Վան

From armeniapedia.org
Jump to: navigation, search


Վան, (Ван, Van), Բիաինա, Բիայնա, Բիանա, Դուսպաս, Երվանդավան, Իրան, Շամիրամակերտ, Շամիրամաշեն, Շամիրամա քաղաք, Շամիրամի քաղաք, Շամիրամկերտ, Վանաբերդ, Վանական, Վանակերտ, Վանդու, Վանտոսպ, Վիյանավանդա, Վյան, Վուանա, Տոպիա, Տոսբ, Տոսպ, Տոսպիա, Տոսպհտիս, Տուշպա, Տուշպանի, Տոսպ, Տուսպա, Տուսպաս, Տուրշուպա, Տուրուշպա, Տուրուսպա, Տուրուսպաս, Քաղաքն Շամիրամա – Քաղաք Մեծ Հայքի Վասպուրական աշխ-ի Տոսպ գավ-ում, Վանա լճի արլ կողմում, լճափից 2-3 կմ հեռավորությամբ: Ք լճի հետ է կապվում Ավանց նավահանգստային գ-ի միջոցով: Վ կառուցված է հարթավայրում, կլիման չոր է ու շոգ: Ձմեռը տևում Է 4-5 ամիս: Ունի արգավանդ մշակվող հողեր ու փարթամ պտղատու այգիներ, խմելու և ոռոգելու առատ ջուր, բխում Էին 60-ի չափ աղբյուրներ (Սոֆի, Խիննոն են): Ք հիմնադրել է հին Հայաստանի՝ Ուրարտուի թագավոր Սարդուրի Ա-ը՛(835-825 թթ մթա), անվանել Տուշպա և դարձրել պետության մայրաքաղաքը, ավելի ընդարձակվել Է 8-7-րդ դդ (մ.թ.ա.): Այն ժամանակ ք-ում կառուցվել են 2-3 հարկանի քարաշեն տներ, ընդարձակ փողոցներ, բաղնիքներ և հասարակական ու այլ շինություններ: Գտնվելով Հայկական պետության գրեթե երկրաչափական կենտրոնում, Վ ճանապարհներով կապված էր երկրի բոլոր կարևոր շրջ-երի հետ և ուներ ռազմատնտեսական առանձնահատուկ նշանակություն: Ք արմ կողմից պաշտպանված էր Վանա լճով, իսկ հր-ից Հայկական Տավրոս լհմկ-ի արլ հատվածներով: Ռազմական կարևորագույն նշանակություն ուներ ք-ի կենտրոնում վեր խոյացած քարաժայռի վրա կառուցված միջնաբերդը, որն իր նշանակությունը պահպանել էր մինչև 1915 թ: Այսպիսով, Վ հին աշխարհի անառիկ ու մարդաշատ ք-ներից էր, որն իր հիմնադրման օրից գոյություն ու:նի մինչև այժմ: Վ 6-րդ դ (մ.թ.ա.) Երվանդունիների հայկական թագավորության մայրաաղաքն էր, իսկ պարսիկ Աքեմենյանների տիրապետության ժամանակ (6-րդ դ վերջերից մինչև 4-րդ դ կեսերը մ.թ.ա.)՝ 13-րդ սատրապության կենտրոնը: 4-3-րդ դդ (մ.թ.ա.) այն կրկին անցնում է Երվանդունիների, իսկ 1-5 դդ Արշակունիների գերիշխանությանը: Վերջիններիս անկումից հետո (428 թ), Վ-ում իշխել են Արծրունի, ապա Ռշտունի նախարարները:

Ք-ի նոր վերելքը սկսվում է 9-րդ դ վերջերից ու շարունակվում մինչև 11-ի սկզբները, երբ հատկապես 908-1021 թթ այն դարձավ Վասպուրականի հայկական ֆեոդալական թագավորության կենտրոնը: Այդ ժամանակ ք-ում կառուցվել են եկեղեցիներ, վերակառուցվել է միջնաբերդը (Ամրական քարանձավ), Վարագի լ-ներից ստորգետնյա քարաշեն ջրմուղ է անցկացվել դեպի ք, միջնաբերդում ավարտվել է Դերենիկ Արծ֊րունու (875-885 թթ) պալատի շինարարությունը ևն: Արծրունիների թագավորության անկումից հետո (1021 թ) Վ անցել է Բյուզանդական կայսրության տիրապետության տակ և դարձել Վասպուրականի կատապանության կենտրոնը: Սակայն 11-րդ դ կեսերին այն գրավել են սելջուկ֊թուրքերը, իսկ 13-ին՝ մոնղոլները: 15-րդ դ և մինչև՛ 16-ի սկզբները այստեղ փոխնիփոխ իշխել են կարակոյունլու և աղկոյունլու վաչկատուն ու բարբարոս թուրքմենական ցեղերը, իսկ հետո այն գրավել են պարսիկ Սեֆյանները: 1555 թ Ամասիայի և 1639 թ Կասրե Շիրինի պարսկա-թուրքական հաշտության պայմանագրերով Վ անցավ օսմանցի թուրքերին և դարձավ վանի նահ-ի և նույնանուն գավ-ի կենտրոնը: Օտարների ավերիչ արշավանքների ու ծանր տիրապետությունից բացի ք զգալիորեն տուժել է նաև 1276, 1441, 1646 (ապրիլի 2-ին), 1648, 1649, 1701 (մարտի 7– ին), 1704 (հունվարի 13-ին), 1715 (մարտի 8–ին), 1791 թթ կործանարար երկրաշարժերից և 1606 թ ու մյուս տարիների ահավոր սովից: Ստորերկրյա ցնցումները հաճախ շարունակվել են մի քանի օր և փլատակների վերածել բազմաթիվ տներ, հասարակական ու կրոնական շինություններ, խլել հազարավոր մարդկային կյանքեր:

Քաղաքի արմ մասը, որին տրված էր Բուն քաղաք կամ Քաղաքամեջ անունը, երեք կողմից շրջապատված է հղել պարիսպներով (մինչև 20-րդ դ սկզբները), իսկ հս-ից բլուրներով: Ունեցել է քաղաքային 4 դուռ արլ կոչվում էր Թավրիզի դուռ, հր-ները՝ Նոր կամ Սարայի և Միջին դուռ, հս-արմ կողմում գտնվում էր Նավահանգստի (Իսքելեի) դուռը: Հս-արլ կողմում 1 կմ երկար ձգվում է 100-120 մ բարձր ուղղածիգ մի քարաժայռ, որի վրա գտնվում են հին բերդի (Շամիրամի բերդ) պարիսպների և այլ շինությունների մնացորդներ ու բազմաթիվ սեպագիր արձանագրություններ: Այստեղ ք-ի հատակագիծը անկանոն է, փողոցները՝ նեղ, տները՝ միմյանց կպած, բուսականությունը՝ աղքատ: Քաղաքամիջում էին գտնվում շուկան, կառավարչատունը, փոստ-հեռագրատունը, զորանոցն ու հայկական առաջնորդարանը:

Ք-ի արլ մասը ուներ հարուստ բուսականություն, փարթամ այգիներ և կոչվում էր Այգեստան, որը ձգվում էր մոտ 4.5 կմ: Այստեղ էր ուռենիներով, կաղամախիներով զարդարվսւծ Խաչփողանի փողոցը՝ նույնանուն հրապարակով: Մյուս փողոցները անկանոն էին, նեղ և ծուռումուռ, տները՝ հողաշեն և ոչ բարետես: Այգեստանը այն ժամանակ իր մեջ էր առնում Արարք, Կլորդար, Հայկավանք, Հանկույսներ, Նորաշեն և Սուրբ Հակոբ քաղերը: Այգեստանում էին գտնվում անգլիական, պարսկական, ռուսական և ֆրանսիական հյուպատոսությունները, բողոքական հայերի դպրոցն ու որբանոցը: Ըստ ավանդության՝ բերդի ու պալատի հետ, Ասորեստանի թագուհի Շամիրամը Այգեստանում էր կառուցել նաև իր ամառանոցը: Ք-ի տարածքով հոսում և լիճն են թափվում Կուռուբաշի և Հանկույսների գետակները, իսկ Մենուայի ջրանցքի (Շամիրամի առու) ջրերով ոռոգվում էին ք-ի հր մասի արտերն ու այգիները, որտեղ մշակում էին հացահատիկներ, խաղալ և պտուղ-բանջարեղեն, հատկապես ծիրան, խնձոր, դեղձ, տանձ և ընկույզ: 19-րդ դ վերջերից ՛մինչև 20-ի սկգբները Վ-ից կահույքի համար ընկույզի փայտ էր արտահանվում Ֆրանսիա (Մարսել):

Վ-ի անվան ծագման գիտական ու ստույգ բացատրություն գոյություն չունի: Երբեմն այն կապում են Հայոց թագավոր Վանի անվան կամ հայերեն Վանք բառի հետ կամ էլ գտնում, որ Վ ծագել է Սևան անունից, կամ Ուրարտուի Բիտինիլիի տարբերակի հնչյունափոխված ձևն է: Արմ Հայաստանի շատ ք-ների նման, Վ-ի ազգաբնակչության թվի մասին եղած վիճակագրական տվյալները նույնպես ճշգրիտ ու գիտական չեն: Փավստոս Բուզանղի (5-րդ դ) վկայությամբ, օրինակ, 4-րդ դ իբր պարսիկները Վ-ից բռնագաղթեցրել են 18000 միայն հրեա ընտանիք, որը չափազանցություն է: Հետագայում այդ մասին այլևս ոչինչ չի հաղորդվում: 19-20-րդ դդ վերաբերյալ եղած տվյալները թեև հակասական ու գիտական չեն, սակայն իրարից շատ չեն տարբերվում: Ըստ այդ տվյալների՝ Վ-ի ազգաբնակչությունը հիշյալ ժամանակաշրջանում հասել է 30-50000-ի, որի կեսից ավելին հայեր էին, մնացյյալը՝ այլազգիներ:

Վ-ում հայերը անասնապահությունից, երկրագործությունից և այգեգործությունից բացի, մեծ չափով զբաղվում էին արհեստագործությամբ և առևտրով: Արհեստներից ամենից շատ տարածված էին ոսկերչությունը, գորգագործությունը, կտավագործությունը, ձեռագործությունը, զինագործությունը, ներկարարությունը, կոշկակարությունը, կաշեգործությունը, ատաղձագործությունը, դերձակությունը, ձկնորսությունը ևն: Վ-ի հայերի արհեստագործական արտադրանքները աչքի էին ընկնում բարձր ճաշակով ու որակով և մեծ պահանջարկ ունեին հարևան ու հեռավոր գավ-ներում ու բնակավայրերում: Վ-ի գորգերը, ձեռագործ նրբին արտադրանքը, շալը, արծաթե ու ոսկյա զարդերը և աղ դրած կամ ապխտած տառեխ ձուկը արտահանվում Էր նաև արտասահման: Ըստ տեղեկությունների՝ 20-րդ դ սկզբներին Վ-ում կային 500 առևտրականներ ու վաճառականներ, որոնց ճնշող մասը հայեր էին: Ք ուներ շուրջ 1500 1-2 հարկանի քարաշեն ու փայտաշեն խանութ, կրպակ, արհեստանոց, թեյարան ու ճաշարան:

Թուրքական ծանր տիրապետության օրոք Վ այնուամենայնիվ մինչև 1915-16 թթ պահպանում էր տնտեսական ու մշակութային նշանակությունը: Ք այդ ժամանակ զբա¬ղեցնում Էր 9 կմ երկար և 7 կմ լայն ունեցող տարածք:

19-րդ դ երկրորդ կեսերից հայերի նախաձեռնությամբ Վ-ում սկսում Է զարգանալ նաև կապիտալիստական մանուֆակտուրային տնտեսությունը: 1870 թ Թոխմախյան եղբայրների նախաձեոնությամբ Վ-ում հիմնվեցին կտավագործական, 1880-ականին Գափամաճյանների, Չթչյանների և Պարթևյանների կաշեգործական և այլ արհեստանոցները: 1890-ական թթ վարպետ Ալեքսանը (Ալեքսանդր) արտասահմանից բերված սարքավորումներով Վ-ում կառուցեց աոաջին մեքենաշինական գործարան–արհեստանոցը, որն արտադրում էր ջրհան մեքենաներ, գյուղատնտեսական գործիքներ և երկաթյա այլևայլ շինվածքներ: 20-րդ դ սկզբներին Վ ուներ 100 կտավագործական արհեստանոց՝ 300 դազգահով: Գործարան-արհեստանոցների բանվոր-ծառայողների թիվը հասնում էր 1500 մարդու:

Սակայն Թուրքիայի նման հետամնաց, ռազմաֆեոդալական բռնակալական կարգերի պայմաններում հայերի տնտեսական թե մշակութային ամեն մի ձեռնարկում ոչ միայն զարգացման պայմաններ չուներ, այլև իշխանությունների կողմից խափանվում և արգելակվում էր: Դրա լավագույն օրինակը 1876 թ նոյեմբերի 30-ի գիշերը թուրքական իշխանությունների կազմակերպած ք-ի շուկայի հրկիզումն Էր, որի հետևանքով մոխրակույտերի վերածվեցին գերազանցապես հայերին պատկանող շուրջ 500 խանութ ու արհեստանոց՝ իրենց մեծարժեք պարունակությամբ: 1911 թ Վ-ի ռուսական փոխհյուպատոսը հաղորդում Էր, որ թուրքական իշխանությունները հայերից հարկերը հավաքում են նույնիսկ հին ռեժիմի ժամանակ չեղած խստությամբ, որ նրանք աճուր¬դով վաճառում են հայերից խլած տները, խանութները, անասունը, կահկարասին և այլ ապրանքներ:

Վանեցի հայերը հայտնի Էին զուսպ, հաշվենկատ ու բարձր մակարդակի կուլտուրական կենցաղավարությամբ: Նրանք տոգորված էին խոր հայրենասիրությամբ և ջերմորեն պահպանում էին ազգային ավանդներն ու սովորությունները: Վանեցիների մեջ տարածված էր այն ասացվածքը, թե «Վանը այս աշխարհում Է, դրախտը՝ այն», իսկ ամերիկացի միսիոներ Էյնոլդսը ասել է՝ «Դժբախտություն պիտի լիներ առանց Վանը տեսնելու մեռնեսլ»: Ավելի ջերմ են հայտնի հայագետ Լինչի, խոսքերը՝ «Նեապոլից հետո անպայման մեկ անգամ պետք է տեսնել Վանը և հետո մեռնել»:

Վանեցիները, թեև օտարի տիրապետության տակ, մեծ ջանքերի գնով պահպանում և զարգացնում էին իրենց կրոնամշակութային գործունեությունը: 20-րդ դ սկբներին ք ուներ 8 եկեղեցի՝ ս Տիրամայր, ս Աստվածածին կամ ս Նշան, ս Պողոս–Պետրոս (Սրբոց Առաքելոց), ս էջմիածին, ս Սահակ, ս Ստեփանոս, ս Վարդան, ս Ծիրանավոր: Ք-ի շրջակայքում էին գտնվում նաև Հայկավանք կամ Հայկավանից ս Աստվածածին, ս Հակոբ, Մծբնա, Անկուսներաց Աստվածածին կամ Հանկուսներաց եկեղեցի, Արարք կամ Արարուց եկեղեցիները: Վ-ում թուրքերն ունեին 4 մզկիթ, որոնցից ամենախոշորը Մեծ մզկիթն էր: 19-20-րդ դդ Վ-ի հայերի մշակութային կյանքի մի կարևոր բնագավառն էլ դպրոցն ու կրթական ասպարեզն էր: 20-րդ դ սկզբներին ք-ի 8 հայկական դպրոցներից բացի գործում էին նաև բողոքականների, գերմանական՛ և ամերիկյան օրիորդաց և դոմինիկյանների դպրոցները, որտեղ նույնպես միայն հայերի երեխաներն էին սովորում: Հատկապես աչքի էին ընկնում 1870 թ հիմնված Հայկազյան վարժարանն ու Սանդխտյան իգական դպրոցը: 1878-80 թթ ք-ում գործում էին Վարժապետանոցը (Կեդրոնական վարժարան) և Երեմյան վարժարանը, որոնք առանձին-առանձին ունեին 6 հիմնական դասարաններ: Հիշարժան են նաև Արարքի երկսեռ, Նորաշենի, Հանկույսների, ս Հակոբի, Հայկավանքի թաղային դպրոցները՝ բոլորը միասին 4000 աշակերտներով ու հարյուրավոր ուսուցիչներով: Մինչև 1915 թ Վ-ի դպրոցները տվել են 3000 շրջանավարտ: 1905-14 թթ Վ-ում գործող թատերախմբերից առաջատարը Արտաշես Սոլախյանի գլխավորած Երեմյան թատերախումբն էր: Թատերական կյանքի համար մեծ իրադարձություն էր 1911 թ նշանավոր դերասան Հովհաննես Զարիֆյանի խմբի ժամանումը, որը ներկայացումներ տվեց Վ–ում և Աղթամարում:

Վ-ի հայության հասարակական-քաղաքական կյանքում նշանակալից դեր է կատարել մամուլը: Այստեղ 19-20-րդ դդ լույս են տեսել «Երկունք», «Նոր սերունդ» (1906 թ-ից), «Հայացք», «Հորձանք», «ժայռ», «Տիգրիս», «Ծովակ», «Գավառի ձայն» մեծ մասամբ խմորատիպ թերթերն ու ամսաթերթերը:

Հրատարակվել և տարածվել են տարբեր բովանդակության տեղեկատուներ, թռուցիկներ, կոչեր:

Արմ Հայաստանի հայության նման, Վ-ի հայերը նույնպես հաճախ իրենց իրավունքների համար ոտքի են ելել թուրքական բռնակալության դեմ: Ուշագրավ է 1862 թ ըմբոստությունը, երբ մի պահ հայերը նույնիսկ կարողացան գրավել Վ-ի բերդը: Այս դեպքերը, անշուշտ, կրում էին այն ժամանակ Զեյթունում բռնկված դիմադրական շարժման և հայերի ազատագրական պայքարի ազդեցությունը: Թուրքական օրավուր սաստկացող բռնապետական լուծը հայերի վրա ավելր ծանրացավ 19-րդ դ 2-րղ կեսերից, և Վ դարձավ Արմ Հայաստանի ագգային-ազատագրական շարժումների կենտրոններից մեկը: Ազատագրական շարժման գաղափարների պրոպագանդման և Արմ Հայաստանի ազատագրման համար 1872 թ Վ-ում հիմնվել էր «Փրկություն ի միություն» գաղտնի ընկերությունը: Այդ ասպարեզում զգալի գործ է կատարել ազգագրագետ Գ. Սրվանձտյանը: Նույն նպատակներն էին հետապնդում նաև Մկրտիչ Փորթուգալյանի ջանքերով 1878 թ հիմնված «Հայրենասեր» ընկերության այսպես կոչված Վարժապետանոցի և մեկ տարի հետո՝ 1879-ին, ձևավորված «Սև խաչ» գաղտնի կազմակերպության անդամները: Իսկ «Զինակիր» ընկերությունը երիտասարդներին սովորեցնում էր ռազմագիտություն:

Թուրքական իշխանությունների հակահայկական քաղաքականությունը առանձնապես ուժեղացավ 1878 թ Բեռլինի կոնգրեսից՝ «Հայկական հարցը» միջազգային դիվանագիտության կողմից ճանաչվելուց հետո, ու իր ծայրակետին հասավ 1890-ական թթ: Սուլթան Աբդուլ Համիդի կարգադրությամբ ստեղծված «համիդիե» կոչվող ջարդարարական հրոսակախմբերը ամենուրեք սկսեցին հայերի կոտորածն ու նրանց ունեցվածքի կողոպուտը: Կոտորածը սկսվեց 1896 թ հունիսի 3-ին: Կարճ ժամանակամիջոցում ք-ի հայաբնակ շատ թաղամասեր ու մոտակա գ-հր ավերվեցին, սպանվեցին հազարավոր մարդիկ:

Վ-ի և շրջակայքի հայերը Մ. Ավետիսիանի, Մարտիկի (Մարտիրոս Սարախանյան) և ուրիշների գլխավորությամբ ինքնապաշտպանական հերոսական կռիվներ էին մղում թուրք մարդասպանների դեմ: Անհավասար պայքարին մասնակցում էին մոտ հազար զինված մարտիկներ: Այս իրադարձությունները հայտնի են «Վանի մեծ դեպքեր» անունով: Հայերի հալածանքներն ու բռնությունները շարունակվեցին նաև 1890–ական թթ հետո: Տնտեսական ու ֆիզիկական միանգամայն անապահով վիճակը վանեցիներին հարկադրում էր պանդխտության դիմելու: 20-րդ դ սկզբներին Վ-ից միայն Պոլիս էին պանդխտել 3000 հայեր: 1907-09 թթ Վ–ի հայ արհեստավորները մի քանի անգամ ցույցեր ու գործադուլներ են կազմակերպել թուրքերի կամայականությունների դեմ պահանջելով անձի և գույքի ապահովություն: Իսկ 1915 թ հայկական ցեղասպանության ժամանակ Վ՝ իր Այգեստան թաղամասով, դարձավ ինքնապաշտպանական կռիվների մի կատարյալ շտաբ: Դրան, անշուշտ, նպաստում էին առաջին համաշխարհային պատերազմում, թուրքական ճակատում ռուսական զորքերի ու հայկական կամավորական ուժերի հաջողություններն ու առաջխաղացումը Վ-ի ուղղությամբ: Ինքնապաշտպանական կռիվները Վ-ում սկսվեցին փաստորեն ապրիլի 7-ին: Թուրքերի 10-12 հազարանոց քանակի դեմ, որոնք զինված էին նաև հրանոթներով, Վ-ում դիրքավորվել էին ընդամենը 1500 հայ մարտիկներ, որոնք ունեին 605 հրացան և մոտ 1000 մաուզեր: Այս պայքարում դաշնակցական, ռամկավար ու հնչակյան կուսակցությունները հանդես էին գալիս համերաշխ ու միավորված: Թուրքերի կողմից ինքնապաշտպանության ակտիվ կազմակերպիչներ Վռամյանի (Օնիկ Դերձակյան) և Իշխանի (Նիկողայոս Մհքայելյան) չարանենգ սպանությունից հետո, ք-ում կազմվեց «Վանի հայ ինքնապաշտպանության զինվորական մարմինը», որի ղեկավարներն էին Արմենակ Եկարյանը (նախագահ), Կայծակ Առաքելը, Բուլղարացի Գրիգորը և խորհրդականներ Արամ Մանուկյանը (Արամ փաշա), Գաբրիել Սեմիրճյանը, Հրանտ Գալիկյանը և Փանոս Թերլեմեզյանը (հետագայում հայտնի նկարիչ): Ինքնապաշտպանական մարմնին կից ստեղծվել էին նաև պարենավորման, զինաբաշխման, հայթհայթման, սանիտարական, դատական և այլ մասնաճյուղեր: Պաշտպանական այս խմբերը խստագույն հսկողության տակ էին պահում պարենն ու զինամթերքը: Հայ հմուտ վարպետների միջոցով կազմակերպել էին վառոդի, փամփուշտների և անգամ թնդանոթի արտադրություն, արագ վերականգնում էին ավերված ամրություններն ու դիրքերը, կառուցում էին նորերը: Դժվարությունը այն էր, որ Վ-ում էին ապաստանել նաև շրջակա գ-երի հազարավոր փախստականներ: Կանայք, դեռատի աղջիկները կռվող մարտիկներին ուտելիք էին հասցնում, հագուստները կարում և վիրավորներին խնամում, իսկ պատանիներն ու նույնիսկ երեխաները անձնազոհաբար դիրքից դիրք անցնելով, հավաքում էին թուրքերի նետած չպայթած ռումբերը և արկերը, վնասազերծ անում և հանում նրանց վառոդի պարունակությունը: Վ այսպիտւվ դարձել էր մի անառիկ ամրոց՝ ընդդեմ թուրքական բռնակալության: Տեղին էին Ա. Եկարյանի Վ-ի քաջամարտիկներին ուղղած հետևյալ խոսքերը. «Մեր ուզելով չէ, որ պիտի կռվենք, ան մեզի պարտադրվեցավ: Երկու ճամփա ունինք. կամ գլուխ ծռել բռնավորին առաջ, և բնաջնջվիլ անպատիվ մահով և կամ անվեհեր ու բաց ճակատ դուրս գալ անոր առջև Ն ՝ նախընտրել մեր նախնիքներուն պատվավոր ճամփան»: Եվ Վ-ի քաջարի ժողովուրդը, ընտրելով վերջինը, կռվեց, հաղթեց, վերապրեց և հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմությունը հարստացրեց նոր ոսկե էջերով, հետագա սերունդների համար դարձավ անմահ օրինակ: Այգեստանից բացի, հայերը հաջող դիմադրություն էին կազմակերպել նաև Քաղաքամեջում: Հերոսա֊ կան կռիվներում ՛Աչքի ընկած շատ զինվորներ ու հրամանատարներ պարգևատրվեցին զինվորական մարմնի սահմանած «Պատվո խաչ» շքանշանով: Վերջապես մայիսի 19–ին վրա հասած ռուսական զորքերն ու հայ կամավորները՝ զորավար Անդրանիկի գլխավորությամբ ազատագրեցին Վ և ք-ի բերդի վրա բարձրացրեցին հայկական հաղթական դրոշը:

Որպես Հայաստանի հնագույն ք-ներից մեկը, Վ և նրա շրջակայքը հարուստ են պատմական ամենատարբեր ժամանակներին վերաբերող հուշարձաններով ու հնություններով, որոնց նկատմամբ հետաքրքրությունը սկսվել է դեռևս 19-րդ դ սկզբներից: 1827-29 թթ Վ-ում հնագիտական ուսումնասիրություններ է կատարել Փարիզի «Առիական ընկերության» անդամ, արևելագետ Ֆ. Շուլցը, որի ընդօրինակած 42 սեպագիր արձանագրություններ փոխադրվեցին Եվրոպա: Հետագայում նույնանման աշխատանքներ կատարել են նաև Ա. Լեյարդը (1850 թ), Օ. Ռասսամը (1877 թ) և ուրիշներ, որոնք զգալիորեն լրացրել և ուղղումներ են արել հավաքված հնագիտական նյութերի մեջ: Սրանք Վ-ի հնությունների լավագույն սկզբնաղբյուրներն են, որոնք մեծ մասամբ այժմ պահվում են Բեռլինի և Բրիտանական թանգարաններում: Հիշյալ սեպագիր արձանագրությունները գլխավորապես վերաբերում են 9-6-րդ դդ (մ.թ.ա.) Վանի թագավորների շինարարական և ռազմական գործունեությանը: Վ-ի թագավորության հնագույն պատմությունը զգալիորեն հարստացավ ակադ Ն. Մառի և Հ. Օրբելու 1916 թ ք-ում և նրա շուրջը կատարած պեղումների շնորհիվ հայտնաբերված նոր նյութերով: 1916 թ հետո, մինչև այժմ, թուրքական իշխանությունների կողմից արգելված է Վ-ում հնագիտական հետազոտություններ կատարելը:

Առաջին համաշխարհային պատերազմը և հայերի նկատմամբ թուրքերի գործադրած ցեղասպանությունը ճակատագրական նշանակություն ունեցան նաև Վ-ի ու Վանի նահ-ի հայության համար: 1915-18 թթ սովից, հիվանդություններից ու կռիվներից այստեղ զոհվեցին հազարավոր մարդիկ: Աղետը կրկնապատկվեց այդ ժամանակ ռուսական բանակի երկու անգամ կատարած դավաճանական նահանջի պատճառով: 1915-18 թթ տասնյակ հազարավոր հայեր ստիպված, թողւսծ տուն, հարստության, հարազատների գերեզմաններն ու ազգային հազարամյա սրբությունները, բռնեցին գաղթի ճանապարհը: Դրանից անմիջապես հետո թուրք ջարդարարները հիմնահատակ տվերեցին ք-ի հայկական թաղամասերը և կողոպտեցին թողնված ողջ ունեցվածքը: Վ վերածվեց համատարած գերեզմանի: Հաղթահարելով գաղթի ճանապարհի անասելի դժվարությունները, վանեցիների մեծ մասը հանգրվանեց Արևելյան Հայաստանում, մի մասն էլ՝ արտասահմանում: Ռուս բանաստեղծ և լրագրող Սերգեյ Գորոդեցկին (1884-1967 թթ) 1916 թ այցելելով Վ, դառնորեն ու սրտի անհուն կսկիծով երբեմնի քաղաքակրթության կենտրոն Վ նմանեցնում է մի մեծ գերեզմանի: Եվ թեև թուրքական վիճակագրական տվյալներով Վ այսօր ունի շուրջ 50000 բնակչություն, նրա ընդարձակ տարածություն գրավող ավերակները դեռևս մնում են որպես արյունոտ բարբարոսության խորհրդանիշ:

Վ եղել է միջնադարյան հայ գրչության ու մշակույթի խոշորագույն կենտրոնը: Այստեղ ապրել ու ստեղծագործել են գրչության ու արվեստի շատ ու շատ վարպետներ, որոնց գրած բազմաթիվ ձեռագրերից պահպանվել են 13 Ավետարան, 4 Մաշտոց, 3 Հայսմավուրք, 2 Ճաշոց, 2 Գանձարան, 2 ճառընտիր և բազմաթիվ հիշատակարաններ ու ձեռագրական պատառիկներ:

Վանեցիների տոկալու, արարելու և տոեղծագործելու անսպառ եռանդը չի մարել նույնիսկ թուրքական արյունոտ բռնատիրության ձիգ ու երկարատև ժամանակաշրջանում: Դրա համար էլ ամենևին պատահական չէ, որ ուրիշ ոչ մի ք Հայաստանում չի տվել գրականության, արվեստի, գիտության ու հասարակական-քաղաքական բնագավառների այնքան շատ թվով գործիչներ, որքան Վ:

Վ-ում են ծնվել հայ գրականության, արվեստի, գիտության և հսաարակական-քաղաքական բնագավառի բազմաթիվ երախտավորներ՝ մշակութային գործիչ Գևորգ Արծրունին (1771-1830) ռուսական բանակի գնդապետ Երեմիա Արծրունին (1804-1877), բանաստեղծ Հովհան Միրզայան Վանանդեցին (1772-1840), Հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանը (Խրիմյան Հայրիկ, 1820-1907), թատերագետ, մանկավարժ Տիգրան Ամիրխանյանը (1835-1897), ազգագրագետ Գարեգին Արվանձտյանը (1840-1892), հեղա փոխական, հասարակական գործիչ և գրող Արսեն Թոխմախյանը (1843-1892), մանկավարժ, բանաստեղծ Խաչատուր Սուրենյանը (1848-1896), ազատագրական շարժման գործիչ Մկրտիչ Ավետիսյանը (Թերլեմեզյան, 1864-1896), ՀՀ ժող նկարիչ Փանոս Թերլեմեգյանը (1865-1941), գրող Վրթանես Փափազյանը (1866-1920), հայ ազգային-ազատագրական պայքարի քաջամարտիկ Արմենակ Եկարյանը (1870-1925), նկարիչ, ՀՀ արվեստի վաստ գործիչ Վրթանես Ախիկյանը (1872-1936), կուսակցական գործիչ, գրող Ավետիս Թերզիբաշյանը (1873–1950), պատմաբան, պրոֆ Հովհաննես Հակոբյանը (1876-1937), հայազգի ամերիկյան քանդակագործ Հայկ Բադիկյանը (1876–1950), փիփսոփ գիտ դ-ր Վ. Նալբանդյանը, հրապարակախոս, հասարակական գործիչ Արտակ Դարբինյանը (1878-1950), նշանավոր երգիչ Տիգրան Նալբանդյանը (1878– 1954), նկարչության և քանդակագործության միջազգային ու Փարիզի գեղարվեստների ազգային ընկերությունների անդամ Հովհաննես Ալխազյանը (1881-1958), գյուղատնտ գիտ դ-ր, պրոֆ Ե. Մովսիսյանը (1876-1950), ամերիկահայ ճարտարապետ ու գրականագետ Արամ Թորոսյանը (1884–1941), գրող, երգիծաբան Լեռ Կամսարը (Արամ Թովմասյան, 1888-1965), հասարակական գործիչ, իրավաբան, պրոֆ Հրանտ Գալիկյանը (1889-1938), մանկավարժ, երկրաբան, պրոֆ Տիգրան Ջրբաշյանը (1889–1937), գրող, բանասեր Ղևոնդ Փիրղալեմյանը (1830-1891). բանաստեղծ Ազատ Վշտունին (1894-1958), կոմպոզիտոր, ՀՀ ժող արտիստ Կարո Զաքարյանը (1895-1967), գրող Ծերուն Թորգոմյանը (Դեղտրիկյան, 1896–1986), ՀՀ ժող արտիստ Այուզան Գարազաշը (1897-1944), գրականագետ՝ դ-ը, պրոֆ Վահրամ Թերզիբաշյանը (1898-1964), իրանահայ գրող, դերասան Մանվել Մարությանը (1901), կուսակցական, պետական գործիչ Աղասի Խանջյանը (1901-1936), ճարտարապետ, գիտ դ-ր, պրոֆ Վարազդատ Հարությունյանը (1909թ), ՀՀ լուսավորության ժողովրդական կոմիսար Լևոն Արիսյանը (1903-1938), գրող Գուրգեն Մահարին (1903-1969), գրող Վահրամ Ալազանը (Գաբուզյան, 1903–1966), գրականագետ, պյոֆ Նորայր Դաբաղյանը (1904-1955), թարգմանիչ Լեմվել Մարությանը (1904-1968), ԽՍՀՄ ժող արտիստ, թատերագետ, ռեժիսոր Վարդան Աճեմյանը (1905), անվանի լուսանկարիչ, ՀՀ կուլտ վաստ գործիչ Նեմրութը (Բաղդասարյան, 1905-1988), գրականագետ, դ-ր, պրոֆ Մինաս Հյուսըանը (1904), գրող Լյուսի Թարգյուլը (Թարգյուլյան, 1905-1955), ՀՀ արվեստի վաստ գործիչ, կինոօպերատոր Գարեգին Ասլանյանը (1906), ֆրանսահայ հասարակական գործիչ Աղասի Դարբինյանը (1906), ՀՀ ԳԱ ակադեմիկոս Մանվել Մանվելյանը (1913) ՀՀ ԳԱ թղթանդամ, գրականագետ Մկրտիչ ատյանը (1907-1983), պատմաբան, կուսակցական աշխատող, ՀՀ գիտ վաստակավոր գործիչ Վարդան Ավետիսյանը (1911), ՀՀ վաստակավոր ճարտարապետ Վալենտինա Աճեմյանը (1913), և շատ ուրիշներ:

Վ-ի 1915 թ հերոսամարտի նահատակների հիշատակին է նվիրված ՀՀ-ում, Աշտարակ-Գյումրի ավտոմայրուղու ձախ կողմում (Աշտարակ ք-ից հս-արմ) կանգնեցված «Արծիվ Վասպուրականի» հոյակապ հուշարձանը (ճարտարապետ Ռ. Իսրայելյան): Թեև Վ-ի հերոսական ինքնապաշտպանության ժամանակներից անցել են տասնամյակներ, սակայն այսօր, այս տագնապալի պահին, մեզ՝ հայերիս համար, վանեցիների սխրանքները պետք է օրինակ դաոնան: