Տումի
Տումի, (Туми, Tumi), Դոմը, Դոմի, Դոմմի, Դումի, Թում, Տոմի, Տում, Տումա – Գյուղ ԼՂՀ Հադրութի շրջ-ում, Հադրութ քտա-ից 14 կմ հս-արմ, լ-ային, անտառապատ վայրում, ձորակի ափին: Նախկինում մտել է Ելիզավետպոլի նահ-ի Շուշիի գավ-ի, իսկ հնում` Արցախ աշխ-ի Վանանդ գավ-ի մեջ: 1890-ական թթ սկզբներին ուներ 120 տ` 1033 անձ, 1907-ին` 1450, 1947 թ` 1004, 1987 թ` 286 տ` 877 հայ բնակիչ: Տները երկհարկանի են, բարեկարգ: Հայտնի է խոզաբուծությամբ: Զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, խաղողագործությամբ:
Դպրոց բացվել է 1903 թ, որը 1938 թ միջնակարգ է: Ունի մշակույթի տուն, գրադարան, բուժկետ, կապի բաժանմունք: Եկեղեցին, որ կոչվում է ս Հովհաննես (կառ 868) թ, քարուկրե, կամարակապ շինություն է: Գ-ի հր կողմում է գտնվում Կարմիր եկեղեցին, որը կառուցվել է անմշակ քարերով և որի հր պատը փլված է: Ըստ վիմագիր արձանագրության` եկեղեցին կառուցվել է 1000 թ Մսեհի դստեր` Ոսկու ջանքերով: Գ-ի գերեզմանոցից վերև կան վաղեմի շինության բեկորներ, որը բնակիչները անվանում են Թագավորի պալատ, իսկ դրանից հր գտնվող տապանաքարը` Թագավորի գերեզման: Գ-ի և Կարմիր եկեղեցու միջև կա մի աղբյուր` վրան սրբատաշ քարերով սարքված մի փոքրիկ շենք: Աղբյուրը տեղացիները կոչել են Թագավորի աղբյուր: Հայտնի են նաւ Սահակ, Նադար, Աքուտ աղբյուրները, <Թթու ջուր> հանքային աղբյուրը, Իքակ և Ալևորի կամուրջները, Իքակ, Շնաքար գետերը: Այս գ-ի մոտ էր գտնվում Գորոզ բերդը: Հայերանական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին կանգնեցված է հուշարձան:
Այստեղ են ծնվել բանասիրական գիտ. դ-ր, պրոֆ. Սերգեյ Աբրահամյանը (1925), բանաստեղծ Բոգդան Ջանյանը (1917): 1988-94 թթ ԼՂՀ ազատագրված կռիվների ժամանակ գ ադրբեջանցիների կողմից ենթարկվել է ավերածությունների` տալով մարդկային զոհեր: