Ոստան

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Ոստան, (Востан, Vostan) , Ոստան Հին, Ոստան Ռշտունյաց, Սապի, Սափի, Վաիս, Վաստան, Վասու, Ուազաե, Ուազայե, Ուազաուն, Ուաիաիս, Ուաիս, Ուայաիս, Ուասի, Ուասու, Ուիշինի, Ուսթան, Ուվասի - Ավան, գյուղաքաղաք, բերդաքաղաք, քաղաքավան, քաղաք Մեծ Հայքի Վասպուրական աշխ-ի Ռշտունիք գավ-ում, Վանա լճի հր ափից մոտ 1 կմ հր, Աղթամար կղզու դիմաց, Արտոս լ-ան հս–արմ լանջերին:

Ո նշանակում Է «արքունի կալվածք», «իշխանանիստ», «մայրաքաղաք»: Այն տարբեր ժամանակներում և տարբեր պատմագիրներ հիշատակում են իբրև բերդ, գ, ավան, ք ևն: Պատմական Ո ք, որի ավերակների վայրը նոր ժամանակներում տեղացիները կոչում են Հերիշատ: Ո բոլոր կողմերից շրջապատված էր պտղատու այգիներով: Ուներ անուշահամ աղբյուրներ ու գեղեցիկ պարտեզներ: Նրա գեղատեսիլ բնությունը և անզուգական համայնապատկերը վարպետությամբ է նկարագրել Րաֆֆին: Ք-ի անցած ժամանակների մասին ընդարձակ վկայություններ ունի Թովմա Արծրունի պատմիչը (9-րդ դ), որին լրացնում են հետագա ժամանակների հեղինակներ Մատթեոս Ուռհայեցին, Յակուտը և ուրիշներ:

Ո իբրև բնակավայյր գոյություն ուներ անհիշելի ժամանակներից: 9-8-րդ դդ (մ.թ.ա.) նրա մասին վկայություններ կան ասորեստանյան սեպագրերում: 4–5-րդ դդ Ո Ռշտունյաց նախարարների աթոռանիստն էր, Վասպուրական աշխ-ի Ռշտունիք գավ-ի կենտրոնը: 10-րդ դ երկրորդ կեսում և 11-րդ դ սկգբներին Աղթամար քաղաք-կղզու հետ միասին Վասպուրականի Արծրունյաց թա¬գավորության մայրաքաղաքն Էր, իսկ նոր ժամանակներում՝ Վանի նահ-ի Վանի գավ–ի Գավաշ գվռկ-ի կենտրոնը: Ո-ի ծաղկուն ժամանակները 11–13-րդ դարերն են: Բացառված չէ, որ այդ դդ ունեցել է մինչև 15 հազար բնակիչ: Ըստ առանձին հեղինակների վկայությունների՝ Ո 19-րդ դ սկզբներին ունեցել է 600 տ՝ ավելի քան 3000 բնակչով, իսկ 20-րդ դ սկզբներին նրա տների թիվը մոտ 305 էր: Ո-ի հայ բնակչությունը տուժել է 1895-1896 թթ համիդյան ցեղասպանների կատարած հարձակումներից: 1909 թ հայերը այստեղ զգալիորեն նվազել Էին, իսկ 1915 թ մեծ եղեռնից հետո Ո-ում այլևս հայեր չկային:

Ո ք է դարձել Արծրունի Գագիկ I-ի օրոք (909-940): Արծրունյաց տան պատմագիր Թովմա Արծրունին վկայում է, որ նա ջրանցքներ Է կառուցել բնակավայրերի շրջակայքում և այդ վայրերը զարդարել պտղատու ծառերով ու այգիներով: Պատմիչը առանձին նկարագրում է Ո-ի ձկնային հարստությունները, որոնք դարձել էին թագավորական գանձարանը հարստացնող մշտական աղբյուր: Գք-ի տնտեսական կյանքում կարևոր դեր էին խաղում նաև արհեստներն ու առևտուրը: Ո Վանա լճով ու ցամաքային ճանապարհներով կապված էր լճի առափնյա շրջ-ների հետ, որը և նպաստում էր նրա առևտրի զարգացմանը: Ո-ի բնակչությունը նոր ժամանակներում նույնպես զբաղվում էր այգեգործությամբ, ձկնորսությամբ, արհեստներով ու մանրածախ առևտրով:

Ո միջնադարյան Հայաստանի գրչության հայտնի կենտրոններից է: Պահպանված տեղեկությունների համաձայն՝ այստեղ ընդօրինակվել են բազմաթիվ ձեռագրեր՝ ավետարաններ, գանձարաններ, ճառընտիրներ, ժամագրքեր, ճաշոցներ Ո-ի հայտնի գրիչներից են՝ Ծերուն քահանան, որ 1101 թ օրինակել է Ճառընտիր, Թումա քահանան, որ 1414 թ օրինակել է Ավետարան, Հովհաննեսը, Կարապետը և այլոք: Նրա գրչության դպրոցի ամենաբեղմնավոր ժամանակաշրջանը 15-րդ դ է, թեև պահպանվել են նաև 12–րդ և 14-րդ դդ մի քանի ձեռագրեր: Ո-ում միայն 15-րդ դ աոաջին կեսում գրվել են 1 Տոնական, 5 Ավետարան, 1 Ճաշոց, 2 Գանձարան, 1 ժամագիրք, իսկ նույն դ 50-80-ական թթ՝ 3 Ավետարան, 1 Ճաշոց, 1 Գանձարան: Հասկանալի Է, որ դրանք Ո-ում գրված կամ օրինակված բոլոր ձեռագրերը չեն: Նրա գրչության դպրոցի ձեռագրերի մեծ մասը միջնադարյան Հայաստանի բազում ձեռագրերի նման թշնամիների կողմից ոչնչացվել կամ «գերեվարվել» է, իսկ մյուս մասը «զոհ գնացել» երկրաշարժերի, հրդեհների և աղետների ժամանակ:

19-րդ դ և 20-րդ դ սկզբներին Ո-ում գործում Էին մի քանի հայկական դպրոցներ: Միջին դդ գք-ի կառուցապատման գործում համապատասխանում է այժմյան ՀՀ Արտաշատի շրջ-ին և Արարատի մեծ է եղել հռչակավոր Սամվել ճարաարապետի դերը (10-րդ դ): Ո-ի հին ճարտարապետական հուշարձանները նոր ժամանակներում պահպանվել են ավերված վիճուկում: 10-րդ դ են կառուցվել նրա տաճարը, բերդը, գեղաքանդակ զանազան շենքեր, որոնց մասին վկայություններ կան պատմիչների գրքերում և ձեռագրերի հիշատակարաններում: Գագիկ I-ի ժամանակ Ո փաստորեն Վասպուրականի թագավորության մայրաքաղաքն էր, որին փոխարինեեց (Գագիկի օրոք) Աղթամար ք-ը:

Ո-ի Արծրունիների կառուցած բերդը գտնվում էր ք-ի ծայրում, լ-ան վրա: Նրա ավերակները՝ կիսավեր պարիսպները, աշտարակները և մյուս կերտվածքների մնացորդները 20-րդ դ աոաջին քառորդում դեռևս գոյություն ունեին: Բերդը չնայած մի քանի անգամ գրավվել ու ավերվել էր թշնամիների կողմից, բայց նորից վերականգնվել ու վերանորոգվել էր: Այն վերջնականապես ավերել են Սկանդարի հրոսակները 15-րդ դ: Նկարագրություններից հայտնի է դառնում, որ Ո բերդը, գտնվելով ժայռի վրա, դժվարամատույց է եղել: Բերդ կարելի էր մտնել միայն երկու ճանապարհով, մեկը հս-ից՛ Վանա լճի կողմից, որը խիստ դժվարանցանելի էր, իսկ մյուսը՛ հր-ից, որը համեմատաբար մատչելը էր: Բնակչությունն այս վերջինը կոչում էր Վերին ճանապարհ: Վաղեմի բերդի ավերակներում նշմարվել են եկեղեցիների մնացորդներ, զանազան շենքերի հետքեր, վիմագիր արձանագրություններ: Իսկ գ–ի նոր շրջանի եկեղեցին կանգուն է եղել մինչև առաջին համաշխարհային պատերազմը: Ո-ի շրջակայքը նույնպես հարուստ է զանազան հնություններով՝ եկեղեցիների ավերակներով, գերեզմանոցներով, ավերակ բնակատեղիներով: Գք-ի մոտ, նրա հս-արլ կողմում է գտնվում ս Նշան վանքը, որտեղ, ըստ ավանդության, թաղված է Վարդանանց պատերազմի մասնակից ու պատմագիր Եղիշեն: Պատմական Ո գք-ի ավերակներից ոչ հեռու այժմ գոյություն ունի մի քանի բաղերի բաժանված նույնանուն անշուք գ-ը: