Help someone in Armenia today by giving them a micro business loan!

Ճապաղջուր

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Ճապաղջուր, (Чапагаджур, Chapakchur) – Ճապալջուր, Ճապաղջուր, Ճապաղջուր —Գավառ Մեծ Հայքի Չորրորդ Հայք աշխ-ում: Այսպես է կոչված համանուն բերդի անունով: Տարածքով համապատասխանում է Հաշտյանք գավ-ին: Ունի անտառապատ լ–ներ ու հորդառատ ջրեր: Տարածված է ընդարձակ հովտում` շրջապատված լ-ներով: Այստեղով հոսում են Արածանիի ավազանի 4 գետեր՝ իրենց վտակներով: Ջրակուտակման համար էլ գավ անվանված է Ճ: Հետագայում Ճ անունով շարունակվել է կոչվել այս գավ–ի մի մասը՝ Բիթլիսի նահ-ի Գենջի գավ-ի Ճապաղջրի գավառակը (տ):

Ճապաղջրի գավառակ, Чапагджури гаварак, Chapakchri gavarak, Ճաբակ ջուր, Ճապաղջուր, Ճապաղջուրի գավառակ, Ճապաջուր, Ճապղջուր, Չաբակչուր, Չապակչուր, Ջաբալջուր, Ջաբաքչուր, Ջաբաքչուրի կազա, Ջապաղջուր —Գավառակ (կազա) Արմ Հայաստանում, Բիթլիսի նահ-ի Գենջի գավ-ում: Տարածվում էր ճապաղջուր գետի հովտում: Արլ-ից սահմանակից էր Գենջին, արմ-ից` Բալուին, հս-ից` Քղիին, հր-ից` Դիարբեքի րի նահ–ի Արղանամադենի գավ-ին: Տարածքով համապատասխանում է նախկին Ճապաղաջուր (Հին Հաշտյանք) գավ–ի մի մասին : 17-րդ դ, օսմանյան տիրապե տության ժամանակ մտնում էր Դիարբե քիրի նահ–ի (կուսակալության) կազմում, որպես նրա մի գավ–ը (սանջակը): Հետագայում ես hաճախ անվանված է «գավառ»: Պատկանում էր քուրդ բեկերին: Ունի բեր րի հողեր, անտառապատ լ-ներ ու առատ ջրեր: 19-րդ դ վերջերին ուներ 80 գ, որից 4-ը հովտում, մնացածները շրջապատի լ–ների վրա: Հայերը հիմնականում ապ րում էին հովտի գ-երում: 1909 թ ուներ 91 գ: Վ. Քինեի վիճակագրությամբ 1891 թ ուներ 20800 բնակիչ, որից մահմեդականներ՝ 16465, հայեր՝ 4335: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապա հությամբ, այգեգործությամբ: Այստեղ էր գտնվում պատմական Կթառիճ ամրոցը, որը ոմանք նույնացնում են նույն շրջ-ի Ճապաղաջուր բք-ին:

Ճապաղջուր, Чапагаджур Chapakchur, Գելիկ, Գերնիկ, Ճապաղ, Ճապաղա ջուր, Ճապղջուր, Չաբակչուր, Չապակ չուր, Ջաբաղջուր —Ավան, գյուղ (գյուղաքաղաք, քաղաք) Արմ Հայաստա նում, Բիթլիսի նահ–ի Գենջի գավ-ում, Ճապաղջրի գվռկ-ում: Գտնվում է Ճապաղջուր գետի ափին, Բալու ք-ից արլ, հին Ճ բք-ի տեղում: Վկայված է որպես ավան, գ և ք: Թուրքերեն անվանել են Չաբակչուր: 20-րդ դ սկզբին սովորական գ էր: Դարասկզբի ռուսական քարտեզներում նշանակված է Գևլիկ կամ Գերնիկ անուններով: Այժմ ք է, և թուրքերը վերանվանել են Բինգյոլ, որը համանուն վիլայեթի կենտրոնն է: