Սասուն

From armeniapedia.org
Jump to: navigation, search


Սասուն, (Сасун, Sasun), Ծմակ – Քաղաք Մեծ Հայքի Աղձնիք աշխ-ի Սասուն գավ-ամ, Մաշ ք-ից 20-22 կմ հր: Հավանաբար պետք է հասկանալ Սասանի բերդը:

Սասունի բերդ, Сасуни берд, Sasuni berd, Դավթաբերդ, Դավթի բերդ, Սանասանա, Սանաասն, Սանասանք, Սասան, Սաստնցի Դավթի բերդ, Քաղկիկ, Քաղքիկ - Բերդ Մեծ Հայքի Աղձնիք աշխ-ի Սասան գավ-ում, Ծովասար լ-ան հր կողմում, Կապաս և Կուս գետերի միախառնման տեղում գոյացած եռանկյունաձև տարածքի բարձրաբերձ ժայռի կատարին: Բերդի պարիսպների երկար 3000, լայնությունը՝ 100 քայլ է, կառուցված է կարմրավուն խոշոր քարերով և կրաշաղախով: Պարիսպների բարձր եղել է 20-25 մ, որոնք եռանկյունաձև շրջապատում Էին գագաթային մասը: Պարսպաշարի վրա, դրսից կամարներ են եղել: Բերդի ներսում եղած բնական քարանձավներն օգտագործվել են իբրև պահեստ ու ախոռ: Դեպի ստորոտները գնացող սալահատակ ճանապարհի հետքերը նկատվում էին մինչև 1915 թ: Խմելու ջուրը բերվել է Ծովասարի աղբյուրներից՝ կավե խողովակներով: Ս բ Աղձնիքի նշանավոր ամրություններից մեկն էր, որտեղ շատ հաճախ ապաստանել ու օտար զավթիչների դեմ ինքնապաշտպանական կռիվներ են մղել շրջակայքի բնակիչները: Այստեղ սասանցիները պաշտպանվել են նաև 1894 և 1904 թթ թուրքական ջարդարարներից: 1904 թ օգոստոսի 3-ին Ս բ վերջնականապես քանդվել ու ավերվել է: Ասորեստանի թագավոր Թգլաթպալասար III-ի արձանագրության մեջ Ուրարտուում հիշատակված Սասսու բերդը պետք է որ Ս բ լ ինի:

Սասուն, Сасун, Sasun, Սանասանա, Սանասինա, Սանասնայե, Սանասուն, Սանասունք, Սանսան, Սանսաննա, Սանսոն, Սանսուն, Սասնա գավառ, Սասնո գավառ, Սասնո երկիր, Սասնո ձոր, Սասնո տան, Սասնոց գավառ, Սասնոց երկիր, Սասոն, Սասունք, Վերին դաշտ - Գավառ Մեծ Հայքի Աղձնիք աշխ-ում, Հայկական Տավրոս լհմկ-ի տարածքում: Հս-արմ-ում սահմանակից էր Հաշտյանք, հս-արլ-ում՝ Տարոն, Խութ, արլ-ում Ա հր-ում Սալնոձոր, Գզեխ ե Նփրկերտ գավ-ներին: Ս Հայաս¬տանի ամենալեռնային շրջ-ներից է: Երկրամասը անդնդախոր ձորերի, անանցանելի կիրճերի, մթին անտառների, սառնորակ ու հանքային աղբյուրների, արագահոս գետերի ու գետակների հազվագյուտ ու գեղեցիկ մի շրջ է: Գավ-ի կարևոր լշ-ներն են Սիմն ու Սասունի լ-ները՝ Անդոկ, Ծովասար, Կեպին, Մարաթուկ և այլ բարձրաբերձ գագաթներով: Ս–ի տարածքից են սկիզբ առնում ու դեպի հր հոսում Տիգրիսի ավազանին պատկանող Բաթման, Խուլփ, Սասունի և ուրիշ շատ գետեր ու գետակներ: Այստեղ մշակելի հողատարածությունները խիստ սակավ են, եղածներն էլ ընկած են նեղ գե¬տահովիտներում և նախալեռնային գոտիներում: Ավելի ընդարձակ ու փարթամ են ալպյան արոտավայրերը: Գավ-ի տարածքի զգալի մասը ծածկված է խիտ ու մթին անտառներով, որտեղ որոշ ծառատեսակների տերևների վրա ամռանը գոյանում է քաղցրավուն մեղրահյութ՝ գազպեն (մանանա) անունով: Սասունցիները այն օգտագործում էին որպես սննդանյութ և պատրաստում զանազան ուտեստներ: Երկրամասի կլիման խիստ է, ձմեռը՝ ցրտաշունչ, առատ ձյան շերտով, բքով, և տնում է մինչև 7 ամիս: Ս հետագայում ֆիզիկաաշխարհագրական տարածք էր և բաժանված էր հիմնականում Դիարբեքիրի ու Բիթլիսի, մասամբ նաև Խարբերդի նահ-ների միջև: Ս գավ-ի հին ժամանակների ներքին վարչական բաժանումների մասին քիչ բան է հայտնի: 19-20-րդ դդ էլ այղ բաժանումը կայուն չի եղել, նրա գվռկ-ները կամ ենթաշրջաները մշտապես փոփոխվել են: 19-րդ դ և 20-րդ դ սկզբներին Ս-ում հիշատակվում են հետևյալ գվռկ-ները՝ Բռնաշեն, Բուն Սասուն, Խարզան, Խութ-Բռնաշեն, Խուլփ, Հազզո-Խաբլջոզ, Մոտկան, Շատախ, Տալվորիկ, Փսանք: Ս-ի բնակավայրերի բնակչության և ազգային կազմի մասին վիճա¬կագրական տվյալները թեև վերաբերում են 19-րդ դ վերջերին և 20-րդ դ սկզբներին, սակայն վստահելի ու գիտական չեն: 1915թ նախօրյակին Ս բավական խիտ բնակեցված երկրամաս էր: Գուցե հավանական է այն տվյալը, որ այդ ժամանակ Ս ունեցել է 539 բնակավայր, որի կեսից ավելին հայաբնակ էր, մյուսներում էլ ապրում էին հայեր ու քրդեր: Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահությունն էր: Գետահովիտներում և նախալ-նային շրջ-ներում հայերը զբաղվում էին նաև արհեստներով (զինագործություն), խաղողագործությամբ, պտղաբուծությամբ, շերամապահությամբ: Հացահատիկներից լայն տարածում ունեին տարեկանը, կորեկը, գարին և գլգըլը: Անասնապահության հիմնական ճյուղերն էին մանր ու խոշոր եղջերավոր անասնապահությունը և ձիաբուծությունը: Կլիմայական խիստ պայմանները և մշակելի հողերի խիստ սակավությունը Ս-ի հայերի մեջ դարեդար պատվաստել են մեծ կամք ու աշխատասիրություն: Սասունցիները համառ, դժվարությունները հաղթահարող և չարքաշ սոցիալական ու քաղաքական պայմաններին դիմացող մարդիկ էին: Սասունցիների մեջ մարդասիրության հետ մեկտեղ սերնդե սերունդ ձևավորվել էր մեծ կորով ու քաջություն՝ իրենց անձն ու ունեցվածքը պաշւոպանելու համար: Ազատատենչ սասունցիները չարության ու բռնության դեմ միշտ էլ անհավասար պայքար են մղել և ունեցել անթիվ զոհեր ու զրկանքներ: 1894 թ հայկական կոտորածների ժամանակ թուրքերը Ս-ում ավերել ու կողոպտել են 40 գ, սպանել շուրջ 15000 մարդ: 19-րդ դ վերջերի և 20-րդ դ սկզբների Ս-ի հայերի ինքնապաշտպանական կռիվներում նշանավորվեցին հայ ժողովրդի քաջարի զավակներ Արաբոն, Հրայրը, Տամատյանը, Պոյաճյանը, Անդրանիկր (Օզանյան), Գևորգ Չավուշը, Գրգոն, Քոլոզը, Աղբյուր Սերոբը, Իշխանը և շատ ու շատ ուրիշներ: Հայերի անհավասար գոյամարտը թուրք ջարդարարների և քուրդ ցեղա֊ պետների դեմ ավարտվեց հայերի համար մեծ ողբերգությամբ: 1915-16 թթ Ս-ում զոհվեց ավելի քան 60000 հայ: Կենդանի մնացածներից շատերը մեծագույն դժվարություններով անցան Արլ Հայաստան և բնակություն հաստատեցին ներկայիս ՀՀ Աշտարակի ու Թալինի շրջ-ների գ-երում:

Ս անվան գիտական ստուգաբանությունը հայտնի չէ: ժողովրդական ավանդություններից մեկում ասվում է, որ տալվորիկցի Մրգոյի և Պետոյի տան առաստաղի գերաններից մեկը ծանրության տակ կախվում է, մարդիկ մինչև նոր գերան կբերեին, տեղում եղողներից մեկը ձեռքը դեմ է անում ճկված գերանին և գոչում՝ «սա մսա սուն» – սա էլ քեզ սյուն, և իբև դրանից էլ այդ երկրամասը ստանում է Ս անունը: Ս անվան հնագույն հիշատակությունը «Սասսու» ձևով պահպանվել է Ասորեստանի թագավոր Թգլաթպալասար 3-րդի մթա 8-րդ դ թողած սեպագիր արձանագրություններում: Հայկական մատենագրության մեջ այն առաջին անգամ հիշատակում է Անանիա Շիրակացին (7-րդ դ ), որպես Աղձնիք աշխ-ի 10 գավ-ներից մեկը:

Արաբական նվաճումների ժամանակ՝ 850-ական թթ, Ս դարձավ ազատագրական պայքարի կարևորագույն կենտրոններից մեկը, որտեղ և սկսվեց ձևավորվել հայկական «Սասնա ծռեր» ժողովրդական դյուցազներգությանը: 11-12-րդ դդ բյուզանդա-սելջուկյան նվաճումների ժամանակ Ս պահպանում էր իր անկախությունը: 11-րդ դ Մուշեղ և Թոռնիկ իշխանները Ս-ի տարածքը ավելի էին ընդարձակել: 16-րդ դ Ս նվաճել են թուրքերը: Թուրքական երկարամյա տիրապետության ընթացքում նույնպես Ս հաճախ պահպանում էր իր կիսանկախ վիճակը և ըմբոստանում բռնության ու կամայականության դեմ: Այդ ժամանակաշրջանում աստիճանաբար Ս են սկսում թափանցել քրդական ցեղերը: 1915 թ եղեռնից հետո Ս իսպառ դատարկվեց հայերից: Այժմ երբեմնի խիտ բնակչություն ունեցող գավ-ը Թուրքիայի ամենանոսր բնակեցված տարածքն է: