Misis

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Մսիս, (Мисис, Misis), Հադրիանյան Մոպսոեստիա, Սալմիստրա, Մամեստա, Մամեստիա , Մամեստրա, Մամիստա, Մամեստրա, Մամիստրան, Մամիստրիա, Մամուվեստիա, Մամպսիստա, Մամսուեստիա, Մամուեստիա, Մամուստրիա, Մանսիստա, Մապսսուհեստիա, Մապսուհիստիա, Մասիսաա, Մասիսե, Մասսիսա, Մեսիսահ, Մեսիսե, Մըսիս, Միսեսուր Ջեհան, Միսիս, Միսսիս, Մոմիֆեսուստիա, Մոմպսուեստիա, Մոպսոս, Մոպսուեստ, Մոպսուեստա, Մոպսուեստիա, Մոսպուեստիա, Մոփսուեստիա, Մոֆսուստիա, Մսիսա Կանդարա, Մսիսե, Մսիսի - Քաղաք Դաշտային Կիլիկիայում, նրա կենտրոնական մասում, Պիռամոս (Ջահան) գետի ափին, Ադանա ք—ից 25 կմ արլ: Ուշ ժամանակներում մտնում Էր Ադանա յի նահ–ի մեջ և Ադանայի գավ–ի Մսիսի գվռկ–ի կենտրոնն էր:

Ք սկզբնապես հիմնադրվել է գետի աջ ափին, հետագայում տարածվել է նաև դեպի ձախափնյակ: Այս երկու մասերը իրար հետ Էր կապում քարաշեն, բազմակամար ու հոյակապ կամուրջը, որի շինարարությունը վերագրվում է բյուգանդական կայսրեր Կոստանդին I-ին (353 — 361) և Հուստինիանոս I-ին (527—565]: Մ-ի հիմնադրման ճշգրիտ ժամանակը հայտնի չէ:

Առաջին հիշատակողներից մեկը Կի– կերոնն Է (1-ին դ. մ. թ. ա.): Մ–ի վրայով Ասորիքից դեպի արմ անցնող միջազգային առևտրական ճանապարհը և, այն ժամանակ ք-ից հր Պիռամոսի նավարկելի լինելր մեծապես նպաստել են հին ու միջին դդ նրա բարգավաճմանը: Այս նավա հանգստին մոտ լինելը և նրա ետ ունեցած առևտրական աշխույժ կապերը տե ղիք են տվել այս երկու ք-ների տարբերակային անվանումների շփոթությանը: Հռոմեական կայսրության բաժանումից հետո (395 թ) Մ անցավ Բյուզանդիային: Այդ ժամանակ Մ համարվում Էր Կիլիկիա յի նշանավոր ք–ներից մեկը և Հռոմեական ու Բյուզանդական կայսրությունների կարևոր հենակետը – 80—70-ական թթ (մ.թ.ա.) Մ, Կիլիկիայի մեծ մասի հետ նվաճվել ու միացվել էր Հայաստանին: Քրիստոնեու թյան ընդունման ժամանակ 4-րդ դ վեր ջերին և 5-րդ դ սկզբներին Մ արքեպիսկո– պոսանիստ ք էր: 5-րդ դ սրա արքեպիսկոպոսը հռչակավոր գիտնական Թեոդորոս Մոպսուեստացին էր, որի հետ նամակագրական կապեր էին պահպանում Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևն ու Եզնիկ Կողբացին: 7—10-րդ դդ ք մերթ գտնվում Էր Բյուզանդիայի, մերթ Արաբական խալիֆայության տիրապետության տակ: Դրանից հետո, 10—11-րդ դդ ք–ի բնակչության գերակշռող մասը հայեր `ին: 11-րդ դդ կեսին այն արդեն գտնվում Էր հայազգի իշխան Խաչիկի որդու` Ապլղարիբ Արծրունու տիրապետության տակ: Նույն դ վերջերին Մ նվաճեցին խաչակիրները, բայց քաղաքապետությունը 1106 թ–ից գտնվում էր հայ իշխան Ասպետի ձեռքին: 12-րդ դ կեսին հզորացող Ռուբինյան իշխան Թորոս II-ը (1145—1165) Մ խլում Է խաչակիրներիc և, 1152 թ ք-ի մոտ գլխովին ջախջախելով բյուգանդական զորավար Անդրոնիկոսի ուժերր, ամ րապնդում է իր տիրապետությունը ոչ միայն Մ-ոuմ, այլև Կիլիկիայի մեծագույն մասում: Մ կրկին հզորանում ու բարգավաճում է Կիլիկիայի հայկական թագավորության ժամանակ (1198–1375): Մ-ի ծաղկման շրջ-ը Հեթում I-ի թագավորության (1226—1270) ժամանակներում էր, երբ այն նույնիսկ հիշատակվում Է իբրև մայրաքաղաք մինչև 1315 թ: Լևոն II-ի ժամանակ (1198—1219) այստեդ հիմնադրվել էր Լատինական եպիսկոպոսական աթոռ, որը 1320 թ փոխադրվեց Այաս:

Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո (1375), երբ Կիլիկիայի մեծագույն մասը նվաճեցին եգիպտական մամլուկները, Մ նույնպես կողոպտվեց ու կորցրեց իր նշանակությունը: 1432 թ եվրոպացի Բերտրանդոն Մ գտնում Է ավեր ված ու անշուքացած վիճակում: 1682 թ եվրոպացի ուղևորներից մեկը նշում է, որ Պիռամոսի վրայի կամուրջը իրար հետ էր կապում ք—ի արմ կողմը՝ Մ ու արլ–ը՝ Քյաֆիր բինան: 19-րդ դ վերջերից արդեն 16-րդ դ-ից օսմանյան տիրապետության տակ գտնվող Մ մի խղճուկ բնակավայր էր, հազիվ 200 տ բնակչով, որի 1/3-ր հայեր էին: 1909 թ կոտորածների և 1915–18 թթ եղեռնի ժամանակ Մ-ի հայերը նույնպես բնաջնջվեցին կամ տարագրվե ցին: Երբեմնի մեծ ու բարգավաճ Մ-ի մոայլ պատկերը պահպանվում Է նաև այժմ: Մ-ի պատմաճարտարապետական հուշարձաններից են ս Սարգիս և ս Ատեփանոս եկեղեցիները: Ք—ի մոտակայքում պահպանվել են 3 հին ու ավերված բերդեր՝ թուրքական անուններով, արլ–ում՝ Թումլու գալե, Իլան գալե կամ Շահմիրան գալե կամ էլ Լևնկլա, իսկ երրորդը ք-ից հր–արլ՝ Թոփրագ գալե: Պահպանվել են սրանց ամրակուռ պարիսպների ավերակները: Ք–ի մոտ, բլրի գագաթին նույնպես երևում են հին բերդի մնացորդներ:

Մսիս, Мсис, Msis, Մամեստիա, «Մամեստիայի գավառ», Միսիս, Մոպսոս, Մոպսուեստիա, «Մոպսուեստիայի գավառ», — Գավառակ (կազա), գյուղախումբ (նահինե) Կիլիկիայում, Ադանայի նահ–ի Ադանայի գավ-ում: Հս–ից սահմանակից Էր Անարզաբայի արմ– ից` Ադանայի գավ–ներին, արլ–ում՝ Մսի սի լ-ներին, հր-ում՝ Պիռամոսի (Ջահան) ստորին հոսանքի ավազանի դաշտավայ րին: Կենտրոնը Մսիս գ-ն Է (հնում` ք):

External links