Սարիգյուղ

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Սարիգյուղ, (Саригюг, Տarigyugh), Գլըճքենտ, Կըլըջքենդ, Կլըչքենդ, Կլիճ, Կլիչքենդ, Ղըլըջքենդ, Ղաճքենդ, Ղլըչքենդ, Ղլիճքենդ, Ղլիչքենդ, Ղլիջքենդ, Ղլիջքյանդ, Նորագեղ, Սարիգյուխ, Սըռի, Սռի, Սռիգեղ, Սռիգյուղ, Սռիկենդ, Սռիքենդ, Սրիգեղ, Սրիքենդ - Գյուղ ՀՀ Տավուշի մարզում (04.12.1995 թ), նախկին Իջևանի շրջ-ում, Իջևան ք-ից 20-22 կմ հս, Աղստև գետի ձախ կողմում, բավական ընդարձակ և ալիքավոր սարահարթի վրա։ Առանձնատները բարեկարգ են, կից ունեն մրգատու այգիներ ու բանջարանոցներ։ Խմելու ջուրը բերված է 14 կմ հեռավորությունից։ Ս է վերանվանվել 10.05.1951 թ։ 1831 թ ուներ 450, 1897-ին՝ 689, 1926-ին՝ 730, 1931-ին՝ 974, 1939-ին՝ 1115, 1959-ին 957, 1970-ին՝ 1033, 1979-ին՝ 1046, 1989-ին՝ 1525 հայ բնակիչ, որոնց մի մասը վերաբնակիչներ են Նոյեմբերյանի շրջ-ի Ոսկևան գ-ից։ Զբաղվում են ծխախոտագործությամբ, անասնապահությամբ, կերային կուլտուրաների մշակությամբ և բուսաբուծաթյամբ։ Ունի միջնա կարգ դպրոց, մշակույթի տուն, ակումբ, գրադարան, ուսուցչի տուն, կապի բաժան մունք, մսուր-մանկապարտեզ, բուժկայան, կենցաղսպասարկման տաղավար։ Գ-ում և շրջակայքում կան կիկլոպյան ամրոցի հետքեր, դամբարանադաշտ, որտեղ հայտնա բերվել են սե և գորշ խեցեղեն, բրոնզե մատանիներ, սարդիոնե ուլունքներ ևն։ Գ-ից արմ, բլբի վրա, Տաշտակ հողեր կոչվող ավերակ բերդն է, որի մոտ գտնվում են «Ծակագեղցի» ավերակ եկեղեցին և միջնադար յան գերեզմաններ։ Ս-ի տարածքում կան մարգանեցի, ագաթի և բենթոնիտային կավերի հանքապաշարներ։ Այսւոեղ են ծնվել գուսան Հովսեփը, սոց աշխ հերոսներ Ս. Մկրտումյանը, Ն. էլլարյանը, Փ. Ղազարյանը, Զ.Ղագարյանը, Հ. Ս՜ադաթյանը, Հ. Հովհաննիսյանը, Լ. Պալոսյանը, Ս. Եգանյանը, Զ. Աթաբեկյանը, Ս. Ամիրխանյանը և քիմիական գիտ դ-ր Գ. Շահնազարյանը (1927):