Սարապատ

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Սարապատ, (Сарапат, Տarapat), Սամըոլի, Սամըրլու, Սամռլի, Սամուռլի, Սամուրլի – Գյուղ ՀՀ Շիրակի մարզում (04.12.1995 թ), նախկին Աշոցքի շրջ-ում, Աշոցք (նախկին Ղուկասյան) գ-ից 15-18 կմ հր–արլ, Չիչկան գետի վերին հոսանքի ձախափնյակում, Գոգարանց լշ-ի լանջին։ Ս է վերանվանվել 12.11.1946 թ։ Կլիման զով ու առողջարար է, տեղումները՝ բավարար, խմելու ջուրը՝ տեղից։ 1873 թ ուներ 165, 1897-ին՝ 282, 1926-ին՝ 242, 1939-ին՝ 348, 1959-ին՝ 158, 1970-ին՝ 228, 1979-ին՝ 170, 1989-ին՝ 67 հայ բնակիչ, որոնց մի մասի նախնիները 1828-29 թթ գաղթել են Արմ Հայաստանի Բասենի շրջ-ի գ-երից։ Զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի տարրական դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան, անշուք, կանգուն եկեղեցի։ 1988 թ դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժից գ-ի գրեթե բոլոր տներում կան ավերածությռւններ, որոնց վերականգնմանը մասնակցել են Ղրիմի մարգի շինարարները։