Սյունիք

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Սյունիք, (Сюник, Syunik) – Ավան (գյուղ) ՀՀ Սյունիքի մարզում (04.12.1995 թ), նախկին Կապանի շրջ-ում, Կապան ք-ի արլ կողմում, նախկին Բայդաղ գյուղի տեղում, “Սյունիք” պետական տնտեսությանը կից: 1959 թ մտնում էր Կապան ք-ի շրջագծի մեջ, որից 1982 թ կրկին հանվել է և դարձել առանձին ավան, որը 1989 թ ուներ 596 մշտական հայ բնակիչ, որոնք աշխատում են անասնապահական տնտեսություններում, զբաղվում նաև պտղաբուծությամբ: 1991 թ անցել են գյուղացիական-մասնավոր և կոլեկտիվ տնտեսվարման: Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կապի բաժանմունք, կենցաղի տուն, բուժկայան, մսուր մանկապարտեզ: Ավանի տարածքում պահպանվել են նախկին պղնձաձուլարանի խարամը (շլաք) և հին բերդի ավերակները, իսկ գրասենյակի հիմքերը փորելիս բացվել են բրոնզի դարի գերեզմաններ և քարե սալերով սարքված սարկոֆագներ: 1988-89 թթ Ադրբեջանում ծավալված հայկական կոտորածների և բռնագաղթի կապակցությամբ ադրբեջանցիները արտագաղթել են Ադրբեջան: 1989 թ գ-ում բնակվում են նաև Ադրբեջանից բռնագաղթած 151 տ (796 անձ) հայեր: