Այաս

From armeniapedia.org
Jump to: navigation, search


Այաս, (Аяс, Ayas), Աբաեսա, Ագկայա, Ադրիանա, Աիաս, Ալեքսանդրոպոլիս, Ալլես, Այաշ, Այասկալա, Այացիում, Այացցո, Այեաս, Ասիա, Բայե, Գիազա, Գլացիա, Եգե, Եգեաս, Եգի, Եգիաս, Եվգեաս, Էգե, Էգեա, Էգեաս, Էգեն, Էդիաս, Լագիազա, Լա Գիազա, Լա Գյազա, Լայագ, Լայազա, Լա Յաոլա, Լայազո, Լայաս, Լայացիում, Լայացցո, Լեաս, Լեյաս, Լեյես, Հադրիանա, Հայաս, Ճերմակ բերդ, Մակրինոպոլիս, Յազա, Յայաս, Պալլոռուս, Պալորում, Պայե, Սեբաստե — Նավանանգստային քաղաք Կիլիկիայում, Հայոց (Ալեքսանդրետի) ծոցի հս–արմ ափին: Շրջապատված է կիտրոնի և նարնջի այգիներով, մոտակայքում կան անտառներ: Հիմնադրվել է հույն վերաբնակիչների կողմից հավանաբար 8 — 6-րդ դդ (մ.թ.ա.): Ծովախորշի հարմարավե տության պատճառով ուժեղ ալեկոծություններ չեն լինում: Պլինիոսի և Տակիտոսի վկայությամբ հունա-հռոմեական տիրապետության Ժամանակ ազատ ք էր: Մինչև 6–րդ դ Կիլիկիայի հունական արքեպիսկոպոսի երկրորդ աթոռանիստն էր: Ա ծաղկել ու զարգացել է Կիլիկիայի Հայկական պետականության ժամանակ (11-14-րդ դդ): Այն Ռուբինյանների, հետագայում Հեթումյանների թագավորա կան տների սեփականությունն էր, որտեղ գործում էր հայկական դրամահատարան: Ամրացված էր ցամաքային և ծովահայաց բերդերով:

Եվրոպայի ավելի քան 25 պետություններ ու ք-ներ, ապա նաև Մեծ Հայքը, Հնդկաստանը, Չինաստանն ու Պարսկաստանը առևտրական լայն կապեր ունեին Ա-ի հետ, որը Միջերկրական ծովի արլ մասի ամենախոշոր վաճառաշահ կենտրոնն էր, Ալեքսանդրիայր լուրջ մրցակիցը: Հայկական իշխանությունները օտարերկրյա առևտրականներին մշտապես տալիս էին հատուկ արտոնություններ և գանձում չափավոր մաքս: Տեղեկություններ կան, որ Ա եղել է նաև ստրկավաճառության շուկա: Եվրոպացիները Ա-ում ունեին իրենց հյուպատոսությունները: Եվրոպական աղբյուրներում Ա անվանվում է «Հայոց թագավորության նավահանգիստ»: Ա տեղանունն իր բազմաթիվ տարբերակներով հիշատակվում է հունա-լատինական, հայկական, արաբական, բյուգանդական, իտալական և անգլո–ֆրանսիական աղբյուրներում: Նրա մասին խոսում են նույնիսկ եվրոպական վերածննդի շրջ-ի նշանավոր հեղինակներ Բոկաչիոն, Արիոստոն, Չոսերին և ուրիշներ: Ա 1274 — 1275 և 1281 թթ ենթարկվել է եգիպտական մամլուքների ավերիչ արշավանքներին: 1305-թ հայերը այն վերագրավում և իրենց ձեռքին են պահում մինչև 1337 — 38 թթ, սակայն թշնամուն զիջում են ք-ի շրշակաքի Հարուն, Կովառա, Սարվանդիքար Համուս, Նուջեյման բերդերը, իսկ ին՝ նաև Ա: 1368—78 թթ Ա անցնում, Կիպրոսին, 15-րդ դ կեսերին նվաճվում է Զուլգադրիյան Շահսուվարի կողմից, 1473-ին այն գրավում են վենետիկցիները, իսկ 1522-ին Ա անցնում Է օսմանցի թուրքերին: Այս ժամանակներից սկսվում Է Ա-ի վայրէջքը: 20-րդ դ սկզբներին նա մի անշուք ու խղճուկ բնակավայր էր՝ 5000 բնակիչներով, որից 2000-ը՝ հայեր: Հայկական եկեղեցիները երկուսն էին՝ ս Սարգիս և Ա Ստեփանոս:

Ա–ում գործում նաև հայկական դպրոց: 1909 թ Կիլրկիա յի հայության համատարած կոտորածներից հետո վրա հասած 1915 թ ցեղասպանության ժամանակ Կիլիկիայի հետ Ա նույնպես հայաթափ եղավ: Նրա վաղեմի փառքը հիշեցնում են ք-ի շրջակայքում մնացած մի քանի ավերված բերդեր:

Այաս, Аяс, Ayas, Եգեա - Գավառ (կազա) Կիլիկիայում, Ադանայի նահ-ում: Տարածվում է Միջերկրական ծովի ափին: Գլխավոր բնակավայրը՝ Այաս ք: