Հովհաննես Շիրազ

From armeniapedia.org
Jump to: navigation, search
Hovhannes Shiraz and Levon Mkrtchyan

Հովհաննես Շիրազ (Օնիկ Թադևոսի Կարապետյան) Hovhannes Shiraz,Оганнес Шираз:հայ մեծանուն բանաստեղծը ծնվել է 1914 - 1984, ծննդավայրը՝ Գյումրի, (նախկինում Կումայրի`Հայաստան):Հովհաննես Շիրազը սովորել է Երևանի Պետական համալսարանի բանասիրական բաժնում, այնուհետև` Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական դասընթացներում:Շիրազի նախկի կինն էր հայտնի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը, իսկ նրանց որդին քանդակագործ Արա Շիրազը:


ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ

Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս, Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ, Ու երկինքը հոգուս մեջ, ու արեւը աչքերիս, Ու աղբյուրները լեզվիս՝ սարից իջա ես քաղաք,- Ու քայլեցի խայտալով ու շաղ տալով մայթերին Մանուշակներ ու վարդեր ու շուշաններ ձյունաթույր, Ու մարդիկ ինձ տեսնելով՝ իրենց հոգնած աչքերին Տեսան ուրիշ մի աշխարհ, գարուն տեսան նորաբույր, - Ի՜նչ թարմություն,- ասացին,- ի՜նչ թարմություն,- ու բացին Լուսամուտներն իմ առջեւ, ու ես իմ սիրտը բացել՝ Անցնում էի երգելով ու շաղ տալով մայթերին Մանուշակներ ու վարդեր ու հասմիկներ հոգեթով, Կարծես մի ողջ բնություն մի պատանի էր դարձել, Քաղաք իջել լեռներից՝ կանցներ զմրուխտ հեքիաթով Երկրե-երկիր շաղ տալով կակաչներն իր ձեռքերի, Մեր երգերի լուսաբացն ու գարունը լեռների։

Hovhannes Shiraz Film

Վավերագրական Ֆիլմեր

1983 - Հավերժի Ճամփորդը - Ռեժիսոր Լեվոն Մկրտչյան

2005 -Հովհաննես Շիրազ 45min USA / Hovhannes Shiraz / Оганес Шираз Режиссёр: Левон Мкртчян Описание: Документальный фильм об Оганесе Ширазе http://torrent.arut.ru/viewtopic.php?t=618&sid=92577c011a38048391b856b96631b060 Hovhannes Shiraz (Armenian: Հովհաննես Շիրազ) (April 27, 1915 - March 14, 1984) was a notable Armenian poet. http://armshop.in.ua/product/hovhannes-shiraz/ http://www.google.com/search?hl=en&source=hp&q=Hovhannes+Shiraz+film&btnG=Google+Search&aq=f&aqi=&aql=&oq=&gs_rfai=