Մեղրի

From Armeniapedia
Jump to navigation Jump to search

Մեղրի, (Мегри, Meghri) - Քաղաք (ավան, գյուղ) ՀԽՍՀ-ում, Մեղրու շրջ-ի վարչական կենտրոնը: Հեռավորությունը Երևանից` 264 կմ: Գտնվում է Մեղրի գետի ստորին հոսանքի վրա` ձգված նեղ գետահովտի երկարությամբ: Աջափնյա մասը, որը վաղ ժամանակներում եղել է ավանի Մեծ թաղը, ընկած է ընկած է բարձր և բուսականությունից զուրկ Սև լ-ան ստորոտում, ձախաձնյա մասը, որը գտնվում է նախկին ավանի Միջին և Փոքր թաղամասերի տեղում, տարածվում է Գանձափարախ լ-ան 3 ճյուղերի ձորաբերանների և լ-ան չոր ու ժայռապատ բարձրադիր լանջերից աստիճանաբար իջնում է դարավանդներով մինչև գետի ծառապատ ափերը: Ք-ի ծայրամասերն ու գետամերձ տները թաղված են այգիների մեջ: Մ. բարեկարգ, թիթեղապատ ու կղմինդրածածկ կտուրներով առանձնատներ ու բարձրահարկ շենքեր ունեցող ք. է:

Կազմավորվել է որպես քտա. 1958 թ, որպես շրջանային ենթակայության ք` 1984 թ: Բարեկարգվել և ընդարձակվել է 1950 թ հատակագծի համաձայն: Գլխավոր հատակագիծը մշակվել է 1972 թ: Այժմ` 3000 մարդու համար կառուցվում է բնակելի նոր միկրոշրջան, որը գրավում է 10 հա. տարածք: Խմելու ջուրը բերված է դրսից, Մեղրի գետի Զվարի վտակի սառնորակ ակունքներից` 20 կմ ջրատարով: Մեղրի գետի ջուրը ծառայում է ոռոգմոն համար: Ունի հր. տաք կլիմա, այստեղ աճում են քաղցրահամ մրգեր, որից էլ առաջացած են համարում Մ. անունը: 1831թ ուներ 272, 1897թ` 927, 1926թ`1161, 1939թ` 1893, 1959թ` 3095, 1980թ`4180 բնակիչ: Զբաղմունքով բանվոր-ծառայողներ և կոլտնտեսականներ են: Մ. ունի պահածոների, գինու, պանրի խճաքարերի գործարաններ, նրանում գործում են Երևանի «էլեկտրասարք» , «Զովունի» և «Հայգորգ» տեղական արտադրական միավորումների մասնաճյուղեր ,կոմունալ և կենցաղային սպասարկման գրասենյակներ , շինվերանորոգման տեղամաս, «Հայգյուղտեխնիկայի» բաժանմունք: 1937թ-ից գործում է Մ-ի հիդրոկայանը : Մ-ի այգեգործական տնտեսությունը , բացի այստեղ հռչակված դեղձի, տանձի, խնձորի, ծիրանի ,տզի, կեռասի,ընկույզի փշատի, ինչպես և նարնջի և լիմոնի աճեցումից, զբաղվում է նաև բանջարաբուծությամբ,շերամապահությամբ. Անասնապահությամբ,մեղվաբուծությամբ: Ունի 2 միջնակարգ, ութնամյա ,երաժշտական դպրոցներ ,սպորտդպրոց, մանկական գեղագիտական կենտրոն,կապի բաժանմունք,մշակույթի տուն,Մեժլումյանի անվան հիվանդանոց,պոլիկլինիկա, «Մեղրաձոր» կինոթատրոն, 4 մսուր-մանկապարտեզներ,նորակառույց հյուրանոց , մարզադաշտ:1987թ շահագործվեց օդանավակայանը, ևՄ օդային ուղիով կապվեց Երևանի հետ: Մ-ում լույս է տեսնում «Արաքս» (1934-1954թթ «Կոլխոզային գյուղ») շրջանային թերթը: ՈՒնեն իրենց բարբառը (Մեղրու բարբառ), որը քննել է պրոֆ. Էդ.Աղայանը:Հնում մտնում էր Սյունիք աշխ-ի Արևիք գավ-ի մեջ: Հիշատակում է Ստ. Օրբելյանը`Մ-ի բերդինև վանքին վերաբերվող վկայություններում: Վկայված է որպես գ,ավան, նոր ժամանակներում նաև ք: Եղել վանքապետական կալվածք: 1105 թ Սյունիքի Գրիգոր Բ թագավորի օրոք գրավվել է սելջուկ թուրքերի կողմից: 1126թ Մ-ում ավերածություններ ուկոտորած են կազմակերպել սրանց Ամիր-Հորան ամիրյան հրոսակները:Այս և հետագա ասպատակությունների ժամանակ պաշտպանական մեծ դեր է կատարել Մ-ի բերդը, որը գտնվել է ավանի հս-արլ լշ-ի գագաթների վրա, Մեծ թաղի հս-ում: Մ հիշատակված է նաև Տաթևի վանքի նոր հարկացուցակում: Ըստ վկայության` Մ-ձորում գտնվող Բերդագյանցայգին նվիրվել է Տաթևի վանքին: Մ հիշատակված է նաև Ստեփանոս Շահումյանի պատմության մեջ` Դավիթ-Բեկի կռիվների կապակցությամբ : Դավիթ-բեկի զինակից Բայանդուրի ղեկավարած զորքի օգնությամբ մեղրեցիները հերոսական կռիվներ են մղել պարսկական զորքի դեմ `Մխիթար Սպարապետի զորքի աջակցությամբ ,սրանց մեծ ջարդ տալով Մ-ի կիրճում:

Մ-ի մասին տեղեկություններ է թողել Հովսեփ Էմինը ,որ այստեղ է եկել 1766թ: Իր շրջագայությունների ժամանակ Մ-ում է եղել Րաֆֆին : Հին Մեղրու մասին ուշագրավ հուշագրություններ են թողել 19-րդ դ-ի այստող այցելած ճանապարհորդներ Դյուբուտն (1834թ), Ռադդին (1890թ),Շանտրը (1890թ):Առաջինը հիացմունքով է խոսում Մ-ի այգիների, բամբակի, շերամի ու մանավանդ , նրա գեղատեսիլ դիրքի մասին`այն համարելով դրախտավայր:Ֆրանսիացի հնախույզ Շանտրը Մ-ի աջակողմյան ավերակ թաղամասում ,որն այն ժամանակներում կոչվել է նաև Փոքր Մեղրի ,ավերակներից հայտնաբերել է պղնձյա զարդեր, օղամանյակներ և զենքեր: Այս ճանապարհորդները մանրամասն նկարագրել են ձախակողմյան Մեծ թաղի, որը Միջին և Փոքր թաղերի միանալուց հետո արդեն կոչվել է նաև Մեծ Մեղրի ,հս-ում գտնված բերդի ավերակները: Մ-ի յուրաքանչյուր թաղ ունեցել է իր եկեղեցին : Ձախափնյա`թաղի այժմ պահպանված ս Աստվածածին եկեղեցին (17-րդ դ) քառամույթ գմբեթավոր բազիլիկ է, որի բեմի պատերը ,մույթերը, ավանդատները զարդարված են 19-րդ դ որմնանկարներով: Գետի աջակողմյան թաղի ս Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (17-րդ դ) եռանավ բազիլիկ է` կառուցված բազալտից, զանգակատունը`աղյուսից: Սա ևս կանգուն է: Մ-ի կենտրոնական մասը եղել է ձախափնյա Մեծ թաղի եկեղեցու շուրջը` լ-ան լանջն ի վար ամֆիթատրոնի ձևով իրար հաջորդող տների շարքը, որոնցից յուրաքանչյուրի կտուրը վերինի համար ծառայել է որպես բակ: Ճարտարապետական և ազգագրական ուշագրավ տեսք են ունեցել ոլորապտույտ փողոցներն ու նրբանցքները եզերող այդ տները: Ավանի այս կենտրոնական մասի ներքևում են գտնվել դպրոցը (հիմնադրված 1882թ), ժողովասրահը և շուկան: Ք-ի արլ. կողմում է գտնվում Մ-ի ս. Հովհաննես վանքը (11-13-րդ դդ, վերանորոգված 17-րդ դ ): Վանքի ս. Հովհաննես եկեղեցին նույնպես գմբեթավոր կառույց է` կից շինություններով: Աղյուսաշեն գմբեթը բարձրանում է աղոթասրահի մեջտեղում: Ք-ից արմ, Մեղրի գետի աջ ափին գտնվում է Նորաշենք կոչված գ-ատեղին, որն, ըստ տեղացիների, Հին Մեղրին է: Պահպանված է շինությունների մնացորդներ և ավերակ եկեղեցին: Մ-ից անմիջապես արլ, ք-ի տարածքում է գտնվում «Մեծ թաղի ձոր» գ-ատեղին` շենքերի և եկեղեցու ավերակներով: Ք-ից 1 կմ արլ գտնվում է «Մկաց (Մանուկյանների) աղբյուրը», որի մոտ կան խաչքարեր:

Մ-ի տարածքում և շրջակայքում հայտնաբերվել են բրոնզի և երկաթի դարաշրջ-ների նյութական մնացորդներ և իրեր (մ թ ա 2-րդ-1-ին հազ ): Ք-ից մոտ 14 կմ հս-արմ գետափին, անտառապատ վայրում գտնվում է Լիճքվազ գ-ատեղին, որը մեղրեցիների համար ճամբարային և ամառանոցային տեղ է: Այստեղ են ծնվել բառարանագիր Երեմիա Մեղրեցին (17-րդ դ), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս,Էդուարդ Աղայանը (1913 թ), գյուղագր Ազարիա Ադելյանը (Դանիելյանը ) (1871-1903), հասարակական գործիչ հրապարակախոս Խաչատուր Մալումյանը (Է.Ակնունի, զոհվել է1915 թ), կուսակցական գործիչԱկիմ Սաթյանը (1899-1968),ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-մայոր Տիգրան Մալխասյանը (1902),հայ ազատագրական շաարժման գործիչ Մաթևոս Սարգսյանը (Փարամազյան, 1863-1915):