Տող

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Տող, (Тог, Togh), Դող, Դող ավան, Դուխ, Թուխ, Տեղեր, Տոխ, Տուգ, Տուղ - Գյուղ , ավան, գյուղաքաղաք, բերդավան ԼՂՀ Հադրութի շրջ-ում, Հադրութ քտա-ից 10 կմ հս-արմ, Տ լ-ան լանջին, Քթիշ բերդի և Գտիչ վանքի մոտ, լ-նային, անտառապատ վայրում: Նախկինում`Դիզակի մելիքությունում, իսկ հետագայում` Ելիզավետպոլի նահ-ի Շուշիի գավ-ում: 1890-ական թթ ուներ 280 տ` 1460, 1907-ին`1995, 1974-ին` 1228 հայ բնակիչ, 1987 թ` 396 տ` 1421 հայ բնակչով: Զբաղվում են անասնապահությամբ, այգեգործությամբ, խախողագործությամբ, շերամապահությամբ, դաշտավայրությամբ, խոզաբուծությամբ: Տները երկհարկանի են: Գ –ում գործում էր տեղարդկոմբինատ: Դպրոց բացվել է 1906 թ, որն այժմ միջնակարգ է: Ունի հիվանդանոց, մշակույթի տուն, կինո, գրադարան: Քթիշ բերդի ավերակներից և Գտիչ վանքից (11-րդ դ) բացի, շրջակայքում կան գ-ատեղիներ, մի քանի ավերակ եկեղեցիներ, որոնց թվում է հր կողմում գտնվող Ստեփանոս Նախավկայի եկեղեցին (13-րդ դ): Գ.-ի եկեղեցին կոչվում է ս Հովհաննես (1736 թ), բակում թաղված են Եգանյան մի քանի մելիքներ: Հիշատակվում է արաբական շրջ-ից: Միջին դդ-ում եղել է Դիզակի մելիքության կենտրոնը: Կառուցված է Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին հուշարձան: Այստեղ են ծնվել տնտ. գիտ. դ-ր, պրոֆ.