The Armenian Genocide: Testimonies of the Eye-Witness Survivors - Testimonies 1-49

From armeniapedia.org
Jump to: navigation, search

<- The Armenian Genocide: Testimonies of the Eye-Witness Survivors

«Իմ անցյալը իմ անցյալը չէ միայն,
այլ նա— իմ ժողովրդի անցյալն է»։

Ականատես-վկա վերապրող
Տիգրան Օհանյան (ծնվ. 1902 թ., Կամախ)
Հուշ 97 (97).


I.


Հ Ա Յ Ո Ց
Ց Ե Ղ Ա Ս Պ Ա ՆՈ Ւ Թ Յ Ա Ն
Ա Կ Ա Ն Ա Տ Ե Ս
Վ Ե Ր Ա Պ Ր Ո Ղ Ն Ե Ր Ի


Հ Ո Ւ Շ Ե Ր


1 (1). ԵՂԻԱԶԱՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1886 Թ., ՏԱՐՈՆ, ՍԱՍՈՒՆ)

1908 թ. հյուրիեթը1 բոլոր քաղաքական բանտարկյալներին ազատություն տվեց, որից հետո հայը, թուրքը, քյուրդը, բոլորն էլ հավասար իրավունք պիտի ունենային։

Երիտասարդ թուրքերի — դաշնակցական կուսակցության եղբայրական դաշինքի համաձայն, վերջ էր տրվում հայկական ազատագրական պայքարին, — Թուրքիայում ապրող բոլոր ազգերը միացյալ ուժերով պետք է հայրենասիրական ոգով լցված, հավատարմորեն պաշտպանեին Օսմանյան կայսրությունը, նրա ստեղծած Սահմանադրությունը, նրա առաջադիմական օրենքներ հիմնադրող նոր կառավարությունը։ Հատուկ հրովարտակով Մուշ հրավիրվեցին ֆեդայիները։ Ռուբենի գլխավորությամբ հայտնվեց հայդուկների խումբը՝ առանց զենքերի։ Ամեն տեղ հնչում էին ցնծության աղաղակներ։ Հյուրիեթի օրենքով վերջ էր տրվում հայերի ստորացմանը, ծեծին, հայհոյանքին, թալանին, կողոպուտին — արհամարհանքին։ Նման վերաբերմունք ցուցաբերողը ենթարկվում էր ամենախիստ պատժի, նույնիսկ կախաղանի։ Կատարյալ վստահության վրա էին դրվում երկու ժողովուրդները։ Հայերը ստանում էին ազատ ձայնի իրավունք, ընտրում ու տալիս էին իրենց պատգամավորը։ Սա ար—մտահայերի կյանքում մի նոր վերածնունդ էր։ Նորընտիր պառլամենտը իր անդրանիկ նիստում մի շարք օրենքներ հաստատեց, այդ թվում՝ հայերին օսմանյան բանակում զինվորական ծառայության մեջ ընդունելու օրենքը։ Սուլթան Համիդը դեռ մնում էր Թուրքիայի սուլթան, երբ 1909 թ. մարտի 31-ի օրը Կիլիկիայում ջարդվեցին 30 հազար հայեր։ 1909 թ. ապրիլին գահընկեց եղավ սուլթան Համիդը — գահ բարձրացավ նրա ավագ եղբայր Մուհամեդ Ռեշադը։ Իշխանության գլուխ անցավ Էնվերի, Թալեաթի, æեմալի — Նազիմի նոր կառավարությունը, որը չեղյալ համարեց սուլթան Համիդի օրենքները, ցրեց համիդիե բաշիբոզուկ զինված ուժերին։ «Խաղաղություն, հավասարություն, եղբայրություն» լոզունգներով հայ ժողովրդի դարավոր երազանքը իրականություն էր դարձել։

Հնչակ — դաշնակ քաղաքական երկու հայ կուսակցությունների կենտրոնական կոմիտեները արտաքնապես գտնվում էին շատ մոտիկ — սիրալիր հարաբերությունների մեջ։ Երկու կողմերի ղեկավարները ամեն օր հավաքվում էին կլուբում — գեղեցիկ Սահմանադրության առթիվ հայրենասիրական ճառեր էին արտասանում։ Թուրք — հայ ղեկավարները փոխադարձ իրար էին հրավիրում, հացկերույթ — խնջույքներ էին սարքում, թ—անցուկ շրջում էին քաղաքի փողոցներով, միասին այցելում էին պետական հիմնարկություններ — հայոց առաջնորդարան։

Հայերը մեծ արտոնություններ էին վայելում, նրանք անգամ խառնվում էին դատական գործերին, բարդ վեճերին։

Պատվելի Միհրանը բերեց Առաջին համաշխարհային պատերազմի լուրը։ Օգոստոսի 3–ին տեղի ունեցավ ար—ի խավարումը։

Էնվեր փաշայի ազգական Սերվեթ փաշան եկել էր հավաքելու բանակի համար պետք ու կարիքը՝ այն էլ ահավոր դաժան միջոցներով։

Հպատակության տակ ապրող հայերի նկատմամբ ատելությունը սկսեց ավելի խորանալ։ Զայրույթը միայն հայ կամավորական խմբերով չէր սահմանափակվում, որոնք միացած ռուսական բանակին՝ կռվում էին իրենց դեմ։

Հայերի նկատմամբ թուրքերի գրգռվածությունը ավելի թունավոր դարձնելու նպատակով, կառավարությունը հրապարակ հանեց մի նոր, ավելի խռովահույզ խնդիր, հայտարարելով, թե բանակում ծառայող հայ զինվորներն ու սպաները՝ մարտերի ժամանակ օգտվելով պատեհ առիթից, լքում են ռազմաճակատը, փախչում, անցնում են ռուսների կողմը՝ դավաճանում, գաղտնիքներ են հաղորդում — զենքերը շուռ տված կռվում են թուրքերի դեմ։ Դրանց գումարվեցին նա— անցյալի ոխն ու վրեժը։ Թալեաթի ու Էնվերի գլխավորած սահմանադրական Թուրքիան որոշեց սրի ու հրի միջոցով կոտորել՝ արմատախիլ անել երկիրը միշտ ծաղկեցնող իր հպատակ քաղաքացիներին՝ հայ ժողովրդին։ Հրաման եղավ զինաթափ անել թուրքական բանակում ծառայող հայերին — նրանցից կազմել ամիլե թաբուրներ։ Բոլոր զորամասերում եղած հայ զինվորների ձեռքից խլեցին հրացանները, նրանց շարքից դուրս հանեցին, ճանապարհները շինելու — բեռներ տեղափոխելու համար կազմեցին աշխատանքային խմբեր, ձմեռվա ցրտին լծեցին տաժանակիր աշխատանքների։

Պատերազմի սկզբի օրվանից թուրք կառավարության բռնած դիրքը հայերի հանդեպ բարյացակամ — հուսալի չի եղել։ Այն հայերին համարել է թշնամի։ Իսկ ջրաղացի փախստականների կրակոցը — Կոմս գյուղում տասներեք ժանդարմների հրկիզումը էժան չէր նստելու հայերի վրա։

Փետրվարի 20-ի գիշերը տասնհինգ գյուղերից հրավիրված ութսուն ներկայացուցիչներ հավաքվել էին Առաքելոց վանքում՝ խորհրդակցելու, որպեսզի նախապատրաստվեն ինքնապաշտպանությանը — հավաքվեն Առաքելոց վանքում։ Սասունցիները ունեին հազար հինգ հարյուր հրացան։

Փետրվարի 22-ին Առաքելոց վանքից կրակոցներ լսվեցին։

Մարտի 13-ին շեյխ Հազրեթը Մուշի շուկայում էր, հետո Սերվեթ փաշայի մոտ հաջի Մուսաբեկի — երիտթուրք ղեկավարների հետ խորհրդակցության նստեց, որոշեցին հայերին ջարդել։

Ապրիլի 7-ին թուրքական կառավարության — հայերի միջ— սկսվել էին Վանի անհավասար կռիվները։ Հայ ֆեդայիների կողմից Ս. Առաքելոց վանքի Աստվածածնի մատուռի մոտ տեղի ունեցած կռիվների ժամանակ սպանվել էր Ահմեդ փաշան։ Սասուն գավառի մութեսերիֆ Սերվեթ փաշան Ահմեդ փաշայի գերեզմանի վրա արտասանած իր ճառում ասել է. «Ահմե՜դ, օղլու՜մ, դու հանգիստ պառկիր, ես քո գերեզմանի վրա երդում կանեմ, որ ինչքան մազ որ դու ունես քո գլխի վրա, այնքան հայ քո փոխարեն պետք է սպանվի»։ Սա համբերությունը կորցրած ու վրեժխնդիր մութեսերիֆ փաշայի հոգու խորքում բույն դրած վերջին խոսքն ու վերջին երդումն էր, որը երբեք չէր մոռանալու, — այդ սուրբ խոստումը մոտիկ ապագայում պետք է իրականացվեր։

1915 թ. քրդերը հարձակվում են Սասունի Ալիվանի հայերի վրա ու կոտորում, այնուհետ— սարմեցի, մուսերցի, բաքրանցի մոտ հազար հոգի զինված, Ավդուլ Ազիզի գլխավորությամբ ապրիլի 22-ին արշավանք գործեցին Փսանքի քսան գյուղերի վրա։ Նրանք սկսեցին անխնա կերպով հայերին սպանել ու թալանել։ Անզեն հայերը կարճատ— դիմադրություն ցույց տալուց հետո, չդիմանալով այդ մեծ ուժին, ամեն ինչ թողեցին, իրենց կյանքը ազատելու համար կին ու երեխա փախան լեռները։ Քրդերը խուժեցին ներս, հրդեհ տվին ու թալանեցին ամբողջ գյուղը։ Նրանց մի մասը՝ հարյուր հիսուն տղամարդ ու կին, երեխաներ, փախուստի միջոց չգտնելով, վանահայր Ստեփան վարդապետի — Գոմրտեր գյուղացի Աղջեի գլխավորությամբ, մտան Գոմաց վանքի մեջ — ապաստանեցին։ Ավդուլ Ազիզը կռահելով հայերի այդտեղ լինելը, իր քրդերով մոտեցավ, շրջապատեց վանքը, շարունակվեց երկարատ— կռիվը։ Քրդերը պարսպից ներս մտնել չկարողացան, բայց փոխարենը դրսի կողմից փակեցին վանքի բակում հոսող ջրի խողովակը, որպեսզի հայերը ստիպված լինեն իրենց հանձնվել։ Մոտ կես ամիս պաշարված հայերը ապրեցին գրեթե առանց ջրի — մատնված մեծ հուսահատության։ Այդ միջոցին՝ Աղջեին ծանոթ Սոսե անունով մի քրդուհի, լսելով, որ պաշարված հայերի վրա ջուրը փակել են, գիշերով գաղտնի գնում է — ջուրը իր կտրված տեղից նորից բաց է թողնում դեպի վանքը։ Անակնկալ եր—ույթը հայերին զարմանք է պատճառում, տիրում է ուրախություն։ Մինչ— առավոտ բոլոր կարասներն ու ամանները լցվում են ջրով։ Ար—ածագին քրդերը գլխի են ընկնում — անցքը նորից փակում են։ Պաշարված հայերը, դրսի հարաբերությունից կտրված, մեկ ամիս կռվեցին ու պաշտպանվեցին, բայց վերջին անգամ, երբ նկատեցին, որ դրությունը գնալով վատանում է — փրկության համար հույս չի մնացել, վարդապետն ու Աղջեն Սահակ անունով մի երիտասարդի գաղտնի ճանապարհով վանքից դուրս փախցրին, նրա միջոցով նամակ հասցրին Անդոկ, ուր նկարագրելով իրենց ծանր վիճակը՝ նրանք աղերսագին խնդրել էին կամ շտապ կերպով օգնություն հասցնել, կամ թե անելիքի մասին խորհուրդներ տալ։ Ռուբենը պատասխան նամակ է գրում, թե՝ օգնության հասնել չենք կարող, իսկ ձեր այնտեղ մնալը այլ—ս նպատակ չունի, ուստի, եթե կարող եք ճարը գտնել, անմիջապես վանքից դուրս եկեք — միացեք մեզ։ Երեսուն օր պաշարված մնալուց հետո հայերը մի գիշեր ճեղքեցին օղակը, բոլորը միասին փախան դեպի Տալվորիկի ժայռերը, այնտեղից էլ՝ Անդոկի սարը։ Հայերի գույքը — անասունները թալանելու նպատակով քրդերը մրցում էին միմյանց հետ, հայերին սպանելու — կողոպտելու համար մեկը մյուսից առաջ էր վազում։

Մայիսի 2–ին խիանցի — բադկանցի աշիրաթները Փառգա գյուղում նստած մյուդուր Քոռ Սլեման աղայի գլխավորությամբ ամեն օր արշավում էին Տալվորիկի գյուղերի վրա, նպատակ ունենալով գրավել Անդոկը, ցրիվ տալ այնտեղ կուտակված հայերին — վերցնել ավարը։ Բայց նրանք կորուստներ տալով՝ չկարողացան մոտենալ։ Այդ կռիվների ընթացքում բալաքցի աշիրաթից2 երկու հարյուր զինված քրդեր գիշերով բարձրացան Ծովասար։ Լուսաբացին հարձակվեցին Աղբիկ գյուղի մի օբայի վրա, թալանեցին ամբողջ հոտը։ Շեգոտան քրդերը, որոնք համարվում էին Աղբիկի հայերի աղաները, լսելով բալաքցի քրդերի թալանի մասին, փոխանակ իրենց վրեժը լուծելու նրանցից, ծրագրում են՝ հայերի մնացած ունեցվածքը թալանել։ Այդ նպատակով մայիսի 6–ին Շեգո աշիրաթի պետ, Դալրձոր գյուղում բնակվող Հաբեի Յուսուֆը իր հորեղբայր Ֆատոյի երկու տղաների՝ Խալլոյի — Մուսոյի հետ, քսան զինված քրդերի հետ ուղղվում են դեպի Աղբիկ, որպեսզի համոզեն հայերին. «Կարող է ձեզ դժբախտություն պատահի, ձեր ունեցածը ուրիշները տանեն, ավելի լավ կլինի, որ դուք այսօրվանից ձեր անասունները հանձնեք մեզ։ Մենք ձեր աղաներն ենք՝ կպահենք ձեզ։ Ո՞վ իմանա, գուցե հետագայում դուք կազատվեք, ձեր ապրանքը նորից ետ կստանաք»։

Բայց հայ երիտասարդները երբ տեսան նրանց մոտենալը, կրակ բացեցին։ Այդ կռիվը տ—եց ամբողջ ցերեկը, մինչ— ար—ի մայր մտնելը։ Քրդերից սպանվեցին տասնմեկ մարդ, որոնց թվում Խալլոն — Մուսոն, իսկ հայերից՝ հինգը։ Յուսուֆը փախավ։ Այդ դեպքը շատ ազդեց մուսուլման քրդերի վրա, որովհետ— այդ միջոցին հազար հայ մի հավի չափ արժեք չուներ, իսկ մի քյուրդը արժեր հազար հայ։

Մայիսի 14-ին այս անգամ բալաքցի — Շեգո աշիրաթները միացած իրար հետ, մոտ երկու հազար զինված ու անզեն քրդերով, լուսաբացին տարբեր ուղղություններով հարձակվեցին Գարմակ — Քոբ գյուղերի վրա։

Հայերը կանոնավոր զենքեր չունեին, նրանք չախմախլի3 հրացաններով պաշտպանվեցին, լեռների — հովիտների միջով շարժվեցին դեպի Սեմալ գյուղը։ Ճանապարհին օգնություն խնդրեցին Տափիկ գյուղի մյուդուր Թալիբ էֆենդուց, բայց նա երբ նկատեց քրդերի արշավանքը — հայերի փախուստը, իսկույն իր քսան ժանդարմայի հետ քյոշկի ներսը մտավ — դուռը փակեց։ Հայերը ճարահատված Իրիցանք գյուղի մոտ դիրք բռնեցին, կասեցրին քրդերին։ Կռիվը երկու կողմում սաստկացավ։ Լուրը հասել էր Սեմալ, օրվա կեսին Կորյուն, Վարդան — երեք հարյուր զինված սասունցիներ օգնության եկան։ Մոտ մի ժամ համառ մարտ մղելուց հետո քրդերը դիմեցին փախուստի՝ իրենց հետ տանելով ավարը։

Քրդերի հարձակումները հայերի վրա իբր թե անպաշտոն բնույթ էին կրում, բայց ընդհանուր համոզմունք կար, որ այդ բոլորը կատարվում էր կառավարության տված հրահանգով, որի կենդանի ապացույցն այն էր, որ հայերի բողոքները չէին լսվում, դիմումներին պատասխան չէր տրվում։ Խուզարկության է ենթարկվում Վահան Փափազյանի բնակարանը, բայց ինքը տանը չի լինում։

Սերվեթ փաշան երիտթուրք էր, գավառի փաշան էր — իսլամին հավատարիմ մարդ։ Հետ—աբար, նա էլ պետք է իր պարտքը կատարեր այնպես, ինչպես որ կատարել էին մյուս գավառների բոլոր փաշաները։

Հունիսի 10-ից քյուրդ աշիրաթապետները խմբված ձիավորներով, աջ ու ձախ կողմերից մտնում էին Մուշ, հրահանգներ էին ստանում ու վերադառնում էին իրենց տները։ Ամեն գիշեր սայլերով ու բեռներով քաղաքից դուրս զենք ու փամփուշտ էր տեղափոխվում՝ քրդերին զինելու համար։ Հայերի կոտորածը հաջող ավարտելու նպատակով կառավարության կողմից կազմված էր հատուկ ծրագիր, կատարված էր գյուղերի բաժանումը, նշանակված էր հարձակման օրը, ժամը այնպիսի պատրաստությամբ, որ այդ մեկ օրվա ընթացքում պետք է հիմնովին ավարտվեր Մշո դաշտի հարյուր հինգ գյուղերի բնաջնջումը՝ առանց մի երեխա խնայելու։ Բաշխումը կատարված էր հետ—յալ կերպ։ Սկսած Մուշի աջակողմյան գյուղերից մինչ— Մեղրագետի ակունքը, երեսունհինգ գյուղերի ջարդը հանձնված էր հաջի Մուսաբեկին, որը իր տրամադրության տակ ուներ երեք հազար հինգ հարյուր ձիավոր ու հետ—ակ քյուրդ։ Քաղաքի հյուսիս–ար—մտյան կողմի տասնհինգ գյուղերի ջարդը հանձնված էր ֆատկանցի Սլեման աղային, որը իր տրամադրության տակ ուներ հազար զինված քյուրդ։ Ս. Կարապետի շրջանի քսան գյուղերի ջարդը հանձնված էր չեթեապետի օգնական, երիտթուրք Ռաշիդ էֆենդուն, որը ուներ հինգ հարյուր չեթեական ձիավոր ուժ, նա— նրանց մասնակցում էր Ս. Կարապետի վանքում նստած զորքը — Զիարեթ գյուղում նստած մյուդուրը՝ իր ժանդարմաներով։ Դաշտի հյուսիս–ար—ելյան կողմը՝ տասնհինգ գյուղերի ջարդը հանձնված էր ջբրանցի Դրբոյի æնդուն, Կոլոտոյի Զուբերին — Աղչանի մյուդուրին, որոնք իրենց տրամադրության տակ ունեին հազարից ավելի քյուրդ — ժանդարմա։ Դաշտի ար—ելյան կողմը՝ Չխուրի քսան գյուղերի ջարդը հանձնարարված էր շեյխ Հազրեթին, որը իր տրամադրության տակ ուներ հազար երկու հարյուր ձիավոր՝ կազմված Զիլանի — Քոսուրի քրդերից։

Այս կազմակերպված ուժերից դուրս, յուրաքանչյուր մահմեդականի վրա սրբազան պարտք էր դրված, որ նրանք իրենց հանդիպող հային առանց խնայելու սպանեն ու ոչնչացնեն։

Գոյություն ունեցող դրությունը միանգամից փոխվեց։ Հայերն այլ—ս գյուղից քաղաք գնալ–վերադառնալ չէին կարող։ Թուրքերը հանդիպողին չարաչար ծեծում ու տանջում էին, տեղի էին ունենում նա— սպանության դեպքեր։ Երբեմն հասակավոր կանայք անհրաժեշտ մի բան բերելու համար գնում էին քաղաք, նրանք էլ ճանապարհին միշտ ենթարկվում էին հալածանքի ու անպատվաբեր հիշոցների։ Տագնապը համակել էր ժողովրդին, մարդիկ քուն ու հանգիստ չունեին։

Հունիսի 22-ին բաքրանցի քրդերից հարյուր ձիավորներ իջ—անում են Կռնկան գյոլի սարը։ Հունիսի 23–ին նրանցից տասը ձիավորներ եկան մեր գյուղը — գյուղի իշխաններից պահանջեցին տասը հատ ոչխար, տասը կոտ ալյուր — տասը հատ թաղիք։ Առանց առարկության նրանք ձրիաբար ստացան այդ բոլորը — հնուց ծանոթ լինելով հավատորիկցիների հետ կամ խղճի խայթից դրդված, Թամոյի Ալին ասաց. «Հայե՜ր, ես ձեր աղն ու հացը շատ եմ կերել, հիմա ձեզ մի ճշմարտություն պետք է ասեմ։ Սուլթանից հրաման է եկել, որ օսմանցու հողի վրա ապրող բոլո՜ր հայերին անխնա պետք է կոտորենք։ Այժմ, եթե դուք կանգնեք ու հեռվից դիտեք Սլիվանի դաշտի վրա, կտեսնեք, որ ցորենի արտերը հասել են, հասկը՝ հասկի վրա է ընկել, բայց ճնճղուկ անգամ դուք այնտեղ տեսնել չեք կարող։ Տիրել է մի չտեսնված ամայություն։ Մենք հիմնովին կոտորել ենք այդ միջավայրի հայերին, հիմա էլ կառավարությունը մեզ կանչել է այստեղ, որ մենք Մշո դաշտի — Սասունի հայերին էլ կոտորենք։ Մի քանի օր է մնացել, որ ձեզ մոտ էլ կոտորած սկսվի — պետք է այնպես լինի, որ Հիսուս Քրիստոս անունը տվող մարդ՝ այս հողի վրա կենդանի չմնա»։ Քրդերը վերցրին իրենց պահանջածը, գնացին, իսկ մենք մտածմունքի մեջ ընկանք։

Հունիսի 23-ի գիշերը Առաղ գյուղից լսվեցին հրացանների ձայներ։ Գիշերով Առաղից փախած տղամարդկանց խմբեր հասան Հավատորիկ։ Նրանք պատմեցին, որ առաղցի երկու երիտասարդներ, հայերի գլխին չարիք բերելու համար, մթության մեջ հրացան էին կրակել — փողոցով վազել, մտել էին աղայի երկհարկանի քյոշկը. նրան ասել էին, թե Զորիկը ատրճանակով մեզ վրա կրակեց։ Մամե էֆենդին միանալով խռովարարներին, երեքով սկսել էին կրակել քյոշկի լուսամուտներից գյուղի վրա։ Վախ կրելով, որ վանքի զորքը արդեն կլսի — կշարժվի դեպի Առաղ, նրանք փախել, եկել էին մեզ մոտ։ Իրոք, վանքի միլիսները հաջորդ օրը մտան Հավատորիկ։ Ամբողջ ցերեկը նրանք վազվզում էին դեսուդեն։ Վերջում իմացանք, որ տասնմեկ հայ է սպանվել։ Հաջորդ առավոտ մի քանի սգավոր մայրեր ու կանայք աղի արցունք աչքերին՝ կանգնեցին կառավարության դուռը, որպեսզի ոճիրի համար իրենց բողոքը հայտնեն, բայց առանց ընդունելու՝ ժանդարմները մտրակի հարվածով նրանց քաղաքից դուրս էին քշել։ Սա դաշտի հայերին կոտորելու ազդանշանն էր, իսկ մենք դեռ թուրքերից ողորմություն էինք ակնկալում։ Իսկ քյուրդ հարկահավաքները շարունակում էին իրենց բռնի հարկահավաքությունը, որ մինչ— հայերին կոտորելը գոնե մի բան փախցնեն։ Առաղից փախածները պատմեցին. «Երեկ կեսօրից հետո երկու հարյուրից ավելի ժանդարմաներ, միլիսներ, չավուշներ — օնբաշիներ, մի ոմն հարյուրապետ Քամիլ էֆենդու գլխավորությամբ, Մուշի կողմից եկան, մտան գյուղը, փակեցին ճանապարհները — սկսեցին տղամարդկանց հավաքել ու լցնել Ալիբեկի ախոռի մեջ, որտեղ սպանեցին»։

Հունիսի 26-ի ցերեկը Սերվեթ փաշան ոստիկանապետ Բեհջեթ էֆենդու միջոցով՝ կար—որ հանձնարարություններ տալու համար, քաղաքի թաղերից իր մոտ կանչել էր տվել քաղաքի աչքի ընկնող վաճառականներին, պետության մոտ ծառայություն կատարող հայ պաշտոնյաներին, Առաջնորդ Վարդան վարդապետին, թվով երեք հարյուր հիսուն մարդ — նրանց ասել. «Հայե՜ր, ինձ անհայտ պատճառներով հրամայված է, որ դուք բոլորդ ժամանակավորապես Մուշից տեղափոխվեք Դիարբեքիր, մինչ— որ պատերազմը վերջանա»։ Այս հայտարարությունից հետո փաշան չթողեց, որ նրանք տուն վերադառնան։ Բայց հայտնի չէ, թե նրանց ու՞ր կորցրին, քանի որ նրանցից ոչ մեկը ետ չեկավ։

Հունիսի 28–ի օրը ոչ բարով Վարդավառի կիրակին էր. հայ ժողովրդի ուրախության տոնը, ավա՜ղ, դարձավ «մարդավառի» կիրակի՝ Տարոնի դաշտի հայության համար։ Կիրակին — հաջորդ գիշերը տեղի ունեցավ Մշո դաշտի գյուղերում անմեղ ու անզեն կանանց — երեխաների բնաջնջումը։ Շաբաթ օրը Առաղ գյուղում սպանվել էին երեք մարդ, հիսունտինգ–վաթսուն հոգի առնված էին կալանքի տակ, զորքը գյուղից չէր հեռացել։ Առավոտը նրանք Առաղից շարժվեցին Հավատորիկ։ Ամբողջ գիշեր Յուսուֆ էֆենդին — իր ժանդարմները ո՛չ հանվեցին, ո՛չ քնեցին։ Զենքերը ձեռներին նստած էին. վախենում էին, որ հայ ֆեդայիները կգան — իրենց կսպանեն։

Ավազակ — գող քյուրդ Դոնդոն ասում է հայերին. «Հիմա Օսման օնբաշին ինձ ասաց, որ երեկ Ազիզ չավուշը ասել է, թե անպայման վաղը սկսելու է հայերի տեղահանությունը — ջարդը»։ Եվ իրոք, Մուսա բեկը բազմաթիվ ձիավորներով գալիս է Տարոնի դաշտով։ Նրանց մի մասը ուղղվում է Բերդակի վրա, մի մասը՝ Առաղի վրա, մի մասը՝ Մոկունքի վրա, մյուս մասն էլ Տերգեվանքի վրա. սկսվեց հրացանազարկությունը։ Արտերի մեջ նրանք, սպանելով ջուր անող մարդկանց, հնձվորներին, տավարած հոտաղներին, սրարշավ լցվեցին գյուղերի մեջ։ Երիտթուրքերի կառավարությունը, քրդական բեկերի, աղաների ու շեյխերի գլխավորությամբ, այդ կիրակի Մուշի դաշտը ամայի դարձրեց, տասնյակ հազար կանանց ու երեխաների ծխի ու կրակի մեջ խորովելով ու խեղդելով։ Իսկ առաղցի հիսունհինգ հայերին, բոլորի թ—երը կապած, տարել էին վանքի մոտ։ Քամիլ էֆենդին նստել էր բարձր տեղ ու հրամայել, որ կրակ բաց անեն կապկպված հայերի վրա, որոնք տեղնուտեղը սպանվել էին։ Վեր—ի գյուղերը մատնված էին արյան — ավարի, իսկ ցածի կողմը՝ Նորաշեն, Ազիզրնան, Սոխգոմ, Օղոնք, Հունան գյուղերը դեռ սովորական կյանքով էին ապրում, բայց նրանք էլ պաշարվեցին, թալանվեցին ու քշվեցին դեպի հրկիզման վայրերը։

Հունիսի 28–ի գիշերը մինչ— առավոտ Քրդագոմի, Խասգյուղի — Հունանի խոշոր գոմերի ու մարագների ներսում, կրակի բոցերի մեջ այրվեցին, ածուխ դարձան տասը–տասներկու հազար հայ կանայք, մանուկներ, ծերեր — երիտասարդներ։ Այդ նույն գիշերը շեյխ Հազրեթը, Մուսա բեկի երկու եղբայրները՝ Խասում — Նըրհո բեկերը, Ավրան — իր շրջակա գյուղերում՝ Կոլոտոն, Զուբերը — չեչենները, Ս. Կարապետի կողմը՝ Ռաշիդ էֆենդին — Զիարեթի մյուդուրը, Ղզլաղաջ — իր մոտակա գյուղերը՝ ֆատկանցի Սլեման աղան, իսկ քաղաքի շրջակայքում՝ չեթեների ընդհանուր հրամանատար, Մուշի երիտթուրքերի առաջնորդ Ֆալամազ աղան, ժանդարմաների մասնակցությամբ նույն գործողությունները կատարեցին ամենուրեք։ Լույս երկուշաբթի առավոտ դաշտի բոլոր մասերում այլ—ս ոչ մի կենդանի հայ չէր շարժվում։ Միայն հրկիզված գյուղերի վրա թանձր ծուխ էր նստել, ճենճահոտը տարածվել էր մթնոլորտի մեջ, որը գալիս, հասնում էր մինչ— մեր լեռները։

Այսպես, դարերի ընթացքում հողին ու մաճին կառչած հայաշատ այդ գավառը մի ցերեկվա — մի գիշերվա մեջ դարձավ ամայի՝ անմարդաբնակ, իսկ նրա սեփական տերերը՝ անողոք թուրքերի ու քրդերի ձեռքով հրեշային գործողությամբ սրով մորթվեցին, կրակով այրվեցին, ջրով խեղդամահ եղան՝ հարյուր հինգ գյուղերի յոթանասուն–ութսուն հազար երկու սեռի պատկանող հայ բնակիչները։ Թալանի տրվեց միլիոնների հասնող նրանց հարստությունը։ Կորյունի կազմակերպած խմբերը — գյուղական դաշնակցական կոմիտեները՝ վստահ չլինելով իրենց փոքրաքանակ ուժերի վրա, մնացին իրարից կտրված, դիմադրել չկարողացան։

Հուսահատության — անորոշ դրության մեջ ընկնելու գլխավոր պատճառներից մեկն էլ այն էր, որ յուրաքանչյուր գյուղ կարծում էր, թե այդ օրվա արշավանքը միայն իր վրա է կատարված, իսկ մնացած գյուղերը դեռ ազատ են մնացել։ Որոշ չափով արգելք հանդիսացան կանայք — երեխաները, որովհետ— մարդկանց մտքերում այն կարծիքը կար, թե՝ հավանաբար կոտորածը նրանց վրա չի տարածվի, իսկ եթե դիմադրություն ցույց տրվի, այն դեպքում նրանք էլ կընկնեն շառի մեջ — անտեղի կզոհվեն։

Ալիջան գյուղի երիտասարդները այդ առավոտ մինչ— երեկո համառ կերպով կռվեցին æնդիի բազմաթիվ քրդերի դեմ։ Գյուղը նրանց ձեռքը չմատնեցին, մինչ— որ մութն ընկավ։ Երբ գիշեր եղավ ու քրդերը հեռացան, նրանք մեծ հույսով բոլոր ծերունիներին, կանանց ու երեխաներին հանեցին — ուղարկեցին Աղչան գյուղը՝ մյուդուրին հանձնվելու համար, որ նրա կողմից պաշտպանություն գտնեն, իսկ իրենք՝ տղամարդիկ հիսուն–վաթսուն հոգի փախուստի դիմեցին դեպի Քանա սարը։ Ճանապարհին նրանք անցան Օդոնք, Սոխգոմ, Ալիզրնան գյուղերի միջով, հանդիպեցին սպանված մարդկանց դիակների, աչքով տեսան ավերակ ու դատարկ մնացած գյուղեր, ապա նոր հասկացան, որ դաշտի մեջ տեղի է ունեցել հայերի ընդհանուր կոտորած։ Այդ գիշեր փախած մարդիկ հասան Քանա բարձունքի վրա, բայց Աղչան ուղարկված հինգ–վեց հարյուր անձը, մյուդուրի — ժանդարմաների ձեռքով, նույն օրը լցվեցին մարագների մեջ ու այրվեցին։ Չորս հարյուր տուն ունեցող Ավրան գյուղի տղամարդիկ ամբողջ ցերեկ կռվեցին Զուբերի հրամանատարության տակ գտնված չեչենների ու քրդերի դեմ, բայց նրանք էլ պարտվեցին ու զոհվեցին միայն այն ժամանակ, երբ նրանց սակավաթիվ զենքերի փամփուշտները վերջացել էին։

Մուշի հյուսիս–ար—ելյան մասում, քաղաքից հինգ կիլոմետր հեռավորություն ունեցող երեք հարյուր հիսուն տնից բաղկացած Գառնեն գյուղի հայերը երկու ցերեկ ու գիշեր անընդհատ մահու–կենաց կռիվ մղեցին Ֆալամազ աղայի չեթեների, Մուշից հասած ժանդարմաների — ուրիշ բաշիբոզուկների դեմ, մինչ— որ բոլորը ուժասպառ եղան — կենդանի մատնվեցին թշնամու ձեռքը։ æարդարարները ներս մտան, այրեցին ամբողջ գյուղը, սպանեցին — կրակի տակ թաղեցին մոտ հազար երեք հարյուր անմեղ անձերի։

Ուրիշ մի քանի գյուղերում անհատ մարդիկ, տեղ–տեղ երեք–չորս հոգի միացած, զենքերով ապաստանեցին տների մեջ, կռվեցին, քրդերից իրենց նահատակների վրեժը լուծեցին, բայց դուրս գալու ճանապարհ չգտնելով՝ նրանք էլ հրդեհի մեջ վառվեցին։

Թե ինչպիսի խմբավորումներ էին կատարվել շրջաններում — ինչպես էր նախապատրաստվել ու իրագործվել դաշտի կոտորածը, այդ առթիվ քաղաքի մեջ բնակված հայերը բոլորովին տեղեկություն չունեին։ Հիշյալ «մարդավառի» կիրակին՝ լույս երկուշաբթի գիշերը, մի խումբ զինված ու անզեն երիտասարդներ, մոտ քառասուն–հիսուն հոգի, փորձ կատարեցին քաղաքից դուրս գալ — փախչել դեպի Սասուն։

Կեսգիշերին՝ Գավառեցոց թաղից նրանք զգույշ քայլերով շարժվեցին դեպի վեր—, որ շուռ գան, մտնեն Շեխանց ձորը ու ազատվեն, բայց Սայկի դուրանում խրամատավորված ասկյարները կռահեցին, մթության մեջ սկսեցին կրակել։ Հանդիպելով այդ արգելքին, տղաների կեսը նորից ետ վերադարձավ քաղաք, իսկ մյուս կեսը բռնված գծից դուրս պրծավ, խիտ այգիների միջով ճանապարհվեց դեպի Հավատորիկ։ Սրանք էլ անցան ավերակ դարձած Մոկունք, Տերգեվանք գյուղերից, տեսան սպանվածների դիակներ, սարսափ կրելով հասկացան, թե ինչ զուլում է ստեղծվել հայերի գլխին։ Գիշերվա այդ կրակոցը — երեք հարյուր հիսուն եր—ելի մարդկանց ետ չվերադառնալը արդեն քաղաքի հայերին դրեց տագնապի — կասկածի մեջ։ Դեպքերի տպավորության տակ թե՛ տղամարդիկ — թե՛ կանայք քուն ու հանգիստ չունեին։

Լուսացավ երկուշաբթին, հունիսի 29-ի առավոտը։ Փողոցները դատարկ էին, մարդ արարած չէր եր—ում, շարժում ու շշուկ չկար։ Միայն բարձրաբերձ բարդիների վրայից լսվում էին տասնյակ հազարավոր ս— ագռավների բոթաբեր ս— կռնչյունները։ Այդ պահին, երբ ար—ը բավականաչափ բարձրացել էր երկնակամարի վրա, մեկ էլ հանկարծակի հայկական թաղերի գլխավոր փողոցներում լսվեցին թուրք մունետիկների կանչի զիլ ձայները. «Հայե՜ր, մութեսերիֆ փաշայի հրամանով, դուք ձեր սայլերով, ջորիներով, ձեր բոլոր գույքով ու ընտանիքներով, այսօր ժամը տասին պետք է հավաքվեք, ներկայանաք կառավարության դուռը, Դիարբեքիր մեկնելու համար։ Ով որ մերժի ու չկատարի այս հրամանը, նրա ունեցվածքը կբռնագրավվի, ընտանիքը բռնի ուժով քաղաքից դուրս կարտաքսվի»։ Այդ կանչերին ոչ ոք չհնազանդվեց։ Կեսօրին մոտ փոլիսներն ու զինված ժանդարմաները փողոցով առաջացան դեպի հայոց Վերին թաղը, որպեսզի բռնի ուժով հայերին տեղահան անեն ու քշեն դեպի անհայտ ուղղությունները։ Նրանք համարձակ քայլերով մոտեցան, կանգ առան Ասատուր աղայի երկհարկանի տան առաջ, որը ներսի կողմից փակված էր։ Բախելով պահանջեցին դուռը բաց անել։ Տան երկրորդ հարկում գտնվում էր պաշտպանության այն դիրքը, որտեղ Ասլանյան Լ—ոնի ղեկավարությամբ հսկում էին մի տասնյակ զինված տղաներ։ Երբ դռան բացումը չկատարվեց, ժանդարմաները սկսեցին կոտրելու փորձ կատարել։ Տղաները վեր—ից իրենց զենքերի փողերը լուսամուտներից դուրս կախեցին — միացյալ կրակ բացեցին՝ փողոցում խմբված փոլիսների — ժանդարմաների վրա։ Ութ մարդ սպանվեց, իսկ մնացածները վիրավոր ու կենդանի ետ փախան դեպի կառավարության շենքը — պատահած դեպքը պատմեցին Սերվեթ փաշային։ Լսելով վերջին լուրը, որ Բաշմահլեում հայերը կրակել են փոլիսների վրա — ութ մարդ են սպանել, Սերվեթ փաշան իսկույն հրաման արձակեց, — թնդանոթները խաչաձ— որոտացին հայկական չորս թաղերի վրա։ Հազար երեք հարյուր բնակիչներ կանգնեցին ահեղ օրհասի առջ—, ռումբերի ու գնդակների տարափի տակ, ձեռք–ձեռքի տված նրանք աշխատում էին մարտնչել ու պատվով մեռնել։

Այդ ժամին ավեր գործող հրանոթների ու բազմահազար հրացանների որոտմունքների հետ թուրքական թաղերի կողմից ներդաշնակ լսվում էին մունետիկների անողորմ կանչի ձայները. «Ո՜վ մուսուլմաններ, կառավարության հրամանը բոլորիդ ի գիտություն։ Ձեզանից ով որ հանդգնի մի հայ երեխա, աղջիկ, կին կամ տղամարդ վերցնի իր տանը մեջ — նրան հովանավորի, հայտնվելու դեպքում այդպիսին կհամարվի գյավուր, նրա տունն ու տեղը իր գլխի վրա կայրվի»։

Այնպես որ, որ—է տեղից օգնություն ստանալու հույսերը բոլորովին կտրված էին, ռուսական կայսերական բանակները հանգստանում էին Բասենում — Մանազկերտում, իսկ սահմանադրական Թուրքիայի ջարդարարները, գերմանական ներկայացուցիչների ցուցմունքներով գործում էին ազատ ու համարձակ՝ Մուշի դաշտը — նրա քաղաքը առնելով կրակի տակ, կոտորում, արմատախիլ անում բոլոր հայերին՝ մեծից մինչ— փոքր։ Հավատորիկի սահմանը մոտավորապես ընդգրկում էր երեք հարյուրից երեք հարյուր հիսուն քառ. կիլոմետր տարածություն, որը ամբողջապես կազմված է անառիկ լեռներից, ճյուղավորված լեռնաթ—երից, խոր–խոր հովիտներից, քարանձավներից ու ժայռերից, — այդ հյուսվածքը միացված է Սասնո լեռնաշխարհի հետ՝ Մուշից մինչ— Դիարբեքիր, Բիթլիսից մինչ— Գենջ — ավելի հեռուները։ Այդ տարածության մեծագույն մասը ծածկված էր պուրակներով, խիտ–խիտ թփուտներով, փարթամացած զանազան տեսակի խոտաբույսերով։ Հովիտների մեջ թե լանջերի վրա գտնվում էին գյուղին պատկանող մի քանի մզրաներ, որտեղ իրենց հողերին մոտիկ տուն էին շինել — ապրում էին ընտանիքներ։ Այնտեղ, որտեղ որ մշակելու հնարավորություն կար, ցանված ու հասկած վիճակում էին գտնվում ցորենի, գարու — կորեկի բազմաթիվ արտերը։ Ամեն քայլափոխի կային սառնորակ աղբյուրներ, բյուրեղանման կարկաչող վտակներ ու առվակներ, կանաչ բուսականություն, ճոխ ծաղիկների անուշ բուրմունք։ Բնությունը գեղեցիկ էր, օդը մաքուր, — այդ հարմարությունը հնարավորություն էր տվել, որ հավատորիկցիները պարապեն խաշնարածությամբ, ունենային մեծ քանակությամբ ոչխար ու տավար։ Զգալով վտանգի մոտալուտ լինելը, դեռ մի ամիս առաջ տնտեսությունները իրենց ունեցած գույքի արժեքավոր մասը, զարդ ու զարդեղենները գաղտնի կերպով քաշել, թաղել էին հողի տակ, այն հույսով, որ գուցե իրենք մի օր կազատվեն — այդ բոլորը նորից կվայելեն։

Հուլիսի առաջին օրը գյուղում մնացել էին միայն մի քանի անզոր ծերունիներ, երկու–երեք հոգի կույր կանայք, շներ — կատուներ ու երկու հազարի չափ կավե փեթակներից անձր—ի կաթիլների պես դուրս թռչող ու ներս մտնող միլիոնավոր մեղուներ, որոնք լույսի արագությամբ ճեղքում էի օդը, սարից–ձորից մեղր էին փոխադրում, իրենց տարեկան պաշարն էին պատրաստում — չէին հասկանում, թե մոտիկ ապագայում իրենք էլ իրենց տերերի պես բարբարոսաբար հրո ճարակ պետք է դառնան։

Հազար երկու հարյուր հոգի, մեզ հետ շարժելով տասը հազար ոչխար, երկու հազար տավար, բեռնած ամաններ, թաղիքներ ու կարպետներ, քաշվեցինք դեպի հարավ, գյուղից տասներկու–տասներեք կիլոմետր հեռու, Շեխնիստ մազրային մոտիկ Խռոկի հովիտում, որի ար—ելյան մասում մայր ձորից այն կողմը ձգվում է Կռնկան գյոլի անտառապատ, բաց գագաթներ ունեցող լեռնաշղթան։ Բոլորս տեղավորվեցինք սաղարթախիտ պուրակների մեջ, ամենուրեք խարույկները սկսեցին վառվել, մսով լիքը պտուկները քլթքլթում էին, խորովածի շամփուրները շրջվում էին թեժացած կրակների վրա, օրվա դառն հոգսերը մոռացության տալու համար մեկը սրախոսում էր, մեկը՝ ծիծաղում, մեկը՝ ողբում ու արտասվում։ Լսվում էին ծծկեր երեխաների լացի ձայներ, գառների մայոց, հորթերի բառաչ, չարագուշակ շների ոռնոց, — այդ ամենը ներդաշնակելով կանանց հառաչանքների, ախ ու վախերի հետ, կեսը՝ քուն, կեսը՝ արթուն, բացվեց հուլիսի երկրորդ օրվա առավոտը։ Կար երկու հարյուր հիսուն տղամարդ, բայց մենք պետք է պաշտպանվեինք ութ հատ հասարակ փամփուշտավոր հրացաններով — մոտ հիսուն չախմախլի հրացաններով։ Հեռվից եկավ բագրանցի քրդերի մի խումբ՝ ձիերի վրա հեծած։ Նրանք բանակցեցին, որ իրենց պետք է նվեր տրվի — որոշվեց քսանչորս ոսկի հավաքել, տալ նրանց։ Վերջում նրանք անտառակի մեջ թաքնված հայերին սկսեցին կրակել, սպանեցին հինգ տղամարդ, մի քսաներկու տարեկան հղի կնոջ առ—անգեցին — քշեցին–տարան երեսունհինգ եզ ու կով։ Բագրանցի քրդերը միշտ էլ հայերին սպանել ու թալանել են դեռ օրենքի մեջ եղած ժամանակ, իսկ այժմ ինչու՞ պիտի խնայեին, քանի որ հայերը օրենքից դուրս էին հանված, — կառավարությունը նրանց իրավունք էր տվել՝ սպանել բոլոր հայերին։

Մենք արդեն հալածված ժողովուրդ էինք, երկրի իշխանությունը մեզ քշել էր սպանդանոց, իր սուրը դրել էր մեր կոկորդի վրա, ամենուրեք հայերի արյունը հոսում էր։ Մեր մահվան վերջին ժամերը մոտեցել էին, ջարդարարների հանդեպ մեր վրեժը պետք է մնար առանց հատուցանելու, որովհետ— զենք չունենալու պատճառով մեր ձեռքերը ծալված էին մեր կրծքի վրա, իսկ իրավունքն ու արդարությունը մնացել էին բարբարոսների ձեռքում։ Վտանգից խուսափելու համար թողեցինք Խռոկի հովիտը, ետ վերադարձանք դեպի ար—մուտք, գյուղի կողմի վրա բարձրացանք Սինամերիկի վեր—, Կապրեդավի կոչված տեղը, հսկող պահակախմբեր դասավորեցինք։ Ժողովուրդն ու անասունները տեղավորվեցին սաղարթախիտ փոքրիկ դուրանի մեջտեղում։

Կորյունը մի խումբ զինվորների հետ գտնվում էր Կուրտըկի բարձունքներում, պահում էր Մուշի — Սասունի մեջտեղը ընկած սահմանը։ Նա հեռվից նայում էր այրվող քաղաքին, լսում թնդանոթների ու հրացանների ձայները, սիրտը կսկծում էր — Սեմալից զինված ուժ էր պահանջում, որ գիշերով հարձակվեր քաղաքի վրա, թուրքերին խուճապի մատներ, հայերի համար ազատվելու ճանապարհ բացեր։ Սասունցիները համաձայն էին քաղաքի պաշարված հայերին օգնության հասնել։ Բայց դա, ըստ Ռուբենի4, վտանգավոր էր։ Ռուբենը, Վարդանը — փեթարցի Մանուկը, վերցնելով բավական թվով սասունցիների ու այլ զինվորների, Սեմալից բարձրացան Կուրտըկ՝ Կորյունի5 մոտ, որպեսզի այդ գիշեր հարձակվեն թուրքերի վրա։ Կուրտըկի մոտ Արջկլորի գագաթին թուրքերի պահակները դիրք էին բռնել։ Մանուկն իր տղաներով բարձրացավ այդ գագաթը — մի քանի մարդով այդ Արջկլորի դիրքը գրավեց։ Համաձայն պայմանի, երբ Մանուկի — նրա զինվորների կողմից հրացանի ձայներ լսվեին, Կուրտըկից անմիջապես զինված օգնություն պիտի գար, որ արշավանք գործեին քաղաքի վրա։ Բայց Մանուկը մինչ— լուսաբաց սպասեց, — ոչ մի մարդ օգնության չեկավ։ Հուսահատված ետ վերադարձան Կուրտըկի գագաթը, տեսան՝ վեճ — անհամաձայնություն։ Մի քանի մարդ պահակ թողեցին այնտեղ, մնացածները նորից իջան Սեմալ։ «Կատարվեց Ռուբենի կամքը՝ միայն թե ինքը կենդանի մնա», – ասում էին շարքային զինվորները, բայց իրականությունը այն եղավ, որ վերջում Սասունն էլ չազատվեց։

Ողբերգության վերջին գիշերն էր, թնդանոթները դեռ որոտում էին։ Վերին թաղի — Ս. Մարինեի թաղի տները բոցավառվում էին, տասնյակ հազար հայեր չորս կողմերից հավաքվել, խցկվել էին ձորի թաղի տներում ու նկուղներում։ Մոտիկ էր վախճանը։ Անօրինական ու դաժան մահով մեռնելը մարդկանց համար ծանր էր։ Հետ—աբար, խելքով հասունացած տղամարդիկ ու երիտասարդությունը՝ խմբված պատերի տակ, մութ անկյուններում, խոսում, կազմակերպվում էին, որպեսզի գաղտնի կերպով, առանց մեկին իմաց տալու, բաժանվեն իրենց սիրելիներից — իրենք քաղաքից դուրս գալու համար փախուստի փորձ կատարեն, ով՝ մեռավ, ով՝ ազատվեց։ Քսան–երեսուն հոգիով, տարբեր ուղղություն վերցնելով, փախուստի ճամփան բռնեցին։ Լավագույն միջոցը քաղաքի միջով անցնող ջրի հոսանքի հետ գնալն էր։ Շուրջ քառասուն երիտասարդներ լողացին, դուրս եկան Տեր–Գ—անք գյուղի ետ—ում, ժայռերի մեջ թաքնվեցին։ Բայց նրանց հաջորդող խումբը՝ յոթանասուն հոգի, նույնպես ջուրը մտան, բայց թուրքերը նկատեցին — բոլորին գնդակահարեցին։

Հուլիսի 6-ի առավոտը զորքը աջից, ձախից շարժվեց, մտավ ձորի թաղը, տներից դուրս թափեց տասը հազար կանանց, երեխաների, ծերերի ու երիտասարդների, ինչքան որ տղամարդ կար, բոլորին տեղում գնդակահարեցին, իսկ մնացածներին ժանդարման քաղաքից դուրս հանեց, տարավ մոտակա գյուղերը, սովորական կարգով լցրեցին գոմերի մեջ ու այրեցին։

Հայերի թողած հարստությունը թալանի տրվեց։ Պետությունն իր բաժինը ամբարեց Ս. Մարինե, Ս. Գ—որգ — Շեկ Ավետարան եկեղեցիներում, իսկ մնացածը՝ հետագա շաբաթների ընթացքում, գիշեր ու ցերեկ անընդհատ իրենց տներն էին տեղափոխում թե՛ քաղաքի թուրքերը, թե՛ քրդական աշիրաթները։ Մուշի անզեն ու անզոր հայերը յոթ օր հերոսաբար կռվեցին, պաշտպանվեցին, բայց Թալեաթի — Էնվերի բարբարոս սուրը նրանց էլ գլխատեց, նրանց շեն ու հարուստ օջախները գետնին հավասար դարձրեց։ Բացառությամբ հինգ–վեց հոգի հացթուխ վարպետների, որոնց զորքին հաց թխելու համար առանց ընտանիքների փակել, պահել էին փռերի ներսում, դաշտում ու քաղաքում այլ—ս ոտքի վրա կանգնած կենդանի հայ չէր մնացել։ Հեռվից եր—ում էր միայն սոսկումնավոր ամայի տարածությունը, որի վրայից քայլում, անցնում էին թալան փախցնող քրդերի ավազակային խմբերը։

Հուլիսի 7-ի գիշերը Վահան Փափազյանը6 — Ավետիսը, մշեցի ու դաշտեցի քառասուն հոգուց բաղկացած մի խումբ զինվորներով, Սեմալից եկան Կապրեդավի։ Հյուրերի ներկայությունը հուսահատ ժողովրդին մեծ ուրախություն պատճառեց, որպես զինված օգնություն, նրանց գալուստը մեր կողմից գրկաբաց ընդունելություն գտավ։ Նրանք Սեմալից մինչ— մեզ մոտ հասնելը անցել էին երեսունհինգ կիլոմետր ճանապարհ, հետ—ապես շատ հոգնած էին ու սոված։ Կերան ու քնեցին։ Առավոտյան գնացինք դիրքերը ճշտելու։ Իզամ քարի գլուխ կանաչ ճյուղերից մի քանի տաղավարներ հյուսեցինք, Փափազյանն իր կենտրոնը հիմնեց այնտեղ։ Սկսած Ծիրի կատարից մինչ— ցածի ստորոտները, վեր—ից ներք— — ճյուղավորված բոլոր լեռնաթ—երը, Առաքելոց վանքը, դաշտի տարածության մեծ մասը, Գանա — Մառնիկ լեռները պարզ հայելու պես փռված էին մեր առջ—։ Կարճատ— խորհրդակցությունից հետո կռվող ուժերին դասավորելու — ղեկավարելու գործը հանձնվեց Ավետիսին, իսկ ընդհանուր կարգադրությունը՝ Փափազյանին։ Ավետիսը զինված տղաներին բաժանեց տասնյակների, նշանակեց տասնապետներ։ Խմբերը անձայն դիրք բռնեցին այդ լեռան թ—ի երկարությամբ։ Վանքում եղած միլիսները ամեն օր երեսուն–քառասուն մարդով գալիս էին դեպի մեր դիրքերը, հեռվից կրակում էին մեզ վրա։ Մենք էլ փոխադարձ կրակում էինք, մինչ— մութն ընկներ։ Հետո նրանք վերադառնում էին վանք։

Գավառում՝ ժամանակավորապես սրից ու հրից պրծած, փախստական — քրդերի ամենօրյա հալածանքներին ենթարկված հայերի համար ստեղծվեց ինքնապաշտպանության չորս խմբավորում։

ԱՌԱæԻՆ տեղը Անդոկ սարն էր, ուր գաղթել, կենտրոնացել էին դեռ կոտորածի չմատնված սասունցի հայերը՝ իրենց ընտանիքներով, որոնց թիվը Սլիվանից, Բշերիկից, Սղերդից — զանազան վայրերից փախած ու այնտեղ ապաստան գտած մարդկանց հետ կազմում էր քառասունհինգից–հիսուն հազար հոգի։

ԵՐԿՐՈՐԴԸ Քանա — Հավատորիկի սարերն էին, որտեղ դաշտի — քաղաքի փախստականների թիվը կազմում էր տասը–տասներկու հազար հոգի։ ԵՐՐՈՐԴԸ Ս. Կարապետի վանքի անտառն էր, որի խիտ թփուտների մեջ պահվում ու պաշտպանվում էին Վարդովի — շրջակա գյուղերից փախած մոտ երկու հազար տարբեր սեռի — հասակի անձինք։

ՉՈՐՐՈՐԴԸ Չխուրի մասում Մեղրագետի ակունքից դեպի հյուսիս–ար—ելք, մեծ տարածություն բռնող շամբն էր, որի խորքում՝ վայրի խոզերի բնակատեղում, փախել ու ապաստանել էին Վարդենիսի, Աղբենիսի, Արտոքի, Կարսի — այլ գյուղերից փախած մոտ հազար հինգ հարյուր կանայք ու երեխաներ։

Սլիվանցի քրդախոս Տիգրանին քյուրդ ձ—ացնելով՝ մի անգամ ուղարկեցինք մինչ— ռուսական բանակ, վերադարձավ, բայց հուսալի լուր չբերեց։ Երկրորդ անգամ ուղարկեցինք՝ էլ ետ չվերադարձավ։ Ամեն րոպե հեռադիտակը մեր աչքերին դրած նայում էինք Առաքելոց վանքին, տեսնում՝ զորքը ել ու մուտ է անում։ Միլիսները դրսի կողմից քանդում էին հնադարյան եկեղեցու խորանի պատերը — քարերը գլորում դեպի ներք—։ Հուլիսի 15–ին, միլիսների կեսը՝ մոտ երկու հարյուր հոգի, չավուշների գլխավորությամբ մնացին վանքում, մնացած երկու հարյուր հոգին Քամիլ էֆենդու հետ բարձրացան վեր—, սարի ետ—ում՝ Միրզա աղայի աղբյուրի մոտ վրաններ կանգնեցրին, լեռնաթ—ի երկարությամբ դիրքեր բռնեցին՝ մինչ— Ծիրին կատարի գագաթը։ Այդ տեսնելով՝ մենք էլ մեր դիրքերը տարանք Ծիրին կատարին մոտ — կանգնեցինք դեմ առ դեմ։ Թուրքերը մեկ–մեկ կրակում էին մեր դիրքերի վրա, հետո դադարում էին։ Այդ ձ—ի թույլ կռիվներ գնում էին նա— Անդոկի շուրջ, որին մասնակցում էին բացառապես քյուրդ աշիրաթները։

Չնայած Հավատորիկը բնակիչներից դատարկված էր, բայց գտնվում էր մեր տրամադրության տակ, զորքը — քրդերը դեռ չէին համարձակվել այդ ձորերում մուտք գործել։ Գյուղի շրջակայքում գարին հասել էր։ Սարերի վրա թափառող ժողովուրդը մատնված էր սովի, պետք էր այդ գարին օգտագործել։ Գիշերով մարդիկ խմբերով գաղտնի իջնում էին սարից, գնում արտերը, շտապ գարին հնձում էին, կալսում։ Հատիկի մի մասը տանում էին ձորում գտնվող ջրաղացում աղում, լուսաբացին ալյուրը բերում, հասցնում էին սարի գլուխ։ Մնացած մասը խարկում, շինում էին փոխինդ — խնայողաբար պահում էին, որպես ավելի ս— օրվա պաշար։ Բայց տասնյակ հազարավոր մարդկանց կշտացնելը դժվար էր, հետ—աբար, նրանք կերակրվում էին մսով՝ դեռ իր սեփականությունը կազմող տավարներից ու ոչխարներից։ Ամառվա տաք եղանակները օգնում էին, որ մարդիկ առանց բնակարանի ու անկողնու ապրեն բացօթյա։ Դիրքերը գործում էին, կրակոցների ձայները շարունակ լսվում էին, — մենք այդ վիճակով դիմացանք ու ապրեցինք մինչ— հուլիս ամսի քսանինը։ Դաշտի — քաղաքի կոտորածից անցել էր մոտ մեկ ամիս։ Ինչպես ասացի, թշնամու ուժերով շրջապատված այդ կետերում ապրում ու պաշտպանվում էր դեռ վաթսունհինգ հազար հայություն։

Հուլիսի 25-ի առավոտ Մուշի դաշտը, որ դարձել էր ամայի — անմարդաբնակ, տնքում էր հարյուր հազարավոր մարդկանց ու անասունների ոտքերի տակ, որոնք Ախլաթի, Բուլանըխի, Խնուսի — այլ կողմերից հեղեղի պես հոսելով շարժվում էին դեպի ար—մուտք, դեպի Խոզմոյի սարը։ Մենք նկատեցինք, որ այդ հոսանքը թուրք — քյուրդ գյուղացիներ էին, որոնք նահանջում էին, քանի որ ռուսական բանակը առաջ էր գալիս։ Գեներալ Աբացի—ը երեսուն հազար զորքով, հայկական կամավորների հետ Խադավինի — Ախլաթի կողմից առաջացել, մտել էր Չխուր, Մուշի դաշտ։ Բայց ռուսական բանակը արագությամբ նահանջեց։ Վահան Փափազյանի այն համոզմունքը, թե՝ «վաղը կամ մյուս օրը մենք ու ռուսները իրար կխառնվենք»՝ հաջողություն չունեցավ։ Նա ուշացած, անհույս քայլի դիմեց։ Հուլիսի 27-ին իր մոտ կանչեց մի քանի ընկերների, որ գնան հասնեն ռուսական զորքին։ Ռուսերեն իմացող Ավետիսը — բուլանըխցի Մարտիրոս վարժապետը ճամփա ընկան։ Մարտիրոսը ետ եկավ շուտով։ Ճանապարհին քրդերի էին հանդիպել։ Ավետիսը քրդերի հետ պայքարել էր ամբողջ մի օր — վերջին գնդակով իրեն խփել։ Եվ այդպես չէր հասել ռուսական զորքին։ Օգոստոսի 1-ի առավոտ Անդոկի վրա որոտացին թնդանոթները։ Շուրջ տասնհինգ–քսան հազար զորք ու քյուրդ ամեն կողմից եկել էին Անդոկի ստորոտները, կատաղի մարտեր մղելով սկսեցին մագլցել դեպի Անդոկի բարձունքները։ Անդոկի ար—ելյան կողմ՝ Ամբրների գագաթը կոչվեց Կորյունի դիրք։ Հարավային կողմը՝ դեպի Կաբլորի սարը, Մուշեղի, Դավիթի — Տիգրանի դիրք։ Ար—մտյան կողմը՝ Սուրբ Հակոբա գլուխը՝ Մանուկի դիրք, հյուսիսային կողմը՝ Մերգերի փոսը՝ Չոլոյի — Ղազարի դիրք, իսկ Ռուբենը, Մկրտիչն ու Վարդանը մնացել էին կենտրոնում՝ Սխտոր քար, որպեսզի թիկունքում կարգ պահպանեին — դիրքերում կռվողների համար ռազմամթերք, հաց ու ջուր մատակարարեին։ Թուրքերը զույգ–զույգ թնդանոթները տեղավորել էին Կապրե–Շերիֆ խան, Գրեքոլ բարձունքների վրա — այդտեղից ռմբակոծում ու խորտակում էին հայերի՝ քարից կառուցված դիրքերը։ Նրանց պայթող ռումբերի տակ զոհվում էին կռվող ուժերը, կանայք ու երեխաները։ Հանդիպելով հայերի համառ դիմադրություններին, կրելով ծանր կորուստներ, թուրքերը շատ դժվարությամբ առաջ էին շարժվում։ Նրանց մեծ բանակի, թնդանոթների, գնդացիրների, հրացանների ու անհատնում ռազմական միջոցների դեմ կռվում էին մի քանի հարյուր հայեր, այն էլ՝ չորս ամսվա անընդհատ կռիվներ մղելուց հետո, երբ փամփուշտները վերջանում էին — ճարահատ արճիճե գնդակները կիսում էին երկու մասի, նոր փամփուշտներ էին լցնում — կիսատ–կիսատ կրակում։ Վերջին հուսահատական րոպեներին սասունցի անզեն տղամարդիկ ու կանայք քարերով ու փայտերով գրոհում էին թշնամու դիրքերի վրա։

Օգոստոսի 3-ին լուր ստացվեց, որ դիրքից–դիրք անցնելիս Կորյունը սպանվել է։ Սպանվել էին նա— Դավիթը — Տիգրանը։ Չորս օրվա ահեղ մարտերի ընթացքում կռվող զինվորներից — ղեկավարներից շատերը սպանվեցին։ Զենքերի կեսը շարքից դուրս եկավ։ Խուճապն ու փախուստը անխուսափելի էին։

Օգոստոսի 4-ի երեկոյան կողմ Անդոկի հարավ–ար—մտյան թ—ից թուրքերը հայերից գրավեցին Ս. Հակոբա դիրքերը, աղմուկ–աղաղակով արշավեցին անզեն կանանց ու երեխաների վրա։ Ժողովուրդը լեղապատառ փախչում էր այնպիսի տեղերից, ուր գրեթե մինչ— այդ մարդկային ոտք չէր կոխել։ Զորքն ու աշիրաթը այդ գիշեր մնացին Անդոկի վրա, զբաղված երեսուն–քառասուն հազար անտեր ու ավար թողնված ոչխար–տավարի հետ։ Նրանք հանգստացան, խորոված կերան, սպասեցին մինչ— լույսը բացվեց։ Մինչ— կեսօր նրանք ինչ որ գտան, թալանեցին ու սպանեցին, իսկ կեսօրից հետո Անդոկի ու Գեբինի ջրերն ընդգրկող՝ Գելիեսան կոչվող խոր հովտում, երկու ժամվա ընթացքում ջարդարարները սրախողխող ու գնդակահար արեցին մոլորված — այդ ձորի խորքում կուչ եկած քսանհինգ հազար հայերի՝ կանանց — երեխաների, որոնց արյունը խառնվելով Սասուն գետի ջրերի հետ, սողաց դեպի Ար—ելյան Տիգրիսը, ապա՝ դեպի Պարսից ծոցը…։ Այդ երեկո, երբ ամեն մեկը մյուսին կորցրած, ահաբեկված փախչում էր մի կողմի վրա, այդ երեկո Սասունի ռազմական մարմինը կորցրեց իր զինված ուժերին, կորցրեց նա— իր իրավունքները, վերջնականապես իր գոյությունը։ Խուճապի, լացի ու արցունքի այդ գիշերը Ռուբեն Տեր–Մինասյանը, առանց իր զինակից ընկերներին ու զինվորներին լուր տալու կամ որ—է կարգադրություն անելու, գաղտնի անհետացավ մի քանի տղաների հետ, փախավ Տալվորիկի անառիկ ժայռերը — Ֆռֆռ քարի մոտ մի շաբաթ քարայրից դուրս չեկավ, մինչ— որ խուզարկությունները մեղմացան, — թուրքական զորքերի մեծ մասը Սասունից հեռացավ։ Ռուբենը երկու ամիս թաքնվեց այդ լեռներում։

Չորս ամիս ավարառու — մարդասպան քրդական ցեղերի դեմ կռիվներ մղելուց — իր գոյությունը պահպանելուց հետո վերջապես կառավարական թնդանոթները ծնկի բերեցին այդ հերոս ժողովրդին, Անդոկի գլխից ցրիվ տվեցին քառասունհինգ խմբավորված հայերի. մութ գիշերին ժայռերի գլխից ցած գլորեցին դեպի խորախոր անդունդները, ջարդեցին ու ոչնչացրին, որովհետ— նրանք խաբված էին, տեր — օգնող չունեին։ Սկսած Շատախից մինչ— Տալվորիկի վերջին ծայրը, մեկ էլ չվերականգնվելու պայմանով, հայերի բոլոր գյուղերը այրված էին, նույնիսկ հավ պատսպարելու համար մի փոքր խրճիթ կանգուն չէր մնացել։

Հարյուրապետ Քամիլ էֆենդին քաղաքից ստացել էր ժանդարմայի լրացուցիչ ուժ, կանչել էր վանքում թողած միլիսներին, հավաքել էր շրջապատում գտնվող քրդերին, պատրաստ սպասում էր Անդոկի վախճանին։ Եվ երբ լուր ստացավ, որ Անդոկի հայերը պարտվել են, երեկոյան կողմ վեց հարյուր ժանդարմներով, միլիսներով ու քրդերով Ծիրին կատարի ար—մտյան — հյուսիսային կողմերից հարձակում գործեց մեր դիրքերի վրա։ Մեր կռվողները ունեին երեսուն հրացան, այն էլ՝ խնայողաբար փամփուշտ էին կրակում, կռվում էին վեց հարյուր հրացանի դեմ, որոնց փամփուշտները անհաշիվ էին։ Անհավասար կռիվը տ—եց երկու ժամ։ Առինջեցի Սահակը սպանվեց, մշեցի Արմենակը — Աշոտը վիրավորվեցին, իսկ մնացածները դիմեցին փախուստի։ Կռվի տեղից հինգ կիլոմետր ներք— ձորերի — տեր—ախիտ պուրակների մեջ լցված, ահ ու դողով բռնված, խլրտում էր տասը հազար փախստական ժողովուրդ։ Մեծ թվով տղամարդիկ ուզում էին կռվել թշնամու դեմ, բայց ինչպե՞ս, ինչո՞վ։ Ժողովրդի հույսը Փափազյանն էր։ Հանկարծ սուրհանդակը լուր բերեց Փափազյանից, որ փամփուշտները վերջացել են, դիմադրել այլ—ս չենք կարող։ Ժողովուրդը խուճապի մատնվեց։ Հավատորիկցիների մոտ դեռ մեծ թվով ոչխար ու տավար, աման ու անկողին կային, այդ բոլորը հավաքել, փախչել՝ հեշտ գործ չէր։ Արշալույսը բացվեց։ Լսվեցին համազարկերի ձայներ։ Թուրքերը կրակում էին, վազում, իջնում էին դեպի մեր կողմը։ Հայ զինվորները գիշերը թողել էին դիրքերը, իջել, մոտեցել էին Իզամ քարին, ուր գտնվում էր Փափազյանը։ Նրանք խորհրդակցել, որոշել էին, որ իրենք էլ ժողովրդի հետ խառնված պիտի փախչեն։ Տասը հազար ժողովուրդ, տասը հազար ոչխար ու տավար իրար խառնված Դիկ սարալանջից ձյունի հյուսի պես սկսեցինք թավալվել դեպի մեծ ձորը։ Ուժեղները թույլերին ոտքի տակ էին տալիս ու անցնում։ Ստեղծվել էր մի սոսկալի տեսարան։ Մինչ— ժողովրդի առաջին մասը ձորից անցավ մյուս կողմը, ետ—ից թուրքերը արդեն գրավեցին Իզամ քարը — վեր—ից ներք— սկսեցին գնդակոծել հալածվող ամբոխին։ Քամիլ էֆենդին գյուղի ար—մտյան կողմից, հարյուր հիսուն միլիսների հետ խուժեց, մտավ Հավատորիկ ու սկսեց այրել ժողովարանի շենքը, կից դպրոցը, պատվելու երկհարկանի բնակարանը։ Հետո կրակի տվեցին մեր տունը։ Նրանք այրեցին վաթսուն–յոթանասուն տուն։ Այրեցին նա— մեղվանոցներում շարված մոտ երկու հազար, մեղրով լցված մեղվի փեթակները։ Վեց հարյուր մարդով նրանք մեր գյուղը տակնուվրա արեցին, թալանեցին։ Մարագի մեջ գտան երեք կույր կին, նրանց էլ սպանեցին։ Ար—ը մայր չմտած, նրանք այրված գյուղը թողեցին, բույնը կորցրած մեղուների ողբերգական նվագի տակ քաշվեցին–գնացին Առաքելոց վանքը։ Ժողովուրդը Հավատորիկի լեռներից անցավ Քանա սարերի վրա։ Հոգնած ու սոված բազմությունը ցրիվ եկավ անտառների մեջ։ Թուրքական զորքերը նորից գնացել, հասել էին Մանազկերտ՝ մինչ— Ալաշկերտի հովիտը։ Երբ թշնամին քսան հազար զորք ու խուժանով կործանման էր ենթարկել Անդոկը — օրական մի քանի հազար հայեր էին մորթվում, այլ—ս ոչ ոք չէր կարող օգնել։ Փափազյանը հայտարարեց. «Ամեն մարդ թող իր գլխի ճարը տեսնի»։ Նա իր խմբով բաժանվեց ժողովրդից ու գնաց դեպի Բուրթել։ Խչուրցի (խաչը ուրացող) Ավդուլան լուր բերեց, թե Հաջի Մուսաբեկ — ուրիշներ հարձակում պիտի գործեն Քանա սարի վրա — մնացած հայերին պիտի կոտորեն։ Հավատորիկցիները խչուրցի քրդերի հետ խորհրդակցելու գնացին անտառում։ Այդ պահին երեք հարյուր ջարդարար միլիսներ — նրանց խառնված քրդեր հայտնվեցին, բայց խչուրցի Ավդուլան նրանց ճամփու դրեց։ Քյուրդ լամուկները թակարդ էին սարքել — Հավատորիկի հայերին խաբելով, տարել, մտցրել Շուժնգի ձորը, որպես ապահով վայր, այնինչ Քազիմ բեյը հենց այնտեղ էր գալու։ Իսկ Դամփելի — Փիրզինի բոլոր քրդերը հավաքվել էին Շուժնգի ձորի մոտ, սպասում էին հարուստ ավարի։ Նրանք հայերի ձեռքից վերցրին ութ հազար ոչխար ու տավար, ասացին. «Թաքնվեք այս ձորում, մենք հեռվից կհսկենք մինչ— որ զորքը այստեղից կհեռանա»։

Փախստական դառնալու օրվանից հավատորիկցիները քառասուն օր ապրեցին լեռների վրա։ Նրանք հիմնովին թալանվեցին, զրկվեցին բոլոր տեսակի բարիքներից, դավաճան խչուրցիի խորհրդով քաշվեցին Շուժնգի ձորը, մտան թաքստոցներ, այդ ձ—ով ուզում էին իրենց կյանքը փրկել։ Իսկ ստորաքարշ քրդերը իրենց ս— ծրագիրը իրականացնելուց հետո անմիջապես Քազիմ բեյին լուր հասցրին, թե Շուժնգի ձորում մեծ թվով թաքնված հայեր կան։ Լեռները թնդացին հազարավոր հրացանների որոտմունքից։ Կոտորածը սկսվեց։ Դիակներ թափվեցին։ Հոսեց մարդկանց ու անմեղ մանուկների առատ արյունը։ Ուժերիցս վեր եմ համարում մանրամասն նկարագրել, թե ինչպիսի ճիչ ու վայնասուն էր համակել ամբողջ սարուձորը, թե ինչպես քարից–քար, թփից–թուփ փախչում էին լեղապատառ կանայք — երեխաները ու մի վայրկյանում գնդակահար եղած փռվում էին գետնի վրա։ Անթիվ ու անհամար մարդասպանները շրջապատել, փակել էին փախուստի ճանապարհները, կրակում էին, գոռում, գոչում էին, թաքնված տեղերից դուրս էին փախցնում մոլորված որսերին — անխտիր բոլորին էլ սպանում։ Մսագործ դահիճները մորթեցին ու սպանեցին, մինչ— որ իջավ երեկոյան փրկարար խավարը, իր ս— ու անթափանց քողով ծածկեց մեզ համար թշնամի ար—ի լուսատու երեսը։

Գիշերը Քազիմ բեյը իր զորամասով վերադարձել էր Սասուն, Քամիլ էֆենդին իր միլիսների հետ՝ Առաքելոց վանքը, Հաջի Մուսաբեկը՝ իր քրդերով՝ դեպի Չխուր, իսկ թալան փախցնող աշիրաթները՝ իրենց վերցրած մեծ ավարը տեղ հասցնելու — իրար բաժանելու համար՝ դեպի իրենց բնակավայրերը։

Սասունի կողմից մի մարդ եկավ, պատմեց, որ Քազիմ բեյը հազարապետ Մուրադ բեյին հինգ հարյուր ժանդարմաների ու միլիսների հետ թողել է Շենիկ գյուղում, որ տեղական քրդերի օժանդակությամբ ամեն օր խուզարկություններ կատարեն, կենդանի մնացած հայերին ոչնչացնեն, իսկ ինքը իր սիյարա թաբուրիով (պաշտպանության գումարտակ) մեկնել է դեպի Բիթլիս։ Սասունից հեռացել էր նա— Դիարբեքիրից եկած ղասաբ թաբուրին (մսագործների գումարտակ)։ Այսպիսով, Մուրադ բեյը հինգ հարյուր զինվորներով նստեց Սասունում՝ այնտեղի փախստական հայերի հետ իր հաշիվը տեսնելու։ Հարյուրապետ Քամիլ էֆենդին երեք հարյուր միլիսներով ու ժանդարմաներով նստեց Առաքելոց վանքից չորս կիլոմետր վեր—, Միրզաղայի աղբյուրի մոտ։ Հավատորիկի — այլ տեղերից այդ սահմանների վրա թափառող հայերի հետ իր հաշիվը տեսնելու, իսկ Քանա — Մարնիկ անտառներում գտնված հայերին արմատախիլ անելու պարտավորությունը մնացել էր Հաջի Մուսաբեկի վրա։

Որքան ես հասկանում եմ, եթե համեմատության մեջ դնելու լինենք, աշխարհում չի լինելու այնպիսի ծանր ու հոգնեցուցիչ աշխատանք, ինչպիսին է մարդ սպանելը։ Մի բարբարոս արհեստ, որը ծնունդ է առել վայրենի ցեղերի ու ցեղապետների կողմից — դարերի ընթացքում զարգանալով, եկել ընդգրկել է քաղաքակրթված աշխարհի մարդկանց, որոնք իրենց անձնական փառքի ու շահի համար պատերազմներ են ստեղծում, միլիոնավոր անմեղ մարդկանց արյունն են թափում։

Թալեաթի ու Էնվերի զինվորները ամիսների ընթացքում Տարոնի դաշտում — Սասունի լեռներում այնքան անզեն հայ էին սպանել ու այրել, որ արդեն այդ «աշխատանքից» հոգնել էին ու բեզարել — այժմ փոխարինող գերբնական մի ուժ էին փնտրում, որպեսզի իրենք մի կերպ ազատվեին այդ պարտականությունից — վերադառնային իրենց տները։

1915 թ. օգոստոսին կառավարությունը ներում է շնորհում, որը սուտ էր։ Հայերին բնաջինջ անող մի այդպիսի դաժան կառավարության կողմից մեզ՝ վերջին թափթփուկներիս համար այլ—ս իրական աֆու (ներում) — ազատություն չէ՛ր լինելու։

Արդեն 1915 թ. աշունն էր, անկողին, հագուստ չկար, ուտելու բան արտերում չէր մնացել, տիֆը տարածվել էր, աֆուն սուտ էր։ Այդ պատրվակով Քամիլը վաթսուն–յոթանասուն միամիտ հայեր էր որսացել։

Նրանց, ում ուղարկել էին Դիարբեքիր բնակվելու, բոլորին տարել, թափել էին Մուրադ գետի մեջ՝ շուրջ երկու հարյուր հիսուն անմեղ զոհեր, պատմել է Միհրան Հովհաննիսյանը, որը տասներկու տարեկան է եղել — մի բարի քրդուհի նրան հանել է գետից ու պահել։ Նա հետո դարձել է Եր—անի պոլիտեխնիկական ինստիտուտը ավարտած ինժեներ։

… 1917 թ. փետրվարի 4-ի գիշերը հայ գեներալ Նազարբեկովի7 բանակը — խմբապետ Դրոյի8 կամավորները տիրացել էին Մուշ քաղաքին։ Ռուսական բանակի մուտքով մի պահ Տարոնի դաշտն ու քաղաքը ազատագրված էին բռնակալության լծից։

Արդեն փետրվարի 3-ին ռուսները գրավել էին Էրզրումը, 4-ին՝ Բիթլիսը, փետրվարի 13–ին մտան Բռնաշեն՝ քրդերի անզոր դիմադրությունը կոտրելով։

Սարերում, ձորերում թափառող հայերը հավաքվեցին Մուշում՝ իրար աչքալույս տալով։ Սակայն Ռուսաստանում բռնկվել էր Հոկտեմբերյան հեղափոխությունը, Կերենսկու Ժամանակավոր կառավարությունը տապալվել էր, երկրի ներսում ծայր էին առել քաղաքացիական կռիվները։ Նոյեմբեր ամսում զորքերը՝ չենթարկվելով ոչ մի կարգադրության, լքեցին ամբողջ ճակատը, գունդ առ գունդ, վաշտ առ վաշտ, մեկը մյուսին հաջորդելով, օր ու գիշեր սկսեցին քաշվել, հեռանալ դեպի թիկունք։ Երբ մեկը հարց էր տալիս, թե՝ ու՞ր եք գնում, բոլորի բերաններից լսվում էր մի—նույն պատասխանը՝ «դամո՜յ, դամո՜յ» (տու՜ն, տու՜ն), — այդպես «դամոյ» ասելով ռուսական զորամասերը Թուրքիայի հողի վրա՝ Տրապիզոնից մինչ— Վան, ամեն տեղ թողեցին մեծ քանակությամբ թնդանոթներ, գնդացիրներ, հրացաններ, միլիոնավոր փամփուշտներ, անհաշիվ ալյուրի պարկերի դեզեր, շաքարի, յուղի, պահածոների, ընդեղենի — այլ բազմատեսակ ապրանքների պահեստներ ու անվերադարձ խորացան, գնացին իրենց հեռավոր հայրենիքը…

Լսեցինք, որ Բրեստում կնքված է պայմանագիր — ռուսական բանակներին իրավունք է տրված թողնել բոլոր ռազմաճակատները — վերադառնալ իրենց հայրենիքը։

1918 թվի փետրվարի 27-ի գիշերը հեռագիր ստացվեց, որ Անդրանիկը9 Էրզրումը թողել է թուրքերին, որովհետ— զինվորները իր հրամաններին չեն ենթարկվել, չեն կռվել, — հայերի զորամասերը նահանջել են դեպի Հասանղալա, դեպի Սարիղամիշ։

Փետրվարի 28–ին նոր համալրված ուժերով թուրքերն ու քրդերը լեռների բարձունքներից գրոհեցին։

Մարտի 1-ին արդեն Խնուսի ճանապարհով հեռանում էին ընտանիքներ, զինված խմբեր, պոլկովնիկ Սամարցովը իր վաշտերի հետ՝ նոր պատրաստված ճանապարհներով՝ ռազմական ու նյութական հարուստ ավարը ամբողջապես թողնելով օսմանցիներին։ Խոր ձյան միջով մենք քայլեցինք դեպի ար—ելք, Դութաղի, Ղլիչգետուկի, Դիադինի, Կորուն–Մոսունի վրայով։

Մարտի 16–ի առավոտ Խուջախ գյուղի վեր—ն էինք։ Մենք կանգնած էինք ռուս–թուրքական հին սահմանի վրա, — առաջին անգամ մեր աչքերի առջ— բացվեց Արարատյան դաշտավայրը, նրա աջ կողմում ծերացած Մասիսն էր, իսկ դիմացը՝ Ալագյազը։

Թույլ տվեք կանգնել այս բարձր սարի վրա, վերջին անգամ «Մնա՜ք բարով» ասել որբացած հայրենիքին, նրա սրբավայր տաճարներին, հուշարձաններին, ծաղկաբույր լեռներին, արգավանդ դաշտերին, գետերին ու աղբյուրներին — որպես գաղթական մարդ՝ իմ սակավաթիվ հայրենակիցների հետ հյուրընկալվել ու ապրել դեռ սովի, գաղթի ու արյունահեղության մատնված Ար—ելյան Հայաստանում։

1 1908 թ. հռչակվեց Օսմանյան Թուրքիայի «Սահմանադրությունը», որի կարգախոսն էր՝ «Ազատություն, արդարություն, եղբայրություն, հավասարություն ժողովրդին»: 2 Մի ցեղապետի ենթարկվող քրդական ցեղ: 3 Կայծքարային 4 Ռուբեն - Մինաս Տեր-Մինասյան (1882, Ախալքալաք - 1951, Ֆրանսիա), ազգային ազատագրական շարժման գործիչ: 1915 թ. եղել է Սասունի ինքնապաշտպանության ղեկավարներից: 5 Կորյուն - Գոմսա Իսո (1870, Գոմս գ. - 1915, Սասուն), ազգային ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի: Եղել է Մշո դաշտի Գոմս գյուղի գյուղապետը — Սասունի 1915 թ. հերոսամարտի ղեկավարներից, զոհվել է մարտում: 6 Վահան Փափազյան (Կոմս) (1876, Թավրիզ - 1973, Բեյրութ) - ազգային ազատագրական շարժման գործիչ: 1913-1914 թթ. եղել է Մուշում: Առաջին աշխարհամարտի տարիներին միացել է Ռուբենի ֆիդայիների խմբին: 1918 թ. մեկնել է Թիֆլիս: 7 Նազարբեկով - Թովմաս Նազարբեկով (1855-1928, Թիֆլիս), ռուսական բանակի գեներալ-մայոր: 8 Դրո - Դրաստամատ Կանայան (1883, Իգդիր - 1956, Բոստոն), ռազմական — քաղաքական գործիչ: Առաջին աշխարհամարտի ժամանակ եղել է Հայկական երկրորդ կամավորական գնդի հրամանատար: 9 Անդրանիկ Օզանյան (1865, Շապին-Գարահիսար - 1927, Չիկո, ԱՄՆ) - ազգային ազատագրական շարժման գործիչ: Ժողովրդի կողմից արժանացել է «Զորավար» — «Փաշա» կոչումների:


2 (2). ԽԱՉԻԿ ԳՐԻԳՈՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1900 Թ., ՍԱՍՈՒՆ, ՇԵՆԻԿ Գ.*)

Մեր գյուղը շատ գեղեցիկ էր։ Պտղատու ծառեր շատ ունեինք։ Ամենահարթավայրը մեր գյուղն էր։ Մյուս գյուղերը ձորի վրա էին։ Մեր գյուղի տները միհարկանի քարաշեն էին։ Տան մեջ կար թունդիր, մարագ։ Ամառվա գիշերներին պառկում էինք կտուրին, հողե տանիք էր։ Բուխարիկ ունեինք, էդտեղից լույս կուգար։ Վառելու համար անտառից փայտ էինք բերում, իսկ անասնաթրիքը կլցնեինք արտեր, որ պարարտացվի հողը։ Գիտություն չկար, կույր երկիր էր։ Մեր գոմերի տաքությունից մենք էլ էինք տաքանում։ Մեր յորղան–դոշակը բրդից էր։ Հողը սեփական էր. ինչ կուզես՝ ցանիր, բայց պետությանը հարկ պիտի տայիր։ Բերքի յոթը չափը կուտար քեզի, մեկը՝ պետությանը։ Ունեինք երկու գետ, մեկը՝ Մուրադ գետն էր. էդ շատ սարսափելի գետ էր, մեկ էլ՝ Մեղրագետը։

Մենք երկու տուն էինք, բոլորս քսաներկու անձ։ Մեր ընտանիքը յոթ անձ էինք, իսկ հորեղբորս ընտանիքը՝ տասնհինգ անձ։ Բոլորս իրար հետ ապրում էինք հաշտ ու խաղաղ։ Մեր էրկիր տուն կար՝ վաթսուն անձ էր։ Հարս ու կեսուր իրար հետ հաշտ ապրում էին։ Մայրս հացը թխում էր, ճաշը եփում, ցախը բերում անտառից, ծխախոտը հավաքում։ Մեր բերքը հայրս շալակով տանում էր Մշո քաղաք, ծախում էր։

Մեր գյուղում դպրոց կար, աղջիկներ, տղաներ ջոկ–ջոկ էին սովորում չորս դասարաններում։ Սովորում էինք հայոց լեզու, թվաբանություն, պատմություն։ Թուրքերեն՝ չկար։ Ես մի քանի ամիս դպրոց գացի։ Հետո հերս ինձ հանեց, ասեց՝ կովերը արածացրու։ Դպրոցի մեջ գետինը խսիրի վրա ծալապատիկ կնստեինք, մինչ— կեսօր գիրք, սաղմոս կկարդայինք, տետրակ չկար։ Գրատախտակի վրա կավիճով էինք գրում։ Չարություն անեինք, պատիժ կկանգնեինք մի ոտի վրա կամ ոստոտ փետով ծեծ կքաշեր վարժապետը՝ շաբաթով կկապտեր։ Գարեգին երեցը մեզի դաս կուտար։ Վանքերի մոտ կար գիշերօթիկ. երբ երեխան որբ էր մնում, տանում էին Ս. Հովհաննեսի վանք կամ Ս. Կարապետի վանք։ Մեր եկեղեցին կար խորան, սուրբ գրքեր դրուկ, տիրացուներով կարգ կկատարեին։ Ժողովուրդը կանգնած լսում էր։ Տոն օրերին գնում էինք եկեղեցի։ Աստուծո ստեղծած մարդն ես՝ հավատում ես, «փա՜ռք, տեր Աստված, առողջ, անփորձանք պահես մեզ» ասում էինք։ Ձմռանը Քրիստոսի ծնունդն էին տոնում, գարնանը՝ Քրիստոսի խաչելությունը, սոխի կճեպով հավկիթ էին կարմրցնում։

Եկեղեցին քանի անգամ շինել էին, թուրքերը վառել էին։ Մի փայտաշեն եկեղեցի ունեինք։ Էնտեղ հարսանիք, կնունք էին անում։ Հարսանիքները շատ ուրախ էին անցնում։ Մեր խմելու ջուրը կժերով բերում էին աղբյուրից։ Մի հատ էլ առու կար՝ լողանալու — լվացքի համար։

1914 թ. սկսեցին տղամարդկանց տասնութ տարեկանից զինվորական ծառայության տանել։ Դրա համար էլ տղա որ ծնվեր, ծխական տերտերի մոտ գրել էին տալիս՝ աղջիկ, որ բանակ չտանեն։

Արհեստները մեզ մոտ քիչ էին։ Ոչխարի բուրդը կմանեին, կիները կգործեին։ Բամբակը ճախարակով մանում էին, հետո ջուլհակը գործում էր։ Մի դարբին կար, խոփ էր զոդում։

Մեր գյուղում թուրք չկար. կառավարության ներկայացուցիչը կուգար ժանդարմայով իր հախը կառներ, պետության կտաներ։ Թուրք–քյուրդ գործ չունեին մեզի հետ։ Հողի տերը պետությունն էր։

Մեր շրջապատում շատ քրդական գյուղեր կային։ Մինչ— տեղահանությունը մենք քրդի լեզուն չգիտեինք։ Մեր գյուղում երեք հայտնի ֆեդայիներ կային՝ Զալո, Մանուկ, Ղազար։ Նրանք ուխտյալ զինվորներ էին, իրենց ազգի համար զոհվող մարդիկ էին, մոսին հրացան, մաուզեր, հեռադիտակ ունեին, հատուկ ֆորմա ունեին։ Որտեղ որ պետք ըլեր՝ կկանչեին ֆեդայիներին։ Ժողովուրդը կսիրեր, կհարգեր նրանց։ Էդ իրեքն էլ մեզի ազգական էին։ Նրանցից մեկը 1907 թ. մատնությամբ սպանվեց։ Գյուղացի ժողովուրդը զենք չուներ։ Եթե մենք զենք ունենայինք, էդպես հեշտ կպարտվեի՞նք։

Տեղահանությունը եղավ առանց նախօրոք լուրի։ Արդեն Մշո դաշտի հայերին կոտորել էին, ու ֆեդայիներ, փախստականներ եկան հուլիս–օգոստոս ամիսներին, լուր տվին։ Եկան, մենք էդոնց բաժանեցինք ամեն տունի վրա։ Օրինակ՝ Տիգրանակերտից երկու մարդ մեր տան մեջ մնաց։ Մշո դաշտից էլ եկածները հատուկենտ մնացին, հետո բոլորը կոտորվան։

Մեր գյուղը մի ժամվա մեջ հավաքվանք։ Հայրս, մայրս ընտանիքով գնացին Անտոք, կռվանք, կոտորվանք։ Էն օրը որ կոտորվանք, առաջը ջուր էր, հետ—ը՝ սուր, գնացինք։ Մի ջուր կար, բոլորը թափվան ջրի մեջ։ Հայրս ինձ շալկեց, ես բռնեցի նրա վզից, ջուրն անցանք, բայց գետն ինչքան ժողովուրդ տարավ՝ էդ երկինքն իմացավ։ Անտոքից ես ու հայրս ողջ մնացինք։ Երեք ամիս հետո իմացանք՝ տատս, մայրս ուրիշ գյուղի անտառում են թաքնված, գնացինք գտանք։ Տատս մեռավ։ Երկու ախպերներս քեռուս հետ կռվի ժամանակ սպանվան։ Մնացինք ես ու հայրս։ Էկավ թուրքական զորքը՝ մոտ վաթսուն հազար։ Էկան շրջապատեցին գյուղը։ Մերոնք դիմադրեցին։ Երկու անգամ թուրքական բանակ լցվավ գյուղը։ Երկու անգամ էլ մեր ֆեդայիները — ովքեր որ զենք ունեին, ետ քշեցին։ Հավաքվել էին գյուղի կենտրոնը։ Երեք օր առաջ մեր ժողովուրդ քաշվել էր գյուղից։ Գնացել էր Անտոք։ Երեխաները կանանց հետ, ես էլ հետները գնացի։ Հուլիսի սկիզբը գնացինք Անտոք։ Ո՛չ հաց, ո՛չ ջուր, միայն անլի միսն էր, աղ էլ չկար։ Մոտ քառասունհինգ օր էնտեղ մնացինք։ Կռվողները՝ կռվան։ Թուրքական զորքը էկավ Անտոք։ Էդտեղ էլ կռվան։ Քառասունհինգ օր վերջը մեր հաց, մեր պաշար լրացավ։ Հաց չկար։ Մնաց փոխինդը։ Թուրքի զորք էկավ լցվավ։ Ձորեր երեխաների ջանդակներ լցվան։ Մայրեր չկարցան փախցնել։ Թուրքերն ու քյուրդերը կրակում էին։ Մեյ գնդակից տասը մարդ էր ընկնում։ Ով փախավ՝ պրծավ։ Հարսներին տարան։ Գետի ջուր էնքան մարդ տարավ։ Վերջում լեռից ժողովրդին թափում էին գետը, որ փամփուշտ չօգտագործեն։ Էդ հարձակումը տ—եց մեկ օր, բայց սպանությունները տ—եցին հինգ–վեց ամիս։ Թուրքերը անտառների մեջ ման էին գալիս, որտեղ հայ էին տեսնում՝ սպանում էին։ Մենք՝ ես ու հերս, մեր գյուղից փախանք, անտառներում սոված, ծարավ, ծառի կլեպ էինք ուտում, զոռ ու շառին յոլա էինք գնում։ Նոյեմբեր ամիսն էր, քամին տվել էր ծառի տեր—ները թափվան, հերս ասաց.

– Հե՜յ ծառ, քո տեր—ների տակ թաքնվում էինք, էն էլ հմա չկա։

Մեր գյուղի վերջին հավանոցը վառել էին։ Ցերեկը ելլեիր ջրի գնայիր, թուրքերը տեսնեին՝ կսպանեին։ Մինչ— գիշեր պիտի ծարավ սպասեինք։ Մանր երեխեքին թափեցին ծառերի տակ, քանի լացի ձայն կուգար։ Ոչ մի երեխա չպահեցին։ Բոլորին թափեցին, որ թշնամին չլսի դրանց ձայն։ Տասնյոթ տարեկան եղբայրս էլ սպանվավ։ Հորեղբորս տղան էլ սպանվավ։

Դեկտեմբեր ամիս մնացինք քրդի գյուղը։ Մշակ էինք։ Էնտեղ հերս մահացավ։ Մայրս մի գյուղ էր, ես՝ մի ուրիշ գյուղ։ Հետո իրար գտանք։ Մերս ասաց. – Խաչի՜կ, գնա էդ մացառների մեջ նստի, ես կգամ։

Մորս հետ եկանք, հասանք Շենիկ գյուղի դեմ։ Նստանք։ Մթնեց։ Գիշեր էր։ Ու՞ր էրթանք։ Էլանք տեսանք ռուսական բանակ մեր առաջ եկավ։ Ռուսական բանակի հետ եկանք Մուշ։ Տկլոր ենք, ոտներս բոբիկ, ոտքերիցս արյունը կհոսեր։ Մեկ զինվոր հանեց իր շոր տվեց ինձ, որ հագնեմ։ Մի հաց կար սեղանին, հաց՝ չտվեց։ Միայն սուխարի տվեց, ասաց.

– Էս երեխեն էնքա՜ն սոված է մնացել, էնքա՜ն կանաչ է կերել, որ կուշտ ուտի՝ կմեռնի։ Քիչ–քիչ հաց տվեք, որ ուտի։

Մուշ երկու ամիս մնացինք։ Հետո ռուսական զորքի հետ եկանք Ալեքսանդրապոլ։ Էնտեղ երկու տարի որբանոց մնացի։ Մի անգամ մայրս եկավ, տեսա։ Էդ ժամանակ ինքը կապրեր Թալին։

Մեր որբանոցը փոխադրեցին Կարս։ Որբանոցի մեջ յոթանասունհինգ հոգի էինք։ Ամեն տարիքի երեխեք կային։ Ինչ կյանք որ արել եմ, որբանոցի կյանքն է եղել։ Լավ հագցնում էին, լավ–մաքուր տեղաշորում քնացնում էին, ճաշարան կար, լողարան կար, դպրոց կար։ Սովորեցի։ Գալիս էինք, իրիկվան ուտացնում էին, զբաղեցնում էին։ Մեր վերակացուն Շուշիից էր, ութսուն տարեկան մի կին էր, երկու տղա ուներ, մեկը բժիշկ էր, մյուսը՝ օֆիցեր ռուսական բանակում։

Թուրքը նորից եկավ Կարսը գրավեց։ Մեզ փոխադրեցին æալալօղլի։ Մեզ տարան Թիֆլիսի որբանոցը, արդեն 1918 թ. էր։ Հետո մորս հետ գնացի Ռուսաստան՝ Կրասնոդարի շրջան։ Մայրս ամուսնացավ։

1920 թ. ես ետ եկա Հայաստան՝ ճիշտ էս մեր Աշնակ գյուղը։ Արդեն սովետական կարգեր էին։ Սա թուրքի գյուղ էր։ Թուրքերը փախել էին։ Էստեղ երեսուներկու գյուղ թուրքի գյուղ կար։ Մենք էկանք, մտանք։ Մինչ— Աշտարակ թուրքի գյուղեր էին՝ բացի Թալիշից։

Մենք էն հաշվով տեղավորվանք, իբր մեծ տերությունները պիտի լսեն մեր հարցը։ Իբր վեց ամսով պիտի մնայինք ու պիտի դառնայինք մեր էրկիր։ Մինչ— աչքս կբացվի, ես մեր էրկիր կկարոտիմ. էրթայի մեր էրկիր, տեսնայի, հետո՝ աչքս փակեի։ Էրկրի կարոտ ուրի՜շ է։ Գիշեր–ցերեկ մտքիս մեջ է։

1924–ին ամուսնացա, ինը զավակ ունեցա։ Հիմա ես ամենափոքրի հետ եմ ապրում։

1935-55 թվականները շատ խեղճ էինք, կաշխատեինք կոլխոզի մեջ, աշխօրը շատ քիչ էր, դժվար կապրեինք։

Հետո Հայրենական պատերազմ եղավ։ Հինգ տարի մարդկային զոհեր տվինք։ 1942–1944 թվերին եղա Ղրիմի ճակատում։ Կռվել եմ, վիրավորվել։ 1942–ին տղայիս էլ տարան ճակատ։ Էն վեց տարի մնաց բանակում։ Ապրվանք։ Եղավ Հայաստան։ Շինեցինք, նորոգեցինք։

Հիմա հացը կա, տունը կա, աշխատանքը կա, լավ հագնված ենք, ալյուրը կա, մաքրություն կա, բժշկությունը կա, հարմարությունը կա։ Մեր անցած օրերի համեմատությամբ լավ ենք ապրում, փառք Աստծո։

Թուրքը մեզ կոտորեց, բայց իր հարցը լուծեց։ Մենք կոտորվանք։ Եթե ուժ ունես՝ հողի հարցը կլուծվի, թղթով, գրչով էրկիր հետ չեն տա։

1) Անդրանիկ Օզանյան (1865, Շապին-Գարահիսար - 1927, Չիկո, ԱՄՆ) - ազգային ազատագրական շարժման գործիչ: Ժողովրդի կողմից արժանացել է «Զորավար» — «Փաշա» կոչումների: 2) Այսուհետ— ծննդավայրի «գյուղ» նշումը կհիշատակվի համառոտ՝ գ.:

3 (3). ՀԱԿՈԲ ՄԱՆՈՒԿԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1903 Թ., ՍԱՍՈՒՆ, ՏԱԼՎՈՐԻԿ) Մեր երկիր լեռնոտ երկիր էր, սարեր, ձորեր շատ կային։ Մենք անասուն կպահեինք։ Մեր գյուղը փոքր գյուղ էր։ Թուրքական պետությանը հարկ էինք տալիս։ Մեր լավ թիքեն թուրքին կուտայինք։ Գյուղը դուրան տեղ էր, աղբյուրներ շատ կային։ Մենք կապրեինք իմ հոր՝ Մանուկի — հորեղբայր Կարոյի ընտանիքի հետ։ Բոլորս իրար հետ քսան–քսանհինգ հոգի էինք։ Տալվորիկ գյուղը երեսուն գյուղերից մեկն էր, որոնք բոլորն էլ հայկական էին։ Ամեն գյուղ դպրոց չուներ։ Ես դպրոց չեմ գնացել. անասուն, գառ էի պահում։ Ամեն մի գյուղ իր եկեղեցին ուներ։ Ուխտի կուգային մեր գյուղը։ Զատկին հավկիթ կներկեինք, ձու կկռվեցնեինք կանաչ–կարմիր գույներով։ Վարդավառ, Տրնդեզ կընեինք։ Արտերու մեջ կրակ կընեինք։ Մեր կողմերից Հալեպ կերթային ուխտի։ Գյուղի քյոխվեն Ապրեն էր։ Ան ֆեդայիներուն հետ ժողով կըներ։ Թուրքերը մեր տղերքին կտանեին թուրքի բանակ, անոնց կկոտորեին։ 1915 թ. հայերը թուրքի հետ կռվան, ֆեդայիները եկան կռվան։ Թուրքական զորքը եկավ մեզ կոտորեց։ Մենք փախանք սարը, անտառները։ Մերոնց բոլորին թուրքերը սպանեցին։ Մենակ ես փրկվա մեր ընտանիքից։ Բոլորին իմ աչքի առաջ սպանեցին։ Մենք փախանք, թուրքերի խարաբա մի գյուղում մնացինք։ Մի թուրքի մոտ ես գառ էի պահում, ցախ էի կտրում, բերում, տալիս իմ տիրոջը։ Մեկ էլ իմացանք, որ հայ կամավորներ են եկել։ 1917 թ. Կարմիր խաչի մարդիկ եկան, գտան, տարան մեզի։ Բերին Մուշ, հետո՝ Խնուս Խոզլու գյուղ։ Մեր գյուղից երկու հոգի միայն ազատվանք։ Մեզ պահեցին էնտեղի հայերը։ Խնուսցիների հետ ճամփա ելանք՝ գաղթի ճամփան։ Ամիսներ տ—եց, մինչ— հասանք Նախիջ—ան, հետո Խոյ, հետո եկանք Քյավառա կողմ, հետո՝ Դարալագյազ, վերջը՝ հասանք Աշնակ գյուղ։ Էդ ժամանակ արդեն թուրքերին քշեցին։ Արդեն Սովետը եկավ։ 1928 թ. ամուսնացա։ Ութ զավակ ունեցա՝ Մուշեղ, Սիրուշ, Աստղիկ, Անահիտ, Հայկուշ, Պետրոս, Տիգրան, Լուսիա։ Հետո պատերազմ գնացի։ Հունգարիա հասա։ Պատերազմը վերջացավ, զորացրվա։ Տալվորիկի զավակն եմ քաջ, Չեմ խոնարհվի թուրքի առաջ։

4 (4). ԱՌԱՔԵԼ ԿԱՐԱՊԵՏԻ ԴԱՎԹՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1904 Թ., ՍԱՍՈՒՆ, ԱՐԻՎԴԵՄ Գ.) Մեր գյուղը Սասունի Արիվդեմ գյուղն էր, որը կնշանակեր ար—ի դիմաց։ Մեր գյուղի մեջ տասներկու տուն էր՝ հայ, քյուրդ — արաբ։ Մերոնք հողագործ էին — անասուն կպահեին։ Ցորեն չկար, կիլկիլ, կորեկ կցանեին։ Էն էլ հազիվ մեզ կհերիքեր։ Շուկա չկար։ Առուտուր չկար։ Տները երկու հարկանի էին։ Ներքին հարկում անասուններն էին մնում, վեր—ը՝ մենք։ Մեր տան շուրջը ընկույզի, փշատի, նուռի, թուզի ծառեր կային։ Ամեն ինչ տնից էր, միայն հագնելիքը դուրսեն կառնեինք։ Պտուղ կծախեինք, դրամը հագուստի կուտայինք։ Էն ժամանակ ես տասնմեկ տարեկան էի։ Կհիշեմ, հայերը հայերեն կխոսեին, արաբերեն ալ գիտեին, քանի որ մեր շրջապատը արաբ էր։ Չորս տուն հայ էր, ութը տուն՝ արաբ։ Արաբները շատ հավատացյալ էին, Մուհամմեդին կհավատային։ Հայերը եկեղեցի ունեին։ Տարին անգամ մը մեր գյուղի վեր—ը կերթայինք կույս Վարվառա՝ ուխտի. մատաղ կընեինք։ Կըսեին՝ կույս Վարվառան կույս աղջիկ է եղել, անոր անունով էր եկեղեցին։ Ուրիշ գյուղերեն ալ կուգային։ Գյուղին մեջ դպրոց չկար։ Դպրոցը միայն Գոմք գյուղում կար, ան ալ դրամով էր։ Սասունը մեզի մոտ էր, մեկ օրվա ոտքի ճամփա էր։ Մեր շուրջը քսան ուրիշ գյուղեր ալ կային։ Մեր երկրի ջուրն էր լավ, օդն էր լավ։ Սասուն շատ քյուրդ կար։ Մեր տունը մեծ զալ էր։ Ներք—ը թունդիր կար։ Օրական հաց կթխեին։ Մենք կիլկիլով հաց կուտեինք։ Շաբաթը անգամ մը կլողանայինք։ Բժիշկ չկար, բան չկար։ Մալարիա կար։ Մեր շորեր բրդից էին։ Բուրդ կմանեինք, կգործեինք, կծախեինք։ Շալվար կհագնեինք, շապիկը տակն էր, ոտքը՝ չարուխ էր՝ մալի կաշիից կտրտված, ծայրերը, կողքերը կկարվեր։ Գլխու վրա գդակ կար։ Կիները ամեն գույն կհագնեին։ Գլխուն ճերմակ թաշկինակ կկապեին։ Կրոնական Ս. Խաչի տոնին խաչը կգցեին ջուրը։ Զատիկին քառասուն օր պաս կպահեին, հետո հավկիթ կներկեին։ Նոր տարուն կուտեին, կխմեին՝ եղածին չափ։ Վարդավառին իրարու վրա ջուր կթափեին։ Սահմանադրությունից հետո, 1915 թ. եղավ հայկական կոտորածը։ Քսան տարեկանից բարձր զինվոր տարան։ Թուրքը հարձակվավ, սկսավ կոտորել։ Լավ աղջիկներին, լավ կնիկներին տարան փախցրին։ Մեր գյուղը Միսաք անունով մի ֆեդայի կար։ Էն զենք ուներ, մտավ վանք, սկսավ կռվիլ։ Մենք զենք չունեինք։ Սասուն երկու ամիս դիմադրեց։ Թուրք զինվորներ եկան պաշարեցին, սկսեցին կոտորել։ Օգնություն չկար։ Կոտորեցին։ Ինչ որ մնաց, մտան քարանձավները։ Վերջը մենք եկանք Մուշ։ Ով պրծավ՝ գաղթեց։ Էդի 1916 թ. դեկտեմբերին էր։ Էկանք Մուշի միջով անցանք, գացինք Խնուս։ Մենք չորս հոգի էինք՝ մերս, ախպերս, ես ու քուրս։ Էնտեղ մի տարի մնացինք։ 1918 թ. էկանք Խոնզըլու գյուղ։ Էդի հայկական գյուղ էր, հայեր կոտորվել էին, տներ դատարկ էին։ Մենք էկանք Արփաչայը անցանք։ Կուզեինք ետ էրթալ մեր էրկիր։ Ո՞վ կիմանար, որ հեղափոխություն պիտի սկսվեր։ Ռսի զորքը նահանջեց, որ էթա ռսի երկիր պաշտպանի։ Էկանք Իգդիր։ Անցանք եկանք Քանաքեռ։ Էնտեղ մնացինք քսան օր։ Պիտի գնայինք Ֆրանսա, քանի Եր—ան սով էր ու վտանգավոր։ Անդրանիկ փաշան ետ դարձավ։ Մենք էնոր ետ—են գացինք Խոյ, հետո՝ Ղարաբաղ։ 1919 թ. Եր—ան էկավ։ Էկավ Առաջնորդարան, իր զորքի զենքեր թափեց, զորքին ազատեց, որ գնան։ Լենինը հրաման ստորագրեց, որ մենք պահանջ չունինք թուրքեն։ Կարս, Արդահան, Սարիղամիշ, Իգդիր տվեց թուրքին։ Ստալինն էլ Ղարաբաղն ու Նախիջ—անը տվեց թուրքին, Ախալքալաքն ու Ախալցխան տվեց Վրաստանին, Հայաստանից էլ ամեն օր մի սաստավ ղրկեց Սիբիր։ Երբ որ եկանք Աշնակ, մեր հույս կտրեցինք, էլ մեր էրկիր դառնալու հույս չկար, քանի ստորագրել էին, որ մենք հողային պահանջ չունենք թուրքից։ 1930 թ. ախպորս որպես դաշնակցական տարին Սիբիր, Իրկուտսկ։ Էնտեղ մնաց վեց տարի։ 1936–ին էկավ, 1937–ին էլի տարան, իմացանք, որ կոտորել են իրան ու Վարդանին, Արշակին, Ներսոյին — շատ ուրիշների։

5 (5). ՄՈՒՇԵՂ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1908 Թ., ՍԱՍՈՒՆԻ ՏԱԼՎՈՐԻԿԻ ՇՐæ. ՔԱՐԱՎԱՆՔ Գ.) Մեր ընտանիքը Տալվորիկի Քարավանք գյուղում քառասուներկու շնչից էր բաղկացած, որոնցից ութը աշխատող տղամարդիկ էին, մնացածները՝ հարս, երեխա, ծերեր էին։ Ես, ճիշտ է, ութը տարեկան էի, բայց հայրիկիս հետ միշտ շրջում էի հանդ ու անտառ — բոլորը հիշում եմ այսօրվա պես՝ հողն ու ջուրը, աղբյուրները, ամեն ինչը… 1915 թ. հունիս ամիսն էր, ցանքսը՝ ցորենն ու գարին, հասկակալման շրջանում էին, երբ մեզ տեղահանեցին։ Տեղահանման ժամանակ մենք ամբողջ ընտանիքով անցանք Սասնա բերդից եկող գետը, որը կոչվում էր Զանդուսագյալի, այսինքն՝ Զանդուսից եկող։ Անցանք ջրի մյուս ափը՝ դեպի ար—մուտք, տեղավորվեցինք մի մեծ քարայրի մեջ։ Քրդերն արդեն ընկել էին գյուղերը — կոտորում էին հայերին։ Մենք էդ քարաժայռից տեսնում էինք։ Երկու ժամ չանցած՝ քրդերը հասան մեր տուն։ Հասնելուն պես սալոմ, ցախ, փետ հավաքեցին, դրին դռան վրա, տունը պաժար տվին։ Մեր տունն էլ քարաշեն տուն էր, որը կառուցվել էր երկու հարյուր հիսուն տարի առաջ, իմ մեծ պապի օրոք։ Մեր աչքի առաջ մեր պապենական տունը կրակների մեջ այրվեց։ Հայրս, որ ահռելի, հսկա, դիմացկուն մարդ էր, երեխայի պես լաց եղավ ու ասաց. – Լաո՜, մըր վերջին օրեր էկան, էլ մըզի լավ օրեր չհանդիպի, – ինչքան փող որ ունեինք՝ ոսկի թե արծաթ, հայրս բաժանեց իր եղբայրներին — եղբոր տղաներին ու շարունակեց, – լաո՜, գացեք, ձեր գլխու ճար էրեք, կարող է իրար տեսնանք, կարող է իրար չտեսնանք։ Հաջորդ օրը ամեն մեկը իր կնոջն ու երեխեքին առավ ու գնաց հաց ճարելու՝ կյանք որոնելու։ Մենք ցիրուցան եղանք իրարից։ Մնացինք ես, հայրս ու մայրս, հարսս, քանի որ ախպերս Հալեպումն էր, երկու քույր — հորեղբորս տղան։ Էդպես թաքնվանք անտառներում, քարայրներում, մինչ— ուշ աշուն։ Հասունացած արտերից ցորեն, գարի, գիլգիլ, ընկույզ, կաղին էինք հավաքում, պաշար լցնում տոպրակների մեջ։ Թափառում էինք՝ քանի որ քրդերը խումբ–խումբ հարձակվում էին հայերի վրա, որսում էին նրանց ու սպանում։ Դրա համար մենք թաքնվում էինք մաղարաների մեջ։ Մի անգամ մեր հար—ան գյուղերից երկու–երեք ընտանիքի հետ մտել էինք մի մաղարայի մեջ, մոտ քառասուն–հիսուն հոգի էինք, օգոստոս ամիսն էր, շոգ օր էր, երեխեքը, մարդիկ ծարավ կոտորվում էին։ Մեր մեջ կային երկու տղա՝ մեկը եղբայրս էր՝ Խաչոն, մյուսը՝ հորեղբորս տղան՝ Տիգրան անունով։ Նրանց ուղարկեցինք գետից տիկով ջուր բերելու, որ ժողովրդին խմցնենք։ Տղաները ջուրը լցրել էին տկերի մեջ, լցրին եկան։ Քրդերի խմբերը, որոնք հեռու էին, հետապնդում էին, դիմացի սարալանջից տեսել էին այդ տղաներին։ Նրանց հետ—ելով՝ եկան մեր տեղը գտան մաղարայի մեջ։ Բոլորիս հանեցին դուրս, անցկացրին գետը՝ դեպի քրդերի գյուղը տանելու համար։ Տարան մի տեղ, որ տեղավորեն ու գիշերը մնանք, արդեն ուշ երեկո էր։ Ար—ը մայր էր մտել։ Դեռ տեղ չէինք հասել, քույրս ձեռքին ծծկեր երեխա ուներ, հարսս՝ նույնպես։ Քրդերից մի քանիսը արդեն նպատակ էին դրել նրանց սեփականացնել։ Նրանց կրծքերի երկու երեխաներին մայրերի գրկերից առան, գցեցին լճի մեջ։ Արդեն մութ էր։ Հարսս ու քույրս փախան։ Քրդերը չտեսան, թե որտեղով փախան։ Մեր խումբը հասավ որոշված տեղը։ Քրդերի խմբի ղեկավարը կոչվում էր Թումմո Ամառ, այսինքն՝ Ամառի տղա Թումմո, որը մինչ— 1896 թվականը հայ էր եղել, բայց Սասունի կոտորածի ժամանակ քրդացել էր։ Նրանք էլ երդվյալ են, շատ դաժան։ Երկու ժամ չանցած՝ Խաչո եղբորս, որ քսան–քսանմեկ տարեկան տղա էր, հանեցին, ուղարկեցին ժողովրդից դուրս։ Ասեցին. – Նստի արտի թումբի վրա։ Եղբայրս նստավ։ Ութը գնդակով խփեցին։ Եղբայրս գլորվավ։ Քրդերը նրան հարցրին. – Խաչո՜, ո՞նց ես։ Խաչոն ըսավ. – Լավ եմ։ Քրդերը ըսին. – Խաչո՜, արի քո վերքերը բուժենք։ Խեղճ եղբայրս չորեքթաթ եկավ դեպի կանչող քրդերը, բայց նրանք նորից չորս գնդակով խփեցին, — նա մահացավ։ Մորս մոտ մի հատ ոսկի կար։ Տվեցինք էդ քրդացած Ամառին, — նա մեզ՝ հինգ երեխա, ես ու մերս, ազատեց, ասավ՝ գնացեք։ Ախպորս դիակը մնաց գետնին անթաղ։ Եկանք հասանք մեր անտառներում թաքնված տղաներին։ Մի որոշ ժամանակ մնացինք թափառելով անտառներում — քարափներում։ Ամեն մեկը իրենը վերցրեց ու գնաց։ Քույրս իր ամուսնու հետ քոչեց դեպի Բշերիկ, որը ահռելի մեծ դաշտ էր, այնտեղ ապրում էին քրդախոս հայեր, որոնք նույնիսկ տերտեր ունեին։ Հարսս գնացել էր դեպի քրդական գյուղը։ Բռնել, տարել, քրդացրել էին, կնության վերցրել։ Էն էլ էդպես գնաց… Ինձ ու մի քրոջս մայրս տարավ քրդական գյուղ՝ ծանոթ քրդերի մոտ, Սինոր կոչված գյուղը։ Քյուրդ քիրվաները մեզի վերցրին ու թաքցրեցին։ Էդպես ձմեռը վրա հասավ։ Մնացել են հորեղբորս տղան, հայրս ու մայրս։ Ապրում էին քարայրների մեջ։ Էդպես մնացին մինչ— փետրվար ամիսը։ Փետրվարին ռուսը թուրքերից գրավեց Մուշ քաղաքը։ Սասունից ինչքան մարդ որ գաղտագողի փախել էր, միանում է ռուսական զորքին, գալիս Մուշ քաղաք, որտեղ ռուսներ էին։ Հայկական դաշնակցական ազգային կոմիտեն տարբեր տեղերից եկած հայերին ընդունում էր, նպաստ էր տալիս։ Հայերը Մուշում նպաստ էին ստանում։ Ես ու քույրս մնացինք էդ քրդական գյուղում։ Հորեղբորս տղան օգոստոս ամսի կեսերին էկավ ինձ ու քրոջս բերելու Մուշ։ Քրոջս չտվեցին։ Նա տասը տարեկան էր, իրենց տղաների հետ ամուսնացրին։ Հորեղբորս տղան ինձ բերեց Մուշ։ Դա արդեն օգոստոսի 18-ն էր։ Օգոստոսի 19–ին գնացինք ռուսական զորքի մեջ, հաց, շաքար, տվեցին մեզ։ Էդ գիշերը տրիվոգ տվեցին, թե ռուսը նահանջում է։ Մենք էլ նրանց հետ գաղթեցինք։ Հայրս մինչ— իմ գալը արդեն մահացել էր։ Մնացել էինք ես, մերս, հորեղբորս տղան, ախպորս կինը։ Էդպես գաղթեցինք էկանք, Մուրադ գետը անցանք, Չարբուհուր գյուղը հասանք։ Էնտեղ մի օր մնացինք հանգստանալու։ Հետո քոչեցինք դեպի Խնուս՝ թալանվելով, մահանալով, ողբալով, սովածությունով, տիֆով, քոչվորական ձ—ով էկանք Ալաշկերտի բերդը հասանք։ Հետո՝ Կաղզվան, Կողբ, Ղարաղալի կամուրջով էկանք Արաքս կայարանը, որը կենտրոնական կայարան էր։ Էլի ազգային կոմիտեի միջոցով մեզ տեղափոխեցին, ֆուրգոններով, եզի սայլերով հասանք Վերին Թալին։ Թե քանի հատ անասուն էին մորթել, սեղան էին դրել, որ մեզ դիմավորեն, էլ հաշիվ չկար։ Մեզ կերակրեցին։ Մենք երեք հարյուր–չորս հարյուր հոգի էինք։ Տեղավորեցին Մաստարա (Վերին Փերթիկան), Սողուկսու, այսինքն՝ Սառնաղբյուր գյուղը։ Ժողովրդին բաժանեցին Թալինի շրջանի գյուղերի վրա։ Մեզ տարան Թալիբօղլի գյուղը։ Հորեղբորս տղան Անդրանիկի զինվոր էր։ Ինձ տարան ամերիկյան որբանոց։ Մի օրիորդ էր ղեկավարը։ Մինչ— 1918 թ. մայիսը եղել եմ որբանոցում։ Որբանոցի ընկերներս էին Սերոբ Դեմիրճյանը՝ Կարեն Սերոբովիչ Դեմիրճյանի հայրը, Համո Իսրայելյանը, Նիկողոս Դանիելյանը, Մուշեղ Խաչատրյանը — ուրիշներ։ 1918 թ. ապրիլին, երբ թուրքը Կարսը վերցրեց, Ար—մտյան Հայաստանից գաղթողները՝ տեսնելով թուրքերի վտանգը՝ հավաքվեցին, դեպի Վրաստան քոչեցին։ Գնացին հասան Թիֆլիս։ Մի շաբաթ էնտեղ մնալուց հետո քոչեցին Կազբեկ սարով դեպի Հյուսիսային Կովկաս։ Մեկ ամիս Վլադիկավկազ մնալուց հետո ցրվեցինք Հյուսիսային Կովկասով մեկ, մինչ— Կրասնոդարի մարզ, Արմավիր քաղաքը։ Մինչ— 1922 թ. ապրեցինք էնտեղ՝ մուրացկանություն անելով, ապրուստի միջոցներ հայթայթելով։ 1922 թ. փետրվար ամսին էկանք Թալինի շրջան Շղարշիկ գյուղ։ Շղարշիկ է կոչվում գյուղը, քանի որ միշտ մշուշներով է շղարշված։ 1922 թվից բնակվել եմ Շղարշիկում։ Մինչ— 1929 թ. եղել եմ հոտաղ, գառնարած, հովիվ։ 1929-32 թթ. եղել եմ հողագործ։ 1932–ից ընդունվել եմ կոլխոզ. կոլխոզի կազմակերպիչ էի, ունեինք տասնութ տնտեսություն։ Սկզբում աշխատել եմ պահեստապետ, բրիգադավար, ֆերմայի վարիչ, կոլխոզի նախագահ եմ եղել տասնչորս տարի, նա— գյուղատնտես՝ մինչ— 1972 թ.։ Հետո քոչեցի, գնացի Եր—ան, տղայիս մոտ։ Մեկ ձմեռ մնալուց հետո քաղաքի պայմաններին չհամակերպվեցի, քանի որ ես դաշտ ու դուրան ման եկող մարդ եմ, եկա էս գյուղը՝ Ներքին Սասնաշեն, իմ բարեկամների մոտ։ Տուն շինեցի։ Ունեմ մի տղա, մի աղջիկ, երեք թոռ, երկու ծոռ։ Փա՜ռք Տիրոջը։

6 (6). ՌԵՀԱՆ ՄԱՆՈՒԿԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1910 Թ., ՏԱՐՈՆ, ՈՒՐԱՑՆ Գ.) Ես ծնվել եմ Տարոնում։ Մեսրոպ Մաշտոցն էլ Տարոնից էր։ Մեր գյուղում եկեղեցի կար — վանք կար՝ Ս. Աստվածածին անունով։ Շատերը ուխտի էին գալիս Տարոն։ Խութը մեր Տարոնին շատ մոտ էր։ Հորս մերը խութեցի էր։ 1915 թ. ապրիլի 24–ին դեռ ար—ը չծագած վեր էինք կացել, հայրս հանդ պիտի գնար, մայրս էլ հաց պիտի թխեր։ Ես ունեի մի փոքր եղբայր։ Մեկ էլ տեսանք, որ թուրք ասկյարները եկան՝ հրացանները ուսներին գցած, եկան, խուժեցին մեր տունը, ասացին. «Արդեն կռիվ է, մեր սուլթանը հրամայել է, որ հայերին պիտի քշենք»։ Տասնհինգ–քսան րոպե չանցած՝ մեզ տնից դուրս հանեցին։ Մեր չորս կողմերը ասկյարներ էին, որոնք բղավում էին. «Շու՜տ արեք, շու՜տ արեք»։ Էսպես մեզ գյուղից դուրս հանեցին։ Տեսանք՝ մեր մոտիկ Խումբ գյուղի հայերին էլ են տեղահանել։ Վանքի էս կողմից մենք էինք բարձրանում, վանքի մյուս կողմից էլ խմբեցիք էին բարձրանում։ Մեզ բերին հասցրին Խութ։ Արդեն ասի՝ իմ հոր մայրը խութեցի էր, էնտեղ էր ապրում։ Խութի մեջ ապրողների կեսը հայ էր, կեսը՝ եզդի։ Առաջ մեզ էին տեղահանել, հետո Խութի հայերին էլ տեղահանեցին։ Խառնվանք իրար։ Ասկյարները մեզ քշեցին ոչխարների հոտի պես։ Մեզնից հետո սկսել էին մեր տները թալանել։ Էսպես քայլելով, սոված, ծարավ, հոգնած, ուժասպառ հասանք Վան՝ Արտամետ։ Էնտեղ մի քիչ հանգստացանք։ Էնտեղ իմ տատն ու ախպերս մեռան։ Հերս տարավ իր ձեռքովը թաղեց։ Վանից դուրս եկանք։ Գիշերով էինք գնում, որ ապահով լինենք։ Արդեն մութ էր։ Մենք քայլում էինք, հասանք թուրքերի բինաներին, դրանց շները սկսեցին հաչալ։ Թուրքերը եկան մեզ պաշարեցին, տղամարդկանց սկսեցին խուզարկել, զենքերը հավաքեցին, նրանց մի կողմ տարան՝ սպանեցին։ Կանանց ու երեխաներին բերին իրենց մոտ, վրանների տակ։ Բայց նրանք լսել էին, որ ռուսական զորքը գալիս է, եկան մերոնց ասին. – Ով կուզի՝ տանենք ձեզ տանք ռսին։ Իմ մայրը ասաց. – Դուք թուրք եք, դուք իմ զավակին սպանեցիք, ես ձեզ մոտ չեմ մնա, կերթամ ռսի մոտ։ Էդ թուրքերը մեզ գցեցին իրենց առաջները, բերին մի ձորի բերան, սկսեցին կրակել։ Երբ մամայիս կրակեցին, ես լաց լինելով վրան ընկա, քիթս վիրավորվեց, ձեռքս կոտրվեց՝ կախվեց, ուշքս գնաց։ Թուրքերը կարծեցին՝ ես էլ եմ մեռած, թողին ու գնացին։ Ես մնացի դիակների վրա։ Շուրջս լուռ էր։ Ես ցավերի մեջ էի, քիթս տնքում էր, ձեռքս —ս։ Աստղերը ելան։ Հետո առավոտ եղավ։ Ար—ը էլավ, էլ չգիտեմ ինչքան ժամանակ անցավ։ Մեկ էլ իմ հորեղբոր կնոջ ախպերը, որը ինը–տասը տարեկան մի տղա էր, եկել, տեսել է, որ ես կենդանի եմ, մորս դիակի վրա եմ ելնում, նստում, քանի որ փոքր էի, չէի հասկանում, որ մայրս արդեն մեռած է։ Էդ տղան ինձ առնում է, սկսում ենք քայլել։ Մեր շրջապատը ողջ մարդ չկար, միայն դիակներ էին, թուրքերը սպանել, թողել, գնացել էին։ Մենք, երկու երեխա, ձեռք–ձեռքի բռնած գնում էինք, իրիկունը որ վրա էր գալիս, իրար գրկած քնում էինք։ Ես վիրավոր եմ՝ քիթս ճեղքված, արյունը լերդացել, քարացել է, ձեռքիս ոսկորը կոտրված կախվել է, բայց մենք քայլում ենք սոված, ծարավ, գոնե մարդկային շունչ ենք ուզում հանդիպել։ Մեկ էլ տեսանք՝ մի վրան։ Էս տղան եզդիերեն խոսաց, նրանք հասկացան, որ թուրքերը մեզ վնասել են, մեղքացան, տարան իրենց վրանը, մի փոքր ուլ մորթեցին։ Ութսուներեք տարի է անցել, բայց դեռ չեմ կարող մոռանալ, էդ ուլի կաշին քերթեցին, քաշեցին ձեռքիս ու քթիս։ Էդ երեխուն ղրկեցին ջրի, ձեռքը տվին գյուգյումը, էն գնաց։ Ես սկսա լացել, որ տեսա իմ նոր ախպերացուն եկավ, ես հանգստացա։ Եզդիները ասին. «Մնացեք մեզ մոտ մի շաբաթ. էդ վերքերը բուժենք, նոր՝ գնացեք», բայց մենք չմնացինք։ Եզդիները մեզ հաց ու պանիրով բոխչա տվին, որ ճամփին ուտենք։ Մենք եկանք հասանք ռուսների մոտ։ Էնտեղ հորեղբորս կինը տեսավ մեզ, եկավ տարավ։ Զինվորական գաթիլոկը ձեռքս տվեց, ասեց. «Դու վիրավոր ես, գնա՛, ռուսներից ճաշ ուզի»։ Գնացի, բերի, կերանք։ Ռուսները ճամփա ելան դեպի Ռուսաստան, մենք էլ դրանց հետ սկսանք քայլել։ Իմ մի կողմը հորեղբորս կինն էր, մյուս կողմս՝ էդ տղան։ Էն կողմից երկու կին ասեցին հորեղբորս կնկան. «Էս վիրավոր աղջիկը տանես, ի՞նչ անես, բանի պետք չէ»։ Նա լսեց դրանց խոսքը, ինձ տվեց ռուս զինվորներին։ Իմ ախպերացուն իմ մոտից լալով հեռացավ։ Ռուսները ինձ տարան բրեզենտով փակված արաբաների մեջ դրեցին, որտեղ շատ ռուս վիրավոր զինվորներ կային։ Դրանց հետ ես եկա Իգդիր։ Իգդիրում լիքը գաղթականներ էին, բոլորը գետնին նստած էին։ Ռուս զինվորները եկան անունս, ազգանունս հարցրին, ես չգիտեի իմ անունը։ Իմ լուրը տարածվել էր գաղթականների մեջ, որ Մանուկի աղջիկը վիրավոր ողջ է մնացել։ Մեկ էլ մի աղջիկ եկավ, ինձ տեսավ, ասաց. «Ես սրան գիտեմ, Մանուկի աղջիկն է»։ Իմ անունը գրել տվեց՝ «Ռեհան Մանուկի Մանուկյան»։ Ես ընկա մարդու ձեռք։ Ինձ բերին Եր—ան։ Մեր ընտանիքը եղել է շատվոր՝ պապս, հորեղբայրս, նրա կինը, հերս, մերս, փոքր ախպերս։ Էս բոլորը մեռան թուրքի ձեռքից, միայն ես եմ մնացել կենդանի, էն էլ նապաստակի քթի պես ճեղքված քթով ու կոտրված ձեռքով։ Տե՛ս, մատս չկա. կտրված է, համ էլ ամաչում եմ, որ քեզ հետ խոսամ, բայց ինչ արած, էս էլ իմ ճակատագիրն է։ Ինձ բերին, հասցրին Ղարաքիլիսայի որբանոցը։ Տարիուկես մնացի որբանոցում, էնտեղ կոշիկ, շոր տվեցին։ Հետո մեզ տեղափոխեցին Թիֆլիս, երբ ցարին գահընկեց արին։ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը դարձել էր մանկատուն։ Բոլոր որբերին հավաքել էին էնտեղ։ Միջանցքներն անգամ լիքն էին անտեր երեխաներով։ 1918 թ. մեզ տարան Կարս։ Ամերկոմը տեր կանգնեց որբերին, բերեց Կարս։ Երբ Կարսի կռիվն սկսվեց, մենք նստել էինք ճաշի։ Թուրքերը խփեցին։ Ամերիկացիները կանգնան որբանոցի դռան մոտ, չթողին, որ ներս խուժեն, իրենց դրոշակը բարձրացրին, որ մեզ չվնասեն։ Ամերիկացի մեր շեֆը ասել էր թուրքերին. «Միայն հայ որբեր չունեմ, թուրք որբեր էլ ունեմ»։ Թուրքերը Կարսում սկսել էին իրենց ալան–թալանը, որտեղ սիրուն հարս ու աղջիկ կտեսնեին՝ կտանեին։ Էդ հարս ու աղջիկներից շատերը հուսահատված եկան մեր Ամերկոմի որբանոցը, ամերիկացիները սրանց ներս առին, ու երեկոյան թեյից հետո ամեն մեկիս գլխին, իբր, մի խնամակալ էր դրված։ Էդ հարս ու աղջիկներին ամեն մեկիս ծոցը քնացրին, իբր, մեր խնամակալներն են։ Ամեն մեկին սավանը կտրեցին, բուլավկայով ամրացրին վզից, իբր գիշերանոց։ Էդպիսով ոչ միայն մեզ ազատեցին, այլ— Կարսի էդ հարս ու աղջիկներին։ Ես — ուրիշ շատ–շատերը գոհ ու շնորհակալ ենք ամերիկացիներից, քանի որ իրենց ենք պարտական մեր կյանքը։ Բացի այդ, ես ամերիկյան որբանոցում ձեռագործ սովորեցի, որով իմ ընտանիքի հետագա կյանքը ապահովեցի։ Հետո, դպրոցում էլ լավ եմ սովորել։ Թուրքը ուզեց ինձ էլ սպանել՝ իմ բոլոր հարազատների հետ, բայց ես ոչ միայն չոչնչացա, այլ— իմ կամքի ուժով ապրեցի, վերապրեցի — երեք սերունդ ստեղծեցի։ Հիմա ունեմ ինձ վրա գուրգուրացող տղաս՝ Ռազմիկ Այվազյանը, որը Հայաստանի վաստակավոր մարզիչ է, Եր—անի ճարտարագիտական համալսարանի մարմնակրթության ամբիոնի դոցենտ։ Հիմա երրորդ սերունդն եմ վայելում, ունեմ լավ փեսա՝ նկարիչ Գարեգին Պապոյանը, — շրջապատված եմ իմ հարազատներով։

7 (7). ՏՈՆԱԿԱՆ ԱԲՐԱՀԱՄԻ ՏՈՆՈՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1893 Թ., ՄՈՒՇ, ԲՈՒԼԱՆԸԽ, ՀԱՄԶԱՇԵԽ Գ.) Հիշում եմ մանկությանս օրերը, երբ հասակակիցներով հավաքվում էինք — գնում գյուղի անմիջապես շարունակությունը կազմող անտառը, հավաքում ընկույզ, սունկ, տանձ, հատապտուղներ։ Բնությունը գեղեցիկ էր, բարիքներով հարուստ։ Սակայն Առաջին համաշխարհային պատերազմը խաթարեց մեր բնականոն կյանքը, — մենք դարձանք բնավեր հավքեր՝ քշվեցինք հեռու հեռուներ… Մուրադ գետի հովտում, Մշո դաշտի Բուլանըխ գավառի Համզաշեխ գյուղում էինք ապրում։ Հայրս՝ Աբրահամը, — մայրս՝ Մարիամը, ունեցել էին տասնչորս արու զավակներ, նույնքան հարսներ, բազմաթիվ թոռներ ու ծոռներ։ Ընտանիքի շուրջ յոթանասուն անդամներ էինք՝ չհաշված հարս գնացած չորս աղջիկներին։ Մարիամը հորս երկրորդ կինն էր։ Առաջին կինը ութերորդ զավակի ծննդաբերության ժամանակ մեռել էր։ Աբրահամ հայրս ամուսնացել էր իրենից բավական ջահել Մարիամի հետ, որը սիրով ու հոգատարությամբ խնամեց որբացած փոքրիկներին, — իր մեծ հարսների հետ զավակներ ունեցավ։ Ես Մարիամի ամենափոքր զավակն էի։ Նոր ընտանիք կազմած մեծ եղբայրներս մեր օջախը շրջապատել էին նորակառույց տներով — ելումուտ էին անում հայրական ընդարձակ բակով։ Օգտվում էին ընդհանուր դարձած չորս լուծ եզներից, գոմեշներից, գութանից, արորից — չութից։ Մառանը՝ ուտելիքի շտեմարանը, նույնպես ընդհանուր էր։ Մեկտեղ էին աշխատում մեծ գերդաստանի անդամները, մեկտեղ ուտում, մեկտեղ ուրախանում, նա—՝ մեկտեղ տխրում… Հյուրիեթի տարին, այսինքն՝ 1908–ին, ահավոր մի դեպքից ցնցված, հայրս անկողին ընկավ — աչքերը փակեց ընդմիշտ։ Հայրս եղել էր գյուղի հեղինակավոր — սիրված մեծերից։ Նա հաշտարարի դեր էր կատարում ծագած վեճերի ժամանակ, — մանավանդ, երբ հայտնվում էին հարկահավաքները կամ օրենքի մարդիկ՝ զենք փնտրելու — կամ զորակոչ հավաքելու, նրանք հյուրընկալվում էին հորս օջախում։ Մայրս՝ Մարիամ Դաշտեցին, մեր օջախի միանձնյա իշխանուհին էր։ Նրան համարյա հասակակից մեր եղբայրները սիրով ու հարգանքով լսում ու հնազանդվում էին։ Եվ ահա, 1908 թվին, հյուրիեթի օրերին, իմ մեծ եղբայր Աղաջանը, որն արդեն ամուսնացած էր — տաճկական զորակոչից խուսափելով՝ միացել էր Անդրանիկին, չգիտեմ ինչպես հայտնվել էր Ռուսաստանում, Յալթայում — յոթ տարի ապրել էր ընտանիքից հեռու։ Չորս տարի հետո, 1912 թվին, ես —ս տաճկական բանակ զորակոչվեցի։ Բայց ես զորակոչից փախա, գնացի փնտրելու եղբորս։ Քանի որ Մարիամ մայրս արցունքն աչքերին ինձ ասում էր. «Ժամանակները խառն են, զավակս, հայերի համար նոր փոթորիկ է պատրաստվում, հայրդ չկա, որ պաշտպանի ընտանիքի պատիվը, խաղաղություն բերի մեր օջախին։ Գտի՛ր եղբայրներիդ, վերադարձրու՛ տուն նրանց, ընտանիքի անդամները թող համախմբվեն օջախում»։ Բայց ինչպես պիտի համախմբվեին, երբ նրանցից շատերը Անդրանիկի բանակումն էին։ Խեղճ իմ մայր, այդպես էլ չտեսավ իր զավակներին ու թոռներին։ Միայն տարիներ հետո հայկական եկեղեցու միջոցով ես հայտնեցի իմ հարազատներին, որ Կրասնոդարում եմ ապրում։ Հայկական եկեղեցու միջոցով գտա նա— իմ ավագ եղբոր երկու որդիներին՝ Մխիթարին՝ Հունաստանում, իսկ Հրանտին՝ Լենինականի որբանոցում։ Հրանտը շատ ծանր օրեր էր տեսել։ 1915 թ. գարնանը, թուրքական ասկյարը երբ ներխուժում է Համզաշեխ՝ զենք փնտրելու — զինակոչիկներ հավաքագրելու պատրվակով, թալանում, սպանում, տեղահան է անում բնակչությանը — քշում ամայի դաշտեր։ Մայրս չի ուզում հեռանալ իր օջախից — բավական պաշար ու զենք վերցնելով՝ թաքնվում է բակի խորքում եղած հսկա մարագում։ Զինվորները կրակ են բացում նրանց վրա։ Մայրս չի կրակում, խնայում է երեխաներին։ Բայց երբ նրանք մոտենում են դռանը, որ կոտրեն, մայրս կրակում է — թույլ չի տալիս, որ զինվորները մոտենան դռանը։ Մի թուրք զինվոր պահակ թողնելով մարագի դռան մոտ՝ թուրք ասկյարները հեռանում են։ Մեր տան կողքին մի լավ թուրք հար—ան ունեինք։ Նա պահակ դրված թուրք զինվորին կանչում է իր տունը՝ մի կտոր հաց ուտելու։ Զինվորը մերժում է։ Մեր թուրք հար—անը նրան ուտելիք է բերում — գինի։ Շուտով կշտացած ու գինովցած ասկյարը քնում է։ Թուրք հար—անը օգտվելով առիթից, գալիս մոտենում է մարագի ետ—ի դռանը, որը դեպի անտառ էր տանում, խնդրում է մորս հեռանալ գյուղից, քանի որ գաղտնի հրաման կա՝ բոլոր հայերին կոտորել։ Մայրս հրաժարվում է, մտածելով, որ իրեն կհետապնդեն — կսպանեն, բայց խնդրում է նրան՝ օգնել ջահելներին, որ փրկվեն։ Եվ ահա, գաղտնի մուտքով դուրս են գալիս քսան–քսանհինգ ջահել հարսներ, հասուն աղջիկներ ու մանուկներ, որոնց հետ է լինում նա— տասներկու տարեկան Հրանտը։ Նրանք երբ մոտենում են Մուրադ գետի կամրջին, բաժանվում են երկու խմբի, որ իրենց չնկատեն։ Նրանց մի մասը փորձում է անցնել կամրջով։ Քիչ անց կրակոցներ են լսվում, ու թփերի մեջ թաքնված մեր ջահելները տեսնում են, որ թուրք ասկյարները հարձակվեցին մյուս խմբի ջահել աղջիկների վրա — ուզում են փախցնել նրանց։ Զինվորներից մեկը ջահել հարսի գրկից խլում է իր մանկիկին — ջուրն է նետում։ Մայրը առանց մտածելու նետվում է նրա ետ—ից։ Գազանացած զինվորներից սարսափահար, մեր օջախի հարսներն ու աղջիկները, զգալով թե ինչ է սպասում իրենց, նետվում են Մուրադ գետի ջրերի մեջ։ Անհոգի ասկյարները քացիներով հրում ջուրն են գցում կամուրջի վրա մոլորված մնացած, անպաշտպան երեխաներին ու կրակ են բացում նրանց վրա։ Ասկյարները տեսնելով, որ բոլորը ոչնչացան, թողնում են ու գնում։ Վրա է հասնում գիշերը։ Մյուս խումբը, որ թաքնված էր թփերի արանքում, կամացուկ դուրս է գալիս — շարունակում է քայլել։ Առավոտյան, երբ լուսանում է, նրանք թաքնվում են մի կիսավեր մատուռի մեջ։ Բայց ասկյարները գալիս տեսնում են բոլորին քնած։ Սկսվում է թոհուբոհը։ Էլ չեմ կարող պատմել ջահել հարս ու աղջիկների անպաշտպան վիճակը։ Երբ ասկյարները իրենց գործը տեսնում են, բոլորին սպանում են ու հեռանում։ Հրանտը, որ կամրջի իրարանցումից հազիվ էր փախել, հեռվից լսում է կրակոցների ձայները։ Մոտենում է կիսավեր մատուռին, տեսնում իր հարազատները՝ կիսամերկ, արյունաշաղախ սպանված։ Հրանտը նրանց մեջ նկատում է իր մոր անշնչացած դիակը։ Փաթաթվում է նրան, սկսում է լալ։ Այնպես էլ ուժասպառ նրա քունը տանում է այնտեղ։ Հաջորդ օրը գաղթականների մի նոր խումբ, լսելով Հրանտի լացի ձայնը, մոտենում է ավերակ մատուռին, գտնում Հրանտին, ուժով նրան բաժանում իր մոր դիակից — իրենց հետ վերցնելով անտեր որբուկին՝ շարունակում է իր ճամփան։ Ոտքով երկար քայլելուց հետո Հրանտը հասնում է Կարս, հետո՝ Ալեքսանդրապոլ — ընկնում որբանոց։ Այդքա՛ն մեծ գերդաստանից սերված, այդքա՜ն հարազատներ ունեցող մանուկը ընկնում է որբանոց։ Յալթայում ես գտա իմ եղբորը՝ Աղաջանին — նրա հետ ուզեցինք վերադառնալ Մուշ, բայց ճամփաները փակ էին։ Մեծ դժվարություններով վերջապես մենք հասանք մեր յայլաները։ Մեր թուրք բարի դրացիները մեզ խղճացին, առին, պահեցին ու թաքցրեցին։ Նրանցից մենք իմացանք, որ մեր շեն գերդաստանից ազատվել է Աղաջանի կինը՝ Վարդուշը, որը հար—ան Շերվանշեխ գյուղում իր հոր տանը հյուր էր եղել։ Երբ եղբորս՝ Աղաջանի կինը վերադարձել է իր հայրական տնից, տեսել է մեր ավերված օջախը, գիշերով, հենց մարագում մի կերպ հողով ծածկել է սպանված հարազատների կիսավառ դիակները, բայց նկատելով, որ ջահել հարսներն ու աղջիկները, ինչպես նա— երեխաները այնտեղ չկան, ինքն էլ հուսահատ, խառնվում է գաղթականների ծվատված խմբին, գիշերով հեռանում է դեպի Կարս։ Երբ ես ու եղբայրս հասանք Կարս, միացանք Անդրանիկի խմբին, բայց մյուս եղբայրներիցս ոչ մեկին չգտանք այլ—ս։ Անդրանիկը Կարսը հանձնելու հրաման էր ստացել — զայրացած զորացրել էր իր բանակը…։ Մենք հետո գտանք միայն եղբորս կնոջը՝ Վարդուշին։ Ես 1916–ին ամուսնացա Կարսում, տասնվեց տարեկան Սաթենիկի հետ։ Նա Կարսում սովորել էր Եղիշե Չարենցի — Կարինե Քոթանջյանի հետ։ Կարսում ես ու եղբայրս իրար չհասկացանք։ Ես ուզում էի գնալ դեպի Ալեքսանդրապոլ, փրկել մեր ընտանիքը, իսկ եղբայրս սայլին բարձել էր ունեցվածքը — պատրաստվում էր «Էնգլիա» գնալ։ Նա ինձ համոզում էր լսել իրեն՝ քանի որ ինքը ինձանից տասնհինգ տարի մեծ էր — մեր ընտանիքի միակ կրթություն ստացածն էր։ Ես պնդում էի, որ Անգլիա գնալը հեշտ չէ, մանավանդ ինքը չորս ամսական մի զավակ արդեն ուներ, բայց եղբայրս մտադրվել էր հասնել Բաթումի, ծովով շարունակել ճանապարհը մինչ— Անգլիա։ Նա ինձ հանձնեց իր կնոջ ու երեխայի խնամքը, սայլը քշեց ու հեռացավ… Խեղճ եղբայրս դժվարությամբ ստեղծած ունեցվածքից չէր կարողանում բաժանվել, բայց՝ հարազատներից բաժանվեց։ Ես, կինս, եղբորս կինը՝ Վարդուշը, մեծ դժվարություններով Կարսից մեկ զինվորական գնացքի վագոնների տանիքին փռված, մեկ՝ վարձված սայլով, մեկ՝ ոտքով հասանք Ալեքսանդրապոլ, ուր գաղթականները հավաքված էին, իսկ տիֆի համաճարակը զոհեր էր խլում։ Մենք սարսափահար գնացինք Թիֆլիս։ Թիֆլիսը այդ օրերին հայ գաղթականներին չէր ընդունում։ Հոգնած, ջարդված, ուժասպառ շարունակելով մեր ճանապարհը՝ վերջապես հասանք Եկատերինոդար, որը հիմա Կրասնոդար է կոչվում։ Այնտեղ գաղթականներին տրամադրել էին փայտյա բարաքներ, ուր մեկ ընտանիքը մյուսից առանձնանում էր կախված սավանով միայն։ Երեք տարի հետո գտա Աղաջան եղբորս։ Նամակ գրեցի, որ գա մեզ գտնի։ Եկավ։ Իրար գտանք։ Մի քանի տարի էնտեղ մնացինք։ 1932 թվին երկու եղբայրներով եկանք Հայաստան — բնակություն հաստատեցինք Եր—անում։ 1941–ին սկսվեց Հայրենական մեծ պատերազմը… Նորից տանջանք, նորից տառապանք… Երբեմն մտքով կթռչիմ դեպի Մուշ… Երբ մտածում եմ, ինձ թվում է, թե ես կխելագարվեմ, երբ հիշում եմ մեր հայրենի օջախը, մեր հարազատներին, բարձր բարդիներով շրջափակված մեր հսկա բակը, բակի բարդիների վրա ամեն գարնան հետ բուն դնող արագիլներին… Բակի ջրհորը, մարագը, թոնրատունը, բակի շարունակությունը կազմող զովասուն անտառը — յայլաները… անտառի կաղնին, ընկույզը, մոմակալած վայրի մեղրը՝ բեքմեզով, քամած մածունը, Նոր տարվա սեղանի զարդը՝ փշատը, չիր ու չամիչը, մորս արդար ձեռքով հունցած ու թխած կաթնահունց բաղարջը։ Զատիկին կամ իմ ծննդին բաղարջի մեջ մորս պահած բախտի կոճակը…։ Հիշում եմ մղկտալով՝ մեկ առ մեկ, անուն առ անուն, հիշում եմ մեր անթաղ մեռելներին, անգերեզման մնացած հարազատներին, անհայտ կորած եղբայրներիս, նրանց կանանց ու որդիներին։ Գազանացած ասկյարներից փախչող ու Մուրադ գետի պաղ ջրերը նետված անմեղ քույրերիս, ջահել հարսներին. ո՛րը հիշեմ, ո՛ր մեկին ափսոսամ… Պատրաստ եմ ուղեցույց–վալադ դառնալ, ոտաբոբիկ գնամ, ծունկի գամ հորս գերեզմանի առաջ, խունկ ծխեմ, մեղքերուս թողություն խնդրեմ։ Գտնեմ, սուրբ հողին հանձնեմ հարազատներիս անթաղ ոսկորները, Եփրատ–Մուրադի* հունից հանեմ իրենց պատիվը փրկելու համար ջուրը նետված իմ քույրերի ու զարմուհիների սուրբ մասունքները, աշխարհով մեկ շրջեմ, փնտրեմ ու գտնեմ անհայտ կորած իմ քառասունութ հարազատներին…

  • Եփրատ գետի թուրքերեն անվանումը:

8 (8). ՇՈՂԵՐ ԱԲՐԱՀԱՄԻ ՏՈՆՈՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1901 Թ., ՄՈՒՇ, ՎԱՐԴԵՆԻՍ Գ.) Պապիս անունն էր Հովհաննես, տատիս անունը՝ Քիշմիշ։ Սուլթանի ժամանակ պապիս զոռով կտանին Ստամբուլ։ Իմ պապուն կդնին բանտ։ Իմ պապ բանտ կմեռնի։ Ես ծնվել եմ 1901 թվին, Մշո Վարդենիս կեղ։ Մեր կեղի մեջ ութ հարյուր հայ տուն կար։ Մեր կեղի միջով Մեղրագետ կանցներ։ Անձր— կիգեր, ձկներ ջրից դուրս կելնեին։ Խմելու ջուր կժով կբերեինք աղբրից։ Մեր կեղի տների տանիք հողով էր ծածկուկ։ Թունդիրը տան մեջտեղն էր։ Ամեն օր լավաշ կթխեինք։ Տունին դուրսը օջախ կար, ցախ, փետ կվառեինք։ Դուրսը պատի տակ դրուկ էր էրկու քար՝ վրեն խաչէրկաթ։ Մեր ապրած տուն մեծ էր։ Այգի չունեինք։ Մեր տան մեջ ծալքի տեղ կար շինուկ, էդոր վրեն ծալք կդարսեն, կողինք կելլեր կպներ առիք։ Կարավաթ չկար։ Մութ աշխարհ էր։ Օխչար, կով, գոմեշ, մատակ կպահեինք։ Ցորեն, ոսպ, կտավատ կցանեինք։ Մենք տասներկու գոմեշ, ութ կով, երկու հարյուր օխչար ունեինք։ Գութան ունեինք։ Հինգ–վեց տուն իրար կմիանային արտեր կվարեին, կցանեին։ Ցորեն էնքան շատ կցանեինք, օր տեղ չկար բերքը լցնելու։ Հողը թուրքինն էր։ Հողի հարկ կտայինք թուրքին։ Ցորեն կցանեն, կհնձեն, կծեծեն, թեփ կիտան քամուն, կպրծնեն, թուրք պետությունից մարդ կիգար գեղի ռեսի հետ, մի փետ կբերեր, փետով կնախշեր։ Թուրք կչափեր՝ յոթ չափ կիտեր ցորենի տիրուն, մեկ չափ՝ կառներ, կտաներ։ Սիսեռ, ոսպ, կանեփից հարկ չէր առներ։ Մեր տան մեջ ամեն մարդ իր գործ գիտեր, գործեր բաժանուկ էին։ Յոթ կնկտիք տան մեջ՝ հարս ու տալ հաշտ կապրեին իրար հետ՝ կղեկավարեր ամենամեծը։ Մեր տան հարսեր էին Ոսկի, Մարիամ, Նարե… Իրիկուն էրեխեքով քարկտիկ կխաղայինք։ Իրիկուն, ի առավոտ բոլորը ժամ կերթային։ Մեծ կնկտիք, հարսներ, աղջիկներ կհագվեին, կկապվեին, կերթային ժամ։ Տոներին պաս կպահեինք։ Ամեն օր պատարագ կենեին։ Մեր գյուղ երկու տերտեր կար։ Երկուսին լե թուրքեր սպանեցին։ Մեր մոտ առանց պսակ չէին կարգվի։ Հարսը կհագներ լավ կտորից շոր, մեկ էլ ժակեթ կհագներ, գլխու վրա թափա կար՝ արծաթե թաս դրուկ։ Դեղին–կանաչ–կարմիր շորեր գցուկ իր էրեսին։ Մինչ— էրեխա չբերեր էրեսը ծածկուկ էր։ Հարսի շոր ղութնի էր, ղադիֆա։ Մեր էրկրի շորեր լավ էին։ Աղջիկներին տասներեք–տասնչորս տարեկանից հարս կտանեին։ Քսան տարվան օր ըլեր՝ չէին տանի, կըսեին՝ մեծ է, «մնացկուրդ» է։ Ինչքան կուզեն էրեխա կբերեն։ Աղջկա հետ ջհեզ կդնեն՝ յորղան, դոշակ, բարձ, շալ, չուլկի։ Նվեր կիտեն ոսկի մատնիք, վզի ոսկի շղթա։ Բարիկենդանին դհոլ–զուռնան կխաղան, կուտեն, կխմեն։ Մենք հալվա, գաթա կենենք։ Պաս օրերուն բիշի կենենք ձեթով։ Մեր էրկիր շոգ էր։ Չարդախ կար, շոգ օրերին էնտեղ կնստեն, կխորաթեն։ Կնիկ ազգ չաշխատեր՝ տան մեջ կաշխատեր։ Շոգ օրերին գետը կլողանանք ամեն օր։ æրհոր կար։ Գյոլի պես լե տեղ փորուկ էր, մատկըներ մեջը կլողեն, հետո՝ ջուրը բաց կթողեն դաշտեր։ Մշո քաղաք բժիշկ չկար, հեքիմ կար։ Շատ առողջ էինք, լավ կապրեինք, մտածմունք չկար։ Մեր գեղը դպրոց կար։ Տասը գյուղի էրեխեք գալիս էին մեր գյուղի դպրոցը։ Դպրոց տղաների հըմար էր։ Աղջիկներ դպրոց չէին գնա, տանը ձեռագործ կէնեին։ Մեր գեղը վարժապետ կար։ Գիրք կար։ Մեր գեղի ժողովուրդ ավետարան կկարդար, հայոց գիրք կկարդար։ Մինչ— հյուրիեթ հայերուն բանակ չըն տանե։ Իմ հորեղբեր թուրքի բանակ գնաց։ Քրդի գեղեն քյուրդ ծանոթ քիրվաներ ունեինք, կիգեին մեր տուն։ Քրդերու աման, դգալ, կրուշկա լվացուկ դրուկ էր հացի ամբըրներու տակ։ Ըդոնցով իրավունք չկար մենք ուտենք։ Իմ հորեղբոր տղան տասը տարեկան կըլլեր կոտորումի ժամանակ։ Մեր ծանոթ քյուրդ քիրվան էնոր տարավ փրկեց։ Քյուրդ լավ էր թուրքից։ Թուրքի մեջ լե լավ ու վատ կա, քյուրդի մեջ լե լավ ու վատ կա, հայու մեջ լե լավ ու վատ կա։ Ամեն ազգի մեջ լավ ու վատ կա։ Վարժապետ Մարգար, լուս իջնի վրեն, հեղափոխական էր, ասկյարներու հետ կռվավ, տարան Մուշ քաղաք, կախաղան հանին։ Թուրքեր էնոր վիզ կտրին։ Հայեր ուր գլուխ օսկով առան, տարան Մշո Ս. Կարապետու վանքի պատի տակ թաղին։ Կըսեն ամեն աղոթըրնին ուր գերեզմանին լուս կիջներ։ Մարգարի գերեզման հայերու ուխտավայր էր։ Կոտորումեն առաջ թուրքի բանակ տանելու մահանով հայ ջահելներուն հավաքին, տարան, կոտորին։ Իմ հոր՝ Աբրահամին, կար յոթ կրականի. թուրքեր էկան իր զենքով իրան կրակին, պարան գցին վիզ, քաշ տվին, տարան գցին կրակի մեջ, վառին։ Իմ մեր՝ Ալթուն, տեսավ, չդիմացավ, միամիտ մեռավ։ Իմ ախպեր՝ Հովհաննես, տասը օր իմ մոր ծիծ կերավ։ Մնացինք ես ու իմ ախպեր որբ։ 1915 թվին Վարդեվրի օրը եղավ կոտորում։ Թուրք ասկյարներ Դաղսդնու չեչեններ բերին, մեզ կոտորին։ Մեր գեղ էկան թալանին, օխչար, գոմշդանք, մալ քշին տարան։ Ով խորոտ էր՝ տարան։ Իմ հորքուրին մե տղա կար, էն գիշեր–ցերեկ իմ մոտ էր, դրան լե տարան։ Տղամարդ չմնաց։ Հավաքին մեծ ու մանր, տարան լցրին Ավզուտ կեղի գոմերու մեջ, կրակ տվին, վառին։ Էդ գոմեր էնքան մեծ էին, իմալ օր հիդա մեր կոլխոզի գոմերն են։ Լցրին Մալխասի Մարդոյի գոմերու մեջ, խոտի դեզեր դարսին գոմու շուրջ բոլոր, վրեն նավթ ցանին, տվին կրակին։ Իմ հոր տնից վաթսուն ջան վառվան էդ գոմերու մեջ։ Էն օր ես եմ տեսել, լաո՜, թող իմ թշնամին չտեսնա։ Մենակ ես ու ախպերս ազատվանք։ Էն օր ես իմ աչքերով եմ տեսել, լաո՜։ Առաջուց խորոտ հարս ու աղջիկ տարան թուրքացրին, ինչ լե մատղաշ տղա–էրեխա կար՝ մորերու գրկից պոկեցին տարան, որ դարձուն զաբթիա։ Գոմի մեջ օր ծուխ ու կրակ մտավ, ժողովուրդ սկսավ հազալ ու խեղդվան։ Մեր զմանուկ ուրացավ, լաո՜, իսկական սոդոմ–գոմոր էր։ Վառվող մարդիկ վազվզում, խփվում էին պատերուն, ոտի տակ տրորում գետնին ընկած իրենց մանրերուն։ Էն օր ես իմ աչքով եմ տեսել, լաո՜, թող սարի գիլանք չտեսնեն։ Կըսեն, թուրք մոլլան էդ օր տեսավ՝ չդիմացավ, ինքն ուրան կախեց։ Էդ ալալորումի մեջ, մարդկանց մեծ մաս խեղդվավ, մեռավ։ Գոմի տանիք փլավ։ Փլավ, լցվավ մեռուկներու վրա։ Երանի ես ու քորփա ախպերս լե վառվեինք, իմալ օր վաթսուն ջան վառվան, օր չտեսնեինք իդա անհավատ մարդոց անխիղճ ու անաստված օրենք։ Գոմերու մեջ վառեցին մեր կեղ՝ Վարդենիսի, Մշախշենի, Աղբենիսի, Ավզուտի, Խվների ու էլի շրջակա գյուղերու սաղ կեղացոց։ Էն օր ես եմ տեսել, զիմ դուշման չտեսնա։ Մեր մեջ մի շատ տարիքով կին կար։ Էնոր ճանչըցողներ կըսեն Փոլո Արշակի զոքանչ։ Էդ կին կեղներ հարյուր տարեկան։ Ծուխ օր սկսե մտնել գոմու մեջ, էն հավքեց տղա–էրեխեքուն, պառկցուց վըր քիթ ու բերնին, ու իրանց մերերուն պառկցուց էրեխեքու վրեն։ Իմ ախպոր լե պառկցուց գետնին։ Հանեց զուր գոգնոց լե, թալեց վրեն, ընձիկ լե բրթեց, օր պառկիմ ախպորս վրեն՝ չթողնիմ օր էլնի, ինչքան լացի–չլացի՝ չթողնիմ օր էլնի։ Աստված զուր հոգին լուսավորի, լուսի փայ էղնի ընդրա հոգին։ Էդ կնիկ ըսավ. «Լաո՜, լալով բան դուրս չի գա, պտի ընենց անենք, օր ամեն օջախեն մի տղա պրծնի, դուրս գա կրակից, օր ըդրանց ծուխ չմարի, օր աշխարհին պատմեն անաստված ու անխիղճ թուրքի արածներ։ Ժողովու՜րդ, ձեր հույս մի՛ կտրեք, ձզի մի՛ կորցնեք, մնացե՛ք ձեր հավատին։ Նաչար մարդու Աստված մեծ է, բալքի մի դուռ կբանա»։ Ես իմ ջանդըկով ծածկի իմ ախպորս։ Գոմի կեղտի մեջ, քիթ ու բերնին ընկած խեղճի շունչը կկտրեր, էն կուզեր դուրս գալ։ Էնքան լաց–լաց, ուշքը գնաց, խաղաղվեց։ Գոմի գերաններ օր վառան, տանիք փլավ, էրդիկ բացվավ, բոց ու ծուխ էդ ծակից դուրս էլավ, մզի օդ էկավ։ Հմա օր օդ առանք, ես ու իմ հորեղբոր աղջիկ՝ Արեգ, վերցրինք իմ ուշաթափուկ ախպոր ոտ ու ձեռից թալինք տանիք։ Ես ու Արեգ լե վառված գերաններու, ջանդգներու վրայով էդ էրդկից մզի թալինք դուրս։ Օր էլանք տանիք, տեսանք թուրք զինվորներ շուրջպար բռնած կպարեն, կուրախանան։ Մինչ— էսօր իմ անկջներու մեջ է ընոնց երգի ձեն. «Յորի յանդըմ, յորի» ասում ու թրեր իրար զարկելով կպարեին։ Էդ պար, լաո՜, հայ տան մեջ պտի չպարվի. էդի անխիղճ, անաստված, վայրենի գազաններու խաղ է, լաո՜։ Էդ պարով ընկած ընոնք մզի չտեսան։ Ես ախպորս առա շալակս ու փախա։ Փախա, մտա մոտիկ ղամիշներու մեջ։ Էդ ղամիշներուն շամբ կըսեն։ Մութն օր ընկավ, առա ախպերս ու փախա, թե ինչքան ժամանակ փախա կամ ուր փախա՝ չգիտեմ, մեկ էլ տեսա, որ դպա մեր յանը մարդիկ կուգան։ Ախպորս առա ու թաքնվա բլերու տակ։ Մեկ էլ լսեցի էդ մարդիկ հայերեն կխոսան։ Վազեցի, միացա ընոնց խմբին։ Էդ խումբ Անդրանիկի խումբն էր։ Ես մեռնե՜մ էնոր ոտերու հողու փոշուն։ Մենք գացինք, ու՛ր գացինք՝ թուրք բռնեց մեր առեջ։ Անդրանիկի հետ գացինք Պարսկաստան, Խոյի ճամփեն՝ թուրք բռնեց մեր առեջ, փախանք, գացինք Նախջըվան, Ղարաբաղ, Ղափան, Գորիս, Սիսիան, Ս—ան…։ Է՜, լաո՜, ու՛ր ասես օր չենք փախել ու տանջվել…։ Գորիսի յայլաներուց լե էկանք հիդա Թալին։ Էն օր ես եմ տեսե, լաո՜, թող իմ դուշման չտեսնի։ Սիսիանի՞, թե՞ Գորիսի մի գյուղամեջ, էդ գյուղի անուն Աղուդի–Վաղուդի էր, գաղթականությունը արտերուց հասկ էր հավքել, ամեկ՝ հինգ–վեց կիլոյի չափ ցորեն սարքել։ Ութ–տասը մանր էրեխեքով գացել էին ձորը ջրաղաց՝ էդ ցորեններ աղալու։ Էդ քոռփեք գացին ու չեկան։ Էլան տղամարդիկ գացին, օր ի՜նչ տեսնան։ Իմ աչքեր քոռներ, չտեսնեի։ Էդ ադրբեջան–թուրքեր էրեխեքուն լցրած ջրաղացի բուխարիկի մեջ, կրակ տված, վառած։ Լաո՜, էստեղի թուրքեր ոչ մի բանով չեն տարբերվի էն թուրքերուց, թե կուզիս ճիշտն իմանաս, սրանք ավելի քաֆուր ու զուլում են, քանց մեր էրգրի թուրքեր։ Էկան Անդրանիկ փաշին ասին, օր մատղշներուն լցրած են բուխերիկի մեջ, վառած են։ Անդրանիկ փաշան զուր բուխարի–փափախ հանեց, չոքավ գետին ու երդվավ՝ անպայման զուր վրեժ առնի ու էդպես լե էնեց։ Էդ գյուղի թուրքերու հախից եկավ։ Ես մեռնիմ Անդրանիկի ոտքի հողերուն… 1922 թվին էկանք էստեղ Թալինի շրջան Մեհրիբան, մկա՝ Կաթնաղբյուր գյուղ։ Էս Կաթնաղբյուր գյուղ հայի գյուղ է էղել, թուրքեր էկել, քանդել են մեր եկեղեցիներ. շոշ (խճուղի) օր շինին, խաչքարեր էլան հողի տկից։ Պսակվա սասունցի Արփի գյուղացի Գրիգոր Տոնոյանի հետ։ Իմ ամուսին մեր գյուղի գյուղսովետի առաջին նախագահ էղավ։ Ուսում չուներ, համա շատ խելոք էր։ Էն էլ իմ բախտից 1955 թվին մեռավ։ Ինը էրեխա եմ պահել։ Իմ էրեխեքի անուններ՝ Աղավնի, Վարդուշ, Գյուլնազ, Մկրտիչ, Սարգիս, Վաչագան, Հրեղեն, Անահիտ, Շուշիկ։ Երեսունվեց թոռ ու ծոռներ ունիմ։ Իմ էրեխեք լավ են. էդքան պահեցի՝ ո՛չ մեկը խուժան չեղավ։ Իմ ախպեր Կարսա ամերիկյան որբանոց ուսում առավ, էղավ լավ, կրթված ուսուցիչ։ Էրնեկ մանկատուն տված չեղնեի. թող մնար իմ կողքին, դառնար չոբան, կարգվեր, էրեխեք ունենար, լցներ թուրքի պակասացրածը։ Թուրքի սրից ու կրակից փախցրի մատղաշ ախպորս, կարծեցի, թե՝ էլ ուրիշ հուր ու սուր չկա։ Ասի՝ հիդա Հայաստան է, էլ թուրք ու կրակ չկա։ Ասի՝ թող կարդա, գրագետ մարդ դառնա, օր կարանա աշխարքին պատմի մեր գլխով էկած–անցածը։ Ի՞նչ իմանայի, լաո՜, օր հլա 37-ի աքսորը կար տեսնալու։ Իմ ախպեր՝ Հովհաննես Աբրահամյան, ծնվել էր Մուշ 1912 թիվ*։ Իմ ախպեր որբանոցեն էկավ, գնաց Ռուսաստան՝ Կրասնոդար, հետո էկավ Մեղրի, Ապարանի դպրոցների տեսուչ, Թալինի, Ազիզբեկովի Գնդեվազ գյուղի դպրոցի տնօրեն էղավ։ 37 թվին մեղադրվեց որպես դաշնակցական։ 37 թիվ մթերումի տարի էր։ Տարան, շա՜տ տարան, տարան իմ մինուճար ախպոր լե։ Իմ ախպեր կապին Չարենցի ու Աղասի Խանջյանի հետ ու տարան, տարան ու գլուխը կերան։ Գազանի բերնից փախցրի, ազատեցի, բերի, գցի անհավատ բորենու բերան։ Անաստված ու անհավատ բորենին տարավ իմ մինուճար ախպոր, տարավ ու կերավ։ Գիշեր, ցերեկ՝ կիլամ։ Պիտի լամ մինչ— գերեզման։ Կուզիմ իմ գերեզմանի վրա իմ ախպոր անուն լե գրին։ Մկա լե իդա լեն ու բոլ աշխարքի մեջ մե՜ն–մենա՜կ եմ, ոչինչ չունեմ, ոչ ոք չունեմ, բացի իմ էրեխեքուց ոչ ոք չունեմ։ Իմ Սարգիս տղա, իմ միակ հույս–ապավեն է։ Վեր—՝ Աստված, ներք—՝ Սարգիս։ Իմ Սարգիս տղա իմ ձեռք բռնեց, գացի Եղեռնի հուշարձան, լալով–ողբալով ծաղիկ դրի, կարծեցի իմ վառուկներ էնտեղ են, իմ սպանվածների գերեզման հիդա է։ Շա՜տ կուլամ. կուզեմ էրթամ մըր էրգիր։ Էրթամ մըր անու՜շ Մեղրագետի ջուր խմեմ, մըր անու՜շ սարերի զուլալ օդ շնչեմ, իմ անու՜շ էրգիր։ Մըր էրգրի համն ու հոտ ուրիշ է, լաո՜։ Շա՜տ կուզեմ էրթամ մըր էրգիր։ Կհուսամ Աստծուց, օր ես չըմ տեսնա, հըմա իմ էրեխեք, իմ թոռներ անպայման կտեսնան՝ օր մըր Մշո քաղաք էղնի Հայաստան, իմալ օր Էր—ան քաղաք։ Ցանկանամ հայուն՝ հույս, սեր, հավատ, ամոթ, խիղճ։ Էս պետություն լավ է, համա՝ չհավատա Աստված։ Եթե խիղճ ունեցար՝ արդար ես, քո հոգին սուրբ է։

  • Այս հուշը պատմող Շողեր Տոնոյանի եղբոր՝ Հովհաննես Աբրահամյանի — Եղիշե Չարենցի մտերմության մասին է մեզ պատմել նրա որդի բժիշկ Սարգիս Տոնոյանը։ Պարզվում է, որ Չարենցն ու Հովհաննեսը 1937 թ. եղել են մի—նույն բանտախցում։ ՀՀ Պետական անվտանգության արխիվներից պատմական գիտությունների թեկնածու, գնդապետ Արմենակ Մանուկյանը հայտնաբերել է Եղիշե Չարենցի «Նա այրեց «Կապիտալը»» անտիպ պոեմը, որտեղ մեծ բանաստեղծն անդրադարձել է իր բանտային կյանքի առօրյային — մի շարք քառյակներ նվիրել է նա— մեր տառապյալ բանասաց Շողեր Տոնոյանին.

Իր թոռնիկի ձեռքից բռնած Ու մի կապոց շալակին, Պառավ Շողոն վիզը ծռած Աղաչում էր պահակին։ – Գյուղից եկել՝ երեք օր է Մենք հերթի ենք սպասում, Հանձնեք մի քիչ հաց ու շորեր, – Բայց նրան ո՞վ էր լսում։ – Բանտապետը եկավ, – ասին, – Շողոն վազեց նրա մոտ։ – Էլի՞ տեսակցության մասին. Վա՜ղը…

9 (9). ՍԵԴՐԱԿ ԱԲՐԱՀԱՄԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1904 Թ., ՄՈՒՇ, ԱՌՆæԿՈՒՍ Գ.) 1904 թ. ծնվել եմ Մուշի Աղջավազի շրջանի Առնջկուս գյուղում։ Մինչ— 1915 թիվը խաղաղ ապրում էինք։ Մինչ— տասնմեկ տարեկան դառնալս մեր գերդաստանի մեջ մարդ չէր մեռեր, բայց թուրքը բոլորին ջարդեց։ 1908 թվին թուրքական կառավարությունը հյուրիեթ արեց, այսինքն՝ ազատություն տվեց։ Մեզ մոտ քառասուն հայկական գյուղ կար։ Սիփանա սարը մեր շրջանում էր, լանջերը գալիս էին Վանա ծովի հյուսիսային ափը։ Էդ ամբողջ տարածությունը լրիվ հայ էր, ո՛չ մեկ թուրք, ո՛չ մեկ քյուրդ չկար։ Միայն քաղաքում ծառայող զաբիթներն էին թուրք։ Սիփանա սարից ջրերով լի գետ էր իջնում, վրան քսանհինգ ջրաղաց էր շարժվում։ Գիտե՞ս ինչ ալյուր էր աղում։ Մենք որ մաշկի հիվանդություն էինք ունենում, մտնում էինք Վանա ծովը, լողանում, լավանում էինք։ Նոր տարուն, Զատիկին տառեխ էինք ուտում. մեջն էլ փուշ չկար։ Երեկոյան ար—ը թեքվել էր, ոչխարը դաշտից եկավ։ Մերս, հորեղբորս կնիկները ոչխարը կթում էին, ես ու հերս փայտով ոչխարը ղեկավարում էինք։ Մեկ էր գյուղի ար—մտյան կողմից՝ Մշո, Բիթլիսի կողմից, ձայն եկավ. «Հավա՜ր, գյուղը կոտորեցին…»։ Մերը մանուկը ուրացավ. թե ով որ կողմն էր փախչում՝ հայտնի չէ։ Գյուղը խառնվավ իրար, ով որտեղ ասես փախավ։ Մեր տան երեխան ես էի։ Հերս ասաց. «Քեզ փրկեմ, բա մնացածին ի՞նչ անեմ»։ Ինքը փախավ։ Ես ասի՝ բարձրանամ, տեսնամ։ Տեսա, ձիավորները ձեռքներին հրացաններով գալիս են։ Հերս ու հորեղբայրս փախան, մտան մի տուն, թաքնվան։ Ես մնացի շիվարած։ Մազերս երկար էին։ Ինձ աղջկա շոր էին հագցրել։ Հորեղբայրս՝ հարուստ Պետոն յոթ հարյուր գլուխ ոչխար ուներ, իննսունութ տարեկան էր։ Ինքն ու իր նախրչի Մելոն գալիս էին, էդ երկուսին էլ խփեցին։ Մեկ էլ տեսա՝ աջ կողմից մեկը ինձ գրկեց։ Տեսա՝ քրդի կինն է, որին մենք հաց էինք տալիս։ Եր—ի ձիերի ոտքերի տակ կմնայի. էդ կինը փրկեց ինձ, տարավ մորս մոտ, ասաց մորս. – Սարե՜, երեխին գրկեմ, որ չսպանեն, թող իմանան քրդի երեխա է։ Երբ ձիավորները եկան, էդ քրդի կինը ասաց. «Եկան բոլորին սպանեցին, էլ մարդ չմնաց»։ Ձիավորները հավատացին, ելան գնացին։ Էդ կինը ինձ տարավ իր տունը։ Մեր բոլոր գերդաստանի երեխեքը էդ տանն էին թաքնված։ Էդ քրդի տան մեջ էր նա— հորեղբորս բոյով–ջանով տղան, որի անունը Հարություն էր։ Մութն ընկավ։ Քրդի կինն ասաց. «Եթե հիմա գան, էս աղջիկներին գան տանեն, ես ի՞նչ կարող եմ անել. էլեք գացեք ռեսի՝ գյուղի քյոխվի տունը»։ Հենց դուրս եկանք, որ ռեսի տունը երթանք, ասկյարները եկան, ուզում էին հորեղբորս տղին սպանել։ Նա որ խփեց՝ երեքն էլ ընկան. փոխանակ նրանց զենքը վերցնի ու սպանի նրանց, ելավ փախավ։ Ես ու երեք երեխաներ, մեր ձեռքերը իրար բռնած, գնացինք գյուղի մեջ։ Պլեթով խփում են, սպանում են։ Ես տեսա ռեսի տան մոտ ութ հոգու սպանել էին, տանջելով սպանել էին. մեկի թ—ն էին կտրել, մեկի գլխին էին խփել։ Մի քանի օր մնացինք ռեսի տանը։ Մի օր մերս գնաց մեր տունը, տեսավ հացի փշրանքներ կան, բերեց։ Վեց երեխա ենք, ես էլ՝ յոթը։ Սոված ենք։ Մեկ էլ մերս գնաց, տեսավ ոչինչ չեն թողել։ Ամբարի միջի ալյուրն էլ թափել են գետնին։ Մերս էդ հողով խառնված ալյուրը բերեց, որ յուխա սարքի՝ ուտենք։ Յոնջա էլ ենք կերել։ Մեկ էլ հերս եկավ, մեզ գտավ։ Թուրք ասկյարը տեսնում է հորս գալ–գնալը, ձայն չի հանում։ Հետո մորս ասում է. – Ես Աբրեին գալուց էլ եմ տեսել, գնալուց էլ եմ տեսել։ Բայց ես ձեր տանը հաց եմ կերել, չկրցա խփել. գլուխս շուռ տվի, որ իբր չեմ տեսել։ 1915 թ. ռուսը գալիս էր արդեն։ Քրդերը փախչում են դեպի Բիթլիս՝ ար—մուտք։ Բայց լցվան ժողովրդի մեջ, սկսին թալանել, նույնիսկ վրի շորերը հանում, տանում էին։ Օսմանյան ասկյարները եկան քրդերին քշեցին։ Մենք մտածեցինք, որ Ղարաքեշիշ գյուղը գնանք, էնտեղ ավելի ապահով էր, քանի որ ճանապարհից դուրս էր։ Դեպի ար—ելք ենք գնում։ Քրդերը սկսեցին կրակել մեզ վրա։ Մի ջահել հարս ազատվավ, երկու երեխա բերեց։ Երեխեքին թողեց հողի վրա ու փախավ։ Հասանք Ղարաքեշիշ գյուղը։ Էնտեղ էլ սիրուն աղջիկներին փախցնում էին։ Մեր հինգ երեխեքը՝ երեք տղա, երկու աղջիկ՝ Սամսոնը, Ենոքը, Սուրենը, Ազնիվը, Հայկանուշը մեկ օրում սովից մեռան։ Մերս գնաց ասկյարի մոտ, խնդրեց, որ թույլ տա թաղել իր երեխեքին, բայց նա ասաց, որ գերեզման չի կարելի։ Ստիպված ձեռքերով հողը փորեցինք, հինգին էլ մեջը լցրինք։ Մի օր տեսանք ասկյար չկա։ Մեր գյուղի մի աղջիկ բորոզան փչող ասկյարը տարել էր իրան կին։ Մեր գյուղից յոթ աղջիկ էին տարել։ Հորեղբորս աղջկան էլ մերս պահում էր սալոմի մեջ, գիշերը վրեն էր պառկում, որ չիմանան։ Ես ոչ միայն մեր գյուղի կոտորումն եմ տեսել, այլ նա— մեր բոլոր գյուղերի փախեփախն եմ տեսել։ Խսիրի պես համատարած գետնին փռված դիակներ էին։ Վերջը բոլորը լցրին ծովը, որ խոլեր չլինի։ Մեկ էլ տեսանք՝ ծովի կողմից մի մարդ եկավ, ասաց. – Ռուսական զորքը Սիփանա սարի ետ—ից, Մանազկերտից եկել է Բիթլիսն է վերցրել, իսկ ծովի հարավային ափով Անդրանիկն ու ռուսական զորքը Վանն են վերցրել, արդեն հասել են Տիգրանակերտի մոտ։ Մի դավաճան հայ կար։ Թուրքացել էր, գնացել խաբար էր տվել, որ տղամարդիկ թաքնվել են թունելի մեջը։ Թուրք ասկյարները էդ դավաճան հային տանում են, որ ցույց տա, դու մի ասա՝ Արամ Մանուկյան* փաշան գիշերով եկել էր ու բոլորին տարել։ Էդ դավաճան հային բերին Ղարաքեշիշ գյուղ, կայնացրին, խփին, խփին, խփին։ Մերս ասաց. – Ինչի՞ կխփիք։ – Էս որ ձեր ազգից է ու ձեզ դավաճանել է, ավելի լավ է՝ թող մեռնի։ Գյամիք բերին մեզ տարին։ Բիթլիսից, Սասունից, Բաղեշից բոլոր հայերին տարին Վան։ Հերս որ վնասվել էր, գնաց ռուսական բժշկի մոտ, բայց հենց այդ օրն էլ մահացավ։ Մենք տասնութ հոգի էինք։ Մեր հարյուր հիսուն հոգիանոց ազգուտակից միայն ես ու հորեղբորս տղան՝ Թաթոսն ենք ազատվել։ Մեկ էլ ռուսը հրամայեց, թե ես ետ եմ նահանջում, գնացեք Ռուսահայաստան։ Մինչ— Օլթի ռուսական գրանիցն էր։ Ճանապարհին ռուսական զորքը մեզ տերություն արեց, բերեց մինչ— Իգդիր։ Ռուսը սկսեց մեզ նպաստ տալ։ Մեշոկներով ալյուրը խոտի դեզերի պես կիտված էին իրար վրա։ Եկանք։ Ես որբ էի։ Ես գնացի ամերիկյան որբանոց, Թաթոսը գնաց Էջմիածին։ 1920 թվին Սերոբ Դեմիրճյանը, Նաիրի Զարյանը — շատ ուրիշներ որբանոցում էին։ Չարենցը մեր դաստիարակն էր։ Նիհար–նիհար որբ տղա էր, բայց գրագետ էր։ Մեր որբանոցը բերին Եր—ան, որ տանեն Ամերիկա։ Մի մասին տարան, մեզ էլ պիտի տանեին, բայց չհասցրին։ Հայաստանի դաշնակցական կառավարության՝ Խատիսյանի հետ, թուրքերը ստոր պայմանագիր կնքեցին։ æուլֆայի ու Ղարաքիլիսայի գիծը տվեցին թուրքին։ 1920 թ. նոյեմբերի 29–ին Սարգիս Կասյանի* հետ տասնմեկերորդ բանակը մուտք գործեց Իջ—ան — հեռագիր տվեց Լենինին. «Աչքդ լույս, Հայաստանը Սովետական է»։ Էդպես տարիներ անցան։ Ես մեծացա, կամավոր գնացի սովետական բանակ։ Պոլկովնիկը կանչեց, ասաց. – Տղա ջան, բանակ ես ուզում գնալ, բայց փոքր ես։ Ես էլ ասի. – Ես որբ տղա եմ, ուզում եմ գնամ, տուն չունեմ։ Գնացի հայկական երկրորդ դիվիզիա, որի հրամանատարը Բագրատ Ավագյանն էր, իսկ հայկական դիվիզիայի հրամանատարը Մելիք–Շահնազարովն էր։ Առաջին գունդը Եր—անում էր։ Բաղրամյանը գնդի հրամանատարն էր։ Բանակից եկա։ Եր—անում միլիցիայի դպրոց գնացի։ Նշանակեցին Մեղրի։ Չորս տարի միլիցապետի տեղակալ եմ եղել։ 1935 թվից հետո սովորել եմ Թիֆլիսում։ Հետո ընտանիքս տարա Թիֆլիս, էնտեղ սովորա, ավարտեցի։ Եկանք Եր—ան։ Քառասուն հոգի կուրսանտների միջից ինձ նշանակեցին Հայաստանի երկաթուղու պետ։ Էն ժամանակ երկաթգիծը Վրաստանին էր պատկանում։ 1941 թ. Հայրենական պատերազմն սկսվեց։ Մոսկվայից բրոնյա եկավ, ինձ ֆրոնտից ազատեցին։ 1945 թ. իմացանք, որ Գերմանիան կապիտուլյացիայի է ենթարկվել։ Պատերազմի ժամանակ թիկունքում լավ ծառայության համար պարգ—ատրվել եմ —՛ Կարմիր աստղ, —՛ Կարմիր դրոշ, —՛ Լենինի շքանշանով. քսան հատ մեդալ ունեմ։

  • Արամ Մանուկյան (Արամ փաշա) (1879, Զեյվա - 1919, Եր—ան) - պետական, հասարակական գործիչ: Կազմակերպել ու ղեկավարել է 1915 թ. Վանի հերոսամարտը, որի հաղթական ավարտից հետո ղեկավարել է Վանի նահանգապետությունը (70 օր):
    • Սարգիս Կասյան (1876, Շուշի - 1937) - հայ կուսակցական — պետական գործիչ: Նրա ստորագրությամբ 1920 թ. հրապարակվել է Հայաստանում Խորհրդային կարգեր հաստատվելու վերաբերյալ Դեկլարացիան:

10 (10). ՍԱԹԵՆԻԿ ՆԱԶԱՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1908 Թ., ՄՈՒՇ, ԳՅՈՒՄԳՅՈՒՄ Գ.) Նազար աղան իմ հայրիկն էր, որը հարուստ, անվանի վաճառական էր — գյուղի մխտարն էր։ Մորս անունը Սրբուհի էր։ Մենք չորս եղբայր, երկու քույր էինք։ Մեկ եղբայրս մահացավ մինչ— պատերազմը։ Եղբայրներիս անունները՝ Աբգար, Թուրո, Գիրիշ, Զոհրապ, իսկ քույրս՝ Արեգնազ։ Նա— երկու հարս ունեի՝ մեկի անունը Մաքրուհի էր, մյուսի անունը չեմ հիշում։ Թուրոն որ մեռավ, հայրս հարսին ըսավ՝ աս քու տունդ է, հոս կնստիս։ Քաղաքին ծայրեն գետակ մը կանցներ։ Հոն տուն շինեցինք, ծառեր տնկեցինք։ Հայրս կտորի վաճառական էր, քրդերը կուգային, կգնեին։ Աբգար եղբայրս վերգի հավաքող էր։ Թուրոն դերձակ էր։ Գիրիշը նալբանդ էր։ Մեր տունը երկու սենյակ էր։ Թունդիր կար, մարագ, ախոռ, հարդի տեղ կար, որ ձիերը ուտեն։ Տունին առաստաղը գերաններով էր, հատակը փայտից էր։ Հայերուն թաղերը առանձին էին։ Բայց քյուրդերուն հետ հաշտ էինք։ Մենք ձմեռը լահանա թթու կդնեինք աղաջուրի մեջ։ Տոլմա կեփեինք, փորով քյուֆթեն կխաշեինք թթուով կուտեինք։ Բլղուրով փիլավ կեփեինք, ձավարով մածուն ապուր կեփեինք։ Խմորեղեններ՝ գաթա կեփեինք, բիշի յուղի մեջ կտապակեինք, շաքարով կուտեինք։ Կանաչեղեն՝ ֆասոլիա, լահանա կեփեինք։ Հացը՝ խմոր կշաղեինք, կբանայինք, բարձի պես բան մը կար, թոնիրին մեջը կփակցնեինք, կեփեինք, լավաշը տասնհինգ օրը մեկ կեփեինք։ Բաղնիքի համար ջուր կտաքացնեինք։ Կեղտաջուրը դուրս առուով կերթար։ Ձմեռը փայտ կվառեինք։ Բորույով ծուխը դուրս կհանեինք։ Անկողինները գետինը կփռեինք։ Առտուն յուքլիկը կհավաքեինք։ Մայրս Մուշեն վարժուհի բերել տվեց իր ընտանիքով — մեր հին տունը դպրոց դարձրեց։ Տասնհինգ աշակերտներ էինք։ Մեզ մոտ մեկ լուսավորչական եկեղեցի կար։ Ս. Կարապետ կերթայինք, մեկ օրվա ճամփա էր։ Տոնական օրերը Ս. Զատիկը, Ս. Ծնունդը կհիշեինք։ Քառասուն օր պահք կպահեինք, ընկույզով, ձեթով կերակուրներ կուտեինք։ Զատիկին հավկիթ կներկեինք, դրացիներուն կբաժնեինք։ Կաղանդին պապաս թեփսիին մեջ մեծ խմոր կշաղեր, կեփվեր, պապաս կկտրեր, մեջը բախտ դրված կըլլար ամենուս անուններով, նա— անասուններուն անուններով։ Պտուղներու տեսակներ ունեինք՝ խնձոր, տանձ, սալոր. ցիտրուս չունեինք։ Ձմեռը ցուրտ կըլլար, ձյունը ճամփաները կգոցեր։ Թուրոյի հարսանիքը կհիշեմ։ Հարսը աղքատի աղջիկ էր, մերոնք չէին ուզեր։ Եղբայրս սիրահարված էր։ Մայրս հերոս կին էր, ան առավ ինձ, եղբորս հարսնացուին, գնացինք հորեղբորս տունը, տերտեր բերավ, պսակեց. ամուսնացան։ Մորեղբայրս կառավարական մարդ էր։ Անունը Շուքրի կըսեին։ Երբ Ս. Կարապետի վանք կերթայինք, իրենց կմնայինք գիշերը։ Մամաս տասը զավակ ունեցած է, հինգը մեռած են։ Մեզ մոտ բժիշկ չկար, բայց դայակ մը կար։ Ս. Կարապետի օրը մամաս, հորեղբայրներիս կիները, բոլորս կերթայինք ուխտի։ Մեզի՝ ինձ ու հորեղբորս աղջկան խուրջինի մեջ կդնեին, պզտիկ էինք։ Հոն անգամ մը փահլ—ան մը ելավ, սկսավ խաղալ, թելին վրայեն վար ինկավ, ոտքը կոտրեցավ։ Կային, որ փայտե ոտքեր կհագնեին, դրամ կհավաքեին։ Վանքին քովը սենյակներ կային, հոն կմնայինք։ Վանքը մեծ երկաթե դռներ ուներ։ Եկեղեցիին չորս կողմը պարիսպ էր։ Հատակը ճերմակ մարմար էր։ Կիներ կային, որ ճերմակ ձյութ կծախեին։ Ուխտավորները ծնկի վրա եկեղեցի կմտնային։ Դուրս ելլալն ալ՝ ետ–ետ կերթային։ Եկեղեցին մեծ էր։ Խունկ, մոմ կվառեին։ Մուրացկաններ չկային։ Մեծ մասամբ կիները ուխտի կերթային։ Կուսակցականներ կային։ Եղբայրներս դաշնակցական էին։ Անոնք կրթված էին, հայերեն, ֆրանսերեն գիտեին, ժողովներու կերթային։ Մեր տանը երեք–չորս հատ զենք կար։ Օր մը եղբայրներս զենքերը մաքրելու համար հանեցին, եղբայրս խուրշինը կրակի մեջ նետեց՝ պայթեցավ, երեսը վառվեցավ։ Մամաս թթու լահանա կապեց՝ աղեկցավ։ Ես Սերոբ փաշայի կնոջը՝ Սոսո մայրիկին, տեսեր եմ։ Սգավոր հագած եկավ մեր գյուղը, Լ—ոն էֆենդիին տունը մնաց։ Մենք շատ խաղաղ էինք տաճիկներուն հետ։ Տաճիկ ժանդարմաներ եկան հայ կիներուն ըսին. «Եկե՛ք, ցորեն մաքրեցեք, ալյուր շաղեք թուրք զինվորներուն համար»։ Մայրս հավաքեց հայ կիները, գնաց գայմագամին մոտ, ես ալ հետն էի։ Ան ըսավ գայմագամին. «Մենք հավասար ենք, ինչու՞ մեզի կստիպեն ալյուր շաղենք, հաց թխենք»։ Գիրիշ եղբայրս նալբանդ էր։ Ձիավորներ կուգային, պայտեր կմեխեր։ Աբգար եղբորս հավաքեցին, ուրիշ տղաներու հետ տարին թուրքի բանակ։ Մամաս Գիրիշին հեռագիր զարկավ. «Աբգարը կուգա կոր», ըսելով, բայց Աբգարը Մուշ չհասավ։ Լսեցինք, որ Աբգարին սպանել են։ Մամաս ձի նստավ, գնաց Մուշ։ Մեկ–երկու օր վերջը թուրքերը եկան, բոլոր հայ էրիկմարդոց հավաքեցին։ Մի բեյ մը կար, ուզեց մեզի օգնել, բայց չստացվեց։ Պապաս հանձնվեցավ, տարին բանտ։ Դեռ չբանտարկած, պապայես հագուստ ուզեցի. – Սու՜ս, ժամանակը գեշ է, – ըսավ։ Ժանդարմաները եկան, ըսին. – Ելե՛ք տնեն, ի՜նչ կուզեք, առեք ձեզի հետ։ Մեր ամեն ունեցածը բաժանեցինք մեր թուրք դրացիներուն, բոլոր հայերը հավաքվեցան գյուղին կենտրոնը, պարտեզին մեջ։ Քույրս ոսկիներով հյուսած էր մազերը. հարուստներուն օրենքն էր ադ։ Հարսերս ոսկի սրմաներով կապույտ թավիշ հագուստ հագած էին։ Մեկ հսկա քյուրդ մը եկավ։ Ադ հագուստները տվինք մեր ծանոթ քյուրդին, որ մեզի ազատի։ Ան մեզի տարավ իր տունը։ Հազիվ մեկ ժամ ճամփա գացինք, քյուրդերը վրանիս հարձակվեցան։ Կիներուն հագուստները հանեցին։ Ես ալ վարտիքով մնացի։ Քրոջս տաճիկ մը փախցուց։ Մենք չբլախ ենք։ Առտուն էլանք։ Ժանդարման եկավ, մեզի տարավ։ Քյուրդը եկավ մեզի ետ վերցուց, նորեն բերավ իր տունը։ Չէ որ քրոջս փախցուցեր էին, ետ եկավ, ինձի ըսավ. – Ես թույն եմ խմեր, եթե մեռնիմ՝ դուն գիտցիր մեր ապրանքներուն տեղը։ Ես ու մորեղբորս աղջիկը գացեր էինք ջրի։ Մեկ ալ տեսանք քյուրդը նորեն առավ, տարավ քրոջս։ Ի՞նչ ընենք։ Մորեղբորս աղջիկին ալ տարին։ Ես մնացի մենակ։ Աս քյուրդը ինձի տարավ մեր քյուրդ դրացիին տունը։ Ան ինձի տեսավ, զարմացավ, ըսավ. – Դուն ո՞ղջ ես։ Դրացիին տունը ձեր հայ ծանոթները՝ Շուշան աբլան — ուրիշներ կան, տաճիկին հացը կեփեն, գնա՛ անոնց մոտը։ Մեր տունեն անցա, լացի։ Մեր տունը տաճիկ մը նստած էր։ Ըսավ ինձի. – Հորդ ապրանքներուն տեղը ըսե։ – Գիշերը՝ փաթ–քյութ, տաճիկները փախան։ Ռուսը եկավ։ Մենք ոտքով գացինք Խարբերդ։ Բոլոր գյուղերու հայերը արդեն գաղթած էին։ Ալի էֆենդին տարավ ինձ իր տունը, իր աղջիկին պես պահեց։ Վերջը ադ տաճիկ ընտանիքը Մալաթիա գնաց։ Տաճիկը մեռավ։ Կնիկը ինձի ղրկեց թութի ալյուր գնելու։ Գացի, տեսա տաճիկ երկու աղջիկ նստած, մայրն ալ հետերնին։ Անոնք ինձի տարին լոգցուցին, մաքուր հագուստ հագցուցին։ Մայր ու աղջիկները ինձի սիրեցին։ Տաճիկ մայրս ինձի պահեց։ Խարբերդի մեջ պատվելի Եղոյանի տունին առջ—ը մի կնիկ տեսա, ան ըսավ. – Եկու՜ր, քեզի որբանոց տանիմ։ – Չէ՛, չեմ գա, – ըսի, – քանի որ ինձի լավ կնային։ Տունին հարսը ինձի հրամայեց, ըսավ. – Ախոռը ավլե՛։ Ես մտածեցի՝ փախչել։ Արդեն զինադադար եղած էր։ Տիկին մը ինձի որբանոց տարավ։ Չորս տարի Խարբերդի որբանոցը մնացի։ Ամերիկյան որբանոց էր, արդեն տասներկու տարեկան էի։ Բոլորս ալ իրարու պես որբեր էինք։ Առտուն կելլայինք, աղոթք կընեինք, հոգ—որ երգեր կերգեինք, կնախաճաշեինք, դպրոց կերթայինք, հայերեն կսորվեինք։ Ես չնայած Գյումգյումի մեջ դպրոց գացած էի, սկսա Ս. Գիրք մը կարդալ, բայց ինձմե մեծերը կարդալ չգիտեին։ Կես օր նըրս կաշխատեի, հիվանդ կլողացնեի, ճաշ կուտեցնեի, անկողինը կշտկեի, օրվա մյուս կեսն ալ՝ կսորվեի։ 1922–ին Խարբերդեն ուտելիքով, անկողինով, բարձերով մեզի կառքերը դրին, տարին Տիգրանակերտ։ Մեզի սենյակներ պատրաստած էին։ Լողացրին, կերցրին, վերջն ալ թրենով Հալեպ տարին, Բեյրութ տարին, Պոլիս, Հունաստան բերին, Կորնթոսի դպրոց–որբանոցը գացի։ Դոկտոր Հեքիմյանը ինձի հոգեզավակ վերցուց։ Հետո ինձի բերին Եգիպտոս։ Ես Եգիպտոս ամուսնացա։ Մամբրե սրբազանը հոգ—որ առաջնորդն էր։ Օր մը մեզի տարած էին եկեղեցի, Մամբրե սրբազանը ինձի ըսավ. – Գիտե՞ս, Սաթենիկ, երիտասարդ մը կա, Սուդան գացած է։ Ան՝ երկար մազերով աղջիկ մը կուզեմ, ըսած է։ Կուզե՞ս հետը ամուսնանալ։ – Դուք ուզել եք, ես ալ կուզեմ, – ըսի։ Կեսուրս եկավ, ինձի տուն տարավ։ Ես ըսի. – Ես որբ եմ։ Կեսուրս ըսավ. – Ես ալ որբ եմ եղած։ Մենք քեզի մայր, հայր կըլլանք։ Տարին իրենց տունը։ Վերջը գացինք Սուդան։ Տղանին երկաթագործ էր։ Հոն երեք երեխա ունեցա։ Սուդանում վեց ընտանիք հայ կար։ Հետո սնանկացանք, անգլիական կառավարության ժամանակ դժվարացավ մեր վիճակը։ 1931-ին եկանք Եգիպտոս։ Պրոպագանդ ըրին, թե Հայաստանը լավ է։ Ես արդեն որբ—այրի էի։ Մեզի բերին Բաթում, «Պոբեդա» նավով։ Ես իմ զավակներով գացինք Հայաստան։ Բոլորս ալ գործարանը աշխատեցանք։ Տղուս աչքը սկսավ ցավիլ։ Սխալ դեղ տվին՝ կուրացավ։ Ժողովուրդը շա՜տ խեղճ էր։ Մեր աղջիկները գործարան չէին ուզեր աշխատիլ։ Գործեն ելան։ Ես աշխատեցա անհայր երեխաներու մանկատունը։ Ես ճաշ եփող էի։ Տղաս կուրացավ, մեռավ։ Աղջիկներս մեր եկող տղաներ առին։ Հիմա Ամերիկայի մեջ շատ լավ ենք։ Զավակներս քովս են։ Միշտ կաղոթեմ, որ իմ նահատակներուս հոգին Աստված լուսավորե։ Ես կհավատամ Աստծուն։ Ես կաղոթեմ բոլոր աշխարհի համար։ Աստվածաշունչը կըսե՝ թշնամուդ մի՛ ատեր։ Հիսուս ըսավ՝ փնտրեցեք, պիտի գտնաք։

11 (11). ԱՐՇԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1908 Թ., ՄՈՒՇ) Ես ծնվել եմ հյուրիեթի տարին։ Հայրս հովիվ էր։ Ոչխարը կուշտ ուտելուց — խմելուց հետո պառկում էր ավազի վրա, որ կաթը առատ լինի։ Կեսօրին գալիս էին բերվորները, կթում էին նրանց ու կաթը տանում։ Օրերից մի օր ցերեկով հանկարծ ար—ը խավարեց։ Հայրս ու ես Մուրադ գետի ափին էինք։ Ոչխարը խրտնած վեր թռավ, շները ոռնացին։ Ես գետի ափին «Հե՜յ, հե՜յ» էի բղավում։ Հայրս ինձ տարավ հնձվորների մոտ։ Մեկը ասում է՝ կարկուտ կգա, երկրաշարժ կլինի։ Մյուսը՝ թե՝ բան չկա, վախենալու չէ։ Ար—ը կրկին շողաց։ Բայց այդ օրերին 1914 թ. սկսվեց աշխարհացունց պատերազմը, որը սարսափելի հետ—անքներ բերեց իր հետ։ Այդ ժամանակ թուրքական կառավարությունը սկսեց խրախուսել թալանը, կողոպուտը, հայերի կոտորածները։ Վախեցած մարդիկ չէին կարողանում տներից դուրս գալ, ցորենը քաղել, տուն բերել։ Սկսվեց թշնամություն հայերի դեմ։ Թուրքերը հարձակվում էին հայերի օջախների վրա, թալանում էին, թալանը միմյանց ձեռքից խլում — իրար հետ կռվում ու իրար փոր էին թափում։ Այդ օրերին, մի օր ուշ երեկոյան հոտը իր նստատեղումն էր, հայրս գնաց ս— ոչխարի կաթը կթելու։ Բերեց կաթը, ինձ խմացրեց ու քնացրեց։ Հանկարծ մեր հոտի շները վեր թռան ու առաջ վազեցին։ Հայրս ձայն տվեց. – Ովքե՞ր եք։ – Քիրվաներ ենք, – հայրս շներին զսպեց։ Ձիավորները մոտեցան, բայց չբար—եցին։ Հայրս բար—եց ու ասաց. – Այս գիշերով ու՞ր եք գնում, իջեք խորոված անեմ, հյուրասիրեմ։ Ձիավորները իջան։ Հայրս մտավ հոտի մեջ, որ ոչխար ընտրի։ Ձիավորներից մեկը հրացանը պատրաստեց, որ խփի։ Ընկերը ասաց. – Սպասի՛ր, խորովածը կուտենք, հետո՝ կսպանենք։ Ես քնածս տեղից լսեցի, բայց չշարժվեցի։ Մեկ էլ զգացի՝ մեկը նստեց իմ պառկած տեղի վրա։ Ես շարժվեցի ու սկսեցի լաց լինել, կանչեցի հորս։ Հայրս եկավ։ Ես դողում էի։ Քյուրդը ասեց. – Գյորնափշտիկ է կարծես՝ վախեցա։ Էս լամուկի վիզը չկտրե՞մ։ – Չէ՜, – ասաց հայրս, – սա իմ սիրած զավակն է, մի՜ սպանե։ Մյուս քյուրդը ասեց. – Այ քիրվա, դու հովիվ ես, հայրս էլ հովիվ է։ – Ո՞վ է հայրդ։ – Թեմուրը։ – Ես ու հայրդ՝ Թեմուրը, քիրվա ենք։ Քիրվաները իրար կսպանե՞ն։ – Եթե նեղը ընկնեն՝ կսպանեն։ Մեր Նադո բեկը ասում է, որ դու սուտ հովիվ ես, բայց ֆեդայի ես։ Մեզ ղրկել է, որ գլուխդ կտրենք, տանենք, – քյուրդը հետո շարունակեց, – ա՜յ քիրվա, շուտ հավաքվի՛, ելի՛ր գնա, քանի ողջ ես։ – Աստված մեծ է, դուռը հազար, – ասեց հայրս ու ինձ վերցնելով՝ հեռացավ։ Այդ օրվանից մենք կորցրինք մեր ոչխարները։ Եկավ աշուն։ Բոշաներ էին եկել՝ մաղ ծախելու։ Եկել էին նա— հարկահավաքները՝ թաջիները, ցորենը թաջում էին, այսինքն՝ նշան էին անում, որ չխախտվի։ Ես էդ պահին ձմերուկ ուզեցի, մայրս ցորենի շեղջի մոտից անցնելով ինձ ձմերուկ բերեց, որ ուտեմ։ Թաջիները տեսան, որ շեղջի կողքից խախտված է։ Սկսեցին պոռալ, կանչել։ Եվ որպես պատիժ՝ հորս ստիպում են մի պարկ ցորենը ուսին դրած տանի մինչ— Բուլանըխ։ Եկավ ձմեռը։ Գյուղի մեծերը մտածում էին՝ ոնց պիտի ազատվեն այդ վիճակից։ Եկավ 1915 թվի գարունը, արյունոտ գարունը։ Այդ ժամանակ գյուղ էր վերադարձել æան–ֆիդա Նադոն։ Նա սարից իջել էր գյուղ։ Գյուղացիները, ինչպես ասի, վախենում էին սայլով գնալ դաշտ՝ ցորենը բերելու։ æան–ֆիդա Նադոն հրացանով ուղեկցում է գյուղացիներին, որ իրենք գնան դաշտից ցորենը բերեն։ Մեկ էլ քյուրդերը հարձակվում են նրանց վրա։ æան–ֆիդա Նադոն, որ տեսնում է սրանց, սկսում է կրակել նրանց վրա ու հրամայում է գյուղացիներին. – Կռվե՛ք բահերով, գերանդիներով։ Սայլվորը ասում է. – æան–ֆիդա Նադո, քեզ մատնել են, արի սայլի մեջ մտի, առվույտի մեջ թաքնվիր։ Ֆիդա Նադոն թաքնվում է։ Ձիավորները մոտենում են ու հարցնում. – Ու՞ր է ֆիդա Նադոն։ – Գնաց դեպի գետը, – ասում է սայլվորը։ Սրանք կրակի են տալիս սայլը։ Ֆիդա Նադոն կաքավի պես դուրս է թռնում սայլի միջից — սկսում է կռվել։ Քրդերը կրակում, սպանում են æան–ֆիդա Նադոյին։ Նադոյի որդիներին պահում է Խաթուն Մարեն։ Այդ ժամանակ կոտորածը հասել էր մեր գյուղերին, կոտորում էին բոլորին՝ ծերերին, երեխաներին, ովքեր իրենց ձեռքն էին ընկնում։ Մի օր ապրիլին հանկարծ գյուղը խուժեցին թուրք զինվորներ, քրդեր։ Քյուրդ Նադոն քոլոզը գլխին առաջ եկավ դեպի ֆեդայի Նադոյի տունը։ Հրացանը քաշեց, որ ներս մտնի։ Մեր ֆեդայի Նադոյի Խաթուն Մարեն բեկի ոտքերը ընկավ. – Նադո՜ բեկ, խնայի՛ր իմ թոռներին, նրանց հորը սպանեցին արդեն… Բեկը ծիծաղեց քահ–քահ, ու քոլոզը վար ընկավ։ Մեծ Մարեն, որ հավատում էր ամեն խոսքին, ներս է մտնում, ասում. – Զավակնե՛րս, զենքերը տվե՛ք բեկին։ – Մարեն Գեղամին ու Արմենին առաջը գցած՝ հրացանները բերեց։ Բեկը Արմենին տան շեմի վրա կրակում է, հետո՝ Գեղամին։ Հայրս լսում է այս իրողությունը, սարսափած տուն մտավ։ Հայրս ինձ ու մեծ եղբորս տարավ գետը անցկացրեց։ Տարավ դիմացի գյուղը մի մարագ, որը գետնին հավասար էր ու մարդաբոյ խոտով ծածկված։ Հայրս մեզ թողեց էնտեղ։ Էդ մարագի մեջ կային թաքնված շատ կանայք ու երեխաներ։ Մարագի փոքր անցքից լույս էր թափանցում։ Թե ինչքան էնտեղ մնացինք, ես չգիտեմ, միայն հիշում եմ, որ երբ երեխաները լաց էին լինում, վախեցած մայրերը սաստում էին։ Մի օր մարագի տանիքի վրա ոտնաձայն լսվեց։ Ներս խուժեց թուրք ասկյարների խուժանը, որոնք սկսեցին ապտակել կանանց ու երեխաներին։ Քաշում էին կանանց ականջօղերը, արյունլվա էին անում։ Մի հաղթանդամ կին գրտնակով խփում էր, մի ուրիշ կին կճուճը խփեց թուրքի գլխին, կճուճը կոտրվեց։ Կանայք մեզ իրենց փեշերի տակ թաքցրած տարան մարագից դուրս։ Մենք փորսող գյուղից դուրս եկանք։ Մեր շորերը հանեցինք, կապեցինք մեր գլխին։ Մեզ բռնեցին։ Եղբորս ապտակեցին։ Մեր գլխին կապած շորերը խլեցին, իրար մեջ բաժանեցին։ Մեր ձեռքերը կապեցին, մեջքով դեպի գետը կանգնեցրին, որ կրակեն ու ջուրը գցեն։ Հանկարծ քրդերը իրար մեջ խոսեցին։ Եղբայրս հասկանում էր քրդերեն, ասեց. – Աշո՜տ, մի՛ վախենա, ասում են՝ ափսոս է իրենց գնդակը։ Եղբորս գնդակով խփեցին, նա գետը ընկավ։ Ինձ ջուրը գցեցին։ Ես պղտոր ջրի մեջ տեսա եղբորս գլուխը։ Մի կերպ մազերից բռնեցի։ æուրը մեզ տանում էր։ Թուրքերը տեսան, որ մենք չենք մեռած, սկսեցին կրակել։ Փոխանակ երեք փամփուշտ վատնեն, ավելի շատ վատնեցին։ Գետը մեզ տարավ։ Հասանք մյուս ափը։ Մենք կանգնեցինք ավազի վրա։ Եղբայրս — իր ընկերները ուրախ էին, որ ողջ ենք։ Եղբայրս — իր ընկերը ինձ ավազի մեջ թաղեցին, իրենք էլ ավազի մեջ թաղվեցին ու քնեցինք։ Եղբայրս ականջ էր դնում, հանկարծ լսեց հայերի ձայն, կանչեց. – Հե՜յ, հե՜յ, հասե՛ք։ Բայց նրանք վախից հեռացան։ Եղբայրս նորից բղավեց. – Հայե՜ր ենք։ Նրանք եկան, մոտեցան մեզ, տեսան մերկ ենք, իրենց շորերից հանեցին, մենք հագանք։ Դրանք մեր գյուղի տղաներն էին, պատմեցին, որ մարագի մեջ մնացած կիներին ու երեխաներին այրել են։ Ուշ երեկո էր, հասանք մեր գյուղը։ Տեսանք՝ մեր æեյրան — Խնձոր կովերի նորածին հորթերը սատկել էին։ Մնացինք մինչ— ուշ երեկո։ Մեր ընտանիքը, որ մեծ էր՝ երեք քույր, չորս անչափահաս եղբայրներ, խառնվեց քոչին։ Ճամփին ես հոգնում էի, եղբայրս ինձ շալակում էր մեկ–մեկ։ Մեզ հասցրին Մուրադ գետը։ Մեզ բաժանեցին տների վրա։ Առավոտ կանուխ մենք ճանապարհ ընկանք Մուրադ գետի ափով։ Երեկոյան կողմ հասանք մի տեղ։ Քոչվորները տեսան սպիտակ վրաններ, մարդիկ ուրախացան, որ ռուսների վրաններ են։ Երբ վրաններին հասանք, տեսանք, որ թուրք ասկյարների վրաններ են։ Նրանք դուրս թռան չադըրներից, հարձակվեցին մեզ վրա, տղամարդկանց վիրավորեցին։ Մի թուրք մորս արյունախառն լաչակը քաշեց, մեզ քշեցին ձորը, կապեցին մեր թ—երը։ Ես մորս փեշը բաց չէի թողնում։ Լուսնյակը դուրս եկավ, նորից ամպի տակ մտավ։ Այդպես մութին գնացինք։ Մի քանի հայ կարողացան մոտենալ տղամարդկանց, նրանց ձեռքերի կապերը ատամներով կտրեցին, ազատեցին։ Դրանց մեջ էր նա— իմ արյունլվա հայրը։ Նրանք չորսով հարձակվեցին ասկյարների վրա, նրանց հրացանները խլեցին, նրանց ֆորմաները հանեցին, իրենք հագան։ Թուրք ասկյարների ձեռք–ոտքը կապեցին։ Հասանք վարարած Մուրադ գետին։ Ժողովուրդը շվարած էր, թե ինչպե՞ս պիտի անցնի գետը։ Տղամարդիկ կարող էին լողալով անցնել գետը, բայց իրենց քոչն ու ընտանիքը չէին կարող թողնել։ Մի երիտասարդ շորերը հանեց, իր կնոջն ու երեխային գրկեց, ջուրը մտավ։ Անողոք գետը նրանց քշեց ու տարավ։ Մինչ— մարդիկ նետվեցին գետը՝ փրկելու, միայն իրեն ու երեխային փրկեցին։ Մեր «թուրք» դարձած չորս տղամարդիկ ոչխարներ բերին, մորթեցին, տիկ սարքեցին, ուռի ճյուղերով միացրին, լաստ շինեցին, մեզ անցկացրին գետը։ Մայրս մեր ուտելիքի պաշարի վերջին փշրանքները հանեց, բաժանեց ըստ տարիքի, ասեց. – Գնացե՛ք, էնտեղ մանանա կա, հացի վրա քսեք կերեք։ Մենք գնացինք կերանք։ Ծառից ճյուղ էինք պոկում, թուր ու հրացան սարքում, խաղում էինք։ Հանկարծ լսեցինք մորս ձայնը. – Երեխանե՜ր, փախե՛ք, մտե՛ք խոտերի մեջ. թուրքերը գալիս են։ Մենք տեսանք, որ մի խումբ հեծյալներ գալիս են՝ հրացանները վեր բռնած։ Նրանք զարմացան, թե ոնց ենք մենք գետը անցել։ Նրանցից մեկը հրացանը վեր բռնած մտավ գետը։ Գետը տարավ նրան։ Մեր «թուրքացած» չորս զինվորները մեզ ասացին. – Փախե՛ք։ Նրանք մեր քոչի ետ—ից զինված գալիս էին։ Մենք սոված–ծարավ քայլում էինք։ Մեկ էլ տեսանք, թուրք զինվորների մի խումբ է գալիս դեմից։ Մեր չորս զինված «թուրք» զինվորները, հորս ղեկավարությամբ, առաջ անցան։ Ձիավորները այնքան ճարպիկ էին, որ ձիու տակը մտած էին քշում։ Սրանք բեղ–մորուք չունեին։ Շեկ էին, սիրուն։ Սրանք ծիծաղում էին։ Ինչ–որ բաներ էին ասում, մենք չէինք հասկանում։ Նրանք հասան մեր չորս «թուրք» զինվորներին, ձեռքերը կապեցին ու հեռու տարին։ Մենք սարսափեցինք։ Մեկը ասաց Արտեմին. – Հարցրու՝ ովքե՞ր են։ Սրանք Արտեմին տեսան՝ բեղերը երկար, քոլոզը գլխին, սկսեցին քահ–քահ ծիծաղել։ Զինվորներից մեկը հարցնում է՝ ցույց տալով չորսին, որոնց ձեռքերը կապել էին. թե՝ ՏվՌ ՈՐՎÿվպ? (սրանք հա՞յ են)։ Մեր շշմած ռուսագետը՝ Արտեմը, գլուխը բացասական է շարժում։ Զինվորները կասկածում են, որ մենք հայ քոչվորներ ենք։ Արտեմը տեսնելով, որ զինվորներից երկուսը վազում են դեպի մեր «թուրք» չորս ասկյարների կողմը, որ բռնեն նրանց՝ ուշացումով ասում է . – Հա՜յ ենք, հա՜յ ենք։ Բայց երբ տեսանք, որ չորսին կապեցին, մենք խառնվեցինք իրար։ Դու մի ասա, սրանք գերմանացի են։ Քանի որ Գերմանիան թուրքի կողմն էր։ Մենք չէինք կասկածում գերմանացիների վրա։ Այդ պահին մեր եկած ճանապարհով ամպ բարձրացավ, գալիս էին ձիավորներ։ Ռուս զինվորները այդ որ տեսան՝ ուռա՜, ուռա՜ ասելով՝ նրանց վրա հարձակվեցին։ Մեր չորսն էլ նրանց միացան։ Սկսվեց կռիվը։ Արտեմը ընկավ։ Մենք՝ վա՜յ գոռացինք։ Թուրքերը գոռում էին։ Հանկարծ ետ—ից ռուս զինվորների եկած ճանապարհով եկան ռուսական այլ զորքեր, թուրքերին սկսեցին ջարդել։ Մնացածն էլ փախավ։ Ռուսները մեզ տարան իրանց վրանները, իրենց պայոկը տվին մեզ։ Նրանք մեզ ճամփու դրին դեպի ար—ելք։ Մենք գաղթում էինք։ Մի օր Մեծ Ղարաքիլիսայի (Կիրովական, այժմ՝ Վանաձոր) միջով էինք անցնում, մեզ մնացել էր մի նիհար կով։ Հայրս այլ—ս չկար, զոհվել էր։ Մայրս, մեզ հավաքած, Ղարաքիլիսայի փոքրիկ ու նեղ փողոցով տանում էր, մենք գնում էինք մեր կովի ետ—ից։ Տեսանք մի խանութ, մեջը կողովով լիքը կաղին։ Ես ու եղբայրս կանգ առանք ու նայում ենք։ Մայրս եկավ, մեզ հասավ, ասաց. – Ինչու՞ եք կանգնել։ Խանութպանը ասում է. – Ա՛ռ, տու՜ր, երեխաներդ ուտեն։ Ոսկի չունես, տու՜ր կովը ինձ, կաղին առ՝ տար։ Մայրս գնաց կովի վրայի բարձածները վար իջեցրեց, կովը տվեց խանութպանին։ Նա մորս գոգնոցով մեկ կաղին տվեց։ Սկսեցինք ագահորեն ուտել։ Գնացինք մի բարի մարդու տուն։ Կաղինը ջարդում ուտում էինք։ Տանտերը մի հոյակապ մարդ էր ու գնալ–գալով ասում էր. – Շուտով ամեն ինչ լա՜վ կլինի։ Առավոտյան մայրս մեզ տարավ կայարան, որ գնանք Ռուսաստան։ Այդ պահին եկան մեզ հրելով իջացրին։ Նորից գաղթի ճամփան բռնեցինք։ Հասանք Դիլիջանի պավառոտները։ Մայրս վերջին փշրանքները մեզ տվեց՝ կերանք։ Մտածում էինք՝ ի՞նչ անել, ու՞ր գնանք։ Այդ ժամանակ նոյեմբեր ամիսն էր արդեն, Կարմիր բանակի զորքը հասավ Հայաստան։ Մենք խառնվանք զինվորներին — քոչվորներին՝ ուրախացանք։ Իմ մանկությունից մեր հարազատները՝ հորեղբայրներս, նրանց հարազատները, ընկերներս այլ—ս չկային։ Հետագայում ես կարողացա ավարտել մանկավարժական ուսումնարանը, աշխատել դպրոցում։ Ուշ աշնանը ես տեսնում էի, որ աշակերտները անձր—ից թրջված շորերով գալիս էին, դասի նստում, ես մտահոգված ասում էի. – Երեխանե՜ր, դասի մի՛ եկեք այդպիսի եղանակին։ Մտածեցի՝ Բայանդուր գյուղից կամուրջ կառուցել։ Եվ կառուցել տվեցի։ 1934 թ. ընդունվեցի Եր—անի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Փոխադրվեցի երրորդ կուրս, ինձ կանչեցին դեկանատ։ Հետո՝ Կենտկոմ։ Մեկը դուրս եկավ, թե՝ ինձ Արթիկում դատավոր են նշանակել։ Ես էլ մտա։ Ինձ էլ Արթիկում դատախազ նշանակեցին։ Եկա տուն, մորս ասի. – Ինձ դատախազ են նշանակել։ Մերս ասաց. – Տղա՜ս, ինչ աշխատես, ուրիշի մեղուի վրա ոտք չկոխես։

12 (12). ՀՐԱՆՏ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1908 թ., ՄՈՒՇ) Երկու տարեկան էի, որ Մուշից Խնուս գնացինք։ 1914 թվի ջարդի ժամանակ առաջին դասարան էի։ Արդեն 1914 թ. իմ հեր գնացեր էր ռայոններ ցորեն հավաքելու, որովհետ— ինքը հացթուխ էր։ Երբ հերս գյուղերից եկավ հելե ձիուց չէր իջել, երկու զաբթիա եկան ըսին. – Հովհաննես, հոքմաթ քեզի կանչում է։ Խեղճ հերս հաց էլ չկերավ։ Տարան, էլ ետ չեկավ։ Մենք գացինք հարցնելու, թե ինչու՞ բռնել եք։ Իմացանք, որ էդ օրը երեսունմեկ նշանավոր մարդկանց բռնել են, բոլորին տարել են բանտը։ Դրանց անուններն էին՝ Անտոնյանց Մուշեղ, Թերզի (դերձակ) Օհաննես, իմ հեր՝ Փռնչի (փռապան) Հովհաննես (Կակաչ կըսեին), Ալթը Փարմաղ (վեց մատով), վերջապես երեսունմեկի անունը չեմ կարող հիշել, բայց մեզի մոտիկ մարդիկ էին։ Էն մյուս օր, առավոտ էլանք բանտ գնացինք, որ հաց տանենք, ասկյարները չեն թողնում մոտենանք։ Էդ բերդը ժայռերի վրա էր։ Հերս վանդակների մեջ նստած էր, ըսավ. – Գոնե մի տղիս համբուրեմ, – գացի՝ համբուրեց։ Էդ բանտի մեջ բռնվածները չոր խոտերի վրա նստած էին։ Բոչկան ալ մեջտեղն էր, որ կեղտոտեն։ Հերս հանեց մի մեջիդե տվավ ինձի։ Ադի երկար ժամանակ մնաց իմ քեսիկի մեջ։ Էն մյուս օրը բոլորին աքսոր հանեցին։ Արազը մեր քաղաքի մոտի Բինգյոլ սարերից էր սկիզբ առնում։ Հորեղբորս երկու տղերքը՝ Միհրան — Խաչիկ, Մուշից եկել էին մեր տունը էդ օրը։ Էլանք որ հաց տանենք՝ ես, մերս, քուրս, ախպերտիքս, հորեղբորս երկու տղերքը, մեկը տարավ բողչեն։ Էդ շան որդի ժանդարմեքը բողչեն գցին գետնին, քացով տվին, սկսին խփել ջարդել հորեղբորս տղին։ Մենք լացով–կոծով էկանք տուն։ Մեկ էլ մի սպիտակ ձիու վրա մեր մուխտարը, որ կաշխատեր թուրքերի մոտ, էն էլ գնաց, էն էլ խորտկվավ։ Էդ երեսունմեկ հոգուն տանում, իջեցնում են Մուրադ գետի ափը, քարերը կապում են վզներից, գնդակահարում են, գցում գետը։ Մեկը հրաշքով պրծել էր՝ էկել էր, պատմեց, բայց նրան էլ կախեցին։ Էդ ամբողջ մեծ մարդկանց տարան–սպանին, մնացինք ճիժ–միժ, քաչալ–թոփալ։ Ասկյարները էկան, ըսին. – Ելե՛ք, ձեր դռները փակեք, կառավարությունը ձեզի նոր քաղաք՝ Վերանշահ է ղրկում, գյավուր ռուսը գալիս է։ Վերցրինք մի կով, մի խուրջին ալյուր, մերս մի քեսիկ ոսկի մտցրեց ալյուրի տոպրակի մեջ, մի քանի ոսկի կարեց մեր խրխաներուն մեջ, քրոջս թումբանի մեջ։ Թուրք ասկյարները էկան գոռում–գոչյունով. – Դե, ելեք։ Մեզանից առաջ տարել էին կողքի գյուղը՝ բոլորին կոտորել էին։ Մեզի հավաքին, տարին Սողոյենց դաշտը, ոնց որ նախիրը հավաքում տանում ես արածացնելու։ Երեսուն–քառասուն ասկյարով իջացրին Խնուսա կարմունջը, հանեցին դեպի Բինգյոլա սարերը։ 1915 թվի հունիս ամիսն էր, երբ մեզի տարան կոտորելու։ Քրդերը էկան մանգաղներով՝ հնձելուց էին գալիս։ Մեզի չեչենները կտանեին, Բինգյոլա սարի լանջերն էր՝ ծաղիկ ծառաստան։ Շան որդի չեչենները բերին մեզի մի ձորի մեջ, արդեն ար—ը մայր էր մտնում, ասին. – Էստեղ կմնա՛ք։ Առավոտ կելնեք կերթաք Վերանշահ քաղաք։ Երբ մութն ընկավ, գոռում–գոչումն սկսվավ։ Էդ շան որդի զաբիթները սիրուն հարս ու աղջիկ ինչքան կար, ղայիշը գցում էին վիզը, տանում էին։ Մերը որ գոռում էր, խանչալը կոխում էին փորը՝ ձենը կտրվում էր, սսկվում։ Հելե ար— չէր ծագե, առավոտ ժամը վեցը կար, հանին մեզի, գոռում–գոչումով առաջ գացինք։ Տեսա մի քահանա, ուռած։ Ծառերի մեջ կոտորված մեռելները գետնին փռված։ Տեսանք հեռվում սպիտակ բաներ։ Դու մի ըսեր՝ քրդերն են։ Կառավարությունը ղրկել է դրանց, որ մեզ ջարդեն, թալանեն։ Մեկ ա՝ ո՛չ դատ կա, ո՛չ դատաստան։ Քույրս էշի վրա նստած էր, առաջից էր գնում։ Զաբիթը կրակեց, նշան տվեց։ Քրդերը ընկան մեզ վրա։ Էդ տեսարանը մինչ— հիմա չի թողնում, որ քնեմ։ Էս որ հիվանդացել եմ, էդ տեսարան իմ աչքի դեմն է գալիս։ Հորեղբորս երկու տղաներին թ—–թ—ի տվին, կապեցին, տարան իջեցրին ձորը։ Սաղ–սալամաթ եկել էին Մուշից մեր տունը՝ Խնուս՝ հյուր. խեղճ Միհրանին ու Խաչիկին սպանեցին։ Ձորի մեջ դիակները թափված, արյունը՝ կերթա։ Մի տասնհինգ տարեկան տղա ձեռքը կտրել էին, թափել. արյունը կերթար, ինքը «մամա ջան, մամա ջան» կըսեր, լաց էր լինում։ Ասկյարը խանչալ կոխեց փորը՝ սպանեց, որ ձենը կտրի։ Էն մատաղ տղի մերը թույն խմեց։ Իմ մերն էլ ուզեց թույն խմել, ես թափեցի։ Էլանք Մուրադ գետի ափը։ Մի հատ տանձի՝ քարջինի ծառ կար, երեսուն–քառասուն քոռ ու թոփալ, վիրավոր, ոնց որ ոչխարներ, նստանք գետի ափ։ Մեկ էլ քրդերն էկան, մանգաղներն ուսերին։ Քրդերն ընկել են թալան–թուլանի ետ—։ Թալլեցին։ Բռնում, բացում են երեխանց բալուլները, ասում են՝ էս տղա՞ ա։ Տեսան փուփուլը։ Մանգաղ գցին վզներին, էդ երեխեքը մորթված հավի պես թփրտացին արյունի մեջ։ Էդ չեմ մոռնա մինչ— հիմա։ Մեկն էլ իմ գլխին խփեց։ Ինձի կոխին կնկտոց փեշերի տակ։ Քրդերը թալլեցին, էլան ջայնմվան, գացին։ Մեկ էլ տեսա սարի ծերին մի տկլոր աղջիկ ոռսող գալիս ա. – Մամա՜, – ըսի, – քույրս՝ Աղավնին։ Ախպերս վազեց գնաց օգնելու, բերդանկի գյուլլեն ընկնում է ախպորս սիրտը — քրոջս ոտքը։ Ախպերս տեղնուտեղը ընկավ մեռավ։ Քրդերը տկլորացրել էին քրոջս, ով գիտի ինչ էին արել։ Մերս քամեց քրոջս արնոտ թումբանը, լվաց Մուրադ գետի ջրի մեջ։ Իր վրայի շորերը հանեց, հագցրեց վախից դողդողացող քրոջս։ Մեկ էլ քրդերի միջից մեզի ծանոթ մի քիրվա կար, անոր անունը Մահմեդ աղա էր։ Ապրում էր Բինգյոլի դոշի գյուղը։ Էդի Ռուսաստանից ցորեն էր բերում հորս համար։ Էդի մավզերներ ու մոսիններ, հրացաններ էր կոխում ցորենի մեջ ու ծախում հայերին։ Կառավարությունն իմացավ, դրան կախաղան պիտի հանեին, դրա կնիկն էկավ, ընկավ հորս ոտքեր՝ Մահմեդին պիտի կախեն։ Հերս էլավ իր բարեկամ հյուքմաթ ղայմաղամին մոտը։ Ան ըսավ՝ արդեն որոշված է, պիտի կախենք, բայց թե կարող ես՝ մի հատ ուրիշ քյուրդ բեր, դրան կախենք։ Էդենց էլ արել էր հերս։ Էդ դրա լավություն էլավ մեր դեմ։ Մեկ էլ տեսնամ՝ էդ մեր Մահմեդ քիրվայի տղան էկել է էդ կողմը, մեզի տեսավ։ Մերս չորս լեզու գիտեր։ Մերս մոտեցավ, խոսաց ընդրա հետ։ Էդ Ահմեդ քիրվայի տղան իբր մեզ տանում է մորթի ու մեր շորերը տա իր երեխեքին, մեզի տարավ իրենց տուն։ Էդ քրդի կնիկ ըսավ. – Քոռանա՜մ, էդ ի՜նչ հալի եք։ Էդ ջարդի ժամանակ իմ ախպեր Անդրանիկ սաղ–սալամաթ էկեր էր էդ քիրվայի տունը, ճիշտ է, շատ կորուստ ունեցանք, բայց Անդրանիկ ողջ էր, ուրախացանք։ Իրիկունը քիրվեն էկավ, ըսավ. – Ես ձեզի չեմ կարող պահել, զաբիթներ կուգան, կտեսնան։ – Դիմացը անտառ կար, մեզի տարավ անտառ, ըսավ՝ ցերեկը էստեղ կմնաք, գիշերը՝ մեր տունը։ Էդ քիրվան մի հատ կտրտուկ վերմակ տվեց մեզի, օձի բերան տաս՝ օձը կմեռնի։ Մերս քրոջս ոտը եզան լեզու էր կապում, էդենց լավացավ։ Քիրվան գիշերները մեզի տանում էր իր տուն, ուտացնում, խմացնում, քնացնում։ Մի օր էլ քյուրդը մեր անունները փոխեց, քրդու անուն դրեց, որ չիմանան։ Իմ անուն դրին Ադրաման, քրոջս՝ Գուլե, մորս՝ Ասյա, ախպորս՝ Հայդո, որ գոռում էինք, կյամ էինք քշում։ Ոնց էղավ՝ ես ու մերս փախանք անտառ։ Քուրս ու ախպերս կյամ էին քշում։ Բռնեցին անոնց, տարան։ Մերս սկսեց ողբալ. Գուլեին ու Հայդոյին տարան։ Ութ–տասը հոգի հավաքում էին ու տանում։ Էդ քիրվայի տանը զուգարան չկար, տան ետ— էրթում էինք։ Էլա որ չիշիկ անեմ, տեսա քույրս, ախպերս եկան։ Հինգ տեղով քրոջս էին խփել, ախպորս էլ աղիքները դուրս էին պրծել։ Գացինք մտանք անտառ։ Մերս եզան լեզվով էդ վերքերը սաղցուց։ Մեկ էլ իմ գլուխ քոր էկավ, քորեցի, տեսնամ երկու որդ ձեռքիս մեջ։ Դու մի ասա՝ իմ գլուխ որ քյուրդ խփել էր, վերք էր բացվել ու ես չեմ իմացել, մնացել, թարախոտվել, որդնոտվել էր։ Ոչխարների ոտները որ որդնում են, էդոնց մատների արանքը շիբ են քսում։ Մերս առավ շիբ քսեց իմ գլուխ։ Յոթ–ութ որդ թափան վերքիցս։ Քիրվան մի օր ըսավ մորս. – Տղիդ, աղջկադ տանենք Խնուս որբանոց։ Մամաս ըսավ. – Չէ՛։ Մի օր թուրքերն եկան ինձ ու մորս գցեցին ձիու առաջ։ Ախպերս ու քուրս մնացին էնտեղ։ Մեզի տարան Խնուս։ Խնուսա ժամը բանտ են արել, մեզ կոխին մեջը։ Մտանք ժամը ի՞նչ տեսնենք, մի ահռելի տեսարան։ Սովից մի տասը հոգի մեռել, ուռել են։ Զուգարան չկա՝ կեղտոտել են, հիվանդացել։ Մի քանիսը՝ հոգի են տալիս։ Ինչ անենք։ Եկեղեցուն կից դպրոց կար։ Մերս եկեղեցու պատուհանից ուզեց դուրս գալ՝ չստացվեց։ Մերս սկսեց լաց ըլել, ըսավ. – Լաո՜, երանի մենք էլ սպանվեինք էն անտառի ծաղիկների մեջ, մեր լեշեր գելեր ուտեին։ Էդ մեր Խնուսա Ս. Սարգիս եկեղեցին ձորի բերնին էր շինած։ Ձորի յանը մի փոքր պատուհան կար։ Մերս էլավ էդ սաղ մնացած կնկտոց շալերը վեց–յոթ մետրանոց պարան ոլորեց, ինձ մեշոկի մեջ կախում էին, որ գնամ հաց բերեմ։ Ոնց որ մեր Եր—անի Ձորագեղից շուկա գնամ, դե մեր գյուղն է, ես լավ գիտեմ։ Վեց–յոթ բուխանկա առնում–տանում էի, կապում էին հացեր, վեր էին քաշում, հետո ինձի էին քաշում։ Մեկ շաբաթ էդենց ապրեցինք։ Մեկ շաբաթից հետո դռան առաջ պահակ կանգնած զաբթին տեսավ, որ ինձ պարանով իջեցնում են, եկավ ծեծեց ինձի, հելե իմ կողեր կցավին մինչ հիմի։ Երեք օր մնացինք։ Էկան դռները բացին վեց–յոթ ասկյարով, որ տանեն սպանեն մեզի։ Մեզի տանում էին քաղաքի ոլոր–մոլոր ճամփաներով։ Թուրքեր խշտիկներով մեզի կտանին։ Վաթսուն–յոթանասուն հոգի ենք։ Եկեղեցուց էլ տասը–տասներկու հոգի հանեցին։ Բոլորիս կտանին սպանեն։ Մերս ինձ ասաց. – Լաո՜, փախի՛, գնա՛ Անարենց տունը։ Ես մորիցս ձեռք չեմ քաշում։ Մեկ էլ խառնվան իրար։ Մերս բռնեց իմ ձեռքը, փախանք Մահմեդ աղի տունը։ Մերս ասաց. – Ամա՜ն, քույրի՛կ, մենք փախել ենք։ Աստվա՜ծ սիրես, մեզ տերություն արա։ Էդ կնիկ մեզ մտցրեց գոմը։ Եկան երկու ասկյար ըսին. – Երկու հոգի փախան, ձեր տու՞ն մտան։ Էդ կնիկ էկավ մեզ ըսավ. – Չէ՛ որ չէ՛, չե՛մ կարող ձեզ պահել։ Մերս տվեց ոսկե ականջի օղերը, ըսավ. – Տար տուր դրանց։ Կնիկը տարավ, տվեց։ Էդ շները գացին։ Ես երկու մորքուր ունեի։ Մեկին բոստանչի թուրք Հասո կար, յոթանասուն տարեկան էր, քսան տարեկան հայ աղջիկ զոռով տարել էր. էդ աղջիկ էլ իմ մի մորքուրն էր։ Մեկ էլ Հասոն էկավ, չարշաֆ բերեց։ Մեզի տարավ աթարի ամրոցը։ Մերս մի ոսկի տվեց Հասոյին։ Հասոն գնաց մեր գյուղ, ըսեց. – Հովհաննեսի կինն ու տղին ես պահում եմ։ Գիշերով մեզի դրին եզների վրա։ Տարան քրոջս ու ախպորս հանդիպանք էնտեղ։ Էդի հրաշք էր։ Մնացինք։ Դրանից հետո Մահմեդ աղա քյուրդը ըսավ. – Բաջի՜, էլ ես չեմ կարող քեզ պահել։ Էդ ժամանակ մենք Բինգյոլն էինք։ Էլանք իրանք ցորեն բերին, մեզ էլ հետը, էկանք։ Իմ մեր վերցրեց մեզ, մտանք մի ախոռ։ Տեսանք ախոռի պուճախը ձիու թրիք կար, բուղը էլնում էր։ Ծակեցինք թրիքը, մտանք մեջը։ Մեր Խնուսա ցուրտը Սիբիրի նման է։ Մենք էդտեղ մնացինք։ Մերս գնում է ցորեն մաղելու։ Ցորեն էր բերում։ Աղանձ ենք անում, ուտում։ Մեկ էլ մի թուրք էկավ, մեզի տեսավ թրիքի մեջ մտած, քանի որ թրիքը տաք էր։ Խղճաց մեզի։ Հաց բերեց։ Կրակ վառեց։ Մարդ ու կնիկ էին, ըսին. – Գյունահ դըր լար (մեղք են)։ Անոնց մեջ էլ լավերը կային։ Մեկ էլ էդ թուրքը էկավ ըսավ. – Բաջի՜, գաթա կարա՞ս թխել։ Մերս ըսեց. – Էդի իմ փեշակն ի։ Մարդս հացթուխ էր։ Թուրքը ալյուր բերեց։ Թոնդիր վառեց։ Մերս գաթա սարքեց։ Մի քանի հատ տվեց մեզի։ Ժամանակ անց թուրքը սանկեն կապեց, իրանք փախան։ Քանի որ՝ գյավուր գելիոր (անհավատը /ռուսը/ գալիս է)։ Բանալին տվեց մորս։ Մերս մտածեց՝ հանկարծ համիդիե զորքը կուգա, մեզ կտեսնի։ Էլանք իրար ձեռք բռնինք, իջանք ձոր։ Էդտեղ զինանոց կար, թուրքեր պայթեցրին, որ ռուսների ձեռք չընկնի։ Մենք սոված ենք։ Իմ մեր գաթա էր պահել։ Էլավ թուրքի մոր չարշաֆ գցեց իր գլխին, էդ մեզ օգնած թուրքն էլ հրացանով՝ գնացին։ Մեկ էլ ետ եկավ էդ թուրքը՝ իմ մոր չարշաֆը իր ձեռին։ Մենք ըսինք. – Մեր մոր սպանի՞ր։ – Ի՞նչ սպանել։ Ռուսն է եկել։ Էդի 1914 թ. դեկտեմբերի վերջն էր, երկու օրից Նոր տարի էր։ Իմ մեր, որ գնում է էդ թուրքի հետ, կլսի մի տղա կասի. – Արմենակ, արի էս յան։ Իմ մեր կըսի. – Ես ձեր քաքն ուտեմ, դուք հա՞յ եք։ – Մենք հայ ենք, ռսի հետ ենք։ Մերս կմնա էնտեղ։ Մենք էլանք, էկանք մորս գտանք։ Գտանք մի հարուստ մարդու տուն։ Բերին լցրին ուտելիք, հագնելիք։ Ձիան նալ ու մեխ ենք կրում։ Սկսինք լավ ապրել։ Դուրս էկան հայ կանայք, տղամարդիկ՝ թաք ու բիր։ Սկսան քոչարի պարել։ Նոր տարի ա իբր։ Կնիկները գժված երգում են՝ Ու՞ր է իմ մարդ Ու՞ր է իմ ախպեր, Ու՞ր են երեխեք։ Մնացինք մի ամիս։ Հետո էլանք, լցվեցինք ֆուրգոնները, գնացինք դեպի Ալաշկերտ՝ ռուսական սահման էկանք։ Ալաշկերտ մեծ որբանոց կար։ Ես ու իմ ախպեր մտանք որբանոց։ Մերս էղավ ճաշ էփող։ Էդտեղ չորս հարյուր որբ կար։ Քույրս հիվանդանոցը կաշխատեր։ Սիրահարվավ հեքիմ Սիմոնի տղի հետ, ամուսնացավ։ Մի տարի հետո ռուսը ետ գնաց։ Մենք նորից ցիրուցան էղանք։ Մենք անցանք Մասիսի յանից, եկանք, Սմբատ զորավարը մեզի բերեց։ Ճամփին գնացինք æուլֆայով, Գորիսով, Նախիջ—անով, էկանք հասանք Եր—ան՝ Կոնդ։ Ես ինչ որ տեսել եմ, էն իմ տեսածը պատմեցի ձեզ։ Ամբողջ աչքիս դեմն է իմ տեսածը։ Խնուսից ոչ մի բան չենք բերել։ Միայն ջաններս ենք ազատել։ Մեր գերդաստանը հարյուր քառասուն երեք հոգի էին. մի քուր, մի ախպեր, մերս ու ես փրկվանք։ Էդ Առաջին համաշխարհային պատերազմն էր։ Ես մասնակցել եմ Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Փոթիում կռվելու ժամանակ գերի եմ ընկել։ Գերմանիա են ինձ տարել։ Ուզեցան Ամերիկա ինձ տանել, բայց հինգ երեխա ու կինս գիտեի, ինձ են սպասում։ Բայց հաղթանակից հետո ինձ ուղիղ քշեցին Սիբիր։ Ինը տարի Սիբիր աքսորված մնացի։ 1954 թվին ազատեցին, բայց Եր—ան իրավունք չտվին ապրեմ։ Ղափանի մոլիբդենի հանքերում եմ աշխատել։ Մոնտաժնիկ եմ աշխատել, գործարան եմ կառուցել, 1962 թվին եկա Եր—ան ու ինձ արդարացրին։

13 (13). ՀՐԱՉ ԵՂԻԱԶԱՐԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1915 Թ., ՄՈՒՇ, ՀԱՎԱՏՈՐԻԿ Գ.) Մեր նախնիները եկեր են Զեյթունից։ Բնակություն հաստատել Մուշի Հավատորիկ գյուղում։ Շատ անգամներ ընդհարվել են թուրքերի հետ։ Մեթուկը մեր նախնիներից էր։ Նա Զեյթունից եկել է Սասուն, Աղբի գյուղ։ Սասունցիների մոտ սովորություն կար, որ բոլորը պետք է պարեն։ Մեթուկը վիրավոր ու կաղ կսկսի պարել։ Բոլորը կզարմանան։ Մեթուկը կասի. – Ինձ կարգեք։ Մեթուկ կամուսնանա, կունենա չորս տղա։ Տղաներ կմեծնան, լավ, եր—ելի տղաներ կդառնան։ Մեր մեծեր կպատմեին, որ Մեթուկ տղաներեն մեկն ուղարկեց Մշո նահանգի Փեթար գյուղ, մյուսը՝ Հավատորիկ գյուղ, երկուսը մնացին Աղբի գյուղում։ Մեթուկ դարձավ ուն—որ, կառուցել տվեց մի եկեղեցի։ Մեր գյուղի կոլխոզի հավատորիկցի նախագահ կպատմեր, որ իրենք կգնային էդ եկեղեցին, որի խորանի վրա փորագրված էր Մեթուկի ձեռքը։ Նրան կոչել են Տեր Խմե։ Կըսեն, թե՝ էդ եկեղեցին մինչ— հիմա էլ կա։ Աղբիում մնացել են Մեթուկի շառավիղները։ Էդ գյուղ լրիվ հայեր էին։ Հավատորիկ գյուղում իմ պապին՝ Գրեյան Հովհաննեսը, ունեցել է չորս տղա։ 1915 թ. մեր տան մեջ եղել են երեսուներկու անձ, որից քրդերը երեսունին լցրել են գոմեր ու վառել — միայն երկու հոգի է ազատվել՝ Եղիազար — Կաժե՝ քույր–եղբայր Խաչատրյանները։ Մուշ քաղաքում իմ հայր ամուսնացել է։ Գաղթի ժամանակ իմ փոքր եղբայր եղել է քառասուն օրական։ Գաղթի ճամփին Փեթարա Ախոն — Մանուկ՝ Գ—որգ Չավուշի* խմբից էին։ Գաղթի ճամփին բոլորը հոգնած, չարչրկված, բեռնավորված քայլելիս էդ երեխան կճչա։ Գաղթականները կըսեն. «Թուրքերը մեզ պիտի հետապնդեն երեխու ձայնը լսելով»։ Նրանք կստիպեն մորս, որ երեխան գցի ու բոլորի հետ փախնի։ Իմ մայր ստիպված երեխան կտանի կդնի ճանապարհի ղրաղ։ Մի քիչ հետո իմ տատին, երբ գալիս է սայլով, հեռվից տեսնում է, որ դա իրենց երեխայի բալուլն է, կըսե սայլապանին. – Գրքո՛, լաո՜, էսի մեր Թամմի բալուլ չէ՞, – սայլը կանգնեցնում է։ Գրքոն գնում է բալուլը բերելու, իմ տատ կասի. – Սա մեր երեխան է։ Երբ ազատվում են — հասնում են տեղ, Փեթարա Ախոն հանդիպում է Գրքոյին, գրկում ու համբուրում է ասելով. – Այս երեխան դու նոր պարգ—եցիր մեզ։ Առաջ երեխայի անուն եղել է Հարություն, իսկ Ախոն ասում է. – Երեխայի անունը պետք է լինի Ֆարման, այսինքն՝ հրաման, քանի որ հրաման էր եկած, որ պիտի գաղթենք։ Հետո Ֆարման Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գնաց բանակ ու զոհվավ։ Մեր գաղթի մասին Անդրանիկ Զորավար հայտարարել էր, թե՝ æուլֆայի կամուրջ թուրքեր գրաված են, մնում է միմիայն մենք մեզ կարողանանք պաշտպանել։ Այնուամենայնիվ, Անդրանիկի — Ախոյի անմիջական աջակցությամբ կարողանում են կամուրջից անցնել ու ազատվել։ Եկան բնակություն հաստատեցին Թալինի շրջան։ Այստեղ մերոնք որ եկել են, եղել են վեց տուն թուրք — վեց տուն հայ։ Հայեր եկան թուրքերին կոտորեցին ու բնակություն հաստատեցին Վերին Բազմաբերդ գյուղում ու մտան նրանց տները։ Վերջում թուրքերը բերում էին իրենց մոտ մնացած հայ երեխաներին ու փրկագնով ծախում էին։ Քույրս մեկ ոսկի էր տալիս ու գնում էր երեխեքին։ Հայրս եղել է անգրագետ, միայն գիտեր գրել իր անունը։ 1937 թ. նրան հիսուն տարեկան հասակում աքսորեցին։ Մեզ կուլակաթափ արեցին։

  • Գ—որգ Չավուշ (1870, Սասուն - 1907) - հայ ազգային ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի: Զորավար Անդրանիկի զինակից:

14 (14). ԽԱՉԱՏՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1898 Թ., ԲԻԹԼԻՍ, ՀԱՎԱՐԻՔ Գ.) Մորս անունը Նուբար էր, հորս՝ Հարություն, մեծ մայրս՝ Քոթո, աղբերներս՝ Մարգար, Միրոն, Մկրտիչ։ Բոլորս մեկ տունի մեջ կապրեինք։ Մեր գյուղում երկու հարյուր–երեք հարյուր տուն հայություն կար, թուրքեր, արաբներ շատ կային։ Կցանեինք ցորեն, գարի։ Հողի համար տասնվեց փութ ցորեն հարկ կտայինք։ Ես մինչ— տասնհինգ տարեկան հորս հետ կաշխատեի։ Մեր գյուղում մի եկեղեցի կար Ս. Աստվածածին անունով։ Գյուղի մեջ դպրոց չկար։ Մեր գյուղի ջուրը հինգ օր մեզ կուտային, հինգ օր՝ թուրքերին, խմելու ջուրը պաղ աղբյուրից կբերեինք։ Ունեինք ոչխար, այծ, կով, եզ։ Միայն մենք հարյուր–հարյուր հիսուն հատ ոչխար ունեինք մեր գոմի մեջ։ Իմ հեր կերթար Բիթլիս շուկա, ամեն մարդու ջոկ–ջոկ բան կառներ, կբերեր։ Հետո սկսեց կոտորածը։ Ֆեդայիներ կային, լավ կռվան, բայց կոտորվան։ Ես Անդրանիկի խմբի մեջն էի։ Մեր ձեռքին գերմանական զենք կար։ Անդրանիկ Դրոյի հետ չուներ։ Անդրանիկ կուզեր անցնի երթա արտասահման՝ չթողին։ Թուրքական խմբեր եկան, մենք՝ պարտվանք։ Եկանք։ Էստեղերքը բոլո՜ր քրդեր էին, կռվեցինք, դրանց հանինք դուրս։ Մենք մտանք իրանց տներ, ապրանք։ Պատերազմի ժամանակ սովետական բանակ գնացի։ Կռվել եմ Գորիի, Սոչիի, Բաքվի ճակատներում։ Հիմա երեք տղաներիս հետ կապրիմ։

15 (15). ԹԱԳՈՒՀԻ ԱՆՏՈՆՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1900 Թ., ԲԻԹԼԻՍ) Երբ տեղահանությունն սկսավ, ես տասնհինգ տարեկան էի։ Թուրքական կառավարութենեն հրաման եկած էր, որ այր մարդկանց հավաքեն զինվորության, իսկ մնացածին աքսորեն, հետո՝ ջարդեն։ Մեծ հայրիկիս ու մեծ մորեղբայրիս տարին թուրքի բանակ, որովհետ— իրենց մեկ ազգականը կառավարական պաշտոնյա էր։ Ադոր համար չձգեցին, որ մեզի հետ աքսորվին։ Ես տունին միակ աղջիկն էի։ Եղբայրներս՝ Հարությունը, Սիրեկանը, Գրիգորը, մեր տունին թանկարժեք առարկաները տունին տակը տարին, պահեցին։ Ինչ որ պետք էր, առինք հետերնիս։ Զաբիթները ասում էին. «Հայդէ՛, էրմէնիլէր, արաբալարընա բինդիրդիլէր» (Դե՛, հայե՛ր, շտապե՛ք, սայլերի մեջ լցվեցե՛ք)։ Գառնիկ էֆենդիին ձեռքերը քելեփչե դրին, տարին։ Մեզի Կոնիա տարին։ Հոն թուրք մը եկավ, պապայիս ըսավ. «Քըզընը բանա վէրիր սեն, սիզի քաչըրըրըմ» (աղջկադ եթե ինձ տաս, ձեզ կփախցնեմ)։ Նե՛ պապաս, նե՛ մամաս՝ չտվին։ Պապաս ճամփին մեռավ, չորս կնիկ եկան, ձեռք ու ոտքեն բռնեցին, տարին փոս մը փորված էր, նետեցին մեջը, ես ադ տեսա։ Ադ փոսը ուրիշ շատ հիվանդներ ողջ–ողջ նետեցին, կամ սուրերը կտնկեին, հայերուն, լո՛փ, վրան կնետեին, որ մեռնին։ Արյունները ամե՜ն կողմեն կվազեին… մոռցվելիք բա՞ն է։ Կհիշեմ, երկինքեն ալ չեքիրգե կտեղար։ Մեկը՝ անոթութենեն չեքիրգե կուտեր, մյուսը՝ կովին արյունը կուտեր։ Հորաքույրս սատկած կովին արյունը թենեքեի մը մեջ եփեց, մենք կերանք։ Յա՝ պիտի մեռնինք, յա՝ պիտի ապրինք։ Ձիերուն քալած տեղը չիշ, անձր— լցված էր, ադ ալ ջուրի պես խմեցինք, ի՞նչ ընենք՝ ծարավ ենք։ æուր կփնտրենք, ջուր՝ չկա։ Ես եմ, իմ ետ—ես հորաքույրիս չոջուխները, բոլորս ալ ծարավ ենք։ Մամաս ու եղբայրս շատ ծանր հիվանդ էին, անոնց ճամփին ծառի մը տակ թողեցինք, քանի որ այսօր–վաղը մեռնելիք էին։ Իմ քովս անթիկա վազո մը կար բախըր, ան ալ թուրքերը գողցան, վրայիս ոսկիներուն հետ։ Ետքը իրարանցումը սկսավ. աղջիկ կփախցնեին, շատերը կփախչեին, որ չբռնեն։ Ես մենակս մնացի մի տեղ ինկած, իբր մեռած եմ, բայց կտեսնայի շատերը Եփրատ գետը նետվեցան ողջ–ողջ, ես՝ չնետվեցա։ Հոն ինկած էի. ար—ը մայր մտնելու վրա էր, սկսա մտածել՝ գիշերը վրա կուգա, կվախնամ գայլերը ինձի պիտի ուտեն։ Մեկեն ուժ մը եկավ վրաս։ Ելա, սկսա քալել։ Հեռուեն ուղտ մը տեսա, խորհեցա, թե անպայման մարդ կա այդ կողմերը։ Նորեն քալեցի, մինչ— մոտեցա, մութը ինկավ։ Փոթորիկ մը ելավ, փոշին պատեց ամեն տեղ։ Հազիվ տեսա քով–քովի վրաններ, մեծ շունչ մը առի։ Առաջին վրանին հասա, շունչս կտրվում էր։ Արաբ կնիկ մը տեսա։ Ան ինձ օգնեց, կերակուր տվավ, ներս տարավ, ոջիլներս մաքրեց, ինձ լվաց։ Ադ բեդվինները անապատը կապրեին, ոչխար, ուղտ կպահեին։ Ադ կնիկը չոջուխներ ալ ուներ։ Հոն ուրիշ հայ աղջիկներ ալ կային, կհիշեմ Ազնիվ Կրբաչյանին։ Անոր անունը Մարիամ դրած էին, Մարիամ թաուլ կըսեին, թաուլ արաբերեն մեծ կնշանակե, իմ անունն ալ Մարիամ զուղայար, այսինքն՝ փոքր Մարիամ դրած էին։ Հոն մենք իրար հետ հայերեն կխոսեինք։ Թուրքերուն ձեռքը չիյնալու համար բեդվինները մեր երեսները կանաչ մելանով դաջել էին։ Բոլորս տասներկու հայ աղջիկ էինք։ Հոն բացօթյա տեղ մը փաշա մը կար։ Ամեն օր մեկ հայ աղջիկ կտաներ իր քովը։ Ադ փաշան հարեմի պես բան մըն էր շինած։ Օր մը դուռին առջ—ը նստած էի, մեկը ինձի ըսավ. «Յա՛, բենթի՜, բենթի՜ (Ա՛յ, աղջի՜կ), քեզի ուղտի վրա պիտի նստեցնեմ, չիյնաս»։ Ես ելա, ուղտի վզին փաթթվեցա։ Ադ արաբ մարդը ուզեց ինձ հետ ամուսնանալ։ Ես ըսի. – Կամուսնանամ քեզի հետ, պայմանով, որ եղբորս գտնաս. «Կգտնա՛մ» ըսավ արաբը։ Ադ բեդվիններու քովը հաց եփել սորվեցա, ծառի չորցած փայտերեն կրակ կվառեի — կրակին մոտ երկա՜ր ժամեր կմնայի, բոլորին համար հաց կեփեի։ Ադկե է, որ աչքիս բիբը վնասված է, մինչ— հիմա մեկ աչքով կտեսնամ միայն։ Օր մըն ալ բեդվիններուն մոտ վաճառական մը եկավ՝ այծեր, ոչխարներ առնելու, որ տանի Սուրիա, Մուսուլ… Ես արդեն բեդվին ամուսինես երկու տղա ունեցած էի։ Ադ բեդվին ամուսինս ինձի շատ կսիրեր, կմեղքնար ալ։ Օր մը ըսավ. «Եկուր էրթանք Մուսուլ, հոն շատ հայեր կան։ Մեր ծանոթ վաճառականն ալ հոն է, կարող է քո եղբորը գտնենք»։ Մենք պատրաստվեցանք, երկու զավակով գացինք Մուսուլ։ Տուն վարձեցինք։ Ադ բեդվին ամուսինս ինձի շատ կսիրեր։ Սուտ չեմ կրնար խոսիլ, հոգի ունիմ տալու։ Ինչ որ պետք էր, ամուսինս կբերեր շուկայեն, բայց հոն երկու զավակներս ալ հիվանդացան, մեռան։ Բեդվին ամուսինս իրեն ծանոթ ադ վաճառականին միջոցով դիմեց հայկական եկեղեցիին, թերթերու միջոցով իմացանք, որ եղբայրս Եգիպտոսում է։ Սկսվեց դժվար վիճակ մը։ Բեդվին ամուսի՞նս, թե՞ հայ, հարազատ եղբայրս։ Կուլայի՜, կողբայի՜։ Ամուսինս տեսավ վիճակս, մեղքցավ, ինձի ազատ թողեց։ Մինակս ճամփա ելա դեպի Սուրիա, հետո Լիբանան, անտեղեն ալ՝ Եգիպտոս, գտա եղբորս։ Ժամանակ մը հետո ամուսնացա հայ Արզերունյանի հետ, ունեցա երկու զավակ՝ Աբրահամին — Զարուհուն։ Եգիպտոսեն ալ եկանք հոս՝ Լոս Անջելես, աղջիկս՝ Զարուհին, նկարչուհի դարձավ, տղաս՝ Աբրահամը, ոսկերչական ֆաբրիկա ունի։ Ես ալ հանգիստ կվայլեմ իմ ծերությանս օրերը…

16 (16). ՍՈԿՐԱՏ ՀԱԿԵՅԻ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1901 Թ., ԲԻԹԼԻՍ ՆԱՀԱՆԳ, ԽԼԱԹ ԳԱՎԱՌ, ՓՐԽՈՒՍ Գ.) Մեր գյուղը՝ Փրխուսը, գտնվում էր Ար—մտյան Հայաստանի Խլաթ (պատմական Բզնունիք) գավառում, Նազիկ լճի ափին, Նեմրութ լեռան դիմաց, որից դեպի ար—մուտք տարածվում էր Մշո դաշտը, հարավում՝ Վանա լիճը, իսկ ար—ելքում՝ Սիփանը։ Մեր գյուղն ուներ ծուռումուռ փողոցներ, հողածածկ, մեկը մյուսին թիկնած երդիկներով կտուրներ։ Գյուղացիների բնակարանները — անասնագոմերը իրար կից էին, մարդիկ — անասունները շնչում էին նույն օդը։ Գյուղում կար կարմիր տուֆից եկեղեցի։ Մեր գյուղի մոտն էր Նազիկ լիճը, որի մասին պատմում էին, թե արաբական նժույգները սերվել են նրա խորքերից։ Նազիկի ջրերում կարմրախայտ ձկներ կային, որոնք բացի համեղ լինելուց նա— բուժիչ հատկություն ունեին։ Նազիկից սկիզբ էր առնում Թլբի գետակը, որը գնում–թափվում էր Վանա լիճը։ Նեմրութ լեռան հարթ գագաթներից մեկի վրա պայծառ օրերին խոշոր մարդանման քարեր էին եր—ում։ Ժողովուրդը լեգենդ էր հյուսել, թե շատ հին ժամանակներում ամռանը ինչ–որ հովիվ իր հոտի հետ բարձրանում է լեռը։ Հանկարծ երկինքը խառնվում է, լեռը սուզվում է ամպերի մեջ, — սկսում է հորդ անձր— տեղալ ու չտեսնված մեծությամբ կարկուտ։ Դրա համար էլ գյուղում երգում էին. «Երկինք ամպեր, կուգա կարկուտ, Կուգա գոլի քամբախ Նեմրութ»։ Սարսափած հովիվը ծնկի է գալիս — Աստծուց աղերսում է փրկություն՝ խոստանալով իր հոտի ամենալավ թոխլին մատաղ անել իրեն։ Անձր—ն ու կարկուտը միանգամից դադարում են։ Ար—ը ժպտում է։ Ծիածանը կամար է կապում։ Հոտը — հովիվը փրկվում են։ Բայց հովիվը ընտիր թոխլիի փոխարեն իր վրայից մի չաղ ոջիլ է բռնում, դնում իր բութ մատների եղունգների արանքը, ջարդում այն ու գլուխը վեր բարձրացնելով՝ գոչում. «Ամենակարո՜ղ Տեր, ընդունված համարիր մատաղս»։ Եվ, իբր թե, Աստված այդ խոսքերի վրա զայրանալով՝ հովիվին իր ամբողջ հոտի հետ քար է դարձնում։ «Էնի անաստված հովիվ էր, լաո՜, էդոր հապով որ պատիժ ստացավ, լաո՜», – ասում էր պապս։ Մայրս փոքր–ինչ գրագետ կին էր — մի ձմեռ ինձ դպրոց ուղարկեց՝ մի պատահական գիրք տալով ձեռքս։ Այնտեղ ես հազիվ գրաճանաչ դարձա։ Մեր գյուղում ցանում էին ցորեն, գարի, կտավատ, կանեփ, կաղամբ, շաղգամ — այլ բանջարեղեն։ Գյուղում զարգացած էր անասնապահությունը։ Մեր գյուղը քիչ էր կապված նահանգային Բիթլիս քաղաքի հետ։ Յոթ տարեկանից աշխատել եմ հորս հետ, լուծ եմ քաշել, տավար պահել։ 1913–14 թ. ձմռանը եր—աց պոչով աստղը։ Մեծերից շատերը գուշակություններ էին անում. «պատերազմ է լինելու. գետերով արյուն է հոսելու» կամ՝ «երկրաշարժ է լինելու», «սով է լինելու»։ 1914 թ. կիզիչ ամռանը թեթ— քամուց ծփում էին հասած ցորենի ու տարեկանի արտերը։ Հանկարծ հեռվից նկատեցի մի ձիավոր, որը դեպի մեր արտն էր գալիս։ Նա մոտեցավ — հորս հայտնեց, որ պատերազմ է սկսվել, պետք է գնալ գյուղ, զորահավաք է։ Մեծահասակ տղամարդկանց անգամ բանակ էին զորակոչում, որպես բեռնակիրներ, «դամուռ բաշիներ»։ Հայկական լեռնաշխարհի դաժան ձմեռվա պայմաններում Բիթլիսից, Վանից, Էրզրումից, Խարբերդից, Սեբաստիայից — այլ վայրերից հայ մեծահասակ մարդկանց շալակն էին տալիս երեք, չորս փութ գարի, որպեսզի հայ տարեց մարդիկ Սարիղամիշ, տաճկական բանակին սնունդ հասցնեն։ Դա հայ տղամարդկանց սուսուփուս, ցրտից ու սովից ոչնչացնելու ամենադաժան, ամենանենգ, ամենամարդակուլ ու նողկալի ծրագիրն էր, որ սկսվեց 1914 թ. Առաջին համաշխարհային պատերազմի հենց սկզբից, — հարյուր հազար հայ տղամարդկանց դիակներով ծածկվեցին ձմեռային ձյունածածկ ճանապարհները։ Իմ հորն էլ տարան, որպես բեռնակիր, — մենք նրան այլ—ս չտեսանք։ Այդ հրեշավոր արարքը միայն մի նպատակ էր հետապնդում՝ դատարկել հայկական գյուղերը տղամարդկանցից, որպեսզի հետո անպաշտպան կանանց, երեխաներին ու ծերերին մորթեն հեշտությամբ։ Լուրեր էին գալիս, որ Սարիղամիշում տաճկական բանակն ամբողջովին ջախջախվել է, որ նրանց մի մասը սառել, փայտացել է Սարիղամիշի անտառներում, որ նրանց դիակներով է ծածկվել ամբողջ անտառը։ Ասում էին, որ այդ սպանդից միայն Էնվեր փաշան է կարողացել ազատվել՝ խայտառակ փախուստի միջոցով։ Ասում էին, որ անվախ ռուսը, որ ձյունից ու սառնամանիքից վախ չուներ, տաք հագնված քշում է աղանձակեր տաճկական բանակին։ Ասում էին, որ շուտով փրկություն կլինի։ 1915 թ. մարտ ամսին մեր գավառ — մեր գյուղ հասան Սարիղամիշում ջախջախված տաճկական բանակի ողբալի մնացորդները՝ ցնցոտիապատ, կմախքացած, ոջլի մեջ կորած, տիֆով ու դիզենտերիայով վարակված։ 1915 թ. գարնանը Ալաշկերտի անառիկ Զիլանի լեռներում ու ձորերում բնակվող քրդերը ռուսական բանակի առաջխաղացման պատճառով փախչում էին դեպի ար—մուտք։ Այդ խուժանը թուրքական կառավարությունից հրահանգ էր ստացել՝ կողոպտել գյավուրներին, սրի քաշել՝ չխնայելով ոչ կանանց, ոչ երեխաներին — ոչ էլ ծերերին։ Ապրիլյան մի օր այդ խուժանը՝ զինված բիրդանգի հրացաններով, մեր գյուղ հասավ — երեկոյան շրջապատեց այն։ Մութը չընկած, գերեզմանների մոտ նրանք սպանեցին մի տղամարդու։ Ոչ ոք սիրտ չարեց նրա մոտ գնալ տեսնելու՝ մեռե՞լ է, թե՞ դեռ ողջ է։ Ընտանիքներով հավաքվել էինք իրար մոտ։ Օղակված գյուղից ոչ ոք չէր կարող դուրս գալ։ Քրդական այդ ոհմակը սիրտ չարեց գիշերով գյուղ մտնել։ Առավոտյան, երբ տեսան, որ ոչ մի դիմադրություն չկա, չորս կողմից իրենց կանանց հետ, սպանելու — կողոպտելու նպատակով այնպիսի վայրագությամբ գյուղ խուժեցին, ինչպես ձմռան քաղցից ոռնացող գայլերի ոհմակն է հարձակվում իր անպաշտպան ու անզեն զոհի վրա։ Սկզբում ոչնչացնում էին միայն յոթանասուն–ութսուն տարեկան ծերունիներին, հետո սկսեցին հնձել — պատանիներին։ Իմ աչքի առաջ մեր շեմի վրա սպանեցին իննսուն տարեկան պապիս։ Առավոտից մինչ— մայրամուտ գյուղի բոլոր թաղերից անընդհատ կրակոցներ էին լսվում։ Ոչ մի գնդակ զուր չէր անցնում։ Շուտով փողոցներում ու տների ներսում կուտակվեցին դիակներ։ Դիակներ էին ընկած նա— կտուրների ու ճամփեքի վրա։ Մայրերը կորցրին երեխաներին, երեխաները՝ մայրերին, քանի որ չէին թողնում մի տեղ մնալ։ Մարդկանց քշում էին փողոցից փողոց։ Ես էլ կորցրեցի մորս ու քրոջս։ Հետո չգիտեմ ինչպես, մայրս կիսախելագար վիճակում ինձ գտավ, տարավ բարձր պատեր ունեցող մի բակ, ուր սարսափից կծկված, պատին կպած էին մի քանի կին։ Չանցած մի քանի րոպե, հանկարծ երկու քրդեր մի զույգ հրացանի փողեր վեր—ից ուղղեցին մեզ վրա։ Ատամները թափված մի քյուրդ բիրդանգի հրացանը դեմ արավ կրծքիս՝ ասելով. «Տղա՜ է. բավական է, պետք է ոչնչացնել»։ Մի ակնթարթում նկատեցի, թե ինչպես մայրս կռացած համբուրում է ծեր քրդի ոտքերը — խնդրում, որ ինձ չսպանի։ Քյուրդը սկսեց տատանվել, ես իսկույն թողեցի մորս ու ծուռումուռ փողոցներով փախա քեռուս տան դիմացի բակը։ Մի փոքր հետո մազերը արձակ, շնչահեղձ, մեռելի գույն ստացած մայրս բակ մտավ՝ ասելով. «Սպանու՜մ են, ո՛չ մի տղա չեն թողնու՜մ, արդեն շատ տղաներ իրենց արյան մեջ ընկած են փողոցներում։ Գնա՜նք, գնա՜նք այստեղից, հիմա ուրիշ քրդեր կգան, կսպանեն մեզ» — ուժով ինձ քարշ տվեց իր ետ—ից, ու մենք մտանք քեռուս տուն։ Այնտեղ իմ հասակակից քեռուս տղային՝ Բենիամինին, մի քանի րոպե առաջ էին սպանել, — նա անշնչացած էր իր արյան մեջ։ Մայրս ինձ պառկեցրեց նրա մոտ ու նրա արյունից մատով առավ, ինձ վրա քսեց, իբր ես էլ եմ մեռած։ Հետո ինձ տարավ փողոց, սպանվածների մեջ պառկեցրեց, ուր կանայք կիսախելագար պոկում էին իրենց գլխի մազերն ու հագուստները։ Գեղեցիկ հարսներն ու աղջիկները մրով ու ցեխով այլանդակում էին իրենց դեմքերը, որ չգերվեն ու բռնի կերպով քրդի կին չդառնան։ Բայց հաճախ այդ չէր օգնում, — շատերի մազերից քարշ տալով՝ նրանց բաժանում էին իրենց հարազատներից ու տանում։ Րոպե առ րոպե փողոցներում — տներում բարձրանում էին դիակների կույտերը։ Ես պառկած էի դեռ մի երկու ժամ առաջ կենդանի, պայծառ դեմքերով իմ հարազատների, ընկերների ու հար—անների դիակների մեջ, որոնց շրջապատել էին կիսախելագար կանայք, այդ թվում — իմ մայրը։ Նրանք մռնչում էին՝ իրենց զավակների, եղբայրների ու ամուսինների գլուխները գրկած։ Շատերին՝ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց բռնում, տանջամահ էին անում՝ պահանջելով ցույց տալ թաքցրած ապրանքների, ոսկու — արծաթի տեղերը։ Ար—ը արդեն մայր էր մտել, հրացանների կրակոցները դեռ չէին դադարել, երբ կենդանի մնացած կանանց ու երեխաների մեջ լուր տարածվեց, որ ժողովուրդը փախչում է դեպի Նազիկ լիճը։ Մոտ չորս հարյուր տնից բաղկացած գյուղը արյունով ու արտասուքով ողողելուց հետո բորենիների ոհմակը հեռացավ գյուղից, իսկ խելակորույս ժողովրդի մնացորդները, առանց իրենց հաշիվ տալու, փախչում էին, բայց ու՞ր, իրենք էլ չգիտեին՝ հարազատների ար—ի տակ ուռած, այլանդակված դիակները թողած գետնին։ Մայրս, որ ամբողջ ժամանակ իմ կողքին էր, գլխի վրա արդեն մազ չէր թողել։ Նա ինձ շտապ ոտքի հանեց՝ գյուղից փախչելու համար։ Մի երկու փողոց դեռ չէինք անցել, երբ հանկարծ դիմացի տնից դուրս եկավ մի զինված քյուրդ, վազեց դեպի ինձ։ Հենց այդ պահին փախչում էր նա— Սիմոնը, որը իմ ընկերն էր։ Քյուրդը ինձ թողեց, նրա ետ—ից վազեց։ Օգտվելով առիթից, ես կտուրների վրայով փախա դեպի մեր տունը։ Մտա ու թաքնվեցի աթարի ամրոցի տակ։ Մնացի այնտեղ մինչ— գիշեր։ Դուրս եկա։ Ուզեցի տուն մտնել, բայց պապիս անշնչացած մարմինը ընկած էր շեմին։ Որոշեցի ետ գնալ, նորից պառկել դիակների մեջ, բայց այստեղ էլ ես գտա մորս՝ փոքր եղբորս սեղմած կրծքին։ Նա ինձ տեսավ, չհավատաց, որ կենդանի եմ, տարավ հար—անի տունը, ուր մի խումբ կանայք — երեխաներ մթության մեջ, տան անկյունում կքած էին։ Ես ջուր ուզեցի, բայց ջուր էլ չէր մնացել։ Ամեն ինչ կոտրել, թափել էին։ Առավոտյան մենք բռնեցինք փախուստի ճամփան։ Գյուղից փախչող կանանց — երեխաների խմբերը ցրիվ եկան տարբեր ուղղություններով, ոմանք վաղ առավոտյան լեռնահովիտներով փախան Խուլիկ հայկական գյուղը, որին շատ մոտ էր կանգնած ռուսական բանակը, — հեշտությամբ ազատվեցին։ Մենք ձորը մտանք։ Փախստականները սկսեցին ուտել գարնանային թարմ կանաչն ու խմել վարարած գետի ջուրը։ Մայրս փոքր եղբորս պառկեցրեց գետի ափին, մի մեծ ժայռակտորի տակ, կանաչների վրա — ինձ պատվիրեց, որ չհեռանամ երեխայի մոտից։ Իսկ ինքը գնաց դեպի Սպռաձոր հայկական գյուղը՝ մի քիչ ուտելու բան ճարելու։ Բայց հազիվ էր հեռացել, մի խումբ քրդեր գոռալով, հայհոյելով սկսեցին կրակել գետի ափին, ձորի մեջ ցրիվ եկած փախստականների՝ կանանց ու երեխաների վրա։ Ձորը լցվեց կանանց ու երեխաների վայնասունով։ Ես թողեցի եղբորս, թաքնվեցի քարակույտի ետ—ում։ Մայրս կրակոցի ձայները լսելով՝ շնչակտուր ետ եկավ, կանաչների վրայից վերցրեց եղբորս ու աչքերով ինձ փնտրեց։ Երբ քրդերը հեռացան, ես դուրս եկա, մոտեցա մորս։ Մենք բարձրացանք դեպի լիճը։ Հանկարծ մեզ վրա հարձակվեց քրդերի մի այլ խումբ։ Նրանցից մեկը աչքը տնկեց իմ մեծ կոշիկներին, խանչալը հանեց, որ ինձ սպանի։ Մայրս ընկավ նրա ոտներին, բայց նրա գութը չշարժվեց։ Մի քրդի կին նրան չթողեց, որ կրակի։ Ես փախա դեպի Խիարտանք գյուղը, ուր եկավ նա— մայրս՝ հարյուր հիսուն սոված ու ծարավ փախստականների հետ։ Մենք այնտեղ մնացինք մի որոշ ժամանակ։ Հունիսի սկզբներին մարդիկ եկան հայտարարեցին, որ սուլթանի նոր հրամանով ամեն տեղ արգելվել է հայերի կոտորածը, — կենդանի մնացածները բոլորն էլ իրենց գյուղերը պետք է վերադառնան։ Մենք ստիպված վերադարձանք։ Մեր Խլաթ գավառի քսաներեք հայկական գյուղերի մի մասը նստած էր Նեմրութի փեշերին ու լանջերին։ Նրանց բնակիչներն ամբողջովին սրի էին քաշվել։ Հիմնահատակ կործանվել էին Խլաթ գավառի հայկական բոլոր գյուղերը՝ Ագրակը, Հաղաղը, Էյմալը, Թեղվուտը, Թուխը, Տափավանքը, Խուլիկը, Խոտաձորը, Ծաղկենը, Ծղակը, Կոշտյանը, Կծվակը, Կամուրջը, Հերսոնքը, æիզիրեն, Մեծքը, Մատնավանքը, æամուլդին, Շամիրամը, Ուրթափը, æրհորը, Սպռաձորը, Միանձակը։ Հասնելով մեր գյուղը՝ մենք լցվեցինք գյուղի վերին մասում գտնվող մի մեծ տան մեջ։ Քաղցած ու ծարավ, իրար թիկնած, այդ տանջալի գիշերը մի կերպ լուսացրինք։ Առավոտյան քրդերը եկան մեզ գտան, հարս ու աղջիկներին մեր աչքերի առաջ բռնաբարեցին։ Մի տղա կար, որ աղջկա շորեր էր հագած, նրան էլ որպես աղջկա տարան, բայց երբ զգացել էին, որ տղա է, սպանել էին։ Մենք նրա դիակը տեսանք, երբ մորս, փոքր եղբորս ու քրոջս հետ փախչում էինք դեպի լիճը։ Ճամփին մեկ տարեկան եղբայրս մեռավ։ Մենք մեր ձեռքերով հողը փորեցինք, նրա խանձարուրը թաղեցինք։ Մայրս ինձ հանձնեց ծանոթ քյուրդ Բինբոյին, որ նրա մոտ հոտաղ աշխատեմ։ Բայց նա մորս — քրոջս չպահեց։ Նրանք կրկին վերադարձան եղբորս շիրմի մոտ, ավերակ բակը։ Մի քանի օրից քրդերը խուճապի մատնված սկսեցին փախչել դեպի Մշո դաշտ։ Նիկոլայ Երկրորդի զորքը առաջ էր շարժվում։ Հայաշատ մեր Խլաթ գավառում ոչ մի հայի շունչ չկար։ Նրա բոլոր գյուղերի բնակիչներին սրի էին քաշել։ Հիմա հերթը հասնում էր Մշո դաշտին ու նրա լեռնային մասերին՝ Սասունին։ Ես շտապ գնացի, մորս գտա եղբորս շիրմի վրա լաց լինելիս։ Մայրս դժվարությամբ բաժանվեց ինձանից։ 1915 թ. հունիսին, որպես գերի, իմ քյուրդ տիրոջ հետ ճամփա ընկա դեպի Մշո դաշտ։ æիզրեն գյուղի քրդերը ահաբեկված փախչում էին։ Քյուրդ Բինբոն իր սայլին լծել էր չորս եզները, վերջին լուծի վրա նստել էի ես ու քշում էի եզներին։ Անցանք մեր գյուղի դաշտերի մոտով։ Ոչ մի երդիկից ծուխ չէր դուրս գալիս։ Ես արդեն ամեն ինչով քրդի էի նման։ Անունս փոխել էին՝ Սոկրատը դարձրել էին Ավդըլբաղի, մազերս խուզել էին քրդական ձ—ով — գլխիս քոլոզ էին դրել։ Բայց քրդի լամուկներն իմացել էին իմ հայ լինելը — մի օր, երբ հոտաղություն էի անում, ինձ բռնեցին — խաչաձ— դրված իրենց փայտերի վրա ստիպեցին հայհոյել քրիստոնեական խաչին։ Ես չենթարկվեցի. նրանք ամբողջ մի կաթսա կաթը իմ գլխի վրա թափեցին՝ ի նշան վրեժխնդրության ու գնացին։ Նրանցից մեկը ետ մնաց ու հայերենով ինձ ասաց. «Քֆրեիր էլի, ի՞նչ կլիներ, խոմ կպրծնեիր»։ Ես շատ զարմացա, որ նա հայ էր — կարողացել էր հաշտվել իր վիճակի հետ։ Ես փախա քյուրդ տիրոջս մոտից։ Շատ անգամներ ինձ վրա հարձակվեցին քրդերը, բայց հրաշքով ես ազատվեցի։ Մեծ դժվարությամբ հասա ռուսական բանակի զինվորներին, որտեղ շատ հայ կամավորներ կային։ Բայց ընդամենը մեկ օր նրանք մնացին Մշո դաշտում. դա 1915 թ. հուլիսի 16–ն էր։ Եվ երբ նահանջեցին, ամբողջ Մշո դաշտի մնացած հայությունը նրանց հետ գաղթի ճամփան բռնեց։ Գաղթի ճամփան ահավոր էր։ Մայրս չկար, ես գտել էի իմ հինգ տարեկան քրոջը, որի ձեռքից բռնած մեծ դժվարությամբ եկանք հասանք Իգդիր, այնուհետ—՝ Էջմիածին։ Բայց քանի որ գաղթականների մեջ տարածվել էին տիֆը — այլ համաճարակներ, մենք շատ, անհաշիվ զոհեր տվեցինք։ Ամեն առավոտ սայլով գալիս հավաքում էին մահացածներին, նրանց հետ — մահամերձներին։ Հետո ես մտա Էջմիածնի որբանոցը, որից հետո մեզ փոխադրեցին Աշտարակ։ 1915 թ. աշնան վերջին Աշտարակում արդեն հինգ որբանոց կար՝ երեք հարյուրից ավելի երեխաներով։ Այդ մանկատները գտնվում էին Մոսկվայի հովանավորության տակ — մեզ շատ լավ ուսում ու նա— գործնական, աշխատանքային դաստիարակություն տվեցին։ Բայց մեր երկրի կարոտը մեր սրտում մնաց։

17 (17). ՀՄԱՅԱԿ ԲՈՅԱæՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1902 Թ., ԲԻԹԼԻՍ, ԽԱԼԹԻԿ Գ.) Մեր գյուղը շրջապատված էր անտառներով։ Միայն Խաչի անտառից փայտ կտրելը մեղք էին համարում։ Մյուս անտառներից կտրում էին փայտ։ Լեռան փեշին մեր գյուղն էր։ Մեր գյուղի մեջ ինը ինքնահոս աղբյուրներ ունեինք, երկու գետակ ունեինք, որոնք նպաստավոր պայմաններ էին ստեղծում ցանքսը ջրովի դարձնելու համար։ Մեր գյուղում հինգ հարյուր հիսուն հայ ընտանիք էր ապրում։ Ամեն մի ընտանիքը վեց–յոթ հոգի էր, ուրեմն մոտ երեք հազար բնակիչ հայ կար։ Մեր գյուղը նման էր քաղաքի։ Երկու հարկանի քարաշեն շենքերում էինք ապրում։ Բնակչությունը հիմնականում զբաղվում էր գյուղատնտեսությամբ։ Արհեստներից տարածված էր ջուլհակությունը, բրուտագործությունը, դարբնությունը։ Իմ հայրը դարբին էր։ Նա հատուկ մեխեր էր շինում կոշիկի տակը խփելու համար։ Ցանում էինք կորեկ, ցորեն, շաղգամ։ Տարին երկու անգամ բերք էինք ստանում։ Բերքը հազիվ էր բավարարում։ Բամբակագործությունը —ս զարգացած էր։ Բամբակը ցանում էին, հավաքում, ճախարակով մանում, ապա կտավ գործում, ներկում, վերջում՝ ծախում էին։ Իսկ բրուտները գյուղի բնակիչների կարիքներն էին հոգում — դրսի գյուղերն ու քաղաքներն էին տանում ու վաճառում։ Գյուղում ունեինք երկու կամարակապ կամուրջ, քարից էին — ամուր։ Մերոնք երկու հորեղբայր էին, իրար հետ բոլորը միասին ապրում էին։ Տասնհինգ տուն էինք, ամեն մեկը տասը–տասնհինգ շնչից բաղկացած։ Բոլորն իրար հետ համերաշխ էին։ Ամառը լողանում էինք սառը ջրերի մեջ, իսկ ձմեռը՝ ջուր էինք տաքացնում գոմում, լողանում էինք։ Գոմում ունեինք կով, էշ, եզ։ Մի տարի հիվանդություն ընկավ, — մեր անասունները ոչնչացան։ Տան առաջին հարկում ընդհանուր սենյակն էր՝ քնելու համար։ Շենքը պատուհաններ ուներ, բայց ապակի չկար, թուղթը յուղոտում, կպցնում էին։ Մեր ընտանիքում ես էի, հայրս, մայրս, եղբայրս — քույրս։ Գյուղում երկու դպրոց կար, մեկը՝ լուսավորչական էր հարյուր չորս աշակերտով, որից չորսը աղջիկ էին, մնացածը՝ տղա։ Կար նա— բողոքականների դպրոց։ Դպրոցում անցնում էինք մայրենի լեզու, թուրքերեն, ֆրանսերեն, պատմություն, աշխարհագրություն։ Ես մինչ— 1914 թ. գնացել եմ դպրոց։ Ունեինք Ս. Գ—որգ եկեղեցի, որը կառուցված էր սրբատաշ բազալտից, ներսում չորս սյուներով։ Տոներին ամբողջ գյուղը լցվում էր այդ եկեղեցին։ Առաքելականներն ու բողոքականները իրար հետ հաշտ ու խաղաղ ապրում էին։ Կոտորածի ժամանակ թուրքերը ուզեցին քանդել այդ եկեղեցին, բայց՝ չկարողացան։ Գյուղում ունեինք հեքիմներ, որոնք նույնիսկ տրախոման էին բուժում։ Խոսում էինք հայերեն, չնայած քրդական գյուղերին մոտ էինք, բայց շատերը քրդերեն չգիտեին։ Մեծ մասամբ գրաբարյան արտահայտություններ կային եկեղեցական քարոզների մեջ։ Հավաքույթները կատարվում էին եկեղեցու բակում, իսկ մկրտություն, հարսանիք՝ եկեղեցու ներսում։ Նիստուկացը գրեթե եվրոպական ձ—ի էր, քանի որ շատերը գնում էին արտասահման աշխատելու, գալիս էին, իրենց հետ բերում էին եվրոպական հագուստներ, կոշիկներ։ Հայերն ու քրդերը գրեթե համերաշխ էին, բայց հիշում եմ մի դեպք, երբ քյուրդ Ֆարազ աղան փախցրել էր մի հայ կնոջ, որի ամուսինը փող վաստակելու համար գնացել էր պանդխտության։ Քյուրդի կինը բողոքում է, իսկ քյուրդ աղան ասել է. «Ես նրան բերել եմ բանացնելու համար, դու ես իմ իսկական կինը»։ Այդ հայ կինը եկավ գյուղ, հետո փախավ Մուշ։ Ֆեդայիներ ունեինք՝ Մուրադ, Հակոբ անուններով, որոնք Սերոբ փաշայի խմբի մեջ էին, բայց իրար հետ անհաշտ էին։ 1908 թ. հյուրիեթ որ եղավ, սկզբում բոլորն այն կարծիքին էին, որ հայ ու թուրք եղբոր պես պիտի ապրեն։ Անգամ մեր գյուղում տոնախմբություն եղավ — հրաձգություն կատարվեց։ Բայց հետ—յալ օրերին զգացինք, որ այն կեղծ է։ Հորեղբորս տղան ինձ վերցրեց, գնացինք Բիթլիս։ Ճամփին գնում էինք՝ ես նրա փեշից բռնած։ Գնացինք Բիթլիս, շուկայում պտտվեցինք, մուզիկայի տեղը գտանք։ Մենք գյուղի տղա, զարմացած նայում էինք։ Վալին դուրս եկավ, նվագողներին մի–մի ոսկի տվեց։ Մենք վերադարձանք, անցանք Կարմրավանքով, որտեղ Սերոբ փաշայի գերեզմանն էր՝ մի խաչ վրան։ Համբուրեցինք ու շարունակեցինք մեր ճամփան։ Հետագա տարիներին սկսվեց սառնությունը։ Մարդիկ շուտով հասկացան, որ թուրքի քաղաքականությունը չի փոխված։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ես տասներեք տարեկան էի։ Պատերազմը գնում էր ռուսների դեմ, որոնց թուրքերն ու քրդերը համարում էին մեր «քեռիները»։ Եթե մինչ— հյուրիեթը քրիստոնյաներից զինվոր չէին վերցնում, ապա հյուրիեթից հետո սկսեցին հայերից էլ զորք վերցնել, որ կռվեն ռուսի դեմ։ Ով հրաժարվում էր, ծեծում, սպանում էին։ Բոլորի զենքերը հավաքեցին։ Չեղած տեղը զենք էին փնտրում։ Մեզ մոտ կոտորածն սկսվեց 1915 թ. հունիսի 12–ին։ Բիթլիսի հետ մեր գյուղն էլ կոտորվեց, որովհետ— մեր գյուղում բոլորն արհեստավոր էին, թուրքական կառավարությունը իբր մեզ պաշտպանելու համար մի զորամաս դրեց։ Նրանք վախենում էին մեր գյուղի բնակիչներից։ Շրջապատի քյուրդ աղաների զորքերն էլ կային, — մեր գյուղը պարտավոր էր բոլորին կերակրել։ Հայ երիտասարդներին արդեն տարել էին թուրքական բանակ։ Մեր սարերի վրա դիրքեր էին փորել, որ Բիթլիսը պաշտպանեն։ Հաշվի առան՝ ով ինչ արհեստ ունի, լծեցին գործի։ Բոլոր արհեստավորները ծառայում էին բանակին։ Ծառերը կտրել էին տալիս, բրուտները կավից ամանեղեն, փողրակներ էին շինում, որ ջուր գա Բիթլիս, դերձակները զինվորական համազգեստներ էին կարում։ Շաբաթը երեք անգամ պատրաստի ապրանքները տանում էին կառավարությանը հանձնելու։ Արդեն ռուսական զորքը մոտենում էր։ Թուրք զորքը մասսայականորեն փախչում էր։ Մի օր հորեղբայրս հիվանդացել էր։ Մենք մի էշ ունեինք։ Գյուղացիների հետ ես էլ գնացի Բիթլիս՝ ապրանք հանձնելու։ Չորս զինված քրդեր մեզ ուղեկցում էին։ Մեզ ասացին՝ «Շուտ վերադարձեք ձեր գյուղը»։ Մեկ էլ տեսանք՝ արաբական ֆորմայով զինվորներ չալմայով, չարուխներով ու մի թումբանով լցվան Բիթլիս։ Այնպես եղավ, որ քաղաքի շարժումը կանգ առավ։ Վերադառնալու համար մենք քաղաքի միջից անցանք, մի ինչ–որ երկար ճամփով անցանք։ Մեկ էլ լսեցինք սուգ ու շիվան։ æարդը սկսվել էր։ Թուրքերը հարձակվեցին մեզ վրա, կողոպտեցին մեր էշերը, ջորիները տարան ու սկսեցին ծեծել, հետո մեզ տարան ոստիկանատուն։ Բիթլիսում սկսվեց կոտորածը։ Կրակի էին տալիս տները։ Մինչ— առավոտ մնացինք էնտեղ։ Մենք հինգ–վեց երեխա էինք։ Մտածում էինք, թե երբ մեզ պիտի սպանեն։ Մի հատ ֆուրգոն եկավ ծածկված, վարագույրը թրի ծայրով դեն էին քաշում, թքում էին ու գնում։ Անցավ մի քանի ժամ, տեսա մի սպանված ռուսի դիակ, որին տարան փոսի մոտ, մի ռուս գեներալ էլ էր եկել, նրա գլխին էլ տվին, գցեցին փոսը՝ —՛ մեռածին, —՛ կիսամեռածին։ Մենք վեց տղաներ էինք, մեկն էլ Մուշեղ Ղազարյանն էր։ Մեզ վերադարձրին, բայց մինչ— Բիթլիսից դուրս եկանք, տեսանք թուրք կանայք տանիքների վրա բղավում էին. «Ու՞ր եք տանում սրանց, կոտորեք դրանց»։ Մեզ քաղաքից դուրս բերին։ Ճանապարհին մի դաշտ կար։ Մեկ էլ տեսանք թուրքեր են գալիս, քրդեր են գալիս, ուզում են մեզ սպանել։ Ասացին. «Մեզ մի բան խոստացեք՝ ձեզ կազատենք»։ Խոստացանք։ Հասանք գյուղ։ Տեսանք՝ գյուղում կոտորածն սկսվել է։ Մենք երեք երեխեքով — Ղազարյան Մուշեղը փախանք սարը, որտեղից եր—ում էր Վանա լիճը։ Մութն ընկավ։ Տեսանք՝ գյուղից ով կարողացել է, փախել, մի–մի քարի տակ թաքնվել է։ Մեզ, երեխաներիս ուղարկեցին գյուղ, որ իմանանք կոտորածը դադարե՞լ է։ Դեմներս ելան թուրք զինվորներ։ Մենք սկսանք փախչել։ Թուրքերը՝ մեր ետ—ից։ Ես ու իմ հորեղբոր տղան՝ Հրաչը, փախչում էինք։ Հորեղբորս տղային բռնեցին, էլ չիմացանք՝ ինչ եղավ, եր—ի սպանեցին։ Հետո ես եկա մեր տուն, տեսա մերոնք սգում են։ Մի քսան օր հետո, երբ նորից պիտի քաղաք գնայինք, տեսանք նորից են կոտորում։ Ուզեցի փախչել։ Մի ոստիկան եկավ, ուզում էր ինձ սպանել։ Մի թուրք կնիկ ինձ փրկեց։ Էլ մեր ընտանիքից ոչ ոքի չգտա։ Ինչքան ման եկա՝ չգտա։ Միայն վերջին օրը բարձրացանք մի սար, ծարավ էինք ու սոված։ Քարերի տակին կիներ, երեխաներ, ողջ, մեռած՝ լիքը։ Տեսանք՝ մի մարդ ներք—ից բարձրացավ վեր—։ Մենք սարից իջանք, մարդը մեզ տեսավ, ուրախացավ։ Երկու կտոր հաց ու մի բուռ ցորեն տվեց, մենք չորս հոգով ագահորեն կերանք։ Նա մեզ ասաց. «Շուտ ջուր խմեք ու փախեք»։ Մենք փախանք սար։ Գիշերը մի ձորում մնացինք։ Առավոտյան նորից որոշեցինք գնալ գյուղ։ Եկանք այգիների մեջ, պտուղ ենք փնտրում, որ ուտենք. սոված ենք։ Տեսանք՝ մի խումբ մեր գյուղից փախած մարդիկ՝ մոտ քսան հոգի, թաքնվել են փոսի մեջ։ Կանայք արտերի մեջ լցված, լա՜ց ու կո՜ծ։ Ես նորից սար բարձրացա, մտածում եմ՝ գուցե մորս գտնեմ։ Արդեն լույսը բացվել էր։ Թուրքերը թալանում են մեր գյուղը։ Տեսնում ենք, թե ինչպես թուրքերը իրար ձեռքից են խլում թալանը։ Էլ ոչ մի ազգական չգտա։ Ամբողջ գյուղը այրվում էր։ Երկինքը լուսավորվել էր։ Տեսանք մի վիրավոր, Թորոս էր անունը, ասինք. – Մեզ հետ արի։ Ասեց. – Չէ՜, չե՜մ գա, չե՜մ կարող. վիրավո՜ր եմ։ Մենք փախանք։ Ոտքս փուշ էր մտել, ցավում է, լաց եմ լինում։ Մեկ էլ տեսանք՝ մարդ է գալիս։ Փախանք։ Թուրք զինվորները գյուղից մի խումբ կանանց հավաքած՝ տանում են զորանոց։ Էդ պահին փոսի մեջ թաքնված հայերը փախան։ Թուրքերը կրակեցին, մի մարդու սպանեցին։ Մի մարդ իմ ոտքի տակով ուզում էր փախչել, ես մնացի նրա մեջքին։ Մենք չորս ոտքով սողալով գնացինք, հարյուր մետրի չափ գնացինք։ Մի քարայր մտանք, տեսանք մեջը լիքը մարդ։ Օդ չկա, խեղդվում ենք։ Շարժվել չենք կարող։ Մեզ՝ հինգ երեխաներիս, դուրս հանեցին։ Տեսանք, որ դրսում կրակոց է։ Թուրքերը դիրք են բռնել —՛ ներք—ում, —՛ վեր—ում։ Մեկ–մեկ քարայրից դուրս եկանք։ Չորս հոգի ներսը մնացին։ Թուրք մի օֆիցեր խարբերդցի մի տղայի բռնեց, շաքար տվեց, որ հայերեն ասի. «Դու՜րս եկեք»։ Թուրքը մոմ տվեց էդ տղայի ձեռքը, ասեց. – Գնա՛, նայի՛, ո՞վ կա ներսը։ Էդ տղան դուրս եկավ, ասաց. – Մա՜րդ չկա։ Ձորակի միջից կրակոցներ էին լսվում։ Մեզ տարան թուրքական զորամաս։ Իրիկուն եղավ։ Տղամարդկանց ձեռքերը կապեցին։ Մերոնք խելքի եկան, որ կաշառք խոստանան։ Բայց առավոտյան կռիվը սկսվեց Բիթլիսի կողմից։ Տեսանք՝ գլխավոր հրամանատարը զորամաս եկավ։ Զինվորները եկան թնդանոթներով։ Մենք սպասում ենք, թե երբ պիտի մեզ կոտորեն։ Մենք էլ սոված ենք։ Եկան բոլոր երեխեքին կապեցին։ Երբ որ հերթը հասավ ինձ, պարանը վերջացավ։ Ես սկսեցի մտածել, որ ամենաերջանիկն եմ, որ չեմ կապված ու փախա։ Չորս կողմը՝ գաղթական։ Կոտորած։ Չորս թուրք զինվորներ ելան դեմս, բռնել են երկու խեղճ հայերի, դրանք խնդրեցին ջուր խմել, հենց ծռվեցին, գլխներին տվեցին՝ սպանեցին։ Երկու դիակները փռվեցին գետնին, ես դողում եմ վախից։ Մեկ էլ ռուս զորքը գալիս է։ Թուրք գաղթականությունը փախչում է։ Իրարանցում։ Ուզում եմ փախչել։ Թեքվեցի տան ետ—ը ու փախա։ Կեսգիշերին բարձրացա սարը։ Առավոտյան տեսնեմ սարի գլխից Բիթլիսը եր—ում է։ Վեր—ից եր—ում է մեր գյուղը։ Երկու օր մնացի մի քարի տակ։ Մենակ եմ, մոտս մարդ չկա։ Մեկ էլ երեխայի ձայն լսեցի։ Տեսա՝ մի ցորենի արտ։ Կանայք նստոտած են։ Էնտեղ գտա մորաքույրիս — հորեղբորս տղին։ Բոլորն էլ սոված էին։ Թափված ցորենի հատիկներն էին ուտում։ Ինձ ասին՝ գնա Ռուբենին արթնացրու։ Գնացի, արթնացրի։ Երկու քյուրդ եկան ինձ քարշ տվին։ Քյուրդը ուզեց ինձ սպանել, կողքինն ասաց՝ մեղք է։ Ինձ տարան իրենց տունը։ Ցերեկը անասուններին տանում էի արածացնելու, գիշերը տուն էի գալիս։ Ես էլ տիֆով հիվանդ եմ, երբ անասուններին տանում եմ, մեր գյուղը հեռվից եր—ում էր։ Իրիկունը քրդի լամուկները ինձ խփում էին փայտերով։ Ես չարաչար աշխատում էի։ Էդ գյուղում էր նա— հորեղբորս կինը, բայց մենք իրավունք չունեինք տեսնելու իրար։ Էդ քրդական գյուղում ես հանդիպեցի Մանուկյան Ասքանազին, նա մեր գյուղացի էր, — միասին սկսեցինք արածացնել անասուններին։ Նա իր մոր — քրոջ հետ մի այլ քրդի տանն էր ապրում։ Ձմեռը վրա հասավ։ Մենք մի ամսից ավելի ապրեցինք այնտեղ։ Մարդիկ կարծում էին, որ ես մուսուլման եմ։ Բայց մի մարդ եկավ ինձ ասաց. – Դու հա՛յ ես, մուսուլման չես։ Քյուրդ կանայք ասին. – Չէ՛, նա մուսուլման է։ Մարդը ասաց. – Եթե մուսուլման է, թող խաչը քֆրի։ Ես էլ իմ չիմացած քրդերենով իր հավատը քֆրեցի։ Սա զայրացավ, ուզեց ինձ սպանել։ Էն տունը, որ ես ապրում էի, ինձ առանձին էին ճաշ տալիս։ Մեկ էլ քրդի երեխաները գդալը վերցնում էին, գալիս էին իմ ճաշն էին ուտում։ Էսպես ապրեցի մինչ— ձմեռ։ 1916 թ. փետրվարն էր, ռուսները եկան։ Բոլորս փախչում ենք։ Մենք՝ շալակավորված։ Լուր եկավ, թե ռուսները մտել են գյուղը, բոլոր քրդերը փախել են, անասունները մնացել են գոմերում։ Քանդեցինք անասունների կապերը, շարժվեցինք։ Սառույց է, գետակը սառել է։ Ես ընկա սառած գետի մեջ։ Թաց եմ։ Դողում եմ։ Փախանք երկու օր։ Շալակս՝ ծանր։ Մտածեցի՝ միջոց գտնեմ. միտքս փախչելն է։ Առավոտյան երբ բոլորը պատրաստ են, ես թեքվեցի տան ետ—ը։ Ես քոլոզով եմ, քրդի շորերով։ Եկա մի խոր ձորի մեջ։ Տեսնեմ՝ դիմացից մի խումբ քրդեր են գալիս. իրենց անասուններով փախչում են։ Ինձ ձայն տվին՝ ու՞ր ես գնում։ Ես փախա։ Մտա մի մարագ, խոտերի վրա քնեցի։ Առավոտյան ելա գյուղը մտա։ Երկու թուրք զինվոր եկան, սրանց մոտից էլ փախա։ Մեկ էլ մի ռուս կազակ եկավ ձիով։ Ես գրկեցի նրան։ Ասի. – Ես հա՜յ եմ։ Հարցրեց – Կգա՞ս մեզ հետ։ Ասի. – Հա՛։ Ինձ տարավ հրամանատարի մոտ։ Բերին ուտելիքներ։ Բերին մի փարչ, ասին՝ գնա ջուր բեր։ Գնացի բերեցի, փարչը ջրով դրին թուրք գերիների առաջ, մի բուխանկա էլ հաց։ Ես հետ—եցի ռուսներին։ Գնացինք մի ուրիշ գյուղ։ Հանդիպեցի երկու տղաների։ Սոված էին։ Տվի հացս, կերան։ Պատրաստվանք, որ Բիթլիս պիտի գնանք։ Ռուսները իմ անունը դրին «Բալա ջան»։ Դրանք ձիերով գնում են, ես նրանց պոչից՝ ոտքով։ Էդ երեխաներին թողին գյուղում, ինձ վերցրին իրենց հետ տարան դեպի Բիթլիս։ Մտանք մի գյուղ։ Ձիերի ոտքերը խրվում էին ձյան մեջ։ Երկու թուրք բռնեցին։ Արդեն երկու գերի էլ կար, դարձան չորս թուրք։ Եկանք որ ճանապարհն անցնենք, էն չորս գերիներին կամրջով տարան, ես հրամանատարի հետ մտա ջուրը, գետն անցա։ Բիթլիս մտանք։ Ինձ հագցրին։ Մեկ էլ քեռուս հանդիպեցի։ Նա վերցրեց ինձ, տարավ բողոքական ժողովարան։ Մի քանի օր հետո մեզ պիտի փոխադրեն Վան։ Գնացին Անդրանիկից, Սմբատից իրավունք առան։ Էդ օրը որ պիտի գնայինք Վան, Անդրանիկը Մուշից եկել էր Բիթլիս։ Մեզ պիտի բերեն Դատվան։ Անդրանիկը եկավ հասավ։ Դատվանից ոտքով հասանք Վան։ Էնտեղ որբանոց մնացի՝ 1916 թ. մարտից մինչ— ամառ։ Էդ որբանոցում հինգ հարյուր երեխա կար։ Երկրորդ գաղթի ժամանակ մեզ ֆուրգոնները լցրին, բերին Հին Բայազեդ։ Մեր ճանապարհը պահեցին հայ կամավորները։ Անցանք Բերկրիի գետը։ Էնտեղից՝ Իգդիր, Ալեքսանդրապոլ, Դիլիջան։ 1916 թ. հաստատվեցինք Ս—անում։ Անդրանիկը æալալօղլիից եկավ Ս—ան։ Մենք ծանր վիճակում ենք, հաց ենք մուրում։ Եղիշե վարդապետը մեզ խորհուրդ տվեց գնալ ալյուր խնդրել, բայց՝ չտվին։ Հետո մեզ տարան Ծաղկաձոր։ Մինչ— 1920 թ. ես մնացի որբանոցում։ Երբ դուրս եկանք, մենակ ապրել չէի կարողանում։ Ամուսնացա, չորս աղջիկ, մի տղա ունեցա։ Ես կոտորածի ժամանակ կորցրել եմ բոլոր հարազատներիս — գերության ժամանակ տեսել եմ թուրքերի — քրդերի դաժանությունը։ Ես վրեժ ունեմ։ Ես իմ երեխաների անունները դրել եմ իմ նահատակների անունով՝ Շողիկ, Երվանդ։ Ես, ինչպես Եղիշե Չարենցն է ասում, մտածում եմ, որ մեր փրկությունը մեր հավաքական ուժի մեջն է։

18 (18). ԱՂԱՎՆԻ ՄԿՐՏԻՉԻ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1909 Թ., ԲԻԹԼԻՍ) Մենք բնիկ բիթլիսցիներ ենք։ Ես Մուխսի* Վարդանի թոռն եմ։ Մեր տունը թուրքերը քանդեցին։ Մեր տանը յոթանասուն հոգի էինք։ Մեր ընտանիքում յոթը տղա կար, հինգ աղջիկ։ Բոլոր տղաները թուրքի ձեռքով սպանվել են։ Հիմա մեր մեծ գերդաստանից միայն ես եմ մնացել, մեկ էլ Միսաքը, որ Մոսկվայում գեներալ է։ Նախքան մեզ տեղահանելը, 1914 թ. եկան մեծ եղբորս թուրքի բանակ տարան, օնբաշի դարձավ։ Մի անգամ եկավ մեզ տեսնելու, հայրս ասաց. – Խոսրո՜վ, լաո՜, մի՛ գնա։ Եղբայրս ասաց. – Ո՞նց չգնամ, ես օնբաշի եմ, եթե չգնամ, թուրքերը ձեզ կվառեն։ Գնաց ու ետ չեկավ։ Մի քանի հայ զինվորներ որոշել են փախչել, թուրքերը կրակ են բացել, բայց մի քանիսը իրենց գցում են Արազը, փրկվում են, անցնում են ռուսի բանակը։ Հայրս փախել էր թուրքական բանակից, մտել էր մեր տան մոտի դարմանի դեզի մեջ։ Օսմանյան թուրքերը եկան դուրս քաշեցին, նրան սպանեցին։ Մենք մնացինք որբ։ Մեր հար—անը՝ թուրք Յուսուֆ էֆենդին, մեղքացավ մեզ, տարավ իր տունը։ Քրդական համիդիեի զինվորները եկան, հարցրին մորս. «Ու՞ր են ոսկիներդ»։ Մայրս վախից ասաց. «Հրեն, գյուգյումի մեջն են»։ Թուրքերը առան ոսկիները, գնացին։ Էդ թուրք հար—անը, որ մեզի պահել էր, մորս վրա նեղացավ, թե ինչու իրեն չտվեց, ու մեզ դուրս հանեց իր տնից։ Դուրս եկանք, փողոցները ամբողջ սպանվածների դիակներ էին, բոլոր հայերին կոտորել էին։ Մնացածներիս քշեցին՝ ու՞ր, չգիտենք։ Ճամփին՝ աղմուկ, աղաղակ, իրարանցում։ Թուրք ոստիկանները սվիններով խփում էին ետ մնացողներին։ Գիշերները գալիս աղջիկ–կնիկներին փախցնում էին։ Մորս էլ տարան բռնաբարեցին, ետ բերեցին։ Լավ է հայրս սպանված էր՝ չտեսավ իր պատվի արատավորումը։ Հիշում եմ, գաղթի ճամփին մեր սայլը շուռ եկավ ջրի մեջ։ Եփրատ գետում շատերը ողջ–ողջ խեղդվեցին, շատերին էլ սպանում ու գցում էին գետը։ Այնպես որ, Եփրատ գետը ամբողջ արյուն էր։ Ոտքով քայլելով–քայլելով եկանք հասանք Կարս։ Լորիս Մելիքովի արձանը տեսանք՝ մի մարդ արծվի վրա էր ոտքը դրել։ Էնտեղից ոտքով եկանք Իգդիր։ Գաղթականների հետ եկանք Էջմիածին։ Գաղթականները հիվանդ, հյուծված, ուժասպառ փռված էին վանքի պատերի տակ. ծեր, ջահել, բոլորը հիվանդ, մահամերձ։ Երկու մարդ եկան, հաց ու ձու բաժանեցին երեխաներին։ Մորս մի ձու — հաց տվին։ Մերս ասաց. – Ես երկու ձագուկ ունեմ։ Նրանք մի ձու էլ տվեցին, ու մենք կերանք։ Դու մի ասա՝ դրանցից մեկը Հովհաննես Թումանյանն էր։ Մեկ էլ սկսվեց հորդ անձր—ը։ Բոլոր գաղթականները մնացին անձր—ի տակ։ Մերս մի մուշամբա գցեց մեզ վրա, որ չթրջվենք։ Հովհ. Թումանյանը ղրկեց ժամկոչին կաթողիկոսի մոտ, որ աբեղաների խուցերի բանալիները տա, որ գաղթականները պատսպարվեն, բայց նա հրաժարվել, ասել էր, որ խուցերը կկեղտոտվեն։ Էդ ժամանակ Հովհաննես Թումանյանը վերցրեց կացինը, սկսեց խուցերի դռները կոտրել — գաղթականներին ներս առնել ու ասաց. – Գնացեք ասեք, որ ամենայն հայոց կաթողիկոսը մերժեց, բայց ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը կացինով կոտրեց դռները — գաղթականներին ներս մտցրեց։ Մերս մուշամբան մեր վրայից քաշեց, վրայի ջուրը թափեց, մեզ տարավ, մտցրեց էն խուցերը՝ տաքացանք։ Բայց առավոտյան շատերը մահացել էին արդեն։ Խոլերան ահավոր չափերի էր հասել։ Իմ խեղճ մերս էլ խոլերայի փայ դարձավ ու մեռավ։ Ես մնացի լրիվ մենակ ու անտեր։ Գաղթականների հետ եկա հասա Եր—ան։ Եր—անում մեզ լավ չընդունեցին։ Մեզ «գաղթական» էին ասում։ Եր—անում սովորեցի Աբովյանի անվան դպրոցում։ 1933 թ. ավարտեցի Գյուղատնտեսական ինստիտուտը, որը այն ժամանակ համալսարանի ֆակուլտետն էր։ 1933-36 թթ. Ստեփանավանում աշխատել եմ գյուղատնտես։ Ծանոթացել եմ Աղասի Խանջյանի* հետ, իսկ Մացակ Պապյանը** մեր կոլխոզի նախագահն էր։ Ստացել եմ Վաստակավոր գյուղատնտեսի կոչում։ Պատերազմի տարիներին թիկունքում ծառայել եմ ու պարգ—ատրվել։ Հիսունհինգ տարի աշխատել եմ հացամթերումների նախարարությունում, որպես գլխավոր մասնագետ, ունեմ մի շարք պատվոգրեր ու գովեստագրեր։

  • Երուսաղեմ ուխտի գնացած:
  • Աղասի Խանջյան (1901, Վան - 1936, Թբիլիսի) - խորհրդային կուսակցական — պետական գործիչ: 1930 թվականից եղել է ՀԿ(բ)Կ Կենտկոմի Առաջին քարտուղար:
    • Խորհրդային պետական աշխատող: 1938-1954 թթ. եղել է ՀՍՍՀ Գերագույն խորհրդի Նախագահության Նախագահ:

19 (19). ՍՐԲՈՒՀԻ ՄԿՐՏԻՉԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1911 Թ., ԲԻԹԼԻՍ ՆԱՀԱՆԳ, ԽԻԶԱՆ ԳԱՎԱՌ, Ս. ԽԱՉ Գ.) Ես Եղեռնից վերապրած եմ, որ հիմա ապրում եմ Եր—անում։ Ես ուզում եմ պատմել մեր գերդաստանի մասին։ Ծնվել եմ 1911 թ. Բիթլիսի նահանգի Խիզան գավառի Ս. Խաչ գյուղում, Ս. Խաչ վանքի հար—անությամբ։ Իմ պապերի պապերը Ս. Խաչ գյուղը հիմնել են սարի լանջին, մի գեղեցիկ վայրում, որտեղ ապրում էին միայն տասը հայ ընտանիք — բոլորը իրար հարազատ էին։ Մեր գերդաստանը շատ մեծ է եղել, մոտավորապես հարյուր հոգի։ Իմ պապը՝ Մուրադյան Մուրադը, եղել է Երուսաղեմում — դրա համար նրան անվանում էին Մուղդուսի Մուրադ։ Պապս ունեցել է երեք տղա՝ Հակոբը, որը շատ խելացի մարդ է եղել, նա— Խաչատուրը, որը գաղթի ժամանակ վանքի ոսկյա խաչը գիշերով վար է բերել — թաքցրել պատի մեջ, իսկ իմ հայրը՝ Մկրտիչը, հոգաբարձու էր — քաջ մարդ էր, Բիթլիսի — գյուղի կապը պահել է։ Մուրադ պապս շատ խելացի մարդ է եղել, — իր գերդաստանը մեծ համբավ էր վայելում Խիզան գավառում։ Իսկ մայրական պապս՝ Բաղդասարը, եղել է Խիզան գավառի մի գյուղի գյուղացի։ Նա ունեցել է երեք աղջիկ — շատ տղաներ, որոնցից երկուսին ես հիշում եմ, իսկ աղջիկներից Կաքավը իմ մայրն էր։ Նա ուներ երկու քույր՝ Փարիշան — Նիգյարան։ Դեռ—ս համիդյան ժամանակաշրջանում իմ պապը, նկատի ունենալով թուրքերի վայրագությունները, իր երեխաներին, նույնիսկ աղջիկներին իր հետ որսի է տարել — ասել է. «Սիրելինե՜րս, մենք այնպիսի ժամանակներ ենք ապրում, որ բոլորդ պետք է հրացան բռնել իմանաք»։ Եվ այդ բանը պապիս հաջողվել է։ Իմ մայրիկը՝ Կաքավիկը, գաղթի ժամանակ երկու հոգու է սպանել, որոնցից մեկը ավազակապետ æբոն էր։ Նա գյուղի վրա էր հարձակվել։ Գյուղացիները դիմադրել են, այդ քյուրդ æբոն գալիս է գյուղ, ամենահարուստ տան կտուրին նստում է — պահանջում է ոսկիներ։ Մայրս գաղտնի ճանապարհով իմաց է տալիս իմ պապ Բաղդասարին, ասում է. – æբոն նորից է եկել, ոսկի է ուզում, բայց ես էլ փող չունեմ։ Պապս ասում է. – Դու դիմադրի՝ ներսից, մենք՝ դրսից կկրակենք։ Եվ այդպես կռիվն սկսվում է։ Էդ ժամանակ իմ հայրը գտնվում էր Պոլսում — մորս ատրճանակ էր ուղարկել։ Մայրս պարտեզից կրակել է. ավազակ æբոն մեռնում է մորս բրաունինգի գնդակից։ 1915 թվին, երբ թուրքերը հարձակվում են, հայրս՝ ուստա Բաղդասարը, երկաթագործի իր արհեստանոցը տեղափոխում է Խիզանի լեռների քարայր — ինքնաշեն զենքեր է պատրաստում, ատրճանակ, հրացան է սարքում — ուղարկում է մոտակա սարերում թաքնված ֆեդայիներին։ Մայրս՝ Կաքավիկը, իր երեխաներով մնացել էր տանը, բոլորս իրար հետ տասնմեկ հոգի էինք։ 1915 թ. թուրքերը հարձակվեցին Բիթլիսի նահանգի վրա, ճանապարհները փակվեցին, — սկսվեց սոսկալի կոտորածը։ Թուրքերը ժողովրդին հավաքեցին, մարագների մեջ լցրեցին — կրակի տվին։ Ոչ մի տարբերություն չէին դնում՝ կանանց, ծծկեր երեխաներին, բոլորին սպանում էին։ Մեր հովիվ Աբրոն, որը քյուրդ էր, եկավ մեզ օգնության։ Մեզ տարավ հար—ան Բուսականց գյուղը, որտեղ մնացինք երկու ամիս։ Բայց մեզ մատնեցին — ուզում էին գետը շպրտել ու խեղդել։ Սակայն Բուսականց գյուղի լեռների քառասունհինգ հոգուց կազմված ֆեդայիների խմբի ղեկավար Գնելին իմաց են տալիս. նա իր ֆեդայիներով հարձակվում է թուրքերի վրա ու ճանապարհ է բացում։ Մեզ տարան, հասցրին Բիթլիսից դեպի Վան շարժվող գաղթականների քարավանին։ Ինչքան ես հիշում եմ, ֆեդայիների ղեկավար Գնելը իմ մորաքրոջ ամուսինն էր, որը դեռ 1894-96 թթ. կոտորածի ժամանակվանից կռվելու փորձ ուներ — ֆեդայիների խումբ էր կազմել։ Նա Աղթամարի վանքում ուսում էր ստացել։ 1915 թվին երկու հարյուր հոգիանոց ֆիդայական մի խումբ էր ստեղծել, որոնք լեռնային էդ ճանապարհին, որ թուրքերը փակել էին, գիշերով հարձակվում են թուրքերի վրա, նրանց խուճապի մատնում — բացում ճանապարհը դեպի Վան ու գաղթականներին էլ ուղեկցում դեպի Վան։ Մի բացատում շատ գաղթականներ էին եկել հավաքվել՝ երկրի տարբեր գավառներից։ Եկել էին, մի աղբյուրի մոտ նստոտել, մի քիչ ջուր խմել, հանգստացել։ Այդ խմբերի մեջ էինք նա— մենք։ Կաքավիկ մայրս խուրջինի երկու աչքերի մեջ դրել էր իր փոքրիկ երեխաներին՝ միակ տղա Մուրադիկին — մի աղջկան, իսկ երկու մեծ աղջիկներս՝ ես ու քույրս, նրա ձեռքերից էինք բռնել։ Հանկարծ մի թուրք հայտնվեց. նա տեսավ մորս կախարդիչ գեղեցկությունը — քարացավ, հետո սկսեց կրակել մեզ՝ երեխաներիս վրա, որ մորս փախցնի։ Բայց մայրս իր անթարու տակից հանեց ատրճանակը — կրակեց նրա ճակատին։ Թուրքը ընկավ, բայց ես էլ էի վիրավոր։ Ես ձեռքս երկարացրի, մորս փեշը հազիվ բռնեցի։ Նա տեսավ, որ ես վիրավոր եմ, տարավ ինձ աղբյուրի մոտ, վերքս մաքրեց, լվաց, ջուր խմեցրեց։ Մի քարայրում գիշերեցինք։ Թուրքերը գիշերով հարձակվեցին մեզ վրա ու կրակեցին։ Մայրս իր մարմնով մեզ վրա պառկեց, որ մեզ գնդակ չկպնի։ Երբ թուրքերը հեռացան, մայրս մեզ մեկիկ–մեկիկ համբուրեց։ Բայց Մուրադիկ եղբորս արյունը նրա բերանը լցվեց։ Մայրս շատ լաց եղավ ու ողբաց, ձեռքերով գերեզման փորեց նրա համար, ու լուսադեմին մենք ճամփա ընկանք։ Բավական գնացել էինք։ Հանկարծ ձիերի դոփյուն լսվեց։ Մայրս կարծեց թուրքերն են կրկին հարձակվել, մեզ ասաց. – Ավելի լավ է ջուրը նետվենք, քան թե թուրքերի ձեռքն ընկնենք։ Խեղճ մայրս խուրջինը ուսին դրեց՝ մեջը երկու երեխայով, իմ ձեռքը բռնեց — ջուրը նետվեցինք։ Բայց եկողները ռուս զինվորներ էին, զգացին, որ մայրս հուսահատությունից իրեն — մեզ գցեց ջուրը, իսկույն նետվեցին ջրի մեջ — մեզ ազատեցին, տարան ռուս գեներալի մոտ։ Մայրս որպես շնորհակալություն հանեց իր հրացանը — տվեց ռուս գեներալին ու ասաց, որ դրանով ինքը մի թուրք ասկյար է սպանել։ Այսպես Վանից հասանք Վաղարշապատ։ Մեր գերդաստանը մոտ հարյուր հոգուց էր բաղկացած, բայց մնացինք ընդամենը մայրս, երկու քույրերս — ես։ Իսկ հայրս, որ Պոլսում էր, 1920 թվին վերադարձավ, մեզ գտավ որբանոցում, որտեղ պատսպարվել էինք, այնտեղ մայրս մայրապետ էր աշխատում։ Հայրս մեզ բերեց Եր—ան։ Եր—անում սովորեցի, դարձա գյուղատնտես։ 1953 թ. պաշտպանեցի թեկնածուական դիսերտացիան։ Հիսուն տարի աշխատել եմ խաղողագործության — գինեգործության ասպարեզում որպես գիտական աշխատող՝ Փարաքարում։ Այժմ թոշակառու եմ։

20 (20). ՆՎԱՐԴ ՄԿՐՏՉԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1912 Թ., ԲԻԹԼԻՍ) Բիթլիսում մենք շատ խաղաղ ու լավ էինք ապրում։ Մեր տունը երկու հարկանի էր։ Առաջին հարկում գոմերն էին՝ խոշոր եղջերավոր անասունները — մանր եղջերավոր անասունները առանձին էին, այծերը՝ առանձին։ Գոմերի դռները բացվում էին դեպի անտառ։ Գյուղի հյուսիսային մասում կամարակապ հուշարձան–աղբյուր կար։ Լեռան տակից մեծ ջուր էր գալիս, որը գետակի նման աշխատեցնում էր մեր ջրաղացը ։ Մեր Բիթլիսում շատ դաժան ձմեռներ էին լինում։ Մի տարի լեռներից ձյունը իջել ծածկել էր ճանապարհները, — մեր տունը մնացել էր ձյան տակ, անասուններն էլ կոտորվել էին։ Ունեինք գեղեցիկ մի եկեղեցի։ Մերոնք հավատացյալ էին, բարի — ուն—որ։ Իմ պապը մի հետաքրքիր բան էր արել։ Ձմեռը այն ճամփաներին, որ տանում էին դեպի Բիթլիս, մի քանի իջ—անատներ էր կառուցել։ Նա իր միջոցներով վառելափայտ, սնունդ էր դրել մեջը, որ ճանապարհորդները գան պատրաստի սնունդ ստանան — հանգստանան։ Վանի հերոսամարտի ժամանակ պապս իր տղաներով իր զինագործի արհեստանոցը փոխադրել էր քարանձավի մեջ, որտեղ շատ տեսակի հրացաններ, ինքնաշեն զենքեր էին պատրաստում — ֆեդայիներին էին ուղարկում։ Ֆեդայիների ղեկավարը Գնելն էր՝ պապիս աղջկա ամուսինը, որը շատ գեղեցիկ տղամարդ էր։ Մի գիշեր Գնելը՝ այսինքն մորաքրոջս ամուսինը, իր ջոկատով գալիս է այն լեռնանցքը, որը փակել էին թուրքերը, գիշերով ոչնչացնում է թուրքական պահակախումբը — ճանապարհը բաց է անում դեպի Վան։ Թե— բիթլիսցիները շատ էին կոտորվել, քանի որ մեծ կոտորած էր եղել, մարդկանց լցրել էին մարագները — այրել, բայց դրանից հետո ողջ մնացողներս սկսել ենք գաղթել դեպի Վան։ Գնելը գաղթականներին ուղեկցում է Վան։ 1915 թ. գաղթեցինք գնացինք Պարսկաստան, ոմանք էլ գնացին այլ երկրներ։ Մենք Պարսկաստանում մնացինք երկու տարի՝ 1915–1917 թիվը։ Հետո կրկին եկանք Վան, քանի որ ռուսները հասել էին մինչ— Բիթլիս։ Ռուսաստանում հեղափոխություն է սկսվում, ռուսական զորքերը ետ են քաշվում — մեզ էլ իրենց հետ բերում հասցնում են Վաղարշապատ։ Հիշում եմ, ինձ ու քրոջս՝ Սրբուհուն, դրել էին խուրջինի մեջ։ Մորս ոտքերն ուռել էին, նրան ջորիների վրա դրեցին։ Խոշաբա գետի մոտ զիլանցի քրդերը թուրքական բանակի հետ հարձակվեցին մեզ վրա, սկսեցին կոտորել, — մենք շատ զոհ տվեցինք։ Քրդերը հարցրեցին մորս. – Դուք որտեղի՞ց եք։ – Խիզանից ենք։ – Դե որ Խիզանից եք, ասեք, ո՞վ էր էնտեղի շեյխը։ Մայրս պատասխանեց. – Շեյխ Սայդալին էր։ Էդ անունը լսելով՝ հրամանատարը ասում է. – Չսպանել սրանց։ Եվ բավարարվում են միայն թալանելով։ Խուրջինների մեջ ֆուրգոնով մեզ բերել հասցրել են։ Ես փոքր էի ու ճամփին շատ լաց էի լինում։ Կարմիր խաչի քույրը ինձ գրկեց։ Հասանք Վաղարշապատ։ Ինձ ու քրոջս դրեցին Քանաքեռի տղաների մանկատունը։ 1920 թվին եկան ասին. «Ձեր հայրը եկել է Պոլսից»։ Մամաս մեզ հետ էր, նա մայրապետ էր աշխատում մանկատանը։ Երբ հայրս եկավ, ուզեց մեզ Ամերիկա տանել, որովհետ— հորեղբորս տղան տասնութ տարեկան էր — զինվոր պիտի տանեին։ Հայրս մեզ բերեց Եր—ան։ 1926 թ. հայրս մահացավ։ Ես Խ. Աբովյանի անվան դպրոցը ընդունվեցի։ Հետո Պոլիտեխնիկ ինստիտուտը ավարտեցի գերազանցությամբ։ Հետո սկսեցի Կիրովի գործարանում աշխատել որպես ինժեներ, բայց ինձ գրավում էր պարտիական աշխատանքը, — Կիրովի գործարանում աշխատեցի որպես կոմսոմոլի կոմիտեի քարտուղար։ Հետո աշխատել եմ քաղկոմում՝ հրահանգիչ։ Տասնվեց տարի եղել եմ ռայկոմի քարտուղար, վերջում՝ կենտկոմում աշխատել եմ հրահանգիչ արդյունաբերության գծով։ Հիմա թոշակի եմ կոչված։ Ունեմ մի աղջիկ՝ Նելլին, որն ավարտել է Եր—անի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինը։ Նա հիմա խնամում է ինձ — իմ քրոջը։ Վերջում ասեմ, որ թուրքերը ոչ միայն մեզ կոտորել են, այլ— մեր հողերին, մեր ունեցվածքին են տիրացել։ Մեր հարյուր հոգիանոց գերդաստանից մնացել ենք միայն ես ու քույրս։

21 (21). ՀԱԿՈԲ ՄՈՒՐԱԴԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ* (ԾՆՎ. 1903 Թ., ՍՂԵՐԴ ԳԱՎԱՌ**, ՖԸՆԴԸԿ Գ.) Հորս անունը Մուրադ էր, պապիս անունը՝ Մարտիրոս: Մենք երեք քույր — երեք եղբայր էինք: Մենք ապրում էինք Սղերդ գավառի Ֆընդըկ գյուղում: Մեր գյուղում թուրքեր չկային: Մեր գյուղում հիսուն-վաթսուն քուրմանջի*** ընտանիքներ կային, որոնք լավ հարաբերության մեջ էին հայերի հետ: Քուրմանջի քուրդերը մուսլուման թուրքերի հետ վատ էին, բայց նրանք երբեք զենք չեն բարձրացրել տեղի հայերի վրա: Նրանք ոճրագործություն չէին անում: Ֆընդըկում գյուղացիները զբաղվում էին անասնապահությամբ, հողագործությամբ — զամբյուղագործությամբ: Շուկա չկար: Ֆընդըկից դուրս գնում էինք æեզիրե գնումներ անելու: Ֆընդըկում դպրոց, ուսումնական հաստատություն չկար: Միայն Դըհերից եկած մի վարժապետ կար, քրդերեն տառեր էր սովորեցնում: 1915 թվին ես տասներկու տարեկան էի, երբ թուրք ասկյարները մտան մեր գյուղը, սկսեցին ավերել հայերի տները: Իմ երկու եղբայրներիս սպանեցին, երեք քույրերիս փախցրին, մեր ամբողջ ազգ ու տակին վերացրին: Մայրս ինձ տվել էր բարի քուրմանջիներին, որ ինձ պահեն, — այդպես ես փրկվեցի: Ես իմ աչքերով շատ ահավոր բաներ եմ տեսել: Իմ աչքերը պըլըշեցին այդ բոլորը տեսնելով: Թուրքերը բոլոր հայերին ոչնչացրին: Ինձ նման մի քանիսը հար—ան գյուղի քուրմանջիների շնորհիվ ողջ մնալ կարողացան: Նրանք էլ դեսից-դենից մի բան խնդրելով կամ մուրալով իրենց գոյությունը քարշ էին տալիս: Մի օր ես մեր բարի քուրմանջիների տանը մի խանչալ գտա, վերցրի, որ գնամ թուրքերին սպանեմ: Տնեցիները ինձ ասացին. «Ի՞նչ ես անում, նրանք քե՛զ կսպանեն»: Էդ գյուղում շատ հայ գաղթականներ էին եկած ու իրենց գոյությունը պահպանում էին: Հետո մենք գնացինք Ուասկե գյուղը: Էնտեղ էլ քառասուն-հիսուն քուրմանջի-եզդի ընտանիքներ էին ապրում: Ես էնտեղ ամուսնացա Խալիլա անունով մի աղջկա հետ: Նա քուրմանջի էր: Ունեցանք երկու տղա, երեք աղջիկ: Երեխաներիս անունները իմ նահատակ հարազատների անունները դրեցի. օրինակ՝ տղայիս անունը հորս անունն եմ դրել, աղջկանս՝ մորս անունն եմ դրել: (Սկսեց հուզվել — լաց լինել - Վ.Ս.): Ես կուզենայի վրեժ լուծել թուրքերից, բայց ձեռքս ոչինչ չկա: Էդ թուրքերը մարդ չէին: Մի տարի հետո վախից մենք դուրս եկանք էդ գյուղից, գնացինք Ստամբուլ, մեր ծանոթներից մեկի տանը ապրեցինք: Հետո մենք գնացինք æըզիրե: Տուն-տեղ դրեցինք, խանութ բացեցի: Հողամաս գնեցի: Օրհնեցի Աստծուն, որ ողջ եմ մնացել: Էդտեղ արդեն շատ սուրիացիներ կային: Մի օր էլ լսեցի, որ աշխարհի վրա Հայաստան կա, որը առաջադիմության մեջ է: 1966-ին եկանք Հայաստան: Հիմա երեսունից ավելի թոռներ ունեմ: Նրանք բոլորն էլ սովորում են հայկական դպրոցներում: Նրանցից շատերը նա— քրդերեն գիտեն, քանի որ լսել են իրենց մեծերից:

  • Վերապրողը քրդախոս հայ է: Հուշը քրդերենից հայերեն թարգմանել է ՀՀ ԳԱԱ գիտաշխատող Զենֆիրա Խատի—ան:
    • Ար—մտյան Հայաստան, Բիթլիսի վիլայեթի Սղերդ սանջակի կենտրոն (Մեծ Հայքի Աղձնիք նահանգ):
      • Քրիստոնյա քուրդ (եզդի) ցեղախումբ:

22 (22). ԱՆԴՐԵԱՍ ԵՍԱՅՈՒ ԳՅՈՒԼԱՆՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1905 Թ., ՇԱՏԱԽ) Մոտ մի տարի էր անցել, երբ երիտթուրքերը 1908 թվից իշխանության գլուխն էին անցել — իրենց ձ—ացնում էին որպես Թուրքիայում ապրող բոլոր ազգային փոքրամասնություններին հարազատ։ Եվ հայտարարում էին, որ Թուրքիան բոլոր ազգերի հայրենիքն է։ Սակայն այդ բոլորը կեղծիք էր։ Նրանք նպատակ ունեին օգտագործել Առաջին համաշխարհային պատերազմը — որպես Գերմանիայի դաշնակից ներխուժել Հայաստան՝ կոտորել հայերին։ Այդ նպատակը իրականացնելու համար գաղտնի ժողովներ են եղել, — այդ բոլորը գործադրվեցին Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Մեր Շատախի գյուղացիները ակտիվ մասնակցել են ինքնապաշտպանությանը — պատմում էին զանազան պատմական դեպքեր, որոնք ես լսել ու հիշում եմ։ 1895-96 թթ. տեղի ունեցած հայկական կոտորածներից անցել էր քսան տարի, արդեն 1915 թ. գարունն էր։ Երիտթուրքերը Կ.Պոլսից կարգադրել էին Վանի նահանգապետ æ—դեթ փաշային, որը Թալեաթի, Էնվերի, æեմալի դաժան գործակատարն էր, կոտորել Վանի, Շատախի հայությանը։ Առաջին հերթին ձերբակալեցին — գլխատեցին Շատախի հայտնի ղեկավար Հովսեփ Չոլոյանին, որը ՀՅԴ–ի ղեկավարն էր՝ Վանի կողմից նշանակված դեռ—ս 29 մարտի 1915 թվից։ Նա Շատախի գայմագամի ծանոթն էր, բայց փողոցով անցնելիս նրան իր հինգ ընկերների հետ ձերբակալեցին ու տարան Շատախի Թաղ կոչվող կենտրոնը։ Նրա ընկերներից էր Տիգրան Բաղդասարյանը, որը ռուս–թուրքական ճակատում վիրավորվել, ազատվել — եկել էր Շատախ։ Նա գնում է — գայմագամին ասում. – Ինչու՞ եք բանտարկել Հովսեփ Չոլոյանին, չէ՞ որ նա գավառի հայկական դպրոցների տեսուչն է — բանտարկության ենթակա չէ։ Շատախի գայմագամ Մեյթի բեյը, որը ֆրանսիական կրթություն էր ստացել, պատասխանում է. – Ոչինչ, որ Հովսեփ Չոլոյանին ձերբակալել ենք։ Նա սենյակում նստած է, շուտով ազատ կարձակենք իր ընկերներով, պայմանով, որ հիսուն–վաթսուն երիտասարդ թաղեցիների իրենց զենքերով պիտի բերեք հանձնեք մեզ, այն ժամանակ կազատենք Հովսեփ Չոլոյանին։ Տիգրան Բաղդասարյանը պատասխանում է. – Թուրքական կառավարությունը արդեն հինգ–վեց ամիս է զորահավաք է հայտարարել, — Թաղի բոլոր երիտասարդները զորակոչվում են կռվելու ռուսների դեմ։ Մենք զինված մարդ չունենք։ Գայմագամը պատասխանում է. – Մենք ամեն ինչ գիտենք։ Դու մի ասի՝ Շատախի ղեկավարությունը Հովսեփ Չոլոյանի անմիջական ղեկավարությամբ դեռ—ս մեկ–երկու ամիս առաջ՝ մարտ–ապրիլ ամիսներին 1915 թվի, հաշվի են առել Շատախի հիսունհինգ հայկական գյուղերում ո՞ր գյուղացին ի՞նչ զենք — քանի՞ պատրոն ունի։ Կազմակերպել են խմբեր, որոնք Թաղի տներում — Շատախի կար—որ հայկական գյուղերում ինքնապաշտպանության մարտեր պիտի մղեն, երբ որ թուրքական կողմը դիմի հայասպանության։ Իսկ Շատախում մոտ տասներկու հազար հայություն կար, որից հազար երկու հարյուրը՝ Թաղ քաղաքատիպ ավանում։ Այդ բոլոր ցուցակները գտնվելիս են եղել Հովսեփ Չոլոյանի գրպանում։ Խուզարկության ժամանակ հայտնվել են։ Երբ Տիգրան Բաղդասարյանը գայմագամից վերադառնում է Թաղ՝ իր տունը, հաջորդ օրը մի ուրիշ ընկերոջ հետ նորից գնում է գայմագամի մոտ, որ նորից խնդրեն Հովսեփ Չոլոյանի ազատվելը։ Բայց գայմագամը նորից նույնն է ասում։ Բացի այդ, գայմագամը կարգադրում է իր ոստիկաններին՝ Շատախի երկու–երեք գյուղերում, տուրքեր հավաքելու պատրվակով, սպանել մի քանի հայերի։ Կարգադրված էր նա— քյուրդ ավազակապետերին, որ նրանք սպանեն Շատախի չորս–հինգ անմեղ հայ երիտասարդների։ Այնպես որ, թուրքերն արդեն սկսել էին հայերի բնաջնջումը։ Դեռ 1914 թ. ուշ աշնանից պահակախմբեր (որոնք գորտոններ էին կոչվում) էին դրված Շատախի բոլոր մեծ գյուղերում, որոնց թվում երկու պահակախումբ դրած է լինում Սիվտիկին գյուղում, մի պահակախումբ գյուղի տներին մոտ, իսկ մյուս պահակախումբը գյուղից հինգ կիլոմետր հյուսիս՝ Արտոս լեռան ստորոտին, որտեղից սկսվում է, պատմաբան Ա–Դոյի խոսքերով, «Շատախի հռչակավոր ձորը», որի ար—ելյան կողմից Կաուկան լեռնաշղթան է, մյուս կողմից՝ Ռշտունյաց լեռնաշղթան։ Հյուսիսից դեպի հարավ ձորն է, որի հովիտներում, սարերի լանջերին տարածված են վարելահողերը, մարգագետինները։ Հովսեփ Չոլոյանի բանտարկության մանրամասները պարզելուց հետո Շատախի Թաղ կենտրոնում հրավիրվում է գյուղերի փորձված, հասակավոր մարդկանց — երիտասարդների ժողովը, որոնք պիտի խորհրդակցեին, թե ի՞նչ անել։ Որոշում են ընտրել ինքնապաշպանության զինվորական մարմին։ 1. Ընտրվում են երեք հոգի՝ Տիգրան Բաղդասարյան, Սամվել Մեսրոպյան (Թաղից) — Ազատ Սիմոնյան (Սիվտիկից)։ 2. Որոշում են մեկ–երկու օրվա ընթացքում կտրել Թաղից դեպի հյուսիս՝ Վան տանող հեռախոս–հեռագրի սյուները, որպեսզի գավառապետը չկարողանա կապվել նահանգապետ æ—դեթի հետ։ Հայերը սուրհանդակներ ունեին՝ լուր ուղարկելու համար։ 3. Այդ երկու օրվա մեջ ոչնչացնել Սիվտիկին գյուղում երկու պահակակետերը, որովհետ— այդտեղից ճանապարհները գնում են Ոստանով — Հայոց ձորով դեպի Վան։ Ես անձամբ ականատես եմ եղել, իմ մոր հետ, գյուղի բարձունքներից մեկում այդ կռվին, որը տեղի ունեցավ Սիվտիկին գյուղում։ Որոշեցին, որ կանայք, փոքր երեխաները գնան սարերը, մինչ— կռիվը վերջանա։ Մարտի 31-ին Արշակ Պետրոսյանի խումբը (Սիվտիկին գյուղից) Հաշկանց գյուղից գալիս է Սիվտիկին գյուղի եզրը — այնտեղ մնացած հայ կռվողները՝ հայտնի ֆեդայի Բազիկ Պետրոսյանի ղեկավարությամբ, գյուղի չորս կողմը մարտիկներ են դասավորել, — երբ Արշակ Պետրոսյանը հասնում է գյուղի եզերքը, ազդանշանով մի գնդակ է արձակում։ Բազիկ Պետրոսյանը իր գյուղի տներից մեկի դիրքից բղավում է թուրքական պահակախմբի ղեկավարին՝ Բայրի օնբաշիին, անձնատուր լինել։ Բայց թուրքերը անձնատուր չեն լինում։ Եվ սկսվում է երկկողմանի կրակը։ Թուրքերի պետը գյուղի նորակառույց դպրոցի պատուհանում դիրք է բռնում — կրակում է հայերի վրա, երկկողմ հրաձգություն է տեղի ունենում։ Ամբողջ գյուղը մեր աչքի առաջ եռում էր։ Մենք մորս հետ սարում, քարի տակից տեսնում էինք։ Մոտ քառասուն կրակոց եղավ։ Ամեն ինչ դադարեց։ Երկինքը ամպոտ էր, բայց ցուրտ չէր։ Ես, մորս ձեռքը բռնած, իջա ձորը, եկանք գյուղ, ինչպես այլ կանայք եկան գյուղ — պատմեցին, թե ինչ է տեղի ունեցել։ Սպանվել է Բայրի օնբաշին, — իր օգնականն ու նրանց ասկյարները իջ—անատան պատուհանից իրենց հրացանները գցում են ներք— — ձեռքերը բարձրացնում, անձնատուր լինում։ Մերոնք բանտարկում են նրանց՝ մի պառավ հայ կնոջ տանը։ Սիվտիկին գյուղի կռվի մանրամասները հասնում են Վան։ Վանի նահանգապետ æ—դեթ փաշան կանչում է հայ նշանավոր գործիչ Իշխանին (ղարաբաղցի), կարգադրում է նրան (Իշխանը ընտրվել էր Վանի մեծը)՝ «մի քանի ոստիկանների հետ գնա Շատախ՝ տես, ինչու՞ է կռիվ լինում։ Գնա հանգստացրու»։ Իշխանը դեռ Սիվտիկին գյուղի ճամփի կեսը չհասած, ոստիկանների հետ, Հայոց ձորի Հիրճ գյուղում (Շատախ–Վանի մեջտեղում) մութը վրա է հասնում։ Թուրք ոստիկանապետը Իշխանին ասում է. – Մութը ընկավ, ինչպե՞ս շարունակենք։ Արի Հիրճ գյուղում հանգստանանք, առավոտը գնանք Շատախ, հանդարտեցնենք հայերին։ Բայց դա խաբեություն էր։ Երբ Իշխանը իր չորս ընկերներով գիշերում է, թուրք ոստիկանները նրանց սպանում են, գիշերով թաղում, հողն էլ վրան ծածկում։ Նույն օրը æ—դեթ փաշան կանչում է Պոլսի մեջլիսի անդամ Վռամյանին, որը գործում էր Վանում։ Տանում է Վանա լճի ափ, Ավանց գյուղը, քար է լցնում տոպրակի մեջ, կապում է նրա վզին — Վանա լճի մեջ խեղդում։ Բայց, բարեբախտաբար, Վռամյանին հաջողվում է մինչ այդ մի նամակ գրել Արամ Մանուկյանին, որը Վանի ինքնապաշտպանության ապագա ղեկավարն էր։ Մի երկտող է գրում, տալիս իր կնոջը, որ եթե æ—դեթը Արամին կանչի, նա չներկայանա, քանի որ նրան էլ կսպանեն։ Եվ սկսվում է Շատախի ինքնապաշտպանությունը*: Թուրքերը հարձակվում են հայերի գյուղերի վրա։ Ինքնապաշտպանությունն սկսվում է ապրիլի 4-ից, տ—ում է մինչ— մայիսի կեսերը, մոտ քառասունհինգ օր։ Ինչպես Վանը, նույնպես — Շատախը դիմադրում է թուրքական — քրդական գերազանցորեն զինված դահիճներին։ Ընդհանուր առմամբ, Շատախի ինքնապաշտպանության ժամանակ հայերը լավ պաշտպանվում են, չնայած թուրքերը լավ զինված էին։ Շատախի ինքնապաշտպանության այդ քառասունհինգ օրերին հայերը, ընդհանուր առմամբ, հաջող դիմադրում են, չնայած պաշարված էին, զենք — փամփուշտը պակաս էին։ Սակայն Շատախի մի գյուղի՝ Սոզվանց անունով, որը Թաղից երեք–չորս կիլոմետր լեռնալանջին էր հարում, դիրքի հայ պաշտպանները ցրտի պատճառով սխալ են գործում, չնայած իրենց ղեկավար Գարումյան Հովսեփի դիմադրությանը, դիրքերից քաշվում են — գնում հեռու, տների մեջ հանգստանում։ Առավոտն էլ շատ ուշ են գնում իրենց դիրքերը։ Սոզվանցը Շատախի պահեստարանն էր։ Էդ գյուղը թուրքերը գրավում են։ Շատախի առանձին խմբերի մեջ որոշ հուսահատություն է նկատվում, բայց հիմնական խմբերը քաջություն են ցուցաբերում՝ ասելով. – Պիտի մեռնենք, պիտի ապրենք՝ միասին։ Հետո այդ Սոզվանցը կրկին հայերի կողմից գրավվում է։ Շատախը շարունակում է ինքնապաշտպանվել։ Բարեբախտաբար, ռուսական զորքերը Ալաշկերտից հասնում են Բերկրի, մոտենում են Վան քաղաքին։ æ—դեթը փախուստ է տալիս իր զորքերով։ Ռուսական կայսերական զորքերը, պատմության մեջ առաջին անգամ, մտնում են Վան քաղաքը՝ 1915 թ. մայիսի 6-ին (հին տոմարով)։ Նրանց հետ էր նա— հայ նշանավոր զորավար Դրոյի կամավորական խումբը։ Մայիսի 15–ին (նորով՝ 27-ին), Շատախի ղեկավարության պահանջով, Արամ Մանուկյանը Դրոյի խմբին ուղարկում է Շատախ։ Շատախի թուրքերը՝ լսելով կամավորների գալը, փախուստի են դիմում։ Այսպիսով, Շատախի ինքնապաշտպանության քառասունհինգ օրվա հերոսամարտը պսակվում է փառահեղ հաղթանակով։ Վանում ստեղծվում է նահանգապետություն՝ Արամ Մանուկյանի ղեկավարությամբ, իսկ Շատախում՝ Տիգրան Բաղդասարյանի ղեկավարությամբ։ Գյուղացիները բարձրանում են ամառանոցները, իսկ քաղաքում վերականգնվում են խաղաղ աշխատանքները՝ —՛ հողագործությունը, —՛ արհեստները, —՛ առ—տուրը։ Հայերը Վանում — Շատախում դիմավորում են ռուսներին։ 1915 թ. հուլիսի վերջերին ռուսները Վանա լճի հյուսիսային — հարավային մասով միանում են, սակայն այդտեղ տեղի է ունենում մի դեպք։ Թուրքերին հաջողվում է յոթ կիլոմետրով ճեղքել ճակատը, — ռուսները նահանջում են։ Հինգ–վեց օրվա մեջ՝ կռվելով ետ են քաշվում մի քանի հարյուր կիլոմետր, հասնում են Ալաշկերտ, Աբաղայի դաշտը, մինչ— Բերկրի են հասնում։ Ստեղծվում է վտանգ Վանի հայության համար։ Վանում գեներալ Նիկոլա—ը կանչում է Արամ Մանուկյանին, ասում. – Վանում մոտ քսանչորս հազար հայ բնակչություն — գավառների գաղթականություն կա կուտակված, ժողովրդին պետք է գաղթեցնել Ար—ելյան Հայաստան։ Սկսվում է Վանի նահանգի — Շատախի գավառի գաղթը։ Այն սկսվեց օգոստոսի սկզբին։ Մենք մեր Քրդասար ամառանոցում էինք, սարի գլխին, ոչխար–տավարով։ Դեռ լույսը չբացված, մութ–խավարին հայրս եկավ, մեզ քնած տեղից արթնացրեց. «Վե՜ր կացե՛ք, պիտի գաղթենք»։ Բարձեցինք անասունները, երկու–երեք օրվա մեջ հասանք գյուղ։ Գյուղի տան մեջ ծնողներս ինչ–որ ուտելիք վերցրին, բարձեցինք էշերին — վերջին անգամ տխուր–տրտում, մելամաղձոտ, տուն–տեղը թողած, պապական օջախը թողած, բռնեցինք գաղթի ճամփան։ Երկու օրից հասանք Վան, որը մեր գյուղից մոտ քառասուն կիլոմետր էր։ Վանի ժողովուրդն արդեն երկու օր առաջ գաղթել էր, տներում թողնելով առ—տրական ապրանքներ։ Վան քաղաքի մոտ մենք մնացինք մեկ գիշեր, դա արդեն երրորդ գիշերն էր։ Երկու հարյուր հազար հայեր գալիս էին։ Ժողովուրդը տներում, խանութներում եղածները՝ շաքար, չիթ, թոփով կտոր, վերցրեց իր հետ, որոնք ճանապարհին թալանի գնացին։ Երեք օրից, կեսգիշերին հասանք Բերկրի։ Այնտեղ մի կամուրջ կար գետի վրա։ Սարսափելի մութ էր։ Երեկոյան դեռ ար—ը մայր չմտած, մի կողմից Վանա լճի հյուսիսային ափով ռուսական զորքն է մոտենում Բերկրիին, իսկ մյուս կողմից Զիլանի քյուրդ ավազակապետերը հարձակվում են Բերկրիի կամուրջի վրայով անցնող գաղթականների վիթխարի քարավանների վրա, որոնք ոտքով էին, երեխաները շալակած, անասունների վրա բարձած իրենց ունեցվածքը…։ Դա մի սարսափելի տեսարան էր։ Երկու հարյուր հազար հայ գաղթում է՝ մի ծայրը հասել է Իգդիր, մյուս ծայրը դեռ Վանի հարավի գավառներում է՝ Շատախում, Մոքսում, Գավաշում։ Մի անգամ ինձ նստեցրին էշի վրա, տեսա շարժվող գաղթականական խմբին —՛ ետ—ում, —՛ առջ—ում, ժողովուրդը փոշու մեջ կորած, ամառվա շոգին՝ օգոստոս ամիսն էր…։ Երբ մենք հասանք Բերկրի, մութ կեսգիշեր էր։ Ամբողջ օրը քայլել ենք առանց դադարի։ Հասել ենք Բերկրիից տասը կիլոմետր հյուսիս Բանդիմահու գետի կամուրջին։ Մի կողմից՝ գաղթականությունը ուզում է անցնել, մյուս կողմից՝ ռուսական զորքի ձիավորները՝ իրենց երկանիվ սայլերով։ Ամեն մեկը ուզում է անցնել, հասնել Աբաղայի դաշտը, որ փրկվի։ Իմ հայրը — մերոնք տեսան, որ կամուրջով անցնելու հնարավորություն չկա, շատ կանայք երեխաներին գցում են ջուրը, քանի որ անհնարին վիճակ էր։ Հայրս մեզ մի կողմ քաշեց, որ սպասենք, որ նոսրանա ամբոխը. կնոսրանա՞, մի ծայրը Վանում է։ Հայրս տեսավ, որ այս վիճակը չի լավանա։ Կանայք, տղամարդիկ՝ բեռնված անասունների վրա մտան օղակի մեջ, որ անցնեն կամուրջը։ Մինչ— իրար հրմշտկելով անցանք կամուրջը, մենք իրար կորցրինք։ Ես, մեծ՝ ամուսնացած եղբայրս կնոջ հետ, որի գրկում յոթ ամսական երեխան էր, մեկ էշով — եզով, իսկ հայրս, մայրս, տատս — միջնեկ եղբայրս միասին՝ կորցրինք իրար։ Շատերը սպանվեցին այդ Բանդիմահու կամրջի մոտ։ Ամբողջ գիշերը մթության մեջ գնում ենք իրար կորցրած։ Միայն կամուրջը անցել ենք։ Ամբողջ գիշերը ոչ մի հանգիստ, գնու՜մ ենք, գնու՜մ դեպի Աբաղայի դաշտը, որտեղ ռուսական զորքն է։ Մթության մեջ եր—աց մի կարմիր լույս օդում։ Ժողովուրդը կարծեց՝ դա թշնամու զենքն է։ Բայց մթության մեջ քայլում ենք մինչ— ար—ածագ, հասանք Աբաղայի դաշտը, ուր ռուսական զորքերն են։ Ժողովրդի մի մասը հանգստանում է, մի մասը ճանապարհը շարունակում է։ Առավոտյան ժամը տասի մոտ իմ կորցրած հայրը, մայրը, տատս, միջնեկ եղբայրս եկան, մեզ գտան։ Բան չենք կերել։ Հայրս վերցրեց ինձ — միջնեկ եղբորս՝ գաղթի ճանապարհից երկու–երեք մետր հեռու մի մեծ բազալտ քար կար՝ էնտեղ նստեցինք։ Աբաղայի դաշտը կանաչ էր, իսկ քարը գետնից մի քիչ բարձր էր։ Հայրս ինձ տարավ էդ քարի վրա նստեցրեց, մի տոպրակ կար՝ լավաշի փշրանքներով, փշրանքները թափեց քարի վրա, ասաց՝ կերեք փշրանքները։ Ոնց եղավ, ես նորից կորցրի հորս, միջնեկ ախպորս։ Եր—ի կերա լավաշի փշրանքները, ծարավեցի, գնացի ջրի։ Վերադարձա, տեսնեմ մերոնք չկան։ Երկու–երեք ժամ ես ընտանիքի մյուս անդամներին փնտրում եմ՝ ժողովրդի մեջ քայլելով՝ ո՛չ մերոնց եմ գտնում, ո՛չ ջուր եմ գտնում։ Վերջապես տեսա տավարի սմբակի ոտնահետքի տեղը ջուր էր կուտակվել։ Ես կզվեցի, ուզեցի ծծել՝ նեխահոտ էր, կուլ չտվի։ Շարունակեցի ճամփան։ Մեկ էլ գաղթականների քարավանների զանգվածի միջից հերս կանչեց. «Ա՛յ Անդրո, ա՜յ շան լակոտ, ու՞ր կորար»։ Ուրախությանս չափ չկար։ Մեր բեռների մեծ մասը թալանվել էր։ Ժողովրդի հետ վերջապես հասանք Բանդիմահու գետի վերին հոսանքին։ Հերս իր ոտնամանները հանեց, շալվարը ծալեց, ինձ էլ գրկեց, ջրի մեջ մտավ, որ անցնի, բայց ջրի մեջ քարերը լպրծուն են։ Անցանք գետը։ Սկսվեց Թափառիս բարձր լեռը. բարձրացանք։ Գիշերը վրա տվեց։ Էնտեղ գիշերեցինք, բաց երկնքի տակ։ Առավոտ լույսը չբացված՝ գաղթը պիտի շարունակենք։ Էդ գիշեր երազի մեջ ես տեսա, որ մեր գյուղի ամառանոցում ենք։ Մայրս ինձ բերեց մածնի սեր, պիտի կերցնի։ Երազի մեջ եմ։ Էդ պահին հերս ասաց. «Վե՜ր կացեք, պիտի գնանք»։ Ինձ նստացրին էշի վրա։ Պիտի անցնենք Հին Բայազեդի մոտ՝ Գըզըլ դիզա։ Մութ էր, հասանք, մի քիչ ար— կար, էնտեղ գիշերեցինք։ Առավոտյան շուտ լուսաբացին ենք ելնում։ Բարձրանում ենք Մեծ Արարատ լեռան ար—մտյան լանջը, Օրգով է կոչվում։ Դա ռուս–թուրքական սահմանն էր։ Գիշեր էր։ Բարձր տեղ էր։ Չնայած ամառ էր, բայց ցուրտ էր, մոտ երկու կիլոմետր բարձր էր։ Սաստիկ քամի էր, մի գիշեր էդտեղ մնացինք։ Առավոտյան իջանք սարի ստորոտը։ Մի առու կար, ժողովուրդը հարձակվեց վրան, սկսեց խմել, բոլորն էլ ծարավ են։ Մինչ— իջանք՝ մեկ օր տ—եց։ Հասանք Իգդիր՝ Ավետիս Ահարոնյանի ծննդավայրը։ Իգդիր կանգ չառանք, անցանք, եկանք Արաքս գետը, որի վրա ռուսները երեք կամարանի կամուրջ էին շինել։ Գետի ձախ ափին Մարգարա գյուղն էր։ Շատ տներ չկային։ Գյուղի եզրին մի բաց տեղ մեր բեռները վար առինք, եղած–չեղածը դրինք գետնին, նստանք հանգստանալու։ Էնտեղ բամբակ էին ցանել։ Էդտեղ մնացինք մոտ երկու–երեք շաբաթ։ Ուտելիք չկա, եղածն էլ թալանել են, ո՛չ բժշկություն, ո՛չ սանիտարիա, բաց, չոր տեղ, չորս կողմը՝ փշատի ծառեր — բամբակի դաշտեր։ Առաջին գիշերը մնացինք։ Առավոտյան հայրս ասեց. – Արա՜ Անդրո, էս էշերը տար չիմանը արածեն։ Էնտեղ մի անգամ մթերք տվին։ Հերթը շատ էր։ Եղբայրս ասեց. – Դու սպասիր, ես առնեմ կգամ։ Չորս–հինգ կգ ալյուր — մեկ կգ շաքար բաժանեցին ամեն մի ընտանիքին։ Հաց չկա։ Ալյուրը շաղախեցինք, կրակի վրա եփեցինք։ Մի կողմից՝ օգոստոսյան շոգը, մյուս կողմից՝ Արաքսի առվի կեղտոտ ջուրը։ Տարածվել են տիֆը, խոլերան։ Մեր ընտանիքի անդամներից եր—ի շատերը հիվանդացան։ Էդ շոգի դիմաց ամեն մեկը մի փայտ է տնկած, վրան մի շոր է գցած։ Մեր ընտանիքը ութ անդամ էր։ Ես ոչ մի տեղ չեմ գնացել, զարմանքով առաջին անգամ տեսնում եմ ավտոները ռուսական զորքի համար մթերք են տանում։ Մերոնք հիվանդ են բոլորը։ Մարգարայի սոսկալի օրերը մոռանալու բան չեն։ Եթե մեր երեք հազար ոչխարները մեզ հետ լինեին, մենք Իգդիր չէինք գնա, լեռնային մի տեղ կմնայինք, անասնապահությամբ կզբաղվեինք։ Առաջին հիվանդը եղավ իմ պապերից մեկի կինը՝ Շարցին։ Նայում էր՝ Արարատ սարի գլխին ձյունը նստած, ասում էր. – Ի՞նչ կլինի էն գավուց մի քիչ բերեիր, ես ուտեմ ու մեռնեմ։ Ամուսինը գնաց, էշով ձյուն բերեց։ Նա կերավ ու մեռավ։ Լուր տարածվեց, որ ռուսները նորից գրավել են Վանը։ Թուրքերը երեք օր են մնացել Վանում։ Քրդերը չեն հասցրել թալանել։ Ժողովուրդը լսեց՝ Վա՜ն։ Շատերը հասել են Թիֆլիս, Եր—ան։ Երեսուն–քառասուն հազար հայ գաղթականներ Էջմիածնից, Մարգարայից ետ դարձան՝ հույսով, որ Երկիր են գնում։ Օգոստոսի վերջն է արդեն։ Գնում ենք ետ։ Վիրավորներ, հիվանդներ, մահամերձների հառաչանքներ։ Մինչ— Վան հասնելը, ճանապարհին իմ միջնեկ ախպերը էշի բեռի միջից ասաց. – Ինձ իջեցրեք, ես հանգստանամ։ Հայրս ասաց. – Արա՜մ ջան, քիչ մնաց։ Կես ժամ անցած՝ գնացինք, բայց հայրս գիտի, որ նա ծանր հիվանդ է։ Սարի լանջով որ իջանք, բեռները դրինք, հանգստացանք։ Բոլորը նստել են բեռների շուրջը, ես նստել նայում եմ դեպի ճամփան, հերս ասաց. – Արա՜մ ջան, վեր կաց, գլուխդ բարձրացրու, տե՛ս քանի մանեթ է, որ գնամ բոստանը ձմերուկ առնեմ բերեմ, – երեք անգամ ասաց, պատասխան չտվեց։ Առավոտ լույսը չբացված՝ բեռները բարձին, Արամին դրին ջվալի մեջ՝ գլուխը դուրս՝ Տատո էշին։ Ճանապարհը եր—ում էր։ Մեկ էլ երկու ժամ հետո տատս ասաց. – Արամ մեռավ, – քանի որ նրա վիզը թեքվել էր։ Հասանք Գըզըլ դիզա։ Մեր գյուղացիները փոսեր փորեցին, շատ մեռելներ կային։ Տարան թաղեցին։ Կես ժամ հետո շարժվեցինք։ Երկու–երեք օրից հասանք Բերկրի։ Անցանք Փանզ գյուղը՝ Վանա լճից դեպի ար—մուտք, մնացինք էդտեղի տների պատերի տակ։ Մեծ ախպորս ոտքը ցավալ սկսեց։ Ավելի ուռեց, ընկավ անկողին։ Ասին՝ այծի մորթին թարմ–թարմ քաշես վրեն՝ չօգնեց։ Մեծ ախպերս էլ էնտեղ մեռավ։ Էկանք Վանից երեսուն կիլոմետր հեռու՝ æանիկ գյուղ կա։ Էդտեղով անցնում ենք. իմ մեծ ախպոր կինը, որ չխոսկան էր, ձ—երով հասկացրեց, որ յոթ ամսական երեխան մեռավ. հենց ճամփին հողի փուխր թումբի մեջ երեխին թաղեցին։ Երկրորդ օրը հասանք Լեզք կոչված Վանի գյուղը։ Մենք էնտեղ տների պատերի տակ տեղավորվանք։ Տատս, մերս ցախ հավաքեցին, օջախ սարքեցին։ æրով ցորեն խաշեցին օջախի վրա։ Տատս հանկարծ ետ գնաց ու մեռավ։ Տարանք, հայկական գերեզմանատուն կար, թաղեցինք։ Իմ հորաքույրը, որ ամուսնացած էր, երկու ջահել տղա ուներ, տղաներից մեկն էլ մեռավ։ Հարսը գնաց իր հորանց հետ։ Մնացել ենք հորաքույրս, մերս, հերս ու ես։ Մայրս՝ Շաղզիկը, արդեն հիվանդ էր։ Լեզքում անկողին ընկավ։ Ոչխարն արդեն թալանվել է։ Էշերին ես տանում եմ արածելու։ Խաղող, խնձոր, տանձ կար։ Վանի ինքնապաշտպանությունից հետո, երկու ամիս, վանեցիները լավ իշխանություն էին ստեղծել նա— Շատախում՝ հողը վարել, մշակել էին, լավ բերք էր տվել։ Մերս ու հորաքույրս մեռել էին, ես չեմ իմացել։ Էկա արածացնելուց, տեսա մերս չկա։ Մնացինք ես ու հերս։ Ես ու հերս Լեզք գյուղից գնացինք Հայոց ձորի մոտ՝ Բերդակ գյուղը մնացինք, որ Վանից տաս կիլոմետր հեռու է։ Մնացինք էդտեղ 1915–ի ձմեռը։ Ետ վերադարձին մի պոպոքի ծառ կար, հերս թափ տվեց, կոտրում էր, ուտում էինք, դրանով էլ ապրեցինք։ Գարուն որ եկավ, Բերդակից իջանք մյուս լանջով, գնացինք Հայոց ձոր, Գելբալասան գյուղ։ Այնտեղ շատ գայլեր կային։ Գյուղը սարի լանջին էր, կողքով Խոշաբ գետն էր գնում, Ոստանի մոտ թափվում էր Վանա լիճը, մեջը լիքը ձուկ կար։ Կողքից էլ Շամիրամա առուն էր գնում, որը ուրարտացիներն էին շինել, վաթսուն կիլոմետր, Հայոց ձորից գալիս էր Արտամետով՝ Վանի բոստանները ջրում է, այդ մասն էլ կոչվում է Այգեստան, որի մեկ կողմը հայ էր, մյուս կողմը՝ թուրք։ Շատախում թուրք չկար գրեթե, իսկ Վանում՝ կեսը հայ էր, կեսը՝ թուրք։ Գելբալասան գյուղում մենք մնացինք 1916 թ գարուն — ամառը։ Հետո օգոստոս ամսին լուր եկավ, որ թուրքերը Ոստանի կողմից հարձակվում են, պիտի մտնեն կոտորեն ռուս զորքին — հայերին։ Հայոց ձորում տեղավորված տարբեր գավառների գաղթականներս Վան քաղաքի միջով անցանք, դեռ Բերկրի չհասած՝ լուր տարածվեց, որ սուտ է։ Մենք ետ վերադարձանք, մեզ հետ՝ նա— այլ գաղթականներ. եկանք Վան, Չաղլի փողոցը մի տուն կար, 1916 թվի աշնանից մինչ— 1917 թ. գարուն մնացինք էդտեղ։ Ես Նորաշենի դպրոցի երկրորդ դասարանը գնացի։ Էդտեղ մնացինք մինչ— 1918 թ. ապրիլ ամսի 5-ը։ Մեր՝ Վան վերադարձած երեսուն հազար հայ գաղթականների ղեկավարը ղարաբաղցի Կոստյա Համբարձումյանն* էր։ Նա ուզեց մեզ Բերկրիով բերել Ար—ելյան Հայաստան, բայց Բերկրիում թուրքերը կտրել էին ճամփան։ Դեպի Եր—ան գալը հնարավոր չէր։ Արդեն հեղափոխություն էր եղել. 1917 թ. հոկտեմբերյան հեղափոխությունն էր եղել, ռուսական զորքերը ետ քաշվեցին։ Համբարձումյանը ուզեց Խոյով, æուլֆայով, Նախիջ—անով մեզ բերել Եր—ան։ Էդ ճամփան էլ փակ էր։ Մենք՝ Վանից գաղթած երեսուն հազարը, Կոտուրի ձորով դեռ Խոյ չհասած՝ թեքվեցինք, գնացինք Սալմաստ։ Կռիվ էր։ Քրիստոնյա ասորիները հայերի հետ կռվում էին թուրքերի — քրդերի ավազակախմբերի դեմ։ Դա այն ժամանակն էր, երբ Անդրանիկը գրավում է æուլֆան, Խոյը, որպեսզի հասնի Սալմաստ — օգնի Վանից եկած հայ գաղթականներին ու նրանց ապահով տանի դեպի Համադան–Քիրմանշահ, որտեղ անգլիական զորքերն են՝ եկած Պարսից ծոցից։ Ինձ — մեր շատ ուրիշ գյուղացի երեխաների ուղարկում են Համադան, նոր բացված որբանոցը, իսկ գաղթականների մնացած զանգվածին անգլիացիները երկաթուղիով տանում են Բաղդադի մոտ՝ Միջագետք՝ Բաքուբա կոչված քաղաքի մոտ։ Տիգրիսի գետափին, անապատում տնկած անգլիական մեծ վրանների տակ հինգ–վեց ընտանիք ապրում են մոտ երեք տարի՝ 1918 թ. հոկտեմբերից մինչ— 1922 թ. հունվար–փետրվար։ Գաղթականների որոշ մասը շոգին չդիմանալով՝ մահացավ։ Բայց երեք տարի մնացին վրանների տակ, Բաքուբա, հետագայում՝ Նաջր–ումար, Բասրա քաղաքի, Պարսից ծոցի մոտ։ Ողջ մնացած շուրջ տաս հազար հայերին անգլիական երեք նավերով՝ ամեն նավի մեջ մոտ երեք հազար անձ, Պարսից ծոցով, Հնդկական օվկիանոսով, Կարմիր ծովով, Սուեզի ջրանցքով, Պորտ–Սայիդով, Միջերկրական ծովով, Բոսֆորի նեղուցով, Ս— ծովով, Բաթում հասանք։ Էնտեղից երկաթուղիով մեզ հանձնեցին Ալեքսանդր Մյասնիկյանին՝ նոր ստեղծված Սովետական Հայաստանին։ Մեզ տեղավորեցին Արտաշատի (Ղամարլու), Արարատի (Մեծ Վեդի) շրջանների գյուղերում։ Մի քանի օր մնացինք Դավալու գյուղում։ Ես ու հայրս եկանք Եր—ան։ Ես գնացի Ամերկոմ, Մերձավոր Ար—ելքի նպաստամատույց կոմիտեի գրասենյակը, մտա աշխատելու որպես նամակատար. ցերեկը աշխատում էի, գիշերը՝ սովորում։ Սովորեցի նա— բանֆակում։ Հետո ընդունվեցի Պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետը։ Դարձել եմ վաստակավոր գյուղատնտես։ Մասնակցել եմ Հայրենական պատերազմին — արժանացել բարձր կոչումների։

  • Վանի վիլայեթի Շատախի գավառի հայ բնակչության ինքնապաշտպանական մարտերը թուրք ջարդարարների դեմ 1915 թ. տ—եց 45 օր՝ ապրիլ-մայիս ամիսներին:
  • Կոստի Համբարձումյան (Ուխտավոր) (1882, Շուշի - 1918, Իրաք) - ազգային ազատագրական շարժման գործիչ: 1915 թ. մայիսին մասնակցել է Վանի ազատագրմանը:

23 (23). ՀԱՅՐԻԿ ՄԱՆՈՒԿԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ* ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1905 Թ., ՇԱՏԱԽ, æՆՈՒԿ Գ.) Մեր Վարագա սարի լանջը Վանի լեռան գագաթին էր։ Էդ սարի թ—ը աստիճանաբար իջնելով՝ մտնում է Վանա լիճը։ Հայաստանի ամենալավ խնձորը Արտամետի խնձորն է։ Վարագա սարի լանջին կար մի ծաղիկ՝ գիշերը մոմի նման վառվում էր, ոնց որ լույս է վառվում։ Երբ մոտենում ես, որ պոկես, էլ լույս չի տալիս։ Էդ ծաղկին սիրադեղ էին ասում։ Մենք ունենք խալդերի տաճար, որ լիճը ծածկել է։ Աղթամար կղզին փոքր ու քարքարոտ է եղել։ Գագիկ թագավորը այդ կղզու վրա կառուցել է տվել Աղթամարա հայտնի վանքը։ Վանի չորս կողմը քյաֆուր վարդ էր, քյաֆուր վարդը կապույտ էր լինում… Մայիսյան մի պայծառ օր Զոզան մայրիկը գնում է մեր æերմուկ (ջրերի գյուղ)։ Մի անգամ խնդրեցի հորեղբորս՝ այդ հանքային աղբյուրների անուններ հիշել, նա երկու հարյուր տասը աղբյուրի անուն հիշեց։ Համարյա մեր բոլոր արտերը ջրվում էին բնական։ Ուրեմն այդ օրը մայրս գնում է Արնոս լեռան լանջին բանջար քաղելու։ Հանկարծ կայծակ ու անձր— է սկսվում, ապա՝ կարկուտ, — մայրս որոշում է մի կերպ հասնել քարայրը. խավարծիլի տեր—ի մեկը՝ գլխին, մեկը՝ վրան գցած հասնում է քարայր։ Ինքը ծոցվոր էր։ Սկսվում են երկունքի ցավերը, — ծնվում եմ ես։ Բույսի շեղբով կտրում է պորտս, իր շապիկը հանում — փաթաթում է ինձ։ Հայրս տեսնում է, որ եղանակը վատացավ, մտահոգված գալիս է այդտեղ, քարայրի պռնկի վրա հանդիպում է մորս — ինձ տուն է բերում, դնում են ինձ օրորոցի մեջ։ Տատս բարձի տակ պարան է դնում, որ չարքերը կապվեն, գյուղի ուսուցիչը ականջին դրած մատիտը հանում, դնում է իմ կողքին՝ թող գրագետ լինի՝ ասելով։ Պապս էլ թուրը հանում է, դնում կողքս՝ թող ֆեդայի դառնա, ասում է։ Հիշում եմ, երբ Շատախի հերոսամարտը սկսվեց։ Միհրանցի քրդեր կային, որոնք մեզ հետ բարիդրացիական հարաբերությունների մեջ էին, գալիս էին մեր տունը իջ—անում, ուտում, խմում, գիշերում, հետո գնում էին։ Մենք նրանց ճանչվոր էինք ասում։ Էդ ժամանակ էդ մեր ճանչվորը մի անգամ եկավ, մի խալաթ տվեց պապիկիս։ Դա ծիրանագույն մի խալաթ էր, — մի արաբական ձիու մտրուկ, որը երեք տարեկան էր։ Ես շատ էի սիրում նրա վրա նստել, դա իմ ձին էր, մենք նրան տարանք մինչ— Միջագետք։ Հերոսամարտի ժամանակ շատախցիները ունեին երեք հարյուր վաթսուն–չորս հարյուր զինված ռազմիկներ, իսկ թշնամին վեց հազար հոգիանոց զորք հանեց մեր դեմ։ Կռիվը տ—եց մեկուկես ամիս։ Միայն մի անգամ հաջողվեց թուրքերին հաղթել։ Մենք ամբողջ գավառն էինք պահում։ Հայերը տվեցին քառասունութ զոհ, իսկ թուրքերը՝ երկու հազար զոհ։ Դրոն եկավ — մեր գյուղում ճառ արտասանեց, գովեց հերոս շատախցիներին — «Ապրե՛ք» ասաց։ Բայց ռուսական զորքը նահանջեց, — սկսվեց գաղթը։ Ամբողջ ճանապարհը՝ մինչ— Վան, դիակներով էր լցված։ 1915 թվին ռուսական զորքի վիճակը շատ ծանր էր։ Ռուս զինվորներն ընկնում էին հայերի տները — հաց էին մուրում, քանի որ երեք ամիս սնունդ չէին ստացել։ Բայց հայերս սիրում էինք ռուս զինվորներին, նրանց ասում էինք՝ բարի ռուս։ Լնդախտով հիվանդացանք։ Մի սալմաստեցի հայ եկավ, չիբուխի պես մախորկայի նման մի բան ծխել տվեց, — մենք լավացանք։ Ճամփին մահացան իմ հայրը, հորեղբայրը, Սալմաստում՝ պապս։ Մայրս լավ երգում էր։ Պապս մորս շատ էր սիրում. «Երեսունչորս հոգիանոց մեր ընտանիքի Խաթունն է», – ասում էր։ Մահից մի օր առաջ, երբ պառկում էինք քնելու, պապս ասաց. – Վաղվա ար—ը չպիտի տեսնեմ, եկեք ձեզ օրհնեմ, – մորս խնդրեց, որ երգի իր համար, — ինքը օրհնեց մեզ՝ բոլորիս, հետո՝ հոգին ավանդեց… Գաղթի ճանապարհին մեզ ղեկավարում էր Կոստանդին Համբարձումյանը։ Մենք հինգ հազարանոց զորք ունեինք։ Զորքը բաժանվեց մի քանի մասի, մի գունդը ձորի ձախ կողմից, մյուսը՝ մեր առջ—ից, մյուսը՝ մեր ետ—ից։ Այսպես քառասուն հազար հայ Վանից դուրս եկանք։ Մենք չգիտեինք, որ թուրքերը կաշառել էին Սմկոյի բանդիտների խմբին։ Նրանք պաշարել էին մեր ճանապարհը — փակել էին։ Մենք պիտի գնայինք Խոյի ճամփով, պիտի միանայինք Կովկասի հայությանը, բայց ստիպված գնացինք Սալմաստ։ Ձորի միջով գնում ենք, ճանապարհը նեղ է։ Նրանք մի հսկա քար դրել էին ճամփի մեջտեղը, որ մենք չկարողանանք անցնել։ Մեր երիտասարդները հրելով՝ այդ քարը ձորը գցեցին։ Բայց հետո քրդերը սկսեցին վրա տալ։ Մենք դժվարանց ձորի ճանապարհով բարձրացանք։ Աջ թ—ի քրդերը շրջապատել էին մեզ, — մեր զորքերը կոտորեցին քրդերին։ Նրանց դիակները փռված էին։ Քանի որ գաղթից առաջ մենք ռուս զորքերին օգնում էինք, հիմա էլ իրենք մեզ մենակ չէին թողնում՝ ոչ միայն պաշտպանում էին, այլ— ուտելիքի ժամանակ մեզ կանչում էին. – Եկեք, միասին ուտենք, – ասում էին։ Սալմաստում կար մի ռուսական հրետանային գումարտակ, որը չէր կարողացել փախչել, մեզ օգնեց, — այդ գումարտակի հրամանատարը մեզ հայտնեց, որ մենք հայերի հետ կլինենք մինչ— վերջ։ Գաղթի ժամանակ ճանապարհին թուրքական բանակը մեզ հետապնդում էր։ Թուրքերը իրենց տասնհինգ հազար զորքով եկել էին մեզ վրա, Սալմաստում մերոնք կռվեցին — ծանր կորուստներ տվին։ Թուրքերի դիրքերը ամուր էին, իրենք վեր—ից էին կռվում, իսկ մենք՝ բաց դաշտից։ Ռուսական զորքի օգնությամբ մենք փրկվանք։ Ուրմիայում պարսիկները մեզ աղ ու հացով դիմավորեցին։ Ուրմիայում շատ ասորիներ կային։ Ժամհարյանը մեր գումարտակի հրամանատարն էր, երբ տեսավ, որ թուրքերը հարձակվում են նա— ասորիների վրա, նա սկսում է պաշտպանել ասորիներին։ Իր զորքերը, ճիշտ է, շատ էին, շատ էլ զոհվում են, բայց ասորիները —ս փրկվում են։ Կռիվները շարունակվում էին։ Ուրմիայի կռիվներին ադրբեջանցիները —ս մեզ վրա հարձակվեցին։ Մենք գնացինք, հասանք Քիրմանշահ։ Թուրքերը գալիս են մեր հետ—ից։ Պարսկական հայտնի մի զորախումբ՝ յոթանասուն–ութսուն հոգով, առաջ էր անցել, որ կողքից հարձակվի։ Նրանք հանդիպում են Կոստյա Համբարձումյանին։ Շահը հրամայել էր՝ հայկական քարավաններին չդիմադրել, դրա համար մեզ աղ ու հացով դիմավորեցին։ Մեզ հանդիպեց մի անգլիական հեծյալ վաշտ։ Նրանք տեղից չշարժվեցին։ Քիրմանշահում ուտելիք չկա, սնունդ չկա։ Արաբներն էլ անընդհատ մորս շուրջը պտտվում են՝ ասելով. – Էս ձին մեզ ծախի։ Մայրս վերջապես համաձայնվեց. – Ինչքան փող կտաս՝ տուր։ – Մի քսան ոսկի։ Եթե մայրս ավելի ուզեր, պիտի տային, քանի որ արաբական նժույգ էր։ Ես շատ լաց եղա իմ նժույգի ետ—ից։ Ես տասներեք տարեկան էի։ Ես նրան հեծնելով՝ անասուններին տանում էի արոտ։ Նա իր մեջքը ծռում էր, որ ես նստեի։ Ինձ հետ շատ կապված էր։ Կամաց–կամաց գնացինք Միջագետք։ Ռուսական դիվիզիան մեզ հետ էր։ Մենք հասանք Միջագետք։ Այնտեղ անգլիացիները Նահրումար անապատում վրանների տակ էին։ Հնդկաստանի հայերը մեզ նյութապես օգնություն ուղարկեցին՝ բժիշկ, անգլերենի դասատուներ։ 1918 թ. անգլիացիները մեր զորքին դարձրին գաղութային զորք։ Իրաքում սկսվեց ազատագրական պայքար։ Իրաքի արաբները դուրս եկան անգլիացիների դեմ։ Անգլիացիները ուզեցին, որ հայերը գնան արաբների դեմ։ Լ—ոն Շաղոյանը* մեր քարավանի հրամանատարն էր, Կոստինից հետո։ Նա ընդամենը վեցերորդ դասարանի ուսում ուներ, բայց խելոք մարդ էր։ Շաղոյանն ասում է. «Մենք գտնվում ենք օտար երկրում, մենք արաբների դեմ կռվի դուրս չենք գա»։ Անգլիացիները գազազում են։ Անգլիացիները պատրաստվում էին հրաժարվել հայկական մանդատից։ Լուրը հասնում է շեյխին։ Բեդվինները եկան, լցվան մեր վրանների մեջ, մաարաբա – շատ ապրիք, – ասացին։ Իսկ ասորիները կռվում էին արաբների դեմ։ Բայց արաբները նրանց ոչնչացրին մինչ— վերջին մարդը։ 1921 թ. հետո հրաման ստացանք, որ Կովկասում Հայաստանի Հանրապետություն է ստեղծված, — Ալեքսանդր Մյասնիկյանը խնդիր է դրել Իրաքի կառավարության առջ—՝ քարավանը բերել Հայաստան։ Մենք երկու վաճառականներ ունեինք Իրաքում։ Իրենք՝ Հակոբ էֆենդին — Հովսեփ էֆենդին, որոշում են մեզ փոխադրել հայրենիք։ Եկանք Պարսից ծոցով, պտտվեցինք եկանք Կարմիր ծովով, Միջերկրականով, Ս— ծովով, Բաթումով, այնտեղ խորհրդային իշխանության ներկայացուցիչները մեզ դիմավորեցին 1922 թ. հունվարի 1-ին։ Քառասունհինգ օր նավարկելուց հետո եկանք Հայրենիք։ Բայց եր—ի տասը հազար մարդ կորցրինք՝ մեծ մասը համաճարակից։ Մեր երեսունչորս հոգուց բաղկացած գերդաստանից մնացինք մայրս, ես, եղբայրս՝ Ռոստոմը, քույրս՝ Նունեն, հորեղբայրս՝ Դավիթը, տատս՝ Զանոն, պապս՝ æիբրայելը, եր—ի այդքան։ Լ—ոն Շաղոյանը չեկավ մեզ հետ, ասաց. – Հոն բոլշ—իկները ինձ չեն հասկնար, ես դաշնակցական եմ, ես ու՞ր էրթամ։ Աբրահամյանն էլ ասաց. «Ես էլ քեզ հետ կմնամ»։ Ամբողջ Արմաշ գյուղը ասաց. «Մեր Աբրահամյանը մնում է, մենք էլ կմնանք»։ Շեյխը լսում է, որ մոտ երեք հազար հայ մնում է, ասում է. – Ձեզ իրավունք եմ տալիս։ Գնացեք, ման եկեք, որտեղ կհավանեք՝ ձեզնից հարկ չեմ ուզի, էնտեղ էլ ապրեք։ Հայերը տեսնում են անապատի խորքով մի սքանչելի գետ է գնում, հավանում, ասում են. – Պոմպ կդնենք, անապատը կջրենք։ Այդ Զախո վայրն էր։ Այնտեղ հիմնվեց մեր գաղութը հայրենադարձության ժամանակ, մինչ— հիմա էդ գաղութը կա։ Արաբները միշտ լավ են ընդունել մեզ՝ հայերիս։ Հայաստան եկանք, տարածվեցինք Եր—ան, Աշտարակ, Էջմիածին, Արտաշատ։ Կար մի բարեպաշտ մարդ՝ Եղիկը, իր տան դիմաց ուներ փոքրիկ տնակներ, մեզ տրամադրեց, — մենք ապրեցինք։ Ես թունավոր լուծով հիվանդացա։ Եղիկն եկավ, ասաց. – Նանա՜, տուր էս տղին, ես լավացնեմ։ Մայրս արցունքն աչքերին՝ գիշեր–ցերեկ լաց էր լինում։ Ես ոսկրացել էի։ Եղիկը վերցրեց սայլը՝ լավաշով, բանով բերեց իր ամենահեռավոր այգին, որը Այգեզարդ գյուղին սահմանակից էր։ Այգու վեր—ը ցորենի արտ էր, ծով լորիկներ էին, թակարդներ դրեց ու կորեկ լցրեց, որ լորերը գան, ընկնեն թակարդը։ Ինձ ասաց. «Քեզ փեշքեշ։ Ամեն առավոտ, ինչքան կարող ես, խաղող կեր։ Թմբերի մեջ ման կուգաս, կհավաքես լորերը, կխորովես, կուտես»։ Յոթերորդ օրը մայրս — æիբրո պապս եկան ինձ տեսության։ Տեսան՝ գույնս տեղն է եկել։ Ուրախացան։ Սնդուկի մեջ լավաշը լիքն էր։ Ես տանիքի վրա էի քնում՝ մաքուր օդին։ Աշնանը բոլոր խաղողը հավաքել են, հնձանն են լցրել, գինի են սարքում։ Եղիկն ասաց. – Փոզենք այգին, այսինքն՝ քաղենք այգին։ Մեկ էլ ձյունախառն անձր— տեղաց։ Այգին քաղեցինք, բերքը տեղափոխեցինք։ Եղիկն եկավ երկու ռուսական ոսկի տվեց մորս, ասաց. – Նանա՜, տղեն էգին պահել է, ուրան հալալ ի։ Մայրս ասաց. – Ա՜յ Եղի՛կ, դու իմ տղային փրկել ես։ Եղիկը նորից է ասում. – Էգին պահե՜լ ի։ Մայրս չընդունեց փողը։ Եղիկը մեր լուսամուտից երկու ոսկին գցեց ներս, որ անպայման առնենք։ 1936 թ. երբ Խանջյանի չարագործ սպանությունը տեղի ունեցավ, կենտկոմի քարտուղար դարձավ Ամատունի Վարդապետյանը։ Նա սկսեց Խանջյանի կողմնակիցներին զանգվածաբար ոչնչացնել, դրանց մեջ էի նա— ես։ Խանջյանը ինձ գուրգուրանքով էր նայում, ինձ շատ էր սիրում։ Ինձ առաջ են քաշել, երբ Խանջյանը դեռ Հայաստանում չէր։ Նրա մասին ես իմ հուշերում գրել եմ։ Լենինականի քաղկոմի կազմբաժնի քարտուղար էի։ Ես ու Աննան՝ կինս, ապրում էինք հյուրանոցում՝ սառը, խոնավ. մի կերոսինկա ունեինք։ Ես ինչքան դիմում էի, ինձ չէին բաց թողնում։ Խանջյանը ինձ հրավիրեց — նշանակեց Յուվայի սովխոզի տնօրեն։ Այնտեղ շատ գործեր եմ արել։ Հետո ինձ վերցրին կոմսոմոլի աշխատանքի՝ Ղուրդուղուլի (Հոկտեմբերյան, այժմ՝ Արմավիր) շրջանում։ Շատ բան եմ տեսել, շատ բան է գլխովս անցել, շատ ցավ եմ տեսել, բայց — այնպես հիմա նստած եմ — իմ հուշերն եմ շարադրում…

  • Հայ ժողովրդական երգի գիտակ, ժողովրդական երգիչ, պատմաբան:
  • Լ—ոն Շաղոյան (1887-1933) - ազգային ազատագրական շարժման գործիչ: 1915 թ. մասնակցել է Շատախի — նրա գյուղերի ինքնապաշտպանական մարտերին:

24 (24). ԷԴՈՒԱՐԴ ՄԱՐԳԱՐԻ ԴԱՇՏՈՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1907 Թ., ՇԱՏԱԽ) Մեր գյուղը Շատախի Կաճեթ գյուղն էր։ Թուրքերն ու քրդերը եկան ու տիրացան մեր գյուղին։ Պապիս եղբայրը քրդերի մեծին սպանեց, — մենք եկանք Վան՝ Խաչփողան, որտեղ — տուն ունեինք։ Հայրս որպես լավ խոհարար աշխատել է ճաշարանում՝ Այգեստանի մեջ, դրա համար իրեն անունը Աշջի Մարգար էին դրել։ 1915 թ. Վանի պաշտպանության ժամանակ մերոնք դիմադրել են, բայց երբ ռուսական զինվորները նահանջեցին, մերոնք ստիպված գաղթեցին։ Ամբողջ շրջապատը այրված էր, քանդված, դիակներով լցված։ Հայրս, մայրս, հորեղբայրներս, մորաքույրներս, պապս, տատս, բոլորս միասին մյուս գաղթականների հետ հասանք Իգդիր, հետո անցանք Արաքս գետը — բնակվեցինք Աշտարակում, որտեղ տիֆի համաճարակն էր տարածվել, որի հետ—անքով մեր ողջ ընտանիքը բնաջնջվեց։ Ես ու մայրս միայն ողջ մնացինք, եկանք Եր—ան, պապիս հորեղբոր տղայի՝ Մուրադ Դաշտոյանի տունը։ Այնտեղ մահացավ նա— մայրս։ Ինձ տվեցին Ալեքսանդրապոլի Պոլիգոնի որբանոցը։

25 (25). ՍԱՀԱԿ ՄԻՐԶՈՅԻ ԲԱԶՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1913 Թ., ՇԱՏԱԽ, æՆՈՒԿ Գ.) Հորեղբորս որդին՝ Բազիկյան Բազիկը պատմել է Շատախի հերոսամարտի մասին։ 1915 թ. ապրիլ։ Ութսուն հոգուց բաղկացած առաջապահ մի պահակախումբ մտնում է Շատախի æնուկ գյուղը, Շատախի — Մոկսի սահմանային վերջին գյուղը։ Նրանց կարգադրված էր տուրք հավաքելու, ապա ասկյար հավաքելու պատրվակով դուրս բերել տղամարդկանց, մինչ— իրենց բուն ուժերի հասնելը, որպեսզի անարգել սկսեն կոտորածը։ Ահա այդ ոճրագործ ծրագրով, պահակախմբի ութսուն անդամները լցվում են æնուկ, բռնությամբ հավաքում են տուրքը։ Մի քանի ժամում երբ վերջացնում են, սկսում են պարտադրել ամեն տան, մի գիշերվա ընթացքում գործել թաթման — թաթ (ձեռնոցներ — գուլպա), առավոտյան ութսուն զույգ իրենց հանձնելու։ Խեղճ գյուղացիները անքուն են անցկացնում գիշերը, գործում են — առավոտյան հանձնում։ Առավոտյան սկսում են հավաքել տղամարդկանց՝ ասկյար տանելու անվան տակ։ Ստիպում են մի քանի մարդկանց իրենց մեկիկ–մեկիկ ուղեկցել տները։ Ուղեկցողներից մեկը Բազկե Շահինն* էր, որը ամեն տուն մտնելիս, տեսնելով առավոտյան թոնիրը վառվելիս, հսկայական ցան (վառելիք) լցնում է թոնիր, բարձրացնում վիթխարի մուխ. այդ թանձրության մեջ ոչինչ չկարողանալով որոնել ու տեսնել, թուրք պահակայինները հեռանում էին տնից։ Շուտով նրա օրինակին հետ—ում են մյուս ուղեկցողները, հաց թխելու համար թոնիրները վառած կանայք։ Եվ այսպես, ամբողջ գյուղից թուրք պահակայինները, իրենց ամբարտավանությամբ հանդերձ, կարողանում են հավաքել միայն երեք տղամարդ՝ Ավդո, Չակո Մանուկ*, որին կաշառքով հետո ազատում են ասկյար տանելուց, — էլի մեկը։ Նրանց չի հաջողվում բոլոր տղամարդկանց հավաքել, որովհետ— մեծագույն մասը վաղ առավոտյան մեկնել էր փխիր, այսինքն՝ մեկնել էին հանդ, որպեսզի հող փորեն — փորած հողը լցնեն արտերը ծածկած ձյան վրա, որ շուտ սկսի ձնհալը — գարնանացանը։ Գյուղում մնացած տղամարդկանց ու պատանիների մյուս մասը պահվել էր ոչխարների հորերում։ Այդպես էին կոչվում այդ հորերը, որովհետ— դրանք փորված էին ոչխարները հաշվառումից թաքցնելու համար, երբ հաշվառման գալիս էին թուրք գրագիր–ոստիկանները, քանի որ գյուղացին հարկադրվում էր ոչխարների գլխաքանակի համար։ Այնտեղ պահում էին ոչխարներին, երբ թուրք կամ քյուրդ ավազակաբարո շրջիկները գալիս էին։ Այժմ այդ հորերը ծառայում են տղամարդկանց թաքցնելու համար։ Տեսնելով, որ ապարդյուն է անցնում իրենց ջանքը, նրանք բռնում են տանուտերին՝ Կեթո Կազարին — ստիպում են ի հայտ հանել տղամարդկանց։ Սա հաջողացնում է փախչել։ Նետվում է մեկի տունը՝ թաքնվելու նրանց հորում, բայց չեն թողնում, որովհետ— չէր բավարարում իրենց տղամարդկանց թաքցնելու համար։ Ստիպված փախչում է։ Փախուստի պահին՝ կրակում — վիրավորում են։ Ընկնում է Տիգրիս գետը — մնում այնքան, մինչ— արյունաքամ է լինում ու մեռնում։ Աներձագերը գնում են դիակը բերում միայն այն ժամանակ, երբ պահակախումբը հեռացել էր գյուղից։ Պահակախումբը տեսնելով, որ արդյունքի չի հասնում՝ ասկյար հավաքելու, դուրս է գալիս գյուղից, շրջապատում է գյուղը — նստում։ Բայց դա էլ չօգնեց։ Տղամարդիկ ոչ հորերից դուրս եկան — ոչ էլ հանդից վերադարձան։ Եվ այսպես, երեք օրվա իրենց կողոպուտի ու վայրագությունների այս երրորդ միջոցը անհաջող անցած, հուսահատված, որ ուշանում է թուրքական բանակը, ութսուն հոգիանոց այս առաջապահ պահակախումբը որոշում է æնուկից անցնել Հինենց՝ հավաքել տուրքը — ասկյար, անցնել Կաղպի, Վանք, Սակ գյուղերը։ Բոլոր տեղերում տուրք — ասկյար հավաքելու անվան տակ ահաբեկում, թալանում, բռնանում են ժողովրդին։ Բայց ամեն տեղ նրանց սպասում էր նույն ճակատագիրը։ Ամեն տեղ նրանց հաջողվում է տուրքի հավաքումը, բայց ասկյար՝ ոչ։ Հայը ըմբոստացած՝ չմեկնեց թուրքական բանակ, չդարձավ թուրքի ասկյար։ Սա Շատախի ժողովրդի ըմբոստության — դիմագրավման առաջին քայլն էր, որը ստեղծվեց տարերայնորեն ներք—ից՝ ժողովրդական զանգվածների ընդերքից։ Ժողովրդական դիմագրավման առաջին փորձը։ Հավաքվում են՝ æնկուց՝ երեք մարդ, Հինենցից՝ երեք մարդ, Կաղպի գյուղից՝ հինգ մարդ։ Ընդամենը տասնմեկ հոգի, որոնք հետո փախչում են Սակից, երբ շրջապատված տան մեջ էին՝ թուրքերի հետ։ Գիտենալով տան գաղտնի անցքը, նրանք փախչում են, նրանց ետ—ից՝ մի քանի թուրք զինվոր։ Երկրորդ քայլը լինում է ութսուն հոգու պահակախմբի շրջապատումը Սակում, անտառի մեջ գտնվող մի գյուղում, ուր բնակվում էին հինգ տուն հայ — մի քանի տուն՝ քյուրդ։ Ապա գերում են տուրքը Թաղ տանող խմբին։ Պահակախումբը անհամբեր սպասում էր թուրքական օգնական զորքին։ Երեք օր մնաց Սակ գյուղում, բայց օգնող զորք չեկավ։ Այդ երեք օրվա ընթացքում, Սվտիկին գյուղի հայերը՝ տասնհինգ–քսան հոգի, զինված, հարձակվում են կորդոնի (ութսուն հոգուց բաղկացած պահակախմբի) վրա, խլում են զենքերը — տանում են Թաղ։ æնուկ, Կաղպի, Հինենց, Վանք, Ծիծանց գյուղերի զինված հայերը պահանջում են կոմիտեից՝ ապստամբել։ Կոմիտեն գլխավորում էր Սամվելը (տեղակալ), որովհետ— նախագահին՝ Հովսեփին սպանել էին։ Նրա սպանությունը լինում է այսպես. Հովսեփին կանչում են Վան՝ խորհրդակցության մասնակցելու։ Քննում էին այն հարցը, թե հայերը պիտի ապստամբե՞ն, թե՞ ոչ։ Հովսեփը պահանջում է՝ ապստամբել։ Արամ փաշան առաջարկում է՝ չապստամբել։ Վանի կոմիտեի անդամներն էին Վռամյանը, Իշխանը — ուրիշներ։ Հովսեփը հեռանում է նիստից։ Վերադառնում է Շատախ, որպեսզի սկսի ապստամբությունը, բայց ճանապարհին բռնում են թուրքերը։ Առաջարկվեց գերիների փոխանակում կատարել։ Համաձայնվեցին։ Հայերը բաց թողին թուրք գերիներին՝ հարկահավաքներին, որոնց բռնել էին հավաքած հարկի հետ։ Իսկ թուրքերը՝ ոչ — սպանում են հայ գերիներին։ Հովսեփին ութ հոգով բռնել էին ու բերել Թաղի գայմագամի մոտ. նրան սպանում են գայմագամի վճռով, նետում են Տիգրիս գետը։ Գերված մի հայ հասցնում է փախչել — գալ զինված հայերի մոտ։ Թաղի կոմիտեն մերժում է Կաղպի գյուղի մարդկանց ապստամբել։ Մերժված՝ նրանք վերադառնում են Սակ, հայտնում սպասող հայ զինված ապստամբներին, որոնք ի պատասխան այդ մերժման, գնում պաշարում են Սակում գտնվող ութսուն հոգուց բաղկացած թուրք պահակախմբին։ Հայ ապստամբներին ղեկավարում էր Գյուլամիրը — Հարոն՝ Հարություն Գյուլանյանը։ Պաշարվածները փակված էին մի տան մեջ։ Հարոն առաջարկում է նավթ լցնել դռան վրա — հրդեհել տունը ու ով փորձի փախչել՝ գնդակահարել։ Դրան դեմ է կանգնում իմ հայրը՝ Բազկե Միրզոն, այն համարելով անզգույշ քայլ, որովհետ— ներսից կրակում էին։ Նա— Գյուլամիրը չի լսում Հարոյին, ասում է, թե՝ «Դա քաջություն չի»։ Առավոտյան վաղ Գյուլամիրը վերցնում է երկու մաուզեր, մտնում թուրք պաշարվածների մեջ ու սպանում մի տասնվեց–տասնյոթ հոգու։ Երբ վերադառնում է նորից լցնելու իր տասնոցները, ծոծրակից նրան խփում են, նա ընկնում է շեմին։ Գյուլամիրի սպանվելը առիթ է լինում մերոնց հարձակման։ Գալիս է մեկը — հայտնում. «խուժանը եկավ»։ Ներսից թուրքերը լսում են — ուրախացած բացականչում՝ «բարով գան» ու կրակում, սպանում են «խուժանն եկավ» ասողին։ Մերոնք խուճապի են մատնվում, սկսում են փախչել։ Այդ պահին Վանից եկած Բազեյան Սեթոն հասնում է — բղավում. «Մի՛ք փախչի, օգնությունը գալի՜ս է»։ Վերադառնում են — շարունակում կռիվը պաշարվածների դեմ։ Բոլորին կոտորում են։ Միայն երկու հոգի կարողանում են փախչել, հասնելով Խոլքսան կամուրջ. մեկին հասնում է Բազկե Միրզոյի անվրեպ գնդակը հենց կամրջի վրա՝ սպանվում ու ընկնում է գետը։ Մյուսը փախչում է անտառ, բարձրանում ծառը, ցույց տալով, թե կրակում է։ Բազկե Մխիթարը, որը իմ հորեղբայրն էր, նկատում է, որ փամփուշտ չունի, հարձակվում — սպանում է նրան։ Սակի դեպքով, դրան նախորդած Հովսեփի ու նրա հետ եղած վեց հոգու գերումով ու սպանությամբ սկսում է ապստամբությունը, Վանի ապստամբությունից մի շաբաթ առաջ։ Շատախցի ապստամբները Թաղում, ապստամբության օրերին, պատրաստում են թնդանոթ՝ ընկույզի փայտից, փայտը թիթեղով փաթաթելով։ Պատրաստում է Գելկե Թովմասը։ Ամեն երեք կրակոցից հետո փայտը պայթում էր. նորն էին պատրաստում։ Արհեստական այդ թնդանոթը ահագին մեծ դեր խաղաց։ Շատախի ապստամբները կտրեցին նա— հեռագրալարը՝ Վան, Շատախ, Բաշկալան (Աղբակ) միացնող։ Թուրքերը — քրդերը մեծ ջարդ կրեցին։ Նոր էր անցել Շատախի ապստամբության առաջին տասը օրը, երբ æ—դեթ փաշան դիմում է Արամ փաշին, թե մարդ ուղարկի Շատախ, որ հաշտություն կապի մեզ հետ։ Վանից մեկնում է Իշխանը՝ տասնմեկ հոգով։ Իմանալով այդ մասին, æ—դեթ փաշան զորք է ուղարկում նրանց բռնելու։ Եվ Հայոց ձորի Հիրճ գյուղում բռնում են ու բոլորին սպանում։ Վանում էլ բռնում են Վռամյանին։ Վռամյանին որպես մեջլիսի անդամ իբր ուղարկում են Պոլիս, բայց Տարոն հասնելուն պես, Բիթլիսի կամրջի վրա սպանում — գցում են գետը։ Ուզում են բռնել նա— Արամին։ Որպեսզի չկասկածի, ուղարկում են թուրք կառապանին, որ նրան շուքով բերի։ Բայց կառապանը հայտնում է Արամին — դատարկ վերադառնում, ասելով, թե Արամը չեկավ։ Առավոտյան սկսում է Վանի հերոսամարտը*։ Սակի կռիվները Շատախի ապստամբության առաջին փուլն էին։ Երկրորդ փուլը եղան Սոքանց՝ քրդի գյուղի, կռիվները։ Այդ նոր փուլը եղավ ավելի մեծ։ Հունիսին, երբ հայ կամավորները մտան Շատախ, Սոքանցից յոթ հոգի գնում են աշիրեթներին հայտնելու, որ գան Շատախը կոտորեն։ Հայերը, լսելով այդ մասին, երեք օր շարունակ պաշարում են Սոքանցը։ Երեք օր հետո, հունիսի սկզբներին, երբ գալիս են կամավորները, կոտորում են Սոքանցը։ Շատախցիները պաշարել էին այն, բայց չէին հարձակվել։ Սոքանցը կոտորելուց հետո Դրոյի կամավորական գունդը մտնում է Մոկս։ Նրանց հետ իբր— ճանապարհաճանաչ գնում է Բազկե Միրզոն։ Կռիվը շարունակվում է Մոկսում։ Քրդերը փախչում են։ Երկու տասներկուամյա քյուրդ երեխա հայտնվում են գիշերվա պահակատեղը։ Պահակ էր Միրզոն։ Միրզոն տանում է նրանց կամուրջից անցկացնում, ցույց է տալիս նրանց հեռվում վառվող կրակները, քրդերի հավաքատեղին, ուղեկցում մինչ— քրդական օբաները, որպեսզի կամավորների ձեռքը չընկնեն։ Նրանց ազատում է, ինքը վերադառնում է պահակատեղ։

  • Բազկե Շահին (Շահին Բազիկյան) - Սահակ Բազյանի հորեղբայրն է։ «Սասունցի Դավիթ» էպոսի տաղանդավոր վիպերգող։ Նրա անունը էպոսի պատմության մեջ է մտել Մանուկ Աբեղյանի խմբագրությամբ լույս տեսած «Սասնա ծռերի» առաջին հատորի հրատարակությամբ, 1936 թ.–ից։ Մինչ այդ երկու անգամ գրի է առնվել «Սասունցի Դավթի» նրա երգապատումը։ Վերջին գրառմանը ներկա է եղել Հովհաննես Թումանյանը։ Հետագայում որոշ բաներ նա օգտագործել է իր «Սասունցի Դավթի» մշակման մեջ։ Բազկե Շահինի «Սասունցի Դավիթ» երգապատումը հռչակված էր Շատախում — Մոկսում։ Տե՛ս «Հայրենիքի ձայն», 1974, թիվ 59 (Ծ.Բ.)։
  • Չակո Մանուկ - երգիչ Հայրիկ Մուրադյանի հայրն է (Ծ.Բ.)։
  • 1915 թ. ապրիլ-մայիս ամիսներին Վան քաղաքի — շրջակա գյուղերի հայ բնակչության ինքնապաշտպանական մարտերը թուրք ջարդարարների դեմ:

26 (26). ԹՈՎԻԿ ԹՈՎՄԱՍԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1901 Թ., ՎԱՆ, ՀԱՅՈՑ ՁՈՐԻ ՀՆԴՍՏԱՆ Գ.) Ծնվել եմ չքավորի ընտանիքում։ Այսօր էլ մեր գյուղը աչքիս առաջ է։ Մեր գյուղը ուներ երեսունյոթ տուն բնակիչ, որից քսանինը հայ էր, ութը՝ թուրք, ընդհանուր հաշվով մոտ երկու հարյուր քսան հոգի։ Գյուղացիները զբաղվում էին հողագործությամբ — անասնապահությամբ։ Գյուղում ունեինք միայն երկու հյուսն արհեստավոր, որոնք ձրի նորոգում էին դուռ ու պատուհան, սարքում էին իշաոտիկներ։ Մեր գյուղը թաղված էր այգիների մեջ։ Պատմում էին, որ երբ հեռավոր Հնդկաստանից մի մարդ է գալիս ու հիմնում է այդ գյուղը, անունը մնում է՝ Հնդստան։ Իսկ Մկրտիչ Խրիմյանն ասել է՝ դա այգեստան է, հանդ ու անդաստան, դրա համար է անունը կոչվում Հնդստան։ Գյուղի բնակչությունն ունեցել է իր տնտեսությունը, տները կլոր, փոքր քարից էին — դարմանի ու հողի շաղախից, իրար կպած։ Յուրաքանչյուր տուն ուներ առանձին անցք, որտեղից շատ գաղտնի, կար—որ տեղեկություններ էին հաղորդում միմյանց։ Թուրք զաբթիաները գալիս էին որտեղ ասես, — այդ անցքերից հայերը իրենց հասած աղջիկներին անցքից–անցք էին անցկացնում, որ թուրքերը չտիրեն նրանց։ Հատակը հողից էր։ Թունդիրը վառում էին աթարով, — այդ ծուխը երկու–երեք ժամ մոլեգնում էր, նույնիսկ հարազատի երեսը տեսնելն անհնար էր։ Դուրս էինք գալիս, հետո մտնում, պպզում թունդիրի շուրջը։ Փոքրիկ ձեռագործ կավե ամանի մեջ ձեթ էին լցնում, մեջը՝ պատրույգ — ամրացնում էին սյանը, աղեղի ծայրով պատրույգը բարձրացնում էր մի հասած աղջիկ, որը կանգնած էր լինում սյան տակ։ Ես արդեն խելահաս էի դարձել։ Մենք մի երինջ ունեինք, դա կով էր դարձել, խայտաբղետ էր։ Երբեմն մայրս ստիպում էր, որ ես հորիցս առանձին դրան տանեմ արածացնելու։ Մի գետ էր հոսում։ Կեսօրին անասունները ջրի մոտ հանգստանում էին, իսկ մենք լողանում էինք գետում։ Վեց–յոթ տարեկան էի, երբ ամերիկյան բողոքականներն իրենց դպրոցը բացեցին։ Ուսուցիչը աչքերը խփած աղոթք էր անում, աստվածապաշտ էր, Հիսուս Քրիստոսի անունն էր տալիս մշտապես։ Աշակերտները քսան–երեսուն հոգի էինք։ Շատերն իրենց ծնողներից լսել էին Ավետարանի մասին, — նրանք գալիս էին, լսում նրա դասերը։ Մենք սովորում էինք ոչ թե հնչական, այլ՝ այբ, բեն, գիմ ասելով, որպեսզի հեշտ լինի երգի վերածել, որ երգելով սովորենք։ Այս մեթոդով Ղուրանն* են սովորեցրել Ար—ելքում։ Ես գյուղում քիչ սովորեցի։ Ով ինչ գիրք բերում էր, դա էլ սկսում էր կարդալ։ Ես երեք ամսական հասակում էի՝ հայրս մահանում է, — մայրս ամուսնանում է երկրորդ անգամ։ Ամուսինը մահանում է, նրա չորս զավակների հետ ես էլ որբ եմ մնում։ Բայց իմ քեռին ինձ տարավ Վարագա վանք, որը մեր գյուղից քսանհինգ կիլոմետր հեռու էր։ Թե ինչպիսի գեղեցկություն էր, բառերով չեմ կարող նկարագրել։ Լուսամուտից ցած՝ Վան քաղաքն էր բացվում ծովափին, Շամիրամա բերդը, Շամիրամի առուն, որը խառնվում էր ծովակին։ Մեր գյուղի քրդերը հայերի հետ եղբոր պես էին։ Մեր հայերի — քրդերի միջ— եղբայրական կապ կար։ Հայերը խոսում էին քրդերեն, հայերեն, քրդերը —ս։ Հայերը քրդերի հետ աշխատում էին, հնձում էին, կալսում էին, իրար հետ փոխնիփոխ նույն գդալով ուտում էին։ Երբ քրդերը ներս էին մտնում, խեղճ հայերը բեկի առաջ խոնարհվում էին, ձին կերակրում էին։ Դրա համար էլ քրդերը հայերի հետ լավ էին։ Բայց հետո քրդերն էլ սկսեցին հայերին կոտորել։ Քանի որ կառավարությունը գիտեր, որ հայը ուժեղ է — հարուստ, դրա համար էլ սուլթան Համիդը կազմակերպեց համիդեական գնդեր, որոնք քրդեր էին — մեծ փորձանք եղան հայերի համար։ Գյուղերում թուրք զաբթիաները գալիս, հարկերը հավաքում էին, բայց երբ քյուրդ բեկերը գալիս էին, հայերը հեռանում էին իրենց տներից։ Դա արհավիրք էր, որ գալիս էր։ Ես սովորում էի Վարագա վանքում։ 1912 թ. Վարագա վանքում հայ գրերի գյուտի հազար չորս հարյուր ամյակի առթիվ մեծ հանդիսություն եղավ։ Ես հիշում եմ Իշխանի ելույթը։ Իշխանից ազատվելու համար æ—դեթ փաշան ուզեց նրան վերացնել — ուղարկեց նրան, որ հայ–քյուրդ հարաբերությունները բարելավի։ Երեսուն օր թուրքերը կռվեցին հայերի դեմ։ Հայերը դիրքեր էին փորում։ Մենք անփորձ էինք, չգիտեինք, թե ինչ կա, բայց Վանի երեխաները շատ բան գիտեին։ Մեզ երբ Վարագա վանքից բերեցին Վան, տեսա հայկական թաղամասում՝ Այգեստանում Ֆանֆառի նվագախումբը «Մեր հայրենիք» էր նվագում — ոգ—որում էր կռվողներին։ Երեսուն օր հետո, երբ թուրքերը ռուսների անունը լսեցին, փախչում էին։ Քանի որ Էնվեր փաշայի բանակից միայն փշրանքներ ետ եկան, Անդրանիկը գնում է, Բիթլիսը գրավում։ Ռուսները չէին ուզում Բիթլիսը գրավել։ Անդրանիկը կամավորական ջոկատների օգնությամբ գրավում է Բիթլիսը։ Երբ կռիվը վերջացավ, ես գնացի գյուղ։ Մայրս վեց որդիներով էր։ Ես ու իմ խորթ եղբայրները միացանք, մեզնից խլված անասունները ետ բերեցինք քրդերից։ Դարձանք երկու կովի — մեկ ձիու տեր։ Մեր գյուղի գյուղացիները փախել էին։ Ովքեր զենք ունեին — կռվել էին, եկել, կուտակվել էին Վարագա վանքում, որը գաղթականության կենտրոնատեղին էր դարձել։ Ցարական Ռուսաստանը իր զորքին հրամայեց նահանջել։ Մենք էլ ստիպված գաղթեցինք դեպի Բերկրի, ուր մի անդնդախոր ձոր կար, որից հետո պիտի մտնեինք Աբաղայի դաշտը։ Հարյուր հազարավոր գաղթականներ լցվել էին, որոնք իրենց փրկությունը համարում էին Եր—ան հասնելը։ Մորս, երեխաների հետ հասանք Բանդիմահու փրփրադեզ գետը։ Ես խնդրեցի մորս, որ գնամ ջուր շփեմ երեսս։ Ես գնացի, հանկարծ կարկտաբեր մի բան սկսվեց։ Քրդերը պաշարել էին հանդիպակաց ձորի վերին մասը, կրակում էին, մարդիկ գլորվում էին։ Ես տեսնում էի, թե ինչպես եկողներն իրենց գցում էին ջուրը։ Ես էլ հանվեցի, նետվեցի ջուրը։ Մինչ— գետի կեսը որ հասա, ջրի հոսանքը ինձ տարավ ներք—։ Դիակները հարյուրներով գալիս էին իրար ետ—ից, քշվում էին դեպի ծով։ Հանկարծ մի փեշ կպավ ինձ, մի կին բռնել էր ծառից։ Ես նրա փեշից կպա ու կամաց–կամաց դուրս եկա։ Ես էդ կնոջ ազատածն եմ։ Ո՞վ էր այդ կինը՝ չգիտեմ։ Դուրս եկանք գետից՝ մրսում եմ, դողում եմ։ Ես մի ռուս զինվորի խնդրեցի, որ մեզ նստեցնի ձիու վրա։ Ձին չգնաց։ Իջա։ Տեսա մի կով կա։ Բեռնակիր կովի ջվալները ընկել էին, մեջը գաթա կար։ Ես սոված էի, կերա։ Մի մարդ ինձ նստեցրեց կովի վրա ու կապեց պարանով։ Ժողովուրդը գոռում, գոչում է, ամեն մեկը իր հարազատին է փնտրում։ Ես էլ երեկոյան մյուսների հետ մի տեղ հասա, նստեցինք հանգստանալու։ Ես իջա, կովի պարանը կապեցի ոտքիս, պառկեցի։ Մտածում եմ՝ ի՞նչ եղան մերոնք։ Մեկ էլ մի ձայն լսեցի, տեսնեմ ամուսնացած քույրս է։ Փաթաթվեցինք։ Ես կովի հետ առաջ գնացի։ Գտա մորս, քույրերիս, մորաքույրս նստել էր կանաչների վրա՝ վայ–վույ էին անում, ողբում էին իմ մահը։ Հանկարծ ինձ որ տեսան, ձեռքերի վրա բարձրացրին։ Շարունակեցինք, հասանք Աբաղայի դաշտը, հետո Օրգով, որը ռուսական սահմանն էր։ Առաջին օգնությունը հայերին տվին, հաց բերին, բաժանեցին։ Մենք սկսեցինք առաջին անգամ ախորժակով բոքոն ուտել։ Երկու–երեք օր մնացինք, հետո Իգդիրի վրայով դեպի Էջմիածին եկանք։ Խելքիս փչեց իմ ընկերոջ հետ գնալ Էջմիածնում սովորել։ Հանկարծ ես տեսա՝ մի կին մոտեցավ ինձ, իմացավ, որ գրագետ եմ, ասաց. – Ա՜յ տղա, հոգեզավակ չե՞ս ուզում դառնալ ինձ։ Իմ մայրը արդեն գնացել էր առաջ։ Ես ու ընկերս մնացել էինք Էջմիածնի եկեղեցու մոտ։ Ասի. – Ուզում եմ։ – Դե՜, վե՛ր կաց, գնացինք մեր տունը։ Ինձ տարավ իր տունը՝ Խաթունարխ գյուղում։ Կանչեց ամուսնուն ու բարեկամներին, խրախճանք արեցին։ Ինձ կնքեցին, անունս Աղվան դրին։ Նրանք ուրախ էին, որ զավակ ունեցան վերջապես, այն էլ՝ գրագետ։ Նրանք գնում էին աշխատանքի, իմ ուտելիքը պատրաստում էին։ Մի շաբաթ մնացի, բայց կարոտեցի մերոնց։ Հանկարծ լսեցի իմ անունը՝ «Բաղդասա՜ր»։ Ընկերս էր։ Ինձ ասաց, որ լավ կլինի, եթե փախչենք։ Գնացինք տուն։ Հարստությունը՝ լիքը։ Մենք ոչ փող ունենք, ոչինչ չունենք։ Մի սնդուկի մեջ մեկ ռուբլի կար, ման եկա, տեսա մի արծաթյա քյամար։ Վերցրի, որ ծախեմ, կապեցի մեջքս, երկու տակ փաթաթեցի։ Եկանք Էջմիածին։ Քնեցինք որբանոցում։ Առավոտյան վեր կացանք, մոտ երկու հարյուր երեխա մահացել էր։ Խոլերան հնձում էր։ Ֆուրգոններով տանում էին դիակները, լցնում փոսերի մեջ։ Հովհ. Թումանյանը* էդ ժամանակ եկել էր Էջմիածին՝ գաղթականներին սփոփելու համար։ Այն մարդիկ, որ Վանում, Շատախում կռվել էին, հիմա մեռնում էին հիվանդությունից։ Առավոտյան ճեմարանի առաջն էինք, մեկ էլ նոր մայրացուս եկավ ու ընկերոջս գլխին խփեց, ասաց. – Իմ տղին ու՞ր ես տանում։ Եկավ, ինձ գրկեց, սկսեց լալ ու ասել. – Աղվա՜ն ջան, ինչի՞ ես գնում, ինչի՞ կարիք ունես։ Էս խեղճ կինը լաց էր լինում ու ամեն կերպ համոզում էր ինձ։ Ասի. – Ես ախպեր, քույր, մայր ունեմ։ – Ուրեմն դու մա՞յր ունես։ Է՜, որդիս, ես քո մոր գրկից քեզ խլողը չեմ, – գրկեց, սեղմեց, քյամարը արձակվեց, ընկավ ոտքերիս մեջ։ Վերցրեց քյամարը ու գնաց։ Արդեն Էջմիածին, դիակների մեջ մնալ հնարավոր չէր։ Սոված ենք, ոչ ոք չունենք։ Սեխի կլեպները ուտելով, ոտքով հասանք Եր—ան։ Սկսեցի ջուր ծախել։ Մի օր տեսա մի սայլ է գալիս, վրան զանգակ հացերով։ Գնացի խնդրեցի. – Մի՜ կտոր հաց… – Գաղթականների համար է, – պատասխանեց սայլապանը։ – Ե՛ս էլ եմ գաղթական։ Գցեց ինձ մի մեծ զանգակ հաց։ Մեկ էլ տեսա՝ ընկերոջս մայրը, քույրը, եղբայրը դեմներս ելան։ Մեզ գտան։ Էդ ընկերոջս մի աներձագ ուներ, անունը Իսրայել, որը սովորել էր Գերմանիայում։ Լսել էր, որ հայերը գաղթում են, եկել էր Բեռլինից, որ գտնի իր մորը — հետը տանի Բեռլին։ Ինձ ասաց. – Ես քեզ կտանեմ Բաքու։ Ինձ էդ ընկերոջս հետ տարավ Բաքու, որբանոց։ 1916 թ. արդեն Բաքվի որբանոցում էի։ Առավոտյան վեր էինք կենում, հոգ—որ երգեր էինք երգում։ Դա մի շատ լավ կացարան էր։ Կառավարիչը Իսրայելն էր։ Աղոթք էինք անում նոր ճաշի նստում։ Կառավարիչը մեզ հետ էր ուտում։ Նույնիսկ մի կոպեկի համար հաշիվ էր պահանջում։ Բողոքականների մի համայնք կար Բաքվում։ Ամեն շաբաթ նվերներով գալիս էին, ինչքա՜ն քաղցրաբարո մարդիկ էին, ինչքա՜ն բարի։ Էն լվացարար կինը, որ մեզ լողացնում էր, փաթաթում իր ձեռքերով, հագցնում։ Մենք էլ ուրախ էինք, որ այդպիսի տերեր ունենք։ Մեկ տարի երեք ամիս մնացի այնտեղ։ Ես սովորություն չունեի եփած սոխ ուտելու։ Դրանք էլ սոխառածով էին եփում։ Ես գդալով սոխերը հավաքում, լցնում էի ընկերոջս ամանի մեջ։ Կառավարիչը տեսավ, ասաց. – Ի՞նչ ես անում։ – Զզվու՜մ եմ։ Վերցրեց գդալով սոխերը, լցրեց բերանս։ Ես թքեցի, գնաց կպավ նրա ճակատին։ Նա ջղայնացավ, սկսեց ինձ ծեծել։ Ես ասի. – Էլ որբանոցում չե՛մ մնա։ Առավոտյան խնդրեց, որ չգնամ։ – Չէ՛, պիտի գնամ, – ասի։ Էդ մարդը ինձ վերարկու գնեց։ Ութը ռուբլի փող վերցրեց, որ տոմս առնենք ու գնամ Աղստաֆա կայարան, հետո ոտքով՝ Իջ—ան, Դիլիջան։ Էդ օրը չկարողացանք տոմս առնել։ Ես գնացի Բալաջայի կայարանը, տոմս առա, եկանք հասանք Աղստաֆա։ Գտա իմ Մելքոն հորեղբորս տղային, որի հայրը ֆեդայի էր։ Հետո մեզ փոխադրեցին Թավրիզ։ Պարսիկները շատ մոլեռանդ էին, տգետ։ Երկու — կես ամիս մնացինք այնտեղ։ Մյասնիկյանը մարդ ուղարկեց, թե ով գաղթական է, թող գա։ Եկանք Հայաստան։ Արշալույս գյուղում տուն սարքեցի։ Եղբայրս կոմբջիջի քարտուղար էր, ես՝ ուսուցիչ։ 1929 թ. ընդունվեցի համալսարան։ Ամուսնացա, ունեցա վեց տղա, մեկ աղջիկ։ Պարգ—ատրվել եմ Լենինի շքանշանով, Կարմիր աստղի շքանշանով։ Հայոց ցեղասպանության հիմնական պատճառն այն էր, որ հայերն ուզում էին թուրքերի — քրդերի հետ հավասար ապրել, բայց նրանց շարիաթը իրավունք չէր տալիս։ Բացի այդ, Թուրքիայի ամենից բանիմաց ժողովուրդը հայերն էին, որ բարձր մշակույթ ունեին՝ ճարտարապետները, երաժիշտները, առ—տրականները հայերն էին։ Հայերի ինքնավարությունից խուսափելու, նոր Բուլղարիա չստեղծելու համար նրանք ամեն կերպ ուզեցին հայերին վերացնել։ Թուրքերի նկատմամբ մեր վերաբերմունքն այն է, որ մենք երբեք չենք մոռանա կատարվածը։ Բայց թուրք ժողովուրդը ի՞նչ կարող էր անել, քանի որ մեզ առաջին հերթին կոտորել է թուրք վերնախավը։ Մենք երբեք չենք կարող մոռանալ նրանց արարքը։ Մենք մեր սերունդներին պետք է ավանդենք, որ մեր իրավունքները պահանջենք, մեր հողերը ետ տան։ Նրանք մեր չորս հազար եկեղեցիներն են քանդել։ Հազարավոր մարդիկ են կոտորել։ Ապրիլի 24-ը մեզ համար սրբազան օր է։ Մենք ընտանիքով՝ որդիներով, թոռներով, ծոռներով, այդ օրը գնում ենք Եղեռնի հուշարձանի մոտ, որպեսզի նրանք իրենց հոգում պահեն այդ հիշողությունը։ Ապագա սերունդներին կուզեմ ասել, որ ամեն մի հայ զգա, թե իր պապը ինչպես է ոտք դրել Ար—ելյան Հայաստան։ Հայը ունեցել է իր չքնաղ հայրենիքը։ Նոր սերունդները չպետք է մոռանան — ամեն ինչ պետք է անեն, որ արդարությունը հաղթանակի, — ար—մտահայության հարցը լուծվի։ Գերմանացի խոշոր գործիչներ Կարլ Լիբկնեխտը — Ռոզա Լյուքսեմբուրգը* քննադատեցին Վիլհելմյան կառավարությունը։ Թուրքերը հենց իրենք դատապարտեցին Թալեաթ փաշային — շատերին։ Ես հույս ունեմ, որ ՄԱԿ–ը իր արդար դատը կկատարի։

  • Ղուրան - մահմեդականության Ս. Գիրքը:
  • Հովհաննես Թումանյան (1869, Դսեղ - 1923, Մոսկվա) - բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ:
  • Գերմանական — միջազգային բանվորական շարժման գործիչներ:

27 (27). ՄԱՆՎԵԼ ՄԱՐՈՒԹՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1901 Թ., ՎԱՆ, ԲԵՐԴԱՇԵՆ Գ.) Մեր ընտանիքը մեծ էր, հինգ եղբայրներով՝ քառասունհինգ հոգի, նահապետական ձ—ով ապրում էինք միասին, հաշտ ու խաղաղ։ Առաջ այր մարդիկ էին սեղան նստում, հետո՝ երեխաները, հետո՝ կանայք, հետո՝ աղախինները։ Մեր տան մեջ, մինչ— Վասպուրականի հերոսամարտը, մենք ուրախ էին ու երջանիկ։ Ես մեծ մորս կհիշեմ, բոլոր տղաներն ու հարսները հնազանդ էին նրան ու նրանից խորհուրդ էին հարցնում։ Մենք՝ երեխաներս, սիրում էինք նրան։ Նա մեզ հեքիաթներ էր պատմում թագավորների մասին։ Մեծ մայրիկս տասնութ թոռ ուներ, բայց ինձի շատ կսիրեր։ Քանի որ մայրս յոթը զավակ կորսնցնելուց հետո ինձ էր ունեցել։ Հորս հինգ եղբայրներն էին՝ Փանոս, Մարտիրոս, Վահան, որը քաղաքապետն էր, Խոսրովը վաճառական էր, Մարութը ամենափոքրն էր։ Սա — հայրս տասնութ գյուղ կշրջեին — կղեկավարեին։ Հայրս գաղտնի ձ—ով զենք կբերեր Վան։ Հինգ եղբայրներեն յուրաքանչյուրը ուներ երեք սենյակ, որը հավասար է տասնհինգ սենյակի, նա— ծառաների, հյուրերի համար հատուկ սենյակներ ունեինք։ Հյուրերի համար հատուկ հաստ դոշակներ ունեինք։ Մահճակալ չկար։ Մենք՝ երեխաներս —ս իրար հետ սիրով էինք։ Երբեք չեմ լսած, որ իրար վիրավորած ըլլայինք։ Մենք իրար հետ կկռվեինք, բայց իմ մայրը ինձի կապտակեր, նրա մայրը՝ անոր կապտակեր, վերջն ալ կըսեին՝ համբուրվեցե՛ք. ամեն ինչ կվերջանար։ Հորաքույրներս՝ Նվարդը — Էլիզը, ամուսնացած էին։ Հովակիմյան գերդաստանի աղջիկները մեր տան հարսներն էին։ Խնամիներով կապված էին։ Շատ անգամ Նոր տարվա գիշերը կհավաքվեին մեր հյուրասենյակը, ուր մեծ սեղան կդրվեր՝ չոր պտուղներով։ Երբ հորեղբայրս ամուսնացավ, երեք օր տ—եց հարսանիքը։ Առաջին օրը հայերն էին հրավիրված, երկրորդ օրը՝ թուրքերը, երրորդ օրը՝ ծանոթները։ Մեր տան ծառաները կուգային մեր պատկան գյուղերեն — շատ ուրախ կըլլային։ Ընտանիքով կուգային գյուղեն, ուսում կստանային։ Անոնցմե մեկը նույնիսկ քահանա դարձավ։ Մենք կխաղայինք անոնց հետ, անոնք մեզի հետ կխաղային։ Մի անգամ մեր պզտիկներեն մեկը անոնցմե մեկուն ըսավ. «Դու գյուղացի ես», հորեղբայրս պատժեց անոր՝ երեք օր առանձին ճաշ կերավ։ Մեր ծնողները պարտավոր էին առավոտը յոթուկեսին վեր կենալ։ Մեր տունեն տասնութ տղաներ դպրոց կերթային էշով։ Ինձ հայրս մի անգամ ապտակեց։ Քանի որ ինքը գերմանական մաուզեր ուներ, ես գողացա, կապեցի մեջքս, գնացի դպրոց, անցա ոստիկանատան մոտով՝ չնկատեցին, բայց հայրս գիտցավ — ապտակեց։ Ամերիկյան միսիոներները դպրոց — հիվանդանոց ունեին Այգեստանի մեջ։ Գերմանական միսիոներները —ս ունեին։ Դպրոցի տնօրենը Քաղաքամեջում Հայկակ Կոսոյանն էր, որը դաձավ Քաղաքամեջի կռիվների ղեկավարը։ Գ—որգյան ճեմարանը սովորած, կայուն սիրտ ունեցող, հրաշալի մի մարդ էր։ Մեր ուսուցիչները Եվրոպայում սովորած մտավորականներ էին։ Ծեծ, ֆալախկա չկար, խրատով, դաստիարակելով էին սովորեցնում։ Դասարանի մեջ երեսուն–երեսունհինգ աշակերտ կար։ Բողոքականների դպրոցում անգլերեն էինք անցնում, իսկ մյուս դպրոցներում՝ ֆրանսերեն։ Շաբաթը մեկ անգամ մոլլա մը կուգար, մենք այդ ժամերուն կերգեինք, կպարեինք, ան՝ կձգեր, կերթար։ Դպրոցը տասնմեկ տարի էր։ Համբարձում Երամյանը տնօրենն էր։ Կույր էր, բայց բոլորին ճանաչում էր ձայնով։ Ան մեզի պատմություն կդասավանդեր։ Դպրոցը լավ ուսուցչական կազմ ուներ — սուղ ըլլալուն՝ ուն—որների զավակներն էին հաճախում։ Բողոքականների դպրոցը ձրի էր։ Մեծ հորեղբայրս մեծ գրադարան ուներ։ Ես մինչ— տասնչորս տարեկանս ոչ միայն հայկական գրականություն, այլ— Վիկտոր Հյուգո, Բալզակ կկարդայի — շատ ընթերցասեր էի։ Խաղ չէի սիրեր։ Ունեինք «Լույս» — «Տիրամայրիկ» գրադարաններ։ Պոլսից կուգար «Բյուզանդիոն», Ռուսաստանից՝ «Մշակ»։ Մայրս ֆրանսերեն գիտեր։ Լավ ձայն ուներ։ Մեր Վանը ուներ շատ գեղեցիկ երգեր, որոնք Կոմիտասը* հավաքեց, — Շահմուրադյանը** կատարեց. «Դլե յաման», «Վարդն ի բացվի», «Մոկաց Միրզան», «Ալեքսիանոս» — այլն։ Վանում ունեինք քառաձայն երգչախումբ։ Երբ որ ես տասնչորս տարեկան դարձա, մայրս ըսավ հորս. – Մարտիրոս, մեկ հատ գյուղ մը ծախե, Մանվելին ղրկենք Փարիզ՝ ուսանելու։ Հայրս դեմ եղավ։ Ես ուզում էի աշուղ դառնալ։ Հորս հինգ եղբայրները կերպասի վաճառական էին. Արճեշում հսկա խանութ ունեին։ Հայրս — փոքր հորեղբայրս մեր գյուղերը կհսկեին, իսկ մեծ հորեղբայրս քաղաքի նահանգապետն էր։ Ժողովուրդը կընտրեր։ Երրորդ եղբայրը Վանի քաղաքապետն էր։ Թուրքերը — հայերը քսանմեկ տարեկանեն վեր քվե կուտային, երեսունհինգ տարեկանեն կընտրվեին քսան տարով։ Մեր գյուղերի տները մենք էինք շինում, սերմացուն, խոփը, արորը, ոչխարը, կովը մենք էինք տալիս գյուղացիներին, իսկ բերքը կես–կես կընեինք։ Մեր բոլոր գյուղերում եկեղեցի ու քահանաներ կային, դպրոցներ, ուսուցիչներ կային, — դրանց ռոճիկները մենք կուտայինք։ Իմ մորաքրոջ ամուսինը Ոստան քաղաքի քաղաքապետն էր, որին սպանեցին, քանի որ իրենք չէին թողնում, որ քյուրդ խուժանը ներս մտնի։ Անցյալում բարձր պաշտոններու վրա հայերն էին։ Թուրքերը զինվոր էին, ոստիկան էին, էշի վրա պտուղ ծախող էին, իսկ հայերը առ—տրականներ ու արհեստավորներ էին։ Շատ հյուրեր կունենայինք, հայերեն զատ, թուրքերը հյուրընկալելու հատուկ սենյակներ ունեինք։ Փաշաներ, բեկեր կուգային մեր տունը, ճոխ սեղաններ կդրվեին։ Նախ՝ մի հրապարակ կար մեր տան առաջը, հոն ախոռներն էին, ծառաների հարմարություններով, երկաթյա դուռ էր բակի շքամուտքը։ Սանդուղքներով կբարձրանային գորգերով վեց սենյակները։ Առանձին–առանձին հարկաբաժիններ կային՝ առանձին բակերով հորեղբայրներիս ընտանիքների համար։ Շատ ընդարձակ էր մեր քարաշեն տունը, մոտ չորս հազար քառակուսի մետր տարածությամբ։ Մեծ պարտեզ ունեինք՝ պտղատու ծառերով, բանջարեղեն, կանաչեղեն կցանեին։ Խոհարարներ ունեինք, բայց հարսները — մայրս օգնում էին։ Հատուկ նախօրոք մտածում էին, ոչխար կամ հավ էին մորթում։ Մառան ունեինք՝ միս, գինի կպահեինք։ Մաքրությունը բաժանված էր։ Էլեկտրականություն չկար։ Փոքր հարսի պարտականությունն էր, որ նավթի ճրագները նավթ լցնի։ Մյուս հարսը հացը պիտի հսկեր — այլն։ Մենք ջրհոր ունեինք — Ֆրանսայեն բերված մեքենա մը ունեինք, որ ջուր էր քաշում։ Քաղաքամեջում աղբյուրներ ալ կային։ Շուկան մեծ էր։ Առանձին արհեստավորները՝ առանձին էին, օրինակ՝ ոսկերիչները, երկաթագործները։ Մենք շուկայի հարկ չունեինք։ Ամեն ինչ գյուղեն կուգար։ Միայն ցուրտ ժամանակ, երբ ոչխարները հղի էին լինում, միսը դրսից էինք առնում։ Հացը տանն էինք թխում, խանութից առնողը աղքատ կըլլար։ Երբ ես ծնվել եմ, մայրս ուխտ է անում, որ ես մեկ տարի եկեղեցին ծառայեմ, մազերս չեն կտրել յոթը տարի։ Եղբայրս իմ փոխարեն գնում էր, երգում էր շարական։ Տոն օրերուն կերթայինք եկեղեցի, բայց մեր մայրերը գրեթե ամեն օր կերթային։ Եկեղեցու զանգի ղողանջը արգիլված էր՝ փայտի վրա կխփեին։ Այգեստանում ամերիկյան բողոքական եկեղեցի կար, հիվանդանոց, դեղատուն, դպրոց ունեին, շատ հաճախ աղքատներուն կօգնեին։ Ս. Վարդան եկեղեցին, որը մեր տան մոտն էր, պապս շինել տված էր — կուզեր էնտեղ թաղվիլ։ Ինքը իր միջոցներով կառավարական զորքին մթերքը հայթայթողն է եղել։ Մի օր, երբ փաշան կգա, ինքը բոլոր մուրհակները կվառե ջեզվեին տակը, կըսե. «Ես վառեցի»։ Պապիս շիրմաքարը Իտալիայից բերված մարմար էր, որի վրա փորագրված էր. «Ես ասացի՝ ես եմ, Ով ասի՝ ես եմ, Կդառնա ինչ ես եմ»։ Վանում շատ աշուղներ կային, չոնգուրով կնվագեին ու կերգեին Անդրանիկի, Սերոբ փաշայի* երգերը։ Ես կուզեի աշուղ դառնալ։ Մի անգամ հայրս ապտակեց ինձի, ես փախա, մինչ— æանիկ գյուղը հասա, ինձի ըսին. «Ու՞ր ես գնում, պզտիկ տղա»։ Ասի. «Գնում եմ Էջմիածին՝ վարդապետ դառնամ»։ Գիշերը ես քնել եմ էնտեղ։ Աչքերս բացի, տեսա՝ պզտիկ հորեղբայրս գլխիս վրա նստած, ըսավ. «Բար—՜, եպիսկոպո՜ս աղա»։ Առավ ինձ, տարավ տուն։ Վանի մեջ ամուսնալուծում գրեթե չկար։ Մի հայ աղջիկ գնաց թուրք ոստիկանի հետ, եղբայրը գիշերով գնում է քրոջը — թուրքի վիզը կտրում է։ Ամուսնությունների մեջ հաճախ մայրերն ու հայրերը դեր կկատարեին։ Հայրս մի հարսանիքի մեջ տեսել է մի գեղեցիկ աղջիկ, ասել է. «Աղջի՛կ, աղջի՛կ, ինձ կառնե՞ս»։ Մայրս չի մերժել, քանի որ հարուստ ընտանիքի զավակ էր։ Մայրս շատ բարի էր։ Մեկ էլ կտեսնայինք՝ լաց է լինում, ասելով. «Մեկը մեռեր է՝ չեմ ճանչնար, բայց՝ որբերը մե՜ղք են»։ Մեզ մոտ ամերիկյան, գերմանական որբանոցներ կային։ Ֆիզիկապես հիվանդներին լավ էին վերաբերվում, խղճում էին։ Նախապաշարումներ ունեցողներ կային, օրինակ՝ ուզում էին տեղ գնալ, եթե առաջեն ս— կատու կանցներ՝ վատ էր, կամ՝ եթե փռնկտար՝ չէր գնար։ Թալիսմաններ ունեին հետամնացները։ Պզտիկ աղջիկները տասնվեցեն, տղաները՝ տասնութեն կամուսնանային։ Վերջին տարիներին արդեն ազատություն կար՝ պարտեզի պատի տակեն կխոսեին իրարու հետ, բայց իրար մոտենալ չկար։ Հայրս սնդուկ մը ուներ, մեջը՝ ատրճանակներ, հրացաններ ուներ։ Բոլոր հորեղբայրներս ատրճանակ ունեին, քանի որ միշտ վախը կար, որ քրդերը կարող են հարձակվել։ Զենք բերողները դաշնակցականներն էին, որոնք Ռուսաստանից զենքեր էին բերում։ Քանի որ զգում էին, որ կարող է վիճակը բռնկվիլ։ Մերոնք երեք հարյուր տարի առաջ Տարոնից՝ Մարութա սարից էին եկել։ 1915 թ. դեպքերը ամբողջ հիշում եմ, ինչպես աչքիս դիմացը՝ տեսնում եմ։ Բավական հայ երիտասարդներ տարված էին թուրքական բանակ։ Իմացվեց, որ դրանք բանակից դուրս են բերված — գնդակահարված են։ Հայերը համբերեցին։ Հետո ժողովրդի վրա հարձակվեցին, սկսեցին թալանել, ըմբոստություններ եղան։ Փաշան Արամ Մանուկյանին կանչեց, ըսավ. – Ազդու մարդ ղրկեք, որ դադարեցնեն։ Արշակ Վռամյանը*, որ Պոլիսում հայերի կողմից պառլամենտի անդամ էր, գնում է, Մանուկյանին ասում. – Ես գնում եմ, բայց դու չգաս։ Սիրտս վատ բան է գուշակում։ Նավավարները ծանր երկաթ են կապում Վռամյանի վզից — գցում են ծովը։ Վռամյանից հետո մենք արդեն զգացինք, որ այդ խորամանկություն է — ուր որ է պիտի պայթի, սկսեցինք զինվել։ Քաղաքամեջում երկու հարյուր հոգի զենք ուներ։ Քսանհինգ–երեսուն օր կյանքի — մահվան կռիվ տեղի ունեցավ։ Վանեցիները կռվեցին տասնհինգ հազարանոց թուրքական կանոնավոր զորքի — քյուրդ ամբոխի դեմ, բայց դիմադրեցին։ Պատանիներ կային, որ թնդանոթ էին նետում, պատրույգով էին նետում, տասը կիլոգրամ վառոդ կար մեջը։ Պատրույգը հանում էին, տանում էին, որ նորից լցնեն։ Մոն Շեր անունով ֆրանսացի մը կար, որ քիմիագետ էր, ըսավ. «Ես վառոդ կպատրաստեմ, միայն թե հայտարարեք, որ բոլոր մարդիկ իրենց տների մեզը հավաքեն». դրանով վառոդ էին պատրաստում։ Հետո ինքը սպանվեց։ Մոտ երկու հարյուր հոգի զենքի տակ էին, չորս հարյուր հոգի դիրքերն էին պատրաստում գիշերները։ Ով մթերք ուներ՝ բերավ Առաջնորդարան։ Ամեն մարդ պաշտոն ուներ։ Այգեստանի միջից մի խենթ աղջիկ ղրկել էին, որ հայերից լուր առնեն, բայց նա վերադարձին սպանվեց։ Մեկ թուրքի կաշառեցին, որ երկտող տանի Քաղաքամեջ, որով հայտնում էին, թե՝ մեկ շաբաթ դիմացեք, ռուսական զորքը գալիս է։ Թուրքերը այդ լսելով՝ կամաց–կամաց հեռացան։ Մենք երեխա էինք, բայց չէինք վախենում, փամփուշտ էինք հավաքում։ Հայրս ճարտարապետ էր, դիրքերու շինությունը կհսկեր։ Քահանաները — վարդապետները —ս կռվում էին։ Թուրքերը քյուրդերին էին գցում մեզ վրա։ Հիշում եմ, երբ կռիվը վերջացավ, մի թուրք եկավ, ասաց. «Ամբողջ մորթված դիակներ են։ Քահանան մորթված է եկեղեցու շեմին, գլուխը Մարիամ Աստվածածնի նկարի առաջ է դրված»։ Թուրքական բանակից հետո ո՛ր գյուղը մտանք, դիակներ էին, գազազած շները, կատուներն ու անգղները հոշոտում էին դիակները, որոնց թուրքերը սպանել էին ու լցրել փոսերի մեջ. նրանք առանց աղոթքի հողին հանձնվեցին։ Վասպուրականցիները երեսուն–քառասուն զոհ տվեցին, բայց անպաշտպան ժողովրդից հազարներ զոհվեցան։ Ես ինչ որ պատմում եմ, ականատեսի հուշերս են։ Ռուսական բանակը մոտեցավ։ Առաջ կամավորական բանակը մտավ, — մենք փրկվեցինք։ Եթե նրանք չգային, մենք էլ Ուրֆայի, Շապին–Գարահիսարի նման կոչնչանայինք։ Մենք՝ երիտասարդներս, գնացինք կամավորներին դիմավորելու։ Առաջին խումբը Նժդեհի խումբն էր, որ եկավ։ Այդ խմբի մեջ իմ մորեղբոր տղան էլ կար։ Այդ գիշեր մեզ հյուր եկավ Նժդեհը։ Հերոսամարտից հետո շատ տներ քանդված էին, սնունդի պակաս կար։ Թուրքերը փախան, բայց մենք ալ վնասով ելանք։ Մենք արդեն բերդը գրավել էինք — վրան եռագույնը պարզել էինք։ Արամ փաշային քաղաքապետ նշանակեցին։ Արամ Մանուկյանի կառավարությունը ստեղծվեց։ Բայց պարզվեց, որ ռուսները ուզում էին Վանը պարպել, որ կազակներ բերեն բնակեցնեն։ Ռուսական խաղն էր այդ։ Ռուսական զորքը նահանջեց։ Մենք —ս գաղթի ճամփան բռնեցինք։ Մենք այդքան հարուստ էինք, բայց արդեն ոչինչ չէր մնացել։ Բոլորը գաղթեցին, բայց իրարից անջատ–անջատ՝ իրար կորցնելով։ Առաջին հերթին հասանք æանիկ գյուղը, ապա՝ Բերկրի։ Կամավորական խմբերը մեզ ուղեկցում էին։ Ով ինչ ուներ՝ իր համար էր։ Այլ—ս միահամուռ չէր ժողովուրդը։ Ճամփին, Բերկրիի մոտ թուրքերը հարձակվեցին, շատերը ետ դարձան դեպի Պարսկաստան։ Շատերը իրենց գցեցին Բանդիմահու գետը։ Մի կին իր յոթը գեղեցիկ աղջիկներով գետը նետվեց։ Մի տղա ջրի մեջ մի քարի էր կպել, ողջ էր մնացել, ան հիմա Գերմանիա է։ Մենք կանխիկ փող չունեինք, բայց ողջ–առողջ էինք։ Ռուսական դավը ստիպեց, որ հայը լքե իր ծննդավայրը, վանքերը, գերեզմաններն ու գաղթի դեպի Ար—ելահայաստան։ Շատերը՝ ոտքով, շատերը՝ էշերով հասան Օրգով, որը ռուսական սահմանն էր։ Հետո հասանք Իգդիր, ուր սկսվեց տիֆի — խոլերայի համաճարակը, որը հարյուր հազարավոր զոհեր խլեց։ Վերջապես հասանք Եր—ան։ Նորքում մի տուն վարձեցինք։ Բոլորս տիֆով հիվանդացանք։ Եղբայրներիցս մեկը մեռավ։ Ամեն մարդ անոթի էր։ ՀՕԿ–ը Հովհ. Թումանյանի գլխավորությամբ ղեկավարում էր օգնության գործը։ Կերակուր, հագուստ էին բաժանում։ Ողջ մնացողներս հազիվ սկսել էինք շունչ քաշել, երբ նորից սկսվեց թուրքական արշավանքը։ Դավում էին Վրաստանը, Ադրբեջանը — Ռուսաստանը։ Թուրքերը արշավում էին Ար—ելահայաստանի վրա։ Արդեն տասնչորս կիլոմետր էր մնում, որ հասնեին Եր—անին։ Նրանք գրավել էին Արաքսի կամուրջը, քիչ էր մնում մտնեին Եր—ան։ Այդ մահու կենաց կռիվ էր։ Եթե Վանի հերոսամարտը ինքնապաշտպանություն էր, ապա այստեղ՝ զինվորական քարտեզով բաց դաշտի կռիվ էր։ Արամ Մանուկյանին ընտրեցին դիկտատոր։ Նա կազմեց բանակ։ Մեկ շաբաթ վարժեցնում էին, ղրկում էին ճակատ։ Իսկ մենք արդեն վարժ էինք։ Սկսվեց Սարդարապատի, Բաշ–Ապարանի ճակատամարտը։ Հայ ժողովուրդը նորեն դիմադրեց։ Բոլոր խմբապետները՝ Նժդեհը, Սեպուհը, Դրոն, իրենց բանակները բերին։ Դիրքեր փորեցին։ Կիները թխում էին, կերակուր էին պատրաստում։ Աղջիկները սափորներով ջուր էին հասցնում կռվողներին։ Հարուստի կանայք գլուխնին շոր կապած՝ վիրավորների վերքերն էին կապում։ Արդեն գաղթականներն էին հիմնական կռվողները՝ տարոնցիները, մշեցիները, վանեցիները, որոնք սպայական կազմն էին։ Հրճվանք էր անկախության գաղափարը, որը իրողություն էր։ Ճիշտ է, մենք գրեթե սոված էինք, բայց մեր հոգին կուշտ էր — քաղց չէինք զգում։ Թուրքական զինված բանակը անխնա հարձակվում էր, իսկ մենք զենքի պակաս ունեինք։ Մենք՝ աշակերտներս, ուզեցինք ընդունվել բանակի մեջ։ Մեզ տարան Սարդարապատի ճակատ, բայց մենք ստիպված էինք սպասել, մինչ— մեկը սպանվի, որ հրացանը վերցնենք։ Արամ փաշան պատգամ հղեց. «Կմնաք դաշտում, կամ՝ կվերադառնաք հաղթական վահանի տակ կամ՝ վահանի վրա»։ Հայ ժողովուրդը կռվեց կատաղի կերպով։ Ինձ պես շատ տղաներ կային։ Ես քսանհինգ հոգիանոց խումբ ունեի։ Քսանհինգից յոթը վերադարձան, չորսը վիրավորվեցին, տասնչորսը՝ սպանվեցին։ Թշնամին պարտվեց, — մայիսի 28-ը որպես հաղթանակի օր նշվեց։ Ընտրություններին մասնակցեցին դաշնակցական, հնչակյան — ռամկավար կուսակցությունները։ Յոթանասունհինգ անդամներից վաթսունը դաշնակցական էին։ Այդ ընթացքում բանակ, նախարարություններ ստեղծվեցին, դպրոցներ բացվեցին գաղթականների համար։ Հիմնադրվեց համալսարանը՝ իր պրոֆեսորներով։ Բացվեց դրամատիկական ստուդիան։ Երբ ես ավարտեցի Եր—անի թեմական միջնակարգ դպրոցը, տասնյոթ տարեկան էի։ Շատ սեր ունեի դեպի թատրոնը։ Զարիֆյանը* եկել էր Եր—ան։ Մենք խաղում էինք «Պաղտասար ախպար»–ը։ Ես գլխավոր դերում էի։ Նա մոտեցավ ինձ, ասաց. «Բալի՜կ ջան, վաղը կարո՞ղ ես ինձ մոտ գալ՝ ժամը տասին, դրամատիկական ստուդիա»։ Գիշերը իմ քունը չտարավ, գնացի մասնակցեցի խաղերին, խաղում էինք Շիլլերի «Ավազակները»։ Հանրապետության ժամանակ, երբ Նիկոլ Աղբալյանը* լուսավորության նախարար էր, նա Լ—ոն Շանթին** նշանակեց, որ մեր դրամատիկ ստուդիայում դասավանդի։ Հաճախ ինքն ալ կուգար տեսնելու մեր խաղը։ Մեր խմբի մեջն էին Գուրգեն æանիբեկյանը, Օրի Բունիաթյանը, Չարենցի ապագա կինը՝ Արփենիկը։ Երկու տարի մրցանակ ստացա։ Նույնիսկ անցյալ տարի «Հանրագիտարանի» մեջ հիշատակվեց այդ մասին։ Հայրս այդ ժամանակ որբանոցների վերակացուն էր, ամերիկյան նպաստամատույցն էր կազմակերպել։ Հորեղբայրս սպանված էր Արճեշում, մյուսը՝ հացի փուռն էր ղեկավարում։ Արդեն առանձին ընտանիքներով էինք ապրում։ Բայց մեր գերդաստանից հիվանդությունից շատ–շատերը մեռել էին։ Մեր հարսները ուրախ էին, որ Հայաստան եկանք, քանի որ կոճակը կսեղմեինք՝ էլեկտրական լամպը կվառվեր։ Այդ ժամանակ դաշնակցություն կուսակցությունն էր գործում։ Ուրիշ կուսակցություն գրեթե չկար։ Մեկ բոլշ—իկ կար ընդամենը, բայց հետո կամաց–կամաց դաշնակցության տակը փորեցին, ռուսներն ալ օգնեցին այդ գործին։ Ես կադետական երիտասարդական միության մեջ էի։ 1919 թ. մայիսի 28-ին Հայաստանի անկախության տարեդարձի հանդիսությանը նստած էին Հայոց կաթողիկոսը, նախարարները։ Պառլամենտի անդամները ճառեր էին արտասանում։ Քանի որ ես աշխատանքային միության նախագահն էի, լավ աշխատող էի, ավելի զարգացած էի, խոսելու ընդունակություն ունեի, ձայնս լավ էր — ինձ պատիվ ըրին, որ արտասանեմ հետ—յալը. «Փա՜ռք նրանց, որ ընկան մայիսի 28-ին, Հայաստանի Հանրապետության համար, — պատիվ նրանց, որ այսօր կան»։

  • Կոմիտաս (Սողոմոն Սողոմոնյան) (1869, Քյոթահիա - 1935, Փարիզ) - երգահան, երաժիշտ բանահավաք, տեսաբան, խմբավար, մանկավարժ: Հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր:
    • Արմենակ Շահ-Մուրադյան (1878, Մուշ - 1939, Փարիզ) - հայ երգիչ, հռչակվել է որպես «Տարոնի Սոխակ»:
  • Աղբյուր Սերոբ (Սերոբ փաշա) (1864, Խլաթ - 1899, Սասուն) - ազգային ազատագրական շարժման գործիչ:
  • Արշակ Վռամյան (Օնիկ Դերձակյան, Վահապ, Վարազ) (1870, Կ.Պոլիս - 1915, Վան) - ազգային ազատագրական շարժման գործիչ: 1908 թ. երիտթուրքական հեղաշրջումից հետո Կ.Պոլսում ընտրվել է օսմանյան խորհրդարանի երեսփոխան: 1915 թ. ապրիլին դարձել է դավադրության զոհ:
  • Հովհաննես Զարիֆյան (1879, Ալեքսանդրապոլ - 1937, Նյու Յորք) - հայ դերասան:
  • Նիկոլ Աղբալյան (1875, Թիֆլիս - 1947, Բեյրութ) - հասարակական, քաղաքական գործիչ, գրականագետ:
    • Լ—ոն Շանթ (Սեղբոսյան) (1869, Կ. Պոլիս - 1951, Բեյրութ) - գրող, հրապարակախոս, մանկավարժ, հասարակական գործիչ:

28 (28). ԱՂԱՍԻ ԳԱՐԵԳԻՆԻ ՔԱՆՔԱՆՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1904 Թ., ՎԱՆ) Ես ծնվել եմ գեղատեսիլ Վասպուրականի չքնաղագեղ Վան քաղաքում։ Հայրս եղել է փորագրիչ-արհեստավոր։ Նա հայտնի էր իր շնորհքով։ Նա կարող էր նստեցնել պատվիրատուին իր դիմացը — արծաթյա տուփի վրա փորագրել նրա դեմքը։ Մայրիկս Վանի Սանդուխտյան-Մարիամյան միջնակարգ դպրոցի ուսուցչուհի էր։ Վանի առաջին կին ուսուցչուհիներից մեկը։ Նրա աշակերտուհիներն էին՝ Սիլվա Կապուտիկյանի մայրը, Ժաժան Լիան — ուրիշներ։ Վանում մենք ապրում էինք խաղաղ, բարոյական — ստեղծագործ աշխատանքով։ Միայն միշտ մեր գլխին դամոկլյան սրի նման կախված էր թուրքական ջարդի, կոտորածի վտանգը։ Այդպիսի կոտորածներ պարբերաբար կրկնվում էին Ար—մտահայաստանի տարբեր վայրերում։ Հայտնի է, որ այդպիսի կոտորածներ տեղի են ունեցել 1894-96 թվերին*, որոնց զոհ են գնացել նա— իմ պապը — մորեղբայրը։ Նրանք ապրում էին Վանի Ս. Հակոբ եկեղեցու թաղում, փողոցի մի կողմն ապրում էին հայեր, մյուս կողմում՝ թուրքեր։ Երբ որ կոտորածն սկսվում է, այդ թաղամասի տղամարդիկ պատսպարվում են Ս. Հակոբ եկեղեցում, դուռը ամուր փակում, հույս ունենալով, որ արտասահմանյան ութը հյուպատոսները կմիջնորդեն, — կոտորածը կդադարի։ Բայց թուրքերը փորձում են եկեղեցին հրկիզել։ Եկեղեցում պատսպարվածները որոշում են դուռը բացել — արագ փախչել։ Եկեղեցուց դուրս փախչողներից մեկը լինում են իմ քառասուներեքամյա պապը՝ Խաչատուր Իշխանյանը, — տասնյոթամյա մորեղբայրս։ Մորեղբորս տատս չի թողնում, որ թռչի ու փախչի։ Իրենց դրացի թուրք Մահմուդ աղան ասում է. «Սառա խաթուն, տուր տղայիդ պահեմ մինչ— խառնաշփոթը անցնի», բայց տատս չի վստահում։ Տղային հագցնում է աղջկա շոր, տղան վազում է, որ գնա հայաշատ մասը — պետք է անցներ մի բաց տարածություն։ Այդ տարածության վրա հանդիպում է թուրքի լամուկներին, որոնք ճանաչում — խփում են։ Տատս հասնում է ետ—ից, գրկում վիրավոր տղային։ Արյունը հոսում է տատիս գոգնոցի վերից վար։ Տատս վշտից խելագարվում է։ Արյունոտ գոգնոցը վրայից չի հանում։ Պառկում է հատակին, որ ինքն էլ մահանա։ Իսկ տասներկու տարեկան աղջիկը՝ հորը — եղբորը կորցնելուց հետո նույնպես հոգեկան ցնցում է ստանում։ Չի խոսում։ Բարեկամները հավաքվում ու հորդորում են. «Սառա խաթուն, խելքի արի, աղջիկդ փոքր է, որբ կմնա, եթե քեզ հետ մի բան պատահի»։ Սառա տատիկս քիչ–քիչ ուշքի է գալիս, բայց արյունոտ, ս—ացած գոգնոցը վրայից չի հանում։ Անցնում են տարիներ, 1902 թ. իր աղջիկը՝ իմ մայրիկը, ամուսնանում է մի որբի հետ, որը իմ հայրն էր։ Հաջորդ տարին ծնվում է թոռնիկը՝ Անդրանիկը, — տատս հրաշքով վերականգնվում է ու արյունոտ գոգնոցը թոնիրն է գցում։ 1904 թ. ծնվում է երկրորդ թոռը, տատս զբաղվում է տնտեսությամբ։ Այդ տարիներին ավարտում է իմ մայրիկը, որին որպես ընդունակ պահում են Սանդուխտյան–Մարիամյան դպրոցում՝ կրոնի — լեզվի ուսուցչուհի։ Ծնվում են երկու աղջիկները։ Ընտանիքը մեծանում է։ Մենք լավ էինք ապրում, բարեկեցիկ էինք։ Լավ վաստակում էին մայրս ու հայրս։ Ունեինք հրաշագեղ այգի Վանում, որին ես մինչ— հիմա կարոտում եմ։ Հիշում եմ, թե մանուշակները որտե՞ղ էին բուսնում, կակաչները ու՞ր էին բուսնում, իսկ տունը, որ նոր էինք կառուցել, չհասցրինք վայելել… Ահա այդ էր մեր ընտանիքը։ Պատերազմի ժամանակ, Վասպուրականի հերոսամարտից հետո լուր տարածվեց, որ ռուսական բանակը շարժվում է դեպի Վան, որ ետ գրավի Վանը, քանի որ թուրքերն ուզում էին Վանը ետ վերցնել։ Ռուսական բանակը չէր ուզում կռվել, իսկ հայերը ուժ չունեին։ Պետք էր թողնել Վանը, գնալ ռուսական հողը՝ Իգդիր։ Խուճապահար ժողովուրդը գաղթի պատրաստվեց։ Գաղթը ահավոր իրադարձություն է մի ժողովրդի համար, որը դարեր շարունակ ապրել է իր հարազատ քաղաքում։ Մեր ընտանիքն էլ պատրաստվեց։ Մայրիկիս ղեկավարությամբ որոշվեց, թե ի՞նչ վերցնենք մեզ հետ, որ դիմանանք տասը օրվա հետիոտն ճամփորդությանը։ Մեր հարազատ տունը մենք թողել ենք 1915 թ. հուլիսի 13-ին, ժամը տասնմեկին։ Նախքան տնից դուրս գալը մայրիկս հավաքեց ընտանիքի անդամներին, լացակումած համբուրեց բոլորին — ասաց՝ մենք գնում ենք դժվարին ու անհայտ մի ճանապարհ, թե ի՞նչ կպատահի մեզ հետ՝ չգիտենք։ Ձեր խնդիրն է, որ դուք դիմանաք — խուճապի մեջ չկորցնեք հայրիկին ու մայրիկին։ Մենք տնից դուրս եկանք։ Դուռը չփակեցինք, մի տեսակ քարացել էինք, դարձել էինք անզգա։ Սկսեցինք շարժվել դեպի գլխավոր փողոցը՝ Խաչփողան։ Տներից նորանոր ընտանիքներ էին դուրս գալիս — միանում իրար։ Թափորը մեծանում էր ու շարժվում դեպի առաջ։ Մենք մինչ— Իգդիր հասնելը տասը օր ճանապարհ անցանք, անձր—ի տակ, ար—ի տակ, ցեխերի մեջ՝ կիսաքաղց ու ծարավ։ Ճանապարհին քրդերը հաճախ վրա էին տալիս, մարդկանց կոտորում, թալանում։ Դա հատկապես տեղի ունեցավ Բանդիմահու կամուրջի մոտ, որտեղ կուտակում էր տեղի ունենում։ Այդ կամուրջից ինչքա՜ն մայրեր երեխաներին գրկած՝ ջուրն են նետվել, որ թուրքերի ու քրդերի ձեռքը չընկնեն։ Ճանապարհին ովքեր սպանվում էին, ովքեր մահանում էին, թողնում էին ճանապարհի եզրին, շատ դեպքերում ծածկում էին հողով, շատ դեպքերում՝ ոչ։ Անթաղ դիակներ տեսնելով՝ ես այնպես եմ ազդվել, որ ստացել եմ տխրացավ, — մինչ— հիմա այդ շարունակվում է։ Ես լիաթոք չեմ կարող ուրախանալ։ Չնայած ես մեր թաղի ամենաառողջ երեխան էի, ձյան վրա բոբիկ վազում էի — չէի հիվանդանում, բայց գաղթից հետո այդ կարմրաթուշիկ, առողջ երեխան գունատվեց, խամրեց, տխրեց, դարձավ չխոսկան։ Մայրս հայրիկիս ստիպեց ինձ տանել բժշկի։ Արդեն մենք Եր—անում էինք։ Հայրս երկու ամսում երկու ոսկի հավաքեց, որ բժշկին տա։ Եվ հայրս ինձ տարավ բժիշկ Արամ Տեր–Գրիգորյանի մոտ, որը գավազանով — ֆայտոնով էր ման գալիս։ Բժիշկը քննեց ինձ ու ասաց. – Տղան ոչ մի հիվանդություն չունի։ – Բա ինչի՞ չի խոսում, նիհարել է, գույնը գցել է։ – Որտեղացի՞ եք։ – Վանեցի գաղթական ենք։ – Տղան գաղթի ճամփին այնքան տխուր դեպքեր է տեսել, որ տխրացավ է ստացել, դա հետ—անք է գաղթի։ Տխուր դեպքերը ազդել են նրա վրա։ Ժամանակի ընթացքում կանցնի։ Այսքանը ի միջի այլոց է, բայց՝ հոգեբանական։ Ուրեմն մենք շարունակեցինք մեր գաղթի ճամփան։ Երեկոյան մենք հասանք Լեզք (Արալեզք) գյուղը։ Ուր որ կանգնում էինք, գլուխներս դնում էինք գետնին ու քնում էինք։ Հայրս, մայրս, տատս հերթով մեզ հսկում էին։ Առավոտ ճանապարհը շարունակեցինք դեպի Արարատ։ Ճանապարհին հաճախ քրդերը հարձակվում էին, սպանում, թալանում էին մեր ունեցածը։ Օրինակ իմ դպրոցական ընկերոջ՝ Սեմերճյանի ծնողներին ճամփին մորթեցին, — այդ փոքրիկ տղան մնաց որբ։ Անցանք Բայազեդի մոտով։ Մայրիկս ժամանակ գտավ, ասաց, որ սա Բայազեդ քաղաքն է, որ նկարագրել է Րաֆֆին*։ Քաղաք, ուր ոչ մի ծառ չկար, տների պատուհանները, դռները հանել տարել էին վառելու։ Արարատի էն կողմը՝ Աբաղայի դաշտով, Չըլդըր լեռնանցքով անցանք՝ դեպի Արարատյան դաշտը։ Տասնմեկերորդ օրը հասանք Իգդիր — իջ—անեցինք մեր բարեկամի տանը, որի սենյակներն զբաղված էին մեզնից առաջ եկողներով։ Մեզ տեղ տվին պատշգամբում։ Ինձ տվին մի ուլի մորթի, որի վրա ես քնում էի։ Այսպես նիհարած, քրքրված, տանջված՝ ընտանիքը փորձեց հասնել Եր—ան։ Բայց մեր չար բախտից ռուսները Մարգարայի կամուրջը փակել էին, չէին թողնում, որ գաղթականները ներս գնան։ Իսկ Իգդիրի մոտից տարածվել էին տիֆն ու խոլերան։ Մայրիկս կպավ հայրիկիս օձիքից, թե՝ մի ճար արա, որ խորքը գնանք։ Հայրիկս գտավ մի ֆուրգոնչի, որը հանձն առավ մեզ Մարգարայի կամուրջով անցկացնել՝ պայմանով, որ մեկ լիրա տանք իրեն — մեզ հասցնի Եր—ան։ Դա հիմիկվա արժեքով հարյուր դոլար է։ Մեր ընտանիքը, որ ոչինչ չուներ գրեթե, տեղավորվեց ֆուրգոնում։ Կամուրջին չհասած՝ կառապանը մտրակեց ձիերին — բղավեց՝ խաբարդա։ Ռուս պահակները սարսափեցին՝ տեսնելով խրտնած ձիերին, ու փախան։ Մենք կառքի մեջ չէինք եր—ում, մեզ վրա շոր էր գցել, իբր մեջը մարդ չկա։ Կառապանը մեզ բերեց, մինչ— Զանգուի հին կամուրջից անցկացրեց։ Բերեց մինչ— Ապտեչկայա ուլիցա, հիմիկվա պետական բանկի տեղը կար գաղթականական լագեր։ Եվ մենք հունիսի վերջին եկանք իջանք, հողի վրա նստեցինք, ար—ի տակ, ոչի՜նչ չունենք։ Մեր ընտանիքը յոթ հոգուց էր բաղկացած՝ սենյակ չտվին։ Թուրքի թաղում մի փոքրիկ սենյակ վարձեց հայրս։ Մեկ լիրա էլ տան վարձ տվեց հայրս։ Իր մոտ մնաց մեկ լիրա։ Չալթիկից ծղոտի վրա պառկում էինք։ Մայրս իննսունութ տարի ապրեց։ Տատս թունավոր լուծ ընկավ ու մեռավ։ Մեր ընտանիքը սկսեց պայքարել։ Դժվար էր կյանքը։ Եր—անում —ս համաճարակ կար։ Ֆուրգոնները գալիս էին, զանգերը տալիս էին, դիակները հավաքում, տանում էին, հիմիկվա Կոմիտասի անվան այգում իրար վրա թափում էին հորի մեջ։ Էդտեղ հայկական եկեղեցի էլ կար։ Սարդարի բերդը կար։ Էդ այգիները բոլորը պարսիկներինն էին։ Հիմա Եր—անում պարսիկների մեջիդը վերակառուցում են։ Տասը տարեկանից աշխատել եմ։ Հայրս ֆահլա բազարում իր ուժն էր ծախում։ Ես ջուր էի ծախում։ Պապիրոս էի ծախում։ Երեկոյան գաղթականական դպրոց էի վազում։ Ուսումս չեմ թողել։ Ավարտեցի Եր—անի պետական համալսարանը։ Գերմանիա սովորած դասախոսներին եմ լսել։ Ես —ս դարձա համալսարանի դասախոս, պրոֆեսոր՝ քիմիայի գծով։ Ամուսնացա Հովսեփյան Գայանեի հետ, որը հոգեբանության դասախոս դարձավ Մանկավարժական ինստիտուտում։ Տասներեք գիրք եմ գրել, որից վեցը հրատարակված են։ Անալիտիկ քիմիայի՝ իմ գրած դասագիրքը մինչ— հիմա ուսանողների ուղեցույցն է։

  • Սուլթան Համիդի կազմակերպած հայկական կոտորածները 1894-1896 թթ.:


29 (29). ՍՄԲԱՏ ԴԱՎԹԻ ԴԱՎԹՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1905 Թ., ՎԱՆ, ՆԱՐԵԿ Գ.) Մեր գյուղը Գրիգոր Նարեկացու գյուղն է եղել։ Տոն օրերին ուխտավորները գալիս էին Նարեկ գյուղ ուխտի։ Մեր գյուղը երկու հարյուր հիսուն տուն հայ կար, ոչ մի այլազգի չկար։ Մեր հար—ան գյուղերը քրդական էին։ Մեր ընտանիքը՝ վեց ախպեր, բոլորին ես հիշում եմ։ Մի հարկանի մեծ տուն ունեինք։ Իմ հորեղբայրը միշտ ինձ գրկում էր, — ամբողջ գերդաստանով հացի էինք նստում։ Հորեղբայրներիցս մեկը ատաղձագործ էր, հայրս՝ արաբա շինող։ Մայրս չէր աշխատում։ Ունեինք ոչխարներ, կովեր։ Ամառ ժամանակ գյուղի վեր—ը աղբյուր կար։ Տան առաջ պտղատու ծառերով հսկա այգի ունեինք։ Մենք վեց երեխա էինք՝ երեք տղա, երեք աղջիկ, հայր, մայր, բոլորս ութ հոգի էինք։ Մյուս հորեղբայրներս կամաց–կամաց տներ շինեցին ու առանձնացան։ Մեր գյուղացիները մեծ մասամբ զբաղվում էին գյուղատնտեսությամբ։ Շատերը գնում էին Ամերիկա, Ֆրանսիա՝ աշխատելու, փողն էլ ուղարկում էին հարազատներին, հետո վերադառնում էին։ Մեր գյուղի մեջ չորս շենք կար, որոնք երկու հարկանի էին, դրանք հարուստների ու տերտերի տներն էին, իսկ մնացածը՝ մի հարկանի էին. հացատուն, գոմ։ Հետո շատերը տները բարձրացրին փայտով։ Հայրս մեր տան երկրորդ հարկը պիտի ծածկեր, կոտորածը սկսվեց։ Այգում շատ տեսակի պտուղներ ունեինք, բայց չէինք ծախում, ով աղքատ էր, նրան էինք տալիս։ Մեկ մեկու օգնում էին։ Գյուղում մեծ ձիթհանք ունեինք։ Ձմեռ ժամանակ գյուղի մարդիկ էնտեղ էին հավաքվում, խոսում, զրուցում։ Հաղորդակցության միջոց չկար, սայլերով էին գնում։ Մեր տան ներսը, բակից որ մտնում էինք, թունդիր կար, ուր հացն էինք թխում։ Պատի արանքը փարդա էինք կապել, անասուններն էինք պահում։ æուրը բերովի էր, սարից աղբյուրի ջուր էր գալիս, մեր տան առաջով էր անցնում։ Էդ ջուրը մի տեղ հավաքվում էր, մեջը գոմեշներն ու երեխաները լողանում էին։ Էդ գետի անունը Սառը գետ էր։ Էդ գետի մի երեսը քրդերն էին ապրում, մյուս երեսը մեր գյուղն էր։ Իրար հետ գնալ–գալ ունեինք։ Իրար հետ շատ լավ էինք, հետո խառնվեց։ Մեր գյուղում յոթը դասարանով դպրոց կար, եկեղեցու բակում էր։ Ես գնացի առաջին դասարան։ Աղջիկներն առանձին էին, տղաներն՝ առանձին։ Սովորում էինք հայերեն ու կրոն։ Ուսուցիչները մեզ պատմում էին Գր. Նարեկացու մասին, մեզ դաստիարակում էին Քրիստոսի պատգամներով։ Զատիկից առաջ պաս էինք պահում։ Զատիկին ձու էինք ներկում, ով կոտրում էր, տանում էր։ Եկեղեցին միշտ լիքն էր հավատացյալներով։ Տոները միշտ հիշում էինք։ Երբ երեխա էր ծնվում, տանում էին, կնքում, քրիստոնյա էին դարձնում։ Բոլորը առաքելական եկեղացուն էին պատկանում։ Ազատ ժամանակ, եթե ամառ էր, գնում էինք այգիները զբոսանքի։ Հայրս, մայրս քրդերեն գիտեին, առ—տուր անելիս խոսում էին։ Տոներին մյուս գյուղերից գալիս էին վանքի դուռը, փող էին գցում, մատաղ մորթում, ղազանը դնում, եփում էին, հետո բաժանում էին բոլորին։ Ամռանը մեր ցորենի կալում հավաքվում էին շատ մարդիկ, ծեծում էին ցորենը — խոսում էին, թե կարող է ջարդ լինել։ Գյուղում խմբապետներ կային, հավաքում էին ժողովրդին։ Մեր գյուղացիք զինված էին, հայրս — մեծ եղբայրս մաուզեր ունեին։ Մեր գյուղից զինվոր չեն տարել։ 1915 թ. թուրքերը սկսեցին հարձակվել։ Գյուղերը մտան, եկան հասան մեր գյուղը, բարձրացան սարը։ Մերոնք բարձրացան սարերը, կանայք, երեխաներս մնացինք գյուղում։ Գնացինք մտանք եկեղեցին։ Լաց, կոծ։ Մեկ էլ շրջապատվեցինք թուրք զինվորներով։ Եկան ժամի դարվազը խփեցին, մտան ներս։ Հրաման կար՝ անգամ կրծքի տղա երեխաներին մորթել։ Մերս իմ ականջները ծակեց, օղեր կախեց, աղջկա շորեր հագցրեց։ Իմ երկու քույրերը արդեն մահացել էին։ Մերս էր — մեր հար—անը՝ իր տղա երեխայով։ Եկան ստուգեցին, հենց ստուգեցին, տեսան մորս կողքին հար—անի գրկին մի տղա երեխա, խանչալը խփին վզին, սպանեցին։ Հար—անի կինը ընկավ վրեն, սկսեց լալ։ Մերս էլ վրան ընկավ, ես ծվացի, բղավեցի, քսան–քսանհինգ տղաներ սպանեցին։ Ինձ աղջկա տեղ դրեցին։ Աղջիկներին հավաքեցին տարան։ Մայրերը սկսեցին ծվալ։ Դարվազի դուռը բաց էր մնացել։ Տեսանք՝ մոտ քսան–երեսուն տղամարդ, քեռիս էլ՝ ոտքը կտրված, դրանց մեջն էր, լցրին վանքի գոմը բոլորին, նավթ լցրին ու վառեցին։ Մերս դարդից մեռավ։ Մենք մնացինք անտեր։ Մեկ էլ լուր էկավ՝ Անդրանիկ Զորավարը գալիս ա։ Անդրանիկը եկավ՝ սպիտակ ձիու վրա նստած, ժամի հայաթը։ Պապս տասը հատ ոչխար — մի կով նվիրեց Անդրանիկին։ Գաղթի ժամանակ Անդրանիկի զորքը եկավ, գնացինք դեպի Ռուսաստան։ Ամբողջ մեր գյուղը — շրջապատի գյուղերը գաղթում էին։ Եկանք, հասանք Բերկրիի կամուրջը։ Էնտեղ ռուսական զորքը կանգնեց։ Առավոտը լուսացավ։ Մեկ էլ ռուսական զորքը ետ գնաց Վան։ Էդտեղից մեզ ետ տվին։ Մենք գնացինք դեպի Սալմաստ։ Անդրանիկը մեզ հետ էր։ Խանասորում Անդրանիկի վրա հարձակվեցին։ Անդրանիկը հրամայեց ժողովրդին տանել վանքի մեջ։ Հայերը եկան, մեզ տարան։ Առավոտը փայտերի վրա մի դիակ բերին, ասին. «Խմբապետ Քեռին* է», որը Խանասորում զոհվել է։ Եկան դամբանական խոսեցին։ Քեռուն տարան Թիֆլիս թաղեցին, իսկ մեզ ասին՝ դուք էստեղ կմնաք։ Ձմեռը մեզ պահեցին էնտեղ։ Հայրս վիրավոր մեզ հետ գալիս էր, եզի վրա։ 1916 թ. հրաման եղավ, որ ամեն մարդ իր գյուղը գնա։ 1915 թ. ցորենը չէինք հավաքել, նորից էր բուսնել։ Սկսեցինք հավաքել ցորենը։ Տները վառված էին, պատերն էին մնացել։ Սկսեցին տների կտուրները ծածկել։ Էս անգամ էլ հարայ եղավ, որ քոչեք, որ գնանք դեպի Ար—ելյան Հայաստան։ Եկանք, հասանք Բերկրիի կամուրջը, որն արդեն սարքել էին։ Եկանք Իգդիր։ Ոչինչ չունեինք։ Հերս էնտեղ ծանոթ էր մի մարդու։ Հերս գնաց էդ մարդու տունը։ Մեկ էլ էդ մարդու կինը, երեխեքը եկան, մեզ տարան իրենց տունը։ Էնտեղ ապրեցինք մինչ— Իգդիրից քոչելը։ Իմ վեց հորեղբայրներից մահացել էին երկուսը։ Մնացել էին մորս հերը, ախպերը, մի քեռու երկու տղաները։ 1920 թ., երբ բոլշ—իկները մտան Եր—ան, մենք Կոնդումն էինք ապրում։ Կոնդը ամբողջ թուրքի տներ էին, հայերը մտել էին էդ տները։ Ախպերս մոսին առավ, նրանց միացավ։ Ես տասնհինգ տարեկան էի։ Ախպերս գնաց Զանգեզուրում դաշնակների հետ կռվելու, զոհվեց։ Իմ խեղճ Ռուբեն ախպորս էր կորցրինք։ Էլի սկսվեց խառնակությունը։ Ոչինչ չկա։ Հերս ասեց. «Գնանք հորեղբորս տղաների մոտ, Արմավիր»։ Մյուս օրը լսեցինք, որ մեր գյուղի տերտերը Գանձակումն է։ Հերս մեզ՝ ինձ, փոքր ախպորս ու քրոջս վերցրեց, հորս եզի վրա դրինք, եկանք Գանձակ։ Արդեն 1921 թ. է։ Գանձակում հին հայկական եկեղեցի կար՝ Շահ Աբասի օրոք շինված։ Էդ եկեղեցու ամբողջ շրջապատը հայեր էին ապրում։ Մի մեծահասակ մարդ մոտեցավ, ասեց. «Թողեք ես էս մարդկանց տանեմ իմ տունը»։ Մեզ տարավ իր տունը։ Բախչա ուներ։ Տարավ իր տան ներքին հարկը տվեց մեզ, ասեց. «Մենք հասակով մարդ ու կին ենք, էստեղ ապրեք։ Մենք ձեզ կօգնենք, դուք էլ կաշխատեք»։Մենք էլ երեխեք էինք, բախչան էինք նայում։ Էդ տանտերի այգու ետ—օ փողոց էր, էնտեղ նա մի խանութ ուներ, որը հացի փուռ էին դարձրել։ Մեզ տարավ էդ փուռը, ասաց. «Սրանք գաղթական են, սրանց օգնեցեք»։ Մեզ հաց տվին։ Հետո եկանք Եր—ան։ Մեր մյուս ազգականներից ոչ մեկը չէր մնացել, բոլորը զոհվել էին, ճամփին մահացել էին։ Հերս արդեն ոտքի էր, բայց չէր կարող աշխատել։ Մեզ տարան Զանգուի ափին գինու գործարանի մոտ մի ս— շենք կար, մեջը որբանոց կար։ Հարյուր–երկու հարյուր որբեր սոված, տկլոր հավաքված էին։ Մի երկու մարդ պատմեցին հորս, թե Քանաքեռում լավ որբանոց կա։ Մեկն էլ ասաց, թե՝ Էջմիածնի որբանոցը ավելի լավն է։ Մենք գնացինք Էջմիածին։ Ասինք՝ որբանոցը որտե՞ղ է։ Հրես, երկու հարկանի շենք ա։ Մեզ տարան մեծի մոտ։ Ասինք. «Ես ու ընկերս՝ Սողոմոնը ոչ հեր ունենք, ոչ մեր»։ Մեզ տարան, շորերը փոխին, հաց–մաց բերին, կերանք։ Մնացինք երկու ամիս։ Ախպորս մեկը մնացել է Եր—անի որբանոցը, իսկ մենք՝ ես ու ընկերս՝ Սողոմոնը, փախանք գնացինք Քանաքեռ։ Հարցնելով գնացինք, Աշտարակի ճամփով գնում ենք, եթե Եր—անի միջով գնայինք՝ մեզ կբռնեին, որբանոցի շորերով էինք։ Գնացինք Աշտարակով։ Սոված ենք։ Տեսանք՝ հաց են թխում։ Մտանք, խնդրեցինք. – Մայրիկ, մի կտոր հաց տուր։ – Ձեր գլուխը թաղեմ, որբանոցից փախել են, եկել են, հաց են ուզում, – ասաց կինը։ Ետ դարձանք։ Մի մարդ մեզ տարավ իր տունը։ Մի դաստա հաց տվեց, որ ուտենք։ Գնացինք, հասանք Եղվարդ։ Գյուղացիք մոտենում են մեզ, հարցնում են. – Ու՞ր եք գնում։ Էդ տեղից մեկը բարեկամ դուրս եկավ, տարավ իր տունը, ուտացրեց, մեզ տվեց մի չարչու։ Ես էլ գնացի մեր տունը։ – Այ տղա, ու՞ր ես, – հարցրեց հերս, շորերս հանեց, որ որբանոցից լինելս չիմանան։ Ինձ ու ախպորս տարավ Քանաքեռի որբանոցը։ Մի կտոր հաց, մի քանի հատ չամիչ, մի բաժակ չայ։ Ուտելիք չկար։ Հետո ամերիկացիները եկան, մեզ շատ լավ սկսեցին խնամել։ Շատ լավ էին պահում։ Ես սկսեցի դպրոց գնալ։ Շատերին, ով ծնող չուներ, տարան Ամերիկա։ Հետո հերս եկավ, մեզ տարավ Գանձակ։ Գանձակում մնացի մինչ— 1948 թիվը։ Էնտեղ ամուսնացա։ Սկզբում ադրբեջանցիները էնքան էլ հայերի հետ լավ չէին, բայց հետո կամաց–կամաց լավացան։ Սկսեցինք իրար մոտենալ, մինչ— 1936 թ., երբ կոլխոզ էր կազմակերպվում, իրար հետ շատ լավ էինք։ Գանձակում հիմա ունեմ մեկ ախպեր, որի երեք աղջիկների ամուսինները մահացած են պատերազմում։ Հիմա ուզում եմ բոլորին բերել Հայաստան։ Մեկը ծախեց տունը, եկավ Հայաստան։ Ճանապարհին ջարդում են, կոտորում, թալանում են։ Գալու են, մնալու են Հայաստանում։ Քանի որ էնտեղ վատ են վերաբերվում հայերին։ Հացի չեն կարող դուրս գալ տնից։ Մի թուրք հար—ան է գնում իրանց հացը առնելու, ջրի չեն թողնում գնալ։ Հայերեն խոսել չեն թողնում։ Մի բառ լսում են, գլխին են տալիս։ Հիմա իմ կնոջ եղբայրը էնտեղ ա, բայց խփել են՝ ուսերը կոտրել են։ Սումգայիթում կոտորել են, Ղարաբաղում կոտորում են*։ Մենք ո՞նց թուրքի հետ եղբայրանանք։ Անարդարությունը շատ է։ Կինս մեռավ, ես երկրորդ անգամ ամուսնացա, տղա ունեցա, դրի իմ Ռուբեն ախպորս անունով։ Եթե մենք կարողանանք՝ Ադրբեջանից ինչքան հայ կա կբերենք Հայաստան։ Սոված լինենք՝ իրար հետ լինենք։

  • Րաֆֆի (Հակոբ Մելիք-Հակոբյան) (1835, Սալմաստ - 1888, Թիֆլիս) - գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ:
  • Քեռի (Արշակ Գավաֆյան) (1858, Կարին - 1916, Ռ—անդուզ) - ազգային ազատագրական շարժման գործիչ:

30 (30). ՍԻՐԱԿ ՄԵՍՐՈՊԻ ՄԱՆԱՍՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1905 Թ., ՎԱՆ) Ես ծնվել եմ 1905 թվին, Հայոց ձորի Կեմ գյուղում, որը Վանից հեռու է տասնվեց կիլոմետր։ Մեր գերդաստանը անվանում էին æհուզենց տուն։ Չորս հորեղբայր եմ ունեցել, որոնք գնացել են արտասահման՝ փող աշխատելու։ Մեկը զոհվել է 1914 թ. պատերազմին, մյուսը մահացել է Ամերիկայում, իսկ հայրս մնացել էր Ամերիկայում։ 1915 թ. լուր հասավ, որ պարոն Իշխանին մեր հար—ան Հրիճ գյուղում սպանել են։ Այդ այն ժամանակն էր, երբ թուրքերը æ—դեթ փաշայի միջոցով մեր մեծերին կանչում — գլուխները ուտում էին։ Այդ ահռելի օրերին պր. Իշխանին հանկարծակի սպանում են — գցում են հորը։ Չբավարարվելով դրանով, նրա երկու երեխաներին —ս ողջ–ողջ գցում են հորը։ Մենք որ այդ լսեցինք, հայրենակիցներով իրար անցանք։ Մենք սկսեցինք պատրաստվել թուրքերի հարձակմանը։ 1915 թ. մարտի 5-ին հուժկու հրետանու ձայն լսեցինք։ Ժողովուրդը հավաքվեց հրապարակ — գնաց, լցվեց եկեղեցի։ Թուրքերն արդեն նախօրոք զորահավաք էին կազմակերպել — բոլոր երիտասարդներին հավաքել։ Քանի որ երիտասարդ չէր մնացել, մերոնք ստիպված էին դիրքերը թողնել–գնալ հար—ան գյուղերը։ Մենք գնացինք Կյուկյանց հայկական գյուղը։ Այնտեղ մի քանի հազար մարդիկ էին, մեզ տեղավորեցին մարագների մեջ։ Ամեն օր թուրքերը բռնում էին հայերին — մեր աչքի առաջ կախում կամ մորթում էին։ Դրանցից մեկն էլ իմ հորեղբայր Պետրոսն էր։ Նա ռանչպար էր։ Երբ տեսանք Պետրոսին այդ վիճակում, մենք չճանաչեցինք։ Մեզ առանձնացրին հատուկ մարագի մեջ։ Դուռը փակեցին ու մեզ վրա պահակ նշանակեցին։ Մենք այդ ահավոր դեպքերից սարսափած՝ ուզում էինք փախչել այդ գյուղից։ Մարագում նույնիսկ անասնակեր չկար։ Ինձ հաջողվեց դուրս պրծնել, գնալ գյուղը, մերոնց գտնել։ Հաջորդ օրը բարձրացանք լեռները, որոնք շատ անտառախիտ էին։ Մենք Քըռքըռ լեռան լանջին էինք։ Մեր գյուղի դիրքն այնպիսին էր, որ մենք սարի լանջին էինք ապրում։ Շաղբաթի ահռելի գետը — Շամիրամի ջրանցքն էին անցնում մոտից։ Մենք բարձրացանք լեռան գագաթը, անտառի մեջ, տեսանք, թե ինչպես թուրքերը — քրդերը մեր անասունները, անկողինները, մեր սպիտակեղենները թալանում էին։ Մենք տեսանք, որ ամեն առավոտ թուրքի լամուկները գալիս են, սկսում են կրակել ինչ–որ թիրախի վրա։ Երբ թուրքերը հեռացան, մեր տղաները իջան ու մոտեցան, տեսան, որ այդ թիրախը իմ պապի գլուխն էր։ Անխիղճ թուրքերը պապիս թաղել էին հողի մեջ կենդանի–կենդանի, գլուխը թողել էին դուրսը — կրակում էին անընդհատ։ Երբ վերադարձանք գյուղ, պապիս մարմինը, որ արդեն քայքայված էր, մի կերպ թաղեցինք։ Թուրքերը — քրդերը մեր անասունները տանում էին։ Մեր գյուղացի Կակոսենք, որ շատ հարուստ էին, քառասուն զույգ գոմեշ ունեին. դրանցից մեկը՝ Մարալը փախչում ետ է գալիս ու մտնում իր փարախը։ Ինչո՞վ էինք ապրում լեռներում։ Մեզ պահում էին մեր ոչխարները։ Մեր շները առավոտյան տանում էին ոչխարներին, արածացնում — երեկոյան բերում։ Մենք կթում էինք — ապրում։ Օրերից մի օր հար—անի տղան գոռում է՝ Սիրա՜կ, քեռիդ եկել է։ Մենք կորցրել էինք մեր քեռուն։ Դա Արշակ Մխիթարյանն էր։ Նա մեզ սկսեց տիրություն անել։ Չեմ կարող մոռանալ 1915 թիվը, երբ մենք լեռներով, գյուղերով անցանք. մարտ ամիսն էր՝ անձր—ային, բուք, սոսկալի ցուրտ։ Վերջին գյուղը, որ Վարագ էր տանում, դա Բերդակն էր։ Մենք այնտեղ տեսանք փողոցներում մերկ, սպանված մարդիկ, որոնք ուռել էին — նեխել։ Հոտում էին։ Մենք այդ բոլորի միջով անցանք դեպի Վարագ։ Լուսաբացին Վարագի լեռներում թուրքերը, որ դիրքեր էին բռնել, մեզ տեսան — սկսեցին կրակել մեզ վրա։ Ժողովուրդը սարսափահար լաց էր լինում։ Վարագը մեր սրբավայրերից մեկն է, որտեղ մի շարք եկեղեցիներ կան, Խրիմյան Հայրիկը այնտեղ դպրոցի տնօրեն է եղել։ Մեզ տեղավորեցին գոմերում։ Վարդապետները մեզ երկու հարյուր գրամ հաց էին տալիս՝ զրկելով իրենց բերնից։ Չեմ մոռանում, երբ մեզ տեղավորեցին գոմերում, մի գիշեր, կես գիշերին, մեկ էլ մի հսկա ոտք իմ փորի վրա ծանրացավ։ Ես գոռացի։ Բոլորը վախեցած արթնացան, լույսերը վառեցին, տեսանք՝ գոմեշ էր։ Մեկ–երկու ամիս այնտեղ մնալով՝ մենք փախչում ենք ու մոտենում Վանին։ Միշտ գիշերով էինք գնում, քանի որ ցերեկը մեզ հետապնդում էին։ Երբ Վանին մոտեցանք ու Քաղաքամեջ պիտի մտնեինք, թուրքերը կանգնեցրին, սկսեցին տղամարդ փնտրել։ Վանի հերոսները հեռադիտակով նայում էին, սկսեցին կրակել։ Թուրքերից ոմանք ընկան, ոմանք փախան, — մենք ազատվեցինք, մտանք Վան։ Քաղաքում կային նա— օտարերկրյա հյուրպատոսներ։ Մայրս եղբորս հետ հենվել էր մի սյան վրա, ասաց՝ տղերք, ականջ արեք, տեսեք։ Մենք լսեցինք, որ իրոք ձայն կա։ Եր—ի հեռագրասյուն էր։ Մայրս ասաց՝ կանչեք ձեր հորը, Ամերիկայից թող գա։ Վանում մեզ տեղավորեցին դպրոցի շենքում։ Ամեն առավոտ Վանի փողային նվագախումբը նվագելով ման էր գալիս՝ երեխաները նրա ետ—ից։ Արդեն Վանի ապստամբությունն սկսված էր։ Մի հայ ասաց մեզ՝ երեխաներիս. «Գնացեք փամփուշտներ հավաքեք, բերեք, որ նորը պատրաստեն»։ Մենք գնացինք փամփուշտներ հավաքեցինք, տվեցինք արհեստանոցին։ Հասավ օրը, երբ կռիվն ուժեղացավ Վանում, Այգեստանում։ Վասպուրականցիները, որ հավաքվել էին այնտեղ, մեծ կամքի ուժով պաշտպանեցին —՛ Այգեստանը, —՛ Վանի կենտրոնը՝ Քաղաքամեջը։ Մերոնք ուժեղ մարտեր մղեցին —՛ Այգեստանում, —՛ Քաղաքամեջում։ Թուրքերը լսելով, որ ռուսական զորքը Սալմաստից գալիս է Վան, խուճապահար սկսեցին հեռանալ։ Մերոնք հարձակվեցին, ոչ միայն թուրքերին ոչնչացրին, այլ— մեծ ավար ձեռք բերեցին՝ հրետանի, փամփուշտներ — այլն։ Մայիսի 26-ին Վանի բերդի վրա ծածանվեց Հայաստանի դրոշակը։ Վասպուրականցիները մեծ սիրով ընդունեցին ռուսական զորքերին — հայ կամավորներին՝ Անդրանիկ փաշայի ղեկավարությամբ։ Երբ ուրախություն էր համատարած, մեզ մոտեցավ մի ռուս օֆիսեր — նկարեց՝ ես էի, մայրս էր — եղբայրս։ Այդ ժամանակ սկսում է Ռուսաստանի հեղափոխությունը, որը հարկադրեց ռուսական զորքին ետ վերադառնալ Ռուսաստան, որոնց հետ նա— շատ գաղթականներ՝ դեպի Հայաստան։ Գաղթեցինք դեպի Հայաստան։ Ճանապարհն անցնում էր խոր ձորերով — ահռելի գետերով։ Այդ ժամանակ նորից թուրքերը ուզում էին կտրել մեր ճանապարհը։ Մեծ կորուստներ տվեցին հայերը՝ այդ գետերի կամուրջների մոտ։ Ժողովուրդը խռնված, անասունները —ս, մայրը գցում էր երեխային, ինքը գետն էր նետվում։ Վերջը մեր կամավորական ջոկատների օգնությամբ, փշրված, սոված, ծարավ անցանք Ար—ելյան Հայաստան։ Առաջին հանգրվանը եղավ Օրգովի ռուսական սահմանապահների մոտ։ Այդտեղ մեզ շատ լավ դիմավորեցին ռուս սահմանապահները։ Մեզ լավ ընդունեցին, հաց տվեցին, կերակրեցին։ Եկանք հասանք Իգդիր՝ Սուրմալու։ Սուրմալուի Հախվերիս գյուղում ես աշխատեցի որպես բատրակ։ Պահում էի երկու գոմեշ։ Մի օր նախքան տուն վերադառնալս վազեվազ գալիս է իմ քեռին — գրկում է ինձ՝ ասելով. «Հայրդ եկել է, աչքդ լույս»։ Հայրս արդեն մեզ տիրություն արեց։ Նա կրթված մարդ էր, եղել էր Ամերիկայում — ահա 1917 թվին վերադառնալով Ամերիկայից, գալիս գտնում է մեզ։ Հայրս մեզ վերցրեց Իգդիրի Հախվերիս գյուղից, բերեց Եր—ան, որտեղ մենք երկու ամիս ապրեցինք, հետո գնացինք Ավան գյուղը։ Մեր գերդաստանից քսանյոթ հոգի զոհ էինք տվել։ Եր—անում ես աշխատեցի որպես բանվոր, երկաթգծի վրա։ Հետո տպարանում՝ գրաշար։ Այնտեղ էին նա— Ալազանը — շատ ուրիշներ։ Ապա հարել եմ կոմերիտական աշխատանքների, հետ—ել եմ հրահանգչական կուրսերին, դարձել եմ Հայաստանի կոմերիտմիության հիմնադիրներից՝ Աշտարակի մանկատանը։ Հաճախել եմ կուսակցական դպրոց։ Այդ նույն ժամանակ իմ կրթությունը շարունակել եմ թեմական դպրոցում՝ հիմիկվա Ս. Սարգիս եկեղեցու բակում։ Եղել եմ Աշտարակի կոլխոզի նախագահ, Էջմիածնի կոլխոզի նախագահ, Էջմիածնի կուսակցական շրջկոմի առաջին քարտուղար։ Միաժամանակ հաճախել եմ Պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, եղել եմ այգեգինեգործական գործարանի տնօրեն։ 1936 թ. Աղասի Խանջյանի սպանության պատճառով հեռացվել եմ աշխատանքից՝ որպես վասպուրականցի — ընդունվել Մանկավարժական ինստիտուտի հեռակա բաժինը, ավարտել պատմության ֆակուլտետը։ Սկսվել է Հայրենական մեծ պատերազմը, որի առաջին օրերից մասնակցել եմ որպես գումարտակի հրամանատար։ Մինչ— 1946 թ. գտնվել եմ բանակում։ Այնուհետ— եղել եմ Եր—անի ռադիոկոմիտեի նախագահի տեղակալ, Հայգրքի տնօրեն, «Գիտելիք» ընկերության գիտական քարտուղար։ 1965 թվից թոշակավորվել եմ։ Ունեմ երկու աղջիկ, հինգ թոռ — ինը ծոռ։

  • Նկատի ունի 1988 թ. փետրվարին Սումգայիթում — 1990 թ. հունվարին Բաքվում հայերի նկատմամբ ադրբեջանցիների կազմակերպած ջարդերը — 1991 թ. սկսված Արցախյան ազատամարտը:

31 (31). ՎԱՐՍԻԿ ԱԲՐԱՀԱՄԻ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1905 Թ., ՎԱՆ) Մենք խաղաղ ապրում էինք Վանում։ Այնտեղ Վանա լիճը կար։ Մենք այգի ունեինք — որպես ամառանոց գնում էինք Ավանց գյուղը։ Այգեստան տատիկենցս տունն էր։ Մի օր հայտարարեցին, թե՝ բոլոր ավանցիները հավաքվեն Այգեստանի Խաչփողան հրապարակը, այսինչ ժամին ելույթ պիտի ունենան՝ ի օգուտ հայերի։ Էդ ժամանակ բոլորը հավաքվեցին։ Վեր կացան, խոսեցին, ամենավերջը ասին. «Հյուրիե՜թ, ադալե՜թ, մուսաֆա՜թ»։ Հորս հարցրի. – Էս ի՞նչ է կըսեն։ – Մենք՝ հայերս ու թուրքերը, եղբայր պիտի լինենք։ Երբ որ վերջացան ելույթները, թուրքական նվագախումբը նվագել սկսեց։ Հետո ուրիշները —ս խոսեցին։ Մի ժամանակ անցավ, մեր ղեկավարներին՝ Վռամյանին — ուրիշներին տարան սպանեցին, գցին ծովը։ Հետո թուրքերը պատրաստվան կռվի։ Առաջին հերթին փակեցին հայկական եկեղեցիները։ Մենք չորս հատ եկեղեցի ունեինք՝ Ս. Նշան, Ս. Պողոս–Պետրոս, Ս. Վարդան, Ս. Ամենափրկիչ, որոնք վառեցին, հետո կռիվն սկսվեց։ Հարձակվան հայերի վրա։ Հայերն էլ ինքնապաշտպանությամբ կռվեցին մինչ— վերջ։ Թուրքերը մարդ ուղարկեցին թե՝ հայերը թող հանձնվեն։ Հայերը թե՝ մենք չենք հանձնվի, մինչ— արյան վերջին կաթիլը պիտի կռվինք։ Կռիվն սկսվեց։ Իմ հայրը ռամկավար էր։ Մայրս ճաշ էր պատրաստում, ես հորս դիրքը ճաշ էի տանում՝ օրական երկու անգամ։ Էդ դիրքն էլ շատ վտանգավոր տեղ էր։ Հայրս մի թուղթ գրեց, տվեց, որ գնամ, տանեմ Առաջնորդարան։ Էնտեղ գրել էր. «Էս շատ վտանգավոր դիրք է, Բերդի տակն է», իսկապես էլ գոմի կողմից պետք է փիլաքան դնել, կտուրը ելնել։ Կտուրը ելան, փորեցին, հայաթի դուռը փակեցին, ժողովրդին տեղափոխեցին մեջը։ Թուրքերը, որ հեռադիտակով նայում էին, մտածում են, որ մարդ չկա դիրքերում, գրոհում են։ Մերոնք պատրաստված էին, թուրքերից ով որ թոկը բռնում էր, ընկնում էր ցած — սպանում էին. էդպես հայերը ուժեղացան։ Էդ կռվի ժամանակ հորքուրս վեդրոն ձեռքը, որտեղ որ թոփը ընկնում էր, ջուրը լցնում էր վրեն, հավաքում, տանում էր գործարան ու նորից բարութ էին պատրաստում։ Մեր գերդաստանից շատերը մահացան։ Թուրքերը եկան հայ նավաստիներին տարան, որ իրենց տանեն, փախցնեն, քանի որ լսել էին, որ ռուսը գալիս է։ Հայ նավավարը թուրքերին լցնում է նավը, տանում է ծովի մեջտեղը, նավը խորտակում է, ինքն էլ լողվոր էր, լողալով դուր է գալիս, ազատվում։ Թուրքերը խեղդվում են։ Ռուսները եկան։ Երկար ժամանակ ապրեցին մեզ հետ։ Ասին՝ այսինչ տեղը ճակատ է բացվել, եթե մենք գնանք, թուրքերը ձեզ կսպանեն։ Տղամարդիկ գնացին սարը կռվելու։ Ժողովուրդը գաղթել սկսեց…։ Բերկրիի գետը ջանդակ է, որ բերում էր։ Հորքուրս երեխու հետ մտնում է ջուրը, երեխան ջուրը տանում է։ Խեղճ հորաքույրս ամբողջ կյանքում հիշում էր. «Բաբկենին չկարողացա պահել, ջուրը տարավ, ոսկիներս էլ շորի մեջ էի կարել, քամեցի ջրի միջից հանեցի, դրի քարին, որ չորանա, էնտեղ էլ էդ մոռացա եկա»։ Տղին ջուրը տարավ, ունեցվածքը կորցրեց, հենց հասանք Իգդիր, հորքուրս դարդից մահացավ։ Իմ հորեղբայրը կռվի մեջ մեռավ։ Իգդիրից հետո սայլերով եկանք Ար—ելյան Հայաստան։ Հերս ասաց. – Մենք ջրի, հողի, մրգի ժողովուրդ ենք։ Մեզ տարան Ղամարլու՝ Արտաշատ։ Գնացինք, էնտեղ էլ ապրեցինք։ Հետո, շատ տարի հետո փոխադրվանք, եկանք Եր—ան։

32 (32). ՍԻՐԱՆՈՒՇ ՍԻՄՈՆԻ ԹՈՒԹՈՒՆæՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1906 Թ., ՎԱՆ) Ծնվել եմ վանեցի հարուստ վաճառականի ընտանիքում։ Մեր ընտանիքը բազմանդամ էր։ Հայրս ունեցել է վեց եղբայրներ, որոնցից երեքը 1895 թ. քաղաքական իրադարձությունների ժամանակ զոհվել են։ Թուրքերը հարձակվել են Վանի վրա։ Վանեցիները կտրել են բարդիները, բարիկադներ են սարքել — տասը օր շարունակ կռվել թուրքերի դեմ։ Բայց հայերի փամփուշտները վերջացել են։ Վանը ունեցել է շատ հարուստ մտավորականներ, որոնք մտածել են, որ ավելի լավ է հեռանան Պարսկաստան։ Իսկ հայրս — հորեղբայրս ետ են եկել, թաքնվել են լեռներում, Վարագա վանքում, Աստղիկ դիցուհու մեհյանում, քանի որ հորս գլուխը գնահատված է եղել երկու հարյուր ոսկի։ Մայրս ունեցել է տասներկու զավակ, ութը՝ տղա, չորս աղջիկ։ Հայրս առ—տրական էր։ Վանում կային շատ արհեստավորներ։ Բոլոր տներին կից կար այգի։ Այգեստանը տարածված էր։ Պտղատու ծառերի առատություն էր — ծաղկանոցներ։ Եթե պատահեր, որ դրացին չունենար, նվիրում էին։ Սեխը, ձմերուկը բերում էին կողքի գյուղերից։ Քիչ թուրքեր կային։ Առ—տուրը մեծ մասամբ հայերի ձեռքին էր։ Պղնձագործները շատ գեղեցիկ փորագրված սկահակներ էին պատրաստում կարմիր պղնձից։ Մեր բոլոր բազկաթոռները ծիրանի կամ ընկույզի փայտից էին՝ վրան սադաֆով զարդարված։ Մեր սպասքը արծաթից էր։ Մեր տանը ճաշակով — նուրբ ապակեղեն ունեինք։ Վանը ուներ մի քանի շուկաներ։ Խաչփողանում հայրիկիս խանութն էր։ Հորս խանութը մեծ էր, սկզբում ապակեպատ գրասենյակն էր, ուր նստում էր հայրս — կարդում թերթեր։ Ստանում էր անգլիական լավագույն կտորեղեն, ռուսական չիթ, փաթուսխա։ Հորս խանութի մասնաճյուղերը գտնվում էին նա— Տրապիզոնում — Էրզրումում։ Հրեա վաճառականները Բաշքալեից գալիս, գնում էին։ Ոսկերչությունը —ս զարգացած էր։ Մեր տան մեծ դահլիճները անտիկա գորգերով էին զարդարված։ Քաղաքը կազմակերպվել է մ.թ.ա. 9-րդ դարում։ Սկզբում կոչվել է Տուշպա, ապա՝ Երվանդավան, Վան։ Վան քաղաքն ուներ ծուռումուռ փողոցներ, իսկ Այգեստանը ամառանոց էր։ Այն հսկայական մի թաղամաս էր։ Մեր տունը անկյունային էր։ Մեր տանը շատ հյուրեր էին լինում։ 1896–ի դեպքերից հետո հայրս կապ ուներ Փարամազի հետ։ Արամ փաշան, Վռամյանը, Դերձակյանը մեր տանը լինում էին։ 1913 թ. մեզ մոտ բացվեց դաշնակցության տունը, որի հիմնադիրն էր Բարունակ Կապուտիկյանը՝ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի հայրը։ Մեր տունը երկու — կես հարկ էր։ Յուրաքանչյուր հարկ հինգ–վեց մետր բարձր էր։ Տանիքը տափակ էր, ծիրան էինք փռում, որը դեղին շափյուղայի պես էր լինում — բերանդ դնեիր, լեզվիդ վրա կհալվեր։ Առաջին հարկում հացի շտեմարանն էր։ Կային մեծ թաջիրներ։ Հացը եփում էին երկու շաբաթը մի անգամ։ Կողքին մառանն էր։ æնարակված ամանների մեջ լցվում էր պահուստը։ Խաղողը կախում էինք։ Նրա դիմացը կապույտ բազալտ քարով ծածկված սենյակ կար, ուր պահում էինք խմորեղենը։ Այնտեղ կային թոնիրներ, որոնք վառվում էին գազով։ Ունեինք ներքնատուն, որտեղ մարդու հասակին կարասներ կային՝ թաղված ծովի ավազի մեջ — լցված էին Շահբաղի գինով։ Այնտեղ էին պահվում նա— անուշեղենները։ Մենք ունեինք ռոկֆորից ավելի լավ պանիր, որը կանաչիով էին պահում — ամանի բերանը փակում էին ու թաղում ավազի մեջ։ Կար նա— փայտատուն։ Կալոշ, բոթին էինք հագնում։ Մեր շքեղ հագուստները գալիս էին Պոլսից։ Առաջին հարկում մենք ունեինք նա— ամառային — ձմեռային ճաշասրահներ։ Պատերին նկարներ, լուսամուտներին՝ վարագույրներ։ Խրիմյան Հայրիկի նկարը մեր հյուրասենյակի պատից էր կախված։ Երկրորդ հարկում մի հսկա քառակուսի սրահ ունեինք, որը երկու հարյուր հիսուն հոգի կառներ։ Երբ կամավորական խմբերը եկան, գեներալ Նիկոլա—ը տասնհինգ օր մնաց մեզ հյուր, — այդ խրախճանքը մեր տանը եղավ։ Այդ սենյակում կային բազկաթոռներ, քանեփաներ՝ կանաչ թավիշով ծածկված, իսկ բազկաթոռների ծայրերին ոսկեգույն առյուծներ էին, սեղանի վրա հեռադիտակ — Անիի ավերակների նկարների ալբոմը։ Մեկ պատշգամբից եր—ում էր Վանա ծովը։ Մյուս պատշգամբից եր—ում էր Սիփանա սարը՝ մով կապույտի մեջ թաղված, հարավից՝ Տավրոսի սկիզբն էր, հյուսիսից՝ Շահբաղի գյուղը — Ակըռվըթին՝ հայտնի Մհերի Ագռավի քարը — ծաղկի դաշտը, որն սպիտակ էր եր—ում, որտեղից հետո հարձակվեցին թուրքերը։ Մենք ունեինք չորս ծառաներ, խոհարար, կառապան։ Ախոռատուն ունեինք, երկու արաբական նժույգ ունեինք, կովեր, ոչխարներ ունեինք Դարման գյուղում։ Աղո ծառայի հարսանիքը մեր տանն է կատարվել՝ ողողված լույսերի մեջ։ Կենտրոնում կախվում էր ջահը։ Ունեինք գրամոֆոն, որը բերել էին Եվրոպայից, նա— հայերեն ձայնասկավառակներ։ Մեծ հարգանք, պատիվ, սեր — ունկնդրություն կար մեծերի նկատմամբ, նա— ազգականների հանդեպ։ Մեր տանը դառը խոսք չեմ լսել։ Բոլորս սիրում էինք իրար։ Վանը ուներ երեք թատերական խումբ։ Մենք ունեինք այցելության հատուկ օրեր։ Հայրիկիս անունը Սիմոն էր, Տեառնընդառաջին հարյուրի չափ հյուր էինք ունենում։ Խաղողի որթի ճյուղերը վառում էին, վրայից թռնում էին։ Ամառը գնում էինք Վարագա վանքը։ Դա մի սրբազան վայր էր, որտեղ գյուղերից գալիս էին։ Հայ ժողովուրդը հավաքվում էր, երգում, պարում էին։ Վանում կար յոթը եկեղեցի։ Կային նա— կաթոլիկներ — բողոքականներ, որոնք ունեին առանձին դպրոցներ, հիվանդանոց։ Բայց լուսավորչականներն ավելի շատ էին։ Մենք Ս. Աստվածածին եկեղեցին էինք գնում։ Այն բավական մեծ էր, մոտ հինգ հարյուր մարդ կտեղավորվեր։ Ապրիլի 7-ին, երբ ինքնապաշտպանական կռիվը սկսվեց, Արսեն քահանան պատարագ էր մատուցում, ծերերն ու երեխաները բազկատարած աղոթում էին։ Մենք հավատում էինք, որ Աստված մեզ տեսնում է երկնքից — հետ—ում է յուրաքանչյուր կենդանի էակի վարք ու բարքին։ Այդպիսի երկյուղածություն կար։ Ամեն մի հարուստ ընտանիքից հաց էինք ուղարկում եկեղեցուն։ Մեծ սինիով տանում էինք եկեղեցու աշխատողների համար։ Իմ պապը՝ Գրիգորը, երբ թաղապետ պիտի ընտրվեր, մեծ թոնիրը վառել են, հաց են թխել։ Ավ. Թերզիբաշյանը գրել է այդ մասին Փարիզում, «Արծիվը իր գույնին մեջ» գրվածքում։ Մենք ունեինք յոթը դպրոց՝ Ազգային դպրոցը Սանդխտյան դպրոցն էր, ուր ես եմ սովորել։ Կար որբանոց։ Կային նա— երկամյա — քառամյա բարձրագույն դպրոցներ, որտեղ սովորում էին գյուղում դպրոց ավարտածները։ Ունեինք նա— Կենտրոնական վարժարան։ Ուսուցչական կազմը մեծ չէր։ Շատերն ավարտել էին Պոլսում։ Ինչպես իմ եղբայրները, յոթը — ինը տարեկան, գնացել էին Պոլիս սովորելու։ Նրանք հետո պիտի գնային Փարիզ, ճարտարապետական կրթություն ստանալու։ Ես յոթը տարեկանից մանկապարտեզ եմ գնացել։ Մեր բոլոր ուսուցիչները նշանավոր դեմքեր էին։ Դասավանդում էին հայերեն, աշխարհագրություն, իրավագիտություն, բնագիտություն, երգեցողություն, նկարչություն, սովորեցնում էին հայրենասիրական երգեր։ Դասամիջոցին գնդակ էինք խաղում, որը կարում էինք տանը։ Պարան էինք խաղում։ Պահմտոցի էինք խաղում։ Ես շատ երես առած եմ եղել։ Մի օր ասացի. «Վաղը դպրոց չկա», ոչ մի աշակերտ չի եղել։ Ուսուցիչը իմացավ, ծնողքիս կանչեց, բայց ես ներողություն խնդրեցի, որ ստախոսի անուն չստանամ։ Վանում առաջին անգամ բեմադրվեց Լ—ոն Շանթի «Հին աստվածները»։ Հայրս, մայրս ինձ ու Գուրգենին չէին տանում։ Մենք մեր լավ հագուստները դրինք կառքի մեջ, երեկոյան ես ու Գուրգենը հագած գնացինք նրանց ետ—ից։ Տոմսը մեկ ոսկի էր։ Երբ հայրս մեզ տեսավ՝ զարմացավ, բայց՝ բան չասաց։ Այդ պիեսը Կենտրոնական վարժարանում բեմադրվեց։ Սիրողների խմբեր էին, բայց խաղում էին նա— եվրոպական ստեղծագործություններ։ Զարիֆյանը երբ եղել է Վանում, զարմացել է։ Դերակատարներից մեկը եղել է Լեռ Կամսարը։ Վանեցիները թատերասեր էին։ Հետագային վարժապետանոցին կից շինեցին դահլիճ, որը յոթ հարյուր հոգի կտաներ։ Այնտեղ կազմակերպում էին ցուցահանդեսներ, դասախոսություններ, կուսակցական ժողովներ։ Ստանում էինք «Աշխատանք» — «Վանտոսպ» թերթերը։ Իմ մայրը —ս ուսում առած էր։ Նա մեզ պատմում էր Վիկտոր Հյուգոյի «Թշվառները»։ Անգրագետ տղամարդ չկար Վանում։ Մեր Սանդխտյան դպրոցը շատ առաջավոր էր։ Վանա ծովում Վանա տառեխ շա՜տ կար, որը էժան էր, —՛ հարուստին էր մատչելի, —՛ աղքատին։ Մեր թաղում աղքատներ կային։ Հայրիկս աշնանը սայլի վրա դնում էր ալյուր, պանիր — այլն ու տանում, բաժանում էր այդ ընտանիքներին։ Շատերը պանդուխտ էին գնում՝ իրենց ընտանիքին օգնելու նպատակով։ Մենք ունեինք կեռաս՝ ծիրանի չափ։ Պտուղը առատ էր, բացի սեխ ու ձմերուկից։ Ծիրանը արտաքինից շողշողուն էր — համով, քաղցր։ Ազատ ժամանակ այգիներում խաղում էինք։ Ծովափ էինք գնում՝ լողալու։ Ծովափը քաղաքից քսանհինգ կիլոմետր հեռու էր։ Մայրս ամեն առավոտ կառքով գնում էր, ծով էր մտնում՝ ես էլ իր հետ։ Շատ գեղեցիկ ծովափ էր։ Գնում էինք նա— Վարագա վանք, Նարեկա վանք, Ս. Գրիգոր Լուսավորչի վանքը։ Նավ — շոգենավ կային ծովային պտույտի համար։ Արտամետից Բաղեշ խնձոր էին տանում — բերում էին մեծ ձմերուկ, որի վրա կարելի էր նստել։ Ունեինք տան — դրուց հագուստ։ Դուրս գալուց հագած–կապած էինք լինում — միշտ հիշում՝ «Դու ինձ պահե բողչի մեջ, ես քեզ պահեմ մարդամեջ» ասացվածքը։ Մայրս հագնում էր ատլասից գունավոր, մինչ— փեշը բլուզկա՝ կարմիր, մանիշակագույն, ճերմակ գույնի։ Մայրս պոմբարխաթից վերնազգեստ ուներ։ Մազերը բաց էին թողնված, բայց յազմա կար գլխին։ Հայրս՝ ռեդինկոտ էր հագնում՝ կապույտ կամ ս— գլխարկ, ձեռնափայտ, ժիլեթ, ոսկյա շղթայով ժամացույց։ Տրապիզոնից թութուն էինք ստանում։ Ճամփորդություններ էինք անում։ Ամառը գնում էինք Արտամետ, որը հրվանդան էր ծովի մեջ, որտեղ վրաններ կային։ Տանը երկաթյա մահճակալների վրա էինք քնում։ Մայրս տանը ղեկավարում էր ամեն ինչը։ Օրական տասը–տասնհինգ հոգի հյուր էր գալիս։ Ամեն ինչ տանը կար՝ հավ, ոչխար, բանջարեղեն։ Ուխտագնացության օրվա համար հատուկ կպատրաստվեին, բաղարջ կեփեին, հալվա, ձու կխաշեին — կանաչի։ Հուղարկավորության ժամանակ երեխաներ չէին տանում։ Կանայք գերեզմանատուն չէին գնում։ Վարագա Ս. Աստվածածին եկեղեցին ուներ պանթեոն։ Ամուսնությունները շատ շքեղ ու պաշտոնական էին լինում։ Առանց սիրո կարող էին ապրել։ Սիրո բոլոր երանգները առկա էին։ Ամուսնության ժամանակ ծնողների վերջնական համաձայնությունը պիտի լիներ։ Ամուսնալուծում լինում էր, երբ բերանից հոտ էր գալիս — կամ երեխա չէր ունենում։ Անբարոյականություն՝ չեմ լսել։ Մայրս տասնվեց տարեկան է եղել, երբ ամուսնացել է, իսկ հայրս՝ քսան։ Դաշնակցության տունը մեր տան մոտն էր։ Կային նա— հնչակյաններ — ռամկավարներ։ Այդ բոլոր կազմակերպություններն էլ հեղափոխական են եղել, բայց լավ կլիներ, եթե այդ բոլոր ճիգ ու ջանքերը ուղղվեին մի նպատակի։ Պիտի ունենայինք մի կուսակցություն, ինչպես եղել է Վանում։ Վարդգես Սարենգյուլյանը Զոհրապի հետ Պոլսո պառլամենտի անդամ է եղել։ Մենք ունեցել ենք նա— ֆեդայիներ։ Հայտնի էր Տիգրան Դերոյանը*։ Վանի ժողովուրդը զինված էր։ Մեր տանը չորս հատ զենք կար, տղամարդիկ պահում էին իրենց գրպանում։ Երբ կռիվը սկսվեց, հայրիկս մեր զենքերը հանձնեց թուրքական կառավարությանը։ 1909 թ. Ադանայի ողբերգությունից հետո վանեցիները մտածում են՝ զինվել։ Հավաքում են փող, դիմում են Վռամյանին, Դավթյանին։ Նրանք գնում են Պոլիս, հանդիպում են Զոհրապին* — Սարենգյուլյանին։ Այդ ժամանակ մենք պետք է զինվեինք։ Մինչ— 1915 թ. Վանում կային քաղաքական հեղինակավոր գործիչներ՝ ինչպիսիք էին Վռամյանը, Վահան Փափազյանը, Արտակ Դարբինյանը, Փարամազը, Իշխանը**։ Հնչակյանները շատ մեծ դեր կարող էին կատարել, եթե գաղտնապահ լինեին։ 1914 թ. Կոստանցայում կազմակերպված խորհրդակցության մասին թուրքերը իմանում են — Պոլսո Բայազեդի հրապարակում քսան հոգու կախեցին։ Փարամազը եկել էր Վան, որպեսզի փորձի իրենց՝ հնչակյանների ազդեցությունը, բայց տեսել է, որ Վանում դաշնակները շատ են — լավ կազմակերպված են։ Արմենականների տրադիցիաները ուժեղ էին։ Նրանք շատ նահատակներ տվեցին՝ Մկրտիչ Ավետիսյան — այլոք։ Եղել է ժամանակ, որ հայահալած քաղաքականություն չի եղել Թուրքիայում, — հայերի վիճակը շատ լավ է եղել։ Հայերը կարող էին թուրքերի հետ հաշտ ու խաղաղ ապրել։ Սահմանադրությունից հետո հայերից սկսեցին զորակոչիկներ տանել տասնութից քառասունհինգ տարեկան տղամարդկանց։ Շատ հայեր հիսուն ոսկի էին տալիս — ազատվում բանակից։ Իմ եղբայրը պատրաստվում էր Փարիզ մեկնել, մյուս եղբայրս էլ՝ Զվիցերիա, բայց թոհ ու բոհը սկսվեց։ Միշտ քրդերը հարձակվում էին քաղաքի ճանապարհներին ճամփորդների վրա։ Քրդերի գեները թալանչի էին, — թուրք կառավարությունը չէր խանգարում։ Մինչ— 1914 թ. թուրքերը անպաշտոն կերպով ուժեղացրել էին բռնությունները հայերի նկատմամբ. մերոնք դիվանագիտորեն մեղմում էին, բայց նա— զինվում էին։ Քաղաքը ուներ երեք բաղնիք, որոնք շատ լավն էին։ Մարդիկ առավոտից գնում էին, այնտեղ լողանում էին, ճաշում, երեկոյան վերադառնում։ Բաղնիքում հաճախ աղջիկտեսի կերթային, որ մարմնական բարեմասնությունները տեսնային։ Այնտեղ հանդիպումներ էին լինում, զրուցում էին։ Մենք մեր տանն էինք լողանում, մեծ տաշտի մեջ՝ շաբաթը մեկ անգամ։ Մեր տան մոտ նա— հոր կար։ Ամեն փողոց երկու կողմից առու ուներ։ Մեր շենքի մեջ զուգարան կար։ Սանիտարական մաքրություն կար։ Փոքր քույրս երբ ծնվեց, տատմեր եկավ։ Մեզ հեռացրին տնից։ Մայրիկիս ձայնը լսում էինք այգուց։ Հայրիկս ասեց. «Ես գնացի ծովից մի փոքրիկ աղջիկ բերի»։ Եվ մենք հավատում էինք։ Ես ութը տարեկան էի։ Ամոթխածություն կար։ Մեր գիտելիքները սահման ունեին։ Ընտանիք էր, ուր ամեն մեկը գիտեր իր տեղը։ Մեզ մոտ ձեռագործ շատ էին անում, հատկապես ժանյակագործություն, բայց ես սիրում էի կարդալ։ Տղամարդիկ խմում էին օղի՝ մատնաչափ բաժակներով։ Ազգականները փոխայցելություններ կանեին։ Մեր հարսները Ճիտեճյանների, Հյուսյանների, Գափամաճյանների, Թերլեմեզյանների, Շահբաղունցյանների եր—ելի ընտանիքներից էին, որոնք նպաստել էին ազատագրական պայքարին։ Վանում հիմնված էր Կանանց միություն։ Ֆեդայիները ծպտված գալիս էին մեր տունը։ Նրանց «ղաչաղ» էին ասում։ Նրանց սնունդը ապահովված էր, — իրենք գալիս էին, հաշվետվություն կտային։ Մենք՝ երեխաներս, գիտեինք, որ ոչ ոքի չպիտի հայտնենք նրանց մասին։ Գիտեինք, որ ղաչաղները հեղափոխականներ են։ Նրանցից շատերին ես անձամբ ճանաչում էի։ Մենք լավ հարաբերությունների մեջ էինք նա— թուրք նահանգապետ æ—դեթի, Գասիմ բեկի հետ։ Նրանց տները մորս հետ գնում էինք այցելության։

  • Տիգրան Դերոյան (Վազգեն) (1873, Վան - 1898, գ. Կուռուբաշ, Վան) - ազգային ազատագրական շարժման գործիչ:
  • Գրիգոր Զոհրապ (1861, Կ.Պոլիս - 1915, Մեծ եղեռնի նահատակ) - գրող, հրապարակախոս, փաստաբան-իրավագետ, հասարակական, քաղաքական գործիչ:
    • Ազգային ազատագրական շարժման գործիչներ:

33 (33). ՊԱՏՐԻԿ ԱՎԵՏԻՍԻ ՍԱՐՈՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1906 Թ., ՎԱՆ) Ըստ անձնագրի ծնվել եմ 1906 թվին, բայց մայրս ասում էր, որ ես ծնվել եմ 1907 թ., Խրիմյան Հայրիկի մահվանից հետո։ Այսօրվա պես հիշում եմ մեր տունը, որը գտնվում էր Վանա բերդի տակը, Ս. Նշան եկեղեցու մոտ։ Մեր տունը երեք հարկանի շենք էր։ Հիշում եմ իմ ընկերներին, որոնց հետ բարձրանում էինք բերդի բացատը — խաղում էինք։ Հարուստ չէինք։ Հիշում եմ Վանա գեղեցիկ ծովը։ Հայրս ձեռքս բռնած տարավ ծով, որը շատ աղի էր, — ես քիչ էր մնում խեղդվեի։ Յոթ տարեկան էի, երբ թուրք ոստիկանները գալիս, սպառնում էին, որ մեր զենքերը հանձնենք։ Նրանք հաճախ գալիս էին — սպառնում հորեղբայրներիս — հորս։ Այդ ժամանակ վախճանվեց մեծ եղբայրս՝ Հարությունը։ Մայրս ինձ տեղավորեց եկեղեցու մանկապարտեզը։ Մի անգամ պիտի գնայի տատիկիս տունը, մեղուները ինձ խայթեցին։ Մանկապարտեզում իմ դաստիարակն էր տիկին Մանկասարյանը, որն ինձ սովորեցրել էր գրագիտություն։ Դպրոցում էլ դաստիարակվել եմ հայրենասիրության ոգով։ Հիշում եմ, փափախավոր հայեր գալիս էին մեր տունը — ժողովի էին նստում։ 1914 թ. եղավ ար—ի խավարում։ Հնչեցին եկեղեցու զանգերը։ Շատերը գուշակեցին, որ կռիվ է լինելու։ 1915 թ. ապրիլի սկզբին թուրք ժանդարմները հրեշ æ—դեթի ղեկավարությամբ հարձակվեցին Վանի վրա։ Արդեն նախօրոք հավաքել էին բոլոր երիտասարդներին՝ իբր թուրքական բանակ են տանելու, բայց ճամփին կոտորել էին։ Ղ—ոնդ հորեղբայրս կարողանում է փախչել այդ սպանվածների միջից։ Սկսվեց կռիվը։ Հայերը լսել էին, որ թուրքերն ասում են. «Վանը թուրքերին պետք է մնա»։ Մի քանի օր առաջ թուրքերն ու քրդերը հարձակվել էին քաղաքի հայերի խանութների վրա, թալանել էին։ Վանում գործում էին դաշնակցական, ռամկավար — հնչակյան կուսակցությունները, որոնք վտանգը տեսնելով՝ միացան — հանդես եկան միասնաբար։ Քաղաքում բերդի վրայից անընդհատ հրացաններով կրակում էին։ Երկու հորեղբայրներս՝ Ղ—ոնդն ու Մարտիրոսը, սկսեցին մասնակցել կռիվներին։ Մարտիրոսը ընտանիք ուներ, իսկ Ղ—ոնդը ամուրի էր։ Նրանց հաց ու ջուր ես ու Վրույրը՝ Մարտիրոսի տղան, տանում էինք, որ ուտեն։ Մեր տան երրորդ հարկից հայրս հսկում էր, որ թուրքերը բերդից վար չիջնեն դեպի Քաղաքամեջ։ Հայրս մեկ էլ տեսնում է, որ թուրքերը սկսեցին պարաններով իջնել։ Հայրս սկսում է կրակել նրանց վրա, — թուրքերը ահից այլ—ս չեն իջնում։ Ամեն ինչ ճակատամարտի համար էր։ Խառակոնիսից գաղթականներ էին գալիս — մտնում քաղաք՝ Այգեստան։ Մայիսի սկզբին սկսվեց թնդանոթների որոտը։ Մեր տղաներին մեր մայրերը աղջկա շորեր էին հագցրել — երեսները ցեխոտել էին։ Թուրքերը նոր տեսակ թնդանոթներ էին օգտագործում, որոնք ականներ էին գցում մեր տների վրա։ Դրանք երկար հավանգի ձ— ունեին։ Հաճախ չէին պայթում, մեր կանայք զգուշությամբ ականազերծում էին։ Մայիսի 5-ին, երբ հաղթանակը եղավ, թուրքերն սկսեցին փախչել նավակներով՝ ծովի վրայից։ Նրանք փախցնում էին իրենց ընտանիքներին։ Հաղթական վանեցիները մեծ նվագախմբով Այգեստանից եկան Քաղաքամեջ — միմյանց սկսեցին համբուրել։ Այգեստանը Քաղաքամեջից հեռու էր չորս–հինգ կիլոմետր տարածությամբ։ Հետո ռուսական զորքը մոտեցավ Վանին։ Հայրս ինձ բարձրացրել էր իր ուսին, որ ես լավ տեսնեմ։ Վերջապես լսվեց ձիերի դոփյուն։ Առաջին հերթին Վանին մոտեցավ Անդրանիկը, հետո՝ Դրոն, Համազասպը*, Գայը**։ Անդրանիկը Վան չմտավ, կռվից հետո վանեցիները սկսում են թալանել թուրքերի տները։ Հայրս այդ թալանին չմասնակցեց։ Այդ օրերին հայրս իմ ձեռքը բռնած բարձրացել էր բերդը։ Մի բացատում հայրս տեսավ տասնհինգ հատ ձու։ Թաշկինակի մեջ դրեց, տուն տարանք։ Մայրս ծիծաղեց հորս վրա, թե՝ «Քարվան գնաց, փետուր բերեց», քանի որ ոչինչ էր այդ։ Կռվից առաջ թուրքերը տարել են Իշխանին — գիշերով սպանել են։ Հիշում եմ Իշխանի թաղումը։ Նա դաշնակցական խոշոր գործիչ էր — մասնակցել էր ֆիդայական շարժմանը։ Իշխանի դիակը դրվեց Ս. Վարդան եկեղեցում, հոգեհանգիստ եղավ, իսկ տղան՝ «հոպ, հոպ կանեմ, թուրք կսպանեմ» ասում էր։ Հետո գեներալ Նիկոլա—ը կազմակերպում է Վանի կառավարությունը, որը — սկսում է գործել։ Հուլիսի 15-ին գեներալ Նիկոլա—ը պահանջում է, որ հայերը գաղթեն, որ թուրքական զորքը հսկայական ուժ է ստացել — հարձակման է պատրաստվում։ Հայ ղեկավարները՝ Արամ Մանուկյանը — այլոք, հրաժարվում են գաղթել — ասում են գեներալ Նիկոլա—ին. «Մենք առանց օգնության հաղթեցինք, մենք ունենք կամքի ուժ, որ պաշտպանենք մեր երկիրը», բայց Նիկոլա—ը — Անդրանիկը, որպես ղեկավար, ռուսների հետ համաձայնվում են նահանջել։ Տիրեց իրարանցում։ Երեք օր ժամանակ տվեցին։ Ինչքան պղնձե կաթսա ունեինք, տարան լցրին հորերը։ Էն հույսով, որ պիտի ետ գանք։ Մայրս գաթա թխեց, հալվա սարքեց։ Հայրս մի էշ գնեց, էդ էշին բարձեցինք մեր անկողինները, իսկ կովը սանձած տվին իմ ձեռքը։ Մայրս ասաց՝ տունը վառենք։ Հայրս ասաց՝ ետ պիտի գանք։ Սկսվեց գաղթը։ Հասանք Ավանց նավահանգիստը։ Այնտեղ տեսանք շատ դիակներ, որոնց սպանել էին թուրքերը։ Հայրս տրեխներ էր կարել ու հագցրել էր ինձ։ Վանեցիները արցունքն աչքերին հեռանում էին իրենց հայրենի օջախներից, բայց սարսափը պատել էր բոլորին, որ թուրքերը ուր որ է՝ գալու են։ Էլ շների ոռնոց, մարդկանց բղավոց։ Էդ աղմուկ–աղաղակի մեջ մեր էշը կորավ՝ հետը միասին մեր անկողինները։ Հասանք Աբաղայի դաշտը։ Կողքից հոսում էր Բանդիմահու գետը՝ իր ահռելի հռնդյունով։ Այնտեղ շատ մայրեր իրենց կրծքի երեխաներին նետում էին գետը, քանի որ կամրջի վրայից անցնելը շատ դժվար էր — վտանգավոր։ Դրա համար էլ ասում են՝ Բանդիմահու գետը արյուն էր դարձել։ Քրդերը իջնում էին լեռներից, որ մեզ թալանեն։ Մենք՝ արյունլվա ոտքերով, հոգնած, ուժասպառ, սոված քայլում էինք օր ու գիշեր։ Հասանք Օրգով։ Բայազեդից հետո մի բարձունք բարձրացանք, աչքս ընկավ Արարատ լեռան։ Ես առաջին անգամ էի տեսնում այդ սուրբ լեռը։ Մոռացա մեր անցկացրած դժվարություններն ու հոգնությունը։ Ես հիշեցի Րաֆֆու խոսքերը. «Արդյոք կգա՞ ժամանակ, որ Արարատի գլխին ծածանվի հայկական դրոշակ»։ Կամաց–կամաց սկսեցինք իջնել դեպի ցած։ Քրդերը հարձակվեցին մեզ վրա, սկսեցին կոտորել։ Հայ երիտասարդները դիմադրում էին — մեզ պաշտպանում։ Հոծ գաղթականությունը վերջապես հասավ Իգդիր։ Իգդիրցիները լավ չընդունեցին մեզ։ Նրանք ջուր էին կապել, որ գաղթականներն իրենց այգիներում չնստեն — վեր կենան, գնան։ Ռուսները Վանի գաղթից չորս–հինգ օր հետո մտնում են Վան, որտեղ կազմակերպում են կառավարություն։ Մայրս մեզ տեղավորում է Իգդիրում, որտեղ ես տիֆով հիվանդացա։ Լսեցինք, որ հայ գաղթականներին պիտի ուղարկեն Սիբիր։ Դրա համար էլ հայ գաղթականներից շատերը գնացին Կրասնոդար կամ արտասահման։ Էջմիածնի պատերի տակ, լճի ափին հայ գաղթականությունը ծվարած էր։ Խոլերան, տիֆը հնձում էին բոլորին։ Մայրերը առանց պատանքի թաղում էին իրենց երեխաներին։ Մայրս մի ֆուրգոն է վարձում, — մենք գալիս ենք Եր—ան։ Հետո Ս. Սարգիս եկեղեցու մոտ տեղավորվեցինք։ Տատս չկա, մայրս՝ նոր էր ազատվել, գաղթի ճամփին ծնվել էր մի աղջիկ, որը հիվանդ էր — պիտի մեռներ։ Ասացին՝ եթե չկնքվի, չենք թաղի։ Ս. Սարգիսում կնքեցինք, անունը Դժբախտ դրեցինք, քանի որ հայ ժողովրդի դժբախտության մեջ էր ծնվել։ Հետո ես ինչ ասես՝ չեմ արել։ Աստաֆյան փողոցում սառը ջուր եմ ծախել, ռուս հրամանատարներին ջուր եմ տվել։ Նրանք կոտրեցին իմ բաժակը — կուլան։ Ես սկսեցի լաց լինել։ Մի աղջիկ եկավ, ինձ հարցրեց, թե ինչու՞ եմ լալիս։ Ես նրան պատմեցի։ Նա ինձ մեղքացավ, տարավ «Լույս» տպարան, աշխատանքի ընդունել տվեց։ Ես խազեինի տնից ճաշ էի տանում, որ ուտի։ Սովորեցի, դարձա գրաշար։ Սարդարապատի ճակատամարտի ժամանակ լուր եկավ, որ թուրքերը գալիս են, փակել են Քանաքեռի ելքը. հայրենիքը վտանգի մեջ է, ով ինչով կարող է՝ թող օգնի։ Նազարբեկյանի, Սիլիկյանի, Դրոյի կռվողները հաղթում են։ Եթե Անդրանիկը æալալօղլիից միանար՝ ճիշտ կլիներ։ Հայաստանում 1918 թվի մայիսի 28-ին դաշնակցական կառավարություն է հիմնադրվել։ Ինձ որպես դաշնակցական տրոցկիստ 1937 թ. բռնել են։ Իմ գործը քննվեց Մոսկվայում։ Մի քանի ժամվա մեջ մի քանի հոգու մեղադրեցին, բայց կեղծիք էր. վկաներին էլ սպառնացել էին, նրանք էլ վախից ստորագրել էին։ Վաթսունյոթ հոդվածի առաջին մասով ինձ դատապարտեցին հինգ տարի ժամկետով։ Բանտի ճակատին գրված էր՝ «Ով չի տեսել, նա՝ կտեսնի, ով տեսել է՝ չի մոռանա»։ Ես էնտեղ հիվանդացա, ինձ տարան հիվանդանոց։ Հետո վերադարձա, որպես պոլիգրաֆիստ աշխատեցի։ Պարգ—ատրվեցի։ Մասնակցել եմ Հայրենական մեծ պատերազմին, ստացել եմ շքանշաններ։ Հիմա թոշակառու եմ։

  • Համազասպ (Համազասպ Սրվանձտյան) (1873, Վան - 1921, Եր—ան) - ազգային ազատագրական շարժման գործիչ:
    • Գայ (Հայկ Բժշկյան) (1887, Թավրիզ - 1937) - սովետական ռազմական գործիչ, քաղաքացիական պատերազմի հերոս:

34 (34). ՄԱՔՐՈՒՀԻ ՄԻՀՐԱՆԻ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1907 Թ., ՎԱՆ, ԲԺՆԿԵՐՏ Գ.) Ես ծնվել եմ Վանի Բժնկերտ գյուղում, 1907 թվին։ Մերոնք շատ հարուստ են եղել։ Մեր տունը միշտ լիքն էր։ Հսկայական հողեր ունեինք, որոնք վարում, հնձում էինք, յոթաչքանի ջրաղաց ունեինք, հազարավոր անասուններ ունեինք։ Մեր տանը կաթը լիքն էր, ջրի տեղ էինք խմում։ Հորս անունը Ռաֆիկ էր, Ռաֆո էին ասում։ Հերս չորս տղա է ունեցել, երկուսը մահացել են։ 1915 թվին մի պայծառ առավոտ շուտ Կոտո մամաս վերցնում է կուժը, որ իջնի Շամիրամի առվից ջուր բերի։ Հորեղբորս կինը էդ օրը հաց էր թխում։ Մերս հեռվից տեսնում է մոտեցող ձիավորներին՝ ձեռներին սվինները ար—ի տակ փայլփլում էին։ Մանր ու պետ վանեցիները կտուրների վրա նայում են։ Թուրքերը եկել կոլոնվել են մեր գյուղը, շրջապատել են, հանդիպած մարդկանց խփել, սպանել։ Մերս, որ հեռվից տեսնում է էդ իրարանցումը, կուժը կոտրում է, վազում է տուն։ Տեսնում է՝ թուրքերը լցված են մեր տունը։ Շուռ են տվել հացի խմորը գետնին, ամեն ինչ իրար խառնված։ Երկու հորեղբորս կնիկներին — յոթ երեխեքին լցնում են մարագը։ Իմ հորեղբոր կինը դուրս է փախչում երեխան ձեռքին, նրան բռնում սպանում են։ Ես իննը տարեկան մի ախպեր եմ ունեցել՝ Մովսես անունով։ Բեկի կնիկը տանում պահում է նրան. մենք էլ չտեսանք, տարան նրան թուրքացրին։ Գեղեցիկ աղջիկներին գցում էին ձիու թարկը, տանում էին։ Երեխեքին սվինների վրա հանում, գցում էին գետին՝ սպանված։ Մորը գցում էին ձիու թարկը տանում։ Մերս իր երեխան գրկում է, գնում է քեռու տունը։ æահել հարսներին, որ ընկնում էին թուրքերի ձեռքը — չէին ենթարկվում նրանց, կուրծքը կտրում էին, գցում էին շներին։ Իմ մի հորեղբորս խփել, գցել են Շամիրամի գետը։ Մանուկ հորեղբորս էլ նմանապես սպանել են սարսափելի ձ—ով։ Էդ բոլորը ես տեսել եմ իմ աչքերով, ու ամբողջ օրը մինչ— հիմա աչքերիս առաջն է։ Ես եմ եղել, Վարդանուշ քույրս, Ենոքը՝ հորեղբորս տղեն, հորեղբորս կնկան՝ Հասմիկին, սվինով սպանեցին մեր տան շեմին, հրացանի կոնդախներով խփում, գցում էին գետնին։ Քանի որ ընտանիքի հարստությունը մեծ հարսի ձեռքին էր լինում, էն էլ կապված էր նրա մեջքին, նրան սպանեցին, հաց թխելու թ—նոցները ճղճղեցին, շորերը ճղճղեցին, մեջքին կապած ոսկիները գտան, հանին, առին ու գնացին։ Մենք՝ երեխեքս՝ Հայրոն, Նշանը, Ենոքը, Վարդանուշը — ես, մնացինք հորեղբորս կնկա՝ Պայծառի հույսին։ Հորեղբորս չորս տղերքին մեր աչքի առաջ սպանեցին՝ Պետրոսին, Հմայակին, Հարությունին, Մեսրոպին։ Հորեղբորս կնիկը՝ Պայծառը, մեզ վերցրեց, մարագի մեջ մտանք։ Թուրք հար—անի կնիկը դարմանը լցրել էր մեզ վրա, որ մեզ չգտնեն ու չսպանեն։ Մեր հար—անի ութ տարեկան աղջկան, որը ծնողների կողքից հեռացել էր, թուրքերը երեք հոգով բռնաբարեցին հենց բակում։ Մենք դեզի միջից տեսնում էինք։ Եվ նա մեկ ժամ հետո մահացավ։ Էն մյուս օր գիշերը էդ թուրքի կնիկը մեզ՝ հինգ–վեց երեխեքիս, տարավ իր տունը, կերակրեց, պահեց ու գիշերով մեզ ուղարկեց Վան։ Մենք էնտեղ մնացինք մինչ— սկսվեց գաղթը։ Մենք Պայծառի՝ հորեղբորս կնոջ — Ատոմ քեռուս հետ, որը Անդրանիկի զորքից էր, գաղթել սկսեցինք։ Ճամփին երկու կողմը սար էր, երկու կողմից ջարդում էին. որը մտել էր անասունի տակը՝ փախել էր։ Վերջապես գնացինք, հասանք Բանդիմահի կամուրջի մոտ, էդտեղ համարյա ժողովուրդ չմնաց. եզների վրա սայլերի մեջ երեխեքին դրել էին, սայլերը շուռ էին գալիս գետի մեջ։ Որին սպանում էին, որն էլ իրան գցում էր ջուրը։ Ժողովուրդը մի յանից փախչում էր, մի յանից ետ—ը նայում, որ տեսնի թուրքերը ետ—ից չե՞ն ընկնում։ Հասանք մի դաշտ։ Ո՛րն սկսեց օջախ անել, ո՛րը սաճի վրա հաց եփել։ Սոված ենք ու ծարավ։ Ով ուժասպառ է լինում, մնում է գետնին ընկած, մնացածը շարժվում են առաջ։ Եկանք հասանք Իգդիր, բայց էնտեղ չմնացինք։ Տանջանքով, տառապանքով եկանք, հասանք Էջմիածնի մոտ։ Փոքր հորեղբայրս՝ Մանուկը, խոլերայից մեռավ։ Մեկ էլ մեկը ձեն է տալիս. – Բժնկերտ գյուղից ո՞վ կա… Հորեղբորս կինը ասաց. – Արի՛, Ատո՜մ, գնանք։ Մեզ հավաքեցին։ Ես, հորեղբորս տղերքը՝ հինգ երեխա, եկանք Էջմիածին։ Ճեմարանի շենքը մեր առաջին մանկատունը եղավ։ Էլ չեմ հիշում։ Հետո մեզ տարել են Դիլիջան։ Հորեղբորս կնիկը Արշալույսին ու Ներսեսին վերցնում է, դրանք մեծ էին, առնում գնում է։ Մանկատանը մեզ պահեցին։ Բայց էնքան միջոց չկար։ Հեռագիր են տալիս Ամերիկա։ Միստր Նելսոնը, միսս Քըմբըլը եկան, հայ որբերին հավաքեցին, տարին Ալեքսանդրապոլ, կազարմաների մեջ մտցրին։ Էնքան շատ էինք, որ մի տեղաշորի վրա երկու հոգի էինք քնում, երկու հարկանի մահճակալներ էին։ Մեզ մթերքով ապահովեցին, հագցրին։ Ամերիկացիները մնացին մեզ մոտ։ Մեզ խնամում էին տիկին Թագուհին, տիկին Նվարդը, օրիորդ Մաքրուհին, Շուշանիկը, Գոհարը, բոլորն էլ վանեցի էին։ Մայրապետները մեզ լողացնում էին։ Ամերիկացիների վրա երգ էին հնարել. – Հեռագիր տվին Ամերիկա, Միստր Բրաունը եկավ, Որբերին հավաքեց Չթողեց ոչ մեկին Անտեր, անպաշտպան։ Ես այնտեղ լավ էի սովորում։ Արդեն գիտեի անգլերեն, ռուսերեն։ Միստըր Բրաունը մի օր ինձ կանչեց, ուզեց ինձ Ամերիկա ուղարկել։ Բայց ես չհամաձայնվա։ Մեր գերդաստանից շատ քչերը հասան Հայաստան։ Հորեղբորս աղջիկը՝ Արշալույսը, պատմում էր, որ իր ամուսինը՝ Սահակը էդ առավոտյան շատ շուտ, ժամը յոթին գնացել էր կովերին ճանապարհ դնելու։ Վերադարձին թուրք հար—անը զգուշացրել է. – Սահա՛կ, օղլու՜մ, չգնաս ձեր բակը. թուրքերը եկել, մտել են ձեր բակը, սպանում են բոլորին։ Սահակը մտնում է դեզի մեջ, նայում, թե ի՞նչ է կատարվում իրենց բակում։ Եվ տեսնում է, որ իր հորը անկողնից հանեցին թումբանով, բերեցին երեք տղաներին կապկպված — հորը ստիպում են, որ ինքը իր տղաներին սպանի։ Հայրը չի կրակում։ Թուրքերը նրան էլ են կապում ծառից։ Երեք տղաների ատամները քաշում են ճակատներին խփում, եղունգները քաշում են, երեսները սվիններով ճղճղում են ու երեքին էլ էդ ձ—ով տանջամահ են անում, հետո էլ հորը սպանում են։ Սահակը էդ բոլորը տեսնում է իր աչքերով, խոտի դեզի մեջ ուշքը գնում է։ Լուսադեմին թուրք հար—անը գալիս տանում է Սահակին ու թաքցնում։ Սահակը էդպես ազատվում է, գալիս է Եր—ան։ 1965 թվին Սահակը երեք ոչխար մատաղ արեց իր երեք եղբայրների — իր հոր հիշատակի համար, հոգեհաց տվեց։

35 (35). ԱՐԾՐՈՒՆ ՄԱՐՏԻՐՈՍԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1907 Թ., ՎԱՆ) Ծնվել եմ Վանի Այգեստան թաղամասում։ Հայերը Վանում զբաղվում էին արհեստներով՝ դերձակ, ոսկերիչ, հյուսն, ծաղկագործ։ Իմ հայրը դերձակ էր, տղամարդկանց համար շորեր էր կարում։ Վանում կային երեք–չորս հարկանի շենքեր։ Ծնողներս ունեին յոթը զավակ։ Ունեին նա— երկու կով, մի այգի՝ ընկույզի — այլ ծառերով։ Ֆիդայական շարժումներն ուղղված էին անարդարության, կողոպուտի, հալածանքի դեմ։ Հայրս հրացաններ ուներ ցախատանը։ 1915 թ. վանեցիները կարողացան պաշտպանվել շնորհիվ իրենց զենքերի։ Ինքնապաշտպանությունը ծնվում է, երբ ժողովրդի նկատմամբ բռնություն է լինում։ Գաղթի ճանապարհին, Բանդիմահի կամուրջով անցնելիս, թուրքերը քարաժայռերի ետ—ից կրակ մաղեցին մեզ վրա։ Դա մի սոդոմ գոմոր էր։ Մենք մի քանի փոքրիկներով սայլերումն էինք։ Մի փոքրիկ մեր աչքի առաջ արյունոտվեց ու գլուխը թեքեց, անշարժացավ։ Մենք չզգացինք, որ նա սպանվեց։ Ութսունն անց եմ — զգում եմ, որ այդ նախճիրը ծրագրված էր։ Ովքեր ողջ մնացին այդ դժոխքից, նրանք երբեք չեն մոռանա իրենց աչքերով տեսածները։ Իգդիրում հայրս գտավ մեզ։ Եկանք Էջմիածին։ Ամբողջ Էջմիածինը լցված էր գաղթականներով։ Վանքի պատերի տակ, լճակի ափին մեռնում էր մի ամբողջ ժողովուրդ։ Մենք երկար չմնացինք Էջմիածնում։ Եկանք Եր—ան, որտեղ մահացավ իմ երկու տարեկան եղբայրը։ Մենք մեկնեցինք Թիֆլիս։ Ամբողջ ճանապարհին ճպռոտած աչքերս կուրացել էին։ Թիֆլիսում մեզ ապաստան տվեց հորեղբորս տղան։ Մեր ընտանիքից մնացել էինք ես, Վարազդատը — մայրս։ Հայրս մեռավ Արամյան հիվանդանոցում։ Փոքր քույրս՝ Արփենիկը, որը մեկ տարեկան էր, մահացավ տիֆից։ Մեծ քույրս՝ Արաքսին —ս։ Նա մի փոքրիկ աղջիկ ուներ, որը որբ մնաց։ Մեր փեսան ամուսնացավ իմ մյուս քրոջ՝ Սիրանուշի հետ, որ երեխային խնամի, ու նրանք գնացին Եգիպտոս բնակվեցին։ Մեր ինը հոգիանոց ընտանիքից մնացինք երեք հոգի։ Մեր կոտորածն էլ տարափոխիկ հիվանդությունների համաճարակից եղավ արդեն այս կողմում։ Մենք որբանոցում մնացինք մինչ— 1918 թիվը։ Էնտեղ էին նա— ապագա բանաստեղծ Վաղարշակ Նորենցը, Ազատ Վշտունին, Նորայր Դաբաղյանը։ Որբանոցում ես տառաճանաչ դարձա։ Մի գիշեր լսեցի, որ մեր որբանոցը փոխադրում են Կարս, որտեղ ստեղծել էին մանկական կացարան։ Այնտեղ մեր որբերը շատ կորուստներ ունեցան։ Խեղճ մայրս լվացք էր անում։ Ես փողոցում կոշիկ էի մաքրում, ջուր էի ծախում։ Ես կառչում էի վագոնին, գնում էի գյուղ։ 1928 թ. դարձա Լենինականի պետական թատրոնի սկսնակ դերասան։ Մռավյանը ղեկավարում էր այդ գործը։ Դրա համար Մռավյանի անվան թատրոն կոչվեց։ Այդ թատրոնը ինձ շատ բան տվեց։ Ես նվիրվեցի թատրոնին։ Թատերական արվեստի միջոցներով ես պետք է ծառայեի իմ ժողովրդին։ Տարիների ընթացքում դարձա վաստակավոր արտիստ, ժողովրդական արտիստ։ Հայրենական պատերազմի օրերին ինձ վստահվեց թատրոնի տնօրենի պաշտոնը։ Ես շատ եմ մտածել հայկական ցեղասպանության մասին — զարմանում եմ, որ կան պետություններ, որ չեն ընդունում հայոց ցեղասպանությունը։ Շատ եմ երազել գնալ, տեսնել մեր Վանը։ Հիշում եմ մեծ ջրամբարը, որը ջրում էր Այգեստանի այգիները։ Ես ուզում եմ տեսնել, թե ո՞վ է այն մարդը, որ առանց քրտինք թափելու վայելում է մեր տոհմական վաստակը։ Ո՜վ արդարություն, թող որ թքնեմ քո ճակատին։

36 (36). ԵՐՎԱՆԴ ՍԻՄՈՆԻ ՇԻՐԱԿՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1907 Թ., ՎԱՆ) Իմ հոր անունը Սիմոն էր, մորս՝ Աղավնի, քույրերինս՝ Վարսենիկ — Փրկուհի, ունեի նա— մի եղբայր՝ Հրանտ անունով։ Հայրս կոշկակար էր, միաժամանակ կոշիկ կարել է տվել — վաճառել։ Նա ուներ մի քանի խանութ։ Մենք շատ լավ ապրում էինք։ Հայրս ինձ ֆայթոնով էր մանկապարտեզ տանում։ 1914 թվին դպրոց հաճախել սկսեցի։ Բայց 1915–ի ապրիլին արդեն դպրոց չկար, որովհետ— սկսվել էր Առաջին համաշխարհային պատերազմը, — թուրքերը հարձակվել էին մեզ վրա։ Բոլոր հայ տղամարդկանց թուրքական բանակ էին տանում, բայց հորս չտարան, քանի որ նա թուրքերին կոշիկ էր մատակարարում։ 1914–ին, երբ պատերազմը սկսվեց, Ար—ելյան Հայաստանը — Թիֆլիսի հայերը կամավորական զորք կազմեցին — միացան ռուսական բանակին։ Թուրքերը իրենց բանակում ունեին վաթսուն հազար հայեր։ Այդ որ իմացան, իրենց բանակի հայերին բանակից հանեցին, կազմեցին ռաբոչի բաթալիոն — սկսեցին նրանց կոտորել։ Երբ լուրը հասավ Վան, վանեցիները կազմեցին Ռազմական խորհուրդ — պարիսպավորեցին Վանը, դիրքեր սարքեցին։ Իսկ Վանի մեջտեղում կար թուրքական ղշլա։ Վանեցիները այն վառեցին — մեջտեղից վերացրին։ 1915 թ. ապրիլի 6–ից մինչ— մայիսի 4-ը մենք պաշտպանվում էինք շատ հաջող։ Մայիսի 4–ին ռուսական զորքը մտավ Վան, որի մեջ էր վեց հազար հոգուց բաղկացած հայկական բանակը՝ Զորավար Անդրանիկի ղեկավարությամբ։ Ռուսական ղեկավարությունը ընտրեց Վանի ղեկավար Արամ Մանուկյանին։ Այսպես ապրեցինք մինչ— հուլիսի սկիզբը։ 1915 թ. հուլիսի սկզբին ռուսական ղեկավարությունը կարգադրեց հայերին գաղթել։ Վանեցիները ընդհանուր ժողով կազմակերպեցին, որտեղ բուռն ելույթներ ունեցան երիտասարդները, որոնք չէին համաձայնվում գաղթել, բայց — այնպես մեծերը համաձայնվեցին։ Հայրս մի էշ գնեց, մեր ուտելիքները բարձեցինք վրան, իսկ եզի վրա մեր վերմակներն էին։ Մեր գերդաստանից մեզ հետ էր քեռիս, որը ամուսնացած չէր, — մյուս քեռիս՝ իր առանձին ընտանիքով եկավ, ինչպես — հորեղբորս ընտանիքը։ Քույրս՝ Փրկուհին երեք ամսական բարուրի մեջ էր։ Ես, չորս տարեկան Հրանտ եղբայրս ուսիս դրած էի, իմ մազի միջով անցավ պատրոնը մտավ եղբորս մարմինը, — նա մահացավ։ Մենք գաղթեցինք, երբ ճանապարհին անցանք Բերկրիի կամուրջը, որի անունը Բանդիմահի կամուրջ էր, հայտնեցին, որ քրդերը հարձակվել են մեզ վրա։ Քրդերին սովորեցնում էին թուրքերը, որ մեզ կոտորեն։ Նրանք էլ երբ հայ էին տեսնում՝ կոտորում էին։ Էշի վրա քույրս էր նստած, ես ետ—ը։ Էշը մտավ ջուրը, թափ տվեց, ես ընկա ջուրը։ Հազիվ ինձ ջրից հանեցին։ Մի կերպ հասանք Իգդիր։ Մի ոչխար մորթեցինք, եփեցինք, կերանք։ Հայրս մի սայլ վարձեց, — մենք լցվանք մեջը, եկանք Եր—ան։ Մեկ սենյակի մեջ երկու ընտանիք էինք՝ ութը հոգով։ Հայրս վերադարձավ Վան։ Իր կաշիների խանութը լրիվ թալանել էին, բայց ռուսները արդեն գրավել էին Վանը։ Հայրս եկավ, որ մեզ տանի Վան, բայց արդեն Վանը թուրքերին էր անցել։ Մենք տեղավորվանք Եր—անում։ Ես սովորեցի, հետո գնացի Մոսկվա սովորեցի, դարձա ինժեներ, կառուցել եմ կաուչուկի գործարանը — մի քանի ուրիշ բնակելի շենքեր եմ մոնտաժել։ Հիմա էլ թոշակառու եմ դարձել։

37 (37). ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1907 Թ., ՎԱՆ, ՀԱՅՈՑ ՁՈՐ, ՀՆԴՍՏԱՆ Գ.) Մեր նախնիները ապրել են Վանի նահանգի Հայոց ձոր գավառի Հնդստան գյուղում։ Այն տարածվում էր կիսահարթավայրի վրա, Խոշաբ գետից մեկ կիլոմետր հեռավորության վրա։ Այդ պատճառով էլ մեր գյուղը հյուսիսից — հարավից ճյուղավորած Խոշաբ գետի ջրերը դարձրել էին Հնդստանը ջրառատ — բարեբեր։ Գյուղը ուներ շատ պտղատու այգիներ, այդ թվում նա— խաղողի, բայց թուրքական կառավարության տակ գտնվելով՝ հայերի իրավունքը ոտնահարված էր։ Դրա համար էլ քրդական բաշիբոզուկների պատճառով որոշ այգիներ ամայացել էին։ Նույնիսկ այգու տերը՝ հայ շինականը, ձեռք էր քաշել այն մշակելուց։ Մեր գյուղին պատկանող հողային սահմանը բաժանված էր երկու մասի՝ դաշտային, ուր ընկած էին այգիներն ու բանջարանոցները, — լեռնային, ուր բարենպաստ կլիմայի պատճառով գյուղի բնակչությունը զբաղված էր խաշնարածությամբ։ 1913 թ. մարդահամարով գյուղը կազմում էր երեսունյոթ տնտեսություն, որից յոթը՝ քրդեր էին, իսկ երեսունը՝ հայեր։ 1894 թ. Սասունի կոտորածի ժամանակ, սուլթան Համիդի թուրք ջարդարարները արշավում են նա— մեր գյուղը՝ ցանկանալով ավերել այն։ Իմ պապի ընտանիքը կազմված է եղել տասնմեկ անձից։ Թուրք — քյուրդ հրոսակախմբերը՝ մտնելով Հայոց ձոր, սկսում են հերթականությամբ ավերել անպաշտպան գյուղերը։ Մեր գյուղը գտնվում էր ամենավերջում։ Նախորդ կոտորված գյուղերից հրաշքով փրկվածները լուրը հասցնում են։ Մեր գյուղացիները լսելով՝ որոշում են փոքր երեխաներին բարձրացնել լեռնային անմատչելի վայրերը — թաքնվել։ Իրենք դիմում են ինքնապաշտպանության, դիմադրելով թուրք ջարդարարներին, հույս ունենալով, որ երեքից հինգ օր կկարողանան դիմանալ, — թուրքական կառավարությունը ջարդարար թուրքերին ու քրդերին ետ կկանգնեցնի իրենց արարքներից։ Սակայն թուրք իշխանությունը շատ լավ գիտեր կատարված դեպքերը հայկական գյուղերում — դիտավորյալ իրեն անգետի տեղ դնելով, կոտորել էր տալիս հայերին։ Իհարկե, սա առաջին դեպքը չէր։ Այդպիսի դեպքեր շատ անգամներ էին եղել։ Թուրքական կառավարությունը սպասում էր, որ հայերի մի սերունդ աճի, աշխատի, երկիրը գեղեցկացնի — մի չնչին պատճառ բռնելով, մեկ անհատի չենթարկվելու համար, պետական գործիչները՝ գաղտնի կապվելով քյուրդ ցեղապետերի հետ, հրահրում էին քյուրդ ավազակներին՝ թալանելու հայերին պատկանող անասնահոտերը կամ թե գողանալ այգու պտուղները, կտրել ծառերը, ոչնչացնել տուն–տեղն ու ունեցվածքը։ Ահա այսպիսի մի բաժին էլ հասավ մեր գյուղին։ Եվ մեր գյուղը դիմադրեց։ Բայց ինչ կարող էին անել քսան–երեսուն հոգին թուրք — քյուրդ խաժամուժի դեմ։ Նրանք մեր գյուղի բնակչությանը բռնի լցնում են տները, այրում թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց՝ չխնայելով ծծկեր մանուկներին։ Թուրք ենիչերին՝ սունգիի ծայրին անցկացնելով երեխային, գցում էր հինգ–տասը մետր հեռավորության վրա — կանգնում ու հիանում էր իր արածով։ Այս կոտորածի ժամանակ էլ զոհվել է իմ պապի ընտանիքից ինը հոգի։ Երկուսը մնացել են կենդանի՝ մի քույր — մի եղբայր։ Նրանցից մեկը ութը տարեկան, մյուսը՝ տասնչորս։ Տղան՝ Գ—որգը լինում է իմ հայրը, իսկ քույրը՝ Ոսկեհատը՝ Կակոն, իմ հորաքույրը։ Այսպիսով իմ պապը քառասունհինգ տարեկան հասակում զոհվում է։ 1908 թ. թուրքական իշխանությունը հայերի ուշադրությունը շեղելու նպատակով, հրապարակեց իր «Սահմանադրությունը», իբր ազատություն է շնորհում բոլորին։ 1907 թ. ծնվել եմ ես, բայց իմ հայրը՝ Գ—որգը, լինելով քսանհինգ տարեկան առույգ երիտասարդ, դառնում է ֆեդայի՝ իր նահատակ հարազատների վրեժը լուծելու նպատակով։ Նա խանի խմբի հետ կռվում է — շուտ մեռնում։ 1914 թ. պայթեց Առաջին համաշխարհային պատերազմը, որի մեջ ներքաշված էր նա— Օսմանյան կառավարությունը։ Ոչ մի հայկական գյուղ, տուն զերծ չմնաց այդ պատերազմի արհավիրքից։ Թուրք կառավարությունը բոլոր զինապարտներին տանում է ամիլե թաբուրներ (աշխատանքային գումարտակ)։ Հորաքույրս՝ Կակոն, որպես ապահովություն ինձ ու մորս ուղարկում է Վան քաղաք, որտեղ մորս հորեղբայրն էր ապրում։ Ռուս–տաճկական պատերազմին Վանի փոխարքան էր æ—դեթ փաշան։ Նա Խալիլ փաշայի հետ կապ պաշտպանելով՝ պայմանավորված էր, հենց որ Խալիլ փաշան գրավեր Պարսկաստանի Դիլմանը, Թավրիզը — Խոյը, որոնք ռուսական ցարական բանակի՝ Չեռնոզուբովի հրամանատարությամբ պահպանվում էին, եթե Խալիլ փաշային հաջողվեր իրագործել իր այդ ռազմական ծրագիրը, որը ստացված էր Գերմանիայից, ապա æ—դեթը պետք է Վանի նահանգի մեջ մտնող բոլոր հայկական գավառներում ապրող հայերին արժանացներ այն բախտին, ինչին արժանացան Դեր Զորում զոհված մեկուկես միլիոն հայերը։ Վանի նահանգի հայ հեղափոխական մարմինները, գլխավորությամբ Արամ փաշայի, Իշխանի, Վռամյանի, Վարդանի, կռահելով æ—դեթի խորամանկ պլանները, նախօրոք գավառների հայությունը փոխադրելով Վան, գլխավոր պաշտպանության վայրը ընտրելով Այգեստան թաղամասը, սկսեցին ուժեղ պաշտպանական միջոցների դիմել՝ մինչ— որ կհասնեն հայ կամավորական — ռուսական բանակը։ æ—դեթը մտածելով, որ Խալիլը բարեհաջող հասել է Դիլման, հրաման տվեց Վանում կանգնած թուրք զորապետերին կատարեն իրենց չարագործությունը։ Սակայն վանեցիները իրենց գավառների գյուղացիների հետ լավ կազմակերպված սկսեցին հակահարված տալ թուրքական զորքին։ Ապստամբությունը տ—եց մեկ ամիս։ Կատարված հերոսությունները շատ ու շատ էին։ Այդ պաշարման ժամանակ մենք Վան քաղաքում էինք։ Մեզ հետ էին նա— մեր մյուս ազգականները, այնպես որ, հյուսն մորեղբայր Վարդանի տանը բնակվում էինք քառասունհինգ հոգի։ Ամառ էր։ Քնում էինք բակում։ Մեր սննդամթերքը սպառվեց շատ շուտ։ Քաղաքի — գյուղի միջ— կապը կտրված էր։ æ—դեթի զինվորները փակել էին ճանապարհը։ Բայց իմ ճարպիկ հորաքույր Կակոն, տղամարդու շորեր հագած, հրացանով զինված գնաց գյուղ — մեկ օրից վերադարձավ՝ իր հետ բերելով երկու եզներ՝ բարձած ցորենով։ Այդ սննդամթերքով մենք մեր գոյությունը պահպանեցինք մինչ— Վանի ազատագրումը։ Վանի ազատագրումից հետո մենք նորից վերադարձանք գյուղ։ Նորից սկսվեց ստեղծագործ աշխատանքը՝ հույս ունենալով, որ այլ—ս տեղաշարժ չի լինելու։ Հայ կամավորական խմբերը՝ Անդրանիկի — Նազարբեկովի, ռուսական բանակների հետ անցան մինչ— Բիթլիս, Էրզրում։ Թուրքական զորքը նահանջեց՝ թողնելով չորս վիլայեթներ։ Վերադառնալով գյուղ, հորաքույրս՝ Կակոն, սկսեց իր տնտեսական խաղաղ աշխատանքը։ Ես ու մայրս էլ ապրում էինք՝ հույսներս դնելով Կակոյի վրա։ Անդրանիկի գալու ժամանակ Կակոն քրդերի գյուղերից թալանեց հինգ հարյուր ոչխար, տասնհինգ կով — չորս եզ, երկու ձի՝ այդպիսով իր վրեժը լուծելով իր նահատակների հիշատակի համար։ Մի քանի ամսից ընդհանուր հրաման եկավ՝ լրիվ կերպով նահանջել մինչ— Իգդիր, Եր—ան։ Գաղթը ահավոր զրկանքներ ու տանջանքներ բերեց մեզ։ Կակոն, մայրս — ես (այդ ժամանակ վեց–յոթ տարեկան էի) գաղթեցինք։ Հիշում եմ այն տանջանքները — մինչ— հիմա, երբ արդեն վաթսուն տարեկան եմ, դարձյալ չեմ կարող մոռանալ։ Ամբողջ Վանի նահանգի բնակչությունը իր ունեցած փոխադրական միջոցները գործի դնելով՝ սկսած սայլերից, բարձկան չորքոտանի անասուններից, մինչ— մարդկանց շալակը բարձած այն, ինչը իրենց համար թանկ է — անհրաժեշտ՝ հեռացավ։ Իսկ մնացած ոչխարի հոտերը — նախիրը, յուրաքանչյուր գյուղում թողած առանձին վստահելի մարդկանց, մնացած գույքն էլ թողնելով հորերում, հույս ունենալով, որ նորից կվերադառնանք, բռնեցինք գաղթի ճանապարհը։ Անցնելով Խոշաբ գետը, բարձրացանք Վարք լեռան ար—մուտքի լեռնաշղթայով, ուղղություն վերցրինք հյուսիս, դեպի Վան։ Քաղաքից դուրս գալով՝ ճանապարհը ձգվում էր Վանա լճի երկարությամբ, դեպի հյուսիս–ար—ելք, մինչ— Բերկրի կոչվող գյուղը, որից հետո մտնում Բերկրիի Գայլի կոչված կիրճը, որի միջից հոսում է Բանդիմահի գետը։ Այն հոսելով հյուսիս–ար—ելքից՝ թափվում է Վանա լիճը։ Հինգ օր քայլելուց հետո լուրեր տարածվեցին, որ զիլան կոչված քրդական ցեղերից որոշ ավազակախմբեր եկել են Բանդիմահի գետի կամուրջը գրավել, որպեսզի կարողանան թալանել Վանից փախած հայ գաղթականներին՝ նկատի ունենալով, որ վանեցիները հարուստ են, շատ ոսկի ու թանկարժեք իրեր ունեն, նա— շատ ոչխարի հոտեր ու նախիրներ։ Այսպես հայ գաղթականությունը գավառ առ գավառ, գյուղ առ գյուղ, իրենց հարազատներով ու բարեկամներով դանդաղ շարժվում էր՝ առանց իմանալու վերահաս վտանգը։ Գաղթականների որոշ մասը կամուրջն անցնելով՝ հասել էր Բերկրի բաց դաշտը, իսկ մյուս մասը դեռ դանդաղ առաջանում էր. կամուրջը նեղ լինելու պատճառով հերթով էին անցնում։ Ար—նամուտ էր։ Հանկարծ կիրճի հարավային կողմից լսվեց հրացանների կրակոց, — զիլանցի քրդերի լոլոն հնչեց՝ խփե՛ք, հա՜յ խփե՛ք։ Նրանք կամուրջի ելքը կտրեցին։ Ոմանք էլ քարավանի ետ—ից եկողների ճամփան կտրեցին, իսկ զիլանցիների որոշ մասը թաքնված ժայռերի հետ—ում՝ կրակում էր անցնող գաղթականների վրա՝ հույս ունենալով, որ նրանք անցնելով ինքնապաշտպանության՝ կթողնեն իրենց ունեցվածքը — իրենք էլ կհափշտակեն։ Սակայն Վանի նահանգի հերոս ժողովուրդը, որը կարողացել էր մինչ— այդ պաշտպանել իր պատիվը համիդյան ավազակախմբերից, մեծ զոհեր տալով չհուսահատվեց։ Բայց եղան նա— մարդիկ, որոնք իրենց նետեցին Բանդիմահիի սրընթաց ալիքների մեջ՝ հույս ունենալով անցնել մյուս ափը, սակայն ալիքները տարան նրանց։ Զինված գաղթականները անմիջապես դիրքավորվեցին։ Սակայն քրդերը նախօրոք մտածված ամրացել էին քարաժայռերին, ունենալով բարձր դիրք — մի—նույն ժամանակ անտեսանելի կրակում էին անզոր գաղթականների վրա։ Շատերը զոհվեցին։ Զոհվեցին նա— անասունները։ Այսպես տ—եց երկու ժամ, մինչ— որ օգնության հասավ Բերկրի գյուղում հանգստացող կազակական մի կայազոր։ Կամուրջն ազատվեց։ Այդ գիշեր առանց հանգիստ առնելու գաղթականությունը շարունակեց իր ճանապարհը։ Կարծես բախտը մեզ ժպտաց։ Կակոն, լինելով ճարպիկ, գյուղի մի քանի երիտասարդների հետ զբաղված էր անասունների խնամքով։ Իսկ ես — մայրս մեր եզները բարձած, գյուղացիների հետ շարժվում էինք առաջ։ Հասնելով Բերկրի՝ մեզ այլ—ս թույլ չտվին առաջ գնալ, կայազորի հրամանատարը հաղորդեց, որ օգնական ուժեր են ուղարկել, մի քանի ժամից ճանապարհը կազատվի։ Մի գիշեր մնացինք Բերկրիում։ Հաջորդ առավոտյան շարունակեցինք մեր ճանապարհը։ Մինչ— մեր շարժվելը հասավ նա— Կակոն՝ իր ոչխարի հոտերով, — մենք նորից բռնեցինք մեր գաղթի ճամփան։ Անցնելով կամուրջով, կիրճում մենք ականատես եղանք մեր գաղթական հարազատների դիակներին։ Թե ինչպիսի տեսարան էր, սոսկալի է անգամ վերհիշել, չնայած որ հայը այդպիսի տեսարանների շատ է արժանացել թուրք բարբարոսների կողմից։ Ես միայն կվերհիշեմ մի դեպք մի մարդու մասին, որը իր ժամանակին մեր գավառի համար եղել է հեղինակավոր դեմք, եղել է մեր գյուղի տերը։ Դա Մկրտիչ աղան էր։ Բնակվում էր Վան քաղաքում։ Ինքը լինելով կալվածատեր՝ մեր գյուղը իր նախնիների կալվածքն էր եղել, գյուղում ուներ հիանալի կառուցված տուն–բերդ, որը երկու հարկանի էր, դեռ մինչ— գաղթը մնում էր նրա այգին՝ հինգ–վեց հեկտար տարածությամբ, երեք մետր բարձրությամբ պարսպապատ։ Գյուղի եկամտի կեսը պատկանում էր նրան։ Գյուղում նրան կոչում էին Մկո (Մկոյի պարիսպ, Մկոյի բերդ, Մկոյի արտեր — այլն)։ Ահա գաղթի այդ ճանապարհին մենք հանդիպեցինք նրան մի սայլի վրա նստած՝ հովանոցը գլխի վեր—ը բռնած։ Գաղթի ճամփին նա զոհ գնաց մի պատահական գնդակի։ Եր—ելի կալվածատիրոջ անփառունակ մահը կարծես ի ցույց էր բոլոր անցնող գաղթականներին, որպեսզի նրանք չցավեին իրենց կորցրածի համար։ Անցնելով Բանդիմահու կամուրջը, մենք մեզ զգացինք կարծես ազատ վտանգներից։ Մի քիչ հանգիստ առանք, որպեսզի ուժ հավաքենք գալիք ճանապարհի համար։ Թե քանի օրից հասանք Իգդիր, այդ չեմ հիշում։ Հիշում եմ, երբ հասանք Իգդիր՝ Ռուսահայաստանի մեջ, սկսեցինք վաճառել մեր անասունները տեղացի հայերին, թողնելով մի քանի բարձկան անասուններ, որոնց բարձելով մեր ուտելիքը, առաջացանք դեպի Եր—անի նահանգի մի շարք գավառներ, ինչպես այն նախատեսել էր կառավարությունը։ Մեզ նշանակեցին Գոգչայում (Մարտունու շրջան), Վերին Ադյաման։ Մենք մեր համագյուղացիների հետ փոխադրվեցինք Իգդիրից Եր—ան՝ Պլանի գլուխ։ Մի քանի խոսք Պլանի գլխի մասին։ Այժմյան Աբովյան փողոցը առաջ կոչվում էր Աստաֆյան։ Աստաֆյանի Պողոս–Պետրոս եկեղեցուց մինչ— վերջ, դեպի Քանաքեռ տանող ճանապարհը պատած էր խաղողի այգիներով — այլ մրգատու ծառերով։ Փողոցը ընկած էր կավե պարիսպների մեջ, միայն ինչպես հիմա, այնպես էլ այդ ժամանակ իր տեղումն էին Պետհամալսարանի հին ս— շենքը, Առաջին հիվանդանոցը։ Մեզ տեղավորեցին Պլանի գլխի բարակներում — որոշեցին, որ յուրաքանչյուր գավառում նշանակված գաղթականին պետք է տեղափոխի նա— նույն գավառը։ Ձմռանը Գյոգչայից եկան սայլեր — մեզ փոխադրեցին Վերին Ադյաման։ Մեր գյուղից այնտեղ ապրելու էին տասնհինգ տնտեսություն։ Գյուղացիները յուրաքանչյուր ընտանիքի տեղավորեցին։ Մենք տեղավորվեցինք Մուրադի Ռուբեն անունով տղայի մոր՝ Գուլե անունով մի պառավ կնոջ տանը, որը ուներ մի հարս՝ Գլազ անունով։ Ռուբենը՝ տղան, գնացել է Համաշխարհային պատերազմ, ծառայում էր ռուս–գերմանական ֆրոնտում։ Լինելով բարի — հեռատես կին, Գուլե մայրիկը իր ունեցվածքը խառնելով մերին, տան ղեկավարությունը վերցրեց իր ձեռքը — կարգադրեց հարսին խտրություն չդնել մեր — նրանց միջ—։ Եվ այդպես մենք մեզ զգում էինք ոնց որ մեր տանը։ Կակոն լինելով մեր «տղամարդը», ձեռնամուխ եղավ տնային ծանր աշխատանքին։ Այդպես, 1916 թ. գարնանը լուր ստացանք, որ Տաճկաստանը ազատագրված է, ովքեր ցանկանում են՝ թող վերադառնան իրենց գյուղերը. ինչպես գիտենք, մարդու ծննդավայրը ինչպիսի կախարդական ուժ ունի, ձգողական հատկություն, ձգում է դեպի իրեն հայրենիքը, նահատակված հարազատների գերեզմանները կանչում էին մեզ։ Դարձյալ բարձելով մեր երկու եզները՝ վերադարձանք Եր—ան, այնտեղից էլ՝ մեր ծննդավայրը։ Եր—անից Վան մենք պետք է մեկնեինք գնացքով։ Գնացքը աշխատում էր մինչ— Սովուխ սու (Սառը ջուր) կոչված բնակավայրը, որից հետո՝ ֆուրգոններով։ 1916 թ. գարնանը մենք հասանք մեր գյուղը՝ Հնդստան։ Ինչպես ծիծեռնակը իր հին բույնն է վերաշինում, այնպես էլ մենք վերադարձանք տուն։ Մեր տունը ինչպես թողել էինք, այնպես էլ կանգուն էր։ Գաղթի ժամանակ Կակոն տնտեսական շատ իրեր, որոնք հնարավոր չէր տեղափոխել, հորել էր տան մեջ, հանեցինք — նորից սկսեցինք մեր չարքաշ կյանքը։ Իհարկե, Վանի նահանգի բոլոր գավառների հայերը չվերադարձան, այլ՝ միայն մի որոշ մասը վերադարձավ։ Դեռ—ս Համաշխարհային պատերազմի օրերին գոյություն ուներ Կարմիր խաչի ընկերություն, որը 1916 թվականին Վան քաղաքում հիմնեց Կարմիր խաչի մանկատուն՝ պատերազմում զոհված, ծնողազուրկ երեխաների համար։ Ինձ —ս բախտ վիճակվեց ընդունվել այդ մանկատունը։ Հիշում եմ այդ օրը՝ Կակոն — քեռիս՝ Հարությունը, համոզում էին, որ գնամ, գրել–կարդալ կսովորեմ, լավ հագուստ կհագնեմ։ Եվ այսպես, 1916 թ. մայիսյան մի գեղեցիկ առավոտ քեռի Հարությունը տարավ ինձ Վան — հանձնեց մանկատուն։ Ենթարկվելով մանկատան կանոններին, ինձ զգում էի փշերի վրա, սակայն երեք ամիս մնալուց հետո համոզվեցի, որ այդպես էլ պետք է լիներ։ Սակայն ե՞րբ է կյանքում բախտը ժպտացել որբին, որ ինձ ժպտար։ Վրա հասավ 1917 թ. գարունը։ Հետո Ռուսաստանում պայթեց Հոկտեմբերյան հեղափոխությունը։ Մեր մանկատան, Վանի Կարմիր խաչի օգնության կոմիտեի նախագահն էր Կոստին Համբարձումյանը (մարմնամարզիկ Սերգո Համբարձումյանի եղբայրը), որը նկատի ունենալով ընդհանուր քաղաքական դրությունը, 1917 թ. աշնանը մեր մանկատան հազար հինգ հարյուր որբերին տեղափոխեց Ալեքպոլ (Լենինական)։ Այդ օրվանից ես բոլորովին հույսս կտրեցի իմ հարազատներից։ Շատ զրկանքներ կրեցի. սով, կեղտ, էլ ինչ որ հնարավոր է։ Հասնելով Ալեքպոլ, մեզ տեղավորեցին զանազան շենքերում, սակայն մեզ վիճակված չէր նույնիսկ այստեղ դադար առնել. պատերազմի վտանգը սպառնում էր նա— Ալեքպոլին, որի համար մի ձմեռ անցկացնելուց հետո, 1918 թ. գարնանը մեզ տեղափոխեցին æալալօղլի (Ստեփանավան)։ Սնվում էինք սարսափելի վատ, առավոտյան երկու հարյուր գրամ հաց, մի բաժակ կիսաքաղցր թեյ, կեսօրին՝ միայն սուպ կամ բորշչ, այլ կերպ ասած՝ տաք ջուր, միայն այլ գույնի, իսկ երեկոյան երկու հատ խաշած կարտոֆիլ։ Ահա մեր սնունդը։ Դրանք տանջալի օրեր էին, որոնք մոռանալ երբեք չեմ կարող, նույնիսկ հիմա հիշում եմ այդ ս— օրերը։ 1918 թ. մայիս թե հունիս ամսին Զորավար Անդրանիկի կամավոր բանակը, մարտնչելով Վեհիբ փաշայի դեմ, հասավ æալալօղլի՝ մի քանի օրով հանգստանալու — իր մարտական ուժերը վերակազմելու՝ հույս ունենալով տեղի զորամասի վրա, բայց նա իր հաշիվների մեջ սխալվեց։ Տեղական զորամասը տեսնելով, որ Վեհիբ փաշան մեծ զորքով շարժվում է դեպի æալալօղլի, բանակի մեջ առաջացավ խուճապ, դասալքություն, չնայած Անդրանիկի ձեռք առած խիստ միջոցներին, դարձյալ հնարավոր չէր կասեցնել մասսայական դասալքումը, որովհետ— բոլշ—իկյան հեղափոխության ալիքը հասնելով Անդրկովկաս՝ մտել էր ամեն գյուղ ու տուն, մարդկանց գիտակցության մեջ։ Անդրանիկը մնալով æալալօղլիում տասը–տասնհինգ օր, ամեն առավոտ իր թիկնապահ զորականներով ձիերը հեծած գնում ուսումնասիրում էր æալալօղլիի շրջապատի լեռնագագաթները՝ ընտրելով հարմար դիրքեր, որպեսզի դիմադրեր — կասեցներ Վեհիբի հորդաներին — կարողանար ապահովել ժողովրդի գաղթը հանկարծակի վերահաս վտանգի դեպքում։ Ես անձամբ եղել եմ այդ օրերի ականատեսը — տանջանքների կրողը։ Անդրանիկի բանակը կազմված էր հազար ձիավորներից, հազար հետ—ակներից։ Իրենց տասնհինգ օրվա հանգստի ժամանակ մեզ՝ որբերիս, կերակրում էին, բանակը տեղավորված էր դպրոցի շենքի դիմաց գտնվող այգիների բացատում, իսկ շտաբը՝ դպրոցի շենքում։ Մի ամպամած, մռայլ օր էր։ Անդրանիկը գտնվում էր շտաբում, ինչ–որ զինվորական խորհրդակցություն էր։ Սուրհանդակ է գալիս, Անդրանիկը հայտնվում է պատշգամբում, պահակին հրամայում է ձին պատրաստ պահել, ապա դառնալով գնդի բժիշկ Բոնապարտյանին — զինվորական խորհրդակցության հավաքված հրամանատարներին՝ Սմբատին — մյուսներին, հրամայում է այրուձին դուրս բերել, իսկ հետ—ակը հարավում գտնվող բարձունքը բարձրանա — սպասի իր սպասավորի բերած լուրին։ Այնուհետ— Անդրանիկը իր ձին հեծած շարժվում է դեպի ձորը տանող ճանապարհով, անցնելով գետը, բաց դաշտում բաժանվում են ըստ զորագնդերի — արշավում Վեհիբ փաշայի վրա։ æալալօղլին ապրում էր ծանր ժամեր։ Գիշերը Անդրանիկը հրաման է տալիս, որ ժողովուրդը գաղթի Քոլագերան՝ դեպի Թիֆլիս։ Իսկ մենք՝ որբերս, մորը կորցրած գառնուկների պես, լաց ու կոծով մնացել ենք անխնամ, սով ու մերկություն այլ—ս չենք զգում, բայց ու՞ր գնալ — ինչպե՞ս գնալ, չէ՞ որ անզոր ենք մինչ— Քոլագերան քայլել ոտքով։ Օրը անձր—ային էր, ցեխ, քայլելը մեզ նման որբուկների համար անհնարին էր։ Ահա այդ հուսակտուր պահին էր, որ Անդրանիկը, հիշելով մեզ՝ որբուկներիս, ուղարկում է հեծյալների վաթսուն հոգանոց մի վաշտ, մեզ՝ որբերիս, մինչ— կայարան տեղափոխելու համար։ Երեկոյան հասանք Քոլագերան կայարանը։ Սպասում ենք հերթական գնացքի, սակայն կայարանապետը հաղորդեց, որ Հայաստանի — Վրաստանի սահմանային կայարանը՝ Սադախլուն, Բորչալուի թուրքերը գրավել են, Թիֆլիսի հետ կապը կտրված է։ Վեհիբ փաշան՝ կապ հաստատելով Կովկասի թուրք բնակչության հետ, իր բանակը շարժելով æալալօղլիի — Ղարաքիլիսայի ուղղությամբ, ցանկանալով կտրել երկաթգծի ճանապարհը, տեղի թուրք ապստամբների միջոցով Հայաստանը կտրելով Վրաստանից, ցանկանում է մեծ հաղթանակի հասնել, մի—նույն ժամանակ կասեցնելով ռուսական բանակների ճակատից վերադարձը։ Լոռվա ձորերը, Դեբեդի երկայնքով, լեփ–լեցուն էին գաղթականներով։ Մեզ՝ որբերիս, Քոլագերանից մինչ— Ալավերդի տանելով երկաթգծի ուղղությամբ, Ալավերդուց տանող խճուղով գնացինք Թիֆլիս, ովքեր որ մեծ էին — կարողանում էին քայլել։ Սակայն Ալավերդում ջոկեցին մեզ։ Ինը–տասնմեկ տարեկանները մնացինք Ալավերդի կայարանում՝ մոտ չորս հարյուր–հինգ հարյուր հոգի, իսկ մեծերը շարունակեցին ճանապարհը։ Երեք օր անխնամ թափառում էինք գաղթականության մեջ, աղերսում հաց, բայց ո՞վ կգթար մեզ՝ որբերիս, երբ իրենք էլ էին սովամահ լինում։ Գարուն էր։ Բուսականությունը նոր էր, ստիպված սնվում էինք խոտերով։ Դարձել էինք մարդկային կերպարանքով անասուններ։ Կյանքում երբեք չեմ մոռանա այդ օրերը, երբ իմ ընկեր Պատուրի հետ թափառում էինք գաղթականների մեջ, գտնելու ուտելու բան, բայց իզուր։ Վերցնում էինք ոսկորը, դնում քարի տակ — ուրիշ քարով մանրացնում, այդ մանրացրածը ուտում, այն էլ՝ խնայողությամբ։ Անընդհատ աչքերս գետնին էին։ Մի օր երկաթգծի վրա գտանք մի կապոց։ Կարծեցինք շոր է մեջը։ Բացեցինք, տեսանք քառասուն կտոր շաքար, ջարդված կաղին — ընկույզի միջուկ, թթի չիր ու չամիչ։ Մենք սկզբում չհավատացինք, կարծեցինք երազ է, բայց մի քանի օր ապրեցինք դրանով։ Մի առավոտ, սովորական մի առավոտ, նորից բարձրացանք լեռները՝ պաշար հավաքելու, լսեցինք պատկառելի մի մարդու ձայն։ Դա Կարմիր խաչի Թիֆլիսի բարեգործականի անդամ, հայ հարուստ Միրզոյանն էր, միջահասակ, քիչ շիկագույն, թավ հոնքերով, թլվատ, արագախոս մարդ էր։ Նա հրամայեց ոչ ոք տեղից դուրս չգա, պետք է գնայինք Սանահին գյուղ, տեղի վանքում մեզ սպասում էին լավ կյանք — ուտելիք։ Միրզոյանը Ալավերդու կայարանից մինչ— Սանահին ընկած տարածության վրա որբուկներին հավաքեց — տարավ Սանահին։ Այնտեղ մեզ տեղավորեցին մի եկեղեցում, սկսեցին մեզ կերակրել Թիֆլիսից ստացված ձեթով — կրուպայով։ Բայց այդքան տանջանքներից, կեղտից արդեն մեր մեջ տարածվել էր տիֆը։ Չկար մի առավոտ, որ վեր կենայինք — եկեղեցու ծածկի տակ, խսիրների վրա չմնային տասը–տասնհինգ երեխաների դիակներ։ Տեսնելով այդ չարիքը, ես — մի քանի հասակակից տղաներ դուրս եկանք եկեղեցուց — գնացինք Հաղպատ, Ոռնակ կոչված գյուղերը՝ մուրացկանության։ Բնակիչները տեսնելով մեր վիճակը՝ առաջարկեցին իրենց մոտ ծառայել։ Սիրով մնացինք։ Մեկս հորթարած դարձավ, մեկս՝ գառնարած կամ անտառից ավանակով փայտ էինք տուն բերում։ Այդպես ապրեցինք մինչ— 1919 թ.։ Ահա այդ թվականին անգլիացիները դուրս եկան Թիֆլիսից — շարժվեցին Բաքու, ճանապարհը ազատվեց, — մի օր Կարմիր խաչի միջնորդությամբ, ամերիկյան մերձար—ելյան նպաստամատույց կոմիտեի ձեռնարկած օգնությամբ Ալավերդի կայարանում կանգնեց մի սանիտարական կառախումբ, որը ուներ բաղնիք, խոհանոց, ճաշարան — երեք վագոն նստատեղեր։ Միրզոյանի ջանքերով մեզ հավաքեցին մոտակա գյուղերից, Սանահին գյուղի եկեղեցում մնացած երեխաներին՝ հինգ հարյուր հոգուց արդեն մնացել էին երկու հարյուր երեսուն հոգի մեկ ամսվա ընթացքում։ Մի լավ մաքրելուց — կերակրելուց հետո մեզ փոխադրեցին Թիֆլիս՝ Նավթլուղ։ Միրզոյանը Թիֆլիսի հայ հարուստներից էր, ուներ գեղեցիկ մենատուն Օրթաճալայի շրջանում, Քուռ գետի հարավային կողմում, Ադելխանովի կաշվի գործարանի վեր—ում։ Երեք հարկանի շինվածքը նման էր պալատի։ Ար—ելյան մասում տարածվում էր երեք հեկտար տարածությամբ այգին՝ մրգատու ծառերով, երկու կողմից բարձրանում էին խաղողի վազերը։ Այգին ոռոգելու համար կառուցվել էր մի գեղեցիկ ավազան՝ քսան մետր լայնությամբ, հիսուն մետր երկարությամբ — տաս մետր խորությամբ։ Թելեթից հոսող մի լեռնային վտակ լցվում էր այդ ավազանը, լիքը լցվելուց հետո ավելացածը հոսում էր ցած, իսկ կուտակված ջուրը ավազանի հատակից հատուկ սարքավորումով բարձրանում էր պալատի պատշգամբների մոտ եղած մի ուրիշ ավազանի մեջ։ Առավոտյան ար—ի շողերը ընկնելով ավազանի ջրի վրա, անդրադառնում էին պալատի պատուհանների վրա — ստեղծում մի գեղեցիկ, կախարդական պատկեր։ Ահա այս պալատում էր ապրել ցարական փոխարքա Նիկոլայը։ Ահա այստեղ սկսեցինք ապրել մենք՝ որբերս 1918 թ. ամառվանից մինչ— 1920 թ. օգոստոսը։ Գրեթե երկու տարի մնալով Թիֆլիսում՝ մենք լավ սնվում — միաժամանակ ուսում էինք ստանում։ Բայց այդ —ս կարճ տ—եց։ 1920 թ. մեզ փոխադրեցին Կարս։ Մեզ տեղավորեցին մի զինվորական զորամասում։ Երեք հարկանի մի շինություն էր, ուր տեղավորեցին երկու հազար հինգ հարյուր որբերիս։ Նորից սկսվեցին մեր դաժան օրերը՝ սով, կեղտոտություն։ Մեր որբանոցի կառավարիչը մի շատախցի ամերիկյան միսիոներ էր, որին անվանում էին Արզումանյան։ Անգլերեն լավ գիտենալով, նա զեկուցում էր ամերիկյան խնամակալներին, որ մենք գոհ ենք մեր ապրուստից։ Այնինչ չորս–հինգ ամիս մնալով Կարսում՝ ինչեր ասես, որ չտեսանք։ 1920 թ. Կարսի անկումից հետո մեզ՝ որբերիս, տեղափոխեցին Ալեքսանդրապոլի պոլիգոնները, որոնք վերածվել էին որբանոցների։ Դրանք գտնվում էին Ամերիկյան նպաստամատույց կոմիտեի հովանավորության տակ, որի ղեկավարն էր մստր Էարօ կոչված ամերիկացին, որը տեսնելով Հայաստանի խորհրդայնացումը՝ մի քանի ամերիկացիների — ամերիկուհիների հետ ետ գնաց։ Մենք՝ որբերս, մնացինք անպաշտպան։ Ընկել էինք դաշտերը, որ մկան բույներ քանդելով ցորեն գտնենք, իսկ այդ մկները տիֆի վարակիչներ էին, — մեզնից շատերը վարակվեցին, նա— մեր ընկեր Մուրադը, որը մի քանի օրից որովայնի տիֆով մահացավ։ Մենք՝ որբերս, որպես նրա հարազատներ, հետ—ում էինք նրան։ Երկու մեռելաթաղներ բռնել էին նրա պատգարակը, հանկարծ Մուրադը նստեց պատգարակի վրա, մեռելաթաղերը վախից փախան, բայց մենք նրան տարանք հիվանդանոց, ուր — ապաքինվեց ու փրկվեց մահից։ Հետո մենք նրան կատակով անվանում էինք գոռնափշտիկ Մուրադ։ 1920 թ. վերջերին Հայաստանը խորհրդայնացվեց, ամերիկացիների հովանավորությունն այլ— չկար։ Որբերի խնամքն անցավ Հայաստանի խորհրդայնացված իշխանությանը։ 1921 թ. սկսվեց առաջին ներգաղթը։ Նրանք, ովքեր 1917 թ. գաղթել էին Վանի նահանգից, Պարսկաստանով՝ դեպի Իրաք։ Այդ առաջին ներգաղթի հետ նա— եկել էին իմ մայր Եղիսաբեթը — իմ հորաքույր Կակոն։ Նրանք տեղավորվել էին Բեջաղլու գյուղում, մի բարի կնոջ՝ Զարդար մայրիկի տանը։ 1921 թ. գարնանը Հայաստանում սով էր, ազգամիջյան կռիվներ ու քաղաքացիական պատերազմ։ Սովը մտել էր նա— Ղամարլու։ 1917 թ. Հոկտեմբերյան հեղափոխությունը տարածվելով Ռուսաստանում՝ հասավ Անդրկովկաս։ Ռուսական զորամասերը, թողնելով թուրքական ճակատը, վերադարձան Ռուսաստան։ Հայաստանի երկրային զորամասերը — կամավորական խմբերը չկարողացան պաշտպանել Տաճկահայաստանի ճակատը, որը թողել էին։ Ռուսական զորամասերը ետ քաշվեցին, Կարաբեքիր փաշան կտրեց Տաճկաստանի — Եր—անի միջ— ընկած ճանապարհը՝ վտանգելով Վանի նահանգի հայությանը։ Վանի նահանգի՝ 1916 թ. վերադարձած հայերը, տեսնելով իրենց սպառնացող վտանգը՝ Կարաբեքիրի գլխավորությամբ, Կոստին Համբարձումյանի, Լ—ոն Շաղոյանի — ասորիների կրոնական առաջնորդ Մարշումոնի՝ վաթսուն հազար ասորիներով — քառասուն–հիսուն հազար հայերով, նախօրոք գաղթեցին Վանի նահանգից դեպի Պարսկաստան՝ Դիլման, այնտեղից ուղղություն վերցնելով դեպի Բաղդադ, որը այդ ժամանակ գրավված էր անգլիացիների կողմից։ Սակայն հեշտ չէր այդքան ճանապարհը, որ գնում էր Պարսկաստանի — Տաճկաստանի սահմանագլխով, որտեղ բնակված էին զանազան քրդական ավազակ ցեղեր — այլ թուրքական ղեկավարներ։ Կոստինը՝ Լ—ոնի — Մարշումոնի ղեկավարությամբ, կազմակերպեց ինքնապաշտպանության խմբեր — հետախույզներ՝ ճանապարհների ապահովության համար զինված խմբերը բաժանելով չորս մասի, իսկ ժողովուրդը վերցնելով իրենց կենտրոն՝ սկսեցին շարժվել առաջ։ Յուրաքանչյուր ցեղի տարածքի միջով անցնելուց նախօրոք զգուշացնում էին, որ ճանապարհը ապահովեն անցնելու առանց միջադեպի, իսկ հակառակ դեպքում սպառնում էին զենքի ուժով անցնել։ Դիլմանի մոտ քրդական ավազակ Սմկո անունով մի ելուզակ իր խմբով թափառում էր, որտեղ գտներ լավ «որս», հարձակվում — հափշտակում էր։ Այդպես էլ հարձակվեց մեր հայ — ասորի գաղթականների վրա, բայց նրանք հակահարված տվեցին։ æուլամերիկում գաղթականները խնդրել էին ճանապարհ տալ, որ անցնեն, հասնեն Մուսուլ։ Պատգամավորություն են ուղարկում Կոստին Համբարձումյանի գլխավորությամբ, բայց թուրք պատվիրակությունը նենգորեն գնդակով սպանում է Կոստինին։ Լ—ոնը — Մարշումոնը անթել հեռագրով կապվում են Մուսուլ՝ անգլիական իշխանության հետ — հայտնում Կոստինի չարանենգ սպանության մասին։ Հաջորդ առավոտ անգլիական սավառնակները թռչելով æուլամերիկի վրա՝ սպառնում են թուրք — քյուրդ իշխանությանը ռմբակոծել, եթե թույլ չտան, որ Իրաքի տարածքով Մուսուլ հասնեն հայերը։ Գաղթականները հասնելով Մուսուլ, որի անգլիական իշխանության տիրապետության տակ էր Իրաքը, ժողովրդին բաժանում են Մուսուլ, Բաղդադ, Բասրա քաղաքների վրա։ Մայրս — Կակո հորաքույրս տղամարդու շորեր հագած չորս տարի մնում — աշխատում են Բասրայում։ Բայց քանի որ գիտեին, որ ես Հայաստանի որբանոցումն եմ, ցանկանում են գալ Հայաստան։ Առաջին իսկ կանչով, առաջին իսկ քարավանով գալիս են Պարսկական ծոցով, Արաբական ծոցով, Կարմիր ծովով, Սուեզի ջրանցքով, Միջերկրական, Էգեյան ծովերով, Դարդանելի — Բոսֆորի նեղուցներով, Ս— ծովով հասնում են Բաթում։ Բաթումից՝ Հայաստան, Արտաշատի շրջանի Բեջազլու գյուղը, Զարդար մայրիկի տանը բնակություն հաստատեցին, եկան — ինձ բերեցին որբանոցից իրենց մոտ։ Բայց շուտով վարակիչ հիվանդությամբ հիվանդացավ — վախճանվեց մայրս։ Կակո հորաքույրս ինձ ամուսնացրեց՝ ընդամենը 15 տարեկան հասակումս, Քնարիկ անունով խնամի Քոչոյի (այսինքն՝ քոչած, ներգաղթած) մի ընտանիքի աղջկա հետ։ Տարիների ընթացքում աճեց մեր ընտանիքը։ Բայց չէի մոռանում, որ տասնմեկ հոգի զոհ էինք տվել մեր ընտանիքից։ Սկսվեց Հայրենական պատերազմը, — մինչ— 1945 թիվը ծառայեցի բանակում։ Վիրավորվեցի, բայց վերադարձա իմ բազմանդամ ընտանիքի գիրկը։ Ով կերազեր, որ 1896 թ. թուրքական սուլթան Համիդի գազանային վարմունքի հետ—անքով իմ պապի 12 անձից բաղկացած ընտանիքի զոհվելուց հետո — 1915 թ. Մեծ եղեռնից միայն ինձ՝ որբ ու անտեր, հինգ տարիներ թափառելով Թիֆլիսի մանկատներում, Կարսում, Ալեքսանդրապոլում, անտանելի զրկանքներով — վարակիչ հիվանդություններով հիվանդանալով, բախտ վիճակվեց վերականգնել իմ պապի կորցրած տասներկու անձերը — իմ վրեժը այդ ձ—ով լուծել։

38 (38). ՆՇԱՆ ՍՈՒՔԻԱՍԻ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1908 Թ., ՎԱՆ, ԱԼæԱՎԱԶ (ԱՐԾԿԵ) ԳԱՎԱՌ, ԶԻՐԱՔԼՈՒ Գ.) Գարնան ամիս էր։ Արտերը մշակելու ժամանակ մեզ՝ երեխաներիս, տանում էին արտի մի հարմար տեղ, քնացնում էին, իրենք դաշտային աշխատանք էին կատարում։ Այն եմ հիշում, որ էդ դաշտում շատ սունկեր կային, — մի երեխան մի սունկ չէր կարողանում տանել, այնքան մեծ էին։ Արտը վարելու ժամանակ շատ բույսեր կային, որ ուտում էինք՝ բուժիչ էին։ Մեր գոմը լիքն էր տավարով։ Տան առջ—ից առու էր հոսում, մեջը բադեր էին լողում։ Դաշտում էինք, երբ էկան հայտնեցին, թե քրդերը մեր տավարը տարան։ Տանը լսում էի, որ հրանոթի ձայներից են խոսում։ Ես էլ ուզում էի լսել, հայրս ինձ ասաց. – Գնա պատի տակի գազին (գետնին) ականջ դիր, կլսես։ Ականջս դրի, լսեցի, սկսեցի լաց լինել։ Ռուսական զորքը եկավ, կազակներ էին։ Մենք անընդհատ խաչ էինք հանում, որ քրդերից տարբերվենք։ Ես տատիս՝ Թելոյի մեջքին էի, — որտեղից էր՝ ձեռքս փամփուշտ էր տվել։ Մի զինվոր խլեց իմ ձեռքից, առավ, տարավ։ Հայրս, եղբայրը՝ Նազոն, մեր ընտանիքը, Գարեենց ընտանիքը, Հրաչուհու ընտանիքը առանց տղամարդկանց, եր—ի երեսունից ավելի մարդ, պայմանավորվել էին երկու քյուրդ եղբայրների հետ, որ դրանք գիշերով մեզ անցկացնեն, տանեն բեկի տունը, պայմանով, որ մեր ամբողջ հարստությունը թողնենք դրանց։ Էն ժամանակ բեկի հրամանը կար՝ էն հայերը, որ կմտնեն նրա տունը, էլ վտանգ չի լինի. նա գաղտնի հայերին անցկացնում էր Հայաստան։ Մութ գիշերով, վարած արտերի միջով գնում էինք։ Գիշերվա մի ժամի քյուրդ երկու եղբայրներից մեկը հրացանով սպանեց հորեղբորս՝ Նազոյին։ Հորեղբայրս ընկավ։ Հայրս ինձ գցեց մորս, թե երեխային վերցրու ու հարձակվեց քրդի վրա, հրացանը նրա ձեռքից խլեց, դրան սպանեց, իսկ մյուս քյուրդ եղբայրը մթության մեջ փախավ։ Հայրս հրացանը շպրտեց։ Լուսաբացին հասանք բեկի գյուղը, կարծեմ՝ Հաղթափա անունով էր գյուղը։ Գյուղից մեզ նկատել էին, մեկին ուղարկել էին մեզ մոտ, եթե տղամարդ կա, պետք է սպաներ, իսկ կանանց ու երեխաներին՝ ընդունում էին։ Եկողը իմ հոր հին ծանոթներից դուրս եկավ։ Քիրվա էին ասում, անունը՝ Մստո։ Հայրս ասաց. – Մստո՜, բան չունեմ քեզ տալու, ոսկի, արծաթ չունեմ, միայն պահած լավ շալվար ունեմ՝ զինվորական։ Միայն սա է, տալիս եմ քեզ, – Մստոն վերցրեց։ Հայրս ասաց նրան, – Մստո՜, ա՛ռ էս շալվարը, միայն քո ձեռքով չսպանվեմ, – նա վերցրեց շալվարը, գնաց, մի ուրիշի ղրկեց։ Սա ատրճանակով խփեց հորս։ Մայրս հորս շալակեց, էդ երեսուն հոգին լացով, ողբալով հասանք բեկի տունը, մտանք գոմը։ Հայրս վիրավոր թիկունքով հենվել էր գոմի դռանը, քանի որ քառասուն քրդեր ուզում էին դուռը բացել, ներս խուժել, բայց չէին կարողանում։ Էդ աղմուկի վրա բեկի կինը դուրս է գալիս, ամոթանք է տալիս, որ էդքանով մի հայի վրա են հարձակվել — ասում է. – Իմ տան մեջ հայի արյուն չպիտի թափվի։ Հայրս իմանալով, որ բեկի կինն է, ետ է քաշվում, դուռը բաց է անում։ Քրդերը ներս են խուժում — երկրորդ անգամ խփեցին հորս։ Հայրս միանգամից չմահացավ։ Նա ինձ սիրում էր, համբուրում էր, ես էլ նրա գրպանից պոպոք էի հանում, ուտում։ Պարզվում է, որ հորեղբայրս գիշերով չի սպանվել։ Գնացել, մտել է աթարի ամրոցի մեջ, թաքնվել է։ Առավոտը քրդի աղջիկը գալիս է, որ վառելու բան տանի, տեսնում է հորեղբորս, սկսում է բղավել. – Էստեղ հայ կա, – քրդերը հարձակվում, սպանում են հորեղբորս։ Երկու եղբայրներին հողը ձեռքերով ճանկռտելով թաղեցին։ Պարզվեց, որ բեկը տանը չէ։ Բեկը չեկավ, գնացել էր իր խմբով հայերին սահմանը անցկացնելու։ Մեզ բոլորիս լցրել էին գոմը, պիտի վառեին։ Գալիս էին, հայ գեղեցիկ կանանց ջոկում, քաշքշելով տանում էին, դրա համար էլ նրանք իրենց երեսները ցեխ էին քսում, մրոտում էին, որ իրենց չփախցնեն։ Գոմի առաջից գետ էր գնում, մեր խմբի շատ կիներ իրենց երեխեքին գրկած ջուրն էին նետվում։ Շատերն էդպես մեռան։ Քրդերը տեսնում էին դրանց դիակները, երկար երկաթյա շշերով ծակում էին նրանց մարմինները, որ իմանան ողջ են, թե՝ մեռած, որ թալանեն։ Տատս մորս ասում է. – Աղջի՜, ա՛ռ երկու տղաներիդ, փախե՛ք, – — դա հաջողվեց մեզ։ Մի անձր—ոտ օր էր, կայծակ էր ուժեղ, օգտվելով առիթից, փախանք։ Ճանապարհին հանդիպեցինք մի խումբ հայերի. շատ էին, միացանք դրանց, մտանք անտառ։ Մեզ վրա հարձակվեց քրդերի մի ցեղ՝ ճելոներ։ Դրանք չէին սպանում, մեզ թալանում էին, որը գեղեցիկ կին էր ընտրում, որը երեխա էր վերցնում։ Մեկը մորս վերցրեց իրեն որպես կին՝ փոքր եղբորս հետ, իսկ ինձ հրեց մի կողմ։ Ինձ որդեգրեց մի մոլլա։ Միառժամանակ հետո, մոլլան իրեն կին էր գտել՝ հետն էլ մի երեխա, նրան բերեց, ինձ դուրս արեց։ Ես դուրս եկա գյուղի միջով անցնող ճանապարհով։ Հանդիպեցի հայերի մի խմբի՝ յոթը հոգուց բաղկացած։ Կանայք էին, երեխաներով։ Միացա նրանց։ Երբ գյուղից բավական հեռացել էինք, սկսեցին կրակել մեզ վրա, բոլորին սպանեցին։ Դիակների մեջ ինձ չնկատեցին, եր—ի բանի տեղ չդրին, թալանելու բան չկար։ Էդպես դուրս եմ եկել, ընկել եմ դաշտ։ Տեսա նույն տարիքի ջահել տղամարդիկ էին սպանված, շարված։ Գլուխները կտրել էին ուղիղ մի գծի վրա դրել, մարմինները՝ մի. դու մի ասա, դրանք զորակոչի կոչված հայ երիտասարդներ են։ Դրանց վրա զազրելի բաներ էին արված։ Մեկի մի աչքը հանած, քիթը կտրած, ականջը կտրած, ազդրերին գրպաններ բացած՝ ձեռքերը մեջը խցկած, անդամը բերանը դրած… Ես էդ դիակների վրայով անցնում էի։ Դիակները ուռած էին, ոնց որ փչած լինեին։ Հետո ինչ է եկել իմ գլխին՝ չեմ հիշում։ Ցրտել էր, ոտքերս ցուրտը տարել էր։ Ոտքերիս տակը ջուր էր լցվել, կաշին հաստ էր, չէր պատռվում, — ես չէի կարողանում քայլել, գլորվում էի էս կողմ, էն կողմ։ Էդ ձ—ով հասա մի քրդական գյուղ, հաց խնդրեցի քրդերեն, քանի որ հայերենը մոռացել էի։ Տանը մի պառավ կին կար, հաց էր թխում։ Էդ կինը ինձ էդ վիճակով տեսավ, տարավ նստեցրեց թոնիրի կողքին ու ինչ–որ բան սկսեց փնտրել տան մեջ։ Այ էստեղ ես նոր վախեցա։ Պարզվեց, որ շատ բարի կին էր, հեքիմ էր։ Նա բերեց մի մախաթ, ինձ հավի նման գրկեց, ոտքս ծակեց, մեջի ջուրը դուրս եկավ, զոռով իմ ոտքերը կախեց թոնիրը։ Էդ կինը ինձ պահեց իր մոտ որպես գառնարած։ Նա ուներ երկու տղա, մեկը մեծ էր՝ հողագործ էր, մյուսը՝ ջահել էր, գնում էր հայերին թալանելու։ Ես տանում էի գառները արածացնելու։ Գառներին չէի կարողանում պահել, հաճախ կորչում էին, գնում էին գլորվում էին ձորը։ Մի օր էդ փոքր ախպերը ինձ պառկացրեց, ոնց որ հավն են մորթում, — դանակը հանեց, որ ինձ մորթի։ Մեծ եղբայրը ասաց. – Էդ ի՞նչ ես անում։ – Ի՞նչ պիտի անեմ։ Գնում եմ կյանքի գնով թալան եմ բերում, իսկ սա տանում, կորցնում է մեր գառները։ Մեծ ախպերը ինձ պաշտպան կանգնեց։ Երկու ախպեր սկսեցին կռվել։ Մայրը բարկացավ. – Մի հայ լակոտի համար ուզում եք իրա՞ր սպանել։ Հաջորդ առավոտ փոքր ախպերը գնաց նորից թալանի — էնտեղ իրան սպանել էին։ Ես դաշտում էի, երբ ինձ կանչեցին, իմաց տվին, թե՝ աղադ սպանվել է։ Դիակը թաղեցին։ Անցավ ժամանակ, ինչքան՝ չգիտեմ, էս մեծ ախպերը ամուսնացավ մի հայ աղջկա հետ։ Էդ կնոջ գալուց հետո իմ վիճակը բարելավվեց։ Էդ կինը որպես հայ ինձ առանձին ուշադրություն էր դարձնում։ Մի գիշեր էլ էդ կինը ինձ զարթնացրեց. – Նշա՜ն, վե՛ր կաց, եկել են մեզ ազատելու։ – Հետո իմացա, որ էդ գյուղը կոչվում էր Հարմիզոն։ Էդտեղ հայեր ու քրդեր ապրել են միասին։ Պարզվեց՝ այդ կինը եղել է հայ դաշնակցական հարյուրապետ ղաչաղ «Քյուրդ–Ղազո» անունով մարդու եղբոր կինը։ Ղազոն տասնվեց հոգով գալիս է նրան ազատելու։ Դրա հետ նա— ազատեց բավական թվով հայերի, նա— ինձ նման գերիների, իր հետ տանելով գյուղի ամբողջ տավարը, նա— իմ տիրոջ տավարը։ Բեկը զբաղված էր հարսանիքով, նրան լուր են տալիս, բայց նա բանի տեղ չի դնում։ Մենք մի դաշտ տեղ նստեցինք։ Ինձ նստեցրել էին մի իշու վրա։ Դե երեխեն էշի վրա չի մնա, ընկել եմ։ Էդ Ղազոն ինձ վերցրեց, նստացրեց իր կողքին՝ ձիու վրա։ Ինքը հագած ուներ յափնջի, ես բան չէի տեսնում, միայն զգում էի, որ ինչ–որ ձորեր ենք իջնում, բարձրանում։ Հասանք Իգդիր։ Մեզ բերեցին Աշտարակ՝ մանկատուն։ Պապիս քույրը՝ Սանամ անունով, լսել է, որ ես ազատվել եմ, եկավ, որ ինձ տանի, որդեգրի։ Ես չգնացի, չէի ճանաչում։ Գնաց Լ—ոնին բերեց, Մայիսի հորը։ Լ—ոնին տեսնելուս պես, ես ընկա նրա գիրկը։ Էկա Էջմիածին։ Սանամը վերջը ինձ որդեգրեց։ Ապրում էինք բժշկի տանը։ Ես հիվանդացա դիզենտերիայով։ Շատ էին մահանում։ Բժշկի խնամքով փրկվա։ Առողջացա եկա, Սանամը մահամերձ էր, մահացավ։ Ինձ ղրկեցին ապաստարան։ Էջմիածնի ճեմարանի շենքերը հատկացված էին մեզ՝ գիշերելու համար։ Ցերեկը գնում էինք, արածում էինք, շուն, կատու, ինչ որ պատահեր ուտում էինք։ Առավոտ մեզնից կեսն էր կենդանի զարթնում։ Պատահում էր՝ սովածությունից իրար կծոտում էին, գազանացել էին։ Թաղող չկար, դիակներն էնքան շատ էին, որ չէին կարողանում մարդավարի թաղել, փորող չկար։ Մի հատ եզան սայլ կար, Զվարթնոց գնացող ճամփին փոս կար, դիակները լցնում էին դրա մեջ, հողով ծածկում։ Ամերիկացիները էկան, անկողին տվին, ճաշ էին եփում՝ լոբի, հագուստեղեն բաժանեցին, նույն շենքում որբանոց բացեցին։ Չորս հարյուր երեխա էինք։ Բավական էր գիշերը մի կատու անցներ, մեկը ճվար, իրար ձեն–ձենի էին տալիս Էջմիածնի բոլոր որբերը։ Տերտերներն էլ փոխանակ հանդարտացնեն, հաստատում էին գոռնափշտիկների գոյությունը, վախեցնում էին։ Վանքի մեջ մի ջրհոր կար, տերտերներն ասում էին, որ թուրքը գա, էս ջրերը ծով կդառնան։ Մի գիշեր Հռիփսիմեի վանքից վազքով հասանք որբանոց, էլի գերեզմանների ուրվականների վախից։ Ես էլ կպչում էի Լ—ոնին։ Նա մեծերի մեջ էր, Հռիփսիմեի վանքում էր աշխատում։ Փայտից հրացան էր ինձ համար սարքել։ Ճեմարանի մեծ շենքերը վերածվել էին որբանոցի։ Երեկոները ամեն շենքի շուրջը կազմակերպվում էին երգի, պարի երեկոներ։ Ամեն մի գավառի երեխաներ իրենց երգերն ու պարերն էին երգում ու պարում։ Թաթուլ Ալթունյանի մայրը կառավարիչ էր։ Թաթուլը այդ ժամանակվանից թառ նվագել էր սովորել, երգել — այլն։ Ամերիկացիները սկսեցին երեխաներ ջոկել ու տանել Ամերիկա։ Ինձ մեր դաստիարակչուհին պահեց մահճակալի տակին, թույլ չտվեց, որ գնայի, թե ինչու՞, չգիտեմ։ Ես ծանր հիվանդ էի, բարձր ջերմություն ունեի։ Սավանը թրջում, բերում էր, գցում էր վրես, ու ես էնքան տաք էի, որ նա չէր հասցնում սավանը փոխել։ Հետո էդ կնոջը շատ ման եկա, բայց չգտա։ Էջմիածնից մեզ տեղափոխեցին Քանաքեռ։ Էդտեղ անտանելի շոգ էր։ Փայտյա մահճակալների վրա թախտաբիթիներ էին վխտում։ Ստիպված բետոնի վրա էինք պառկում։ Մի օր հինգ–վեց հոգով գնացինք թութ ուտելու։ Տերը բռնեց, շարեց, հագներիս ոչինչ չկար, որ վերցներ։ Մեկից մի գոտի վերցրեց։ Ես պահ էի մտել էդ մարդու ետ—ում, ինձ չէր նկատել։ Երբ ինձ տեսավ, որ թաքնվել եմ, ընկավ իմ ետ—ից, որ սպանի։ Սովորական բան էր սպանությունը։ Բանակի զորակոչիկին ծիրանի համար սպանում էին։ Ձորի մեջ մի կամուրջ կար։ æուրը քիչ էր, ես անցա, Շավարշ անունով մի տղա ճարահատված իրեն գցեց կամուրջից։ Բոլորս ապշեցինք։ Էդ հետապնդող այգու տերը կանգնեց։ Բարեբախտաբար ընկել էր ջրի մեջ, փրկվեց։ Եկանք որբանոց։ Պր. Գ—որգը*, որը մեր դաստիարակն էր, շարել էր երեխաներին, ստուգում էր անցկացնում։ Մենք զարմացանք նրա վարքագծի վրա, որովհետ— մեզ ոչինչ չասեց։ Շատ բարի էր։ Մեզ բերեցին Եր—ան՝ հինգերորդ որբանոց, գինու գործարանի դիմացը։ Ինձ հետ էին Առաքելը, Մինասը։ Ինձ տեղափոխեցին յոթերորդ որբանոց։ Աչքերս ցավում էին։ Սարմենի հետ էինք։ Դիրիժոր Իսպիրն էր։ Չարենցը իններորդ որբանոցում դասեր ուներ, իսկ Արփենիկը մեզ մոտ ուսուցչուհի էր։ «Վարդան զորավար» զրահագնացքի կոմիսարը Չարենցն էր։ Լսեցինք, որ գաղտնի Ալեքսանդրապոլ էր գնում–գալիս։ Հաց չկար, ցորեն էինք ուտում։ Չարենցն ու Արփենիկը սիրահարված էին։ 1921 թ. փետրվարին մանկատունը շրջապատել էին դաշնակցականները։ Մեզ հարցաքննում էին, թե որտեղ է ձեր ուսուցիչ Չարենցը։ Հեղաշրջման ժամանակ, 1920 թ. նոյեմբերին, տասնմեկերորդ բանակը երբ մտավ Եր—ան, Քանաքեռի վեր—ներում, հիմիկվա մոնումենտի տեղը, գնդացիրներ էին դրված։ Գնդացիրը քաղաքը կրակի տակ էր վերցրել։ Մի հեծյալ էլ կարմիր դրոշով հայտարարում էր, որ Սովետական իշխանություն է։ Տղաները դուրս էին գալիս գողության։ Ես էլ մի օր դուրս եկա, գնդացիրի գնդակները կպան իմ ետ—ի պատին, փախա։ Դաշնակցականները հերթով ճառեր էին ասում ու գնում։ Ես մի ընկերոջ հետ գնացի սպայի տունը՝ դոմ օֆիցերա։ Մեծ հայելի կար։ Մենք երեխեքով ճիպոտները դրել էինք ուսներիս, յանի հրացան ա, հայելու առաջ գնում, գալիս էինք։ Նույն օրը գնացինք ռուսական եկեղեցի՝ Շահումյանի արձանի տեղը, մի մարդ անընդհատ մեծ զանգ էր խփում։ Մենք սկսեցինք քայլել, եկանք «Արմենիա» հյուրանոցի տեղը, խանութ կար, կողքին ապտեկա էր։ Խանութի վիտրինայից մի պաչկա թեյ վերցրինք, իսկ ապտեկայից մի հատ մեծ ջերմաչափ, եկանք մանկատուն։ Առաքելը պատմում էր, որ բոլշ—իկները իրենց գնդացիրը դրել էին հինգերորդ որբանոցի պատի տակ։ Ձորի վրայով կրակում էին դաշնակների վրա։ Մեծ տղաները ուզում էին դուրս գալ թալանի, դարպասը բացելով, աղմկելով դուրս են գալիս։ Բոլշ—իկները կարծում են, որ դաշնակցականները գրավեցին, թողնում են գնդացիրը, փախչում են։ Թուրքերը Ալեքսանդրապոլից նորից էին քաշվել։ Մեզ գնացքով տեղափոխեցին Ալեքպոլ։ Գնացքը շատ դանդաղ էր գնում։ Մի քիչ գնում էր, մենք իջնում էինք, փայտ էինք ճարում, որ վառի, շարժվի։ Ս—երսկի, Կազաչի պոստ կազարմաները վերածվել էին որբանոցների։ Ես հինգերորդ որբանոցում էի։ Իմ համարը 1899–ն էր։ Որբանոցներին անուններ էինք կնքել։ Առաջինը՝ ամենափոքրերն էին՝ ոջլոտներ, հետո՝ վեր–վեր թռչողներ, սրանք լավ լուր էին հասցնում։ Մյուսները՝ խուժաններ, աղքատ–հպարտներ։ Դրա կառավարիչը կին էր։ Դաշտենցը, Շիրազը էդտեղ էին։ Համալսարանի դասախոսների մեծ մասը էդ որբերից էին՝ Նաիրի Զարյանը — ուրիշներ։ Ես նրանց սեղանի օրապահն էի, դրա համար գիտեի։ 1924 թ. տեղափոխեցին Ստեփանավան՝ æալալօղլի։ Ալեքպոլից արդեն ընդգրկված էի փողային նվագախմբում։ Ինձ հետ եկավ նա— Զազիկ Սողոմոնյանը, որ ինձ սովորեցնում էր ալտի վրա նվագել։ Մաեստրոն իմացավ, որ ես գիտեմ գամմաները, ինձ օրկեստրի մեջ վերցրեց։ Փոքր աղջիկների մի խումբ էր կազմված, դրանք ներկայացումներ էին տալիս մեր տղաների հետ, երգում էին, պարում։ Դրանց մեջ էր Սիրուշը՝ Սիրանուշ Գեորգ—նան*։ Քաղաքում միացյալ ուժերով լավ ներկայացումներ էին տալիս։ Կարոն «Պատվի համար» էր խաղում։ Կարոյին Թիֆլիսում Դերենիկ Դեմիրճյանն էր պահում։ 1926 թ. եկավ մեզ մոտ՝ Ստեփանավան։ Ես, Կարոն ու մի տղա՝ ընկերներ էինք։ Գյուղերիտ դպրոցում Սիրուշի հետ էինք։ Հետո դա վերածվեց տեխնիկումի։ Միասին ավարտեցինք։ Արդեն համակրում էինք իրար։ Տեխնիկումից հետո՝ 1929 թ. ինձ ու Սիրուշին նշանակեցին ամերիկացիների ստեղծած անասնապահական ֆերմայում զոոտեխնիկներ։ Սիրուշը տեղի մանկապարտեզում էր աշխատում, թողեց գյուղատնտեսությունը՝ դաստիարակչուհի դարձավ։ Ես գնացի Կիրովական՝ պարտադիր զինծառայության։ 1931 թ. ես ընդունվեցի Համալսարանի երկրաբանական ֆակուլտետ։ Ես զինվորական պայոկ էի ստանում։ Սիրուշի հետ ամուսնացա։ Քաղաքում առաջին անգամ կազմակերպեցին ջազ խումբ՝ կրկեսում նվագելու համար։ Ես ընդունվեցի էդտեղ որպես փողհար։ 1936 թ. կինո «Մոսկվան» բացվեց, էդտեղ էինք նվագում։ Մեր ջազի հիման վրա կազմակերպվեց Արտեմի Այվազյանի խումբը՝ 1936 թ.։ Մեր դաշնակահարը Ռոբերտ Աթայանն էր։

  • Գ—որգ Դեմիրճյան - Դերենիկ Դեմիրճյանի եղբայրը, դաշնակցական, Ն. Աբրահամյանի աները (Ծ.Բ.):
  • Գ—որգ Դեմիրճյանի դուստրը (Ծ.Բ.):

39 (39). ԱԶՆԻՎ ԱՍԼԱՆՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1908 Թ., ՎԱՆ, ԱՐՃԱԿ ՇՐæ., ԽԱՌԱԿՈՆԻՍ Գ.) Քյուրդ Սայիդը մեր տան երդիկից մտել էր, իմ պապին կապել էր սյունից — հորեղբորս սպանել էր։ Մյուս հորեղբայրս տեսել — սպանել էր քյուրդ Սայիդին։ Մերոնք ստիպված Մանդան գյուղից գաղթել էին Խառակոնիս։ Քանի որ քյուրդ լամուկները, եթե իմանային, կգային սրի կանցկացնեին մերոնց։ Հետո ես եմ ծնվել, Նահապետ Քուչակի ծնված Խառակոնիս գյուղում։ Ես որ ծնվել եմ, ծնողներս մահացել են մալարիայից։ Քյուրդերը մեզ հետապնդել են։ Պապս ու տատս վերցրել են ինձ, տեղափոխվել ենք Վան։ Հիշում եմ մեր Վանի տունը։ Հարուստները մի քանի հարկանի, քարաշեն տներ ունեին, մեր տունը մի հարկանի էր, մի սենյակ ու մի հացատուն։ Մենք ապրում էինք Այգեստանից դուրս։ Մեր տան առաջով հոսում էր Շամիրամի անունով գետը։ Կանայք էդտեղ խալիչա էին լվանում։ Շուկան Խաչփողան փողոցում էր։ Իմ խնամակալը Պետրոս հորեղբայրս էր ու նրա կին Մարգարիտը։ Խեղճ կինը գուլպա էր գործում, որ մեզ պահի։ Նա երկու աղջիկ ունեցավ, բայց մահացան։ Ես որբ էի, դրա համար ինձ սիրում էին ու երես էին տալիս։ Ես շատ ճարպիկ էի, պարում, երգում էի։ Հորեղբայրս, որ ապրանք էր բերում, թուրքերին ծախում, ես սովորել էի թուրքերեն հաշվել թվերը։ Վանում դպրոց կար, բայց ես երեք տարեկանից գնացել եմ գերմանական որբանոց։ Իմ ձեռքս քարե տախտակ տվին։ Այնտեղ ուսում առի, գերմաներեն սովորեցի։ Մինչ— ութ տարեկանս, այսինքն՝ մինչ— գաղթը, մնացել եմ նրանց մոտ։ Մեր գերմանուհի վարժուհիները շատ հոգատար էին, մեզ հաճախ տանում էին զբոսանքի։ Իրենք հեծնում էին ձիերի վրա, իսկ մեզ՝ ֆուրգոնով տանում էին Վարագա սար, որ Վանի ար—ելյան մասում էր գտնվում։ Այնտեղ կար Ս. Գր. Լուսավորչի վանքը, այնտեղ տղաներն էին սովորում։ Մի անգամ ամռանը մեզ տարան Կարմրավոր, խաղացինք, խավարծիլ քաղեցինք, կերանք, խմեցինք, ման եկանք վանքը, Մհերի դուռը։ Տոներին մեզ թույլ էին տալիս տուն գնալ։ Ամառն էլ տուն էինք գնում։ Հարյուր հիսուն աղջիկ — հարյուր հիսուն տղա կար։ Հինգ հարկանի բալկոններով քարե շենք էր։ Կառավաթներ չկային։ Անկողինները իրար կողքի շարված էին գետնի վրա։ Այդ որբանոցը գործում էր շվեյցարական բարեգործների օգնությամբ։ Ամեն մեկս մեր նկարը ղրկում էինք մի ընտանիքի, այդ ընտանիքը որդեգրում էր նրան, նվերներ ուղարկում տոներին։ Նրանք մեր բարերարներն էին։ Մեր Վանում ամեն փողոցում եկեղեցի կար։ Մեր փողոցը կոչվում էր Շեն փողան։ Մեզանից էն կողմ թուրքերն էին ապրում։ Տոներին, օրինակ՝ Զատիկին, ձու էինք խաշում, դուրում անունով մի խոտ կար, դրանով կարմիր էինք ներկում։ Իրարու տներ էինք գնում, շնորհավորում։ Հարուստները նոր հագուստ էին հագնում։ Նոր տարուն աղանձ էին անում։ Վաճառականները արտասահմանից բերում էին բաղամ, արմավ։ Մեզ էլ չոր մրգեր էին նվիրում՝ թաշկինակների մեջ կապված։ Որբանոցում տոնածառ էին զարդարում։ Ս. Ծնունդը —ս տոնում էինք։ Ս. Խաչին հարիսա էին եփում։ Գերմանուհի վարժուհիները առանձին իրենց սենյակում էլ տոնում էին։ Վարդավառին մեր տներում էինք լինում, իրար ջրում էինք։ Հայերը, թուրքերը — ասորիները իրար հետ հաշտ ու խաղաղ ապրում էին։ Արհեստավոր ատաղձագործներ, երկաթագործներ ունեինք։ Ասորիները արհեստավոր չունեին, առ—տուր էին անում։ Թուրքերը —ս առ—տուր էին անում հայերի հետ։ Իսկ քրդերը անպետք էին, իրար ծեծում, սպանում էին։ 1915 թ. ամռանը առաջին գաղթը եղավ։ Մեր որբանոցի գերմանացի վարժուհիները ասին. «Ով ուզում է մեզ հետ գա՝ թող գա, ով չի ուզում՝ գնա իր հարազատների մոտ»։ Ես միացա իմ հարազատներին։ Հորեղբորս ընտանիքի հետ գաղթեցինք։ Ամռան շոգին մեկ ամիս ճամփա եկանք, հասանք Իգդիր։ Խոլերան տարածվեց։ Մեր գերդաստանից ութսուն հոգի մահացավ։ Մենք անցանք Էջմիածին։ Կաթողիկոսը օրական երկու ոչխար մորթել էր տալիս, ճաշ էին եփում, գաղթականներին բաժանում։ Իմ հորաքույրը եկավ, մեզ գտավ, տարավ Օշականի եկեղեցու բակում դպրոց կար, էնտեղ իրանց տեղ էին տվել, որ ապրեն։ Հետո եկանք æրվեժ։ Հետո հայերը նորից գնացին Երկիր։ 1917 թ. նորից գնացինք Վան։ Հորաքույրս երկու երեխա ուներ, ես էլ՝ երեք։ Մեզ հորաքույրս տարավ Վան։ Մեկ ամբողջ օր սայլով գնացինք, Խառակոնիս գյուղ հասանք։ Վանում մնացինք 1917 թ. հոկտեմբերից մինչ— 1918 թ. ապրիլ ամիսը։ Հորեղբայրս լսել էր, որ ես հորաքույրիս մոտն եմ, եկավ ինձ տարավ Վան, որ էնտեղ դպրոց գնամ։ Դպրոց գնացի մինչ— 1918 թ. ապրիլը։ Հետո թուրքը նորից հարձակվեց, չորս կողմից պաշարեց, ժողովրդի մեծ մասին կոտորեց։ Ինձ որպես որբի դրին ֆուրգոնը ու տարան։ Ճանապարհին սպասեցի, որ հորաքույրիս ընտանիքը կգա, բայց հորաքույրս — ամուսինը գնացել էին Արաբիա, իսկ հորեղբորս սպանել էին թուրքերը։ Երկրորդ գաղթի ժամանակ ճանապարհը շատ դժվար էր։ æանիկ գյուղը անցանք, Բերկրի գյալի ջուրը տարավ իմ հորաքրոջ փոքր երեխային։ Տարիներ հետո իմ հորաքրոջ տղան հայրենադարձվել, եկել էր Հայաստան, պատմեց, որ իր քրոջը ջուրը գցեցին։ Իմ կոշիկները ֆուրգոնի մեջ կորան։ Ես մնացի չուլկիով։ Դեռ ցուրտ էր ու ձյուն։ Քեռիս ինձ գտավ գաղթի ճամփին։ Նա ռուսական բանակի մեջ էր։ Ինձ տվեց իր քուրքը, որ չմրսեմ, տարավ իր հրամանատարի մոտ, ասաց. – Էս իմ քուրս անտեր է մնացել, ի՞նչ անեմ։ – Գիշերը վերցրու մոտդ, – ասաց հրամանատարը, – առավոտը վիրավորների ֆուրգոնը կդնենք, կգնա։ Քեռիս ինձ տվեց սուխարի — շաքար։ Հրամանատարը իր ընտանիքի հետ սենյակում քնեցին, ինձ թողեցին կորիդորը։ Ես վախենում էի, բայց առավոտյան ինձ դրեցին ֆուրգոնի մեջ ու շարժվեցինք։ Մի գիշեր մնացինք Քոռմուսում։ Գիշերը քնեցինք բաց դաշտում։ Ես գլուխս քարին դրի, քնեցի։ Առավոտյան արթնացա, տեսա բոլորը գնացել են։ Սկսեցի լաց լինել։ Չորս կողմս մարդ չկա։ Հանկարծ ձիու խրխինջ լսեցի։ Տեսա հարյուր քայլի վրա մի ընտանիք կա։ Ես վազեցի, ասի. – Ծնող չունեմ, հորեղբորս սպանեցին։ Ես գիշերը մնացել եմ քնած, անտեր ու անտիրական։ Մարդը ասաց. – Մի՛ վախի, ես քեզ ֆուրգոնով կտանեմ, կհասցնեմ, – տարավ հասցրեց գաղթականներին։ Անցանք Սավուխլուն, Հին Բայազեդը, Իգդիրում որբերին հավաքեցին։ Ինձ նման շատ որբեր կային։ Գնացի, ինձ ցուցակագրեցին, մազերս խուզեցին, լողացրին, տաք ճաշ տվին։ Տասը օր տաք ճաշ չէի կերել։ Իգդիրում տեսա Անդրանիկ Զորավարին՝ բուխարի փափախը գլխին։ Մեր դաստիարակները մեզ ֆուրգոն դրին, տարան Մարգարա։ Գիշերը քնեցինք, առավոտը շարունակեցինք մեր ճանապարհը։ Արդեն ամառ էր։ 1918 թ. եկանք, հասանք Եր—ան։ Երկու օր պահեցին մի հանրակացարանի պես տեղում։ Ինձ ու մի ուրիշ աղջկա տարան որբանոց։ Այնտեղ մեր գերմանական որբանոցի մեր աղջիկ որբերին տեսանք, շատ ուրախացանք։ Ես մնացի էդ որբանոցում։ Էնտեղ ես տիֆ ստացա։ Ինձ տարան հիվանդանոց, հազիվ մահից պրծա։ Հետո նորից բերին որբանոց։ Ամերիկացին տասը հազար հայ որբերիս հավաքեց, տարավ Կարս։ Էնտեղ մեզ ցուցակագրեցին, բժշկական քննության ենթարկեցին, որ տանեն Ամերիկա, բայց թուրքը վրա տվեց։ Էս անգամ թուրքերը հարձակվեցին Կարսի վրա։ Թուրքը ամեն գիշեր ռմբակոծում էր Օլթիից, Սարիղամիշից։ Գիշերները լսում էինք։ Քիչ–քիչ էդ ձայները մոտեցան մեզ։ Մի օր էլ լսեցինք, որ թուրքը լցվել է Կարս։ Թուրքերը խշտիկներով կոտրում էին մեր որբանոցի ապակիները, որ ներս մտնեն։ Մեծ որբուհիները իրենց երեսներին ցեխ սկսեցին քսել, որ թուրքերը իրենց չփախցնեն։ Մեր ամերիկուհի տնօրենը ամերիկյան դրոշը բարձրացրեց — աղ ու հացով գնաց թուրքերին ասաց, որ սա որբանոց է։ Մեր կողքին կազարմաներ կային։ Էնտեղ հայ կիներ կային։ Թուրքերը մտան էդ բոլորին տկլորացրին, հետո էլ տկլոր–տկլոր դրանց դիակները գետին փռեցին։ Մենք ութը օր մնացինք որբանոցի մեջ փակված։ Հետո ամերիկացիները մեր մթերքները լցրին ավտոների մեջ, մեզ տեղափոխեցին Ալեքսանդրապոլ։ 1920 թվին թուրքը եկավ Ալեքսանդրապոլ։ Արդեն Ալեքսանդրապոլում բոլշ—իկություն էր։ Թուրքերը քոչեցին, ետ գնացին։ Մենք Կազաչի պոստի կազարմաներում ապրեցինք։ Դպրոցում ձեռագործ, կար ու ձ— սովորեցինք, մինչ— 1929 թ. էնտեղ մնացի։ Ես արդեն անգլերեն գիտեի, նույնիսկ մեքենագրում էի։ Երբ հրաժեշտ էի տալիս, ամերիկուհի միսս Մերին, միսս Մաքան, միսս Հիլը — միսս Քիփըրը ինձ համբուրեցին։ Քսանհինգ տարեկանից հետո որբ աղջիկները գնում էին տեքստիլ գործարանում աշխատելու — կամ ուղարկում էին ուսումը շարունակելու։ Տղաները առանձին էին, աղջիկները՝ առանձին։ Պոլիգոնում արդեն ամեն կողմից գալիս էին, հարսնացու էին ընտրում։ Նայում էին արտաքինին, շարժուձ—ին։ Գնում, ասում էին ամերիկուհի տնօրինուհուն, նա էլ նվերներ էր տալիս, առոք–փառոք ճամփու էին դնում։ Հետո ես մանկավարժական տեխնիկումն ավարտեցի։ Գնացի Ղուկասյանի շրջան աշխատելու։ Այնտեղ ամուսնացա արթիկցի մի տղայի հետ։ Երեք երեխա ունեցանք։ 1933–ին տեղափոխվեցինք Եր—ան։ Ամուսինս համալսարանավարտ էր, սկսեց Մատենադարանում աշխատել, ես էլ էնտեղ բիբլիոգրաֆ էի, ցուցակներ էի մեքենագրում։ Երբ Հայրենական պատերազմն սկսվեց, ժողովուրդը խանութներում ինչ մթերք կար, լցրեց տները։ Ամուսինս կամավոր բանակ գնաց։ Աշխատեց որպես քաղղեկ։ Հետո տարան Կերչ, որտեղ — զոհվել է որպես անհայտ կորած։ Հիմա ուրախ եմ իմ երեխաներով ու թոռներով։ Արդեն ութսուն տարեկան եմ։ Մեր երիտասարդներին ցանկանում եմ առողջություն, երկար կյանք — նպատակների իրականացում։ Մեր անմեղ զոհերի հիշատակը հավերժացնելու համար՝ նրանց ոսկորներին հանգստություն։ Քյուրդերից ու թուրքերից կուզեմ վրեժխնդիր լինել։ Քանի որ նրանք իմ ծնողներին սպանեցին, — ես որբ մնացի։ Ամբողջ կյանքում ծնողքի կարոտ մնացի։

40 (40). ՔԱæԲԵՐՈՒՀԻ ԱՎԵՏԻՍԻ ՇԱՀԻՆՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1908 Թ., ՎԱՆ) Մեր երկիր Վանը շատ լավն էր։ Մենք ապրում էինք Չաղլի փողանում։ Էդ լավ փողոց էր, փողոցի ջուրը երկու կողմից գլգլալեն կհոսեր, կլցվեր ավազանի մեջ։ Ունեի չորս հորեղբայրներ, որոնք առանձին էին ապրում մեր բակում։ Ունեինք շատ անասուններ։ Հայրիկս —՛ դյուրգար էր, —՛ զինագործ։ Մեր ընտանիքը տասներկու հոգի էինք։ Մայրս դերձակուհի էր, ուներ երկու աղջիկ։ Ես ամբողջ մանկությունս երազներով եմ ապրել, մինչ— Վանից դուրս եկանք։ Հայրիկս՝ Ավետիսը, խելոք մարդ էր, հենց լսել էր, որ թուրքերը գալու են, մեզ հավաքեց ու նախքան ջարդը դուրս եկանք։ Հայրիկս զինված էր, մորս նստացրեց ձիուն, ինձ ու իմ քրոջը խուրջինի մեջ դրեց, յալլա՜, ճամփա ընկանք։ Մեզ հետ էին նա— հորեղբորս ընտանիքը — տատիկս։ Ճամփին արդեն լսում էինք թուրքական թնդանոթների ձայները։ Մենք մտնում էինք քարերի տակ։ Ես վախից լաց էի լինում։ Հորեղբայրս ինձ գտավ, կերակրեց։ Գաղթականությունը մեր ետ—ից գալիս էր։ Քարերի մեջ մարդիկ էին պառկած։ Ես գիտեի, թե դրանք ողջ են։ Դու մի ասա, դրանք սպանված են, թաղող չկա։ Թնդանոթի կրակոցները ղռալով գալիս էին։ Անգամ տերտերը գետնին ընկած մեռած էր, իր ային–օյինքը թողել էր քարի տակը։ Մայրս նրա հագուստները վերցրեց, բերեց հանձնեց Եր—անի Պողոս–Պետրոս եկեղեցին։ Քեռիս ճամփին մահացավ։ Մեզ օգնեցին անգլիացիներն ու ամերիկացիները։ Լավ կերակրեցին, հագցրին, մաքրեցին, կրթություն տվին։ Հետո թուրքերը հարձակվեցին Եր—անի վրա։ Հայրիկս քսանհինգ հոգու հավաքեց, զինեց ու հարձակվեց թուրքերի վրա։ Նա խմբապետ էր, մասնակցել է նա— Սարդարապատի ճակատամարտին։ Հազիվ ձիով գալիս էր տուն, նորից էին կանչում, որ թուրքերի դեմ կռվի գնա։ 1932–ին — 1937–ին հորս, որպես նացիոնալիստ, բանտարկեցին։ Ամբողջ իր պատրոնները, թվանքը թաղել էր հողի մեջ։ Խեղճ հորս բռնեցին ուղարկեցին Տաշքենդ, էնտեղ էլ մեռավ։ Ասին՝ սովից է մեռել։

41 (41). ՍԻԼՎԱ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԲՅՈՒԶԱՆԴՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1908 Թ., ՎԱՆ) Մեր ընտանիքը Վանում մշակույթի ընտանիք էր։ Ֆրանսիացիները եկել էին Վան՝ իրենց լեզուն տարածելու։ Պապս մեր տան մեջ մեկ սենյակ հատկացրել էր նրանց, որ պարապմունքներ անցկացնեն։ Եվ այդ դպրոցը կոչվում էր Բյուզանդյանների դպրոց։ Մենք շատ մեծ գրադարան ենք ունեցել, որը մշտապես հարստանում էր արտասահմանում տպագրված գրքերով։ Մեր տան մեջ նա— մեկ սենյակ հատկացված էր Խրիմյան Հայրիկին, որ նա երբ վերադառնում էր իր շրջագայություններից, գալիս էր այդ սենյակում հանգստանում։ Հայրս շատ շնորհալի մարդ է եղել, հաճախ կուսակցական ժողովներին մասնակցել է — ազատորեն խոսել, շատերը նրան ասում էին՝ Հովհան, դու ոսկե բերան ունես։ Վանում շատ երկար ժամանակ խլրտումներ կային։ Թուրքերը եկան, հարձակվեցին Վանի — նրա շրջակայքի հայության վրա։ Մի օր էլ հրաման ելավ, որ պիտի գաղթենք։ Թուրքերը հարձակվեցին խաղաղ բնակչության վրա։ Վանեցիները ստիպված ոտքով գաղթեցին։ Այդ ժամանակ իմ ծնողներն ինձ կորցրեցին։ Ռուս զինվորները ինձ վերցրին, պահեցին։ Հանկարծ իմ կնքահայրը ինձ տեսնում է ու ճանաչում, վերցնում է ինձ դնում ձիու խուրջինի մեջ ու առաջ գնում։ Թուրքերը քրոջս փախցրին՝ Սիրվարդին։ Նա շատ գեղեցիկ աղջիկ էր — շնորհալի։ Շանթի «Հին աստվածներ»–ի մեջ Սեդայի դերն էր կատարել։ Թուրքերը կոտորում էին, ում որ պատահեր։ Կտրատում էին մարդկանց ձեռքերը, ոտքերը, ճակատներին մեխ էին խփում, աչքերն էին հանում։ Երեխաներին ծնողների առաջ էին կոտորում, ծնողներին՝ երեխաների առաջ։ Եվ հաճույք էին զգում, տեսնելով այդ բոլորը։ Նրանց նպատակն էր՝ մինչ— վերջին հայը կոտորել, — մեկուկես միլիոն հայ զոհվեց։ Մենք եկանք Իգդիր՝ բոլորովին տկլոր, քանի որ մեզ կողոպտել էին։ Սոված էինք ու ծարավ։ Հետո անցանք Արաքս գետը։ Իմ հարազատներից շատերը մեծահասակ էին, չէին կարող քայլել, դրա համար մնացին Վանում — կոտորվեցին։ Տիֆի համաճարակը —ս մեզնից շատ զոհեր խլեց։ Սով, հիվանդություն, ահավոր վիճակ։ Բայց այդ բոլորը հերոսաբար տարանք — դիմացանք։


42 (42). ՍԱՐԳԻՍ ԲԱԴԱԼՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1909 Թ., ՎԱՆ, ՈՍՊԻՏԱԿ Գ.) Մեր գյուղը Վանից վեց կիլոմետր հեռու էր։ Ես հիշում եմ, երբ մենք գյուղից դուրս եկանք ու գաղթի ճամփան բռնեցինք, Վանը արդեն գաղթել էր։ Երբ հասանք Վան, մենք միացանք վանեցիներին։ Իմ տատը — պապը մնացին մեր գյուղում, իրենց ունեցվածքից չբաժանվեցին։ Գիշերը քրդերը գալիս էին ու վրա տալիս, մերոնք դիմադրում էին։ Սոված, ծարավ քայլում էինք։ Առաջ անասունները կոտորվան, մեր բեռները թալանեցին։ Մենք հասանք Բանդիմահի գետի մոտ, որը շատ ուժեղ հոսանքով գետ էր։ Ժողովուրդը մտնում էր գետը, որ անցնի, բայց գետը շատերին քշեց ու տարավ։ 1915–ին էկանք հասանք Էջմիածին, բայց սով էր։ Նիկոլի զորքը ետ գնաց Վան, մենք էլ հետը գնացինք Վան։ Երկու տարի Վանում լավ ապրեցինք։ Երբ Նիկոլը ընկավ, մեր կյանքն էլ դեպի վատը գնաց։ Նորից գաղթի ճամփան բռնեցինք։ Ոտքով գալիս էինք։ Արդեն շատ հոգնել էինք։ Ես ու քույրս փոքր էինք։ Մայրս մեզ քնացրեց։ Երբ արթնացանք, տեսանք գաղթականները առաջ էին գնացել։ Մենք՝ ետ մնացողներս, քիչ չէինք, շատ էինք, բայց մենք ճանապարհ ցույց տվող չունեինք։ Մի կին ասաց. «Ես գիտեմ ճամփան»։ Նա տարավ, տարավ, Պարսկաստանի սահմանը տարավ։ Դրանք մեզ տեսան, ուրախացան։ Սկսան մեզ թալանել։ Մեր հագուստների կոճակները բացում էին, տկլորացնում էին, թքում էին մեզ վրա։ Մենք զենք չունեինք։ Մեզ տարան ասորի գերիների տեղը։ Մենք խառնվանք դրանց հետ։ Դրանք ուտում են, մենք՝ նայում։ Մենք սոված ենք։ Մենք մեկ ամիս էդտեղ մնացինք։ Գնում էինք դաշտը, առվույտ էինք քաղում ուտում, սունկ էինք քաղում՝ ուտում։ Թուրքերը սրի քաշեցին ասորիներին։ Մենք դուրս ելլելու իրավունք չունեինք։ Մեր նստած տեղը կեղտոտում էինք։ Թուրք փաշաները գալիս էին, առ—անգում էին աղջիկներին ու կանանց, հետո ետ էին բերում մեռած վիճակում։ Մայրս էնտեղ երեխա ունեցավ։ Բալուլը դրին լուսամուտը։ Առտուն ելանք, տեսանք մերս արյունաքամ էր եղել ու մահացել էր։ Քաշ տվին, մորս տարին թաղելու։ Մի կին ինձ ու իմ քրոջը տեր կանգնեց։ Անցավ ժամանակ, Անդրանիկ Զորավարը լսում է, որ հայ գերիներ կան էնտեղ, գալիս է, մտնում է Դիլման քաղաքը, շրջապատում է։ Միջի ժողովուրդը լսում է, որ Անդրանիկ Զորավարը եկել է, իրենց խանութները բաց թողած, ոսկին, արծաթը, մետաքսը թափած թողնում են ու փախչում։ Անդրանիկ Զորավարը էդ տեղի թուրքերին ու պարսիկներին կըսե. «Դուք բերեք հայ գերիներին տվեք ինձ, ես ձեր ազգի գերիներին կտամ ձեզ»։ Մեզ հանին ճամփա։ Բայց մերոնց կեսը արդեն կոտորվել էր սովից։ Տասը ասկյար ձիերի վրա, մենք՝ ոտքով։ Ով ետ է մնում, հարվածում են։ Սպանելու իրավունք չկա, քանի որ Անդրանիկին պիտի հանձնեն։ Մութը որ կոխեց, մեզ լցրին մի գոմ, իրար վրա սեղմված մնացինք։ Առավոտյան մենք մոտեցանք առվույտի դաշտին, սկսանք ուտել։ Մեր գաղթականությունը մեզ տեսավ, եկավ, տարավ, մեզ ճաշ տվին, բայց ճաշը կոկորդից վար չի գնում։ Երկու օր մնացինք, էնտեղ հերս մեզ գտավ։ Ինձ շալակեց, քույրս քայլելով՝ գնացինք Դիլման քաղաքը, որ Անդրանիկը վերցրել էր։ Մեր ժողովուրդը, որ սոված էր, թողեց, որ մտնենք բաց թողնված խանութները ու վերցնենք ինչ–որ կարող ենք։ Ալ ի՜նչ ասես՝ մետաքս, ոսկի, արծաթ վերցրինք, մորքուրս մեկ մեշոկ նուշ բերեց, ուրախացանք։ Բայց մեզ վրա շատ թանկ նստավ էդ թալանը։ Քյուրդերը լսել էին, որ մենք Դիլման քաղաքը թալանել ենք, գիշերով երկու սարի մեջտեղը մեզ վրա հարձակվեցին, սկսեցին մեզ թալանել, սպանել։ Մենք զենք չունեինք, որ պաշտպանվեինք։ Մեր ամեն ինչը թալանեցին։ Էկանք, հասանք Անգլիայի մի գաղութը։ Մեր պաշտպան Լ—ոնը իր բանակով եկավ հանգստանալու, որ հետո իր բանակով գնա Նահրի Օմար։ Սպիտակ հագած երկու անգլիացի ձիավոր եկան, ասին. – Ձեր Լ—ոնը ու՞ր է։ Մի միամիտ մարդ ասեց. – Է՜ս ա, – ու ցույց տվեց Լ—ոնին։ Դրանք խփին Լ—ոնին, մեր քաջ, հայրենասեր Լ—ոնին։ Դու մի ասա, դրանք թուրք են՝ անգլիացու շորեր հագած էին։ Մեր քարավանը շարժվեց դեպի Միջագետք։ Մեր դեմը եր—ացին ս— զինվորներ՝ կարճ շալվարներով, զենքերով։ Դրանք անգլիական զինվոր էին, բայց ս— էին, երեսները ս—ությունից փայլում էր։ Մեզ տարին Նահրի Օմարի վրանաքաղաքը։ Էնտեղ անգլիացիները մեզ լավ նայեցին։ Չադրների տակը տասնապետներ նշանակեցին, դիսցիպլինա դրեցին, մեզի աշխատանքի տարան, երբ հիվանդություն ընկավ մեր մեջ, բժիշկներ բերեցին, բուժեցին։ Հայ որբերիս հետ որբանոցում նա— քյուրդ որբեր կային։ Ես ու քույրս որբանոցը միասին էինք։ Մենք հինգ հարյուր տղա ու աղջիկ էինք, ոչ մի անախորժություն չէր լինում։ Հայրս Նահրի Օմարում մահացավ, մնաց հորաքույրս, որը ամուսնացավ արճակցի Խաչիկ Ոսկանյանի հետ։ Նա տասնապետ էր վրանների տակ։ Նա մեզ պահեց, բայց խորթ աչքով էր նայում։ Մի պր. Հարություն Բաղդադից լսել էր մեր մասին, եկավ մեզ տեր կանգնեց։ Նա գնաց Հնդկաստան, հայ հարուստներից փող խնդրեց, որ նյութապես օգնեն։ Հարուստները փող են դնում։ Պր. Հարությունը ուրախ եկավ, նույնիսկ մի գրամոֆոն հետը բերեց, որ Շահմուրադյանի — Կոմիտասի պլաստինկաները լսենք, զարգանանք։ Մենք անապատի մեջն էինք։ Լսեցինք, որ կիլիկիացիները կռվի մեջ են, մենք ալ ուզեցինք անոնց օգնել։ Դիմեցինք անգլիացիներին։ Անոնք մեզ մարզեցին։ Արդեն թուրքը պարտվել էր, բայց Քլեմանսոն՝ Ֆրանսիայի պրեզիդենտը, հրամայեց ֆրանսիական զորքին՝ ետ քաշվել։ Եվ բոլոր մեր պլանները ջուրն ընկան։ Եփրատը մարմանդ էր ու լայն։ Թուրքերը հետ—ում էին մեզ։ Նրանք արաբների հետ խոսքը մեկ էին արել, որ Տիգրիսը կտրեն ու մեզ՝ հայերիս, կոտորեն։ Ծառերի միջից գնդակները գալիս էին դեպի մեզ։ Մենք ասինք անգլիացիներուն։ Նրանք ասին՝ բանակ կազմեք։ Անգլիացին պաշարեց։ Սամալիոթը քշեց, բամբիտ արեց։ Երկու նավ բերին։ Անիվով նավեր էին։ Մտանք։ Սուեզի ջրանցքով Կարմիր ծով մտանք, հետո Երուսաղեմ հասանք։ Պր. Հարությունը մեզ հրաժեշտ տվեց։ Մենք մի խալիչա նվիրեցինք իրեն։ Պր. Հարությունը ասեց. «Ես կենդանի հիշատակ եմ ուզում»։ Ու մի որբուհու առավ որպես իրեն կին։ Էդ գիշեր հարսանիք արինք, ուրախացանք։ Երուսաղեմի Եղիշե պատրիարքը մեզ՝ որբերիս, շատ լավ ընդունեց։ Ի՜նչ մարդ էր է, ոնց որ Աստված լիներ, խղճով մարդ էր։ Էնտեղ Ս. Հակոբա վանքին մեջը տպարան կար, թանգարան կար։ Զատիկ էր լինում, էնտեղ Ս. Հարություն եկեղեցին կլոր, բարձրահարկ էր, երկաթե դարպասներով։ Ամեն ազգ իր համար առանձին տեղ ունի։ Կենտրոնը մի մատուռ կա՝ Հիսուսի գերեզմանն է՝ մարմարից սարքած։ Ծնկաչոք պիտի գնաս մինչ— էնտեղ։ Զատիկի առավոտը դարպասը բացվավ, ժողովուրդը խուժեց ներս։ Ամեն տարի Զատիկին էդ մատուռից մի վառած մոմ դուրս են գցում։ Ամեն ազգից մեկը կանգնած է, որ առնի, տանի իր պատրիարքին։ Ամեն տարի հայերը հաղթում էին։ Խալիչաները փռել էին գետնին։ Մի հովանոց բռնել էին պատրիարքի գլխին։ Հայ բարեգործական միության նվագախումբը նվագում էր։ Եթովպացիների թագավորն այնտեղ էր, ասաց. «Հինգ տարով կտանեմ էս նվագախումբը, որ իմ պալատի մեջ նվագեն»։ 1924 թվին արդեն Խորհրդային Հայաստան կար։ Մեր տեսուչն ասաց. «Մեծ տղաներին (որբերին) ղրկենք Հայաստան։ Ո՞վ է ուզում Հայաստան գնալ»։ Ես քույր ունեի՝ չմասնակցեցի։ Մոտ հարյուր հոգի ղրկեցին Հայաստան։ Ով որբերին տարել էր Հայաստան, չթողին որ ետ գա։ Ինձ ու միջակներին ղրկեցին Քելեկյան որբանոց, որը Բարեգործականի աջակցությամբ էր գործում։ Մեր տեսուչը՝ Եղիշե Վարդանյանը, հրաժեշտ տվավ մեզ։ Վերջում ասաց. «Տղաներ, ես ձեզ էսքան տարի մեծացրել եմ…», էլ չկրցավ խոսիլ, հուզվեց։ Գնաց Ամերիկա։ Մեզ բերին Բեյրութ, Քելեկյան որբանոց։ Տղաներին տանում էին վարպետների մոտ, որ արհեստ սովորեն։ Ես կահույք սարքել սովորեցի։ Արաբ ժողովուրդը շատ լավ ժողովուրդ է։ Մեզի շատ լավ ընդունեց ու պահեց։ Քրոջս թողեցի, 1930 թ. գնացի Ֆրանսա։ Գնացի շինարարության վրա աշխատեցի։ Հետո խաղողի այգիների մեջ աշխատեցի։ Հոն մնացի տասնյոթը տարի։ 1947 թվին եկա Հայաստան։ Կահույքի գործարանը մտա աշխատեցա։ Ամուսնացա, հինգ երեխաների հայր դարձա։

43 (43). ՎԱՐԱԶԴԱՏ ՄԱՐՏԻՐՈՍԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ* ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1909 Թ., ՎԱՆ) Ծնվել եմ Վան քաղաքի Այգեստաններում, Չաղլի փողանում։ Իմ մայրն ասում էր՝ ամեն աշուն մեկը կգլորեինք, այսինքն՝ մի զավակ կունենային։ Հայրս ու մայրս ունեին յոթը երեխա՝ չորս որդի, երեք դուստր։ Մենք ապրում էինք Չաղլի փողանում, նահապետական մի տան մեջ։ Փողոցի կողմում ապրում էր իմ Զատիկ տատիկը, որը չուզեց տունը թողնել — նահատակվեց։ Մի կողմում հորեղբայրներս էին ապրում, մյուս կողմում՝ մորեղբայրներս։ Բայց հիշարժանը մեր այգիներն էին։ Հորեղբայրս՝ Տեր–Արթինենց Հարությունը ծաղիկներ էր աճեցնում։ Ում տանը որ ուրախություն լիներ, գալիս ծաղիկ էին տանում։ Հայրս գնացել էր Պոլիս ղարիբության, սովորել էր դերձակություն — վերադարձել Վան։ Մենք ապրում էինք խաղաղ, երջանիկ ու ստեղծագործական կյանքով։ Հիշում եմ Վանի 1915 թ. իրադարձությունները՝ ապրիլի 7–ին սկսվեց հայերի ապստամբությունը, որը մայիսի 4–ին հաղթանակով ավարտվեց։ Թուրքերը շատ վայրագ էին։ Շատ նշանավոր հայ մտավորականների նախօրոք բանտարկել էին։ Նրանց մեջ էին Արշավիր Սոլախյանն ու իր ընկերները, որոնց բոլորին սպանել էին թուրքերը։ Ամբողջ ժամանակ կրակոցները գալիս էին Քաղաքամիջում — Այգեստանում։ Մերոնք սահմանափակ փամփուշտներով կռվում էին բազմահազար կանոնավոր թուրքական զորքերի դեմ, որոնք լսելով ռուսական զորքերի գալուստը՝ ճողոպրեցին։ Ռուսական բանակի քաղաքականությունն էր։ Ստիպված ետ քաշվեցինք։ Հիշում եմ, մայրս ու քույրս հաց էին թխում։ Հայրս խուրջիններն էր պատրաստում, որ մեր ունեցածը տեղավորենք։ Խաչփողան փողոցից դուրս եկանք։ Մեր ունեցածը բարձել էինք կովի վրա, որն իր համար անսովոր բեռը իր թիկունքից գցեց ու փախավ։ Ստիպված մեր ունեցածը մենք շալակեցինք, դուրս եկանք Վանից, դեպի Բերկրի բարձրացանք։ Բանդիմահու կամուրջով անցնելիս վանեցիները շատ զոհ ունեցան։ Կամուրջը նեղ էր, այնքան ցավալի էր, շատերն ստիպված էին երեխաներին գետը նետել։ Ամենից կատաղի կռիվների մենք հանդիպեցինք Բերկրիի մոտ։ Ռուսական զորքերը երեխաներին վերցրել էին ռուսական ֆուրգոնների վրա, — քրդերը, որոնք էն ժամանակ վարձված էին հայերին կոտորելու համար, հարձակվեցին մեզ վրա։ Ֆուրգոնները շուռ էին գալիս։ Երեխաները ջուրն էին թափվում, — մեզ ուղեկցող ռուս զինվորները քրդերին քշեցին, որ ձորի բերանը բացեն։ Նրանք քրդերին քշեցին, ձորի բերանը բացեցին, իրենք վերադարձան։ Ինձ նստեցրել էին ֆուրգոնի մեջ։ Ճանապարհին Իգդիրում մնացինք։ Ոմանք դժգոհեցին, որ մենք սոված ենք ու հաց ենք ուզում։ Արաքս գետն անցանք։ Եկանք, Էջմիածնի վանքի պատերի տակ գաղթականները լցված, տիֆի համաճարակից օրական հարյուրավոր մարդիկ էին մեռնում։ Վիճակը շատ ծանր էր։ Տներն անգամ հիվանդանոց էին դարձել։ Եղբայրս՝ Գուրգենը, երբ մահացավ, ես տեսա, թե ինչպես փայտը թարս ու շիտակ շարում են իրար վրա, այնպես էլ մեռելներին էին իրար վրա շարում, որ գիշերը տանեն եղբայրական գերեզմանը գցեն։ Հայրս տեսավ, որ մենք —ս պիտի մեռնենք, մեզ հավաքեց, տարավ Թիֆլիս։ Այնտեղ էին հորեղբայրս՝ Տեր–Հարությունյաններն իրենց ընտանիքով, որոնք 1896 թ. դեպքերից հետո գաղթել էին։ Ես, մայրս, հայրս, եղբայրս՝ Արծրուն Հարությունյանը՝ Արաքսյայի հայրը։ Մեզ տեղավորեցին Արամյան հիվանդանոցում։ Այնտեղ տիֆից վախճանվեց հայրս։ Մենք մեզ գտանք որբանոցում։ Ես, քույրս — եղբայրս Բարեգործականի որբանոցում ենք մեծացել, որի շեֆությունը Հովհաննես Թումանյանն էր իրականացնում։ Նա որդեգրել էր երեք տղաների՝ ապագա բանաստեղծ Վաղարշակ Նորենցին, գրականագետ Նորայր Դաբաղյանին — Միհրան Թյությունջյանին։ Թիֆլիսի Ծիրանավոր վանքի բակում էր որբանոցը։ Ուխտավորները գալիս էին մատաղ անելու, — մենք սնվում էինք, բայց հետո դժվարացավ։ Մեր հայոց լեզվի ուսուցիչ Ծերուն Թորգոմյանը հրատարակում էր «Համբավաբեր» հանդեսը, 1916 թ. մարտ ամսվա համարում լույս է տեսել մեր որբանոցի լրիվ ցուցակը։ Այդտեղ ես երկու հարյուր չորս համարում եմ, ընդամենը յոթը տարեկան, եղբայրս՝ ինը, քույրս՝ տասնմեկ տարեկան։ Ծնված օրս հայտնի չէր, ես գրեցի նոյեմբերի 29-ը՝ հայ ժողովրդի վերածննդի օրը։ Որբանոցում դրությունը շատ վատացավ։ Կիսասով վիճակում ես ու եղբայրս՝ Արծրունը, որբանոցից փախանք, եկանք մեր հարազատների մոտ։ Հորեղբայրս ասաց. – Տղաք, որու՞ հույսին եք եկել։ Եթե թուրքերը մեզ չկոտորեցին, ապա գաղթից հետո մեր ինը հոգիանոց ընտանիքից միայն ես, մայրս ու եղբայրս մնացինք։ Ես փողոցներում կոշիկ եմ ներկել։ æուր եմ ծախել։ Սիգարեթ եմ ծախել։ Շապիկ չունեի։ Մայրիկս հովանոցի կտորից ինձ շապիկ կարեց, որ դպրոց գնամ։ Բայց ոտքիս կոշիկները երկուսն էլ նույն ոտքին էին։ Ես ասացի՝ ես էդպես դպրոց չեմ գնա։ Եղբայրս գիշերով ելել հարմարեցրել էր, — ես կոշիկները հագա։ Թիֆլիսում կար Տիգրան Նազարյանի ճաշարանը, գաղթականներին այնտեղ կերակրում էին։ Իր այգու մեջ կար փայտաշեն մի թատրոն, — գաղթականներին այնտեղ քնեցնում էին բեմի գետնի վրա։ Եղեռնից վերապրած վանեցիների մեջ եր—ի ես միակ բախտավորն էի, որ առիթ ունեցա Հայաստանից գնալ — տեսնել Վանը։ Վասպուրական հայրենակցական միության կողմից կազմակերպվեց դեպի Վան–Վասպուրական խումբ. երեսունմեկ հոգուց միայն ես էի Վանում ծնված։ Վանը մ.թ.ա. իններորդ դարում հիմնադրված Տուշպա քաղաքի վրա է կառուցվել։ Մենք չորս օր մնացինք Վանում։ Բարձրացանք Վանի բերդը։ Հուզումնալից պահեր ապրեցինք Վանում։ Ոչ մի եկեղեցի չի մնացել։ Վանը վերածվել է նոր քաղաքի, որտեղ ապրում է հարյուր յոթանասուն հազար բնակիչ։ Իսկ մեր ժամանակ՝ երեսունհինգ–քառասուն հազար էր, որի մեծ մասը հայեր էին։ Եղեռնը հիմա վերաբերում է հայկական հուշարձաններին։

  • Վաստակավոր ճարտարապետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, «Վասպուրական» հայրենակցական միության պատվավոր նախագահ:

44 (44). ԱՐԾՎԻԿ ԳԱԼՈՒՍՏԻ ԹԵՐԶՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1910 Թ., ՎԱՆ) Մեր տունը Վանի Խաչփողան փողոցումն էր, այն երկու հարկից էր՝ շրջապատված վարդերի թփերով։ Մենք խաղաղ ապրում էինք։ Մեզ հար—ան էին Խանջյանները, Արարքցյանները, Դերձակյանները։ Նախքան պատերազմը հայրս փախել էր թուրքական բանակից։ Նրան գտել, բանտ էին տարել, նա բանտից էլ էր փախել, — թուրքերը հետապնդում էին, քանի որ ինքը նա— դաշնակցական էր։ Երբ փախչելով հասնում է տան մոտ, պիտի պատից թռչեր, մի թուրք նկատում է — կրակում, այնպես որ, հայրս արդեն չկար։ Մենք ութը հոգի էինք գաղթի ժամանակ։ Ճանապարհը շատ դժվար էր, բոլորը հոգնած էին, սոված։ Ճամփին մեռածներին թողնում էինք ու առաջ անցնում, քանի որ թուրքերը մեզ հետապնդում էին։ Ռուսական զորքը մեզ տիրություն էր անում։ Սուխարի բաժանեցին։ Մենք մնացինք անտեր, անտիրական։ Որբ մանուկներին հավաքում էին, ինձ ու քրոջս՝ Արմիկին —ս դրեցին փակ սայլի մեջ ու տարան նախ՝ Իգդիր, ապա՝ Անիպեմզա, հետո՝ Եր—ան. Նորքի Ս. Աստվածածին եկեղեցու մոտ էր մեր մանկատունը, որի ղեկավարն էր օր. Ազնիվը։ Այդ մանկատունը Ամերկոմի մանկատունն էր։

45 (45). ԼՈՒՍԻԿ ՍԱՀԱԿԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1910 Թ., ՎԱՆ) Ես ծնվել եմ Վանի Արտամետ գյուղում։ Մեր ընտանիքը բաղկացած էր ութ հոգուց՝ մայրս, հայրս, երեք եղբայրներ — երեք քույր էինք։ 1915 թ. ապրիլի 15-ին մեր գյուղի վրա հարձակվեցին թուրքերը — սպանեցին եղբորս։ Կողոպտեցին ժողովրդին ու գնացին։ Տատս ասաց մորս, որ երեխաներին առնի ու փախչեն, քանի դեռ ողջ են։ Նույնիսկ չհասցրեցին եղբորս թաղել։ Գյուղի տղամարդկանց բոլորին սպանեցին, իսկ մնացածները գյուղի գերեզմանների միջով փախան սարերը։ Երկու քույրերս, երկու եղբայրներս — մայրս գնացին դեպի սարերը, իսկ ես կորցնելով իրենց՝ գնացի Վանա լճի ափով դեպի ամերիկացիների ամառանոցները, ուր ժողովրդի կեսը ապաստան էր գտել։ Ես այնտեղ մնացի երեք օր, թուրքերը նորից հարձակվեցին։ Մենք նորից վերադարձանք գյուղ, մեր հար—ան թուրք կինը ինձ տեսավ, ճանաչեց, տարավ իրենց տունը, ասաց, որ ինքը գիտի, թե որտեղ են մերոնք։ Նա ինձ տարավ մորս մոտ։ Հաջորդ օրը թուրքերը եկան — մեզ հայտնեցին, որ մենք պետք է գնանք Վան, որտեղ մեզ կտեղավորեն։ Մինչ— մեզ ճանապարհ ցույց տալը՝ տեղավորեցին զինվորների սենյակներում, որոնք գտնվում էին զինվորական տեղամասի շենքերից մեկում։ Հաջորդ առավոտյան շուտ մեզ հանեցին — շարք կազմելով՝ ցույց տվին ճանապարհը դեպի Վան, որը անցնում էր իրենց զորամասի մոտի ճանապարհով։ Մի կերպ հասանք Վան, որտեղ մեզ դիմավորեցին Վանի ղեկավարները — մեզ բաժանեցին ըստ տների։ Հետո եկան ռուս զինվորները, ազատեցին որոշ շրջաններ, — մենք նորից վերադարձանք գյուղ։ Որոշ ժամանակ մնալուց հետո հայրս վերադարձավ բանակից։ Բայց տեսնելով, որ մեր տունը ավերված է, նա մոխիրի կույտի մեջ գտնում է իր մոր — եղբորս դիակները։ Հետո ռուս զինվորները ասացին, որ իրենք էլ մեզ չեն կարող օգնել, իրենք վերադառնում են, ով ուզի՝ կարող է իրենց հետ գնալ։ Մենք երկու–երեք օրից հազիվ կարողացանք դուրս գալ մեր տնից, մինչ— որ հայրս ճանապարհի սնունդ պատրաստեց։ Այդ սնունդը տեղավորեցինք եզան վրա ու շարժվեցինք եկանք։ Հանգստանում էինք ջրի ափին։ Ճանապարհին հայրս հիվանդացավ — նրան տարան հիվանդանոցի պես մի տեղ։ Նա այնտեղ էլ մահացավ։ Մենք մնացինք երկու քույր — մեկ եղբայր, սկսեցինք քայլել։ Մեր մի եղբայրը կորել էր, չէինք կարողանում գտնել, իսկ Արշալույս քույրս արդեն ամուսնացել էր — իր ամուսնու հետ փախել էր։ Այնպես որ, նրանց էլ կորցրել էինք։ Իգդիր լճի մոտ ինձնից երկու տարով մեծ քույրս՝ Սիրունը, մահացավ։ Այնուհետ— իջանք Իգդիր գյուղը, որտեղի ղեկավարությունը մեզ մի կերպ տեղավորեց։ Ինձ, մորս — եղբորս ուղարկեցին Բլուր գյուղը։ Ամառ էր, քնում էինք դրսում, իսկ ձմեռը՝ քուրսու կողքին։ Երբ թուրքերը հարձակվեցին Իգդիրի վրա, մենք եկանք Էջմիածին։ Մնացինք վանքի բակում։ Հետո ամերիկացիները եկան — որբանոցներ ստեղծեցին։ Այնտեղ ճաշարան էլ կար։ Փոքրիկ արտադրամասեր ստեղծեցին, ուր մենք բամբակը մանում էինք, թել դարձնում — այդ աշխատանքի դիմաց սնունդ էինք ստանում։ Հետո մայրս մահացավ։ Մենք մնացինք մենակ։ Իմ եղբայրը կույր էր, չէինք ուզում բաժանվել իրարից, բայց ինձ տարան Լենինական, որտեղ ստեղծված էր աղջիկների որբանոց։ Ամերիկացիները գեղեցիկ, առողջ աղջիկներին ջոկում, տանում էին Ամերիկա։ Հետո գտա Արուսյակ քրոջս, որի ամուսինը թղթերս պատրաստեց — ինձ տարավ Եր—ան։ Բայց ես էլ երբեք չտեսա կուրացած աչքերով իմ եղբորը։

46 (46). ՎԱՐԴԳԵՍ ՄԵԼԻՔԻ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1911 Թ., ՎԱՆ) Մոտ քառասուն հոգի էր մեր գերդաստանը։ Ունեի հորեղբայրներ, հորաքույր։ Բոլորին կոտորեցին, բոլորին ոչնչացրին։ Պապս ունեցել է վեց տղա, մեկ աղջիկ։ Իրենք եղել են ուն—որ։ Վանի կենտրոնում ունեցել են երկհարկանի շենք։ Վանում հորս — հորեղբայրներիս թուրքերը սպանել են։ Մեր ցեղի բոլոր տղամարդկանց թուրքերը կոտորել են։ Մայրս ինձ — երկու քույրերիս շալակով բերել է։ Գաղթի երրորդ օրը այլ—ս լրիվ ուժասպառ՝ էլ չի կարողացել տանել երկու քույրերիս, որոնք չեն կարողացել քայլել։ Մայրս նրանց թողել է ճամփին — ինձ շալակած բերել է։ Ճանապարհին նեղում են սովը, հիվանդությունները։ Ծանոթները օգնում են մորս մինչ— Օրգով։ Բայց հանկարծ մայրս էլ կորավ, ես մնացի մեն–մենակ։ Երրորդ օրը մայրս ինձ գտավ։ Հար—անները ինձ պահել էին, որ չմեռնեմ։ Սով, քաղց, հիվանդություն։ Մյուս կողմից էլ քրդերն էին մեզ թալանում։ Ոսկի էին փնտրում։ Երբ ասում էինք՝ չկա, սպանում էին։ Այնպես որ, գաղթի ճամփին շատ–շատերը ոչնչացան։ Սայլեր չկային։ Կանայք, մանր երեխաներ ոտքով գալիս էինք՝ փոշու մեջ կորած՝ թուրքերի — քրդերի հարձակումներից խուսափելով։ Մենք հիմնականում գիշերով էինք գալիս։ Նախ, որ թշնամիները մեզ չտեսնեն ու մեզ վրա չհարձակվեն, — հետո, որ շոգը մեզ չսպանի։ Թշնամին անխնա կոտորում էր մեծին ու փոքրին։ Արդեն մեր ընտանիքի մեծ տղամարդկանց Վանում էին կոտորել։ Անցանք Իգդիրով։ Արդեն մեր մեջ տղամարդ չէր մնացել։ Միայն կանայք ու երեխեք էին։ Անցանք Արաքսը։ Եկանք Վաղարշապատ։ Էնտեղ էլ սով, շոգ, ջուր չկար։ Սկսվեց նոր կոտորածը։ Հարյուր–հազարներ էին թափվել գետնին՝ հիվանդ ու մահամերձ։ Մայրս նորից է կորցնում ինձ, քանի որ հիվանդացել էի տիֆով։ Ինձ ուրիշների հետ, որպես ծնողազուրկ երեխա, ուղարկեցին Բայազետի ամերիկյան որբանոցը։ Որբանոցում պատահում էր, որ օրը մեկ պոպոք էին տալիս ամեն մեկիս։ Հետո մեզ փոխադրեցին Գյումրիի որբանոցը։ Մոտ քառասուն հազար որբ կար։ Մեզ տեղավորեցին նախկին զինվորական կազարմաներում՝ ըստ հասակի։ Ես եղել եմ փոքրերի բաժնում։ Այնտեղ —ս մահը շարունակվում էր, քանի որ շենքը չէին վառում, սնունդը վատ էր, ամերիկացիները երբեմն շատ խիստ պատժում էին, զրկում էին հացից։ Բոլորս հաց էինք ուտում, էն պատժվածը անկյունում նստած մեզ էր նայում։ Մենք էլ սառը լոբի էինք ուտում։ Քոսը, տրախուման տարածված էին։ Քյուքյուրդը քսում էին մեր ամբողջ մարմնի վրա — կանգնեցնում էին ար—ին։ Այնտեղ կար դպրոց, դասատուները հայ էին։ Սահակ վարժապետին շատ էինք սիրում, նա Սողոմոն Տարոնցու հայրն էր։ Աթոռ, սեղան չկար։ Մի որբը մյուսի մեջքի վրա գեղագրություն պիտի գրեր։ Ես սովորում էի գյուղատնտեսական բաժինը։ Օրվա առաջին կեսը սովորում էինք, մյուս կեսը՝ պրակտիկա էր։ Տանում էին հողի հետ աշխատելու։ Մինչ— 1928 թիվը որբանոցները ցրեցին։ 1937 թվից սկսել եմ աշխատել։ Իսկապես շատ վատ սովորություններ կային. մի բատրակը մյուսի վրա բողոք էր գրում, — պատժում էին։ Մինչ— պատերազմը շատերին ուղարկում էին Կուրսկ՝ բարձրագույն պարտիական դպրոց։ Ես հազիվ ավարտեցի Կուրսկի իմ կրթությունը, մեզ հաղորդեցին, որ պատերազմը սկսված է, — թուրքերը սահմանից կարող են հարձակվել։ Հայաստանի սահմանի վրա մեր հսկողությունը ուժեղացրինք։ Մեր զորքը վայրկյանի էր սպասում։ Բոլոր տաճկահայերը պատրաստ էին, բայց Անգլիան՝ Չերչիլը, խորամանկեց… Մտածում եմ ես հաճախ, հարյուր հազար հայ որբեր որտեղի՞ց առաջացան։ Ինչու՞ Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան թույլ տվեցին, որ այդքան հայ սպանվի, որ այդքան որբեր անտեր, անտիրական մնան։ Էդ որբերից էին գեներալ Սաֆարյանը, գնդապետներ — շատ ուրիշ մեծ մարդիկ։ Ես եղել եմ Վաղարշապատի շրջկոմի երկրորդ քարտուղար, պարտիական պատասխանատու աշխատող։ Հիմա թոշակառու եմ։ Ունեմ մի տղա, մի աղջիկ — չորս թոռ։ Վասպուրական հայրենակցական միության անդամ եմ։ Ես եկել եմ Ար—մտյան Հայաստանից։ Թուրքը ուզեցել է Հայաստանին տեր դառնա, — Գերմանիայի, Ֆրանսիայի, Անգլիայի թույլտվությամբ Ար—մտյան Հայաստանը անցավ թուրքին։ Հայերը նվաճող չեն եղել։ Միշտ նրանք են հարձակվել, սպանել, խեղդել, նահատակել։ Նրանք չաշխատող ժողովուրդ էին — հայերին օգտագործում էին իրենց նպատակների համար։

47 (47). ԱՂԱՎՆԻ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1911 Թ., ՎԱՆ, ԱՐԱԼԵԶ Գ.) Ծնած եմ 1911–ին Վանի Արալեզ գյուղը։ Հորս անունը Աբրահամ Մարգարյան, մորս՝ Կատարինե, ծնյալ Կարապետյան։ Չորս քույր, երկու եղբայր էինք։ Ունեինք տուն, դաշտ, այգի, կենդանիներ — այլն։ Պատերազմի ժամանակ, երբ ռուսական բանակը կհառաջանար, կերթայինք Վան, մեր տեղերը, երբ անոնք ետ կքաշվեին՝ կփախչեինք Արտաշատ, այսինքն՝ Ար—ելյան Հայաստան, որը Վանեն երկու հարյուր երեսուն կիլոմետր հեռու էր։ 1917–ին, երբ ռուսները «դեպի տուն» ըսելով քաշվեցան՝ հայերը մինակ ձգելով, համաձայնեցան իրենց թնդանոթները, հրացանները — ուրիշ զենքերը հայերուն ձգել։ Մենք ճամփա ելանք։ Ժամանակ մը Աղթամարի կղզիին դիմացի ծովեզերքը մնացինք։ Նավակի պակասի պատճառով չկրցինք Աղթամարի կղզին երթալ ապաստանելու, ինչ որ սովորություն էր։ Հոնկե անցանք Պարսկաստանի հայկական գյուղերը, ուր մնացինք մոտավորապես վեց ամիս, մինչ— օր մը օդանավ մը տեսանք մեր գլխուն վրա։ Քանի մը հոգի կորոշեն վրան կրակել՝ մտածելով, որ թշնամի մըն է, բայց երբ տեսան, որ անգլիական դրոշակ մը վար նետեցին, չշարժեցան։ Հետո լսեցինք, որ Լորանս դ’Արաբին կամ իր խումբին կպատկանի այդ օդանավը։ Այդ օրեն անգլիացիները մեզի ընկերացան մինչ— Բաղդադ։ Ճամփան, երբ կանցնեինք ձորի մը մեջեն, բարձունքներուն մեկ կողմը զինված հայեր, մյուս կողմը թուրքեր կային, այս վերջինները մեզ վրա կրակեցին, փամփուշտ մը աղբորս քիթին շատ մոտեն անցնելով, զինք ուշաթափ ըրավ։ Եղբայրս կարծելով, որ պիտի մեռնի, մեզի նշան ըրավ, որ մենք ճամփան շարունակենք։ Բարեբախտաբար, քիչ վերջ ինքզինքը գտավ, — միասին ճամփան շարունակեցինք։ Մենք ճամփա ելանք մեր սայլերով, բայց վերջը ճամփաներու չգոյության պատճառով սայլերը նետեցինք ու շարունակեցինք մեր կենդանիներով, մինչ— Բասրա։ Մեզի տեղավորեցին քամփերու մեջ։ Որոշված էր՝ հիսուն ընտանիք Բաղդադ տանիլ, որոնք արհեստներ ունին։ Հայրս ժամանակ մը Պոլիս արդուկարարություն ըրած ըլլալուն, մենք ալ մաս կազմեցինք այդ խումբին։ Բաղդադ մեծահարուստ հայ տիկին մը ընդարձակ հող տրամադրեց մեզ, որպեսզի վրան մեր վրանները սարքենք։ Գիշերները տեղացի արաբները մեր քիչ ունեցածներեն կգողնային, ստիպվեցանք հողի տնակներ կառուցել, որոնք ավելի ապահով էին։ Եղբայրներս անգլերեն գիտեին, անոնք լավ վարձատրությամբ անգլիական օդանավի — նավթի գործերու մեջ կաշխատեին։ Բաղդադի կլիման շատ տաք էր, շատերը հիվանդացան խոլերա — խնամքի չգոյության պատճառով մահացան։ 1918–ին բոլոր հայերը որոշեցին Հայաստան երթալ, ճամփա ելանք, առջ—ը զինված մարդիկ, ետ—ը՝ ծերեր, կիներ, մանուկներ։ Տեղ մը մեր զինվածները անցնելե վերջ, թուրք զինվածներ ճամփան գոցեցին։ Ստիպվեցանք ետ վերադառնալ։ Երկու անգլիական նավեր Բասրա–Բաթում ճամփով ժողովրդին մաս մը Հայաստան տարին։ Երրորդ նավ մը մեզի պիտի տաներ՝ չեկավ։ Հետ—աբար, որոշեցինք Կանադա կամ Անգլիա երթալ։ 1925–ին ի վերջո Ֆրանսա եկանք՝ իբր վաճառական։ Ուրեմն Բաղդադեն տաքսիով Շամ (Դամասկոս) գացինք։ Ութ օր մնալե վերջ տաքսիով անցանք Բեյրութ։ Մեծ եղբայրս ուսանած էր Վարագա վանքը, որուն տնօրենն էր պրն. Մանուկյանը։ Այս վերջինը այն ժամանակ Բեյրութի Քելեքյան որբանոցին տնօրենն էր, մեզի ըսավ. «Որբուհի մը ազատեցեք հետերնիդ տանելով»։ Այսպիսով մեծ եղբայրս՝ Մարգար Մարգարյանը ամուսնացավ օրիորդ Արշալույս Դեգիճյանի հետ, որը բնիկ տիգրանակերտցի էր։ Հարսանիքը ըրինք ու Ֆրանսա եկանք 1925–ին։ Ֆրանսա 1930–ին ամուսնացա բնիկ վանեցի Սերոբ Բարսեղյանի հետ, բոլորովին որբ, կհիշեր, որ իր եղբայրը՝ Արծրուն անոթութենեն մահացած էր, անգլիացիները զինք Երուսաղեմ տարած — որբանոց հանձնած էին, որ եկեղեցականներ կպատրաստեր։ Հոն դասընկեր եղած էր Սերոբե Մանուկյանի, որ ապագային Փարիզի Առաջնորդ արքեպիսկոպոս — կաթողիկոս Վազգեն Ա–ի պատվիրակ եղավ։ Ունեցանք երկու մանչ՝ Արամ–Պոլ 1932–ին, Արտաշես–Հանրի՝ 1941–ին։

48 (48). ՇՈՂԻԿ ՀՈՎՆԱՆԻ ՄԿՐՏՉՅԱՆԻ* ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1911 Թ., ՎԱՆ, ԸՆԾԱԿ Գ.) Ես ծնվել եմ 1911 թ. Վանի Ընծակ գյուղում, հողագործ գյուղացու ընտանիքում: Հիշում եմ մեր համեստ տունը, որ հողից էր շինված: Մեր մեծ օդայում ունեինք թոնդիր, որի շուրջ մայրս՝ Շուշանիկը, փռում էր ներքնակները, — մենք գիշերը պառկում էինք: Հորս անունը Հովնան էր: Նա ուներ եղբայրներ՝ Ավետիսը, Սերոբը, Թովմասը, որոնք —ս իրենց ընտանիքներով մեր տան կից էին ապրում: Պապիս անունը Մկրտիչ էր: Նա մեր գյուղում սիրված էր — հեղինակություն էր վայելում: Իմ մանկական հուշերի մեջ սեպի պես մեխված է մի տխուր հուշ, որ երբեք չեմ կարող մոռանալ: Դա այն է, որ թուրքերը իմ անուշիկ պապիկիս մեր տան առաջ կախեցին — այդպես սպանեցին: Ես այս տարիքին եմ հասել — մինչ— օրս չեմ կարող մոռանալ այդ ահավոր պատկերը: Թուրքերը նա— կտրեցին հորս լեզուն — նա տեղն ու տեղը մահացավ: Հիշում եմ այդ գիշերը, սարսափելի մի գիշեր էր, երբ թուրքերը արդեն մտնում էին տները ու խաղաղ հայ գյուղացիներին կոտորում, սպանում էին: Գիշերվա ժամը տասներկուս անց կեսն էր, երբ մենք լքեցինք մեր տունը — մյուս գյուղացիների հետ գաղթի ճամփան բռնեցինք: Թուրքերը կրակում էին մեր ետ—ից: Յա բախտի ում կպնում էր գնդակը՝ նա մահանում էր: Ինձ նստեցրել էին գոմեշի մեջքին: Հիշում եմ, երբ ես գոմեշի մեջքի վրայից ընկա գետի ալիքների մեջ, հորեղբայրս ճարպիկ էր, իսկույն նետվեց ջրի մեջ — ինձ ազատեց: Հետո ինձ դրեցին ֆուրգոնի մեջ, ուր ինձ նման փոքր երեխաներ կային, մի քանիսը հիվանդ էին, մի քանիսը մահամերձ: Էսպես հասանք Իգդիր, բայց արդեն իրար կորցրել էինք, — մեր մեծ գերդաստանից ինձ ծանոթ մնացել էին միայն իմ հորեղբոր տղաները՝ Վարդանը — Լ—ոնը: Նրանք էլ ինձ հասցրին Ալեքպոլի, այսինքն՝ Լենինականի (այժմ՝ Գյումրի) մանկատունը: Էնտեղ մեզ պահում էին ամերիկյան որբանոցում: Ժամանակները վատ էին՝ սով էր, համաճարակ էր: Կիսաքաղց մեծացա ուրիշ որբերի հետ: Ինձ հետ էին Շիրազը, Նայիրի Զարյանը, Խաչիկ Դաշտենցը, Սամսոն Գասպարյանը — ուրիշներ: Հետո աղջիկների որբանոցը առանձնացրին: Ես որբանոցում աչքի ընկնող երեխա էի. երգում, պարում էի ու բոլորին զբաղեցնում: Բոլորն ինձ ասում էին «Շողշողուն Շողիկ»: Տասը տարի ես մնացի մանկատանը: Մի օր մանկատանը լուր տարածվեց, թե եկել ու ընտրում են լավ ձայն ունեցողներին՝ քաղաքում ուսման տալու համար: Ես տասներեք-տասնչորս տարեկան աղջիկ էի, երբ Ալեքպոլի մանկատան վարիչի սենյակում ինձ ուզեցին լսել կոմպոզիտոր Նիկողայոս Տիգրանյանն ու հայտնի երգիչ Տիգրան Նալբանդյանը: Ես երգեցի, հուզումով ու արցունքոտ աչքերով՝ մտաբերելով իմ կորցրած ծնորղներիս ու հայրենի վայրերը: - Աղջի՜կս, ինչու՞ ես այստեղ, - հարցրեց ինձ Տիգրան Նալբանդյանը: - Ես ոչ ոք չունեմ, որբ եմ, - պատասխանեցի հուզված ձայնով: Նրանք ինձ վերցրին, բերեցին Եր—ան: Ես սովորեցի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցում: Երբ ավարտեցի, երաժշտական կրթությունս շարունակեցի երաժշտական ուսումնարանում — հետո՝ կոնսերվատորիայում: Բայց ուսանող եղած ժամանակս էլ ռադիոյով երգում էի: Էն ժամանակ՝ 1926 թ., մեր Եր—անի ռադիոն դեռ նոր էր հիմնադրվել — հաղորդումները միանգամից եթեր էին ձայնասփռում: Բայց դա ինձ չեր սարսափեցնում, — ես եղա հայկական ժողովրդական — աշուղական երգերի առաջին կատարողը մեզանում: Ամուսնացա քամանչահար Գուրգեն Միրզոյանի հետ, որը Հայֆիլհարմոնիայի ժողգործիքների անսամբլի գեղարվեստական ղեկավարն էր: Հետո արդեն այդ խմբի հետ սկսել եմ երգել: Իմ երգերով հմայվել են շատ-շատերը, այդ թվում՝ Եղիշե Չարենցը, Աղասի Խանջյանը, Ավետիք Իսահակյանը, Հրաչյա Աճառյանը, որոնք ինձ օգնել են՝ ամեն մեկը յուրովի: Նա— ելույթներ եմ ունեցել տարբեր հանրապետություններում, նույնիսկ Կրեմլում եմ երգել Ստալինի, Անաստաս Միկոյանի — մյուս մեծերի համար՝ հայ երգը մատուցելով նա— օտարներին: Եվ բոլորը հմայված լսում էին, նույնիսկ աչքերից արցունքներ թափում, քանի որ իմ երգի մեջ հնչում էր իմ հայ ժողովրդի վիշտն ու տառապանքը: 1956 թվականին ինձ շնորհվեց Հայաստանի ժողովրդական արտիստի կոչում: Ամուսնուս մահից հետո ապրում եմ իմ միակ սփոփանք, իմ սիրելի աղջկա՝ Ժաննայի հետ: Թուրքերը ուզեցին ջարդել, փշրել հայ ժողովրդին, հոգեբանորեն կոտրել նրա կամքը, բայց նորից հայ երգը հնչեց, հայ ձեռքերը կառուցեցին…

  • Հայաստանի ժողովրդական արտիստուհի:

49 (49). ՎԱՐԴՈՒՀԻ ՄԱՐԳԱՐԻ ՓՈԹԻԿՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1912 Թ., ՎԱՆ) Վանում մենք շատ հարուստ ենք եղել։ Հերս ունեցել է տասնյոթ կտոր տուն։ Օղորմած մերս, որ լուր կառնէ, թե գաղթելու ենք, իր վզի ճտնոցը, իր ունեցած ոսկեղենը խորել է ծառի տակ՝ ջրհորի մոտ, էն մտքով, որ ետ կգանք, էլի կգտնի։ Մերս իրա մատին մեն մի մատանի էր թողել։ Գաղթի ժամանակ ես իրեք տարեկան էի։ Ես չիմացա, որ գաղթվանք։ Միայն կհիշեմ, օղորմած մերս իմ ձեռը մի գաթա դրեց, մեր դարվազը բացին, մենք դուրս եկանք։ Օղորմած մերս ասաց. «Բաց թողեք դռները, որ թուրքերը գան՝ չջարդեն»։ Իրա խելքով մենք պիտի ետ գայինք։ Մերս ճամփին ինձ դրեց իշու վրեն։ Ժողովրդի հետ գալիս էինք։ Ճամփին ես կորա։ Ռուս զինվորները ինչքան կորած երեխեք կային, հավաքել լցրել էին կաչկի մեջ։ Ճամփին գիտե՞ս ինչ տեսանք… Ա՜խ, իմ դուշմանը չտեսնա էդ օրը։ Վու՜յ, ս— ըլեր էդ օրը։ Մենք եկել հասել ենք Բերկրիի կարմունջի մոտը։ Մեկ էլ ժողովուրդը գոռաց՝ փախեք։ Մթանը տեսանք, Բերկրիի ձորը նեղ ձոր էր, գետը չհասած՝ քրդերը վրա տվեցին։ Հայերը, որ փախնում էին, ոտները սոթ էր տալիս, ընկնում էին գետը, խեղդվում։ Ո՛րը անասունով էր ուզում անցնել, ո՛րը մտնում էր ջուրը՝ ջուրը տանում էր։ Գոռում էին, ճչում, լաց լինում։ Քրդերը կրակում էին մեզ վրա։ Մերը մանուկը ուրացավ… Անտեր մնա Բերկրիի գյալին, ինչքան մարդոց գլուխ կերավ… Ռուսները ինչքան կորած երեխա կար, հավաքել, լցրել էին մի չոլի մեջ։ Ես երկու ամիս մնացի ռսների մոտ։ Օղորմած մերս եկավ ինձ գտավ… Հասանք Իգդիր։ Մերս իմ ձեռքից բռնած ինձ ման էր ածում, ես էլ սոված եմ, լաց եմ ըլում։ Մի իգդիրցի կնիկ լավաշ էր թխում։ Օղորմած մերս մոտեցավ, ասաց. «Մի հատ լավաշ տուր, էս էրեխեն ուտի»։ Համա էդ անխիղճ կնիկը չտվավ։ Օղորմած մերս իր մատի միակ մատանին հանեց մատից, ասաց. «Ա՛ռ էս մատանին, մի հատ լավաշ տուր»։ Կնիկը վերցրեց մորս մատանին, մի հատ լավաշ տվեց մորս։ Ես սկսեցի ուտել։ Շատ սոված էի։ Պուճուր էի, համա էդի շա՜տ լավ եմ հիշում։ Եկանք Էջմիածին, անտառների մեջ պառկած էինք։ Մեռնողը՝ մեռնում էր։ Քեռիս անտառում մահացավ։ Ժողովուրդը կաչկա բերեց, տարին թաղին։ Տիֆից, խոլերայից ո՛րը մահանում էր, ո՛րը ողջ էր մնում… Մերս ինձ գտավ, համա ախպերս ու քիրս՝ չգտավ։ Նրանք էլ գաղթականների հետ ետ են գնացել դեպի Վան, մերոնց՝ հորքուրիս, հորեղբորս ընտանիքների հետ։ Հորեղբայրս ու իր փեսան նորից կդիմադրեն ու կռվի մեջ կսպանվին։ Քիրս, ախպերս մնում են Վան։ Օղորմած քրոջս իրեսը մուր են քսել, թոնդիրի մեջ են պահել, որ չփախցնեն։ Վերջապես ճարը կտրած մի մեծ, հորս թայ մեկին կտան՝ որպես ամուսին։ 1924–ին նրանք էլ թալանված, կոտորված, վիրավորված ու հիվանդ, եկան Հայաստան։ Կհիշեմ, Զանգվի կարմնջի վրա ես ու մերս նստած էինք, մեկ էլ մերոնք եկան։ Մերս փաթթվավ, ուշքը գնաց։ Է՜, ինչե՜ր եմ տեսել… Տեսանք՝ հորեղբայրս չկա, փեսեն չկա։ Էն գիտեմ, որ երկու հորքուր եկան՝ իրենց երեխեքի հետ, մնացածը՝ չգիտեմ ի՞նչ եղան… Եր—անում Կոնդա տակին ամերիկյան մանկատանն եմ եղել։ Էնտեղ քոսոտվա։ Մերս եկավ ինձի տուն տարավ։ Եր—անի թուրքերը թողին իրենց տները, փախան, գնացին։ Մենք մտանք թուրքի տուն ու ապրանք։