Խնուս

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Խնուս, (Хнус, Khnus), Խանուս, Խընըս, Խինիս, Խնըսկալա, Խնըսկալե, Խնիս, Խնիսգալե, Խնիսկալա, Խնուբերդ, Խնուզ, Խնութ, Խնուն, Խնունիս, Խնունիք, Խնունք, Խնուսաբերդ, Խնուսա բերդ, Խնուսբերդ, Խնուսկալա, Խնուսկալե, Կնուս — Քաղաք (բերդաքաղաք, գյուղաքաղաք, ավան, գյուղ) Արմ Հայաստանում, Էրզրումի նահ–ի էրզրումի գավ–ի Խնուսի գվռկ- ում, վերջինիս կենտրոնը: Հնում հիշատակված է նաև Խնուն (Խնունիք) ձևով, որպես թոնդրակյան շարժման կենտրոն, իսկ թուրքերը կոչում են Խնըսկալե: Համարվել է նաև ավան կամ բերդ, նոր ժամանակներում երբեմն՝ գ: Գտնվում է Արածանիի աջակողմյան վտակ Խնուսի գետի ափին, Բյուրակնյան լ-ների արլ ստորոտում, հս-ից և հր–ից աղեղնաձև ձգվող լ–նաճյուղերով սահմանափակված Խնուսի գոգավորության արմ մասում, ձորահովտում, որի կենտրոնում բարձրանում է քարքարոտ, խիստ զառիվեր լանջերով մի լ: Հենց այդ լ–ան վրա էլ հիմնված են Խ—ի ամուր բերդը և նոր ժամանակներում կառուցված թուրքական պահակակետը: Դրա ստորոտով հոսում է Խնուսի գետը` ք—ը բաժանելով երկու մասի, իսկ վերջինս շրջափակող առապարը խիստ թեքությամբ և պարսպի նման փակում է ազատ մուտքը դեպի ք: Ք տեղադրված է զառիթափ լ–նալանջերի վրա, ծովից մոտ 1800 մ բարձր: Խ-ի դիրքը գեղեցիկ է, բանաստեղծական: Տների մեծ մասը տեղավորված էր գետի ձախ ափին, իսկ մի մասը՝ ձորից վերև, մի փոքրիկ հարթության վրա: Ջրառատ է, ունի լ–նային առողջարար օդ: Խ-ի մոտ կան շինարարական ընտիր քարի պաշարներ, քարածխի և կերակրի աղի հանքավայրեր, ածխաթթվային հանքային աղբյուրներ, որտեղ լոգանք էին ընդունում մեծ մասամբ կանայք:

Հնում Խ Մեծ Հայքի Տուրուբերան աշխ–ի Վարաժնունիք գավ–ի կենտրոնն էր: Ոմանք այն տեղադրում են նույն աշխ–ի Հարք, ոմանք էլ Տվարածատափ (այժմ՝ Կարայազ) գավ-ում, որ աննդունելի է: Նոր ժամանակներում, երբ Խ համանուն գվռկ–ի կենտրոնն էր, այստեղ էր նստում գվռկ–ի թուրք պաշտոնյան՝ գայմագամը, իր ենթականերով: Խ—ի մի ջին դդ-ի բնակչության քանակի մասին ուղղակի տեղեկություններ չկան, իսկ անուղղակի նկարագրություններից երեվում է, որ այդ ժամանակներում այն բավական խոշոր բնակավայր է եղել: 19-20—րդ դդ բնակչության քանակի վերաբերյալ եղած տվյալները խիստ հակասական են: Թուրքական պաշտոնական վիճակագրական աղբյուրներում արմ Հայասաանի մյուս ք-ների պես Խ-ի բնակչության քանակը միտումնավոր պակասեցված է: Անհատ հեղինակների ավելի արժանահավատ վկայություններով 1800—1830-ական թթ Խ–ի բնակչության թիվը հասնում էր 5000 մարդու, որի 80%-ը (4000-ը) հայեր էին, 1830—1850–ական թթ՝ 6000 մարդու, որից 3000-ը՝ հայեր: Հետագա տասնամյակներում թուրքական բռնությունների ու հալածանքների հետևանքով հայերի քանակը գնալով նվազում է: 1909 թ Խ-ի 900 տ-ից հայկական էր միայն 325 տ–ը (2163 բնակչով): 1914 թ նրա 8000 բնակչից հայեր էին միայն 2000-ը: 1915 թ մեծ եղեռնի հետևանքով Խ-ի գվռկ–ի հազ բնակչության հետ բնաջնջվեց նաև Ք-ի հայությունը : 1916 թ այստեղ մնացել էր միայն 200 հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, մասնավորապես ձիաբուծությամբ, արհես տագործությամբ և առևտրով: Հայերի հիմնական զբաղմունքը արհեստներն ու առևտուրն էին: Խ բաժանված էր թաղերի, գետի աջ ափին էին գտնվում Խառտալարը, Ճսթմահլեն, Բաղջեն և Բերդը, ձախում` ժամու թաղը, Խայպաշին և Պալու քիթը: Ք-ի տներն առանց բացառության տափակ հողածածկ կտուրներով էին, փողոցներրը նեղ ու անբարեկարգ: Ուներ մի քանի բաղնիք: Դեռևս 13—րդ դ Խ եղել է առևտրական կարևոր հանգույց՝ Խոյ-Վան-Բերկրի-Մանազկերտ-Էրզրում-Բաբերդ-Տրապիզոն ճանապարհին: 20-րդ դ սկզբներին ևս ք ուներ բավական աշխույժ առևտուր, իր առատ շուկան՝ տասնյակ առևտրական կրպակներով: Առևտրական սերտ կապերով կապված էր Էրզրումի, Բիթլիսի և Մ ուշի հետ: Հայտնի էին նրա արտահանած անասնապահական մթերքներն ու մեղրը:

19—րդ դ վերջերին և 20-րդ դ սկզբներին Խ–ի մշակութային և ազգային կյանքը բավական եռուն էր: Այստեղ ս Աստվածածին եկեղեցուն կից գործում էր մի վարժարան՝ 100-ից ավելի աշակերտով ու 4 ուսուցչով: Դպրոցն ուներ նորակառույց, քարաշեն բարեկարգ շենք շինված Միացյալ ընկերության կողմից : Նույն ընկերությունն էր կառուցել նաև առաջնորդարանը և Երիտասարդաց ակումբը, որը նույնպես ս Աստվածածին եկեղեցուն կից էր և կարևոր դեր էր խաղում ք-ի հայ մշակույթի կյանքում: Խ-ի ամենանշանավոր կառույց-հնությունը նրա բերդն է, որի մասին հին հայկական աղբյուրներում տեղեկություններ չեն հաղորդված: Առաջին հիշատակությունը իտալացի մի ճանապարհորդի (1471 — 1478 թթ) վկայությունն է: Հաջորդ կարևոր վկայությունը պատկանում է թուրք հեղինակ Էվլիա Չելեբիին (1647 թ), որը բերդը համարում է «անառիկ կառուցվածք»: Ըստ եվրոպացի Պանվիշիսա Քսենոֆոնի «Նահանջ բյուրոցի» մեջ վկայված Դիմնիաս կոչված տեղն է: Այն կառուցված է Խնուսի գետի աջ ափին բարձրացող անմատչելի լ–ան վրա: Ամուր կառուցվածք էր, քառակուսի հատակաւգծով, որի երկարությունը հասնում էր 600 քայլի: Շրջապատված էր ժայռերով ու պաշտպանական ամրակուռ պարսպով: Ուներ միայն մեկ դուռ՝ հս կողմից: Դեպի ձորն իջնող ստորերկրյա գաղտնի ճանապարհով կապված էր ք–ի հետ: Բերդի տարածքում զանազան նպատակներով կառուցված պաշտպանական շինվածքներից բացի կային նաև շուկա և մզկիթ: Ըստ ոչ արժանահավատ տեղեկությունների, կառուցվել է 15-րդ դ-ում՝ Ուզուն Հասանի կողմից: 19-րդ դ վերջերին Խ—ի բերդն արդեն միանգամայն ավերակ ու ամայի էր: Բուն ք-ում կար մի հին և մեկ նոր եկեղեցի: Դրանցից նշանավորն առաջինն էր ս Աստվածածին քարաշեն, կամարակապ եկեղեցին, որ գտնվում էր գետի ափին, մի առանձին ժայռի վրա: Ք ուներ մի անշուք մզկիթ: Գետի վրա կար երկու կամուրջ, որոնցից մեկը բավական ճաշակով կառուցված քարաշեն կամուրջ էր: Խ-ի արլ կողմում կա յին զանազան հնություններ: Այստեղ դիպվածով գտնվել է փղի ընտանիքին պատկանող նախապատմական մի վիթխարի կենդանու բրածո, որը երկրաբանության մեջ կոչվել է հայկական փիղ: Կմախքը վերականգնված է և պահվում է Բրիտանական թանգարանում: 1587թ Խ-ում օրինակվել է Ավետարան: 1915 թ մայիսին թուրքերը Խ—ից ձերբակալում և գնդակահարում են 150 հայ մտավորական: 1918 թ ռուսական նահանջող զորքերի հետ Արլ Հայաստան գաղթեցին Խ-ի վերջին հայ բնակիչները: Այստեղ է ծնվել ՀՍՍՀ վաստակավոր դերասան Գառնիկ Կարապետյանը (1917 թ):

Խնուսի Գավառ , Хнуси Гавар, Khnusi Gavar, Խնուս — Գավառ (սանջակ) Արմ Հայաստանում, Էրզրումի նահ-ում: Ստեղծվել է 17-րդ դ-ում, թուրքական տիրատետության ժամանակ և մտել է Էրզրումի նահ–ի մեջ: Հնում մինչև 8-րդ դ Խ-ի շրջ-ում իշխել են Մամիկոնյանները, այնուհետև կայսիկները, Մերվանյանները, Խլաթի Շահարմենները , ապա՝ սելջուկներն ու մոնղոլները: 1555-ի բաժանմամբ անցել է թուրքական տիրապետու թյան տակ: 18-րդ դ մտել է Բայազետի փաշայության Խնուսի հյուքյումեթության մեջ: Հետագայում մինչև 1829 թ թեև մտնում էր Էրզրումի փաշայության մեջ, բայց հարևան (Մուշի, Սասունի) գավ-ների հետ ուներ կիսանկախ վիճակ: 19-րդ դ 60-ական թթ վարչական նոր բաժանմամբ նորից մտցվում է Էրզրումի նահ-ի մեջ, այս անգամ որպես գվռկ (կազա), թեև այս և հետագա շրջ-ներում ևս շատերի կողմից շարունակում է անվանվել գավ: