Նախիջևան` Գլուխ առաջին

From armeniapedia.org
Jump to: navigation, search

<-Նախիջևան

Բնություն և բնական աշխարհ

Նախիջևանը իր պատմական գավառներով հայկական լեռնաշ¬խարհի բնական հարմարավետ պայմաններ ունեցող և գեղեցկատես անկյուններից մեկն է: Նրա այժմյան տարածքը 5368 կմ2 է, որը ձգված է հյուսիս-արևմուտքից դետի հարավ-արևելք: Ամբողջ մակերևույթը խազատված է բազմաթիվ մեծ ու փոքր լեռնագյուղերով և միմյանց զուգահեռվելով ձգվում են դեպի մեծ ու փոքր դաշտերն ու գետւսհո¬վիտները: Աս կազմվածքով առաջացած են բազմաթիվ նեղ ու խոր կիրճեր, հովիտներ: Ունի մոտ 170 կմ երկարություն և ամենալայն մասում 70—75 կմ լայնություն, Լեռնաշխարհը (նկ. 1) բաժանվում է բնակլիմայական պայմաններով իրարից տարբերվող երկու մասից, որի լեռնային մասը հարթավայրայինի նկատմամբ ունի 1300—1500 մ բարձրություն: Այսպես տարածքի հարթալայրային մասը (կամ տարածքի 63%-ը), ծովի մակարդակից գտնվում է 750—1500 մ բարձրության վրա, միջլեռնային մասը (կամ տարածքի 30%-ը), 1500– 2500 մ, իսկ բարձրլեռնային մասը (կամ տարածքի 7%-ը)՝ 2500— 3500 մ բարձրության վրա: Ամենացածր կետը Գողթն գավառի Քոթամ գյուղի մոտ է, որը ծովի մակարդակից ունի 600 մ, իսկ ամենաբարձր կետը Կապուտջուղ լեռնագագաթն է, որը ունի 3806 մ բարձրություն:

Կլիման այստեղ բարեխառն է: Ջմոանը սովորաբար լինում է 15°–20°, իսկ ամասնը՝ +35° +38°: Իրանի հետ ունի 163 կմ սահ¬ման, որը սկսվում է Գողթն գավառի Քոթամ գյուղի մոտից մինչև Շարուր գավւսռի Դահնա լեոնաբլուրը: Այստեղից էլ Նախիջևանը ըն¬դամենը 11 կիլոմետրով սահմանակից է Թուրքիայի հետ:

Նախիջևանի պատմական գավառների գրաված տարածքում կա 130-ից ավելի անվանակոչամներ ունեցող մեծ ու փոքր լեռներ, չորս տասնյակից ավելի ձորեր ու ձորակներ, երեք տասնյակի հասնող դաշտեր ու գետահովիտներ, հինգ բարձրլեռնային փոքրիկ ու քաղցրահամ լճակներ: Նախիջևանի տարածքը եզերող Զանգեզուրի և Վայքի լեռնաշղթաների խորխորատ, մեծ ու փոքր ձորերից ու ձորակնե¬րից սկզբնավորվում և հոսում են մոտ 400 գետեր ու գետակներ: Այդ գետերից 330-ը ունեն մինչև 5 կմ երկարություն, 31-ը՝ 6—10 կմ, 24-ը՝ 11—25 կմ, 7-ը՝ 26—50 կմ և 4-ը՝ 51—100 կմ երկարություն: Այս գետ-գետակները, ինչպես նաև լճակները սնվում են մակերեսային (հալոցքային) և ստորերկրյա (գրունտային) ջրերով ու մթնոլորտային տեղումներով: Այս լեռնաշխարհի տարբեր անկյուններում բխում են նաև 200-ի հասնող մեծ ու փոքր հանքային աղբյուրներ, կան բնական ու ձեոակերտ այլևայլ հուշարձաններ, որոնց շուրջը հազարամյակներ աոաջ մեր նախնիները հիմնել են իրենց բնակավայրերն ու բերդաքաղաքները, ստեղծել նյութական ու հոգևոր մշակույթը: Ահա այս ամենից ստորև զետեղել ենք այն կարևոր տեղանքները, որոնք բնորոշում են Նախիջևան լեռնաշխարհը, որոնց մի մասի հետ կապված են նաև դարերի խորքից եկող հուշ ու ավանդություն, եղելություն և արդեն սրբության վերածված պատմական հիշողություն:

Լեռներ

ԱԶՆԱՎԻՐ լեռ – գտնվում է Գողթն գավառում, Գանձակ գյուղից 4 կմ արևելք: Սակավ բուսականությամբ լեռ է և ծովի մակարդակից ունի 2878 մ բարձրություն:

ԱԼԱՆԳՅԱԶ լեռ – գտնվում է Գողթն գավառում, Մեսրոպական գյուղից 2 կմ.արևմուտք, Մեսրոպյան գետի ձախ կողմում: Լերկ քարաժայռերով և սակավ բուսականությամբ լեռ է , ծովի մակարդակից ունի 2369 մ բարձրություն:

ԱԼՄԱԼՈՒ (ԽՆՁՈՐՈՒՏ) լեռ – գտնվում է Շահապոնք գավառամասի հյուսիս-արևմտյան մասում, պատմական Արմավաշեն (այշմ` Ներքին Ռամեշին) գյուղից մոտ 2 կմ արևելք, Կուքի գետի աջ կողմում: Սակավ թփուտներով լեռ է և ծովի մակարդակից ունի 2150 մ բարձրություն:

ԱՂԱՄԱՐ լեռ – գտնվում է Գողթն գավառում, Ագուլիս քաղաքի հարավ-արևելյան լեռնագաղաթներից է: Լերկ է ու բուսականությունից զուրկ: Գտնվում է Գինդար լեոից մոտ 2 կմ. հարավ:Ծովի մակարդակից ունի մոտ 1260 մ բարձրություն: Լեռնաշղթան ձգվում է մինչև Նուսնուս գյուղի լեռնախմբերը: Այս լեռան փեշին է գտնվում Ագուլիւփ Մեծ Աստվածին վանքի համալիրը:

ԱՂՍԱԼ լեո - գտնվում է Շարուր գավառի հյուսիս-արևելյան մասում՝ ՀՀ և Նախ. Հանրապետության սահմանագոտում: Սակավ բուսականությամբ լեռ է և ծովի մակարդակից ունի 1824 մ բարձրություն:

ԱՆԱՊԱՏ լեո – գտնվում է Նախճավան գավաոի հյուսիս-արևմտյան մասում, Ազնաբերդ գյուղից 3—4 կմ հյուսիս-արևելք: Ծովի մակարդակից ունի 2081 մ բարձրություն:

ԱԱԱԴԿԱՖ լեո — գտնվում է Նախճավան գավառում, այժմյան Կահաբ գյուղից 6—7 կմ հարավ-արևելք: Ծովի մա¬կարդակից ունի 1865 մ րարձրություն:

ԱՐԱԺԻՆ լեռ - գտնվում է Շահապոնք գավառամասի արևեյան մասում, պատմական Քրտն (այժմ Քեչիլ) գյուղից 6-7 կմ հարավստևելք՝ Նախ. Հանրապետության և Սիսիանի շրջանի սահմանագոտում: Թեքաղիր լանջերով, բուսածածկ ու թփուտներով լեռ է, ծովի մակարդակից ունի 3071 մ բարձրություն:

ԱՐՏԵՄ լեռ – գտնվում է Գողթն գա¬վառում, Փաոակա գյուղից 2 կմ արևելք: Սակավ բուսականությամբ լեո է և ծովի մակարդակից ունի 2784 ս՝ բարձրություն:

ԱՐՍՈԻ լեո – գտնվում է Գողթն գավառում, Վերին և Ստորին Ագուլիսների միջև, Ագուլիս գետի աջ կողմում: Լերկ և սակավ բուսականությամբ լեո է, ծովի մակարդակից ունի 1404 մ բարձրություն:

ԲԱՋՄԱՌԻ լեո — գտնվում է Գողթ գավառում, Տրունյաց ձորի ամենավերին մասում: Զանգեզուրի լեռնաշղթայի գագաթներից է: Թեքադիր և բուսապատ լանջերով լեռ է, ծովի մակարդակից ունի մոտ 3000 մ բարձրություն: Այս և մերձակա լեռնեոի ձորակներից սկիզբ է առնում Տրունյաց գետը:

ԲԵՐԴԻԿ լեռ – գտնվում է Երնջակ գավառում, Երջակ գետահովտի վերին հոսանքում՝ Երնջակ գետի ձախ կողմում, Շահկերտ գյուղից 7 կմ հարավ֊արևելք՝ Ներքին Անկուղիք գյուղատեղի մոտ: Սակավ բուսականութայմբ և զառիթափ լանջերով լեո է և ծովի մակարդակից ունի 2069 մ բարձրություն: Այս լեոան փեշին է գտնվել Երնջակ գավառի Բերդիկ գյուղը, որը կոչվել է նաև. Քարատակի գյուղ:

ԲԶԳՈՎ լեո — գտնվում է Ճահուկ գա֊վառում, Ճահուկ գետահովտի վերին մասում՝ Վերին Բզգով գյուղից 2 կմ հյուսիս– արևմուտք: Սակավ բուսականությամբ և ծովի մակարդակից 2475 մ բարձրություն ունեցող լեռ է:

ԲՈԼՈԻ սար - գտնվում է Երնջակ գավաոում, Նորաշեն և Ապարաններ գյուղերի միջև, Երնջակ գետի աջ կողմում: Սակավ բուսականությամբ և ծովի մակարդակից մոտ 1560 մ բարձրություն ունեցող լեռ է: Այս լեոը երբեմն շփոթել են Օձասարի հետ: XVII դ, պատմիչ Ա. Դավ֊րիժեցու վկայությամբ Ավետիք Աստա– պատցին (մականունով Ալթուն) այդ սարի վրա Ապարանների կաթոլիկ հայերի պահած ս. Հոիփւփմեի մասունքները վերցնելով տանում է Նսխճավան գավառի Քյուլթափա գյուղը և այդտեղ կառուցում ս. Հոիփսիմեի անունւտվ մի եկեղեցի:

Լեռան վրա կառուցված է եղել «Կուսանաց» փոքրիկ մատուռ: սրբավայրը: Այս լեռը շրջակա բնակչությունը կոչե՚լ է նաև «Հարս ու փեսի» սար:

ԳԱԲԱՂ սար–գտնվում է Շարուր գավառի հյուսիսային մասում` Ախուրա և Վերին Յայջի գյուղերի միջև, նրանցից 3-4 կմ հեռավորության վրա: Շարոիրից դեպի Սևանի ավագա՚նր բարձրացող երթուղու աջ և Արփա գետի ձախ կողմում գտնվող այս լեռը ծովի մակարդակից ունի 1824 մ բարձրություն:

ԳԱՁԱՆԱԼԵՌ – գտնվում է Գողթն գավաոում, Նախիջևանի և Մեղրու շոջանի սահմանագլխում: Կոչվում է նաև Սարիդարա: Ծովի մակարդակից ունի 3858 մ բարձրություն: Քարքարոտ ու բուսականությունից սակավ լեո է:

ԳԱԼԻՍ ԵՄ, ԳԱԼԻՍ ԵՄ լեո – գտնվում է Գողթն գավառում՝ Մեսրոպական գյուղից մոտ 2-3 կմ հարավ-արևմուտք, Մես– րոպական գետի աջ կողմում: Քարաժայռերով ու բուսականությունից զուրկ լեո Է, ծովի մակարդակից ունի 2187 մ բարձրություն: Ավանդության համաձայն այս լեուսն ստորոտում գյուղ Է եղել, որի բնակիչները բարոյապես վատ համբավ են ունեցել: Լեռը գյուղի բնակիչներին կարգի հրավիրելու համար 3 անգամ ձայնելով զգուշացրել է`«գալիս եմ, գալիս եմ…»: Բայց նրանք ոչ մի ուշադրություն չեն դարձրել և շարունակել են իրենց վարքագիծը: Այդ ժամանակ քարաժայռը փլվելով գյուղը ավերել է:

ԳԱՅԼԱԲԼՈՒՐ սար – գտնվում է Գողթն գավառում, Տրունյաց գետի միջին հոսանքում, Տանակերտ գյուղից 2 կմ հյուսիս-արևմուտք: Բուսապատ լանջերով և ծովի մակարդակից 1438 մ բարձրության վրա գտնվող լեո է:

ԳԱՎԱԿ լեռ – գտնվում է Գողթն գավառում, Նավիշ գյուղատեղից 4 կմ արևմուտք, Գիրան գետի ձախ կողմում: Սա¬կավ բուսականությամբ յեռ է և ծովի մակարդակից ունի 2987 մ բարձրություն:

ԳԱՐԱԳՈԻՇ լեռ – գտնվում է Գողթն գավառում, պատմական Տևի (այժմ՝ Թիվի) գյուղից 5 կմ արևելք, Գիրան գետի աջ կողմում: Թեքադիր լանջերով ու մանր ձորակներով խազատված, բավականին բուսածածկ այս լեոը ծովի մակարդակից ունի Ց147 մ բարձրություն: Լեոան լան¬ջերի ժայռերի և քարակառկառների վրա կան մ. թ. ա. III-I հազարամյակների մի շարք ժայռապատկերներ:

ԳԱՐԱԳՌԻՇ լեռ – գտնվում է Նախճավան գավառում, Ազնաբերդ գյուղից 7—8 կմ հյուսիս: Փոքրիկ ձորակներով խազատված լեռ է և ծովի մակարդակից ունի 2600 մ բարձրություն: Այս լեռից ոչ հեռու գտնվել է Նախճավան գավառի Գարագուշ գյուղը:

ԳԵՐԱՆ լեռ - գտնվում է Շարուր գա¬ռում, այժմյան Դիգա գյուղից 3 կմ հյու¬սիս, Արփա գետի ձախ կողմում: Ծովի մակարդակից ունի 1132 մ բարձրություն: Այս լեռան վրա գտնվում է Շարուրից դեպի Արփայի հովտով բարձրացող Դվին-Պարտավ երթուղու վրա մ. թ. ա. II-I հազարամյակներում կառուցված բերդի ավերակները:

ԳԻՆԴԱՐ լեռ – գտնվում է Գողթն գավառում, Ագուլիս քաղաքի արևելյան լեռնագագաթներից մեկն է: Ծովի մակարդակից ունի մոտ 1210 մ բարձրություն: Բուսականությունից զուրկ լեռ է: Այս լևոան արևմտյան փեշին բազմել է Ագուլիս քաղաքի ս. Քրիստափոր կամ Մայր եկեղեցին:

ԳԻՆԴԱՐ լեռ — գտնվում է Նախճավան գավառում, Ագուլիս քաղաքի արևելյան լեռնագագաթներից մեկն է: Ծովի մակարդակից ունի 1210 մ բարձրություն: Բուսականությունից զուրկ լեռ է: Այս լեռան արևմտյան փեշին բազմել է Ագուլիս քաղաքի ս. Քրիստափոր կամ Մայր եկեղեցին:

ԳԻՆԴԱՐ լեռ – գտնվում է Նախճավան գավառում, այժմյան Կահաբ գյուղից մոտ 2 կմ հարավ-արևևլք: Ծովի մակարդակից ունի 1089 մ բարձրություն:

ԳԻՆՁԱԿ սար – գտնվում է Գողթն գավառում, Ագուլիսի ձորի գագաթներից մեկն է: Քաղաքի հյուսիս-արևելյան և Ագուլիս գետի աջ կողմում գտնվող այս սարը ևս ունի սակավ բուսականություն և ծովի մակարդակից բարձր է 1200 մ:

ԳՈՂԹՆԱՍԱՐ — գտնվում է Գողթն գավառում՝ Զանգեզարի լեռնաշղթայի հարավում, Գանձակ գյուղից 5 կմ արևելք: Լանջերը զառիթափ են և պատած մերձալպյան բուսականությամբ: Ծովի մակար¬դակից ունի 3143 մ բարձրություն:

ԴԱՀՆԱ (ԴԱՀՆԱԿ) սար – գտնվում է Շարուր գավառում, Շարուրի դաշտի հյուսիս-արևմտյան մասում: ժայռապատ ու հորստաձև բլուր է և ծովի մակարդակից ունի 1154 մ բարձրություն: Կոչվում է նաև Գայլի դրունք սար:

ԴԱՐՈՒ (ԼԱՑՆԱՆԻՍՏ) լեռ – գտնվում է Երնջակ գավառում, Երնջակ ե Գիրան գետերի ջրբաժան մասում՝ Զուղայից արևելք: Վարդագույն երանգներով, զառիթափ լանջերով և սակավ բուսականությամբ լեռ է: Ծովի մակարդակից ունի 1923 մ բարձրություն: Ստ. օրբելյանի վկայությամբ I–IV դդ. եղել է կրոնասերների ճգնարան լեո:

Այս լեոան լանջերի վարդագույն և դեղներանգ շերտերից ջուղայեցիները կտրում էին Ջուղայի հռչակավոր գերեզմա– նատան խաչքարերի քարերը: Այս պատճառով էլ այն կոչվել է նաև Ջուղայի ջրաղացքարի սար:

ԴԱՄԻՐ (ԵՐԿԱԹԱՍԱՐ) լեռ –գտնվում է Գողթն գավառում, Երնջակի Լաքաթաղ դյուղատեղիից 9—10 կմ արևելք: Զանգեզուրի լեոնաշղթայի բարձունքներից է և համարվում է Նախ. Հանրապետու¬թյուն և ՀՀ սահմանային լեռնագագաթ¬ներից մեկը: Զառիթափային է և պատած մերձալպյան բուսականությամբ: Ծովի մակարդակից ունի 3385 մ բարձրություն:

ԴԵՂԻՆ սար - գտնվում է Գողթն գավառում, Վերին Ազա գյուղից արևմուտք, Նախիջևան—Մեղրի խճուղու ձախ կողմում: Բոաականությունից զուրկ, դեղներանգ, մոտ 1150 մ բարձրության լեո է:

ԴՈԻՋԴԱՂ (ԱՂԱՍԱՐ) լեռ - գտնվում է Նախճավան գավառում, Նախիջևան քա¬ղաքից 10—12 կմ հյուսիս-արևմուտք: Բուսականությունից զուրկ է և աղակալած շերտով պատած: Ծովի մակարդակից ունի 1172 մ բարձրություն: Հնուց ի վեր այս լեռը հայտնի է իր նշանավոր աղա¬հանքով, որը նոր քարեդարից շահագործվում է մինչև, օրս:

ԵԽՈՒՇ լեո — գտնվում է Գողթն գավառում, Ցղնայի ձորի վերին մասում՝ Ռամիս գյուղից 2 կմ ձորն ի վար, գետի ճախ կողմում: Ժայռոտ ու բավականին բուսածածկ լանջերով լեո է: Ծովի մակարդակից ունի 2364 մ բարձրություն:

ԵՐԵՔ ԵՂԲԱՅՐ լեո – գտնվում է Շահապոնք գավառամասում, Նորս գյուղից 6—7 կմ հյուսիս-արևելք՝ Շահապոնք լեոան հյուսիսային կողմում: Ալպյան բու¬սականությամբ լեռ է և ծովի մակարդակից ունի 3155 մ բարձրություն:

ԵՐՆՋԱԿ լեռ - գտնվում է Երնջակ գավառում: Զանգեզուրի լեռնաշղթայի կենտրոոնական լեռնագագաթներից մեկն է: Լանջերը զառիթափ են ու բուսածածկ, իսկ գագաթնամասը՝ ժայռոտ ու մասնատված: Ծովի մակարդակից ունի 3364 մ բարձրություն: Այս լեռնագագաթի ձորակ¬ներից սկիզբ են առնում Երնջակ գետի վերին հոսանքների վտակներն ու աղբրաջրերը:

ԶԱՐԻՆ լեռ - գտնվում է Շահաաոնք գավաաււմ, Զարին գյուղատեղի հյուսիսային մասում: Զառիթափ լանջերով ու մերձալպյան բուսականությամբ ու թփուտներով պատած լեռ է: Ծովի մակարդակից ունի 2575 մ բարձրություն: Այս լեոան ստորոտում էր տեղադրված Շահապոնքի Զարին գյուղը:

ԶՈՐԱՑ ՔԱՐ լեո - գտնփսմ է Գողթն գավառում, Բիստ և Ողոհի (Աղահեցիկ) գյոլղերի միջև, Մեսրոաավան գետի ձախ կողմում: Լեռնոտ ու բուսապատ լանջերով և ծովի մակարդակից 1842 մ բարձրություն ունեցող լեո է:

ԹԱԳԱԱԱՐ լեռ – գտնվում է Շահապոնք գավառում, Կամրջաթաղ և Շադա գյուղերի միջև, Կամրջաթաղ գյուղից 2 կմ հարավ-արևելք: Սակավ բուսականությամբ լեռ է և ունի մոտ 2890 մ բարձրություն:

ԹԱԹԵՐՔ (ԹՐԿԵՇ) լեռ - գտնվում է Շահապոնք գավառամասի և Ճահուկ գավառի սահմանագոտում, այժմյան Թրկեշ գյուղի մոտ, Նախիջևան—Սիսիան խճուղու ձախ կողմում՝ նրանից 3 կմ հարավ-արևելք: Լեոնոտ ու սակավ բուսականությամբ լանջերով լեո է: Ծովի մակարդակից ունի 1409 մ բարձրություն:

ԹԱԿԱԼԱԿ լեռ — գտնվում է Շահապոնք գավառասասում, Զարին գյուղատեղից 5 կմ արևելք: Մերձալպյան բուսականությամբ ու թփուտներով լեո է և ծովի մակարդակից ունի 2892 մ բարձրություն:

ԹԱՆԱՆԱՄ լեո — գտնվում Շարուր գավառում, համանուն գյուղից 7 կմ հարավ-արևմուտք՝ Նախիջևան—Երևան խճուղու աջ կողմում: Ծովի մակարդակից ունի 1007 մ բարձրություն:

ԹՌՉՆԱՔԱՐ լեո – գտնվում է Գողթն գավառում, Բիստ գյուղի հարավ-արևելյան մասում: Բուսապատ լանջերով և ծո¬վի մակարդակից 1845 մ բարձրություն ունեցող լեռ է:

ԹՌՉՆԱՔԱՐ լեո – գտնվում է Շահապոնք գավառամասում, Շահապոնք (այժմ` Քյանդ Շահբուզ) գյուղից 1,5—2 կմ հա¬րավ: Սակավ բուսականությամբ լեո է և ծովի մակարդակից ունի 1757 մ բարձրություն:

ԼԱՔԱԹԱՂ լեռ – գտնվում է Երնջակ գավառում, Լաքաթաղ (պատմական Գուգավանք) գյուղից 4 կմ հարավ-արևելք: Զառիթափ ու բուսապատ լանջերով լեռ է: Ծովի մակարդակից ունի 2673 մ բարձ¬րություն:

ԼԵՐԿԱՍԱՐ (ՔԵՉԱԼԴԱՂ) լեռ – գտնվում է Շահապոնք գավաոամասում՝ Զարին գյուղատեղից 5—6 կմ հյուսիս, Նախիջևանի Հանրապետության և Վայքի շրջանի սահմանամասում: Լեռնոտ, բուսածածկ լանջերով ու թփուտներով լեռ է: Ծովի մակարդակից ունի 3118 մ բարձրություն: Հարավային լանջին կա 13-18 դդ. հայկական գերեզմանատան, բնակավայրի ավերակներ:

ԼԵՐԿԱԲԼՈՒՐ լեռ - գտնվում է Նախաճավան գավառում, այժմյան Վերին Բզգով գյուղից 7-8 կմ հյուսիս-արևմուտք: Սակավ բուսականությամբ լեռ է և ծովի մակարդակից ունի 2744 մ բարձրություն:

ԽԱՐԽԱՏ լեռ - գտնվում է Գողթն գավառում, Որդուար քաղաքից 8-9 կմ արևելք` Քիլիթ և Քոթամ գյուղերի միջև, Քիլիթ գյուղից 2 կմ հյուսիս: Ժայռոտ լանջերով ու բուսականությունից զուրկ լեռ է: Ծովի մակարդակից ունի 2378 կմ բարձրություն:

ԽՈՇԼԻ լեռ - գտնվում է Գողթն գավառում, Ագուլիսի ձորի ամենավերին մասում: Զանգեզուրի լեռնաշղթայի լերկ ու քարաժայռ լանջերով գագաթներից է: Ծովի մակարդակից ունի մոտ 2000 մ բարձրություն: Այս լեռան ձորակներից սկզբնավորվում է Ագուլիս գետը:

ԿԱԲՈՒԼԻ սար - գտնվում է Շարուր գավառում, այժմյան Կարաբաղլար և Կաբուլի գյուղերի միջև, Կաբուլիից 4 կմ հյուսիս-արևելք: Բուսազուրկ և ծովի մակարդակից 1125 մ բարձրություն ունեցող սար է:

ԿԱԶԱՆԳՅՈՒԼ լեռ - գտնվում է Գողթն գավառում, Մեսրոպավան գյուղից 5-6 կմ հյուսիս-արևելք: Բուսապատ ու անտառապատ լեռ է և ծովի մակարդակից ունի 3829 մ բարձրություն:

ԿԱՊՈՒՏՋՈՒՂ լեռ - գտնվում է ՀՀ և Նախիջևանի Հանրապետության սահմանագոտում: Այն ինչպես Զանգեզուրի, այնպես էլ ՀՀ երկրորդ բարձր լեռն է Արագածից հետո: Ունի 3904 մ բարձրություն: Նախիջևանի կողմից Կապուտջուղը մասնատված է մի քանի փոքրիկ ձորակներով: Ունի լեռնոտ ու քարափային, զառիթափային, ալպյան բուսականությամբ ու թփուտներով լանջեր: Կազմված է գրանիտներից և մոնցոնիտներից, լանջերն ի վար ունի մի շարք քարակառկառներ: Նախիջևանի հատվածում Կապուտջուղը ունի Տապանասար կամ Նավասար, Կռնակոչ, Սարի սուրբ նշան, Ղազարի սար և այլ գագաթնամասերը: Այստեղ է գտնվում նաև Մեսրոպ Մաշտոցին վերագրվող քարավայրը: Խաչի աղբյուրի մոտակայքում և նրանից վերևի հատվածում կան մ.թ.ա .3-1 հազարամյակներին վերագրվող բազմաթիվ ժայռապատկերներ, իսկ գագաթնամասում` մի քանի փոքրիկ լճակներ:

ԿԱՊՈՒՅՏ ՍԱՐ լեռ - գտնվում է Երնջակ գավառում, Վերին Անկուզիք գյուղատեղից 4 կմ հյուսիս-արևելք: Սակավ բուսականությամբ լեռ է և ծովի մակարդակից ունի2720 մ բարձրություն:

ԿԱՐԱՈՒԼ լեռ - գտնվում է Շարուր գավառում, այժմյան Կարաբաղլար և Ազնաբերդ գյուղերի միջև, Ազնաբերդից 5 կմ արևմուտք: Լեռնոտ ու սակավ բուսականությամբ սար է, ծովի մակարդակից ունի 1587 մ բարձրություն:

ԿՈՐԹՈՒՐ լեռ - գտնվում է Շահապոնք գավառամասում, Մազրա (պատմական Ջուր) գյուղատեղից 3 կմ արևելք: Բուսականությունից զուրկ լեռ է և ծովի մակարդակից ունի 1852 մ բարձրություն:

ԿՈՃՂՆՈՑ սար - գտնվում է Գողթն գավառում, Ստորին կամ Դաշտ Ագուլիսը շրջապատող հարավ-արևմտյան գագաթներից է: Լերկ լանջերով ու սակավ բուսականությամբ, ծովի մակարդակից մոտ 1400 մ բարձրությամբ սար է: Լեռան Կոճղնոց անունը տրված է նրա գագաթնամասը կոճղի երկու ճյուղի նմանվելու պատճառով: Ագուլիսի բարբառով կոչվել է Ըրկըճըղնոց:

ԿՈՆԳԼԱՇ բլուր - գտնվում է Գողթն գավառում, Ստորին կամ Դաշտ Ագուլիսի հարավային մասում: Ոչ շատ մեծ բարձրության բուսազուրկ ու լերկ քարաժայռ է: Ագուլիսի բարբառով Կոնգլաշը նշանակում է “կանգնած լաշ, գեշ դիրքի կանգնած”:

ԿՌՆԱԿՈՉ սար - գտնվում է Գողթն գավառում, Մեսրոպական գյուղից 6-7 կմ արևելք: Ալպյան բուսականությամբ ծածակված այս սարը Կապուտջուղ լեռան հարավարևմտյան լանջի բարձունքներից է և ծովի մակարդակից ունի մոտ 3000 մ բարձրություն:

ԿՈՒՔԻ լեռ - գտնվում է Շահապոնք գավառամասում, համանուն գյուղից 6 կմ հյուսիս- արևմուտք`Նախ. Հանրապետության և ՀՀ Վայքի շրջանի սահմանագոտում: Լեռնոտ ու զառիթափ լանջերով, մերձալպյան բուսականությամբ պատած լեռ է, ծովի մակարդակից ունի 3120 մ բարձրություն:

ՀԱԶԱՐԱՆ սար - գտնվում է Երնջակ գավառում, Երնջակ գետի ստորին հոսանքի աջ կողմում: Վարդագույն երանգներով ու լեռնոտ, բուսականությունից զուրկ այս սարը պատմական Ջուղա քաղաքը հյուսիսարևմտյան կողմից պաշտպանող գագաթներից է: Ծովի մակարդակից ունի 1224 մ բարձրություն:

ՀԱՐՍՆԱՔԱՐ լեռ - գտնվում է Գողթն գավառում, Տրունյաց ձորի և համանուն գետի ձախ կողմում: Բուսապատ լանջերով ու ծովի մակարդակից մոտ 2100 մ բարձրությամբ լեռ է: Լեռան վրա գտնվող կնոջ պատկերով քարի վերաբերյալ ավանդությունը ասում է, իբր հարսը իր գլուխը լվանալիս սկեսրայրը վրա է հասել, որից ամոթխած հարսը քար է կտրել:

ՀՈՒՌԻ ԳԼՈՒԽ սար - գտնվում է Գողթն գավառտւմ, Ագուլիս քաղաքի արևմտյան կողմի լեռներից է: Համարյա բուսազուրկ այս լեռը (Հորի գլխի սարը) ծովի մակարդակից բարձր է մոտ 1350 մ: Ժամանակին ագուլիսցիները այս լեռան լանջին գտնվող մեծ քարայրից թոնրի կավ էին հանում:

ՁՈՐՈՒՏԻ լեռներ - գտնվում է Երնջակ գավառում, Երնջակ գետի ստորին հոսանքում`Արաքսի ափին: Այս փոքրիկ լեռնաշղթան պատմական Ջուղա քաղաքատեղից և այժմյան Ջուղա գյուղի մոտով ձգվում է դեպի Երնջակ գետի հոսանքն ի վեր: Այն վարդագույն երանգներով , բուսականությունից համարյա զուրկ լեռնաշղթա է և ծովի մակարդակից ունի 970-1300 մ բարձրություն: Երբեմն կոչվել է նաև Ջուղայի լեռներ:

ՂԱԶԱՐԻ սար - գտնվում է Գողթն գավառում, Շրջու գյուղատեղի և Մեսրոպական գյուղի միջև, Շրջուից 5 կմ արևելք: Զառիթափ լանջերով ու մերձալպյան բուսականությամբ ու թփուտներով պատած լեռնագագաթ է: Լեռան լանջերին կան քարանձավներ և մ.թ.ա 2-1 հազարամյակների ժայռապատկերներ: Ծովի մակարդակից ունի 3173 մ բարձրություն:

ՄԱՍՆՒՍ լեռ - գտնվում է Գողթն գավառում, Փառակա գյուղի արևելյան կողմում: Բավական բուսածածկ լանջերով այս լեռը ծովի մակարդակից ունի 2081 մ բարձրություն:

ՄԵՂՐԱՔԱՐ (ՄԵՂՐԱՍԱՐ) լեռ - գտնվում է Երնջակ գավառում, Երնջակ գետի վերին հոսանքում: Շահկերտ գյուղի հարավային և Երնջակ գետի ձախ կողմերում գտնվող այս լեռան լանջերը բավականին բուսածածկ են: Ծովի մակարդակից ունի մոտ 1690 մ բարձրություն: Ավանդության համաձայն լեռը իր անունը ստացել է բարձունքում մեղվաբներ ունենալու պատճառով:

ՄԵՇԱՆԻ լեռ - գտնվում է Գողթն գավառում, Նորակերտ (Նիրգիուտ) գյուղից 2 կմ հյուսիս, Թիլլակ գյուղատեղի մոտ: Անտառապատ լանջերով լեռ է և ծովի մակարդակից ունի մոտ 2710 մ բարձրություն:

ՆԱՀԱՋԻՐ լեռ- գտնվում Է Երնջակ և Նախճավան գավառների սահմանագոտում, Նահաջիր գյուղից 2-3 կմ հյուսիս-արևմուտք: Լեռնոտ ու ոչ այնքան բուսապատ լանջերով լեռ է և ծովի մակարդակից ունի 1807 մ բարձրություն:Այս լեռան վրա է գտնվել մ.թ.ա 1 հազարամյակում կառուցված համանուն և բավականին ամրակուռ բերդը:

ՆՈՐԱՇԵՆ լեռ - գտնվում է Երնջակ գավառում, համանուն գյուղի արևմտյան կողմում: Սակավ բուսականությամբ և ծովի մակարդակից 1587 մ բարձրություն ունեցող լեռ է:

ՇԱՀԱՊՈՆՔ լեռ - գտնվում է Շահապոնք գավառամասում, պատմական Քրտն (այժմ Քեչիլ) գյուղից 7 կմ հյուսի-արեևլք`Նախ. Հանրապետության և ՀՀ Սիսիանի շրջանի սահմանամասում: Զանգեզուրի լեռնշղաթայի հյուսիսային մասի բարձունքներից է: Ունի զառիթափ ու մերձալպյան բուսականությամբ ծածակված լանջեր: Ծովի մակարդակից ունի 3204 մ բարձրություն:

ՇԵԿ լեռ - գտնվում է Գողթն գավառում, Նախիջևանի և Մեղրու շրջանի սահմանագլխին: Զանգեզուրի լեռնշղաթայի հարավային մասի բարձունքներից է: Ծովի մակարդակից ունի 3578 մ բարձրություև: Սակավ բուսականությամբ և քարքարոտ լեռ է:

ՈՉԽԱՐԱՍԱՐ - գտնվում է Շահապոնք գավառամասում, Նորս գյուղից 7 կմ հյուսիս-արևելք: Մերձալպյան բուսականությամբ պատած և ծովի մակարդակից 2905 մ բարձրություն ունեցող լեռ է:

ՈՍԿԵՍԱՐ – գտնվում է Ճահուկ գավառում, Նախիջևան գետի միջին հոսանքում` այժմյան Նախիջևանի շրջանի Վայխր (պատմական Գայլակալ) գյուղից 3 կմ հյուսիս-արևմուտք, Նախիջևան գետի աջ կողմում: Ունի լեռնոտ և ոչ բուսածածկ լանջեր: Ծովի մակարդակից բարձր է 1313 մ:

ՈՍՊԻ ԺԱՅՌ լեռ- գտնվում է Երնջակ գավառում, Ջուղա քաղաքատեղից 6-7 կմ հյուսիս-արևելք, Նախիջևան- Մեղրի խճուղու ձախ կողմում: Վարդագույն երանգներով, սակավ բուսականությամբ և ծովի մակարդակից մոտ 1100 մ բարձրությամբ լեռ է:

ՊՂՆՁԱՍԱՐ - գտնվում է Նախճավան գավառում, Նախիջևան գետի միջին հոսանքում, գետի ձախ կողմում` այժմյան Խալխալ (պատպական Խախ) գյուղից 3 կմ հարավ-արևելք: Լեռնոտ ու սակավ բուսապատ լանջերով լեռ է: Ծովի մակարդակից ունի 1270 մ բարձրություն:

ՊՈՄԲԼՈԶԻ սար - գտնվում է Գողթն գավառում, Վերին Ազա գյուղի մոտ: Բուսազուրկ և ծովի մակարդակից 864 մ բարձրությամբ բլուր է:

ՍԱԼՎԱՐԴ լեռ - գտնվում է Շահապոնք գավառամասում, Գոմեր գյուղից 7 կմ արևելք: Լեռան արևելյան մասը բաժանվում է Գոմերի , Ոչխարասարի և Քրտնի լեռնաբազուկներով: Մերձալպյան բուսականությամբ և թփուտներով պատած Սալվարդը ծովի մակարդակից ունի 3161 մ բարձրություն:

ՍԵԼԲԱՍԱՐ- գտնվում է Երնջակ գավառում, Նուսնուս գյուղից 3 կմ հյուսիս: Սակավ բուսականությամբ և ծովի մակարդակից 914 մ բարձրությամբ սար է:

ՍԵՐՊԱՍԱՐ- գտնվում է Շահապոնք գավառամասում, Կժաձոր գյուղից մոտ 3 կմ հարավ-արևելք: Մերձալպյան, բուսապատ լանջերով ու թփուտներով լեռնագագաթ է: Ծովի մակարդակից գտնվում է 2499 մ բարձրության վրա:

ՍՐԲԵՐԻ ՔԱՐԱՆՁԱՎ լեռ- գտնվում է Երնջակ գավառում` Վիշապասար կամ Օձասար և Նահաջիր լեռների միջև, Նորաշեն գյուղից արևմուտք: Լեռնոտ և ոչ այնքան բուսածածկ լեռ է: Լեռնալանջերին ունի բնական քարանձավներ, որոնցից մեկում կա կաթոցներով աղբյուր:

ՍԻՍԱԿԱՊԱՐ լեռ- գտնվում է Գողթն գավառում, Բազմառի գյուցի 8-9 կմ հյուսի-արևմուտք: Զանգեզուրի լեռնաշղթայի բարձունքներից է և ծովի մակարդակից ունի 1826 մ բարձրություն:

ՍԻՍԿԱՏԱՐ լեռ- գտնվում է Շահապոնք գավառամասում, Բջնաղի լճակներից 5-6 կմ հյուսիս-արևմուտք: Վայքի լեռնաշղթայի բարձունքներից է և ծովի մակարդակից ունի 3098 մ բարձրություն:

ՍՊԻՏԱԿ սար- գտնվում է Գողթն գավառում, Մեսրոպական գյուղից 3-4 կմ հյուսիս-արևելք: Ալպյան բուսականությամբ հարուստ լեռ է և ծովի մակարդակից բարձր է 3497 մ:

ՍՈՒՐՄԱԼԻԿ լեռ- գտնվում է Նախճավան գավառում, այժմյան Կահաբ և Սիրաբ գյուղերից 6-7 կմ հարավ-արևելք: Լեռնոտ լանջերով և սակավ բուսականությամբ լեռ է: Ծովի մակարդակից 1477 մ բարձրություն ունի: Այս լեռան վրա է եղել մ.թ.ա 2-1 հազարամյակներում կառուցված Սուրմալիկ նշանավոր բերդը: Լեռան շրջակայքում կան մի շարք ավերակներ, քարնաձավ:

ՋԱՐԱՋՈՒՐ (ԺԱՐԱԺՈՒՐ) լեռ – գտնվում է Երնջակ գավառում, Նախիջևան-Մեղրի խճուղու ձախ կողմում, համանուն ձորակի ստորին մասում` Գողթն գավառի Բղև գյուղից 4-5 կմ արևմուտք: Համարյա բուսականությունից զուրկ և ծովի մակարդակից 1483 մ բարձրությամբ լեռ է:

ՋԻՆՔԱՐ լեռ - գտնվում է Գողթն գավառում, Ստուպի և Մազրա գյուղերի միջև, Ցղնա գետի աջ կողմում, Ստուպի գյուղից 3 կմ հյուսիս-արևմուտք: Սակավ բուսականությամբ և ծովի մակարդակից 1780 մ բարձրություն ունեցող լեռ է:

ՍԵԹԻՑ ՍԱՐ - գտնվում է Ագուլիս քաղաքի հարավային մասում: Ոչ մեծ բարձրությամբ լեռ է: Ագուլիսի շրջակա լեռներից այս լեռը միակն էր, որի լանջերից ագուլիսցիները գարնանը հավաքում էին ծնթարյա կոչվող ուտելու բույսը: Այս բույսի չորացած մասից ագուլիսցիները ստանում էին նաև հաճելի ու բուրումնավետ օղի:

ՏԱՊԱՆԱՍԱՐ - գտնվում է Գողթն գավառում, Մեսրոպական գյուղից 6-7 կմ արևելք: Ալպյան բուսականությամբ ու թփուտներով այս սարը Կապուտջուղի բարձունքներից է և ծովի մակարդակից մոտ 3550 մ բարձր: Ըստ ավանդության համաշխարհային ջրհեղեղի ժամանակ Նոյի տապանը դիպել է այս սարի գագաթին և կոտրել է տախտակները: Սարն ասել է տապանին. “Երթ Ի Մասիս, նա բարձր է քան զիս”: Դրանից հետո այս սարն անվանվել է Տապանասար և Նավասար:

ՓԱՌԱԿԱՅԻ լեռ - գտնվում է Գողթն գավառում, Փառակա գյուղից 6-7 կմ հյուսիս-արևելք: Սրակատար և մերձալպյան բուսապատ լանջերով լեռնագագթ է: Ծովի մակարդակից ունի 3826 մ բարձրություն:

ՓՈՔՐ ՍԱՐ բլուր - գտնվում է Ագուլիս քաղաքի Խցաձոր թաղում, Ագուլիս գետի աջ ափին: Այն ոչ մեծ մի հարթությունից մոտ 150 մ բարձրացող քառաժայռ է: Այս սարի հյուսիս-արևմտյան ստորոտում կառուցված է ս. Հակոբ հայրապետ ոչ մեծ եկեղեցին:

ՔԱՌԱԳԼՈՒԽ լեռ - գտնվում է Գողթն գավառում, Ցղնա գյուղից 3-4 կմ արևմուտք: Սակավ բուսականությամբ և ծովի մակարդակից 1708 մ բարձրությամբ լեռ է:

ՔԱՄԱՐԱՎՈՐ սար - գտնվում է Ճահուկ գավառում, Ճահուկ գետի միջին հոսանքում, գետի աջ կողմում`Ազնաբերդ գյուղից 6 կմ արևելք: Սակավ բուսականությամբ ու լեռնոտ լեռ է, ծովի մակարդակից ունի 1758 մ բարձրություն: Այս լեռան վրա է գտնվում մ.թ.ա. 2-1 հազարամյակներում կառուցված Ճահուկ բերդի ավերակները:

ՔԱՄՔՈՒ սար - գտնվում է Գողթն գավառում, Որդուար քաղաքից հարավ, Նախիջևան-Մեղրի խճուղու ձախ կողմում: Ժայռոտ, համարյա բուսականությունից զուրկ լեռ է, ծովի մակարդակից ունի մոտ 1100 մ բարձրություն:

ՔՈԹԱՄ լեռ - գտնվում է Գողթն գավառում, Գանձակ գյուղից 4 կմ հարավ, Քոթամ գյուղից 4 կմ արևելք: Լեռնոտ լանջերով, սակավ բուսականությամբ և ծովի մակարդակից 2821 մ բարձրությամբ լեռ է:

ՕՁԱՍԱՐ (ՎԻՇԱՊԱՍԱՐ) – գտնվում է Երնջակ գավառի կենտրոնական մասում, Երնջակ գետի ձախ կողմում: Այն հարթությունից միանգամից վեր խոյացող մի վիթխարի գեղեցկատես լեռ է: Նրա շուրջը հնուց ի վեր հիմնադրվել են Երնջակ գավառի հնամենի գյուղերն ու քաղաքները, վաղ շրջանի և միջնադարյան բերդերն ու ամրոցները:

Լեռնոտ, սակավ թփուտներով, տեղ-տեղ գիհու և այլ ծառատեսակներ ունեցող այս սրակատար լեռը իր գագաթնամասում երկճյուղ է և ծովի մակարդակից ունի 2412 մ բարձրություն: Ճանապարհորդ Տավեռնիեն Օձասարը համեմատել է սրակատար Տեներիֆայի հետ, իսկ Երնջակ գավառի Ապարաններ քաղաքավանից Ավգուստինոս Բաջեցին` Իսպանիայի Մոնսերադո լեռան հետ:

Երնջակ, Նախճավան, Շարուր և Գողթն գավառների համարյա բոլոր վայրերից տեսանելի այս լեռան հետ կապված են մի շարք ավանդություններ: Օրինակ, ավանդություններից մեկի համաձայն համշխարհային ջրհեղեղի ժամանակ Նոյան տապանը գիշերը դիպել է այս սարի գագաթին: Հարվածից տապանի տախտակները վնասվել են, իսկ լեռան գագաթը բաժանվել է երկու մասի: Վրդովված Նոյը անիծել է լեռը և բնակեցրել օձ ու վիշապներով, որից էլ մնացել է այս վեհանիստ լեռան Վիշապասար և Օձասար անունը: Իսկ մեկ այլ ավնդության համաձայն, իբր Հայաստան արշաված Ալեքսանդր Մակեդոնացին այս լեռան փեշերին ժամանակավորապես բնակեցնելով իր հետ բերած կանանց, օձերին նշանակել է նրանց պահապան:

Օձասար լեռը հնադարից սկսած միշետ էլ հիացրել է իր տեսքով, ժայռալանջ ու խորխորատ ձորակներով: Ուրարտական շրջանում լեռան արևմտյան լանջին, որպես սերունդներն ի լուր, ուրարտական իշխանները քանդակել են մի հետաքրքիր ու նորահայտ սեպագիր: Լեռան երկճյուղ բարձունքը գերելով քրիստոնեական չքավորներին այն ծառայել է նրան, իսկ հետագա դարում` նրա գագաթնամասում 9-17-րդ դդ. քանդակել են մի քանի խաչքարեր, կառուցել սրբավայր-մատուռ և այլ շինություններ: Լեռան լանջերին համարյա ծվարել են Երնջակի Գաղ, Խոշակունիք (Խաչկաշեն, Խոշկաշեն), Սալիթաղ, Քռնա, Մայրեակ գյուղերը:

Ձորեր

ԱԳՈՒԼԻՍԻ ձոր - գտվում է Գողթն գավառում: Սկիզբ է առնում Զանգեզուրի լեռնաշղթայի Խոշլու լեռան փեշերից և մոտ 20 կմ երկարությամբ ձգվում է մինչև Արաքսը: Բավականին խոր, երկու կողմերից սակավ բուսականությամբ, լերկ ու քարաժայռ լեռներով շրջապատված ձոր է, որի միջով հոսում է Ագուլիս գետը: Ագուլիսի ձորը վերին մասերում համարյա նեղ կիրճերի է նման, իսկ ստորին հատվածում`Ստորին կամ Ներքին Ագուլիսից սկսած մինչև Արաքս գետը, ունի բավականին լայնություն և դաշտաձև տեսք: Այս ձորում է տեղադրված Գողթնի հռչակավոր Ագուլիս քաղաքը, Գեղերեցիկ, Նիգիդեհ, Վերին գետ բնակավայրերը: Ագուլիսի ձորը ագուլիսցիների հարուստ լինելը ցուցադրելու հանգամանքով կոչվել է նաև Ոսկեձոր:


ԲՋՆԱԿԻ ձոր - գտնվում է Շահապոնք գավառամասում, Նախիջևան գետի վերին հոսանքում, Բջնակ գյուղի վերին և ներքին մասերում: Ձորը շրջապատված է թփուտներով ու անտառներով և ունի բավականին խորություն, որի միջով հոսում է Նախիջևան գետը: Ձորի վերին հատվածում տեղադրված է Բջնակ, իսկ նրանից ձորն ի վար և նրա աջ ու ձախ կողմերում գտնվում են Շահապոնքի Եզատուք, Ոփիք, Խանզիրակ և այլ բնակավայրերը:

ԲՍՏԱՁՈՐ (ԿԱՄ ԳԻՐԱՆՁՈՐ) - գտնվում է Գողթն գավառում, Ցղնայի ձորից արևմուտք: Սա Գողթնի ամենամեծ ձորն է, որի վերին հատվածներից սկիզբ առնելով սկիզբն ի վար հոսում է Գիրան գետը: Բստաձորը սկզբնավորվում է Զանգեզուրի լեռնաշղթայի փեշերից և ձգվում է մինչը Արաքս գետը մոտ 53 կմ երկարությամբ: Բավականին խոր և հիմնականում նեղ բացվածքներ ունեցող ձորը շրջապատված է զանազան թփուտներով, լերկ ու մերկ քարաժայռերով մի շարք մեծ ու փոքր լեռներով ու բլուրներով: Նորակերտ, Խուրս, Մեսրոպական գյուղերի մերձակա լեռնալանջերը ունեն 400 հեկտարի չափ անտառուտներ:

Բստաձորի վերին և միջին մասերում և նրա աջ ու ձախ ձորակներում տեղադրված են Գողթնի նշանավոր Մեսրոպական, Բիստ, Ողոհի, Նոր Գյուտ, Խուրս, Փառակա, Բեխրուտ, Բղև և այլ բնակավայրերը: Ձորի ստորին մասում, որը համեմատաբար հարթավայրային է, հիմնադրված են Վերին և Ներքին Ազա, Դեր, Սմբատան Դիզա բնակավայրերը: Ինչպես Գոթնի մյուս ձորահովիտներում, այնպես էլ Բստաձորում լավ աճում է ընկույզը, թութը, խնձորը, տանձը և այլ մրգեր:

ԵՐՆՋԱԿԻ ՁՈՐ - գտնվում է համանուն գավառում: Սկիզբ է առնում Զանգեզուրի լեռնաշղթայի փեշերից և 65 կմ երկարությամբ ձգվում է մինչև Արաքս գետը: Շրջապատված է կանաչապատ (վերին մասում), քարքարոտ լանջերով մի շարք մեծ ու փոքր լեռներով: Վերին հատվածում` Արավսեակ գյուղի մերձակայքում ունի մոտ 60 հա անտառակներ: Միջին և ստորին հատվածում ունի փոքրիկ հարթություններ: Ձորահովտի միջով հոսում է Երնջակ գետը, որի շուրջն էլ գտնվում են Երնջակ գավառի բնակավայերի մեծ մասը. Արավսեակ, Թեղեակ, Շահկերտ, Աբրակունիս, Քռնա, Նորաշեն, Տիգրանավան (Ապարաններ), Արազին գյուղերն ու ավանները, Երնջակ քաղաքը և այլ բնակավայրեր: Այս ձորահովտում հնուց ի վեր լավ աճում է խնձորը, ընկույզը, թութը և այլ մրգեր:

ԸՆԿՈՒԶԱՁՈՐ - գտնվում է Երնջակ գավառում, Շահկերտ և Փորադաշտ գյուղերի միջև: Այն Ենրջակ բերդից սկսելով մոտ 20 կմ բարձրանում է դեպի Զանգեզուր լեռնշղթայի փեշերը: Բավականին խոր ձոր է, որի միջով հոսում է սակավաջուր Ընկուզիք կամ Անկուզիք գետակը: Այս ձորում են գտնվել Երնջակի Վերին, Ներքին և Միջին Անկուզիք գյուղերը: Կոչվել է նաև Ակուզաձոր:

ԺԱՐԱԺՈՒՐԻ ձոր - գտնվում է Երնջակ գավառում, նրա արևելյան մասում: Այն սկսվում է Շոռոթ գյուղաքաղաքի վերին մասերից և ձգվելով հարավ, մոտ 18 կմ երկարությամբ, հասնում է մինչև Արաքս գետը: Շրջապատված է հիմնականում սակավաբույս լեռներով ու բլուրներով, որի միջով հոսում է սակավաջուր ժարաժուր գետակը: Այս ձորի գլխավոր բնակավայր Շոռոթ գյուղաքաղաքը և Դիզա գյուղն է: Շոռոթի մերձակայքում կան բարեբեր դաշտեր, որոնցից առավելապես հայնտի է Սուզութի փոքրիկ դաշտը, որտեղ գտնվում էր Շոռոթի հռչակ վայելող խաղողի այյգիներ:

ԿՈՒՔԻԻ ձոր - գտնվում է Շահապոնք գավառամասում: Սկսելով համանուն գյուղի մերձակայքից` Կուքի լեռան փեշերից այն մոտ 17 կմ երկարությամբ ձգվում է մինչև Արինջ գյուղը: Ձորը վերին մասերում ունի կանաչապատ, իսկ ստորին մասերում սակավ բուսականությամբ և տարբեր բարձրություններ ունեցող լեռներ: Բավականին խորություն ունեցող ձորակով հոսում է համանուն գետակը: Ձորն ի վար և նրա աջ ու ձախ կողմերում են գտնվում Շահապոնքի Կուքի, Զարին, Արմավաշեն, Անուշավան, Ակոռի, Արինջ գյուղերը:

ԾԱԿՈՒՏԱ ձոր - գտնվում է Երնջակ գավառում, Արաքսի ափին` Ջուղա քաղաքատեղում: Այս ձորը Արաքսը եզերող Մաղարդայի և Ջուղայի վարդագույն լեռնաշղթաների զուգահեռ ձգված լինելու հանգամանքով առաջացած նեղ ու բավականին երկար կիրճ է: Ահա այս կիրճի համեմատաբար լայն հատվածում, որը ունի մոտ 1,5 կմ լայնություն, հնուց տեղադրված է եղել հռչակավոր Ջուղա քաղաքը:

Ձորը հյուսիսից շրջապատող Ջուղայի և հարավից ձգվող Մաղարդայի լեռնաշղթաները սովորաբար ունեն վարդագույնի տարբեր երանգներ, ժայռեղեն են ու համարյա բուսականությունցի զուրկ: Իսկ մերթ հեզասահ, մերթ արագահոս ու փրփրած Արաքսը իր մշտապղտոր հոսանքին է խառնում Ծակուտա ձորի ու Ջուղա քաղաքի բազմատանջ ավերակների ափամերձ բեկորները, լվացված ու քայքայված փշուրները:

ԿՈՐԵԿԱՁՈՐ - գտնվում է Երնջակ գավառում`Աբրակունիս և Արազին գյուղերի միջև: Աբրակունիսի ս. Կարապետ վանքի արևմտյան կողմում գտնվող այս ոչ մեծ ձորը շրջապատված է սակավ բուսականությամբ ցածրադիր լեռներով ու բլուրներով:

ՇԱՀԱՊՈՒՆՅԱՑ ձոր - գտնվում է Շահապոնք գավառամասում, Նախիջևան գետի վերին հոսանքում, գետի ձախ կողմում: Սկսվելով Շահապոնք լեռան փեշերից, այն մոտ 17 կմ ձգվում է հարավ-արևմուտք: Ունի բավականին խորություն և հիմնականում շրջապատված է բուսապատ լանջեր ունեցող լեռներով ու բլուրներով: Ձորի միջով հոսում է Շահապոնք ոչ այնքան երկար գետակը: Այս ձորն ի վար գտնվում են Շահապոնք գավառամասի Քրտն, Խոռունի, Քյոլք և Շահապոնք բնակավայրերը: Ձորի ստորին մասում, նրա ձախակողմյան կողմում է գտնվում հռչակավոր Շահապոնք բերդը և համանուն գյուղի ավերակները:

ՈՐԴՈՒԱՐԻ ձոր - գտնվում է Գողթն գավառի արևելահարավային մասում: Ունի 2-6 կմ լայնություն և Զանգեզուրի լեռնաշղթայի փեշերից ձգվելով մոտ 15 կմ հասնում է մինչև Արաքս գետը: Շրջապատված է սակավ բուսականությամբ լեռներով ու բլուրներով: Հյուսիսից հարավ ունի զգալի թեքվածություն և հարավային մասում`հարթ դաշտ: Ձորահովտի միջով հոսում է Որդուար գետը: Այստեղ հնուց լավ աճում է խնձորը, խաղողը, նուռը, թուզը և այլ մրգեր: Ձորահովտում գտնվում են Գողթնի Անապատ, Նուսնուս, Գանձակ, Հանդամեջ գյուղերը և Որդուար քաղաքը:

ՏՐՈՒՆՅԱՑ ԿԱՄ ՎԱՆԱՆԴԻ ձոր - գտնվում է Գողթն գավառում, Ագուլիսից արևմուտք: Գողթնի նշանավոր և մեծ ձորերից է: Հայոց պատմության մեջ և ձեռագրական աղբյուրներում այդ ձորը միջնադարում տեղի առավել աչքի ընկնող գյուղերի` ձորի վերին հատվածում գտնվող Տրունիսի անվամբ կոչվել է Տրունյաց ձոր, ձորի միջին հատվածում գտնվող Վանանդի անվամբ` Վանանդաձոր, իսկ ամենավերջին գյուղի` Դաստակի անվամբ էլ երբեմն անվանվել է Դաստակի ձոր: Ունի մոտ 36 կմ երկարություն: Տրունյաց կամ Վանանդաձոր, որը բավականին խոր և լեռնապատ է, գտնվում է Ագուլիսի և Ցղնայի ձորերի միջև ընկած գոտում: Ձորի երկու կողմերում բարձրանում են բուսապատ լանջերով բարձրագագաթ լեռներ, որոնցից աջակողմյան գագաթները անվանվում են Ծակ քարի լեռ, Սպիտակ հող, Բազբար, իսկ ձախակողմյանները` Հարս ու փեսի լեռ, Մեծ քար, Հափուք քար, Ծիրանաքար, Ճալպաստ և այլն: Այս ձորի միջով հոսում է լեռնային Տրունյաց կարկաչուն գետակը:

Ձորի վերին և միջին մասերի համեմատ նրա ստորին հատվածը ունի հարթավայրային մաս: Ձորահովտում հնուց ի վեր լավ աճում է թութը, ընկույզը, խաղողը, խնձորը և այլ մրգեր: Ձորն ի վար անհիշելի ժամանակներից տեղադրված են Գողթնի Ունիս, Քաղաքիկ, Վանանդ, Տանակերտ, Տրունիս, Դաստակ և այլ բնակավայերը, որոց թիվը անցնում է 15-ից:

ՑՂՆԱՅԻ ձոր - գտնվում է Գողթն գավառում; Սկիզբ է առնում Զանգեզուրի լեռնաշղթայի փեշերից և ձգվում է մինչև 18 կմ: Երկու կողմերից սակավ բուսականությամբ լեռներով շրջապատված ձոր է , որի միջով հոսում է համանուն և սակավաջուր գետը: Վերին հատվածում ձորը կիրճանման է, իսկ ստորին մասում`հարթավայրային: Այստեղ լավ են աճում ընկույզը, թութը, բակլան և այլն: Ձորն ի վար տեղադրված են Գողթնի Ռամիս, Ստուպի, Մազրա, Մցգուն, Դուգլին և այդ ձորի ամենամեծ ավանը`Ղցնան: Ցղնայի ձորի ստորին մասի ձախ կողմում` մերկ և բուսականությունից զուրկ լեռնաբլուրներով շրջապատված վայրում ժամանակին տեղադրված է եղել վաղ շրջանի Գիրան նշնանավոր քաղաքը, որի ավերակները մինչև այժմ էլ տեսանելի են:

Դաշտեր

ԱԳՈՒԼԻՍԻ դաշտ - գտնվում է Ագուլիսի ձորի ստորին մասում և ձգվում է մինչև Արաքս գետը: Ունի 2-4 կմ միջին լայնություն և ծովի մակարդակից բարձր է մոտ 950 մ: Սակավաջուր է և քիչ բուսականությամբ: Ստորին կամ Դաշտ Ագուլիսի մերձակայքում այս դաշտի մշակովի հատվածները բերքառատ են, ուր լավ աճում է նուշը, ընկույզը, թութը և այլն:

ԴՈՒԶԴԱՂԻ (ԱՂԱՍԱՐԻ) դաշտ - գտնվում է Նախճավան գավառում: Սկսում է համանուն լեռան փեշերից և ձգվում մինչև Արաքս գետը: Ծովի մակարդակից ունի 850-1000 մ բարձրություն: Սակավաջուր, աղապատ շերտով բուսազուրկ հարթություն է:

ԿԶՆՈՒՏԻ դաշտ - գտվում է Երնջակ գավառում` Երնջակ և Նախճավան գավառների միջև, համանուն գյուղի մոտ: Կզնուտ գյուղի մերձակայքից սկսելով և Արազին գյուղի արևմտյան կողմի բլուրներից տարածվելով արևմուտքում ձգվում է մինչև Նախիջևան գետը, հյուսիսից` մինչև Խաչափարախ գյուղը, իսկ հարավից` մինչև Ջուղայի լեռները: Ծովի մակարդակից ունի 800-1000 մ բարձրություն: Սակավաջուր է, սակայն բերրի: Ավանդության համաձայն այս դաշտը շրջակա բնակավայրերի ու ջուղայցիների համար ծառայել է որպես երկրագործության հիմնական դաշտ: Այստեղ լավ է աճում խաղողը, ծիրանը, ցորենը, կտավատը, խնձորը, դեղձը և այլն: Ոռոգվել է Երնջակ գետի և նրանից տարածված ջրանցքներով:

ԿՌՈՒԱԿՔԻ (ԿՎՐԱԽԻ ԿԱՄ ԽՈԿԻ) դաշտ - գտնվում է Շարուր գավառում: Տարածված է Խոկ, Կռուակք, Արշատ (Շահթախտ) բնակավայրերի շուրջը և հասնում է մինչև Արաքս գետը: Ծովի մակարդակից ունի 850-100 մ բարձրություն: Սակավաջուր է և բուսազուրկ:

ճԱՀՈՒԿԻ դաշտ - գտնվում է համանուն գավառում, Ճահուկ գավառակենտրոնի մոտ: Այս կրկեսաձև և էրոզիոն գոտավորությունը տարածվում է Ճահուկ գետահովտի ստորին մասում` այժմյան Ջահրի գյուղից մինչև Նախիջևան գետը: Մոտ 7 կմ երկարություն և 4-5 կմ լայնությամբ այս դաշտի մեծ մասը բերրի է և ոռոգվում է Ճահուկ և Նախիջևան գետերից հանված ջրանցքներով: Ծովի մակարդակից բարձր է 850-1000 մ:

ՄԵԾ ԴԱՇՏ - գտնվում է Նախճավան գավառում: Այն Շարուրի դաշտից Կռուակքի (Կվրաղի) բարձրություններից սկսելով`մոտ 10 կմ լայնությամբ և 20 կմ երկարությամբ, ձգվում է մինչև Նախիջևան քաղաքի մոտակայքը: Հիմնականում անջուր և բուսականությունից զուրկ հարթավայր է: Արաքսի ափին փռված այս դաշտը ծովի մակարդակից բարձր է 760-950 մ:

ՅԱՅՋԻԻ (ԷՋԻՆԻ) դաշտ - գտնվում է Գողթն և Երնջակ գավառների միջև`Ժարաժուր ձորի ստորին մասում, Արաքսի ափին, համանուն գյուղի մերձակայքում: Ծովի մակարդակից ունի 720-960 մ բարձրություն: Սակավաջուր է և ոչ այնքան բուսառատ:

ՆԱԽՃԱՎԱՆԻ դաշտ - տարածված է համանուն քաղաքի շուրջը և ծովի մակարդակից ունի 760-1100 մ բարձրություն: Արևմուտքից այն եզերում է Աղասար լեռն ու Ճահուկը, հարավ -արևմուտքից` Արաքս գետը, հարավ-արևելքից` պատմական Խրամ (այժմ` Նեհրամ) գյուղը, իսկ հյուսիս-արևելքից` Սիրաբ, Նահաջիր ու Խաչափարախ գյուղերը: Ունի մոտ 30 կմ երկարություն և 6-20 կմ լայնություն: Շարուրի դաշտից հետո այս դաշտը Նախիջևանի երկրորդ խոշոր գյուղատնտեսական դաշտն է, որը գրավում է շուրջ 32 հազար հեկտար տարածք: Այս բերրի դաշտավայրի մակերևությը կտրված է մի քանի քարքարոտ ձորակներով և ոչ բարձր լեռնաբլուրներով: Նախճավա քաղաքի շուրջը, Արաքս և Նախիջևան գետերի ափերին տեղադրված են Նախճավան գավառի համարյա բոլոր մեծ ու փոքր բնակավայրերը (Աստապատ, Տամբատ, Քյուլթափա, Շմրթան, Ալիապատ, Յամրջա, Եմխանա և այլն):

ՇԱՐՈՒՐԻ դաշտ - գտնվում է համանուն գավառում: Արևելքից այն եզերում է Կարաբաղլար և Խոկ գյուղերն ու Աղասար լեռով բաժանվում է Մեծ դաշտից: Հյուսիսից և արևելքից սահմանափակված է Ուրծի և Վայքի լեռնաշղթայով, արևմուտքից`Արաքս գետով: Հարավ-արևելքում այն միանում է Նախիջևանի հարթավայրին և այսպիսով ստանում եռանկյունաձև տեսք: Ունի մոտ 35 կմ երկարություն և Արաքս գետից մինչև մոտակա լեռները մոտ 13 կմ լայնություն: Ծովի մակարդակից բարձր է 870-850 մ:

Շարուրի դաշտը, որը փաստորեն Արարատյան դաշտի շարունակությունն է, Նախ. Հանրապետության հիմնական գյուղատնտեսական տարածքն է: Այստեղ հնուց լավ աճում է խաղողը, բամբակը, կտավատը, խնձորը, տանձը, ցորենը, ծխախոտը և այլն: Դաշտը իր ցածրադիր բլուրներով բաժանված է 3 հիմնական դարատափերի:Գյուղատնտեսության տեսակետից ստորին դարատափը ունի հարթ ռելիեֆ և չափազանց գնահատելի է: Այս մասը, որը ծովի մակարդակից ունի 780-800 մ բարձրություն, ունի բավականին մեծ օգտագործելի տարածք: Դաշտը ոռոգվում է Արփա և Արաքս գետերից հանված ջրանցքներով: Այս դաշտի և Արփա գետի ստորին հոսանքի երկու կողմերում էլ հիմնված են Շարուր գավառի բնակավայրերն ու ամրաշինությունները, հին քաղաքներն ու ավանները:

ՈՐԴՈՒԱՐԻ դաշտ - գտնվում է Գողթն գավառում և գրավում է Որդուարի ձորի ստորին մասը: Ունի մոտ 3-6 կմ լայնություն և 20 կմ երկարություն: Սակավաջուր է և ոչ շատ բուսառատ: Սակայն Որդուար քաղաքի և Ներքին Հանդամեջ գյուղերի մերձակայքի ջրովի տարածքները բերքառատ են ու բերրի:

ՋՈՒՂԱՅԻ դաշտ - գտնվում է Երնջակ գավառում, Ջուղա գյուղի մոտ, Երնջակ գետի ստորին հոսանքում: Այն արևելքից հասնում է մինչև Յայջրի դաշտը, հյուսիսից`Լայնանիստ լեռի (Դարիդաղ) ստորոտը, իսկ հարավից այն եզերում է Արաքսը: Սակավաջուր, սակավ բուսականությամբ դաշտ է և ծովի մակարդակից գտնվում է 830-1000 մ բարձրության վրա:

ՍԱՆԴՐՈՒՔԻ դաշտ - գտնվում է շարուր գավառում: Այն ոչ այնքան մեծ գոգավորություն է, որի արևելյան սահմանը եզերում են Շարուրի, հյուսիսից`Դաշբուռունի լեռները: Հարավից նրա սահմանները եզերում են Գայլի դռների և Վելի սարի գագաթները: Ծովի մակարդակից ունի 840-930 մ բարձրություն: Սակավաջուր և մեծի մասսամբ բուսականությունից զուրկ դաշտ է: Ոռոգելի հատվածները բերրի են:

ՍՈՒՍՏԻ դաշտ - գտնվում է Նախճավան գավառում, Ազնաբերդ և Սուստ գյուղերի միջև: Ունի մոտ 6 կմ լայնություն և ծովի մակարդակից բարձր է 1000-1300 մ: Անջուր և սակավաբույս տարածք է:

Լճակներ, ջրամբարներ

ԱՐԱՔՍԻ ջրամբար - գտնվում է Նախիջևան քաղաքի մոտ, Արաքս գետի վրա: Կառուցվել է ԽՍՀՄ և Իրանի միջև 1963 թ. հուլիսի 27-ին կնքված պայմանանագրի համաձայն: Շահագործման է հանձնվել 1971 թ,: Ունի 1,35 կմ խորհանարդ ջրատարողություն: Գետի վրա կառուցված հիդրոէլեկտրակայանից և ջրապշարներից օգտվում է ինչպես Նածիջևանի, այնպես էլ Իրանի հանրապետությունը:

ԱՐՓԱԻ ջրամբարը - գտնվում է համանուն գետի վրա, Գումուշլի ավանից վերև: Ունի 150 միլիոն քմ ջրատարածություն:

ԲՋՆԱԿԻ լճակներ - գտնվում են Շահապոնք գավառամասում, Բջնակ գյուղից 4 կմ հյուսիս`Բատաբատ արոտավայրում: Բջնակի լեռնանցքում , Նախիջևան-Սիսիան խճուղու ձախ կողմում, իրարից 200-600 մ հեռավորության վրա գտնվող այս 3 լճակները ծովի մակարդակից ունեն 2130 մ բարձրություն: Քաղցրահամ աղբաջրերով փոքրիկ լճակներ են, որոնք սնվում են մի քանի հորդահոս աղբյուրներից ու շրջակա լեռների ձնհալից: Այս լճակներից և շրջակա ձորակներից սկզբնավորվում է Նախիջևան գետը:

ԽՈԿԻ ջրամբար - գտնվում է Նախճավան գավառում, Խոկ գյուղի մոտ: Օգտագործվում է 1965 թ-ից և ունի 1,2 միլիոն խմ ջրատարողություն: Սնվում է տեղումներից և քարհեզներից հանվող ջրապաշարներով:

ԿԱՀԱԲԻ ջրամբար - գտնվում է Նախճավան գավառում, Կահաբ գյուղի մոտ: Սնվում է Կահաբի գետակից և մթնոլորտային տեղումներից; Ունի մոտ 1 կմ երկարություն և 300 մ լայնություն:

ԿԱՊՈՒՅՏ լճակ - գտնվում է Գողթն գավառում, Զանգեզուրի լեռնաշղթայի հարավային լանջին, Նորակերտ (այժմ`Նիրգուտ) գյուղից 6-7 կմ հարավ-արևելք: Քաղցրահամ ջրերով լճակ է, շրջապատված է ալպյան բուսականությամբ պատած լեռներով: Ծովի մակարդակից ունի 3065 մ բարձրություն: Ունի 1,5 հա տարածք և 6,5 մ միջին խորություն:

ԿԱԶՆՈՒՏԻ լճակ - գտնվում է Նախճավան գավառում, Կզնուտ գյուղից 1-1,5 կմ հյուսիս: Ունի մոտավորապես 500 մ երկարություն և 220 մ լայնություն:

ԿՈՒՔԻԻ լճակ - գտնվում է Շահապոնք գավառամասում, Կուքի գյուղից 4-5 կմ հյուսիս-արևելք: Բարձրլեռնային այս լճակը (500մ x 300 մ) սնվում է Վայքի լեռնաշղթայի ձնհալից, մի քանի աղբաջրերից ու առվակներից: Ծովի մակարդակից ունի 2500 մ բարձրություն: Կանաչապատ լեռներով շրջապատված այս լճակից սկզբնավորվում է Նախճավան գետի Կուքի վտակը: Այն կոչվում է նաև Կարնի լճակ:

ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ջրամբար - գտնվում է շրջանի Վայխր (պատմական Խախ) գյուղի մոտ, Նախիջևանի գետի վրա: Շահագործման է հանձնվել 1973 թ. և ունի 274 խմ տարողություն: Այս ջրամբարից ջրանցքներով սնվում են նաև Սիրաբի և Ուզունոբայի ջրամբարները:

ՆԵՀՐԱՄԻ ջրամբար - գտնվում է Նախճավան գավառում, Կզնուտ գյուղից 2-2,5 կմ հյուսիս: Ունի 1 կմ երկարություն և մոտավորապես 700 մ լայնություն: Սնվում է Երնջակ գետից բերված ջրանցքով և մթնոլորտային տեղումներով: Շահագործման է հանձնվել 1961 թ.: Ունի 6 միլիոն խմ ջրատարողություն:

ՆՈՐՍԻ լաճկներ - գտնվում է Շահապոնք գավառամասում, Նորս գյուղից 5-6 կմ արևելք: Բաղկացած է իրարից 0,5-1 կմ հեռավորությունների վրա գտնվող 4 փոքրիկ ու բնական լճակներից: Ալպյան բուսականությամբ շրջապատված ու քաղցրահամ ջրերով այս լճակները հիմնականում սնվում են 5-6 հորդառատ աղբյուրներից ու մթնոլորտային տեղումներից:

ՇՈՌՈԹԻ լճակ - գտնվում է Երնջակ գավառում, համանուն գյուղաքաղաքի հյուսիսային կողմում`ս. Գրիգոր Լուսավորիչ վանքից 500-600 մ հյուսիս-արևմուտք: Արհեստական լճակ է և կառուցվել է 17-րդ դարի կեսերին: Այն տեղադրված է փոքրիկ ձորակի հարմարավետ վայրում և հարավից պատնեշվել է ամրակուռ և իր մեջ է հավաքել շրջակա բարձրությունների տեղումներն ու աղբաջրերը: Այդ լճակից դուրս են գալիս մի քանի ջրանցքներ, որոնց միջոցով ոռոգվել է Շոռոթի դաշտերն ու այգիները: 17-րդ դ. Շոռոթի Փրշկենց տոհմի Սահակ և Զաքար իշխանների կողմից այս ջրանցքի կառուցման արձանագրությունը գտնվում էր լճի հարավային պատի մեջ, որը 1984 թ. տեղահան են արել ադրբեջանցիները և փշրել: 1960-ական թվականների վերջին հայ ընտանիքների տեղահանությունից հետո լճակը և նրա ջրանցքները մնացել են առանց խնամքի ու մաքրման և աստիճանաբար քայքայվել են:

ՈՒԶՈՒՆՈԲԱՅԻ ջրամբար - գտնվում է Նախճավան գավառում, Նաիջևան գետի աջ ափին`Ներքին Ուզունոբա գյուղից 1 կմ արևմուտք: Ունի 1,5 x 1,2 ք/կմ տարածք: Սնվում է Նախիջևան և Ճահուկ գետերից բերված ջրանցքներով և շահագործման է հանձնվել է 1961 թ.: Ունի 9 միլիոն խմ ջրատարողություն:

ՍԱԼՎԱՐԴԻ լճակ - գտնվում է Շահապոնք գավառում`համանուն լեռան լանջի մի հարմարավետ վայրում, Գոմեր գյուղից 6-7 կմ արևելք: Իր գրաված տարածքով փոքրածավալ (200 x 250 մ) ծովի մակարդակից 2849 մ բարձրությամբ լճակ է, որ սնվում է մթնոլորտային տեղումներից ու բարձրլեռնային աղբյուրներիի ջրերով: Այս լճակից քիչ հարավ կա ևս մեկ այլ փոքրիկ լճակ: Այստեղից սկիզբ է առնում Եզատունք գետակը:

ՔՌՆԱՅԻ լճակ - գտնվել է Երնջակ գավառի համանուն ավանի մոտ, Օձասար լեռան փեշին: Արհեստական լճակ է եղել և կառուցվել է Քռնայի ս. Աստվածածին վանքի արևելյան կողմում: Բավականին տարածք գրավող այս լճակը ձգված է եղել հարավից հյուսիս` երկու բլրակների միջև և իր մեջ հավաքել է շրջակա ձնհալի ու անձրևի, աղբյուրների և Երնջակ գետից հանված Սալիթաղ գյուղի վրայով բերված առվի ջրերը: 19-րդ դ. վերջերից մնալով անխնամ, այն իսպառ քայքայվել է:

Գետեր

ԱԳՈՒԼԻՍ գետ - գտնվում է Գողթ գավառում: Սկզբնավորվում է Զանգեզուրի լեռնաշղթայի Խոշլի լեռան լանջերից բխող երեք առվակներից, որոնք Նիգիդե գյուղի մոտ միախառնվում են իրար և Ագուլիսի ձորով հասնում մինչև Արաքս գետը: Ունի 21 կմ երկարություն, ամռան ամիսներին դառնում է սակավաջուր: Քարաժայռ ու բուսականությունից զուրկ, թեքադիր լանջեր ունեցող լեռներով շրջապատված լինելու հանգամանքով վեր է ածվում հեղող գետի: Այդպիսի հեղեղումներից զգալի վնասներ է կրել Ագուլիս քաղաքը: Օրինակ, ավերիչ են եղել 1872, 1884 թ. Ագուլիս գետի հեղեղումները:

ԱՐՓԱ (արևելյան Արփա) գետ - ՀՀ այս գետը, որը ունի 126 կմ երկարություն, 36 կմ չափով հոսում է Շարուր գավառի տարածքով և թափվում Արաքս գետը: Արաքսի այս ձախափնյա վտակի ջրով էլ հիմնականում ոռոգվում են Շարուրի դաշտի գյուղատնտեսական տարածքները: 1979-83 թթ. Այս գետի վրա` Գյումուշլու բանավանի մոտ, կառուցվել է մոտ 180 միլիոն ջրատարողունակությամբ ջրամբար: Նախիջևանի տարածքներում Արփան սնում էն նրա Ջաղազուր, Յայջի և Ախուրա ոչ մեծ գետակները:

ԳԱՆՁԱԿ գետ - գտնվում է Գողթն գավառում, Որդուար գետի ձախակողմյան վտակն է: Սմբնավորվում է Գանձակ գյուղից վերև գտնվող լեռներից և ունի 15 կմ երկարություն: Ագուլիս հետի նման այս փոքրիկ գետը ևս շուտ հեղեղվողներից է: Հայտնի են Գանձակ գետի 1874, 1904, 1906 և 1939 թթ. ավերիչ հեղեղները:

ԳԻՐԱՆ գետ - գտնվում է Գողթն գավառում: Սկզբնավորվում է Զանգեզուրի լեռնաշղթայի ձորակներից, որոնք ունեն ծովի մակարդակից 2700 մ բարձրություն: Արաքս գետի ձախափնյա այս գետը սնում են Մեսրոպական, Փառակա, Շրջու և այլ վտակներ: Ունի 53 կմ երկարություն: Այն հոսելով Գիրան կամ Բստաձորով, Ներքին Ազա գյուղի մետ թափվում է Արաքս գետը:

ԵՐՆՋԱԿ գետ - գտնվում է Երնջակ գավառում: Սկզբնավորվում է Զանգեզուրի լեռնաշղաթայի 2800 մ բարձրություն ունեցող ձորակներից: Արաքսի ձախափնյա այս գետը սնող վտակները Զավաչրիի ու Անկուզիբի ոչ մեծ գետակներն են: Ունի 62 կմ երկարություն: Իր երկարությամբ Երնջակը Նախիջևանի գետերի թվում երկրորդ երկար գետն է, որը հոսելով Երնջակ ձորահովտով, Ջուղա գյուղի մոտ միախառնվում է Արաքսին: Այս գետի վրա`Շահկերտ գյուղի մոտ, կառուցվում է ջրամբար, որը ունենալու է մոտ 14 միլիոն խորանարդ ջրատարողունակություն: Այս գետի ջրերով է ոռոգվում ավելի քան 2500 հա տարածք:

ԶԱՎԱՉՐԻ գետ - գտնվում է Երնջակ գավառում: Սկզբնավորվում է Զանգեզուրի լեռնաշղթայի ձորակներից: Երնջակ գետի աջակողմյան վտակն է և ունի մոտ 10 կմ երկարություն:

ԺԱՐԱԺՈՒՐ գետ - գտնվում է Երնջակ գավառում: Սկզբնավորվում է Զանգեզուրի լեռնաշղթայի ծովի մակարդակից 2100 մ բարձրություն ունեցող ձորակներից: Ունի 40 կմ երկարություն և Ժարաժուր ձորակով հոսելով, Յայջի գյուղի մոտ թափվում է Արաքս գետը: Սակավաջուր գետ է:

ԿԱՄՐՋԱԹԱՂ գետակ - գտնվում է Ճահուկ գավառում, Ճահուկ գետի վտակներից է: Ունի 20 կմ երկարություն:

ԿՈՒՔԻ գետ - գտնվում է Շահապոնք գավառում: Սկզբնավորվում է Վայքի լեռնաշղթայի 2100 մ բարձրություն ունեցող ձորակներից ու Կուքիի լճակից: Նախիջևան գետի աջափնյա վտակներից է: Ունի 17 կմ երկարություն և Բաբոնք (այժմ Կարաբաբա) գյուղի մոտ միախառնվում է Նախիջևան գետին:

ՃԱՀՈՒԿ գետ - գտնվում է Ճահուկ գավառում: Սկզբնավորվում է Վայքի լեռնաշղթայի ձորակներից: Նախիջևան գետի աջափնյա վտակներից է: Ունի մոտ 40 կմ երկարություն, որը Վերին Ուզունոբա գյուղի մոտ միախառնվում է Նախիջևան գետին:

ՄԵՍՐՈՊԱՎԱՆ գետ - գտնվում է Գողթն գավառում: Սկզբնավորվում է Նավասար լեռան 2800-3100 մ բարձրության վրա գտնվող ձորակներից, Մեսրոպավանի արևելյան և արևմտյան կողմերից հոսող Ալանգեազ ու Զառնապետ վտակներից: Գիրան գետի ձախակողմյան վտակներից է և ունի 12 կմ երկարություն: Այն Բիստ գյուղից ներքև միախառնվում է Ողոհի գետակին, իսկ հետո`Գիրան գետին:

ՆԱԽԻՋԵՎԱՆ գետ - սկզբնավորվում է Շահապոնք գավառամասի Բջնակի լճակից ու մերձակա անտառապատ ձորերից: Հոսում է Շահապոնք գավառամասով, Ճահուկ և Նախճավան գավառներով և Նախիջևան քաղաքից ներքև միախառնվում է Արաքս գետին: Այս գետը ունի 26 սնող վտակներ ու գետակներ (Գոմեր, Եզատունք, Կուքի, Սաղուասոնք, Շահապոնք, Ճահուկ, Նորս և այլն): Այն ունի 81 կմ երկարություն և Նախիջևանի տարածքով հոսող ամենաերկար գետն է: Գետի վրա`այժմյան Վայխր և Սալասուզ գյուղերի մոտ, 1980-ական թվականներին կառուցվել են երկու մեծ ջրամբարներ:

ՆՈՐՍ գետ - գտնվում է Շահապոնք գավառամասում, Նախիջևան գետը սնող ձախակողմյան գետակներից է: Սկզբնավորվում է Նորս գյուղից հյուսիս և արևելք գտնվող Զանգեզուրի լեռնաշղթայի փեշերից: Ունի 10-12 կմ երկարություն և Բաբոնք գյուղից 1-1,5 կմ վերև միախառնվում է Նախիջևան գետին:

ՇԱՀԱՊՈՆՔ գետ - գտնվում է համանուն գավառամասում: Նախիջևան գետը սնող ձախակողմյան գետակներից է: Սկզբնավորվում է Զանգեզուրի լեռնաշղթայի ձորակներից և Շահապոնք ձորակով 17 կմ հոսելով, Շահապոնք գյուղից 2 կմ ներքև միախառնվում է Նախիջևան գետին:

ՇՐՋՈՒ գետ - գտնվում է Գողթն գավառում: Գիրան գետը սնող աջակողմյան վտակներից է: Սկզբնավորվում է Զանգեզուրի լեռնաշղթայի և Ղազարի սարի ձորակներից և համանուն գյուղի մոտով հոսելով Տևի գյուղից մի քանի կիլոմետր ներքև միախառնվում է Գիրան գետին: Ունի մոտ 10 կմ երկարություն:

ՈՐԴՈՒԱՐ գետ - գտնվում է Գողթն գավառում: Սկզբնավորվում է Զանգեզուրի լեռնաշղթայի ձորակներից: Ունի 19 կմ երկարություն և միախառնվում է Արաքս գետին: Սակավաջուր գետ է: Սակայն շրջապատված լինելով լերկ ու թեքադիր լանջեր ունեցող լեռներով հորդ տեղումների ժամանակ արագորեն վեր է ածվում հեղեղող գետի: Այս գետի ավերիչ հեղեղումներից հայտնի են 1931, 1943 թ. հեղեղները:

ՍԱՂՈՒԱՍՈՆՔ գետ - գտնվում է Շահապոնք գավառամասում: Նախիջևան գետը սնող աջակողմյան վտակներից է: Սկզբնավորվում է Վայքի լեռնաշղթայի և Շադա ու Օծոփ գյուղերի մերձակայքի ձորակներից: Ունի 16 կմ երկարություն և Սաղուսասոնք (այժմ Սայասուզ) գյուղից քիչ ներքև միախառնվում է Նախիջևան գետին:

ՏՐՈՒՆՅԱՑ ԿԱՄ ՎԱՆԱՆԴ գետ - գտնվում է Գողթն գավառում: Արաքսը սնող ձախափնյա գետերից է: Սկզբնավորվում է Զանգեզուրի լեռնաշղթայի մոտ 3400 մ բարձրության վրա գտնվող ձորակներից ու Բազմառի լեռան լանջերից: Ունի 29 կմ երկարություն և համանուն ձորահովտով հոսելով, Դաստակ գյուղի մոտ միախառնվում է Արաքս գետին: Գետը իր Տրունյաց անվանումից բացի միջին հոսանքում գտնվող Վանանդ գյուղի անունով կոչվել է նաև Վանանդ գետ, իսկ ստորին հոսանքում Դաստակ գյուղի անունով`Դաստակ գետ:

ՑՂՆԱ գետ - գտնվում է Գողթն գավառում: Սկզբնավորվում է Ռամիս գյուղի մերձակա Զանգեզուրի լեռնաշղթայի ձորակներից: Ունի 29 կմ երկարություն և հոսում է համանուն ձորահովտով: Այն իր վերին հոսանքում Ռամիս գյուղի անունով կոչվել է նաև Ռամիսի, իսկ ստորին հոսանքում Դուգլին գյուղի անունով`Դուգլինի գետ:

ՓԱՌԱԿԱ գետ - գտնվում է Գողթն գավառում, Գիրան գետը սնող ձախակողմյան վտակներից է: Սկզբնավորվում է Զանգեզուրի լեռնաշղթայի մոտ 2700 մ բարձրության ձորակներից ու աղբաջրերից: Ունի 15 կմ երկարություն և Բեխրուտ գյուղի մոտ միախառնվում է Գիրան գետին:

Աղբյուրներ

ԱԳԱՐԱԿԻ ս. Խաչ վանքի աղբյուր - գտնվում է Շահապոնք գավառամասի Ագարակ գյուղատեղի ս. Խաչ վանքից մոտ 300 մ հյուսիս-արևմուտք: Կառուցվել է 17-18-րդ դդ.: Ունի սառնորակ և հորդահոս ջուր: Ժամանակի ընթացքում ավերվել է նրա թաղակապ ծածկը, տեղահան արվել ջրավազանի քարերը: Գործում է մինչև այժմ:

ԱԳՈՒԼԻՍԻ ս. Թովմա վանքի աղբյուր - գտնվում է ս. Թովմա վանքի եկեղեցուց 25-30 մ հյուսիս-արևելք: Հիմնադրվել է մոտավորապես 15-16-րդ դդ.: Ունի գետնահարկ ու թաղածածկ հորինվածք: Ջուրը սառնորակ է: Գործում է մինչև այսօր:

ԱԳՈՒԼԻՍԻ ս. Հովհաննես-Մկրտիչ եկեղեցու աղբյուր - գտնվում է ս. Հովհաննես եկեղեցուց մոտ 60 կմ արևելք: Կառուցել է Մելիք Մելքումը 1612 թ.: Ունի ավազան և թաղակապ հորինվածք: Սառնորակ ջրով այս աղբյուրը գործում է մինչև այժմ:

ԱԳՈՒԼԻՍԻ Մեծ աստվածածին վանքի աղբյուր - գտնվում է վանքի եկեղեցուց մոտ 120 մ արևելք: Կառուցվել է 16-17-րդ դդ.: Ունի բավական մեծ ու խոր ջրավազան և թաղակապ հորինվածք: Լեռների սառնորակ ջրերից բերված այս աղբյուրը գործել է մինչև 1930-ական թվականները, որից հետո մնալով անխնամ`խնացվել է:

ԱԳՈՒԼԻՍԻ ս. Շմավոն եկեղեցու աղբյուր - գտնվում է ս. Շմավոն եկեղեցու մոտ: Իր կազմությամբ այն ունեցել է կամարակապ և գետնահարկ հորինվածք, որտեղ մուտք են գործել բազմաթիվ աստիճաններով ներքև իջնող մուտքով: Ունեցել է սառնորակ և հորդահոս ջուր: Այն կառուցված է եղել 17-18-րդ դդ. և ավերկաների է վերածվել 1940-ական թվականներին:

ԱԳՈՒԼԻՍԻ ս. Քրիստափոր եկեղեցու աղբյուր - գնտվում է ս. Քրիստափոր եկեղեցուց 25-30 մ արևմուտք: Կառուցվել է 17-րդ դ. և ունի թաղակապ հորինվածք: Ջուրը սառնորակ է և հորդահոս: Գործում է մինչև այսօր:

ԱՆԿՈՒԶԻՔԻ հանքային աղբյուր - գտնվում է Երնջակ գավառի Ներքին Անկուզիք գյուղի մերձակայքում: Ունի թթվահամ ջուր և բուժիչ հատկություն:

ԱՐԱՎԱՍԵԱԿԻ հանքային աղբյուր - գտնվում է Երնջակ գավառի համանուն գյուղից 2 կմ հարավ, լեռնոտ և բավականին խոր ձորի մեջ: Ունի սառնորակ ու թթվահամ ջուր: Բուժիչ է:

ԱՐՇԱՏԻ (ՇԱՀԹԱԽՏԻ) հանքային աղբյուր - գտնվում է Շարուր գավառում, համանուն գյուղի մոտ: Ջուրը օժտված է բուժիչ հատկություններով:

ԲԱԴԱՄԼՈՒԻ (ՕԾՈՓԻ) հանքային աղբյուր - գտնվում է Շահապոնք գավառամասի Օծոփ գյուղից 3 կմ հարավ-արևմուտք: Ջերմուկատիպ հանքային ջուր է: Այս հորդահոս աղբյուրի հիմքի վրա 1947 թ. գործում է “Բադամլու” հանքային ջրի գործարանը, որը տարեկան թողարկում է 40-43 հազար շիշ հանքային ջուր: Այն ունի մեծ ճանաչում և օժտված է բուժիչ հատկությամբ:

ԲԱՏԱԲԱՏԻ հանքային աղբյուրներ - գտնվում են Շահապոնք գավառամասում, Բջնակ գյուղից 4 կմ հյուսիս`Բջնակի լեռնանցքի Բատաբատ արոտավայրում: Սրանք իրարից 200-300 մ հեռավորության վրա գտնվող 3 աղբյուրներ են, որոնցից մեկը կոչվում է Կաթնաղբյուր: Ջուրը ունի նարզանատիպ համ և օժտված են բուժիչ հատկությամբ:

ԲՂԵՎԻ հանքային աղբյուր - գտնվում է Գողթն գավառի այժմյան Բիլավ գյուղի մոտ: Ջերմուկատիպ հանքային ջուր է:

ԲԻՍՏԻ հանքային աղբյուր - գտնվում է Գողթն գավառի Բիստ գյուղից մոտ1,5 կմ հյուսիս`դեպի Ողոհի գյուղը, Ողոհի գետակի ձախ ափին: Սառնորակ և թթվահամ ջուր է, օժտված բուժիչ հատկությամբ:

ԲՋՆԱԿԻ աղբյուր - գտնվում է Շահապոնք գավառամասում, Բջնակ գյուղից 2 կմ հյուսիս, Նախիջևան-Սիսիան ճանապարհին: Խճուղու եզրին, անտառապատ վայրում գտնվող այս աղբյուրը հորդահոս է:

ԳԱՂ- ՋԱՐԱՋՈՒՐ (ԿԱՄ ԳԱՅԼԱԿԱՋՈՒՐ) աղբյուր - գտնվում է Երնջակ գավառի Գաղ գյուղի ս.Հռիփսիմե եկեղեցու ավերակների մոտ: Գեղեցկատես Օձասար լեռան արևելյան փեշից բխող և Գաղ գյուղից ընդամենը 1 կմ արևմուտք գտնվող այս աղբյուրը հորդահոս է և ունի բուժիչ հատկություն:

Ս. Հռիփսիմե եկեղեցու հարավային կողմում`աղբյուրի առջև բազալտե սրբատաշ քարերով կառուցված 4,5 x 3 մ չափերով մի ջրավազան, որը ունի 1,40 մ խորություն և ժամանակին ունեցել է նաև թաղակապ ծածկ:

Այս աղբյուրը ժամանակին Երնջակ գավառի հայության ամենասիրելի այցելավայրերից էր, որի հետ կապված են մի քանի ավանդություններ: Ավանդություններից մեկի համաձայն աղբյուրի հիմնադրումը և նրա սրբացումը կապված է Կոստանդնապոլսից Հայասատան փախած կույսերից ս. Հռիփսիմեի անվան հետ: Վերջինս իր հետ բերած սուրբ մասունքները գաղում է (թաքցնում) այդտեղ: Սակայն անհավատները գտնում են Հռիփսիմեին և սպանում թաքստոցի պահած վայրում: Եվ նշխարների հրաշագործությամբ այս վայրում`Օձասար լեռնոտ լանջից, բխում է այժմյան գործող աղբյուրը, որը անվանվել է նաև Գյալ-Ջարաջուր: Ս. Հռիփսիմեի հիշատկը հավերժացնելու համար գաղեցիները այս աղբյուրի մոտ կառուցում են մի փոքրիկ եկեղեցի և կոչում ս. Հռիփսիմե, որից այժմ ավերակներ են երևում միայն:

ԳԺԻ աղբյուր - գտնվում է Գողթն գավառում, Մեսրոպական գյուղից 5-6 կմ արևելք`Նավասար լեռան լանջին: Ծովի մակարդակից մոտ 2500-3000 մ բարձրության վրա գտնվող, հորդահոս և սառնորակ աղբյուր է: Սրանից վերև գտնվող քարակառկասների վրա կան մ.թ.ա. 3-1-ին հազարամյակների մի շարք ժայռապատկերներ:

ԳՈՄԵՐԻ հանքային աղբյուր - գտնվում է Շահապոնք գավառամասի համանուն գյուղից 2 կմ արևմուտք, գյուղ բարձրացող ճանապարհի աջ եզրին: Թթվահամ և բուժիչ հատկությամբ օժտված աղբյուր է:

ԴԱՍՏԱԻ հանքային աղբյուր - գտնվում է Գողթն գավառում, համանուն գյուղի մոտ: Թթվահամ և բուժիչ հատկություններով աղբյուր է:

ԴԱՐԻԴԱՂԻ (ԼԱՅՆԱՆԻՍՏ ԼԵՌԱՆ) հանքային աղբյուր - գտնվում է Երնջակ գավառում, այժմյան Ջուլֆա շրջկենտրոնից հյուսիս-արևելք`համանուն լեռան փեշին: Ունի բուժիչ, տաք ջուր: 1935 թ. այդտեղ հիմնվել է տարբեր հիվանդությունների բուժման կետ:

ԹԵՂԵԱԿԻ հանքային աղբյուր - գտնվում է Երնջակ գավառի համանուն գյուղի մոտ: Թթվահամ և բուժիչ հատկությամբ հանքային ջուր է:

ԹՐԹԸՐԱՋՐԻ աղբյուր - գտնվում է Վիշապասար կամ Օձասար լեռան հարավային կրծքին: Ավանդության համաձայն այս աղբյուրի ջուրը բուժել է թրթուրով հիվանդացած ծառերին, որտեղից էլ ստացել է իր անվանումը:

ԼԱՔԱԹԱՂԻ (ԿԱՄ ԳՈՒԳԱՎԱՆՔԻ) հանքային աղբյուր - գտնվում է Երնջակ գավառում, համանուն գյուղի մոտ: Սառնորակ և թթվահամ ջուր է, օժտված բուժիչ հատկությամբ:

ԽԱԽԻ հանքյաին աղբյուր - գտնվում է Ճահուկ գավառում, այժմյան Նախիջևանի շրջանի Վայխր գյուղից 1,5 կմ հյուսիս, Նախիջևան գետի աջ ափին: Թթվահամ, բուժիչ հատկություն ունեցող ջուր է:

ԽԱՉԻ աղբյուր - գտնվում է Գողթն գավառում, Մեսրոպական գյուղից 5-6 կմ արևելք`Նավասար լեռան լանջին: Ծովի մակարդակից մոտ 3000 մ բարձրության վրա գտնվող Գժի աղբյուրից ոչ այնքան հեռու բխող այս աղբյուրը ևս սառնորակ է և հորդահոս: Ինչպես Գժի աղբյուրի, այնպես էլ Խաչի աղբյուրի մերձակայքի քարակառկառների վրա քանդակված են մ.թ.ա. 3-1-ին հազարամյակների բազմաթիվ ժայռապատկերներ:

ԽԱՉԻ ՔԱՐԻ աղբյուր - գտնվում է Շահապոնք գավառամասում, Արինջ գյուղից մոտ 6-7 կմ հյուսիս`Հին Արինջ գյուղատեղից արևելք: Բարձրլեռնային, սառնորակ աղբյուր է, որի մոտ կան 9-11-րդ դդ. մի քանի խաչքարեր:

ԽՈՒՐՍԻ հանքային աղբյուր - գտնվում է Գողթն գավառում, համանուն գյուղի հյուսիս-արևմտյան կողմում, գետափին: Ունի թթվահամ ջուր և բուժիչ հատկություններ:

ԿԱԹԻԼ աղբյուր - գտնվում է Նախճավան գավառում, Աստապատի Կարմիր կամ ս. Ստեփանոս Նախավկայի վանքից քիչ հեռու`Արաքսի ափին գտնվող քարանձավում: Սակավաջուր և Կարմիր վանքի սրբությանը վերաբերող վանք է: Ավանդության համաձայն քարանձավում կաթկթող այս աղբյուրի կաթիլները, եթե կաթում են այցելուների գլխին, ապա նրանց ցանկությանը հաղորդվում է աստվածատուր հատկություն: Այս աղբյուրից քիչ հեռավորության վրա գտնվում է մի այլ հանքային աղբյուր: Վերջինս թթվահամ և բուժիչ ջուր ունի:

ԿԱԹՆԱՂԲՅՈՒՐ - գտվում է Երնջակ գավառում, այժմյան Ջուղա գյուղի մոտ`Ջուղա քաղաքի ս.Աստվածածին եկեղեցու ձորակում, Արաքս գետի ափին բխում է մի սեպաձև ժայռի տակից: Քաղցրահամ, խմելու ջուր է:

ԿԱՀԱԲԻ հանքային աղբյուր - գտնվում է Նախճավան գավառի համանուն գյուղի մոտ: Ունի բուժիչ հատկություններ:

ԿՈՒՔԻԻ հազարաբյուրաց վանքի աղբյուր - գտնվում է Շահապոնք գավառամասի Կուքի գյուղի մոտ ս. Նշան կամ Հազարաբյուրաց վանքի եկեղեցուց մոտ 200 մ հարավ-արևելք: Հիմնադրվել է 15-րդ դ.և ունի թաղակապ հորինվածք: 1950-ական թվականներից հետո ավերվել է շինության ծածկը: Ունի սառնորակ հորդահոս ջուր և գործում է մինչև այսօր:

ՀԱՅ ԱՂՋԿԱ ԱՐՏԱՍՈՒՔ աղբյուր - գտնվում է Երնջակ գավառում, Գաղ գյուղի արևմտյան ձորակում: Ավանդության համաձայն 1605 թ. Շահ Աբասի Ջուղա, գաղթնի ժամանակ` սիրահարվում է ջուղայեցի սիրունատես Արմանուշին: Կամրջակապ Դավթի տղան`Արմենակը, փախչում է Արմանուշի հետ Արաքսի ափ: Գիշերվա մթության մեջ Արմենակը սպանում է իրենց հետապնդող երեք սարսզներից մեկին և պատսպարվում են երկու մեծ քարերի ճեղքի մեջ: Պարսիկները դարանամուտ սպասում են մինչև լուսաբաց: Սակայն այգաբացին այդ ճեղքից բխում է մի վճիտ աղբյուր: Պարսիկները զարմանալով կատարվածից, սարսափահար հեռանում են և այդ օրվանից էլ այդ աղբյուրը կոչվում է “Հայ աղջկա արտասուքի” աղբյուր:

ՂՈՒԳԱԶԻ աղբյուր - գտնվել է Նախճավան գավառի Աստապատ գյուղաքաղաքում: Կառուցվել է 7-րդ դ. Ղուգազ շինարար վարպետը, որի հիշատակին էլ ավնդաբար կոչվել է Ղուգազի աղբյուր: Այս գեղեցիկ աղբյուրը Աստապատի մյուս`Ալադատի, Հին աղբյուրի և այլ աղբյուրների հետ մասնավոր տեսք են տվել Աստապատին:

ՃՈՒԹԻ կհով - այս աղբյուրը գտնվում է Ագուլիս քաղաքի հյուսիսային` Փառակերտ թաղամասում: Եղել է հորդահոս, որի սառնորակ ջրով ոռոգել են թաղամասի ստնամերձ այգիներն ու պարտեզները: Աղբյուրի ոչ մեծ թաղակապ շինությունը կառուցվել է 17-18 դարերում: Այժմ չի գործում:

ՄԱՀՏԵՍԻ ՄԵԼՔՈՒՄԻ կհով (աղբյուր) - գտնվում է Գողթնի ստորին կամ Ագուլիսի կենտրոնական թաղամասում: Հիշատակվում է դեռևս 17-րդ դ. և մինչև այժմ գործում է :

ՄԵՍՐՈՊԱՎԱՆԻ հանքային աղբյուր - գտնվում է Գողթն գավառի համանուն գյուղի մոտ, Մեսրոպավան գետակի ափին: Սառնորակ և թթվահամ ջուր է: Օժտված է բուժիչ հատկությամբ:

ՆԱԳՇԻ ՆԱՐԳԻԶ աղբյուր - հնաքային այս աղբյուրը գտնվում է Նախճավան գավառում, Նախիջևան քաղաքից 7-8 կմ դեպի Սիրաբ գյուղը: Ժամանակին համանուն գյուղի մոտ գործած այս աղբյուրը, որը գտնվում է Սիրաբ գետակի ափին, կազմված է երկու մեծ աղբյուրներից և ունի բուժիչ հատկություններ:

ՆԱՀԱՋԻՐԻ հանքային աղբյուր - գտնվում է Երնջակ գավառում, համանուն գյուղի մոտ: Էսենտուկի ջրի նման հանքային ջուր է:

ՆԱՀԱՏԱԿ աղբյուր - գտնվում է Երնջակ գավառում, Հին Փորադաշտ գյուղի ս. Ստեփանոս վանքից մոտ 300 մ հյուսիս-արևելք: Երկու ժայռերի արանքից բխող սրբավայր-աղբյուր է: Շրջակայքում կան 12-15-րդ դդ. մի քանի խաչքարեր:

ՆՈՐՍԻ ՍՄԲԱՏԵՆՑ աղբյուր - գտնվում է Շահապոնք գավառամասի Նորս գյուղում, ս. Երրորդություն եկեղեցու մոտ: Արձանագրության համաձայն այս հորդահոս աղբյուրը, որը մինչ այժմ գործում է, 1875 թ. կառուցել է Սմբատյան տոհմից Աբրահամի որդի Սարգիս քահանան:

ՇԱԲԻ ԿԱՄ ՇԱՄԲԻԹ կհով (աղբյուր) – գտնվում է Գողթնի Ագուլիս քաղաքում: Հիշատակվում է դեռևս 17-րդ դ.: Ագուլիսի ջրառատ աղբյուրներից և նշանավոր այցելավայրերից մեկն է: Այս աղբյուրում ամեն տարի Ագուլիսի հոգևոր դասն ու ժողովուրդը կատարում են ջրօրհներգի արարողությունը: Ավանդության համաձայն աղբյուրի անվանումը կապված է Գողթնի Շաբաթ իշխանի անվան հետ:

ՇԱՀԿԵՐՏԻ հանքային աղբյուր - գտնվում է Երնջակ գավառի համանուն գյուղի մոտ, Երնջակ գետի ափին: Սառնորակ և թթվահամ ջուր է, օժտված է բուժիչ հատկությամբ:

ՉՌՉԸՌ աղբյուր - գտնվել է Նախիջևան քաղաքի հին թաղամասում: Ունեցել է քաղցրահամ բնական ջուր: Գործում էր մինչև 1960-ական թվականները:

ՍԵՄԻ աղբյուր - գտնվում է Շարուր գավառի այժմյան Կարաբաղլար գյուղի մոտ:Սառնորակ և հորդահոս աղբյուր է: Ավանդության համաձայն այս քաղցրահամ աղբյուրը մոտակա լեռան լանջից բխեցրել և բերել է Նոյի Սեմ որդին:

ՍԻՐԱԲԻ հանքային աղբյուր - գտնվում է Նախճավան գավառի համանուն գյուղի մոտ: Բորժոմատիպ հանքային ջուր է, որտեղ 1968 թ. կազմակերպել է ջրի գործարանային արտադրություն և տարեկան թողարկում է մոտ 15 հազար շիշ ջուր:

ՍՆԱՍԵՆՑ կհով - գտնվում է Գողթն գավառի Ագուլիս քաղաքի հարավարևելյան կողմի այգիներ տանող ճանապարհին: Այն հորդահոս, քաղցրահամ և սառնորակ աղբյուր է, ագուլիսցիների մշտական այցելավայրը: 17-րդ դ. հեղինակ Զաքարիա Ագուլեցու վկայությամբ այս աղբյուրի (ագուլիսցիների բարբառով` կհով) հին անունը Երեք աղբյուր է եղել:

ՍՏՈՐԻՆ ԿԱՄ ԴԱՇՏ ԱԳՈՒԼԻՍԻ եկեղեցիների աղբյուր - գտնվում է ս. Նշան կամ Ամարաին և ս. Ստեփանոս կամ ս. Երրորդություն եկեղեցիներից մոտ 100 մ արևելք: Կառուցվել է 16-17-րդ դդ.: Ունի թաղակապ հորինվածք և ավազան: Ջուրը սառնորակ է և հորդ: Վերանորոգվել է 1841 թ. և գործում է մինչև այժմ:

ՍՈՒՐԲ ԿԱԹԱՆՔ աղբյուր - գտնվում է Երնջակ գավառի Աբրակունիսի ս. Կարապետ վանքի արևելյան կողմում, բնական քարանձավի մեջ: Սառնորակ ու սակավաջուր աղբյուր է: Համարվել է սուրբ աղբյուր և ծառայել որպես սրբատեղի:

ՍՈՒՐՄԱՐԻԿԻ հանքային աղբյուր - գտնվում է Երնջակ գավառի համանուն գյուղի մոտ, Սուրմարիկ լեռան փեշերին: Բուժիչ հատկությամբ թթվահամ ջուր է:

ՎԱՐԴՈՒՏԻ աղբյուր - գտնվում է Երնջակ գավառի Ջուղայի դաշտ գյուղի Վարդատուտ վայրում, Երնջակ գետը Արաքսին միախառնվելուց քիչ հեռու, Ջուղայի հայտնի կամրջի դիմաց: Ունի քաղցրահամ խմելու ջուր:

ՏԵՎԻԻ հանքային աղբյուրներ - գտնվում է Գողթն գավառի համանուն գյուղի (այժմ Թիվի) մոտ: Կազմված է 3-5 աղբյուրներից: Ունի թթվահամ ջուր և օժտված է բուժիչ հատկությամբ:

ՏՄՇՈՒ ՁՈՐԻ աղբյուր - գտնվում է Գողթնի Ցղնա ավանի մոտ, գյուղից մոտ 1 կմ արևմուտք: Ցղմա մտնող ճամապարհի ձախ կողմում գտնվող այս աղբյուրը հորդահոս է և ցղնեցիների ամենասիրած այցելավայրերից մեկը:

ՏՐՈՒՆԻՍԻ հանքային աղբյուր - գտնվում է Գողթն գավառի այժմյան Դրնիս գյուղի մոտ: Բուժիչ հատկությամբ հանքային ջուր է:

ՓԸՂԸՋԻ ԿԱՄ ՓԸՌՋԻ կհով - գտնվում է Գողթն գավառի Ագուլիս քաղաքի քաղաքային շուկայի մոտ: Փըղըջի կամ Փըռջի անունը Ագուլիսի բարբառով նշանակում է փողոցի աղբյուր: Եղել է բավականին հորդահոս և ավերվել է 1960-ական թվականներին: Այս աղբյուրի ջրից օգտվում էր Ագուլիսի բաղնիքը:

ՓՇՐԿԱՆՑ աղբյուր - գտնվում է Երնջակ գավառի Շոռոթ գյուղաքաղաքում: Շոռոթի կենտրոնական մասում, ս. Հակոբ եկեղեցուց ընդամենը 200-250 մ հյուսիս-արևմուտք գտնվող այս հորդահոս աղբյուրը բերել է Շոռոթի նշանավոր Փշրկանց տոհմը, որի համար էլ ստացել է այդ անունը: Այն մինչև այժմ գործում է, ունի սառնորակ և հորդահոս ջուր:

ՓԱՌԱԿԱՅԻ Ներքին վանքի աղբյուր - գտնվում է Փառակա գյուղից մոտ 1-1.5 կմ հարավ-արևմուտք, Փառակա գետի ձախ ափին`ս. Ստեփանոս վանքի մոտ: Ունի թթվահամ ջուր և բուժիչ հատկություն:

ՔԻԼԻԹԻ հանքային աղբյուր - գտնվում է Գողթն գավառում, համանուն գյուղի մոտ: Բարձրլեռնային է, ունի թթվահամ ջուր և բուժիչ հատկություն:

ՔՈԹԱՄԻ հանքային աղբյուր- գտնվում է Գողթնի համանուն գյուղի մոտ: Ունի թթվահամ ջուր և բուժիչ հատկություն:

ՕԾՈՓԻ վանքի աղբյուր - գտնվում է Շահապոնք գավառամասի Օծոփ գյուղի ս. Աստվածածին վանքից մոտ 150 մ արևմուտք: Կառուցվել է 17-18 դդ. և ունեցել թաղակապ կազմություն: 1950 ական թվականներից հետո ավերել են ամբողջ շինությունը: