Help someone in Armenia today by giving them a micro business loan!

Նախիջևան` Գլուխ երկրորդ

From Armeniapedia.org
Jump to: navigation, search

<-Նախիջևան

Զանազանք

Այս փոքրիկ գլխի տակ դասդասել ենք զանազան բովանդակության այն բառահոդվածները, որոնք թեմատիկ առումով հարմար չեն եղել տեղադրել հանրագիտակի մյուս գլուխների տակ: Այնպես որ Ձեր միտքն ու հիշողությունը ստիպված պետք է թևածի թեմայից թեմա, բնագավառից բնագավառ….

ԱԳՈՒԼԻՍԻ բարբառ - հայերենի բարբառ: Պատկանում է <ում> ճյուղին: Խոսվել է Գողթն գավառի Ագուլիս քաղաքում, Ցղնա, Տանակերտ, Քաղաքիկ, Հանդամեջ, Դիսար գյուղերում ու ավաններում: Փոխաբերական իմաստով կոչվել է նաև զոկերի լեզու կամ զոկական բարբառ, որը օգտագործվել է բացառապես խոսակցական լեզվում: 1910-20-ական թվականներին այդ բարբառով խոսող բնակչությունը բռնի տեղահան արվեց հայրենի բնակավայրերից և ցրվեց (Անդրկովկասի Երևան, Թիֆլիս, Զաքաթալա, Շուշի, Նուխի, Կախ, Բաքու) և աշխարհի չորս դին (Մոսկվա, Աստրախան, Կ. Պոլիս, Թավրիզ, Մազանդարա):Այս բարբառով խոսող մի քանի տասնյակ կազմող վերջին ընտանիքները (Ցղնայից ու Տանակերտից) բռնագաղթվեցին 1989 թ. ազգամիջյան իրադարձությունների ժամանակ:

Ագուլիսի բարբառի փրկման, այդ բարբառով ժողովրդի մեջ դեռևս հարատևող լեզուն գրի առնելու և այդ գրավոր խոսքը սերունդներին հասցնելու համար 1910-30-ական թվականներին մի խումբ գողթնեցի ստեղծագործներ (Ռ. Զարգարյան, Հ. Թումանյան, Ս. Սողոմոնյան և այլք) իրենց ստեղծագործությունները գրել և հրատարակել են այդ բարբառով: Այդ նպատակն էր հետապնդում նաև 1919 թ. Թիֆլիսում գողթնեցիների միջոցով հրապարակած <<Զօկի ճրօյգը>> թերթը, որից, ցավոք, հայտնի է երկու համարներ: Ագուլիսի բարբառի ուսումնասիրությանն է նվիրված Ս. Սարգսյանցի <<Ագուլեցոց բարբառը>> (Մոսկվա, 1887) և Հր. Աճառյանի <<Քննություն Ագուլիսի բարբառի>> ( Եր., 1936) աշխատությունները:

Ագուլիսի բարբառը ունի երկու`Ագուլիսի (որի մեջ մտնում են Տանակերտի, Քաղաքիկի, Դիսարի և Հանդամեջի խոսվածները) և Ցղնայի ճյուղերը:

Հր. Աճառյանը այս բարբառի տակ դնելով Փառակայի, Ռամիսի, Բիստի, Խուրստի, Մեսրոպավանի և Ալահիի (Աղահեցիկի) խոսվածքները դրանք իրավացիորեն համարել է Ղարաբաղի բարբառին պատկանող խոսվածքներ: 1899-1901 թթ. Ագուլիսի բարբառում նախահայերենի հետքերի ուսումնասիրությանը անդրադարձած Գր. Վանցյանի (<<Հանդես այսօրեա>> 1899, թիվ 5, 1901, թիվ 5-6) առա ջ քաշած և միանգամայն ուշադրության արժանի ենթադրությամբ այս բարբառը, որը դարերի ընթացքում կրել է լեզվական առաջադեմ ձևափոխված ձևափոփոխություն, իր մեջ պահպանել է նաև նախահայերենին բնորոշ պահպանողական տարրեր: Այս պատճառով էլ այդ բարբառում պահպանված լեզվական որոշ տարրերը`առանձին բառերի առկայությունն ու արտասանությունը , շեշտադրությունը վկայում են, որ այն ունի գրաբարից էլ ավելի հին տարրեր ու ծագում: Ցավոք այդ բարբառը մինչև հիմա կարոտ է համակողմանի պատմահամեմատական ուսումնասիրման:

ԱԳՈՒԼԻՍԻ Արասխանյանների մետաքսի գործարան - գործել է 19-րդ դ., վերջին տասնամյակներից մինչև 1917-19 թթ.: Հիմնվել է Ագուլիսի աչքի ընկնող Արասխանյանների տոհմի կողմից: Տարեկան արտադրել է 70.000 տուփ հունդ և 25-27 փութ բոժոժ: Այս գործարանի, Որդուարի ու Հանդամիջի, Ցղնայի գործարանների համատեղ արտադրանքը մինչև հեղափոխությունը կազմել է տարեկան 20.000-50.000 փութ բոժոժ, որոնց մետաքսաթել արտադրանքի մեծ մասը արտահանվում էր մի շարք երկներ: 1898 թ. արժանացել է ցուցահանդեսային արծաթյա մեդալի:

ԱԳՈՒԼԻՍԻ Բեգլարյանների մետաքսի մանարան-գործարան - գործել է 1870-ական թվականներից մինչև 1900-ական թվականները: Գործարանատեր Բեգլարյանը Ագուլիսի և Որդուարի մետաքսի ու շերամապահական գործարաններից գնել և մշակել է ավելի քան 1300 փութ թաց բոժոժ: Գործարանի մետաքսաթել արտադրանքը հիմնականում արտահանվել է Մոսկվա, Պետերբուրգ , Իտալիա և Ֆրանսիա (Մարսել):

ԱԳՈՒԼԻՍԻ Թադևոսյանների շերամապահական գործարան-սերմարան - գործել է 1880-ական թվականներից մինչև 1910-ական թվականները: Գործարանատերը եղել է Սաթենիկ Թադևոսյանը, որը մականվամբ կոչվել է Աղիուց Սաթի: Այս գործարան-սերմատնում աշխատող 20-30 կանայք հիմնականում զբաղված են եղել շերամի հունդի արտադրությամբ ու մետաքսաթելի մշակմամբ:

ԱԳՈՒԼԻՍԻ Թադևոսյանների մետաքսի գործարանը - գործել է 1890-ական թվականներից մինչև 1910-ական թվականները: Գործարանատերը եղել է Սամսոն, ապա Արշակ Թադևոսյանը: Բավականին ճանաչում ունեցած այս գործարանի մետաքսաթելը արտահանվել է Ռուսաստան, Ֆրանսիա և այլուր: 1898 թ. արժանացել է ցուցահանդեսային արծաթե մեդալի:

ԱԳՈՒԼԻՍԻ թատրոն - գործել է 1860-ական թվականներից մինչև 1910-ական թվականները` <Թատերասերների խմբի> և Ագուլիսի դպրոցների աշակերտ- աշակերտուհիների ուժերով: Այստեղ բեմադրվել է <Արշակ Երկրորդը> (1866), <Շուշանիկ> (1868), <Աշոտ Ողորմածի դատաստանը> (1873), <Պեպո>, <Սանդուխտ կույսը> (1875), <Սեր և նախապաշարմունք>, <Երկու քաղցածներ> (1881), <Կըռթ-կըռթ> (1887), <Կնոջ և մարդու կռիվը> (1888), <Թուղթ խաղացողի կյանքը>, <Պառվներու խրատ> (1894), <Արյան բիծ>, <Երկու սիրահար>, <Ավազակներ> (1895) և այլ պիեսները: Թատրոնում զանազան դերերով հանդես են եկել Զարուհի Փափազյանն ու Նազելի Ասլանյանը, Կատարինե Խոջամիրյանն ու Մանուշակ Աղամիրյանը, Եղիասաբեթ Տեր Զանյանը, Կատարինե Մելիք-Աղամալյանը, Սալոմե Ստեփանյանը, տղամարդկանից խաղացել են Տեր-Սահակյանն ու Հ. Մկրտումյանը, Գ. Ստեփանյանը, Հակոբ Քալանթարյանը, Գ. Ասլանյանը և ուրիշները: <Շուշանիկ> պիեսի հերոսուհու դերը կատարած Զարուհի Փափազյանը հետագայում կատարելագործելով իր արվեստը ճանաչվեց որպես առաջին դերասանաուհի (Զ. Գյուլումյան): Ճանաչված դերասաններ Օվի Սևումյանը, Ստեփան Սաֆրազյանը և այլ ագուլիսցիներ այստեղ բեմադրել են մի շարք պիեսներ:

ԱԳՈՒԼԻՍԻ Մելիք Ադամյանների շերամապահական գործարան - գործել է 1880-ական թվականներից մինչև 1900-ական թվականները: Գործարանատերն է եղել Հովհաննես Մելիք Ադամյանը: Արտադրած շերամի հունդի ու մշակած մետաքսաթելի մեծ մասը արտահանվել է Ռւսաստան և Ֆրանսիա:

ԱԳՈՒԼԻՍԻ Մելիք Մուսյանների շերամապահական գործարան - գործել է 1890-ական թվականներից մինչև 1900-ական թվականները: Գործարանատերն է եղել Մկրտիչ Մելիք Մուսյանը: Գործարանը հինականում զբաղվել է շերամի հունդի արտադրությամբ և մետաքսաթելի մշակման աշխատանքներով:

ԱԳՈՒԼԻՍԻ Նուսնուսյանների մետաքսի գործարան – գործել է Ագուլիս քաղաքում, 1850-1890 թթ,: Հիմնականում արտադրել է մետաքսաթել և շերամի հունդ: Գործարանը մասնաճյուղ է ունեցել նաև Ստեփանակերտ քաղաքում:

ԱԳՈՒԼԻՍԻ շուկա – գտնվել է Ագուլիսի կենտրոնական մասում, գետի աջ կողմում: Գրավել է բավականին մեծ տարածք և գոյություն է ունցել 16-17-րդ դդ.: Այն իր հորինվածքով ունեցել է բաց շուկաներին հատուկ կառուցվածք`մեջտեղի բաց տարածքի շուրջը խմբավորված են եղել բազմաթիվ մեծ ու փոքր խանութները, վաճառասեղաններն ու կրպակները, որոնք մշտապես լի էին լինում Եվրոպական ապրանքներով: Շուկան իր տարածում ուներ նաև մի շարք սաղարթախիտ սոսիներ, որոնցից մի քանիսը մինչև հիմա էլ մնում են: Շուկայի հարավային կողմում Ագուլիսի մեծահարուստների մեկենասությամբ 1680 թ. Թումանենց Առաքելը կառուցել էր մի ընդարձակ քարավանատուն: Այն իր հորինվածքով միանավ էր և ուներ բազմասենյակ կառուցվածքներ (հյուրատոն, պահեստներ, գոմեր, թեյարան և այլն): 1919 թ. Ագուլիսի կոտորածից հետո այս շուկան ևս Ագուլիսի հազարավոր այլ արժեքների հետ արագորեն ավերակների վերածվեց: Շուկայի բազմաթիվ շինություններից այժմ մնում են միայն 1-2 փոքրիկ կառույցներ:

ԱԳՈՒԼԻՍԻ Քալանթարյանների մետաքսի գործարան - գործել է 1850-ական թվականներից մինչև 1910-ական թվականները: Ունեցել է 25-30 մեքենաներ և տվել է որակյալ մետաքսաթել: Արտադրանքի մի զգալի մասը արտահանվել է մի արք արտասհմանյան երկրներ:1898 թ. ցուցահանդեսում արժանացել է արծաթյա մեդալի:

ԱԳՈՒԼԻՍԻ քաղաքային այգի - գտնվել է Ագուլիս քաղաքի շուկայից հյուսիս-արևելք`Ագուլիսի քաղաքային գերեզմանատան մոտ, անմիջապես Ագուլիսի գետի աջ ափին: Իր տեղադրվածությամբ այն գտնվել է Ագուլիսը երկու մասին բաժանող ձորալանջի հարմարավետ ու գեղատեսիլ վայրում և գրավել է բավականին ընդարձակ տարածություն: Թեքադիր վայրում հիմնադրված այս այգին ունեցել է սաղարթախիտ սոսիներ ու հաստաբուն ուռենիներ և այլ ծառատեսակներ: Նրա միջով տարված հորդահոս առուն մասնավոր և հաճելի տեսք է տվել այգուն:

Այս հասրակական- քաղաքային ահգին ագուլիսցիների ամենասիրելի այցելավայրերից մեկն է եղել: Այստեղ կազմակերպվում էին նվագածուների և զավարճալի այլ հանդեսներ Այս միջոցառոջմները առաձնապես լայն թափ էին ստանում ամռան ամիսներին, երբ Ագուլիս էին գալիս Մոսկվայում և Թիֆլիսում, Ֆրանսիայում ու Գերմանիայում և Եվրոպական այլ երկրենրում սովորղ ուսանողությունը: Բարեգործական նպատակներով և Ագուլիս սպրոցի օգտին կազմակերպվում էին հատուկ զբոսանքներ, վիճակախաղեր և այլ միջոցառումներ: Այստեղ վաճառվում էին նաև պաղպաղակ, զովացւցիչ ջրեր և այլն: Այգու հոգսերը հոգաու համար նշանակված էր մուտքի փոքր վճար: 1919 թ. Ագուլիսի կորտորածից հետո այն անխնամ մնալով արագորեն ոչնչացվել է:

ԱԶԱՏ ԳԻՐԱՆ (Ազատ Ջիրան) – արաբական շրջանում և ապա Սեֆյան Պարսկաստանի տիրապետության շրջանու (17-18-րդ դդ.) արաբները և պարսիկները այսպես էին կոչում Գողթն գավառը: Այն պարսկական տիրապետության ժամանակ մնում էի Նախիջևանի խանության մեւ և բաժանված էր 5` Օրդուբադ, Ագուլիս, Դաշտ, Բելև (Բղև), Չանանաբ (Ցղնա) մահալների:

ԲՋՆԱԿԻ անտառ - գնտվում է Շահապոնք գավառամասում, Նախիջևան գետի վերին հոսանքում`Բջնակ գյուղի շրջակայքում: Բարձրլեռնային և բազմատեսակ ծառերով ու թփուտներով անտառ է: Գրավում է 2550 հա տարածք:

ԲՋՆԱԿԻ լեռնանցք - գտնվում է Շահապոնք գավառամասում, համանուն գյուղից 5-6 կմ հյուսիս: Վայքի լեռնաշղթայի այս լեռնանցքով է անցնում Նախիջևան –Սյունիք հին առևտրական ու տարանցիկ երթուղին: Այն ծովի մակարդակից ունի 2350 մ բարձրություն և համեմատաբար դյուրանցանելի լեռնացք է:

ԳԱՅԼԻ ԴՐՈՒՆՔ (կամ Դահնա) լեռնանցք - գտվում է Շարուր գավառի հյուսիս-արևմտյան մասում`Դահնա և Վելի լեռնագագաթների միջև: Այս հովտային լեռնանցքով է անցնում Արարատյան դաշտից Շարուր-Նախիջևան-Վասպուրական հին Հայաստանի կարևոր երթուին: Վայքի լեռնաշղթայի այս կիրճ-լեռնանցքը անվանվել է նաև Դուռն Դահնա:

ԳՈՂԹԱՆ երգեր - հայ ժողովրդի վիպանքի ու վիպասանքի, զրույցների շար, որոնք հորինվել, երգվել ու պատմվել են Գողթն գավառում`երգիչ-վիպասացների կողմից: Գողթան երգերի ու երգիչների մասին առաջին անգամ հիշատակում և դրանք օգտագործել է իր նշանավոր պատմության մեջ 5-րդ դարի պատմիչ-պատմահայր Մովսես Խորենացին:

Գողթան երգիչ-վիպասանների երգերն իրենց վիպական ճյուղերով ու ամբողջությամբ փառաբանել ու տարածել են Տիգրանի ու Երվանդի, Արտաշեսի ու Աժդահակի, Վահագնի ու Արտավազդի հերոսական գործողությունները, նրանց կյանքն ու կերպարները: Բացի այդ Գողթան երգերը, ինչպես օրինակ, <Քեզ ասեմ, այր քաջ Արտաշես>, < Վահագնի ծնունդը>, < Տենչայ Սաթենիկ տիկին> չափածո հատվածները համարվում են հայ ժողովրդի ազգային վիպական բանաստեղծական ժառանգության հնագույն նմուշներն ու գոհարները: Գողթան երգերը անվանվել են նաև հոմանիշ անվանումներով` < Թվելյաց երգեր>, < Հայոց երգք վիպասանք>:

ԳՈՂԹԱՆ երգիչներ - Գողթն գավառի աշխարհիկ երգ-երաժշտության հորինողներ ու կատարողներ, որոնոց մասին առաջին անգամ հիշատակությունը վերաբերվում է 5-րդ դ. (Մովսես Խորենացի): Գողթնեցի երգիչները անվանաբար արաժշտա-բանաստեղծական ստեղծագործություններով փառաբանել են հեթանոս Հայաստանի բարքերն ու սովորությունները, հավատալիքներն ու պատմական անձերի սխրագործությունները: Մ.Խորենացու վկայությամբ ժողովրդի խոհերն ու իմաստությունը, ազատատենչ զգացմունքները Գողթան երգիչները փանդիռների նվագակծությամբ <ճշմարտապես պատմում են թվելյաց երգերը, որ ինչպես լսում են, ախորժելով պահել են գինեվետ Գողթն գավառի մարդիկ>:

Գողթնում հնամենի ժողովրդական երգերն ու առասպելները գուսան-վիպասանների օգնությամբ նաև թատերականացվել են, ուր մեծ տեղ է հատկացվել նաև պարարվեստին ու երաժշտությանը: Գողթան երգիչների արվեստի ավանդություններվ մինչև 1910-ական թվականները Գողթնում, որպես այդ հնամենի արվեստի վերապրուկներ, երգ-երաժշտությամբ էր ուղեկցվում համաժողովրդական հանդեսներն ու արարողությունները` Համբարձման ու Վարդավառի, Բարեկենդանի ու Ծաղկազարդի, Վերափոխումն Աստվածածնի և այլ ավանդական տոնախմբությունները: Կատարումների ընթացքում վիպասանվող նյութի արձակը պատմվել է որպես ոճավորված խոսք, իսկ բանաստեծությունը հիմնականում մատուցվել է մեներգների, զուգերգերի և խմբերգերի, ինչպես նաև արտասանությունների ձևով: Գողթան երգերում երաժշտությունը որպես գլխավոր գործոն ապահովել է կենդանի, հուզական տրամադրություններ: Եվ պատահական չէ, որ Գողթան երգերը օժտված են մեղեդայնությամբ և ունեն երաժշտության օրինաչափություններով կերտված բանաստեղծությունների հատկություններ: Այստեղից էլ պետք է եզրակացնել, որ Գողթան երգիչները վիպասացության բնագավառում նախ և առաջ խոսքի ու երաժշտության վարպետներ էին, հայրենի բառ ու բանի, բանաստեղծության ու երգահանության հմուտ գիտակներ: Նրանք ոչ միայն իրենց ժամանակի հայ հնագույն բանաստեղծության, երաժշտության և թատերական արվեստի ստեղծագործողներից ու կատարողներից էին, այլև այդ արվեստների ցուցադրման և տարածման հիմնադիրները:

ԳՈՂԹՆԻ հայրենակցական միություն – կազմավորվել է 1918 թ. հունվարի 30-ին, Երևանում: Գործել է մի քանի տարի: Առաջին ընդհանուր ծողովը բացել և վարել է Նժդեհը: 1920 թ. միության վարչության կազմում ընտրվել է ճանաչված մտավորական Լևոն Սարգսյանը (լիազոր-ներկայացուցիչ), Հովս. Թադևոսյանը, Հովհ. Ստեփանյանը, Հար. Առաքելյանը և ուրիշները: Միությունը իր կատարած աշխատանքով սատար է եղել Գողթնի և Նախիջևանի ժողովրդին:

ԵԼՏԿՈՒԶՅԱՆ աթաբեկություն (1136-1225) – սելջուկյան ֆեոդալական դինաստիա Ատրպատականում և Հյուսիսային Իրանում: Դինաստիայի հիմնադիրը եղել է ծագումով ստրուկ Շամսադին Ելտկուզը (Իլդեգիզը), որը իշխել է 1136-74 թթ,: 1136 թ. նա գրավել է Ատրպատականի և Իրանի մի մասը, և ապա նվաճել Նախիջևանի գավառները և Սյունիքի թագավորությունը, հարձակվել Անիի և Վրաստանի վրա: Նախիջևան քաղաքը մի քանի տասնամյակ եղել է նրանց աթաբեկության կենտրոններից մեկը: Այդ ժամանակ էլ Նախիջևան քաղաքում 1161-1162 թթ. Աբուբաքրի որդի ճարտարապետ Աջեմին կառուցում է Շամսադին Ելկտուզի որդու` Էպուճաբար Մուհամեդի դամբարանը, որը հայտնի է Աթաբեկի դամբարան մականունով: Այնուհետև 25 տարի հետո`1186-1187 թթ. նույն ճարտարապետը Ելկտուզի կնոջ Մոմինա խաթունի (ոմանք սրան համարում են աթաբեկ Զահախան Փեհլեվիի կինը) հոյակերտ դամբարանը: Ադրբեջանցի ուսումնասիրողները սելջուկյան շինարվեստի ինչպես այս հուշարձանները, այնպես էլ 12-րդ դ. վերջերի և 13-րդ դ. սկզբների Կարաբաղլարի և այլ նույնատիպ դամբարանները արդեն սեփականացրել են և վերագրում են Ադրբեջանին:

1220-22 թթ. մոնղոլական արշավանքներից թուլացած Ելկտուզյան Աթաբեկությունը վերջնականապես կործանվեց 1225 թ.` Խորեզմշահ Ջալալենդդինի հարձակումներից, որից հետո Նախիջևանում ևս վերացվեց Ելկտուզյան Աթաբեկությունը:

ԶՈԿԱԿԱՆ թատրոն - գործել է Թիֆլիսում: Հիմնվել է 1911 թ. գողթնեցի մտավորականների միջոցներով: Զոկերի բարբառով Ռ. Զարգարյանի <Ադաթ չի> կոմեդիայի բեմադրությամբ առաջին անգամ հանդես է եկել 1911 թ. փետրվարի 2-ին: Ընդմիջումներով գործել է մինչև 1930-ական թվականները: Բեմադրվել են Ռ. Զարգարյան (<Փրշտա կատու>, <Ադաթ չի>, < Աստված թակի զոկի խասիաթը>), Հ. Թումանյանի, Ս. Սողոմոնյանի և այլ գողթնեցի ստեղծագործողների պիեսներն ու կոմեդիաները: Ագուլիսի բարբառով գրված այդ գործերը հիմնավորապես նվիրված են Գողթնի նիստ ոև կացին և մեծ ժողովրդականություն են վայելել հանդիստեսների շրջանում: Որպես դերասաններ այդ թատրոնում խաղացել են Ռ. Զարգարյանն ու Հ. Թումանյանը, Ե. Պետրոսյանն ու Հ. Մկրտումյանը, Պ. Շիկանյանն ու Վ. Աբազյանը և ուրիշները:

ԶՈԿԱԿԱՆ սեկցիա - կազմակերպվել է Թիֆլիսում, 1932 թ., Հայարտանը կից: Սեկցիայի առաջին նախագահության մեջ ընդգրկվել են գողթնեցի մտավորականներ Պ. Պետրոսյանը, Պ. Շիկանյանը, Ռ. Զարգարյանը, Վ. Աբազյանը, Հ. Մկրտումյանը, Գ. Մալյանը, Ե. Պետրոսյանը, Ս. Գևորգյանը, Ա. Մնացականյանը և Հ. Թումանյանը: Սեկցիայի նպատակն է եղել Գողթնեցի մշակույթի և պատմության , թատրոնի պրոպագանդումը: Նախագահության անդամների մի մասը որպես դերասաններ խաղացել են Զոկական թատրոնում:

ԶՈԿԵՐ – Գողթն գավառի մի քանի բնակավայրերի (Ագուլիս, Ցղնա, Տանակերտ, Քաղաքիկ, Հանդմեջ, Դիսար) հայերին տրված մականուն: Ք. Պատկանյանի, ինչպես և ագուլիսցի մանկավարժ, քահանա տեր Հակոբ Անդրեասյանի մեկնաբանությամբ այս մանանունը առաջացել է (18-19-րդ դդ.) այս, այդ, այն ցուցական դերանունների Ագուլիսի բարբառի հոկ, օկ, դոկ, նոկ-ը, <զ> նախդիրով <զհոկ>, <զօկ>, <զդոկ>, <զնոկ>, օգտագործելուց: Ն. Մառի կարծիքով, որը շատ քիչ հավանականություն ունի, զոկերը առաջացել են մ.թ.ա. 8-7–րդ դդ. Ռուսաստանի հարավային տափաստաններից Անդրկովկաս ու Հայաստան ներխուժած սկյութների (սակերի) և տեղաբնիկ ցեղերի (իմա հայերի) միաձուլումից: Իսկ Մ. Աբեղյանի բացատրությամբ առասպելական Դահակ (Աժդահակ) անունը դարձել է Զոհակ, որից էլ ծագել է զոկ անվանումը:

“ԶՈԿԻ ՃՐՕՅԳԸ” – Գողթնա գավառի ապահովության կոմիտեի պատկերազարդ, գրական, հասարակական և քաղաքական հանդես: Լույս է տեսել 1919-20 թթ,. ապա 1932 թ.: Առաջին համարը լույս է տեսել 1919 թ. ապրիլի 3-ին, Թիֆլիսում, Ագուլիսի կամ զոկական բարբառով: 3 էջանոց ամսաթերթ է, որը խմբագրել են Ռստամ Զարգարյանը (բժիշկը) և Հարություն Թումանյանը: Մեր ձեռքի տակ գտնվող այս հանդեսի հաջորդ օրինակը լույս է տսել 1932 թ. մարտի 20-ին “Աշխատավոր զոկի ճրոյգը” անվանումով: Հանդեսի նմապատկ է , ինչպես նշվում է 1919 թ. ապրիլի 3-ի “Զօկի ճրօյգի” խմբագրականում (հղ. Ռ. Զարգարյան), որպեսզի լուսաբանի Գողթնի անցյալ պատմությունն ու կայնքը, վառ պահվի գողթնեցու ավանդույթյուններն ու զոկական բարբառը: Ցավոք, այս հանդեսի հրատարակման պատմությունը մինչև այժմ մնացել է չուսումնասիրված և հայտնի է գրադարաններում 1-2 օրինակով:

“Զօկի ճրօյգի” 1919 թ. 1-ին համարում խմբագրական հոդվածից բացի տպագրվել են Հարություն Թումանյանի “Այ զօկ հարուստ”, “Միր հըգեադարձ վաթանը”, Սողոմոն Սողոմոնյանի “Ըգուլաց անումը”, Ղազի Մուրադի “ Ըգըլացիք” բանաստեղծությունները, Հովհաննես Թումանյանի “ Շունն ու կատուն” (զոկական բարբառով փոխադրությունը կատարել է Հարություն Թումանյանը): 1-ին համարում տեղ են գտել նաև Ռ. Զրգարյանի “Սէրը դիբի վաթանը”, Հ. Ումանյանի “Շօն-գեալուստի պընգլներից”, Ակուփ Ղլեչու “ Թա ուռտի ըմ իս սըվարալ գիրլի կարդիլը” և այլ հոդվածներն եու գրական-գեղարվեստական աշխատանքները: Հանդեսի 1932 թ. մարտի 20-ի (թիվ 1) համարը նվիրված է Ռ. Զարգարյանի 68-ամյակին: Խմբագրականից բացի այդ համարում զետեղված է Ռ. Զարգարյանի կայնքի ու գարական գործունեությանը նվիրված Հ. Մկրտումյանի “Ում ենք մեծարում”, Մալից Գրիգորի “ Մույն պտուտ Գողթանում”, Ռ. Զարգարյանի “Ըգուլիսը մատամա վերականգնվի” հոդվածները, Ռ. Զարգարյանի : Դըշտացիք” պոեմի վերջաբանը, Հ. Թումանյանի “Միր գեղը”, “Մեծարանք բժ.Ռըստամա” բանաստեղծությունները և այլ նյութեր:

ԹԱԴԵՎՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ վեմ-ուխտատեղի, գտնվում է Գողթն գավառում՝ Ագուլիս քաղաքի և Հանդամեջ գյուղի միջե գտնվող մի ձորակում (նկ, 12: Ավանդությսւն համաձայն Թադևոս աոաքյալը մի գիշեր գիշերել է այդ վեմ-քարա կույտի տակ և աոավոտյան արթնանալով տեսել է պայծաո այգաբացը և բացականչել «Ակն ի լոյս», որտեղից էլ մնացել է Ագուլիս անվանումը:

ԽԱՉԻ-ՔԱՐ — ուխտատեղի, գտնվում է Գողթն գավաոում, Ագուլիսի վերին գետ թաղամասից 2—2,5 կմ հյուսիս, գետափին: Այն խաչապատկերներով մի մեծ քար է, որի վրա, ավանդության համաձայն, ամեն համբարձման գիշեր մի խաչ է պատկերվում և հետա անհետանում:

«ԿՐԱԿԻ ՏԱՐԻ» – Նախճավան և սրանից 7—8 կմ հարավ՝ Արաքսի ափին գտնվող Խրամ քաղաքներում հայ իշխանների 705 թ. արաբների կոտորածի փոխաբերական անվանումը: Պատմական սկգբնաղբյուրների համաձայն արաբները 703 թ. Վարդանակերտի ճակատամարտում հայերի տարած հաղթանսւկի վրեժը լու ծելու համսւր հայ իշխաններին խաբեությամբ հրավիրում են Նախճավան քա ղաք: Հայաստանի տարբեր ծայրերից այստեղ ժամանած 1200–ից ավելի հայ իշխանների մի մասին՝ 800 հոգու, կենդանի-կեսդանի այրում են Նախճավանի

մէծակառույց ս. Երրորդություն և 400 հոգու խրամի եկեղեցիներում, իսկ մի մա սն էլ գլխատում են: Աոավել մեծամեծ մի քանի նախարարների հաջողվում է ազատվել այդ կոտորածից մեծ փրկագներով: Սրանից հետո մեր պատմիչների երկերում 705 թ. Նախճավանում իրագործված այս զազրելի արարքը, որին զոհ դարձան Բագրատունյաց, Արծրունյաց, Ամատունի և այլ տոհմերի շատ իշխանները, արձանագրվեց որպես «կրակի, տարվա» ոճրտգործություն:

ԿՈՒԶԻԿ ՄԱՄԻ քար – գտնվում է Երնջակ գավառում, Ջուղա քաղաքատեղից Ամեսափրկիչ վանք բարձրանալու ճանապարհին, Զուղւսյի հռչակավոր գերազմանատնից արևմուտք: Ավանդության համաձայն Կուզիկ մամը Ամենափրկիչ վանքի մարգերից սոխ գողանալու համար պա տժվում է աստծուց և դաոնում քար:

ՀԱԿՈԲ ՎԱՐԴԱՊԵՏ Ջալալյանց Աստասյատցու խեցեգործարան—գործել է XIX դ. վերջերին, Նախճավան գավաոի Աստապատ ավանում: Արտադրել է զա նազան տեսակի խեցեգործական իրեր, որոնցից մի քանիսը պահապնվում են ՀՀ պատմության պետական թանգարանում:

ՀԱՆԴԱՄԵՋԻ մետաքսի գործարան — գործել է Գողթն գավաոի Հանդամեջ գյուղում, XIX դ. վերջին տասնամյակներում: Այս գործարանի մետաքսաթել արտադրանքը Ցղնայի, Ագուլիսի և Որդ՛ուարի մետաքսի գործարանների արտադրանքների հետ արտահանվել է մի շարք երկրներ:

ՀԱՆԴԱՄԵՋԻ Փափազյանների մետաքսի գործարան — գործել է Գողթն գա վաոի Հանդամեջ գյուղում, 1870—1900 թթ.: Գործարանատերն է եղել Կարապետ Փափազյանը: Ունեցել է շուրջ 100 բանվորներ և արտադրել է բարձրորակ մետաքսաթել: Այս գործարանից բացի Կ. Փափազյանը 1870 թ. մեկ այլ գործարան էլ հիմնել է Որդուար քաղաքում, որը առավել հզոր ու համբավավոր է եղել քան այս գործարանը:

ՀԱՐՍԻ քար — գտնվում է Գողթն գավառում, Ագուլիսից արևելք գտնվող Վա– նանդաձորում: Ավանդության համաձայն հարսը գլուխ լվանալիս գալիս է սկեսրայրը, որի պատճաոով հարսը ամոթից քարանում է:

ՀԱՐՍ ՈՒ ՓԵԱԻ քար – գտնվում է Գողթն գավառում, Ցղնա գյուղի արևելյան լեռնալանջին: Ավանդության համաձայն սիոահարված աղջիկն ու տղան փախչում են ծնողներից: Սակայն նրանք արժանանալով ծնողների անեծք՛ին, գյուղից ոչ հեոու՝ լեոնալանջի արահետով բարձրանալիս, քարանում են:

ՄԱՎԱԶԻ խաթուն- XIX դ. այդպես է կոչվել Ճահուկ գավառի հյուսիս-արևմտյան մասը:

ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ քարայր - գտնվում է Գողթն գավառում, Մեսրոպավան գյուղից 5 — 6 կմ արևելք՝ Կապուտջուղ լեոան Կոնակոչ լեռնալանջին: Ավանդու– թյան համաձայն այս բնական ծագում ու նեցող քարայրում Մեսրոպ Մաշտոցը իր աշակերտների հետ բնակվել է շուրջ 17 տարի: Մեսոոպավան|ւ և շրջակա գլուղերի բնակիչները հաճախակի այց|ւ են եկել և ունկնդոել) նրանց քարոզները: Բացաո ված չպետք է համարել, որ Մաշտոցին նախապես հայտնի է եղել, որ Գողթնում կարող են պահպանված լինեն բերանաց՛ի ասվող հայ հին գրական երկերփ գրավոր նմուշնեյւ և իր այղտեղ բնակվելը հավանաբար պայմանավոոված է եղել դրանց հայտնաբերմամբ և ուսումնասիրմամբ: Մանավանդ որ Կռնակոչի քարայրից ոչ հեռու գտնվում են հնամենի ժայռապատկերները:

ՆԱԽԻՋԵՎԱՆԻ աղի հանք – գտնվում է Նախիջևան քաղաքից 14 կմ հյուսիս-արևմուտք: Այն նախկին ԽԱՀՄ տարածքի ամենահնագույն աղահանքերից մեկն է, որը շահագործվում է նոր քարեդարից մինչև օրս: Հանքավայրի լեռը` Աղասարը (Դուզդաղ) ծովի մակարդակից ունի 1172 մ բարձրություն: Աղային նստվածքը այստեղ անցնում է 60 մ-ից:

1844 թ. լեռնային ինժեներ Ֆ. Կոչկուլը, իսկ այնուհետև 1879 թ. Ի. Պոլյակովը այս աղա հա նքի հին հանքախորշերից հայտնաբերել են քարեդարյա շրջանին վե րաբերող զանազան մեծությունների քարե մուրճեր, որոնք օգտագործվել են աղաքար կտրելու համար: 1976 թ. ամռանը, այստեղ հայտնաբերվեց նաև հին հանքասրահներից մեկը, որս իր ձևով նման է ժամանակակից ֆուտբոլի դաշտերին: Այդ սրահից հայտնաբերվել են օջախների, թախտերի, խեցեղենի մնացորդներ, քարե կացինների, եղջյուրներից պատրաստված աշխատանքային գործիքներ և այլ իրեր: Գիտական կարևորություններ են ներկայացնում նաև սրահի պատերին արված փորագրությունները, որոնք ենթադրվում է, որ հին հանքագործների հաշվումներ են: Նախիջևանի աղահանքի ոաումնասիրությունը վկայում է, որ հին շրջանում այղտեղից աղաքարը արդյունահանվել է ինչպես րաց, այնպես Էլ փակ եղանակ ներով: Մշակման նման ծավալը Նախիջևանի բնիկներին թույլ է տվել ոչ միայն ապահովել սեփական պահանջները, այլև աղը արտահանել այլ երկրներ ևս:

ՆԱԽԻՋԵՎԱՆԻ Աբրահամյանների լիմոնադի գործարան—գործել է 1905—10–ական թվականներին: Մասնաճյուղ է ունեցել Թավրիզ քաղաքում:

ՆԱԽԻՋԵՎԱՆԻ Բաղդասարյանների մետաքսի գործարան—գործել է 1890-ական թվականներից մինչև 1910-ական թվականները: Գործարանատերն է եղել Գրիգոր Տեր Բաղդասարյանը: Արտադրել է մետաքսաթել և շերամի հունդ:

ՆԱԽԻՋԵՎԱՆԻ Մ. և Ա. Պուղոսյանների բամբակազտիչ գործարան–գործել է 1905—1910-ական թվականները: Ունեցել է բավականի հզորություն և ճանա չում:

ՆԱԽԻՋԵՎԱՆԻ բարբառներն ու խոսվածքները — Նախիջևանի տարածքում պահպանված բարբառների ու բարբառա– խոսվածքների մակերեսային ուսումնասիրումն անգամ վկայում է, որ այդտեղ հնուց գործածվել է մեկ տասնյակից ավել բարբառներ ու խսոսվածքներ: Մինչև 1980–ական թվականները այդտեղ գոյատևած–գործածած բարբառների ու խոսվածքների, Նախիջևանի գավառների մշակույթի ու պատմական անցյալի ուսումնասիրությունը վկայում է, որ այդ երկրամաասմ անընդ հատ տեղի ունեցած պատերազմների պատճաոով բնիկ ժողովրդի զանգվածային տեղահանությունների հետևանքով խախտվել է այստեղի բարբաոների ու խոսվածքների տարածական շարունակությունը: Ինքնին հասկանալի է նաև, որ նման գաղթերի ու բնակչության տեղաշարժերի հետևանքով նոր բնակավայրերում շատ հաճախ խոսվածքները, որպես բնական երեույթ, վերացվել կամ Էլ զրկվել են տա րածական հիմքից։ Այս օրինաչափությու նից քիչ թե շատ իուսափել կամ Էլ որոշ չափով պահպանել են իրենց բարբառային հատկանիշները Ագուլիսի և Ջուղայի բարբառները: Այս բարբառներից Ագուլի սի բարբառը Գողթնի Ցղնա և Տանակերտ գյուղերում հարատևելով մինչև 1989 թ., անցյալ դարի վերջերին և մեր դարասկզբին բնակչության գաղթի պատճառով Թիֆլիսում ե Զաքաթալայում ևս մի քանի տասնամյակ կարողացավ գոյատևել, իսկ այնուհետև վերջնականապես կորցրեց իր շարունակականությունը: Թիֆլիսում, Մոսկվայում նույնիսկ Ագուլիսի բարբաոով գրի առնվեցին ու տպագրվեցին որոշ բանահյուսական նյութ, գրական ու թատերակա ն ստ եղծագործություններ:

Ինչաես ամեն մի բարբաո, այնպես էլ Նսխիջևանի բարբառները ձևավորվել են հայ ժողովրդի պատմությամբ պայմանավորված ժամանակագրությանը հատուկ մշակութային շերտերով: Այդ բարբառ ների կազմավորման ընթացքի հպանցիկ ուսումնասիրությունն անգամ վկայում է, որ Նախիջևանյան բարբառների հնչյունական, քերականական և բառապաշարային բաղադրիչները ձևավորվել են տարբեր ժամանակագրական-մշակոլթային շերտերում և սերտորեն կապված են ինչաես լեզվի զարգացւՏան օրինաչափ ու ներքին, այնաես էլ արտաքին (տարբեր ժողովուրդների հետ շփումներ, միջավայրի ազդեցություն ե այլն) գործոնների հետ: Բացի այդ նախիջևանյան բարբաոներում, մսւսնավորասյես Ագուլիսի ու Ջուղայի բարբառներում, նկատելի են ինչաես ընդհանուր հայկական (հայերենին հատուկ), այնպես էլ մասնւսբարբաոային ու միայն տվյալ բարբաոին հատուկ (եզակի բաղադրիչների առկայությունը:

Նախիջևանի բարբաոների ու խոսվածքների համեմատությունից նկատելի է, որ դրանց վրա որոշ ազդեցություն է ունեցել 1828 թ. աարսկահայերի (Սալմաստից, Մուժամբարից, Ղարադաղից, Խոյից և այլ վայրերից) որոշ մասին այդտեղի մի շարք բնակավայրերում հաստատվելը: Նաիւիջեանլան խոսվածքները ու բարբաոները լեզվաբանորեն աոանձնանում են 3 հիմնական բարբաոների ե 10 խոսվածք ների: Ցավոք այս կազմն Էլ, Ագուլիսի ու Ջուղայի բարբառներից բացի, մինչև այժմ լեզվաբանորեն ուսումնասիրված չէ: Եթե Ագուլիսի բարբառով և Աստաաատի խոսվածքով գրականության մեջ աոկա է գոնե որոշ բանահյուսական նյութ, ապա մյուսների վերաբերյալ չունենք համապատասխան, գոնե նմուշային հրապարակումներ: Իսկ նախիջևանյան խոսվածքներով որոշ բանահավաքների ու ազգագրագետների գրաոումներն ու արխիվային նյութերր դեոես սս|ասում են լույս աշխարհ գալուն: Իսկ այս պակասը, ինչ խոսք, կորուստ է:

Նախիջեանյան բարբաոների ու խոսվածքների ներքո բերվող դասակարգումը մի փորձ է, որը սպասում է իր հետազոտողին:

ա) Բարբառներ

1. Ագուլիսի բարբառ (ընդգրկել է Ագուլիս, Տանակերտ, Հանդամեջ, Քաղաքիկ, Դիսար և Ցղնա բնակավայրերը)։

2 Ջուղայի բարբառ. (ընդգրկել է Ջու ղա քաղաքը, հետագայում՝ Ջուղա գյուղը և Ջուլֆա շրջկենտրոնը)։

3 Ղաբաբաղի բարբառ (ընդգրկել է Մեսրոպավան, Բիստ, Խուրստ, Աղահեցիկ-Ալահին, Փառակա և Ռամիս բնա կավայրերը):

բ) Խոսվածքներ

1 Նախիջևանի խոսվածք (ընդգրկել է Նախիջևան քաղաքը, Ալիասաստ, Թըմբուլ, Եմխանա, Քյալ-Թափա, Կարախան բեկլու, Ճահուկ, Նազարապատ, Խալխալ բնակավայրերը):

2 Աստապատի խոսվածք (ընդգրկել է համանուն բնակավայրը):

3 Ազնաբերդի խոսվածք (ընդգբկել է համանուն բնակավայրը):

4 Աբրակունիսի խոսվածք (ընդգրկել է Աբրակունիս, Նորաշեն, Կզնուտ բնա կավայրերը)։

5 Արինջի խոսվածք (ընդգրկել է Ա բինջ, Բաբոնք-Կարաբաբա բնակավայրերը)։

6 Գոմերի խոսվածք (ընդգրկել է հա մանուն բնակավայրը)։

7 Կժաձերի խոսվածք (ը՝նդգրկել է համանուն բնակավայրերը):

8 Շոռոթի խոսվածք (ընդգրկել է Շոռոթ, Գաղ, Փորադաշտ, Շահկերտ, Վե րին և Ներքին Ազաներ, Դեր բնակավայ րերը):

9 Նորսի խոսվածք (ընդգրկել է Նորս և Մազրա բնակավայրերը)։

10 Օծոփի խոսվածք (ընդգրկել է հա մանուն բնակավայրը):

նԱԽԻՋԵՎԱՆԻ բուսական աշխարհը – Ինչպես հայկական լեռնաշխարհի մյուս տարածքները, այնպես էլ Նախիջևանի բուսական աշխարհը բազմազան է։ Նախիջևանի տարածքը իր բնակլիմայական պայմաններով հիմնականում ունի նպաս տավոր պայմաններ, որն էլ առաջացրել է բուսաշխարհի հարուստ տեսակային կազմ։ Նախիջևանի փոքրիկ տարածքը, կազմված լինելով հիմնականում երեք գոտուց, ունի կիսաանաաատային փոքրիկ տարածքնեո, մարգագետինային, ենթալպյան և ալպյան, անտաոային հատվածներ։ Այստեղ կա մշակովի բույսհրի վայրի ազգակիցների՝ ցորենի, գարու, սոխերի, զանազան հատասյտուղների ու բանջարա֊ նոցային բոաատեսակնէր։

Կիսանապատային դաշտերը (Խոկի, Մեծ Դաշտի) կավային և աղակալվածոության մեծ տոկոսների պատճաոով հիմնականում ունեն սակավ բուսականություն։ Այդօրինակ դաշսւեոը մասնավորաաես ունեն ուղտի փուշ, կաթնուկ, ճայկսւուց, ճիմ ւսոաջացնող անաս|ատասեզ, օշինդր, ճարճատուկ Ա այլ բուսատեսակներ։ Նախիջևանի ոչ բարձր նախալեոնային տարածքի լեոնալանջերին տարածված է բազմազան խեժատու (գազ), համեմունքային (ուրց, ծիտրոն), ուտելի (երժնակ, կանգառ) և մի շարք այլ բույսեր (աբեղախոտ, Երդւսիտտ, օշինդր), ինչաես նաե բազմատեսակ խոտաբույսեր։ Մեծ տարածում ունեն նաև զանազան մասրենիների, տանձենիների, ալոճենիների, շլորների տարատեսակները։

Ալպյան և ենթալպյան գոտիները, որոնք ծովի մակարդակից ունեն 2000—3000 մ բարձրություն, հիմնականում պատած են ճիմ առաջացնող բուսատեսակներով ու բազմատեսակ խոտաբույսերով։ Այստեղ փարթամորեն աճող վառ կանաչ խոտածածկի հիմնական բուսատեսակներից են աստղաշուշանն ու սագասոիտւկը, հրանուկների տարբեր տեսակներն ու վարդկակաչները, երեքնուկներն ու զանգակածաղիկները, ալպյան դաշտավլուկներր, բոշխերը, բլդրղաններն ու գայլա թաթը, անմոռուկներն ու Ճռճռուկը և այլ բույսերը:


Նախիջևանի տարածքի մի փոքրիկ հատվածում՝ Բջնակի և Գողթն գավառի հյուսիսային մասում, Գիրան գետի վերին հատվածներում գտնվող անտառները տիպիկ լեռնային են և գտնվում են ծովի մակարդակից 1900—3000 մ բարձրության վրա։ Այդ անտառներում աճող ծառա թփերի մի մասը հացենի ու թեղի, կենի ու բոխի, գիհի ու եղրևանի է։ Տարածված է նան մի շարք թփուտային ծառատեսակներ։ Ծառատեսակների թվում այդ անտառներամ աճում են նաև մի շարք վայրի մրգերի (տանձ, խնձոր, շլոր) ծա ռատեսակներ։

Նախիջևանում աճող մրգերից ու պտուղներից հնուց մեծ համբավ են ունեցել խնձորն ու ծիրանը, տանձն ու դեղձը, խաղողն ու փշատը, նուշն ու նուռը, թութն ու թուզը, բալը, ընկույզը և այլն։ Այդ մրգերի ընտիր տեսակները չորացրած վիճակով (թութն ու ծիրանը, ընկույզն ու չամիչը, փշատը, նուշը) միջնադարում Ագուլիսի, Ջուղայի, Շոռոթի և այլ բնակավայրերի վաճառականները այլևայլ իրերի ու ապրանքների հետ արտահանում էին Եվրոպական մի շարք երկրներ։

ՆԱԽԻՋԵՎԱՆԻ թատրոնը – բացվել է 1913 թ. Նախիջևան քաղաքում, Ա. Պարզյանի ջանքերով`՝ որպես Թիֆլիսի Հայոց Դրամատիկական ընկերության մասնաճյուղ։ Գործել է հավանաբար մինչև 1920–ական թվականները։ Մի քանի բեմադրությունների թվում 1917 թ. այստեղ բեմադրվել է նաև Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան (ոեժիսոր՝ Վ. Բունին)։ Անուշի դերում հանդես է եկել Սաթենիկ Գասպարբեկյանը։ Թատերական այս մասնաճյուղի փակվելուց հետո՝ 1939 թ. տեղի թատերասերների ուժերով բացվել է պետական դրամատիկական թատրոն։ Այս թատրոնը բացվել է 1939 թ. նոյեմբերի 29-ին՝ Լ. Միքայելյանի «Գոշ» ներկայա ցումով և գործել է մինչև 1941 թ.։ Թատ րոնը ներկայացումներով հանդես է եկել Ջուլֆայում, Որդուարում, Ագուլիսում և այլ բնակավայրերում։ Տարբեր ժամանակներում այս թատրոնում խաղացել են նաև Հասմիկը, Մ. Աղայանը, 0. Սեումյանը, Ս. Սաֆրազյանը, Մ. Մանվելյանը, Լ. Գրիգորյանը, Մ. Անախչյանը և ուրիշներ։ Ռեժիսորն է եղել Գարեգին Սարգսյանը։

ՆԱԽԻՋԵՎԱՆԻ թատերասերների թատրոնը — գործել է 1870-ական թվականներից մբնչև 1915 թ.։ Ներկայացումները կազմակերպվել են հիմնականում Նախիջևան քաղաքի հայոց ուսումնարանների աշակերտ-աշակերտուհիների ուժերով։

Այստեղ բեմադրվել են «Շուշանիկ» (1875), «Պոլուիմպերիալ» (1884), «Արշակ Երկրորդ», «Ներսես Մեծ», «Համլետ» (հատվածներ), «Կըռթ-կըռթ» (1890), «Գասպար ամի» (1892), «Դավաճանություն», «Գրչի մարդը», «Պեպո» (1912), «Չար ոգի» (1913), «Նշանվածներ», «Կա նացի ցանցառություն» (1914) և այլ պիեսները։ Մի շարք դերերում խադացել են Գ. Բաբախանյանը, Մ. Ադամյանը, Ս. Գասպարբեկյանը, Գ. Աթաբեկյանը, Մ. Սարդարյանը, Մ. Գարագաշը, Հասմիկը, Պարզյանը, Վ. Միրզոյանը, Ս. Գասպարյանը, Ս. Մխիթարյանը, Մ. Մոսեյանը և ուրիշները։ 1910 թ. մարտի 13–ին Նախիջևանի հայոց դպրոցի դահլիճում դերա սան Աբրահամյանը բեմադրել է նաև «Երկու հիսնապետ» 3 գործողությամբ (թարգմ. ֆրանսերենից) դրաման, որտեղ Գուլհելմի դերը կատարել է Աբրահամ յանը, տիկին Սոֆիայինը` Ս. Գասպարբեկյանը, դուստր Լարետայինը` օրիորդ Պարզյանը։

ՆԱԽԻՋԵՎԱՆԻ կենդանական աշ խարհը — Այստեղ կենդանական աշխարհը ևս հարուստ է։ Տարածքի հարթավայրային հատվածներում ապրում են երկկենցաղ գորտեր, օձերի մի շարք տեսակներ (գյուրզա, շահմար, իժ, լորտու) ու մողեսներ, զանազան թռչնատեսակներ (արտույտներ, սպիտակավիզ սոխակ, ծղրիդ, ցախաքլոր, լոր, բու, ծիծեռնակ, արագիլ, տարատեսակ ճնճղուկներ)։ Բավականին տարածում ունի աղվեսը, դաշտամուկը, մի շարք միջատներն ու բզեզը։

Նախալեռնային և լեռնային գոտիներում տարածված է վայրի ոչխարն ու նապաստակը, գալն ու հովազը, մոխրագույն կաքավը, սև անգղը, ուրուրը, քարայծը, եղջերուն, փորսուղը և այլ կենդանինե րը։ Անտառապատ վայրերում (Բջնակի անտառում և Գողթնի հյոաիսային մասում գտնվող անտառներում) ապրում են վարազ, արջ, սկյուռ, բորենի, իսկ հարթավայրային մասերում՝ վայրի խոզ, ոզնի, մկներ և այլ կենդանիներ։ Գետերում կա գետային կարմրախայտ, ծածան։

ՆԱԽԻՋԵՎԱՆԻ հայրենակցական միություն–կազմավորվել Է 1920 թ., Երևանում։ Հավանաբար գործել Է մեկ-երկու տարի։ Միության վարչության առաջին նախագահն Է եղել Հ. Արիստակեսյանը։ Նման միություն Երևանում վերստին կազ մավորվել է նաև 1989 թ. դեկտեմբերին և այժմ Էլ որոշ աշխատանքներ է կատարում։

ՆԱԽԻՋԵՎԱՆԻ հանքային հանածոները — Երկրաբանական տեսակետից Նա խիջևանի տարածքը դեռևս բավարար ու սումնսաիրված չէ։ Քիչ թե շատ այդ ուղղությամբ որոշ աշխատանքներ են կա տարվել XIX դ. վերջերին և մեր դարա սկզբի առաջին տասնամյակներում։ Դա տելով կատարված ոաումնասիրություն ների տվյալներից Նախիջևանի տարածքը ունի ընդերկրյա հարուստ ու բազմա զան հանածոներ։ Նախիջևանի տարած քի մ.թ.ա. III հազարամյակի հնավայրերի (Կարմիր վանք, Մոխրաբլուր, Արշատ-Շահթախտ) նյութերը վկայում են, որ Նախջևանի բնիկներին պղինձն ու երկաթը, օբսիդիանը, աղը և այլ հանածոները հայտնի են եղել հին ժամանակներից։ Ավելին, այդ հանածոների մի մա սը` աոծաթի ու պղնձի, աղի ու կավի, բազալտի և այլ հանքավայրերը շահա գործվել են շատ վաղուց։ Օրինակ, աղնձի ու արծաթի նման հին հանքավայրերի հետքեր կան Գողթն գավառի Փառակա, Տրունիս, Բազմառի, Երնջակ գավառի Շահկերտ գյուղերի մերձակայքում։

Նախիջևանի տարածքում աղնձի, մոլիբդենի, ոսկու, կապարի, ցինկի հանքային կուտակումներ են արձանագրվել Մեղթի-Որդուար լեռնաշղթայի հատված ներում, Վանանդ կամ Տրունյաց գետա հովտի, Փառակա գյուղի շրջակա լեռնե րում։ Նախիջևանի օգտակար հանածոնե րի թվում նշանավոր են հատկաաես աղի հանքերը։ Աղի մեծ կուտակումներ կան Նախիջևանի աղի հանքի, Սուստ, Խրամ (Նեհրամ), Ճահուկ (Ջահրի), Գողթնի, Դաստա, Յայջի գյուղերի մերձակայքում։ Դեռևս չշահագործվող Խրամի մերձա կայքում գտնվող աղահանքի կուտակվածության ծավալը մոտավոր հաշվումնե րով կազմում է 1,5—2 միլիարդ տոննա աղանյութ։ Այդ հանքավայրի աղանյութը, որը գտնվում է 65—370 մ խորության վրա, ունի 46—85 մ հաստվածք։ Աղա հանքը հայտնաբերել է երկրաբան Բ. Ժուզենին, 1949 թ.։

Ոչ մետաղային հանքանյութերից Նա խիջևանի տարածքը հարուստ է նաև ծծումբի, գիպսի, կավի, բազալտի ու մարմարի, տրավերտինի ու կրաքարի հանքավայրերով։ Ծծումբի կուտակումներ կան Շահապոնք գավառի Գոմեր, Նորս, Ճահուկ և այլ բնակավայրերի մերձակայքում։ Գիպսի կուտակումներ կան Երնջակ գավաոի Արազին, Շարուր գավառի Արշատ-Շահթախտ և այլ բնակավայրերի մոտ, որոնց պաշարները անցյալում փոքր քանակություններով շահագործվել են։ Սև մարմարի հանքավայրեր կան Շարուրի Դիզա, Գողթնի Վանանդ, Քիլիթ, Քոթան և այլ գյուղերի մերձակա լեռներում։ Բազալտի ու տրավերտինի, գրանիտի կու տակումներ կան Շարուրի Արշատ-Շահ թախտ, Նաիփջևանի Սուստ, Երնջակի, Աբրակունիս, Շահապոնքի Բզգով և այլ գյուղերի մերձակայքում։ Տուֆաքարի ոչ մեծ կուտակումներ կան Աստապատի, իսկ վարդագույն լիպարիտի հանքավայրէ Ջուղայից ոչ հեռու գտնվող Լայնանիստ լեռան վրա։

Նախիջևանի հանքային հանածոների թվում զգալի կուտակումներով կան բորակի ու մկնդեղի, կապարի ու սնդիկի, գաջի ու ագատի և այլ պաշարներ։

ՆԱԽԻՋԵՎԱՆԻ տարազը — Նախիջևանում ստեղծված նյութական մշակույթի կկարևոր դրսևորումներից է նաև ժողովրդական տարազը։ Ինչպես Հայաստանի մյուս գավառներում, այնպես Էլ Նախիջևանում տարազները առաջացել են տե ղի բնակլիմայական ու աշխարհագրական, ժողովրդի սոցիալ-տնտեսական պայմաններին, կենցաղին ու ճաշակին համապապատասխան։ Հեռավոր անցյալում առաջացած ժողովրդի պատմաազգագրական մշակույթի արժեքների շարքում դասվող Նախիջևանի տարազը դարեր շարունակ, սերնդեսերունդ ավանդվել ու պահպանվել է մինչև XIX դ. վերջերն ու մեր դարասկզբի առաջին տասնամյակը։ Ցավոք, ինչաես Նախիջևանի պատմության և մշակույթի շատ հարցերը, այնաես Էլ տա րազը առ այսօր սպասում է իր հետազոտողին։ Բավական է նշել, որ առ այսօր նույնիսկ ընդհանուր գծերով խմբավորված և լուսաբանված չեն այստեղ օգտագործված տարագաձևերը։ Ալդ տեսանկյունից ուսանելի են մեր դարասկզբին ազգագրագետ Երվանդ Լալայանի և ապա մեր օրերում Նազիկ Ավագյանի աշխա տություններում տեղ գտած Գողթնի տարազի հարցերին նվիրված մասերը։

Հարկ է նկատի ունենալ այն հան գամանքը, որ Նաիփջևանի գավառների հին շրջանի և միջնադարյան տարազաձևերի մասին գրավոր աղբյուրներում պահպանված տեղեկությունները և նկա րագրությունները սակավ են ու աղքատիկ։ Վաղ շրջանի տարազի նմուշների ենք հանդիպում մ.թ.ա. III—I հազարամյակներին վերաբերող Նախիջևանի Մոխրա բլուրի (Քյուլ Թափա), Աստապատի Կարմիր վանքի, Արշատ-Թագավորանիստի (Շահթախտ) և այլ հնավայրերի պեղում ներից հայտնաբերված խեցեղենի ու քան դակագործական նյութերի վրա։ Իսկ XIV—XIX դդ տարազների տարատեսակ նմուշներ են պատկերված Նախիջևանի գրչօջախներում ծաղկված մանրանկարներում, եկեղեցիների որմերին, խաչքարերի ու կենցաղային տեսարաններով տապանաքարերի պատկերաքանդակներում։ Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում նաև թեմային վերաբերող XIX դ. վերջե րին և XX դ. սկզբներին կատարված և առանձին անհատների մոտ գտնվող ու զանազան արխիվներում պահպանվող լուսանկարները (նկ. 14—21)։

Ինչպես այլուր, այնպես էլ Նախիջևանում պատմականորեն ձևավորված ա վանդական տարազը XIX դ. վերջերից սկսել է տեղի տալ եվրոպական ու քա ղաքային տարազին։ Այդ իսկ պատճառով Էլ XIX դ. առաջին տասնամյակում արդեն Նախիջևանի բնակավայրերում, մասնավորապես քաղաքներում և ավաններում (Նախիջևան, Որդուար, Ագուլիս, Աստապատ, Շոռոթ, Ցղնա) արդեն ավանդական տարազը արագորեն սկսել Է ձևափոխումների ենթարկվել և իր տեղը զիջել եվրոպական նորաձևություններին։ Հայոց տարազի մանրամսաները եվրոպականով և այսպես կոչված «կովկասականով» վւոիւարինելուն Նախիջևանում նպաստում էին նաև Ագուլիսի, Շոռոթի, Նախիջևանի, Աստապատի և այլ բնակավայրերի առևտրական դասի, ինչպես նաև Ասիայի ու Եվրոպայի բազմաթիվ երկրներում ուսանելու մեկնած մեծաթիվ երիտասարդների ու մտավորականության սերտ կապերը։ Այնուամենայնիվ նկատելի է նաև այն ձգտումը, որ եվրոպական տա րազի նորամուծություններր Նախիջևա նում, մասնավորապես Գողթնի կանանց տարազում, օգտագործվել են ստեղծագործաբար և այն համադրել ազգային ա վանդույթներով պահպանված տարազի հետ։

Ուսումնասիրությունները հավաստում են, որ Նախիջևանում տարազի համար օգտագործվել Է մեծամասամբ տեղական բազմազան հումքը և տեղում արտադրվող բազմաձև զարդերը։ Հայտնր է, որ Ագու լիսում, Նախիջևանում, Որդուարում, Ցղնա յում, Շոռոթում, Ջուղայում, Աստապա տում և այլ բնակավայրերում XV-XIX դդ. գործում Էին բազմաթիվ գործատներ ու արհեստանոցներ, ուր արտադրվում էին բարձրորակ մետաքսյա ու բրդյա գործ վածքներ, արծաթյա ու ոսկյս զարդեր, դաջածո և ասեղնագործ կտորեղեն և այյ նյութեր։ Այստեղ զգալի չափերի Է հա սել նաև եվրոպական ու ասիական եր կրներից առևտրի միջոցով ներմուծված օտարերկրյա կերպասեղենի, զանազան գործվածքների ու զարդեղենի օգտագոր ծումը։ Նախիջևանի գավառների տարազաձևերից համեմատաբար քիչ թե շատ խմբա վորված և ուսումնասիրված Է Գողթնի տարազը։ Այն իր արտաքին ձևով ազգակ ցում է Սյունիքի և Արցախի տարազնե րին։ Գողթնի կանանց ավանդական տա րազի համալիր մասերը եղել է սպիտա– կեղենը, վրայի շապիկը, վերնազգեստը, գոտին (մետաքսյա, արծաթյա), վերար կուն (նաև վերարկու-քուրքը), արխալուղը, կրծկալը, գուլպան, կոշիկը (քոշը), գլխի բարդ հարդարանքը և ագնելիքը։ Կանանց գլխի հարդարանքներում օգտա գործվել Է գլխաշոր, արծաթյա դրամներով պսակված գլխարկ, ծամքող, ճակտ նոց (դինգ), շղարշ, քթկալ, կեռաազարդ (հրսանոց), կնջիկ ծածկոց, զանազան ձևերի վզնոցներ, ականջողեր, գնդեր, ապիջակներ (կրծքի զարդ) և այլ զարդեր։ Երիտասարդ կանայք և աղջիկները աչքե րին քսել են ծարար (սուրմա), որպես օծանելիք տարածված Է եղել վարդի ջրից պատրաստած բուրումնավետ հեղուկը (գուլաբը)։ Տարածում Է ունեցել նաև մազերին հինա դնելը, մատանիների, գո տու զարդերի և այլնի կրումը։ Մեծահա րուստ կանանց տարազում տարածում է ունեցել նաև դաջվածքներով ու ասեղնագործված գործվածքների օգտագործումը։

Գողթնի տղամարդկանց տարազի հա մալիրի մասերը եղել է սպիտակեղենը, շապիկը, անդրավարտիքը, գոտին, չու խան, վերարկուն, գլխարկը, գուլպան, կոշիկը։ Տղամաոդկանց տարազը Գողթնում ավելի շուտ է եվրոպականացվել քան կա նանց տարազը։ Այս հանգամանքը պայ մանավորված էր այն բանի հետ, որ գողթնեցի տղամարդը դեպքերի բերումով (առևտուր, ուսումնառություն) ավելի շատ էր շփման մեջ գտնվում դրսի աշ խարհի հետ և բնականաբար էլ նրա հա գուստի եվրոպականացումը սկսում է, XIX դ. կեսերից սկսած։

ՆԱԽԻՋԵՎԱՆԻ քաղաքային զբոսայգի – հիմնվել է XIX դ. առաջին տասնամ յակներին։ Ունի մոտ 20 հազարի հասնող զանազան ծառատեսակներ, մեկ շատր վան։ Վերջին 40—50 տարիների ընթաց քում այգու տարածքում կառուցվել են զանազան հասարակական շինություններ ու կրպակներ։

ՆԱՀԱՊԵՏԻ ԱՌՈԻ ջրանցքներ – գտնվում են Երնջակ գավառում, Երնջակ ձորահովտի միջին հոսանքում։ Սա երկու ջրանցքները, որոնք միսչև այժմ գոոծում են, սկիզբ են առնում Երնջակ գետից` հա մանուն բերդի ստորոտից և Նորաշեն-Ապարաններ-Աբրակունիս գյուղերի վրայով հասնում են Կզնուտի դաշտ։ Աբրակունիս-Կզնուտ հատվածում այդ ջրանցքնե րից մեկը 1 կմ չափով անցնում է հատուկ գետնուղով։

Նահապետի առու ջրանցքները կա ռուցված են մեծ քարերով, ոռոգել են Երնջակ ձորահովտի ու Կզնուտի դաշտի մի շարք հողատարածքները և հավանաբար շահագործվում են ղեռևս մ.թ.ա. 8—7-րդ դարերից։ Ավանդության համաա ձայն այս ջրանցքները, որոնք ունեն 10 — 15 կմ երկարություն, կառուցել Է Արբակ Նահապետը Քրրստափց 1612 տարի առաջ։ Այս Նահապետի անունով էլ այժմ յան Աբրակունիս գյուղը կոչվել Է Արբակունի, որը հետո աղավաղվելով դարձել է Աբրակունիք, Ապրակունրք, Ապրակու նիս, Աականիս։

ՆԱՎԱՍԱՐԻ կամ Տապանասարի ժայռապատկերներ—գտնվում են Գողթն գավառում` Կապուտջուղ լեռան Նավասար կամ Տապանասար լեռնագագաթի վրա։ Հայտնաբերվել են 1968 թ.։ Վերաբերվում են մ.թ.ա. 2–1-ին՝ հազարամյակներին։ 1000-ից ավելի ժայռապատկերները տա րածված են լեռնալանջի «Խաչի աղբյուրի» և «Գժի աղբյուրի» մերձակա տարածք ներում` որոշ տեղերում խմբերով, իսկ ա ռանձին վայրերում Էլ մեկուսի և սակա վաթ՜իվ։ ժայռապաւոկերների թեմատիկան հիմականում վերարտդրում է Գողթնի, Նախիջևանի և առհասարակ հայկական լեռնաշխարհի կենդանական աշխարհի մի շարք ներկայացուցիչներ, որոնք քանդակ ված են լեռնալանջերին թափված հրա բխածին քարակաոկառների ու քարաշեղ ջերդի վրա։ Ժայռապատկերների պահպանվածությունը հիմնականում լավ է (նկ. 5)։

ՆԵՀՐԱՄԻ աղի հանք – գտնվում է Նախճավան գավառում, պատմական Խրամ գյուղի մոտ։ Հայտնաբերել է երկ րաբան Բ. ժուզենին 1949 թ.։ Հանքա– նյութի հաստությունը 44,5 մ–85,8 մ է հասնում։ Կուտակված հանքանյութը մո տավոր հաշվարկներով կազմում է 1,5—2 միլիարդ տոննա աղանյութ:

ՆՈՅԻ դամբարան–եկեղեցի–գտնվել է Նախիջևան քաղաքի հարավային կողմի քաղաքային գերեզմանատանը։ Այն գետ նահարկով երկհարկանի, փոքրիկ դամ բարանով կառույց է եղել, որի հետքերը տեսանելի էին մինչև 1950–ական թվականները: (նկ. 114)։Ավանդության համաձայն այս դամբա րանում է թաղված եղել Նոյը, որի վրա հետագյում կառուցել են եկեղեցի:

ՆՈՅԻ որդիների դամբարան - գտնվել է Երևան–Նախիջևան մայրուղու ձախ կողմում գտնվող Խոկ գյուղում, մի բլուրի վրա։ Ավանդության համաձայն այստեղ են ամփոփված Նոյի որդիները: Դամբարանի ավերակները տեսանելի էին մինչև 1930-ական թվականները (նկ. 6):

ՆՈՅԵՄՋԱՐԻ դամբարան – գտնվել է Նախիջևան քաղաքի հյուսիսարևմտյան կողմում` այժմյան հայկական գերեզմանա տանը։ Ավանդության համաձայն այստեղ է թաղվել Նոյի քույրը՝ Նոյեմզարը։ Այն ևս գետնահարկով փոքրիկ դամբարան է եղել և ամբողջովին ավերվել է մեր դա րասկզբին։

ՈՐԴՈԻԱՐԻ Արասխանյանների մե տաքսի գործարան – գործել է Գողթնի հա մանուն բաղաքում: Այն հիմնվել է Ագու լիսի նշանավոր Արասխանյան տոհմի կողմից 1870-ական թ՝վականներին։ Ունե ցել է մոտ 200 բանվորներ և գործել մինչև 1900-ական թվականները։

ՈՐԴՈԻԱՐԻ Բաբայանների մետաքսի գործարան — գործել է Գողթնի համանուն քաղաքում։ Այս քաղաքում XIX դ, և XX դ. առաջին տասնամյակներում գոր ծած 7 մետաքսի գործարաններից ամե նանշանավորն է եղել։ Գործարանը 1849 թ. հիմնել է Հանդամեջ գյուղի բնակիչ Կարապետ Բաբայանը (նկ. 24)։ Ունեցել է մետաքսի 30 մեքենա, 210—220 բանվոր և տարեկան միջին հաշվով տվել է 66760 ռուբլու ընտիր մետաքսաթել։

Բաբայանների գործարանը XIX դ. մասնակցեւ է մի շարք միջազգային ցուցահանդեսներին և համարվել առաջնա կարգային գործարան։ Օրինակ, 1878 թ. մասնակցելով Փարիզի մետաքսի ընկերության ցուցահանդեսին արժանացել է մեդալի և դիպլոմի, համարվել այդ ըն կերության պատվավոր անդամ: Իսկ 1877 թ. արժանացել է Մոսկվայի կայսե րական հանդեսի մեդալին և գովասանք ների, 1888 թ.` Նիժնի Նովգորոդի ցուցա հանդեսի ոսկե մեդալին ու դիպլոմին։

Այդ, ինչպես նաև Որդուարի մյուս և Ագուլիսի մետաքսի գործարանների ար տադրանքի մեծ մասը արտահանվում Էր եվրոպական երկրներ։ Օրինակ, XIX դ. վերջերին Որդուարի և Ագուլիսի գործարաններից ֆրանսիացի Էդուարդ Բերտրա նը տարեկան գնել Է 400 փութ թաց բոժոժ, որից ստացվում Էր 26 փութ սերմ և 50 փութի չափ չոր բոժոժ։

ՈՐԴՈԻԱՐԻ Աղամալյանների մետաքսի գործարան — գործել Է 1870-ական թվա– կաններից մինչև 1910-ական թվականնե րը։ Տարեկան արտադրել է 60—80 փութ մետաքս։ Ունեցել Է 50—100 բանվոր։

ՈՐԴՈԻԱՐԻ Նուսնուսեանց մետաքսի գործարան—գործել Է համանուն թաղա քում։ Հիմնվել Է 1870-ական թվականնե րին և իր գործունեությունը պահպանել Է մինչև 1900 թ.։ Ունեցել Է մոտ 100—130 բանվոր։

ՈՐԴՈԻԱՐԻ Արաբյանների մետաքսի գոբծարան – գործել է 1880-ական թվա կաններից մինչև 1900-ական թվականնե րը։ Տարեկան արտադրել Է 45—70 փութ մետաքս, ունեցել Է 35—80 բանվորներ։

ՈՐԴՈՒԱՐԻ Փափազյանների մետաք սի գործարան — գործել Է Գողթնի համա նուն քաղաքում։ Իր կարևորությամբ այդ տեղ գործած մետաքսի գործարաններից 2-րդ մեծ և աչքի ընկնող գործարանն Է եղել։ Հիմնվել Է 1870 թ. և գործել մինչև 1910-ական թվականները։ Հիմնադիրը եղել Է Հանդամեջ գյուղի բնակիչ Կարա պետ Փափազյանը, որը Հանդամեջում ու ներ նման մեկ այլ գործարան ևս։ Ինչպես Որդուարի մյուս գործարանները, այն պես Էլ այս գործարանը կահավորված է եղել եվրոպական մեքենաներով։ Ունեցել է շուրջ 250 հայազգի բանվորներ ու շերամ՝ապահներ, մետաքսաթելի մասնագետ ներ։ Իր արտադրությամբ Կովկասի նմանօ րինակ արդյունաբերության մեջ 1-ին տեղն է գրավել («Մուրճ» 1885, հ. 6)։ Մասնակցել է Եվրպաայի և Ռուսաստա նի մի շարք ցուցահանդեսներին և արժա նացել ոսկյա մեդալների ու 1-ին կարգի դիպլոմների։ 1895 թ. հանդիսավոր կերպով նշվել է այս գործարանի հիմհադր ման 25–ամյակը։

ՋՈՒՂԱՅԻ բարբառ-հայերենի բար բառ, պատկանում է արևելյան «ում» ճյուղին։ Խոսվել է Հին Զուղայում։ Այժմ այդ բարբառով են խոսում Պարսկաստանի Նոր Ջուղա, Շիրազ քաղաքների և հնդ կահայ համայնքի մի մասի բնակչությունը։ Այն իր բառային կազմով, շարահյուսության ու հնչյունաբանության, ձևաբանության ա ռանձնակի կամ համակարգային տարբե րությամբ հանդերձ, նմանվում է Արա րատյան և Ղարաբաղի, իսկ ձայնային դիրքով` Վանա և Մշո բարբառներին։ Այս բարբառի ուսումնասիրությանն է նվիր ված Հր. Աճառյանի «Քննություն Նոր Ջու ղայի բարբառի» (Եր. 1940) աշխատությունը։

«Լումա» ամսագիրը (1898 թ., գիրք Ա) մի գրչագիր մատյանից հրատարակել է Ջուղայի բարբառի մասին գրված Նաղաշ Հովնաթանի «Ջուղայնցւոց հայրենի պարզ լեզուն այ, զոր կու պարծենան» բանաստեղծությունը (տես նաև Նաղաշ Հովնաթան, Բանաստեղծություններ, Եր., 1951).

«Զուղայեցիք անք կու պարծենք.
Մենք մեր լեզուն գրոց կարծենք.
Ով գրափառի չնի խօսման
Խըլդաքիկս կքարգործենք։
Հարւխլնըցիք միաբերան.
Կասեն. «Մեք անք լիզվի մէրան».
Թափխօր խացին` հա՛ց ան ասում,
Գիտեն թա մին լիզվ տէր ան։
Դաշտըցիք զատ ճանաչման չեն,
Խոր անումըն` հայր կու կանչեն.
Այծ ան ասում խաշվի թա էծ.
Գրոց լիզոլն յիմանան չեն։
Ղափանըցիք յանց ան սասում.
Զուր ենք թողել`՝ մեզ բամբասում.
Մին զըլըմբօկ լիզքւ ունեն,
Բավակին` բացթող են ասում։
Վանըցիքըն տիր անխելել ան,
Մեր գըրըճին` կասեն մելան.
Մին օր մեր տան դոստ յիշեցնք,
Ազվան վեր կացին դուս ելան։
Գազկըցիքն մին փուչ սար ան,
Լիզուն յանցէ մըթին մարան.
Մէն աւազան կասեն ունենք.
Յանա թա՝ մին աւիզարան։
Ագուլրցիք քար կը դասեն,
Բերան բանան մեզ բամբասեն.
Ջըրի ղալանկա կժերին,
Բէդիաթ լիգվօվ սափոր կասեն։
Մեք շամբեցոց անք շատ խօվան.
Գրափառքում տիր խամով ան.
Ասելէն` ասմանամ կասեն,
Մեզ պէս գրոց լիզվի ծով ան»։

ՋՈՒՂԱՅԻ թատրոն – գործել է 1903— 1914 թթ., Զուղա գյուղի դպրոցին կից։ Թատերական ձևավորումները իրականացրել է ուսանող Գուրգեն Աղամալյանը։ Ներկայացումներից ստացված գումարի մի մասը օգտագործվել է բարեգործական նպատակներով։ 1904 թ. գյուղի տանու տեր Աբրահամյանների տանը` գիշերով, իշխւսնություններից գաղտնի բեմադրվել է Հ. Թումանյանի «Թմկսյբերդի առումը» պոեմի մոտիվներ՜ով «Թաթուլ» ներկայացումը։ Ներկայացման հեղինակները Ջու ղայի թատերասերների խումբ էր` դպրո ցավարտ շրջանավարտներ Զ. Աբրահամ յանը, Ա. Նազարյասը, Ս. Հովհաննիսյանը, Ե. Մարությանը, Հ. Խաչատրյանը, Ճարտար Խաչիկը, Մաքսիմ Ստեփանը և ու րիշները։ Այդ խմբի կողմից այնուհետև բեմադրվել է «Ղարաբաղի Աստղագետը», «Արշակ Երկոորդը», «Մեծն Վարդան», «Մարվող ճրագներ», «Մակիչի հարսանի քը», «Կըռթ–կըռթ», «Անկոչ հյուրը» և այլ ստեղծագործությունները։

Ջուղայի թատրոնի երկոորդ խմբի դերակատարներն են եղել Գուրգեն Աղամալ յանը, Սարգիս Հարությունյանը, Խաչատուր Դավթյանը, Անուշավան Մելիք-Ստեփանյսնը, Կարապետ Դավթյանը, Շուշանիկ Մելիք-Ստեփանյանը, Արաքսի Ֆրանգուլյանը, Արուս Խաչատտրյանը, Նվարդ Մելիք–Ստեփանյանը, Զմրութ Հովակիմյանը և ուրիշները։ Ներկայացումները Ջուղայի բնակչությունից բացի դիտել են նաև շրջակա գյուղերի բնակիչները, անգամ մեծահարուստները։Թատրոնի ներկայացումների մի մասն Էլ տեղի է ունեցել Զուլֆայում` Գրիգոր Ֆրանգուլյա նի տան հարմարավետ թատերասրահում։ Ջուլֆայից բացի թատրոնը ներկայացում ներ է տվել նաև Ապրակունիսում, Աս տապատում և այլ բնակավայբերում։ Իսկ Ապրակունիսի ս. Կարապետ նշանավոր վանքի ուխտին` Վարդավառի տոնակա տարության ժամանակ, Ջուղայի թատրոնը հանդես էր գալիս թատերականացված ե լույթներով։ 1912 թ. Հովհաննես Աբելյա նի թատերախումբը Պարսկաստան մեկնե լիս Ջուղայի թատերասերների խնդրանքով 1—2 ներկայացմամբ հանդես է եկել Ջուլֆայի Գ. Ֆբանգուլյանի թատերասրահում:

ՍՍՐԻ ՍՈՒՐԲ ՆՇԱՆ – սրբավայր-ուխտատեղի, գտնվում է Գողթն գավառում` Մեսրոպավան գյուղից 7—8 կմ արևելք: Կառուցվել է Կապուտջուղ լեոան հարավա յին լանջի սրագագաթ և ծովի մակարդա կից մոտ 3000 մ բարձրություն ունեցող մի լեռնագագաթի վրա։ Այն փոքրածավալ և միանավ մատուռ է, որի որմերում կան XII—XVII դդ. մի քանի փոքրիկ խաչքարեր։ Բարձրլեռնային և դժվարամատչելի այս սրբավայրը ս. Նշանի տոնակատա րության նշման համար Մեսրոպավան, Բիստ, Ողոհի, Փառակա և Գողթնի այլ մերձակա գյուղերի բնակչության ամենա մարդաշատ ուխտավայրերից մեկն է ե ղել:

ՍՈԻԶՈՒՏԻ այգիներ–գտնվում է Երնջակ գավառում, Շոռոթ գյուղաքաղա քից հարավ։ Սուզուտ ձորահովտում և մո տակա րլրալանջերին գցված հնամենի խաղողի և մրգատու ծառերի այգիները մեծ համբավ են ունեցել Երնջակի բնակ չության շրջանում։ 1960-ական թվականներին վերջին շոռոթեցի հայ ընտանիքների տեղահանությունից հետո այդ այգիները մնալով անխնամ աստիճանաբար չորացել և վերացել են։

ՍՏՈՐԻՆ կամ Դաշտ Ագուլիսի Զար գարյանների մետաքսի գործարան - գործել է 1880-ական թվականներից մինչև 1900– ական թվականները։ Ինչպես Ագուլիսի մյուս գործարանների այնպես էլ այս գոր ծարանի արտադրած մետաքսաթելն ու շերամի հունդը արտահանվել է մի քանի երկրներ։ Մասնակցել է ռուսաստանյան ցուցահանդեսների և արժանացել մրցանակների։

ՍՏՈՐԻՆ կամ Դաշտ Ագուլիսի Նուս նուսյանների մետաքսի գործարան—գոր ծել է 1860-ական թվականներից մինչև 1910-ական թվականները։ Ունեցել է 40-ից ավելի մետաքսի մեքենաներ և մեծաթիվ բանվորներ։ Գողթնի մյուս գործարանների թվում այս գործարանի արտադրանքը ևս ճանաչում է ունեցել և արտահանվել ար տասահմանյան մի շարք երկրներ։

ՍՈԻՍՏԻ աղահանք — գտնվում է Նախ ճավան գավառում, համանուն գյուղի հա րավային կողմում` Նախիջևանի աղի հան քից մոտ 9 կմ հեռավորության վրա։ Այս աղահանքը, որտեղից աղաքարը արդյու նահանվում է 1930-ական թվականներից, փաստորեն, Նախիջևանի հանրահայտ ա ղի հանքի շարունակությունն Է։

ՑՂՆԱՅԻ Ավագյանների (Չլախաց) մետաքսի գործարան—գտնվել է Գողթնի համանուն ավանում, Պզածուր վայրում։ Գործել է XIX դ. վերջերին և տվել բավականին որակյա մետաքսաթել։ Ունեցել Է 24 մետաքսի մեքենաներ։

ՅՂՆԱՅԻ ներկատուն – գործել է XIX դ. վերջերին, Գողթն գավառի համանուն ավանում։ Ներկարարն է եղել Գևորգ Մի նասի Գրիգորյանը։ Ներկատունը օգտա գործել է մի շարք բուսական ներկանյու թեր, ինչպես նաև տորոն կարմրաներկ արմատը, որը փոխարինել Է որդան կար միրին: Այս ներկատանը ներկվում էԷին մետաքսաթելեր, կտորներ, բրդյա և այլ թե լեր:

ՑՂՆԱՅԻ Սարգսյանների մետաքսի գործարան—գործել Է XIX դ. վերջերից մինչև 1910-ական թվականները, Գողթն գավառի համանուն ավանում։ Գտնվել Է Տամբրի թաղի հարավային կողմում: Կահա վորված Է եղել եվրոաական սարքավո րումներով և ունեցել 250—300 բանվոր ներ։ Արտադրել է բարձրորակ մետաքսա թել, որի մեծ մասը արտահանվել Է մի շարք երկրներ։ Գործարանատերն է եղել Հմայակ Սարգսյանը (մարշալ Բաղրամ յանի աները)։ Այս գործարանից բացի, գործել է նաև 4 փոքր տնայնագործական գործարաններ (Արսեն Օհանյանի, Գա լստյանների) ևս։ 1896 թ. Նիժնի Նով գորոդում տեղի ունեցած համառուսաս տանյան գեղարվեստա-արտադրական ցու ցահանդեսում գործարանը արժանացել Է արծաթյա մեդալի ու դիպլոմի։ Ունեցել Է 24 մեքենաներ։

ՔԱՐԱՎԱԶՔ Արաքսի–միջնադարում այդպես Է անվանվել Որդուարի մերձակայքից մինչ Մեղրի հոսող Արաքս գետի հատվածը։ Այդ մասում Արաքսը հոսում Է երկու կողմերից բուսականությունից հա մարյա զուրկ ու քարքարոտ ժայռաշղթաների նեղ կիրճով։ Այս մասում գետը հա մեմատաբար արագահոս Է և ունի քարա վազոտ ափեր։ Երկրաբանական գիտու թյունների համաձայն Նախիջևանի արաք սամերձ տարածքը, որպես Արաքսի հով տի մի մաս, խորը հնադարում ծածկված Է եղել ջրի տակ։ Ուսումնասիոությունները հաստատել են, որ Նախիջևանի տարածքում Արաքսի երկարությամբ տարած ված են եղել մեծ ու փոքր լճեր։ Դեպի Արաքսի ընթացքը ուղղահայաց ձգվող մեծ ու փոքր լեռնաճյուղերը լճերի միջև կազմել են ամբարտակների շարքեր, ո րոնք հետագա հազարամյակներում աստիճանաբար սկսել են քայքալվել։ Այսպիսով լճերի մակերևույթները աստիճանա բար իջնելով ձևավորել են Արաքսի ըն թացքը մինչև Որդուար քաղաքի մերձա կայքը` Դարուա և Քամքու լեռների փե շերը։ Իրար միացած այդ երկու ապառա ժոտ լեռները հետագայում երկրաշարժից երկու մասի են բաժանվում։ Ահա հենց այդ խորը ու նեղ կիրճով Էլ Արաքսը շարունակում է իր ընթացքը, որն Էլ հետա գայում կոչվում է Քարավազք։




Personal tools
Namespaces
Variants
Actions
Navigation
Databases
Toolbox