Urfa

From Armeniapedia.org
(Redirected from Ourfa)
Jump to: navigation, search

Urfa (Ուրֆա / Ուռհա)

Now known as Şanliurfa.

Needs translation to English

Ուրֆա , (Урфа, (Urfa) - Գավառ Կիլիկիայում, Հալեպի նահ-ում: 19-րդ դ վերջին բաժանված էր 5 գվռկ-ների: 1913 թ ուներ 32600 հայ բնակիչ («Մշակ», N 166, 1913 թ): Կենտրոնը համանուն ք-ն էր: Նախկինում մտնում էր Հայոց (Վերին) Միջագետքի մեջ և կոչվում էր նաև Եդեսիայի գավառ (տ):

Եդեսիայի գավառ, Едесиайи гавар, Edesiayi gavar, Ուռհայի գավառ, Ուրֆայի գավառ — Գավառ Հյուսիսա յին Միջագետքում: Տարածվում էր համանուն ք—ի շրջակայքում: Նոր ժամանակներում կոչվում էր Ուռհայի կամ Ուրֆայի գավ: 11-րդ դ մտնում էր Եդեսիայի Իշխանության մեջ: Հիշա տակում են Մատթեոս Ուռհայեցին, Սմբատ Գունդստաբլը և ուրիշներ: 20-րդ դ սկզբներին ուներ 1326 գ և գ–ակ, ավե լի քան 150 հազ բնակչությամբ: Ե գ–ում կային տասնյակ հայկական գ-եր՝ Սուրուճ, Սուրին ևն, որոնցից շատերն ունեին իրենց եկեղեցին ու դպրոցը:

Եդեսիա, Едесия, Edesia, Անտիոքեա, Անտիոքիա, Ար–Ռուhա, Եդեսա, Եդեսսա, Էդեսա, Էդեսսա, Հուստինիանուպոլիս, Ռագես, Ռախաբ, Ռոայա, Ռոթասիա, Ռոհաս, Ռուա, Ռուգայի, Ռուհա, Րագա, Րուհա, Ուռհա, Ուռֆահ, Ուր, Ուրա, Ուրհա, Ուրհոա, Ուրֆա, Օրխոե, Օրհայ, Օրրե, Օրրհա, Օրրհոե — Քաղաք Վերին Միջագետքում, որը հնում կոչվում էր նաև Հայոց կամ Հայկական Միջագետք: Փռված է հարթավայրում, որն արմ–ից և մասամբ հր—ից պատած է լ–ներով: Բուն ք-ի տեղադրավայրը սակա վաջուր է, բայց շրջակայքում կա 2 լճակ, իսկ խմելու ջուրը բերվել է դրսից և ցանցավորվել ք-ի թաղամասերում: Ե-ի մասին վկայություններ ունեն հունական, հռոմեա–բյուգանդական, ասորական, հայկական, պարսկական, արաբական և այլ հեղինակներ: Հնում և մասամբ միջին դդ սովորաբար կոչվել է Ե, իսկ համե մատաբար նոր ժամանակներում արաբ ների, ապա թուրքերի կողմից կոչվեց Ուռհա կամ Ուրֆա: Ք–ի հիմնադրման մասին պահպանվել են մի քանի ավան դություններ: Դրանցից մեկի համաձայն Ե հիմնադրել է Բելը, ըստ մի այլ ավան դության՝ այն կառուցվել է Աստվածաշնչում հիշատակված Ուր կոչված ք-ի ավերակների վրա և Ալեքսանդր Մակե դոնացու կամ նրա զորավար Սելևկոսի դստեր Էդեսեի անունով էլ կոչվել է Ե: Հունական և հռոմեական պատմագիրների ասելով՝ Ե հիմնադրել է Ասորիքի Աելև կոս թագավորը (4-րդ դ մ.թ.ա.յ:

Այլ աղբյուրների համաձայն՝ Ե հիմնովին վերաշինել է Հայոց կիսաավանդական թագավոր Աբգարը՝ Մծբինից այստեղ տե ղափոխելով իր արքունիքը: Նույն աղ բյուրները վկայում են, որ Աբգարն այս տեղ հունա-հռոմեական թատրոնների օրինակով շինել է թատրոնի շենք, ինչպես նաև արքունական շքեղ պալատ ու հո յակապ եկեղեցիներ: Իսկ Աբգարի հաջորդ Երվանդ թագավորը, ըստ նույն ավանդությունների, Ե–ն թողել է Հռոմին, իսկ ինքը հաստատվել նախ՝ Արմավի րում, ապա՝ իր` հիմնադրած Երվանդա շատում: Ե Օսրոենի փոքրիկ թագավորության մայրաքաղաքն Էր (2-րդ դ-ից մ.թ.ա.): Տիգրան Բ-ի օրոք (95—56 թ մ.թ.ա.) այդ թագավորությունը միացվեց հայկական պետությանը, և նրա մայրա քաղաք Ե դարձավ հայկական մշակույթի կենտրոններից մեկը: Սակայն Ե հայկա կան պետության կազմում երկարատև չի մնում՝ 60-ական թթ (մ.թ.ա.) այն անց նում է Հռոմին, իսկ հետագա դդ երկար ժամանակով դառնում կռվախնձոր բյուզանդացիների, պարսիկների, արաբների և այլոց միջև: 1144 թ Ե գրավում, ավե րում և բնակչությանը բնաջնջում է Հալեպի էմիր Զանգին: Ք-ի համար ճակա տագրական եղած այդ արհավիրքին է նվիրված Ներսես Շնորհալու հայտնի ողբը՝ «Ողբ Եդեսիոյ»-ն, որտեղ հայրենասեր հեղինակը սրտի կսկիծով Է նկարա գրում ծաղկուն ք–ի ավերումն ու բնակ չության զանգվածային բնաջնջումը: Հետագայում Ե ընդմիշտ ընկավ թուրքական տիրապետության տակ և առայսօր մնացել է իբրև սովորական գավառական ք: Հնում Ե մշակույթի մեծ կենտրոն էր: Այստեղ գործում էր բարձր տիպի դպրոց՝ ճեմարան, որտեղ ուսանելու էին գալիս տարբեր տեղերից: Ե-ում կրթություն են ստացել և բավական թվով հայ երիտասարդներ: Այստեղ է արարվել հա յոց մեսրոպյան գիրը, այստեղից էր 12-րդ դ հայ մատենագիր-ժամանակա գիր Մատթեոս Ուռհայեցին:

Ե ամրացված ք էր: Այն ուներ իր ամուր բերդը, որ գտնվում էր ք-ի հր կողմի սեպաձև ժայռի վրա: 19-րդ դ սկզբում բերդում բնակվում էին 60 տ թուրք բնակիչներ: Ուներ մեկ մզկիթ, որը հնում հայկական եկեղեցի էր: Պարիսպները շարված էին սպիտակ որձաքա րից և բոլոր կողմերից շրջափակում էին ք-ը: Պարիսպների շուրջը խոր խրամն էր՝ 10—12 կմ ընդհանուր երկարությամբ: Հին և միջնադարյան Ե—ի բնակչության ընդհանուր թվի մասին արժանահավատ վկայություններ չկան: Սակայն հավանական է, որ նրա բնակչության թիվը 50–60 հազար մարդուց պակաս չի եղել; Հակասական են նաև նոր ժամանակներում նրա բնակչության վերաբերյալ եղած աղբյուրները: 19-րդ դ սկզբներին Ե ուներ 12000 տ, որից 2000-ը՝ հայ կական: Առաջին համաշխարհային պա տերազմի նախօրյակին ուներ շուրջ 55 հաղար բնակիչ, որից 12000-ը՝ հայեր: 1959-ին Ե ուներ 59910, 1970-ին՝ շուրջ 100 հազ բնակիչ: 1895 և 1915 թթ հայ կական շարդերի ժամանակ Ե-ում սպան վեցին հազարավոր հայեր, իսկ կենդանի մնացածներին տեղահանեցին տարբեր ուղղություններով: Ներկայումս ք-ում ապրում են շուրջ 1000 հայ, որոնք այստեղ են վերադարձել տարագրությունից: Ե-ի հայերը զբաղվում էին արհեստներով, երկրագործությամբ: Արհեստներից ա ռանձնապես հայտնի էին կտավադոթծու թյունը, գորգագործությունը, կավագործությունը: Այստեղ ներկայումս գործում են թեթև և սննդի արդյունաբերության ձեռնարկություններ:

Ե-ն հայկական մշակույթի նշանակալի կենտրոն էր նաև նոր ժամանակներում: Մինչև առաջին համաշխարհային պատե րազմն այստեղ գործում էր 15 դպրոց՝ 99 ուսուցիչներով: Ք-ում կային հայկական մշակութային և հայրենակցական ընկե րություններ, թատրոններ, գրադարաններ, երիտասարդական միություններ: Ուներ երեք գործող եկեղեցի, որոնցից մեկի կառուցումը ավանդաբար վերագրում էին Աբգար թագավորին: Նրա եկեղեցիներից են ս Հովհաննեսը, ս Սարգիսը, ս Սոփին, ս Թորոսը ևն: Ե-ի 15 մզկիթներից 10-ը հնում եղել են հայկական եկեղեցիներ և մզկիթների են վերածվել 12–17-րդ դդ–ում: Ք—ի փողոցները սալահատակված են: Նշանավոր կառույցներից են նաև փաշայի պալատները, վարչական զանա զան շենքեր և վերոհիշյալ պատմական–պաշտպանական հուշարձանները: Ե–ի շրջակայքը հարուստ է զանազան ժամա նակների հուշարձանների ու հնություն ների՝ վանքերի, եկեղեցիների, մզկիթնե րի, ամրոցների, բնակավայրերի ավերակներով:




Personal tools
Namespaces
Variants
Actions
Navigation
Databases
Toolbox