The Armenian Genocide: Testimonies of the Eye-Witness Survivors - Dictionary

From armeniapedia.org
Jump to: navigation, search

<- The Armenian Genocide: Testimonies of the Eye-Witness Survivors

Հ Ա Մ Ա Ռ Ո Տ Ա Ր Ո Ի Թ Յ Ո Ի Ն Ն Ե Ր

Անգլ. - Անգլերեն Արաբ. - Արաբերեն Հուն. - Հունարեն


Ռուս. - Ռուսերեն Քրդ. - Քրդերեն Ֆր. - Ֆրանսերեն

Բ Ա Ռ Ա Ր Ա Ն* Ա

Աբա - լայն թիկնոց, վերարկու Աբլա - մեծ քույր Ադաթ - սովորություն Ադալեթ - արդարություն Ադըմ - քայլ Ադյալ (ռուս.) - անկողնի ծածկոց Աթար - գոմաղբ Ալամ - ամբոխ, մարդկություն Ալեֆ - բոց Ալթուն - ոսկի Ախլակ - կողպեկ Ախպապ - ընկեր Ախր - վերջ, վախճան Ակռա - ատամ Ամագ - երախտիք Ամըր, էմիր - հրաման Ամիլե թաբուր - թուրքական բանակում գործող աշխատանքային գումարտակ Ամմա, ըմմա - բայց, սակայն Ամմի - հորեղբայր Ամմի օղլի, էմմի օղլի - հորեղբոր տղա Ամր, էմիր - հրաման Ամուջա - հորեղբայր Այ - 1. լուսին, 2. ամիս Այը - արջ


Այիբ - ամոթ Այնա - հայելի Անա - մայր Անթարի - վերնազգեստ Անջախ - հազիվ Անտիկա - հին, հնօրյա Աշջի - խոհարար Աշք - սեր Ապանտեսիտ (ֆր.) - կույր աղիք Ապարտըման (ֆր.) - հարկաբաժին Աջաբ, աջաբա - արդյոք Աջի - դառը, լեղի, կծու Առիք - առաստաղ Առօնդ, ըռընդ - լավ Ասկյար - թուրքական զինվոր Ավա - կրկին Ավարա - դատարկապորտ Ավընյու (անգլ.) - պողոտա Արաբա - սայլ, կառք Արզահալ - դատավճիռ Արսըզ - անզգա Աֆերիմ - կեցցես, ապրես Աֆլըղ - ներում

Բ

Բադամ, բադեմ - նուշ Բազար - շուկա Բազը - երբեմն Բաթանիե - ծածկոց Բաթման - չափի միավոր Բալ - մեղր Բալա, բելա - փորձանք Բալդըզ - քենի, կնոջ քույր Բալըխջի - ձկնորս Բալթա - կացին Բալլա, բելլի - հայտնի Բալոն (ֆր.) - փուչիկ Բախալ - նպարավաճառ Բախըր - պղինձ Բախըրջի - պղնձագործ Բախշիշ - դրամական պարգ—, նվեր Բախչա - այգի Բահար - գարուն Բաղզը, բազը - երբ Բամբիտ անել (ռուս.) - ռմբակոծել Բայըր, բայիր - զառիթափ, զառիվայր, զառիվեր Բայղուշ - բու Բայրուխ, բայրաղ - դրոշակ Բանկա (ռուս.) - աման Բաջը - քույր Բաս (անգլ.) - ավտոբուս Բասմա - չիթ Բաստոն - ձեռնափայտ, գավազան Բաստուրմա - ապուխտ Բարաբուր, բարեբար - միասին Բարութ - վառոդ Բեգիր - ջորի Բեդել - փրկագին Բեթեր - վատթար Բեժընցի (ռուս.) - փախստական Բելեդիե բաշքան - քաղաքապետ Բելքի - գուցե Բեյազ - բամբակից հյուսված կտոր


Բեսլեմե - ծառա, սպասուհի Բեստիլ - պաստեղ Բերբեր - սափրիչ Բերդանգ - հրացան Բերետ (ռուս.) - փոքրիկ գլխարկ Բըթըն, բյություն - ամբողջ, բոլոր Բըյըխ - բեղ Բիլազուկ - ապարանջան Բիձա - ծեր մարդ Բին - հազար Բինա - վրանածածկ խրճիթ Բինբաշի - հազարապետ Բիրա (ֆր.) - գարեջուր Բյուրո (ֆր.) - 1. գրասենյակ, 2. գրասեղան, 3. պահարան Բյություն - բոլոր Բոլ - առատ Բողազ - վիզ, կոկորդ Բողչա - ծրար, կապոց Բոմբա - ռումբ Բոշ - պարապ Բոշա - գնչու Բոչկա (ռուս.) - տակառ Բոստան - բանջարանոց Բոտին (ռուս.) - ճտկավոր կոշիկ Բորշչ (ռուս.) - կաղամբով, ստեբղինով — բազուկով արգանակ Բորոզան - շեփոր Բորու - խողովակ Բոքոն (ռուս.) - թխված մեծ հաց Բրիգադիր (ռուս.) - խմբավար, օղակավար Բրոնիա (ռուս.) - նախատեսված անցաթուղթ Բուզ - սառույց Բուլ - թուփ Բուլավկա (ռուս.) - ապահով ասեղ Բուխարի փափախ - կարակուլ մորթուց գլխարկ Բուխերիկ - պատի մեջ օջախ Բունջուխ - հուլունք

Գ

Գազյաղը - նավթ Գելին - հարս Գեոլոգ (ռուս.) - հանքաբան Գերդանլըխ - վզնոց Գյամի - նավակ Գյոլ - լիճ


Գյոռնափշտիկ - ուրվական Գյուգյում - կարաս Գյուլլա - հրացանի գնդակ Գրանից, գրանիցա (ռուս.) - սահման Գրուզավիկ (ռուս.) - բեռնատար մեքենա

Դ

Դաբաղխանե - կաշի մշակելու վայր Դաբան - ներբան Դաբանջա - ատրճանակ Դալ - ճյուղ Դալալ - 1. մունետիկ, 2. միջնորդ Դալլաք - սափրիչ Դակտիլո (ֆր.) - գրամեքենա Դահա - դեռ Դաղ - լեռ Դամար - երակ Դայախ - երկար փայտ, հենարան Դայի - մորեղբայր Դայմա - միշտ Դավուլ - թմբուկ Դարա - սանր Դարաղաջ - կախաղան Դարմըդաղին - ցիր ու ցան Դարվազ - դարպաս Դեդե - մեծ հայր Դելեգացիա (ռուս.) - պատգամավորություն Դեմիրճի - երկաթագործ Դենգ - հակ


Դերեբեյի - 1. ավատատեր, 2. բռնակալ Դերիա (ռուս.) - շրջազգեստ Դեփիկ - աքացի Դիբ - հատակ Դիլիմ - շերտ Դին - հավատ Դիվանբաշի - դատավոր Դիրագ, դիրեգ - սյուն Դիրլիք - հանգիստ Դմբլեկ - թմբուկ Դյուզան - կարգ ու կանոն Դյուրգար - ատաղձագործ Դոլաբ - պահարան Դոկտոր - բժիշկ Դոկումենտ (ռուս.) - փաստաթուղթ Դոնդուրմա - պաղպաղակ Դոնյաղի - ճրագու Դոշակ - ներքնակ Դուզ - 1. ուղիղ, 2. հարթավայր Դուզախ - թակարդ Դուլբին - հեռադիտակ Դուշման - թշնամի

Ե

Եթիմ - որբ Ել - քամի Եմենի - հողաթափի նման կոշիկ


Եմիշ - սեխ Եշիլ - 1. կանաչ գույն, 2. մոլլայի կանաչ փաթթոց

Զ

Զաբիթ, զաբթիա - ոստիկան, սպա Զաթը - արդեն Զալ, սալ - դահլիճ, սրահ Զահար - գուցե Զայիֆ - նիհար, նվազ Զանահաթ, զենահաթ - արհեստ Զանգակ - 1. զանգ, 2. փափուկ, երկար լավաշանման հաց Զեհիր - թույն


Զենգին - հարուստ Զենջիլ - 1. շղթա, 2. խարիսխ Զիան - վնաս Զիբիլ - աղբ Զոոտեխնիկ (ռուս.) - անասնաբույժ Զսկեղեն - ոսկեղեն Զուբուն - ար—ելյան վերնազգեստ Զուլում - փորձանք, պատիժ

Է

Էդյուկասիոն (ֆր.) - կրթություն, դաստիարակություն Էզան - մահմեդական աղոթք Էլ - օտար Էմեք, ամագ - երախտիք Էմզիք - ծծելիք Էմին - վստահելի Էյրեթի - խախուտ Էշիք - շեմ


Էշխիե - հրոսակ Էպիդեմիա (ռուս.) - համաճարակ Էվակուացնել - տեղափոխել Էրթեսի - հաջորդ Էփեի - բավականաչափ Էքիզ - զույգ Էքմեք - հաց

Ը

Ըռահաթ - հանգիստ


Ըրմաղ - գետ

Թ

Թաբախ - մատուցարան, ափսե Թազա - նոր, թարմ Թալիմ - վարժանք Թախդա - տախտակ Թախըմ, թաքըմ - 1. խումբ, 2. զորքի դասակ Թամամ - ճիշտ, լրիվ, ամբողջ Թամբիհ էնիլ - հանձնարարել Թային - թոշակ Թաջիր - վաճառական Թավան - առաստաղ Թավլա - գոմ, փարախ, ախոռ Թարաֆ - կողմ Թեզ - 1. արագ, շուտ, 2. վաղ Թեզբեխ - ձեռքի համրիչ Թելեգրեյկա (ռուս.) - վերմակի պես կարված վերնազգեստ Թելեֆոն (ֆր.) - հեռաձայն Թելլալ - մունետիկ Թեյարա (արաբ.) - օդանավ


Թենեքե - 1. թիթեղ, 2. թիթեղյա արկղ Թենջիրե - կաթսա Թերաս (հուն.) - պատշգամբ Թերբիե - դաստիարակություն Թեփե - գագաթ Թեքեր - անիվ Թեքլիֆ - հրավեր Թընդիր - թոնիր Թիքա - պատառ Թյություն - ծխախոտ Թյուֆենգ, թյուֆանգ, թյուֆեք - հրացան Թոխմախ - սանդի փայտյա մուրճ Թոփ - 1. արկ, 2. խաղալու գնդակ Թոփալ - կաղ Թոփուզ - գուրզ Թրեն (ֆր.) - գնացք Թրնախ - եղունգ Թումբան - վարտիք

Ժ

Ժաժգատիլ (ռուս.) - հրահան Ժակետ (ֆր.) - բաճկոն Ժեներասիոն (ֆր.) - սերունդ


Ժեոմետրի (ֆր.) - երկրաչափություն Ժում - մեկ անգամվա բաժին

Ի

Իզ - հետք Իթ - շուն Իմդադ - օգնություն Ինադ - կամակորություն Ինգլիզ - անգլիացի Ինթիքամ - վրեժ Ինսաֆ - խիղճ Ինվալիդ (ռուս.) - հաշմանդամ Ինֆորմեյշըն (անգլ.) - տեղեկատվություն


Իշաոտիկ - առանց թիկունքի, երկար աթոռ Իշդահ - ախորժակ Իս - ծուխ, մուխ Իսդիքամ - դիրք, խրամատ Իսքալա - նավահանգիստ Իփլիք - թել, դերձան Իֆդիրա - հերյուրանք

Լ

Լագեր - ճամբար Լալե - վզի երկայն կապանք Լահանա - կաղամբ Լաղըմ - կոյուղի Լապատկա (ռուս.) - բահ Լափա - շիլա Լեբլեբի - բոված սիսեռ Լեշ - գեշ, դիակ


Լեպլեպի - բովված սիսեռ Լիբրերի (ֆր.) - գրախանութ Լիտերատյուր (ֆր.) - գրականություն Լիրա - ոսկեդրամ Լոկանտա (հուն.) - ճաշարան Լոկոմոտիվ (ֆր.) - շոգեկառք Լոտկա (ռուս.) - նավակ Լուսվիկ - փարչ

Խ

Խաբախ - դդում Խաբախլըխ - դդմենի Խաբար - լուր Խադիֆե - թավիշ Խազան - մեծ կաթսա Խազեյին (ռուս.) - տեր Խազըխ - սուր ցից Խազմա - քլունգ Խազնա - գանձ Խալաթ (ռուս.) - տնային զգեստ Խալդըրըր - քարուղի Խալիչա - գորգ Խալխա - օղակ Խամ - 1. խակ, 2. անփորձ Խամազել - մատնել Խամշի - մտրակ Խամսին (արաբ.) - հարավի մրրկահողմ Խայթան - հյուսված պարան Խային - նենգ, դավաճան Խան - իջ—ան Խանչալ - դաշույն Խաշլըխ - գրպանի դրամ Խաս - ընտիր Խասաբ - հաշիվ Խավուր - տապ Խարաբա - ավերակ Խարթ - կոշտ, կոպիտ Խարջլըխ - ծախսելու դրամ


Խեր - բախտ, հաջողություն, լավություն Խզմեթ - մաքրություն Խզմեթջի - ծառա Խըսիր - թաղիք Խըվըռ - գանգուր Խըտլըխ - սով Խըրխա - բամբակյա բաճկոն Խըրս - հերս, ջղայնություն Խիյախ - հրաշալի Խոլերա (ռուս.) - ժանտախտ Խոնջան - լայն վարտիք Խոջա - 1. ուսուցիչ, 2. հարուստ Խոջախանում - ուսուցչուհի Խովա - դույլ Խովուշ - ընդարձակ տեղ Խորաթել - խոսել, զրուցել Խորոզ - աքլոր Խսիր - թաղիք Խրբաջ - մտրակ Խրխա - քուրձ Խույ - բնավորություն Խունդախ - բալուլ, բարուր Խունի - ձագար Խուշ, ղուշ - թռչուն Խուրմա - արմավ Խուրշին - փամփուշտ Խուրջին - երկկողմանի տոպրակ

Կ

Կազարմա (ռուս.) - զորանոց Կալբաս (ռուս.) - երշիկ Կալյասկա (ռուս.) - կառք Կալոշ (ռուս.) - կրկնակոշիկ Կայմակամ - քաղաքագլուխ Կանալիզացիա (ռուս.) - կոյուղի Կանդալ (ռուս.) - ձեռնակապ Կաչկա (ռուս.) - սայլ Կատիլոկ (ռուս.) - զինվորական մետաղյա աման Կարավաթ (ռուս.) - մահճակալ Կեպի (ռուս.) - բանվորական գլխարկ Կերոսինկա (ռուս.) - կրակարան


Կլյուբ (ֆր.) - ակումբ Կոզեր (ռուս.) - 1. պատրվակ, 2. առիթ Կողինք - անկողին Կոմիսիա (ռուս.) - հանձնաժողով Կորեսպոնդենտ (ֆր.) - թղթակից Կորիդոր (ռուս.) - միջանցք Կոֆե - սուրճ Կռիշ (ռուս.) - տանիք Կռուշկա (ռուս.) - բաժակ Կուլա - կուժ Կուլակ (ռուս.) - հարուստ հողատեր Կուկուրուզ (ռուս.) - եգիպտացորեն

Հ

Հազըրիլ - պատրաստել Հալ - վիճակ Հալալլըխ - հրաժեշտ Հախ - բաժին, հասանելիք Համամ - բաղնիք Համբալ - բեռնակիր Հայաթ - 1. կյանք, 2. բակ Հայդուկ - 1. հրոսակ, 2. հերոս Հաշտ - միջանցք, գավիթ Հաջի - մահտեսի Հասրաթ - կարոտ Հավա - օդ Հավանգ - սանդ Հավուզ - ավազան


Հարամ - ապօրեն, անարդար Հարամի - ավազակ Հարբ - կռիվ, պատերազմ Հելլաք - ուժասպառ Հեմեն - իսկույն Հեյբե - խուրջին Հեսաբ - հաշիվ Հերքեշ - ամեն ոք Հեքիմ - բժիշկ Հըզըր - հզոր Հյուրիեթ, հ&ւրրյէթ - ազատություն Հոքմաթ, հյուքյումեթ - կառավարություն Հունար - շնորհք

Ղ

Ղաբահաթ - հանցանք Ղադա - ցավ Ղադը - դատախազ Ղադըն - տիրուհի Ղադիֆե - թավիշ Ղազան - կաթսա Ղազըխ, ղազուխ - ցից Ղաթ - շերտ Ղաթրան - ձյութ Ղալա - բերդ Ղալայիջի - կլայեգործ Ղալբ - կեղծ Ղալեմ - մատիտ Ղալմաղալ - աղմուկ Ղամա - դաշույն Ղամիշ - եղեգն Ղայըղ - նավակ Ղայըղջի - նավավար Ղայիշ - գոտի, փոկ Ղաչաղ - դասալիք Ղասաբ - մսագործ Ղասաբխանե - սպանդանոց Ղասաթուրան - լայնեզր սվին Ղավազ - օգնական պաշտոնյա Ղավուրմա - յուղով տապակած միս Ղարավաշ - աղախին Ղարար - 1. սահման, 2. որոշում


Ղարընջա - մրջյուն Ղարթ - կոշտ Ղարիբ - պանդուխտ, օտարական Ղարղա - ագռավ Ղարշա - դիմաց Ղափաղ - կափարիչ Ղաֆա - գլուխ Ղաֆես - վանդակ Ղըթլըխ - սով Ղշլա - զորանոց Ղոլթուխ - անութ Ղոնախ - 1. պալատ, 2. իջ—ան, 3. հյուր Ղսդու - դիտավորյալ Ղսմաթ - բախտ Ղուզի - գառնուկ Ղութի - արկղ, տուփ Ղութնի - մետաքսախառն հյուսվածք Ղուլ - ծառա Ղուլաղ - ականջ Ղում - ավազ Ղումանդա ընել - հրամայել Ղույու - փոս, հոր Ղունդուրաջի - կոշկակար Ղուսուր - հանցանք, սխալ Ղուրբեթ - օտար աշխարհ Ղուրմիշ ընել - 1. լարել, 2. կառուցել Ղուրշուն - արճիճ, փամփուշտ

Ճ

Ճախդ - ջանք Ճամբազ - 1. լարախաղաց, 2. ճարպիկ


Ճանդարմ, ժանդարմա - ոստիկան Ճտնոց - վզնոց

Մ

Մալ - 1. ապրանք, 2. անասուն Մալարիա - ջերմախտ Մահանա - առիթ, պատճառ Մաղարա - քարանձավ Մամի - դայակ, մանկաբարձ Մայմա - թաշկինակ Մանաստըր (անգլ.) - կուսանոց Մասյոր (ֆր.) - մայրապետ Մավզեր - հրացանի տեսակ Մավունա, մավնա - բեռնատար մեծ նավակ Մատրոս (ռուս.) - ծովային զինվոր Մարաբա - գութանավոր Մարուլ - բարդածաղկավոր բույս, հազար Մափուս - բանտ Մեբլ (ֆր.) - կահույք Մեզար - գերեզման Մեթալիք - մետաղադրամ Մելան - թանաք Մեհլեմ - բալասան, քսուկ Մեհյուր - կնիք Մեյդան - հրապարակ Մեյվա - պտուղ Մենդիլ - թաշկինակ Մեշոկ (ռուս.) - տոպրակ Մեջիդիե - թուրքական դրամ


Մերդիվեն - սանդուղք Մեքանիսիեն (ֆր.) - մեքենագետ Մթել - տոպրակ Մինարե - մզկիթի աշտարակ Մինդեր - բազմոց Մինիստր (ֆր.) - նախարար Միշմիշ (արաբ.) - ծիրան Մխդար - գյուղապետ Մյուդիր, մյուդուր - տնօրեն, վերակացու Մյուլք - ունեցվածք Մոբիլիա - կահույք Մոդիստրա (ֆր.) - դերձակուհի Մոսին - հրացանի տեսակ Մուզիկա (ռուս.) - երաժշտություն Մութլախա - անպայման Մութֆախ - խոհանոց Մուխաննաթ - նենգ Մուխտար - տանուտեր, գյուղապետ Մուհաբեթ - սեր, համերաշխություն Մուհաջիր - գաղթական Մուհդաջ - ապավեն, հույս Մունդիր (ռուս.) - զինվորական համազգեստ Մուշամբա - 1. մոմլաթ, 2. անձր—անոց Մուշտարի, մուշթերի - հաճախորդ Մուսլուխ - ծորակ

Յ

Յաբանի - վայրենի Յաբանջի - օտարական Յազմա - կանացի գլխաշոր Յաթախ - անկողին Յալվար ըլլալ - աղաչել Յախա - օձիք Յայա (հուն.) - մեծ մայր Յայլա - ամառանոց Յան - կողմ Յանի - իբր Յասդըղ, յասթըք - բարձ Յավրու - ձագուկ, զավակ Յարամազ - անպետք, անարժան Յարդըմ - օգնություն


Յափրախ - տեր— Յափու - ծեփվածք Յաֆթա - ցուցանակ Յոլ - ճանապարհ Յոլդաշ - ընկեր Յոնջա - առվույտ Յորղան - վերմակ Յուլար - սանձ Յուխա - ջրով, խմորով շաղված բարակ հաց Յումրուխ - բռունցք Յուքլիք - անկողինները պահելու պատի մեջ փորվածք

Ն

Նալ - պայտ Նալբանդ - պայտար Նալին - փայտյա ոտնաման Նաղդ - կանխիկ Նաղլ անել - պատմել Նամազ - մահմեդական աղոթքի ծես Նամահրամ - ամուսնանալու համար ազգականական արգելք չունեցող Նամուս - պատիվ Նաչալնիկ (ռուս.) - կառավարիչ, պետ


Նաչաղ - կարճ կոթով փոքր կացին, տապար Նաջար - ատաղծագործ Նարգիլե (արաբ.) - կլկլակ Նաֆաս, նեֆես - շունչ Նենե (ֆր.) - մեծ մայր Նըրս (ֆր.) - բուժքույր, դայակ Նինսան - ապրիլ ամիս Նումրօ, նյումերօ - համար, թիվ

Շ

Շաբխա, շապխա - գլխարկ, գդակ Շամաթա - աղմուկ Շայիդ - վկա Շաշըրմիշ ընել - զարմանալ Շարաֆ - պատիվ Շարթ - պայման


Շափլախ - ապտակ Շաֆախ - ար—ածագ Շեմշիե - հովանոց Շինել (ռուս.) - զինվորական վերարկու Շիշգո - գեր Շոշ (ռուս.) - խճուղի

Չ

Չաբալամիշ ըլլալ - չարչարվել, տվայտել Չադըր - վրան Չալել - նվագել Չալմա - գլխի փաթթոց Չախկալ - շնագայլ Չախմախ - հրահան Չաղ - նպատակ Չամադան - ճամպրուկ Չամուռ - ցեխ Չայիր - մարգագետին Չայդախ - ձեղնահարկ Չանախ - կավից կամ հախճապակուց աման Չարդախ - պատշգամբ Չարշաֆ - սավան Չարշի - շուկա Չարուխ - տրեխ Չաուշ - ենթասպա Չափալախ - ապտակ Չբլախ, չըլբախ - մերկ Չեթե - հրոսակ


Չեկիստ (ռուս.) - հատուկ ծառայության աշխատակից Չեմբեր - գլխաշոր Չենգե, չենե - ծնոտ Չեշիթ - տեսակ Չեքիջ, չաքուջ - մուրճ Չեքիրգե - մորեխ Չըխըն - կապոց, ծրար Չոբան - հովիվ Չոլ - անապատ, անմարդաբնակ վայր Չոնգուր - երաժշտական գործիք Չոջուխ - երեխա Չորբա - արգանակ Չոփ - 1. շյուղ, 2. աղբ Չվան - պարան Չրախ - 1. աշակերտ, 2. օգնական Չուլ - քուրծ, լաթ Չուլկի (ռուս.) - գուլպա Չուխա - բրդյա գործվածք Չուխուր - փոս, հոր

Պ

Պադվալ (ռուս.) - նկուղ Պաժար (ռուս.) - հրդեհ Պաժարնի կամանդա (ռուս.) - հրշեջ խումբ Պալատկա (ռուս.) - վրան Պալկովնիկ (ռուս.) - գնդապետ Պայոկ (ռուս.) - բաժին, ճաշաբաժին Պաչկա (ռուս.) - տուփ, փաթեթ Պապուկ - պապիկ, մեծ հայր Պավարոտ (ռուս.) - ոլորապտույտ ճանապարհ Պատիսըրի (ֆր.) - քաղցրավենիքի խանութ Պատրոն (ռուս.) - փամփուշտ Պարադ (ռուս.) - շքերթ Պարալիչ (ռուս.) - կաթված Պարախոդ (ռուս.) - շոգենավ Պարավոզ (ռուս.) - շոգեքարշ Պարտիա (ռուս.) - կուսակցություն Պեչատ (ռուս.) - կնիք Պեչենի (ռուս.) - թխվածքաբլիթ


Պեստիլ - պաստեղ Պերեվարոտ (ռուս.) - հեղաշրջում Պիլա (ռուս.) - սղոց Պիլոտ (ֆր.) - օդանավորդ Պիվա (ռուս.) - գարեջուր Պլաստինկա (ռուս.) - ձայնասկավառակ Պլեն (ռուս.) - գերի Պլետ (ռուս.) - մտրակ Պլոմբել (ռուս.) - կնքել Պլոտնիկ (ռուս.) - ատաղձագործ Պոեզ, պոեզդ (ռուս.) - գնացք Պոլ (ռուս.) - հատակ, գետին Պոլիտիկա (ֆր.) - քաղաքականություն Պոպոք - ընկույզ Պորտբոնե (ֆր.) - դրամապանակ Պռոժեկտոր (ֆր.) - լուսարձակ Պրիմիտիվ (ֆր.) - 1. նախնական, 2. հնաոճ, 3. պարզունակ Պրոպուսկ (ռուս.) - անցաթուղթ Պուլիմյոտ (ռուս.) - հրաձիգ

Ջ

Ջադ - եգիպտացորեն Ջալլաթ - դահիճ Ջամեքան - ապակյա ցուցափեղկ Ջամըզ - գոմեշ Ջամի - մզկիթ Ջան - 1. հոգի, 2. շունչ, 3. անձ Ջանդակ - 1. մարմին, 2. դիակ Ջանդըրմա, ժանդարմա - ոստիկան Ջասադ - դիակ Ջավահիր - գոհար Ջեբ - գրպան Ջեբհանե - զինամթերք Ջեզա - պատիժ Ջեզվե - սուրճ եփելու աման


Ջեհեննեմ - դժոխք Ջեհիզ - օժիտ Ջերախ, ջերահ - վիրաբույժ Ջեփե - ռազմաճակատ Ջիգյար - թոք Ջիզմե - երկարաճիտ կոշիկ Ջիհան - աշխարհ Ջին - չար ոգի Ջինս - ցեղ Ջղարա, սիկարա - ծխախոտի գլանակ Ջոմարդ - առատաձեռն Ջուղաբ - պատասխան Ջուվալ - պարկ

Ռ

Ռաբոչի բատալիոն (ռուս.) - աշխատանքային գումարտակ Ռամազան - մահմեդական ամանոր Ռայոն (ռուս.) - շրջան Ռեհին (ռուս.) - գրավ Ռենկ - գույն


Ռեցեպտ - դեղատոմս Ռյույա - երազ Ռոմաթիզմա - հոդացավ Ռութ - մերկ

Ս

Սաբաբ - պատճառ Սաբախտան - առավոտյան Սաբահաղարշը - լուսադեմ Սաբըր - համբերություն Սադըր, սեդիր - բազմոց Սաթըլ, սիթիլ - ջրաման Սաթլըջան - թոքերի բորբոքում Սալլամիշ ըլլալ - օրորվել Սալոմ (ռուս.) - հարդ Սալոն (ֆր.) - դահլիճ, սրահ Սախալ - մորուք Սախդել - վնասել, հաշմել Սահաբ - տեր Սահաթ - 1. ժամ, 2. ժամացույց Սաղ - 1. ամբողջ, 2. ողջ, 3. աջ կողմ Սաղանախ - հորդ անձր— Սաղլամ - ամուր Սամալիոտ (ռուս.) - օդանավ Սաման - հարդ Սանջի - խիթ Սաչախ - ծոպ Սապոգ (ռուս.) - երկարաճիտ կոշիկ Սապոն - օճառ Սաջ - 1. բարակ թիթեղ, 2. բով Սաստավ (ռուս.) - կառախումբ Սարայ (ռուս.) - պալատ Սարը - դեղին Սարմա - 1. թուփ, 2. թփով տոլմա Սարոչկա (ռուս.) - վերնաշապիկ Սել - հեղեղ Սելավ - ջրհեղեղ, հեղեղ Սեյուդ - ուռենի Սենտըր (ֆր.) - կենտրոն Սեվքիաթ - առաքում, հավաքագրում Սետկա (ռուս.) - ցանց Սերին - զով


Սեփեթ - քթոց Սեքսեն - ութսուն Սեֆերբերլիք - 1. զորաշարժ, 2. տեղահանություն Սեֆիլ - թշվառ Սըթըրվել - մի կերպ համակերպվել Սըթմա - դողէրոցք Սընըղջի - ոսկրային կոտրվածքները բուժող Սըր - գաղտնիք Սըրըխ - երկար, բարակ փայտե ձող Սըրմա - ոսկեթել Սիլա - երկիր Սիլահ - զենք Սիլլե - ապտակ Սինեմա (ֆր.) - շարժապատկեր Սինի - մատուցարան Սինյալ (ֆր.) - ազդանշան Սինոր - սահման Սինսիլե - գերդաստան Սիվիլ (ֆր.) - քաղաքացիական Սյունգի - խշտիկ Սյունեթ ընել - թլպատել Սյուրգյու - նիգ, սողնակ, մղլակ Սյուրգյուն - աքսոր Սոթտել - կողոպտել Սոլ - ձախ Սոլուխ - շունչ Սոխախ - նրբանցք, փողոց Սոմոն, սոմի (հուն.) - փռի երկարավուն հաց Սոնրա - վերջ Սոֆու - մոլեռանդ Ստանցիա (ռուս.) - կայարան Սու - ջուր Սութուֆ (արաբ.) - տանիք Սուխարի (ռուս.) - չորացրած հաց Սուչ - հանցանք Սուրույ - հոտ (անասունի)

Վ

Վազո (ֆր.) - ծաղկաման Վաթան յոլդաշ - հայրենակից Վալի - նահանգապետ Վալիզ - ճամպրուկ Վալինկա (ռուս.) - թաղիքից երկայնավիզ ոտնաման Վախըտ - ժամանակ Վախշի - վայրի Վակզալ, վոկզալ (ռուս.) - կայարան


Վայեննի գրուզինսկի (ռուս.) - ռազմական վրացական Վասիաթ - ավանդ, կտակ Վափոր - շոգենավ Վեդրո (ռուս.) - դույլ Վեշ (ռուս.) - բեռ Վերգի - հարկ Վիդիո թեյպ (անգլ.) - տեսաերիզ Վիշկա (ռուս.) - աշտարակ

Տ

Տալերկա, տարելկա (ռուս.) - ափսե Տապոր (ռուս.) - կացին Տավարնի (ռուս.) - ապրանքատար Տեստի - կուժ, սափոր


Տերիտորիա (ռուս.) - տարածք Տնազ անել - ծաղրել Տոմատես - լոլիկ Տրիվոգ (ռուս.) - ահազանգ

Ց

Ցիլինդըր, սիլինդըր (ֆր.) - տղամարդու եվրոպական գլխարկ


Ցիրկ (ռուս.) - կրկես

Ու

Ուբորնի (ռուս.) - զուգարան Ուղուր - բախտ, հաջողություն Ուղուրթ - ուղիղ, ճիշտ


Ումբր, ումր - կյանք Ումուդ - հույս, ապավեն Ույուզ - բոր հիվանդություն

Փ

Փաբլիկա, ֆաբրիկա (ֆր.) - գործարան Փաթաթես - գետնախնձոր, կարտոֆիլ Փալան - համետ Փախլա, բակլա - լոբազգի բույս Փահլեվան - լարախաղաց Փայ - բաժին Փանդանտիվ (ֆր.) - վզից կախելու զարդ Փանթալոն (ֆր.) - շալվար Փաշափորթ, պասպորտ (ֆր.) - անձնագիր Փարա - դրամ Փարթի (ֆր.) - 1. խումբ, 2. հավաքույթ Փափազ - տերտեր Փեմբե - վարդագույն Փեշքեշ - նվեր


Փերդե, փարդա - վարագույր Փերուշան - թշվառ Փիդե - կլոր, բարակ հաց Փիլաքան - սանդուղք Փիրե - լու Փոթուր - ծալքերով, լայն շալվար Փոլիս (ֆր.) - ոստիկան Փորթուղալ - նարինջ Փռնջի - փռապան, փուռ ունեցող Փրենսեզ (ֆր.) - իշխանուհի Փուս - մշուշ

Ք

Քազըն (անգլ.) - զարմիկ Քաթիպ - քարտուղար, գրագիր Քալփաթին - աքցան Քամար, քյամար - գոտի Քամբանա (ֆր.) - եկեղեցու զանգակ Քամիոն (ֆր.) - բեռնատար մեքենա Քանեփա (ֆր.) - բազմոց Քասա, քյասե - խորունկ ափսե Քարաքոլ (արաբ.) - ոստիկան Քարդաշ - եղբայր Քարթուշ - վառոդ Քաֆիա - գլխին փաթաթելու տղամարդու մեծ շալ Քեզաբ - ազոտաթթու Քեթեն, քաթան - 1. կտավհատ, 2. կտավ Քել - ճաղատ Քելեփչե - ձեռնակապ Քեմփ, քամփ (անգլ.) - ճամբար Քենար - եզր Քենդիր - պարան Քենքյուլ - մազափունջ Քեշիշ - տերտեր Քեչա, քեչե - թաղիք Քեչել, քաչալ - ճաղատ Քեսիկ - քսակ Քեփի (ռուս.) - բանվորական գլխարկ Քեֆիլ - երաշխավոր Քէոփրի - կամուրջ


Քըզ - աղջիկ Քըզքարդաշ - քույր Քիլիմ - կարպետ Քիսա - 1. դրամապանակ, 2. տոպրակ Քիրա - վարձ Քիրեջ - կիր Քյար - օգուտ Քյարփինջ - աղյուս Քյաֆիր - անաստված, անխիղճ, տմարդ Քյորփե - մատղաշ, փոքրիկ Քյութիգ - կոճղ Քյուլախ - գլխանոց Քյուքյուրդ - ծծումբ Քյուֆ - բորբոսն Քոլա (ֆր.) - օսլա Քոլոզ - փաթթոցավոր գլխանոց Քոնսուլատ - դեսպանություն Քոջա, հոջա - 1. ամուսին, 2. տեր, 3. ուսուցիչ Քոփալ - մահակ Քոք - արմատ Քրավաթ (ֆր.) - փողկապ Քուլլի (արաբ.) - բոլոր, ամբողջ Քուլուրիա (հուն.) - օղակաձ— փոքրիկ հաց՝ վրան քունջութով Քուրջ - լաթ, ձորձ, ցնցոտի Քուրք - մուշտակ Քֆրել - հայհոյել

Օ

Օթել (ֆր.) - հյուրանոց Օթո, օթոմոբիլ (ֆր.) - ինքնաշարժ մեքենա Օղլան, օղուլ - տղա Օմուզ - ուս Օյա - ասեղնագործ Օն - տասը


Օնբաշի - տասնապետ Օրթա - մեջտեղ Օրթախ - գործընկեր Օրման - անտառ Օֆիս (ֆր.) - գրասենյակ Օֆիցեր (ռուս.) - սպա

Ֆ

Ֆալաք - ճակատագիր Ֆայդա - օգուտ Ֆանդ - հնար Ֆանֆար - փողային նվագարան Ֆասուլիա - լոբի, ոլոռ Ֆելլահ (արաբ.) - հողագործ գյուղացի Ֆեներ - լապտեր Ֆես - այր մարդու ս— ծոպով կոնաձ— կարմիր գլխարկ Ֆեսիքա, վեսիքա - 1. կտրոն, 2. անցագիր Ֆերման - հրաման Ֆընդըխ - կաղին Ֆըրսանդ - առիթ Ֆիդա - զոհ


Ֆիդայի, ֆեդայի - անձնազոհ կռվող, ազատամարտիկ Ֆիլդիշի - փղոսկր Ֆիկան - ողբ, կական Ֆիշենք - հրահան Ֆիստան - շրջազգեստ Ֆիտիլ - պատրույգ Ֆորմա (ռուս.) - 1. ձ—, 2. համազգեստ Ֆրոնտ (ռուս.) - ճակատ Ֆուլ (արաբ.) - բակլա Ֆուռուն - փուռ Ֆուրգոն - մարդատար սայլ

  • Բնագրերում հանդիպող ծագումը չնշված բառերը թուրքերենից — կամ թուրքերենի միջոցով այլ լեզուներից են փոխառնված (Վ. Ս.):