Help someone in Armenia today by giving them a micro business loan!

Շատի Վանք

From Armeniapedia.org
Jump to: navigation, search

Շատի Վանք, (Шати ванк, Shativank), Շատանյա վանք, Շադը վանք, Շադի վանք, Շաթինաց վանք, Շատիկ, Շատիկա վանք, Շատիկո անապատ, Շատիկո վանք, Շատին, Շատինա վանք, Շատինաց վանք, Շատինի վանք, Շատինո վանք, Շատին վանք, Շատինու վանք, Շատի վանք - Վանք Մեծ Հայքի Սյունիք աշխ-ի Վայոց ձոր գավ-ում, այժմյան ՀՀ Եղեգնաձորի շրջ-ի Շատին գ– ից 4 կմ արլ. լ-նալանջի վրա։ Հիշատակում են Ստեփանոս Ասողիկը (10-11-րդ դդ), Ստեփանոս Օրբելւանը (13-րդ դ) Սյունիքի առավել նշանավոր վանքերի շարքում։ Եղել է գրչության կենտրոն։ Ըստ Ստ. Օրբելյանի հիմնադրվել է 929 թ։ Այժմ կանգուն է վանքի ս Սիոն եկեղեցին, որը բազիլիկ կառույց է և հիմնովին վերանորոգվել է 1665 թ։ Դրա արմ կողմում կան մի փոքրիկ գավթի ավերակներ։ Ուներ բրգավոր պաշտպանական պարիսպ, որի ավերակները նույնպես նշմար վում են։Պահպանվել են նաև վանքի մյուս շենքերի մնացորդները։ Ունեցել է գերեզմանատուն, ջրաղաց, ձիթահանք։ Այստեղ է թաղվել նաև Առաքել Սյանեցին։ Վանքը գործել է երկար ժամանակ։ 17-րդ դ ուներ 90 հոգուց բաղկացած միաբանություն։ Այստեղ հայտնաբերվել են 30-ից ավելի վիմագիր արձանագրություններ։




Personal tools
Namespaces
Variants
Actions
Navigation
Databases
Toolbox