Սալուտ

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Սալուտ, (Салут, Տսalut), Սըկութ, Սկուտ – Գյուղ ՀՀ Շիրակի մարզում (04.12.1995 թ), նախկին Աշոցքի շրջ-ում, Մուսայելյան գ-ից 5 կմ հր, Վարդաղբյուր գետի վերնագավում։ Ունի առողջարար կփմա, խմելու սառնորակ ջուր։ Առանձնատների մի մասը քարաշեն է, հարմարավետ։ 1897 թ ուներ 110, 1908-ին՝ 160, 1926-ին՝ 125, 1931–ին՝ 167, 1939-ին՝ 212, 1959-ին՝ 87, 1970-ին՝ 86, 1979-ին՝ 79, 1989-ին՝ 67 բնակիչ, որոնց մի մասի նախնիները տարբեր ժամանակներում գաղթել են Արմ Հայաստանի Էրզրումի նահ-ի Բասենի գվռկ-ի գ-երից և ՀՀ Ախուրյանի շրջ-ի Կարմրաքար գ-ից։ Միավորված էր Մուսայելյան գ-ի անասնա պահական տնտեսությանը: Ունի տարրական դպրոց, ակումբ, գրադարան,բուժկայան։ Գ-ում կա մի անշուք, կիսավեր եկեղեցի: 1988 թ դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի պատճառով գ եղել են ավերածություններ, որոնց վերականգմանը մասնակցել են Ուկրաինայի Հանրապետության շինարարները: