Alashgerd

From armeniapedia.org
Jump to: navigation, search


Needs translation

Alashgerd (Ալաշկերտ, Алашкерт), Ալաշգերտ, էլեշկիրտ, Թոփրագգալե, Թոփրագղալա, Թոփրախկալա, Թոփրակկալա, Թոփրակկալա Ներքին, Թոփրակկալե, Թոփրակկալե Ներքին, Թոփրաղկալա, Թոփրաղկալե, Թոփրաքգալե, Թոփրաքկալա, Թոփրաքկալե, Թոփրաքքալե, Վալարկերտ, Վալաշակերտ, Վաղաշակերտ, Վաղարշակերտ, Վաղարշակերտ - Քաղաք Արմ Հայաստանում, Ալաշկերտի գվռկ–ի կենտրոնը: Գտնվում է Արածանիի վերին հոսանքի շրջ-ում, Սուկավետ լ-ն հր–արլ կողմում՝ Տրապիզոն—Էրզրում—Մակու—Թավրիզ ճանապարհի վրա: Հիմնադրվել է 2-րդ դ վերջերին հայոց Վաղարշակ թագավորի կողմից: Մինչև 17-րդ դ ավելի գործածական Էր հին՝ Վաղարշակերտ անունը: 17-րդ դ-ից ք-ի հայերի թիվը աստիճանաբար նվազում, եկվոր քրդերինն ու թուրքերինը ավելանում է: 1829 և 1878 թթ հայերի մի զգալի մասը վերաբնակվեց Սևանի ավազանում, մնացածները 1890–95 և 1915—18 թթ ենթարկվեցին ջարդերի: Ք-ի տարածքում է ուրարտական Ալաշա բնակավայրը, որից էլ հավանաբար առաջացել Է Ա անունը: 1877—78 թթ Ա ուներ 145 քրդական, 122 հայկական ընտանիք, 2 հայկական, մեկ թրքական դպրոց: Հայոց դպրոցներից մեկը կոչվում Էր Բագրատունյան: 1914–ին բնակչության թիվը 7000 էր: Տները հիմնականում անշուք ու անբարեկարգ են: Բնակչությունը զբաղվում էր առևտրով: արհեստագործությամբ ու անասնապահությամբ: Թեև շրջակայքում շատ աղբյուր-ներ կան, սակայն ք-ը սակավաջուր է: Ա-ի տարածքում կան ուրարտական սեպագիր, հին կառույցների բեկորներ, հայկական գերեզմանոց, հին շուկայի ավերակներ: Ունի եկեղեցի (ս Աստվածածին): Այստեղ էր գտնվում նաև ս Կիրակոս վանքը: Ք–ի շեն և ավերված թաղերից են՝ Բլեջանը, Սորանցոցը, Փեթակչոցը և այլն: Մոտակայքում է գտնվում Ալաշկերտի (Վաղարշկերտ) բերդը:

Ալաշկերտ, Алашкерт, Alashgerd, Թոփրագգալե, Թոփրակկալա, Վալաշկերտ, Վաղարշակերտ — Գավառակ (կազա) Արմ Հայաստանում, Ալաշկերտի հովտի կենտրոնական մասի հս կողմում: Հին ու միջին դարերում կազմում էր Մեծ Հայքի Այրարատ աշխ–ի Բագրևանդ գավ-ի բաղկացուցիչ մասը: Թուրքական տիրապետության շրջանում որպես գվռ-կ մտնում էր էրզրումի նահ–ի Բայազետի գավ–ի մեջ, կենտրոնը՝ Ալաշկերտ գք-ն էր: Ունի արգավանդ հողատարածություններ, արագահոս գետակներ: Հս հարում է Հայկական պարին, հր Ծաղկանց լ-նե րին: Բնակչությունը հիմնականում կազմված էր հայերից ու քրդերից: Ըստ Ա. Երիցյանի 1876 թ ուներ 70 գ՝ 9040 քուրդ և 2978 հայ բնակչությամբ: Ըստ ռուսական աղբյուրների 1878 թ Ա ուներ 104 գ: Բնակչության հիմնական զբաղմունքը՝ անասնապահություն, երկրագործություն: Գվռ-կ հայտնի էր հատկապես հացահատիկով, որից մեծ քանակությամբ վաճառում էին Վանի և Բաղեշի լ-նային շրջ-ների բնակիչներին: 1329 և 1878 թթ հայերի մի մասը գաղթել է Անդրկովկաս, մնացածները ոչնչացվեցին կամ արտաքսվեցին 1914—18 թթ: Այժմ Ա խիստ նոսր բնակչություն ունի: 1903 թ գվռկ–ում կար 32 հայկական եկեղեցի և ս Հովհաննես (Ուչքիլիսա) վանք: