Մեծկերտ

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Մեծկերտ, (Мецкерт, Metskert), Մազգերդ, Մազգերտ, Մազգիրտ, Մազկերտ, Մազկերտի բերդ, Մազկիրդ, Մազկիրտ, Մայակիրդ, Մածկերտ, Մադասկիրտ, Մանազկերտ, Մանծկերտ, Մեզգերդ, Մենծկերտ, Մենծկերտաց բերդ, Մենծկերտո Բերդ, Սուրբ Սարգիս բերդ — Քաղաք (ավան, բերդաքաղաք, գյուղաքաղաք, գյուղ) և բերդ Մեծ Հայքի Չորրորդ Հայք աշխ–ում, Շահունյաց Ծոփք գավ–ում: Ըստ Վարդան Արևելցու «Աշխարհացոյցի», «Ծոփաց գավառն Մեծկերտ և Չմշկածագ է»: Գոյություն ունի ուրարտական շրջ—ից: 14-րդ դ եղել է շեն ու զարգացած բք, Քյաթիբ Չելեբիի հիշատակած Մազկերտ գավ–ի (սանջակի) կենտրոնը: Հնում կոչվել է նաև Մանծկերտ: Այժմ էլ գոյություն ունի, և թուրքերը կոչում են Մազգիրտ: Համանուն (Մազկերտ) գվռկ–ի կենտրոնն է: Գտնվում է Խարբերդի նահ–ի Դերսիմի գավ–ում, Խարբերդ ք-ից մոտ 60 կմ հս–արլ: Չորս կողմը բարձրադիր լ-ներ են: Ք-ի հր–արմ կողմում մի ժայռոտ լ—ան կատարին գտնվում են բերդի ավերակները: Սա ունեցել է ռազմական հարմար դիրք: 20-րդ դ սկզբներին բերդի բարձր պարիսպները, որոնք շարված էին սրբատաշ քարերով, կիսավեր էին: Պարսպի քարերը միացված էին կրաշաղախով և երկաթե գամերով ու կապարի հալոցքով: Ուներ ստորերկրյա անցքեր, որոնցից մեկը տանում էր դեպի գետակի ափը: Կոչվում էր նաև Սուրբ Սարգսի բերդ: 19-րդ դ սկզբներին Մ ուներ 800 տ հայ և քուրդ, 1872—73թթ 80 տ հայ 60 տ թուրք, 20-րդ դ սկզբներին 486 տ (3888 անձ) հայ և 43 տ` (215 անձ) քուրդ բնակիչ, ս Աստվածածին, ս Հակոբ եկեղեցիներ և վարժարան: Զբաղվում էին երկրագործությամբ և արհեստներով (կտավագործություն, երկաթագործություն): Ք-ից դուրս, հս–արլ կողմում կային 7 եկեղեցու ավերակներ, եկեղեցաշեն մզկիթ, ավերակ Ճերմակա վանքը, խաչքարեր և այլ ավերակներ: Մ ք–ն ու բերդր ոմանք սխալմամբ նույնացնում են Այրարատ աշխ–ի Բասեն գավ–ի Մժնկերտին, որի հետևանքով այդ ք—ները ստացել են անվան համանուն տարբերակները:

Մեծկերտ, Мецкерт, Metskert, Մազկերտ, Մալազկերտ Մենծկերտ - Գավառ(սանջակ) և գավառակ (կազա) Արմ Հայաստանում, Խարբերդի նահ–ում, Դերսիմում: 19-րդ դ սկզբին մտնում էր Դիարբեքիրի նահ–ի մեջ և Չարսանջակի չորս գվռկ-ներից մեկն էր: Դիարբեքիրի փաշայության հին գավ–ներից է: Քյաթիբ Չելեբին հիշատակում է որպես սանջակ (գավ) Մազկերտ, Մալազկերտ անուններով: Համապատասխանում է պատմական Չորրորդ Հայքի Պաղնատուն գավ–ին: Լ–նային, ջրառատ շրջ է, մեծ մասը ծածկված անտառներով: 19-րդ դ երկրորդ կեսից մտնում է Խարբերդի նահ–ի Դերսիմի գավ–ի մեջ և կազմում է Մազկերտի գվռկ-ը (տ), որը թուրքերն անվանում են նաև Կարաչոր (Գարաչոր): Ոմանք սխալմամբ Մ անվանում են նաև Մժնկերտ, որը գտնվում է Բասենում: 20-րդ դ սկզբներին Մ գվռկ ուներ 21 բնակավայր, որից 14-ը հայաբնակ և քրդաբնակ, 7-ը քրդաբնակ, 3149 տ` 18232 բնակչով: