Help someone in Armenia today by giving them a micro business loan!

Շուշի

From Armeniapedia.org
Jump to: navigation, search

Շուշի, (Шуши, Shushi), Կալա, Ղալա, Շո շի, Շոշի Բերդ, Շոշի Սղնախ, Շոշվաղալա, Շոշու Բերդ, Շուշա, Շուշա քաղաք, Շուշվա բերդ, Շուշու, Փանաբանդ, Փանահ(ա)բադ, Փանապատ, Քարագլխի Սղնախ - Քաղաք (բերդ, ամրոց, բերդաքաղաք, գյուղա քաղաք) ԼՂՀ –ում, Շուշիի վարչական շրջ ում, նրա կենտրոնը։ Միջին դդ սովորական ամրոց էր և մտնում էր Մեծ Հայքի Արցախ աշխ-ի Վարանդա գավ-ի մեջ։ Գտնվում է Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի աջ կողմում, 1238-1533 մ բարձր լ-ան գագաթին, Ստեփանակերտ ք-ից 8 կմ հր։ Ունի առողջարար լ-նային կլիմա։ Ք-ի հր և հս կողմերով ձգվում են անդնդախոր ձորեր։ Շ 1885 թ ուներ 27783 բնակիչ, որից 15188-ը հայեր էին, իսկ 1895-ին ք-ի 33252 բնակիչ ներից 20584-ն էին հայեր։ Շ-ում ժամանակի ընթացքում բնակություն են հաստատել Նա խիջևանի շրջ-ի հատկապես Ագուլիս և Ղազանչի գ-երից եկած հայեր։

Այժմ Շ-ն Ստեփանակերտից հետո ԼՂՀ երկրորդ խոշոր ք–ն է։ Այստեղ գործել են բազմաթիվ արտադ րական ձեռնարկություններ և կրթօջախներ։ Դրանք սկսած 1988 թ համարյա չեն գործում Ադրբեջանի կողմից Արցախի հայության դեմ սանձազերծած պատերազմի պատճառով։ 1992 թ Շուշին ազատագրելուց հետո շարք են մտել շատ արտադրական ձեռնարկություններ, ինչպես նաև հին ու նոր կրթօջախներ. ՀՀ Չարենցավան ք-ի «Գրի գոր Մագիստրոս» համալսարանի Շուշիի մասնաճյուղը, մշակութալուսավորական աեխնիկումը, Ա. Մանուկյանի անվան ազ գային վարժարանը, Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը, գործում են պատմաերկրագիտակտն թանգարանը, քաղաքա յին և մանկական գրադարանները, լույս է տեսնում շրջանային «Շուշի» թերթը և այլն։ Շ-ի առաջին հատակագիծը կազմել են ռու սական զինվորական ինժեներները 1820-ական թթ։ Հետագայում, երբ ք դարձել էր Շու շիի գավ-ի կենտրոնը, 1837, 1844 և 1855 թթ նրա հատակագիծը վերանայվել ու վերափոխվել է։ Խորհրդային ժամանակների ք-ի հատակագիծը հաստատվել է 1952 և 1979 թթ, որոնց համաձայն ք բաժանվել է 3 գոտիների՝ արգելանոցային, բնակելի և առողջա րանային։

Ենթադրում են, որ միջին դդ Շ-ի տեղում է գտնվել Շիկաքար բերդը, որն ավելի ուշ ժամանակներում հիշատակվում է Քար, Քարագլխի բերդ, Քարագլուխ անուններով։ Բերդը 18-րդ դ սկզբներին վերակառուցվելու ամրացվել է Ավան Հարյուրապետի ջանքերով։ 1750-ական թթսկգբներին Վարանդայի մելիք Շահնազարը Շիկաքարը վաճառեց Ղարաբադ թափանցած սարըջալու մուսուլ մանական վաչկաաուն ու անասնապահ ցե ղի առաջնորդ Փանահ խանին և նրա միջոցով սկսեց պառակտել ու քայքայել այն ժամանակ բավական ուժեղ Ղարաբաղի (Խամսայի) հայկական մելիքությունները։ Փանահ խանը Շ դարձրեց նստավայր և սկսեց այստեղ փոխադրել իր ցեղակիցներին ու շրջա կա գ-երի հայ արհեստավորներին։ Այդ ժա մանակներից սկսած մինչև 18-րդ դ վերջը Շ մի քանի անգամ դարձել է կարևոր ռազմա կան գործողությունների ասպարեզ։ Հատ կապես հայտնի է պարսից Աղա Մուհամեդ շահի 1795 թ արշավանքի ժամանակ Շ-ի հայերի և քիչ թվով սուս զինվորների՝ թշնամու տասնյակ հազարավոր բանակին ցույց տված հերոսական դիմադրությունը, որի շնորհիվ շահը հարկադրված հրաժարվեց Շ-ն գրավելու մտքից։ Եվ թեև 1797 թ իր երկ րորդ արշավանքի ժամանակ Աղա Մուհամեդը գրավեց ք-ը, բայց հենց այստեղ էլ նույն թվականին նա սպանվեց՝ բռնությամբ մահմեդականություն ընդունած իր հայ թիկ նապահների ձեռքով։

Շ-ի և դրա հետ նաև ամբողջ արցախահայության համար ճակատագրական նշա նակություն ունեցավ Ռուսաստանի կողմից Ղարաբաղի գրավումը 1805 թ. որը պաշտո նապես հաստատվեց 1813 թ Պարսկաստա նի և Ռուսաստանի միջև կնքված Գյուլիստանի պայմանագրով։ Ռուսաստանի տի րապետությունը Շ-ի հայության համար ստեղծեց խաղաղ կյանքի, անձի և գույքի ապահով պայմաններ։ 1820-ական թթ Շ-ում գործել են Բագելի Ավետարանական ընկերության միսիոներական հայկական դպրոցն ու տպարանը, որը 1837 թ ցարական կառա վարության հրամանով փակվեց։ 1838 թ բացվել են թեմական դպրոցը և գրադարանը, իսկ դարի վերջից մինչև 20-րդ դ սկզբները այստեղ գործում էին Շ-ի հայկական ռեալական դպրոցը և 2 ապարան՜։ Բացի այդ, ք– ում կային նաև մի քանի ավելի ցածր կարգի դպրոցներ, ընթերցարաններ, ինքնագործ թատրոն, մի քանի ակումբ և մշակութային ու լուսավորական այլ հաստատություններ։ 19-20-րդ դդ Շ առևտրի, արհեստագործության ու հայկական մշակույթի խոշոր կենտրոն էր, որին իրավամբ տվել էին «Կովկասի Փա րիզ" անունը։ Նախախորհրդային շրջ-ի Շ-ի հայաբնակ մասը բաղկացած էր մի քանի թաղերից` Ղազանչեցոց, Ագուլեցոց, Մեղրեցոց, Թավրիզեցոց ևն։ Շ Անդրկովկասի ամենաբարեկարգ ու կուլտուրական ք-ներից էր, ուներ 2-3 հարկանի ճաշակով ու հարմա րավետ առանձնատներ, սալահատակված փողոցներ և պատմաճարտարապետական աչքի ընկնող կառույցներ։ Ժամանակին այստեղ հյուրախաղերով հանդես են եկել հայ բեմի մեծ վարպետներ Գ. Չմշկյանը, Ս. Մանդինյանը. Հ. Աբելյանը, Գ. Ավետյանր, Հ. Զարիֆյանը, Պ. Ադամյանը և այլոք։ Շ հայ մամուլի և տպագրության նշանավոր կետրոն էր։ Բագմաթիվ ու բազմաբովան դակ գրքերի հետ այստեղ տարբեր ժամա նակներում լույս են տեսել երկու տասնյակ պարբերականներ՝ «Հայկական աշխարհ», «Քնար խոսնակ», «Գործ», «Ազգագրական հանդես», «Ղարաբաղ», «Ծիածան», «Փայ լակ», «Նեցուկ» են։ Հայերի խաղաղ կյանքը, սակայն մթագնեց 1920 թ մարտին, երբ այս տեղ խցկված թուրքական զորապետներ Նուրի և Խալիլ փաշաները, ադրբեջանա կան մուսավաթական բաշիբոզուկների հետ կազմակերպեցին Շ-ի հայկական թաղերի կողոպուտը, հրկիզումն ու ավերումը, հայ բնակչության զանգվածային կոտորածը, որին զոհ գնաց 35000 մարդ։ Շ-ի հայկական ավերված թաղամասերի գերեզմանացած վզատակները պահպանվել էին մինչև 1960–ական թթ։ Այս նախճիրի օրգանական շա րունակությունը եղան 1988-89 թթ այժմ ար դեն խորհրդային Ադրբեջանի «ինտերնա ցիոնալիստ» թափթփուկների խժդժություն ները ք-ի շուրջ 2000 հայ բնակչության նկատմամբ, որոնք թողած տուն-տեղ, ունեց վածք, հարկադրված փախան այստեղից ու ապաստանեցին հիմնականում Ստեփանա կերտ ք-ում։ Այս ընթացքում մարդասպան ները պղծեցին և ապա ավերեցին Խորհրդային Միության կրկնակի հերոս՝ Ն. Ստեւիան յանի և ականավոր պետական գործիչ Ի. Թևոսյանի հուշարձանները։

Շ-ի պատմաճարտարապետական հու շարձաններից ու կառույցներից են ք-ի պաշտպանական ամրակուռ պարիսպները, Կուսանաց անապատր ս Աստվածածին ե կեղեցին (կառ 1816 թ), Նոր կամ Վերին թա ղում գտնվող ս Հովհաննես Մկրտիչ (կառ 1818 թ), Ագուլեցոց ս Աստվածածին (կառ 1822 թ), Մեղրեցոց ս Աստվածածին (կառ 1836 թ) եկեղեցիները, որոնք ադրբեջանցի ների ձեռքով քանդվել ու չեն պահպանվել։ Ավերիչ ձեռքերին հազիվ դիմացավ հայ եկե ղեցական ճարտարապետության լավագույն կոթողներից մեկը՝ Շ-ի Ղազանչեցոց ս Ամե֊նափրկիչ եկեղեցին (կառ 1868-1887), որը անձնական ջանքերով վերանորոգել է հայ քարագործ վարպետ Վոլոդյա Բաբայանը։ Ք-ի հր կողմում, ժայռերի մեջ կան բազմա թիվ քարայրներ, որոնք հնում ծառայել են իբրև կացարաններ, իսկ նոր ժամանակներում՝ ապաստարան։ Շ-ում են ծնվել հայ մշակույթի, գիտության, պետական, հասարակական և ռազմական ասպարեզի շատ նշանավոր գործիչներ՝ Ս. Կասյան, Ա. Տեր֊Գաբրիելյան, Ա. Հովհաննիսյան, Ս. Համքարձումյան, Հ. Գյուփքևխյան, Ա. Բեկզադյան, Արամ Մանուկյան, ԽԱՀՄ կրկնակի հերոս Ն. Ստեփանյան, գեներալ–մայոր, ԽՍՀՄ հերոս Ա. Ղազարյան, պատմաբան Լեո, վիպասան Մուրացան, տնտե սագետ Ա. Առաքելյան, ականավոր պետա կան գործիչ Ի. Թևոսյան, ՀԽՍՀ ժող նկա րիչ Ա. Աղաջանյան, մանկավարժ-հոգեբան Ա. Բահաթրյան, նկարիչ Մ. Արուտչյան, ԽԱՀՄ ժող. դերասան Վ. Վաղարշյան, ՀԽՍՀ ժող. դերասան Գ. Գաբրիելյան, բա ռարանագիր Հ. Առաքելյան, անվանի բժիշկ Հ. Գաբրիելյան, ռուսագետ Ռ. Ավանեսով, ակադեմիկոս Ա. Թախտաջյան, ճարտարա պետ, ակադ. Սամ. Սաֆարյան, ճարտարա պետ Սար. Սաֆարյան (նախորդի եղբայրը, ԱՄՆ) ևն, ևն։ 1988 թ ադրրեջանցիները Շ դարձրել էին ռազմական մի հզոր հենակետ և այստե ղից անընդհատ հրետակոծում էին Ստեփանակերտ ք-ը, Թարինտակն ու մոտակա գ-երը, մինչև որ 1992 թ մայիսի 9-ին հայ ազա տամարտիկները ազատագրեցին Շ ադրբե ջանցի գրոհայիններից։ Շուշիի ազատագրումը արցախահայության մղած ազգային ազատագրական պայքարի կարևորագույն և հաղթական իրադարձությունն էր։ Դրանից հետո կամաց-կամաց հայրենի ք-ը վերա դարձան այս ու այն տեղևրում ապաստա նած քաղաքացիները և անգամ ՀՀ-ից եկած ընտանիքներ, որոնք միահամուռ ջանքերով սկսեցին վերականգնել ք-ը, գործի դնել արտադրական ձեռնարկությունները, վերաբացել ուսումնական հաստատություններն ու մշակութային կենտրոնները։ Այս աշխա տանքներին նյութական ու դրամական մեծ աջակցություն են ցույց տալիս Հայաստանի Հանրապետությունը, առանձին ձեռնարկություններ և տեղի ու արտասահման յան հայրենասհր ու ձեռներեց մարդիկ։




Personal tools
Namespaces
Variants
Actions
Navigation
Databases
Toolbox