Armenian State Institute of Physical Culture

From Armeniapedia.org
Jump to: navigation, search

Սեպտեմբերի 1-ը տոն է ոչ միայն դպրոցականների, ուսուցիչների, այլ նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների համար:

Բազմաթիվ քաղաքական գործիչներ, կառավարության անդամներ այցելեցին տաբեր ուսումնական և բարձրագույն հաստատություններ: Դրանցից անմասն չմնաց նաև Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Ավանդույթի համաձայն, այս տարի նույնպես պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին շնորհավորելու էր եկել “Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ, ինստիտուտի խորհրդի նախագահ` Գագիկ Ծառուկյանը: Վերջինս շնորհավորեց գիտելիքի օրվա կապակցությամբ, մաղթելով նորանոր հաջողություններ ուսման մեջ: Գ. Ծառուկյանը ուսանողներին նվիրեց 10 համակարգիչ և մարզվելու համար նախատեսված տատամիներ: Նվերներից ձեռնունայն չմնաց նաև պրոֆեսորադասախոսական կազմը: Լինելու է հատուկ ֆոնդ, յուրաքանչյուր աշխատակից կպարգևատրվի իր կատարած աշխատանքին համապատասխան: Ողջունելով ուսանողական կյանքի առաջին քայլերը կատարող երիտասարդներին Գագիկ Ծառուկյանը ընդգծեց, որ հատկապես այս կրթօջախի հանդեպ ուշադրությունն ու դրսևորվող աջակցությունը լինելու է շարունակական:

Օրը կրկնակի տոն էր ԲՈՒՀԻ համար, տեղի ունեցավ 4-րդ դասարանի ֆիզկուլտուրայի դասագրքի շնորհանդեսը 30 000 օրինակով, որը արդեն բաժանվել է հանրապետության բոլոր դպրոցներին: Այս տարի վերահրատարակվել է Գ. Ծառուկյանի հեղինակային “Օլիմպիական Հայաստան” գիրքը 500 օրինակ: Լույս տեսավ նաև երկար սպասված “Մարզական հանրագիտարանը” 500 օրինակ:

Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ նաև խորհրդանշական ավանդույթ, բուհի շրջանավարտներից մեկը առաջին կուրսեցիներից մեկին հանձնեց գիտելիքների խորհրդանիշ փոխանցիկ բանալին:

External links




Personal tools
Namespaces
Variants
Actions
Navigation
Databases
Toolbox