Վան Նահանգ

From armeniapedia.org
Jump to: navigation, search


Վանի նահանգ, (Вани наhанг, Van Province), Վան, Վանա երկիր - Նահանգ (էլաեթ, գայմագամություն, փաշայություն, կուսակալություն) Արմ Հայաստանում, նրա հր կողմում: Կազմվել է 1555 թ Թուրքիայի և Պարսկաստանի միջև կնքված Ամասիայի պայմանագրից հետո, երբ Արմ Հայաստանը զավթեցին թուրքերը: Մինչև 19-րդ դ վերջերը ենթարկվել է վարչատարածքային փոփոխությունների, կրել էլայեթ, փաշայություն և այլ անվանումներ, իսկ 1897-1902 թթ ամփոփվել կայուն սահմանների մեջ, շատ թե քիչ հաստատուն ներքին բաժանմամբ: Կենտրոնը Վան ք էր: Նահ-ը հս-ից սահմանակից էր էրզրումի, հս-արմ-ից և տրմ-ից՝ Բիթլիսի, հր-ից Մոսուլի նահ-ներին, իսկ արլ-ից՝ Պարսկաստանհն: Վ ն ընդգրկում էր հիմնականում Վասպուրական աշխ-ի, ապա նաև Տուրուբերանի որոշ տարածքներ, Վանա լճի ավազանի մի մասը և Արևելյան Տիգրիս ու Մեծ Զաբ գետերի վերին հոսանքների շրջ-ները: 20-րդ դ սկզբներին Վ ն-ի մեջ մտնում էին բազմաթիվ գվռկ-ներ և գ-ախմբեր: Այդ դարի սկզբներին նահ-ի տարածությունը կազմում էր շուրջ 39000 քառ կմ, որտեղ հաշվվում էր 2279 ք և գ: Բնակչության և ազգային կազմի մասին տվյալները հակասական են, դրանց առավելագույն չափը, 19-րդ դ վերջերին կատարված հաշվումներով, հասնում էր մոտ 440000-ի, որի մեջ մեծամասնությունը կազմում էին հայերը, ապա՝ քրդերը, թուրքերը, ասորիները, գնչուները և այլք:

Վ ն-ի մակերևույթը հիմնականում լ-նային է: Տարածքում կամ բազմաթիվ փոքր դաշտեր և գետահովիտներ: Բարձրադիր լ-ներն ու սարահարթերը պայմանավորում են նահ-ի կլիմայի խայտաբղետությունը: Գետահովիտներում, դաշտերում և նախալեռնային շրջաններում մշակում էին հացահատիկ (ցորեն, գարի, հաճար, կորեկ, բրինձ, եգիպտացորեն), յուղատու (կտավատ, կանեփ, քնջութ) և կերային կուլտուրաներ (առվույտ, կորնգան), բանջարեղեն, խաղող, ծխախոտ, բամբակ, ծառապտուղներ: Հռչակված էին Արտամետի խնձորը, Վանի դեղձն ու ծիրանը, Շատախի ընկույզը: 1890-ական թթ տվյալներով՛ Վ ն-ում արտադրվել է 1 մլն 200 հազ փութ հացահատիկ: Հացահատիկի լավագույն տեսակները մշակվում էին Արծկեի գվռկ-ում: Լ-նային շրջ-ներում զբաղվում էին խոշոր և մանր եղջերավոր անասնապահությամբ: Տարածված էին նաև ձիաբուծությունը, մեղվաբուծությունն ու ձկնորսությունը:

Նահ-ը հարուստ է ոռոգիչ ջրերով, ունի բազմաթիվ սառնորակ, հանքային աղբյուրներ: Բացի Վանա լճից, նահ-ի տարածքում են գտնվում նաև Արճակ ու Նազիկ լճերը: Հռչակված է հատկապես Վանա լճի տառեխ ձուկը, որը, աղ դրած և ապխտած վիճակում, վաճառքի էր հանվում հարևան ու հեռավոր գավ-ներում, իսկ միջին դդ նաև արտահանվում էր այլ երկրներ: Մշակելի հողերի տարածությունը կազմել է շուրջ 7000 հա, որի 95%-ը զբաղեցնում էին հացահատիկային կուլտուրաները: Նահ-ի ընդերքն ունի պղնձի, քարածխի, նավթի, երկաթի, ոսկու, արծաթի, կապարի, ծծմբի, կրաքարի, կերակրի աղի հանածոներ, զանազան շինարարական քարեր ու ավազներ: Մետաղային ու ոչ մետաղային հանածոների մեծ մասը չի արդյունահանվում, իսկ կերակրի աղը, շինաքարերն ու ավազը օգտագործվել են պարզունակ ու հնացած եղանակներով: Նահ-ի առևտրի ու արհեստագործության հիմնական կենտրոնը Վանն էր, ապա՝ Բերկրին, Արճեշը, Արծկեն, Ոստանը: Հայ շալագործների, բրուտների, ոսկերիչների և մյուս արհեստավորների արտադրանքը հայտնի էր ամբողջ Հայաստանում: Վանեցիները Վանա լճից ու Արճակից արդյունահանում էին բորակ, Կարճկանի և Գավաշի անտառներում զբաղվում էին փայտածուխի մշակությամբ: 20-րդ դ սկզբներին Վ ն-ի ավելի քան 500 զուտ հայաբնակ և հարյուրավոր խառը բնակչություն ունեցող գ-երում ու ք-ներում կային 33 վանք և 750 կանգուն, գործող և թուրքերի ու քրդերի ձեռքով ավերված կամ մզկիթի վերածված եկեղեցի, որոնց մեծ մասին կից մինչև 1915-16 թթ գործում էին հայկական վարժարաններ: Նահանգում իրենց փառավոր տեղն ունեին Աղթամարի ս Խաչ, Մեծոփա, Նարեկա վանքերն ու Վան ք-ի եկեղեցիները: Նահ-ի տարածքում պահպանվել են նաև Վանի հնագույն բերդի և այլ հնավայրերի հետքերը, բազմաթիվ սեպագիր արձանագրություններ: 1895-96 թթ հայկական կոտորածների և հատկապես 1915 թ հայերի նկատմամբ թուրքերի կիրառած ցեղասպանությանը զոհ գնացին բազմահազար մարդիկ, շատերը բռնությամբ մահմեդականացվեցին: Թուրքական բռնությունների դեմ Վ ն-ի հայությունը մղում էր անհավասար ու հերոսական պայքար: 1915 թ այդ պայքարի կենտրոնը դարձավ Վան ք-ի Այգեստան թաղամասը, որտեղ ք-ի ու շրջակա բնակավայրերից հավաքվածների դիմադրության շնորհիվ շատերը ազատվեցին և 1916 թ գաղթեցին մեծ մասամբ Արլ Հայաստան: Գաղթածների թիվը շուրջ 200000 էր, որոնց մեջ հայերից բացի կային նաև ասորիներ, եզդիներ ու քրդեր:

1920–ական թթ վերջերին նահ-ում այլևս հայեր չկային, իսկ բնակչությունը հազիվ հասնում էր 200000 մարդու: