Help someone in Armenia today by giving them a micro business loan!

Vahan Teryan

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Armenian Writer

Ես կանգնած եմ վայրի ժայռի կատարին,
Բա~րձր, բա~րձր, հեռավոր ու մենավոր,
Այնտեղ ցածում դեռ նիրհում են դաշտ ու ձոր,
Դեռ խավար է այնտեղ՝ դաժան ու լռին:
Սակայն շուտով կատարներից հեռանիստ
Արևն այնտեղ հուր կթափե և ոսկի,
Եվ կցնծան դաշտերը՝ լուռ ու հանգիստ,
Երկիրն անհուն կարոտ կյանքի ու խոսքի:
Եվ դու կերգես, զարթնած աշխարհ իմ առաջ,
Կարձագանքես իմ ողջյունին սիրառատ,
Կլսեմ ես դարձյալ աղմուկ ու շառաչ
Ու կսիրեմ հեքիաթային առօրյադ:
Լռություն է, մութ է այնտեղ, սակայն իմ
Սրտում արդեն արշալույս է՝ հարություն.
Ողջու~յն ձեզ մութ ուղիներում երկրային,
Իմ եղբայրներ, հեռուներում ու բանտում:

(Վ. Տերյան)