Նախիջևան` Նախագիտելիք

From armeniapedia.org
Jump to: navigation, search

<-Նախիջևան

ՆԱԽԱԳԻՏԵԼԻՔ

Սամոսատ քաղաքում հայոց մեծ ուսուցչապետ Մեսրոպ Մաշտոցի նորաստեղծ այբուբենով աոաջին անգամ արտահայտված Աստվածաշնչի այս պատգամը երիցս իմաստուն և ուսանելի է: Այո, ճանաչել և Իմանալ: Չէ որ առանց անցած դարերի ու նախընթաց սերունդների կուտակած իմաստության ու պատգամների ուղղակի անհնար է հասու լինել մայր՛ ժողովրդի ու հայրենիքի թե՛ պատմական հիշողությանն ու մշակույթին և թե՛ հայրենյաց ձեռակերտ ու անձեռակերտ արժեքներին: Իսկ այս ամենի հանրագումարը կարճ արտահայտությամբ կոչվում է մեկ բառով՝ հայրենասիրություն: Ահա այս սրբացած զգացմունքի շնորհիվ է, որ մարդը հայրենիքում իրեն միշտ էլ անհաղթահարելի, հզոր ու տեր է զգում: Մի նվիրական զգացում, որն էլ մարդու մեջ ծնում-արմատներ է գցում և դրսևորում հայրենիքի ու հայրենիի համար ամեն ինչ ներդնելու գաղափարը: Իսկ այս նշանակում է, որ առանց հայրենաճանաչության ու հայրենիքի համակողմանի իմացման չկա և չի էլ կարող լինել հայրենասիրություն ասած այդ վեհ ու գեղեցիկ գաղափարը: Իսկ այս ամենի գիտակցումը մեր հայրենիքի ու ազգի անմահության երաշխիքն է:

Այս աշխատանքը, որը վերնագրել եմ «Նախիջևան, պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ», իմ ծննդավայր-հայրենիքի մասին է, որտեղ իմ նախնիները ու ապուպապերը բնակվել են անհիշելի ժամանակներից: Այստեղ՝ Գողթան երգիչների հայրենիքում, ամեն մի թիզ հողը ներծծված է հայկականութայմբ ու հայոց ոգով: Մանկությունս և դպրոցական երազկոտ տարիներս անցկացրել եմ այս հայաշխարհում: Պատմության անցուդարձերին, քաղաքականության ու պետական շահերի խաղերին անտեղյակ ամեն մի պատանու նման ես էլ դպրոցական տարիներիս շատ ու շատ բաներ չեմ իմացել իմ ծնընդավայր հայրենիքի մասին: Դեպքերի բերումով, երբ այդ տարիներին անցել եմ լքված ու ավերակների վերածված բնակավայրերի, վանքերի ու եկեղեցիների, վիրավոր ու բզկտված գերեզմանատների կողքով, մի անասելի տխրություն է ինձ պատել, հոգիս քրքրել: Եվ բազում «հարցերն ու «ինչո՞ւ»–ները, ինձ զօր ու գիշեր մտատանջել ու բզկըտել են... Եվ պատանեկան տարիներիս այս ծանր մտածումներով լի հարցականներիս պատասխանները գտնելու համար մեկ անգամ չէ որ թերթել ու փնտրել եմ հին ու մերօրյա բազմաթիվ ու բազմաբովանդակ գիր ու գրականությունը: Ցանկացել եմ գտնել ինձ մտատանջող հարցերիս պատասխանները՝ պատմական ճշմարտությունն ու հիշողության թել-կապանքները, հաղորդակից լինել այս հայաշխարհի անցած աղուն, անտեր-անտիրական մնացած հազարավոր հուշարձանների կանչին: Ավա՜ղ, հույսերս ի դերև են եղել: Եվ եթե ի՛նչ-որ հարցերի պատասխանները գտել եմ, ապա դա էլ մեր միջնադարյան հեոատես ու իմաստուն պատմիչների պատմություններում արձանագրված վկայություններն ու տեղեկություններն են եղել: Եվ այսպես տխրությունս ու մտահոգությունս ավելի է խտւսցել-թանձրացել և ներքուստ մեջս լեոնացել-կարծրացել է մի անասելի ցավ ու զարմանք: Անասելի, որովհետև 1910-ական թվականներից՛ հետո այս լեռնաշխարհի մասին, բացասությամբ աննշան հիշատակումների, գրականություն չի ստեղծվել: Եվ կարծեք այս աններելի անտարբերությունը քիչ էր՝ մեղավոր լոության անցած այդ տասնամյակներում, հայրենի երկրից աստիճանաբար ու ծրագրված, րռնի տեղահան արվեցին նրա իսկական տերե՜րը, ավերվեցին-վերացվեցին մի քանի հազարի հասնող խաչքարեր ու եկեղեցիներ, բերդատեղեր ու հնավայրեր, գերեզմանատներ ու գյուղատեղեր և այլ մեծ ու փոքր կոթողներ ու պատմական վկայախոսներ: Դե արի ու մի անբաստանիր խորհրդանին կոչված այդ տասնամյակ սերը: Դե արի ու երախտագիտությամբ մի կրկնիր՝ հիշատակներդ հավերժ մնան XIX–XX դդ. հայ մշակույթի անխոնջ մշակներ Ղեոնդ Ալիշան ու Արիստակես Սեորակյան, Մեսյւովբ Սմբատյան ու Ե. Լալայան, Ս. Տեր-Ավետիպա՚ն ու Հ. Ոսկյան, Գարեգին Հովսեփյան, որ ձեր աշխատություններում ծոց արած բերել ե. մեզ եք հասցրել նաև ւս.յս հայաշխարհն ու դարերի թոհուբոհից փրկված նրա պատմության ու մշակույթի էջերը: Ահա այսպիսի մտածումներից է ծնունդ առել և անշիջելի խանդավառությամբ ու տաոաւցալից հաճույքով է շարադրվել ինչպես այս, այնպես էլ վերջին 20-25 տարիներում Նախիջևանի պատմության ու մշակույթի վերաբերյալ հրատարակած իմ բոլոր աշխատությունները:

Պատմական Հայաստանի այս անբաժանելի մասը կազմող Նախի¬ջևանի լեռնաշխարհը իր աշխարհագրական դիրքով գտնվել է հին աշխարհի հաղորդակցության և առևտրական մեծ ճանապարհների վրա: Այս կարևոր գործոնից բացի նրա բնաաշխարհագրական պայ¬մանները ինքնին թելադրել են նրա քաղաքական ու մշակութային աչքի ընկնող վայր լինելու հանգամանքը: Այս հատկանիշներով Նա¬խիջևանը ունեցել է հայկական լեռնաշխարհի մյուս հւսրմարավետ վայրերի՝ Արարատյան ու Խարբերդի դաշտերի, Վանա, Սևանա լճերի ավազանների և այլ վայրերի դերը, որոնց շուրջը խմբավորվել և պատմականորեն զարգացել է հայ ժողովուրդը, նրա պատմությունն ու մշակույթը:

Գողթն գավառն ու Նախիջևան քաղաքը, Շարուրի դաշտն ու Վիշապասար կամ Օձասար լեռը, Նավասար կամ Տապանասար, Երնջակ լեռները և այլ պատմաաշխարհագրական տեղանունները հայ ժողովրդին և նրա հայրենիքը մատնացույց անող խորհրդանիշ գորխոններից են: Տեղանուններ ու անվանումներ, որոնք հազարամյակներ շարունւսկ կապված են հայ մարդու և նրա պատմության, մշակույթի բաո ու բանի, ավանդությունների հետ: Այստեղ է, որ համատարած ջրհեղեղից հետո իջևանել Նոյը, որտեղից էլ առաջացել է Նախիջևան քաղաքի անունը որպես Նոյի առաջին իջևանած բնակավայրի: Այստեղ է, որ առաջին անգամ IV դ. սկզբներին տարածվեց քրիստոնեությունը, Մեսրոպ Մաշտոցը բացեց հայոց դպրոցներն ու դպրատները: Այս ալեհեր լեռնաշախարհն է, որ հազարամյակների ափերի մեջ՝ հին–հին դարերից ծոց աոած, պահել ու մեզ է հասցրել հայ ժողովրդի արարած ու երկնած, ավանդությունների և նյութական ձեռակերտերի վերածված բազմահազար վկաներ ու վկայախոսներ… Եվ այս ամենը այս հայաշխարհի բարձրագագսւթ լեռների փեշերին, ձորահովիտներում ու դաշտերում դաջվել–մնացել են որպես բերդեր ու ապարանքներ, ավաններ ու քաղաքներ, շեներ, վանքեր ու եկեղեցիներ, բազմահազար խաչքարեր... Իսկ գրավոր աղբյուրներում այս հայաշխարհը գոյատևում է որպես հայոց ձեռագիր մատյանների, երգ ու երաժշտության, պատմական եղելությունների, մշակութային ու հոգևոր գործիչների, պատմական ու քաղաքական անձերի, գրի ու դպրության սպասավորների, ավանդությունների, հուշերի ու պատգամների արարման կենտրոններից մեկը... Եվ այս ամենը, որոնք մարմնավորված ու իմաստավորված են դարերի ու պատմության հոլովույթներով, հավաստիորեն պատմում-բացահայտում են, բարեբանում նախընթաց սերունդների անցած ուղին, դարերին ու սերունդներին հղում բազմախորհուրդ պատգամներ...

Պատմական Նախիջևանը անցել է մարդկային քաղաքակրթության բոլոր փուլերով: XIX դարի կեսերին և XX դարի սկզբներին այդտեղից հայտնաբերված քարեդարյան գործիքները (աղի հանքից), հատկապես նեոլիթյան և էնեոլիթյան շրջանների, բրոնզեդարյան հարուստ գունազարդ խեցեղենի և այլ նյութական մշակույթի իրեղեն մնացորդները (Քյուլ-Թափա, Կարմիր վանք, Արշատ-Շանթախտ և այլ հնավայրերից) ապացուցում են, որ Նախիջևանը, դեոևս նախորդ հազարամյակներում եղել է Հին Հայաստանի և Անդրկովկասի նշանավոր երկրագործական և մշակութային օջախներից մեկը: Պատմական մի շարք փաստարկումները և Նախիջևանի նախաֆեոդալական բերդերի (Արբա, Ճահուկ, Խախ, Նահաջիր, Սուրմարիկ, Երընջակ, Գիրան), ջրանցքների ճարտարապետական արվեստը հավաստի կերպով ապացուցում են, որ պատմական Նախիջևանի տարածքը մ.թ.ա. IX—VII դարերում մտել է Արարատյան (Ուրարտու) պետության կազմում: Այնուհետև մ.թ.ա. VII—II դարերում, Նախիջևանը ձևավորվելով որպես հայկական պետական միավորում, կազմել է Արարատյան պետության տարածքում կազմավորված Երվանդունիների թագավորության մասը: Հետագայում, ըստ պատմամատենւսգիտական աղբյուրների, Հայաստանի Արտաշեսյանների պետականության անկումից հետո այն (գտնվելով Վասպուրականի կազմում) ընկել է պարսկա-արաբական տիրապետության տակ: Վսապուրական, Այրարատ նահանգների ու Սյունիքի կազմի մեջ մտնող նրա գավաոները XII դ. ճակատագրի բերումով անընդհատ ենթարկվել են սելջուկ–թուրքերի, թաթար-մոնղպների, օղուզ-թուրքմենների, Օսմանյան Թուրքիայի և Սեֆյան Պարսկաստանի հարձակումներին և ժամանակ աո ժամանակ գտնվել նրանց տիրապետության տակ: Ահա հենց այս Ժամանակահատվածում էլ Նախիջևանի գավառների հոծ հայությունը ենթարկվեց բազմաթիվ զանգվածային ջարդերի ու հայրենի երկրից բռնի տեղահանությունների: Իսկ նորեկ թուրքալեզու ցեղերը՝ օղուզներն ու թուրքմենները, թաթարները, որոնք ակնհայտ ցածր մակարդակ ունեին, ավերում ու թալանում էին ամեն ինչ: Նրանց մի մասը նվաճած վայրերում, այդ թվում և Նախիջևանում, սկսեցին աստիճանաբար հաստատվել այս կամ այն բնակավայրերում, տեր ու տնօրեն դաոնալ ամեն ինչին, բոնի մեթոդներով իսլամացնել կամ իրենց հայրենի բնակավայրերից տեղահան անել հայերին: Ազգային այս վարքագիծը, ի միջի այլոց, մինչև օրս էլ ոչ դարերն են փոխել և ոչ էլ զարգացած մշակույթ ու պատմություն ունեցող ժողովուրդների հետ վերջին 60—70 տարիներում նրանց ունեցած կապերն ու շփումը:

Չնայած այս ամենին Նախիջևանի հայությունը բազմիցս ելել է թշնամու դեմ, ղիմադրել և արագորեն վերականգնել հայ ազգաբնակչության քանակը, պահպանել իր մշսւկոյթը, ազգային դեմքն ու դիրքը: Այնուամենայնիվ XVIII դ. Կսսերից հետո, երբ Ռուսաստանի սահմանները արդեն հասել էին մինչև Կովկաս, Պարսկաստանը որպես Ռուսական կայսրության սահմանների տարածման պատնեշ՝ իր ւոիրապետության տակ գտնվող Արևելյան Հայաստանի մյուս մարզերի թվում Նախիջևանում արագացրեց մահմեդականներով բնակեցնելու քաղաքականությունը: Այս քաղաքականությունը թելադրված էր Ռուսաստանից սպաոնացող վտանգով, որը, ինչպես ժամանակին ճշտորեն ընդգծել է Ի. Շոպենը. «ստիպում էր պարսկական կաոավարությանը ուժեղացնել աոավել վստահելի մահմեդական տարրը պետության սահմանամերձ շրջանում »:

Աապիսով, 1800-ական թվականներից սկսած, Նախիջևանի բնակչության էթնիկական կազմում սկսեց մուսուլմանական տարրի՝ թա¬թարների (նաև պարսիկների) աճըմ, որը XIX դ. վերջերին հասավ մինչև 40—50%-ի: Հակառակ դրան՝ 1900—1926 թթ. շեշտակիորեն սկսեց կրճատվել ու նվազել հայ բնակչության թիվր՝ ընդհանուր թվի 40—50%-ից 1960-ական թվականներին իջնել 12—10%-ի: Իսկ օրեցօր նվազող այս մասն էլ (մոտ 2%-ը) վերջնականապես տեղահան արվեց 1958—89 թթ.:

XIX դարի սկզբնեքփն այդտեղ տիրում էր խանական Պարսկաստանը: 1828 թ. Թուրքմենչայի ոուս-պարսկական հաշտության պայ մանագրով Արևելյան Հայաստանի հետ Ռուսաստանին է միացվում նաև Նախիջևանի խանությունը իր հին պատմական գավաոներով: Այնուհետև Նախիջևանը և նրա գավաոները վարչականորեն մտնում են 1828 թ. Ռուսաստանի կողմից կազմված Հայկական մարզի, իսկ հետո՝ 1849 թ. Երևանի նահանգի կազմի մեջ, որը և պահպանվեց մինչև 1918 թ. կեսերը: 1918 թ. հուլիսի 14-ին հայ ժողովրդի ազգային հերոս, գեներալ Անդրանիկը Նախիջևանը հոչակեց որպես խորհրդային Ռուսաստանի կազմի մեջ մտնող երկրամաս: Սակայն տեղական մուսավաթականներն ու թուրքական էմիսարները կարճ ժսւմանակամիջոցում տապալեցին Նախիջևանում Անդրանիկի հաստատած խորհրդային կարգերը: Այնուհետև 1918 թ. դեկտեմբերին Նախիջևանի գավալները միացվում են նորաստեղծ Հայաստանի Հանրապետությանը: Ինչպես 1918թ. հուլիսից հետո, այնպես էլ այս անգամ՝ 1920թ. նոյեմբերին, Թուրքիայի օգնությամբ ու միջամտությամբ Նախիջևանը անջատվում է Հայաստանի Հանրապետությունից: Հետագայում, երբ 1920 թ. նոյեմբերի 29-ին Հայաստանը հռչակվում է որպես խորհրդա¬յին հանրապետություն, Ադրբեջանի հեղկոմը 1920 թ. դեկտեմբերի 1-ի հատուկ հռչակագրով Զանգեզուրը, Լեռնային Ղարաբաղը և Նախիջևանը ճանաչում է որպես Հայաստանի անբաժանելի մասը: Սակայն, ինչպես 1918—19 թթ., այնպես էլ այս անգամ կոպտորեն խախտվում են թե՛ պատմական ու սահմանադրական և թե՛ ազգային իրավունքի բոլոր նորմերը: Ադրբեջանը, չկատարելով իր իսկ հոչակած հռչակագրի պարտավորությունները, նորից Թուրքիայի միջամտությամբ ու օգնությամբ սկսում է պահանջել Լեռնային Ղարաբաղը և Նախիջևանը միացնել Աղրբեջանին: Խորհրդային կառավարության թուրքամետ և ադրբեջանամետ քաղաքականության հետևանքով Անղրֆեդերացիայ՚ի բյուրոյի 1921 թ. հուլիսի 5-ի և խորհրդա-թարքական բանակցությունների 1921 թ. մարտի 16-ի միանգամայն անար¬դարացի, հակապետական ու հակասահմանադրական որոշումներով Լեռնային Ղարաբաղը և Նախիջևանը միացվում են Ադրբեջանին: Եվ այսպես, հակապատմական ու հակաազգային այս որոշումների հիման վրա 1923 թ. փետրվարին Նախիջևանը կազմավորվում է որպես ինք¬նավար մարզ, իսկ մեկ տարի հետո՝ 1924 թ. փետրվարի 9-ին, խախտելով սահմանադրական օրենքները, այն Ադրբեջանի կազմում, որի հետ ոչ մի սահման չունի, կազմավորվում է որպես ինքնավար հանրապետություն:

Հարկ է նշել, որ 1918—20 թթ. Հայաստանի Հանրապետությունը ամեն կերպ ձգտել է Նախիջևանում ամրապնդելու իր իշխանությունը: Այդ նպատակով էլ ՀՀ ներքին գործոց նախարարի կարգադրությամբ (1918 թ. նոյեմբերի 30-ի թիվ 159 որոշում) Նախիջևանի գա¬վառական կոմիսար է նշանակվում Գարեգի՚ն Տեր-Հարությունյանը (Նժդեհը): Կոմիսարի օգնականն էր Վահան Գալստյանը, փոխկոմիսարները՝ Բարդուղիմեոս Տոշյանը և Վասիլ Կախյանը: Այնուհետև 1919 թ. հունվարի 18-ի ՀՀ Մինիստրների խորհրդի որոշմամբ Նախիջևանում կազմակերպվում է նահանգապետություն (նահանգապետ՝ Գրիգոր Շելկովնիկյան): Անդրկովկասում խաղաղություն հաստատելու և առաջին համաշխարհային պատերազմի զինադադարի կատարման ընթացքը հսկողության տակ առնելու առաքելությամբ տարածաշրջան ժամանած Անգլիայի, Ֆրանսիայի և Ամերիկայի ներկայացուցիչների հետ համաձայնության գալով Հայաստանի Հանրապետությունը 1919 թ. փետրվարից Նախիջևանում ժամանակավորապես կազմավորում է անգլիական նահանգապետություն (նահանգապետ՝ Լաուտենին): Այս նահանգապետությունն էլ, որոշ ժամանակ անց, ՀՀ Մինիստրների խորհրդի 1919 թ. հուլիսի 3-ի որոշմամբ հուլիսի 10-ից վերացվում է: Այս որոշումից մի քանի օր հետո՝ հուլիսի 14-ին ստեղծվում է Նախիջևա՛նի և Շարուր-Դարալագազի միացյալ նահանգապետություն (նահանգապետ՝ Գ.Շելկովնիկյան):

Հետագայում, ռազմականորեն և քաղաքական իմաստով արդեն ճգնաժամ ապրող Հայաստանի Հանրապետությունը, անկարող լինելով պաշտպանել իր շահերը, 1920 թ. դեկտեմբերի 2-ի Ալեքսանդրապոլի պայմանագրի ստորագրմամբ ստիպված համաձայնվում է Նախիջևանը կորցնելու փաստի հետ: Իսկ 1920 թ. Ադրբեջանի և Հայաստանի խորհրդայնացումից հետո բոլշևիկյան գաղափարախոսությունը ոչ միայն Հայաստանից օտարեց հայ ժողովրդի այդ պապենական տարածքները, այլև մի քանի տասնամյակում այն նաև հայաթափեց:

Նախիջևանը դարեր ի վեր գտնվելով հին աշխարհի հաղորդակցական, առևտրական տարանցիկ երթուղիների հանգուցակետերից մեկի վրա, բազմիցս ենթարկվել է օտար զավթիչների արշավանքներին և հրկիզումներին: Միաժամանակ նրա աշխարհագրական դիրքը նպաստել է գյուղաքաղաքների ու ավանների արագ վերակառուցմանն ու զարգացմանը: Անցյալում այդ երկրամասի համար կարևոր նշանակություն են ունեցել Հայաստանի գյխավոո առևտրական երթուղիներից Եկբատան-Արտաշատը, Սյունիք-Նախիջևանը, Նախիջևան-Արճեշը, բագրատունյաց ժամանակաշրջանի մայրուղիներից՝ Մարաղա–Դվինը, Դվին-Պարտավը և այլն: Նախիջևանը իր կազմի մեջ ընդգրկել է պատմական Հայաստանի Այրարատ նահանգի Շարուր, Վասպուրակա՚ն նահանգի Գողթն ու Նախճավան, Սյունիքի՝ Երնջակ, Ճահուկ (Շահապոնք գավառամասով) և մասամբ Արևիք գավառները: Պատմական տարբեր ժամանակահատվածներում Նախիջևանի պատմական սահմանները համարյա թե անփոփոխ են մնացել: Միայն Գողթն գավառի կազմից վաղ միջնադարում անջատվել և ինքնուրույն գավաո է կազմել Արևեքը՝ այժմյան ՀՀ Մեղրու շրջանը: Պատմական մի շարք փաստերով ու իրեղեն ապացույցներով փաստված է, որ Նախիջևանը իր գավառներով դարեր շարունակ եղել ու մնացել է կենտրոնական Հայաստանի վարչաքադաքական աչքի ընկնող կազմավորումներից մեկը և նշանակալից դեր կատարել հայ ժողովրդի թե՛ քաղաքական պատմության և թե՛ մշակույթի զարգացման բնագավառներում: Նախիջևանի գավառներում, դեռևս բանուկ, բայց արդեն մոռացված ճանապարհների եզրերին պահպանվում են բազմաթիվ պատմաճարտարապետական հուշարձաններ, օտարաբնակ, ավերված ու լքված մեծ ու փոքր բնակավայրեր:

Դարերի ավերածությունների հետևանքով արաքսամերձ շրջաններում՝ Շարուր, Նախճավան և Ճահուկ գավառների պատմական բնակավայրերի ու պատմաճարտարապետական հուշարձանների մեծ մասը վաղուց ի վեր արդեն ավերակների է վերածվել: Համեմատաբար ավելի մեծ թվով կանգուն հուշարձաններ և պատմական բնակավայրեր են պահպանվել Գողթն, Երնջակ և Շահապոնք գավառներում, որոնց մի մասը տեղադրված են լեռնային և նախալեռնային շրջաններում և հեռու են գտնվել բանուկ երթուղիներից: Նախիջևանի բնակավայրերի ու հուշարձանների զգալի մասը վերջին դարերում ավերվել և քանդվել է հատկապես Հայաստանի տարածքում XV-XVII դարերում Օսմանյան Թուրքիայի և Սեֆյան Իրանի միջև տեղի ունեցած պատերազմական գործողությունների ընթացքում: 1554 թ, Արարատյան դաշտից դեպի Նախիջևան և Սյունիք արշավող թուրքական բա¬նակի վայրագի գործողությունները նկարագրելիս ժամանակակից թուրք պատմիչ Իբրահիմ Փեչևին նշել է. «27-րդ օրը հասա Նախի¬ջևանի դաշտը: Հաղթական բանակի սարսափից քաղաքներն ու գյուղերը, տներն ու բնակավայրերը այն աստիճանի ամայացել, ավերվել և բուերի ու ագռավների բնակավայր էին դարձել, որ տեսնողներին սարսափ էին պատճառում: Բացի այդ, 4—5 օրվա տարածության վրա գտնվող ճանապարհի բոլոր գյուղերն ու ավանները, դաշտերն ու շինություններն այն աստիճան քանդեցին ու ավերեցին, որ շինության և կենդանության հետքն, անգամ չմնաց»: Նմանատիպ բազում վայրագություններից բացի բնակավայրերի ու հուշարձանների ավերմանը նպաստել է նաև բնության արհավիրքներն ու Նախիջևանի տարածքում տարբեր դարերում մինչև 8 բալի հասնող երկրաշարժերը: Երկարամյա ու պրպտուն, տքնաջան աշխատանքից ծնված այս հանրագիտակի ամեն մի տողն ու բառը, փաստն ու ասելիքը քաղվել ու հավաստվել է բազմաթիվ ու բազմազան պատմական ու աղբյուրագիտական, վիմագբական ու ձեռագրական, ազգագրական ու տեղագրական և այլազան աղբյուրներից: Դժվար չէ մտովի պատկերացնել, թե որքան ժամանակ և ջանքեր են պահանջվել բազմաթիվ արհեստական ու բնական արգելքներն ու դժվարությունները հաղթահարելու համար: Եվ ամենևին էլ հավակնություն չունեմ պնդելու, որ այս հանրագիտակի հետագա լրացման ուղղությամբ անելիքներ չկան: Կան և կլինեն, հնարավոր է նաև որոշ վրիպումներ ու բացթողումներ:

Անշուշտ, դժվար է, և նույնիսկ անհնար խոսել-ներկայացնել V—VI հազարամյակից ավելի կյանք ու ճանապարհ կտրած-անցած մի երկրամասի ու նրա մարդկանց վերաբերող բոլոր անցուդարձերը, դեպքերն ու, դեմքերը: Անկասկած, իմ ուշադրությունից դուրս կարող են մնացած լինել թանկագին անուններ, նույնիսկ տեղավայրեր ու իրադարձություններ: Սակայն պատմական աղբյուրներից ու հայոց դարերի ծալքերից ընտրությամբ քաղված և հինգ գլուխների տակ թեմատիկ ու այբբենական կարգով դասդասված 2500-ից ավելի մեծ ու փոքր բառահոդվածներից, որպես անցած ժամանակների ականջալուր վկայախոսներ, առաջին անգամ մի ամբողջությամբ.՝ շարան-շարան, ՛ուրվագծվում են Նախիջևանի ավաններն ու գյուղերը, քաղաքներն ու բերդերը, լեռներն ու ձորերը, վանքերն ու եկեղեցիները... խրրոխտ ու մտածկոտ կեցվածքներով պատմության էջերից ու պատառիկներից մեզ են հառոում իրենց հայացքները հայրենի լեռնաշխարհը շենացրած և "այն քաջարի կերպով պահած-պաշտպանած հարյուրավոր քաջ ու անվեհեր այրերն ու տիկնայք, մտքի ու արվեստի, գիտության կարաաետները, հայրենի բնակավայրերն ու հուշարձանները թշնամու ավերումներից բազում անգամներ աաշտպանած ու անձանձիր վերականգնած շինականները...

Եվ ոպում ենք, որ ընթերցողը հենց սկզբից գիտենա, որ, ինչպես մեծ պատմիչ Ղազւսր Փարպեցին կասեր, այստեղ «չեղած բաներ, չի ավելացվել, եղածներն էլ չի նվազեցվել, այլ ամեն ինչը երևան է հանվել ողջախոհ զգուշությամբ»: Ուրեմն եկեք մեկիկ-մեկիկ թերթենք հայոց դարերի պատմության էջերը, խոնարհվենք ու շոշափենք, պատմության վտշաց մաքրենք, մոռացությունից ու անհայտությունից վեր հանենք ու ընդմիշտ հիշենք և սերունդներին ավանդենք Նախիջևան հայաշխարհն ու այստեղ արարված ու դարբնված պատմությունն ու մշակույթը: Քանզի, վաղ թե ուշ, այն նորից ու նորից գտնվելու; է իր տիրոջ՝ հայ ժողովրդի գրկում և այստեղ նորից ու նորից բարբառելու է հայոց լեզուն ու ոգին, շարունակվելու է հայոց հնամենի պատմությունն ու մշակույթը:

Ցանկությունս այն է, որ հանրագիտակի ժանրին բնորոշ այս հակիրճ ու սահմանափակ տողերի հաղորդ ած տեղեկությունները, որոնք հառնում են անցած-գնացած ժամանակներից, որպես զինվորներ գան ու կանգնեն ձեր կողքին, զրույցի բռնվեն ձեր հետ, հույս ու հավատ ներշնչեն, ամրապնդեն ձեր ու գալիք սերունդների պատմական հիշողությունը: