If Only Everyone

From armeniapedia.org
Jump to: navigation, search
If Only Everyone poster

If Only Everyone (Yete Bolorə) is an Armenian movie, with a script switching constantly back and forth from Armenian to Russian.

Basic summary without spoiler: A girl flies into Yerevan from Russia and wants to find her fathers grave, so she can plant a tree there.

The film, which takes place in today's Armenia, has a Karabakh war theme, though it is a lighthearted and fun movie.

Plot Summary

SPOILER ALERT! Do not read if you do not want the story to be given away.

A visibly Russian girl arrives at Zvartnots airport in Yerevan, takes a bus into town on what turns out to be Vartivar day, and shows up in the courtyard of a building with the address she has.

She spends the night in an apartment and meets the owner in the morning, asking him how she can find her father's grave. They had fought in the war together. He commandeers a car and takes her to the bus station to send her off on a bus to Vayk.

Upon dropping her off, he reads a letter and decides to take her himself. He takes his commandeered car and speeds off to catch the bus. He cuts it off to stop it, picks her up and takes her to another friends house where together they end up taking her to Karabakh.

In Karabakh, they meet another old friend in unusual circumstances, visit Gandzasar Monastery where the actual Archbishop Barkev Srpazan makes a cameo and then the foursome head to a local commander to get permission to visit her fathers grave.

We learn now that the girl's father died to save the man who has brought her on this journey, and also that his grave is on "the other side" of the front lines of this frozen conflict. After a lot of resistance and even more drinking, the commander gives tacit approval.

The man goes off in the middle of the night to plant the tree on his own while the others sleep, but the girl notices and accompanies him. They successfully plant the tree when they are caught by an old Azeri shepherd with a rifle. They explain their mission. He explains that his 10 year old son was killed by a bomb. Tells them to go in peace. They return with a tree to plant in Karabakh in memory of the shepherd's son.

On their way back to Yerevan the four companions lose their commandeered car and end up laughing as the movie comes to a close.

Continues Its Triumphant March

"If Only Everyone" Continues Its Triumphant March

13:46, 10 December, 2012

YEREVAN, DECEMBER 1, ARMENPRESS: "If Only Everyone", which has entered into "Oscar" award list in nomination of "the Best Foreign Language Film", has got great reviews from the international media.

Everyday international journals refer to the film. As reports Armenpress today The China Post turned upon the history of the film and stated that "the movie was conceived as a story of how humanity triumphs over prejudice~T. The film, "If Only Everyone," tells the story of an Armenian man who helps a half-Russian, half-Armenian woman go to her father's grave and plant a tree there. The father died in the early-1990s conflict over Nagorno Karabakh. The journal states: "Since a cease-fire was signed in 1994, no peace deal has been signed, and little progress has been made toward an agreement on a final status for Karabakh." The film's protagonists have to cross the Armenian-Azerbaijani front line. There they meet an Azerbaijani shepherd, who asks them to plant a tree on his son's grave when they return to the Armenian side.

Actor Michael Poghosyan, who wrote the screenplay, stated: "The story for the film was written in 2010, and filming began in spring 2010.

Before we wrote the story, we met people, who had lived through the Artsakh heroic battle."

This is the fourth work that Armenia's film academy has submitted for consideration for an Oscar, but the first to be officially nominated.

The Academy of Motion Pictures Arts and Sciences accepts a single submission from each country for the best foreign-language film prize, and its members vote for a shortlist and then the winner.

This year, a record of 71 films have been accepted as submissions, including first entries from Armenia and Azerbaijan.


This article contains text from a source with a copyright. Please help us by extracting the factual information and eliminating the rest in order to keep the site in accordance to fair use standards, or by obtaining permission for reuse on this site..

«Եթե բոլորը» ֆիլմը խաղաղության մասին է

Գայանե Դանիելյան 25.01.2012 Չորեքշաբթի օրը լրագրողներին ներկայացվեց «Եթե բոլորը» նոր հայկական գեղարվեստական ֆիլմը:

Ֆիլմը, որը երկու տարում նկարահանել է հայ եւ ռուս կինոգործիչներից բաղկացած ստեղծագործական խումբը` անվանի դերասան, կինոռեժիսոր Միքայել Պողոսյանի գլխավորությամբ, հուզիչ, գեղեցիկ պատմություն է ղարաբաղյան պատերազմում զոհված ռուս սպայի դստեր եւ հայ ազատամարտիկների մասին: Սարատովից Հայաստան եկած աղջիկը, որի կերպարը մարմնավորել է ռուս երիտասարդ դերասանուհի Եկատերինա Շիտովան, հոր մահից 20 տարի անց փորձում է գտնել նրա գերեզմանը եւ տնկել իր հետ բերած բարդու տնկին: Սակայն պարզվում է, որ ճակատամարտի թեժ պահին իր հայ հրամանատարի կյանքը փրկելու համար զոհված ռուս սպայի գերեզմանը գտնվում է սահմանից այն կողմ: Բայց հոր հրամանատարի հետ, ում կերպարն էլ մարմնավորել է Միքայել Պողոսյանը, աղջկան հաջողվում է իրագործել իր նպատակը` անցնել սահմանից այն կողմ, գտնել հոր գերեզմանը եւ տնկել բարդին: Այդ պահին զենքը պահած նրանց է մոտենում գյուղաբնակ մի ադրբեջանից, որը հարցնում է, թե ինչ են անում եւ երբ լսում է աղջկա պատասխանը, թաց աչքերով ասում է, որ սահմանի այն կողմում էլ ականի պայթյունից իր տասնամյա տղան է զոհվել իրենց տան բակում: «Նրա գերեզմանին ո՞վ ծառ կտնկի», - հարցնում է ադրբեջանցին: Ֆիլմի գլխավոր հերոսները իրենց պարտքն են համարում մի բարդի էլ այդ փոքրիկ տղայի հիշատակին տնկել սահմանի այս կողմում:

«Մեր ֆիլմը կարծես թե պատերազմյան թեմայի շուրջ է, բայց այն խաղաղության մասին է: Մենք ուզում ենք, որ այսօր մարդկային գիտակցությունը հասնի այն աստիճանի [կարեւոր չէ, որ ազգության], որ [հասկանան`] խաղաղությունը խաղաղություն է, եթե բոլորը ցանկանան, որ աշխարհում խաղաղություն լինի, խաղաղություն կլինի», - ասաց Միքայել Պողոսյանը:

Ֆիլմի պրեմիերան տեղի կունեն վաղը` «Մոսկվա» կինոթատրոնում: Երեւանից բացի այն կցուցադրվի նաեւ Ստեփանակերտում եւ Մոսկվայում, այնուհետեւ կմասնակցի միջազգային կինոփառատոների: Ֆիլմի նկարահանումների գերակշռող մասը տեղի են ունեցել Ղարաբաղում: Ֆիլմի երաժշտության հեղինակը Վահագն Հայրապետյանն է, հնչում է նաեւ Լիլիթ Պիպոյանի երգերից մեկը:

Ինչպես նշեցին ֆիլմի ստեղծագործական խմբի անդամները, նկարահանումներին աջակցել են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նախագահները, Հայաստանի ազգային կինոկենտրոնը եւ «Կոնվերս» բանկը:

"Եթե բոլորը...” ֆիլմը խաղաղության մասին է

“Ցանկացած պատերազմ վաղ թե ուշ ավարտվում է, իսկ հետո սկսվում է … Խաղաղությունը… Խաղաղ աշխարհ, որտեղ մենք բոլորս ապրում ենք… Ոմանք` անցյալի հուշերով, ոմանք` ապագայի երազանքներով…. Իսկ ոմանք էլ, վերադառնալով անցյալ, վերածնվում են ներկայում...”:

Հունվարի 27-ին մեծ էկրան կբարձրանա “Թիմ” փրոդաքշնի եւ Ազգային կինոկենտրոնի` ՀՀ անկախության եւ բանակի ստեղծման 20-ամյակին նվիրված ”Եթե բոլորը...” ֆիլմը, որը ստեղծվել է ՀՀ նախագահի բարձր հովհանու ներքո, ԼՂՀ նախագահի, ՀՀ պաշտպանության եւ մշակույթի նախարարությունների աջակցությամբ:

Բեմադրող ռեժիսորը Նատալյա Բելյաուսկենեն է, գլխավոր պրոդյուսերը` Միքայել Պողոսյանը: Ֆիլմում հանդես են գալիս Միքայել Պողոսյանը, Եկատերինա Շիտովան, Վահագն Սիմոնյանը, Մհեր Լեւոնյանը, Կարեն Ջանգիրովը եւ այլ դերասաններ:

“Պատմությունը ես հորինեցի, որը շատ ճշգրիտ է. կարող էր նման պատմություն տեղի ունենալ այդ պատերազմի ընթացքում: Այն գրել եմ Թերեզա Վարժապետյանի հետ”,- BRAVO.am-ին ասել է ֆիլմի գաղափարակիր, պրոդյուսեր, սցենարի համահեղինակ եւ գլխավոր դերակատար Միքայել Պողոսյանը:

“Եթե բոլորը…” ֆիլմում հերոսուհու հայրը ռուս զինվոր Ալեքսանդր Մասլեննիկովն է, որը զոհվել է Արցախյան պատերազմի ժամանակ` պաշտպանելով իր կնոջ հայրենիքը: Քսան տարի անց Ալեքսանդրի աղջիկը գալիս է հոր գերեզմանի վրա ծառ տնկելու, գտնում է հոր ընկերներին, փորձում են իրականացնել նրա ցանկությունը, բայց պարզվում է, որ այդ գերեզմանը մնացել է սահմանից այն կողմ...

Միքայել Պողոսյանի փոխանցմամբ` Արցախյան ազատամարտի մասին պատմող ֆիլմում շեշտադրվել է խաղաղությունը. “Այն պատերազմյան պատմություն է, բայց խաղաղության մասին, որը մենք շատ թանկ գնով ենք ձեռք բերել: Մինչ օրս շատերի համար պատերազմը դեռ չի վերջացել. սա անդրադարձ է այն օրերին, այն մարդկանց, որոնք մինչ օրս ապրում եմ մեր կողքին, արարում, բայց պատերազմի արձագանքը մինչեւ կյանքի վերջ, իմ կարծիքով, իրենց կհետապնդի”:

Ինչպես նշել է պրոդյուսերը, ֆիլմը Երեւանից բացի կցուցադրվի Ստեփանակերտում, Մոսկվայում, հավանականություն կա, որ այն կմասնակցի նաեւ փառատոնների: Նկարահանումների 70 տոկոսը կատարվել են Արցախում, 30-ը` Երեւանում:

Խոսելով ֆիլմի անվան ընտրության մասին` սցենարի համահեղինակը նշել է, որ այն լայն իմաստ է պարունակում. “Եթե բոլորը... Մենք այն իրավիճակում ենք, որ կարեւոր կետերում բոլորս պետք է մեկ լինենք...”:

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/

http://www.bravo.am/news/Միքայել-Պողոսյան-Կարեւոր-կետերում-բոլորս-պետք-է-մեկ-լինենք/


This article contains text from a source with a copyright. Please help us by extracting the factual information and eliminating the rest in order to keep the site in accordance to fair use standards, or by obtaining permission for reuse on this site..