Help someone in Armenia today by giving them a micro business loan!

Մուշ

From armeniapedia.org
Jump to: navigation, search


Մուշ, (Муш, Mush) - Քաղաք Արմ Հայաստանում, Բիթլիսի նահ–ի Մուշի գավ–ում: Մուշի գավ-ի և գվռկ–ի կենտրոնն էր ու հայոց թեմակալի աթոռանիստը: Հիշատակվում Է նաև իբրև բերդ, ավան, գք և քաղաքագյուղ: Մ անունը ստուգաբանվել և իմաստավորվել է ամենատարբեր ձևերով: Ոմանք այն կապում են Հնագույն Հայաստանի ցեղերի ու տեղանունների հետ (Մուշունի, Մուշկ ևն), ոմանք հայերեն «մշուշ»—ի հետ, որով սովորաբար առավոտյան պատվում է ողջ Մուշի դաշտը: Ք գտնվում է Մեղրագետի ձախակողմյան վտակ Մուշի գետի ափերին: Հր կողմում բարձրանում են Հայկական Տավրոս լշ-ի Սասունի լ-ները, Ծիրկատար և, Կորդուխ լ–նագագաթներով, որոնց թեք սարալանջերի վրա ամֆիթատրոնաձև կառուցված էին 1—2 հարկանի կավաշեն, անշուք և տարրական հարմարություններից զուրկ, տափակ կտուրներով տները: Մուշի գետը ք բաժանում է 2 մասի: Նրա ջուրը ժամանակին աշխատացնում էր 10—12 ջրաղաց և ոռոգում ք—ի ու նրա շրջակայքի բանջարանոցներն ու այգիները: Մինչև 1915 թ Մ ուներ 12 մեծ ու փոքր թաղեր ՝ Բերդի թաղ, Բրուտի թաղ, Դաշ մահլա, Դուզ մահլաէ Խուրդենց թաղ, Ձորի թաղ, ս Մարինեի թաղ, Մինարա մահլա, Ջիգրաշենի թաղ, Սուֆրա մահլա, Ջերին թաղ, Քյոթան մահլա: Ք-ի կենտրոնում գտնվում Էր շուկան, որտեղ 19-րդ դ վերջերին հաշվվում էին շուրջ 800 մեծ ու փոքր խանութներ, կըրպակներ և արհեստանոցներ է որոնցից 500-ը պատկանում էր հայերին: Շուկան չուներ շատ թե քիչ կանոնավոր հատակագիծ, այն փաստորեն ներկայացնում էր խանութների ու կրպակների անկանոն դասավորված հավաքատեղի: Ք—ի ծուռումուռ, նեղ ու կեղտոտ փողոցների շուրջը կառուցված տների մեծ մասը չուներ բակեր ու ցանկապատ: Դրա համար էլ փողոցներում լվացք անելը, ճաշ եփելն ու երեխա լողացնելը սովորական երեվույթներ էին: 1909թ ուներ շուրջ 25000 բնակիչ, որից հայեր 9000, մնացածը թուրք և քուրդ: Հայերը հողագործությունից, ծխախոտագործությունից և այգեգործությունից բացի զբաղվում էին նաև առևտրով ու արհեստագործությամբ: Արհեստներից տարածված էին խեցեգործությունը, կոշկակարությունը, դերձակությունը, ոսկերչությունը, դարբնությունը, ներկարարությունը, գորգագործությունը: Մ—ի արհեստավորների արտադրանքը, մրգերը, գինին, ծխախոտը, գյուղատնտեսական մյուս մթերքները վաճառքի էին տարվում նաև հարևան գավ–ները: Ք—ի շատ թե քիչ աչքի ընկնող շինություններն էին քարաշեն բաղնիքը, 2 իջևանատները, գավ–ի թուրք կառավարչի, անճաշակ ու անճոռնի առանձնատունը , մուսուլմանական 2 մզկիթները (մեկը նախկինում հայկական եկեղեցի էր) և հայկական ս Ավետարանոց, ս Գրիգոր Լուսավորիչ, ս Կիրակոս, ս Հարություն, ս Մարինե , ս Սարգիս, ս Ստեփանոս, ս Փրկիչ եկեղեցիները, որոնց մեծ մասը կանգուն էին և գործում էին մինչև 1915 թ: Այս եկեղեցիներից ամենից շքեղն ու գեղեցիկը ս Մարինեն էր, իսկ ամենահինը՝ ս Փրկիչը, որը Հիշատակվում է 851—852թթ դեպքերի առնչությամբ: Ք-ի արլ կողմում, բարձունքի վրա գտնվում էր Մուշի բերդը, իսկ նրանից ոչ հեռու՝ Միացյալ ընկերության կենտրոնական վարժարանի կամ սրբոց Թարգմանչաց դպրոցի հոյակապ շենքը, որը կառուցել էր մշեցի Մկրտիչ աղա Տեր-Հովհաննիսյանը 1850 թ. Ս Մարինեի թաղում էին գտնվում կաթոլիկ հայերի առաջնորդարանը և Մուրատ Մխիթարյան վարժարանը: Այստեղ գործում էին նաև բողոքական հասարակության ժողովարանն ու դպրոցը: Գետի ափին կառուցված էր Հայոց առաջնորդարանի շենքը: Դուզ մահլա թաղում և Մուշի բերդում տեղավորված էին ք-ի 3000-անոց թուրքական կայազորն ու զինապահեստները: Ա–ի կրթական ու մշակութային կյանքում շատ կարևոր դեր էին կատարում Հայկական 5 թաղային և մեկ օրիորդաց դպրոցները, Միացյալ ընկերության կենտրոնական վարժարանը և Պոլսի Հայոց պատրիարքարանի միջոցներով պահվող 2 որբանոցները: 1899 թ դպրոցներում սովորող աշակերտների թիվը մոտ 750 էր: 1863—65 թթ Մ-ում լույս էր տեսնում «Լրատար Արծվիկ Տարոնո» լրագիրր Գ. Սրվանձտյանի խմբագրությամբ:

Մշեցի հայերը քաջակորով, անձնուրաց և ազգային ավանդները սրբությամբ պահպանող հայրենասեր, գիտության և արվեստների մեջ որոշակի ձիրքեր ունեցող մարդիկ էին, որոնցից կարելի է հիշել հրապարակախոս, խմբագիր ու մանկավարժ Գ. Ս. Անդրեասյանին (1869—1906), հայ երգի անզուգական կատարող, «Տարոնի սոխակ» Արմենակ Շահմուրադյանին (1878—1939), հրապարսկախոս Մխիթար Աբրոյանին (1880 —1915՝), գյուղատնտ. գիտ. դ-ր, պրոֆ Ն. Ա. Մալաթյանին (1898—1377) և ուրիշների: Արմ Հայաստանի հայության սոցիալ-տնտեսական և իրավական ծանր վիճակի հետևանքով 19-րդ դ վերջերից Մ-ից նույնպես շատ հայեր էին պանդըխ տության գնում Կոստանդնուպոլիս , Ռուսաստան և այլ երկրներ: Շատերն էլ ուղղակի արտագաղթում էին ընտանիքներով, 1887 թ միայն մեկ ամսում Մ-ից արտագաղթել էին 600 հայեր, իսկ ողջ գավ–ից հեռացածների թիվը այդ նույն ժամանակահատվածում հասնում էր 15000 մարդու: Մ–ի հայերի զանգվածային կոտորածը սկսվեց 1915 թ հուլիսի 10-ից: Ք-ի և նրա շրջակայքի բնակչության մի զգալի մասը ոչնչացվեց, մի մասն էլ մեծագույն տառապանքներով տարագրվեց այս ու այն երկրները: Մշեցի տարագիրների որոշ խմբեր 1917—18 և 1927 թթ հաստատվել են ՀԽՍՀ Հոկտեմբերյանի շրջ-ի Գետաշեն, Հոկտեմբերյան, Արագածի շրջ-ի Հնաբերդ և այլ գ-երում: Մ-ում և նրա շրջակայքում պահպանված հնագիտական նյութերը հաստատում են, որ այն Հայկական լ-աշխ–ի ամենահնագույն բնակավայրերից է: Այստեղ կան կիկլոպյան ամրոցի հետքեր, Վանի թագավոր Մենուա I-ի (810—786 թթ, մ.թ.ա. սեպագիր արձանագրությունը ևն: Ք-ի արլ մասում գտնվող պարիսպներով ու բուրգերով շրջապատված Մուշի բերդը 5—10– րդ դդ հաճախակի է հիշատակվում աղբյուրներում: Նրա հիմնադրումը ավանդաբար վերադրվում է Գայլ Վահան Մամիկոնյանին: Ք-ի արմ մասում են գտնվում նաև Մուշեղաբերդ, Հողաբերդիկ և Աստ ղաբերդ բերդերի ավերակները: Պահպանվել են Մ–ում 13—15-րդ դդ գրված հայերեն մի քանի ձեռագրեր: Մինչև 4-րդ դ Մ պատկանում էր Սլկունի, իսկ հետո՝ Մամիկոնյան նախարարներին: 8-րդ դ Մ անցավ Բագրատունիներին, իսկ 851—852 թթ դարձավ արաբների դեմ ուղղված ժողովրդա-ազատագրական պայքարի կենտրոնը: 852 թ ձմռանը Մ-ի ս Փրկիչ եկեղեցում Խութեցի Հովնանի ու նրա մարտիկների ձեռքով սպանվեց արաբ հրոսակների ղեկավար Յուսուֆը: 16-րդ դ–ից Մ նվաճվել է թուրքերի կողմից: 1860-ա-կան թթ Մ-ում նույնպես տեղի են ունենում հակաթուրքական զինված ելույթներ, որոնք, անշուշտ, կրում էին Զեյթունի դեպքերի ազդեցությունը: Այժմ Մ անշուք ու կիսավեր մի բնակավայր է, Մուշի նահ–ի կենտրոնը: 1952 թ ք ուներ 7000 քուրդ և թուրք բնակիչ: