղեմի կողմի անապատները, գնում ենք խմբով։ Ու՞ր գնում ենք մեզ «մուհաջիր» են ասում։ Սովա՜ծ ենք, տկլո՜ր ենք, հոգնա՜ծ ենք, հիվա՜նդ ենք. մեծ, պզտիկ, ծեր, ջահել, ի՜նչ ուզես… Ի՞նչն էր պատճառը, որ մեզ աքսոր հանեցին ու կոտորեցին։ Պատճառը էն էր, որ Գերմանիան ու Թուրքիան 1914 թվին ախպերացել էին, դաշինք ունեին իրար հետ ու պատերազմի մեջ էին Անգլիայի ու Ֆրանսայի դեմ։ Արդեն մեր աքսորի պատճառը, իսկականին մեջ, եղավ գերմանացին։ Ան թուրք փաշաներուն ըսավ, որ մենք Նաբլուսի դիրքում* կռվում ենք անգլիացոց ու ֆրանսացոց դեմ։ Ես չեմ գիտեր՝ քանի ամիս կռվան, ո՛չ մեկը հաղթեց։ Էն ժամանակ ֆրանսական բանակին մեջ կային հազար հինգ հարյուր հայ կամավորներ՝ Հայկական լեգեոն կըսեին, եկել էին ամեն կողմեն, մուսալեռցի, քեսաբցի, հուսենիկցի, ադանացի, ամեն տեղերեն ֆեդայիները գնացել էին Ֆրանսային օգնելու, քանի որ ան հայերուն խոստացել էր Կիլիկիան հայերուն տալ։ Մեր հայ ֆեդայիները ասել էին ֆրանսացի ժեներալին. – Մենք էդ Նաբլուսի դիրքը կառնենք։ Ժեներալը ըսել էր. – Դուք ո՞նց կառնեք։ Հայերը ըսել էին. – Քո գործը չէ, մենք վրեժ ունենք թուրքին դեմը, մենք կհաղթենք։ Ժեներալն ալ ըսել էր. – Եթե հաղթեք նե, ձեզի անկախություն կուտանք, ձեզի Կիլիկիան կուտանք։ Հայ կամավորներն ալ աչքերնին արյուն լցված «Հու՜րա, հու՜րա» ըսելով կհարձակվին, կգրավեն դիրքը, կհաղթեն… Գերմանացին ու թուրքը պոեզ կնստին, կփախին Եգիպտոսի կողմը։ Արաբներն ալ վրեժ ունեին թուրքեն, անոնք ալ ան կողմեն սկսան ջարդել թուրքին ու գերմանացիին։ Թուրքը ու գերմանացին փախչելու ժամանակը արաբները անա՜նկ ջարդ մը տված են, պոեզները շուռ տված են, քանի որ անոնք ալ վրեժ ունեին, քանի որ թուրքն ու գերմանացին գրաված էին արաբներուն երկիրը։ Թուրքը — գերմանացին Կիլիկիայեն քաշվեցան։ Կիլիկիան մնաց Ֆրանսային ու Անգլիային։ Էղավ ազատություն։ Էն ժամանակ Արամ բեկը դեռ լեռներումն էր։ 1918 թվին էր, որ ազատություն եղավ։ Մեր լեռներում կռվող Արամ բեկի ֆեդայիները լսեցին, որ Գերմանիան ու Թուրքիան պարտվել են, ու Կիլիկիան ազատվել է։ Եկան անցան æահան գետը, էկան Սուրիա, մնացել էին քսանութ հայ ֆեդայիներ։ Երբ ֆրանսացին ազատություն տվավ, ֆրանսացիներուն միջոցով ամերիկացի միսիոներներ էին եկել Սուրիա։ Անոնք գացին Դեր Զորի անապատները, ինչքան որ արաբներուն քովը հայ կնիկ, հայ աղջիկ կար փախցված, որոնց տարել էին իրենց տուները, ինչքան հայ տղա կար, արաբները իրար մատնեցին, միսիոներները հավաքեցին բոլորին, ով որ չտվավ՝ տանտիրոջը բանտարկեցին։ Հավաքեցին լեցուցին Հալեպ քաղաքի որբանոցները. որուն որ հարազատները՝ հայր–մայրը կամ ազգականը ողջ էր մնացել, եկան գտան իրար… Հելա աքսորի ժամանակ մեր բոլորին երկու մասի էին բաժանած, մեզի պտտցուցին Կոնիայի կողմը։ Հետո բերին Հալեպ քաղաքը։ Շատերուն Դեր Զոր, Ռաս ուլ Այն տարան, շատերուն ալ՝ Դամասկոսի, Երուսաղեմի կողմը, Հավրանի անապատները։ Մենք Դամասկոսի կողմը ինկանք։ Մեզի չջարդեցին, էդոր համար բավական հայեր ողջ մնացին, իսկ Դեր Զորի կողմը՝ բոլորին ջարդեցին։ Հելա աքսորի մեջ ենք։ Հելա Երկիր չենք գնացել… Մի բան պիտի պատմեմ, տեսած բանս պիտի պատմեմ։ Էն ժամանակ, երբ մենք Դամասկոսի կողմը աքսոր էինք, իմ մայրը, քույրերս միասին ու շատ ուրիշ հայեր դեռ աքսորն էինք։ Դահա Թալեաթ, Էնվեր, æեմալ փաշաները կային։ Մեծ æեմալ փաշային հրաման եկավ, որ գնա Դամասկոսի կողմի հայերուն ջարդի, էդ իրավունքը անոր տվել էին։ Գրություն էին տվել պեչատով–մեչատով, որ գնա ջարդի հայերուն… Էդ նամակը Մեծ æեմալ փաշան առել, եկել էր Դամասկոս։ Էն ժամանակ Դամասկոսի մեջ հայոց մայր եկեղեցի մը ունեինք, էնտեղ առաջնորդ ունեինք։ æեմալ փաշան եկել է առաջնորդարան, մեր հայոց առաջնորդին ըսել է. – Ահավասիկ նամակ ունեմ, որ հայերուն ջարդեմ պիտի… Աքսորի ժամանակ ալ Արաբկիրի կողմերեն շատ մը հայերու կտանին Դեր Զորի կողմը՝ ջարդելու։ Ադ գաղթի ժամանակ արաբկիրցի հայ ընտանիք մը մեկ սիրուն, դունյա–գյուզելի աղջիկ մը կունենա, երկնքի վրայի ար—ին կըսե՝ դու մի՛ ծագիր, ես պիտի ծագիմ։ Էս æեմալ փաշան կտեսնա էդ դունյա–գյուզելի հայ աղջիկը, կառնե, կտանի իր հարեմը։ Անոր շատ կսիրե æեմալ փաշան։ Էդ հայ աղջիկը օր մը æեմալ փաշային կըսե. – Փաշա՜, խնդրում եմ, որ էդ հայերը անմեղ ժողովուրդ են, մի բան մտածե, ջարդել մի՛ տուր անոնց. էդ ալ քու բարիքը ըլլա հայերուն… Էն ժամանակ ես ալ Արաբստանի Դամասկոսի գյուղերն էի, երբ æեմալ փաշան հրամանը ձեռքին եկավ, որ ջարդի հայերուն։ Էս æեմալ փաշան կմտածե, որ էս հայերուն անունները փոխենք, որ ես ալ հեռագիր տամ, որ էստեղ հայ չի մնացել, բոլորը կրոնափոխ են եղել, էլ հայ չի մնացել, որ ջարդեմ։ Ես էն ժամանակ տասնվեց տարեկան էի։ æեմալ փաշան ըսավ հայերուն. – Դուք նորեն հայ մնացեք, միայն ձեր անուններնիդ փոխեցեք, սուտ–մուտ անուններ ունեցեք, ես ալ հեռագիր պիտի տամ, որ էստեղ հայ չի մնացել, բոլորը հավատափոխ են եղել արդեն… Կհիշեմ իմ անունս դրել էին Հուսեին, բոլոր հայերուն ալ անունները փոխել էին։ Ամեն մեկին մի սուտ–անուն դրել էին, որ փրկեն հայերուն։ æեմալ փաշան ըսել էր. – Ես կմեռնեմ, բայց հայերը իմ անունս ոսկե տառերով պիտի գրեն։ Այնպես որ, շատ հայեր ադ ձ—ով ազատվեցան ջարդեն։ Շատ հայեր ալ տիֆ ընկան մեռան՝ անոթի, ծարավ, հիվանդություններին չդիմացան, մեռան… Էդ գաղթից հետո, երբ մեր կամավորները 1918 թվին Նաբլուսի մոտ հաղթանակեցին, ինչպես որ արդեն, երբ ազատություն եղավ, մենք ալ բոլոր ողջ մնացած գաղթականներուն հետ էկանք Հալեպ քաղաքը լցվանք։ Էկանք Հալեպ, տեղ չկա նստելու, արաբներուն քովեն հայ երեխեքին բերին որբանոց դրեցին։ Երեխեքը արաբերեն կխոսեին։ Հայ աղջիկներուն ու կնիկներուն երեսները արաբները կապույտ մելանով նախշել էին, բայց մեր հայ երիտասարդները ըսին. – Ոչի՛նչ, մենք մեր դժբախտացած հայ աղջիկներուն հետ կամուսնանանք, ի՞նչ ընենք, որ արաբները տարել, բանացրել են… Հետո հրաման եկավ, որ ամեն մարդ կարող է իր տեղը էրթալ ազատ կերպով։ Բայց մենք՝ զեյթունցիներս, հավաքվեցինք, հաշիվ ըրինք, որ քառասունհինգ հազարից մնացել ենք միայն հազար հիսունութ ջան։ Շատ զեյթունցիներ Արաբստանի Դեր Զորի կողմերը կոտորվել էին. էնոնց ջարդողներն ալ Կովկասի չերքեզներն էին։ Խաբուր գետի եզերքը երեք հատ չեչենի գյուղ կար։ Ժամանակին Նիկոլայ թագավորը աքսորել էր էդ չեչեններին։ Անոնք էին հայերին ջարդել — ոչ թե՝ արաբները։ Այնպես որ, 1918 թվին մենք՝ զեյթունցիներս, ամեն գյուղեն մնացել էինք երկու–երեք հոգի։ Բոլորը հազար հիսունութ ջան։ Հավաքվանք, ճամփա էլանք. Սուրիայեն մինչ— Կիլիկիա երթալու համար պիտի անցնեինք Քիլիս քաղաքը, Այնթապ, Մարաշ. ֆրանսացիները լցվել էին ադ տեղերը մինչ— Մարաշ… Արամ բեկն արդեն լեռից իջել էր, եկել էր Հալեպ, մեր զեյթունցոցը գտել էր, մեր Հայրենակցական միության նախագահն էր։ Մեզ առաջնորդեց դեպի Զեյթուն։ Գնացինք, հասանք Զեյթուն, տեսանք մեր տները ամբո՜ղջ վառված։ Երբ մեզի աքսորի էին հանել, Սելանիկի կողմից լազեր էին բերել, մեր տներում բնակեցրել, անոնք ալ մուսուլման էին, «ալլահ ու ակբա՜ր» կըսեին, կերգեին, կաղոթեին… Արամ բեկը, որ Զեյթունի լեռներն էր փախած, կտեսնա, որ մեր տները լազերն են նստել, կմտածե. «Էրթամ վառեմ մեր տները, անոնք ալ հետը թող վառվին»։ Մեր Զեյթունի տներն ալ լավ փայտերով էին շինված. բոլոր տները վառվել, մոխիր էին դարձել։ Միայն գյուղի եզերքը տասը–տասնհինգ տուն լավ էին մնացել, չէին վառված։ Առաջին օրերը ադ տուներուն մեջ մտանք, հետո կամաց–կամաց սկսանք շինել, վերանորոգել մեր ավերակ տները։ Բոստաններ ունեինք, նորեն սկսանք աշխատիլ, հողը վարել, ցանել, ո՞րը ըսեմ, ո՞րը պատմեմ, ո՞րը խոստովանիմ… Էդ երկու տարին հանգիստ ապրեցանք, առ—տուր սկսանք ընել, խաղողի ժամանակն եկավ, լավ բերք ստացանք, չամիչ ըրինք, ծախեցինք, ապրեցանք… Ադ ժամանակ դահա Մարաշի պատերազմը չէր սկսած, Մարաշի ամենեն մեծ թուրքը՝ Հասան ղադին հայերու մեծին՝ Խրլախյան Հակոբ աղային կկանչե կըսե. – Հակո՛բ աղա, մենք պիտի ֆրանսացոց հետ կռվինք, անոնց պիտի քշենք մեր երկիրեն, դուք մի՛ խառնվիք, մենք ձեր ուտելիքը կուտանք ձեզի, դուք մի՛ խառնվիք, մենք վաթան–յոլդաշ ենք (հայրենակից ենք)։ Հակոբ աղան կըսե. – Դուք՝ թուրքերդ, հայերուն ինչե՜ր ըսես, որ չըրիք, աքսո՜ր հանեցիք, ջարդեցի՜ք, մենք չե՛նք մոռցած, մենք Ֆրանսային հետ ենք, ձեռքես գա նե քեզի կոշիկս ներկել պիտի տամ… Սապես մեծ կխոսի Հակոբ աղան, կվիրավորե Հասան ղադիին։ Թուրք Հասան ղադին ալ կըսե. – Հակո՛բ աղա, ես էս իմ բեղերը ածիլել կուտամ, եթե քեզի արաբայի հետ—ը կապել չտամ, քո գլուխն ալ կտրել չտամ… Հասան ղադին բոլոր թուրքերուն կհավաքե, ժողով կընե, կըսե. – Փարա՞ն թանկ է, թե՞ պատիվը, – ժողովին հավաքված թուրքերը կըսեն, – Իհարկե՛ պատիվը… – Եթե ձեզ համար պատիվը թանկ է նե, ինչքան ոսկի ունեք՝ բերեք, ես պիտի էրթամ Տաճկաստանի խորքերը, զորք պիտի հավաքեմ՝ ֆրանսացիներուն դեմ կռվելու համար… Հասան ղադին գնացել է, թուրքերուն հավաքել է գյավուրներուն՝ ֆրանսացիներուն քշելու համար։ Ասի արդեն 1920 թիվն էր։ Դեռ մենք էդ ժամանակ Զեյթուն քաղաքն ենք։ Թուրքերը սկսան Մարաշ քաղաքում հայերուն ջարդել, որովհետ— Հակոբ աղան էդպես բաներ ըսած էր Հասան ղադիին։ Ցուրտ ձմեռ էր։ Շատ ցուրտ ձմեռ էր։ Հակոբ աղան կզգա, որ իրեն վտանգ կա, հեյբե մը ոսկի կլցնե, ձիուն վրա կկապե, կնստի, կփախի։ Փախչելու ժամանակ թուրքերը կբռնեն, անոր գլուխը կկտրեն, արաբայի հետ—ը կկապեն, կտանին Անկարա։ Հասան ղադին կըսե. – Աս գյավուր Հակոբ աղային գլուխն է, որը ինձի ըսավ՝ ես քեզի կոշիկս ներկել պիտի տամ…։ 1921 թիվն էր արդեն։ Թուրքերը երեսուն հազար զորքով եկել էին Մարաշ՝ կռվելու ֆրանսացիին դեմը։ Երեք օր մենք Զեյթունում լսում էինք էդ թնդանոթներուն ձայները… մեկ էլ թնդանոթի ձայնը լռեց։ Մարաշից Զեյթուն տասներկու ժամ է ոտքով, բայց լսում ենք. ձայն չկա։ Մեր Հայրենակցական միության նախագահը՝ Արամ բեկ Չոլակյանը, ուզում էր իմանալ, լուր առնել, թե ի՞նչ եղավ հայ կամավորներուն վիճակը. ուզում է մարդ ղրկել, բայց ձյուն է, ճամփա չկա, ֆրանսացիները գիշերով փախել են. ով որ հայ կամավորներից ֆրանսացիներուն հետ գնացել էր, սառել էր ցրտից։ Մի մարաշցի Միհրան ունեինք, ցրտից մատները սառել էին։ Մնացած հայերուն ալ… Մենք Զեյթուն մնացինք 1918-1921 թիվը։ Արդեն 1921 թվի գարունն էր։ Մենք Զեյթունումն ենք դեռ։ Ֆրանսացիները փախան՝ ձիերուն ոտքերուն տակը քեչե փաթաթած, որ սմբակներով ձայն չհանեն։ Մարաշը պարտվեց։ Ֆրանսացիները փախան։ Հերթը եկավ մեզի։ Մենք բոլորս էդ ժամանակ, այսինքն Ֆրանսիայի ու թուրքի կռվի ժամանակ, զորանոցի մեջն էինք մտել, հավաքվել։ Էդ զորանոցը մերոնք 1895 թվին գրավել էին թուրքերից, էդտեղ էին ապրել հինգ հարյուր թուրք զինվորները։ Երկուշաբթի օր մըն էր, երբ 1921 թվին Քեմալ Աթաթյուրքի զորքերը եկան զորանոցը պաշարեցին։ Ես ալ զորանոցին մեջն էի, հազիվ տասնյոթ տարեկան էի։ Հայրս արդեն վաղուց մեռած էր, մայրս, երեք քույրերս, ախպորս կինը միասին էինք, մինչ— էն ժամանակ։ Քեմալի զորքերը եկան դեմի լեռան գագաթը, գերմանական թնդանոթները լարեցին մեր կողմը։ Ձի նստած մի զինվոր, ճերմակ դրոշակը ձեռքին, եկավ մեզի մի նամակ բերավ, ուր գրված էր. «Զեյթունցինե՛ր, կա՛մ հանձնվեք, կա՛մ ռմբակոծելու ենք. ձեզի երեք ժամ ժամանակ»։ Ադ Քեմալի հրամանն էր։ Արդեն մենք՝ զեյթունցիներս, հազար հիսունութ ջան ենք։ Հայրենակցական միությունը ժողով ըրեց, որոշեց՝ հայ երիտասարդները չեն կարող հանձնվել, պիտի կռվին մինչ— արյան վերջին կաթիլը։ Մարաշեն անգլիացի միսիոներներ եկան մեզի ըսին. – Եթե դուք հանձնվիք, ձեզի չպիտի ջարդեն։ Մեր զեյթունցոց երիտասարդները ըսին. – Մենք չե՛նք հանձնվի, մենք պիտի կռվինք մինչ— մեր արյան վերջին կաթիլը։ Արամ բեկը ըսավ. – Ո՛վ կհանձնվի, թող հանձնվի։ Ոնց որ մի նավ ընկղմվի. զորանոցի մեջի ժողովուրդը իրար անցավ… իրար գրկել, համբուրել, լաց ըլլալ, ալ ամենքը իրար խառնվան…։ Մենք երկու եղբայր էինք։ Մեծ եղբայրս՝ Նշանը, որ Արամ բեկի զինանոցը կաշխատեր, նոր էր ամուսնացած, ան ալ մնաց կռվողներուն հետ։ Ան ինձի ըսավ. – Կարապե՛տ, մենք երկու եղբայր ենք, արի դու հանձնվիր. մամայիդ, քույրերուդ — իմ կնկանը տերություն արա, գուցե դու ողջ մնաս, մեր տոհմի արյունը շարունակես։ Ես Արամ բեկի հետ կռվողներուն մեջ պիտի ըլլամ։ Ես, որ հազիվ տասնյոթ տարեկան էի, հրացան մը առած էի ուսս, որ ես ալ կռվելու երթամ։ Մեծ եղբորս խոսքը լսեցի, հրացանն ուսես վար առի, մորս, քույրերուս ու հարսիս տեր կանգնեցի։ Ես մորս, քույրերուս — հարսիս հետը գնացի սարի գագաթը, գնացինք՝ հանձնվանք։ Մի կնիկ կար, հղի էր, ըսավ ամուսնուն. «Օհաննե՛ս, մեղքս քո վիզը, ինձի մի հատ գյուլլա խփե», ամուսինը մեր աչքի առաջ, գլուխը սանկ դարձուց, նանկ դարձուց՝ թվանգով խփեց, որ կնիկը թուրքին ձեռքը չանցնի իր չծնված զավակին հետը։ Վերջն ալ ամուսինը գնաց մտավ Արամ բեկի խմբին մեջ։ Երեք օր անոնք կռվան հերոսներու պես։ Չտեսնվա՜ծ կռիվ էր։ Գնդակները օդին մեջ կերթային–կուգային։ Երեք օր գերմանական թնդանոթները մեր զորանոցին պատերը քանդեցին։ Հայերը տեսան, որ իրենց փամփուշտները վերջանում են, արդեն զորանոցն ալ պաշարված է գիշեր–ցերեկ, Արամ բեկը հրամայեց. – Խշտիկները անցուցե՛ք հրացաններուն վրա, պիտի՛ հարձակվինք թշնամու վրա։ Կեսգիշերին հարձակվեցան թշնամու վրա, թուրք զորքի վրա, քանի՜ հոգիներ հոն զոհվեցան, հարյուր հիսուն–երկու հարյուր հոգիի չափ լեռը բարձրացան, սկսան կռվիլ։ Հիմա գանք մեզի։ Մեզի տարին թուրքերուն կենտրոնը, զաբիթներուն քովը։ Երեք զեյթունցի հայ ծերուկներու պարտականություն տվին, որ պիտի մատնիչություն ընեն, թե ու՞մ ամուսինը, ու՞մ ախպերը ֆեդայի է, դիրքերում կռվում է, անունները պիտի ըսեն, եթե չըսեն՝ իրենց գլուխները կթռցնեն։ Ծերուկները ստիպված մեկիկ–մեկիկ ջոկեցին, որոնց հարազատները Արամ բեկի հետ կռվում էին։ Էն ժամանակ մենք՝ ես, մայրս, քույրերս ու հարսս, իրար վրա կծկված, ոզնիի պես կուչ եկած թաքնվել էինք ծառերուն, թփերուն տակը, որ մեզ չտեսնեն։ Էկան երեք քույրերես մեկուն տարին, ամուսինը կռվողներուն մեջն էր։ Մյուս երկու քույրերս, հարսս — մայրս մնացինք. մեր բախտը բերեց, իրար հետ էինք։ Անոնք, որոնց ամուսինները, ախպերները կռվում էին, առանձին տարին մորթելու, մի երկու–երեք կնիկ ոնց էղեր է էդոնց մեջից փախել են մաղարան են մտել, ետքն ալ գացել միացել են կռվողներուն, իրենք ալ կռվել են հետերնին։ Էդ կնիկներեն մեկը հետո, շատ տարի հետո, ինձի պատմեց էդ մասին։ Էդտեղից մեզի քշեցին, տարին Վարդապետի կամուրջը։ Էդ մեր հողային սահմանն էր թուրքի հետ, տակեն մեծ գետ մը կանցներ։ Մեզի լեցուցին կամուրջի վրան, երկու կողմեն պահակ դրին։ Մենք մտածեցինք, որ եր—ի մեզի ջուրը պիտի թափեն։ Մեզ ալ հրամայեցին՝ ով փախի՝ կկրակենք։ Ես տասնյոթ տարեկան էի։ Ինձ չափ տղաներ շատ կային։ Էդ կամուրջից հանեցին մեզի քշեցին առաջ։ Քայլում ենք ոտքով, հոգնած ենք, շատերը, գետնին պառկած, չեն կրնար քայլել. հիվանդ են, ծեր են… Գիշերը մնացինք դաշտը, բաց երկնքի տակ։ Էդպես օրերով քայլեցինք, վերջապես մեզի քշեցին դեպի Մարաշ։ Երեք օր ու գիշեր քայլեցինք։ Անոթի, ծարավ, հոգնած, դադրած։ Հասանք Մարաշ, տեսանք, որ մեր մեջեն շատերը չկան, ճամփին կոտորվել, մեռել էին։ Մեզ անտեղը քսան օր պահեցին։ Հայկական եկեղեցիին մեջը լեցուցին։ Ամերիկացիք եկան, շատ ուտելիք տվին մեզի։ Թուրք զինվորները խշտիկներով կանգնած էին դռանը։ Մեր մեջը մի վարդապետ կար ու մի տերտեր։ Էդոնք էդ եկեղեցիին մեջ պատարագ ընել սկսան։ Ժողովուրդը լի՜քը, բոլորը կուլան, հոնգու՜ր–հոնգու՜ր, արցունքներով գետինը թրջվեցավ։ Ադտեղ, ադ եկեղեցիին մեջ քսան օր մնացինք. ո՛չ դուրս ելնել կթողնեն, ո՛չ ներս մտնել, ո՛չ դուրս, ո՛չ ներս, ամեն ինչ ներսը՝ իրարանցու՜մ. չտեսնվա՜ծ վիճակ էր։ Մայրս ըսավ ինձի. – Կարապե՛տ, տղա՜ս, արդեն ախպորդ լեռի վրա խփեցին, եթե կրնաս նէ՝ փախի, կարող է մեզի ալ կոտորեն, գոնե դու՛ն հոգիդ ազատե։ Եկեղեցու դռան առջ—ը պահակ թուրք զինվորը խոսքի բռնված էր կնիկի մը հետ։ Ես տեսա ադ ասկարի թիկունքին բաց տեղ կա, հեռուեն վազելով եկա, թռա ցանկապատը անցա, փախա։ Գնացի Քուբեթլի թաղը, որը Մարաշի հայկական թաղերից մեկն է, այնտեղ թաքնվա մի տունի մեջ։ Ինձի ըսին. – Քեզի պես տղաներ կան փախած։ Տնեցիներեն մարդ ղրկեցի եկեղեցի, ըսի. – Գացե՛ք, տեսե՛ք անոնք ի՞նչ եղան, ո՞վ կա, ո՞վ չիկա։ Գնացին, եկան, ըսին, որ ոչ ոք չիկա եկեղեցում, բոլորին քշել, տարել էին Թուրքիայի խորքերը՝ աքսոր։ Ես լաց եղա, մտածեցի, որ այլ—ս եր—ի չեմ տեսնի իմ հարազատներուն, մանավանդ խելացի, հեռատես մորս, որ ուզեց ինձ փախցնել, ազատել… Դու մի ըսեր, մերոնց որ տարել են, աղջիկ–կնիկ, շատ դժվար են ապրել, անոթի, ծարավ, թուրքերուն, արաբներուն ծառայություն ընելով են ապրել կամ մեռել։ Իսկ ես մերոնցմե խաբար չունեցա։ Չորս ամիս մնացի Մարաշում, ինձի պես տասներկու տղաների հետ մի կերպ յոլա էինք գնում։ Մեկ էլ թուրքական կառավարությունեն հրաման եկավ, որ «Մարաշի հայերը, ով որ իր տուն–տեղը, մալ–մյուլքը թողնի, կարող է պաշապորտ հանի, Սուրիա գնա։ Ճամփաներին ձեզ չեն ջարդի, կարող եք Արաբստան գնալ»։ Հայերը բոլորն ալ, տուն–տեղ թողած, բոլորն ալ ամեն ինչ թողած, գիշերով, ֆուրգոններով ճամփա ելան դեպի Սուրիա՝ Հալեպ։ Ես ալ էն ժամանակ էդ տասներկու հայ տղաների հետ էի։ Մի հայ ինժեներ կար, պետական պալատը կշիներ Մարաշում, անունը Տաճատ էր։ Գնացինք անոր ըսինք. – Տաճա՛տ էֆենդի, մենք ալ կուզենք էրթալ Սուրիա՝ Հալեպ, բայց որբ ենք, ո՛չ ոք չունինք։ Տաճատ էֆենդին ըսավ. – Գնացե՛ք, մի–մի հատ նկար քաշվեցե՛ք, բերե՛ք, ձեզ ալ պաշապորտ հանեմ, գնացե՛ք Հալեպ։ Տղերքով գնացինք, նկարվեցինք, տարինք, Տաճատ էֆենդին պաշապորտ հանեց, տվեց մեզ։ Ինկանք ճամփա։ Յոթ օր, յոթ գիշեր ճամփա քալեցինք, քալելեն ոտքերնիս ուռել էին, բոլորս ալ անոթի՜, ծարա՜վ, հոգնա՜ծ։ Վերջապես հասանք Հալեպ քաղաքը։ Իսկ Մարաշի եկեղեցիին մեջ մնացած հայերուն՝ մայրս–քույրերս, հարսս վերջը տարել էին Թուրքիայի խորքերը, շատերուն կոտորել էին… Հալեպ հայ բարեգործական ընկերությունը սպիտակ վրաններ էր լարել, որ ղարիբ հայերը գան, տեղավորվին։ Գնացինք, մտանք վրանի մը մեջ։ Բոլոր տղերքը փախան, գնացին քաղաք, միայն ես մնացի էդ վրանի մեջ։ Չորս ամիս էր անցել արդեն, մերոնցից լուր չկար։ Լեռը կռվող ֆեդայիներեն շատերը մեռել էին։ Արամ բեկին թուրքերը սպանել էին։ Անոնց հետն է եղել մեր զեյթունցի Հովսեփ Բշտիկյանը*, ան լա՜վ գիտե ադոնց կռիվները։ Կռվողներեն մի քանիսը եկան Հալեպ։ Գնացի, տեսա, որ փեսաս կա, ախպերս՝ չկա։ Գնացի, տասը օր առանց հաց, առանց ջուր մնացի, խսիր մը փռված էր վրանին մեջը, լաց լինելով եմ անցուցեր էդ օրերը։ Մեկ ալ էլա, որ անոթի մեռնում եմ, ուժ չկա մեջս։ Ի՞նչ ընեմ, ի՞նչ չընեմ, գնացի ամերիկյան օֆիսը, ըսի. – Ես Զեյթունի որբ եմ։ Ինձ ղրկեցին Լիբանանի ամերիկյան որբանոցը։ Հոն նոր շենք էին սարքում, ես ալ սկսա շինել։ Երեք ամիս հոն մնացի, հետո ջոկեցին չափահաս տղաներուս՝ երեսուն հոգու, մեր ուտելիքով–պառկելիքով ղրկեցին արաբական գյուղերը, որ ամերիկացին պահե մեզի։ Հոն Համանայում վեց ամիս մնացի։ Մի օր եկեղեցի գացինք, աղոթք ըրինք։ Տեսանք, որ անոնք ալ մեզի պես քրիստոնյա են։ Ինձի սիրեցին, իրենց հետ աշխատանքի մտա, բանվորություն ըրի մետաքսի գործարանում։ Աշխատեցա, օրական կես սուրիական կուտային։ Աշխատեցա, բավական փող շահեցա, երեք փեշով թուրքական զուբունս հանեցի, դերձակի մոտ գնացի, կոստյում կարվեցա, հագա, գնացի աշխատելու։ Հետո նամակ մը եկավ Հալեպեն. «Կարապե՛տ, տղա՜ս, մենք եկել ենք աքսորեն, եկուր Հալեպ, Զեյթուն խանե»։ Մայրս էր գրել տվել։ Ուրեմն՝ ո՜ղջ են։ Մուհաջիրները եկել էին։ Գնացի, գտա։ Ես արդեն չափահաս երիտասարդ էի, երբ գտա մորս ու քույրերուս։ Տուն մը բռնեցինք, սկսա աշխատիլ, որ անոնց պահեմ։ Իտալացոց օթոներուն գարաժը մեխանիկ կաշխատեի, վարորդ էի իտալական մեքենաներուն վրա։ Մայրս իր տեսած տառապանքին չդիմացավ, շուտ մեռավ։ Քրոջս ամուսնացուցի։ 1930 թվին ես ալ ամուսնացա, ունեցանք զավակներ՝ Օվսաննա, Աղավնի, Մինաս, Նշան։ 1946–ին Հալեպեն եկանք Հայաստան։ Եր—անում Նոր Զեյթուն թաղամասի հիմնադիրներեն դարձա, տուն շինեցինք, աշխատեցանք, ապրեցանք։

  • Նկատի ունի 1918 թ. Պաղեստինի մոտ գերմանա–թուրքական զորքերի դեմ Արարայի ճակատամարտում հայ կամավորների հաղթանակը։
  • Տես զեյթունցի Հովսեփ Բշտիկյանի (ծնվ. 1903 թ.) պատմածը [138(138).]։

140 (140). ԵՎԱ ՄԱՆՈՒԿԻ ՉՈՒԼՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1903 Թ., ԶԵՅԹՈՒՆ) 1915 թվականի ջարդի ու տեղահանության ժամանակ ես պզտիկ չոջուխ էի, կհիշեմ, Զեյթունեն դուրս եկանք, մեր գյուղը Զեյթունի Այկըցա գյուղն էր։ Մայրս շատ սիրուն կնիկ էր։ Հինգ զավակի տեր էր, ամա բոլորին կորցրեց, վերջն ալ ինքը մեռավ…։ Մեր գյուղեն միայն ես եմ մնացել ողջ։ Թուրքերը էկան բոլորին գյուղեն հանեցին։ Խամշիով կմխթեին, որ քայլենք։ Բոլորին ձեռքերը ետ—ները կապած տարին լեցուցին ղշլաղի պես բարձր տեղ մը։ Մեջը ղամայով ու բալթայով մեկի ձեռքը, մյուսի՝ ոտքը, մյուսի՝ թ—ը ջարդեցին։ Մեզի մերկացուցին, մորե մե՜րկ… չը՜ս–չըլբախ էինք, ո՛չ վարտիք, ո՛չ շապիկ։ Ետ—նիս մի պզտիկ տղա թ—ը կտրված՝ մորն էր կանչում, ամմա մայրը մեռած էր արդեն բալթայով։ Ադ տեղը Դեր Զորն էր։ Ցու՜րտ էր սաստիկ, իրար վրա էինք պառկում, որ տաքանանք։ Առավոտյան եկան, նորեն թոփեցին մեզի, նորեն սկսան ջարդել — ջուրը լցնել. մաղարային տակեն Խաբուր գետն էր գնում։ Մեկին՝ գլուխը, մյուսին՝ ոտքը, մեկալին՝ ձեռքը կտրեցին, փրթեցին, ամենքին ալ գետնին իրար վրա լեցուցին։ Մարդ կա՝ չէ՛ մեռած, ամմա՝ ջնջխված է, մեկը՝ կուլա՜, մյուսը՝ կծվա՜, արյունին հո՜տը՝ մեկ կողմեն, անոթությու՜նը՝ մյուս կողմեն։ Ալ ողջերը սկսան մեռածներուն միսը ուտել…։ Ովքեր հրաշքով ողջ էին մնացած՝ լեշերու տակեն դուրս էին էլեր. փրթված մարդոց տակերեն, արյուններուն մեջեն դուրս էլեր էին, ադ հորին մեջ կանալիզացիայի ճամփան գտել էին, սկսել էին քայլել։ Ով ադ փիս–փիս ջուրերը խմել էր, փորերը ուռան՝ մեռան։ Ետքը ես լույս աշխարհ էլա, սկսա քալել։ Մարդ–մարդազանք չիկա, մեյ մըն ալ արաբ հովիվ մը տեսա, մոտեցա։ Ան ինձի մեղքցավ, կաթ տվեց՝ խմեցի, վերջն ալ իր չադըրը տարավ, ուտելիք տվավ՝ կերա։ Անտեղ քիչ մը դինջացա, ինքզինքս գտա։ Վերջը ան ինձի Մարաշ տարավ։ Ինձի ալ Մարաշի գերմանական որբանոցը տվավ։ Ես հոն սովորեցա։ 1921–ի իրարանցումի ժամանակ Հալեպ եկանք։ 1946–ին ալ Հայաստան եկանք, ինչե՜ր են տեսել աս աչքերս, ո՞նց չեն քոռացել աս աչքերս։

141 (141). ՍԵԴՐԱԿ ԳԱՅԲԱԿՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1903 Թ., ԶԵՅԹՈՒՆ) Երբ մեզի աքսոր հանեցին, ես տասներկու տարեկան էի, այնպես որ, բավական լավ կհիշեմ։ Մեզի Զեյթունեն դուրս քշեցին, մեր տուն–տեղը, լիքը մառանները, այգիները՝ ծառերով ու պտուղներով, ամբողջը ձգեցինք — լաց ու կոծով ճամփա ինկանք։ Մեզի Կոնիայի կողմը քշեցին, անտեղեն ալ Դեր Զորի անապատը դուրս էկանք։ Հոն, ըսես նե, անա–բաբա գյունի էր, շունը տիրոջը չէր ճանչնար, մեռնող–մեռնողի, հիվանդություն, անոթություն, խեղճություն, ո՞ր մեկը ըսեմ… Օրին մեկը արաբ մը ինձի տեսավ, եր—ի մեղքցավ, տարավ իր հետ, իրեն զավակ ըրավ։ Ես դարձա ուղտապան։ Ոտքս՝ բոբիկ, մազերս՝ երկարած, ջուր չկա, որ լվացվիս, ուղտը որ միզում էր, գլուխս տակը կբռնեի, կլվանայի… Երբ որ մարմնիս մի տեղը կցավեր, աս իմ արաբ հայրս կըսեր՝ շեյթանը հոն է մտած, ու վառվող ածուխը միսիս վրա կդներ, որ սատանան դուրս գա. ես ցավեն կմեռնեի, իմ մսի հոտը կզգայի, բայց ձեռքս, ոտքս բռնած կըլլային… Մարմնիս վրա քսան–քսանհինգ տեղ կան ադ տեսակ այրվածքի հետքերը։ Հար—ան արաբ ցեղերը հարձակվեցին մեր վրաններուն վրա, թալանեցին, կնիկներուն փախցուցին, տղամարդկանց սպանեցին։ Ադ նոր տերերը ուղտերուն ու կնիկներուն հետ ինձի ալ քշեցին, տարին։ Հասանք մինչ— Իրաքի հյուսիսը՝ Մուսուլ, պատմական Նինվեի մոտ, ուրտեղով Բաղդադ–Բեռլին երկաթուղին կանցներ։ Ես ադ արաբներուն քովեն կամացուկ մը փախա, գնացի շուկա, հայերու գտա։ Բարի մարդ մը ինձի տարավ իր խանութը, անոր հետ կաշխատեի։ Վերջը ամուսնացա, ընտանիք կազմեցի, եկանք Հայաստան։

142 (142). ՍԱՄՎԵԼ ՍԱՐԳՍԻ ԱՐæԻԿՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1907 Թ., ԶԵՅԹՈՒՆ) Թալեաթ, æեմալ — Էնվեր փաշաները կազմակերպեցին, որ խանչալներով բոլոր հայերին սպանեն։ Ես յոթ տարեկան էի, Զեյթունից որ դուրս եկանք։ Օսմանյան կառավարությունն առանց կոշիկի, առանց հացի աքսոր դուրս բերեց հայերին՝ դեպի Մարաշ։ Մի հույն ինձ վերցրեց, որդու պես պահեց։ Շամ տարավ։ Այնտեղ հույն քրիստոնյա եկեղեցում ապրեցի վեց տարի։ Շամում արաբներին սկսեցին կոտորել՝ Մերջի հրապարակում։ Շամում շատ լիբանանցի արաբներ կային, բոլորին մորթում էին, նա— հղի կանանց։ Մի տղամարդ չմնաց, բոլորը զինվոր գնացին։ Սպանող, թալանող, կողոպտող մի կառավարություն էր այդ։ Մեզ թալանեցին, մեզ աքսորեցին, ընկանք աշխարհի չորս կողմերը։

143 (143). ԳԱՅԱՆԵ ԱՏՈՒՐՅԱՆԻ* ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1909 Թ., ԶԵՅԹՈՒՆ) Զեյթունում ջաղացքարերի վարպետներով էր հայտնի մեր Ատուրենց տոհմը։ 1915 թ., երբ զեյթունցիներուն աքսոր հանեցին, ես ընդամենը հինգ տարեկան էի։ Ունեի չորս քույրիկներ։ Բայց թուրքին յաթաղանը ոչ միայն մեզ զրկեց մեր հայրական տունեն, այլ— հազարավոր զեյթունցիներուն քշեց արաբական անապատները։ Աքսորի անտանելի դժվար ճանապարհին չորս քույրիկներս ալ մեկ շաբաթվա մեջ իրարու ետ—ե մեռան, ալ չգիտեմ՝ անոթությունեն, չէ նե՝ հիվանդութենեն։ Միայն ան գիտեմ, որ ես հրաշքով ազատված եմ — ողջ մնացած։ Մեր ընտանիքի հայրն ալ մեռավ։ Ան մարդը, որ ջաղացքար սարքող էր — լեռան պես հսկա մարդ մըն էր։ Տատս կըսեր. «Աս տանջանքներուն չդիմացավ՝ լեղին ճաքեցավ մեռավ»։ Ես մնացի նիհար, փոքրիկ կազմվածքով Զարուհի մորս — իր տղային կորսնցուցած Զարմանուհի մեծ մայրիկիս հետ։ Կհիշեմ՝ անոթի, ծարավ քալելեն բերանս փրփրել էր արդեն։ Տեղ մը հասանք, ուր մեծ մայրիկս ըսավ. – Ա՜լ չե՛մ կրնար քալել, – խեղճ կնոջ ոտքերը ուռել էին, այլ—ս չէր կարողանում քայլել, – ինձի ձգեցե՜ք, դուք գացե՜ք, խումբին ետ—են հասե՜ք։ Ես սկսա լալ, քանի որ մեծ մայրիկիս շատ կսիրեի։ Ան տեսնելով իմ արցունքները՝ փորձեց վեր կենալ, հազիվ մեկ–երկու քայլ ըրավ, նորեն ինկավ, նստավ գետինը։ Մամաս խեղճացել էր, չգիտեր ինչ ընելը։ Ձգեց անոր — իմ ձեռքես բռնեց, քալեց առաջ։ Ես նորեն սկսա լալ, պոռալ, կանչել. «Դուն փի՛ս մամա ես, ինչու՞ մեծ մայրիկին ձգեցիր հոն», – կըսէի, բայց ես ան ժամանակ չէի կրնար հասկնալ, թե ինչ էր կատարվում իմ խեղճ մամայիս հոգիին մեջը։ Մենք հասանք մեր խումբին։ Երկու օր ետքը հաջորդ քարավանի մարդիկ եկան պատմեցին, որ իրենք տեսել էին մի ծեր կնոջ մարմին, որը գիշերը շնագայլերը բզկտել էին։ Բավական քայլելեն վերջ, գիշերվա մութը արդեն իյնալու մոտ էր։ Հրաման եկավ, որ Եփրատի եզերքը մի բաց տեղ նստինք, բայց ո՛չ հաց կա, ո՛չ ուտելիք։ Անոթի ենք։ Հոն տեղը քանի մը մարդիկներ եկան մամայիս հետ սկսան խոսիլ, հասկցնել, որ քու ամուսինդ — մյուս երեխաներդ արդեն մեռել են, աս երեխային չես կարող պահել, անոթի աս ալ կմեռնի, տուր տանինք որբանոց, հոն կուտացնեն։ Մամաս ալ եր—ի մտածեց, որ իր չորս աղջիկները անոթութենեն մեռան, գոնե աս պզտիկը ողջ մնա, հանեց ինձի տվավ ադ մարդոցը, իմին ձեռքս ալ մի բուռ չամիչ լեցուց, ըսավ՝ ա՛ռ, ճամփան կուտես… Ադ մարդիկը ինձի առին, ուրիշ քանի մը երեխաներու հետ տարին, հանձնեցին քյուրդ մարդոց։ Ես տեսա, որ ադ մի մեծ, ախոռի պես սենյակ էր, մեջը բլուրի պես դարման էր լցված։ Ադ դարմանի վրա երկու–երեք հարյուր երեխա կար՝ երեքեն մինչ— յոթ տարեկան։ Անոնք քնացած էին. մեկին կոնքը մյուսին գլխուն համար բարձ էր դարձած։ Ինձի տարին ադ քյուրդ մարդոցը տվին։ Անոնք մեր վերակացուներն էին։ Ես ալ անոթի փորով քունս տարավ, դեզի վրա քնեցի։ Առտուն աչքս բացի աղմուկով մը։ Ադ քյուրդ վերակացու կնիկներեն մեկը մի հատ հաց էր ձեռքը բռնած, կտոր–կտոր անում էր ու շպրտում, ոնց որ շուներուն առջ—ը լափ կնետեն։ Երեխեքը՝ ով ճարպիկ էր, հարձակվեց, խլեց, կերավ, ով չէ՝ անոթի մնաց։ Ետքը եկան երեսուն–քառասուն երեխայի առանձնացրին, ֆուրգոնի մը մեջ լեցուցին, քշեցին տարին, ու՞ր, ի՞նչ գիտնանք։ Հոնտեղը ինձմե քիչ մը մեծ տղա մը կար, եկավ ականջիս փսփսաց. – Գիտե՞ս, ասոնց կտանին մեռցնելու։ Եփրատին քենարը ղազան մը ջուր է դրված, կրակի վրա կեռա։ Աս չոջուխներուն կտանին ոտքերեն բռնելով՝ խաշած ջուրին մեջ կմտցնեն, կհանեն, որ մեռնին։ Հետո ալ Եփրատը կնետեն։ Ես ալ անոնց մեջն էի, տեսա, փախա, եկա։ Եթե կրնաս՝ դուն ալ փախի… Ես չնայած շատ փոքր էի, բայց՝ խե՜լքս նայե։ Երբ մթնելու վրա եղավ, գնացի դռան մոտը, մամայիս տված չամիչները ափիս մեջ լցրի, գացի, դուռին քովը կանգնած պահակ քյուրդ կնոջը ցուցուցի, ըսի. – Ա՛ռ, դուռը բաց, դուրս գամ։ Սա վերցրեց չամիչները, դուռը բացեց, իմ գլխուս ալ մեկ հատ չափալաղ տվեց, ըսավ. – Գնա՛, կորի՛ր։ Ես ադ տունեն դուրս եկա։ Ո՛չ ճամփա գիտեմ, ո՛չ տեղ։ Մութը իյնալու վրա էր արդեն։ Քալել սկսա։ Գացի–գացի, կամուրջ մը տեսա։ Հիշեցի, որ ադ մարդիկը ինձի կամուրջի վրայով բերել էին, մտածեցի, որ պետք է կամուրջը անցնեմ, բայց տեսա, որ կամուրջին մուտքը գոց է վանդակապատ փայտերով։ Քովն ալ պահակ–ասկյար մը կա նստած՝ հրացանին կռթնած, քնացած։ Կամացուկ մը մոտեցա, գլուխս մտցուցի վանդակապատին մեջը։ Լսել էի, որ եթե գլուխը անցնի՝ մարմինն ալ կանցնի։ Տեսա, գլուխս անցավ, մարմինս ալ անցուցի, կամաց–կամաց անցա կամուրջը։ Տեսա կնիկ մը, ան ինձի հիշեց եր—ի, քանի որ մեր քարավանից էր։ Ձեռքես բռնեց, տարավ մամայիս քովը։ Աստուծմե էր, որ մերինները դեռ տեղերնեն չէին շարժած։ Մամաս ինձի տեսնալուն պես ուրախացավ — սկսավ լալ, ըսելով. «Ասիկա Աստծո հրա՜շքն էր, որ կատարվեցավ, քանի որ ես քեզի տվի ադ գերմանացիներուն որբանոց կոչված տեղը, բայց հետո զղջացի։ Աստված հրա՜շք կատարեց, որ դուն քո ոտքովդ ետ եկար, — ես քեզի երկրորդ անգամ գտա»։ Հաջորդ առտու մեր քարավանը նորեն ոտքի հանեցին, աղմուկ աղաղակով. – Քալքը՛ն, յօրը՛ն (վե՛ր կացեք, քայլե՛ք)։ Խամշիներով սկսան խփել, մեկուն՝ գլխուն, մյուսին՝ կռնակին, ուր որ հասներ։ Մեզ ոչխարներու պես քշում էին։ Անապատի տաք ավազներուն վրա քայլում էինք՝ անոթի, ծարավ։ Մարդիկ մարմրում էին, գետնին ընկնում, ալ չէին կարող քայլել։ Ես մորս ձեռքեն բռնած՝ հազիվ գնում էի խմբի վերջեն։ Դու մի ըսեր՝ խումբին վերջեն քայլողներուն ավելի փորձանք կպատահի էղեր. չեչենները կուգան կթալանեն, աղջիկ, երեխա կփախցնեն։ Անոր համար վերջը չպետք է մնայինք։ Ամմա ո՞վ գիտեր ադանկ բաներ։ Մեյ մըն ալ տեսանք, որ ձիու վրա նստած վայրենի չեչեն մը նիզակով հարձակվեց մեզ վրա։ Ձիու վրայեն թեքվեց, ինձի քաշում է, մորս ձեռքեն կուզե փախցնել։ Ես ըսես նե հազիվ հինգ տարեկան եմ, սկսա պոռալ, կանչել, մեկ ձեռքես չեչենը կքաշե, մյուս ձեռքես մամաս կքաշե, որ չեչենը չտանի ինձի։ Վերջապես չեչենը ուժով էր, հաղթեց, ինձի պոկեց մամայես, խլեց, առավ ձիուն վրա — որպես հատուցում հինգ կտոր չոր հաց շպրտեց ձիուն սմբակներուն տակ. ա՛դ էր իմ գինը։ Չեչենը ինձի տարավ իր վրանը, ես ըսես նե՝ կուլա՜մ, կուլա՜մ։ Արաբ կնիկ մը էկավ ըսավ. «Ինչու՞ կուլաս, ուրախ եղիր, որ ողջ ես, քանի որ չեչենը կրնար քեզի սպանել, ուրիշ շատերու պես նիզակը կխրեր կուրծքդ՝ կմեռցներ»։ Ադ չեչենը ինձի տարավ Իրաքի Թելաֆար կոչված քաղաքի շուկան — ինձի վաճառեց թուրքմեն նոր «հորս»։ Անոր քովը հինգ տարի մնացի։ Մի փոր հացով կաշխատեի ամբողջ օրը, տունը, բակը կավլեի, ջուր կբերեի, անասուններին կկերակրեի, ադանկ բաներ կընեի։ Իմ երեսները կապույտ մելանով դաջեցին, որ արաբի կերպարանք առնեմ, իմ անունն ալ դրին Նուրիյա։ Աս ձ—ի տակ հինգ տարի ապրեցի։ Օր մըն ալ էկան, սկսան հայ երեխաներին փնտրել, հավաքել, որ տանին որբանոց կամ՝ վերադարձնեն իրենց ծնողներուն։ Էկան ինձի ալ տարին տեղ մը։ Անգլիացի՞ էր, ի՞նչ էր, չգիտեմ, բարի մարդ մըն էր, հարցուց. – Հա՞յ ես։ Ըսի. – Չէ՛, – քանի որ հինգ տարի այնքան էին վարժեցրել, որ արդեն մենք ալ հավատացել էինք, որ հայ չենք։ Ըսավ. – Ի՞նչ ունիս։ Ըսի. – Ոչ մեկը չունիմ, միայն պզտիկ, նիհար մայր մը ունեի, ան ալ մեռած է եր—ի։ Ան ատենը ինձի տարին ուրիշ սենյակ մը, ուր պզտիկ, նիհար կնիկ մը նստած էր, հարցուցին ադ կնոջը՝ ա՞ս է քո աղջիկը։ Անոր արդեն երեք աղջիկ ցուցուցեր էին։ Ան ասել էր՝ ո՛չ մեկը չէ իմ աղջիկը։ Բայց ինձի որ տեսավ՝ շրթունքները դողալով սկսավ լալ, չկրցավ խոսիլ, միայն ըսավ. – Գայանե՜։ Ես հիշեցի իմ մոր ձայնը. – Մամա՜, – ըսի ու իրար փաթթվանք, սկսանք երկուսով լալ։ Բայց ես մոռցեր էի հայերեն խոսիլս։ Ադ արդեն 1920-21 թվականն էր։ Արդեն անգլիացին էր էկած։ Արաբներու վրաններու տակ ողջ մնացած զեյթունցիներուն — ուրիշ տեղերե հայերուն հավաքեցին Իրաքի Բասրա քաղաքի մոտ՝ Նահր Օմարի անգլիական քեմփերուն մեջ ռեշին* ամեն մեկուն չափով ուտելիք կուտային, մենք ալ կուտեինք։ Քիչ մը վրա էկանք։ Բայց իմ վրա ծիծաղում էին. հայերեն չգիտեի, երեսներիս կապույտ դաջվածքներ կային։ Խեղճ մայրս քեզաբով փորձեց հանել, բայց ան ալ մաշկս այրեց, կծկեց — այրվածքի հետքեր ձգեց երեսիս վրա մինչ— հիմա։ Ինչ որ է, հազիվ քիչ մը վրա էկանք, ինքզինքնիս գտանք։ Ես ալ բոյով–բուսով, փարթամ աղջիկ էի դարձել արդեն։ Մեյ մըն ալ լսեցինք, որ ասորիներու ջելո ցեղախմբին վայրենիները, որոնք Պարսկաստանի Ուրմիա գավառեն գաղթած էին, գալիս են, աղջիկ են փախցնում։ Մամաս վախցավ, որ ինձ նորեն կփախցնեն, հազիվ տասներկու տարեկան էի, ամուսնացուց զեյթունցի Ղայփախենց աստվածավախ Սեդրակին հետ, որն արդեն քսանհինգ տարեկան էր։ Անգլիացիները մեզի ըսին. – Ո՛վ կուզե՝ տանինք Լոնդոն, ո՛վ կուզե՝ դրամ տանք, իր գլխուն ճարը տեսնա։ Մենք արդեն քանի մը զավակի տեր էինք։ Գնացինք Բաղդադի Գելանի քեմփը, որ հայկական թաղամաս էր։ Ամուսինս օր մը առավ, սկսավ կոշիկ նորոգել։ Ունեցա չորս զավակ, անոնց բոլորին անունները դրի Դեր Զորում նահատակված մեր հարազատներուն անունները՝ Մանվել, Դանիել, Փեփրոն — Զվարթ։ Ես սկսա լվացք ընել ասոր–անոր տուներուն մեջը։ Ետքը մեզ համար տուն շինեցինք Սըլեխ թաղամասում։ 1947 թվին եկանք Հայաստան, Ալավերդու Մաղարդ գյուղը մեզ իջեցուցին։ Քանդված եկեղեցիի մը քովի գոմը տվին՝ հատակը՝ հող, ցուրտ ձմեռին։ Հազիվ մեծ դժվարությամբ փոխադրվեցինք Եր—ան, Նոր Զեյթունում սկսանք մեր տունը շինել։ Երեխեքս ոչ մի բառ հայերեն չգիտեին, բայց ընդունակ էին։ Մի քանի տարվա մեջ ոչ միայն հայերեն սորվեցան, այլ— չորսն ալ դարձան քիմիագետներ, իսկ Դանիելս թեկնածուական դիսերտացիան պաշտպանեց — համալսարանում դասախոսում է արդեն, հիմա ալ պատրաստում է իր դոկտորականը…

  • Երբ ես հանդիպեցի բարեկիրթ, գեղեցիկ դիմագծերով այս կնոջը, նրա այտերը, ճակատն ու կզակը աղավաղված էին կապույտ դաջվածքի հետքերով։
  • Գաղթականների համար նախատեսված օգնություն։

144 (144). ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱԼԲՈՅԱæՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1904 Թ., ՖԸՆԴԸæԱԳ) Ֆընդըջագը Զեյթունին շատ մոտ է։ 1915 թվին Ֆընդըջագից մեզ աքսոր հանեցին։ Քարավանի ծայրը չէր եր—ար։ Հորս արդեն չեմ հիշում, տարել էին թուրքական բանակ, ետ չէր եկել։ Կհիշեմ, մայրս շա՜տ հոգնած էր երկար քայլելուց, գրկին փոքր եղբայրս կար, մի արաբ եկավ ձեռքեն երեխային վերցրեց, անհետացավ։ Հետո եկավ մի բժիշկ, ինձ ուզում էր տանել։ Հիշում եմ, որ մեր մի մասին քշեցին դեպի Հավրանի անապատը, մյուս մասին՝ Դեր Զոր։ Մեզ քշեցին Հավրանի անապատը։ Բոլորին մեր աչքի առաջ սպանում էին։ Կորսնցուցի մերոնց։ Մնացինք ես — Օվսաննա քույրս ու հարսնուկս։ Մեզ տարին Հոմս, անտեղեն՝ Միսմիա։ Գնացք մը եկավ, ըսին օգնություն պիտի տան, քանի որ սարսափելի սոված էինք. ձիու կեղտի միջից չմարսված ցորենի հատիկներն էինք լվանում ուտում, ուրիշ բան չկար։ Մեզ մի բուռ ալյուր տվին։ Դա տոպրակ մը ոսկիի չափ էր։ Ստացողներին անցկացնում էին գնացքի մյուս կողմը։ Ես ստացա։ Գնացքի տակից կանչեցի քրոջս՝ Օվսաննա՜, Օվսաննա՜։ Կարծեցի, որ պիտի անոր ալ ալյուր տան, գնացքի տակից անցկացա, բայց այդ գնացքը շարժվեց, մի ուրիշ գնացք եկավ կանգնեց, ես թռա այն կողմ։ Փնտրեցի քրոջս՝ Օվսաննան չկար։ Հարցրի հարսնուկիս. – Ու՞ր է Օվսաննան։ Ըսավ. – Մեկը գնացքի միջից երեխա էր ուզում, տվի գնաց։ Ես շա՜տ լաց եղա, շա՜տ։ Քանի որ Էսթեր փոքր քույրս մորս գիրկեն տարել էին, հիմա ալ Օվսաննան ձեռքե գնաց։ Հետո ինձ ու ինձ նման անչափահաս երեխաներին հավաքեցին տարին æեմալ փաշայի* թուրքական որբանոցը՝ թուրքացրին։ Հինգ հարյուր երեսունհինգ էր ազգանունս, իսկ անունս Շյուքրի էր։ Հայ ընկերս ալ Էնվեր դարձավ։ Մեզ սյունեթ ըրին**։ Կային շատեր, որոնք թուրքերեն չէին գիտեր, շաբաթներով չէին խոսեր, որ չիմանան, որ հայ են։ Չաուշները եթե իմանային, ֆալախա կքաշեին, քսան–երեսուն–հիսուն գավազան ոտքերուն տակը կզարնեին կամ ժամերով ար—ին նայել կուտային։ Մեզ աղոթել կուտային, երեք անգամ պիտի կրկնեինք «փադիշահը չո՜ք յաշա» (կեցցե՛ թագավորը)։ Մեզի կհագցնեին թուրքական հագուստ՝ սպիտակ անթարի, վրան ս— ջյուբբե։ Ունեինք մյուդուր, մի քանի խոջախանումներ։ æեմալ փաշան հրամայած էր մեզի լավ նայել։ Քանի որ ան շատ կգնահատեր հայերու խելքը — շնորհքը ու հույս ուներ, որ եթե հաղթեր, հազարներով թուրքացած հայ երեխաները պիտի ապագային ազնվացնեն իր ժողովուրդը, մենք պիտի իր ապագա հենարանը դառնայինք։ Այդ նպատակով æեմալ փաշան Պոլսից ուսուցիչներ, բժիշկներ բերել տվեց, քանի որ մեր որբերի մեծ մասը ցինկայով հիվանդացավ ու մեռավ։ Ես շատ նվազ, փոքր երեխա էի։ Մեր որբանոցը Բեյրութեն մոտ յոթ մղոն դեպի Կիլիկիա էր։ æյունի հսկա լեռան ստորոտին էր տեղադրված — կտարածվեր մինչ— Անթուրայի շենքը, որը ֆրանսական կիսանկախ վիճակ ուներ, անոր համար ֆրանսացիները, անգլիացիներն ու գերմանացիները իրենց կոլեջներն ունեին առանձին–առանձին, բայց արդեն ամեն մեկը քաշված էր։ Մեր թուրքական որբանոցին մեջ քիչ ուտելիք կուտային։ Մեր մեծ տղաները՝ ղարավանաջիները, կբաժնեին ճաշը։ Օր մը ադ ղարավանաջիներից մեկը՝ կյուրինցի հայ տղա մը, ճաշարան մտնելու ժամանակս ինձ տեսավ, բռնեց թ—ս ու թուրքերենով ըսավ. – Շյուքրի՛, ինձ մի հատ գոտի կշինե՞ս։ Մտածեցի, որ ղարավանաջի է, ինքն ալ ինձի կօգնե, մի քիչ ճաշ ավելի կտա։ Մեր որբանոցի շենքը ֆրանսական կոլեջ էր առաջ, ֆրանսացիները քաշվել էին պատերազմը սկսելեն վերջ։ Կողքը վանքեր կային, մեջը արձաններ, մոմիաներ, թավիշի կտորներ — այլն։ Ադ կյուրինցի տղան այդ կտորներից բերեց, որ գոտի շինել տա ինձի՝ մեջը գրպաններով, որ փող պահի, քանի որ փոքրիկ հացիկները նա ծախում էր արաբներին — փող ուներ։ Մի օր գիշերը մտածեցի բարձրանամ շենքի կտուրը, ֆրանսացիներից մնացած բաներ մը կըլլա, չէ՞ որ հայրս դարբին էր եղել, ես էլ շնորհքով իրեն էի քաշել եր—ի։ Գնացի տանիք, հոն գտա պողպատյա թել։ Գործիքներ չունեի, գործիքներս քարեր էին՝ ո՛չ ասեղ կար, ո՛չ մի բան։ Մի կտոր թել կտրեցի, քսեցի քարին, ծայրը սրվեց։ Մտածեցի՝ ծայրը քարերով տափակացնեմ, ծեծեմ, հետո ծալեմ, որ ապակիի կտորով ծալածի վրա քսեմ։ Տեսա՝ ծակը գոյացավ, փոս եղավ։ Փնտրեցի, գտա կոտրված գրչածայր մը. պինդ էր ու սուր ծայրով. դրանով ծակ բացեցի։ Ասեղս եղավ։ Արդեն կարելի էր կարել։ Բայց թել չկար։ Մտածեցի կտորները քանդել, թելը ոլորել։ Աղբանոցը քրքրեցի, կաշիի պես մուշամբա մը գտա։ Ադ կյուրինցի տղային գոտին շինեցի՝ մեջը գրպաններով։ Շատ հավնեցավ։ Արդեն ուրիշ տղաներ ալ ուզեցին՝ իրենց համար ալ գոտի շինեմ։ Քիչ–քիչ փող կշահեի ադ ձ—ով։ Օր մը æեմալ փաշան եկավ որբանոցը, տեսնելու, թե իր թրքացած հայ որբերը ի՞նչ վիճակի մեջ են։ Ղուրբան բայրամի՞ օրն էր, թե՞ ռամազանն էր, չեմ հիշում։ Այդ օրերուն մեզի լավ ճաշ կուտային, մեջը միսով։ Մի անգամ, երբ æեմալ փաշան եկավ, կանչեցին ինձ. – Բեշ յուզ օթուզ բեշ, հինգ հարյուր երեսունհինգ–Շյուքրին դու՞ն չես։ Ըսի. – Ես եմ։ Ընկերներս բռնեցին ինձի տարին շքախմբին մոտ։ æեմալ փաշան ինձ հարցրեց. – Օղլու՜մ, Շյուքրի, ի՞նչ ունիս շինած։ Ես մի գզրոց ունեի ձեռքով շինված — գոտի մը ցույց տվեցի։ Ասեց. – Ի՞նչ գործիքներով ես շինել։ Ըսի. – Գործիք չկա, չունեմ։ æեմալ փաշան զարմացավ։ Ափսոսանքով ըսավ. – Գյունա՜հ դըր դիկատ էդէն, բու հյունէրլի չօջուք դըր (Ափսո՜ս է, ուշադիր եղեք, սա շնորհքով երեխա է)։ Եր—ի ուզում էր մի տեղ տեղավորել, բայց արդեն արաբ Շերիֆը եկավ։ Մի օր առավոտ արթնացանք առանց զանգը հնչելու, դռները չբացվեցին։ Հետո մենք բացինք, իջանք ցած, տեսանք, որ ոչ մի թուրքական պահակ ու զինվոր չկա, մեր պաշտոնյաներեն, մյուդուրներեն, ուսուցիչներեն ո՛չ ոք չկա։ Զանգը հնչեցնող չկա, որ ճաշարան գնանք։ Մեր մեծ թուրքացած հայ որբերը՝ չաուշները, հարձակվել են քյուրդ Սիլոյի վրա ու ծեծում են։ Սիլոն ալ գոմեշի պես բղավում է. հազիվ մի կերպ ազատվելով, իրեն գցեց մոտի անտառը։ Սա այն Սիլոն էր, որ միշտ Խորենին ասել էր. «Իննսունինը հայ եմ սպանել, հիմա քեզ ալ որ սպանեմ, կըլլա հարյուր»։ Ահա աս ադ քյուրդ սրիկա Սիլոն էր, որին հայ մեծ որբերը աղվոր դաս մը տվեցին՝ իրենց ազատ զգալով, քանի որ թուրք պաշտոնյաներից ոչ ոք չկար, որովհետ— լսել էին, որ Բեյրութը պիտի հանձնվի։ Քանի որ մեր որբանոցը զինվորական որբանոց էր, հատուկ օրենքներ ունեինք։ Ամեն դասարան պիտի իր սեղանի շուրջ կանգներ, բայց ո՛չ չաուշ կար, ո՛չ օնբաշի, ո՛չ բաշչաուշ։ Բոլորս կանգնած սպասում ենք, սեղանի վրա էլ հաց չկա։ Եկավ մեր Ըրզա բեյը՝ դեղագործը։ Ան աստիճանավոր հազարապետ բժիշկ էր, որին երեք հայ որբեր օգնում էին (Արիֆը — ուրիշներ)։ Ահա մեր այդ բժիշկը եկավ, սեղանների արանքով գնու՜մ, գալի՜ս է։ Հրաման տվավ՝ նստեցե՛ք։ Բոլորս նստանք։ Նա շարունակում էր մտածկոտ գնալ–գալ։ Եկավ, մոտեցավ մեր սեղանի չաուշ Էնվերին, որը հայ էր, բայց՝ թլպատված, ըսավ. – Օղլու՛մ Էնվէր, սէնին էրէմէնի իսմին նէ՞ իդի (Էնվե՛ր, տղաս, քո հայկական անունդ ի՞նչ էր)։ – Թորո՜ս ըդըր, էֆէնդիմ, – ըսավ տղան բար—ի կանգնելով (Թորո՜ս էր, պարո՜ն)։ Հետո գնաց մյուս դասարանի չաուշին. – Օղլում æեմալ, սէնին էրէմէնի իսմին նէ՞ իդի (æեմա՜լ, տղաս, քո հայկական անունն ի՞նչ էր)։ – Վարդա՜ն ըդըր, էֆէնդիմ (Վարդա՜ն էր, պարոն)։ Մյուսին եկավ հարցուց։ Բոլոր բաշչաուշները ոտքի վրա են — իրենց հայկական անունները ըսին։ Մեկ րոպե լռություն տիրեց։ Բոլորս սպասում ենք… Ասաց. – Բու գյունդէն սօրա հէփինիզ դէ գէնէ էրմէնի սինիզ (Այս օրվանից հետո բոլորդ նորից հայ եք), – ու ծանր տրամադրությամբ շարունակեց, – ինչպես տեսնում եք, այսօր մերոնցից ոչ ոք չկա. կազմը բացակա է։ Եթե ուզենայի, ես ալ ներկա չէի ըլլա, կերթայի անոնց հետ, բայց ես որոշեցի՝ չգնալ, ձեզ չթողնել։ Կարող է պատահի, մի քիչ հետո գան, իմ ձեռքին քելեփչե դրած տանին ինձի — գերի վերցնեն։ Բայց ես մնացի՝ ձեզ չթողեցի։ Խնդրում եմ ձեր մոտ եղած քյուրդերուն չնեղեք, մինչ— հիմա ինչպես որ հաշտ ու խաղաղ ապրել եք իրար հետ, այդպես ալ եղեք միշտ։ Ես կարող էի հոս չըլլալ։ Դուք ալ կրնայիք չըլլալ…։ Ինքը չշարունակեց, բայց հետո մենք իմացանք, որ իրեն առաջարկել են որպես դեղագործ–բժիշկ, վերջին ընթրիքին բոլորիս ճաշի մեջ թույն լցնել, բայց ինքը չի կատարել այդ հանձնարարությունը։ Եվ իսկապես արաբ Շերիֆի կողմեն եկան, ձեռնակապեցին ու տարին։ Մենք բոլորս տխուր էինք ու լուռ։ Երբ դուրս էին տանում, միայն ասաց. – Ափսո՛ս, որ իմ ըրած լավություններն Աստված դեմս չհանեց, իմ մի հատիկ տղային՝ Նեջատլիին կուրացրեց, իսկ ձեզ ես իմ զավակներին տեղը դրած էի։ Արարայի ճակատամարտի փայլուն հաղթանակից հետո, երբ Թուրքիան ու Գերմանիան պարտվեցին, հայ կամավորները Բեյրութ էին մտել. ֆրանսացիներու — անգլիացիներու հետ արդեն «վի՜վ լա Ֆրանս» (կեցցե՛ Ֆրանսիան) կըսեինք։ Հետո ամերիկյան կարմիր խաչը վերցրեց մեր որբանոցը։ 1919–ից հետո Մերձավոր Ար—ելքի որբերին Ամերիկյան նպաստամատույց ընկերությունը կմատակարեր։ Միայն երեսուն հազար հայ որբ կար Ալեքսանդրապոլում, ինչքա՜ն կար Հունաստանում, Բեյրութում…։ Բոլորին դյուկերով սննդամթերք կուղարկեին։ Երբ թուրքացումեն դուրս եկանք՝ հայացանք, մեր ուսուցչուհին արաբ էր, բայց տնօրինուհին միսս Մորնին էր։ Նրա օրոք հայ ուսուցիչներ ալ եկան, ինչպես օրինակ՝ Վահան Քեհյայանը, Ալյանակյանը, որոնք փող անգամ չէին առնում։ Եկան հայ օրիորդներ Զըմարայից — այլ վայրերից։ Միսս Մորնիի ժամանակ մենք շատ լավ կյանք ունեցանք։ Նա շատ համակրելի, շատ հմայիչ ամերիկուհի մըն էր, որ իր երիտասարդ կյանքը նվիրել էր հայ որբերի խնամքին։ Նա աղջիկներին առանձնացրեց տղաներից։ Նա մեր բոլորին մայր դարձավ, — մեզանից ամեն մեկը մինչ— մեր կյանքի վերջը երախտապարտ ենք նրան… Միսս Մորնին այնքա՜ն հետաքրքիր — գեղեցիկ դարձրեց մեր որբերի տխուր կյանքը, որ էլ ասելու չէ։ Նա ասեց. – Ու՞մ ձեռքից ի՞նչ շնորհք կուգա, թող ցույց տա, որ Ամերիկա ուղարկենք՝ ցուցադրելու։ Ես արդեն գոտի կշինեի։ Ինձ գործիքներ տրամադրեցին, — ես սկսա տարբեր տեսակի խաղալիքներ շինել, մեղրամոմով փոքր քանդակներ քանդակել, որոնք ղրկվեցին Ամերիկա՝ ցուցադրության։ Հետո միսս Մորնիին տարին Հալեպ։ Մի օր ինձ կանչեցին գրասենյակ, ըսին. – Միսս Մորնին լուր է ղրկել չորս տղաներիդ ղրկել Հալեպ. միսս Մորնին կանչում է ձեզ, որ ղրկի Մարզվան՝ սովորելու։ Ես զարմացա։ Ուրեմն իմ շնորհքի համար միսս Մորնին ինձ հիշել է — կանչել է տալիս։ Չորս տղայով ճամփա ինկանք։ Հասանք Հալեպ։ Եկեղեցի գնացինք։ Հետո գնացինք միսս Մորնիին գտանք։ Նա մեզ պիտի ուղարկեր Մարզվան, բայց քեմալական շարժումն սկսվեց։ Ճամփաները փակվեցին։ Գաղթականներու հետ Բեյրութ եկանք։ Հետո գնացինք Ադանա, Սամսուն։ Հետո անցա Հունաստան։ Այնտեղ ավարտեցի գյուղատնտեսական — տեխնոլոգիական ինստիտուտը՝ Սալոնիկում — 1925 թ., որպես մասնագետ, Հունաստանից Հայաստան եկա, ինձ հետ բերելով ցեղական կովեր, եզներ, ոչխարներ, խոզեր, հավեր, որ Հայաստանում զարգացնենք գյուղատնտեսությունը։ Բայց մեր խորհրդային կառավարությունը ոչ միայն չգնահատեց իմ նվիրվածությունը, այլ— թալանվեցին բերածներս, — ինձ աքսորեցին Սիբիր։ Այնտեղ հինգ տարի տանջվելուց հետո վերադարձա, բայց մասնակցեցի Հայրենական մեծ պատերազմին, գերի ընկա Ֆրանսիա։ Այնտեղ գտա իմ եղբորը։ Նա ասաց՝ ետ մի՛ գնա, մնա՛։ Բայց ես չմնացի — վերադարձա հայրենիքս։ Աշխատեցի որպես էլեկտրիկ, ընտանիք կազմեցի։ Երեք աղջիկ ունեմ՝ մեծը ժամացույցի գործարանումն է աշխատում, միջնեկը՝ պոլիտեխնիկ ինստիտուտում դասախոսում է, փոքրն էլ երաժշտության՝ ջութակի դասատու է։ Հիմա ես թոշակառու եմ։

  • æեմալ փաշա (1872-1922) - թուրք պետական գործիչ, «Միություն — առաջադիմություն» կուսակցության պարագլուխներից, երիտթուրքերի ղեկավար «եռյակի» (Թալեաթ, Էնվեր, æեմալ) անդամ, հայերի ցեղասպանության գլխավոր հանցագործներից: ** Իմա՝ թլպատել։

145 (145). ԱՀԱՐՈՆ ՄԱՆԿՐՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1903 Թ., ՀԱՃԸՆ) Երբ մեզի աքսոր հանեցին, ճամփին շատ նեղություն քաշեցինք. օրերով, շաբաթներով անոթի, ծարավ, ար—ներուն տակը կքալեցնեին։ Օր մը Եփրատի ափին գերմանացիներ եկան, հաց կերան։ Արդեն Ռաքքա հասած էինք։ Մենք ալ բոբիկ, անոթի կնայինք անոնց, խաչ կհանինք, որ մեզի մեղքնան։ Մեյ մըն ալ տեսանք քի ղութիի մեջի ուտելիքը նետեցին ջուրը։ Քանի մը տղաներով նետվեցանք ջուրը, մեզմե երկուքը խեղդվեցան… Եփրատի ջուրն ալ արյունոտ էր, խմել անգամ չէիր կրնար, դիակները վրայեն կէրթային, մենք ալ կմտնայինք գետի թա՜ տակը, որ մաքուր ջուր խմենք… Ով չէր կրնար քալել, գետնին նստած կամ պառկած «ջու՜ր–ջու՜ր» ըսելով կմեռնեին։ Ամեն կողմը չորացած լեշեր էին փռված… Մենք տեսել էինք Դեր Զորի զուլումը։ Երբ մենք Հաճընում կդիմադրեինք, կկռվեինք, ադի Դեր Զորի վրեժը կուզեինք առնել*։ Ութսուն տարեկան մի թուրք փաշա կար, ծնողներին կորցրած մի բերզնցի հայ պզտիկ աղջիկ մը առեր էր իրեն կնիկ, գնացինք ադ աղջկան ազատեցինք… Քեմալը Հաճընի անունը ուզեց ջնջել, Հաճընը այրեց, հաճընցիներուն մեծ մասը այրեցան, բայց մենք՝ չմեռանք…։ Անկե վերջ Հունաստան անցա, հետո՝ Հայաստան եկանք։ Հիմա Նոր Հաճըն ավանի մեջը մեր հուշարձանը կա, թանգարանն ալ հետը…

  • Նկատի ունի 1920 թ. ինքնապաշտպանական ութամսյա հերոսամարտը, որին ինքը մասնակցել է:

146 (146). ԵՐՎԱՆԴ ՔԱՐԱՄՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1903 Թ., ՀԱՃԸՆ) 1915 թ. Թալեաթ, æեմալ, Էնվեր փաշաները խոսքերնին մեկ ըրած՝ իրենց պլանը մշակած էին։ Այնպես որ, երբ մեզի աքսոր հանեցին, հասնողը սկսավ մեզի թալանել, մեր ունեցվածքը խլել։ Խանչալներով հարձակվում էին, անխղճորեն սպանում բոլորին։ Մեսքենեի մեջ հորաքույրս ու հորեղբայրս համաճարակի բռնվեցան, անոնց կիսամեռ նետեցին ձորը։ Մենք ողբում էինք բոլոր անոնց, ովքեր գերեզման չունեցան։ 1920 թվի Հաճընի ինքնապաշտպանության ժամանակ ես տասնյոթ տարեկան էի, կռվողներուն, հրդեհի բոցերուն մեջեն հազիվ ազատված եմ։ Ո՞րը պատմեմ, ես ալ չգիտեմ։

147 (147). ԵԲՐՈՒՀԻ ՍԱՐԳՍԻ æՐՏԸԽՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1906 Թ., ՀԱՃԸՆ) Հայրիկիս օջախը քառասուն հոգի էր, ջարդից հետո մնացել էինք յոթը հոգի։ Հայրս՝ Սարգիս աղան, շատ հարգված էր։ Թուրքերը հայրիկիս կըսեն. - Սարգիս աղա, Հաճընը վտանգավոր է։ Այսինչ գյուղը հայերուն մորթել են։ Պապաս հենց էդ օր մեզ առավ տարավ։ Հայկուհի քույրս մորս գիրկն էր։ Ես ըսես նե կուլամ, մորս փեշերու կփաթթվիմ, կհարցնեմ. - Մամա, մեզի պիտի մորթե՞ն։ - Չէ՛, զավակս, մի՛ վախնար, - ըսավ մայրս։ Մենք հազիվ տունեն դուրս փախած ենք։ Քովերնիս ուտելիք չկա։ Սոված ենք։ Մամաս մտածեց. «Գնամ քիչ մը պաստրմա, սուջուխ, խմորեղեն առնեմ, բերեմ երեխաներիս համար»։ Հասանք կայարան։ Տեսանք՝ լիքը հայություն։ Պոեզը լիքն է։ Մարդիկ մտնալ են ուզում, պատուհանից են մտնում։ Մեկ էլ մեկը առավ ինձի, նետեց պոեզի մեջ՝ կնիկի մը գիրկը ընկա։ Ես պզտիկ եմ՝ կուլամ, կհարցնեմ էդ կնիկին. - Վա՜յ, ինձի պիտի մորթե՞ս, դուն թու՞րք ես... Հայ կնիկը պատասխանեց. - Վա՜յ, ջա՜նս, մի՛ վախնար։ - Մամայիս կուզեմ, - ըսելով ես լաց եմ լինում։ Մեկ էլ լսեցինք, որ մի կնիկ՝ երեխան գիրկը, պոեզի տակ է մնացել։ Ես կարծեցի՝ ադ մայրս է, փոքր քրոջս հետ։ Ավելի սկսեցի լալ։ - Մի՛ լար, - կըսեն ինձի։ Եկանք, հասանք Իսկենդերուն։ Էդ ինձի գրկող կնիկը իջավ։ Դու մի ըսեր՝ մորաքույրս՝ հաջի Երանուհին, հոն է ապրում, իր տղային հետ եկել են պոեզը դիմավորելու, որ մեզի գտնան, տանին իրենց չադըրը՝ ծովի եզերքը։ Ես ճանչցա իմ մորաքույրիս տղային։ Նրանք ինձ գտան, հարցնում են էդ կնոջը. - Ու՞ր է Մարիամ քույրս, - այսինքն՝ մայրս։ Կինը ասաց. - Առ աս քրոջդ աղջիկը, քույրդ՝ Երանուհին ալ պիտի գա։ Հոն մորքուրիս չադըրներուն տակը մնացինք։ Մորքուրիս հետ ամեն օր գնում էինք կայարան՝ մորս գտնալու։ Մի շաբաթ, երկու շաբաթ էսպես անցավ։ Մի օր մորքուրս ըսավ. - Ես այսօր երազ եմ տեսած։ Մեկ էլ մի տղա եկավ, ըսավ. - Մարկոսյան Մարիամը գալիս է, պոեզը բերավ։ Մորքուրս ըսավ ինձի. - Դուն պահ մտի։ Ես մտա մահճակալին տակը։ Մամաս եկավ, սկսավ ինձ փնտրել։ Ես ելա, մամայիս փաթաթվա։ Մյուս օրը լուր եկավ, որ Սարգիս աղային՝ այսինքն պապայիս, բերում են։ Դուն մի ըսեր՝ իր օրթախ թուրքերը թուրք միլիցային փող կտան, որ պապայիս կողքը նստի ու անփորձանք հասցնի Իսկենդերուն։ Մեր քառասուն հոգինոց գերդաստանեն միայն վեց հոգի ողջ մնացինք։ Մյուսներին թուրքերը սպանել են, գցել են մեծ փոսերի մեջ կամ էլ էդ փոսի գլուխը կայնած երկու թուրք զաբիթ հրել, գցել են փոսի մեջ։ Լապատկայով հողը վրանին են լցրել, մեջինները սաղ-սաղ հող ու քարերի տակն են մնացել։ Հետո մեզ քշեցին Արաբստանի չոլերը։ Հերս մի ուղտ վարձեց, որ վրեն նստինք։ Ինձ դրել էին խուրջինների մեջը։ Արաբները եկան, ոսկի են փնտրում։ Մամաս չայնիկը դրել էր որ եռա։ Արաբը եկավ ինձ հարցրեց. - Ու՞ր են փողերը։ Ես էլ փոքր էի, չհասկցա, ցույց տվի մինդերը։ Արաբը մինդերը առավ, փախավ։ Դու մի ըսեր, պապայիս ամբողջ հարստությունը՝ 800 ոսկի, ադ մինդերի մեջն էր պահված, ան ալ գնաց։ Էդ անապատը էնքան տաք էր, որ մարդ կվառվեր։ Փոքր ախպերս ջուր ուզեց։ æուր չկար։ Մամաս ուղտի շեռը հավաքեց, տվեց, որ ախպերս ջրի տեղ խմի։ Ախպերս խմեց ու մեռավ։ Մի տարի Դեր Զորի չոլերը մնացինք։ Պապաս արաբների համար եմինի էր կարում, տանում ծախում էր։ Սոված, ծարավ էինք, բայց՝ չմեռանք։ Լսեցինք, որ գերմանացին մտել է Շամ, ետ եկանք։ Տեսանք մեր տները, խանութները թուրքերը ավերակ են դարձրել։ Հաճընի հերոսամարտի ժամանակ մենք Ադանա էինք։ Պապաս մի փոքր տուն էր վարձել։ Մամաս հղի էր, ազատվավ էդ տան մեջ։ Մամին եկավ, երեխայի պորտը կտրեց, քույրս ծնվեց։ Հենց էդ ժամանակ Հաճընի հերոսամարտը սկսավ։ Գյուլլաները վըզ-վըզում էին։ Մամաս իմ ձեռքես բռնեց, պապայիս հետ տունեն դուրս փախանք։ Երեք օր անցավ։ Մեկ էլ մամաս սկսավ լաց լինել։ Ան հիշեց, որ նորածին երեխուն թողել են մեն-մենակ։ Անգլիացի զինվորները մամայիս օգնեցին, տարին մեր տունը։ Տեսել են՝ երեխան դեռ ողջ է. ան իր գլխաշորի ծայրը ծծելով երեք օր ապրել էր։ Անգլիացիները տաք ջուր են բերում, երեխուն մեջն են դնում, երեխան սկսում է շարժվել։ Անգլիացիները շոր, ուտելիք են բերում, մամայիս ու երեխային էլ բերում հասցնում են մեզ մոտ։ Ադանա Հաճընից վիրավորներ են բերում։ Էնտեղ մենք շատ բարեկամներ ունեինք։ Մամայիս քույրը՝ Տիրուհին, սարերում երեխա է ունեցել։ Խեղճը անտեր-անտիրական՝ մեռեր է։ Հաճընի ութ ամսվա հերոսամարտին մեզմե շատերը մեռան՝ մամայիս հորեղբոր տղան զոհվավ, ինչ որ հաճընցի ունեինք՝ բոլորը սպանվան։ Իմ մարդուս՝ Սարգիսի բոլոր հարազատները սպանվել են։ Մարդուս տատիկը մի երազ է տեսել, որ բոլորը ժամի մեջն են, մեղուները եկել են բոլորի վրա նստել են, միայն իմ մարդու՝ Սարգիսի վրա չեն նստել։ Տատիկը ասել է. «Սարգի՜ս, դուն ողջ կմնաս»։ Եվ իսկապես ալ, իրենց գերդաստանից միայն ինքն էր ողջ մնացել։ Հորն ու մորը մորթել էին իր աչքի առաջ, ինքը միշտ մղկտում էր։ Քանի որ իրա սինսիլեից մարդ չէր մնացել։ Ան կերգեր. Հաճընի լեռներ արյուն լցվավ, Քաջ Ճեպեճյանը* զոհվեցավ... Ճեպեճյանը մեր Հաճընի հերոսամարտի հերոսներից էր։ Թուրքերը շրջապատել են Հաճընը, կտրել են ջուրը։ Սոված, ծարավ, ոնց մեղուն կվզզա, ժողովուրդի ձայնն էլ էդենց է։ Յոթը զինվոր, մեկը՝ մարդս, փախչում են Ադանայի կողմը։ Արամ Կայծակը, որ իրենց հրամանատարն էր, կըսե. - Ով կրնա, թող փախի, քանի որ էլ ճար չկա։ Եթե ընկնեն թուրքի ձեռքը՝ պիտի սպաննե։ Մարդս փախուստի ճամփին տեսել է իր տասնչորս տարեկան քրոջը՝ Նազելիին, տկլոր, վրեն շոր չկա։ Ախպերը, որ իր հայ ըլլալը չիմանան ըսելով, թուրք ասկյարի շոր հագած կըլլա, կհանե ժաքեթը, մեջի աստառը կհանե, ղայիշն ալ կհանե, կկապե քրոջը մեջքին։ Յոթ աղջիկ-կնիկ ալ՝ իր քրոջ հետ, կտանի ծառերու մեջ, կըսե. - Ձայն չհանեք, նստեք աստեղը, մենք երթանք, տեսնանք թուրքը գալի՞ս է։ Մեկ էլ կտեսնան, որ արդեն թուրքերը իրենց չորս կողմը պաշարել են։ Թուրքերը կուգան ադ մյուս ջահել աղջիկներուն քաշկռտելեն կփախցնեն, իմ մարդու քույրը՝ սիրուն Նազելին կփաթաթվի ախպորը, կըսե. - Ախպե՜ր ջան, խփի՛ ինձ, տե՛ս ան աղջիկներուն տարան։ - Քու՜յրս, ո՞նց խփեմ, - կըսե իմ մարդը՝ Սարգիսը։ - Հրացանիդ մեջ մեկ հատ գնդակ ունիս պահած։ Եղբայրը կտեսնա, որ քույրը ճար չունի, թուրքին ալ չուզեր հանձնվիլ, արդար մեռնելու համար կխփե իր քրոջը։ Ինքը թուրքի շոր հագած ըլլալուն կազատվի, բայց կվիրավորվի։ Հաճընցի Մանուկը անոր շալակած կբերե Ադանա, անգլիական հիվանդանոց կդնե։ Երբ կաղեկնա, կուգա Հունաստան։ Մենք արդեն Հունաստանում էինք։ Ես արդեն տասներեք տարեկան էի, երբ նշանվեցա Հաճընի հերոսամարտի մասնակից Արամ Կայծակի զինվոր Սարգիսի հետ։ Նա որբ էր — շատ տխուր։ Բայց Սարգիսը Հունաստանի գյուղերը մտած թուրքերու դեմ ալ կռվել է։ Հունական յոթ գյուղ է ազատագրել։ Նա մասնակցել է հունական կռիվներին Սալոնիկի շրջանում — «Սարգիս՝ քաջ սպա» մեդալ է ստացել հունական հրամանատարության կողմե։ Երբ ես աղջիկ զավակ ունեցա, Սարգիսը ուզեց անունը դնենք իր գեղեցիկ Նազենիի անունը։ Բայց ան շատ կհուզվեր, երբ երեխան լաց կըլլար, կըսեր ինձի. - Ա՜յ հոգիս, ես քեզ հարգում եմ, քանի որ դուն ալ հաճընցի ես։ Քեզմե ուրիշ բան չեմ խնդրում, միայն կխնդրեմ, որ դուն էս երեխային լավ նայես, որ ձայնը չլսեմ, քանի որ ես իմ նահատակ քրոջն եմ հիշում։ 1932 թ. եկանք Հայաստան։ Երեք օրվա մեջ մարդս սաթըլջան եղավ ու մեռավ։ Երեք ամիս հետո տղաս ծնվեց, անունը դրինք հոր անունը՝ Սարգիս։ Մեն մենակս երեք երեխա եմ պահել։ Մի հատ մեշոկի դերիա վրաս հագած աշխատել եմ, որ Նուբարաշենը շենցնենք։ Նուբարաշենի ծառերը մենք ենք տնկել։ Աշխատել եմ, հալալ քրտինքովս պահել եմ իմ երեխեքին։ Հիմա երեսուն թոռ ունեմ, բոլորն ալ հաճընցի են։ Աս վերջերս շատ հիվանդ էի, արյան ճնշումս բարձրացել էր, ինչ դեղ խմում էի՝ չէր օգնում։ Մի գիշեր քնանալե առաջ աղոթեցի, անկողին մտա։ Աչքիս Քրիստոսը եկավ, երկու բութ մատերով աչքերուս վրա սեղմեց։ Առավոտուն արդեն լավ էի։ Հիմա շատերը ինձի կըսեն. - Եբրուհի՜ տատիկ, ձեռքդ դիր վրաս, որ աղեկնամ։

  • Սարգիս Ճեպեճյան (1864, Յոզղատ - 1920, Հաճըն) - ազգային ազատագրական շարժման գործիչ, Հաճընի ինքնապաշտպանության ուժերի հրամանատար:

148 (148). ՎԵՐԳԻՆԵ ՄԱՅԻԿՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1898 Թ., ՄԱՐԱՇ) Մարաշը իմ — իմ ամբողջ գերդաստանի ծննդավայրն է։ Հայրս՝ Թորոս էֆենդին, որը զբաղված էր ուսուցչությամբ, նա— իրավաբանական գործերով, ազգային–քաղաքական կյանքի եր—ելիներու շարքին կպատկաներ։ Շատ ժամանակ հայերի — թուրքերի մեջ ծագած վիճաբանությունների ժամանակ հորս կդիմեին։ Մենք հպարտ էին մեր փոքր քաղաքով, ուր հարազատ էր ամեն մի քարը։ Մարաշն ուներ մոտ յոթանասուն հազար բնակիչ, որի քառասուն հազարը հայեր էին, իսկ մնացածը՝ թուրք, պարսիկ, արաբ, հույն — ասորի։ Հայ լուսավորչականներն ունեին մի քանի եկեղեցի՝ Ս. Սարգիս, Ս. Գ—որգ, Ս. Աստվածածին — ամենամեծը՝ Քառասուն Մանկանցն էր, կային նա— կաթոլիկներ ու բողոքականներ։ Մեր խաղաղ կյանքը տ—եց 1918–1920 թիվը, քանի դեռ ֆրանսիական իշխանությունը Կիլիկիայումն էր։ Ֆրանսիական ու հայկական թերթերը միշտ գրում էին, որ Ֆրանսիան հավիտյան Կիլիկիայում կմնա, որովհետ— Ֆրանսիայի հեղինակությունն Առաջին համաշխարհային պատերազմեն վերջը բարձրացել էր, իսկ Թուրքիայինը՝ ընդհակառակը։ Բայց այդ խաղաղությունը, ափսո՜ս, երկար չտ—եց։ Կամաց–կամաց զգացինք, որ թուրքերը կսկսեն ատել մեզի։ Օր մըն ալ ելանք, որ ֆրանսիացիները իրենց ձիերուն սմբակներուն տակը քեչե կապեր են — սուս ու փուս հեռացեր են Մարաշեն։ Առտուն էլանք, զարմացանք, քանի որ ոչ ոք լուր չուներ այդ մասին։ Նույնիսկ հայտնի Հակոբ աղա Խրլախյանին անգամ, որ ամբողջ ֆրանսիական բանակին պարենը ձրի ինքն էր մատակարարում, ժեներալ Դյումոնը ոչինչ չէր հայտնել իրենց հեռանալու մասին։ Այնպես որ, 1920–ի սեպտեմբերին ֆրանսիական զորքն այլ—ս Մարաշում չէր։ Թուրքերը եր—ի առաջվնե լուր ունեին, քանի որ գիշերները հրացաններ կպայթեին այս ու այն կողմը, կվախեցնեին մեզի։ Ամուսինս տեսավ, որ օրեօր վիճակը ծանրանում է, ադամանդե մատանին փոխեց, դեմը երկու հատ հրացան առավ, մեկը՝ իր համար, մեկն ալ իր եղբոր՝ Գ—որգին համար։ Բայց երբ որ մեր դրացի Կարապետ աղայենց դեպքը պատահեցավ, բոլորն ալ ինքզինքնուն եկան։ Կարապետ աղան շատ հարուստ, շատ վարպետ կոշկակար էր։ Մարաշի երիտթուրքերուն առաջնորդ æութքի էֆենդիի կոշիկները ինքը կկարեր — միշտ իրեն ապահով կզգար։ Բայց քանի որ ինքը զենք չուներ, չկրցավ պաշտպանվիլ։ Գիշեր մը պարտեզին դարբասը կոտրելով թուրք խուժանը ներս կխուժե, տուն կմտնա, մեծեն մինչ— պզտիկը կմորթե ու պարտեզի մեջի ջրհորը կլեցնե, ունեցվածքն ալ իրար մեջ կբաժնեն։ Աս դեպքերեն վերջը հայերը սկսան ինքնապաշտպանության մասին մտածել։ Կիներուն — երեխաներուն, ապահովության համար, փոխադրեցին Քառասուն Մանկանց եկեղեցին, որը եկեղեցիներեն ամենամեծն էր — ամենաապահովը, քանի որ պարիսպով շրջափակված էր։ Հոն փոխադրեցին մեր շրջանի բոլոր կիները, հարսնացու աղջիկները — երեխաները, ամբողջը՝ եր—ի երկու հազար հոգիեն ավելի մարդ։ Ասեղ նետելու տեղ չիկար։ Խորանը, գավիթը, վերնատունը՝ ամբողջ լեփ–լեցուն էր։ Մեր ֆեդայիները ամեն կողմեն կհսկեին։ Բայց թուրք խուժանը կատաղած էր — հայու արյունի ծարավ էր. ամեն կողմե կլսվեին թուրքերուն ձայները. – Հանու՜ն Մուհամեդի սրբազան ուխտի, պիտի ջարդենք բոլոր հայերուն։ Օրին մեկը Քառասուն Մանկանց եկեղեցիին շուրջը թուրք զինված խուժանը շղթայի պես շրջապատեց — օղակի մեջ առավ. դռները բացել անգամ չթողեցին, ասում էին՝ իբր գիշերը պիտի դուռը բացեն, հրամանն այդպես է։ Քառասուն Մանկանց եկեղեցին շինված էր բարձունքի վրա։ Մի քանի հարյուր մետր ճամփան որձաքարերով սալահատակված էր, որի լայնքը ձախեն աջ հազիվ չորս մետր կըլլար, երկու կողմը ծառերով։ Եկեղեցիին մեջը լցված հայերը կսպասեին, որ գիշերը պիտի դուռը բանան, բայց գիշերվա ժամը տասը, տասնմեկ, տասներկու եղավ, դուռը բացող չկա։ Հայ ժողովուրդը մեջը լիքը. ո՜չ ջուր կա, ո՛չ լույս, ամեն ինչ մեջը՝ ալ մեկը՝ կուլա, մյուսը՝ կողբա, մեկալը՝ կաղոթե։ Մեկ խոսքով, չտեսնված իրարանցում։ Անոնց ձայները մենք լսում էինք մեր տունին նկուղեն, ուր մենք ալ պահմտած էինք։ Մեյ մըն ալ պզտիկ լուսանցքեն տեսանք, որ գիշերվա ժամը մեկ անց կեսին քանի մը թուրք եկեղեցիին կամարաձ— կտուրին վրա են բարձրացած, նավթոտած վառվող շորի կտորները նետում են եկեղեցիին գմբեթեն ներս… Խանձահոտը աշխարհը բռնեց։ Եկեղեցիեն եկող ձայները մարդու սիրտն էին փլում։ Հազարավոր ձայներ պոռում, գոչում, աղերսում էին՝ դուռը բացել, անոնց ձայները կարծես գետնի տակեն կուգային, երկրաշարժի տնքոցի պես հառաչում էին, այնքան բարձր, որ մինչ— մեզի էր հասնում արձագանքը, որը ժամ առ ժամ գնալով ավելի էր նվաղում…։ Բայց մարդկանց ոսկորների այդ խանձահոտը ամեն տեղ էր… Հրեշներն իրենց ընելիքը ըրեր էին։ Ալ ոչ ոք ողջ կար եկեղեցու — մեր տուներուն շրջակայքում։ Եկեղեցիին մեծ քարերով սալահատակված տարածությունը, որը մի քանի հարյուր մետր էր, կարծես օճառի հաստ շերտով էր ծածկված. մոտ երկու մատ հաստությամբ մարդկանց ճարպը հալեր, հոսեր էր ու թանձրացեր… Առաջին գացողներուն ոտքերուն հետքերը ծեփվում էին այդ ճարպի շերտի վրա, ինչպես ձյունի վրա… Մեյ մըն ալ տեսանք, որ թուրքի կնիկները ձեռքերնին մեկ–մեկ մաղ առած՝ դեպի եկեղեցի են վազում։ Մենք հեռվից դիտում էինք, բայց ես չդիմացա, ուզեցի երթալ, տեսնալ հոն կատարվածը։ Հագա ֆարաջայի պես բան մը, գլխուս ալ չարշաֆ մը անցուցի, քիթս–բերանս փակեցի, արդեն թուրքերեն շատ աղեկ կխոսեի — վստահ էի, որ ինքզինքս չեմ մատներ։ Ես ալ էլա ճամփա ընկա դեպի մեր Քառասուն Մանկանց եկեղեցին, որի մրոտված պատերն էին մնացել կիսավեր վիճակում, իսկ դռան տակից մարդկանց հալած յուղը հոսել էր բարձունքեն վար… ոտքս կոխում եմ՝ կպնում է, մյուս ոտքս կոխում եմ՝ կպնում է…։ Վերջապես տեսա քովես թուրք կին մը գնում է՝ մաղը ձեռքին, ինձ տեսնալով, ըսավ. – Բաջի՛, ինչու՞ հետդ մաղ չես վերցուցած։ Ես առանց շփոթվելու ըսի. – Կվերադառնամ, կվերցնեմ։ Նա էլ ծիծաղելով ըսավ. – Վերադարձեդ վերջ ալ ի՞նչ կմնա… Արդեն երրորդ օրն էր, բրուտի փուռի պես կարմրած պատերը դեռ տաք էին։ Ներս մտա եկեղեցի, ի՞նչ տեսնամ։ Թուրք կնիկները ամեն մեկը մի տեղամաս էին զավթե ու իրար չէին թողնում միմյանց սահմանը մտնել ու իրար վրա բղավում էին. – Ով իմ սահմանը մտնա, կսպանե՜մ… Ինձի հետ եկող թուրք կնիկը ինձ դառնալով ըսավ. – Եթե գյավուրը պիղծ է, անոր ոսկին մաքուր է…։ Տեսնալը արժեր, թե այդ հրեշի կերպարանքով կնիկները ինչպե՜ս էին ուրախանում, երբ մաղված մոխիրի մեջեն հալած ոսկիի կտոր մը կգտնային…

149 (149). ՄԱՔՐՈՒՀԻ ՀԱԼԱæՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1900 Թ., ՄԱՐԱՇ) Թուրք ժանդարմները իրենց գործը տեսնելեն վերջ՝ աղջիկներուն պտուկները թեզբեղ կշինեին, հարսներուն գլուխները ցիցի վրա կհանեին։ Ողջ մնացած հարսները իրենց թազա օժիտները գցում էին հորը, որ թուրքի ձեռքը չանցնի, իրենց երեխեքին ջուրի հորն էին գցում, որ ցիցի վրա չհանեն։ – Մամա՜, – կըսե պզտիկ ախպարս, – դու՞ն ալ ինձի պիտի հորը գցես։ – Չէ՛, տղա՜ս, պիտի հետս տանիմ։ Հետո կտանի մեզ ֆրանսացիներուն քովը կհասցնի։ Հազիվ գետնին վրա նստած էինք, թուրքերը զուգարանի կեղտաջուրը բացին մեզ վրա, որ հոսի գա մեզ վրա…